• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[11-1] (Հայտնություն 11:1-9) Ձիթենու Երկու Ճյուղերը և Երկու Մարգարեները, Ովքե՞ր են Նրանք (Հայտնություն 11:1-9)

2021.04.04 154
Ձիթենու Երկու Ճյուղերը և Երկու Մարգարեները, Ովքե՞ր են Նրանք (Հայտնություն 11:1-9)
«Եվ ինձ մի եղեգ տրվեց գավազանի նման.և հրեշտակը կանգնած էր և ինձ ասում էր. Վեր կաց և չափիր Աստծո տաճարը և սեղանը և նրանում երկրպագողներին: Եվ գավիթը, որ տաճարից դուրս է, դուրս գցիր և մի չափիր, որովհետև նա հեթանոսներին է տրված. և սուրբ քաղաքը կոխ կտան քառասունևերկու ամիս: Եվ իմ երկու վկաներին կտամ, և հազար երկու հարյուրևվաթսուն օր կմարգարեանան քուրձ հագած: Սորանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որ երկրի Աստծո առաջին կանգնած են: Եվ եթե մէկը կամենա նրանց վնասել, կրակ է դուրս գալիս նրանց բերանիցը և լափում է նրանց թշնամիներին. և եթե  մեկը կամենա վնասել նրանց`այսպես պիտի սատակի: Սրանք իշխանություն ունին երկինքը փակելու, որ անձրև չգա նրանց մարգարեության օրերում. և իշխանություն ունին ջրերի վրա նրանց արյուն դարձնելու, և երկիրն ամեն կերպ պատուհասներով հարվածելու քանի անգամ որ կամենան: Եվ երբոր իրենց վկայությունը կկատարեն, այն ժամանակ անդունդից դուրս եկող գազանը կռիվ կտա նրանց հետ, և կհաղթե նրանց և կսպանե նրանց: Եվ նրանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունը հոգևորապես Սոդոմ և Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տերն էլ խաչվեց: Եվ կտեսնեն ժողովուրդներից և ցեղերից և լեզուներից և ազգերից նրանց դիերը երեք օր և կես, և թող չեն տալ որ նրանց դնեն գերեզմանների մեջ: Եվ երկրի վերայ բնակվողները կուրախանան և կխնդան. և իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակվողներին: Եվ երեքևկես օրից հետո Աստվածանից կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտների վերայ կանգնեցին. և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա: Եվ մեծ ձայն լսեցին երկնքիցը որ ասում էր նրանց. վեր ելեք այստեղ. և վեր ելան երկինքն ամպով. և նրանց թշնամիները տեսան նրանց: Եվ նույն ժամում մեծ շարժ եղավ, և քաղաքի տասներորդ բաժինը կործանվեց, և այն շարժումից յոթ հազար մարդիկ սպանվեցին. և մնացածը մեծ վախով բռնվեցին և փառք տվին երկնքի Աստծուն: Երկրորդ վայն անցավ, և երրորդ վայը գալիս է շուտով: Եվ յոթներորդ հրեշտակը փողը փչեց, և մեծ ձայներ եղան երկնքում որ ասում էին. աշխարհքի թագավորությունները մեր Տերոջը և նրա Քրիստոսինը եղան. և նա կթագավորէ հավիտյանս հավիտենից: Եվ քսանչորս երեցները, որ Աստծո առաջին իրենց աթոռների վրա նստած էին, իրենց երեսների վրա ընկան և երկրպագեցին Աստծուն ասելով: Գոհանում ենք քեզանից, Տեր Աստված Ամենակալ, որ էիր և ես և որ գալու ես, որ քո մեծ զորությունն առար և թագավորեցիր: Եվ ազգերը բարկացան, և եկավ քո բարկությունը, և մեռելների ժամանակը, որ դատվին, և որ վարձքը տաս քո ծառա մարգարեներին և սուրբերին, և քո անունից վախեցողներին, փոքրներին և մեծերին, և երկիրն ապականողներին ապականես: Եվ Աստծո տաճարը որ երկնքում էր, բացվեց, և երևաց Աստծո տապանակը իր տաճարում, և եղան փայլատակներ և ձայներ և որոտմունքներ, և շարժ և մեծ կարկուտ»:
 

Գլուխ 11-ը Հայտնության խոսքերն են, ինչպես և Աստծո Խոսքն ամբողջությամբ, դրանք շատ կարևոր են մեզ համար:
Նախքան աշխարհի ոչնչացնելը, Աստված մեկ բան է անելու, որն ունենալու է որոշիչ նշանակություն: Նա պետք է վերջին անգամ Իսրայելի ժողովրդի միջից հավաքի  հավատքի պտուղները: Բացի այդ, ինչպես իսրայելացիների, այնպես էլ հեթանոսների համար, Աստված պետք է անի հետևյալը, մատնելով նրանց նահատակման, դարձնի նրանց առաջին հարության և համբարձման մասնակից:
Քանի որ, Աստվածաշունչը տալիս է բոլոր այդ իրադարձությունների ամբողջական պատկերը, մեզ անհրաժեշտ է գտնել Նոր Կտակարանի մեջ այն հատվածները, որտեղ նկարագրվում է Աստծո` փրկության և մեղքերի քավության մտահաղացումը: Գրվածքը շոշափում է այդ թեմաները, քանի որ եթե մենք չքննենք դրանք ուշադրությամբ, ապա մենք չենք ունենա հստակ պատկերացում սրբերի, Աստծո ծառաների և Իսրայելի ժողովրդի մասին, ում մասին որ խոսվում է Հայտնության գրքի մեջ:
 
 

Մեկնություն


Հատված 1. «Եվ ինձ մի եղեգ տրվեց գավազանի նման.և հրեշտակը կանգնած էր և ինձ ասում էր. Վեր կաց և չափիր Աստծո տաճարը և սեղանը և նրանում երկրպագողներին»:
Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ Աստծո ողորմությամբ ամեն ինչ պատրաստ է իսրայելացիներին մեղքից  փրկելու աշխատանքները սկսելու համար: «Չափիր» բառը նշանակում է, որ ժամանակների վերջում Աստված անձամբ է փրկելու Իսրայելի ժողովրդին իրենց մեղքերից:
Այս տողերի մեջ մենք պետք է մեր ամբողջ ուշադրությունը դարձնենք իսրայելացիների մեղքից փրկելու փաստի վրա: Աստծո այս խոսքը, մեզ ասում է այն մասին, որ այս պահից սկսվում է ջրի և Հոգու ավետարանի քարոզչությունը Իսրայելի ժողովրդին: Եվ դա նշանակում է Աստծո գործերի սկիզբը, որոնք իսրայելացիներին կդարձնեն Աստծո ժողովուրդ՝ փրկված իրենց բոլոր մեղքերից, ի շնորհիվ փրկության շնորհքի, որպես պարգև Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստված գրեց Հայտնության 11-րդ գլուխը նրա համար, որպեսզի ժամանակների վերջում Իսրայելի ժողովրդին տա մեղքերի քավություն: «Չափիր» բառն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խոսքում նշանակում է չափանիշների հաստատում ամեն բաների համար: Արդեն մտադրված լինելով փրկելու իսրայելացիներին՝ Աստված չափելով Իր տաճարը, ցանկանում է իմանալ՝ պատրաստ են արդյո՞ք նրանց սրտերն ընդունելու փրկության պարգևը: Իսկ եթե նրանք պատրաստ չեն դրան, այդ դեպքում, չափելով Իր տաճարը՝ Աստված կպատրաստի Իսրայելի ժողովրդին այն բանին, որ նրանց սրտերը կարողանան ամուր կանգնել հավատքի վրա:

Հատված 2. «Եվ գավիթը, որ տաճարից դուրս է, դուրս գցիր և մի չափիր, որովհետև նա հեթանոսներին է տրված. և սուրբ քաղաքը կոխ կտան քառասունևերկու ամիս»:
Աստված տվել է սատանային իշխանություն ճնշելու հեթանոսներին երեք և կես տարիների ընթացքում: Հետևաբար, բոլոր հեթանոսները պետք է իրենց սրտերով ընդունեն ջրի և Հոգու ավետարանը` քավության խոսքը: Եվ դա նրանք պետք է անեն որքան հնարավոր է շուտ, Մեծ Նեղության երեք և կես տարիների ընթացքում: Այս աշխարհի պատմությունը կավարտվի, երբ Մեծ Նեղությունը կհասնի իր գագաթնաժամին, ապա կսկսվեն նրա երկրորդ երեք և կես տարիները: Շուտով, մոտ ապագայում, կգա ժամանակը, երբ բոլոր հեթանոսները, ինչպես որ բոլոր սրբերը, ովքեր արդեն փրկված են իրենց բոլոր մեղքերից, կհետապնդվեն և կչարչարվեն սատանայի կողմից:
Այս կերպ, հեթանոսները պետք է ստանան մեղքերի թողություն և պատրաստեն իրենց հավատքը մարտիրոսության մինչ կանցնեն Մեծ Նեղությունների առաջին երեք և կես տարիները: Իսրայելի ժողովուրդը նույնպես կկրի տառապանքներ մեծ պատուհասների երեք և կես տարիների ընթացքում: Սակայն, միևնույն ժամանակ, իսրայելացիները կընդունեն այն փաստը, որ Հիսուսն հանդիսանում է իրենց Փրկիչը: Վերջ ի վերջո, Մեծ Նեղությունների երեք և կես տարիների ընթացքում, իսրայելացիները ձեռք կբերեն ազատագրում իրենց բոլոր մեղքերից: Մենք պետք է հասկանանք, որ Աստված թույլ կտա իսրայելացիներին ստանալու մեղքերի թողություն, նույնիսկ Մեծ Նեղությունների ժամանակ:

Հատված 3. «Եվ իմ երկու վկաներին կտամ, և հազար երկու հարյուրևվաթսուն օր կմարգարեանան քուրձ հագած»:
Մասնավորապես, Աստված կուղարկի Իսրայելի ժողովրդի մոտ Իր երկու վկաներին: Այս երկու վկաները օժտված կլինեն իշխանությամբ, որը կրկնակի կգերազանցի անցյալի մարգարեների իշխանությանը: Այն բառերով, որոնք կխոսեն այս  մարգարեները, Աստված կդրդի Իսրայելի ժողովրդին դավանելու Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Փրկիչը: Այս երկու մարգարեների շնորհիվ, շատ Իսրայելացիներ կդառնան Աստծո ճշմարտապես վերստին ծնված ժողովուրդ: 
Այս երկու մարգարեների միջնորդությամբ, որոնց Աստված կուղարկի Իսրայելի ժողովրդին մեղքերից փրկելու և ժամանակների վերջում հրաշքներ գործելու, Նա այս մարգարեների կողմից առաջնորդվող իսրայելացիներին կոչ կանի շրջվել դեպի Քրիստոսը և հավատալ նրան որպես իրենց Փրկչի: Այս երկու մարգարեները Մեծ Նեղության ընթացքում 1260 օր կկերակրեն Իսրայելի ժողովրդին Աստծո Խոսքով, այսինքն, մեծ պատուհասների առաջին երեք և կես տարիների ընթացքում: Պարգևելով իսրայելացիներին ջրի և Հոգու ավետարանը և քաջալերելով նրանց հավատալու նրան՝ Աստված թույլ կտա նրանց ձեռք բերելու փրկություն, որն ի շնորհիվ նրանց հավատքի, Նոր Կտակարանի ժամանակաշրջանի հեթանոսներին փրկեց մեղքերից:

Հատված 4. «Սորանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որ երկրի Աստծո առաջին կանգնած են»:
«Երկու ձիթենիներ» բառերի տակ, ենթադրվում է Աստծո երկու մարգարեները (Հայտնություն 11:10): Իսկ «Երկու ճրագակալները» նշանակում են Աստծո եկեղեցիները, որից մեկին նա հաստատեց հեթանոսների մոտ, իսկ մյուսին` Իսրայելացիների: Աստված կանգնեցրեց իր եկեղեցին ինչպես հեթանոսների, այնպես էլ իսրայելացիների մոտ, և Նա կշարունակի փրկել մոլորված հոգիներին մինչև վերջին օրը:
«Երկու ձիթենիներ և երկու ճրագակալների» մասին խոսելով Աստված ասում է մեզ, որ Հին Կտակարանի նման Իր մարգարեներին Նա ուղարկում էր իսրայելացիների մոտ և ազատում էր նրանց իրենց մեղքերից, խոսելով նրանց հետ այդ մարգարեների միջոցով, այդպես էլ հիմա, Իսրայելի ժողովրդից կբարձրանան երկու մարգարեներ, ովքեր կքարոզեն Իր Խոսքը, և այդ երկու մարգարեների միջոցով, Նա իսրայելացիներին կառաջնորդի դեպի Հիսուսին:
Իսրայելացիները լրջորեն չընդունեցին Աստծո ծառաներին, ովքեր իրենց ծագումով հեթանոսներ էին: Նրանք չէն լսում այն, ինչը Աստծո ծառաները պետք է իրենց պատմեն: Քանի որ իսրայելացիները լավ գիտեն զոհաբերության համակարգը և Հին Կտակարանի մարգարեությունը, ժամանակների վախճանի Աստծո մարգարեները, պետք է լինեն Իսրայելի ժողովրդից: Իսրայելացիները այնքանով լավ գիտեն Գրվածքները, որ քայլելու ընթացքում կարող են անգիր ասել Թորան ամբողջությամբ: Ահա, թե ինչու նրանք երբեք չեն հավատում նրան, ինչ իրենց ասում են Աստծո ծառաները, ովքեր հեթանոսներից էին:
Բայց այս անգամ, ուշադրություն դարձնելով ջրի և Հոգու ավետարանի Խոսքին, որը մենք ձեզ հետ քարոզում ենք, Աստծո ծառաներ կբարձրանան հենց Իսրայելի ժողովրդից: Երբ Իսրայելի ժողովրդի մեջ կհայտնվեն ջրի և Հոգու ավետարանին հավատացողներ, և երբ հավատացողների միջից կբարձրանան երկու մարգարեները, ում ընտրել էր Աստված, որը կբացի և կբացատրի նրանց Աստծո Խոսքը, միայն այդ ժամանակ ողջ Իսրայելի ժողովուրդը կհավատա:
Իսրայելի ժողովուրդը կիմանա, որ այդ երկու վկաները հանդիսանում են մարգարեներ` ուղարկված Աստծո կողմից, որպեսզի ժամանակների վախճանին իսրայելացիներին ազատագրեն մեղքերից: Այս երկու մարգարեները կհայտնեն իրենց զորությունը Իսրայելի ժողովրդին, ինչպես Աստծո ծառաները Հին Կտակարանային ժամանակաշրջանում, ում Իսրայելացիները լավ ճանաչել և վստահել են:
Իսրայելացիները սեփական աչքերով կտեսնեն հրաշքներ, որոնք կանեն այս երկու վկաները: Դրանից հետո իսրայելացիները կդառնան դեպի Հիսուս Քրիստոսը և կհավատան Տիրոջը: Երբ նրանք կդավանեն Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի և իրենց Փրկիչը, ինչպես մենք ենք դա անում, ապա նրանք կունենան մեզ նման հավատք, այսինքն, նրանք նույնպես կփրկվեն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Այս երկու վկաները կբացատրեն Աստծո Խոսքը, և այդ խոսքով կսնեն Իսրայելի ժողովրդին Մեծ Նեղությունների յոթամյա ժամանակահատվածի 1260 օրերի ընթացքում: Այնպես, ինչպես դուք և ես՝ Նոր Կտակարանի ժամանակաշրջանի հեթանոսներս փրկվեցինք հավատալով ջրի և Հոգու ավետարանին, նույնպես և իսրայելացիներին, ժամանակների վերջում, Աստված թույլ կտա փրկվելու ջրի և Հոգու ավետարանին հավատալով: 

Հատված 4. «Սորանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են»: 
Աստվածաշունչն Աստծո երկու ծառաներին անվանում է երկու ձիթենիներ: Իսկ երկու ձիթենիներ ասելով ենթադրվում են վերջին ժամանակների երկու մարգարեները: Ինչպես ասված է 10-րդ խոսքում «Եվ երկրի վրա բնակողները կուրախանան և կխնդան. և իրար ընծաներ կուղարկեն.որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակողներին»:
Որպեսզի հասկանանք այս Խոսքի իմաստը, մենք պետք է ուշադրություն դարձնենք այն բանին, թե ովքե՞ր են այս երկու ձիթենիները: Ձիթենիները կամ ձիթենու ծառերը Հին Կտակարանի ժամանակներում օգտագործվել են որպես հումք սրբարանի համար տարբեր պարագաներ պատրաստելու համար, իսկ Աստծո տաճարի զոհասեղանին թափվում էր ձիթենու յուղ: Բացի այդ, ձիթենու յուղն օգտագործվում էր տաճարի ճրագակալներում, որպես վառելիք: Աստծո տաճարի մեջ կարող էր օգտագործվել միայն ձիթենու յուղ: Աստված թույլ չէր տալիս, որ իր տաճարում օգտագործվեր ուրիշ յուղեր, բացի ձիթենու յուղից, և Նա միշտ հետևում էր, որ օգտագործվեր ձիթենու յուղ: Այսպիսով, մենք պետք է գիտենանք, որ ինչպես  ձիթենին, այնպես էլ թզենին խորհրդանշում են Իսրայելի ժողովուդը: 
Գոյություն ունեն տարատեսակ մեկնաբանություններ, թե ինչ են իրենցից ներկայացնում այս երկու ձիթենիներն ու երկու ճրագակալները: Որոշ մարդիկ հայտարարում են, որ իրենք են ձիթենու ծառերը: Թերևս, դա այդպես չէ, քանի որ ձիթենիներ բառի տակ ենթադրվում են օծյալները: Հին Կտակարանի ժամանակներում մարդուն օծում էին որպես մարգարե կամ թագավոր, կամ էլ քահանա: Որից հետո օծյալի վրա  իջնում էր Սուրբ Հոգին: Այսպիսով, ձիթենու տակ ենթադրվում է Հիսուս Քրիստոսը, որ  ծնվեց Սուրբ Հոգու սերմից  (Հռոմեացիս 11:24): Սակայն մարդկանց մեջ այս առումով առկա է բազմաթիվ թյուր ընկալումներ:
Բայց և այնպես, 11-րդ գլխի սկզբի տողերում հիշատակված երկու ձիթենիների տակ, ովքեր հանդիսանում են երկու վկաները, ենթադրվում են Աստծո երկու ծառաները, ում Աստված ընտրել էր ժամանակների վերջում իսրայելացիներին փրկելու համար: 
Ահա թե, ինչ է ասում մեզ 4-րդ խոսքը: Իսկ երկու ճրագակալների տակ այստեղ ենթադրվում են Աստծո երկու եկեղեցիները: Նրանցից մեկին Նա հաստատել է հեթանոսների մոտ, իսկ մյուսին Իսրայելի ժողովրդի: Հին Կտակարանի ժամանակաշրջանում, Աստծո եկեղեցին ի սկզբանե գտնվում էր իսրայելացիների մոտ: Սակայն Նոր Կտակարանի ժամանակաշրջանից սկսած, այն արդեն իսրայելացիների մոտ չէր: Ինչո՞ւ: Որովհետև, նրանք դեռ պետք է ընդունեն Հիսուսին, և որովհետև իրենց սրտերում դեռ չունէին Սուրբ Հոգին:
Քանի որ իսրայելացիները չնդունեցին ջրի և Հոգու ավետարանը, ոչ էլ Հիսուսին, ապա Աստծո եկեղեցու համար նրանց համար տեղ չկա: Սակայն, աշխարհի կործանումից առաջ, Մեծ Նեղության առաջին երեք և կես տարիների ընթացքում Աստված թույլ կտա իր եկեղեցուն բնակվել Իսրայելի ժողովրդի մեջ: Ահա թե, ինչու է Աստվածաշունչը մեզ  խոսում երկու ձիթենիների մասին, որոնք հանդիսանում են երկու վկաները:
Տերը կհաստատի Իր եկեղեցին և կփրկի ինչպես հրեաների, այնպես էլ հեթանոսների հոգիները: Եվ ի շնորհիվ այդ եկեղեցիների, Նա կքաջալերի նրանց ծառայության համար, ինչպես նաև հոգիներին մեղքից փրկելու համար այնքան ժամանակ, մինչև որ կգա հակաքրիստոսը: Դա նշանակում է, որ Աստված Իր եկեղեցու համայնքի անդամներից սուրբ անոթներ կպատրաստի, որպեսզի նրանք ծառայեն մեղքի մեջ թաղված հոգիներին փրկելու համար: Այդ պատճառով, մնացած ժամանակի մեջ, մենք պետք է հատուկ ջանասիրությամբ և հավատքով իրականացնենք մեր ծառայությունները:

Հատված 5. «Եվ եթե մէկը կամենա նրանց վնասել, կրակ է դուրս գալիս նրանց բերանիցը և լափում է նրանց թշնամիներին. և եթե  մեկը կամենա վնասել նրանց`այսպես պիտի սատակի»:
Աստված տվել է այս երկու մարգարեներին այսպիսի զորություն նրա համար, որպեսզի նրանք կարողանան իրենց հատուկ առաքելությունը իրականացնել: Աստված, որպեսզի ստիպի Իսրայելի ժողովրդին ապաշխարելու, և որպեսզի ժամանակների վերջում նրանք կարողանան սատանային հաղթել,  մեզ ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով կփորձի սպանել երկու վկաներին, անձամբ կվնասվի: Նա նաև ասում է, որ Իր Խոսքի զորությունը կլինի այս երկու վկաների հետ:
Այդ պատճառով Իսրայելի ժողովուրդը այս երկու մարգարեների ուսմունքին հավատալով՝ կդառնա Հիսուս Քրիստոսին: Ահա, թե ինչու համար է Աստված հայտնում իսրայելացիներին այս երկու ձիթենիները` երկու վկաներին, որպեսզի ժամանակների վախճանի ժամանակ նրանք կարողանան ազատվել իրենց մեղքերից:

Հատված 6. «Սրանք իշխանություն ունին երկինքը փակելու, որ անձրև չգա նրանց մարգարեության օրերում. և իշանություն ունին ջրերի վրա նրանց արյուն դարձնելու, և երկիրն ամեն կերպ պատուհասներով հարվածելու քանի անգամ որ կամենան»:
Քանի որ Իսրայելի ժողովուրդը չի ապաշխարի այնքան ժամանակ, մինչև որ  Աստծո ընտրյալ ծառաները կհայտնեն նրանց իրենց զորությունը, Աստված թույլ կտա երկու վկաներին օգտվելու իր զորությունից և իշխանությունից: Երկու մարգարեները ոչ միայն իսրայելացիներին կառաջնորդեն դեպի Հիսուսին, այլ նաև կհաղթեն Աստծո թշնամիներին Իր իսկ տված իշխանությամբ և կկատարեն այն ամենը, ինչի համար որ կանչվել էին: Աստված կօժտի մարգարեներին հատուկ իշխանությամբ նրա համար, որպեսզի նրանք կարողանան քարոզել Իսրայելի ժողովրդին մարգարեության Խոսքը իր ամբողջականությամբ, որպեսզի նրանք վկայեն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է իրենց երկար սպասված Մեսիան, և որ իսրայելացիները հավատան դրան:

Հատված 7. «Եվ երբոր իրենց վկայությունը կկատարեն, այն ժամանակ անդունդից դուրս եկող գազանը կռիվ կտա նրանց հետ, և կհաղթե նրանց և կսպանե նրանց»:
Այս Խոսքն ասում է մեզ այն մասին, որ երբ կվերջանա Մեծ Նեղությունների յոթամյա ժամանակի առաջին երեք ու կես տարիները, ապա երկրի վրա կհայտնվի հակաքրիստոսը: Հենց այդ ժամանակ, այն իսրայելացիներից նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, որպես իրենց երկար սպասված Մեսսիայի, վերջապես կկողմնորոշվեն իրենց հավատքի մեջ: Նրանցից շատերը կընդունեն մարտիրոսական մահ, պաշտպանելով իրենց հավատքը գազանի՝ հակաքրիստոսի, և նրա հետևորդների հետ ճակատամարտելիս: Աստծո երկու վկաները նույնպես կսպանվեն, երբ կիրականցնեն այն ամենը, ինչի համար որ կանչված էին:
Հակաքրիստոսի կողմից երկու վկաների սպանությունը կկատարվի Աստծո կամքով: Ինչո՞ւ: Որովհետև Աստված ցանկանում է վարձատրել նրանց նահատակությունը: Նրանց համար այդ պարգևը կլինի այն, որ նրանք մասնակից կլինեն առաջին հարությանը և Աստծո հետ կնստեն Գառնուկի հարսանեկան ընթրիքին և կստանան հավիտենական կյանք: Որպեսզի բոլոր սուրբերին նման շնորհք ցուցաբերվի, Աստված ցանկանում է, որպեսզի նրանք ընդունեն մարտիրոսական մահը` հանուն հավատքի: Դրա համար սուրբերը չպետք է վախենան, ոչ էլ խուսափեն նահատակությունից, այլ ընդհակառակը՝ ընդունեն այն հաստատակամ հավատքով և ստանան օրհնյալ վարձքը: 

Հատված 8. «Եվ նրանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունը հոգևորապես Սոդոմ և Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տերն էլ խաչվեց»:
Այս խոսքերը մեզ ասում են այն մասին, որ այդ «երկու վկաները», միանշանակ հանդիսանում են Իսրայելի ժողովրդի զավակները: Երկու ծառաները, ում Աստված ընտրում է Իսրայելի ժողովրդի փրկության համար, կլինեն ոչ թե հեթանոսներ, այլ հենց Իսրայելի ժողովրդի ներկայացուցիչներ: Դրա համար այս երկու վկաները կսպանվեն այնտեղ, որտեղ խաչվեց Հիսուսը: Այս փաստը հստակ և պարզորոշ ցույց է տալիս այն, որ երկու վկաները Իսրայելացիներ են: Իսրայելի ժողովրդի համար, նրանք Աստծո ծառաներ են: Որպեսզի Իսրայելի ժողովուրդը, որը հոգևորապես նման է Սոդոմի և Եգիպտոսի ժողովրդին, դարձի գա և հավատա Հիսուսին, Աստված նրանց մոտ կուղարկի Իր երկու մարգարեներին: Նա կօժտի նրանց հատուկ զորությամբ և իշխանությամբ, և կպատվիրի նրանց վկայել այն մասին, որ Հիսուսն է Մեսսիան, ում Իսրայելի ժողովուրդը սպասում էր:
Հակաքրիստոսը կսպանի Աստծո երկու ծառաներին Գողգոթայում, այսինքն այնտեղ, որտեղ խաչվեց Հիսուսը: Լցված լինելով չարությամբ՝ հակաքրիստոսի հետևորդները կատաղի ատելությամբ լցված կլինեն այս երկու վկաների նկատմամբ, ովքեր հավատում և վկայում են Հիսուսի մասին: Հռոմեացի զինվորների նման, ովքեր խաչեցին Հիսուսին և խոցեցին նրա մարմինը գեղարդով, սատանայի չար ծառաները կատեն ոչ միայն Հիսուսին, այլև Աստծո երկու վկաներին և կսպանեն նրանց:

Հատված 9. «Եվ կտեսնեն ժողովուրդներից և ցեղերից և լեզուներից և ազգերից նրանց դիերը երեք օր և կես, և թող չեն տալ որ նրանց դնեն գերեզմանների մեջ»:
Իսրայելացիների մեջ կան այնպիսիները, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Փրկչի: Տեսնելով Աստծո երկու ծառաների մարմինների մահը (երկու ձիթենիները), այդ մարդիկ աննկարագրելի ուրախությամբ կցնծան, և որպեսզի զմայլվեն տարած հաղթանակով, նրանք նույնիսկ չեն թաղի այդ զոհերին, ինչպես որ հարկն է: Սակայն նրանց հաղթանակը կվերածվի խաբկանքի, երբ Աստված «երկու վկաներին» նորից կյանքի կկոչի, և անհավատները Աստծուց կվախենան:
Նրանք իրար կշնորհավորեն հաղթանակի կապակցությամբ, այսինքն Աստծո երկու ծառաների մահվան կապակցությամբ, բայց դա երկար չի տևի: Որովհետև նրանք շուտով կհասկանան, որ հակաքրիստոսը չի կարող համեմատվել Հիսուսի հետ: Եվ այդ ժամանակ, նրանց կտիրապետի հիասթափությունն ու դատարկությունը:
Այս մարդկանց դուր չի գա Աստծո մարգարեական Խոսքը, որը կքարոզեն երկու մարգարեները: Դուրս գալով ընդդեմ Աստծո երկու վկաների՝ նրանք ոչ միայն չեն քաղի փրկության վերջին պտուղները, այլև կավարտեն այնպես, որ կդառնան սատանայի հետևորդներ:

Հատված 10. «Եվ երկրի վերայ բնակվողները կուրախանան և կխնդան. և իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակվողներին»:
Քանի որ, երկու մարգարեները, ովքեր կանչված էին Իսրայելի փրկության համար, կքարոզեն Աստծո մարգարեական Խոսքը, ապա նրանք մեծ գլխացավանք կհանդիսանան սատանայի հետևորդների համար: Այդ պատճառով, նրանք բոլորը կուրախանան այս երկու վկաների մահվան համար և իրար նվերներ կուղարկեն, այս կերպ  իրենք իրենց շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ: Մենք նույնպես ուրախանում ենք, երբ հեռանում են մարդիկ, ովքեր մեզ ինչ որ կերպ խանգարել են կամ վիրավորել: Հակաքրիստոսը և նրա հետևորդները ատելություն կզգան, երբ Աստծո կողմից կանչված երկու վկաները կսկսեն քարոզել Իր Խոսքը: Ամեն անգամ լսելով Աստծո Խոսքը՝ նրանց միտքը կընկնի հոգեվարքի մեջ: Եվ քանի որ նրանք կտառապեն և կտանջվեն, երբ ամեն անգամ երկու վկաները նրանց հետ կխոսեն Հիսուսի մասին, լուրն այն մասին, թե հակաքրիստոսը նրանց մահվան կմատնի, նրանց մոտ աննկարագրելի ուրախություն կառաջացնի: Ահա, թե ինչու, նրանք կշնորհավորեն իրար և կփոխանակվեն նվերներով:
 
Հատված 11. «Եվ երեքևկես օրից հետո Աստվածանից կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտների վերայ կանգնեցին. և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա»:
Սակայն, Աստված երկու վկաներին կդարձնի առաջին հարության մասնակից:
Վերը նշված տողերը հանդիսանում են այն բանի ապացույցը, որ առաջին հարությանը կմասնակցեն սուրբեր, ովքեր փրկության Խոսքին հավատալով փրկվել էին իրենց մեղքերից և իրենց հավատքը պաշտպանելով՝ ընդունել էին մարտիրոսական մահը:
Այն փաստը, որ կյանքի հոգին մտավ երկու վկաների մեջ երեք և կես օրից, մեզ ասում է այն մասին, որ Աստված չի հապաղի այս վկաներին մեռելներից հարություն տալու, ինչպես որ Հիսուսն հարություն առավ երրորդ օրը: Այն, որ Աստված տալիս է բոլոր սուրբերին հավատք առաջին հարության նկատմամբ, սուրբերի համար դա մեծ շնորհք է, բայց ոչ մեղավորների համար, ում այն կբերի ընկճանք և մեծ վախ: Սուրբերի առաջին հարությունը, Աստծո մեծ խոստումն է և Նրա պարգևն է սուրբերին իրենց հավատքի դիմաց:

Հատված 12. «Եվ մեծ ձայն լսեցին երկնքիցը որ ասում էր նրանց. վեր ելեք այստեղ. և վեր ելան երկինքն ամպով. և նրանց թշնամիները տեսան նրանց»:
Այս խոսքն ուղղակիորեն մեզ ասում է բոլոր սուրբերի հարության և համբարձման մասին: Այն մարդիկ, ովքեր հավատացին Աստծո մարգարեական Խոսքին և փրկվեցին իրենց բոլոր մեղքերից, այլ ընտրություն չեն ունենա, քան այն, որ իրենց հավատքը պաշտպանելով ընդունեն մարտիրոսական մահը: Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ Տերը հարություն կտա բոլոր սուրբերին, և նրանք կհամբարձվեն երկինք: Սուրբերն ու Աստծո ծառաները, ովքեր նվիրված են Նրան և ընդունեցին մարտիրոսական մահը, շնորհիվ Տիրոջ նկատմամբ ունեցած իրենց հավատքի, կօրհնվեն երկինք համբարձվելով: Մենք չենք կարող շնորհակալ չլինել Տերոջը, մեր հարության և համբարձման համար, որպես պարգև մարտիրոսական մահն ընդունելու դիմաց, որը Նրա պարգևն է փրկված լինելով մեղքերի ներման նկատմամբ ունեցած մեր հավատքի: Հայր Աստված թույլ կտա հարություն առնել և համբարձվել բոլոր նրանց, ովքեր կապստամբեն հակաքրիստոսի դեմ և հավատալով Հիսուս Քրիստոսի պարգևած ջրի ու Հոգու ավետարանին` կընդունեն մարտիրոսական մահը: Մենք պետք է հավատանք այս փաստին: Սուրբերի հարությունն ու համբարձումը շնորհք է, որը ջրի և Հոգու ավետարանին հավատալով փրկության հետևանքն է: Սա Աստծո պարգևն է: Սատանան և նրա  ժամանակների վախճանն արագացնողները կտեսնեն, թե ինչպես է իրենց բոլոր ջանքերը վերածվում ծխի, երբ սուրբերը, ում նրանք դաժանորեն հետապնդել և սպանել էին, հարություն կառնեն և կհամբարձվեն երկինք:
Աստված հարություն կտա և երկինք կվերցնի տառապած սուրբերին, բայց նա կոչնչացնի նրանց, ով դեռ երկրի վրա է՝ նրանց վրա ուղարկելով աղետներ Իր բարկության յոթ թասերից: Երբ դա կկատարվի, Նա կիջնի երկիր իր սուրբերի հետ և արդարներին կհրավիրի Քրիստոսի հարսանյաց ընթրիքին: Եվ խնջույք կանի մեր Տերը հազար տարի: Երբ հազար տարին լրանա, Նա թույլ կտա սատանային դուրս գալ անդունդի գուբից: Եվ Նա թույլ կտա սատանային  պատերազմելու Աստծո  և Նրա սուրբերի հետ, բայց վերջ ի վերջո, Նա կոչնչացնի սատանային և նրա կողմնակիցներին և կդատապարտի նրանց հավիտենական կրակի մեջ գցվելուն: Իսկ արդարները կմտնեն Երկնային թագավորություն և կապրեն այնտեղ Աստծո հետ հավիտյան:

Հատված 13. «Եվ նույն ժամում մեծ շարժ եղավ, և քաղաքի տասներորդ բաժինը կործանվեց, և այն շարժումից յոթ հազար մարդիկ սպանվեցին. և մնացածը մեծ վախով բռնվեցին և փառք տվին երկնքի Աստծուն»:
Երկու մարգարեների մարտիրոսական մահից, հարությունից և համաբարձումից հետո, ում Աստված կանչել էր իսրայելացիների փրկության համար, Նա թույլ կտա  Իր հրեշտակներին թափելու երկրի վրա Իր բարկության յոթ թասերը: Դրանից առաջացած աղետները կլինեն նվեր բոլոր նրանց համար, ով դեռ կմնա երկրի վրա սուրբերի համբարձումից հետո: Միայն այդ ժամանակ, նրանց կպարուրի վախը և նրանք Աստծուն փառք կտան, բայց դա արդեն անօգուտ կլինի, քանի որ նրանց գործողությունները չեն լինի ճշմարիտ հավատքի արտահայտումն Աստծո  սիրո նկատմամբ: Երբ այս աշխարհը կկործանվի, արդարները ձեռք կբերեն հավիտենական Երկնային Թագավորությունը, հավիտենական հարություն և հավիտենական շնորհք: Իսկ մեղավորներին սպասվում է հավիտենական տառապանքներ դժոխքի կրակում:  Ահա, թե ինչու ամեն մարդ պետք է ստանա մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Եվ քանի որ նրանք, ովքեր արդեն այդ կերպ փրկվել են, հավատում են Աստծո խոստացած նոր աշխարհին, ապա նրանք բոլորին և յուրաքանչյուրին կքարոզեն Ջրի և Հոգու Ավետարանը:

Հատված 14. «Երկրորդ վայն անցավ, և երրորդ վայը գալիս է շուտով»:
Երրորդ վայը կթափվի ինչպես հեթանոսների, այնպես էլ իսրայելացիների վրա, բացառությամբ նրանց, ով փրկագնվել է և տառապել, արդեն հարություն է առել և համբարձվել է: Պատուհասները, որոնք կսկսվեն այն պահից, երբ վեցերորդ Հրեշտակը կփչի փողը և մինչև բարկության յոթ թասերի աղետների սկիզբը, հռչակված յոթերորդ Հրեշտակի կողմից, կոչվում է երկրորդ վայ:
Յոթ փողերի Աղետները բաժանվում են երեք ժամանակահատվածների, այսինքն` վաղ, միջին և ուշ:
Բնական աղետները և հակաքրիստոսի ձեռքով մարտիրոսական մահն ընդունած սուրբերը կազմում են առաջին և երկրորդ վայը: Երրորդ վայը` դա այն արհավիրքներն են, որոնք կոչնչացնեն այս աշխարհն ամբողջությամբ: Այս երրորդ վայը, Աստծո բարկության յոթ թասերի տեսքով կթափվի մեղավորների վրա, ովքեր դեռ այս երկրի վրա են:

Հատված 15. «Եվ յոթներորդ հրեշտակը փողը փչեց, և մեծ ձայներ եղան երկնքում որ ասում էին.աշխարհքի թագավորությունները մեր Տերոջը և նրա Քրիստոսինը եղան. և նա կթագավորէ հավիտյանս հավիտենից»:
«Եվ մեծ ձայներ եղան երկնքում» խոսքերը մեզ ասում են այն մասին, որ սուրբերն ու Աստծո ծառաները, ովքեր ստացան իրենց մեղքերի քավություն, այդ պահին կլինեն երկնքում, երբ երկրի վրա կսկսվեն բարկության յոթ թասերի աղետները: Այսինքն, երկրի վրա չի լինի ոչ ոք Աստծո ժողովուրդից: Մենք պետք է հստակ հասկանանք սա:
«Աշխարհքի թագավորությունները մեր Տերոջը և նրա Քրիստոսինը եղան. և նա կթագավորէ հավիտյանս հավիտենից»: Այդ ժամանակ, երկնքում սուրբերը  կփառաբանեն Տերոջը: Իսկ, երբ բարկության բոլոր յոթ թասերն արդեն  թափված կլինեն երկրի վրա, նրանք Աստծո հետ նորից կիջնեն նորոգված երիկրի վրա և Նրա հետ կթագավորեն այս աշխարհքում հազար տարի: 
Որպեսզի մեզ ազատի մեղքից, այս ժամանակի ընթացքում մեր Տերը ծառայում էր մեզ, ինչպես որ ծառան է ծառայում իր տիրոջը, փոխարենը, որ կարող էր թագավորել մեզ վրա ինչպես Թագավոր: Նրա ողորմությամբ մեզանից նրանք, ովքեր հավատացին ջրի և Հոգու ավետարանին որպես փրկություն, դարձան Աստծո զավակներ: Եվ քանի որ մեր Տերը հավիտենական Թագավոր է, ապա Նա թույլ կտա մեզ թագավորել հավիտյանս հավիտենից: Ալելույա, Փառք Տերոջը:

Հատված 16. «Եվ քսանչորս երեցները, որ Աստծո առաջին իրենց աթոռների վրա նստած էին, իրենց երեսների վրա ընկան և երկրպագեցին Աստծուն ասելով»:
Աստված արժանի, որ Իրեն տրվի ամբողջ փառքը: Եվ նրանք, ովքեր փրկվել են իրենց մեղքերից, ճիշտ կանեն ընկնեն երեսի վրա և Աստծուն փառաբանեն: Մեր Տերը, ով արեց ամեն ինչ, որպեսզի փրկի մեղավորներին, արժանի է փառաբանության բոլոր սուրբերի և բոլոր արարածների կողմից, հիմա և հավիտյան:

Հատված 17. «Գոհանում ենք քեզանից, Տեր Աստված Ամենակալ, որ էիր և ես և որ գալու ես, որ քո մեծ զորությունն առար և թագավորեցիր»: 
Նրա համար, որպեսզի իր ժողովրդի հետ  թագավորի հիմա և հավիտյանս, մեր Տերը պարտության կմատնի սատանային և Հայր Աստծուց կստանա մեծ իշխանություն: Տերը կթագավորի հավիտյանս: Նա արժանի է դրան: Ես փառաբանում եմ Նրան, քանի որ Տերը, ով ոչնչացրեց աշխարհի բոլոր մեղքերը և փրկեց ջրի և Հոգու ավետարանին հավատացողներին և հնազանդեցրեց Իր թշնամիներին, արժանի է հզոր իշխանության և արժանի է թագավորելու հավիտյան: Դրա համար, բոլոր նրանք, ովքեր կընդունեն Աստծո գերագույն իշխանությունը, փառքով կպսակվեն Տիրոջ ամենակարողությամբ և սիրով՝ փառաբանելով Աստծուն հավիտյանս հավիտենից:

Հատված 18. «Եվ ազգերը բարկացան, և եկավ քո բարկությունը,և մեռելների ժամանակը, որ դատվին, և որ վարձքը տաս քո ծառա մարգարեներին և սուրբերին, և քո անունից վախեցողներին, փոքրներին և մեծերին, և երկիրն ապականողներին ապականես»:
Աստծո բարկության յոթ թասերի հեղման հետ միաժամանակ, վրա կհասնի նրանց կորուստը, ովքեր հոգևորապես հեթանոս կմնան: Վերը նշված տողերը մեզ ասում են, որ կգա ժամանակը, երբ Աստված կդատի բոլորին և յուրաքանչյուրին, քանի որ Նա բոլոր գոյության Դատավորն է: Աստված կվարձատրի Իր ծառաներին և մարգարեներին, սուրբերին և նրանց, ովքեր պաշտել են Իրեն: Եվ կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր ապստամբել են Իր դեմ և չեն հնազանդվել Իր կամքին: Աստված կթափի Իր բարկությունը նրանց վրա, ովքեր չեն ընդունում Նրա գերագույն իշխանությունը, և թույլ կտա սուրբերին, Իրեն հետ միասին քայլել փառքի մեջ: Դա նշանակում է, որ Աստված դարձել է ամենի դատավոր, ինչպես բարու, այնպես էլ չարի: 
Երբ Աստված կնստի Իր գահին, որպես վերստին ծնվածների Թագավոր և կդատի բոլորին և յուրաքանչյուրին, աշխարհի բոլոր մեղավորներն ու արդարները կստանան արդարացի վարձք, իրենց գործերի համեմատ: Իր դատաստանի որոշման համաձայն, Աստված սուբերին կպարգևի Երկնային Թագավորությունն ու հավիտենական կյանքը, իսկ մեղավորներին կդատապարտի դժոխքի կրակին և հավիտենական կորուստի: Հիսուս Քրիստոսի գերագույն իշխանությունն ու Նրա ժողովրդին թագավորելու շնորհքը կհարատևի հավիտյանս հավիտենից: Այդ ժամանակ առաջին աշխարհը կանցնի, իսկ երկրորդ աշխարհը՝ Քրիստոսի Թագավորությունը, կսկսվի:

Հատված 19. «Եվ Աստծո տաճարը որ երկնքում էր, բացվեց, և երեվաց Աստծո տապանակը իր տաճարում, և եղան փայլատակներ և ձայներ և որոտմունքներ, և շարժ և մեծ կարկուտ»:
Աստված սուրբերին և արդարներին տալիս է Իր Տաճարում կենալու շնորհքը: Այս ամենը տեղի կունենա համաձայն Աստծո Խոսքի, որը խոստացվել էր մարդկությանը Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստծո Թագավորությունը կսկսի հաստատվել համաձայն Նրա մարգարեական խոսքի և վերջնականապես կհաստատվի, երբ այդ մարգարությունը կիրականանա: 
Աստծո բոլոր խոստումները, սկսած սուրբերի հարությունից և համբարձումից մինչև Գառան հարսանյաց ընթրիքի մասնակցությունը և հավիտյանս թագավորելու երանությունը, հավասարապես խոստացված է, ինչպես Իսրայելի ժողովրդին, այնպես էլ հեթանոսներին: Նա հավասարապես է մոտենում, ինչպես Իսրայելի ժողովրդի փրկությանը, այնպես էլ մեր, երբ ժամանակների վախճանը կգա: Որովհետև այդ ժամանակ, թե նրանց և թե մեզ Աստված սահմանել է ընդունելու մարտիրոսական մահը: Աստված հարություն կտա և կհափշտակի թե Իսրայելացիներին, և թե հեթանոսներին: Թե մեկին, և թե մյուսին Աստված նույն փառքով կպսակի: Խոսքն ասում է մեզ, որ թեև, իսրայելացիները և հեթանոսները մարմնավորապես տարբեր ազգեր են, սակայն հոգևորապես ներկայանում են որպես Աստծո միասնական ժողովուրդ:
Շատերը հավատում են այսպես և հայտարարում են, որ վերստին ծնված մարդիկ կհափշտակվեն նախքան այն, երբ կսկսվեն Մեծ Նեղությունների յոթամյա ժամանակահատվածը: 
Սակայն դա այդպես չէ: Համաձայն Աստվածաշնչի, մարդիկ կշարունակեն լսել ճշմարիտ ավետարանը և կշարունակեն ստանալ մեղքերի քավություն Մեծ Նեղության յոթամյա ժամանակահատվածի առաջին երեք և կես տարիների ընթացքում: Այնուհետև կհայտնվի հակաքրիստոսը, սուրբերը կմատնվեն մարտիրոսական մահվան և նրանց հարությունից և հափշտակությունից հետո կգա Քրիստոսի հարսանյաց ընթրիքի ժամանակը, ով թույլ կտա սուրբերին թագավորելու Իր հետ Հազարամյա Թագավորության ընթացքում: 
Սուրբերը պետք է հստակ իմանան, թե երբ է հասնելու իրենց նահատակության, հարության և հափշտակման ժամանակը: Չիմանալով դա, նրանք կշարունակեն մնալ շփոթության մեջ և վերջապես այդպես էլ կմահանան: Նրանք, ովքեր հաստատ գիտեն Աստծո խորհուրդները կապված ժամանակի վախճանի հետ, հուսալով իրենց հարությանը և համբարձմանը, շարունակում են ջանասիրաբար ծառայել ավետարանին: Մարդիկ, ովքեր գիտեն, որ այս երկրի վրա ոչ մի բանի վրա չի կարելի հույս դնել, հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ պետք է ունենան նույն հույսը, ինչ որ ունեն վերստին ծնված մարդիկ: Եվ սուրբերը կընդունեն մարտիրոսական մահը՝ հավատալով Աստծո Խոսքին:
Մեր ժամանակներում անհրաժեշտ է ունենալ հավատք, որը ի զորու է զանազանել ժամանակները, որը սահմանել է Աստված: Ժամանակը, երբ ահազդու աղետները կթափվեն ամբողջ երկրի վրա և կհայտնվի հակաքրիստոսը, բավական մոտ է: Հիմա քնից արթնանալու ժամանակն է: Մենք պետք է հիշենք, որ մենք անցնելու ենք Մեծ Նեղության գրեթե բոլոր պատուհասների միջով: Բացառապես կարևոր է, որ մենք հավատանք Քրիստոսի վերադարձին, մեր հարությանն ու համբարձմանը, և  Քրիստոսի հետ մեր մասնակցությանը՝ Գառան հարսանյաց ընթրիքին: Նրա համար, որպեսզի ներկայումս մենք ունենանք համապատասխան հավատք, մենք պետք է մտնենք ջրի և Հոգու ավետարանի հովհանու տակ:
Ես հույս ունեմ և աղոթում եմ, որպեսզի դուք գիտենալով գալիք ժամանակների մասին՝ ունենաք համապատասխան միակ ճշմարիտ հավատքը, որն անհրաժեշտ է մեզ այդ ժամանակ: