• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[2-9] Փրկվա՞ծ եք Արդյոք Ջրից և Հոգուց (Հայտնություն 2:18-29)

2021.04.03 83
Փրկվա՞ծ եք Արդյոք Ջրից և Հոգուց(Հայտնություն 2:18-29)
 
Թիվատիրայի եկեղեցին Աստծուն ծառայում էր սիրով, հավատքով և համբերությամբ: Իսկ նրա գործերը գնալով դառնում էին Աստծուն հաճելի: Բայց միևնույն ժամանակ, այդ եկեղեցում կար մի չար մարգարեուհի: Այլ կերպ ասած, եկեղեցու սխալն այն էր, որ որոշ անդամներ խաբվել էին այս չապաշխարած կեղծ մարգարեուհուց և ընկել էին կռապաշտության ու սեռական անբարոյականության մեջ: Դրա համար Տերը Թիվատիրայի եկեղեցուց պահանջում է, որ ապաշխարեն և վերադառնան իրենց առաջին հավատքին: Տերը նաև խոստացավ, որ իրենց հավատքը պաշտպանողներին կտա իշխանություն ազգերի վրա և կտա առավոտյան աստղը: 
 

Յեզաբելի Բահաղը 

Յեզաբելը մի հեթանոս արքայադուստր էր, ով թագավոր Աքաաբի կինը դառնալով՝ իր հեթանոսական աստված Բահաղին բերեց Իսրայել (3 Թագավորաց 16:31): Բահաղը արևի աստվածն էր: Այն փյունիկեցիների կուռքն էր, որին մարդիկ երկրպագում էին իրենց նյութական բարգավաճման համար: Այս աստծո նկարները փորագրվում էին, որ երկրպագեին նրան, որից հետո իր հետևորդները աղոթում էին իրենց ընտանիքի և հողի բերրիության համար: Սա երկրի և բնության հեթանոսական երկրպագության սովորական երևույթ էր: Հեթանոսական երկրպագության պրակտիկայում ընդունված էր կուռքի արձանը դնել ինչ-որ ժայռի վրա և որպես աստված երկրպագել դրան:     Նման կրոնական հավատք տեսնում ենք բազմաստվածությանը հետևող ժողովուրդների մեջ: 
Յեզաբելի կողմից այս հեթանոսական կրոնի ներդրումով՝ Բահաղը դարձավ Իսրայել ժողովրդի մեծագույն կուռքը: Աքաաբ թագավորը Յեզաբելի հետ ամուսնանալով՝ սկսեց երկրպագել Բահաղին, ով երկրպագում էր միայն ճշմարիտ Եհովա Աստծուն: Շատ իսրայելացիներ հետևեցին նրան՝ թողնելով իրենց ճշմարիտ Աստծուն և փոխարենը ընկան կռապաշտության մեջ: Դրա պատճառով նրանք իրենց վրա բերեցին Աստծո բարկությունը:
Աստված հանդիմանեց Թիվատիրայի եկեղեցու ծառային նրա համար, որ թույլ էր տվել կեղծ մարգարեուհուն իր հավատքը մտցնել եկեղեցու մեջ: Աստված պահանջում է, որ Յեզաբելն ու իր հետևորդներն ապաշխարեն և զգուշացնում է, որ մեծ նեղություններ կբերի նրանց վրա, եթե նրանք չհնազանդվեն: 
Սա նշանակում է, որ Աստծո ճշմարիտ եկեղեցին չի կարող թույլ տալ, որ հարստության ու նյութական ունեցվածքի ձգտումը գերիշխի եկեղեցում: Այսինքն, այսօր հավատացյալները չեն կարող երկրպագել աշխարհին որպես Աստված, ինչպես որ իսրայելացիներն էին երկրպագում Բահաղին՝ արևի աստծուն, իրենց պտղաբերության և բարգավաճման համար: 
3 Հովհաննու 1:2. «Սիրելիս, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է»: Երբ մենք նայում ենք Հովհաննես առաքյալի հավատքին, տեսնում ենք, որ նրա առաջին մտահոգությունը հոգևոր բարեկեցությունն էր: Իսկ մնացած մտահոգությունները հետևում էին հոգևոր մտահոգությանը: Ինչպե՞ս փոխվեց այս հավատքը այսօրվա աշխարհում: Այն դարձավ մի հավատք, որը միայն ձգտում է մարմնային օրհնության, աշխարհիկ բարգավաճումը դնելով հավատքից առաջ և անտեսելով որևէ հոգևոր բարեկեցության հարց: Շատերն հավատում են Հիսուսին, ոչ թե իրենց հոգին հարստացնելու համար, այլ՝ միայն իրենց մարմինը: 
Կան բազմաթիվ կրոնական աղանդներ մեր շուրջը, որոնք թմրանյութի նման թունավոր են: Դրանք հարստություն և առողջություն են խոստանում իրենց հետևորդներին իրենց երկրպագելու համար: Յեզաբելի Բահաղին երկրպագելն այսպիսի հավատք էր: Մարդիկ հետևում էին այդ աղանդին, որ բավարարեին միայն իրենց մարմնային բարգավաճումն ու պտղաբերությունը: 
Մեր օրերի վերստին ծնված եկեղեցիներում ոմանք հարմարեցնում են Յեզաբելի հավատքն իրենց եկեղեցուն՝ իրենց համայնքը մեծացնելու համար: Սակայն դա նմանվում է նրան, որ կուռք դրվի Աստծո տաճարում:
Յեզաբելը Բահաղ հեթանոս աստծուն բերեց ոչ միայն Իսրայելի մեջ, այլև՝ Եհովայի Սուրբ Տաճարը: Նման հավատքը, որ հետապնդում է մարմնի բարգավաճմանը և աշխարհիկ ցանկություններին՝ մոռանալով Հիսուսով մեղքերի թողությունը, սխալ երկրպագություն է, և նման է Աստծո առաջ կուռքի երկրպագությանը: 
Այսօր աշխարհի եկեղեցիները քարոզում են Հովհաննու 1:29, ասելով՝ «Ձեր բոլոր մեղքերն ավարտված են, քանի որ Հիսուսը դրանք վերցրեց Խաչի վրա»: Նրանք Հիսուսի մկրտությունը դարձրել են զուտ ձևականություն, պնդելով, որ փրկություն կարելի է ստանալ միայն Հիսուսին հավատալով, նույնիսկ եթե մարդ չի հավատում Նրա մկրտությանը: Սակայն Հովհաննես Մկրտչից ստացած Հիսուսի մկրտությունով Նա Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, և սա մի բան չէ, որ կարող ենք կամայականորեն ընդունել կամ ոչ: Հիսուսի մկրտությունը տեսնել որպես աստվածաշնչյան պատմական պարագա, նույնն է, ինչ երկրպագել Բահաղին: 
Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ քարոզում ավետարանն առանց Հիսուսի մկրտության: Որովհետև նրանք իրենց հույսը դրել են ոչ թե Աստծո Արքայության, այլ իրենց աշխարհիկ հարստությունների վրա: Մարդիկ, ովքեր ունեն այսպիսի հավատք, նման են նրանց, ոքվեր երկրպագում են հեթանոսական Բահաղ աստծուն:
Նրանք, ովքեր հավատալով ջրի և Հոգու ավետարանին, այժմ քարոզում են միայն Խաչին թափված արյունը, պետք է գիտակցեն, որ իրենք գործում են այնպիսի ծանր մեղք, ինչպիսին Բահաղին երկրպագելու կռապաշտությունն է: 
Ոչ ոք չի կարող պատշաճ կերպով ծառայել Աստծուն, եթե նրա նպատակն է նյութական բարեկեցություն ստանալն այս աշխարհում: Եկեղեցու հովիվներն, ովքեր բաց են թողնում Հիսուսի մկրտությունը և քարոզում են միայն Նրա Խաչի արյունը, կարող են կուտակել երկրային հարստություն: Սակայն նրանք պետք է հասկանան, որ ոչ այդ հավատքն է իսկական հավատք, ոչ էլ նման քարոզը ճշմարիտ քարոզ: 
Հայտնության գրքի այս հատվածը մեզ ցույց է տալիս, որ Թիվատիրայի եկեղեցու առաջնորդն իր եկեղեցում Յեզաբելի նման երկրպագում էր Բահաղին: 
Եթե մարդիկ չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, ապա Սուրբ Հոգին ոչ կարող է բնակվել, և ոչ գործել նրանց սրտերում: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Եթե մեկը չունի Քրիստոսի Հոգին, նա նրանը չէ»: Մարդը Աստծո զավակն է, թե ոչ, որոշվում է նրանով, արդյոք նա իր սրտում ունի Սուրբ Հոգի, թե ոչ: Աստվածաշունչը մեզ ասում է, որ նրանք, ովքեր չունեն Քրիստոսի Հոգին, լքված են Աստծուց:
 
 

Նրանք, ովքեր գիտեն և քարոզում են Հիսուսի մկրտությունը


Երբ մեկը հավատում է Հիսուսի մկրտությանը (ջրին), որով Հիսուսը Իր վրա վերցրեց աշխարհի  բոլոր մեղքերը և հավատում է Նրա Խաչի արյանը, ապա Սուրբ Հոգին կարող է բնակվել նրա սրտում: 
Բայց, եթե մեկը չի հավատում ջրի և Հոգու ավետարանին, ապա, նույնիսկ, եթե նա նահատակվի Հիսուսի անունով, դա չի համարվի իրական նահատակություն, այլ միայն սեփական արդարությունը հաստատելու փորձ: Ոմանք հավատալով միայն Խաչի արյանը, գնում են աշխարհի հեռավոր անկյունները և քարոզում ավետարանը: Նրանք իրենց ողջ կյանքը նվիրում են այդ առաքելությանը, և երբեմն, նույնիսկ նահատակվում են իրենց հավատքի համար:
Քրիստոսի սիրով ոգեշնչված՝ մարդիկ կարող են նահատակվել, նույնիսկ, եթե հավատում են միայն Քրիստոսի Խաչի արյանը: Սակայն ինչպես Մատթեոս 7:23 է ասում, ինչ օգուտ, եթե Տերը հրաժարվի ճանաչել նրանց բոլոր գործերը և զոհաբերությունները: Կարևոր չէ, թե որքան ջանադրաբար ու հավատարմորեն են նրանք տարածել ավետարանը, ինչպես օրինակ՝ մորմոնները: Քանի որ նրանք չեն քարոզում ջրի և Հոգու ավետարանը, նրանց հավատքը և բոլոր նրանց ջանքերը զուր են:
Աստված հանդիմանեց Թիվատիրայի եկեղեցու ծառային, քանի որ նա թույլ տվեց Յեզաբելի հավատքի հետևորդներին մտնել եկեղեցի և հանդուրժեց նրանց հեթանոսական հավատքի աճը: Կան բազմաթիվ կրոնական առաջնորդներ այսօր, ովքեր փորձում են խաբել մարդկանց: Քրիստոսի ծնունդը, Նրա մկրտությունը, խաչելությունը, մահը, հարությունը և Նրա համբարձումը, այս բոլոր բաներին Աստծո եկեղեցին պետք է ճիշտ հավատա և տարածի ճշմարիտ  ավետարանը: Նրանց հավատքն այլապես կլինի անիմաստ: 
Կեղծ մարգարեները պնդում են, որ փրկվելու համար բավարար է հավատալ միայն Քրիստոսի խաչին, առանց կարևորություն տալու Նրա մկրտությանը: Քանի որ նրանք թողեցին ջրի ճշմարտությունը, քրիստոնեությունը դարձավ համաշխարհային բազմաթիվ կրոններից մեկը: Սա է պատճառը, որ քիստոնեությունը չի կարող փրկություն պարգևել մարդկանց: 
Առանց Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան, քրիստոնեությունը դարձավ ընդամենը մի կրոն, որը շեշտում է զուտ էթիկական և բարոյական չափանիշներ: Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա էր, հիմա ավելի ու ավելի գերակշռում են արևելյան կրոնները: Ինչո՞ւ: Որովհետև կրոնամետ քրիստոնեությունը չէր կարող տալ մեղքերի թողություն և ճշմարիտ հավատք առ Աստված: Դրա համար շատ մարդիկ հետաքրքրվեցին արևելյան կրոնների առեղծվածային բնույթով, և նրանք կարծում են, որ իրենք գտել են արևմտյան կրոնի այլընտրանքը: Սակայն քրիստոնեությունը ոչ արևմտյան, և ոչ էլ արևելյան կրոն է: 
Այժմ եկել է ժամանակը, որ վերանայենք ջրի և Հոգու ավետարանը և այսօրվա քրիստոնեության կարգավիճակը: Մենք պետք է քննենք, թե ինչու ճշմարիտ քրիստոնեությունը դարձավ այն, ինչ հիմա է, և ինչու ներկայիս քրիստոնեությունը դարձել է այսքան անարժեք և անհանգստացնող: Պատասխանը գտնվում է ջրի և Հոգու ավետարանում: Հավատալ Հիսուսին առանց իմանալու ջրի և Հոգու ավետարանը, նման է երկրպագել Բահաղին Աստծո առաջ: Ինչն է առավել մեծ չարիք Աստծո առջև, դա փրկության համար ջրի և Հոգու ավետարանի հավատքից հրաժարվելն է: 
Այսօրվա քրիստոնեությունը հիացած է ոչ թե ջրի և Հոգու ավետարանի գեղեցկությամբ, այլ՝ աշխարհի գեղեցկությամբ: Ասիայի յոթ եկեղեցիները ծառայում էին Տիրոջը՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը: Սակայն, ինչպես տեսնում ենք Աստվածաշնչից, նրանք մասամբ տրված էին աշխարհիկ ցանկություններին, քանի որ ջրի և Հոգու ավետարանը դուրս էր մղվել և նրա տեղը զբաղեցրել էր աշխարհը: 
Ի՞նչ կպատահի, եթե եկեղեցին չի քարոզում փրկության ճշմարտությունը, ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, և փոխարենը քարոզում է միայն Խաչի արյունը: Ես այս հարցը բարձրացրի, քանի որ, նույնիսկ Աստծո եկեղեցին, եթե հետևում է աշխարհին, շուտով կմահանա այդ աշխարհի պատճառով, նախքան կհասցնի հայտարարել իր անտարբերությունը Հիսուսի մկրտության վերաբերյալ: Ահա, թե ինչու ես կրկին և կրկին Աստծո Խոսքի միջոցով անդրադառնում եմ այս կարևոր հարցին: 
 
 

Հիսուսի մկրտությամբ ավետարանի և առանց մկրտության ավետարանի տարբերությունը


Դուք և ես ստացել ենք թողություն մեր բոլոր մեղքերի համար՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Այս ջրի և Հոգու ավետարանը Տիրոջ ճշմարտությունն է, իսկ Հիսուսի մկրտությունը, Նրա Խաչի արյունը և Սուրբ Հոգին մեր փրկության վկայությունը: 
1 Հովհաննու 5:5-7 և 1 Պետրոս 3:21 մեզ ասում են, որ «ջուրը» մկրտությունն է, դա մեր  փրկության նշանն է, և փրկության այդ նույն Խոսքը հայտնվում է նաև Մատթեոսի 3:15-ում, որտեղ Հիսուսը վերցնում է մարդկության բոլոր մեղքերն Իր մկրտությամբ: Եթե Հիսուսի մկրտությունն այսքան կարևոր է, ինչպե՞ս կարող է Քրիստոսի մկրտության անգիտությունը և միայն Խաչի արյան քարոզներով ստանալ կատարյալ փրկություն: Նրանք, ովքեր ազատվել են իրենց մեղքից, պետք է Խոսքին հավատալով փրկության հստակ գիծ գծեն: Նրանք պետք է հիշեցնեն իրենց կրկին ու կրկին Հիսուսի մկրտության փաստը, որպեսզի այդ գիծը դառնա ավելի պարզ:
Եթե մարդը չի կարող իր փրկության հստակ սահմանագիծը գծել, ապա դա կարող է միայն նշանակել, որ անձը չի փրկված: Սխալ է մտածել, որ մեր մեղքից ազատումը մեր հավատքի կյանքի առաջընթացի արդյունքն է: Մեղքից ազատվելը հոգևոր կյանքի հաստատման արդյունք չէ, այլ մեր հավատքի հենց հիմքն է, ժայռի վրա մեր հավատքի տունը կառուցելու կարևոր քայլը: 
Բացի այդ, մենք չպետք է մտածենք փրկության մասին տարբեր հարանվանությունների «վարդապետական» դիրքորոշումներից ելնելով: Վարդապետությունները կարող են տարբերվել, բայց Աստվածաշնչի ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ Հիսուսը մեր մեղքերը վերցրեց Իր վրա Իր մկրտությամբ, չի կարող տարբերվել հավատքից հավատք: Ահա, թե ինչու մենք չենք կարող դուրս թողնել Հիսուսի մկրտության կարևորությունը, երբ քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը:
Մենք չենք կարող դուրս թողնել Քրիստոսի մկրտությունը և քարոզել Հիսուսին միայն որպես «Աստծո Գառ, ով հեռացնում է աշխարհի մեղքը» կամ քարոզել, որ մարդիկ կարող են փրկվել հավատալով պարզապես Խաչին թափված արյանը: Մենք պետք է ստանանք մեղքերի թողություն՝ հավատալով Հիսուս Քրիստոսի ինչպես մկրտությանը, այնպես էլ Նրա Խաչի արյանը: Ինչպե՞ս կարող էր որևէ մեկը ստանալ մեղքերի թողություն պարզապես հավատալով Քրիստոսի Խաչի արյանը, առանց հավատալու Նրա մկրտությանը: Երբ մարդիկ հավատում են միայն Խաչի արյանը, մի՞թե նրանց խղճի մեղքերը անհետանում են: Իհարկե ոչ:
Աստվածաշնչի միջոցով Հիսուսը կրում է Աստծո արդարության, մեր մեղքերի և դրանց դատաստանի վկայությունը: Ճշմարիտ հավատքը, որ պետք է ունենանք, Քրիստոսի Կտակարանի այս ճշմարիտ գիտելիքների հավատքն է: Ի՞նչ նկատի ունեմ ճշմարիտ գիտելիք ասելով: Նկատի ունեմ, որ մենք պետք է հստակ պատկերացում ունենանք մեր մեղքերի մասին, Աստծո դատաստանի, Նրա արդարության և իմանալ, թե որ հավատքն է դատապարտված Աստծո առաջ: Միայն սա իմանալով կարող է ճշմարիտ գիտելիքը առաջացնել ճշմարիտ հավատք:
Եթե ավետարանը քարոզելով մենք բաց ենք թողնում Հիսուսի կամ մկրտությունը, կամ Խաչի արյունը, ապա մեր քարոզը ջրի և Հոգու ավետարանը չէ: Եթե մենք Աստծո ճշմարտությանը նայում ենք մեր սեփական մարդկային աչքերով և քարոզում ենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ անմեղ՝ հավատալով միայն Հիսուսին, ապա թե քարոզողը, և թե լսողը մնում են իրենց մեղքերի մեջ: Մարդկանց հոգիների փրկությունը կախված է նրանից, մենք քարոզում ենք Հիսուսի մկրտությունը, թե ոչ: 
Երբ նայենք առաքյալների հավատքին, կտեսնենք, որ նրանք չէին քարոզում միայն Խաչի արյունը: Նրանք բոլորը հավատում էին Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը որպես փրկության ամբողջական քայլ: Պնդել, որ Հիսուսը մաքրեց մեր բոլոր մեղքերը Խաչի վրա, առանց հավատալու, նախ և առաջ Նա դրանք վերցրեց Իր վրա Հովհաննեսից ստացած Իր  մկրտությամբ, անտրամաբանական է և չի համապատասխանում ջրի և Հոգու ճշմարտությանը: Նրանք, ովքեր հավատում են այդ կիսատ ավետարանին, չեն կարող ազատվել իրենց մեղքերից:
 

Ավետարանի քարոզչի գործերը 

Ատվածաշնչյան տեսակետից հոգևոր խնամախոսները նրանք են, ովքեր քարոզում են ջրի և Հոգու ավետարանը: Հոգևոր փրկության խնամախոսները պետք է միջնորդեն Տիրոջ և Նրա հարսնացուների միջև:  Առաջին բանը, որ նրանք պետք է անեն, դա Տիրոջ գործերը մեղավորներին քարոզելն է: Նրանք պետք է սովորեցնեն նրանց, որ Հիսուսը մկրտվեց, որ Իր վրա վերցներ նրանց մեղքերը և Խաչի վրա կրեց այդ մեղքերի պատիժը: Նրանք պետք է նաև ճիշտ կռահեն, արդյոք հարսնացուներն իրոոք հավատում են, թե ոչ: Եթե հարսնացուները հավատում են, ուրեմն խնամախոսներն իրենց դերը լավ են կատարել: 
Սրան հասնելու համար կարևոր է, որպեսզի խնամախոսները բացատրեն հարսնացուներին, թե ով է փեսացուն և ինչ է Նա արել նրանց համար, այնպես որ հարսնացուները կարողանան հասկանալ այն: Երբ հարսնացուների սրտերը հասկանան, թե ինչ է փեսացուն արել իրենց համար, ապա խնամախոսները պետք է սովորեցնեն նրանց, որ փեսացուն Իր վրա է վերցրել նրանց բոլոր մեղքերը Իր ջրով և արյամբ:
Եթե հարսնացուներն ընդունում են այն բոլոր բաները, որ փեսան արել է նրանց համար, նրանք դառնում են Քրիստոսի հարսնացուներ: Նրանք, ովքեր դարձել են Հիսուս Քրիստոսի հարսնացուները, պետք է գիտակցեն, որ փեսան իրենց գնել է ջրի և Հոգու ավետարանի փրկագնով: Նրանք պետք է հասկանան, որ իրենց Իր հարցնացուները դարձնելու համար փեսացուն մաքրեց նրանց բոլոր մեղքեր Իր ջրով և արյամբ` դրանք դարձնելով ձյան պես սպիտակ և ընդունեց նրանց որպես իր հարսնացուները: 
Միայն այդ ժամանակ հարսնացուները կարող են հարգել ու ճանաչել փեսացուին: Նրանք, ովքեր ստացել են իրենց բոլոր մեղքերի թողություն, արդարացել են, իսկ անմեղները Քրիստոսի հարսնացուներն են: Երբ հարսնացուներն ունենան նման հավատք, նրանք կարող են ամուսնանալ փեսացուի հետ, իսկ փեսացուն կարող է ընդունել նրանց իր ձեռքերի մեջ: Ուրեմն, եթե հոգևոր խնամախոսները նախապատրաստեն հարսնացուներին ճշմարտության Խոսքով, նրանք կկարողանան հաջողությամբ կազմակերպել իրենց հարսանիքը: 
 Հաջողակ լինելու հանար հոգևոր փրկության խնամախոսները պետք է գիտենան, թե ինչպիսի հարսնացու է ուզում փեսացուն: Հիսուսը՝ մեր փեսացուն, չունի մեղքեր: Նա սուրբ է: Սա է պատճառը, որ Հիսուսն ուզում է անմեղ հարսնացուներ:     Դա է պատճառը, որ խնամախոսներն օգտագործում են փեսացուի գործերը հարսնացուներին մաքրելու և զարդարելու համար: Հարսնացուներին զարդարելը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն փեսացուի առաջ միայն այն ժամանակ, երբ նրանց մեղքերը կլինեն մաքրված ջրի և Հոգու ավետարանով, որ իրականացրեց փեսան: Եթե նրանք կանգնեն փեսացուի առաջ միայն կիսատ մաքրված մեղքերով, փեսացուն չի ընդունի նրանց, քանի որ Նա ցանկանում է, որ Իր հարսնացուները լինեն ամբողջությամբ անմեղ: Աստծո ծառաներն, ովքեր կատարում են այդ դերը, հոգևոր փրկության խնամախոսներ են:
Աստծո ծառաները, հետևաբար, պետք է շարունակեն նախապատրաստել հարսնացուներին իրենց հոգևոր փրկության համար: Միևնույն ժամանակ, մենք պետք է նաև գիտակցենք, որ այսօր քրիստոնեության մեջ կան շատ մարմնային խնամախոսներ, ովքեր գործում են  զուտ նյութական շահի համար: Այս մարմնային խնամախոսները արժանանալու են ինչպես Հիսուս Քրիստոսի պատժին, այնպես էլ մերժված հարսնացուների զայրույթին: Մենք չպետք է դառնանք մարմնային խնամախոսներ: 
 

Իմանալով սատանայի էությունը  

Նույնիսկ Աստծո ծառայողների և ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չգիտեն սատանայի խաբեության ամբողջ խորությունը: Այլ կերպ ասած, շատերը չեն գիտակցում, թե որքան շատ է սատանան փորձում մեզ խաբել: Աստծո շատ ծառաներ չկարողացան հասկանալ, թե սատանան որքան շատ է փոխել ջրի և Հոգու ավետարանը, և թե ինչպես է նա խաբել հավատացյալներին հետևելու իր կեղծ հավատքին: Արդյունքում, բազմաթիվ հավատացյալներ հետևեցին կեղծ ավետարանին, փոխարենը հավատային ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանին, և նրանց հոգիներն հակառակ Աստծո ցանկություններին, շեղվեցին և գնացին կործանման: 
Աստված մեզ ասում է. «Մի հետևեք Յեզաբելի վարդապետությանը: Հավատացեք և քարոզեք ջրի և Հոգու ավետարանը մինչև իմ վերադարձը: Եվ ես ձեզ կտամ իշխանություն ազգերի վրա»: Բայց նրանք, ովքեր խաբվել են Յեզաբելի հավատքով, Աստված գցելու է մեծ նեղությունների մեջ ու պատժելու է: 
Երբ Քրիստոսի վերադարձի ժամանակը գա, մենք կտեսնենք, թե ինչպես են դավաճանում իրենց հավատքը նրանք, ովքեր հավատացել ու քարոզում էին  փրկությունը միայն Հիսուսի արյունով: Այս մարդիկ հակված են պարծենալու իրենց հավատքով, իրենց բարձր են զգում նրանցից, ում հավատքը տարբերվում է իրենց հավատքից: Բայց Աստված զանազանում և գտնում է նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: «Եվ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա. (Եվ նա կհովվե նրանց երկաթե գավազանով . բրուտի ամանի պես կփշրվին նրանք:) Ինչպես ես էլ իմ Հորիցն ընդունեցի»: 
Երբ մեր Տերը վերադառնա այս երկիր, շատ քրիստոնյաներ Տիրոջ առաջ կկագնեն առանց վերստին ծնունդ ունենալու: Քանի որ նրանք չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, կհանդիպեն Տիրոջը իրենց սրտերում ունենալով մեղքեր: Բայց նրանք, որոնց սրտերը մաքրված են իրենց մեղքերից ջրի և Հոգու ավետարանի հավատքով, Քրիստոսի գալուտով կփոխակերպվեն և կթագավորեն Նրա հետ: Ինչպես գրված է այս հատվածի մեջ, Տիրոջ և Նրա ժողովրդի զորությունը նման է երկաթե գավազանի, որ կործանելու է բրուտի ամանները: 
Աստված անշուշտ իշխանություն կտա ժողովրդի վրա նրանց, ովքեր մինչև վերջ կպաշտպանեն ջրի և Հոգու ավետարանի իրենց հավատքը: Մեր Տերն ասում է, որ այդ իշխանությունը այն նույն իշխանությունն է, որ Ինքը ստացավ Հորից: Մենք պետք է պայքարենք և հաղթենք Յեզաբելի և Բաղաամի նման կեղծ մարգարեներին, որպեսզի հավերժ թագավորենք՝ ժողովուրդների վրա իշխանություն ունենալով, որը տալիս է Տերը: 
 

Ճշմարիտ փրկություն

Մեղավորներին փրկելու համար մեր Տերը պետք է գար այս երկիր, և ամբողջ մարդկության բոլոր մեղքերը Իր վրա վերցնելու համար պետք է մկրտվեր Հովհաննեսի կողմից: Քանի որ Տերը մկրտվեց՝ Իր վերցնելով մեր մեղքերը, Նա կարողացավ դրանք տանել դեպի Խաչը, մահացավ ու կրկին հարություն առավ մեռելներից: Նա արեց այդ արդար գործը մեզ համար, քանի որ այլևս չեր կարող տանել մարդկության շարունակական մեղքերը: Ջրի և Հոգու ավետարանը այն ճշմարտությունն է, որը կարող է ազատել ձեզ ձեր բոլոր մեղքերից:
Մեր Տերը կարող է դառնալ բոլոր նրանց Փրկիչը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Քանի որ Տերը պետք է մկրտվեր Հովհաննեսի կողմից,   Նա կարող էր այդ զարմանահրաշ պտուղը բերել, որի արդյունքը տեսնում ենք Հովհաննու 1:29 և Հովհաննու 19:30 վկայության մեջ. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» և «Կատարված է»: Նրանք, ովքեր Աստծո Խոսքի միջոցով ունեն այդ համոզմունքը, կարող են ունենալ ուժեղ հավատք Նրա հանդեպ, որովհետև գիտեն, որ Հիսուսն Իր մկրտությամբ հոգ տարավ իրենց բոլոր մեղքերի համար: Մենք պետք է անկեղծորեն նայենք դեպի մեր սեփական սրտերը, քանի որ, եթե չհավատանք ջրի և Հոգու ավետարանին, մեր մեղքերը կշարունակեն մնալ մեր սրտերում:
Երբ ուշադիր նայենք նրանց սրտերը, ովքեր անտեսում են Հիսուսի մկրտությունը և հավատում միայն Նրա Խաչի արյանը, մենք կտեսնենք, որ նրանց սրտերում կա մեղք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտության վրա  և հավատանք դրան և ավելի ուժեղ, քանի որ մեր սեփական մտքերով չենք կարող ոչ ավելացնել, ոչ էլ մի բան պակասեցնել Աստծո Խոսքից: Մենք բոլորս պետք է պայքարենք կեղծ ավետարանների դեմ, քանի որ դրանք կարող են ոչնչացնել նրանց հավատքը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
Հիսուսն ասում է. «Տեսեք և զգույշ կացեք Փարիսեցիների և Սադուկեցիների խմորիցը»: «Խմոր» բառն այստեղ չի նշանակում այն, ինչից պատրաստում են լիքյոր կամ հաց, այլ ավետարանը, որը չունի Հիսուսի մկրտությունը: Մենք պետք է գիտենանք և հավատանք այն փաստին, որ Հիսուսն աշխարհի մեղքերը տարավ դեպի Խաչ՝ Իր վրա վերցնելով դրանք Իր մկրտությամբ և դարձավ մեր իսկական Փրկիչը՝ խաչվելով Խաչի վրա և կրկին հարություն առնելով մեռելներից: 
Հիսուսը մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և դրանք սրբեց խաչի վրա Իր արյունով: Սակայն, մարդիկ իրենց հերթին չեն հավատում Հիսուսի մկրտությանը, որ ստացավ Հովհաննեսից, և նրանց մեղքերը շարունակում են ապրել իրենց սրտերում: Առանց հավատալու այս ճշմարտությանը, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կոմից, որ Նրան փոխանցվեր աշխարհի բոլոր մեղքերը, մարդկանց մեղքերը չեն կարող ամբողջովին մաքրվել: Ջրի և Հոգու Ավետարանը ունի այն զորությունը, որ կարող է մաքրել մեր բոլոր մեղքերը և դրանք ձյունի պես սպիտակ դարձնել, եթե մենք հավատանք Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը: 
 

Եկեք լինենք հաղթողներ 

Այս հատվածը հիմնականում խոսում է Թիվատիրայի եկեղեցու մասին: Աստված խոստացավ Թիվատիրայի եկեղեցու ծառային, որ կտա նրան իշխանություն ազգերի վրա: Յուրաքանչյուր վերստին ծնված սուրբ ապրում է հոգևոր ռազմադաշտում և ներգրավված է հոգևոր պայքարի մեջ: Մենք պետք է միշտ հաղթենք այս հոգևոր ճակատամարտը ջրի և Հոգու ավետարանի մեր հավատքով: Այս հոգևոր պայքարը սկսվում է հենց այն պահին, երբ մարդը սկսում է հավատալ ջրի և Հոգու ավետարանին:
Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, պետք է հաղթեն սատանային: Մեզանից ոմանք պայքարում են սատանայի դեմ և հաղթում կեղծ ավետարաններին մինչև այն օրը, որ կկանգնեն Աստծո առաջ: Նրանք, ովքեր հաղթում են, հավատում են, որ Տերը վերցրել է մեր բոլոր մեղքերն այս երկիր գալով, մկրտվելով, Խաչի վրա մահանալով և կրկին հարություն առնելով մեռելներից: Անկախ նրանից, թե ինչ են ուրիշներն ասում, անսասան կերպով հավատում են, որ իրենց մեղքերի մաքրման վայրը Հորդանան գետն է, և որ իրենց բոլոր մեղքերը հանձնվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, որ Նա ստացավ Հովհաննեսից: 
Մեր Տերը պատվիրել է մեզ պայքարել և հաղթել սատանային: Մեր մարմինը կարող է շատ չարչարվել ու հոգնել, բայց ջրի և Հոգու ավետարանի մեր հավատքը չի կարող պարտվել կեղծ ավետարանների դեմ պայքարում: 
Տերն ասում է. «Նեղ դռնովը ներս մտեք. որովհետև լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. և շատերն են նրանով գնացողները: Քանի նեղ ու նեղված է ճանապարհը, որ տանում է կյանքը. և քիչ են նրան գտնողները» (Մատթեոս 7:13-14): Հին Կտակարանի մարգարե Եղիան պայքարեց և հաղթեց Բահաղի ավելի քան 850 քահանաների: 
Պողոս առաքյալն էլ ասում է, որ չկա այլ ավետարան, քան այն մեկը, որ ինքն է տարածում (Գաղատացիս 1:7): Պողոսի տարածած ավետարանը նույն ավետարանն էր, որ քարոզում էր Հիսուսի մկրտության և Նրա խաչի արյան հավատքը: Նրանք, ովքեր հավատում են այս ավետարանին, թեև կարող է դեռ ունեն որոշ թերություններ վերստին ծնվելուց հետո, ընդմիշտ մաքրված են և չունեն ոչ մի մեղք իրենց սրտերում: Մեր Տերն Իր ջրով մաքրեց մեր բոլոր մեղքերը և Իր արյամբ կրեց այդ մեղքերի դատապատիժը: Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը բերեցին հավիտենական մեղքերի թողություն նրանց համար, ովքեր հավատում են դրան:
Ովքեր որ փրկված են, Տերը տալիս է իշխանություն պաշտպանելու իրենց հավատքը, պայքարելու և հաղթելու մինչև վերջ: