(Հայտնություն 2:1-7)«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն յոթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ յոթը ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս. Գիտեմ քո գործերը և քո աշխատությունը և քո համբերությունը. և որ չարերին չես կարողանում համբերել, և փորձեցիր նրանց որ առաքյալ են ձևանում, և չեն, և գտար որ սուտ են: Եվ նեղություններ կրեցիր և համբերություն ունիս, և իմ անունի համար աշխատեցիր, և չթուլացար: Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես: Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար. և զղջա, և առաջի գործերն արա. Ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթե չապաշխարես: Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում: Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է»:
Մեկնություն
Հատված 1- «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն յոթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ յոթը ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս»:
Եփեսոսի եկեղեցին Աստծո եկեղեցին է, որը հիմնված էր Պողոսի քարոզած ջրի և Հոգու ավետարանի հավատքով: «Յոթը ոսկե ճրագակալները», որոնց մասին խոսվում է այս հատվածում վերաբերում են Աստծո եկեղեցիներին, նրանց հավաքներն, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, իսկ «յոթ աստղերը» վերաբերում են Աստծո ծառաներին: Մյուս կողմից, «յոթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը» արտահայտությունը նշանակում է, որ Աստված Ինքն է պահում և առաջնորդում Իր ծառաներին:
Մենք պետք է հասկանանք, որ Աստված խոսեց Ասիայի յոթ եկեղեցիների հետ Իր ծառա Հովհաննեսի միջոցով և նաև խոսում է մեզ հետ, այսինքն ներկա բոլոր եկեղեցիների հետ, որոնք այժմ մոտ են վերջին ժամանակներին: Իր եկեղեցիների և ծառաների միջոցով Աստված խոսում է մեզ հետ և ասում, թե ինչպես կարելի է հաղթահարել փորձություններն ու հալածանքները, որ սպասում են մեզ: Մենք պետք է հաղթահարենք սատանային՝ լսելով և հավատալով Հայտնության Խոսքին: Աստված խոսում է Իր բոլոր եկեղեցիներին:
Հատված 2 - «Գիտեմ քո գործերը և քո աշխատությունը և քո համբերությունը. և որ չարերին չես կարողանում համբերել, և փորձեցիր նրանց որ առաքյալ են ձևանում, և չեն, և գտար որ սուտ են»:
Տերը գովաբանում է Եփեսոսի եկեղեցուն իր գործերի համար, համբերատարության, չարի հանդեպ անհանդուրժողականության և կեղծ առաքյալներին փորձելու համար: Այս հատվածից կարող ենք պարզել, թե որքան մեծ հավատք և նվիրվածություն ուներ Եփեսոսի եկեղեցին: Բայց մենք պետք է հասկանանք, որ անկախ նրանից, թե որքան լավն է ձեր հավատքը, եթե այն մոլորվի, կդառնա անիմաստ: Մեր հավատքը պետք է լինի ճշմարիտ հավատք, որի սկիզբը և վերջը կլինի նույնը:
Բայց Եփեսոսի եկեղեցու ծառայողների հավատքն այդպիսին չէր, և դրա համար Աստված հանդիմանեց և զգուշացրեց, որ կշարժի այդ եկեղեցու ճրագակալն իր տեղից: Եկեղեցու պատմությունից տեսնում ենք, որ Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներն իրոք անիծված էին նրա համար, որ իրենց ճրագակալները շարժվել էին: Մենք պետք է դաս քաղենք Եփեսոսի եկեղեցուց և հիշեք, որ մեր եկեղեցիները պետք է լինեն Աստծո եկեղեցիները՝ հիմնվելով ջրի և Հոգու ավետարանի հավատքի վրա: Մենք պետք է դառնանք Նրա ծառայողներն, ով պահպանում է մեր եկեղեցիներն այս հավատքով:
Հատված 3 - «Եվ նեղություններ կրեցիր և համբերություն ունիս, և իմ անունի համար աշխատեցիր, և չթուլացար»:
Մեր Տերը հետևում է Իր եկեղեցիներին և լավ գիտի, թե ինչ են անում իր սրբերն Իր անվան համար: Բայց Եփեսոսի եկեղեցու սրբերը թողել էին իրենց առաջին հավատքն ու սկսել էին ընթանալ սխալ ճանապարհով՝ փոխելով ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանն այլ համոզմունքներով:
Հատված 4 - «Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես»:
Եփեսոսի եկեղեցու ծառայողների և սրբերի հավատքն այնքան մեծ էր, որ Տերն Ինքը գնահատեց նրանց կատարած գործերը, համբերությունն ու չարչարանքը: Նրանք փորձարկում և հայտնաբերում էին սուտ առաքյալներին, նրանք անդադար ծառայում էին Տիրոջ անվան համար՝ համբերելով բոլոր նեղություններին: Բայց այդ գովելի գործերի մեջ նրանք կորցրեցին այն, ինչը թերևս ավելի կարևոր էր, քան որևէ գործ, նրանք թողեցին Հիսուս Քրիստոսի տված իրենց առաջին սերը:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ նրանք չկարողացան պահպանել ջրի և Հոգու ավետարանը, որը թույլ տվեց նրանց միանգամից ազատվել իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով Տիրոջը: Նրանց թույլ լինելը թույլ տվեց, որ կեղծ ուսմունքները և այլ ավետարանները թափանցեն իրենց եկեղեցու մեջ:
Իսկ ի՞նչ էր այդ ավետարանն ու ուսմունքը: Դրանք աշխարհիկ փիլիսոփայություններ են և մարդասիրական գաղափարախոսություններ: Այս ամենը դեռ հակառակվում են ճշմարիտ փրկությանը, որ Աստված տվել է մարդկությանը: Այս ուսմունքները կարող են լավ անդրադառնալ մարդկային մարմնի վրա, դրանք գուցե կնպաստեն միասնականությանն ու խաղաղությանը, բայց դրանք չեն կարող մարդկանց սրտերը միավորել Աստծո հետ: Ահա, թե ինչ պատահեց Եփեսոսի եկեղեցու ծառայողների ու սրբերի հետ, ովքեր ետ դարձան իրենց հավատքից դեպի անիծված հավատքները:
Նայելով եկեղեցու պատմությանը՝ կարող ենք տեսնել, որ ջրի և Հոգու ավետարանը սկսվեց վաղ եկեղեցու շրջանում: Թող որ սա դաս լինի մեզ: Դրա համար մենք պետք է հաստատակամորեն հավատանք ջրի և Հոգու ավետարանին, Տիրոջը և հաղթենք սատանային:
Ի՞նչն էր Եփեսոսի եկեղեցու ծառաների և սրբերի «առաջին սերը»: Դա ջրի և Հոգու ավետարանն էր, որ Աստված տվել էր նրանց: Ջրի և Հոգու ավետարանը փրկության Խոսքն է, որ ունի զորություն բոլորին ազատելու այս աշխարհի մեղքերից:
Աստված հայտնեց Պողոսին, Հովհաննեսին և Ասիայի յոթ եկեղեցիների ծառայողներին, թե ինչ էր ջրի և Հոգու ավետարանը և թողեց, որ հասկանան այն: Ահա, թե ինչպես նրանք կարողացան հավատալ այս ավետարանին, և թե ինչպես նրանք, ովքեր լսեցին ու հավատացին ավետարանին, կարողացան փրկվել աշխարհի բոլոր մեղքերից:
Տիրոջ տված ջրի և Հոգու ավետարանը գտնվում է Քրիստոսի մկրտության և Նրա Խաչի արյան Խոսքի մեջ: Սակայն Եփեսոսի եկեղեցու ծառան, թեև հանդիպել է Տիրոջը ջրի և Հոգու ավետարանի միջոցով և սկզբում քարոզել այն, ավելի ուշ թողեց այս ավետարանը: Դրա համար Տերը հանդիմանեց նրան իր մոլորության համար:
Հատված 5 - «Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար. և զղջա, և առաջի գործերն արա. Ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթե չապաշխարես»:
Այն, որ Եփեսոսի եկեղեցու գլխավոր սպասավորը ընկել էր Աստծո սիրուց, նկատի ուներ, որ համայնքը թողել էր ջրի և Հոգու ավետարանը: Սա է պատճառը, որ Տերը հիշեցնում է նրանց, թե որտեղ և ինչպես նրանք կորցրեցին իրենց հավատքը: Աստված կոչ է անում ապաշխարել ու վերադառնալ առաջին գործերին:
Իսկ ի՞նչն է ազդել Եփեսոսի եկեղեցու վրա, որ նրանք կորցրեցին ջրի և Հոգու ավետարանը: Եփեսոսի եկեղեցուն ճշմարիտ ճանապարհից շեղեց հավատքի թուլությունը և հաճախորդների մարմնական մտքերը: Ջրի և Հոգու ավետարանը տրվել է Աստծուց, այն բացարձակ ճշմարտություն է, որը բացահայտում է այս աշխարհի կրոնների բոլոր կեղծ ուսմունքներն ու վարդապետությունները: Սա նշանակում է, որ երբ Եփեսոսի եկեղեցին քարոզեց և տարածեց ջրի և Հոգու ավետարանը, աշխարհիկների հետ հակամարտությունը դարձավ անխուսափելի:
Այս հակամարտությունն իր հերթին այնքան բարդացրեց հավատացյալների և աշխարհիկների հարաբերությունները, որ եկեղեցու հավատացյալներին սկսեցին հալածել: Սա խուսափելու համար և մարդկանց Աստծո եկեղեցի մտնելը հեշտացնելու համար, Եփեսոսի եկեղեցու ծառայողները հեռացան ջրի և Հոգու ավետարանից և սկսեցին քարոզել փիլիսոփայական ավետարան:
Այս «փիլիսոփայական ավետարանը» կեղծ ավետարան է, որի արմատները գալիս են մարդասիրական մտքերից, որոնք ձգտում են ոչ միայն վերականգնել հարաբերություններն Աստծո և մարդու միջև, այլև խաղաղություն՝ մարդկային հարաբերությունների միջև: Այսպիսի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով տարածված հավատքն այն հավատքը չէ, որը հաճելի է Աստծուն: Այն հավատքը, որն Աստված ուզում է մեզանից, դա այն է, որ Աստծո հանդեպ մեր հնազանդությամբ մենք վերականգնենք մեր խաղաղությունը Նրա հետ:
Պատճառը, թե ինչու Եփեսոսի եկեղեցու սպասավորը կորցրեց ջրի և Հոգու ավետարանը այն է, որ նա փորձեց ընդունել այն, ինչը ընդունելի չէր Աստծո եկեղեցու մեջ, այսինքն, նա թողեց, որ աշխարհիկ մարդիկ չհավատան ջրի և Հոգու ավետարանին, ավելին, նա փոխեց իր ուսմունքները նրանց հաճո լինելու համար: Աստծո եկեղեցին կարող է հիմնվել միայն ջրի և Հոգու ավետարանի Խոսքի հիման վրա:
Այսօր վաղ եկեղեցու ժամանակների նման դեռ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարծում են, որ փրկվելու համար բավական է միայն հավատալ Հիսուսին: Բայց անտեսելով ջրի և Հոգու ավետարանը, նրանք սխալ են հավատում Աստծուն: Նրանք, ովքեր հավատում են Տիրոջը միայն որպես կրոն, կդառնան Աստծո թշնամիները: Դրա համար Տերը հանդիմանեց Եփեսոսի եկեղեցու սպասավորին և ստիպեց ապաշխարել իր սխալ հավատքի համար և վերադառնալ իր առաջին ճշմարիտ և անկեղծ հավատքին, որն ուներ ջրի և Հոգու ավետարանը լսելուց:
Կա մի կարևոր դաս մեզ համար այստեղ: Եթե Աստծո եկեղեցին հեռանում է ջրի և Հոգու ավետարանի իր հավատքից, Աստված այլևս այն չի համարում Իր եկեղեցին: Սա է պատճառը, որ Տերն ասում է, որ շարժելու է ճրագակալն իր տեղից և տալու այն ջրի և Հոգու ավետարանի հավատացյալներին:
Եկեղեցին, որ այլևս չի քարոզում ջրի և Հոգու ավետարանը, Աստծո եկեղեցին չէ: Մեզ համար բացարձակապես կարևոր է գիտակցել, որ ջրի և Հոգու ավետարանին հավատալը, պաշտպանելը և քարոզելը շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ գործ:
Փոքր Ասիան, որտեղ գտնվում էին վերը նշված յոթ եկեղեցիները, այժմ իսլամական երկրների տարածքներ են: Տերն այս վայրերում դրեց իր ճրագակալը, Աստծո եկեղեցին և պատվիրեց մեզ քարոզել ջրի և Հոգու ավետարանն ամբողջ աշխարհին: Բայց Աստծո ճշմարիտ եկեղեցու մեջ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունն է: Աստծո եկեղեցին չի կարող գոյություն ունենալ առանց դրա: Առաքելական ժամանակաշրջանում Հիսուսի տասներկու աշակերտները հետևողականորեն հավատում էին ջրի և Հոգու ավետարանին (1 Պետրոս 3:21, Հռոմեացիս 6 գլխ., 1 Հովհաննու 5 գլխ.):
Բայց ցավոք սրտի Փոքր Ասիայի այս եկեղեցիները թողել էին ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանը քրիստոնեության դեռ վաղ ժամանակներում, որի հետևանքով այս տարածքները դարձան մահմեդական կրոնի երկրներ: Ավելին, Կոստանտին կայսրի կողմից հռչակված Միլանի հրամանագրով նույնիսկ Հռոմի եկեղեցուն սպառնաց ջրի և Հոգու ավետարանը կորցնելու վտանգը:
Հատված 6 - «Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում»:
Նիկողայոսեանները նրանք էին, ովքեր օգտագործում էին Հիսուսի անունը, որպեսզի ձեռք բերեն նյութական և աշխարհիկ հարստություն: Բայց Եփեսոսի եկեղեցին ատում էր Նիկողայոսեանների վարդապետությունները և գործերը: Եփեսոսի եկեղեցու այս արարքը բարձր գնահատեց Աստված:
Հատված 7 - «Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է»:
Աստծո ծառայողները և սրբերը պետք է լսեն, թե ինչ է ասում Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին նրանց ասում է պաշտպանել իրենց հավատքը և տարածել ջրի և Հոգու ավետարանը մինչև վերջ: Միայն այդպես նրանք կարող են հաղթահարել նրանց, ովքեր տարածում են սխալը: Պարտվել այդ պայքարում, նշանակում է կործանվել: Աստծո հավատացյալներն ու ծառայողները պետք է հաղթեն իրենց թշնամիներին իրենց զենքով, այսինքն Աստծո Խոսքով և ջրի և Հոգու ավետարանով:
Աստված ասեց. «Ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է»: Աստված կյանքի ծառից թողնելու է ուտել միայն նրան «Ով որ հաղթում է»: Բայց հաղթել ինչի՞ն կամ ո՞ւմ: Մենք պետք է հաղթենք նրանց, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին: Հավատացյալները պետք է մշտապես լինեն հոգևոր պայքարների մեջ նրանց հետ, ովքեր կողմնակից են սխալին, և պետք է իրենց հավատքով տանեն մեծամեծ հաղթանակներ այդ կռիվներում: Նրանք նաև պետք է փառաբանեն Աստծուն, և ջրի և Հոգու ավետարանի իրենց հավատքով ապրեն հաղթանակաց կյանքով: Միայն նրանք, ովքեր ճշմարտությանը հավատալով հաղթում են իրենց թշնամիներին, ի վիճակի կլինեն ապրել Աստծո տված Նոր Երկնքում և Երկրում:
Վաղ եկեղեցու ժամանակներում, ովքեր որ հավատում և պաշտպանում էին ջրի և Հոգու ավետարանը, հալածվում և նահատակվում էին: Նմանապես, երբ որ գա հակաքրիստոսի ժամանակը, նահատակներն ավելի շատ կլինեն: