• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[13] Ապրեք Աստծո Արդարության Համար

2021.04.03 116
Հռոմեացիս 13:1. «Ամեն անձը թող հնազանդե բարձր իշխանություններին. որովհետև չկա իշխանություն, որ չէ Աստվածանից. և ներկա իշխանություններն Աստվածանից են կարգված»:
Մենք պետք է ապրենք սոցիալական նորմերի սահմաններում: Աստված պատվիրեց մեզ վախենալ և հարգել նրանց, ովքեր իշխանություն ունեն ինչպես հոգևոր, այնպես էլ մարմնավոր կյանքում: Աստված պետական պաշտոնյաներին տալիս է իշխանություն հատուկ նպատակով, դրա համար մենք չպետք է անտեսենք նրանց: Մենք պետք է հիշենք Պողոսի խոսքերը. «Ոչ ովի ոչինչ պարտական չմնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետև ընկերին սիրողը՝ օրենքը կատարել է» (Հռոմեացիս 13:8):
Ահա, թե ինչու ենք մենք հրատարակում անվճար գրքեր և տարածում այս գեղեցիկ ավետարանն աշխարհի բոլոր մարդկանց:
Տերն ասում է. «Սերը օրենքի լրումն է»: Մարդիկ տարված են այն պատրանքով, որ իրենց կրոնական կյանքում հավատարմորեն պահում են օրենքը:
Աստված տվել է մեզ ջրի և Հոգու ավետարանը, որով հայտնվում է Իր արդարությունը, որ փրկի մեզ մեր մեղքերից: Մեզ պետք է հավատալ Աստծո արդարությանը, որը հայտնվում է ջրի և Հոգու ավետարանում:
Աստծո տված այս գեղեցիկ ավետարանի տարածումը իսկապես կյանք է պարգևում մեր շրջապատի մարդկանց, քանի որ այն փրկում է մարդկանց իրենց բոլոր մեղքերից: Մենք չպետք է պարտական լինենք որևէ բան, բացի սերից, որը ստացել ենք Հիսուս Քրիստոսի սիրուց:
 
 

Ժամանակն է, որ արթնանանք 


11 հատվածն ասում է. «Եվ այս արեք իմանալով ժամանակը. որ ժամ է արդեն քնիցն զարթնել. որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը՝ քան թե այն ժամանակ՝ որ հավատացինք»: Մենք թագավորելու ենք Քրիստոսի հետ հազար տարի, երբ մեր մահկանացու մարմինները փոխվեն, այսինքն, երբ մեր մարմինները նույնպես ազատվեն: 
Մենք կարող ենք նմանություն տեսնել մեր սերնդի և Նոյի սերնդի միջև: Համասեռամոլության նոր ալիքը թափանցել է մինչև համալսարանները: Ինչ չար է այս աշխարհը, երբ մի մարդ սպանում է մյուսին միայն նրա համար, որ վերջինս երկար է օգտվել հեռախոսից: Նման շատ դաժան ու չար գործեր են տեղի ունենում այս սերնդի մեջ: 
Մենք պետք է հասկանանք, որ հիմա ժամանակն է արթնանալու համար: Տիրոջ երկրորդ գալուստը շատ մոտ է: Մենք պետք է ուժեղ լինենք և կարողանանք տարբերել, թե այս դարաշրջանը ինչ է իրենից ներկայացնում, և գիտակցենք, որ Տիրոջ երկրորդ Գալուստը շատ մոտ է: Բայց միևնույն ժամանակ հիշեք, որ կան շատ մարդիկ, ովքեր իսկապես չգիտեն, թե ինչ է կատարվում հիմա: 
«Եվ ինչպես Նոյի օրերն, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24:37): Նույնիսկ Նոյի ժամանակ մարդիկ տներ էին կառուցում, ամուսնանում, ամեն տեսակ մեղքեր էին գործում և զբաղվում էին իրենց գործերով, մինչև որ Աստծո բարկությունը հանկարծակի չթափվեց նրանց վրա: Ոչ ոք Նոյից բացի չէր սպասում հորդառատ անձրև և ջրհեղեղ, որ սրբելու էր ամեն բան, բացի մի քանի հոգուց, ովքեր փրկվեցին տապանը մտնելով: Նրանք, ովքեր մահացան, ստացան Աստծո բարկության դատաստանը, մինչ ուտում, խմում էին, առանց որևէ բան կասկածելու: 
Այս աշխարհը ենթակա է ոչ միայն պատերազմի վտանգների, այլև՝ ահավոր բնական աղետների, որոնք կիրականանան աշխարհի կլիմայական փոփոխությունների հետ: Նույնիսկ լուրջ վտանգ կա այն ամենի մեջ, ինչ մենք ուտում ենք: Ահա, թե ինչու պետք է իմաստուն լինենք այս դարաշրջանում, և հիշեք, որ մեր մարմինների փրկությունը շատ մոտ է, քան թե այն ժամանակ, երբ առաջին անգամ սկսեցինք հավատալ:
 
 

Հագնվե՞լ եք Քրիստոսի փրկությամբ


Կարող է մտածեք, որ այս աշխարհի ոչնչացումը ոչ մի կապ չունի հավատքի հետ, և որ այն կապ ունի միայն աշխարհիկ քաղաքականության և տնտեսության հետ: Բայց գլոբալ աղետները նախազգուշացնում են մեզ աշխարհի ոչնչացման մասին: Այս աշխարհը շուտով կհանդիպի ծայրահեղ տնտեսական և բնապահպանական դժվարությունների: Աստվածաշունչը մեզ ասում է, քանի որ Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է, մենք պետք է «Ոչ ովի ոչնինչ պարտական չմնանք՝ բացի իրար սիրելուց»- օգնելով պաշպանելով, առաջնորդելով և համագործակցելով միմյանց հետ սիրո մեջ: Եվ պետք է հասկանանք, որ մեր հույսերը մոտենում են իրականացման, քան երբ առաջին անգամ սկսեցինք հավատալ:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պետք է հուսալ, որ Հիսուս Քրիստոսի վերադարձը մոտ է: 
Ո՞ւր է մեր հույսը: Մեր հույսը Քրիստոսի վերադարձին սպասելն է, ով հարություն է տալու մեզ և հնարավորություն թագավորելու Իր հետ Հազարամյա Թագավորության մեջ, որը կգա յոթ Մեծ Նեղության տարիներից հետո: Քանի որ ժամանակը մոտենում է, մենք պետք է ապրենք հույսով՝ ունենալով Քրիստոսի արդարությունը: Մենք պետք է շատ ամուր կանգնենք ջրի և Հոգու ավետարանի մեջ և ծառայենք դրան մեր ամբողջ սրտով: Մենք պետք է ընդլայնենք մեր ծառայությունը, որ ամեն հոգի ստանա այդ ավետարանն այս աշխարհում:
 

Մենք չպետք է պարտական մնանք ոչ մի բանի, բացի իրար սիրելուց

Ես գիտեմ, որ շատ տառապանք է լինելու բնական աղետների պատճառով, ինչպիսին երկրաշարժն է և հրաբխային ժայթքումը: Բազմաթիվ կինոնկարներ ցուցադրում են գլոբալ ոչնչացում: Ես կարծում եմ, որ այս աշխարհի հետ տեղի կունենա այն, ինչը պատկերացնում են հոլիվուդյան սցենարիստները: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, որ մարդիկ ենթագիտակցորեն զգում են աշխարհի վերահաս ոչնչացումը:
Հետևաբար, մենք չպետք է մտահոգվենք մարմնային գործերով, այլ՝ Հոգու: 
Մենք պետք է հավատանք, որ ջրի և Հոգու ավետարանը տարածելու կյանքը ամենագեղեցիկ կյանքն է: Մարդիկ ողջ աշխարհով մեկ զարմացած են մեր հոգևոր գործով: Անթիվ մարդիկ մեզ ասում են, թե որքան զգացված են մեր ծառայությամբ: Նրանք չեն կարող հավատալ, թե ինչպես մենք, մի խումբ Աստծո ծառաներ Կորեայից, որ փոքրիկ երկիր է, կարող են այդպես տարածել Աստծո արդարությունը: Այո, մենք իսկապես փոքր ենք ու թույլ, բայց դեռ տարածում ենք ավետարանն աշխարհով մեկ, որովհետև հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, որն Աստծո արդարությունն է: 
Հռոմեացիս 14:8. «Որովհետև եթե ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, և եթե մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. ուրեմն թե ապրենք և թե մեռնենք՝ Տիրոջն ենք»: Պողոսը նախորդ հատվածում ասում է. «Մեզանից ոչ ով ինքն իրան համար չի ապրում, և ոչ ով ինքն իրան համար չի մեռնում»: Մենք գոյություն ունենք միայն մեր Տիրոջ շնորհիվ: 
Քանի որ մենք ծնվել ենք այս աշխարհում Տիրոջ շնորհիվ և դարձել արդար Նրա արդարությամբ, մենք պատկանում ենք Քրիստոսին՝ կենդանի կամ մահացած: Մենք ապրելու ենք այս աշխարհում որպես Քրիստոսի զավակներ՝ ապրելով մեր կյանքն Աստծո արդարության համար: Աստված գոհ է մեզանից և ընտրել է մեզ որպես Իր գործիքներ՝ տարածելու այս ուրախ լուրն ամբողջ աշխարհում: Դրա համար Նա բացեց ավետարանչության ամենամեծ դուռը մեզ համար: Նա թույլ տվեց մեզ տարածելու ավետարանը գրքերի միջոցով, առանց տեղափոխվելու երկրից երկիր: 
Գրքերի հատորները, որ պարունակում են Աստծո արդարության ավետարանը, թարգմանվեցին և ուղարկվեցին անգլիախոս աշխարհին, իսպանախոս երկրներին, ինչպես նաև յուրաքանչյուր երկիր Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում: Ես վստահ եմ, որ գրքերի այս նոր շարքը՝ Մեր Տերն, Ով Հանդիսանում է Աստծո Արդարությունը կտա մեծ հոգևոր օրհնություններ յուրաքանչյուր մարդու այս աշխարհում: Զարմանալի է, թե ինչպես է Աստված գործում Իր կամքն իրականացնելու համար Իր արդարությանը հավատացողների միջոցով: 
Աշխարհն ի վերջո ծածկվելու է այս գեղեցիկ ավետարանով, և հենց որ Աստծո արդարության ավետարանը տարածվի ամբողջ աշխարհում, Աստված կկատարի այն բոլոր ծրագրերը, որ Նա ուներ մեզ համար:
Այս դարաշրջանը փոթորիկների շեմն է: Նավթային ճգնաժամերը և գլոբալ ֆինանսական խուճապը կարող են ևս մեկ անգամ հարվածել աշխարհին: Մենք պետք է ավելի հավատարիմ լինենք այն գործին, որ անում ենք: Մենք պետք է տարածենք ջրի և Հոգու ավետարանը մինչև այս աշխարհի վերջը: Եկեք, ուրեմն ջանասիրաբար տարածենք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի ոչ ոք չլինի այս աշխարհում, որ չի լսել այս ավետարանի մասին: Մենք պետք է համագործակցենք և գործենք նույն նպատակի համար: Մենք պետք է աշխատենք, ինչպես Գեդեոնի երեք հարյուր զինվորները: Թեև մենք քիչ ենք, բայց Երկնքի քաջ զինվորներն ենք, իսկ Աստված մեզ հետ է: 
Ով որ ստանում է մեղքերի ներում և շնորհակալ լինում Աստծուց, կարող է տարածել Աստծո արդարության ավետարանը: Մենք պետք է հավատքով հաղթենք, որովհետև ունենք Աստծո արդարությունը: Նրանք, ովքեր հավատում են Աստծո այս արդարությանը, միշտ կատարում են Հոգու գործերը և իրենց առաջ դնում հոգևոր նպատակներ: 
Ես աղոթում եմ, որ Աստծո արդարությունը միշտ լինի ձեր հետ: