• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[5-1] Հիսուսը Թագադրվեց Որպես Հայր Աստծո Ներկայացուցիչ (Հայտնություն 5:1-14)

2021.04.03 89
Հիսուսը Թագադրվեց Որպես Հայր Աստծո Ներկայացուցիչ(Հայտնություն 5:1-14)
«Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսա, որ ներսևանց և դրսևանց գրված էր, յոթը կնիքով կնքված: Եվ մի զորավոր հրեշտակ տեսա որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը և սրա կնիքները լուծել: Եվ ոչ ով ոչ երկնքումը և ոչ երկրի վրա և ոչ երկրի ներքևումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, և ոչ էլ նայել նրա մեջ: Եվ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնվեցավ արժանի այն գիրքը բանալու (և կարդալու) և ոչ նրա մեջ նայելու: Եվ երեցներից մեկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավթի Արմատը, որ գիրքը բանա և նրա յոթը կնիքները լուծե: Եվ տեսա, և ահա այն աթոռի մեջ և չորս կենդանիների մեջ և երեցների մեջ մի Գառն կանգնած մորթվածի նման, որ յոթը եղջյուր ուներ և յոթն աչք, որ Աստծո յոթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը: Եվ նա եկավ և գիրքն առավ աթոռի վրա նստողի աջ ձեռքիցը: Եվ երբոր գիրքն առավ չորս կենդանիները և քսանչորս երեցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մեկը ունեին քնարներ և ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է: Եվ նոր երգ են երգում և ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը և դրա կնիքները բանալու, որովհետև մորթվեցար, և քո արյունովը մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից և լեզվից և ժողովրդից և ազգից. Եվ մեր Աստծո համար մեզ թագավորներ և քահանաներ արիր, և երկրի վրա թագավորություն կանենք: Եվ տեսա, և շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի և չորս կենդանիների և երեցների չորս կողմովը. և նրանց համարն էր բյուրերի բյուրեր և հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթված Գառն առնելու և զորություն, և հարստություն, և իմաստություն, և կարողություն, և պատիվ, և փառք, և օրհնություն: Եվ ամեն ստեղծված, որ երկնքումն է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովումը, և նրանք ամենը որ նրա մեջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից: Եվ չորս կենդանիներն ասում էին, Ամեն. և քսանչորս երեցները ընկան և երկրպագություն արին նրան որ կենդանի է հավիտյանս հավիտենից»:
 


Մեկնություն 


Հատված 1. «Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսա, որ ներսևանց և դրսևանց գրված էր, յոթը կնիքով կնքված»:
Այս համարն ասում է, որ Հայր Աստվածն աջ ձեռքում էր բռնել յոթ կնիքներով գիրքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը վերցնում է Հոր աջ ձեռքից այդ գիրքը, որը նշանակում է, որ Իրեն է տրվել Երկնային բոլոր հեղինակությունն ու իշխանությունը: 

Հատված 2-4. «Եվ մի զորավոր հրեշտակ տեսա որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը և սրա կնիքները լուծել: Եվ ոչ ով ոչ երկնքումը և ոչ երկրի վրա և ոչ երկրի ներքևումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, և ոչ էլ նայել նրա մեջ: Եվ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնվեցավ արժանի այն գիրքը բանալու (և կարդալու) և ոչ նրա մեջ նայելու»:
Հիսուսից բացի չկար ուրիշ մեկը, ով կարողանար դատել աշխարհին, ստեղծեր Նոր Երկինք և Երկիր և ապրեր սրբերի մեջ որպես Հայր Աստծո ներկայացուցիչ: 

Հատված 5. «Եվ երեցներից մեկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավթի Արմատը, որ գիրքը բանա և նրա յոթը կնիքները լուծե»:
Այստեղ «առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավթի Արմատը» արտահայտությունը ընդգծում է այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն Ամենակարող Աստված է և թագավորների Թագավորը, ով արժանի է ամբողջությամբ իրականացնելու Հոր կամքը: Հիսուս Քրիստոսն Աստված է և Աստծո ներկայացուցիչ, ով կատարելու է Հոր ծրագրերը: 

Հատված 6. «Եվ տեսա, և ահա այն աթոռի մեջ և չորս կենդանիների մեջ և երեցների մեջ մի Գառն կանգնած մորթվածի նման, որ յոթը եղջյուր ուներ և յոթն աչք, որ Աստծո յոթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը»:
Հիսուս Քրիստոսն Հայրը Աստծուց ստանալով ամբողջ իշխանությունը Երկնքի և Երկրի վրա տիրելու՝ Ամենազոր Աստվածն է, որ ստեղծել է ամեն ինչ: Նա եկավ այս երկիր մարդկային մարմնով Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և մահացավ այդ մեղքերի համար, որ մեզ բոլորիս պարգևի մեղքերի քավություն: 

Հատված 7. «Եվ նա եկավ և գիրքն առավ աթոռի վրա նստողի աջ ձեռքիցը»:
Քանի որ Հիսուս Քրիստոսն Աստված է, Նա կարող էր վերցնել կնիքներով գիրքը Հոր ձեռքից: Սա նշանակում է, որ այդ պահից մեր Տեր Հիսուսն է շարունակելու Հայր Աստծո գործը: 

Հատված 8. «Եվ երբոր գիրքն առավ չորս կենդանիները և քսանչորս երեցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մեկը ունեին քնարներ և ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է»:
Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո գործի կատարողն է, ում առաջին գործը սրբերի աղոթքները լսելն է, որը գալիս էր 24 երեցներից և չորս կենդանիներից: 

Հատված 9. «Եվ նոր երգ են երգում և ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը և դրա կնիքները բանալու, որովհետև մորթվեցար, և քո արյունովը մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից և լեզվից և ժողովրդից և ազգից»:
Հիսուս Քրիստոսին փառաբանում էին Երկնային ծառայողները, երբ Նա դարձավ Աստծո ներկայացուցիչը: Երկնային ծառաները փառաբանում էին Հիսուս Քրիստոսին, քանի որ փրկեց մեղավորներին աշխարհի մեղքերից: Այս երկրի վրա Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և մահացավ Խաչի վրա՝ փրկելով մեղավորներին աշխարհի բոլոր մեղքերից: Նա գնեց այդ մեղավորներին Հոր համար՝ վճարելով մեղքի վարձքը Իր արյան գնով: Ահա, թե ինչու Երկնքի ծառաները փառաբանում էին Նրա արդար գործը, ով դարձավ իրենց Աստվածը: 

Հատված 10. «Եվ մեր Աստծո համար մեզ թագավորներ և քահանաներ արիր, և երկրի վրա թագավորություն կանենք»:
Հիսուս Քրիստոսը, ով դարձավ Հայր Աստծո ներկայացուցիչը, սրբերին դարձրեց Աստծո Արքայության քահանաներ և ժողովուրդ, որ թագավորեն ամենի վրա: Նա արժանի է ստանալու ամբողջ փառքը և պատիվը և զորությունը: 

Հատված 11-12. «Եվ տեսա, և շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի և չորս կենդանիների և երեցների չորս կողմովը. և նրանց համարն էր բյուրերի բյուրեր և հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթված Գառն առնելու և զորություն, և հարստություն, և իմաստություն, և կարողություն, և պատիվ, և փառք, և օրհնություն»:
Քանի որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից, կարողացավ  Խաչի վրա արյուն թափելով ազատագրել մեզ մեղքից , և դրա համար Նա արժանի է ստանալու իշխանությունը, հարստությունը, իմաստությունը, ուժը, պատիվը, փառքը և օրհնությունը: Շրջապատված երկնային ծառայողներով և հրեշտակներով՝ Նա ստանում է ամբողջ փառքն ու պատիվը: Ալելուիա: Փառք Տիրոջը: Աստծո գահի շուրջը չորս կենդանիներն են և 24 երեցները: Նրանք փառաբանում են  Աստծուն, ով ազատեց բոլոր հոգիները մեղքից Իր փառքի համար: 

Հատված 13-14. «Եվ ամեն ստեղծված, որ երկնքումն է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովումը, և նրանք ամենը որ նրա մեջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից: Եվ չորս կենդանիներն ասում էին, Ամեն. և քսանչորս երեցները ընկան և երկրպագություն արին նրան որ կենդանի է հավիտյանս հավիտենից»:
Ի վերջո, Հիսուս Քրիստոսը, ով դարձավ Աստծո ներկայացուցիչը, համբարձվեց, քանի որ միայն Նա էր արժանի ստանալու ամբողջ փառքը և պատիվը Երկնային ծառաներից: Երկնքի բոլոր սպասավորները օրհնում և փառաբանում էին Նրան հավիտյանս հավիտենից, քանի որ սա ամենահիանալի գոհունակությունն է, որին արժանի է Աստված: Բոլոր սրբերը, թե Երկնքում, և թե երկրի պետք է փառաբանեն ու պատվեն Նրան, ով թագադրվեց որպես Հայր Աստծո ներկայացուցիչ: