• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[1-1] Լսեք Աստծո Հայտնության Խոսքը (Հայտնություն 1:1-20)

2021.04.03 169
Լսեք Աստծո Հայտնության Խոսքը(Հայտնություն 1:1-20)
«Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Հովհաննես ծառային: Ով վկայեց Աստծո խոսքին և Հիսուս Քրիստոսի վկայությանը, որ տեսավ: Երանելի են այն մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները. որովհետև ժամանակը մոտեցել է: Հովհաննես, յոթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն եք, շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն նրանից որ է, և որ էր, և որ գալու է, և այն յոթը Հոգիներիցը, որ նրա աթոռի առաջին են. Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ և երկրի թագավորների իշխանն է. նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվացավ մեզ իր արյունովն, Եվ մեզ թագավորներ և քահանաներ արավ Աստծո և Իր Հոր համար. նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն: Ահա Նա գալիս է ամպերով. և ամեն աչք կտեսնե նրան, և նրանք, որ խոցեցին նրան. և նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամեն: Ես եմ Ալֆան և Օմեղան (սկիզբը և վերջը) ասում է Տերը, Նա որ է և որ էր և որ գալու է, Ամենակալը: Ես՝ Հովհաննես ձեր եղբայր և հավասար ընկեր նեղության և արքայության և Հիսուս Քրիստոսի համբերության, Պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար, և Հիսուս Քրիստոսի վկայության համար: Եվ կիրակի օրը եղա Հոգում. և իմ ետևից մի մեծ ձայն լսեցի ինչպես փողի ձայն, որ ասում էր. (Ես եմ Ալֆան և Օմեղան, առաջինը և վերջինը: Եվ) ինչ-որ տեսնում ես գրիր մի գրքի մեջ, և ուղարկիր այն յոթը եկեղեցիներին, որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմուռնիա, և Պերգամոն, և Թիւատիրա, և Սարդես, և Փիլադելփիա և Լավոդիկե: Եվ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր, և երբ որ դարձա յոթը ոսկի ճրագակալ տեսա. Եվ այն յոթը ճրագակալների միջումը մեկը մարդի Որդու նման, պճղնավոր պատմուճան հագած, և ստինքների մոտ ոսկի գոտի կապած: Եվ նրա գլուխը և մազերը սպիտակ ձյունի և բուրդի պես սպիտակ էին, և նրա աչքերը կրակի բոցի պես: Եվ նրա ոտները կարմրած պղնձի պես իբրև հնոցի մեջ կրակ եղած, և նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես: Եվ իր աջ ձեռքումը յոթն աստղեր ուներ, և նրա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, և Նրա երեսն ինչպես արեգակը որ ճառագայթում է իր զորությամբը: Եվ երբ որ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտների առաջին. և նա իր աջ ձեռքն ինձ վրա դրավ և ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը և Վերջինը, Եվ կենդանին. և ես մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, ամեն. և ունեմ դժոխքի և մահի բանալիները: Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, և ինչ որ նրանից հետո լինելու է: Այս յոթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մեջ տեսար, և այն յոթը ոսկի ճրագակալները. այն յոթն աստղերը յոթը եկեղեցիների հրեշտակներն են, և այն յոթը ճրագակալները յոթը եկեղեցիներն են»:
 
 

Մեկնություն


Հատված 1- «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Հովհաննես ծառային»:
Հայտնություն գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, ով արձանագրում է Հիսուս Քրիստոսի տված հայտնությունը, երբ գտնվում էր Պատմոս կղզում, որը գտնվում էր Էգեյան ծովում: Նա աքսորվել էր այս կղզի Հռոմեական կայսր Դոմիցիանի կառավարման վերջին տարիներին (մոտ 95թ. մ.թ.): Հովհաննես առաքյալն աքսորվել էր Պատմոս կղզի նրա համար, որ քարոզում էր Աստծո Խոսքը և վկայում Հիսուսի մասին: Եվ հենց այդ կղզում Հովհաննեսը տեսավ Աստծո թագավորությունը Հիսուս Քրիստոսի տված հայտնությամբ՝ Սուրբ Հոգու և Իր հրեշտակների ոգեշնչման միջոցով: 
Ի՞նչ է նշանակում այս «Հիսուս Քրիստոսի Հայտնությունը»: Դա նշանակում է, որ Աստված Իր ներկայացուցիչ Հովհաննեսի միջոցով մեզ է հայտնում այն, թե ինչ է պատահելու այս աշխարհին և երկնային արքայությանը ապագայում: Ո՞վ է Հիսուսն Իր էությունով: Նա Արարիչ Աստվածն է և Փրկիչը, ով փրկեց մարդկությունն աշխարհի մեղքերից: 
Հիսուս Քրիստոսը գալիք Նոր Թագավորության Աստվածն է, որ հայտնելու է մեզ գալիք նոր աշխարհի հետ կապված ամեն ինչ և Հայր Աստծո ներկայացուցիչն է: Հովհաննեսի գրառած Հայտնության Խոսքի միջոցով մենք կարող ենք տեսնել, թե ինչ է Հիսուսն անելու հին աշխարհի հետ և մեր համար բացահայտելու ենք նորը:
 
Հատված 2- «Ով վկայեց Աստծո խոսքին և Հիսուս Քրիստոսի վկայությանը, որ տեսավ»: 
Հովհաննեսը կարող էր վկայել ճշմարտության Խոսքը, որովհետև տեսավ, թե ինչ է անելու Հիսուս Քրիստոսն ապագայում որպես Հայր Աստծո ներկայացուցիչ: Հովհաննեսը տեսավ և լսեց, թե ինչ պետք է անի Հիսուս Քրիստոսը: Դրա համար նա կարողացավ վկայել այդ բոլոր բաները: 
 
Հատված 3- «Երանելի են այն մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները. որովհետև ժամանակը մոտեցել է»: 
Այստեղ ասվում է, որ օրհնյալ են նրանք, ովքեր կարդում և լսելում են Աստծո Խոսքը, որը վկայում է Հովհաննեսը: Ովքե՞ր են օրհնյալ: Նախ և առաջ այն հավատացյալներն, ովքեր դարձան Աստծո ժողովուրդ՝ ազատվելով իրենց բոլոր մեղքերից Աստծո Խոսքին հավատալու միջոցով: Միայն սրբերը կարող են օրհնվել, քանի որ նրանք կարդում, լսում և պահում են Աստծո Խոսքի վկայությունը, որը գրված է Հովհաննեսի կողմից, այսինքն այն բոլոր բաները, որ լինելու են Հիսուս Քրիստոսի միջոցով: Ովքեր որ այսպես դարձել են Աստծո սրբեր, ստանալու են Երկնային օրհնությունները լսելով Աստծո Խոսքը և պահելով իրենց հավատքը: 
Եթե Աստված նախօրոք Հովհաննեսի միջոցով չբացեր այն բոլոր գաղտնիքները, որ լինելու են երկրի վրա և երկնքում, ինչպե՞ս կարող էին սրբերը երբևէ լսել և տեսնել դրանք: Ինչպե՞ս կարող էին նրանք օրհնվել նախօրոք չիմանալով և չհավատալով այն բոլոր փոփոխություններին, որ աշխարհում լինելու են: Ես շնորհակալություն եմ հայտնում ու փառք տալիս Աստծուն, որ Հովհաննեսի միջոցով ցույց տվեց այն բոլոր բաները, որ լինելու են այս երկրում և երկնքում: Մեր ներկա ժամանակներում իսկապես օրհնյալ են նրանք, ովքեր իրենց սեփական աչքերով կարող են տեսնել և կարդալ Հիսուս Քրիստոսի հայտնության Խոսքը: 
 
Հատված 4- «Հովհաննես, յոթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն եք, շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն նրանից որ է, և որ էր, և որ գալու է, և այն յոթը Հոգիներիցը, որ նրա աթոռի առաջին են»: 
Հովհաննեսն այստեղ ասում է, որ իր նամակն ուղարկում է Ասիայի յոթ եկեղեցիներին: Պատմոս կղզում գերության ժամանակ Աստծուց ստացած մարգարեությունները և հայտնությունները գրառելուց հետո նա ուղարկում է դրանք Ասիայի յոթ եկեղեցիներին, ինչպես նաև Աստծո բոլոր եկեղեցիներին ամբողջ աշխարհով մեկ:
 
Հատված 5- «Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ և երկրի թագավորների իշխանն է. նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվացավ մեզ իր արյունովն»: 
Ինչո՞ւ է Հովհաննեսը Հիսուս Քրիստոսին անվանում «հավատարիմ վկա»: Մեր Տերն եկավ այս աշխարհ և մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ ազատեր բոլոր նրանց, ովքեր գտնվում են մեղքի մեջ և կրում մահվան բեռը: Իր մկրտության միջոցով Հիսուսը միանգամից վերցրեց ամբողջ աշխարհի մեղքերը, Խաչի վրա արյուն թափեց և Իր կյանքի գնով վճարեց մեղքի վարձը և հարություն առավ մեռելներից երրորդ օրը, որպեսզի փրկի բոլոր հավատացյալներին ու մաքրի նրանց մեղքերը: Քանի որ ոչ այլ ոք, քան Հիսուսն Ինքն ազատեց աշխարհի բոլոր մեղավորներին իրենց բոլոր մեղքերից, Նա հանդիսանում է կենդանի վկայություն այդ փրկության:
Հիսուսին «մեռելներից անդրանիկ» ասելով Հովհաննեսն ասում է մեզ, որ Հիսուսն այս աշխարհ գալով և կատարելով օրենքի բոլոր պահանջները, այսինքն վճարելով մեղքի վարձքը, դարձավ անդրանիկն, ով Իր մկրտությամբ վերցրեց բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա և կրկին հարություն առավ: Քանի որ Քրիստոսը «սիրեց մեզ և լվաց մեր մեղքերն Իր արյամբ», Աստված ազատեց մեղքից նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
 
Հատված 6- «և մեզ թագավորներ և քահանաներ արավ Աստծո և Իր Հոր համար, նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն»: 
Որպես Հայր Աստծո ներկայացուցիչ, Հիսուսն եկավ այս աշխարհ մարմնով և փրկեց մեղավորներին Իր մկրտության և Խաչին թափած արյան միջոցով: Այս շնորհքի միջոցով Քրիստոսը մաքրեց մեզ և դարձրեց Աստծո ժողովուրդ և քահանաներ: Փառք, պատիվ և գոհություն հավիտյանս հավիտենից Հորը, ով տվեց մեզ Իր հիանալի օրհնության շնորհը և Որդուն, ով Աստծո ներկայացուցիչն է և մեր Փրկիչը: Քրիստոսի մարմնավորման նպատակն այն էր, որ մեզ դարձներ Աստծո Թագավորության ժողովուրդ և քահանաներ: Այլ կերպ ասած, մենք դարձանք Երկնային Թագավորության «թագավորներ», որտեղ ապրելու ենք Աստծո հետ հավիտենականության մեջ: 
 
Հատված 7- «Ահա Նա գալիս է ամպերով. և ամեն աչք կտեսնե նրան, և նրանք, որ խոցեցին նրան. և նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամեն»: 
Այստեղ ասվում է, որ Քրիստոսը գալու է ամպերով, և ես լիովին հավատում եմ դրան: Սա գիտական երևակայություն չէ: Սա այն մարգարեությունն է, որ Հիսուս Քրիստոսն իսկապես վերադառնալու է այս երկիր Երկնային Թագավորությունից: Այստեղ նաև ասվում է, որ «և նրանք, որ խոցեցին նրան» կտեսնեն Նրան: Ովքե՞ր են նրանք: Դա նրանք են, ովքեր տեսան ու ընդունեցին ջրի և Հոգու Խոսքը որպես աշխարհի հասարակ կրոնական վարդապետություն, նույնիսկ, երբ այդ Խոսքը կարող էր փրկել բոլորին: 
Երբ Քրիստոսը վերադառնա, նրանք, ովքեր խոցեցին Նրան իրենց անհավատությամբ, անպայման սգալու են դրա համար: Նրանք լացելու են և վշտանալու, որովհետև այն ժամանակ, երբ գիտակցեն, որ ջրի և Հոգու ավետարանն իսկապես փրկում ու ազատում է իրենց մեղքերից, և որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից Իր վրա վերցնելով աշխարհի բոլոր մեղքերը, արդեն կլինի չափազանց ուշ: 
 
Հատված 8- «Ես եմ Ալֆան և Օմեղան, (սկիզբը և վերջը) ասում է Տերը, Նա որ է և որ էր և որ գալու է, Ամենակալը»: 
«Ալֆա և Օմեղա» ասելով Հովհաննեսը նկատի ունի, որ մեր Տերը դատաստանի Աստվածն է, որից սկիզբ է առնում և որով ավարտվում է տիեզերքն ու ողջ մարդկության պատմությունը: Տերը վերադառնալու է պարգևատրելու արդարներին և դատելու մեղավորները: Նա Ամենազոր Աստված է, ով դատելու է ժողովրդի մեղքերը և պարգևատրելու է արդարներին, ովքեր հավատում են Նրա արդարությանը:
 
Հատված 9-10 - «Ես՝ Հովհաննես ձեր եղբայր և հավասար ընկեր նեղության և արքայության և Հիսուս Քրիստոսի համբերության, Պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար, և Հիսուս Քրիստոսի վկայության համար: Եվ կիրակի օրը եղա Հոգում. և իմ ետևիցը մի մեծ ձայն լսեցի ինչպես փողի ձայն»: 
 «Եղբայր» բառն օգտագործում են հավատակիցներն իրար դիմելուց: Աստծո վերստին ծնվածների եկեղեցիներում, ովքեր հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ դարձել են Աստծո ընտանիքի անդամ, իրար են դիմում որպես եղբայրներ և քույրեր, և այս կոչումները տրվում են մեզ ջրի և Հոգու ավետարանին հավատալու համար: 
«Կիրակի օրը» կամ «Տիրոջ օրը» այստեղ վերաբերում է շաբաթին հաջորդող օրվան, երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից: Հենց այդ օրը Հիսուսը հարություն առավ մեռելներից, և այդ պատճառով մենք կիրակին անվանում ենք «Տիրոջ օր»: Այդ օրը խորհրդանշում է օրենքի դարաշրջանի ավարտն ու փրկության նոր դարաշրջանի սկիզբը: Իր հարությամբ մեր Տերն ասեց մեզ, որ Իր Թագավորությունն այս աշխարհից չէ: 
 
Հատված 11 - «որ ասում էր. (Ես եմ Ալֆան և Օմեղան, առաջինը և վերջինը: Եվ) ինչ-որ տեսնում ես գրիր մի գրքի մեջ, և ուղարկիր այն յոթը եկեղեցիներին, որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմուռնիա, և Պերգամոն, և Թիւատիրա, և Սարդես, և Փիլադելփիա և Լավոդիկե»: 
Հովհաննեսը գրառում է այն, ինչ տեսավ Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով և իր գրառումները նամակի տեսքով ուղարկեց Ասիայի յոթ եկեղեցիներին: Սա մեզ ասում է, որ Աստված խոսում է Եկեղեցու հետ Իր ծառաների միջոցով: 
 
Հատված 12 - «Եվ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր, և երբ որ դարձա յոթը ոսկի ճրագակալ տեսա»: 
Քանի որ առաքյալների ժամանակ Աստծո Խոսքը դեռ ավարտուն չէր, հարկավոր էր աշակերտներին ցույց տալ նշաններ և տեսիլքներ: Երբ Հովհաննեսը ետ դարձավ լսելու Աստծո ձայնը, նա տեսավ «յոթ ոսկե ճրագակալ»: Ճրագակալներն այստեղ խորհրդանշում են Աստծո եկեղեցիները, այսինքն՝ սրբերի ժողովը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանի հայտնությանը: Աստված Ասիայի յոթ եկեղեցիների Տերն էր, և Նա եղել ու մնում է այն Հովիվը, ով հոգ է տանում բոլոր սրբերի համար: 
 
Հատված 13 - «Եվ այն յոթը ճրագակալների միջումը մեկը մարդի Որդու նման, պճղնավոր պատմուճան հագած, և ստինքների մոտ ոսկի գոտի կապած»: 
«Մեկը մարդի Որդու նման», որին Հովհաննեսը տեսավ «յոթ ճրագակալների միջումը», վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Որպես սրբերի հովիվ, Հիսուսն այցելում և խոսում է նրանց հետ, ովքեր հավատում են Նրա մկրտության և խաչելության ճշմարտության Խոսքին: Հովհաննեսի նկարագրությունը Քրիստոսի «պճղնավոր պատմուճան հագած, և ստինքների մոտ ոսկի գոտի կապած» խորհրդանշում է մեր Տիրոջ բարձր կարգավիճակը, որպես Հայր Աստծո ներկայացուցիչ:
 
Հատված 14 - «Եվ նրա գլուխը և մազերը սպիտակ ձյունի և բուրդի պես սպիտակ էին, և նրա աչքերը կրակի բոցի պես»: 
Մեր Տերը կատարելապես սուրբ է, վսեմ և վեհապանծ: «Նրա աչքերը կրակի բոցի պես են» նշանակում է, որ Նա որպես Ամենազոր Աստված, բոլորի արդար դատավորն է: 
 
Հատված 15 - «Եվ նրա ոտները կարմրած պղնձի պես իբրև հնոցի մեջ կրակ եղած, և նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես»:  
Ո՞վ է Հիսուսը մեր կարծիքով: Սրբերը հավատում են, որ ճիշմարիտ և բացարձակ Աստվածն է: Մեր Տերը ամենակարող է և չունի տկարություն: Բայց քանի որ ապրեց այս երկրի վրա, իր մարմնի վրա զգաց մեր տկարությունները: Հետևաբար Նա լավ է հասկանում մեր իրավիճակն ու պայմանները և կարող է ավելի լավ օգնել մեզ: Այն, որ Նրա ձայնը շատ ջրերի ձայի պես է, ցույց է տալիս, թե որքան սուրբ և ամենակարող է մեր Տերը: Մեր Տիրոջ մեջ չկա ոչ մի անկատարություն կամ տկարություն, Նա լի է միայն Նրա վեհությամբ, սիրով, մեծությամբ և փառքով:
 
Հատված 16 - «Եվ իր աջ ձեռքումը յոթն աստղեր ուներ, և նրա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, և Նրա երեսն ինչպես արեգակը որ ճառագայթում է իր զորությամբը»: 
Այն, որ «իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ», նշանակում է, որ Տերը պահպանում է Աստծո եկեղեցին: «Բերանից դուրս եկած երկբերան սուրը» խորհրդանշում է, որ Հիսուսն Ամենակարող Աստվածն է, ով գործում է զորեղ Խոսքով և Աստծո զորությամբ: «Ինչպես արեգակը որ ճառագայթում է իր զորությամբ», մեր Տերը Խոսքի Աստվածն է և ամենակարող է: 
 
Հատված 17 - «Եվ երբ որ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտների առաջին. և նա իր աջ ձեռքն ինձ վրա դրավ և ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը և Վերջինը»: 
Այս հատվածը ցույց է տալիս մեզ, թե որքան թույլ ու անկատար ենք Աստծո սրբության առաջ: Մեր Տերը միշտ ամենակարող է և կատարյալ, իսկ Իր ծառայողների համար մեկ հայտնվում է որպես ընկեր և երբեմն էլ որպես խիստ դատավոր: 
 
Հատված 18 - «Եվ ես մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, ամեն. և ունեմ դժոխքի և մահի բանալիները»: 
Մեր Տերն ապրում է հավիտյան և լինելով Հայր Աստծո ներկայացուցիչը, ունի Երկնային բոլոր լիազորությունները: Որպես մարդկության Փրկիչ և դատավոր, Նա Աստված է, ով իշխանություն ունի հավերժական կյանքի ու մահվան վրա: 
 
Հատված 19 - «Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, և ինչ որ նրանից հետո լինելու է»: 
Աստծո ծառայողներն ունեն պարտականություն գրառելու Աստծո ինչպես ներկա, այնպես էլ ապագա նպատակներն ու գործերը: Տերն այսպիսով պատվիրեց Հովհաննեսին հավատքով տարածել եկեղեցու հավատքը, այն հավատքը, որով ստանում են հավիտենական կյանք և բոլոր գալիք բաները, որ լինելու են ապագայում: Հետևաբար Աստված Հովհաննեսի միջոցով նույնը պատվիրեց նաև մեզ: 
 
Հատված 20 - «Այս յոթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մեջ տեսար, և այն յոթը ոսկի ճրագակալները. Այն յոթն աստղերը յոթը եկեղեցիների հրեշտակներն են, և այն յոթը ճրագակալները յոթը եկեղեցիներն են»: 
Ո՞րն է «յոթ աստղերի խորհուրդը»: Դա այն է, որ Աստված կառուցեց Իր արքայությունը՝ մեզ դարձնելով Իր ժողովուրդն Իր ծառաների միջոցով: «Ոսկե ճրագակալը» խորհրդանշում է Աստծո եկեղեցիները, որոնք կառուցվել էին սրբերի միջոցով, ովքեր հավատում են Աստծո տված ջրի և Հոգու ավետարանին: 
Իր ծառաների և եկեղեցիների միջոցով Աստված ցույց է տվել հավատացյալներին, թե ինչ է Իր նպատակները և ինչ է սպասվում այս աշխարհին ապագայում: Հայտնության Խոսքի միջոցով, որը Նա հայտնեց Հովհաննեսին և ասեց, որ նա գրի դրանք, մենք նույնպես մեր աչքերով շուտով տեսնելու ենք Նրա գործերը: Ես շնորհակալ եմ և փառաբանում եմ Աստծուն Իր աստվածային նախախնամության համար, որ հայտնեց այն բոլոր բաները, որ լինելու են շուտով աշխարհում: