(Հայտնություն 12:1-17)
12-րդ գլխում պատմվում է, թե ինչպես է Աստծո եկեղեցին հաղթահարում ժամանակների վախճանի փորձանքներն ու տառապանքները: 1-ին Խոսքում ասվում է. «Եվ մի մեծ նշան երևաց երկնքում. մի կին՝ արեգակն իր վրա առած. և լուսինը նրա ոտների տակ. և նրա գլխի վրա տասներկու աստղերի պսակ»:
«...մի կին՝ արեգակն իր ոտների տակ», այս խոքերի տակ ենթադրվում է Աստծո եկեղեցին երկրի վրա, իսկ «և լուսինը նրա ոտների տակ» խոսքերը նշանակում է, որ եկեղեցին դեռևս ենթարկվում է աշխարհի օրենքներին: Սա ասում է մեզ այն մասին, որ թե Աստծո եկեղեցին, և թե այդ եկեղեցու սուրբերը Աստծուն կփառաբանեն այս աշխարհում մարտիրոսանալու համար:
«Եվ նրա գլխի վրա տասներկու աստղերի պսակ» խոսքերը նշանակում են, որ Աստծո եկեղեցին, ժամանակների վախճանին կպատերազմի սատանայի հետ և հավատքով կընդունի նահատակությունը: Ինչպես ասում է Աստվածաշունչը, Աստծո եկեղեցին անպատճառ կհաղթանակի: Անկախ այն բանից, որ սատանան, որպեսզի ոչնչացնի մեր հավատքը, ամեն կերպ կսպառնա մեզ, կպատճառի մեզ ցավ, մեր կյանքի նկատմամբ ոտնձգություն կկատարի, բայց և այնպես մենք կպաշտպանենք մեր հավատքը և մարտիրոսաբար կմահանանք: Դա կլինի հավատքի հաղթանակ:
Վաղ քրիստոնեական եկեղեցու ժամանակաշրջանում, շատ սուրբեր, ովքեր ապրել են մեզանից առաջ, նույնպես մատնվել են մարտիրոսության: Մարտիրոսությունը ձեռք չի բերվում մեր ջանքերով, այլ՝ Սուրբ Հոգիով, որը բնակվում է մեր սրտերում:
«Մի կին՝ արեգակն իր վրա առած»: «Կին» բառի տակ ենթադրվում է Աստծո եկեղեցին, իսկ այն, որ «արեգակն իր վրա առած» է, նշանակում է, որ եկեղեցին կենթարկվի դաժան հալածանքերի: Նույնիսկ ժամանակների վախճանի սարսափազդու աղետների ամենաթեժ պահին, սուրբերը զգոնությամբ կպաշտպանեն իրենց հավատքը և չեն խոնարհվի սատանայի առջև: Ինչո՞ւ: Որովհետև Սուրբ Հոգին, որ լցնում է նրանց սրտերը զորությամբ, կքաջալերի նրանց ապստամբելու և մարտնչելու սատանայի դեմ: Սուրբ Հոգին պարգևում է նրանց այնպիսի հավատք, որը երբեք չի նահանջում ոչ մի տեսակի հալածանքներից, եթե նույնիսկ կյանքն է կգտնվում վտանգի տակ: Սուրբերը, երբեք ծունկ չեն ծռի սատանայի առջև, քանի որ նրանք, ովքեր իրենց հույսը դրել են Երկնային Թագավորության վրա, հավատում են Աստծո Խոսքին, որն ասում է նրանց, որ յոթ փողերի աղետները շուտով կանցնեն, իսկ դրանցից հետո կհետևի Աստծո բարկության յոթ թասերի արհավիրքները, որոնք կոչնչացնեն ամեն ինչ այս երկրի վրա:
Երբեք չեն խոնարհվի սատանայի առջև նրանք, ովքեր գիտեն և հավատում են, որ իրենք չեն տեսնի ավելի լավ աշխարհ, եթե կհանձնվեն սատանայի ողորմությանը: Աստծո բարկության յոթ թասերի աղետները, որը կհեղվի հակաքրիստոսի և նրա հետևորդների վրա, անգութորեն և դաժանորեն կոչնչացնեն նրանց: Սուրբերը, որ գիտեն բոլոր այս սպասվելիք աղետների մասին ամեն ինչ, երբեք չեն ուրանա իրենց հավատքը՝ սպառնալիքների պատճառով, քանի որ Սուրբ Հոգին առաջնորդում է նրանց սրտերը: Սուրբ Հոգին, որը բնակվում է մեզանում, մեզ ուժ կտա ապստամբելու սատանայի դեմ, հաղթել նրան և ընդունել մարտիրոսությունը: Երբ չորրորդ փողի ձայնով կանչված աղետները կվերջանան, և հինգերորդ և վեցերորդ փողերի աղետների ժամանակը կգա, վրա կհասնի մեր նահատակության պահը: Միայն նրանք, ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց, կպաշտպանեն իրենց հավատքը և դրա պատճառով կհետապնդվեն: Հակաքրիստոսը, Աստծո թույլատրությամբ կունենա իշխանություն ամբողջ աշխարհի վրա, երբ որ երկրի վրա կթափվեն յոթ փողերի աղետները:
Գիտենալով, որ նա երկար չի իշխի այս աշխարհի վրա, հակաքրիստոսը՝ սատանայի ծառան, կհետապնդի նրանց, ովքեր ծառայում են Հիսուս Քրիստոսին: Հակաքրիստոսը կփորձի որքան հնարավոր է շատ հոգիներ տանել իր ետևից դժոխք: Սակայն նրանք, ովքեր իրենց մեղքերը դրեցին Հիսուսի վրա՝ Նրա մկրտության ժամանակ, հետ չեն կանգնի հակաքրիստոսի հետապնդումներից, այլ հակառակը, հաստատակամորեն կպաշտպանեն Հիսուսի տված ավետարանը և կընդունեն մարտիրոսական մահը:
Մարտիրոսությունը հանդիսանում է հավատքի վկայությունը: Այս վկայությունը ունեցողները ձեռք կբերեն Հազարամյա Թագավորությունը, Նոր Երկինքը և Նոր Երկիրը, որը նրանց համար պատրաստել է Տերը: Սա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու Ավետարանին, որը քարոզվում է ամբողջ աշխարհում: Աստվածաշնչում ասված է, որ ժամանակների վախճանին, գրեթե բոլոր վերստին ծնվածները կնդունեն մարտիրոսական մահը: Սակայն այն մարդիկ, ովքեր, իբր թե մարտիրոսական մահից խուսափելու համար կհրաժարվեն իրենց հավատքից և կդառնան հակաքրիստոսի կողմնակիցները, խոնարհվելով նրա առջև որպես Աստծո, կկործանվեն խոցերից, որոնք կթափվեն Աստծո յոթ թասերից: Նրանց մահը չի լինի մարտիրոսական, այլ իզուր մահ՝ առանց որևէ հույսի: Երբ սատանան և հակաքրիստոսը կնետվեն դժոխք, այդ մարդիկ նույնպես կընկնեն նրանց հետ այնտեղ:
Անմտություն կլինի ուրանալ Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքը, որպեսզի այդ կերպ հնարավոր լինի խուսափել մարտիրոսական մահից և Մեծ նեղության ժամանակ, գոնե մի քիչ մեղմացնել տառապանքները: Որովհետև, երբ յոթ փողերի աղետները վերջանան, երկրի վրա կհեղվեն Աստծո բարկության յոթ թասերի պատուհասները, որից հետո, շատ քիչ մարդ կմնա կենդանի: Պարզ է մի բան, ով ստացել է մեղքերի թողություն, հաստատ կնդունի մարտիրոսական մահը և որպեսզի մարտիրոսության ժամանակ Տիրոջից հետ չկանգնենք, մենք պետք է հիմա պատրաստենք մեր հավատքը՝ ունենալով Աստծո Խոսքի ճիշտ ընկալում և պատկերացում վերջին ժամանակների մասին:
Մենք ստացել ենք մեղքերի թողություն, և երբ որ մենք կմատնվենք մարտիրոսական մահվան, մենք երջանկության այնպիսի զգացողություն կունենանք, որը երբևէ չենք ունեցել: Եկեք, մեր սրտերում ունենանք հաստատ հավատք նրա նկատմամբ, որ մեզ նախասահմանված է մարտիրոսանալ հանուն Հիսուս Քրիստոսի: Երբ մենք կնդունենք մարտիրոսական մահը, Տերը մեզ անպայման հարություն կտա և կհափշտակի երկինք, այդ կերպ մեզ թույլ տալով փառավորվելու Հազարամյա Թագավորությունում: Նա պարգևում է մեզ հավիտենական Նոր Երկինքն և Նոր Երկիրը և մեզ թույլ կտա թագավորելու և ապրելու հավիտյան: Եթե մենք հաստատ հավատում ենք սրան, ապա մեր տառապանքները կվերածվեն ուրախության:
Պողոս Առաքյալն ասում է. «Որովհետև այսպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի»:
Քարոզելով ավետարանը՝ Պողոսը շատ տառապանքներ կրեց: Նրան շատ անգամներ ծեծել են մինչև մերձ ի մահ: Սակայն, հավատալով այն բանին, որ այդ տառապանքները նա պիտի կրի Աստծո փառքի համար, նրա համար այդ ցավերը վերածվում էին անհավանական ուրախության: Պատմական փաստերի և ժողովրդական ասույթների համաձայն, գրեթե բոլոր առաքյալները, ներառյալ նաև Պողոսը, ընդունել են մարտիրոսական մահը: Պետրոսը ըստ ավանդության խաչվել է գլխիվայր՝ Վատիկանյան բլրի վրա: Առաքյալների նման, բազմաթիվ վաղ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, այդ թվում նաև Պոլիկարպոսը, փառավորել են Աստծուն՝ կենդանի այրվելով կրակի վրա: Նրանք դա չէին կարողանա անել, եթե Աստված չզորացներ Իր սուրբերին:
Սակայն, չնայած այն բանին, որ այդ ժամանակներում եղել են հավատարիմ սուրբեր, գտնվել են նաև քրիստոնյաներ, ովքեր դավաճանել են իրենց հավատքը: Աստվածաբան Օրիգենը, ով բավականին հարգված է այսօրվա աստվածաբանների կողմից, եղել է նրանցից մեկը, ով լսել է ավետարանը առաքյալներից: Սակայն, երբ եկավ ժամանակը ընդունելու մարտիրոսական մահը, նա խուսափեց դրանից: Նրա կյանքը պահպանեցին այն դեպքում, երբ իր հավատակից եղբայրները մարտիրոսանում էին: Նա չեր կարողանա կենդանի մնալ, եթե չհրաժարվեր այն ամենից, ինչ Հիսուսն արել էր իրեն համար: Օրիգենը մեկն էր նրանցից, ով մերժում էր Հիսուսի աստվածությունը: Սակայն, անկախ դրանից, ժամանակակից աստվածաբանները նրան համարում են հեղինակավոր աստվածաբան-գիտնականներից մեկը: Ինչո՞ւ Օրիգենը խուսափեց մարտիրոսական մահից այն դեպքում, երբ մյուս սուրբերը սպանվեցին: Որովհետև նա ուներ թույլ կամքի ուժ և դա այն դեպքում, երբ տանջանքի ենթարկված սուրբերն ունեին ուժեղ կամք: Սուրբերը, ովքեր մարտիրոսանում էին փառաբանելով Աստծուն, անում էին դա այն բանի համար, որովհետև հավատում էին Պողոս առաքյալի խոսքերին « …այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի»: Այլ կերպ ասած, նրանք կարող էին կրել իրենց տառապանքները նրա համար, որ հավատում էին Աստծո խոստումներին, ըստ որի, Նա խոստանում էր հարություն տալ և հափշտակել նրանց երկինք՝ պարգևելով նրանց Իր Հազարամյա Թագավորությունը: Մենք պետք է հստակ հասկանաք, որ մեր նահատակության ժամանակը կգա: Նրանք, ովքեր ապրում են քաջ գիտակցությամբ, որ այդ անխուսափելի իրադարձությունները կկատարվեն՝ տարբերվում են մյուս մարդկանցից: Նրանք, ովքեր հավատում են, որ վաղ քրիստոնեական սուրբերի տառապանքները նկարագրող կտավները հանդիսանում են նաև իրենց սեփական տառափանքները, կարող են ապրել՝ ունենալով համարձակ, արժանի և հաստատակամ հավատք: Նրանք կարող են ունենալ այդպիսի հավատք այն պատճառով, որ Աստվածաշնչի Խոսքը կդառնա մի խոսք, որը կնկարագրի Իրենց սեփական կյանքը: Այս մարդիկ միշտ ապրում են այն հավատքով, որն ի զորու է ընդունել մարտիրոսությունը: Այլ բառերով ասած, նրանք ապրում են մշտապես հավատալով նրան, որ իրենց մարտիրոսական մահից հետո, Աստված իրենց հարություն կտա և նրանք կհափշտակվեն երկինք: Նրանք հավատում են, որ Նա կպարգևի իրենց նոր երկինք և նոր երկիրը, որն Աստված ծրագրել և պատրաստել էր Իրենց համար:
Նրանք, ովքեր հավատում են դրան, կարող են ապրել հավատքի համարձակությամբ, քանի որ գիտեն, որ հավատքը իրենց պատրաստում է մահվան, որը նրանք կկարողանան ընդունել՝ փառավորելով Աստծուն: Եվ քանի որ, դա միայն ինչ-որ մի վարդապետության խնդիր չէ, այլ՝ ճշմարիտ հավատքի, ապա նրանք, ովքեր ամբողջությամբ չեն հավատում Աստծո Խոսքին և ավետարանին, առաջինները կլինեն, ովքեր մեզ կմատնեն հակաքրիստոսի ձեռքը: Ահա, թե ինչու Աստծո եկեղեցու մեր քույրերն ու եղբայրները, ովքեր նույնպես ունեն այսպիսի հավատք և ովքեր կլինեն մեզ հետ հավիտյանս հավիտենից, այդքան կարևոր են մեզ համար, երբ որ մենք գիտակցելով այս փաստը՝ կնդունենք նահատակությունը: Աստծո ծառաները, Նրա ժողովուրդը և Նրա եկեղեցին, այս ամենը մեզ համար ներկայացնում են մեծ արժեք:
Վաղ քիստոնեական ժամանակաշրջանի եկեղեցու սուրբերն ունեցել են հավատք, որը եղել է ավելի համոզիչ և հաստատակամ, քան մեր հավատքը, հավատքը բոլոր նրանց, ովքեր ապրում են ժամանակների վերջում: Նրանք հավատում էին իրենց նահատակությանը հաջորդող հարությանը և համբարձմանը: Նրանք հավատում էին Հազարամյա Թագավորությանը, Նոր Երկնքին և Նոր Երկրին: Ահա, թե ինչու արդեն այն ժամանակ, նրանք ապրում էին այնպես, կարծես թե ապրում են Մեծ Նեղության ժամանակ: Ապրում էին այնպես, կարծես թե Տերոջ վերադարձն արդեն շատ մոտ էր: Եվ քանի որ վաղ քրիստոնեական եկեղեցու սուրբերն այնպես հաստատակամ էին հավատում Մեծ Նեղության մասին եղած Աստծո Խոսքին՝ իրենց նահատակությանը, հարությանը և հափշտակությանը, որ երբ մենք կարդում ենք նրանց տառապանքների մասին, գալիք Մեծ Նեղության ժամանակներում ապրողներիս համար, նրանց կյանքի նկարագրությունները թվում են այնքան իրական:
Մենք, պետք է պատրաստենք մեր հավատքը նահատակության համար, ամուր ամրացնելով դա մեր սրտերի մեջ, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ մեր սեփական աչքերով կտեսնենք ժամանակների վախճանը: Սատանան ճակատամարտի կհրավիրի յուրաքանչյուրին, ով հավատում է Քրիստոսի ջրին և արյանը, որպեսզի ցնցի նրա հավատքը և ստիպի հրաժարվել դրանից: Որպեսզի արժանապատվորեն պատասխանվի այդ մարտահրավերին, մենք պետք է ամուր կապենք մեր սրտերը ջրի և Հոգու ավետարանի հետ: Եվ մենք պետք է նորից և նորից ստուգենք այդ կապի ամրությունը՝ հուսալով Նոր Երկնքին և Նոր Երկրին, ստուգել, որպեսզի համոզված լինենք, որ նա չի թուլանա մեր սեփական մարտիրոսության ժամանակ:
Պատճառը, որով վաղ քրիստոնեական եկեղեցու սուրբերը հաստատակամորեն պաշտպանել են իրենց հավատքը, կայանում է նրանում, որ նրանք նույնպես գիտեցել են և հավատացել Մեծ Նեղության մասին եղած Սուրբ Գրքի խոսքերին: Նրանք հավատացել են իրենց նահատակությանը, հարությանը և հափշտակությանը: Դուք և ես, նույնպես կնդունենք մարտիրոսական մահը: Ես կմահանամ, ինչպես և կմահանաք դուք, մենք բոլորս կմահանանք՝ պաշտպանելով մեր հավատքը: Հավանաբար ես կլինեմ առաջինը, ում կբռնեն և կտանջեն հակաքրիստոսի ծառաները: Ինքնին, դա կարող է սարսափելի հեռանկար թվալ, սակայն, վերջ ի վերջո, այստեղ չկա մի բան, որից արժեր վախենալ: Քանի որ, որպեսզի կարելի լինի խուսափել մարտիրոսական մահից, անհրաժեշտ է հրաժարվել մեր հավատքից, որը մեզ համար հանդիսանում է բացարձակապես անհնարին մի բան: Եվ վերջապես մենք չպետք է մոռանանք նրա մասին, որ մեր նահատակության շնորհիվ կփառավորվի Աստված, դրա համար էլ Նա ծրագրել է նմանատիպ ճակատագիր մեզ համար: Դրա համար մեր մարտիրոսությունը մի բան է, որի միջից մենք պետք է անցնենք, գոնե առնվազը մեկ անգամ: Եվ քանի որ, մենք չենք կարող խուսափել մեր ճակատագրից, ապա եկեք դիմավորենք այն՝ լցված զորությամբ և համարձակությամբ: Մեր երկնավոր Թագավորը տվել է մեզ իշխանություն, որը բացի մեզանից ոչ ոք չունի: Բացի դրանից, մենք ունենք հավիտենական շնորհքի հույսը: Այդ պատճառով, մենք պետք է միշտ խնդրենք Աստծուն, որ նա մեզ ուժ տա և մենք ավելի կփառավորենք Նրան: Եթե մենք անվախ հավատում ենք մեր մարտիրոսությանը, մենք ավելի կլցվենք ուրախությամբ: Դա մեծ փառաբանություն է Աստծո համար և մեծ շնորհք մեզ համար:
Աստված գրեց Հայտնության գիրքը նրա համար, որպեսզի մեզ պատմի սուրբերի մարտիրոսության, հարության և հափշտակության մասին, ինչպես նաև Հազարամյա Թագավորության, Նոր Երկնքի և Նոր Երկրի մասին: Դրա համար, իմանալ Հայտնության գիրքը, նշանակում է ունենալ հստակ և հաստատակամ հավատք այս կործանվող աշխարում: Նոր Երկրի և Նոր Երկնքի ճանապարհը, որի մասին խոսվում է Հայտնության մեջ, հնարավոր չէ անցնել առանց ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած հավատքի: Իսկ այդպիսի հավատքը հաստատվում է մարտիրոսությամբ: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք ամրացնեք ձեր սրտերը նման հավատքով և հաստատ համոզված լինեք, որ երբ կգա ժամանակը, դուք չեք դավաճանի ավետարանին, այլ կնդունեք մարտիրոսական մահը: Եթե դուք կունենաք այսպիսի հավատք, ապա այս պահից սկսած, ձեր կյանքը արմատապես կփոխվի: Մենք զուր տեղը չենք մահանա, ինչպես կմեռնեինք, եթե բռնված լինեինք սատանայի կողմից: Հետևելով մեր սրտերում բնակվող Սուրբ Հոգու առաջնորդություններին, մենք կմեռնենք պաշտպանելով մեր հավատքը: Դա է իրական մարտիրոսությունը: Անպայման կգա մեր նահատակության օրը: Սակայն, մենք չենք վախենում, քանի որ գիտենք, որ թեև սատանան կսպանի մեր մարմինները, բայց Աստված մեզ կյանքի կկոչի մեր նոր՝ փառքով պսակված մարմիններով: Մենք, նաև գիտենք, որ շուտով, մեր մարտիրոսական մահից անմիջապես հետո, կհետևի մեր հարությունն ու հափշտակությունը, և որ այդ ամենից հետո, մեզ սպասվում է Հազարամյա Թագավորությունում և երկնային Թագավորությունում հավիտյանս թագավորելու երանությունը:
Մի անգամ, հռոմեական կայսր Ներոնը, որպեսզի վերակառուցի քաղաքը՝ այրեց Հռոմը: Երբ նրան դիմեցին Հռոմի կատաղած քաղաքացիները, նա ամբողջ մեղքը բարդեց քրիստոնյաների վրա և նրանց նկատմամբ արյունալից հաշվեհարդար կազմակերպեց: Սրա նման, երբ Մեծ Նեղության ժամանակ, երկրի վրա կհեղվեն բնական աղետները, հակաքրիստոսը դրանցում կմեղադրի մեզ՝ սուրբերիս, և կսկսի հետապնդել և սպանել մեզ: Դրա համար, մենք հենց հիմա, պիտի աղաչենք Աստծուն, որ նա մեզ հավատք տա, որը մեզ հնարավորություն կտա դիմավորելու մարտիրոսական մահը: Եթե մենք չենք հրաժարվի մեր հավատքից և կնդունենք մարտիրոսական մահը, կհայտնվի Աստծո փառքը: Սակայն, եթե մենք հրաժարվենք մեր հավատքից, խոնարհվենք հակաքրիստոսի առջև և խոստովանենք նրան որպես մեր աստվածը, ապա մենք կգցվենք դժոխքի հավիտենական կրակի մեջ: Այլ բառերով ասած, եթե մենք խնդրում ենք Աստծուց, որ Նա մեզ հավատք տա, որով մենք կկարողանանք հաղթել հակաքրիստոսին, ապա մեր Տերը պարգևում է մեզ զորություն և իշխանություն: Սակայն, եթե մենք չամրապնդենք մեր սրտերը և ուրանանք մեր հավատքը, ապա միայն դժոխքը կլինի պատրաստված մեզ համար:
Հիմա, ես կպատմեմ ձեզ մի պատմություն, որը տեղի է ունեցել Կորեական պատերազմի ժամանակ: Մի խումբ հյուսիս-կորեական բանակի զինորականներ, մտան մի եկեղեցի, որը գտնվում էր թերակղզու հարավային՝ գյուղական մի վայրում: Այդ եկեղեցու քահանան՝ ոմն Շուդալ Բաե-ն էր: Եկեղեցու բակը գտնվում էր անխնամ վիճակում և զինվորականներից մեկը, տեսնելով դա, հրամայեց քահանային շտապ կարգի բերելու բակը: Քահանան հրաժարվեց, պատճառաբանելով, որ կիրակի օրը նա պահպանում է Աստծո օրենքը և դրա համար չի կարող աշխատել: Մերժում ստանալու պատճառով, բարկացած զինորականը սպառնաց սպանել նրան իր համայնքի մարդկանց աչքերի առջև, եթե վերջինս չմաքրի բակը: Սակայն, քահանան շարունակում էր պնդել իրենը, ասելով, որ նա պետք է պաշտպանի իր հավատքը: Վերջ ի վերջո, զինվորականները գնդակահարեցին նրան: Ավելի ուշ, որոշ քրիստոնյաներ ճանաչեցին նրա մահը, որպես մարտիրոսություն: Բայց իրականում, քահանայի մահը մարտիրոսություն չէր: Ինչո՞ւ: Որովհետև մարտիրոսություն է համարվում հանուն արդար գործի համար մահանալը, որը փառաբանում է Աստծուն: Իսկ մահանալ սեփական համառության պատճառով, քողարկելով դա հավատքի հավատարմության տակ՝ ոչ մի կերպ չի կարելի համարել մարտիրոսություն: Կարող ենք արդյո՞ք մենք, հրաժարվել սիրո փրկությունից, որը մեզ պարգևել է Աստված: Երբ որ մենք, լցված էինք արատներով և մեղքերով՝ Հիսուս Քրիստոսը, Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերը և դրանք Իր հետ միասին խաչափայտին բարձրացրեց: Եթե մենք ի վիճակի չենք հավատարիմ մնալ մեր Տերոջ սիրուն մինչև ի մահ, ապա, հանուն մեր մարմնի, որը պարզապես կանհետանա մեր մահից հետո, մենք կարող ենք նաև հրաժարվել ավետարանից, որը տալիս է մեզ նոր երկինքն ու նոր երկիրը: Մենք նախասահմանված ենք փրկության համար, որպեսզի քարոզենք փրկության ավետարանը բոլորին, ովքեր ապրում են այս երկրի վրա և մահանալ քարոզելով: Մի մոռացեք, որ սուրբերի ճակատագիրը, ովքեր մեղքերի թողություն են ստացել, հանդիսանում է նաև մեր սեփական ճակատագիրը, որի համաձայն մենք պետք է հավատքով ապրենք և ընդունենք մարտիրոսական մահը, որպեսզի հաղթենք սատանային հանուն այն փառքի, որի մեջ Աստված մեզ կմտցնի:
Մենք այնքան թերություններ ունենք և այնքան արատներով ենք լցված, որ մենք ոչ մի կերպ չենք կարող Աստծուն փառավորել: Սակայն, այնպիսի մարդկանց՝ ինչպիսին մենք ենք, Տերը հնարավորություն է տվել փառաբանելու Աստծուն: Այդ հնարավորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մարտիրոսություն: Մի խուսափեք դրանից: Եկեք հավատանք Աստծուն, որին, եթե մենք խնդրենք, կկրճատի Մեծ Նեղության ժամանակը: Եկեք Նոր Երկնքի և Նոր Երկրի հույսով հաղթահարենք մեր ժամանակավոր տառապանքները, որոնք շուտով կվերջանան: Եկեք ապրենք այն հավատքով, որ Տերը թույլ չի տա նրանց չարաչար տառապելու, ովքեր նվիրաբար ծառայել են Իրեն և Նա թույլ չի տա, որ նրանց հետ կատարվի մի բան, որը նրանց կստիպի ուրանալ իրենց հավատքը: Եկեք ապրենք այն հավատքով, որ Նա կպաշտապանի Իր ժողովրդին և կհայտնի նրանց Իր անսահման ողորմությունը:
Հանուն մեր Տերոջ, գիտակցելով այն փաստը, որ մենք պետք է ընդունենք մարտիրոսական մահը, մեզ անհրաժեշտ է ձեռք բերել դժվարություներ և անհաջողություններ հաղթահարելու, ինչպես նաև աշխատասիրության փորձառությունը: Մենք, կհեշտացնենք մեր հավատքը ի շնորհիվ Տերոջ հետ քայլելու և երբ կգա ժամանակը, մենք կկարողանանք դիմավորել մեր նահատակությունը՝ այն ուժով, որը տվել է մեզ Տերը: Եթե մենք, հանուն մեր Տերոջը, չտառապենք և չաշխատենք, հանուն Նրա չզոհենք, մեծ ահ կպատի մեզ, երբ Մեծ Նեղության գալուստի հետ՝ կժամանի նաև մեր մարտիրոսանալու պահը: Միայն նրանք, ովքեր արդեն տառապել են և զգացել ցավ, կկարողանան հաղթահարել մարտիրոսությունը:
Ես աղոթում եմ Աստծուն այն մասին, որպեսզի ձեր հավատքի կյանքը լինի այնպիսին, որը լցված կլինի տառապանքներով և այդ տառապանքների նկատմամբ տարած հաղթանակներով: Ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի, երբ գա մարտիրոսանալու պահը, դուք լինեք նրանց մեջ, ովքեր իրենց շուրթերով կդավանեն, որ իրենց մարտիրոսական մահն այն փառքն է, որի մեջ նրանք մտնելու են Աստծո ողորմությամբ: Եթե դուք, հաստատակամ եք ձեր հավատքով ձեռք բերելու Երկնային Թագավորությունը, ապա թե Նոր Երկինքը և թե Նոր Երկիրը անպայման ձերը կլինեն: Աստված ցանկանում է, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը (1 Տիմոթեոս 2:4):