• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[10-1] Ներածություն Գլուխ 10

2021.04.03 84
Կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, բայց հետապնդում են իրենց սեփական արդարությունը: Աստվածաշունչն ասում է, որ նման մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը և դրա փոխարեն հետապնդում են իրենց սեփական արդարությունը, հակառակվում են Աստծուն: Ի՞նչ են անելու այս մարդիկ: 
Արդյո՞ք Աստված ծրագրել էր Իր փրկությունը տալ բոլոր մարդկությանը, որն Իր արդարությունն է և հրեաների միջոցով ուղարկել Հիսուս Քրիստոսին: Իհարկե, այո: Հիսուսն այնքան շատ էր ուզում փրկել ամեն մեղավորի իրենց մեղքերից, որ աշխարհ եկավ, խաչվեց և հարություն առավ մեռելներից: Նա եկավ, որպեսզի փրկի բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն:
Հայր Աստվածն ուղարկեց Հիսուս Քրիստոսին իսրայելացիներին փրկելու իրենց մեղքերից, սակայն նրանք չընդունեցին Հիսուսին և Նրա արդարությունը: Փոխարենը, նրանք ամեն կերպ ձգտում էին իրենց սեփական արդարությանը: Նույնիսկ այսօր նրանք չեն կարողանում ընդունել Հիսուսին որպես Մեսիա և Փրկիչ: 
Պողոսն ասում է, որ կան մարդիկ, ովքեր ուղարկվեցին Աստծո կողմից, և նրանց միջոցով տարածվում է ավետարանը: Աստծուց ուղարկված ծառայողներից լսված ավետարանն ունի Աստծո արդարությունը: Դուք չեք կարող բաց թողնել այս հնարավորությունը: Միայն լսելով այս ջրի և Հոգու ավետարանը, որը քարոզում են Աստծո ծառաներն, ովքեր գիտեն և հավատում են Նրա արդարությանը, կարող եք հավատալ, որ Աստված տվել է ձեզ մեղքերի թողություն և Իր արդարությունը: 
Ջրի և Հոգու ավետարանը լավագույն և ամենագեղեցիկ լուրն է տալիս աշխարհին: Հենց այս բարի ու գեղեցիկ լուրն է, որ փրկում է մեղավորներին իրենց մեղքերից: Այս գեղեցիկ լուրը հագեցնում է մարդկանց հոգիները, քանի որ Աստծո տված ջրի և Հոգու ավետարանը հոգու ճշմարիտ ուտելիքն է: 
Փրկության հրաշալի ավետարանում է գտնվում բոլորիս մեղքերի թողությունը: Ջրի և Հոգու ավետարանը ունի օրհնյալ զորություն մեզ մեղքերի թողության միջոցով մտքի խաղաղություն պարգևելու համար: 
Կենտրոնանալով Աստծո օրենքի վրա՝ իսրայելացիները զբաղված էին իրենց սեփական արդարությունը հետապնդելով: Նրանք կարծում էին, որ իրենց սեփական արդարությունը առատ է օրենքի հանդեպ իրենց հնազանդությամբ, սակայն նրանք չեն ընդունում Հիսուսին որպես իրենց Փրկիչ: Նրանք այնքան էին ցանկանում կատարել օրենքի գործերը, որ չկարողացան հանդուրժել Աստծո արդարությունը: Նրանք չեն կարող ընդունել Տիրոջն ինչպես իրենց Փրկիչ: 
Մի՞թե Աստվածաշունչը մեզ չի ասում, որ իսրայելացիները դեմ են Աստծո արդարությանը, որ ստեղծեն իրենց սեփական արդարությունը: Խոսելով իսրայելացիների մասին, որոնք տարված էին օրենքի նիշը պահելով՝ Պողոսը հանդիմանեց իրենց հավատքն ասելով. «Վասնզի օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն» (Հռոմեացիս 10:4):
Օրենքի հավատքը, որը հետապնդում է սեփական արդարությունը, ճիշտ հավատք չէ Աստծո առաջ: Մինչ իսրայելացիները զբաղված էին միայն Հին Կտակարանի օրենքներին հետևելով, նրանք չկարողացան հասկանալ, որ Հիսուսը, որ դարձավ Աստծո արդարությունը, լինելու էր նրանց Փրկիչը և դրա փոխարեն հակառակվեցին Նրան: Իրենց ցանկությամբ պարծենալ, որ իրենք Աստծուց ընտրված ժողովուրդ են, որոնց տրվեց Աստծո Խոսքը և ովքեր հետևելու էին նրան, ի վերջո հրաժարվեցին Աստծո արդարությունից: 
 
 

Արդյո՞ք դուք տարված եք ձեր սեփական արդարությունը հաստատելով 


Իսրայելացիների շահագրգռվածությունը օրենքին հետևելու համար այն է, որ նրանք ցանկանում են հաստատել իրենց սեփական արդարությունը: Նրանց սեփական արդարության պատճառով Աստծո արդարությունը՝ հաստատված մեր Տիրոջից, բացարձակապես անտեսվում է:
Իսրայելացիների օրինապաշտության հետևանքով նրանք հակառակվեցին Աստծո արդարությանը: Այսպիսով, նրանք դեռ չեն գիտակցում, թե ինչպիսի անդառնալի կործանում է իրենց սպասվում: Ի՞նչ լավ բան կամ օգուտ է տվել նրանց օրենքին հետևելը: Աստծո Խոսքին հետևելու նրանց կրքերը միայն խոչընդոտ հանդիսացան Աստծո արդարությունը ճանաչելու և հավատալու համար: Մենք մի անգամ ևս պետք է գիտակցենք, որ նրանց «ջանքերն», ովքեր չունեն օրենքի վերաբերյալ ճիշտ ըմբռնում, դառնալու են Աստծո արդարության հակառակորդները:
Աստվածաշունչը հստակ մեզ ասում է, որ յուրաքանչյուրի համար, ով հավատում է, Հիսուսը դառնում է օրենքի վախճանն արդարության համար: Մեր Տերն իրականացրեց Աստծո արդարությունը՝ Իր վրա վերցնելով աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչին թափած արյամբ, ինչպես Իսրայելի, այնպես էլ հեթանոսների համար: Դրա համար ջրի և Հոգու ավետարանը, որը պարունակում է Աստծո արդարությունը, և ոչ թե օրենքը, դարձավ օազիս անապատում մեղավորների համար: Հենց ջրի և Հոգու ավետարանը մաքրեց մեր մեղքերը և օգնեց մեզ: Ուրիշ ինչպե՞ս կարող են աշխարհի բոլոր մեղավորները գտնել ճշմարիտ փրկություն իրենց սրտերում, եթե ոչ ջրի և Հոգու ավետարանով: 
Այստեղ, Հռոմեացիս գրքում, Պողոսն ասում է մեզ, որ սեփական արդարությունը ստեղծելն առանց հավատալու Աստծո արդարությանը, մեծ մեղք է: Ինչպիսի՞ ավետարանն է մեր, հեթանոսներիս համար համարվում գեղեցիկ ավետարան: Դա այն ավետարանն է, որն ասում է մեզ, որ մեր Տեր Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ: 
Այս ավետարանը գրված է Մատթեոս 3:13-17-ում, որը վկայում է, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Ահա, թե ինչպես Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ Հովհաննեսի կողմից: 
Պողոսն հանդիմանեց օրինապաշտներին, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը ասելով. «Ո՞վ վեր կելնե երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար»: Այլ կերպ ասած, այս հարցը նշանակում է. «ով կարող է փրկվել իր մեղքերից պարզապես հետևելով օրենքին»: Պողոսի հարցի նպատակն այն էր, որպեսզի ընդգծեր, որ օրենքին հետևելը երբեք չի բերելու փրկություն մեղքից: Այլ կերպ ասած, նա ասում է մեզ, որ մենք ոչինչ չենք կարող անել, որպեսզի ազատվենք մեղքից:
Պողոսը հաճախ էր խոսում Աստծո արդարության մասին իր նամակներում: Պողոսի պատասխանը ճշմարիտ հավատքի վերաբերյալ կարելի է գտնել Հռոմեացիս 10:10-ում, որտեղ ասվում է. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար»: Պողոսի քարոզած ավետարանն ասում է, որ մենք կարող ենք ստանալ Աստծո արդարությունը՝ հավատալով մեր Տիրոջ մկրտությանը և Նրա Խաչի արյանը, որի միջոցով հայտնվեց այս արդարությունը: Մենք պետք է հավատանք, որ Տերը տվեց մեզ ջրի և Հոգու ավետարանը և, որ Նա թույլ տվեց նրանց, ովքեր հավատում են այդ ավետարանին, ունենան մտքի ճշմարիտ խաղաղություն:
 
 

Ճշմարիտ հավատքը գալիս է Աստծո Խոսքը լսելուց 


Ի՞նչ է Պողոսն ասում մեզ ճշմարիտ հավատքի մասին: Հռոմեացիս 10:17. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո խոսքիցը»: Այլ կերպ ասած, ճշմարիտ հավատքը գալիս է այն ժամանակ, երբ լսում ենք ավետարանը, որ Իր ծառաների միջոցով Աստված քարոզում է մեզ:
Մեր համոզվածությունը հավատքի ճշմարտացիության վերաբերյալ գալիս է Աստծո Խոսքը լսելուց և ճշմարիտ հավատքի մարդ դառնալու համար մենք պետք է լսենք և հավատանք Նրա Խոսքին: Միայն Աստծո Խոսքը լսելով կարող ենք ունենալ ճշմարիտ հավատք, և միայն սրանով կարող է մեր հավատքն աճել: Սա է պատճառը, որ Աստված ուղարկեց մեզ Իր ծառաներին, որոնք քարոզում են Նրա արդարությունը: 
Երբ մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, որը տրված է բոլորին, մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն, իսկ սրտում խաղաղություն: Մեղքերից ազատվելը հնարավոր է միայն Աստծո արդարությանը հավատալով, որի օգնությամբ մենք կգտնենք մտքի խաղաղություն:
Մի՞թե մեզ չեն ասել, որ Աստծո արդարությունը սրբելու է մեր արցունքները ու հեռացնելու է մեր բոլոր ցավերը: Իհարկե, ասել են: Հավատալով ջրի և Հոգու ավետարանի արդարությանը մեր բոլոր ցավերը կհեռանան: Ջրի և Հոգու ավետարանը ամենագեղեցիկ լուրն է աշխարհում և Աստծո արդարության իրականացումը:
Աստված ուղարկեց մեր Տիրոջն իսրայելացիներին, ով իրականացներ Նրա արդարությունը, սակայն հետևելով իրենց սեփական արդարությանը՝ նրանք հրաժարվեցին Նրանից: Ի՞նչ է այդ դեպքում արել Աստված: Իսրայելացիների մոտ խանդ առաջացնելու համար Աստված Իր արդարության իրականցումը՝ ավետարանը, տվեց հեթանոսներին: Մի՞թե Աստված թույլ տվեց հեթանոսներին հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Իհարկե Նա տվեց նրանց հնարավորություն հավատալու ջրի և Հոգու ավետարանին, նույնիսկ, երբ ոչ փնտրում էին Նրան, ոչ կանչում և ոչ էլ երկրպագում հրեաների նման: 
Սա է պատճառը, որ հեթանոսները կարողացան դառնալ Աստծո զավակները հավատալով Նրա արդարության իրականացման գեղեցիկ լուրին: Սա է նաև պատճառը, որ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծո արդարությունը հայտնվեց և փառավորվեց Իսրայելից դուրս: 
Որքա՞ն մարդ է իրականում շնորհակալ Տիրոջից մեզ բոլորիս ջրի և Հոգու ավետարանը տալու համար, որն իրականացրեց Աստծո արդարությունը: Մեր Տերը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը ջրի և Հոգու գեղեցիկ ավետարանով: Սակայն դեռ կան շատ քրիստոնյաներ, որոնք չեն հավատում այս ճշմարտությանը: Արդյո՞ք մենք ունենք որևէ արդարություն մեր մեջ, որով կարողանայինք հպարտանալ Աստծո առաջ: Ոչ, մենք չունենք: Այդ դեպքում ինչո՞ւ չենք հավատում: Մի՞թե նրա համար, որ չգիտենք, թե ինչ է ավետարանը, որն իրականացրեց Աստծո արդարությունը: Սակայն այս ավետարանը ճանաչելը պարզ է ու հասկանալի:
Մենք նույնպես հետապնդում էինք մեր սեփական արդարությունը, ինչպես որ իսրայելացիներն էին անում, բայց Աստված փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից՝ տալով մեզ ջրի և Հոգու գեղեցիկ ավետարանը: Մենք շնորհակալ ենք Տիրոջից մեզ ջրի և Հոգու ավետարանը տալու համար, որն Աստծո արդարության իրականացումն է: 
 

Չասեք. «Ո՞վ վեր կելնե երկինքն» 

6 հատվածն ասում է. «Բայց հավատքի արդարությունն այսպես է խոսում. «Չասես քո սրտումը, «Ո՞վ վեր կելնե երկինքը, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար»: Ինչպես մեր քավությունը, այնպես էլ մեր ծառայությունը ճշմարտության ավետարանին, հնարավոր եղան ջրի և Հոգու ավետարանի հավատքով, ոչ թե մեր գործերով: Եթե չլիներ մեր հավատքը Աստծո արդարության ճշմարտության իրականացման հանդեպ, մենք դեռ կլինեինք մեղավորներ, ովքեր օրինապաշտների նման, որոնք հետապնդում են իրենց սեփական արդարությունը, միայն նեղություն են տալիս Աստծուն: 
Ինչպես որ մեր փրկությունը եկավ Աստծո արդարությանը հավատալով, այնպես էլ մենք կարող ենք ապրել մեր Տիրոջ համար՝ հավատալով այս արդարությանը: Աստծո արդարության հավատքը տալիս է մեզ ուժ, ինչպես որ մեր գիտելիքներն այս արդարության հավատքի մասին աճում է ջրի և Հոգու ավետարանի մեջ:
Կա՞ արդյոք որևէ այլ ճշմարտություն, քան Աստծո արդարության հավատքը նրանց համար, ովքեր փրկության կարիքն ունեն: Ոչ, չկա: Քրիստոնեության էությունը կենտրոնացած է հավատքի վրա, և չափազանցություն չի լինի ասել, որ Աստծո արդարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է: Նրանք, ովքեր արդարացել են, կարող են ապրել և քարոզել ավետարանն իրենց հավատքով այս արդարության մասին: Արդյո՞ք նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, հետագայում ունենում են հոգսեր: Այո: Բայց Աստծո արդարության հավատքի շնորհիվ նրանք կարող են հաղթահարել բոլոր խնդիրները, եթե հավատում են և վստահում, որ Աստված հոգալու է իրենց խնդիրների և կարիքների համար: Այսպիսի հավատքները ծագում են Աստծո արդարության հավատքից: 
Իսկ մյուս հավատքները՞, որոնք չեն ներառում Աստծո արդարությունը: Նրանք բոլորը սխալ են և հիմնված են մարդու գործերի վրա: Ովքեր որ հավատում են Հիսուսին առանց հավատալու Աստծո արդարությանը, ունեն սխալ հավատք: 
Կարո՞ղ ենք արդյոք ես և դուք փրկվել առանց հավատալու Աստծո արդարությանը: Կարո՞ղ ենք արդյոք ապրել առանց նախօրոք հավատալու Աստծո արդարությանը: Ոչ, դա հնարավոր չէ: Արդարի զորությունը Տիրոջը ծառայելու համար գալիս է Սուրբ Հոգու զորությունից, որը տրված է նրանց որպես նվեր իրենց Աստծո արդարությանը հավատալու համար: Կարո՞ղ եք ապրել այս աշխարհում միայն ձեր սեփական ուժերով կամ ձեր երկրային ունեցվածքով: Կարո՞ղ եք իսկապես գտնել մտքի խաղաղություն ձեր մարմնային ունեցվածքով: 
Մենք կարող ենք խաղաղությամբ ծառայել ավետարանին՝ հավատալով Աստծո արդարությանը: Նրանք, ովքեր ծառայում են ջրի և Հոգու ավետարանին, ունեն հավատք, քաջություն, ուժ ու խաղաղություն: Արդար մարդիկ, ովքեր չեն ծառայում ջրի և Հոգու ավետարանին, որը Աստծո արդարության իրականցումն է, չունեն խաղաղություն կամ քաջություն: Արդյո՞ք արդարները մտքի խաղաղության կարիք ունեն: Այո: Նրանք խաղաղության կարիք ունեն ոչ միայն ջրի և Հոգու ավետարանը տարածելու համար, այլ նաև նրա համար, որ ապրեն իրենց կյանքը լիարժեքորեն: 
Արդյո՞ք ձեր միտքը խաղաղ է: Եթե դուք ապրելու եք միայն ձեզ համար, ապա կարիք չունեք մտքի խաղաղության: Ինչո՞ւ խաղաղության կամ հավատքի կարիք ունեք, երբ ձեզ միայն անհրաժեշտ է բավարարել մարմնային կարիքները: Բայց, եթե դուք ծառայելու եք Աստծուն, ձեր մտքի խաղաղությունը պետք է աճի: Ծառայել այն ավետարանին, որն իրականացրեց Աստծո արդարությունը, նշանակում է ձեր հավատքը և խաղաղությունը պետք է աճի:
Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարության ավետարանին, պատասխանատու են ամբողջ աշխարհում իրենց խաղաղությունը տարածելու համար: Քանի որ ամբողջ աշխարհում մտքի խաղաղությունը տրված Հիսուս Քրիստոսի կողմից, միայն անհատական մտահոգության հարց չէ, այլ անհրաժեշտ է Աստծո արդարության ավետարանը քարոզել ողջ աշխարհին: Աստծո խաղաղությունը դեռ անհրաժեշտ է բոլորին, ինչպես նաև մեզ: Աստված ավելի մեծ հարցումներ ունի մեր համար, երբ մենք փորձում ենք տարածել այդ խաղաղությունը մյուսներին: Երբ մենք ապրում ենք Աստծո արդարությունը տարածելու համար, մեր մտքի խաղաղությունը միայն կաճի, և մենք կգտնենք մեր կյանքի հստակ ու թանկագին նպատակը: 
Եթե ցանկանում եք ճանաչել Աստծո տված ճշմարիտ խաղաղությունը, պետք է իմանալ և հավատալ ավետարանին, որ իրականացրեց Նրա արդարությունը: Դուք պետք է զգաք հոգու խաղաղություն, որ Աստված պատրաստել է ձեզ համար:
Դուք լավ եք ծառայել Տիրոջը, սակայն պետք է շարունակեք ծառայել Նրան, մինչև որ կանչվեք Նրա ներկայության մեջ, այնպես, որ ուրիշներն էլ կարողանան կիսվել ձեր խաղաղությամբ: Երբ ձգտում եք Աստծո արդարության հավատքով հասնել խաղաղության, այն հավատացյալներն, ովքեր կհետևեն ձեզ, նույնպես կապրեն մյուսների խաղաղության համար: 
Նրանք, ովքեր երիտասարդ են իրենց հավատքի մեջ, հավատքի կյանքում դեռ թույլ են և սահմանափակ իրենց ունակությունների մեջ: Բայց երբ ապրում ենք հավատքով, նրանք, ովքեր գալիս են մեր ետևից կամաց-կամաց կհասկանան, թե ինչ է հոգու խաղաղությունը և ինչպես հասնել դրան: 
Կարծում եք դժվա՞ր է սովորեցնել մարդկանց, ովքեր հետևում են ձեզ, թե ինչպես պետք է ապրել հավատքի կյանքով: Դա հնարավոր չէ սովորեցնել մեկ գիշերում: Հավանաբար երկար ժամանակ կպահանջվի ձեզանից, մինչ նրանց կհասցնեք այն հավատքին, որն անհրաժեշտ է հոգու խաղաղություն ձեռք բերելու համար: Սակայն որոշ ժամանակ անց նրանք, ովքեր ստացել են մեղքերի քավություն՝ հավատալով Աստծո արդարությանը, ի վերջո սովորելու են ապրել խաղաղության մեջ, որպես հավատքի ժողովուրդ, ինչպես վաղ հավատացյալները, որոնք ծառայում էին Աստծուն, գտան հոգու խաղաղություն՝ սովորելով նրանցից , ովքեր իրենցից առաջ էին:
Դուք և ես, մենք բոլորս պետք է ապրենք Աստծո արդարության հավատքով: Արդարները պետք է ապրեն հավատալով Խոսքին: Մեր ներկա ու ապագա կյանքը պետք է որոշվի հավատքով: Աստվածաշունչը հարց է տալիս մեզ. «Եվ ինչպե՞ս լսեն առանց քարոզոզողի»: Քանի որ մենք հավատում ենք Աստծո արդարությանը, մենք պետք է քարոզենք ավետարանն ամբողջ աշխարհին: Հավատքով մենք կարող ենք դիմագրավել բոլոր այն մարտահրավերները, որ կարող է մեզ հանդիպել ավետարանը տարածելու ճանապարհին:
Արդարների կյանքը, ովքեր չեն ապրում հավատքի կյանքով, չունեն խաղաղություն: Աստծո արդարությանը հավատալը թույլ է տալիս մարդկանց ստանալ հոգու խաղաղություն: Երբ մենք հավատում ենք Աստծո Խոսքին և Նրա արդարությանը մենք կրկին ստանում ենք խաղաղությունը:
Դուք պետք է հաստատուն լինեք ձեր խաղաղության մեջ՝ հավատալով Աստծո արդարությանը: Դուք պետք է նաև փառք տաք Աստծուն Հիսուսի համար, ով տվեց ձեզ Նրա արդարության խաղաղությունն ու փրկությունը: Ուրեմն, Աստծուն հավատալով՝ քարոզեք ավետարանը, որի մեջ գտաք խաղաղություն:
Արդյո՞ք կարողացանք Հռոմեացիս Գրքից սովորել, թե որքան կատարյալ է Աստծո արդարությունը: Հռոմեացիս գիրքը մանրամասնորեն բացատրում է, թե ինչ է Աստծո արդարությունը: Աստծո արդարությունը, որի մասին խոսում ենք, մարդու ստեղծած արդարությունը չէ, այլ՝ միայն Աստծունը: 
Աստծո արդարությունը կատարյալ է և ավելի քան բավարար մեզ մեր բոլոր մեղքերից փրկելու համար: Հիսուսն Իր մկրտությամբ Իր վրա վերցնելով աշխարհի բոլոր մեղքերը, դրանք կատարելապես մաքրեց: Այն, որ մենք կարող ենք հավատալ Հիսուս Քրիստոսին, հնարավոր է նրա համար, որ Աստծո արդարությունը կատարյալ է: Քանի որ Աստծո արդարությունը ամբողջությամբ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից, բացարձակապես մեծ անհրաժեշտություն է այն ավետարանին հավատալը, որն իրականացրեց Նրա արդարությունը: 
Աստծո արդարությանը հավատալով, մենք կարող ենք ապրել մեր կյանքը հիանալով և գոհանալով ավետարանից: Մարդիկ կարող են բնակվել Աստծո սրբության մեջ, եթե միայն հավատան Նրա արդարությանը: Այս արդարությանը հավատալով մեր միտքը մաքրվում է, մենք կարող ենք փառաբանել Աստծուն, և ապրել Նրա փառքի համար:
Եթե Աստծո արդարությունը կատարյալ չլիներ, մենք չէինք կարողանա ազատվել մեր մեղքերից: Թեև մեր սկզբնական մեղքը ներվեց Հիսուսին հավատալով, այնուամենայնիվ մենք ամենօրյա մեղքերի համար ապաշխարության կարիք ունենք: 
Բայց, երբ մարդը ազատվում էր իր մեղքերից հավատալով Աստծո արդարությանը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանում, մենք կհասկանանք, որ այս արդարությունը բացարձակ արդարություն է: Սա է պատճառը, որ ես անսահմանորեն երախտապարտ եմ այն փաստի համար, որ Աստծո արդարությունը կատարյալ է հավիտյան: Քանի որ Աստծո արդարությունը մեզ մաքրեց մեր բոլոր հնարավոր մեղքերից, որ մենք կարող է գործել ենք մեր կյանքի ընթացքում: Մենք կարող ենք փրկվել՝ հավատալով Նրա արդարությանը: 
Նրանք, ովքեր չեն համեմատում Աստծո արդարությունը մեր մարդկային աղտի հետ, չեն կարող հավատալ Նրա արդարությանը, որովհետև նրանք պարզապես չեն գիտակցում, թե որքան մեծ է այն: Նույնիսկ ամենամաքուր մարդը ոչինչ է, երբ համեմատենք նրան Աստծո արդարության հետ, և քանի որ մենք հավատում ենք Նրա արդարությանը, կարող ենք բնակվել Նրա սրբության մեջ: Այլ կերպ ասած, մենք դառնում ենք այնպիսին, ովքեր փառաբանում են Աստծուն՝ հավատալով և բնակելվելով Նրա արդարության մեջ:
Մենք պետք է ճիշտ հասկանանք Աստծո արդարությունը մեր սրտերում, այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ Աստծո արդարությունն ամբողջովին և կատարելապես ազատեց մեզ մեր մեղքերից: Մի՞թե մենք մեր կյանքի ընթացքում չենք գործում անհամար մեղքեր: Այդ դեպքում, ինչպե՞ս է Աստված իրականացնելու Իր արդարությունը, որն ազատեց մեզ մեր անթիվ մեղքերից: Նա իրականացրեց այն՝ գալով այս աշխարհ մարդու նմանությամբ, Իր վրա վերցնելով մեր բոլոր մեղքերը Հովհաննեսի կողմից մկրտվելով, մահանալով Խաչի վրա և հարություն առնելով մեռելներից, այսինքն իրականացրեց Աստծո ողջ արդարությունը: 
Բոլորը՝ երիտասարդ, թե ծեր, հարուստ, թե աղքատ, ուժեղ, թե թույլ, գործում են մեղքեր: Այդ դեպքում, ո՞վ է մեզ փրկելու մեր բոլոր մեղքերից: Հիսուս Քրիստոսը, ով իրականացնելով Աստծո արդարությունը՝ մեզ ազատեց մեր բոլոր մեղքերից: Այն, որ Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին Իր վրա վերցնելու մեր բոլոր մեղքերը և դրանք ջնջելու, հանդիսանում է Աստծո արդարությունը: 
Այս ճշմարտությունից բացի ոչ մի բան չի կարող համեմատվել Աստծո արդարության հետ, որը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Աստծո արդարությունը մեկընդմիշտ մաքրեց մեր բոլոր մեղքերը: Մի՞թե Նրա արդարությունը բացարձակապես կատարյալ չէ: Սերը, որ Աստված տվեց մեզ, որը տևելու է ոչ միայն մեր կյանքի մեջ, այլև ողջ հավերժության մեջ, մենք անվանում ենք Աստծո արդարություն: 
Հովհաննես Մկրտիչը տեսնելով Հիսուսին մկրտության օրն՝ ասում է. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Երբ Հովհաննեսը սկզբում մերժում էր մկրտել Հիսուսին, Հիսուսն ասեց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթեոս 3:15): Ի՞նչ է նշանակում այս հատվածը: Այն նշանակում է, որ Հիսուսի մկրտությունը և Նրա Խաչի մահը հանդիսանում են Աստծո արդարությունը: Աստծո այս արդարությունը չի լքելու մեզ, երբ մենք թույլ ենք և Նրա փառքից պակասած:
Մենք կարող ենք միայն փառաբանել Աստծուն և մեծարել Նրան Իր առատ սիրո համար, որը փրկեց մեզ և թույլ տվեց մեզ բնակվել Նրա արդարության մեջ: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, ապրելու են Նրա արդարության համար իրենց կյանքի մնացած հատվածը: Մեզ համար ավելի լավ է վստահել Աստծուն, քան մարդկանց կամ աշխարհին: Հիանալի կյանքը, դա այն կյանքն է, որը քարոզում է մեղքից ազատվելու այս կատարյալ ավետարանը: Ահա, թե ինչու մենք պետք է անպայման իմանանք և հավատանք Աստծո արդարությանը: 
Ովքեր որ ստացել են մեղքերի թողություն, կվկայեն. որ «Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերն Հովհաննեսի կողմից Իր մկրտության միջոցով: Եվ մեր մեղքերի պատճառով Նա դատապարտվեց մեր փոխարեն»: Երբ մենք հավատում ենք Աստծո արդարությանը, մենք կարող ենք միայն գոհանալ Նրանից նման մեծ օրհնության համար:
Երբ սայթաքում ու սխալ եք թույլ տալիս ձեր տկարության պատճառով, կամ երբ ձեր մեղքերի պատճառով շփոթվում և հուսախաբվում եք, փնտրեք Աստծո արդարությունը, որն ամբողջացրեց ձեզ: Մի՞թե Աստծո արդարությունը նաև չի արդարացրել մեզ: Մի՞թե Հիսուսն Իր մկրտությամբ կատարելապես չմաքրեց մեր բոլոր մեղքերը: Մի՞թե Նրա փրկությունը չազատեց մեզ մեր բոլոր մեղքերից, ներառյալ այն մեղքերը, որ գործելու ենք ապագայում:
Երբ հավատանք, որ Հիսուս Քրիստոսը կատարելապես փրկեց մեզ, միայն այդ ժամանակ իսկապես կհավատանք Աստծո արդարությանը: Երբ հավատանք Աստծո արդարությանը, միայն այդ ժամանակ կստանանք արդարացում: Ովքեր որ հավատում են Աստծո արդարությանը, կարող են դառնալ Նրա արդարության գործիքը: Աստծո արդարությունը կատարյալ է: Ովքեր որ հետամուտ են իրենց սեփական արդարությանը և չեն ընդունում Աստծո արդարությունը, հիմար են և սպասում են իրենց կործանմանը և Աստծո անեծքին:
 

Ուշադրություն դարձրեք Պողոսի խոսքերին. «Աստծո նախանձն ունին, բայց գիտությամբ չէ»

Ինչպե՞ս կարող ենք մենք ապրել հավատքի կյանքով, ազատվել մեղքերից և դառնալ Աստծո ժողովուրդը, եթե անտեղյակ ենք Նրա արդարությունից: Նրանք, ովքեր հետևում են օրենքին, պետք է իմանան, որ իրենց մեղքերը կհանգեցնեն կործանման և պետք է շնորհակալ լինեն, որ Աստծո արդարությունն իրենց կատարելապես փրկել է իրենց մեղքերից: Այն, որ Հիսուսը դարձավ մեր Փրկիչը, որ մենք հավատում ենք Նրան և, որ մենք փառաբանում ենք Նրան, տեղի է ունենում, քանի որ մենք գիտենք և հավատում ենք Աստծո արդարությանը: Միայն Նրա արդարությանը հավատալով մենք կարող ենք դառնալ Նրա անմեղ զավակները և ստանալ հավիտենական կյանք: Նրանք, ովքեր դավանում են, թե հավատում են Հիսուսին և ապրում են հավատքի կյանքով, բայց դեռ անտեղյակ են Աստծո արդարությունից, կարող են ստանալ Աստծո անեծքը: 
Պողոսը Հռոմեացիս նամակում վկայում է, որ իսրայելացիները, որ չէին ճանաչում Աստծո արդարությունը, փորձում էին ստեղծել սեփական արդարությունը և այդպես անելով՝ անհնազանդ եղան Աստծո արդարությանը: Նրանք նույնպես պետք է հավատան Աստծո արդարությանը: 
Մենք պետք է հավատանք, որ Աստված ազատեց մեզ աշխարհի մեղքերից: Մեր բոլոր մեղքերը ներառված են աշխարհի մեղքերի մեջ: Այդ բոլոր մեղքերն անհետացան Աստծո արդարության իրականացմամբ: Հավատո՞ւմ եք այս ճշմարտությանը:
 

«Վասնզի օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն»

Աստծո արդարությունը օրենքի վախճանն է: Պատճառն այն է, որ Հիսուս Քրիստոսը լրացրեց օրենքի բոլոր պահանջները՝ վերցնելով աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչով: 
Անշուշտ, մեղքի վարձքը մահն է, թեև գրված է, որ Աստծո արդարությունը օրենքի վախճանն է: Ինչո՞ւ: Որովհետև Հայր Աստվածը ամբողջությամբ փրկեց մեզ՝ երկիր ուղարկելով Իր միածին Որդին, որ մկրտվի մարդկության բոլոր մեղքերը վերցնելու համար: Ապա Նա մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: 
Ամբողջ սրտով Աստծո արդարությանը հավատալը և արդարության օրենքին հետևելը տարբեր բաներ են: Մի՞թե մեղքերի թողություն և քավություն ստացաք ձեր գործերի շնորհիվ: Մյուս բոլոր կրոններն այս աշխարհում ուսուցանում են, որ մեղքերից ազատվել կարելի է միայն բարի գործերի շնորհիվ: Մեղքի վերաբերյալ բուդդայական ընկալումն օրինակ սովորեցնում է, որ մարդը կարող է քավել իր անցյալ կյանքի մեղքերը ներկա կյանքի բարի գործերով: Արդյո՞ք սա ունի իմաստ ձեր համար: 
Մարդը ծնվում է ընդամենը մեկ անգամ և մահանում է մեկ անգամ, որից հետո լինում է նրա դատը: Քանի որ բոլորը ծնվում են այս աշխարհում միայն մեկ անգամ և մահանալով վերադառնում Աստծուն, ոչ ոք չի կարող վերադառնալ երկիր մահանալուց հետո: Սա է պատճառը, որ մարդիկ պետք է ազատվեն իրենց մեղքերից՝ հավատալով Աստծո արդարությանը: Ինչ անհեթեթություն է բուդդայական կարմայի այս դավանանքը: 
Հավատքը, որ մենք ազատվել ենք մեր մեղքերից, նշանակում է հավատալ Աստծո արդարությանը: Հավատալ Աստծո արդարությանը, նշանակում է հավատալ միայն Նրա արդարությանը, ոչ թե մեր սեփական գործերին: Ի՞նչ է ասում Աստծո արդարությունը: Ինչպես գրված է Հռոմեացիս գրքում. «Չասես քո սրտումը. Ո՞վ վեր կելնե երկինք»: Որովհետև Աստծո արդարությունը գտնվում է մարդու սրտում հավատալով և ոչ թե ֆիզիկական ուժով:
Մենք դառնում ենք Աստծո զավակներն, ովքեր արժանանում են հավիտենական կյանքին՝ հավատալով Աստծո արդարությանը: Քանի որ մենք չենք կարող լուծել մեր մեղքի խնդիրը, անկախ նրանից, թե որքան բարի գործեր կանենք, մեր մարդկային ջանքերը միայն կավելացնեն մեր մեղքերն Աստծո առաջ: Ահա, թե ինչու մենք պետք է հրաժարվենք նման հավատքից և փոխարենը հավատանք Աստծո արդարությանը: Ոմանք հարցնում են. «Մի՞թե չենք կարող փրկվել մեր մեղքերից՝ պարզապես հավատալով Հիսուսին, եթե անգամ մենք չենք ճանաչում Աստծո արդարությունը: Մի՞թե չի գրված, որ ովքեր որ կանչեն Տիրոջ անունը, կփրկվեն»: Սակայն փրկությունը չի գալիս պարզապես Տիրոջ անունը կանչելով, այլ ճանաչելով և կատարելապես հավատալով Աստծո արդարությանը: 
 

Ով որ հավատում է Աստծո արդարությանը, չի ամաչելու 

11 հատվածն ասում է. «Ամեն ով որ հավատա նրան՝ չի ամաչիլ»: Ի՞նչ է նշանակում այս հատվածը: Ով որ հավատա Նրան, չի ամաչելու, քանի որ մնում է Աստծո արդարության մեջ: «Ով որ հավատա նրան», վերաբերում է Նրա արդարությանը հավատացողին: 
Իսկ ի՞նչ է նշանակում այս հատվածը. «Ով որ կանչի Տիրոջ անունը, կապրի»: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր գիտեն և հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կանչում են Հիսուսին, քանի որ նրանք հավատում են Նրան որպես Փրկիչ: Փրկվելով Աստծո արդարության միջոցով՝ մենք հավատում ենք, որ մեր փրկությունը տրված է այս ճշմարտությանը հավատալու շնորհիվ: 
Այլ խոսքով, առանց հավատքի, որքան էլ որ շատ կանչենք Հիսուսի անունը, իզուր կլինի, և մենք չենք կարողանա փրկվել մեր մեղքերից: Քանի որ Աստվածաշունչն ամբողջությամբ խոսում է Հիսուսով Աստծո արդարության մասին, ապա միայն Տիրոջ անունը կանչելը մեզ չի տա ազատում մեղքերից: 
Աստվածաշունչը հենց սկզբից խոսում էր Աստծո արդարության մասին: Ինչպես գրված է Ծննդոց Գրքում՝ Աստված Եդեմական այգում դրեց կյանքի ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը: Ապա Ադամին ու Եվային ասում է չուտել բարին և չարը գիտենալու ծառից: Ի՞նչ էր Աստված պահանջում նրանցից, դա Իր Խոսքին հավատալն էր: Աստված, այլ կերպ ասած, հավիտենական կյանք ստանալու համար ասում է ուտել կյանքի ծառից: 
Աստծո Խոսքն ասում է. «Արդարը հավատքից կապրի»: Մենք նույնպես ապրում ենք հավատալով Աստծո արդարությանը, այն պահից սկսած, ինչ հավատացինք Նրան փրկության համար, մինչև որ հասնենք Աստծո Արքայությանը:
Շատ քրիստոնյաներ այս աշխարհում ասում են, որ փրկությունը տրված է Հիսուսի հավատքով, սակայն իրականում նրանցից շատերը չեն ազատվում իրենց մեղքերից, քանի որ չեն ճանաչում Աստծո արդարությունը: Ի՞նչ կլինի նրանց, ովքեր հավատում են Հիսուսին՝ չճանաչելով Աստծո արդարությունը: Այդպիսի մարդիկ կարող են արտաքնապես ցույց տալ, որ իրենք բարեպաշտ հավատացյալներ են: Բայց, եթե նրանք չեն ճանաչում Աստծո արդարությունը, նրանք կմնան միայն որպես կրոնապաշտներ և մեղավորներ: 
Շատերն, ինչպես քրիստոնյաներից, այնպես էլ իսրայելացիներից, չեն ճանաչում Աստծո արդարությունը և հետևաբար չեն հնազանդվում Նրա արդարությանը: Նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, բայց չեն հավատում Աստծո արդարությանը, հերքում են այդ ճշմարտությունը: Աստծո արդարությունը չեն ստանում բարի գործերով, մեծ զոհաբերություններով կամ այլ գործերով Աստծո առաջ: 
Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, հավատում են դրան անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում կհայտնվեն և փառք ու գոհություն կհայտնեն Աստծուն Իր փառքի համար: Նրանք, ովքեր հավատալով Աստծո արդարությանը ունեն շատ թերություններ, այնքան ավելի շատ է փայլում Նրա արդարությունը նրանց հոգիներում: Ես աղոթում եմ, որ դուք ևս կարողանաք ապրել նման արթնություն:
Կարո՞ղ ենք արդյոք ստանալ Աստծո արդարությունը պարզապես նրա համար, որ ունենք ինչ-որ մարմնային արդարություն: Իհարկե, ոչ: Աստծո արդարությունից բացի մեզանում ոչ մի արդար բան չկա: Քանի որ Աստված լիովին փրկեց մեզ մեր մեղքերից Իր արդարությամբ, մենք հավատում ենք և փառաբանում այս արդարությունը: Նրա արդարությունը կատարելապես փրկեց մեզ մեր մեղքերից:
Երբ կյանքում հանդիպեք մութ անկյունների, մի ընկեք գործերի վրա կենտրոնացած հավատքի ծուղակը, այլ միշտ հավատացեք Աստծո արդարությանը: Աստծո արդարությունը հավիտյանս կատարյալ է: Ամեն մարդ այս աշխարհում պետք է ճանաչի Նրա արդարությունը, և պետք է հավատա՝ հնազանդվելով ջրի և Հոգու ավետարանին: Չնայած որ շատերն, ովքեր դավանում են, թե հավատում են Հիսուսին, դեռ ապրում են միայն օրենքի արդարությամբ, նրանք պետք է վստահ լինեն, որ ճանաչում են Աստծո արդարությունը: 
Պողոսը եզրակացնում է` ասելով, որ Աստծո ավետարանը իրականացնում է Նրա արդարությունը: Առանց ճանաչելու Աստծո ճշմարիտ ավետարանը, որևէ մեկը չի կարող բացատրել, թե ինչ է Նրա արդարությունը: Այդպիսի մարդիկ, երբ ծանոթանում են Աստծո արդարության իմաստի հետ, կարող են հարցնել. «Հիսուսն իմ Փրկիչն է, Ով մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և փրկեց ինձ իմ մեղքերից»: Բայց նրանք ավելացնում են, որ պետք է ապաշխարության աղոթքներ ասեն իրենց առօրյա մեղքերից ազատվելու համար, իսկ կատարյալ դառնալու համար նրանք պետք է աստիճանաբար սրբագործվեն: 
Դուք պետք է նախ իմանաք ինքներդ ձեզ, որպեսզի ճանաչեք Աստծո արդարությունը: Եթե դուք ճանաչել եք ինքներդ ձեզ և Աստծո արդարությունը, դուք չեք ունենա այլ ընտրություն, քան հավատալ Նրա արդարությանը, որովհետև կհասկանաք, թե որքան բարձր ու մեծ է Աստծո արդարությունը, երբ համեմատեք այն ձեր հետ: Բայց, եթե չեք ճանաչում Նրա արդարությունը, շարունակելու եք հետապնդել ձեր սեփական արդարությունը: Նրանք, ովքեր փորձում են հետապնդել սեփական արդարությունը, չեն ենթարկվում Աստծո արդարությանը, քանի որ նրանք միայն ցանկանում են շարունակել իրենց սեփական արդարացումները: 
Մենք պետք է ճանաչենք Աստծո արդարությունը նախքան կհավատանք դրան և շնորհակալ լինենք դրա համար: Իմանալով Աստծո արդարությունը՝ մենք կարող ենք հավատալ, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի վրա մահանալու միջոցով: Եթե մենք կարողանայինք արդարանալ մեր սեփական բարի գործերի շնորհիվ, մենք Աստծո արդարության փրկության կարիքը չէինք ունենա: Բայց, երբ մենք գիտակցում ենք, որ դա հնարավոր չէ, մենք կարող ենք բարձր գնահատել Նրա արդարությունը, քանի որ Աստված փրկեց մեզ, ովքեր չեն կարող ապրել բարի գործերով:
Արդյո՞ք ձեր մտքերն ու գործերը բոլորը բարի են: Իհարկե, ոչ: Որովհետև մենք շատ թերություններ ունենք, բայց Աստված փրկեց մեզ ամբողջությամբ Իր արդարությամբ: Քանի որ Աստծո արդարության հավատքը փրկեց մեզ, մենք ձգտում ենք այս աշխարհում քարոզել Նրա արդարությունը բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում այն:
Ովքեր որ չգիտեն իրենք իրենց, սխալներ են փնտրում ուրիշների մոտ և վատաբանում նրանց: Բայց, եթե հավատայիք Աստծո արդարությանը, կկարողանայիք հպարտությամբ հռչակել այս արդարությունը և ոչ թե ձեր սեփական արդարությունը: Բայց նրանք, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը, մեղք են գործում՝ զրպարտելով Նրա արդարությունը: Աստված դատելու է նրանց այդ մեղքերի համար:
Աստված ուղարկեց Իր Որդուն այս երկիր և ձեզ տվեց Իր արդարությունը: Մոտենալով վերջին օրերին՝ մենք չպետք է վիճենք միմյանց հետ և պնդել, թե ում օրենքի արդարությունն է ավելի լավը կամ վատը: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, չպետք է մտահոգվեն իրենց մարմնի համար, բայց պետք է միայն շնորհակալ լինեն Աստծուց Նրա արդարության համար: 
Եկեք շնորհակալություն հայտնենք մեր Աստծուն, ով ամբողջությամբ փրկեց մեզ Իր արդարությամբ: Քանի որ Աստծո արդարությունը ներեց ձեր բոլոր մեղքերը, դուք չպետք է նմանվեք նրանց, ովքեր դեմ են Աստծուն և հետապնդում են իրենց սեփական արդարությունը: