«Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրք, Աստծո ողորմությունովը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը» (Հռոմեացիս 12:1):
Ի՞նչ է այս «բանավոր պաշտոնը», որը թարգմանվում է որպես «հոգևոր ծառայության գործողություն», որ մենք տալու ենք Աստծուն: Աստծուն տալ բանավոր պաշտոն, նշանակում է Աստծուն տալ մեր մարմինը և լինել արդար ավետարանը տարածելու համար: Բանավոր պաշտոնը, որ տալու ենք Աստծուն, նշանակում է մի կողմ դնել մեր մարմինը սրբությամբ, որ այն տանք Աստծուն:
12 համարում Պողոսը խոսում է այն մասին, թե ինչ է հոգևոր ծառայությունը: Այն մի բան է, որ չպետք է նմանվի այս աշխարհին, այլ պետք է փոխվի դեպի մեր մտքի նորոգությունը, որ մենք ճանաչենք, թե ինչ է բարին, հաճելին և կատարյալը:
Բանավոր պաշտոնը նվիրում է իր մարմինը և սիրտը Աստծուն: Իսկ ինչպե՞ս են արդարներն ապրելու այսպիսի կյանքով: Պողոսն ասում է, որ մենք չպետք է նմանվենք այս աշխարհին, այլ պետք է ունենանք մտքի նորոգություն և պետք է մեր մարմիններն առաջարկենք Աստծո արդար գործին: Մեր մարմինները և սրտերը հավատքով Աստծո արդարության նվիրելը նշանակում է բանավոր պաշտոն Աստծուն:
Այս հատվածը շատ կարևոր է, որովհետև այն ասում է, որ մենք չպետք է նմանվենք այս աշխարհին և փոխարենը մենք պետք է ծառայենք Տիրոջ գործին և ունենանք մտքի նորոգություն:
Մենք չենք կարող տալ հոգևոր պաշտամունք առանց նախօրոք նորոգելու մեր սրտերը: Նույնիսկ արդարները չեն կարող տալ իրենց մարմիններն ու սրտերը Աստծուն, եթե դադարեն հավատալ Նրա արդարությանը:
Մենք կարող ենք ազդեցություն կրել այս սերունդից, ինչպես որ պատահեց Պողոսի սերնդի հետ: Քանի որ մենք ապրում ենք այս սերնդի կուտակվող մեղքերի հոսանքի մեջտեղում, եթե չհավատանք Աստծո արդարությանը, մենք անխուսափելիորեն կհետևեինք այս հոսանքին: Նույնիսկ արդարացված հավատացյալներն, ովքեր հավատում են Աստծո արդարությանը և ապրում աշխարհի մեջ, չեն կարող ամբողջությամբ խուսափել այս աշխարհի մեղավոր հոսանքից: Սա է պատճառը, որ Աստվածաշունչը մեզ ասում է՝ չնմանվել այս աշխարհին:
Ինչպե՞ս կարող են այդ դեպքում արդարները մատուցել Աստծուն ընդունելի և սուրբ պատարագ իրենց սրտով և մարմնով, մինչ գտնվում են այս աշխարհի ազդեցության տակ: Դա հնարավոր է միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալով, որն անընդհատ նորոգում է մեր միտքը: Արդարները կարող են իմանալ և հետևել Աստծո բարի և կատարյալ կամքին, երբ նորոգում են իրենց միտքը և կերպարանփոխվում Նրա արդարությամբ:
Պողոսը սա չի ասում, որովհետև անտեղյակ է աշխարհիկ գործերից: Նա նաև հավատացյալներին չի տալիս կրոնական դասեր՝ ասելով. «Եկեք լինենք լավը», անտարբեր մնալով նրանց պարագաների և ունակությունների հանդեպ: Պատճառը, թե ինչու Պողոսը հորդորում է մեզ նորոգել մեր սրտերը, այն է, որ նա ցանկանում էր, որ Աստծուն ծառայենք, քանի որ նա լավ գիտեր, որ հավատացյալները նույնպես կարող են ծածկվել այս աշխարհի մեղքերով:
Անկախ նրանից, վերստին ծնված ենք, թե ոչ, ֆիզիկական մարմինները շատ չեն տարբերվում մեկը մյուսից: Սակայն մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր վերստին ծնված են և ոչ, դա Աստծո արդարության հավատքն է: Միայն արդարները կարող են հետևել Տիրոջը՝ անընդհատ նորոգելով իրենց միտքը և հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Ի՞նչը կարող է նորոգել մեր սրտերը: Ավետարանի հավատքը, որը հայտարարում է մեր ամբողջական ազատումը մեղքից, կարող է նորոգել մեր սրտերը: Տերը ներել է մեր բոլոր մեղքերը, որ գործել ենք մեր մարմնով ու մտքով մեր մարմնի թերություններով ու անկատարություններով: Արդարների մտքերը կարող են նորոգվել, քանի որ մեր Տերը ներել է աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի արյամբ: Այլ կերպ ասած, մեր միտքն արդեն նորոգվել է, որովհետև հավատացինք Աստծո արդարությանը:
Այժմ, մենք պետք է ճիշտ հասկանանք, թե ինչ ենք անում Աստծո առաջ: Մենք պետք է զանազանենք Նրա կատարյալ կամքը, ինչ է Նա ուզում մեզանից, ինչ առաքելություն է մեզ տվել և ինչ պետք է անեն վերստին ծնված արդարները: Մենք պետք է նորոգենք մեր սրտերը այս ոլորտներում և ծառայենք Նրան: Աստծո կամքը այն է, որ մեր մարմիններն ու մտքերը նվիրենք որպես սուրբ զոհաբերություն Աստծուն: Մենք կարող ենք ինքներս մեզ նվիրել Աստծուն, եթե նորոգենք մեր միտքը: Մտքի նորոգությունը գալիս է այն հավատքից, որ Աստված վերցրել է մեր բոլոր մեղքերը:
Մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր վերստին ծնված են և, ովքեր վերստին ծնված չեն: Միայն արդարները կարող են նորոգել իրենց մտքերը՝ հավատալով Աստծո արդարությանը: Մենք, արդարներս, միշտ էլ կարող ենք հավատքով կատարել Աստծուն հաճելի բաներ՝ մաքրելով և նորոգելով մեր սրտերը և մերժելով աշխարհի մարմնային կրքերը: Արդարները տարբերվում են մեղավորներից, որովհետև նրանք կարող են թարմացնել իրենց սրտերը և միշտ ծառայել ու քայլել Տիրոջ հետ:
Դուք պետք է հավատքով նորոգեք ձեր սրտերը
Բազմաթիվ հայտնի մարդկանց ենք տեսնում ամեն օր հեռուստատեսությամբ: Եվ շատ մարդիկ փորձում են նմանվել այդ հայտնի մարդկանց ոճին և նորաձևությանը: Հեռուստացույցի միջոցով հեշտությամբ կարող ենք իմանալ, թե որոնք են նորաձևության վերջին նորույթները: Մենք կարող ենք մեր առաջ բացել մի նոր աշխարհ պարզապես սեղմելով հեռուստացույցի հեռակառավարման վահանակը: Մի՞թե ձեր կյանքը չի կերպարանափոխվել այս աշխարհին:
Զգում եմ, թե ինչպես է այս աշխարհն արագորեն փոխվում: Չնայած որ հիմա օգտագործում ենք բանկային քարտեր կամ կանխիկ դրամ, բայց ապագայում բոլորս կօգտագրոծենք միայն էլեկտրոնային դրամ կամ քարտեր: Եթե այդ էլեկտրոնային քարտի կորելը լինի խնդիր, մենք ստիպված կլինենք ծածկագրերը դաճել մեր ձեռքերի վրա կամ ճակատներին: Ես նաև կարծում եմ, որ այդ ժամանակ կլինեն բազմաթիվ բնական աղետներ: Դրա համար նախքան կգան այդ ժամանակները, եկեք մեր սրտում որոշենք նորոգել մեր միտքը և տարածել Աստծո ավետարանը, որպեսզի մենք՝ արդարներս, չկերպարանվենք այս աշխարհին:
Հենց որ արթնանում եմ, միանգամից մտածում եմ Աստծուն ծառայելու մասին: Ցանկանում եմ ջանասիրաբար տարածել այն ավետարանը, որը պարունակում է Նրա արդարությունը հիմա, քանի որ այլևս հնարավոր չի լինի տարածել Աստծո Խոսքը, երբ գան այն ժամանակները, երբ մենք ստիպված կլինենք մեր ձեռքերին և ճակատին կրել ծածկագրեր: Ես առանց հոգնելու աշխատում եմ հետևել Աստծո կամքին: Գուցե ի վիճակի լինեմ հանգստանալ այն ժամանակ, երբ այլևս չեմ կարողանա աշխատել: Կգա նույնիսկ ժամանակ, երբ ես իմ ամբողջ ունեցվածքը կբաժանեմ կարիքավորներին:
Բայց, ինչ վերաբերում է ներկա ժամանակներին, ես միայն կարող եմ հետևել Աստծո կամքին, պահել իմ սրբությունը և չնմանվել աշխարհին: Շատ արդարներ Հռոմում, ովքեր փրկված էին այն ավետարանից, որը քարոզում էր Պողոսը, ժամանակի հետ կերպարանափոխվեցին այս աշխարհին և հեռացան Տիրոջից: Մենք չպետք է հետևենք նրանց:
Պողոսը գրել է այս հատվածը անհանգստանալով, որ Հռոմի հավատացյալները կնմանվեն այս աշխարհին: «Ձեր մարմինները նմանվում են այս աշխարհին, բայց կա մի հիանալի բան, որ կարող եք անել: Նորոգեք ձեր մտքերը: Մի՞թե Տերը չվերցրեց ձեր բոլոր մեղքերը: Հիշեք Աստծո արդար ավետարանի և Նրան գոհացնելու մասին: Նորոգեք ձեր մտքերը և կատարեք ընդունելի և կատարյալ գործեր, ոչ թե մարմնային գործեր»: Ահա, թե ինչ էր Պողոսը հորդորում Հռոմի հավատացյալներին:
Չնայած որ արտաքնապես ձևացնում ենք, թե չենք կերպարանափոխվում այս աշխարհին, իրականում նմանվում ենք: Սակայն նույնիսկ այդպես մենք կարող ենք ծառայել Տիրոջը՝ նորոգելով մեր մտքերը: Չնայած մեր տկարության մեջ մեզ թվում է, որ դժվար է այս աշխարհին չնմանվելը, բայց դեռ հավատում ենք, որ մեր Տերը վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր արդարությամբ: Դրա համար մենք կարող ենք միշտ ծառայել Աստծո արդար գործերին Նրա արդարության հավատքով: Մենք կարող ենք Նրան հավատալով ամբողջությամբ հետևել Աստծո բարի և կատարյալ կամքին:
Մենք պետք է նորոգենք մեր մտքերն ամեն վայրկյան: Արդարներն, ովքեր մահացել են այս աշխարհի համար, ավելի մաքուր են, քան աշխարհիկ մարդիկ, և ավելի շատ են ընկնում սխալ մտքերի և մարմնային սխալների մեջ ընկնելու վտանգի մեջ: Ահա, թե ինչու մենք պետք է միշտ պահապան լինենք մեր սրտերին Աստծո արդարության հավատքով:
Քանի որ Քրիստոսը վերցրել է մեր բոլոր մեղքերը, մենք ընդամենը պետք է ամուր պահենք մեր հավատքը միշտ մեզ համոզելով, որ մեր հավատքը կատարյալ հավատք է: Հավատո՞ւմ եք, որ մեր Տերը վերցրել է ձեր բոլոր մեղքերն Իր արդարությամբ: Եթե, այո, ապա հավատքով կարող եք կատարել մեր Տիրոջ գործերն, անկախ նրանից, թե որքան անարդար են եղել ձեր անցյալ գործերը, քանի որ Տերը ձեզանից հանել է բոլոր դատաստանը, դատապարտությունը և բոլոր մեղադրանքները:
Մենք պետք է նորոգենք մեր մտքերը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Սա շատ կարևոր է: Մենք, բոլորս ի վերջո կհեռանանք եկեղեցուց և կմահանանք, եթե չնորոգենք մեր մտքերը ջրի և Հոգու ավետարանի հավատքով:
Մշտապես նորոգվող հավատքի կյանքով ապրելը նման է հեծանիվով սարը բարձրանալուն: Միտքը չնորոգելը նման է նրան, որ հեծանիվով ճանապարհին կանգնել ու չսեղմել ոտնակները: Եթե չսեղմեք ոտնակները, ոչ միայն կկանգնեք, այլև կգլորվեք ներքև և վթարի կենթարկվեք:
Նույն սկզբունքը վերաբերվում է Աստծո արդարության հանդեպ մեր հավատքին: Մենք բարձրանում ենք սարը հեծանիվով: Դժվար է հասնել գագաթին մեր ուժերի և կամքի շնորհիվ: Մենք պետք է ամուր բռնենք Աստծո արդարությունը, քանի դեռ մարմնի մեջ ենք: Մեր կյանքում չկա մի պահ, որ մենք չունենանք մարմնական մտքեր:
Մարմնում մեր կամքն արագ հրաժարվում է սկսած գործից, երբ մեր ուժը սպառվում է: «Ես չեմ կարող դա անել: Ես չեմ կարող հարմարվել սրան: Իմ կամքը թույլ է, բայց այս եղբոր կամքն ուժեղ է: Ես ուժ չունեմ, իսկ այս քույրն ունի մեծ իշխանություն: Ես այնքան թույլ եմ համեմատած այս եղբայրներին և քույրերին: Նրանք կարծես շատ հարմար են Աստծուն ծառայելու համար, իսկ ես ոչ»: Յուրաքանչյուր մարդ, ով չի հավատում և մնում Աստծո արդարության մեջ, ի վերջո դադարում է ոտնակները սեղմելուց և զառիթափով ընկնում է ցած:
Արդյո՞ք սա վերաբերվում է միայն մի քանի հոգու: Իհարկե, ոչ: Սա վերաբերվում է բոլորին: Լավ պատրաստված հեծանվորդը կարող է սարը բարձրանալ հեշտությամբ, բայց թույլ մարդը դա կանի մեծ դժվարությամբ: Սակայն խնդիրը արդարի համար ոչ թե նրա ֆիզիկական ուժի մեջ է, այլ նրա հաստատուն հավատքի մեջ դեպի ջրի և Հոգու ավետարանը: Անհնար է հասնել հոգևոր բարձունքին միայն ֆիզիկական ուժի շնորհիվ: Ֆիզիկական կարողությունները սրա հետ կապ չունեն:
Հիշեք, որ ոչ ոք չի կարող ապրել հավատքի կյանքով իր ուժեղ կամքի շնորհիվ: Դուք չպետք է համեմատեք ձեզ ուրիշների հետ և հուսալքվեք: Ամուր բռնեք Տիրոջ արդարությունը: Տերն անպայման կփրկի մեզ, եթե մենք անընդհատ նորոգենք մեր միտքը Աստծո արդարության հավատքով: Փրկության ավետարանը, որ մենք ստացանք, հաստատվելու է մեր սրտերում, և Տերը կպահի մեզ, եթե մենք քննենք մեր սրտերն ամեն օր: Մենք պետք է մաքրենք մեր անմաքուր մտքերը՝ հավատալով Աստծո արդարությանը և կատարելով Տիրոջ գործը:
Ես շնորհակալ եմ մեր Տիրոջից Իր շնորքի համար, որ թույլ տվեց մեզ ծառայել Իրեն նորոգելով մեր մտքերը: Նորոգելով մեր սրտերը՝ Տերը թույլ տվեց մեզ հավատքով միշտ կանգնել Իր առջև:
Գիտեմ, որ ինձանում մի բարի բան չի բնակվում
Պողոսն ասում է Հռոմեացիս 7:18-ում. «Որովհետև գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում. քանզի կամենալն կա իմ մոտը. բայց բարին անելը չեմ գտնում»: Պողոսը շատ լավ գիտեր, որ ոչ մի բարի բան չկար իր մարմնում: Այն, որ ոչ մի բարի բան չկա հաստատված փաստ է:
Պողոսը խոստովանում էր, որ իր մարմնում չկա ոչ մի բարի բան: Նա գիտեր, որ անկախ նրանից, թե որքան շատ էր սիրում օրենքը և որքան շատ էր չարչարվում օրենքը պահելու համար, նա պարզապես ի վիճակի չէր ապրել օրենքի համեմատ: Սիրտն ուզում է նորոգվել որպեսզի հետևի Տիրոջը, բայց մարմինն անդադար ուզում է նահանջել հոգևոր պայքարում:
Ահա, թե ինչու Պողոսը ողբում էր Հռոմեացիս 7:21-24-ում. «Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին՝ ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը՝ որ իմ անդամներումն է: Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը»:
Ինչպե՞ս էր Պողոսը տեսնում իր մարմինը: Նա ասում է, որ այն «մահի մարմին» է: Ի՞նչ կասեք ձեր մարմնի մասին: Մի՞թե այն նույնպես մահի մարմին չէ: Իհարկե, այդպես է: Մարմինը ինքնին մահի մարմին է: Այն միայն ցանկանում է մեղք գործել և գնալ ուր որ մեղք կա: «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին» (Հռոմեացիս 7:25):
Պողոսը նշում է, որ կան երկու օրենքներ: Առաջինը մարմնի օրենքն է: Այն միայն փորձում է հետևել մարմնի ցանկություններին և բնակվում է մարմնի մտքերի մեջ, որ լիովին հակառակ է նրան, ինչ գոհացնում է Աստծուն:
Երկրորդը կյանքի Հոգու օրենքն է: Հոգու օրենքն ուզում է մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն ուզում է Աստված: Հոգու օրենքը հակառակ է մարմնի օրենքին: Մենք, քրիստոնյաներս, ընկած ենք այս երկու օրենքների միջև և մտածում ենք՝ ուր գնալ:
Մենք երբեմն փորձում ենք հետևել մեր մարմնի ցանկություններին, բայց երբ նորոգում ենք մեր մտքերը, հետևում ենք Սուրբ Հոգու ծրագրած Աստծո գործերին: Պատճառը, թե ինչու ենք մենք դա անում, այսինքն, թե ինչու ենք մեր մարմինները առաջարկում Աստծուն որպես պատարագ և անմիջապես անում մարմնի գործեր, այն է, որ մենք բոլորս ունենք մարմին: Մենք պետք է միշտ նորոգենք մեր մտքերը Սուրբ Հոգով:
Չնայած որ մենք փրկված ենք, այնուամենայնիվ կերպարանվում ենք այս աշխարհին, որովհետև դեռ մարմնի մեջ ենք: Քանի որ բոլորը կերպարանվում են այս աշխարհին, մենք հեշտությամբ ընկնում ենք նրանց ազդեցության տակ: Ուրեմն կա միայն մի ճանապարհ, որով կարող ենք հետևել Աստծուն, դա մեր մտքի նորոգումն է: Մենք կարող ենք ապրել հավատքով միշտ նորոգելով մեր միտքը: Ահա, թե ինչպես կարող ենք միշտ հետևել մեր Տիրոջը, մինչև որ Նա կրկին գա:
Միայն մեր մարմնին նայելով ոչ ոք չի ուզենա հետևել Տիրոջ արդար գործերին, և բոլորս դատապարտված ենք ոչնչացման: Բայց մենք կարող ենք հետևել Տիրոջը՝ նորոգելով մեր միտքը և ամբողջ սրտով բռնելով Նրա արդարությունը: Մենք պետք է նորոգենք մեր միտքը և հետևենք Նրան: Սա է պատճառը, որ Պողոսն ասում է Հռոմեացիս 8:2-ում. «Որովհետև կյանքի Հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը»:
Ինչ որ օրենքը չկարողացավ անել մարմնի տկարության պատճառով, Քրիստոսն արեց Աստծո արդարությամբ: Հռոմեացիս 8:3. «Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը»:
Աստված ուղարկեց Իր միակ Որդուն, Հիսուս Քրիստոսին, այս աշխարհ և Նրա մարմնում դատապարտեց մեր մեղքերը: «Մեղքին դատապարտեց այդ մարմնումը», նշանակում է, որ մեր բոլոր մեղքերը մաքրվեցին և մենք դարձանք անմեղ: Մենք ազատվեցինք մեր մեղքերից հավատալով Աստծո արդարությանը: Օրենքի արդարության պահանջները բավարարելու համար Աստված ուղարկեց Իր Որդուն, որ Նրա մկրտության և Խաչի արյան միջոցով մաքրի մեր բոլոր մեղքերը և փրկի մեզ աշխարհի բոլոր մեղքերից:
Այս փրկությունը ստանալուց հետո երկու տեսակի մարդիկ են հայտնվում. նրանք, ովքեր ապրում են մարմնով և իրենց մտքերը կենտրոնացնում մարմնային բաների վրա, և նրանք, ովքեր ապրում են Հոգով և կենտրոնանում հոգևոր բաների վրա: Դուք պետք է հասկանաք, որ մարմնային մտքերը կտանեն ձեզ դեպի մահ, իսկ Հոգու մտքերը կտանեն ձեզ դեպի կյանք ու խաղաղություն: Մարմնային մտքերը Աստծո թշնամին են:
Մենք չենք ենթարկվում Աստծո օրենքին, չենք էլ կարող (Հռոմեացիս 8:7): Նույնիսկ վերստին ծնված արդարները կընկնեն մարմնային մտքի ազդեցության տակ, եթե չնորոգեն իրենց մտքերը: Եթե չենք հավատում, որ Աստված վերցրել է մեր բոլոր մեղքերը և չնորգենք մեր միտքը, հեշտությամբ կընկնենք մարմնի գործերի մեջ և չենք կարողանա հետևել Տիրոջը: Ահա, թե ինչու մենք պետք է միշտ նորոգենք մեր միտքը:
Պողոսն ասում է, որ մենք, վերստին ծնված արդարներս, կարող ենք ընկնել մարմնի մեղքի մեջ՝ հետևելով մարմնի մտքերին, կամ հետևելով Հոգու մտքերին՝ նորոգվել մտքում: Մենք շփոթվում ենք այս երկուսի միջև: Սակայն Պողոսն ասում է. «Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ» (Հռոմեացիս 8:9):
Մենք Աստծո հոգևոր ժողովուրդն ենք: Չնայած որ մենք մեր մարմնի տկարությամբ հետևում և ընկնում ենք աշխարհի մեղքի մեջ, մենք կրկին մնում ենք վերստին ծնված հավատացյալներ: Մենք ընկնում ենք մարմնի մեղքի մեջ, երբ մտքով կենտրոնանում ենք մարմնավոր բաների վրա, բայց քանի որ Սուրբ Հոգին բնակվում է մեզանում, մենք Քրիստոսի ժողովուրդն ենք: Այլ կերպ ասած, մենք դարձանք Աստծո արդար ժողովուրդ:
Պողոսն ասում է. «Մեր մարմինները մահացան Քրիստոսով»: Եվ ավելացնում է. «Եվ եթե Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմեացիս 8:10): Մեր հոգևոր մտքերը պետք է արթնանան: Մենք դեռ տկար ենք, և մեր մարմինները հեշտությամբ կարող են մոլորվել մինչև մեր կյանքի վերջը: Սակայն մեր մտքերը պետք է միշտ նորոգվեն Աստծո արդարության հավատքով:
Եկեք մեր աչքերն ամեն անգամ կենտրոնացնենք Աստծո արդարության վրա, երբ զգանք, որ մեր ներսում կա ցանկություն մեղքի հանդեպ: Այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ, որ Տիրոջ արդարությունը մաքրել է մեր բոլոր մեղքերը: Կենտրոնացեք Աստծո արդարության վրա և հավատացեք Նրան: Շնորհակալություն հայտնեք Նրան այն բանի համար, որ վերցրեց ձեր բոլոր մեղքերը և մտածեք Աստծո գործերի մասին: Մտածեք, թե ինչ կատարյալ է Աստծո կամքը և ինչպես հաճելի լինել Նրան: Եվ ձեր միտքը միշտ կնորոգվի:
Մենք պետք է հավատքով նորոգենք մեր միտքը և կենտրոնանանք այն բաների վրա, որ հաճելի են Աստծուն: Ահա, թե ինչպես պետք է արդարներն ապրեն: Միայն այսպես կարելի է հետևել Տիրոջը, մինչ Նրա երկրորդ գալուստը: Ես գիտեմ, որ մենք, բոլորս, հոգնել ենք մեր առօրյա կյանքից: Դժվար է աշխատելը և եկեղեցի հաճախելը: Բոլորն ունեն դժվարություններ: Երբեմն ես նույնիսկ նախանձում եմ Հիսուսին, երբ Նա մահանալով ասեց. «Կատարված է»: Ես վստահ եմ, որ մենք նույնպես կկարողանանք մի օր ասել՝ «կատարված է» և ազատվել այս բոլոր դժվարություններից:
Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է: Մինչ այդ, եկեք նորոգենք մեր մտքերն չնմանվելով այս աշխարհին: Քանի որ Տիրոջը սրտով հետևելու համար պետք է ամուր բռնել Աստծո արդարությունը, մեր միտքը պետք է շարունակաբար նորոգվի: Ահա, թե ինչպես մենք կարող ենք հետևել Տիրոջը, մինչ Նրա երկրորդ գալուստը: Ժամանակները մոտեցել են:
Վերջերս թերթում կարդացի մի հոդված, որ Անտարկտիդայում օզոնային փոս կա, և այն երեք անգամ մեծ է Միացյալ Նահանգներից: Ես նաև կարդացի մեկ այլ հոդված հակահրթիռային պաշտպանության նախաձեռնության մասին: Այս համակարգի նպատակն է հարվածել և ոչնչացնել բալիստիկ հրթիռները դեռ օդում, գրված էր, որ նախնական փորձարկումներն անցել են հաջող: Այս մտահղացման հետևանքները պարզ են. շրջակա միջավայրն ավելի կաղտոտվի և կոչնչանա այն հաջողությամբ, ինչ հաջողությամբ որ կզարգանա այս ռազմական ծրագիրը:
Եթե երկիրը մեծացնում է իր ռազմական ուժը, մի՞թե դրա մրցակիցները նույնպես չեն մեծացնի իրենց ռազմական կարողությունները հակահարված տալու համար: Աշխարհի ազգերը պարզապես չեն նստի և նայի, թե ինչպես է իրենց աչքի առաջ հզորանում մեկը: Ի՞նչ կպատահի, եթե պատերազմ սկսվի այս մեծ տերությունների միջև:
Երբ որոշ ազգեր ցանկացան զարգացնել միջուկային զենք, մեծ տերությունները փորձեցին կանխել նրանց այդ միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելը: Բայց ենթադրենք, որ նման կանխարգելիչ ջանքերը չհաջողվեցին և այդ երկրներից մեկը կարողացավ ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենքեր ու սպառնաց, որ կիրառելու է իր զենքը: Վիճակը հսկելու համար աշխարհի մյուս ազգերը փորձելու են զարգացնել նոր զենք, որ հակառակվեն այդ պետությանը:
Նման նոր զենքը կամայացնի այս աշխարհն ավելի շատ, քան՝ միջուկային զենքը: Պատերազմներն առաջվա նման կրակոցներով չեն լուծվում: Մարդ սպանելը ոչինչ չի արժենա: Քաղաքներ և ամբողջ երկիր կարող է ոչնչացվել մի վայրկյանում: Միջուկային պատերազմը չի կարող լինել տեղական կռիվ, այն կդառնա համաշխարհային պատերազմ: Ավերված լինելով նման պատերազմից, ավելի մեծ կործանում կարող է սպառնալ աշխարհին բնական աղետների տեսքով: Օզոնային շերտն ավելի արագ կոչնչանա, և մակընթացության ու տեղատվության պատճառով առաջացած մեծ ալիքներն ու փոթորիկները կմաքրեն ամեն բան իրենց ճանապարհին: Հետո կգա հակա-Քրիստոսը, որ մեծ զորություն ունի և կնվաճի աշխարհը:
Դուք կարող եք ասել, որ ես չափազանցնում եմ այս սցենարը, բայց մարդկային բնույթը չար է: Ազգերը կառուցում են բանակներ և զարգացնում նոր զենքեր, որը երբեք չի կարող օգտագործվել խաղաղ նպատակներով: Միջուկային զենքին կարող է հակառակվել միայն նույնատիպ զանգվածային ոչնչացման զենքը: Ազգերը կպատերազմեն միմյանց դեմ իրենց գոյությունը պահելու համար: Մյուս ազգերը կփորձեն հավասարակշռություն պահել մեծ պետությունների միջև, որը կփորձի ստեղծել համաշխարհային գերիշխանություն: Անկախ նրանից, թե ինչ մտադրություններով են ստեղծվել միջուկային զենքերն ու ռազմական ուժերը, դրանք կարող են օգտագործվել միայն չար նպատակներով:
Պողոսը վաղուց էր ասում, որ Հռոմի հավատացյալները չկերպարանվեն այս աշխարհին, այլ հետևեն Տիրոջը նորոգված սրտերով: Սա շատ հարմար հատված է մեզ համար, ովքեր ապրում են այս ժամանակներում: Այս վերջին օրերին մենք պետք է հասկանանք, թե որն է Աստծո կատարյալ կամքը և հետևենք Նրան հավատքով:
Թեև մենք ունենք բազմաթիվ թերություններ, մեր Տերն Ամենազոր Աստված է: Ամենազորը բնակվում է մեր մեջ որպես Սուրբ Հոգի: Թեև մեր ֆիզիկական մարմինը թույլ է, Սուրբ Հոգին ուժեղ է մեզանում: Այդ Սուրբ Հոգին նորոգում է մեր միտքը Խոսքի հավատքով, որպեսզի մենք կարողանանք հետևել Տիրոջը:
Եկեք բոլորս հույսներս դնենք Սուրբ Հոգու վրա, նորոգենք մեր միտքը և ծառայենք Տիրոջը: Եթե Տերը վերադառնա մինչ մենք ծառայում ենք Իրեն, եկեք ուրեմն գնանք Նրա հետ: Մինչ Քրիստոսը կրկին կգա, մենք պետք է ապրենք Աստծո արդարությունը տարածելու համար: Նորոգեք ձեր միտքը հավատալով Աստծո արդարությանը: