• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 10: Հայտնություն (Մեկնություններ Հայտնության Գրքի Վերաբերյալ)

[13-1] Հակաքրիստոսի Հայտնվելը (Հայտնություն 13:1-18)

2021.04.04 140
Հակաքրիստոսի Հայտնվելը(Հայտնություն 13:1-18)
«Եվ տեսա ծովից մի գազան դուրս գալիս, որը յոթ գլուխ ուներ և տաս եղջյուր, և նրա եղջյուրների վրա տասը թագ, և նրա գլուխների վրա հայհոյության անուն: Եվ այն գազանը որ տեսա, ինձու նման էր, և նրա ոտները արջի ոտների նման էր, և նրա բերանը առյուծի բերանի նման. և վիշապը տվավ նրան իր զորությունը և իր աթոռը և մեծ իշխանություն: Եվ տեսա նրա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված. և նրա մահի վերքը ողջացավ. և բոլոր երկիրը զարմացավ այն գազանի ետեվից: Եվ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանություն տվավ այն գազանին, և երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման, կամ ո՞վ է կարող դրա հետ պատերազմել: Եվ նրան տրվեց մի բերան մեծ մեծ բաներ և հայհոյանք խոսող, և իշխանություն տրվեց նրան քառասուներկու ամիս իր ուզածն անելու: Եվ նա իր բերանը բացեց Աստծո դեմ հայհոյանքով, որ հայհոյե Նրա անունին և Նրա խորանին, և երկնքում բնակվողներին: Եվ նրան իշխանություն տրվեց, որ սուրբերի հետ պատերազմ անի և նրանց հաղթի. և իշխանություն տրվեց նրան ամեն ցեղի և լեզվի և ազգի վրա: Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն Գառի կյանքի գրքի մեջ՝ որ աշխարհքի սկզբից հետ մորթված է: Եթե մեկն ականջ ունի, թող լսե: Եթե մեկը գերություն քաշե, գերության պիտի քաշվի, եթե մեկը սրով սպանե, պիտի սրով սպանվի.այստեղ է սուրբերի համբերությունը և հավատքը: Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրից, և երկու եղջյուր ուներ գառի նման. բայց խոսում էր վիշապի նման: Եվ այն առաջին գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին. և այնպես էր անում, որ երկիրը և նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վերքերը ողջացել էր: Եվ մեծ նշաններ է անում որ երկնքից կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին: Եվ մոլորեցնում է երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործե գազանի առաջին, ասելով երկրի բնակիչներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքն ուներ և ապրեց: Եվ տրվեց նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ, և անէ էլ, որ նրանք, ով չերկրպագեն գազանի պատկերին, սպանվեն: Եվ ստիպում է ամենին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում կամ ճակատում: Եվ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել, բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը: Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը հաշվի, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է»:
 
 

Մեկնություն


Հատված 1. «Եվ տեսա ծովից մի գազան դուրս գալիս, որը յոթ գլուխ ուներ և տաս եղջյուր, և նրա եղջյուրների վրա տասը թագ, և նրա գլուխների վրա հայհոյության անուն»:
Հովհաննես առաքյալը տեսավ մի գազանի, որը դուրս էր գալիս ծովից: Աստված օգտագործում է գազանի կերպարը, որպեսզի մեզ ցույց տա, թե ինչ է անելու հակաքրիստոսը, երբ հայտնվի երկրի վրա: Գազանը, որին Աստված ցույց տվեց Հավհաննեսին, ունի յոթ գլուխ և տասը եղջյուր: Սակայն, սա չի նշանակում, որ հակաքրիստոսը կհայտնվի այսպիսի տեսքով: Դա նշանակում է, որ երկրի վրա կհայտնվի մեկը, ով օժտված կլինի գազանի զորությամբ և իշխանությամբ, և ով կհետապնդի սուրբերին` ենթարկելով նրանց տանջանքների և մահվան: Արդյո՞ք սա չի նշանակում, որ այս գազանի կերպարի նման Հայտնության մյուս պատկերներն էլ  կարող են կրել պատկերավոր բնույթ: Ոչ մի դեպքում: Քանի որ հակաքրիստոսի պատկերը նկարագրելու և նրա գործերի մասին տեղեկացնելու համար, Աստված կարող էր խոսել միայն այդպիսի տեսիլքի միջոցով: Դրանում է կայանում Աստծո զորությունն ու իմաստությունը: Շնորհիվ Հայտնության 13-րդ գլխի այս խոսքերի, մենք պետք է ունենանք հստակ պատկերացում այն մասին, ինչ կատարվելու է ժամանակների վերջում:
Առաջինը, ինչ տեսավ Հովհաննեսը, դա գազանի կերպարն էր, որը դուրս եկավ ծովից: Գազանի յոթ գլուխները և տասը եղջյուրները խոսում են այն իշխանության մասին, որը գազանը կունենա երկրի վրա:
«...և նրա եղջյուրների վրա տասը թագ, և նրա գլուխների վրա հայհոյության անուն» այս խոսքերը, նշանակում են, որ հակաքրիստոսը իր ենթակայության տակ կհավաքի աշխարհի բոլոր ազգերը և կապստամբի Աստծո դեմ: Սա նաև ասում է այն մասին, որ նա կիշխի այս աշխարհի բոլոր ուժերի վրա: Տասը թագերի տակ, ենթադրվում է հակաքրիստոսի հաղթանակն այս աշխարհի թագավորների վրա, իսկ «հայհոյության անունը» գլուխների վրա, ցույց է տալիս այդ թագավորների հնազանդեցված հպարտությունը: Ապագայում, երկիրը  կկառավարի ինչ որ մի բազմազգային կառավարություն, որը կպաշտպանի այդ կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների ընդհանուր շահերը: Այդ համազգային օրգանը, իր իշխանությանը կենթարկի ամբողջ աշխարհը և կթելադրի իր կամքը բոլոր ազգերին և ժողովուրդներին: Եվ որպես արդյունք, երբ հակաքրիստոսը կհայտնվի այս երկրի վրա, այս կազմակերպությունը կդառնա նրա օգնականը այդ գործերի մեջ: Հակաքրիստոսը Աստծո թշնամին է: Հակաքրիստոսը նա է, ով սատանայի իշխանությամբ օժտված լինելով հանդերձ՝ հանդիսանում է նրա ծառան:

Հատված 2. «Եվ այն գազանը որ տեսա, ինձու նման էր, և նրա ոտները արջի ոտների նման էր, և նրա բերանը առյուծի բերանի նման. և վիշապը տվավ նրան իր զորությունը և իր աթոռը և մեծ իշխանություն»:
Այս տողերը մեզ ասում են այն մասին, թե ինչ կանի հակաքրիստոսը սուրբերի և ուրիշ մարդկանց հետ՝ իր հայտնվելու ժամանակ: Պատճառը, թե ինչու նա դաժանորեն կվարվի սուրբերի հետ, կայանում է նրանում, որ սատանան նրան օժտել է այդքան մեծ զորությամբ և իշխանությամբ: Այս տողերը, խոսում են նաև այն դաժանության հարուստ կենսափորձի մասին, որով հակաքրիստոսը կվերաբերվի սուրբերին, ցույց տալով, թե ինչպիսի տառապանքների կենթարկվեն նրանք հակաքրիստոսի կողմից, իրենց մարտիրոսության ընթացքում: Այս տողերը ցույց են տալիս, թե որքանով է հակաքրիստոսը կատաղի և սարսափելի: Այս խոսքերը «և նրա ոտները արջի ոտների նման» ասում են մեզ այն մասին, թե որքան մեծ է նրա ուժը: Վիշապը, որի մասին այստեղ խոսք է գնում, ի սկզբանե եղել է հրեշտակ, որին ստեղծել է Աստված: Նա մարտահրավեր է նետել Աստծուն և հավակնել է Նրա գահին: Այս վիշպն էլ օժտել է գազանին իշխանությամբ, որի մասին այս գլխում խոսվում է, որը և դուրս եկավ ընդդեմ Աստծո և Նրա սուրբերի:
Սատանան՝ երկնքից վայր նետված հրեշտակը, կօժտի իր զորությամբ և իշխանությամբ նրան, ով կապստամբի Աստծո դեմ և ստիպելով նրան պատերազմել Աստծո և Նրա սուրբերի դեմ՝ կմատնի կործանման: Ապագայում, հակաքրիստոսը օժտված լինելով սատանայի իշխանությամբ՝ դաժանորեն կհետապնդի Աստծո ժողովրդին և ողջ մարդկությանը:

Հատված 3. «Եվ տեսա նրա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված. և նրա մահի վերքը ողջացավ. և բոլոր երկիրը զարմացավ այն գազանի ետեվից»:
Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ հակաքրիստոսը կհայտնվի որպես աշխարհի յոթ թագավորներից մեկը: Նա գազան է անվանվում իր գազանային դաժանության պատճառով, որը նա կդրսևորի սուրբերի նկատմամբ:
Այս խոսքերում, Աստծո և սուրբերի թշնամին ներկայացվում է որպես նա, ով ժամանակների վախճանին ի զորու կլինի լուծելու մահվան խնդիրը: Այդ պատճառով, ժամանակների վախճանին, բազմաթիվ մարդիկ կհավատան, որ հակաքրիստոսը ի զորու է գլուխ հանելու բոլոր աղետներից, որոնք այդ ժամանակ կթափվեն երկրի վրա: Սակայն, հակաքրիստոսը Աստծո թշնամին է: Եվ չնայած այն բանին, որ նա կստիպի երկրի մարդկանց իրեն հնազանդվել, նա ի վերջո կոչնչացվի այն բանի համար, որ ապստամբեց Աստծո և նրա սուրբերի դեմ:

Հատված 4. «Եվ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանություն տվավ այն գազանին, և երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման, կամ ո՞վ է կարող դրա հետ պատերազմել»:
Այս տողերը, մեզ ասում են այն մասին, որ վիշապը կտա իր ամբողջ իշխանությունը նրան, ում նա դարձրել է իր ծառան, և ով գազանություններ կանի երկրի վրա: Այդ պատճառով էլ մարդիկ երկրի վրա, վիշապին կհամարեն աստված, կվախենան նրանից և կերկրպագեն նրան: Եվ քանի որ այդ ժամանակ երկրավոր թագավորներից ոչ ոք չի ունենա այդպիսի իշխանություն, ինչպիսին ունի գազանը, ապա ոչ ոք չի կարողանա խանգարել նրան, որ ինքն իրեն հռչակի աստված և չի կարողանա խանգարել մարդկանց, որպեսզի նրան չաստավածացնեն:
Քանի որ վիշապը կօժտի գազանին մեծ իշխանությամբ, բոլորը կերկրպագեն վիշապին և գազանին, ծառայելով վերջինիս որպես աստծո: Երբ տիրապետելով այդպիսի իշխանությամբ՝ հակաքրիստոսը կհայտնվի երկրի վրա, նրանք, ովքեր խավարն ավելի են սիրում քան լույսը, կհետևեն նրան, կծառայեն նրան որպես աստծո և կմեծարեն:

Հատված 5. «Եվ նրան տրվեց մի բերան մեծ մեծ բաներ և հայհոյանք խոսող, և իշխանություն տրվեց նրան քառասուներկու ամիս իր ուզածն անելու»:
Վիշապը կօժտի գազանին հպարտությամբ լցված սրտով և շուրթերով, որով նա կխոսի աստվածհայհոյության խոսքեր քառասուներկու ամսվա ընթացքում: Այսպիսով, երեք ու կես տարիների ընթացքում գազանը իշխանություն կունենա ցավ և տառապանք պատճառելու սուրբերին և երկրի մյուս բնակիչներին:
Գազանը, որ է հակաքրիստոսը, կստանա իշխանություն արտահայտելու խոսքեր ընդդեմ Աստծո և կչարչարի Նրա եկեղեցին երեք ու կես տարի: Այսպիսով, բոլոր մեղավորները ծունկ կծռեն գազանի առջև և ի վերջո նրա հետ միասին կկորսվեն:

Հատված 6. «Եվ նա իր բերանը բացեց Աստծո դեմ հայհոյանքով, որ հայհոյե Նրա անունին և Նրա խորանին, և երկնքում բնակվողներին»:
Օժտված լինելով վիշապի իշխանությամբ, գազանը կհայհոյի Աստծուն, Նրա բոլոր հրեշտակներին և սուրբերին, այդ երեք ու կես տարիների ընթացքում: Այս ամենը նա կանի վիշապի թույլատրությամբ: Այստեղ, մենք պետք է հասկանանք և հավատանք այն բանին, որ միայն Աստծո թույլտվությամբ է, որ սատանան կօժտի գազանին Աստծուն հայհոյելու իշխանությամբ: Ստանալով վիշապից իշխանություն՝ հակաքրիստոսը կհայհոյի Աստծուն և նրա ժողովրդին Մեծ Նեղության առաջին երեք ու կես տարիների ընթացքում:

Հատված 7. «Եվ նրան իշխանություն տրվեց, որ սուրբերի հետ պատերազմ անի և նրանց հաղթի. և իշխանություն տրվեց նրան ամեն ցեղի և լեզվի և ազգի վրա»:
Գազանը վիշապից կստանա իշխանություն սպանելու սուրբերին և նրանցից նահատակներ անելու համար: Բացի այդ, նա կիշխի ամբողջ աշխարհի վրա, քանի որ նրան իշխանություն տրված կլինի իրեն հնազանդեցնելու երկրի բոլոր ժողովուրդները:
Հակաքրիստոսը կսպանի սուրբերին, որովհետև միայն ճակատամարտելով և նրանց հաղթելով՝ նա կկարողանա կառավարել այս աշխարհը: Հակաքրիստոսը ընդամենը խամաճիկ է դևի ձեռքերում, որը ընկած հրեշտակ լինելով՝ ցանկանում է, որ իրեն երկրպագեն և ծառայեն որպես աստծո: Սպանելով սուրբերին՝ նա կհասնի այն բանին, որ նրան կերկրպագեն միայն նրանք, ովքեր չունեն վերստին ծնունդ: Իսկ սուրբերը, կհետապնդվեն և կմատնվեն տանջանքների և խոշտանգումների հակաքրիստոսի կողմից Մեծ Նեղությունների ժամանակ:

Հատված 8. «Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն Գառի կյանքի գրքի մեջ՝ որ աշխարհքի սկզբից հետ մորթված է»:
Երբ հակաքրիստոսը կնվաճի այս երկիրը, բոլոր մարդիկ, բացառությամբ նրանց, ովքեր վերստին ծնունդ են ստացել, հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ կերկրպագեն և կծառայեն նրան, որպես իրենց աստվածը: Հակաքրիստոսին կերկրպագեն և կծառայեն միայն նրանք, ում անունները գրված չեն կյանքի գրքում:

Հատված 9. «Եթե մեկն ականջ ունի, թող լսե»:
Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ յուրաքանչյուրն, ով պատկանում է Աստծո ժողովրդին, պետք է հաստատի իր հավատքը, որպեսզի ընդունի մարտիրոսական մահը: Որովհետև ամեն բան կկատարվի Աստվածաշնչի խոսքերի համեմատ:

Հատված 10. «Եթե մեկը գերություն քաշե, գերության պիտի քաշվի, եթե մեկը սրով սպանե, պիտի սրով սպանվի. այստեղ է սուրբերի համբերությունը և հավատքը»:
Այստեղ Աստված խոսում է այն մասին, որ այդպիսի մահ և տառապանքներ Նա պատրաստել է նրանց համար, ովքեր ժամանակների վախճանին կսպանեն վերստին ծնված սուրբերին: Հակաքրիստոսը և նրա հետևորդները կսպանեն սուրբերին Մեծ նեղության երեք ու կես տարիներն անց: Բայց նրանց, ովքեր կսպանեն սուրբերին, Աստված կհատուցի կրկնակի տառապանքներով և տանջանքներով: Այդ պատճառով, բոլոր սուրբերը պետք է միավորեն իրենց սրտերը, պետք է հաղթահարեն Մեծ Նեղությունը իրենց Աստծո Խոսքի նկատմամբ ունեցած հավատքով և պետք է իրենց մարտիրոսական մահով փառավորեն Աստծուն: 

Հատված 11. «Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրից, և երկու եղջյուր ուներ գառի նման. բայց խոսում էր վիշապի նման»:
Այստեղ մենք չենք տեսնում առաջին գազանին, այլ՝ երկրորդին: Երկրորդ գազանը նույնպես խոսում և մտածում է, ինչպես առաջին վիշապը: Նա ոչ միայն իրեն նմանեցնում է վիշապին, այլ ավելին, նա հիմնավորում է իր գործողությունները այդ համոզվածության վրա, նա ավելի դաժանորեն է հետապնդում սուրբերին: Այդ գազանը հակաքրիստոսի մարգարեն է:

Հատված 12. «Եվ այն առաջին գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին. և այնպես էր անում, որ երկիրը և նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վերքերը ողջացել էր »:
Երկրորդ գազանը, օժտված լինելով առաջի գազանի իշխանությամբ՝ կերկրպագի և կծառայի առաջին գազանին և կստիպի բոլորին, ովքեր դեռ մնացել են երկրի վրա, երկրպագել և ծառայել անձամբ իրեն: Նրա ջանքերը ուղղորդված կլինեն այն բանին, որպեսզի բարձրացնի առաջին գազանին աստվածության դասակարգ և ստիպել բոլորին երկրպագել նրան որպես աստված: Արդյունքում, թե նա, և թե առաջին գազանը մարդկանց համար կդառնան պաշտամունքի առարկա, ինչպես Ինքը՝ Աստված: Երկրորդ գազանն իր էությամբ սատանայի ճմարիտ ծառան է:

Հատված 13. «Եվ մեծ նշաններ է անում որ երկնքից կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին»:
Քանի որ, սատանան հրաշքներ կանի մարդկանց առջև, նա կկարողանա շատերին գայթակղել և խաբել: Նա նույնիսկ կկարողանա երկնքից կրակ իջեցնել:

Հատած 14. «Եվ մոլորեցնում է երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործե գազանի առաջին, ասելով երկրի բնակիչներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքն ուներ և ապրեց»:
Բայց շուտով սատանան կկանգնի մարդկանց առջև իր իրական կերպարանքով: Այն ամենը, ինչ նա ուզում է, դա մարդկանց սրտերից Աստծո նկատմամբ ունեցած հավատքը գողանալն է՝ ստիպել մարդկանց երկրպագել և ծառայել իրեն Աստծո փոխարեն: Որպեսզի հասնի դրան, նա հրաշքներ կանի մարդկանց առաջին և կսպանի Աստծո մարդկանց: Իր վերջնական նպատակին հասնելու համար, նրա համար, որպեսզի նա աստված դառնա, սատանան կփորձի իրեն Աստծո տեղը դնել: Դրա համար, նա կպատրաստի առաջին գազանի պատկերը և կստիպի մարդկանց երկրպագել այդ պատկերին: 

Հատված 15. «Եվ տրվեց նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ, և անէ էլ, որ նրանք, ով չերկրպագեն գազանի պատկերին, սպանվեն»:
Ամենամեծ արգելքը սատանայի համար, իրեն աստվածության դասակարգ բարձրացնելու ճանապարհին կլինի Աստծո ժողովուրդը: Դրա համար սատանան կդնի իր ողջ ջանքերը, որպեսզի ազատվի սուրբերից: Որքան էլ որ նրանք շատ լինեն, նա կսպանի բոլորին, ովքեր չեն երկրպագում գազանի պատկերին: Բայց սուրբերը չեն նահանջի գազանի առջևից: Այդ ժամանակ բազմաթիվ սուրբեր իրենց հավատքի համար պատրաստակամությամբ կընդունեն նահատակություն: Նրանք նահատակությունը կնդունեն՝ մահից հետո կյանք ունենալու հույսով: Քանի որ, հակաքրիստոսը սուրբերին կենթարկի սարսափելի խոշտանգումների, Աստված պատրաստել է նրա համար բարկության յոթ թասերի արհավիրքները, որոնցով կպատժի նրան՝ նետելով նրան դժոխքի հավիտենական այրվող կրակի մեջ:

Հատված 16 և 17. «Եվ ստիպում է ամենին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում կամ ճակատում: Եվ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել, բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը»:
Մեծ նեղության ամենաթեժ պահին, հակաքրիստոսը կպահանջի բոլորից և յուրաքանչյուրից, ստանալ աջ ձեռքի վրա կամ ճակատին հատուկ գրվածք, որը կվկայի այն մասին, որ այդ մարդը գտնվում է հակաքրիստոսի վերահսկողության տակ: Այդ գրվածքը  գազանի նշանն է: Որպեսզի բոլոր մարդկանց դարձնի իր ծառաները, հակաքրիստոսը կստիպի մարդկանց ընդունել այդ նշանը:
Հակաքրիստոսի համար, մարդկային կյանքը չի ներկայացնի ոչ մի արժեք: Որպեսզի, վերջնականապես իրեն ենթարկի ազգերը և կառավարի նրանց վրա, հակաքրիստոսը կգործի քաղաքական դավերի ցանց: Այդ դավերի արդյունքում նա կանի այնպես, որ նրանք, ովքեր չունեն գազանի նշանը, այսինքն, հակաքրիստոսի նկատմամբ հավատարմության ապացույցը, չկարողանան ոչ մի բան գնել և ոչ էլ վաճառել: Այդ գրվածքը գազանի անունն է կամ նրա անվան թիվը: Երբ ապագայում գազանը կգա այս աշխարհ, յուրաքանչյուր մարդուց կպահանջվի ընդունելու այդ նշանը, որը կպարունակի գազանի անունը կամ էլ անվան թիվը: Դրա համար, մենք պետք է միշտ հիշենք Աստծո զգուշացումները, որն ասում է, որ նրանք, ովքեր կստանան այդ նշանը, կնետվեն ծծումբով և կրակով լճի մեջ:

Հատված 18. «Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը հաշվի, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է»:
Գազանի թիվը 666-է: Դա նշանակում է, որ գազանն ինքը ցանկանում է Աստծուն նմանվել: Գոյություն ունի՞ արդյոք  թիվ, որը նշանակում է, որ «Մարդը Աստված է»: Այսպիսի նշանակություն ունեցող թիվը հակաքրիստոսի թիվն է: Սուրբերը չեն կարող ստանալ նման նշան, քանի որ միայն Աստված Երրորդությունն է մեզ համար  և ճշմարիտ Աստված: Սուրբերը պետք է հաղթեն սատանային Տերոջ նկատմամբ ունեցած իրենց հավատքով և դրանով փառաբանեն Աստծուն: Դա ամենալավագույն հավատքն է, և այդ հավատքով սուրբերը փառաբանություն կբարձրացնեն Աստծուն: Եկեք մեր հավատքով հաղթենք հակաքրիստոսին:
 

Հիմնական տերմինների բացատրություն

13-րդ գլխի թեման ներկայացնում է հակաքրիստոսի և սատանայի ի հայտ գալը: Նրանց ի հայտ գալով, սուրբերը կմտնեն հոգևոր պատերազմի մեջ, որի ժամանակ նրանք այլ ընտրանք չեն ունենա, քան հակաքրիստոսի ձեռքից ընդունել մարտիրոսական մահը: Հակաքրիստոսը սատանայի ծառան է, ով կհետապնդի սուրբերին և կմատնի նրանց մարտիրոսական մահվան:
Ներկայումս բոլոր մարդիկ, ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մյուսները, պետք է իմանան Հայտնության խոսքերը: Հայտնության 13-րդ գլուխը մարգարեանում է այն մասին, որ կգա ժամանակ, երբ սատանան հակաքրիստոսին կբարձրացնի Աստծո դասակարգի: Սատանան աշխարհի քաղաքական խոշոր առաջնորդներից մեկին կտա մեծ իշխանություն և կհրահրի նրան ապստամբելու Աստծո և Նրա սուրբերի դեմ: Մասնավորապես, հակաքրիստոսն ինքն իրեն կդասի Աստծո դասակարգության և դրանով Աստծուն մարտահրավեր կնետի: Բոլոր մարդիկ, այդ թվում նաև Աստծո ժողովուրդը, հալածանքների ժամանակ կկրեն անխուսափելի տառապանքներ, որին նրանց կենթարկի գազանի նման կատաղած հակաքրիստոսը: Հայտնության տողերն ասում են մեզ այն մասին, որ սատանայի հոգով լցված հակաքրիստոսի պատկերը կխոսի, ասես կենդանի լինի և իշխանություն կունենա սպանելու մարդկանց: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, կխոնարհվեն նրա առջև և կդառնան նրա ծառաները: Բայց նրանք, ովքեր չեն երկրպագի գազանի պատկերին, կսպանվեն, որքան էլ որ նրանք շատ լինեն: Սատանան կստիպի մարդկանց իրենց աջ ձեքերին կամ իրենց ճակատներին ընդունելու գազանի անունը կամ էլ անվան թիվը: Մենք բոլորս պետք է կանխավ պատրաստենք և զորացնենք մեր հավատքը: Եվ երբ կգա այդ օրը, մենք բոլորս պետք է մարտնչենք սատանայի հետ և մեր հավատքով հաղթենք նրան: Մենք պետք է հաղթենք հասկանալով խոսքի իմաստը, որը գրված է 13-րդ գլխում, հասկանալով և հավատալով նրան: Ներկայումս ապրող Աստծո ժողովուրդը պետք է Նրան փառաբանի՝ ընկալելով և հավատալով Հայտնության Խոսքերին և այդ կերպ տոնի իր հաղթանակը հակաքրիստոսի նկատմամբ:
 

Դժոխքի ծագումը

Ամեն բանից առաջ, մենք պետք է գիտենանք, թե ինչու գոյություն ունի դժոխքը և ինչու համար է այն: Դժոխքը պատրաստված է սատանայի համար: Աստվածաշունչն ասում է, որ ի սկզբանե սատանան չկար, այլ կար Աստծո արարած հրեշտակներից մեկը, ով հպարտությամբ էր լցված, և նա մարտահրավեր նետեց Աստծուն: Այս մեղքի պատճառով հրեշտակը դարձավ սատանա, իսկ դժոխքը դարձավ այն վայրը, որն Աստված պատրաստեց՝ նրան այնտեղ գցելու համար: Աստված պատրաստեց դժոխքը նրա համար, որ սատանան և նրա հետևորդները կրեն այն պատիժները, որոնք նախատեսված են Իրեն դեմ ապստամբողների համար:
Եսայի մարգարեության գրքի 14:12-15-րդ խոսքեն ասում են այն մասին, թե ինչպես հրեշտակը վերածվեց սատանայի «Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ, կտրվեցար՝ գետինն ընկար, ով ազգերը նկուն անողդ: Բայց ինքդ ասել էիր քո սրտում. Վեր ելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր դնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսիսի ծայրերում: Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա. Բարձրյալին կնմանվեմ: Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները »:
Հրեշտակը, որը երկնքում ապստամբեց Աստծո դեմ, ցանկացավ նրա գահը: Տեսնելով, որ իրենից բարձր միայն Աստված է, այդ հրեշտակը մտքին դրեց գահընկեց անել Աստծուն և նստել Նրա գահին: Աստծո դեմ ապստամբության փորձը անհաջող ստացվեց, որի արդյունքում Աստված երկնքից վայր նետեց սատանային: Մյուս հրեշտակներին, ովքեր ապստամբության ժամանակ սատանայի կողմնակիցներն էին, Աստվածաշունչն անվանում է դևեր:
Որպեսզի բոլոր արարծներին, ովքեր ապստամբում են Աստծո դեմ, տրվի ըստ արժանավույնս, Աստված պատրաստեց մի վայր, որը կոչվում է «դժոխք»: Կարող է թվալ, թե սատանան անվերջ պիտի մարտահրավեր նետի Աստծուն և անընդհատ անպատվի Նրա գործերը: Սակայն, դա այդպես չէ: Երբ ջրի և Հոգու ավետարանը՝ փրկության բարի լուրը, կհռչակվի բոլորին և յուրաքնաչյուրին այս երկրի վրա, սատանան, վերջ ի վերջո կփակվի անդունդում հազար տարի:
Քանի որ, սատանան ի սկզբանէ չխոստովանեց իր մեղքը Աստծո նկատմամբ, ապա նա կշարունակի իր փորձերը՝ բարձրանալու մինչև Աստծո բարձունքները և կվերջացնի այնպես, որ կկրի սարսափելի պատիժ և հավիտյան կբանտարկվի դժոխքում: Մինչև վերջին վարկյանը սատանան կշարունակի դուրս գալ Աստծո և Նրա արդարների դեմ՝ ստիպելով, որ մարդիկ իրեն երկրպագեն որպես Աստծո: Այդ հրեշտակին, որը հայհոյում է Աստծուն և Նրա սուրբերին, Աստվածաշունչն անվանում է սատանա և դևեր, ինչպես նաև վիշապ և առաջին օձ (Հայտնություն 12:9): 
 
 

666, գազանի թիվը


Աստված, վերջ ի վերջո հավիտյան կբանտարկի սատանային բանտի մեջ: Սակայն, մինչ սատանան կնետվի դժոխք, նա կստիպի մարդկանց իրենց աջ ձեռքերի և ճակատների վրա ընդունել իր անվան գրվածքը և դրա թիվը՝ 666-ը: Եվ նրան, ով չի ունենա այդ նշանը, չի թույլատրվի գնել կամ վաճառել:
7 թիվը, դա կատարելության թիվն է, որի տակ ենթադրվում է Աստված: Իսկ 6 թվի տակ ենթադրվում է մարդը, քանի որ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ արարչագործության վեցերորդ օրը: Գազանի թիվը 666-ը, ցույց է տալիս մարդկային հպարտությունը, որը նրա Երրորդության Աստծուն նմանվելու փորձերն է: Ոչ հեռու ապագայում կգա մի ժամանակ, երբ մարդիկ կսկսեն ընդունել 666-ի նշանը:
Հայտնության 13:1-ում ասվում է, որ տասը ժողովուրդների մեջ կհայտնվեն յոթ թագավորներ, յոթ ղեկավարներ: Այդ մարդկանցից մեկը, ով մեծ զորություն ունի և օժտված է սատանայի իշխանությամբ, ամբողջ աշխարհն իրեն կենթարկի: Կատարելով մեծ հրաշքներ, այնպիսին, ինչպիսիք են իր մահացու վերքերի բժշկությունը, երկնքից կրակ իջեցնելը, նա կստիպի մարդկանց հետևելու իրեն:
Այլ կերպ ասած, քանի որ սատանան կստիպի ավելի շատ մարդկանց հետևել իրեն, քան հետևել են Աստծուն, ապա մարդիկ կերկրպագեն նրան որպես Աստված: Ինչպես ապստամբությունների կամ աղետների ժամանակ հայտնվում են հերոսներ, այդ կերպ էլ կհայտնվի հակաքրիստոսը: Լուծելով բարդ քաղաքական և տնտեսական խնդիրներ, որին կբախվի աշխարհը ժամանակների վախճանին՝ հակաքրիստոսը, սատանայից օժտված իշխանությամբ՝ կձգտի նրան, որ մարդիկ հետևեն իրեն որպես Աստծո: Բայց արդյունքում սատանան կբացի իր իրական պատկերը՝ ապստամբելով ուղղակիորեն Աստծո դեմ:
Դանիել մարգարեի գրքից մենք տեսնում ենք, որ Մեծ Նեղությունը կհասնի իր գագաթնակետին առաջին կեսի վերջում: Դա առաջին կեսն է, որը կտևի երեք ու կես տարի և կլինի սարսափելի աղետների և սատանայի իշխանության ժամանակ: Սակայն, երեկ ու կես տարիներն անց կգա ավելի սարսափազդու և ավերիչ արհավիրքների և աղետների ժամանակը: Այդ ժամանակ, սատանային իշխանություն կտրվի սպանելու բոլոր նրանց, ովքեր չեն հնազանդվի և չեն հետևի իրեն: Նա հրաշքներով կգայթակղի և կխաբի մարդկանց՝ երկնային կրակի նման նշաններ և զորություններ անելով և աստվածացնելով ինքն իրեն՝  կստիպի մարդկանց հայհոյել Աստծուն:
Այդ նույն ժամանակ, հակաքրիստոսը ստանալով սատանայից իշխանություն՝ կհայհոյի սուրբերին և կսպանի նրանց, ովքեր չեն հնազանդվի իրեն: Ինչպես ասված է  7-րդ և 8-րդ խոսքերում. «Եվ նրան իշխանություն տրվեց, որ սուրբերի հետ պատերազմ անե և նրանց հաղթե. և իշխանություն տրվեց նրան ամեն ցեղի և լեզվի և ազգի վրա. և կերկրպագեն նրան երկրի բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն Գառի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետո մորթված է»:
Սակայն, այդ ժամանակ կգտվեն մարդիկ, ովքեր կհրաժարվեն ծունկ ծռել գազանի առջև: Եվ դա ոչ այլ ոք է, քան վերստին ծնված Աստծո ժողովուրդը, մարդիկ, ում անունները գրված են Գառան կյանքի գրքում:
 

Մարտիրոսություն

Մարտիրոսության ժամանակը կգա այն դեպքում, երբ ջրի և Հոգու ավետարանի հավատքով վերածնված մարդիկ, կպաշտպանեն իրենց հավատքը Տիրոջ նկատմամբ՝ հրաժարվելով գազանի նշանն ընդունելուց: Այլ կերպ ասած, Մեծ Նեղությունը իր գագաթնակետին կհասնի, երբ որ կվերջանա առաջին երեք ու կես տարիները: Այդ ժամանակ, արդարների հավատքը պետք է պատրաստ լինի դիմավորելու նահատակությունը:
Սակայն, նրանք, ովքեր ընդունում են Հիսուսին որպես իրենց փրկիչը, բայց չեն հավատացել ջրի և Հոգու ավետարանին և հետևաբար չեն ստացել մեղքերի թողություն և տակավին դեռ իրենց սրտերում կա մեղք, կանցնեն սատանայի կողմը և կերկրպագեն ու  կծառայեն նրան: Քանի որ քրիստոնյաներն, ովքեր հավատում են Հիսուսին, բայց վերստին ծնված չեն, չունեն իրենց սրտերում Սուրբ Հոգի, ապա նրանք կհանձնվեն սատանայի ողորմությանը, կնդունեն իրենց աջ ձեռքին և ճակատներին գազանի նշանը և կերկրպագեն նրան որպես Աստված: 
Մենք պետք է հստակ հասկանանք, որ ժամանակների վախճանին միայն նրանք չեն, որ կերկրպագեն և կծառայեն սատանային: Եվ մենք պետք է գիտակցենք, որ Աստված հստակ ասեց մեզ, որ սատանայի հետ միասին Նա կգցի կրակե և ծծմբե լճի մեջ նրանց, ովքեր երկրպագել են գազանին:
Խոսք 9 և10-ը ասում է. «Եթե մեկն ականջ ունի, թող լսէ: Եթե մեկը գերության քաշե, գերության պիտի քաշվի, եթե մեկը սրով սպանե, սրով պիտի սպանվի. այստեղ է սուրբերի համբերությունը և հավատքը»:
Հակաքրիստոսը և նրա հետևորդներն արդարներին դաժան հալածանքների կենթարկեն, նրանք ամենուրեք կհետապնդեն և կսպանեն նրանց իրենց սուրերով: Սակայն, մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք այն փաստը, որ Աստված անպատճառ վրեժ կլուծի մեր թշնամիներից, ովքեր հետապնդում և սպանում են արդարներին:
Դրա համար արդարները պետք է համարձակորեն դիմավորեն հետապնդումներն ու մարտիրոսական մահը՝ հավատալով Աստծո խոստումներին: Եթե Աստված չեր պատրաստվում վրեժ լուծել մեր թշնամիներից, ապա մենք ինչպե՞ս էինք փակելու մեր աչքերը, երբ չէինք ունենա արդարության փոխհատուցման բավարարվածությունը: Եվ քանի որ Աստված խոստացավ մեր թշնամիներից վրեժ լուծել, մեր մահը զուր չի լինի: Աստված անկասկած վրեժ կլուծի նրանցից, ովքեր արդարներին ենթարկում են տառապանքների և արդարներին հարություն կտա, կհափշտակի երկինք և նրանք կմասնակցեն Գառան հարսանյաց ընթրիքին:
Նա թույլ կտա արդարներին Տիրոջ հետ միասին  թագավորելու հազարամյայի ընթացքում և ապրել նրա հետ հավիտյանս հավիտենից: Մենք, բոլորս հույս ունենք և հավատում ենք սրան: Մեր Տերը հրաշալի Աստված է, ով կիրականցնի մեր բոլոր հույսերը: