• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[8-2] Արդյո՞ք Յոթ Փողերի Պատուհասները Կլինեն Բառացիորեն (Հայտնություն 8:1-13)

2021.04.04 88
Արդյո՞ք Յոթ Փողերի Պատուհասները Կլինեն Բառացիորեն(Հայտնություն 8:1-13)
 
Հայտնության 5 գլխում տեսնում ենք յոթ կնիքներով թուղթը, որը վերցնում է Հիսուսը: Սա նշանակում է, որ Հիսուսին վստահված էր ողջ լիազորությունները և Աստծո զորությունը, և որ Նա առաջնորդելու է աշխարհն ըստ Աստծո ծրագրի: Հայտնության 8 գլուխը սկսվում է այս խոսքերով. «Եվ երբոր յոթներորդ կնիքը բացվեցավ, լռություն եղավ երկնքումը իբրև կես ժամի չափ: Եվ տեսա այն յոթը հրեշտակները որ Աստծո առաջին կանգնած էին. և յոթը փող տրվեցավ նրանց»: Հիսուսը բացում է յոթերորդ կնիքը ու ցույց է տալիս, թե ինչ է լինելու: Եվ ահա բացում է Հիսուսն յոթերորդ կնիքը և ցույց տալիս մեզ այն, ինչը շուտով իրականություն կդառնա:  
8 գլուխը սկսվում է այն խոսքերով, որ յոթ փողերի պատուհասները սկսվելու են սրբերի աղոթքներով: 6 հատվածից սկսած ամբողջ գլուխը խոսում է յոթ փողերի պատուհասների մասին: 
 
 

Առաջին փողի պատուհասը 


Առաջին փողը, 7 հատվածը. «Եվ առաջին հրեշտակը փողը փչեց, և եղավ կարկուտ և կրակ արյունով խառնված և ընկավ երկրի վրա. և երկրի երրորդ բաժինը արյվեցավ, և ծառերի երրորդ բաժինը այրվեցավ, և բոլոր կանաչ խոտերը այրվեցան»:
Առաջին բանը, որ մենք պետք է պարզենք, դա այն է, թե արդյոք մենք՝ սրբերս, մասնակից ենք լինելու յոթ փողերի պատուհասներին: 
Յոթ հրեշտակները փչում են յոթ փողերը: Մենք պետք է գիտակցենք, որ այս յոթ պատուհասներից առաջին վեցի միջով անցնելու ենք մենք: Մենք նաև պետք է հասկանանք, որ երբ յոթերորդ փողը փչի, մենք կհափշտակվենք և դրան կհաջորդի Տիրոջ բարկության գավաթի յոթ պատուհասները: 
7 հատվածը պատմում է մեզ, որ երբ առաջին հրեշտակը փչի իր փողը, կարկուտ և հրդեհ, արյունով խառնված, կթափվի երկրի վրա, և երկրի մեկ երրորդ բաժինն կայրվի, կայրվի նաև ծառերի մեկ երրորդը: Այլ կերպ ասած, աշխարհի և բնության մեկ երրորդն այրվելու է: 
Կարո՞ղ ենք արդյոք ապրել, երբ բնությունը կրակի պատճառով ծխում է: Երբ մեր վրա թափվի կարկուտ և կրակ արյունին խառնված, և երբ ծառերը վերածվեն մոխրի, մի՞թե մենք կկարողանանք ապրել նման բնական միջավայրում: Երբ մենք իրականում հանդիպենք նման իրականությանը, երբ կարկուտի ու կրակի անձրև թափվի երկնքից արյունին խառնված, և անտառները մոխրացած, ոչ մեկս ցանկություն չենք ունենա ապրելու և ոչ էլ կկարողանանք, նույնիսկ եթե շատ ուզենանք: 
Մի մոռացեք, որ դուք և ես պետք է անցնենք այս առաջին պատուհասի միջով: Երբ կանգնենք նման պատուհասի շեմին, նաև պետք է գիտակցենք, որ հակաքրիստոսն արդեն երկրի վրա է: Քանի որ այս պատուհասները սկսվելու են հակաքրիստոսի գալուց առաջ, որ լիովին ցուցաբերի իր բացարձակ գերակայությունը, աշխարհի ղեկավարները կհավաքվեն՝ ձևավորելու միասնական ճակատ, որ հակառակվեն պատուհասներին: Եվ մի առաջնորդ կմիավորի ուրիշ յոթ առաջնորդների, որ դառնան մեծ ուժ: 
Հակաքրիստոսն այդ ժամանակ կհայտնվի բոլորովին բնական ճանապարհով, որպես բացարձակ տիրակալ: Քանի որ հակաքրիստոսը կցուցաբերի բնությունը վերականգնելու մեծ կարողություններ, շատերը տպավորված լինելով նրա իշխանությունից, կսկսեն հետևել նրան՝ մտածելով, որ նա մի աստվածային էակ է, և նրա կողմնակիցներն աստիճանաբար կաճեն: 
Աստվածաշունչն ասում է, որ երբ առաջին հրեշտակը փչի իր փողը, կսկսվի յոթ փողերի առաջին պատուհասը, որ կայրի երկրի մեկ երրորդը: Ինչպես մենք՝ սրբերս, այնպես էլ աշխարհի մարդիկ այդ պահին կլինեն երկրի վրա: Իսկ ի՞նչ կլինի աշխարհին: Քաոս կտիրի աշխարհի վրա, ավերակներ, դիակներ, վիրավորներ ամենուր, և մթնոլորտը ծածկված ծխով և թունավոր գազերով, որ դուրս էր գալիս կրակի լճից: Ամբողջ աշխարհում կլինի թթվածնի պակաս, քանի որ մոլորակը կրակի պատճառով այլևս չի կարողանա արտադրել թթվածին: Միայն առաջին պատուհասը այս աշխարհը կվերածի մոխրի, և երկիրն այնպես կավերվի, որ կվերանա մեր ապրելու ցանկությունը: 
Այս պատուհասից պետք է իմաստուն ենթադրություն անենք: Քանի որ հիմա ապրում ենք նորմալ աշխարհում, մենք վախենում ենք այն մեծ պատուհասից և նեղությունից, որ գալու է աշխարհի վրա: Սակայն մենք կարող ենք ազատվել այդ վախից և փոխարենը դառնալ համարձակ, քանի որ երբ աշխարհի բնության մեկ երրորդը հայտնվի կրակի մեջ ու մարդիկ ամենուր ողբան, այս ամենից դեռ շատ առաջ մենք կգիտենանք, որ լինելու է այս պատուհասը և ուրիշ ավելի սարսափելի պատուհասներ: Քանի որ մենք ունենք հույս, մենք կարող ենք լցվել դրանով, բայց քանի որ մարմնավոր ենք, կարող ենք ժամանակ առ ժամանակ ունենալ վախեր: Բայց քանի որ մենք գիտենք այս երկրի ապագան, մեր հույսը ոչ թե այս երկրի վրա ենք դնում, այլ՝ Աստծո Արքայության: Նման հավատքով և Սուրբ Հոգու լեցունությամբ մենք կարող ենք լինել խիզախ և համարձակ:
Մարդկանց ողբն ու լացը գնալով կշատանա, մենք նույնպես կարող է սգանք մեր ընտանիքների անդամների համար, ովքեր չեն ստանա մեղքերի թողություն: Մեր հարազատներից ոմանք, ովքեր ազատված չեն լինի իրենց մեղքերից, կարող են նույնիսկ մի կտոր հացի համար մեզ մատնել հակաքրիստոսին: Մյուսները, մյուս կողմից, կարող են գալ և մեզ հարցնել, թե ինչպես կարող են ստանալ մեղքերի թողություն: Սա ավելի հավանական է, քանի որ նրանք դեռ կունենան հնարավորություն ստանալ մեղքերի թողություն: Աստվածաշունչն ասում է, որ երբ յոթ փողերի պատուհասները գան, ամբողջ աշխարհի մեկ երրորդը կմահանա: Սա նաև նշանակում է, որ աշխարհի երկու երրորդը կգոյատևի: Երբ աշխարհի բնակչության մեկ երրորդն իրականում այրվի և մահանա, մենք կհասկանանք, որ մեր նահատակությունը և վերադարձը դեպի Տերը մոտ է: Աստված ասեց, որ երկնքից կրակի և կարկուտի անձրև կբերի խառնված արյունին:
Երբ Աստված բերի կրակի և կարկուտի անձրև մեր վրա, մենք չենք կարողանա փախչել դրանից: Նույնիսկ գիտական զարգացման դարաշրջանում չենք կարողանա խուսափել դրանից: Եթե պահպանիչ վահան դնենք մթնոլորտում, որ թույլ չտա կրակե կարկուտին գալ երկիր, այն անկարող կլինի դիմանալ Աստծո բերած պատուհասի առջև: Մենք պետք է մեր սրտերում ընդունենք այն փաստը, որ այդ պատուհասներն իսկապես պատահելու են մեզ, և մենք պետք է հիմա հավատանք Աստծո Խոսքի բոլոր խոստումներին: 
Վերջերս լսեցի, որ Չինաստանում եկել էր մարդու գլխի չափ կարկուտ, մոտ 45 սմ տրամագծով: Ընկնելով դրանց արագությունը մեծացել էր, և այդ սառցե գնդակները ծակել էին տան կտուրները և փչացրել ամեն բան իրենց ճանապարհին: Ինչ որ գալու է առաջին պատուհասի ժամանակ, նույնիսկ ավելի սարսափելի է լինելու: Մենք պետք է հավատանք, որ հրդեհը, որի պատճառով կայրվի մոլորակի մեկր երրորդը, շատ ավելի կործանարար կլինի, քան Չինաստանի այս կարկուտներն են եղել: Մենք պետք է այս հավատքը պահենք մեր սրտերում և պետք է գործենք այս հավատքով, երբ որ այդ պատուհասները իրականում սկսվեն: Մենք պետք է հավատանք, որ այս աշխարհը շուտով կործանվելու է: Մենք նաև պետք վստահությամբ դիմավորենք պատուհասներն այդ հավատքով և պատրաստ լինենք մեր նահատակությանը: Երբ յոթ փողերը փչեն, յոթ պատուհասներն իրականում կգան այս աշխարհի վրա: Սա առաջին պատուհասն է: 
 
 

Աստծո բերած երկրորդ փողի պատուհասը 


Երկրորդ փողը, հատվածներ 8-9. «Եվ երկրորդ հրեշտակը փողը փչեց, և իբրև մի մեծ սար կրակով բորբոքված ընկավ ծովի մեջ, և ծովի երրորդ բաժինն արյուն դառավ: Եվ ծովի մեջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռավ՝ և նավերի երրորդ բաժինը փչացավ»:
Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ սրբերը նաև ապրելու են այս երկրորդ պատուհասի ժամանակ: 
Այստեղ խոսքը գնում է այն մասին, որ մի մեծ սար ընկնում է ծովը և ծովի մեկ երրորդը դառնում է արյուն ու սպանում ծովի կենդանիների մեկ երրորդը: Երբ վերջին ժամանակները գան, տիեզերքի կյանքի կարգը կխափանվի: Աստղերը համաստեղություններում կտեղաշարժվեն և կբախվեն միմյանց, որի պատճառով  շատ երկնաքարեր կթռչեն դեպի երկիր: Որոշ երկնաքարեր կթափանցեն մթնոլորտից ներս ու այրվելով կընկնեն ծովի մեջ: Ծովի մեկ երրորդը կդառնա արյուն, կմահանա ծովի կենդանական աշխարհի մեկ երրորդը, ինչպես նաև կոչնչանան նավերի մեկ երրորդը: Սա յոթ փողերից երկրորդ փողի պատուհասն է: 
 Այսքանից հետո արդյո՞ք կկարողանանք ուտել ձկներ կամ լողալ ծովի մեջ: Ոչ, դա կլինի անհնար: Երբ մեծ երկնաքարն ընկնի ծովի մեջ, դրա մեկ երրորդը կդառնա արյուն և կմահանան կենդանիների մեկ երրորդը, իսկ մահացած կենդանիների նեխած դիակները կթունավորեն ծովը: Հսկա մակընթացության ալիքները և երկրաշարժերը ոչ միայն կոչնչացնեն նավերը, այլև շատ մարդիկ կմահանան: 
Ես հիշում եմ մի ֆիլմ, որտեղ երկնաքարն ընկնում է ծովի մեջ և հսկա ալիքներ են առաջանում, որ ծածկում են երկիրը: Ֆիլմի արտադրողները վստահ եմ, լավ են պատկերացրել վերջին ժամանակաների աղետները, նկարահանում էին այդ ֆիլմը: Այս բնական աղետներն իրոք կլինեն մեր երկրի հետ և նույնիսկ անհավատները հավատում են դրան: Անհամար մարդիկ կմահանան ընկնող երկնաքարերի պատուհասի պատճառով: Բայց, քանի որ աշխարհի միայն մեկ երրորդն է կործանվելու, դուք և ես շարունակելու ենք ապրել այս երկրի վրա, մինչև որ կթափվեն Աստծո բարկության յոթ գավաթները: 
Մարդիկ հավատում էին, որ հափշտակությունը լինելու է Մեծ Նեղությունից հետո, բայց մինչ հափշտակության տեսության հայտնվելով շատ աստվածաբաններ սկսեցին հավատալ, որ հափշտակությունը կլինի Մեծ Նեղությունից առաջ: Ավելին, ի հայտ եկավ ամիլենիալիզմը, հակամիլենիումի տեսությունը, որը հերքում է Հազարամյա Թագավորության գոյությունը: Աստվածաբանները չկարողանալով ըմբռնել Հայտնության խոսքի ողջ խորությունը՝ այժմ միայն փորձում են փախչել Խոսքի ողջ ճշմարտությունից: Ովքեր որ կորցրել են իրենց հույսը այս երկրի վրա ապագա պատուհասների պատճառով, խիստ տարբերվում են վերստին ծնվածներից, ովքեր փոխարենը խիզախորեն դիմավորում են այդ պատուհասները, քանի որ իրենց հույսը դրել են միայն Հազարամյա Թագավորության և Նոր Երկնքի ու Երկրի վրա, որը խոստացավ Տերը: 
Մենք պետք է պատրաստենք մեր հավատքը, քանի որ վերջին ժամանակներն արդեն մոտ են, սակայն շատերը փոխարենը նախընտրում են խոսել մինչ նեղության վարդապետության կամ հակամիլենիումի մասին՝ խուսափելով իրական հավատքից: Քանի որ նրանք հավատում են, որ Հիսուսը վերադառնալու է այն ժամանակ, երբ  նրանք հանգիստ ապրելով կլինեն, որովհետև հավատում են, որ միանգամից կհափշտակվեն առանց մասնակից լինելու Մեծ Նեղությունների պատուհասներին, բոլորովին չեն պատրաստում իրենց հավատքը նեղության պատուհասների համար: 
Առաջին հայացքից, նրանք, ովքեր հանգիստ են և չեն պատրաստվում Մեծ Նեղությունների համար, կարող են թվալ բավականին համարձակ: Պատճառը, որ մեղավորներն, ովքեր վերստին ծնված չեն այդքան համարձակ են Մեծ Նեղության հանդեպ այն է, որ նրանց հոգիներն արդեն արբած լինելով կեղծ մարգարեների ստով և կեղծիքով՝ մահացած են: Նրանք ցանկություն չունեն լսելու ջրի և Հոգու ավետարանը, որը հնարավորություն է տալիս վերստին ծնվել ջրով և Հոգով և մտնել Աստծո Արքայություն (Հովհաննու 3:5):
Սակայն վերստին ծնվածները պետք է պատրաստեն իրենց հավատքը վերջի ժամանակների նեղություններին, որքան էլ որ հարմարավետ լինի նրանց ներկայիս կյանքը: Նրանք պետք է նախապատրաստվեն ապագային՝ իրենց մտքում պահելով ավետարանը քարոզելու ցանկությունը, որպեսզի կարողանան Նեղության ժամանակ փրկել այնքան հոգիներ, որքան հնարավոր է:
Անտեսել Մեծ Նեղության մոտալուտ ժամանումը, նաշանակում է լինել աներևակայելի անխելք: Նրանք, ովքեր անում են դա, անօգնական կլինեն պատուհասների առաջ, ինչպես եղավ Կորեական պատերազմում: Մինչ կորեական պատերազմը սկսվելը, Միացյալ Նահանգները տեղեկացել էին Հյուսիսային Կորեայի բանակի զանգվածային մոբիլիզացիայի մասին և զգուշացրել էին Հարավային Կորեային հնարավոր ներխուժման մասին, սակայն Հարավային Կորեայի կառավարությունը և ռազմական վերնախավը լիովին անտեսեցին այդ նախազգուշացումը: Ավելին, նրանք ուղարկում են իրենց հրամանատարներին արձակուրդ և թույլ տալիս վայելել իրենց հանգիստը այն օրերին, երբ թշնամին ներխուժում էր երկիր: 
Քանի որ նրանք չէին պատրաստվել պատերազմին, նույնիսկ երբ հետախուզական հավաստի տեղեկություններ ստացան, չկարողացան կանխել Հյուսիսային Կորեայի ներխուժումը: Մինչ  Հարավային Կորեայի զինված ուժերը ետ կանչեց իր արձակուրդ գնացած հրամանատարներին, թշնամին հասավ ամենահարավային ճակատին: Կարճ ժամանակում բանակը տարածվում է պատերազմական ճակատի ամբողջ երկայնքով, բայց թշնամին արդեն ներթափանցել էր, և նրանք նահանջում են՝ թողնելով շատ զոհեր:
Նման ճակատագիր է մեզ սպասվում, եթե չհավատանք այն Խոսքին, որ Աստված ասում է մեզ վերջին ժամանակների մասին: Բայց, եթե անկեղծորեն հավատանք դրան, կկարողանանք խուսափել նման դժբախտությունից: Հայտնության գիրքը խոսում է ապաստանի մասին, որտեղ կարելի կլինի թաքնվել մեծ նեղության ժամանակ, սակայն չի ասում դրա գտնվելու  ճշգրիտ վայրը: Այնուամենայնիվ, այն ասում է, որ սրբերը կթաքնվեն այդ ապաստանում և կունենան սնունդ իրենց համար: Այս ապաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ եկեղեցին: Որտե՞ղ կարելի է գտնել ապաստան այս աշխարհում: Ոմանք ասում են, որ կարող են ողջ մնալ, եթե փախնեն Իսրայել: Բայց Իսրայելում նրանք ավելի ծանր հալածանքների կենթարկվեն: Դուք պետք է գիտակցեք, որ հենց որ հակաքրիստոսը հաստատվի Իսրայելում, այնտեղ պատուհասներն ավելի ահավոր կլինեն:
Թեև Մեծ Նեղության մասին Խոսքը կարող է իրատեսական չթվալ հիմա, բայց պետք է ձեր սրտերում գիտենաք դրա մասին և պատրաստվեք ապագային: Դուք պետք է հավատաք դրան և այդ հավատքով քարոզեք ավետարանը մարդկանց, կարծես արդեն ապրում եք Մեծ Նեղության ժամանակներում: Դուք պետք է պատրաստեք մարդկանց սրտերը և նրանց առաջնորդեք դեպի ապաստարան՝ քարոզելով ջրի և Հոգու ավետարանը: Աստված մեզ պահեց Իր եկեղեցիներում, որպեսզի մենք մարդկանց քարոզենք գալիք նեղությունների մասին և օգնենք նրանց պատրաստել իրենց հավատքը վերջի ժամանակների համար: 
Սա է պատճառը, որ մենք անում ենք այն, ինչ անում ենք, այսինքն, քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը: Մենք քարոզում ենք Հայտնության Խոսքը ոչ թե նրա համար, որ պարծենանք, այլ որովհետև այդ Խոսքն այդքան անհրաժեշտ է մեր դարաշրջանում ինչպես հավատացյալներին, այնպես էլ անհավատներին: Միայն նախապատրաստվելով այս հավատքով մեր սրտերը կարող են անսասան լինել, երբ նեղություններն ու պատուհասները գան երկրի վրա: 
Իհարկե Աստված մեզ Իր հատուկ պաշտպանության տակ կառնի, բայց քանի որ մենք ապրում ենք մի սարսափելի, դժվար և բիրտ աշխարհում, եթե գիտենանք, թե ինչ է պատահելու վերջին ժամանակներում և պատրաստ լինենք մեր հավատքով հաղթահարելու նեղությունները, կկարողանանք ավելի շատ տարածել ավետարանը: Բացի այդ, քանի որ մենք ավելի մեծ տեղ ենք տալիս և հույս ունենք Աստծո Արքայության համար, մենք երբեք չենք շեղվի ներկայիս աշխարհի հոսանքից կամ վաճառել մեր հավատքը, այլ փոխարենը ավելի շատ հավատքի գործեր կանենք: Ահա, թե ինչու ենք մենք քարոզում Հայտնության Խոսքը և գործում հավատքի գործեր: 
 

Երրորդ փողի պատուհասը 

Երրորդ փողը, հատվածներ 10-11. «Եվ երրորդ հրեշտակը փողը փչեց, և երկնքիցը մի մեծ աստղ ընկավ ղամբարի պես բորբոքված, և ընկավ գետերի երրորդ բաժնի և ջրերի աղբյուրների վրա: Եվ աստղի անունը Օշինդր էր. և ջրերի երրորդ բաժինը օշինդր դառավ, և շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին»: 
Սրբերը կանցնեն նաև այս երրորդ պատուհասի միջով: Երկրորդ փողի պատուհասները ընկնելու են ծովի մեջ, իսկ այս անգամ երրորդ փողը փչվելով պատուհասներ կգան գետերի և աղբյուրների վրա: «Մեծ աստղը» այստեղ խոսում է գիսաստղի մասին: Գետերն ու աղբյուրները, որոնք կհարվածի գիսաստղը, կդառնան դառնահամ: Հին ժամանակներում մարդիկ օգտագործում էին օշինդրը բժշկական նպատակներով, և այն շատ դառն էր: Աստվածաշունչն ասում է, որ երբ գետերի ջրերը վարակվեն օշինդրով, կդառնան դառը և մարդիկ աշխարհում կմահանան այն խմելով: 
Քանի որ աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ երրորդը կդառնա դառը, շատ մարդիկ կմահանան, բայց Տերը կպաշտպանի Իր ժողովրդին այս պատուհասից: Զանգվածային մահացությունների ամենահավանական պատճառը կլինի ինչ-որ հիվանդություն, որը կառաջանա հավանաբար ջրի կենսաքիմիական փոփոխությունների պատճառով, երբ գիսաստղը ընկնի գետերի մեջ: Մարդիկ չեն մահանա միայն այն պատճառով, որ ջուրը կդառնա դառը, այլ կլինի ուրիշ պատճառ: Մենք գիտենք ու հավատում ենք, որ այդ ամենը իրականում կլինի ապագայում:
 

Չորրորդ փողի պատուհասը 

Չորրորդ փողը, հատված 12. «Եվ չորրորդ հրեշտակը փողը փչեց, և վիրավորվեցավ արեգակի երրորդ բաժինը, և լուսնի երրորդ բաժինը, և աստղերի երրորդ բաժինը. որ նրանց երրորդ բաժինը խավարվի. և ցերեկը երրորդ բաժինը լույս չտա, և գիշերն էլ նմանապես»:
Մի մոռացեք, որ սրբերը կանցնեն նաև այս չորրորդ պատուհասի միջով: 
Եթե օրվա մեկ երրորդը լույս չտա, նշանակում է, որ ցերեկը կկրճատվի և կդառնա մոտավոր չորսը ժամ միջին յոթ, ութ ժամի փոխարեն: Քանի որ լուսինը և աստղերը նաև կորցնելու են իրենց լույսի մեկ երրորդը, ամբողջ աշխարհը կխավարի: Այսինքն, նույնիսկ ցերեկը կլինի խավար: «Հափշտակություն» ֆիլմը հետևում է մինչ-նեղության տեսությանը, սակայն այն ցույց է տալիս, որ օրը ցերեկով աշխարհն ընկղմվում է խավարի մեջ, որի պատճառով խուճապ է ընկնում աշխարում: Մտածեք ինքներդ, ժամը 11-ն է առավոտյան, բայց հանկարծ արևային լույսը մթնում է: Դուք նույնպես կվախենաք, կարծես մահվան հրեշտակն է այցելել ձեզ:
Մենք գիտենք, որ ստիպված կլինենք ապրել նման աղետալի ժամանակների միջով, բայց պետք չէ վախենալ: Աստված պաշտպանելու և օրհնելու է մեզ: Այդ ժամանակ ձեր հավատքն այնպես կուժեղանա, որ Աստված կպատասխանի ձեր աղոթքներին հենց որ աղոթեք: Քանի որ Աստված խոստացավ մեզ հետ լինել մինչև աշխարհի վերջը, Նա երբեք չի լքի մեզ Մեծ Նեղության ժամանակ: Առանց կասկածի Նա միշտ մեզ հետ կլինի: Եվ քանի որ Աստված մեզ հետ է ամբողջ ժամանակ, մենք պետք է հավատանք, որ Նա կպաշտպանի մեզ և թույլ կտա մեզ գոյատևել: Մենք էլ պետք է տարածենք այս հավատքն ուրիշներին և նախապատրաստենք նրանց հավատքը: 
 

Երեք ավել պատուհասներ 

Հատված 13 ասում է. «Եվ տեսա, և լսեցի մի հրեշտակ որ երկնքի միջովը թռչում էր և մեծ ձայնով ասում. Վայ, վայ, վայ նրանց որ բնակված են երկրի վրա, այն երեք հրեշտակների փողի մյուս ձայներիցը, որոնք փչելու են»:
Ինչպես որ հրեշտակը երեք անգամ ասում է վայեր երկրի բնակիչներին, այնպես լինելու են երեք ավել պատուհասներ: Մենք պետք է հասկանանք, որ մեր հափշտակությունը կլինի, երբ յոթերորդ փողը փչի: Երբ ավարտվեն առաջին վեց փողերի պատուհասները, իսկ յոթերորդ հրեշտակը փչի իր փողը, սրբերն անմիջապես հարություն կառնեն և կհափշտակվեն: Երբ բոլոր սրբերը համբարձվեն և հանդիպեն Տիրոջը, երկրի վրա կթափվի Տիրոջ բարկության յոթ գավաթների պատուհասները: 
Մենք պետք է գիտակցենք, որ այս երկրին շուտով սպառնալու են յոթ փողերի և գավաթների պատուհասները, և Աստծո կամքի համաձայն այս յոթ գավաթները կթափվեն երկրի վրա յոթերորդ փողի ձայնով: Մենք պետք է հավատանք սրան ամբողջ սրտով և խնամենք մեր հավատքը, որ այն զարգանա, որպեսզի կարողանա դիմակայել նեղության տարիների պատուհասներին: Եթե մարդիկ հավատան առանց վերջին ժամանակների մասին նախնական գիտելիքների, նրանք այնքան կցնցվեն, երբ իրականում սկսվեն նեղության տարիները, որ կարող է նույնիսկ հրաժարվեն իրենց հավատքից: 
Դրա համար, որպեսզի մենք հաղթենք, մեր հավատքը պետք է առաջնորդվի ճշգրիտ գիտելիքներով վերջին ժամանակների մասին: Այսօր, երբ վերջին ժամանակներն այդքան մոտ են, մենք պետք է երբեք չանտեսենք եկեղեցին կամ հեռանանք նրանից: Մեր բոլոր սրտերը պետք է միանան եկեղեցու մեջ, և անկախ հանգամանքներից, պետք է բոլորս հավատանք Աստծո Խոսքին, ինչպես որ այն քարոզում է եկեղեցին: Պետք է միմյանց բռնենք և ապրենք հավատքով:
Երբ այս պատուհասները գան, ձեզ մոտ կարող է գան նրանք, ովքեր դեռ չունեն փրկություն, դրանց մեջ կարող են լինել նաև ձեր հարազատներն ու ընտանիքի անդամները: Նույնիսկ այս սովորական ժամանակներում, երբ հարցնենք, թե ովքեր են մեր հարազատները, եղբայրները և ծնողները, մեր Տերն ասում է, որ միայն նրանք, ովքեր հետևում են Հոր կամքին, նրանք են մեր ընտանիքը, ծնողները և եղբայրները: Երբ աշխարհում սկսվի Մեծ Նեղության տարիները, վերստին ծնվածներն ավելի լավ կհասկանան, թե ովքեր են իրենց իրական եղբայրները, քույրերը և ընտանիքի անդամները: Քանի որ հիմա մեր հավատքի շնորհիվ հասկանում և օգնում ենք միմյանց, և քանի որ Աստված արդեն ազատել է մեզ այդ պատուհասներից, Նա կհոգա մեր համար, կպաշտպանի մեզ պատուհասներից և որպես Իր զավակները կխնամի մեզ Իր Եկեղեցում: Այդ հավատքը պետք է մեր մեջ ամուր սերմանվի: 
Նրանք, ովքեր վերջին ժամանակներում կմատնեն մեզ հակաքրիստոսին, կարող է պարզվել, որ մեր ընտանիքի անդամներն են: Դրա համար, չնայած նրանք մեր ընտանիքի անդամներն են կամ հարազատները, եթե նրանք վերստին ծնված չեն ջրից և Հոգուց, մեր հավատքը պետք է բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի նրանց համարենք որպես օտարներ: Նրանք ի վիճակի են ավելի վատ բաներ անելու մեզ, քան կանեն իրական օտարները: Կարևոր չէ, որ նրանք են մեր հարազատներն են, եթե նրանք փրկված չեն, մենք պետք է գիտակցենք, որ նրանք մեր թշնամիներն են: Մենք պետք է բացենք մեր սրտերն այն ամենի հանդեպ, ինչը հաճախ լսում ենք Աստծո Խոսքի մեջ կապված այս հարցին և հավատանք դրան որպես ճշմարտություն:
Ինչպես որ Աստված Սոդոմն ու Գոմորը դարձրեց կրակե լիճ՝ նրանց վրա թափելով ծծմբի և հրդեհի անձրև, այնպես էլ վերջին ժամանակներում պատուհասներ կբերի բոլոր մեղավորների վրա: Սոդոմի և Գոմորի կործանումը Աստծո կողմից հանդիսանում է ապացուցված փաստ հնագետների կողմից: 
Այս օրերին բազմաթիվ կինոնկարներ են հայտնվել, որոնց սյուժեն հիմնված է մարդկության ոչնչացման վրա, որը տեղի է ունենալու երկրագնդի և երկնաքարի բախման հետևանքով: Նման ֆիլմերը հիմնվում են Աստծո Խոսքի վրա, որը խոսում է վերջին ժամանակների իրադարձությունների մասին: Շատ մեծ  է երկնաքարի և երկրի բախման հավանականությունը, որն, ըստ էության, առավել քան հավանական է դարձնում վերջին ժամանակներում հանդիպող պատուհասների իրականությունը: 
Լավագուն օրինակ հնագույն ժամանակներում երկրում եղած մեծ փոփոխությունների համար հանդիսանում են դինոզավրերի և այլ կենդանական տեսակների հնեաբանական հայտնագործությունները: Անհետացած կյանքի ձևերն իրենց գոյությունը մեզ ապացուցում են իրենց բրածոներով: Որոշ գիտնականներ գտնում են, որ այս հնագույն կյանքի ոչնչացման, այդ թվում նաև դինոզավրերի տեսակների, հիմք է երկրի հետ աստերոիդի աղետալի բախումը: Իսկ Հայտնության գրքի 8 գլխում նկարագրված պատուհասներն ու երկնաքարերը, հետևաբար, ավելի քան հնարավոր է, որ պատահեն այս աշխարհում:
 

Ոչ հեռու ապագայում...

Մենք պետք է գիտակցենք, որ նման պատուհասները կգան այս երկրի վրա ոչ շատ հեռավոր ապագայում: Որոշ գիտնականներ արդեն փորձեր են կատարել մարդու կլոնավորման ոլորտում, որն առավել նշանակալի մարտահրավեր է Աստծուն: Դրա համար բոլոր այդ պատուհասներն Աստված բերելու է շատ մոտ ժամանակներում: Մարդկությունը հիմնվելով գիտական նվաճումների վրա՝ չպետք է մոռանա Աստծուն:
Մարդկությունն այժմ փորձում է դիմակայել պատուհասներին գիտական գիտելիքների վրա հիմնվելով: Սակայն ոչ մի գիտական ձեռքբերում չի կարող երբևէ կանխել Աստծո ծրագիրը, քանզի դրանք շատ ավելի վատն են լինելու, քան որևէ նախորդ աղետ, որ մարդկությունը երբևէ տեսել է: Երբ նայում ենք այսօրվա տեխնիկական և գիտական առաջընթացին, մենք կարող ենք տեսնել, որ մարդկությունը մարտահրավեր է նետում Աստծուն, ցանկանում դառնալ Նրա նման: Սակայն որքան էլ որ հեռու գնա գիտական առաջընթացը, ոչ ոք չի կարողանա կանգնեցնել պատուհասները, որ բերելու է Աստված: Բոլոր այս պատուհասները ոչ այլ ինչ են, եթե ոչ հենց մարդկային անհնազանդության պատճառ: 
Միակ ճանապարհն Աստծո բերած պատուհասներից խուսափելու համար դա ջրի և Հոգու ավետարանի միջոցով փրկության ճշմարտությունը բացահայտելն է, և դրան հավատալով՝ ապաստան գտնել Տիրոջ բազուկներում: Փախչեք այդ պատուհասներից հասկանալով և հավատալով, որ Աստծո սարսափելի դատավճռից խուսափելու միակ եղանակը ջրի և Հոգու ավետարանի հանդեպ ձեր հավատքն է:
Բոլոր օրհնություններն ու անեծքներն Աստծո ձեռքերումն է: Եթե Աստված որոշի պահել այս երկիրը երկիրը կապրի, եթե ոչ, ապա այն կկործանվի: Այսպիսի ժամանակաշրջանում ապրելով, եթե հավատում եք և հետևում Աստծո Խոսքին, եթե ունեք Աստծո վախ, Աստված կառաջնորդի ձեզ դեպի ջրի և Հոգու ավետարանը, որը կարող է պաշտպանել ձեզ մոտալուտ պատուհասներից: 
Նույնիսկ հիմա, շատ մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են և դողում վախից երկրաշարժերի, փոթորիկների և հիվանդությունների պատճառով: Ավելին, չկա վերջ պատերազմներին, ինչպես նաև ազգ ազգի դեմ է կանգնած, պետություն՝ պետության: Երբ հակաքրիստոսը գա և կարգ ու կանոն հաստատի այս քաոսի մեջ, շատերը կհետևեն նրան: Ապա սարսափելի պատուհասներ կթափվեն այս երկրի վրա և, ի վերջո, այս աշխարհն ամբողջությամբ կքանդվի այդ պատուհասներից, որ բերելու է Աստված:
Աստված ստեղծելու է Նոր Երկինք և Երկիր, և տալու է նրանց, ովքեր արդեն ազատվել են իրենց մեղքից: Նոր Երկինք և Երկիր ստեղծելու Աստծո նպատակն այն է, որ այն տա նրանց, ովքեր վերստին են ծնվել ջրի և Հոգու ավետարանի հավատքով: Շուտով  Աստված կոչնչացնի առաջին աշխարհը և կբացի երկրորդ աշխարհը: Ինչպես որ անհետացան դինոզավրերը, այնպես կոչնչանա այս աշխարհի ժամանակակից գիտական քաղաքակրթությունը, և մենք կլինենք նոր աշխարհի սկզբնավորման վկաները: 
Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես պետք է ապրենք հիմա: Մենք պետք է հավատանք, որ այս բոլոր պատուհասները գալու են, ինչպես որ գրված է այս հատվածում և մեր կյանքն ապրենք Աստծո արդարության համար՝ հավատքով պատրաստվելով հաջորդ աշխարհին: Մենք պետք է քաջատեղյակ լինենք Հայտնության Խոսքի մարգարեությանը: Ես սա ասում եմ, որովհետև, երբ օրը գա, Հայտնության Խոսքի շուրջ ձեր ունեցած բոլոր գիտելիքները կլինեն ձեր հավատքի շինության կողմը:
Բոլոր տիեզերական օբյեկտները, սկսած աստերոիդներից, որոնք գտնվում են Մարսի և Յուպիտերի միջև, որ կարող են բախվել երկրին, կոչվում են «Երկրին Մոտ Օբյեկտներ» (ԵՄՕ): ՆԱՍԱ-ն մի անգամ հրապարակել էր ԵՄՕ-ի մի ցուցակ, որ բաղկացած էր 893 ԵՄՕ-ից միայն արեգակնային համակարգում: Եթե այդ երկնաքարերից որևէ մեկը բախվի երկրի հետ, ապա դրա բերած ավերածությունը կլինի երևակայությունից դուրս: Աղետալի ազդեցությունը հավանաբար կլինի ավելի մեծ է, քան հազարավոր միջուկային ռումբների միասնական պայթյունը: 
Պատկերացրեք, թե ինչ կլինի այս աշխարհի հետ այդ ժամանակ: Աշխարհի կործանված անտառները, արյունի վերածված ջրերը և խորտակված նավերը, այս ամենը կդառնա իրականություն: Ամբողջ մարդկությունն ուստի պետք է հավատա ջրի և Հոգու ավետարանին և ապրի հավիտենական կյանքին պատրաստվելով: 
Տերն ասել է, որ երբ բնական պատուհասները սկսվեն, արևի, լուսնի և աստղերի մեկ երրորդը կխավարի: Սակայն քչերը գիտեն այս մասին, քչերն են հավատում սրան: Հետևաբար քչերն են հավատում ջրի և Հոգու ավետարանին և քչերն են քարոզում այս ճշմարտությունը: 
Մեր միտքը պետք է արթուն լինի: Այս պատուհասները կդառնան իրականություն: Մենք պետք է որոշենք, թե ինչպիսի հավատքով և  վճռականությամբ պետք է ապրենք մեր մնացած կյանքը: Դուք և ես պետք է գիտակցենք, որ մեր դարաշրջանը ընդամենը մեկ քայլ է հեռու Մեծ Նեղության ժամանակաշրջանից, և մենք պետք է ապրենք մեր մնացած կյանքը հավատքով, առանց որևէ կասկածի մեր սրտում:
Եթե հիմա չհավատանք Մեծ Նեղության մասին գրված ողջ մարգարեության Խոսքին, մեր սրտերը կդառնա դատարկ, մեր նպատակները՝ կորած, իսկ մենք հաշմանդամ կդառնանք կյանքի դժբախտություններից: Դա չպետք է լինի: Մենք չպետք է մեր հույսը դնենք այս աշխարհի վրա՝ մտածելով, որ այն երբեք չի ավարտվի: Ովքեր որ մի քիչ պատկերացում ունեն գիտությունից, շատ լավ գիտեն, որ չի կարելի հուսալ այս աշխարհին: Աստված անպայման կկործանի այս աշխարհը: 
Աստված կստեղծի Հիսուսի Նոր Թագավորությունը և թույլ կտա արդարներին ապրել այնտեղ: Եվ թույլ է տալու նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին հավերժ ապրել Իր հետ:
Մենք պետք է Աստծո առջև բերենք մեր կամքն ու մտքերը և խոնարհաբար ընդունենք ու հավատանք Նրա մարգարեության Խոսքին: Մենք պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը, իսկ երբ Տերը վերադառնա, հանդիպենք Նրան: Եկեք ապրենք Տիրոջ գործի համար: Երբ Տերը վերադառնա, մենք կստանանք նոր կյանք, մեր մարմինները կվերափոխվեն Նրա նման, իսկ մենք կրկին կապրենք Նրա նոր աշխարհում, ինչպես որ Նա ասել էր մեզ: 
Մենք չգիտենք Տիրոջ վերադարձի ճշգրիտ օրն ու ժամանակը: Բայց նայելով աշխարհի նշաններին, այն բոլոր պատուհասները, որոնց մասին գրված է Աստծո Խոսքում, մոտ են մեզ: Հետևաբար մենք հավատում ենք Աստծուն, Ով մարգարեացավ այս ամենը և ցույց տվեց մեզ փրկության ճանապարհը: