• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[2-8] Նամակ Թիվատիրայի Եկեղեցուն (Հայտնություն 2:18-29)

2021.04.03 78
Նամակ Թիվատիրայի Եկեղեցուն(Հայտնություն 2:18-29)
«Եվ Թիվատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են. և նրա ոտները կարմրած պղնձի նման: Գիտեմ քո գործերը, և քո սերը, և քո ծառայությունը, և հավատքը, և քո համբերությունը, և քո գործերը, և որ վերջիններն ավելի են քան թե առաջինը: Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբել կնկանը թույլ ես տալիս, որ իրան մարգարեուհի է ասում, և իմ ծառաներին սովորեցնում և մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի մատաղ ուտեն: Եվ նրան ժամանակ տվի որ ապաշխարե իր պոռնկությունիցը, և նա չապաշխարեց: Ահա ես նրան անկողնի մեջ կգցեմ, և նրա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղությունների մեջ. եթե չապաշխարեն իրենց գործերիցը: Եվ նրանց որդիքը մահով կսպանեմ, և բոլոր եկեղեցիները կճանաչեն որ ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. և կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ: Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին որ Թիվատիրայումն եք, որ այս վարդապետությունը չունիք, և որ սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչպես ասում են. Ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ գցիլ: Բայց այն որ ունիք, պահեցեք մինչև որ ես կգամ: Եվ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա. (Եվ նա կհովվե նրանց երկաթե գավազանով. բրուտի ամանի պես կփշրվին նրանք:) Ինչպես ես էլ իմ Հորիցն ընդունեցի, և ես կտամ նրան առավոտյան աստղը: Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
 

Մեկնություն 

Հատված 18. «Եվ Թիվատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են. և նրա ոտները կարմրած պղնձի նման»: 
Թիվատիրայի եկեղեցու սխալն այն էր, որ թույլ էին տվել Յեզաբելին տարածել իր ուսմունքները եկեղեցու մեջ: Յեզաբելը Աքաաբ թագավորի կինն էր, որ կռապաշտության ու պոռնկության մատնեց Իսրայել ազգին: Նրանք սկսեցին ուտել կուռքերին մատուցված պիղծ կերակուր և գործեցին անբարո մեղքեր: Հիսուսի տված մեկնաբանությամբ. «Աստծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են» զգուշացնում է, որ մեղադրելու և դատելու է նրանց, ովքեր ունեն սխալ հավատք:
  
Հատված 19. «Գիտեմ քո գործերը, և քո սերը, և քո ծառայությունը, և հավատքը, և քո համբերությունը, և քո գործերը, և որ վերջիններն ավելի են քան թե առաջինը»: 
Միևնույն ժամանակ Աստված Թիվատիրայի եկեղեցու ծառայողներին և սրբերին ասում է, որ իրենց գործերն հիմա ավելի լավն են, քան առաջ էին:

Հատված 20. «Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբել կնկանը թույլ ես տալիս, որ իրան մարգարեուհի է ասում, և իմ ծառաներին սովորեցնում և մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի մատաղ ուտեն»: 
Թիվատիրայի եկեղեցու խնդիրն այն էր, որ նրանք ընդունում էին կեղծ մարգարեուհու ուսմունքները: Եկեղեցու մեջ ընդունելով կեղծ մարգարե Յեզաբելին՝ սրբերի սրտերը գնացին մարմնային մեղքերի ետևից: Դրա հետևանքով Աստծո բարկությունը թափվելու է նրանց վրա:
Աստծո ճշմարիտ եկեղեցին սուրբ չի ընդունում նրանց, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին: Աստված նաև եկեղեցու առաջնորդ չի նշանակում նրանց, ովքեր իրենց սրտում չունեն Սուրբ Հոգի: Քանի որ Սուրբ Հոգի չունեցողները գնում են մարմնային ցանկությունների ետևից և Աստծուն փոխում են աշխարհի հետ, եկեղեցին նրանց չի հանդուրժում:
  
Հատված 21. «Եվ նրան ժամանակ տվի որ ապաշխարե իր պոռնկությունիցը, և նա չապաշխարեց»: 
Սա ասում է, որ Սուրբ Հոգի չունեցողները չեն կարող ճանաչել և լսել Սուրբ Հոգու ձայնը: Ահա, թե ինչու կեղծ մարգարեուհին չկարողացավ ապաշխարել իր գործերից: Դրա հետևանքով նրա մարմնին և հոգուն զարկում է Սուրբ Հոգու սուրը: 
Ճշմարիտ եկեղեցու մեջ Աստծո սպասավորներ կարող են կոչվել միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Ովքեր, որ չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, անկախ նրանից, թե որքան լավ եկեղեցու առաջնորդ են, չեն կարող դառնալ հավատարիմ ծառաներ որ առաջնորդեն մարդկանց դեպի Աստված: Դրա համար մենք պետք է զանազանենք կեղծ մարգարեներին և վռնդենք նրանց եկեղեցուց դուրս: Միայն այսպես կարող է Աստծո եկեղեցին դիմանալ սատանայի ամեն տեսակ գայթակղություններին և փորձություններին և հետևել Աստծո շավիղներին:     

Հատված 22. «Ահա ես նրան անկողնի մեջ կգցեմ, և նրա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղությունների մեջ. եթե չապաշխարեն իրենց գործերիցը»: 
Այս հատվածն ասում է, որ եթե Աստծո ծառան չի գտնում և բացահայտում կեղծավորներին, Աստված Ինքը կգտնի հոգևոր անբարոյականներին և կգցի նրանց մեծ նեղությունների մեջ: Աստծո սրբերն ու ծառաները պետք է հասկանան, որ Աստված է Իր եկեղեցին մաքուր պահողը և Ինքն է առաջնորդում դեպի ճշմարիտ շավիղները:
Աստծո ճշմարիտ եկեղեցում տեղ չկա կեղծ մարգարեների համար: Եթե եկեղեցում կան կեղծ մարգարեներ, Աստված կգտնի ու կպատժի նրանց: Եթե կեղծ մարգարեները մոլորություն բերեն եկեղեցու մեջ, Աստված անպայման կպատժի նրանց:  

Հատված 23. «Եվ նրանց որդիքը մահով կսպանեմ, և բոլոր եկեղեցիները կճանաչեն որ ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. և կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ»: 
Աստված դուրս է հանելու կեղծ մարգարեներին Իր եկեղեցուց, և բոլորը կիմանան, որ Աստված է Իր եկեղեցու պահպանողը: Սրբերը կիմանան, որ Աստված հոգ է տանում Իր եկեղեցիների համար և պարգևատրում նրանց հավատքի գործերը: 

Հատված 24. «Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին որ Թիվատիրայումն եք, որ այս վարդապետությունը չունիք, և որ սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչպես ասում են. Ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ գցիլ»: 
Սա նշանակում է, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացող Աստծո սրբերը պետք է ամուր բռնեն իրենց հավատքը մինչև ժամանակների վերջը: Ովքեր որ հավատում են այս ավետարանին, չեն կարող չմիացնել իրենց սրտերն Աստծո եկեղեցու և սրբերի հետ: Աստծո ճշմարիտ եկեղեցին ոչ միայն պետք է քարոզի ջրի և Հոգու ավետարանը, այլ նաև պետք է գտնի ու պատժի կեղծավորներին: 

Հատված 25. «Բայց այն որ ունիք, պահեցք մինչև որ ես կգամ»: 
Հավատացյալները պետք է երբեք չկորցնեն իրենց հավատքը ջրի և Հոգու ավետարանի հանդեպ, և մինչև Տիրոջ վերադարձը նրանք պետք է ամուր բռնեն այն: Նրանց ջրի և Հոգու ավետարանն ունի մեծ զորություն, որը ավելի քան բավարար է սատանային հաղթելու համար: Սրբերը կարող են իրենց հավատքով հաճելի լինել Աստծուն: Եթե սրբերն ապրեն ջրի և Հոգու ավետարանի հավատքով և հավատարիմ մնան Աստծո ճշմարիտ եկեղեցուն, կկարողանան հաղթել և ցնծալ վերջին ժամանակներում: 

Հատված 26. «Եվ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա»: 
Սրբերը կարող են հաղթել իրենց բոլոր թշնամիներին հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Այս հավատքի պատերազմը մեզ միշտ տալու է հաղթանակներ: Բոլոր սրբերը պայքարելու են հակաքրիստոսի հետ և ընդունելու են տանջալի մահ, որի հետևանքով թագավորելու են Աստծո հետ:

Հատված 27. «(Եվ նա կհովվե նրանց երկաթե գավազանով . բրուտի ամանի պես կփշրվին նրանք:) Ինչպես ես էլ իմ Հորիցն ընդունեցի»: 
Տերը նահատակված սրբերին տալու է Իր հետ թագավորելու իշխանություն: Ովքեր որ հաղթեն, թագավորելու են այդ զորությամբ, ինչպես նկարագրված է Հայտնության գրքում, երկաթի գավազանի պես փշրելու են բրուտի ամանները:

Հատված 28. «և ես կտամ նրան առավոտյան աստղը»: 
Նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանին հավատալով պայքարում են իրենց թշնամիների դեմ, պիտի օրհնվեն Աստծո Խոսքի օրհնությամբ:

Հատված 29. «Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»: 
Բոլոր սրբերը կարող են լսել Սուրբ Հոգու ձայնը, որ գալիս է Աստծո եկեղեցուց, որովհետև Հոգին բոլոր սրբերին դիմում է Աստծո ծառաների միջոցով: Սրբերը պետք է գիտակցեն, որ իրենք Աստծո եկեղեցու մեջ լսում են Աստծո ձայնը: