(Հայտնություն 9:1-21)
Հայտնության գրքի այս հատվածից իմացանք յոթ պատուհասներից հինգերորդ և վեցերորդ պատուհասների մասին, որ լինելու է փողի փչելուց հետո: Հինգերորդ փողի փչելով սկսվելու է մորեխների պատուհասը, իսկ վեցերորդ փողը կհայտարարի Եփրատ գետի պատերազմը:
Առաջին բանը, որ մենք պետք է պարզենք, դա այն է, թե արդյոք սրբերն անցնելու են այս յոթ պատուհասների միջով: Սա առաջին բանն է, որ մենք պետք է լսենք, իմանանք և հավատանք:
Մի՞թե սրբերը կհայտնվեն այս յոթ պատուհասների կենտրոնում: Սրբերն անշուշտ կհայտնվեն այս պատուհասների մեջ: Աշխարհի անտառների մեկ երրորդը կայրվի, ծովերի և գետերի մեկ երրորդը կվերածվի արյան, իսկ արևը, լուսինը և աստղերը կկորցնեն իրենց փայլի մեկ երրորդը: Չնայած որ ամբողջ աշխարհի մեկ երրորդը կվերածվի արյան կամ կկորցնի իր լույսը, այնուամենայնիվ երկրի երկու երրորդը դեռ կմնա:
Հայտնության Խոսքն ասում է, որ մենք՝ սրբերս, ովքեր փրկված են, կհայտնվենք առաջին վեց պատուհասների կենտրոնում, որ կկործանի աշխարհի մեկ երրորդը: Սակայն մենք չպետք է վախենանք այդ պատուհասներից, քանի որ Աստված հինգերորդ պատուհասն ուղարկելով պատվիրել է մորեխներին վնասել «միայն այն մարդկանց, ովքեր չունեն Աստծո կնիքն իրենց ճակատներին»: Նա կպաշտպանի սրբերին յոթ փողերի պատուհասների ժամանակ, ովքեր ունեն Աստծո կնիքն իրենց վրա:
Բայց սա նշանակում է, որ սրբերն անցնելու են այս բոլոր պատուհասների միջով: Դուք և ես հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ կհայտնվենք առաջին պատուհասի մեջ, մինչդեռ աշխարհի մեկ երրորդը կընկնի կրակի մեջ ուղղարկված Աստծուց: Մենք կհայտնվենք նաև երկրորդ պատուհասի մեջ, երբ այրվող լեռը ծովի մեկ երրորդը կվերածի արյան: Մենք ներկա կլինենք նաև երրորդ պատուհասին, երբ ընկնող գիսաստղը դառնություն կտա գետերի և աղբյուրների մեկ երրորդին:
Մենք ապրելու ենք նաև չորրորդ պատուհասը, որի ժամանակ աշխարհը կընկնի մթության մեջ, քանի ոը արևի, լուսնի և աստղերի մեկ երրորդը կխավարի: Մենք կհայտնվենք նաև հինգերորդ պատուհասի մեջ, երբ մորեխները կվնասեն մարդկանց կարիճների նման, իսկ վեցերորդ պատուհասի ժամանակ կսկսվի համաշխարհային պատերազմ Եփրատ գետի մոտ: Ոչ ոք չի կարողանա ոչինչ անել, որովհետև սա Աստծո նախախնամությունն է: Մենք ապրելու ենք այս վեց սարսափելի պատուհասները, քանի որ դա է վկայում Աստծո Խոսքը:
Մեր Տերը ազատել է ձեզ ձեր բոլոր մեղքերից: Նա վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր մկրտության, Խաչին թափված արյան և Հարության միջոցով: Մենք ստանում ենք քավություն՝ հավատալով այն ամենին, որ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար: Աստծո հատուկ պաշտպանությունը կլինի նրանց հետ, ովքեր ստացել են իրենց մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Այլ կերպ ասած, Աստծո Խոսքն ասում է, որ Աստծո շնորհը թույլ կտա մեզ ապրել այդ պատուհասների ժամանակ: Մենք պետք է հասկանանք, թե որքան շատ է արժանի Աստված մեր շնորհակալությանը այն մեծ առավելության և հատուկ պաշտպանության համար, որ այդ պատուհասների ժամանակ նա կտա մեզ:
Երբ հինգերորդ հրեշտակը փչի իր փողը, Հովհաննեսը տեսնում է «մի աստղ, որ վայր է ընկնում երկնքից» որին «տրվեց անդունդի գուբի բանալին»: Այստեղ աստղը վերաբերում է հրեշտակին, հոգևոր իմաստով աստղը Աստծո ծառաներն ու սրբերն են: Երբ ընկնող հրեշտակը ստացավ անդունդի գուբի բանալին, բացեց այն և ծուխ բարձրացավ անդունդից կարծես մի մեծ վառարանից:
«Անդունդի գուբը» մի վայր է, որ չունի հատակ: Դա մի անվերջ, անհատակ փոս է: Հինգերորդ հրեշտակը փչելով փողը՝ իր բանալիով բացեց անդունդի գուբը: Գուբից դուրս եկավ ծուխ, կարծես մի մեծ կրակից: Այս ծուխը ծածկում է արևն ու երկինքը՝ խավարելով աշխարհը:
Ոչ միայն ծուխ դուրս կգա բացված անունդից, այլ նաև մորեխներ: Այս «մորեխները» դուրս կգան անդունդի գուբից ու կտարածվեն երկրի վրա՝ կարիճների նման խայթելով մարդկանց իրենց պոչերով: Աստվածաշունչը նկարագրում է դրանց մարդկանց դեմքերով, պատերազմի ձիու տեսքով, իսկ ատամները առյուծի ատամների նման, մազերն էլ կանանց մազերի նման:
Օգտագործելով «մորեխներ» բառը հոգնակի թվով, Աստվածաշունչը նաև հասկացնում է, որ խոսքը չի գնում մեկ կամ մի քանի մորեխների մասին, այլ մի ամբողջ բազմության, ինչպես որ պատահում է երբեմն արևադարձային շրջանների դաշտերում: Դրանք ոչնչացնում են ամեն բան իրենց ճանապարհին՝ թողնելով միայն արմատները: Անդունդի գուբից դուրս ելած մորեխները կտանջեն մարդկանց շուրջ հինգ ամիս:
Հինգերորդ պատուհասը կհարվածի միայն նրանց, ովքեր վերստին ծնված չեն: Այս մորեխների պատուհասը կշրջանցի վերստին ծնվածներին: Մեր Տերը մորեխների պատուհասը չի բերի մեր վրա, Նա գիտի, որ վերստին ծնվածներն այլապես կբողոքեն, թե ինչու են փրկվել փրկության ավետարանով: Մենք սա կարող ենք հաստատել կարդալով 4-րդ հատվածը. «Եվ նրանց ասվեցավ, որ երկրի խոտին վնաս չտան, և ոչ մի խոտի, և ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստծու կնիքը չունեն իրենց ճակատների վրա»:
Մենք գիտենք, որ 144.000 մարդ Իսրայելից կունենա Աստծո կնիքը, սակայն Աստվածաշունչը չի հիշատակում հեթանոսներին: Մի՞թե սա նշանակում է, որ մենք կրելու ենք մորեխների տառապանքը մեղավորների նման: Ամենևին ոչ: Ինչպես որ 144.000 Իսրայելացիներն են կնքված, այնպես էլ մենք, այսինքն, նրանք, ովքեր իրենց սրտում ստացան մեղքերի թողություն, ստացան նաև Աստծո կնիքը Սուրբ Հոգու կողմից: Դուք չունե՞ք Սուրբ Հոգի ձեր սրտերում: Քանի որ նրանք, ում սրտերը կնքված են Սուրբ Հոգով, Աստծո զավակներ են և Իսրայելի 144.000 մարդկանց հետ խուսափելու են մորեխների պատուհասից:
Քանի որ մորեխները կվնասեն միայն նրանց, ովքեր վերստին ծնված չեն, ապա շատ հավանական է, որ մարդիկ կսկսեն ավելի շատ ատել մեզ: Հինգ ամիսների ընթացքում մորեխները կխայթեն միայն նրանց, ովքեր վերստին ծնված չեն: Նրանք կտառապեն ուժեղ ցավից և կցանկանան ազատվել այդ ցավից մահանալով, բայց չեն կարողանա մահանալ: Այդ մորեխների դեմքերը նման կլինեն մարդկանց դեմքին, նրանց մազերը նման կլինեն կանանց մազերին, ատամները՝ առյուծների ատամներին, տեսքով նման կլինեն պատերազմի ձիերին, իսկ պոչերը նման կլինեն կարիճների պոչին: Այս մորեխները կոչնչացնեն այն ամենն, ինչ հանդիպի իրենց ճանապարհին, այն կկծի ատամներով ու կխայթի իր թունավոր պոչով՝ իր զոհին պաճառելով անտանելի ցավ ու տառապանք:
Նույնիսկ մի խայթոցը բավական կլինի բերելու անբնական ցավ, որ նման կլինի բարձր լարման էլեկտրոէներգիայի հարվածին, և դա տևելու է հինգ ամիս: Եվ որքան էլ որ մարդիկ շատ ուզենան մահանալ, չեն կարողանա, որպեսզի ազատվեն այդ անտանելի ցավից ու տառապանքից: Այս պատուհասի հինգ ամիսների ընտացքում մահը կփախչի նրանցից: Այս պատուհասը կտանջի մարդկանց հինգ ամիս:
Մենք դեռ չենք տեսել նման սարսափելի պատուհաս, սակայն դա ծրագրված է Աստծուց: Աստված ասում է, որ բերելու է այս պատուհասները երկրի վրա, այն մարդկանց վրա, ովքեր չեն հավատում Աստծուն, ոչ էլ Նրա սիրուն ու փրկությանը և ոչ Նրա ազատագրման ավետարանին: Այս ամենը ծրագրված է Աստծո կողմից: Քանի որ Աստված նախատեսել է իրականացնել այս ամենը, մենք պետք է հավատանք, որ Նա իսկապես կիրականացնի դրանք:
Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել, դա միայն հավատալն է Աստծուն, քանի որ ոչ մի մարդ չի կարող երբևէ վիճել Աստծո ծրագրերի հետ և հակառակվել Նրա կամքին: Նույնիսկ այս իրավիճակում, երբ մարդիկ տառապում են մորեխներից, Աստված թույլ չի տա մորեխներին խայթել կամ կծել մեզ և պաշտպանելու է մեզ այդ պատուհասից: Նա պատվիրել է նրանց չվնասել նրանց, ովքեր ունեն Իր կնիքն իրենց ճակատներին:
Ինչո՞ւ է Աստված բերում յոթ փողերի պատուհասները
Աստծո նպատակը այս յոթ պատուհասները բերելու մեջ կայանում է նրանում, որ վերստին ծնվածները կփառավորվեն, իսկ, ովքեր որ վերստին ծնված չեն, ստանալու են ևս մեկ հնարավորություն վերստին ծնվելու, ինչպես նաև յուրաքանչյուրին, որ ապրում է Աստծո ստեղծած աշխարհում, ցույց տալ, որ Տերն Աստվածն է, այս աշխարհի Արարիչը, ամեն կենդանու Փրկիչն ու Դատավորը:
Առաջին, տառապանք բերելով մեղավորներին պատուհասների միջով և արդարներին թույլ տալով խուսափել այդ պատուհասից, Աստված ստիպում է արդարներին փառաբանել Տիրոջ վեհությունը, Նրա շնորհը, օրհնություններն ու փառքը:
Երկրորդ, Աստված թույլ է տալիս պատուհասներին գալ որպես Իր վերջին բերքահավաք: Նա բերում է յոթ փողերի պատուհասը, որ վերջին անգամ փրկի նրանց, ովքեր լսել են ջրի և Հոգու ավետարանի մասին, բայց չեն հավատացել դրան: Մեծ Նեղության ժամանակները վերջին հնարավորությունն են Աստծուց ինչպես հեթանոսների, այնպես էլ իսրայելացիների համար, դառնալ Տիրոջը և փրկվել:
Երրորդ, քանի որ այս աշխարհում ոչինչ չի կարող գոյություն ունենալ առանց Տեր Հիսուս Քրիստոսի, ով այս երկիր եկավ մարմնով, Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի մեղքերը և Խաչի վրա մաքրեց դրանք՝ այս սարսափելի պատուհասների միջոցով ցույց է տալու Իր փառահեղ զորությունը նրանց, ովքեր չեն ընդունել Իր սերը և Հայր Աստծո սերը, և ովքեր չեն հավատում ավետարանի փրկությանը: Նրանք, ովքեր չունեն վերստին ծնունդ, Աստված բերելու է տառապանք այս աշխարհում և հավիտենական դատապարտություն դժոխքում:
Աստված այդպիսի նպատակներով է բերում պատուհասներ այս աշխարհի վրա: Մենք պետք է իմանանք և հավատանք, որ դրանք լինելու են իրականում: Չնայած որ մեզ սպասում են տառապանքներ մորեխների պատուհասի պատճառով, բայց մենք պետք է գիտակցենք, որ այնուամենայնիվ ողջ ենք մնալու այդ պատուհասից հետո: Մենք հայտնվելու ենք բոլոր պատուհասների կենտրունում, կրակի պատուհասը, որ կայրի բնության և անտառների մեկ երրորդը, ծովի ջրերի մեկ երրորդը արյուն դառնալու պատուհասը, գետերի աղբյուրների մեկ երրորդ ջուրը դառնահամ դառնալու պատուհասը, արևի, լուսնի և աստղերի մեկ երրորդը խավարելու պատուհասը և պատերազմի պատուհասը, որ կոչնչացնի աշխարհը: Բայց մենք պետք է գիտակցենք, որ նույնիսկ ապրելով այդ պատուհասների մեջ, մեր սիրտը լցված կլինի ավելի մեծ ուրախությամբ:
Յոթ փողերի պատուհասների հետ մենք կկորցնենք մեր հետաքրքրությունը երկրային կյանքի հանդեպ: Եկեք ենթադրենք մի պահ, որ ամենուր հրաբուխներ են, երկրաշարժեր են լինում, սարերից ծուխ է դուրս գալիս, ծովերի, գետերի և գետակների մեկ երրորդը վերածվել է արյան: Փոշի, ծուխ և մոխիր է ամենուր, արևը բարձրանում ժամը 10-ին առավոտյան և շուրջ կեսօրին մայր մտնում, լուսինը և աստղերը կորցրել են իրենց լույսը, և այլևս չենք կարող տեսնել դրանց: Մի՞թե նման պարագայում մարդ կուզենա ապրել: Իհարկե ոչ:
Սա է պատճառը, որ սրբերն ու արդարներն իրենց հույսը կդնեն միայն Աստծու վրա: Մեր ամբողջ հույսը, 100 տոկոսով Աստծո մեջ է: Ոչ, մենք չենք ցանկանա ապրել նման աշխարհում, նույնիսկ եթե մեզ տան աշխարհի բոլոր հարստությունները: Քանի որ այս բոլոր պատուհասներն արդեն ծրագրված են Աստծո կողմից, ոչ ոք չի կարողանա կանգնեցնել դրանք: Ինչպես որ Աստված ծրագրել է դրանք, այնպես էլ Նա կիրականացնի դրանք:
Ինչո՞ւ է Աստվածաշնչում գրված այն պատուհասների մասին, որոնք ծրագրել է Աստված: Ինչո՞ւ Աստված բարձրացրեց Հովհաննեսին երկինք, և թողեց, որ նա լսի ու տեսնի յոթ փողերի պատուհասները, որ լինելու են և ստիպեց, որ նա գրի առնի այդ բոլոր բաները: Ցույց տալով, թե ինչ է լինելու այս աշխարհի հետ, Նա սրբերին ստիպում է իրենց հույսը դնել միայն Աստծո Արքայության վրա, քարոզել ավետարանն այս երկրի մեջ և հավատալ Հիսուս Քրիստոսին:
Աստված ծրագրել ու թույլ է տվել այդ ամենին պատահել, որպեսզի այս պատուհասների միջով անցնելիս մարդիկ մեկ անգամ ևս մտածեն իրենց կյանքի մասին ու վերջում չմահանան կրակի լճի և ծծումբի մեջ դժոխքում: Այլ կերպ ասած, Աստված պատուհասներից ազատվելու հնարավորություն է տալիս: Քանի որ Աստված չի ցանկանում, որ մեզանից որևէ մեկը հայտնվի դժոխքում, Նա ցանկանում է, որ մեղավորների սրտերը վերադառնան Իրեն: Հավատում եմ, որ Հայտնության Խոսքը գրվել և մեզ է հասել, որպեսզի բոլորը դրան հավատալով գնան Երկինք:
Այն պատուհասները, որ Աստված բերելու է մեր վրա, այլ կերպ ասած, միայն նրա համար չեն, որ մենք տառապենք: Աստված ուզում է, որ մենք այդ պատուհասների շնորհիվ մեր հույսը դնենք ոչ թե այս երկրի վրա, այլ՝ Նրա Արքայության: Մենք պետք է նաև գիտակցենք, որ Նա թույլ է տալիս այդ ամենին պատահել, որպեսզի մենք քարոզենք Նրա սիրո փրկության ավետիսը անթիվ հոգիների, ովքեր դատապարտված են հավերժական կործանման, և նրանք ևս կկարողանան հավատալ փրկության Խոսքին, կփրկվեն և կազատվեն Մեծ Նեղությունից:
Լոքոների որոշ տեսակներ հայտնի են նրանով, որ կարող են ցավ պատճառել իրենց փշերի ծակոցներով: Եթե դուք զգույշ չվարվեք այս ձկան հետ, ձեր ձեռքերը կարող են ստանալ թունավոր այրվածքներ և սարսափելի ցավ կզգաք, կարծես բարձր լարման հարված ստացած լինեք: Այս ցավը չի համեմատվում մորեխների խայթոցների պատճառած ցավի հետ:
Հիմա պատկերացրեք, որ այդ ցավը տևում է հինգ ամիս: Դա կլինի ամենավատագույն ցավը, մարդիկ նույնիսկ կցանկանան մահանալ, բայց չեն կարողանա: Նրանք նույնիսկ չեն կարողանա ինքնասպան լինել, քանի որ Խոսքն ասում է. «և կցանկանան մեռնել. և մահը կփախչի նրանցից»: Բայց, քանի որ դարձել ենք Աստծո զավակները հավատալով ջրի և Հոգու ավետարանին, և քանի որ մենք այդպիսով ունենք Սուրբ Հոգի, Աստված կպաշտպանի մեզ այս պատուհասից, որպեսզի մենք չտառապենք մորեխների խայթոցներից: Մենք պաշտպանված կլինենք պատուհասներից, քանի որ ստացել ենք մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Մենք չպետք է Հայտնության Գիրքը կարդանք միայն վախենալով, այլ Հայտնության Խոսքի միջոցով կարող ենք հասկանալ, թե ինչպես է Աստված պաշտպանելու մեզ պատուհասներից, ինչպես է փառավորվելու մեր միջոցով, և թե ինչպես ենք մենք լցվելու Աստծո փառքով: Իմանալով այս ամենը, մենք կարող ենք ավելի համարձակ լինել, ավելի շատ քարոզել ավետարանը, և նույնիսկ ավելի շատ փառաբանել Աստծուն, երբ Նեղության ժամանակը գա: Հետևաբար հիմա մենք պետք է ապրենք առանց որևէ վախի մեր սրտերում, և ոչ էլ երկրային կյանքի հաճույքների ցանկությամբ: Աստված այս ամեն բաները սովորեցնում է մեզ նախապես, որպեսզի մենք քաջություն ունենանք: Դրա համար մենք պետք է ունենանք ամուր հավատք:
Աստված յոթ պատուհասները բաժանեց երկու կատեգորիաների, առաջին չորս աղետները, և վերջին երեք վայերը: Նա հստակեցնում է, որ վերջինս շատ ավելի սարսափելի է լինելու իր մասշտաբով և ինտենսիվությամբ: Եվ հինգերորդ պատուհասի ավարտին Նա հայտարարում է. «Մեկ վայն անցավ, ահա տակավին երկու վայը գալիս են սրանից հետո»:
Երկրորդ վայը վեցերորդ փողի պատուհասն է:
«Եվ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. և մի ձայն լսեցի այն ոսկե սեղանի չորս եղջյուրներիցը, որ Աստծու առաջին էին, որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որ փողն ուներ. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վրա կապված են: Եվ այն չորս հրեշտակները արձակվեցան, որ պատրաստված էին այն ժամի և օրվա և ամսվա և տարվա համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն»: 16 հատվածն ասում է. «Եվ նրանց ձիավոր զորքի համարը երկու բյուրերի բյուրեր էր»: Դա ցույց է տալիս, որ մեծ պատերազմ է սկսվելու և ողջ մարդկության մեկ երրորդը կսպանվեն այդ պատերազմում: Աստված, այլ կերպ ասած, բերելու է պատերազմի սարսափելի պատուհաս այս երկրի վրա:
Հատվածներ 17-18. «Եվ այսպես տեսա ձիանքը տեսիլքի մեջ, և նրանց վրա նստողներն ունեին հրեղեն և յակնտեղեն և ծծմբեղեն զրահներ, և ձիերի գլուխներն առյուծների գլուխների նման. և նրանց բերանիցը կրակ և ծուխ և ծծումբ էր դուրս գալիս: Եվ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռավ, այսինքն կրակիցը և ծուխիցը և ծծումբիցը, որ նրանց բերանիցը դուրս էր գալիս»: Աստված թույլ է տալու, որ անթիվ մարդիկ իրականում մահանան պատերազմի ձիավորների կողմից: Այս պատուհասը գալու է վեցերորդ հրեշտակի փողը փչելուց:
Ի՞նչ տեղի կունենա, երբ յոթերորդ փողը փչի: Հարությունը և հափշտակությունը կլինի: Մինչ յոթերորդ փողի փչելը, բոլոր նախորդ պատուհասները կլինեն կամ բնական աղետներ, կամ պատերազմներ, որոնք բազմաթիվ մարդկանց մահվան պատճառը կլինեն: Քանի որ այս բոլոր յոթ փողերի պատուհասները գրված են Աստվածաշնչում, ես հավատում եմ դրան: Իսկ դուք հավատո՞ւմ եք սրան:
Դուք ստացե՞լ եք մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Չնայած որ ապրելու եք այս պատուհասների ժամանակաշրջանում, դրանից խուսափելու և դժոխք չգնալու համար պետք է հավատաք ջրի և Հոգու ավետարանին այժմ, որն Աստված տվել է ձեզ, որպեսզի ձեր բոլոր մեղքերն անհետանանա, և որպեսզի ազատվեք Մեծ Նեղությունից, և որպեսզի ձեզ տա Իր Թագավորությունը, Նոր Երկինքն ու Երկիրը: Դուք պետք է հավատաք այս ավետարանին: Դուք պետք է իմանանք և հավատաք այս ավետարանին: Չկա այլ ճանապարհ երկինք գնալու համար, քան ձեր հավատքն այս ջրի և Հոգու ավետարանի հանդեպ:
Հիսուսն ասեց Պետրոսին. «Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները»: Երկնքի Արքայության բանալիները տրվում են մեզ, երբ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ, որ Նա եկել է այս երկիր Իր վրա վերցնելու մարդկության և աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, որ ստացավ Հովհաննես Մկրտչի ձեռքով Հորդանան գետում և այս բոլոր մեղքերը Իր հետ տարավ դեպի Խաչը, որտեղ մահացավ ու կրկին հարություն առավ: Մենք կարող ենք մտնել Երկինք և պաշտպանված լինել այս պատուհասներից միայն այն ժամանակ, երբ հավատում ենք, որ մեր բոլոր մեղքերը մաքրված են:
Յոթերորդ փողի հետ կլինի սրբերի նահատակությունը և հափշտակությունը, ինչպես որ նկարագրված է Հայտնության 13 գլխում: Երբ հակաքրիստոսը հայտնվի, մենք կարժանանանք մեր արդար մահվան, կնահատակվենք ավետարանի համար:
Դուք պետք է հասկանաք, թե որքան թանկ և կարևոր է այս ավետարանը, որին հավատում եք: Հավատացեք այս ջրի և Հոգու ավետարանին: Եվ այդ ժամ կկարողանաք հաղթահարել վերջին ժամանակները խիզախությամբ ու կապրեք Հազարամյա Թագավորության և Նոր Երկնքի ու Երկրի մեջ, որը խոստացել է Տերը: 24 երեցների նման Տիրոջը երկրպագելու համար, որոնք Հիսուս Քրիստոսի շուրջն են, չկա ուրիշ ճանապարհ, քան համարձակորեն հաղթահարել Նեղությունը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք որպես սրբեր վերստին ծնվեք՝ հավատալով այս ավետարանին ձեր սրտերում, հաղթահարեք վերջին ժամանակների նեղությունը և ժառանգեք Աստծո Հազարամյա Թագավորությունը և Նրա հավերժական Երկինքը: