(Հայտնություն 11:1-19)
Ի՞նչու Աստված կուղարկի երկու մարգարեներին Իսրայելի մոտ: Աստված դա կանի, որպեսզի փրկի Իսրայելի ժողովրդին: Այս գլխի գլխավոր թեման սահմանող տողերում ասված է, որ Աստված կպատվիրի իր երկու մարգարեներին մարգարեանալ 1260 օր: Դա կարվի նրա համար, որպեսզի վերջին անգամ փորձ կատարվի իսրայելացիներին փրկելու համար: Այն փաստը, որ Աստված այս կերպ կփորձի փրկել Իսրայելի ժողովրդին նաև նշանակում է, որ հասել է այս աշխարհի վերջի օրերը:
Հատված 2. «Եվ գավիթը, որ տաճարից դուրս է. Դուրս գցիր և մի չափիր, որովհետև նա հեթանոսներին է տրված. և սուրբ քաղաքը կոխ կտան քառասուն և երկու ամիս»:
Սա նշանակում է, որ Մեծ Նեղության յոթամյա ժամանակահատվածի սկսվելով սարսափելի աղետներն ահագնացող ուժով կթափվեն հեթանոսների վրա, այդ ժամանակ այդ հեթանոսներից նրանք, ովքեր լսեցին և հավատացին ավետարանին, կմատնվեն մարտիրոսական մահվան: Եվ այդ ժամանակ Աստված փրկելով հրեաներին՝ նրանց մոտ կուղարկի իր երկու մարգարեներին, պատվիրելով նրանց վկայելու այն մասին, որ Հիսուս Քրիստոսն է Աստված և Փրկիչ: Այսպիսին են Աստծո գալիք գործերը:
Մենք պետք է այս Խոսքը սովորեցնենք նրանց, ովքեր սատանայից գայթակղված լինելով՝ հայտարարում են, որ այն մարդիկ, ովքեր ղեկավարում են իրենց աղանդավոր կազմակերպությունները, հանդիսանում են ժամանակի վերջի երկու ձիթենիները կամ նրանք հանդիսանում են հենց այն Եղիան, ով գալու էր ժամանակների վախճանին: Աշխարհիկ եկեղեցիներն ամեն անգամ Հայտնության մասին խոսելիս հաճախակի են անդրադառնում երկու ձիթենիների մասին եղած տողերին: Իմ քրիստոնեական կյանքում երբևէ հանդիպած տարբեր հերետիկոսական աղանդների կողմից խաբված մարդկանց մեջ երբևէ չի եղել մեկը, որ չհայտարարի, որ իր եկեղեցու առաջնորդն է հանդիսանում այդ ձիթենիներից մեկը, որի մասին խոսում է Հայտնության գիրքը: Բոլոր հերետիկոսները, ում ես ճանաչել եմ, առանց բացառության, նման հայտարարություն են արել:
Սակայն, երկու ձիթենիներն ու երկու ճրագակալները, որի մասին խոսվում է Հայտնության գրքում, ամենևին էլ այն չէ, ինչի մասին խորհում են հերետիկոսները: Իրականում, այդ ձիթենիների տակ ենթադրվում են երկու մարգարեները, ում Աստված կկանչի Իսրայելի ժողովրդից, որպեսզի փրկի նրանց:
11-րդ գլխում մանրամասնորեն նկարագրվում է այն, թե ինչպես է Աստված փրկելու Իսրայելի ժողովրդին:
Հռոմեացիներին ուղված ուղերձի նման, Հայտնության գրքի յուրաքանչյուր գլուխ բացատրում է իր առանձին թեման: Եվ միայն գիտենալով այդ թեման՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչի մասին է խոսվում տվյալ գլխի մեջ: Կարդալով այն մասին, թե ինչպես են հեթանոսները քառասուներկու ամիսների ընթացքում ոտքի տակ կոխկրտելու սուրբ քաղաքը, որոշ մարդիկ, չիմանալով այդ գլխի թեման, կարող են ասել, որ հենց այդ ժամանակահատվածում է, որ վրա կհասնի վերջին ժամանակները հեթանոսների համար և կսկսվի Իսրայելացիների փրկության ժամանակը: Այսինքն, սկսված այս պահից, փրկվել կկարողանան միայն Իսրայելացիները:
Սակայն, նմանատիպ պնդումները հեռու են ճշմարտությունից: 7-րդ գլխում խոսվում է այն մասին, որ նույնպես և մեծ քանակությամբ հեթանոսներ դուրս կգան Մեծ Նեղությունից: Այլ կերպ ասաց, ինպես որ հեթանոսները, այնպես էլ իսրայելացիները ձեռք կբերեն փրկություն Մեծ Նեղության ժամանակ: Դրա համար, 11-րդ գլխում խոսվում է այն մասին, որ Աստված կկանչի երկու մարգարեներին, Իսրայելի ժողովրդի փրկության համար, սակայն դա չի նշանակում, որ հեթանոսների համար փրկության ճանապարհը պատվիրված է:
Ոմանք կարող է ինձ հարցնեն` «Մի՞թե 144 հազար իսրայելացիները դեռ չեն փրկվել, քանի որ 7–րդ գլխում խոսվում է ճիշտ այդքան քանակությամբ իսրայելացիների մասին, ում Աստված կնքել է»: Սակայն, այստեղ հարկավոր է հասկանալ, որ կնքված լինելը և փրկված լինելը նույնը չէ: Փրկություն ձեռք բերել մարդ կարող է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Փրկությունը ձեռք է բերվում միայն հավատալով նրան, որ Հիսուս Քրիստոսը, գալով այս աշխարհ, մկրտվելով, որպեսզի մեր մեղքերը Իր վրա վերցնի, մեր մեղքերը բարձրացրեց Իր հետ Խաչափայտին, ընդունելով խաչի մահը և մեռելներից հարություն առնելով` դարձավ մեր Փրկիչը: Մենք գիտենք, որ մինչև մահ մենք կլինենք մեղքի գերիները, բայց թերևս մենք փրկված ենք հավատալով, որ Հիսուս Քրիստոսը ներեց մեր բոլոր մեղքերը և դարձավ մեր Փրկիչը: Երբ 144 հազար իսրայելացիները կնքվեն, Աստված կկանչի Իր երկու մարգարեներին և նրանց միջոցով կքարոզի իսրայելացիներին փրկության ավետարանը: Այլ կերպ ասած, Աստվածաշունչն ասում է մեզ, որ երկու մարգարեները կքարոզեն ավետարանը իսրայելացիներին և նրանցից 144 հազարը կփրկվեն: Աստվածաշունչն անաչառ և անկողմնակալ է: Ձեռք բերել փրկություն, մարդ կարող է միայն Հիսուս Քրիստոսի մեջ: Աստված երբեք առանց պատճառի չի ասի մեկին. «Դու փրկված ես», այն դեպքում երբ մյուսին կմերժի ասելով. «Իսկ դու՝ ոչ»: Բոլորը պետք է գան Աստծո մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով: Երկու մարգարեները, ովքեր 4 –րդ խոսքում հիշատակվում են որպես երկու ձիթենիներ, կսպանվեն Գողգոթա կոչված վայրում: Նրանց սպանված մարմինները կմնան առանց թաղվելու, և նրանք, ովքեր չեն հավատա Հիսուսին և չեն ընդունի Նրան, կուրախանան նրանց մահվան համար և իրար նվերներ կուղարկեն: Բայց 11-րդ և 12-րդ խոսքերում ասվում է. «Եվ երեքուկես օրից հետո Աստվածանից կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտքերի վրա կանգնեցին.և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա: Եվ մեծ ձայն լսեցի երկնքից որ ասում էր նրանց. Վեր ելեք այստեղ. և վեր ելան երկինքն ամպով. և նրանց թշնամիները տեսան նրանց»:
Այս տողերը պարզ և հստակ ասում են այն մասին, որ մենք՝ դուք և ես, հեթանոսներ ենք: Մենք հավատքով, երբ գա ժամանակը, նույնպես կնահատակվենք և մահից կարճ ժամանակ անց, հարություն կառնենք և կհամբարձվենք երկինք: Այս թեման կարմիր թելի նման անցնում է ամբողջ Հայտնության գրքի միջով: Կան այնպիսի տողեր, որ ասում են մեզ, որ երբ յոթ գավաթների պատուհասները հեղեն երկիրը, հափշտակված սուրբերը երկնքում կփառավորեն Աստծուն:
Գլուխ 14-ում նաև խոսվում է 144 հազար փրկվածների մասին, ովքեր փառաբանում են Աստծուն այն երգով, որը կարող են երգել միայն նրանք, ովքեր առաջիններն են ստացել փրկություն: Սա ասում է այն մասին, որ երբ Իսրայելի ժողովուրդը փրկվի, նրանց ամենուրեք կմատնեն մարտիրոսական մահվան և շուտով դրանից հետո կգա նրանց հարության և համբարձման ժամանակը: Նույնը վերաբերվում է հեթանոսներին: Ժամանակների վախճանին, դուք և ես կանցնենք յոթ գավաթների պատուհասների պատճառով վրա հասած բազմաթիվ փորձությունների և տառապանքների միջով, սակայն Աստված կպաշտպանի մեզ այդ աղետներից: Երբ Մեծ Նեղությունը իր առաջին երեք ու կես տարիներից հետո հասնի իր գագաթնակետին, սուրբերի հետապնդումները նույնպես կհասնեն կուլմինացիոն կետին: Սակայն, դա երկար չի տևի: Բազմաթիվ Աստծո ծառաներ և սուրբեր կչարչարվեն, և նրանց մահից անմիջապես հետո կհամբարձվեն երկինք: Ինչո՞ւ: Որովհետև Հայտնության գրքում բազմաթիվ անգամներ խոսվում է այն մասին, որ երբ Աստծո բարկության յոթ գավաթները կհեղվեն երկրի վրա, սուրբերն արդեն կլինեն երկնքում և կփառավորեն Աստծուն: Հայտնության Խոսքն այն նկարագրում է որպես զարմանահրաշ մի բան:
Հայտնություն 10:7 համարը ասում է. «Բայց յոթներորդ հրեշտակի ձայնի օրերում, երբոր փողը կփչի, Աստծո խորհուրդն էլ կկատարվի, ինչպես ավետարանեց իր ծառա մարգարեներին»: Այստեղ ի նկատի ունի այն, որ հափշտակությունը հանդիսանում է մի խորհուրդ, որն Աստված ծածկել է ուրիշներից: Թեսաղոնիկեցիների Առաջին նամակի 4:15 համարում Պողոս Առաքյալն ասում է. «Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից»:
Սակայն, այն փաստը, որ Տերը կիջնի երկնքից, ամենևին էլ չի նշանակում, որ Նա դա կանի անմիջապես: Նա վայր գալով երկնքից՝ կմնա ամպերի մեջ, և երբ առաջին հարությունը կյանքի կկոչի վերստին ծնվածներին՝ տեղի կունենա նրանց հափշտակությունը, որի ժամանակ սուրբերը կհանդիպեն Տիրոջը ամպերի վրա: Գառան հարսանյաց ընթրիքից հետո, որը տեղի կունենա օդի մեջ, ամպերում, և նրանից հետո, երբ այս աշխարհն ամբողջությամբ կկործանվի բարկության յոթ թասերի արհավիրքների հեղումից, Տերը վայր կգա մեզ հետ նորոգված երկիր և Իրեն կհայտնի նրանց, ովքեր դեռ ողջ կմնան:
Մեկնաբանել Աստվածաշունչն ու Հայտնության գիրքը՝ հիմնվելով ինչ որ մեկի անձնական դիտարկումների վրա, նշանակում է գնալ կործանման ճանապարհով: Դա պարզապես ճիշտ չէ: Չի կարելի կուրորեն հավատալ ուսմունքին, որն վարկածներ են, ընդամենը մի քանի աստվածաբանների ենթադրություններ, և չի կարելի պաշտպանել այդ ուսմունքները՝ չունենալով Խոսքի պատշաճ ընկալումը:
Քրիստոնեական պահպանողական շրջանակներում հայտնի և հարգված աստվածաբանների մեջ կան որոշ գիտնականներ, այնպիսին ինչպիսին են Լյուիս Բերկոֆն ու Աբրահամ Կյուպերը, ովքեր Հակահազարամյա ուսմունքի կողմնակիցներ են: Մեծ Նեղությունների մասին գոյություն ունեցող բոլոր ուսմունքներից, Մեծ Նեղության ժամանակ հափշտակության տեսության, ինչպես նաև Հակահազարամյա ուսմունքին հավատալ, նշանակում է չհավատալ Աստվածաշնչին: Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ հավատում էին Մեծ Նեղությունից հետո հափշտակվելու տեսությանը: Մեր օրերում գրեթե յուրաքանչյուրը հավատում է Մեծ Նեղությունից առաջ հափշտակության տեսությանը: Սակայն այս տեսությունը նույնպես չի համապատասխանում Աստվածաշնչին: Մարդկանց դուր է գալիս, երբ իրենց պատմում են Մեծ Նեղությունից առաջ հափշտակության մասին: Ինչո՞ւ, որովհետև այդ տեսության համաձայն, քրիստոնյաները պատճառ չունեն անհանգստանալու Մեծ Նեղության յոթ տարիների համար: Դրա համար էլ հավատացյալները գտնում են, որ ընդունելի տարբերակն է ապրել հավատքով, որը ոչ պաղ է, ոչ էլ տաք: Իսկ եկեղեցիները վախենում են միայն համայնքի քանակական աճի պատճառով: Այս կերպ թուլանում է մարդկանց հավատքը: Քանի որ նրանք մտածում են, որ անհրաժեշտություն չկա անհանգստանալու Մեծ Նեղության վրահաս արհավիրքներից, և նրանց հավատքը սկսում է թուլանալ, այն դեպքում, երբ նրանց հավատքը պետք է ավելի ամրանար և հաստատվեր գալիք վախճանի մոտալուտ գալուստին սպասելով: Մարդիկ սկզբից հավատում էին հակահազարամյաին, այնուհետև ինչ որ մի ժամանակ նրանք դարձան Մեծ Նեղությունից հետո հափշտակության տեսության կողմնակիցներ, իսկ հիմա նրանք հավատում են Մեծ Նեղությունից առաջ հափշտակվելու տեսությանը:
1830 թվականին Մուդիի աստվածաշնչյան ինստիտուտի պրոֆեսոր Վերապատվելի Սքոֆիլդը սկսեց գրել իր Աստվածաշնչյան տեղեկատուն: Սկոֆիլդի վրա մեծ ազդեցություն ունեցավ Դարբի անունով աշխարահռչակ աստվածաբանը: Դարբին՝ Սքոֆիլդի հոգևոր ուսուցիչը, մի ժամանակ եղել է կաթոլիկ քահանա: Նա բավական խելացի մարդ էր և ուներ գիտելիքների լայն շրջանանակ: Նա հրաժարվեց կաթոլիցիզմից, երբ որ հասկացավ նրա սխալականությունը: Նա հարեց ոչ մեծ քրիստոնեական համայնքի և դարձավ նրա առաջնորդը: Չնայած նրան, որ Դարբին անընդհատ կարդում և ուսումնասիրում էր Աստվածաշունչը, նա չկարողացավ հասկանալ, թե երբ տեղի կունենա հափշտակությունը: Մեծ Նեղության սկզբում, թե՞ վերջում: Այս հարցին հստակ պատասխան գտնելու համար նա մեկնեց ճանապարհորդելու աշխարհով մեկ: Մի օր, իր շրջագայության ժամանակ, նա հանդիպում է մի պատանի աղջկա, ով զբաղվում էր Պնեվմատոլոգիայով, այսինքն հոգիների մասին ուսմունքով: Այս աղջիկը պնդում է, որ իր տեսիլքում նա տեսել է, որ հափշտակությունը կպատահի նախքան Մեծ Նեղության սկիզբը: Հավատալով աղջկա պատմածին և վստահ լինելով դրանում, որ հափշտակությունը տեղի կունենա նախքան Մեծ Նեղության սկիզբը՝ Դարբին դադարեցնում է իր աստվածաշնչյան հետազոտությունները՝ ստեղծելով Մեծ Նեղությունից առաջ հափշտակության ուսմունքի տեսությունը:
Սակայն, քանի որ այդ ժամանակներում մարդիկ հավատում էին Մեծ Նեղությունից հետո հափշտակության տեսությանը, ապա Դարբիի տեսությունը հանդիպեց անհավանության: Դարբին հայտարարեց, որ այն ամենը, ինչ նկարագրված է Հայտնության գրքում, վերաբերվում է Իսրայելի ժողովրդի փրկությանը և հեթանոսների փրկության հետ ոչ մի կապ չունի: 10:11. «պետք է դու դարձյալ մարգարեանաս», նա մեկնաբանեց որպես պատվեր, քարոզել ոչ թե բարի լուրը՝ ջրի և Հոգու ավետարանը, այլ Աստծո Թագավորության գալուստի բարի լուրը:
Սքոֆիլդը, որը ամբողջությամբ ընդունեց Դարբիի այս վարկածը, ներառեց այն իր աստվածաշնչյան տեղեկատուի մեջ և եկավ այն բանին, որ ստեղծեց «յոթ ժամանակների» ուսմունքի իր սեփական տարբերակը: Սքոֆիլդի պնդումները պատասխանում էին այդ ժամանակվա պահանջներին, հաջողությամբ տեղ գտնելով ընդհանուր պատմական պատկերի մեջ: Նրա տեսությունը առաջացնում էր մեծ դժգոհություններ հավատացյալների մեջ ամբողջ աշխարհով մեկ, սակայն վերջ ի վերջո լայն ճանաչում գտավ:
Իսկ ի՞նչ է ասում Աստված Աստվածաշնչի մեջ: Սուրբ Գրքում տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսը բացում գիրքը, որը յոթ կնիքներով է կնքված: Նա բացում է այն Աստծո գահի առջև, Ով յոթ կնիքներով բաժանել է մարդկության պատմությունը յոթ ժամանակների:
Առաջին ժամանակ: Դա սպիտակ ձիու ժամանակն է: Դա փրկության ժամանակն է, մի ժամանակ, երբ Աստված նախապես, աշխարհի և մարդու արարչագործության պահից իսկ սկսած, որոշեց փրկել մեզ և իրոք փրկեց մեզ Իր որոշման համաձայն: Հայտնության 6:2-րդ համարում ասված է. «Եվ տեսա, և ահա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ.և մի պսակ տրվեց նրան, և նա դուրս եկավ հաղթելով և հաղթելու համար»:
Սա նշանակում է, որ Տերը հաղթեց և շարունակում է հաղթել: Նախքան աշխարհի արարումը, ավետարանը գոյություն ուներ և փրկությունը սկսված էր:
Երկրորդ ժամանակ: Դա կարմիր ձիու ժամանակն է, սատանայի ժամանակը: Դա դևի ժամանակն է, երբ նա զրկեց մարդկությանը խաղաղությունից՝ ստիպելով նրանց պատերազմել իրար դեմ, ատել իրար և ներգրավեց մարդկանց կրոնական կռիվների մեջ:
Երրորդ ժամանակ: Դա սև ձիու ժամանակն է, որ է հոգևոր և ֆիզիկական քաղցի ժամանակը:
Չորրորդ ժամանակ: Դա դեղնականաչ ձիու ժամանակն է, մարտիրոսության ժամանակը:
Հինգերորդ ժամանակ: Դա հափշտակության ժամանակն է: Աստված հափշտակությունը հաստատեց որպես ժամանակներից մեկը:
Վեցերորդ ժամանակ: Դա Աստծո բարկության յոթ թասերի ժամանակն է: Այս թասերի հեղումը կբերի իր հետևից այս աշխարհի կործանումը:
Հաջորդ ժամանակը, դա նոր երկնքի և նոր երկրի՝ Հազարամյա Թագավորության, ժամանակն է: Այսպիսով, յոթ կնիքներով կնքված գրքում Աստված բաժանեց մարդկության պատմությունը յոթ ժամանակահատվածների:
Իսկ Սքոֆիլդը բաժանեց համաշխարհային պատմությունը յոթ ժամանակահատվածների իր սեփական հայեցողությամբ: Ի տարբեություն իր յոթ ժամանակների, յոթ ժամանակները, որի մասին մարգարեանում է Հայտնությունը, խոսելով Աստծո ձեռքում գտնվող յոթ կնիքներով գրքի մասին, ասում է, որ այդ ժամանակները հաստատված են Աստծո կողմից: Սակայն, մարդիկ առաջվա պես խոսում են Մեծ նեղության սկզբում հափշտակության տեսության մասին: Եվ շատերը հավատալով այս տեսությանը՝ հանգում են այն եզրակացությանը, որ նրանք այլևս կարիք չունեն անկեղծորեն հավատալու Աստծուն: Իրենց հոգիներում, այս մարդիկ արդեն որոշել են իրենց համար՝ «քանի որ, մենք կհափշտակվենք նախքան Մեծ Նեղությունը, ապա, երբ վրա կհասնի Մեծ Նեղության յոթամյա ժամանակահատվածը՝ մենք կլինենք Աստծո հետ: Դրա համար կարիք չկա անհանգստանալու»: Եթե Աստծո Խոսքը մեզ ասեր, որ մենք կհափշտակվենք նախքան Մեծ Նեղությունը, ապա իրոք որ մենք անհրաժեշտություն չէինք ունենա ամրացնելու մեր հավատքը: Մեզ համար բավական կլիներ տարին մեկ կամ երկու անգամ եկեղեցի գնալ: Բայց սա այն չէ, ինչ ասեց մեզ Աստված:
«...նրանք կմարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր»: «...նրանք ոտքերով կոխ կտան սուրբ քաղաքը քառասուն երկու ամիս»: Աստծո այս Խոսքը, մեզ ասում է այն մասին, որ հեթանոսները նույնպես կփրկվեն Մեծ Նեղության ժամանակ: Աստված կկանչի Իր երկու մարգարեներին՝ քարոզելու ջրի և Հոգու Ավետարանը: Ոչ մի մարդ չի կարող կանգնել Աստծո առաջ, առանց անցնելու Նրա կողմից սահմանված Մեծ Նեղության յոթամյա ժամանակահատվածի առաջին երեք ու կես տարիների տառապանքների և պատուհասների միջից: Աստված մեզ ասում է նաև, որ շատ նահատակներ կլինի Մեծ Նեղության ժամանակ:
Որպեսզի մարդը ունենա ճիշտ հավատք Հիսուս Քրիստոսի նկատմամբ, նա պետք է հստակ իմանա Աստվածաշունչը և հավատա նրան, ինչը ճշմարիտ է: Եթե մարդը քարոզում է և հավատում է իր սեփական հայեցողությամբ, ապա այդ մարդը հերետիկոս կդառնա: Պատճառը, որ աշխարհում առկա է անթիվ աղանդավորական կազմակերպություններ, կայանում է նրանում, որ մարդիկ իրենց հավատքը հիմնում են Աստվածաշնչի սեփական մեկնաբանության վրա:
Այն փաստը, որ Իսրայելը կփրկվի, ասում է մեզ, որ Աստծո մտահաղացումը կիրականանա համաձայն Իր Խոստման Խոսքի: Սա նաև ասում է այն մասին, որ Աստված երբեք չի դրժի մեզ տրված Իր խոստումը, Նա կկատարի ամբողջը: Ահա, թե ինչու է մեր հույսն այսքան մեծ:
Երկու իսրայելացի մարգարեները իրենց մահից հետո հարություն կառնեն երեք ու կես օր հետո և կմտնեն Երկնային Թագավորություն (կհամբարձվեն երկինք): Այսպիսին է Աստծո հափշտակությունը, և սա նույնպես օրինակն է այն բանի, թե ինչպես կհամբարձվեն Մեծ Նեղության նահատակները և մեր հափշտակության կանխալուրն է: Աստվածաշունչն ասում է մեզ, որ այն բանից հետո, երբ յոթերորդ փողը կփչի, այս երկիրը կդառնա Քրիստոսի Թագավորությունը և Նա կթագավորի հավիտյան: Եվ Նրա հետ կթագավորեն նրանք, ովքեր հավատացին Հիսուս Քրիստոսին:
Աստված սուրբերի հափշտակությունից հետո ամբողջությամբ կոչնչացնի այս երկիրը: Մենք չգիտենք, կոչնչանա արդյոք այս աշխարհը 100 տոկոսով, այս մասին Աստվածաշնչում ոչինչ ասված չէ, բայց Հայտնության 11:18 Աստված ասում է. «Եվ ազգերը բարկացան, և եկավ քո բարկությունը, և մեռելների ժամանակը, որ դատվին. և որ վարձքը տաս քո ծառա մարգարեներին և սուրբերին, և քո անունից վախեցողներին՝ փոքրներին և մեծերին, և երկիրն ապականողներին ապականես»:
Հափշտակությունն այնպայման տեղի կունենա հենց որ Մեծ Նեղության երեք ու կես տարին կանցնի իր գագաթնակետը: Այսինքն ոչ թե ճիշտ երեք ու կես տարի հետո, այլ՝ մի քիչ անց: Յոթամյա ժամանակահատվածի գագաթնակետը կլինի այն պահը, երբ Մեծ Նեղությունը կհասնի իր գագաթնակետին: Այս ժամանակ Իսրայելի ժողովրդից սրբերը կմատնվեն մարտիրոսական մահվան և որոշ ժամանակ անց տեղի կունենա հափշտակությունը:
Հափշտակությունից հետո մենք բոլորս երկնքում, ամպերի վրա, կմիանանք Գառան հարսանյաց ընթրիքին:
Երբ մենք օդում, ամպերի վրա, կմասնակցենք Գառան հարսանյաց ընթրիքին, իսկ մենք կմասնակցենք, ինչպես ասվում է Մաթեվոսի ավետարանի 25-րդ գլխում, մենք կլինենք այնտեղ, իսկ Աստծո բարկության յոթ թասերի արհավիրքները կհեղեղեն այս երկիրը: Փառավորելով Աստծուն ամպերի վրա և տեսնելով այն ամենը, ինչ կկատարվի երկրի վրա, մենք ավելի կգոհանանք Նրանից Իր ողորմության համար:
Ես հույս ունեմ և աղոթում եմ, որպեսզի ի շնորհիվ Հայտնության Խոսքի, դուք կարողանաք ճանաչել ժամանակները, երբ վրա կհասնի ժամանակների վախճանը, որպեսզի դուք ինչպես որ հարկն է հավատաք Խոսքին, որ ապրեք հավատքով և որպեսզի պատրաստվեք ապագային: Որպեսզի փառաբանություն և պատիվ բարձրացնեք Աստծուն, ծառայեք Նրան՝ մասնակցելով Նրա հետ Գառան հարսանյաց ընթրիքին, դուք պետք է ամրապնդեք ձեր հավատքը:
Ես հույս ունեմ, որ Հայտնության Խոսքը ձեզ համար կդառնա ուղեցույց աստղ գալիք օրերում, և որ այն ձեզ անընդհատ կհիշեցնի ապրելու անհրաժեշտության մասին՝ անկեղծ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: