(Հայտնություն 7:1-17)
Ժամանակակից քրիստոնյաները պետք է ճիշտ հասկանան աստվածաշնչյան ճշմարտությունը: Մասնավորապես Հայտնության Խոսքի միջոցով մենք պետք է ճիշտ հասկանանք սրբերի հափշտակությունը և ապրենք ճիշտ հավատքով:
Նախ և առաջ, մենք պետք է հասկանանք, որ հափշտակությունը տեղի է ունենալու Մեծ Նեղության ընթացքում, հենց որ անցնեն նեղության յոթ տարիներից առաջին երեք և կես տարիները: Եկեղեցիները և սրբերը պետք է ունենան պայքարող հավատք, որ իրականացնեն Աստծո կամքը մարդկանց ազատելու իրենց մեղքերից և տալ հավիտենական կյանք, ինչպես որ Նա ծրագրել է Հիսուս Քրիստոսով:
Աստված թույլ տվեց հակաքրիստոսին գործել, որ Տերն իրականացնի Իր ծրագրերը: Հակաքրիստոսը գործելու է նեղության յոթ տարիներից առաջին երեք և կես տարիներին: Աստված թույլ տվեց հակաքրիստոսին հալածել եկեղեցին այս ժամանակահատվածում: Ինչո՞ւ: Որովհետև Նրա մեծ կամքը իրականացնելու համար, Աստված պետք է սատանային գցի անդունդը, իսկ դա անելու համար Աստված պետք է անձամբ գար երկիր: Ահա, թե ինչու մեր Տերը թույլ տվեց, որ սատանան գործի նեղության յոթ տարիներից երեք և կես տարիների ընթացքում:
Աստված բոլորին տվեց Իր փրկության Խոսքը, և այդ Խոսքն իրականացնելու համար Նա ծրագրեց Մեծ Նեղության տարիները: Հայտնության գրքում գրված է. «Եվ սրանից հետո տեսա չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկյունումը, և երկրի չորս քամին բռնած, որ քամի չփչե երկրի վրա, ոչ էլ ծովի վրա, և ոչ մի ծառի վրա»: Աստված կամեցավ փրկել 144.000 մարդ Իսրայել ազգից, քանզի խոստացել էր Աբրահամին, որ Ինքը լինելու է նրա և նրա սերունդների Աստվածը: Այս խոստումն իրականացնելու համար Աստված Իր փրկության շնորհքն է պարգևելու Իսրայելին և փրկելու է 144.000 հոգի Աբրահամի սերնդից վերջին ժամանակներում:
Սրբերին Իր Հազարամյա Թագավորությունը և հավիտենական Նոր Երկինքն ու Նոր Երկիրը տալու համար Աստված թույլ է տալու, որ երկրի վրա լինի Մեծ Նեղություն: Սատանային Մեծ Նեղության ժամանակ բաց թողնելուց հետո Աստված նրան բանտարկելու է անդունդի մեջ: Պատճառը, թե ինչու Աստված թույլ է տալու հակաքրիստոսին և Մեծ Նեղություններ հայտնվել, կայանում է նրանում, որ Աստված փրկի Իսրայել ազգը և հավիտենական կյանքի շնորհքը տա հեթանոսներին, ովքեր հագնելու են սպիտակ հանդերձներ Մեծ Նեղության ընթացքում:
Եթե այդպես է, ապա Մեծ Նեղությունը և հակաքրիստոսի թագավորումը այն փուլերն են, որոնց միջով մենք պետք է անպայման անցնենք: Մենք պետք է գիտակցենք, որ այս բոլոր բաները, որ Աստված թույլ է տվել, Նրա ծրագրի մի մասն է, մեզ փրկելու և հագցնելու Իր հավերժական կյանքի շնորհքով Քրիստոսի Թագավորության մեջ: Մենք պետք է հստակ տարբերենք, թե հիմա ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ինքներս մեզ հարցնենք, թե ինչ հավատք պետք է ունենանք: Կարճ ասած, մեր հավատքը պետք է լինի հստակ և որոշակի:
Մենք հավատում ենք Աստծո Խոսքին: Եվ մենք նույնպես հավատում ենք, որ այս Խոսքն ամբողջությամբ կիրականանա, թե ֆիզիկապես և թե հոգեպես: Այսօր մենք գնում ենք դեպի վերջին ժամանակները: Երբ հակաքրիստոսը և նրա հետևորդները գան, վերջին ժամանակներում, մենք պետք է պայքարենք նրանց դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հավատքը, նույնիսկ մեր կյանքի նահատակության գնով: Այդ դարաշրջանն արագորեն մոտենում է: Եթե մենք հավատում ենք Խոսքին, պետք է պայքարենք հակաքրիստոսի դեմ, մեծ թշնամու և նրա հետևորդների: Սա է պայքարող հավատքը:
Պայքարել, նշանակում է կռվել: Սակայն պայքարել ասելով ես նկատի չունեմ ֆիզիկական բռնությունը, հարվածն ու ծեծկռտուքը: Հակառակը, պայքարել այստեղ նշանակում է պաշտպանել հավատքը, ոչ թե հանձնվել հակաքրիստոսին, դառնալ սատանայի ծառան, ով հակառակվում է փրկության ավետարանին, որը Տերը տվել է մեզ, և ով հալածելու է հավատացյալներին: Նրանք, ովքեր նահատակվելու են վերջին ժամանակներում, վկայում, են Հիսուսի մասին, և պահում Աստծո Խոսքը: Նրանք վկայում են այն Հիսուսի մասին, ով եկավ ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
Պայքարել, նշանակում է պաշտպանել ջրի և Հոգու ավետարանի հավատքը: Այդ ավետարանը պաշտպանելու համար, նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանին հավատալով ունեն վերստին ծնունդ՝ տրված Տիրոջից, պետք է միավորվեն մյուս վերստին ծնված սրբերի հետ Աստծո վերստին ծնված եկեղեցիներում: Եվ մենք պետք է համարձակորեն պայքարի մեջ մտնենք սատանայի դեմ և անկոտրում վճռականությամբ տարածենք մեր հավատքն ուրիշներին, որ փրկենք նրանց հոգիները: Լինել ամբողջությամբ մարտականորեն պատրաստ, նշանակում է պաշտպանել մեր հավատքը, ինչպես նաև փրկել հոգիները: Եկեղեցու նման հավատքը հաղթանակի ճանապարհն է, որը հաճելի է Աստծուն: Աստծո ծառաները և Նրա սրբերը պետք է մշտապես պահեն իրենց պայքարող հավատքը:
Իսկ ի՞նչ է պատահում այսօր, երբ մենք պետք է ապրենք մարտականորեն պատրաստ մտքով և հավատքով: Ներկայումս շատ բան է փոփոխվում: Շատ «տեսություններ» են գալիս ու գնում հափշտակության և Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին, դրանց հետ փոխվում է նաև մարդկանց հավատքը:
Մինչև վաղ 1800-ականները նոր տեսություն առաջ կգար հափշտակության մասին, բոլորը հավատում ու քարոզում էին Մեծ Նեղությունից հետո լինող հափշտակության վարդապետությունը, որը պնդում էր, որ Քրիստոսը վերադառնալու է այն ժամանակ, երբ սրբերը կանցնեն Մեծ Նեղության բոլոր դժվարությունները, և նրանց հարությունն ու հափշտակությունը կլինի հենց Քրիստոսի վերադարձին: Սակայն մինչ-նեղության հափշտակության տեսությունը, որն աստիճանաբար տարածում գտավ 1800 ականների սկզբերին, ամբողջությամբ շուռ տվեց հետ-նեղության հափշտակության տեսությունը:
Մինչ-նեղության տեսությունը պնդում է, որ հավատացյալները բարձրանալու են երկինք մինչ կսկսվեն նեղության յոթ տարիները: Թեև այս տեսությունն ի սկզբանե մերժվեց շատերի կողմից, այժմ գրեթե բոլորն էլ, բացառությամբ փոքրամասնության, հավատում են այս տեսությանը: Սակայն մինչ-նեղության հափշտակութան տեսությունը ոչ միայն չի համապատասխանում Աստծո Խոսքին, այլ նաև դարձնում է Աստծո Խոսքը և Նրա ծրագիրն անիմաստ: Բայց այս տեսությունը լավ արմատացած է նրանց մտքերում, ովքեր ոչինչ չգիտեն Աստվածաշնչի մասին:
Հին ժամանակներում առաքյալները բաժանում էին Աստծո ժամանակաշրջանը երկու մասի: Առաջին ժամանակաշրջանը Հիսուս Քրիստոսի հավատքով փրկության ժամանակն էր, և երկրորդը՝ Մեծ Նեղության ժամանակաշրջանն էր, որը գալու էր առաջին ժամանակաշրջանից հետո: Այսօր գիտնականները պնդում են, որ առաջին ժամանակաշրջանը, Հիսուսի հավատքով փրկության ժամանակը, թեև կարելի է հասկանալ, բայց երկրորդ ժամանակաշրջանը՝ Մեծ Նեղության ժամանակաշրջանը, Քրիստոսի վերադարձի և սրբերի հափշտակությունը, չափազանց դժվար է հասկանալ:
Շատ քրիստոնյաներ, ովքեր հավատում են մինչ-նեղության հափշտակության տեսությանը, պարզապես սխալ հավատք ունեն: Սրա հետևանքով շատերը սկսեցին կանխատեսել Քրիստոսի վերադարձի օրը և ժամը, ոմանք էլ տկարացան իրենց հավատքի մեջ՝ մտածելով, որ իրենք հափշտակվելու են մինչ մեծ նեղությունները կսկսվեն: Այնպես որ, շատ քրիստոնյաներ հայտնվեցին հոգևոր ծուլության մեջ՝ մտածելով. «Մեզ ինչ, թե ինչ կլինի աշխարհին նեղությունների ժամանակ, մենք այդ ժամանակ կլինենք հափշտակված և ամեն բան լավ կլինի»: Այս ամեն մոլորությունը գալիս է նրանից, որ մարդիկ չունեն աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ հափշտակության վերաբերյալ:
Սքոֆիլդը հիմնեց մինչ-նեղության ժամանակների հափշտակության տեսությունը և արդյունքում, նրանք, ովքեր հավատացին այս տեսությանը, սկսեցին մտածել սեփական բարեկեցության և հարմարավետության մասին՝ մտածելով. «Մենք հափշտակվելու ենք Մեծ Նեղության տարիներից առաջ, և ուրեմն եկեք ապրենք որքան հնարավոր է հարմարավետ ու բարեկեցիկ կյանքով»: Նրանց հավատքը դարձավ պարապ հավատք:
Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը Մեծ Նեղության և հափշտակության մասին: Աստվածաշունչը խոսում է նեղության ընթացքում պատահող հափշտակության մասին: Այն մեզ ասում է, որ թե հեթանոսները, և թե իսրայելացիները, ովքեր հավատում են Հիսուսի տված ջրի և Հոգու ավետարանին, նույնպես հալածվելու են հակաքրիստոսի կողմից նեղության յոթ տարիներից առաջին երեք ու կես տարիներից հետո, դեղնականաչ ձիու ժամանակաշրջանում:
Այն ասում է, որ նեղության տարիներից առաջին երեք ու կես տարիներից հետո հակաքրիստոսը սպանելու է սրբերին, այսինքն, սրբերը պետք է նահատակվեն: Այն մեզ ասում է նաև, որ բոլոր սրբերը, ովքեր նահատակվել են, ինչպես նաև նրանք, ովքեր չեն նահատակվել, պետք է հարություն առնեն փառավոր մարմնով և հարություն առնելուց հետո պետք է հափշտակվեն: Երբ սրբերը հափշտակվեն Մեծ Նեղության կեսին, կլինի աշխարհի վերջը: Տերն այդ ժամանակ կգա այս երկիր դատելու սատանային, հակաքրիստոսին և նրա հետևորդներին:
Հայտնության 13 գլուխն ասում է՝ ում անունները, որ գրված չեն Կյանքի Գրքում, հնազանդվելու են հակաքրիստոսին և նրա կուռքերին: Իսկ ում անունները, որ գրված են Կյանքի Գրքում, չեն հանձնվելու հակաքրիստոսին և նրա հետևորդներին: Նրանք, ում անունները գրված չեն Կյանքի Գրքում, որովհետև հրաժարվեցին հավատալ ջրի և Հոգու ավետարանին իրենց սրտերում, մինչև վերջ երկրպագելու և հնազանդվելու են սատանային և նրա կուռքերին:
Ահա, թե ինչու Աստվածաշունչն ասում է, որ սրբերը մնալու են երկրի վրա Մեծ Նեղության ժամանակ, և որ նեղության ընթացքում բոլորը կհափշտակվեն երկինք: Նրանք, ովքեր հանձնվել են սատանային և ստացել նրա նշանը, Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում կգցվեն կրակի և ծծումբի լիճը, իսկ նրանք, ում անունները գրված են Կյանքի Գրքում, չեն հանձնվելու կռապաշտությանը և հափշտակվելու են Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում:
Իսկական հափշտակությունը կլինի Նեղության յոթ տարիներից առաջին երեք և կես տարիներից հետո: Աստվածաշնչյան մանրամասն մեկնություները հափշտակության մասին կներկայացվեն այս գրքի երկրորդ հատորում: Սակայն կան շատ մարդիկ, ովքեր սպասում են, որ հափշտակությունը լինելու է շատ շուտ և սպասում են, որ այն կլինի Նեղության ժամանակներից առաջ, և կան մարդիկ, որ հափշտակությանը սպասում են Նեղությունից հետո: Աստվածաբանները խոսում են մինչ-նեղության հափշտակության մասին, նույնիսկ, երբ իրենք էլ համոզված չեն՝ արժանի են հափշտակվելու, թե ոչ: Եվ ցավոք սրտի դեռ շատերը եկեղեցու մեջ հավատում են այդ տեսությանը: Որոշ մարդիկ նույնիսկ իրենց ունեցվածքը նվիրաբերում են իրենց եկեղեցիներին կամ մոլեռանդորեն սպասում են կամայականորեն սահմանված Քրիստոսի վերադարձին:
Տարիներ առաջ, մի եկեղեցու անդամներ ընտրում են Քրիստոսի վերադարձի ամսաթիվ և սպասում, որ Քրիստոսը վերադառնալու է այդ օրը: Եվ բարձրանում են մի լեռ ու պարաններով իրար կապում և սպասում, որ կեսգիշերին պիտի հափշտակվեն: Ժամանակն անցնում է, բայց Հիսուսը չի վերադառնում: Դա տեսնելով նրանք ազատվում են այդ պարաններից ու ամոթահար իջնում սարից: Այսպիսի անհաջողությունները, ցավոք սրտի, այժմ բավականին տարածված են քրիստոնեական աշխարհում: Նման անհեթեթ իրադարձությունները չեն սահմանափակվում միայն Կորեայում, այլ հաճախ տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում և ամենուրեք:
Դրա համար մենք պետք է հստակ գիտենանք, որ Աստված թույլ է տալիս Մեծ Նեղություններն Իր սրբերի համար: Սա Աստծո ծրագիրն է: Պատճառը, թե ինչու Աստված թույլ է տալիս սրբերին ընկնել Մեծ Նեղությունների մեջ այն է, որ կատարվեն Իր բոլոր խոստումները, այն է Նեղությունների միջոցով սատանային գցել հավիտենական կրակի մեջ, փոխել այս երկիրը Նոր երկրի և ստեղծել Քրիստոսի Թագավորությունը հազար տարի, որտեղ սրբերը կթագավորեն Նրա հետ և Հիսուսով հավատացյալներին շնորհել Նոր Երկինք և Երկիր: Սա է Աստծո կամքը, որ թույլ է տալու Մեծ նեղությունների ժամանակաշրջան:
Մեծ Նեղությունների յոթ տարիները դեռ չեն սկսվել: Եթե ենթադրում եք, թե բնական աղետները, որ մենք տեսել ենք մինչ այժմ, հրդեհները, որոնք հրշեջները կարող են հեշտությամբ հանգցնել, կարող են համեմատվել այն մեծ հրդեհների հետ, սխալվում եք, դրանք անհամեմատելի են, այդ հրդեհներն այրելու են աշխարհի անտառների մեկ երրորդը:
Որպեսզի Աստծո սրբերը կարողանան դիմակայել նման մեծ աղետներին և պատուհասներին, նրանք պետք է ունենան մարտական հավատք: Քանի որ մենք մնալու ենք այս երկրի վրա, երբ կգա Մեծ Նեղության ժամանակները, մենք պետք է ապրենք այնպիսի հավատքով, որ երբեք չհանձնվենք հակաքրիստոսին և նրա հետևորդներին: Զինվորի վճռական սրտով մենք պետք է պայքարի մեջ մտնենք, քարոզենք ջրի և Հոգու ավետարանն ամբողջ աշխարհին՝ ևս մեկ հոգի փրկելու համար, այդ թվում նաև մեր սեփական ընտանիքի անդամներին:
Աշխարհը չի կարող միշտ այսպես խաղաղ մնալ: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհում լինի քաոս և նեղություններ, մենք պետք է միշտ ապրենք հավատարմությամբ և հավատալով, որ Աստված կպաշտպանի մեզ մինչև վերջին օրը: Աշխարհի կրոնները և սատանան խաբում են մարդկանց ամեն տեսակ քաղցր խոսքերով՝ թալանելով և ուղարկելով նրանց հոգիները դեպի դժոխք:
Նույնիսկ հիմա, շատ քրիստոնյաներ, ովքեր պատկանում են մեծ հարանվանություններին, հավատում են Սքոֆիլդի տեսությանը, մինչ-նեղության հափշտակությանը, որը շատերին է գցում մոլորության մեջ: Նրանք, ովքեր հավատում են, որ իրենք հափշտակվելու են Մեծ Նեղություններից առաջ, անրաժեշտ չեն համարում այդ նեղությանը հավատքով նախապատրաստվելը: Նրանք կարծում են, որ իրենց միայն պետք է հավատարիմ լինել Աստծուն և, երբ Նա գա, իրենք պարզապես կհափշտակվեն վերև: Սակայն սրբերի հափշտակությունը կլինի Մեծ Նեղության տարիներից առաջին երեք և կես տարիներից հետո, դրա համար նրանք պետք է նախապատրաստվեն նեղության տարիներին, անկախ նրանից, թե երբ կգա Քրիստոսը: Մենք պետք է հավատանք, որ Աստված փրկելու է Իսրայել ժողովրդին և շատ հեթանոսների Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում:
14 հատվածն ասում է. «Սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունովը»: Սա վերաբերվում է նահատակությանը: Նահատակություն նշանակում է մահանալ արդար գործի համար հավատքի համեմատ: Ամենաճիշտ հավատքը սրբերի համար, դա այն է, որ ազատվեն մեղքից՝ հավատալով այն ավետարանին, որով Տերը մաքրեց մեր բոլոր մեղքերը և պահել այդ հավատքը: Բայց սատանան միշտ փորձում է գողանալ սրբերի հավատքը: Մենք պետք է, հետևաբար պատերազմենք սատանայի դեմ:
Եթե մենք հանձնվենք սատանային այս պայքարում, մենք նրա հետ կհայտնվենք դժոխքի մեջ, իսկ, եթե մենք պայքարենք և պաշտպանենք մեր հավատքը, թեկուզ սեփական կյանքի գնով, մենք կնահատակվենք և կմտնենք Աստծո Արքայությունը այդ հավատքի նահատակությամբ: Քանի որ մղում ենք հավատքի պատերազմ, որպեսզի պաշտպանենք մեր հավատքը, մեր մահը կլինի արդար ու փառավոր:
Հետևաբար մենք պետք է ունենանք պայքարող հավատք, որը կատարում է արդար գործ: Մենք պետք է հավատանք, որ պայքարում ենք հանուն մարդկային հոգիների փրկության, և պետք է այս պատերազմում պաշտպանենք մեր հավատքը մինչև վերջ, որ այդ հոգիներն ուղարկենք դեպի երկինք: Մինչև մենք կստանանք հաղթանակի պսակը, մենք պետք է հաղթենք սատանայի դեմ մղվող պատերազմը մեր Տիրոջ Խոսքով:
Մարդիկ ծնվում են մեկ անգամ և մահանում մեկ անգամ: Կարևոր չէ, թե որքան մեծ առաջընթաց ունի բժշկությունը, բոլորն ի վերջո մահանում են: Անկախ նրանից, մարդը մահանում է 10 տարեկանում, թե 80, բոլորը կանգնելու են մեղքի դատաստանի առջև: Նրանք, ովքեր մահանում են առանց ջրի և Հոգու ավետարանի հավատքի տրված Տիրոջ կողմից դեռ այս երկրի վրա, դատապարտվելու են իրենց մեղքերի համար հավիտենական կրակի մեջ: Չնայած նրանց բոլոր մեղքերը լվացվել են Հիսուսի ջրով և արյունով, դարձնելով նրանց ձյունի պես սպիտակ, նրանց անհավատության մեղքը չի ներվում, որ չհավատացին այս ճշմարտությանը: Եվ այս անհավատները դատվելու են իրենց բոլոր մեղքերի համար, որ նրանք կատարել են Աստծո և մարդկանց առաջ:
Աստծո առաջ դժոխքի կրակից խուսափելու համար մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որ ազատվենք մեր բոլոր մեղքերից Հիսուսով: Ջրի և Հոգու Ավետարանը, որ քավում է մեր բոլոր մեղքերը, տարբերվում է այն ավետարանից, որ հավատում է միայն Խաչի արյանը: Ես միշտ քարոզում եմ ջրի և Հոգու ավետարանը, անկախ պայմաններից: Միայն հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգի և արժանանալ Աստծո զավակը լինելու օրհնությանը: Երբ մենք հավատում ենք Հիսուսին, մենք պետք է հեռու մնանք և չհավատանք կեղծ ավետարանին, որ հավատում է միայն Խաչի արյանը:
Հին Կտակարանը խոսում է ճշմարիտ ավետարանի մասին որպես ձեռքը գլխին դնելու և լվացարանի արարողություններ: Նոր Կտակարանում Աստծո Խոսքն ասում է, որ մեր մեղքերն անցել են Հիսուսին Նրա մկրտության միջոցով, որ Քրիստոսն ընդունեց Հովհաննեսից: Հին Կտակարանում լվացարանը, իսկ Նոր Կտակարանում մկրտությունը, վերաբերվում են նույն հավատքին՝ ջրի և Հոգու ավետարանին, որ փրկեց մեզ բոլորիս մեր մեղքերից մկրտության միջոցով, և Իր Խաչի մահի ու Հարության միջոցով քավեց մեր մեղքերը: Ոչ ոք չի կարող փրկվել առանց ջրի և Հոգու ավետարանի հավատքի:
Մենք պետք է շարունակենք ապրել ջրի և Հոգու ավետարանին հավատալով, մինչև որ հասնենք Մեծ Նեղության ժամանակների կեսին: Մենք պետք է տարբերենք այս ժամանակաշրջանը և ապրենք այս վերջին օրերն այնպես, ինչպես Աստված է ցանկանում՝ քարոզելով Աստծո Արքայությունը և բոլորին բերելով բարի լուրը: Տերն ասում է, որ շատ մարդիկ կփրկվեն նույնիսկ այս վերջին օրերին:
Որոշ բույսեր կարող են աճել անապատում, որտեղ չկա ջուր, որտեղ միայն ավազ է և շոգ արև: Բայց նույնիսկ այս շոգ անապատում, որտեղ միայն շոգ ու չոր ավազ է, մի կարճ անձրևից հետո բույսերը կարող են բողբոջել, ծաղկել և բերք տալ ընդամենը մեկ շաբաթում: Անապատում չկա ջուր, սերմերն էլ, որ թաղված են ավազի տակը, թեև չեն ծլում, բայց սպասում են անձրևին և առաջին հնարավորության դեպքում, միանգամից սկսում են ծիլ տալ: Սերմերը բողբոջում են ընդամենը մի օրում, հաջորդ օրը աճում են և երրորդ օրը ծաղկում և բերք են տալիս: Իսկ վերջին օրը այդ բույսերն իրենց սերմերն են գցում գետնին և պնդացած սերմերը կրկին թաքնվում են ավազի հաստ շերտի տակ:
Ինչպես որ բույսերը անապատում թվում են անհնար աճելու և ծաղկելու համար, բայց երբ ջուր է ընկնում նրանց վրա, միանգամից աճում են, մենք էլ հավատում ենք, որ վերջին ժամանակներում անապատի նման աշխարհում կան հոգիներ, որ բողբոջելու, ծաղկելու և բերք են տալու, եթե նրանք նույնիսկ մի փոքր հպվեն ջրի և Հոգու ավետարանի խոնավությանը: Մենք հավատում ենք, որ երբ յոթ փողերի պատուհասները դառնան իրականություն, շատերն, ովքեր լսել են Մեծ Նեղության մասին, կհասկանան ավետարանը, որ սերմանված է իրենց սրտերում, կպահեն այն և շատ արագ նրանց մեջ աճելու է նահատակության հավատքը:
Հետևաբար, երբ դուք և ես նահատակվենք մեր հավատքը պաշտպանելու համար, կլինեն նաև այլ մարդիկ, ովքեր անապատային բույսերի նման ակնթարթորեն աճելու են նույնիսկ չոր հիմքից և միանալու են մեր նահատակությանը՝ մերժելով ստանալ հակաքրիստոսի նշանը և երկրպագել նրա կուռքերին: Այս ջրի և Հոգու ավետարանը, որ մենք այժմ տարածում ենք, հնարավորություն կտա շատերին աճել իրենց հավատքի մեջ կարճ ժամանակահատվածում, որ ընդունեն նահատակությունը և դարձնել նրանց Աստծո ծառայողներ, ովքեր պայքարելու են սատանայի դեմ:
Մանկությունից ծերություն մենք բոլորս Տիրոջ բանակի զինվորներ ենք: Միշտ պատրաստ սրտով պայքարի համար, մենք պետք է ապրենք ճիշտ հավատքով և չհավատանք որևէ ստի և կեղծիքի, քանի որ Քրիստոսի ժողովուրդն ենք: Հաղթողներին Աստված տալու է հաղթանակի պսակը և անասելի պարգևներ: Հետևաբար մենք պետք է ապրենք մեր կյանքը՝ ծառայելով Աստծո արդար գործին այն հավատքով, որը պայքարում է սատանայի, նրա բոլոր ստի, կեղծիքի և աշխարհի բոլոր չարի դեմ:
Մեծ Նեղության ժամանակ Աստված տալու է ամուր հավատք
Երբ դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը գա, Աստված կտա նշանը. 1 հատվածն ասում է. «Եվ սրանից հետո տեսա չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկյունումը, և երկրի չորս քամին բռնած, որ քամի չփչե երկրի վրա, ոչ էլ ծովի վրա, և ոչ մի ծառի վրա»: Այստեղ քամին վերաբերում է այն նեղությանը, որ Աստված բարձրացնելու է: Հայտնություն 7:1-8 մեզ ասում է, որ Իսրայելի ժողովրդին փրկելու համար Աստված կնքելու է նրանց և պահելու է քամին կարճ ժամանակով: Բայց երբ ժամանակը գա, այսինքն, երբ սև ձիու դարաշրջանն անցնի, երբ Աստծո յոթ ժամանակաշրջանի սովն անցնի, Աստված կբացի դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը: Այդ ժամանակ կբարձրանան չորս քամիները՝ բերելով երկրի վրա պատուհաս ու նեղություն:
Երբ դեղնականաչ ձիու ժամանակը գա, կսկսի փչել սարսափելի նեղության քամին, և շատ իսրայելացիներ ու հեթանոսներ կմահանան, այդ թվում և մենք: Երբ այս ժամանակաշրջանը գա, տառապանքն ու նեղությունը անխուսափելի են:
Քանի որ հիմա սև ձիու դարաշրջանն է, սովի քամին է փչում ամբողջ աշխարհում: Երբ այս դարաշրջանն ավարտվի, կսկսվի դեղնականաչ ձիու դարաշրջանը և կբարձրանա նեղության քամին: Նեղության քամին կդառնա Մեծ Նեղության յոթ տարիների սկսվելու նշանը: Երբ Աստված բերում է Մեծ Նեղություն այս աշխարհին առաջին անգամ տիեզերքի ստեղծման օրվանից և մարդկային պատմության սկզբից, այսինքն, երբ փչում է նեղության քամին դեղնականաչ ձիու ժամանակաշրջանի սկսվելուց, ամեն ինչ կավարտվի, և ամեն ինչ կրկին կդառնա նորը և նորից կսկսվի:
Մենք պետք է գիտակցենք, որ երբ դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը գա, կգա նաև նեղության դարաշրջանը: Քանի որ ամբողջ աշխարհի տիրակալները միավորվելու են, որոշ քաղաքական գործիչներ բացարձակ իշխանություն կունենան, և նրանք, ովքեր չեն հնազանդվի այդ գործիչների ղեկավարմանը և կանոններին, կընկնեն նեղությունների և մահվան մեջ: Մարդկանց համար շատ դժվար կլինի դեղնականաչ ձիու ժամանակաշրջանում ապրելը, քանի որ հանդիպելու են մեծ դժվարությունների բնական աղետների պատճառով, որոնք առաջանալու են յոթ փողերի պատուհասներից, բայց լինելու են նաև քաղաքական նեղություններ, որոնք անխուսափելի են այդ ժամանակ: Բայց նույնիսկ այս իրավիճակում, Աստված շարունակելու է գործել մարդկանց մեջ՝ շատ հեթանոսների առաջնորդելով դեպի փրկություն:
Երբ նեղության քամին փչի դեղնականաչ ձիու ժամանակ, լոկ մի տեղ կարելի է հույս գտնել: Ինչպես Խոսքն է ասում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին», մեր միակ հույսը Հայր Աստվածն է և Հիսուս Քրիստոսը: Երբ բարձրանա նեղության ահավոր քամին, հակաքրիստոսը կգա, որ կմիավորի ոչ միայն աշխարհի քաղաքակությունը, այլ նաև աշխարհի սոցիալական դաշտը, սկսած տնտեսությունից մինչ մշակույթ, կրոն և գլոբալ ինտեգրում: Մեծ Նեղությունը նշանակում է անցնել սարսափելի հալածանքների միջով: Սա այն քամին է, որ բարձրանալու է հանկարծակի, և այս բոլոր դեպքերը կպատահեն անսպասելի կերպով:
Տնտեսական ինտեգրման քամին արդեն փչում է մեր օրերում: Կա մի մեծ տենդենց դեպի ազատ առևտուրը, որը վերացնում է անդամ երկրների սակագնային խոչընդոտը տարբեր առևտրային կազմակերպությունների միջև: Պրոտեկցիոնիզմի ներքո առևտրային համակարգում դժվար էր մի երկրի արտադրանքի գնային մրցունակությունը պահպանել մեկ այլ երկրում, որովհետև արտահանման և ներմուծման սակագները առևտրային գործընթացներում բարձրացնում էին ապրանքի գները, անկախ նրանից, թե որքան ցածր էին դրանց արտահանման նախնական գները:
Սակայն այդպիսի մաքսային սակագնային խոչընդոտները նվազում են: Մի լավ օրինակ կարելի է գտնել Եվրոպայում, որտեղ սակագները պարզեցվեցին: Օրինակ՝ Եվրոպական Միության (ԵՄ) անդամ երկրների թվում այլևս չկան մաքսային սակագներ: Սա մի մեծ ինտեգրման սկիզբն է, որը ցույց է տալիս քաղաքական և մշակութային միասնության աճը: Սա մի զարմանալի զարգացում է: Առանց սակագների, մի երկիրը կարող է վաճառել իր արտադրանքը որևէ այլ երկրում: Սա հանդիսանում է նորարարական վերափոխում համաշխարհային տնտեսական միջավայրի մեջ: Եթե ԵՄ հաջողությամբ ավարտի իր տնտեսական ինտեգրումը, գլոբալ տնտեսական ինտեգրացիան ավելի մեծ թափ կստանա:
Վերջերս, Կորեան, Չինաստանը և Ճապոնիան պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց տրամադրել արտակարգ վարկեր Ասիայում ապագա ֆինանսական ճգնաժամի դեպքում, ինչպիսին եղավ 1997 թվականին: Ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակ1997 թվականին աջակցություն տրամադրեց Միացյալ Նահանգները: Սակայն այս պայմանագրով երեք երկրները պարտավորվում են միմյանց տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե ստորագրող երկրներից որէ մեկն ընկնի արժութային կամ տնտեսական ճգնաժամի մեջ: Սա նշանակում է տնտեսական դաշինքի ձևավորում: Ինչպես որ եվրոպական երկրները վերացրեցին մաքսային սակագները և տնտեսական ինտեգրման հասան Եվրոպական Միության միջոցով՝ ավելացնելով անդամ երկրների բարգավաճման հնարավորությունները, այնպես էլ այս երեք երկրները Հեռավոր Արևելքում միավորում են իրենց պաշարները: Առանձին երկրների նման ինտեգրացիան և դրա կազմակերպչական զարգացումն ի վերջո բերելու է համաշխարհային քաղաքական ինտեգրման:
Տնտեսական ինտեգրման միջոցով մաքսային սակագների վերացումը նշանակում է առանձին երկրների դե ֆակտո ինտեգրում դեպի վերազգային միության: Երբ յոթ պատուհասների բնական աղետները խփեն երկրին, և քաոս սկսվի ամբողջ աշխարհում, նման միջազգային կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչները կմիավորվեն՝ ընտրելու բացարձակ առաջնորդի: Նրանք կաշխատեն, այլ կերպ ասած, կարգ ու կանոն հաստատել այդ քաոսային աշխարհում՝ աշխարհը համախմբելով մեկ քաղաքական միության շուրջ, որը կղեկավարի մեկ բացարձակ իշխանություն:
Եվ հենց այսպիսի պրոցեսների ընթացքում կփչի նեղության քամին: Փոխարենը հարգել անհատական իրավունքները, մի քանիսի իրավունքների ոտնահարումը հանուն մեծամասնության կդառնա ոչ միայն ընդունելի, այլ նաև շատ սպասելի: Այս քամին կփչի, երբ դեղնականաչ ձիու դարաշրջանը սկսվի: Այս դեպքերի հիմքը դրվելու է սև ձիու ժամանակաշրջանում, իսկ դրանց փաստացի իրականացումը կլինի դեղնականաչ ձիու ժամանակաշրջանում:
Երբ 1997 թվականին Կորեային հարվածեց ֆինանսական ճգնաժամը, իսկ երկիրը գտնվում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) խնամակալության տակ, այն կործանվեց տնտեսական աղետի պատճառով: Անշարժ գույքի գներն իջան, և մարդիկ կորցրեցին իրենց աշխատատեղերը մեկ գիշերվա մեջ, իսկ միջին խավը մնաց փողոցում: Նման տնտեսական աղետները դարձան այնքան սովորական բան ողջ աշխարհում, որ հազիվ թե մի օր անցնի առանց նման լուրերի, որ այս կամ այն երկիրը ընկել է ֆինանսական ճգնաժամի մեջ: Այս քամին սովի քամին է: Մենք ապրում ենք այս սովի դարաշրջանում, սա մի այնպիսի դարաշրջան է, երբ ձեր կյանքը դառնում է անարժեք, եթե դուք չունեք դրամ: Մոտ ապագայում այս սովի քամուն կհետևի ամեն ինչ կործանող նեղության քամին:
Աստված աշխարհի չորս անկյուններում բռնել էր քամիները, մինչ կնքում էր 144.000 հոգու Իսրայել ազգից: Դրանից հետո Նա ազատ արձակեց նեղության քամիները: Երբ այս նեղության քամիներն ազատվեն հրեշտակների ձեռքերից, Մեծ Նեղությունները կհարվածեն աշխարհին: Նեղության քամին կմիավորի աշխարհը, որը հակաքրիստոսի հայտնվելով կդառնա սատանայի բացարձակ տիրապետությունը, և կանցնի յոթ փողերի յոթամյա բնական աղետների միջով: Այս յոթ փողերի պատուհասներին հետևելու են յոթ սկավառակների պատուհասները:
Հակաքրիստոսի բռնակալական իշխանության ժամանակահատվածում ազատ հավատքի անհետացումը, սովը և քաղցը հասնելու են ամենաբարձր մակարդակին՝ ստիպելով մարդկանց գոյատևել միայն կառավարության կողմից բաշխվող սնունդով: Աշխարհում ամեն մարդ կկանգնի այդ ժամանակաշրջանի առջև: Հայտնության 7 գլուխը մեզ տալիս է այս դեպքերի ընդհանուր նկարագիրը:
Ուրիշ ի՞նչ է սպասվում մեզ այս դարաշրջանում: Դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը նույնպես կնշանավորվի որպես անհամար նահատակությունների ժամանակներ, ինչպես իսրայելացիների, այնպես էլ՝ հեթանոսների: Երբ Մեծ Նեղությունները գան, կլինի միայն մեկ հույս: 10 հատվածն ասում է. «Եվ աղաղակում էին բարձր ձայնով և ասում. Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին»: Մեր փրկությունը գտնվում է մեր Աստծո մեջ, որը նստում է գահին, Գառան մեջ է մեր փրկությունը: Ինչպես տեսնում ենք 4 գլխից, որն ասում է, որ գահը պատրաստված էր Հիսուս Քրիստոսի համար, Նա, ով նստում է գահին Հիսուս Քրիստոսն է, ոչ թե որպես թույլ, այլ որպես Աստծո Որդին, Ամենազոր Աստված և բոլորի դատավոր: Հայր Աստվածը դեռ նստում է Իր գահին: Երբ որ մենք խոսում ենք Սուրբ Երրորդության մասին, Հայր Աստվածը, Որդին և Սուրբ Հոգին նույն Աստվածն է: Մեր իրական փրկությունը պատկանում է մեր Աստծուն և Գառին՝ Հիսուս Քրիստոսին:
Որտե՞ղ կարող ենք գտնել հույս, երբ գա սարսափելի նեղությունը: Երբ հակաքրիստոսը հայտնվի մեծ նեղության ժամանակ, իր համար մի պատկեր կանի, և ով որ հրաժարվի երկրպագել այդ պատկերը, կսպանվի, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր չեն ստանա իր անվան նշանը իրենց ձեռքերի կամ ճակատների վրա (Հայտնություն 13):
Շրջակա միջավայրի առումով, բնական պայմանները նույնպես կհասնեն վատագույն մակարդակին, քանի որ կրակ կթափվի երկնքից անձրևի նման, կլինեն երկրաշարժեր և այլ պատուհասներ: Այս երկրի վրա չի մնա մի տեղ, որ պատուհասից վնասված չլինի: Այս վատագույն բնական պահպաններում, երբ երկիրը տակն ու վրա է եղած երկրաշարժերից, արևը, լուսինը և աստղը կորցնում են իրենց լույսը, իսկ ծովերն ու գետերը մահանում են, քաղաքական իրավիճակը նույնպես կլինի ամենախառը և վատ վիճակն այդ ժամանակ: Հակաքրիստոսը թագավորելու է ամենաբռնակալական իշխանությամբ, քանի որ նա կունենա բացարձակ իշխանություն և իրեն կենթարկի բոլոր մյուս պետությունների ղեկավարներին:
Ինչո՞ւ է հայտնվելու հակաքրիստոսը
Որովհետև սատանան շուտով իր իշխանությունը տալու է հակաքրիստոսին, որ փորձի իրականացնել իր վերջին ցանկությունը, այսինքն, բավարարի իր ցանկությունը կոչվել Աստված և բարձրանալ ճշմարիտ Աստծո մակարդակին: Սակայն սատանան չգիտի, որ այդ ցանկությունը չի կատարվի: Այնուամենայնիվ, նա դեռ փորձում է փառավորվել մարդկության միջոցով՝ սպանելով բոլոր նրանց, ովքեր չեն հնազանդվի իրեն: Այսպիսին է այն ամենավատ պատուհասը, որ պատահելու է սրբերին: Այս անգամ սրբերը չեն ունենա այլ ընտրություն, քան մահանալ իրենց հավատքի համար, քանի որ այն մեկը, որին կարող են վստահել և իրենց հույսը դնել, դա մեր փրկության Աստվածն է, Հիսուս Քրիստոսը, ով փրկեց մեզ ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Մենք կարող ենք ապավինել միայն այս Աստծուն, և միայն Նրան հավատալով կարող ենք ազատվել մահից այդ սարսափելի պատուհասների և նեղությունների ընթացքում:
Այս վերջին օրերում մեր միակ հույսը պատկանում է «մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին»: Հավատալով մեր Աստծուն՝ սրբերը կնահատակվեն, և իրենց հավատքով կազատվեն սարսափելի պատուհասներից և մահից: Հայտնության 7 գլուխը մեզ նկարագրում է այն բոլոր դեպքերի ուրվագիծը, որոնք տեղի են ունենալու Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում:
Եկեք շարունակենք ուսումնասիրել այն իրադարձությունները, որոնք լինելու են նեղության քամու պատճառով: Հատվածներ 9-10. «Եվ սրանից հետո տեսա, և ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից և ցեղերից և ժողովուրդներից և լեզուներից, կանգնած աթոռի առաջին և Գառի առաջին, և սպիտակ հանդերձներ հագած, և իրենց ձեռքերումն արմավենիներ. Եվ աղաղակում էին բարձր ձայնով և ասում. Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին»: Այն հարցին, թե ով է այս շատ ժողովուրդը, տարբեր ազգերից և լեզուներից հագած սպիտակ հանդերձներ ու գովաբանում էին Տիրոջը, 24 երեցներից մեկն ասեց. «Սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունովը»
Սա մեզ ասում է, որ անհամար մարդիկ կփրկվեն մեծ նեղության ընթացքում, երբ անթիվ նահատակներ կհայտնվեն բոլոր ազգերից, ցեղերից և լեզուներից: Այլ կերպ ասած, կլինեն ջրհեղեղի պես շատ մարդիկ, ովքեր կհավատան Աստծուն որպես իրենց միակ Փրկիչ: Դա նշանակում է, որ փրկությունը գտնվում է միայն Սուրբ Երրորդություն Աստծո մեջ:
Քանի որ Աստված տվել է մեզ ջրի և Հոգու ավետարանը, որ փրկեց մեզ մեր մեղքերից, և քանի որ մենք հավատում ենք այս ավետարանին, երբ հակաքրիստոսը հայտնվի և պահանջի սպառնալիքների տակ հանձնվել իրեն ու անվանել իրեն Աստված, մենք չենք հնազանդվելու: Ավելին, նույնիսկ, եթե մեզանից ոմանք հանձնվեն հակաքրիստոսին, ոչ մի երաշխիք չկա, որ նրանք ողջ կմնան, քանի որ նրանք ստիպված կլինեն անցնել աղետալի պատուհասների և հակաքրիստոսի մոլեռանդ սանձարձակությունների միջով: Ոչինչ հնարավոր չէ երաշխավորել այս ժամանակ:
Մենք չունենք այլ ընտրություն, մնում է միայն հավատալ Աստծուն, ով փրկեց մեզ: Մենք համարձակորեն ընդունելու ենք մեր նահատակությունը՝ հավատալով Աստծուն, ով տալու է մեզ Իր Հազարամյա Թագավորությունը և Նոր Երկինքն ու Երկիրը, որ մեզ կրկին հարություն է տալու մեռելներից, հափշտակելու է և տալու Նոր Երկնքի և Երկրի փառքն ու օրհնությունը: Սա է պատճառը, որ կլինեն այդքան շատ մարդիկ, ովքեր հագնված կլինեն սպիտակ հանդերձներ՝ լվացված Գառան արյունով:
Իսկապես կլինեն շատ նահատակներ, ովքեր կմահանան իրենց հավատքի համար: Սրբերն ու այն բոլոր մարդիկ, ովքեր կնահատակվեն այդ ժամանակ աշխարհի ամեն ազգերից, իրենց կյանքը կտան իրենց հավատքի համար: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որը մենք այժմ քարոզում ենք, կընդունեն իրենց նահատակությունը Աստծուն հավատալու համար, ով կազատի իրենց բոլոր նեղության բոլոր պատուհասներից և սարսափներից: Միայն Աստված կարող է ազատել մեզ այդ սարսափելի պատուհասներից:
Ես ձեզ ասում եմ այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում: Երբ նեղության քամին փչի այս աշխարհում, այս երկրի վրա չի մնա ոչ մի հույս: Աշխարհն, ինչպես գիտենք այժմ, այլևս գոյություն չի ունենա, իսկ երկիրը մագաղաթի նման կպտտվի:
Այն ժամանակ Աստված կստեղծի նոր երկիր այս երկրի վրա, թույլ կտա, որ նահատակները թագավորեն դրա վրա հազար տարի, և երբ այդ հազարամյակն ավարտվի, նրանց կտանի Իր հավերժական Թագավորություն: Միայն մեր Աստվածը կարող է մեզ ազատել մեր մեղքերից, ով մեզ փրկելու է Մեծ նեղության մահից և կործանումից, և ով մեր միակ հույսն է: Երբ նահատակության ժամանակը գա, դուք և ես, ինչպես նաև աշխարհի բոլոր մարդիկ, ովքեր լսել և հավատում են ավետարանին, խիզախորեն կնահատակվեն Աստծուն հավատալու համար, ով փրկեց մեզ մեր մեղքերից: Մենք ընդունելու ենք մեր նահատակությունը մեր համարձակ հավատքով և հույսով: Նա, ով ազատելու է մեզ նեղության սարսափելի պատուհասներից և ցավերից, մեր Աստվածն է, որ նստում է գահին:
Հետևաբար, մենք չենք կարող նահատակվել, առանց հավատալու, որ Աստված, ով փրկեց մեզ մեր մեղքերից, նաև այն Աստվածն է, ով ազատելու է մեզ այդ սարսափելի պատուհասներից: Այդ օրերի նահատակները նրանք են, որոնց անունները գրված են Գառան Կյանքի Գրքում: Իսկ ում անունը, որ չկա Կյանքի Գրքում, չի կարողանա նահատակվել:
Այս ավետարանն անպայման կքարոզվի ողջ աշխարհում, և բոլորն այս աշխարհում կլսեն և կիմանան այն: Քանի որ մենք հիմա անդադար տարածում ենք այս ավետարանը, ջրի և Հոգու ավետարանը վկայվում է ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ հոգիներ այս աշխարհում, ովքեր Մեծ Նեղության ժամանակ իրենց հույսը դնելու են միայն Գառան վրա, հավատալու են Աստծուն, նույնիսկ սեփական կյանքի վտանգի գնով, և կկարողանան ընդունել իրենց նահատակությունը: Իսկ ջրի և Հոգու ավետարանը, որը հնարավորություն է տալիս իր հավատացյալների անունները գրվեն Կյանքի Գրքում, շարունակելու է քարոզվել աշխարհով մեկ:
Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կնահատակվեն վերջին ժամանակներում: Հայտնություն 13:8 մեզ ասում է. «Որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անունները աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում»: Դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր ոք, ում անունը չի գրված Կյանքի Գրքում, հանձնվելու է գազանին, առանց բացառության:
Միայն Հիսուս Քրիստոսը և Հայր Աստվածը կարող է ազատել մեզ մեծ նեղությունից վերջին օրերում: Սուրբ Հոգին այժմ բնավում է մեր սրտերում: Ես հավատում եմ, որ մենք փրկված ենք Աստծո կողմից, և նույնիսկ, եթե մեզ մահվան դատապարտեն Նրա համար, Աստված հարություն կտա մեզ մահացածներից և հափշտակության ժամանակ կբարձրացնի մեզ երկինք, կնորոգի յուրաքանչյուրիս և թույլ կտա, որ ապրենք Իր Հազարամյա Թագավորության մեջ:
Դեղնականաչ ձիու դարաշրջանը, որ բերում է նեղության քամին, արագորեն մոտենում է: Սև ձիու ժամանակաշրջանը արագորեն անցնում է և մոտենում է դեղնականաչ ձիու ժամանակը: Յոթ տարի տևող Մեծ Նեղության ժամանակաշրջանն անպայման կլինի, քանի որ Աստծո ծրագիրն է:
Եկեք մի պահ ենթադրենք, որ Մեծ Նեղությունն իսկապես սկսվել է: Մեր շրջապատի ծառերն ու խոտը այրվում են, երկինքը լի է ծխով, արևը չի երևում այդ ծխի հաստ ամպի պատճառով, և աշխարհը մթության մեջ է նույնիսկ օրը ցերեկով, մարդիկ մահանում են ամենուր, իսկ մենք լսում ենք մեզ հետապնդող մարդկանց ձայները: Ո՞ւմ կարող ենք վստահել այդ ժամանակ: Կվստահե՞ք Աստծուն, ով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և խոստացավ կրկին կյանք պարգևել նրանց, ովքեր չհնազանդվելով հակաքրիստոսին, նահատակվեցին, խոստացավ հափշտակել և տանել մեզ Նոր Երկինք և Երկիր, թե՞ չեք վստահի Նրան: Իհարկե, մենք հավատում ենք Աստծուն: Աստված մեր միակ հույսն է: Ոչ հակաքրիստոսի քծնանքը, ոչ կախվածությունը ինքներս մեզանից, չեն կարող ազատել մեզ: Քարանձավներում թաքնվելը, ոչ էլ նույնիսկ տիեզերանավով երկրից հեռանալը չեն ազատի մեզ, ոչինչ բացի Աստծուց չի կարող ազատել մեզ:
Երբ գիսաստղերը հարվածեն այս մոլորակին, դրա բոլոր բեկորները կընկնեն երկրի վրա և կոչնչացնեն ամբողջ մոլորակը: Այն ամենն, ինչ Աստված ստեղծել էր, կոչնչանա: Եվ այդ ժամանակ ճշմարիտ հավատքը կարթնանա մեր սրտերում: Ո՞ւմ վրա կարող ենք մեր հույսը դնել նման ծայրահեղ իրավիճակում: Միայն Աստծուն կարող ենք հուսալ և միայն Նրանից կարող ենք սպասել օգնություն և փրկություն:
Քանի որ մենք փրկվեցինք հավատալով ջրի և Հոգու ավետարանի Խոսքին, մենք փառք ենք տալիս Աստծուն և գոհություն հայտնում մեր փրկության համար: Բայց, երբ Մեծ Նեղության ժամանակները գան, մենք փառաբանելու ենք Աստծուն մեր ունեցած ամեն ինչով, քանզի Նա ազատեց մեզ սարսափելի պատուհասներից և մահից: Միայն Աստված կարող է ազատել մեզ հակաքրիստոսից: Բացի Աստծուց ուրիշ ոչ մեկը չի կարող ազատել մեզ: Քանի որ մենք մեր հավատքն ու հույսը դրեցինք այս Աստծու վրա, և քանի որ մենք հավատում ենք և հույս ունենք, որ Աստված հարություն է տալու մեզ և թույլ է տալու ապրել Հազարամյա Թագավորության և Նոր Երկնքի և Երկրի հավերժական երջանկության մեջ, մենք կարող ենք դիմակայել և հաղթել բոլոր նեղությունները, որ լինելու են մեր հետ այս երկրում:
Կգա ժամանակ, երբ հակաքրիստոսը կպահանջի, որ մենք երկրպագենք իր պատկերին. «Ծնկի եկեք այս պատկերի առջև և ինձ կոչեք Աստված: Հիսուսն Աստված չէ: Ես եմ Աստված և ես եմ փրկելու ձեզ»: Երբ հակաքրիստոսը պահանջի երկրպագել իրեն, մենք կարող ենք վախենալ, բայց մեզանից ոչ մեկն, ով ունի վերստին ծնունդ, երբեք չի խոնարհվի նրա պատկերի առաջ: Ինչո՞ւ: Որովհետև հենց որ մենք ընդունենք նրա նշանը, նա ստիպելով մեզ կդարձնի իր ստրուկները, մեզ կօգտագործի մարդկանց սպանելու համար և վերջում էլ կսպանի մեզ:
Կգա ժամանակը, երբ այդ հակաքրիստոսը կհռչակի իրեն Աստված: Հեռու չեն այն օրերը, երբ հակաքրիստոսը կկառուցի հսկայական պատկերներ և կպահանջի բոլորին աշխարհով մեկ անվանել իրեն Աստված, ինչպես նաև կպատրաստի երգչախմբեր, որ բարձր փառաբանեն իրեն: Եթե խաղաղություն գոյություն ունի հիմա, բնական միջավայրն առողջ է և գեղեցիկ, կարելի է նույնիսկ մտածել, որ նոր երկիրն արդեն բաց է: Սակայն, երբ անտառն այրվի, արևը խավարի ու երկիրն ընկնի մթության մեջ, իսկ փողոցներում կգոռան մահացող մարդիկ և աղբի ու կիսայրված դիակները կկուտակվեն փողոցներում, մեզանից ոչ մեկը երբևէ չի ենթարկվի հակաքրիստոսին և չի խոնարհվի նրա պատկերի առաջ ու չի անվանի նրան Աստված: Ամեն մի վերստին ծնված քրիստոնյա այդ ժամանակ կիմանա, որ նա հակաքրիստոսն է, որի մասին մարգարեանում է Աստծո Խոսքը:
Սուրբ Հոգին նույնպես սովորեցնում է մեզ: Նա տալիս է մեզ սրտեր, որոնք երբեք չեն հանձնվի: Նա տալիս է մեզ խիզախ սրտեր, որոնք կասեն. «Սպանիր ինձ, եթե պետք է սպանես, բայց եթե ես մեռնեմ, Տերը վրեժ կլուծի իմ մահվան համար քեզանից, և Նա կրկին հարություն կտա ինձ»: Մենք հավատում ենք, որ ինչպես մեր Տերը հարություն առավ մեռելներից երրորդ օրը, այնպես էլ մենք ենք կրկին հարություն առնելու: Եվ Տերը հափշտակելու է մեզ:
Արդարները երբեք չեն հնազանդվի ակաքրիստոսին
Նրանք, ովքեր լսել են այն խոստումի Խոսքը, որ Աստված կործանելու է առաջին ստեղծագործությունը և կառուցելու է Հազարամյա Թագավորություն դրա փոխարեն, որպեսզի արդարները թագավորեն հազար տարի, երբեք չեն հանձնվելու հակաքրիստոսին, քանի որ Սուրբ Հոգին բնակվում է նրանց սրտերում, նրանք գիտենալու են ամեն ինչ: Բայց նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգի, աղաչելու են իրենց կյանքի փրկության համար և հնազանդվելու են սատանային՝ վախենալով, որ իրենց կյանքը կկորցնեն, եթե հրաժարվեն հետևել առաջին հայացքից նոր երկիր թվացող աշխարհին: Երբ բոլորը մահվան վախից դառնան նրա ստրուկները, միայն վերստին ծնված հավատացյալները կազատվեն այդ մահվան վախից և համարձակորեն կընդունեն իրենց նահատակությունը, որը կլինի այնպիսի քայլ, ինչպիսին ծագող արևն է:
Վերստին ծնվածը կարող է դա անել, որովհետև հույս ունի, որ հարություն է առնելու նոր մարմնով: Սա է պատճառը, որ Սուրբ Հոգի ունեցող մարդիկ ոչ միայն չեն վախենում մահից, այլ նաև իրականում հակառակվում են հակաքրիստոսին, և նրան հավասարակշռությունից հանում են իրենց համարձակ խոսքերով, որոնք ստանում են Սուրբ Հոգուց: Նրանք կարող են հիմա երկչոտ թվալ, բայց ովքեր որ կնքված են Սուրբ Հոգու կողմից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, Սուրբ Հոգու զորությամբ խոսում են այնպիսի խոսքեր, որ նրանց հակառակորդները չեն կարող պատասխանել: Մենք հավատում ենք այս Աստծո Խոսքին:
Հակաքրիստոսը խուճապահար է լինելու, երբ սրբերը կհայտարարեն նրան՝ «Ինչպե՞ս ես համարձակվում քեզ անվանել Աստված: Դու վռնդվել ես երկնքից և շուտով վռնդվելու ես երկրից: Քո օրերը հաշվված են»: Հիմա քիչ են, բայց շուտով անհամար բազմություն կկազմեն բոլոր ազգերից այն մարդիկ, ովքեր կհակառակվեն հակաքրիստոսին: Հակաքրիստոսը նրանց բոլորին կսպանի: Այս անգամ սրբերը երբեք չեն հանձնվի, անգամ, եթե նրանք լինեն մահվան վտանգի տակ: Ինչպես Աստծո Խոսքն է ասում.
«Փրկությունը պատկանում է մեր Աստծուն, ով նստում է գահին, և Գառին»: Մենք մահանալու ենք հույսով և հավատքի մեծ համոզմունքով, որ բխելու է Սուրբ Հոգուց:
Ինչպես որ վկայում է Գործք Առաքելոց գիրքը, երբ Ստեփանոսին քարկոծում էին, որ սպանեն, նա նայում է դեպի երկինք և տեսիլքի մեջ տեսնում է Աստծո գահը և Հիսուսին կանգնած Նրա աջ կողմը՝ սպասելով Ստեփանոսին: Նույնիսկ մահանալիս Ստեփանոսն աղոթում էր նրանց համար, ովքեր քարկոծում էին իրեն, ինչպես որ Հիսուսն էր խնդրում Հայր Աստծուն ներել այն մարդկանց, ովքեր խաչում էին Իրեն:
Ստեփանոսի նման վերջին ժամանակներում նահատակված սրբերը լցված Սուրբ Հոգով, չեն սասանի, այլ կլինեն ամուր իրենց հավատքի մեջ: Չնայած հիմա նրանք կարող են թվալ երկչոտ և նրանց հավատքը՝ թույլ, բայց ովքեր որ լսում են այս Խոսքը, կունենան ամուր հավատք, երբ ժամանակը գա:
Մի վախեցեք: Վախենալու բան չկա, քանզի այս բոլոր բաները, հակաքրիստոսի հայտնվելուց մինչև նեղության քամին, լինելու են միայն Աստծո թույլտվությամբ և Նրա ծրագրով, ինչպես գրված է Հայտնություն 6 գլխում:
Մարտիրոսությունը չի գալիս մեր ուժերով: Նահատակությունը հնարավոր է միայն Սուրբ Հոգու զորությամբ և մեր հավատքով ճշմարտության հանդեպ: Մենք կարող ենք նահատակվել, այլ կերպ ասած, հավատալով Աստծուն, Նրա խոստման Խոսքին և այն փաստին, որ Ամենազոր Աստվածը մեր Աստվածն է:
Դուք պետք է գիտակցեք, որ այն նահատակությունը, որի մեջ Աստված գցելու է մեզ, յոթ ժամանակաշրջանների մեջ, Նրա ծրագիրն է, Աստծո նախախնամությունն է: Եկեք չմտածենք մեր նահատակության մասին, որը Աստծո ծրագրի մի մասն է, այլ փոխարենը մեր սրտերում հավատանք Աստծո կամքի համեմատ: Եկեք հավատանք Աստծո Խոսքին, որ երբ գա մեր նահատակության ժամանակը, Աստված մեզ կտա բավարար ուժ դրան դիմավորելու համար:
Ամեն մի աշխարհում կա բացարձակ առաջնորդ: Վերստին ծնվածներն առաջնորդվում են Աստծո կողմից, իսկ նրանք, ովքեր վերստին ծնված չեն, առաջնորդվում են սատանայի հոգով: Երբ վերջին ժամանակները գան, վերստին ծնվածները՝ առաջնորդվելով Աստծո կողմից, ուժ են ստանալու Նրա կողմից, որպեսզի կրեն այդ բոլոր փորձություններն ու նեղությունները: Ի հակադրություն նրանց, նրանք, ովքեր առաջնորդվում են սատանայի կողմից, չեն ունենա այլ ընտրություն, քան հետևել նրա կամքին, անկախ նրանից նրանք ցանկանում են, թե ոչ, քանզի նրանք սատանայի իշխանության տակ են:
Իսկ ո՞ւմ իշխանությունն է իրականում ավելի մեծ: Մենք օրհնված ենք, թե անիծված, որոշվում է, թե ում իշխանությունն է ավելի մեծ Աստծունը, թե սատանայինը: Ով ի վերջո կփրկվի վերջին ժամանակներում, որոշվում է նրանով, թե ում ենք մենք հավատում և հետևում, և որի խոսքին ենք վստահում: Նրանք, ովքեր հավատացին Աստծուն և Նրա Խոսքին, կլինեն փրկված, օրհնված և Նրա ամենազորությամբ կստանան հավերժական կյանք և հավիտենական իշխանություն: Բայց նրանք, ովքեր լսել են սատանայի խոսքերը և հնազանդվել նրան, պետք է գցվեն դժոխքի մեջ նրա հետ միասին, ով անզոր է, որ նրանց դժոխքից ազատի: Սա է պատճառը, որ Աստված տվեց Իր Խոսքը Հայտնության 1-7 հատվածների միջոցով:
Հայտնության գրքի 8 գլխից սկսած կարելի է տեսնել մանրամասն նկարագրություն այն ամենի, ինչ տեղի է ունենալու դեղնականաչ ձիու ժամանակաշրջանում: Առաջին հերթին, յոթ փողերի պատուհասները կթափվեն երկրի վրա: Այս յոթ պատուհասներից եկեք անդրադառնանք առաջին պատուհասին, որի մասին գրված է 7 հատվածում. «Եվ առաջին հրեշտակը փողը փչեց, և եղավ կարկուտ և կրակ արյունով խառնված և ընկավ երկրի վրա. և երկրի երրորդ բաժինն այրվեցավ, և ծառերի երրորդ բաժինը այրվեցավ, և բոլոր կանաչ խոտերը այրվեցան»: Առաջին փողի պատուհասի հետ կարկուտ, հրդեհ և արյան անձրև կգա երկրի վրա: Սա առաջին անգամը չի լինի, երբ կրակի անձրև կիջնի երկրի վրա, քանի որ Երկիր մոլորակն արդեն ստացել է հարվածներ երկնաքարերից կամ գիսավորներից:
Այնուամենայնիվ, նրանցից և ոչ մեկը չի եղել այնքան աղետալի, որքան որ կլինի դեղնականաչ ձիու ժամանակաշրջանում, երբ կփչի նեղության քամին երկրի վրա: Երբ այս քամին փչի փոթորիկի նման և սրբի ամբողջ բնությունը, երկրի վրա կթափվի կրակե անձրևներ և կայրի երկրի ծառերի մեկ երրորդը և բոլոր կանաչ խոտը, և այն ժամանակ բոլորը կշտապեն հանգցնել այդ կատաղի կրակը:
Աստծո Խոսքը մեզ ասում է, որ առաջին պատուհասից աշխարհի անտառների այրվելուց հետո, հսկա այրվող սարը կընկնի ծովը, ամենայն հավանականությամբ դա գիսաստղ է: Սա ավելի մանրամասն նկարագրված է երրորդ պատուհասի պատմության մեջ. «Եվ երրորդ հրեշտակը փողը փչեց, և երկնքիցը մի մեծ աստղ ընկավ ղամբարի պես բորբոքված, և ընկավ գետերի երրորդ բաժնի, և ջրերի աղբյուրների վրա»: Այլ կերպ ասած, գիսաստղը կբախվի երկրի հետ: Ինչպես ցուցադրվում է «Մեծ հարված» ֆիլմում, գիսաստղը ընկնում է ծովը և առաջանում են մակընթացության հսկայական ալիքներ, այսպիսին են երրորդ պատուհասի բերած աղետները: Այս պատուհասը չի կարող այնքան աղետալի լինել, որքան ֆիլմի նկարագրությունն է, բայց երկրի տարբեր վայրերում ընկնող երկնաքարերը էական վնաս կբերեն Երկիր մոլորակին: Մակընթացության ալիքները կսպանեն ծովային կենդանական աշխարհի մեկ երրորդը և կոչնչացնեն նավերի մեկ երրորդը:
Երբ նեղության նման քամի փչի, մենք կհասկանանք, որ ժամանել է դեղկանականաչ ձիու ժամանակաշրջանը: Ապագայում, երբ հեռուստացույցով տեսնեք հրատապ լուրեր երկնային հրե անձրևների մասին, որ աշխարհի անտառների մեկ երրորդը վառվում է և ծխում, դուք կհասկանաք, որ դա պայմանավորված է վերջին ժամանակաների դեպքերի հետ: Երբ կառավարությունները մոբիլիզացնեն բոլորին՝ երեխաներից մինչև ծերեր, որպեսզի մարեն կրակը, ապա կկռահեք, որ վերջին ժամանակների սկիզբը սկսվել է:
Նրանք, ովքեր հիմա հավատում են ջրի և Հոգու ավետարանին, փրկության հույսը, որն ազատում է մեզ այդ սարսափելի պատուհասներից, միայն Ամենազոր Աստծո մեջ է: Երբ հակաքրիստոսը սպանի մեզ, մենք կնահատակվենք, քանի որ չունենք բավարար ուժ, բայց մենք, այնուամենայնիվ, կարող ենք ուրախությամբ նահատակվել: Ամենազոր Աստվածը հարություն է տալու մեզ, որ հավատքով ընդունելու ենք նահատակությունն այդ նեղության ահավոր տարիների ընթացքում, և Տերը կդառնա մեր Հովիվը և կտանի դեպի խաղաղ կյանքի ջրերի աղբյուրը:
Կառուցելով Աստծո Արքայությունը, որտեղ մենք երբեք չենք տառապի կրկին կրակից, ծարավից, ոչ էլ արևից, Աստված մեզ կտանի այնտեղ: Խոսքն ասում է, որ Աստված ապրելու է մեզ հետ այդ Թագավորությունում, Նա մխիթարելու է մեզ, սրբելու մեր արցունքները և թույլ տալու ապրել հավերժ փառքի մեջ, այնպես որ մենք երբեք չենք տառապի կրկին:
Հաստատուն կանգնեք խոստումի Խոսքի մեջ
Երբ խորանում եմ Աստվածաշնչի մեջ, սիրտս Սուրբ Հոգով լցվում է հույսով, և ես հասկանում եմ, որ միայն Աստված կարող է ազատել մեզ այդ սարսափելի պատուհասներից: «Եկ, Տեր Հիսուս»: Ես հավատում եմ մեր Տիրոջը: Հավատում եմ, որ Նա ազատելու է ինձ այդ սարսափելի նեղությունից, ինչպես որ ազատեց իմ բոլոր մեղքերից: Հավատում եմ, որ Նա նաև ազատելու է իմ ընկերներին, ովքեր սուրբ են: Ես հավատում եմ, որ իմ փրկությունը, նույնիսկ մինչև վերջին օրերի գալուստը, պատկանում է մեր Աստծուն, ով նստում է գահին և Գառին: Ես նաև հավատում եմ, որ ձեր փրկությունը նույնպես գտնվում է Աստծո ձեռքերում:
Աշխարհը շուտով կլցվի պատուհասներով և աղետներով, քանի որ մոտենում են Մեծ Նեղության տարիները: Սակայն, անկախ նրանից, թե որքան դժվար կդառնա կյանքն աշխարհում, հավատում եմ, որ մեր Աստվածը կազատի մեզ նեղություններից և պատուհասներից, մեր թշնամիների հետապնդումներից և հալածանքներից, որովհետև Աստված ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և տվեց մեզ իշխանություն Իր զավակները լինելու:
Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, ավելի դժբախտ են, քան մենք: Ինչ ողորմելի է այն մարդը, ով չունի Աստված, որին կարող է բացարձակապես վստահել, երբ շուրջդ ամեն ինչ այրվում է և տիրում է քաոս: Անշուշտ որոշ մարդիկ հուսահատորեն վստահում են իրենց կրոնին, լինի դա բուդդիզմ կամ իսլամ, բայց նրանք չունեն ոչ մի հույս: Միայն հուսահատությունը և հիասթափությունն է սպասում նրանց: Շատերին է սպասում նման հուսահատություն: Մենք նույնպես հանդիպելու ենք այդ քաոսին և դժվարություններին: Բայց մեր սրտերը տարբերվում են նրանցից: Մենք, որ պատրաստում ենք մեր հավատքն այժմ, տարբերվում ենք մյուսներից, քանի որ Աստված մեզ ջրի և Հոգու ավետարանի միջոցով դարձրեց անմեղ:
Հովհաննու 1:12. «Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են»: Աստված կնքեց մեզ, այլ խոսքով, իշխանություն տվեց կոչվելու Իր զավակները. «Դուք իմ զավակներն եք»: Նա տվեց մեզ այդ մեծ ու փառահեղ իրավունքը: Մենք Աստծո զավակներն ենք: Երբ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մի՞թե որևէ մեղք կա դեռ մեր սրտերում մնացած: Իհարկե ոչ: Մի՞թե չենք դարձել Աստծո զավակները: Իհարկե դարձել ենք: Եթե Աստծո զավակները չունեն համապատասխան աստվածաշնչյան գիտելիքներ, և ունեն շատ թերություններ, մի՞թե Աստված չի պաշտպանելու նրանց որպես Հայր: Իհարկե կպաշտպանի: Ինչպես որ ծնողները մեծ ուշադրություն և խնամք են նվիրում իրենց երեխաներին, ովքեր ունեն գիտելիքի պակաս, Աստված էլ տալիս է ավելի շատ ուժ և ավելի շատ պաշտպանություն նրանց, ովքեր թույլ են:
Երբ հակաքրիստոսի ժամանումով աշխարհում սկսվի քաոս, Աստված կպահի Իր զավակներին Սուրբ Հոգու միջոցով և կտա նրանց հավատք, հույս և խիզախություն: Քանի որ Նա տալու է մեզ խիզախություն, մենք չենք վախենալու: Վախենալու ոչինչ չկա, եթե միայն վախը չբնակվի մեր սրտերում: Մարդիկ կարող են խուսափել նրանից, ինչ կատարվում է իրենց շուրջը, բայց նրանք չեն կարող փախչել իրենց սրտի վախից, Նրանք չեն կարող թաքնվել ոչ ննջասենյակում, ոչ նկուղում, ոչ էլ ռմբային թաքստոցներում, նրանք չեն կարող փախչել այն մտավախությունից, որ գրավել է իրենց սրտերը:
Սրբերի սրտերը, ի տարբերություն, չունեն մտավախություն, փոխարենը խիզախ են, և նրանք կարող են համարձակորեն դիամավորել նահատակությունը՝ ասելով. «Ինչ որ լինելու է վերջապես եկավ: Տիրոջ վերադարձի ժամանակն է: Նա շուտով կվերցնի բոլորիս»: Այս ժամանակ կլինի հափշտակությունը, ոչ թե մի հասարակ օր, ինչպիսին այսօր է, այլ երբ աշխարհի մեկ երրորդը լինի կրակի և ծխի մեջ: Սակայն մինչ նեղությունը կհասնի իր գագաթնակետին, Աստված կհափշտակի Իր սրբերին:
Հիմա հավատո՞ւմ եք, որ Աստված իսկապես սահմանել է յոթ ժամանակաշրջաններ ձեր համար: Հայտնության 6 գլուխն ասում է մեզ այդ մասին: Աստված թույլ է տալու, որ սրբերն Իր ծրագրի համեմատ կրեն այն ամեն նեղությունները, ինչպես գրված է գրքում: Հետևաբար, նրանք, ովքեր արդեն ստացել են մեղքերի թողություն, մեծապես օրհնված են, իսկ նրանք, ովքեր կասկածում են և չեն հավատում ավետարանին, տարաբախտ են և ընկնելու են դժոխք: Աստված մեզ ասում է, որ այս սարսափելի պատուհասները լինելու են ապագայում, և ովքեր որ վերստին ծնված չեն, գցվելու են հավերժական կրակի և ծծումբի լճի մեջ: Սա է պատճառը, որ Աստված մեզ հիմա տվել է խաղաղության խոսքը, և թե ինչու է մեզ վստահել Իր ավետարանը այս խաղաղ ժամանակներում:
Աստված այս երկիր եկավ մոտ 2000 տարի առաջ մարդու մարմնով: Մեր համար Նա ընդունեց մկրտություն, որ Իր վրա վերցներ մեր բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա, որ մեզ ազատեր աշխարհի բոլոր մեղքերից: Որպես մեր Փրկիչը Նա փրկեց մեզ: Նա շնորհեց մեզ Իր օրհնությունը, որ թույլ տա մեզ փրկվել Աստծուն և Նրա փրկությանը հավատալով: Սա է Աստծո շնորհը: Սա է այն ավետարանը, որ ազատեց է մեզ մեր բոլոր մեղքերից և Աստծո բարկության դատաստանից՝ ուղարկելով Աստծո Միածին Որդուն մեզ, Նրան փոխանցելով մեր բոլոր մեղքերը և դատելով Իր Որդուն մեր փոխարեն: Այս ամենին հավատալով, մենք հագնում ենք Աստծո շնորհը և ստանում հավերժական կյանք: Սրան հավատալով մենք դարձել են Աստծո զավակները, և քանի որ դարձել ենք Աստծո զավակները, Նա հափշտակելու է մեզ և պաշտպանելու, երբ վերջին օրերում սկսվեն նեղության տարիների ամենադաժան տարիները:
Այս անգամ Աստծո զավակները և սատանայի որդիները հստակորեն կտարբերվեն մեկը մյուսից: Նրանց ակնհայտ տարբերությունները կլինի հստակ: Հետագայում մենք ավելի մանրամասն կքննարկենք այս թեման: Դուք պետք է հիշեք, որ երբ Մեծ Նեղության տարիները գան, և մենք նահատակվենք, պետք է հարություն առնենք և կանգնենք Աստծո առջև: Կարևոր չէ, մարդիկ հավատում են այս նեղության տարիներին, թե ոչ, այն կլինի իր ժամանակին, քանի որ Աստված ասեց, որ բարձրացնելու է քամիները և թույլ է տալու, որ այս ամեն բաներն իրականանան:
Հատված 1. «Եվ սրանից հետո տեսա չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկյունումը, և երկրի չորս քամին բռնած, որ քամի չփչե երկրի վրա, ոչ էլ ծովի վրա, և ոչ մի ծառի վրա»: Աստված պահում է այդ քամիները՝ թույլ չտալով, որ դրանք հարվածեն երկրին հիմա: Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ երբ Աստված թույլ տա, այդ քամիները կհարվածեն երկրի չորս անկյուններին: Երբ Աստված թույլ տա, հրեշտակներն կարձակեն այս քամիները և կհայտարարեն դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը: Երբ մեծ նեղության քամին փչի, աշխարհում ամենուր կսկսվեն բնական աղետներ և պատերազմներ, և բոլոր մարդիկ կհայտնվեն այդ դեպքերի մեջտեղում: Բայց Աստված հիմա դեռ պահում է այդ քամիները:
Աշխարհի երկրները մեծ գումարներ են ներդնում զենքի արտադրության մեջ: Կգա ժամանակ, երբ մեծ տերությունները կծախսեն իրենց հիմնական բյուջեի ավելի քան 30 տոկոսը ռազմական ծախսերը հոգալու համար: Նույնիսկ, հիմա ահռելի ռեսուրսներ են ուղղվում դեպի ռազմական արդյունաբերություն՝ փորձելով զարգացնել զանգվածային քանակությամբ նոր, ավելի մահացու զենքեր, այսինքն, զանգվածային ոչնչացման զենքեր: Երբ էլ որ վերականգնվի տնտեսությունը, դրա ավելցուկը ծախսվում է ռազմական արդյունաբերության վրա:
Միացյալ Նահանգներն, օրինակ, այժմ զարգացնում են հակահրթիռային պաշտպանության համակարգ «Աստղային Պատերազմ» անվան տակ: Երբ այս համակարգը լիովին զարգանա, պատերազմներ կլինեն ոչ միայն երկրի վրա, այլ նաև տիեզերքում՝ զինված արբանյակների միջոցով կրակելով բալիստիկ հրթիռների վրա: Օդային պատերազմը կունենա բոլորովին նոր իմաստ: Այսպիսով, հարցը, որ այժմ բարձրացվում է, այն է, թե ով կլինի առաջին տիեզերական զենքի զարգացնողը, և հետևաբար այդ պետությունը գերակայություն կունենա օդային ռազմական դաշտում:
Նայելով նման զարգացումներին՝ մենք կարող ենք հասկանալ, որ երբ Աստված թույլ տա, սարսափելի պատուհասների սկսվելով՝ երկրի վրա կհայտնվի մարգարեացված բացարձակ իշխանը:
Բոլոր այս բաները, սակայն, կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ Աստված թույլ տա: Անկախ նրանից, թե որքան դժվար կլինի աշխարհում, մենք հավատում ենք, որ Աստված կդառնա մեր Հովիվը՝ առաջնորդելով մեզ դեպի կենդանի ջրերի աղբյուրները և կսրբի մեր բոլոր արցունքները: Սա է պատճառը, որ փրկվածներն այդքան օրհնված են:
Երբ հավատում եք Հիսուսին, չեք կարող հավատալ Նրան ձեր ուզած ձևով: Ճշմարիտ հավատքն այն է, որ հավատում է Աստծո Խոսքին:
Հայտնություն 7:14 մեզ ասում է. «Ես ասեցի նրան. Տեր, դու գիտես. և նա ասեց ինձ Սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունովը»: «....իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունովը» արտահայտություն նշանակում է, որ նրանք Տիրոջը հավատալու համար նահատակվեցին: Զգույշ եղեք այս հատվածը մեկնաբանելիս, սա չի վերաբերում միայն Խաչի արյանը հավատալով փրկվելուն:
Դուք պետք է գիտակցեք, որ նրանք, ում սրտերը լցված չեն Սուրբ Հոգով, Աստծո զավակները չեն, և որ նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, ընդհանրապես չեն հավատում ավետարանին: Միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են համարձակորեն ընդունել իրենց նահատակությունը, հաղթել նեղությունը, և հետևաբար փառաբանել Տիրոջը:
Քանի որ հավատում ենք Աստծուն, երբ մեծ զրկանքների ու տառապանքի ժամանակը գա, մենք չենք կորցնի մեր հավատքը, ոչ էլ կհանձնվենք սատանային, այլ համարձակորեն կընդունենք մեր նահատակությունը այն զորությամբ, որ կստանանք Աստծուց: Դրանից հետո Աստված մեզ հարություն կպարգևի: Գառը կդառնա մեր Հովիվը և կսրբի մեր աչքերի արցունքները, և մենք այլևս չենք քաղցի, ծարավի, ոչ էլ մեզ կվնասի ջերմությունն ու որևէ այլ բան: Ինչո՞ւ: Որովհետև Աստված կվերացնի տառապանքն ընդմիշտ, քանի որ մենք արդեն անցել ենք մեծ նեղության միջով: Ահա, թե որքան հրաշալի է Աստծո աշխարհը, որ կոչվում է դրախտ: Քանի որ դա մի հրաշալի վայր է, մարդիկ այն անվանում են Դրախտ կամ Երկինք, քանի որ այն բարու և գեղեցկության խորհրդանիշն է:
Դրախտը անվերջ ուրախության վայրն է: Բուդդիզմում դրախտը միայն նրանց համար է, ովքեր դարձել են աստված, Բուդդա: Բայց մի՞թե կա մեկն, ով իսկապես կարող է դառնալ Բուդդա, մի՞թե մեկը կարող է դառնալ Աստված: Իհարկե, ոչ: Սիդհարթան իր մահվան շեմին ասում է. «Դարձիր աստված, միայն աստված դառնալով կարող եք խուսափել աշխարհի բոլոր սարսափներից»: Սակայն, պարզապես անհնար է խուսափել մեղքից և հաղթել ճակատագրական վախը սեփական ուժերով: Սիդհարթան չկարողացավ փախչել դրանից, նմանապես և մենք: Ինչպես Խոսքն է ասում. «Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի է լինի մեզ փրկվել» (Գործք Առաքելոց 4:12): Մեր փրկությունը տրվում է միայն Աստծուց, Հիսուս Քրիստոսից, ով ստեղծեց տիեզերքը և մեզ: Այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և ազատում է մեզ սարսափելի պատուհասներից, այն է, ինչ Աստված սովորեցնում է մեզ Սուրբ Հոգու միջոցով:
Երկինքն ամենահրաշալի տեղն է: Ուզո՞ւմ եք ապրել հավերժ երջանիկ պատվի և փառքի մեջ: Ցանկանո՞ւմ եք ընդունվել որպես թանկարժեք և ապրել հավերժական երջանկության մեջ: Ուզո՞ւմ եք ապրել կատարելության և առատության մեջ և ոչ մի կարիք չունենալ: Այն վայրն ուր Աստված կանչում է մեզ ապրել, այսպիսի մի վայր է: Դա Երկինքն է: Այնտեղ ոչ մի բանի պակասություն չկա: Դուք երբեք չեք հիվանդանա այնտեղ, ոչ էլ կարող եք վնասվել ջերմությունից և ոչ էլ արցունք թափել:
Երբ Հիսուսը խաչվում էր, ասեց Իր հետ խաչված ավազակին. «Այսօր ինձ հետ կլինես Դրախտում»: «Դրախտ» բառացիորեն նշանակում է ուրախության այգի: Այն մի վայր է, որտեղ կարելի է հրճվել և լինել երջանիկ: Ինչը, որ ուրախություն և երջանկություն է պարգևում մեզ այս երկրի վրա, առատությամբ տրվելու է այնտեղ, ուր Աստված կանչում է ապրել: Հավատացեք դրան, և թող այդ Երկինքը, այդ Դրախտը, Աստծո այդ Արքայությունը լինի ձերը: Աստծո Արքայությունը կատարյալ է և բարի, քանզի այս աշխարհի ոչ մի անկատարություն երբևէ չի կարող մտնել այնտեղ:
Քանի որ Աստված Ամենակարող է, Նա տալու է մեզ այդ Թագավորությունը: Քանի որ մեր Տերը Ամենակարող Աստված է, Նա ազատելու է Իր ժողովրդին և թույլ չի տալու, որ նրանք նորից արցունք թափեն, ոչ էլ տառապեն կրկին: Նա կտանի մեզ դեպի կենդանի ջրերի շատրվանները: Նա կառաջնորդի մեզ դեպի հավերժական կյանքը, դեպի հավերժական երջանկությունը, ուրախությունը և դեպի հավիտենականություն: Բոլոր այս բաները հնարավոր են, ես հավատում եմ, քանի որ Նրա իշխանությունն ամենազոր է:
Եթե Աստված, ով փրկեց մեզ, անզոր լիներ, ապա մենք էլ կլինեինք անզոր: Բայց Աստված, ով ազատեց մեզ, ունի բացարձակ, ամենազոր իշխանություն: Նա մեզ դարձրեց անմեղ Իր բացարձակ իշխանությամբ, և դրա համար մենք կոչվեցինք Նրա սրբերը:
Կարևոր չէ, թե ինչ կյանք ունենք այս երկրի վրա: Քանի որ մենք Աստծո զավակներն ենք և ունենք թագավորների Թագավորի զորությունը, նույնիսկ, եթե մեր կյանքը ավելի վատն է, քան նրանցը, ովքեր չունեն վերստին ծնունդ, երբ դեղնականաչ ձիու դարաշրջանը գա, և Տերը վերադառնա, Նա անպայման կկանչի մեզ Իր մոտ և կթողնի, որ ապրենք Իր Դրախտում: Մենք ոչ մի կարիք չենք ունենա և կթագավորենք բացարձակ իշխանությամբ, որտեղ նույնիսկ հրեշտակները կլինեն մեր ծառաները: Սրբերը հավերժ կապրեն ամբողջ շքեղության և փառքի մեջ:
Սրբերն այլևս երբեք չեն մահանա: Սա այն է, ինչը բոլոր կրոնների երազանքն է՝ ապրել հավերժ, թագավորել և մտնել Երկինք: Այս օրհնությունը միայն ինձ համար չէ, այլ Աստված հավասարապես շնորհում է այն ձեզ նույնպես:
Երբ ժամանակը գա, ես հավատում եմ, որ Աստված բարձրացնելու է նեղության քամին, և երբ այդ քամին փչի, Աստված կզորացնի մեզ սատանայի դեմ կռվելու համար, և ի վերջո մեզ կհափշտակի այս երկրից: Ես նաև հավատում եմ, որ Նա թույլ կտա մեզ ապրել հավիտենական երջանկության մեջ:
Մի՞թե Աստված չի խոստացել մեզ այս ամենը: Իհարկե խոստացել է: Նա մեզ ասեց. «Ձեր սիրտերը թող չխռովեն. Աստծուն հավատացեք, և ինձ հավատացեք: Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. Ապա թե ոչ ես ձեզ կասեի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինեք» (Հովհաննու 14:1-3): Սա այն է, ինչ մեր Տերը խոստացել է մեզ: Աստծո Հայտնության 20-22 գլուխները Նրա խոստումի Խոսքերն են ուղղված մեզ:
Ալելուիա: Ես իմ գոհությունն եմ հայտնում Աստծուն: