• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[2-6] Նամակ Պերգամոնի Եկեղեցուն (Հայտնություն 2:12-17)

2021.04.03 86
Նամակ Պերգամոնի Եկեղեցուն(Հայտնություն 2:12-17)
«Եվ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը: Գիտեմ քո գործերը, և թե որտեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. և իմ անունը պահում ես, և իմ հավատքը չուրացար այն օրերը, որ իմ Անաիպաս հավատարիմ վկան սպանվեցավ ձեր մեջ. ուր որ սատանան է բնակվում: Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ. Որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջին, որ նրանք կուռքի մատաղ ուտեն և պոռնկություն անեն: Այսպես դու էլ Նիկողայոսեանների վարդապետությունը պահողներ ունիս, որ ես ատում եմ: Ապաշխարիր, ապա թե ոչ՝ շուտով քեզ մոտ կգամ, և կպատերազմեմ նրանց հետ իմ բերանի սրովը: Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կտամ նրան. և սպիտակ խիճ կտամ նրան. և այն խիճի վրա մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտե, բացի նա որ առնում է»:
 
 

Մեկնություն


Հատված 12. «Եվ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը»: 
Պերգամոնը Փոքր Ասիայում վարչական մայրաքաղաքն էր, որի բնակիչները երկրպագում էին շատ հեթանոս աստվածների: Այն մասնավորապես կայսրի պաշտամունքի կենտրոն էր: «...սրած երկսայրի սուրն ունեցողը», նշանակում է, որ Տերը կռվում է Աստծո թշնամիների դեմ:

Հատված 13. «Գիտեմ քո գործերը, և թե որտեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. և իմ անունը պահում ես, և իմ հավատքը չուրացար այն օրերը, որ իմ Անաիպաս հավատարիմ վկան սպանվեցավ ձեր մեջ. ուր որ սատանան է բնակվում»: 
Մինչ Պերգամոնը կայսեր պաշտամունքի հենակետն էր, այն նաև այն վայրն էր, որտեղ Անտիպաս անունով Աստծո ծառան նահատակվեց կայսրի կռապաշտությունը մերժելու և իր հավատքը պահելու համար: Կգա ժամանակ, երբ ժողովուրդը ստիպված կլինի երկրպագել հակաքրիստոսին, բայց սրբերն ու Աստծո ծառաները կպաշտպանեն իրենց հավատքը մինչև վերջ, ինչպես որ Անտիպասն իր կյանքի գնով պաշտպանեց իր հավատքը: Նման ամուր հավատք ունենալու համար մենք պետք է հիմա սկսենք այն գործի դնելը, թեկուզ փոքր քայլերով: Երբ հալածանքների ժամանակը գա, սրբերը և Աստծո ծառաները պետք է հատկապես ապավինեն Սուրբ Հոգուն: Նրանք պետք է վստահեն Աստծուն և պատրաստակամորեն նահատակվեն՝ հուսալով, որ կարող են փառք տալ Աստծուն և ստանալ Նոր Երկինք և Երկիր: 

 Հատված 14. «Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ. Որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջին, որ նրանք կուռքի մատաղ ուտեն և պոռնկություն անեն»: 
Աստված հանդիմանեց Պերգամոնի եկեղեցուն, քանի որ նրա անդամներից ոմանք պահում էին Բաղաամի վարդապետությունը:  Բաղաամը կեղծ մարգարե էր, որի պատճառով իսրայելացիները հեռացան Աստծուց, և հարաբերություններ ունեցան հեթանոս քրմուհիների հետ, որոնք ծառայում էին կուռքերին: Տերը հանդիմանեց նրանց, ովքեր չէին հավատում Աստծուն:  Մարդկանց սրտերը թողել էին Նրան և փոխարենը պաշտում էին կեղծ կուռքերին: Իսկ կռապաշտությունը մեծագույն մեղք է Աստծո առաջ:

Հատված 15. «Այսպես դու էլ Նիկողայոսեանների վարդապետությունը պահողներ ունիս, որ ես ատում եմ»: 
«Նիկողայոսեաններ» և «Բաղաամ» բառերը Աստվածաշնչում հիմնականում հոմանիշներ են իրար, որ նշանակում է «նրանք, ովքեր իշխում են ժողովրդին»: Երբ Աստված ասեց, որ «Նիկողայոսեանների վարդապետությունը պահողներ ունիս», նկատի ուներ, որ Աստծո եկեղեցին պետք է մերժի «Նրանց, ովքեր պահում են Բաղաամի վարդապետությունը»: Նրանք, ովքեր հետևում էին Նիկողայոսեանների և Բաղաամի այս վարդապետություններին, իրականում հետապնդում էին միայն նյութական նպատակներ: Նման մարդիկ պետք է վռնդվեն Աստծո եկեղեցուց: 

Հատված 16. «Ապաշխարհիր, ապա թե ոչ՝ շուտով քեզ մոտ կգամ, և կպատերազմեմ նրանց հետ իմ բերանի սրովը»: 
Աստված Պերգամոնի եկեղեցուն ասում է թողնել կեղծ աստվածների պաշտամունքը և նյութականի մեծ ձգտումը ու վերադառնալ դեպի ճշմարիտ հավատքը: Աստված նախազգուշացնում է նրանց, որ մինչ նրանց ապաշխարելը, կպայքարի նրանց դեմ Իր բերանի սրով: Այլ կերպ ասած, սա լուրջ նախատինք էր, որ Աստված զգուշացնում է, որ կպատժի նրանց, ովքեր չեն հրաժարվի Բաղաամի վարդապետությունից, նույնիսկ, եթե նրանք հավատում են Աստծուն: Նրանք, ովքեր լսեցին այդ զգուշացումը և վերադարձան դեպի Աստված, ապրելու են թե ֆիզիկապես, և թե հոգեպես: Իսկ նրանք, ովքեր չեն վերադառնա դեպի Աստված, պետք է պատրաստ լինեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր ոչնչացմանը: Որպեսզի Աստծո սրբերն ու ծառաները լինեն օրհնյալ այս երկրի վրա և երկնքում, պետք է լսեն Աստծո Խոսքը և հետևեն Տիրոջը: 

Հատված 17. «Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կտամ նրան. և սպիտակ խիճ կտամ նրան. և այն խիճի վրա մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտե, բացի նա որ առնում է»:
Իրական սրբերը հավատքով կընդունեն իրենց սեփական նահատակությունը: Աստված մեզ ասում է, որ նրանք, ովքեր նահատակվեցին Իր անունով, ստանալու են երկնային մանանա և Իր Արքայությունում գրելու է նրանց անունները: Ֆիզիկապես և հոգեպես ապրելու համար, մենք պետք է լսենք, թե ինչ է Սուրբ Հոգին ասում Աստծո եկեղեցուն: Նրանց, ովքեր հաղթեցին, այսինքն, ովքեր հաղթում են սատանային, Աստված տալու է հավատքի արդարությունը, որ ազատում է մեղքից, և նրանց հավատքի համար իրենց անունները գրելու է Կյանքի Գրքի մեջ: 
Աստվածաշունչը մեզ տարբեր հատվածների միջոցով ասում է, որ նրանք, ովքեր մինչև վերջ կդիմադրեն, կստանան փրկություն: Այլ կերպ ասած, սրբերը պետք է մինչև վերջ համբերեն, որ կարողանան պաշտպանել ջրի և Հոգու ավետարանի իրենց հավատքը: Վերստին ծնվածների անունները գրված են Կյանքի Գրքում: Հետևաբար հավատացյալները պետք է մտնեն Աստծո Թագավորությունը ոչ թե նյութական բաներին հետևելով, այլ հավատքով մինչև վերջ հաղթելով դրանց, երբ վերջին օրը կկանգնեն Աստծո առաջ: