• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[3-6] Իրական Աշակերտության Հավատքը (Հայտնություն 3:14-22)

2021.04.03 86
Իրական Աշակերտության Հավատքը(Հայտնություն 3:14-22)
 
Լավոդիկեի եկեղեցու հավատքը արժանի էր նրան, որ Աստված իր բերանից դուրս փսխեր: Տերը խորհուրդ է տալիս Իրենից գնել կրակում թրծված ոսկի, որպեսզի նրանք հավատքով հարստանան: Այս գաղջ հավատքը կարող է նաև երևալ մեր ժամանակների արդարների մոտ: Քանի որ նրանք անվճար ստացան իրենց հավատքը, չեն գիտակցում, թե որքան թանկ է այն: Աստված Իր հանդիմանության և նախատինքի Խոսքն է ասում արդարներին, որ նրանց տա այն հավատքը, որը նման է կրակով թրծված ոսկու: Մենք այս հատվածից նաև կարող ենք հասկանալ, որ Տերը ցանկանում էր Ասիայի բոլոր յոթ եկեղեցիներում տեսնել միևնույն հավատքը: Տերը պատվիրեց բոլոր նրանց, ովքեր ունեն ականջ, լսեն, թե ինչ է Սուրբ Հոգին ասում Իր եկեղեցիներին: 
3:17 հատվածից մենք տեսնում ենք, որ Լավոդիկեի եկեղեցին ընկել էր իր սեփական խաբեության թակարդը, մտածելով, որ իր նյութական բարեկեցությունը Աստծո հոգևոր օրհնությունն է, և այն ստացել է իր հավատքի շնորհիվ: Այս խաբված համայնքին Աստված զգուշացնում է իր հոգևոր աղքատության ու թշվառության մասին:
Լավոդիկեի եկեղեցին կարող էր թվալ հավատքով հարուստ, սակայն իրականում այն անհավատ էր և աղքատ: Նրա հավատքը գաղջ էր, լի հոգևոր գոռոզությամբ և սիրում էր աշխարհը Հիսուսից շատ: 
Հայտնություն 3:14-22 խոսում է աշակերտի կյանքի մասին: Հիսուսի ճշմարիտ աշակերտները նրանք են, ովքեր հնազանդվում են և հետևում Քրիստոսի Խոսքին: Բոլոր նրանք, ովքեր ունեն վերստին ծնունդ՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, դառնում են Իր աշակերտները: Տերը ցանկանում է, որ բոլորս ապրենք աշակերտների կյանքով: Մենք պետք է գիտակցենք, որ այդ աշակերտների կյանքը տրված է մեզ:
Այս հատվածում Տերն ասում է, որ Իր բերանից փսխելու է այն սրբերին, ովքեր չեն ապրում աշակերտի կյանքով: Ինչպես ասում են 15-16 հատվածները, «Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. ոհ, թե ցուրտ լինեիր կամ տաք: Ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը»: Եթե փրկվածները ոչ սառն են, ոչ տաք Տիրոջ առաջ, ապա դա խոսում է նրանց հոգևոր աղքատության մասին: Բացի այդ, նման մարդիկ չգիտեն աշակերտների կյանքի մասին: Բայց, ով որ ծնվում է վերստին, պետք է ապրի աշակերտների կյանքով: Մենք արդեն ստացել ենք մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Սա է մեր փրկությունը: 
Իսկ ի՞նչ է մեզ տրվել մեր փրկությունից և վերստին ծնվելուց հետո: Մեզ տրվել է մի կյանք, որը փորձում է նմանվել Տիրոջ կյանքին, այսինքն հետևել Նրա պատվերներին և Խոսքին: Այսպիսին է աշակերտների կյանքը: Իր սրբերից պահանջելով իրական աշակերտություն, Աստված հանդիմանում է Լավոդիկեի եկեղեցուն՝ ասելով, որ այն ոչ սառն է, ոչ տաք: 
Հավատքը, որ ոչ սառն է, ոչ տաք, գաղջ հավատք է: Իսկ ինչպիսի՞ հավատք է այդ գաղջ հավատքը, որ այդքան շատ հարմարավետություն է առաջարկում մարդկությանը, որ ոչ սառն է, ոչ տաք: Այդ հավատքը փորձում է միանգամից բռնել երկու նապաստակ: Այն մի հավատք է, որ չի ապրում աշակերտների կյանքը: Նրանց, ում հավատքը գաղջ է, չնայած որ արդեն փրկված են, չեն հետևում Հիսուսի կամքին: Նրանք թվում է, թե հետևում են Հիսուսին, բայց իրականում այդպես չէ, այլ կերպ ասած, նրանք գտնվում են ցանկապատի երկու կողմում միաժամանակ, սա կոչվում է գաղջ հավատք: 
Աշխարհը նկարագրում է այդպիսի հավատքը որպես իմաստուն հավատք: Այս հավատքը կարող է իմաստուն թվալ աշխարհիկ առումով, բայց դա այնպիսի հավատք է, որ  Տերը փսխում է Իր բերանից: Ի՞նչն է ստիպում, որ Տերը փսխի Իր բերանից նման հավատքը: Դուք պետք է լավ հասկանաք, թե ինչ հավատք է սա, որը ոչ սառն է, ոչ տաք: Նրանք, ում հավատքը գաղջ է, չեն միավորվում կամ բաժանվում Աստծո եկեղեցիների գործի հետ: Մի կողմից նրանք անում են ինչ-որ բան, իսկ մյուս կողմից ոչինչ չեն անում: Նրանց հավատքն այնպիսին է, որ եթե միջին կյանքի սահմանը 60 տարի է, ապա նրանք հարմարվում են ճիշտ 60 տարիներին, ոչ ավել, և ոչ պակաս:
Նրանք, ում հավատքի կյանքը նման է այս գաղջ հավատքին, հոգեպես աղքատ են: 17-18 հատվածներ. «Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ. բայց չգիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես: Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևվի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես»:
Նրանք, ում հավատքը գաղջ է, իրենց աշխարհիկ բարգավաճումը ընդունում են որպես հոգևոր առատություն: Թեև նրանք զգում են, որ իրականում խղճուկ են, հոգնած ու աղքատ, նրանք լիովին չեն գիտակցում դա: Սրանք այն մարդիկ են, ովքեր լավ չեն ճանաչում իրենց: Նրանք իրենց մասին այսպես են մտածում. «Ես լավ եմ: Ես անկեղծ եմ, խելացի և ուրիշների կողմից ընդունված, ուստի, ես արդեն փրկված եմ, լավ կլինի, որ այսպես ապրեմ», և ապրում են իրենց կյանքը իրենց չափանիշներով: Այս մարդիկ հավատարիմ են աշխարհին, ոչ թե Աստծո եկեղեցուն: Նրանց հավատքը գաղջ է: Աստված ասում է, որ այդ իսկ պատճառով փսխելու է նրանց Իր բերանից: 
Նրանք գալիս են եկեղեցի մեկ նպատակով, դա է չկտրվել եկեղեցուց: Նրանք միայն նստում են եկեղեցական արարողություններին և միանգամից հեռանում են: Նրանք երբեք չեն մասնակցում եկեղեցական գործերին, և եթե մի բան անում են, համոզվում են, որ դա ամենափոքր հանձնարարությունն է: Նրանք անում են և չեն անում, չեն անում, և անում են: Սրանք հոգեպես աղքատ մարդ են:
Տերը նման մարդկանց հետևյալ խորհուրդն է տալիս. «Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևվի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես»: Նա ասում է, որ նրանք գնեն կրակով թրծված ոսկի, որ հարստանան: 
Եթե դուք իսկապես ցանկանում եք հետևել Տիրոջը, և եթե իսկապես ուզում եք, որ Նա գնահատի ձեր հավատքը, դուք պետք է քննեք ձեր հավատքը: Ինչպե՞ս կարող եք քննել հավատքը: Դուք պետք է քննեք այն՝ վճարելով զոհաբերության գինը և հավատալ Խոսքին: Այս հատվածն ասում է, որ գնենք կրակով զտված ոսկի: Սա նշանակում է, որ կլինեն բազմաթիվ փորձություններ ու հալածանքներ մեզ համար, երբ հետևենք Աստծո Խոսքին: Սակայն այս բոլոր փորձություններն ու հալածանքները կարելի է հաղթահարել հետևելով Աստծո Խոսքին: Սա անելով մեր սրտերը դառնում են նորոգված՝ տալով մեզ մի հավատք, որը ճանաչում է Աստծո Խոսքը որպես ճշմարտություն: Սա այն հավատքն է, որ նման է մաքուր ոսկու: 
Ճշմարիտ հավատքի հասնելու համար մենք պետք է վճարենք զոհաբերության գինը, քանի որ առանց զոհաբերության գինը վճարելու, մենք չենք կարող քննել հավատքը: Այսինքն, մենք երբեք չենք կարող սովորել հավատալ, եթե չանցնենք դժվարությունների միջով: Եթե մենք իրոք ուզում ենք դառնալ հավատքի ազգ, ապրել Տիրոջ աշակերտների կյանքը և օրհնվել մեր հավատքի համար, ապա պետք է վճարենք զոհաբերության գինը: Առանց զոհաբերության սրան հասնել չի լինի: 
Ո՞վ ունի ամուր հավատք հենց սկզբից: Ոչ ոք: Որովհետև մարդիկ անտեղյակ են այն հավատքից, որը սվորեցնում է Աստծո եկեղեցին և առաջնորդում դրանով: Մենք պետք է ենթարկվենք եկեղեցու ուղեցույցներին և հետևենք դրանց հավատքով: Բայց այն իր մեջ պարունակում է դժվարություններ, և մեզ երբեմն համբերություն է անհրաժեշտ: Ահա, թե ինչու հավատքի ժողովուրդ դառնալը, որ ուղեկցվում է Աստծո Խոսքով, ուսուցումներով և առաջնորդությամբ պահանջում է զոհաբերություն: Բայց, քանի որ մարդիկ չեն ցանկանում զոհաբերել ոչինչ, չնայած որ ցանկանում են սովորել հավատալ, նրանք չեն կարող ունենալ ճշմարիտ հավատք: Սրա համար է Տերն ասում մեզ գնել կարկով թրծված ոսկի հավատքով հարստանալու համար:
Դուք կարող եք հասկանալ, թե ինչ է այդ Խոսքը նշանակում միայն այն ժամանակ, երբ սովորեք հավատալ նախորդ սրբերից և հետևել նրանց կյանքին: Եթե դուք լսում եք Խոսքը միայն տեսականորեն և չեք հետևում, թե ինչ է այն պահանջում ձեզանից, և եթե մասնակցում եք վկայություններին, աղոթքներին կամ ժողովներին, բայց իրականում դրանք չեք կիրառում, դուք չեք կարող սովորել հավատալ: Քանի որ դուք շատ քիչ հավատք ունեք, այն չափում եք ձեր աշխարհիկ չափանիշներով որ վատը չլինեք: Ինքներդ ձեզ մտածում եք. «Ես արդեն փրկված եմ, ունեմ դրամ, և ես լավ եմ աշխատում աշխարհիկ չափանիշներով և պետք է որ ավելի լավը լինեմ, քան մյուսներն են: Այո, ես համոզված եմ, որ ավելի լավն եմ, քան այս մարդիկ»: 
Եթե իսկապես ցանկանում ենք սովորել ճշմարիտ հավատքը, որ նման է ոսկու, դուք պետք է վճարեք զոհաբերության գինը: Մի՞թե հեշտ է ենթարկվել և հետևել: Հետևելու համար պետք է զոհաբերություն: Մի՞թե հեշտ է զոհաբերելը: Իհարկե ոչ: Բայց, եթե ուզում եք, որ Աստված չփսխի ձեզ Իր բերանից, դուք պետք է զոհաբերեք՝ ենթարկվելով Նրան: 
Բայց նրանք, ովքեր չեն սովորել իսկական հավատքը, հոգեպես աղքատ են և չեն ցանկանում զոհաբերել: Հնազանդվելու համար պետք է նախ և առաջ կոտրել սեփական բանականությունը: Չկարողանալով դա անել, նրանց սրտերը շարունակում են մնալ հոգեպես աղքատ: Չգիտակցելով սեփական հավատքի պակասը, նրանք միայն մեղադրում են սրբերին, ովքեր իրենցից առաջ են եղել և ապրել են հավատքով: Դուք պետք է սովորեք ճշմարիտ հավատքը: Երբ մտնում եք հոգևոր պայքարի մեջ և կռվում Աստծո կողմից, ձեր հավատքը զտվում է, և դուք ձեռք եք բերում հոգևոր մաքրություն, նորոգություն և հասկանում, թե ինչ է նշանակում ապրել հոգևոր հաղթանակի կյանքը: Դուք կարող եք սա հասկանալ միայն այն ժամանակ, երբ ինքներդ զգաք այդ փորձառությունը:  
Աստված հանդիմանեց Լավոդիկեի եկեղեցու ծառային. «Դուք չեք հասկանում ոչ ձեր մերկությունը, ոչ աղքատությունը: Դուք փրկվել եք, բայց ձեր հավատքը գաղջ է: Միակ բանը, որ ունեք, դա ձեր փրկությունն է, որով հպարտանում եք: Դրանից բացի ուրիշ ոչինչ չունեք»: 
Մի՞թե Աստծո ծառաները կամ հոգևոր հայրերը, որ մեզանից առաջ էին չապրեցին հավատքի կյանքը՝ հետևելով Հիսուսի աշակերտներին: Իհարկե հետևեցին: Նրանք անցան բոլոր փորձություններով Տիրոջ համար, թե ուրախություն, և թե վիշտ: Աստված առաջնորդում է ձեզ նրանով, որ ձեզանից առաջ ուրիշներն են գնացել այդ ճանապարհով, որ դուք էլ եք անցնելու: Հետևաբար դուք պետք է հավատաք այն փաստին, որ Աստված սովորեցնում և առաջնորդում է ձեզ նրանց միջոցով, ովքեր մինչև ձեզ հետևել են հավատքի ճանապարհին: