• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[3-3] Նամակ Փիլադելփիայի Եկեղեցուն (Հայտնություն 3:7-13)

2021.04.03 83
Նամակ Փիլադելփիայի Եկեղեցուն(Հայտնություն 3:7-13)
«Եվ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավիթի բանալիներն ունի. որ բանում է և ոչ ով չի փակում, և փակում է և ոչ ով չի բանում: Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացված դուռ դրի, և նրան ոչ ով չի կարող փակել, որովհետև քիչ զորություն ունիս, և իմ խոսքը պահեցիր, և իմ անունը չուրացար: Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրենց համար ասում են, թե Հրեա են և չեն, այլ սուտ են ասում, ահա կանեմ նրանց, որ կգան քո ոտների առաջին և երկրպագություն կանեն, և կճանաչեն թե ես սիրեցի քեզ: Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակողներին: Ահա ես գալիս եմ շուտով. Պահիր այն որ ունիս, որ ոչ ով չառնե քո պսակը: Ով որ հաղթում է սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը, և այլևս դուրս չի գնալ. և նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը, և իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստվածանիցը, և իմ նոր անունը: Ով որ ականջ ունի թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
 
 

Մեկնություն


Հատված 7. «Եվ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավիթի բանալիներն ունի. որ բանում է և ոչ ով չի փակում, և փակում է և ոչ ով չի բանում»:
Տերն իշխում է Երկնային Արքայությանը որպես ամենի Թագավոր: Նա մի Աստված է բացարձակ հեղինակությամբ և իշխանությամբ, ինչ որ Նա բացում է, ոչ ոք չի կարող փակել, և ինչ որ Նա փակում է, ոչ ոք չի կարող բացել: Տերը կատարյալ Աստված է, ով այս երկիր եկավ և մեղավորներին ազատեց իրենց բոլոր մեղքերից ջրի և Հոգու ավետարանով: Երկնքի դարպասները կարող են բացվել միայն Աստծո տված ջրի և Հոգու ավետարանի բանալիով: Ոչ մի այլ բան չի կարող բացել այն, քանի որ այն ամենն, ինչ պատկանում է Երկնքի Թագավորությանը, կախված է մեր Տեր Աստծուց: 

Հատված 8. «Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացված դուռ դրի, և նրան ոչ ով չի կարող փակել, որովհետև քիչ զորություն ունիս, և իմ խոսքը պահեցիր, և իմ անունը չուրացար»:
Տերն Աստծո եկեղեցու միջոցով բացեց  ավետարանչության դուռը: Դրա համար ոչ ոք չի կարող փակել դուռն առանց Տիրոջ թույլտվության: Հետևաբար սրբերը պետք է ամուր պահեն իրենց առաջին հավատքը, մինչև որ Տերը վերադառնա: Սա մի հավատք է, որ պետք է ունենան Աստծո սրբերը և Նրա ծառաները: Նրանց հավատքը չպետք է նման լինի այն հավատքին, որ սկզբում բոցավառվում է, բայց ի վերջո արագ հանգչում: Նրանք պետք է ամուր պահեն իրենց առաջին և անփոփոխ հավատքը, որ Տերը տվեց նրանց:
Սրբերի հավատքը ջրի և Հոգու ավետարանի հավատքն է, որ հավատում է այն փաստին, որ Տիրոջ Թագավորությունը գալու է այս երկրի և Նոր Երկնքի և Երկրի վրա, ինչպես նաև այն հավատքն է, որ մենք բոլորս ապրելու ենք այս Թագավորության մեջ ընդմիշտ: Սրբերը պետք է ամուր բռնեն այդ հավատքը մինչև այն օրը, երբ կհանդիպեն Տիրոջ գալստյանը: 
Փիլադելփիայի եկեղեցու ծառան և սրբերը թույլ էին: Նրանք նաև ունեին շատ թերություններ, սակայն ամենակարևորը, նրանք պահեցին Աստծո Խոսքը և չուրացան Տիրոջ անունը:

Հատված 9. «Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրենց համար ասում են, թե Հրեա են և չեն, այլ սուտ են ասում, ահա կանեմ նրանց, որ կգան քո ոտների առաջին և երկրպագություն կանեն, և կճանաչեն թե ես սիրեցի քեզ»:
Աստված ասում է, որ կեղծ հավատացյալները ծնկի են գալու և իմանալու են, թե որքան է Աստված սիրում Փիլադելփիայի եկեղեցին, Իր եկեղեցին: 
«Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրենց համար ասում են, թե Հրեա են և չեն, այլ սուտ են ասում», սա վերաբերվում է հրեաներին, ովքեր համարում էին, որ փառաբանում են Աստծուն, շատերն իրականում չէին փառաբանում Նրան: Ընդհակառակը, նրանք դարձել էին սատանայի ծառաներն և խոչընդոտում էին Աստծո եկեղեցուն և Նրա սրբերին:
Մենք պետք է գիտակցենք, որ այսօր, ինչպես և նախկինում, շատերն, ովքեր կանչում են Հիսուսի անունը և պաշտում Նրան, նույնպես վերածվեցին սատանայի ծառաների, օգտագործվելով սատանայի կողմից որպես գործիք: Աստված հատուկ սեր ցույց տվեց Փիլադելփիայի եկեղեցու ծառային, որին Նա սիրում և օգտագործում էր որպես Իր պատվի անոթ: 

Հատված 10. «Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակողներին»:
Տերը մասնավորապես գովաբանում է Փիլադելփիայի եկեղեցու ծառային, որ պահեց  Նրա համբերելու Խոսքը: Առանց նման համբերության, փաստորեն, մենք չենք կարող սպասել այն բոլոր բաների իրականացմանը, որ Աստված խոստացել է մեզ: Համբերելու համար մենք պետք է ունենանք բացարձակ հավատք: Իր համբերության համար Տերը Փիլադելփիայի եկեղեցուն տվեց հատուկ պարգևատրություն: Այս հատուկ պարգևատրությունն այն էր, որ Աստված պահելու էր Փիլադելփիայի եկեղեցին փորձության ժամից: Փորձության ժամը այստեղ վերաբերում է հակաքրիստոսի իշխանությանը: 

Հատված 11. «Ահա ես գալիս եմ շուտով. Պահիր այն որ ունիս, որ ոչ ով չառնե քո պսակը»:
Քանի որ Տիրոջ վերադարձը մոտ է, սրբերը պետք է պաշտպանեն և պահեն իրենց ջրի և Հոգու ավետարանի հավատքը: Նրանք պետք է նաև հավատան և հույսով սպասեն Նոր Երկնքին և Երկրին, որ խոստացել էր Տերը: Աստծո ծառաները սրբերի հետ չպետք է կորցնեն իրենց հավատքը, որպեսզի դրա արդյունքում բաց չթողնեն Աստծո վարձատրությունը: 

Հատված 12. «Ով որ հաղթում է սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը, և այլևս դուրս չի գնալ. և նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը, և իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստվածանիցը, և իմ նոր անունը»:
Նրանք, ովքեր հաղթեն սատանային, կմիանան նահատակների ցանկին: Նրանց անունները կգրվեն Աստծո Արքայության Սուրբ Տաճարում: Եվ ինչպես որ հիմա նրանք Աստծո եկեղեցու գործակիցներ են, նրանք շարունակելու են լինել Տիրոջ ձեռքերում գործիքներ: 

Հատված 13. «Ով որ ականջ ունի թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
Նրանք, ովքեր լսում են Աստծո Խոսքը, Աստծո ծառաներն են և Նրա սրբերը: Նրանք լսում են այն, ինչ Հոգին ասում է նրանց Աստծո եկեղեցու միջոցով: Դրա համար Աստծո ծառաները և Նրա սրբերը պետք է Աստծո թույլտվությամբ մնան եկեղեցուն հավատարիմ, և նրանք պետք է պաշտպանեն ու պահպանեն այս եկեղեցին: