• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-1] Մեղավորների Փրկությունը՝ Հայտնված Խորանում (Ելից 27:9-21)

2021.05.20 117
Մեղավորների Փրկությունը՝ Հայտնված Խորանում(Ելից 27:9-21)
«Եվ խորանի սրահը շինես հարավային կողմի վրա, սրահի առագաստները մանված բարակ քթանից մեկ կողմի երկարությունը հարյուր կանգուն: Եվ նրա քսան սյուները և նրանց քսան խարիսխները պղնձից, և սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթից լինեն: Եվ նույնպես հյուսիսային կողմի համար երկայնությամբը առագաստները հարյուր կանգուն երկայն. և նրա քսան սյուները և նրանց քսան խարիսխները պղնձից, սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթի լինեն: Եվ սրահի լայնությամբը արևմտեան կողմին առագաստները հիսուն կանգուն նրանց սյուները տասը՝ և նրանց խարիսխները տասը լինեն: Եվ սրահի լայնությամբը արևելյան կողմին դեպի արևելք հիսուն կանգուն: Եվ մեկ կողքի առագաստները տասնհինգ կանգուն. Նրանց սյուները երեք՝ և նրանց խարիսխները երեք: Եվ մյուս կողքին առագաստները տասնհինգ կանգուն. Նրանց սյուները երեք՝ և նրանց խարիսխները երեք: Եվ սրահի դռան համար մի նկարագործ վարագույր կապուտակից՝ և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քթանից քսան կանգուն, նրանց սյուները չորս՝ և նրանց խարիսխները չորս: Սրահի շուրջանակի եղած բոլոր սյուները արծաթի կարթերով և նրանց բևեռները արծաթից՝ և նրանց խարիսխները պղնձից լինեն: Սրահի երկայնությունը հարյուր կանգուն՝ և լայնությունը հիսուն հիսունով, և բարձրությունը հինգ կանգուն. առագաստները մանած բարակ քթանից և նրանց խարիսխները պղնձից լինեն: Խորանի բոլոր գործիքները իր ամեն պաշտոնի համար՝ և նրա բոլոր ցիցերը՝ և սրահի բոլոր ցիցերը պղնձից լինեն: Եվ դու պատվիրիր Իսրայելի որդիներին որ քեզ մաքուր ծեծված ձիթապտղի յուղ բերեն լույսի համար, որ միշտ ճրագ վառվի: Ահարոնը և նրա որդիները ժողովքի խորանումը վկայության առաջին վարագույրի դրսի կողմումը իրիկվանից մինչև առավոտ Եհովայի առաջին վառելու կարգադրեն նրան. և սա նրանց համար հավիտենական կանոն լինի իրանց ազգերի մեջ Իսրայելի որդիների կողմանե»:
 

Խորանի ուղղանկյուն սրահի պարիսպների երկարությունը 100 կանգուն էր: Աստվածաշնչում չափի այնպիսի միավորը, ինչպիսին է կանգունը, իրենից ներկայացնում է մարդու արմունկից մինչև միջնամատ ընկած տարածությունը: Մեզ համար ավելի սովորական չափի միավորը հավասար է մոտավորապես 45 սանտիմետրի: Այսպիսով, եթե մենք վերածենք Աստվածաշնչի տվյալ հատվածում ներկայացված չափսերը մետրի, ապա կստանանք հետևյալը: Խորանի բակի երկարությունը 45 մետր էր կազմում, իսկ լայնությունը՝ 22.5 մետր: Այսպիսին էին Հին Կտակարանային ժամանակներում տան չափսերը, որտեղ Իսրայելի ժողովրդի մեջ բնակվում էր Աստված:
 

Խորանի արտաքին սրահը շրջապատված էր պարիսպով
 
Խորանի բակի սյուներըԵրբևէ ունեցե՞լ եք հնարավորություն տեսնելու խորանի օրինակը նկարում: Խորանը կազմված էր բակից և խորանից, որը որպես այդպիսին Աստծո տունն էր: Աստծո այս տանը գտնվում էր «Սրբարանը»: Սրբարանի կառուցման համար օգտագործվել է չորս տեսակի ծածկոց՝ կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերից և բարակ մանած ոստայանագործ քաթանից, այծի բրդից պատրաստված ծածկոցից, կարմիր ոչխարի կաշվից պատրաստված ծածկոցից և կապուտակ կաշվե ծածկոցից: 
Խորանի բակի արևելյան կողմում գտնվում էր կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և ոստայանագործ քաթանից պատրաստված դարպասը: Մտնելով այս դարպասներից, կարելի էր տեսնել ողջակեզի զոհասեղանը և լվացարանը: Անցնելով լվացարանի կողքից, մենք կտեսնեինք հենց խորանը: Ներսից խորանը կազմված էր սրբարանից և Սրբության Սրբոցից՝ իրարից բաժանված վարագույրներով: Սրբության Սրբոցում գտնվում էր հայտնության տապանակը: Խորանի բակի պարիսպները կազմված էին 60 սյուներից, որի վրա կախված էին ոստայնագործ քաթանից վարագույրները: Ինքը՝ խորանը, կառուցված էր 48 ձողերից և 9 սյուներից: Մենք տալիս ենք խորանի արտաքին տեսքի և նրա բակի նկարագրությունը նրա համար, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչ է Աստված ասում մեզ խորանի նման կառուցվածքով:
Աստված բնակվում էր խորանի ներսում, որը կառուցված էր 48 ձողերից: Ցերեկը Աստծո ներկայությունը խորանի վրա հայտնվում էր ամպի տեսքով, իսկ երեկոյան՝ կրակի, որը այրվում էր խորանում: Եվ Աստծո փառքը լցնում էր խորանը, որտեղ ապրում էր հենց ինքը՝ Աստված: Սրբարանում գտնվում էր առաջավորության հացի սեղանը, աշտանակը և խունկ ծխելու զոհասեղանը: Իսկ Սրբության Սրբոցում գտնվում էր հայտնության տապանակը, որը ծածկված էր մաքուր ոսկուց պատրաստված կափարիչով: Հասարակ մարդկանց արգելված էր մտնել այդ տարածքների մեջ: Նրանց մեջ կարող էին մտնել միայն քահանաները և քահանայապետը: Սուրբ Գրքում գրված է «Եվ այս բաներն այսպես պատրաստված լինելով, քահանաները ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքները կատարելու: Բայց երկրորդի մեջ մտնում էր քահանայապետը տարին մեկ անգամ, և ոչ առանց արյունի, որ մատուցում էր իրեն համար և ժողովրդի սխալմունքների համար» (Եբրայեցիս 9:6-7): Սա ասում է մեզ այն մասին, որ այսօր Աստծո հետ ապրել կարող են միայն նրանք, ովքեր ծառայելով Նրան, սրբորեն հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
Ի՞նչ են նշանակում առաջավորության հացերը, որոնք դրվում էին սրբարանի սեղանին: Նրանք նշանակում են Աստծո խոսքը: Իսկ ի՞նչ է իրենից խորհրդանշում խունկ ծխելու սեղանը: Այն ասում է մեզ աղոթքների մասին: Սրբության Սրբոցում գտնվում էր հայտնության տապանակը, որը ծածկված էր ոսկյա կափարիչով: Կափարիչի վերջավորությունների վրա քանդակված էին երկու քերովբեներ՝ տարածած թևերով, որոնք իրենց թևերով ծածկում էին կափարիչը, իսկ իրենց դեմքերը ուղղված էին իրար և դեպի կափարիչը: Հենց տապանակի կափարիչի վրա էր Աստված հայտնում Իր ողորմությունը: Տապանակի մեջ գտնվում էին երկու քարե տախտակները, որի վրա փորագրված էին Տասը Պատվիրանները: Բացի այդ, այնտեղ էր Ահարոնի քահանայական հագուստը և մանանայով լեցված սափորը: Տապանակը ծածկվում էր սկյա կափարիչով, որի վերջավորություններին գտնվում էին քերովբեները՝ դեմքերով ուղղված կափարիչին:
 

Որտե՞ղ են ապրում նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում

Վայրը, որտեղ ապրում են նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, գտնվում է սրբարանի ներսում: Սրբարանը պատրաստված էր 48 ձողերից, որոնք պատված էին ոսկով: Պատկերացրեք, որ դուք ձեր առջև տեսնում եք ոսկե պատ, որը բաղկացած է 48 ձողերից: Որքան վառ էր այն փայլելու: Նույնպես և կուրացուցիչ փայլում էր խորանի ներքին հարդարանքը, և այն ամեն սպասքը, ինչ գտնվում էր նրանում:
Խորանի արտաքին սրահում գտնվող ողջակեզի զոհասեղանը և լվացարանը պատրաստված էին պղնձից: Խորանի սրահի պարիսպը բաղկացած էր ձողերից, որոնք պատված էին արծաթով և սպիտակ քաթանով: Խորանում բոլոր սպասքը պատրաստված էր ոսկուց: Ոսկուց էր կոփված աշտանակը, ոսկով էր պատված նաև առաջավորության հացի սեղանը: 
Քանի որ սրբարանի պատերը և նրանում գտնվող բոլոր սպասքը պատրաստված էր մաքուր ոսկուց, ապա սրբարանի ներսում մշտական տեղ էր գտել ոսկե փայլքը: Այն փաստը, որ խորանի ներքին կահույքն ու պարագաները արձակում էին ոսկե փայլ, ասում է մեզ այն մասին, որ փրկված սուրբերը ապրում են Աստծո եկեղեցում՝ հավատքի անգին կյանքով: Սուրբերն, ովքեր ապրում են ջրի և Հոգու ավետարանի հավատքով, նման են մաքուր ոսկու, որից պատրաստված է սրբարանի ներքին կահավորանքը և այն ամենը, ինչ գտնվում է նրանում: Կյանքը, որով խորանի սրբարանում ապրում են այս սուրբերը, օրհնված է Աստծո եկեղեցում, երբ նրանք ճաշակում են Աստծո Խոսքը, աղոթում են և մատուցում Նրան գոհաբանություն: Նրանք մշտապես հագնված են Աստծո ողորմությամբ և կենում են Նրա գահի առջև: Այսպիսին է հավատքով կյանքը սրբարանի ներսում: Դուք պետք է ձեր սրտերում ընդունեք այն փաստը, որ միայն արդարներն, ովքեր փրկվել են ջրի և Հոգու ավետարանով, կարող են խորանի սրբարանում ապրել հավատքի անգին կյանքով: 
 

Աստված հստակորեն բաժանեց խորանի ներքին և արտաքին մասերը

Ինչպես և սովորական տների մեծամասնության շուրջ բոլորը, այնպես էլ խորանի սրահի շուրջ բոլորը կար պարիսպ: Պարիսպը բաղկացած էր 60 սյուներից, որոնց վրա կախված էին սպիտակ քաթանից վարագույրները: Արևելյան կողմից գտնվում էին բակի դարպասները, որի վրա կախված էին 9 մետր երկարություն ունեցող վարագույրները, որոնք գործված էին կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և բարակ ոստայնագործ քաթանից: Շնորհիվ սրահի դարպասների վարագույրի վառ գունազարդմանը, խորանը տեսանելի էր հեռավոր տարածությունից:
Ուսումնասիրելով խորանի կառուցվածքը, մենք պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այն թանկարժեք հավատքը, որը մեզանից ուզում է Աստված: ի՞նչ է իրենից ներկայացնում փրկված սուրբերի հավատքը: Վերանայելով նյութերը, որոնք կիրառվել են խորանի կառուցման ժամանակ, մենք պետք է ունենանք հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես է մեզ փրկել մեր Տերը: Որպեսզի իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ոսկեփայլ հավատքը, որը պահված է սրբարանի ներսում, մենք ամեն բանից առաջ պետք է ուշադրությամբ նայենք լվացարանին, ողջակեզի զոհասեղանին և խորանի սրահի պարսպին: Այլ բառերով ասած, մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք ամենը, ինչ գտնվում էր սրբարանից դուրս, և թե ինչ նյութերից էր պատրաստված այդ ամենը: Դա մեզ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի հավատքով մենք կարող ենք մտնել ոսկեփայլ սրբարանը:
Ի՞նչ էր գտնվում խորանի արտաքին սրահում: Այնտեղ կանգնած էր լվացարանը և ողջակեզի զոհասեղանը: Իսկ ինքը սրահը շրջապատված էր 60 փայտե սյուներից պատրաստված պարիսպով, որի վրա կախված էին քաթանե վարագույրները: Պարիսպի սյուները պատրաստված էին սատիմի փայտից: Ակացիայի փայտը չնայած իր ամրությանը, բավական թեթև է: Սյուների բարձրությունը մոտավորապես 2.25 մետր էր: Դա արված էր նրա համար, որ սովորական հասակի մարդը չկարողանար դրսից նայել խորանի սրահի ներքին բակը: Իհարկե, եթե պարիսպին աստիճան կամ ինչ որ մի նման բան դնեին, ապա կարելի էր տեսնել այն, ինչ գտնվում էր ներսում: Սակայն, առանց նման հարմարությունների, դա հնարավոր չէր անել: Սա ասում է այն մասին, որ մարդը չի կարող սեփական ջանքերի շնորհիվ մտնել Աստծո Թագավորությունը:
Խորանի սրահի պարսպի փայտե սյուների խարիսխները պատրաստված էին պղնձից, իսկ սյուների գագաթները՝ արծաթից: Սյուները չէին կարող ինքնուրույն կանգնել, դրա համար նրանք ամրացված էին պարաններով և պղնձե ցցերով, իսկ իրար մեջ նրանք ամրացված էին հատուկ արծաթե կապերով և ճանկերով (Ելից 35:18):
 
 

Ինչպիսի շինանյութեր են օգտագործվել խորանի սրահի դարպասի վարագույրը պատրաստելիս

 
Խորանի բակի դուռըԽորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելու համար օգտագործվել է կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բուրդ և ոստայնագործ քաթան: Դարպասների բարձրությունը և հետևաբար վարագույրների լայնությունը մոտավորապես 2.25 մետր էր: Վարագույրի երկարությունը մոտավորապես 9 մետր էր: Դա մի կտավ էր, որը գործված էր կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Այն կախված էր չորս սյուների վրա: Շնորհիվ վարագույրի տպավորիչ չափսերին և վառ գունազարդմանը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին մտնել խորանի սրահը, կարող էին հեշտությամբ գտնել նրա դարպասները:
Չորս տարատեսակ շինանյութերը, որոնք օգտագործվել են խորանի սրահի դարպասները պատրաստելիս, մեզ ասում են այն մասին, որ Աստված Իր որդու՝ Հիսուսի, չորս գործերի միջոցով մեզ կազատի մեր բոլոր մեղքերից: 60 փայտե սյուները և քաթանե վարագույրները, որոնք կազմում էին խորանի սրահի պարիսպը, նույնպես հստակորեն մատնանշում են այն բանը, թե ինչ կերպ է Աստված փրկելու մեզ մեր մեղքերից Իր որդու՝ Հիսուսի, միջոցով: 
Այլ կերպ ասած, խորանի սրահի դարպասների վարագույրները մեզ բացում են Աստծո փրկության խորհուրդը: Այսպիսով, եկեք ևս մեկ անգամ թվարկենք նյութերը, որոնք օգտագործվել են խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելիս՝ կապուտակ, ծիրանագույն, կրկնակի կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Այս չորս մանվածքի տեսակները որոշիչ նշանակություն ունեն մեր Հիսուսի նկատմամբ ունեցած հավատքով փրկության գործում: Եթե այս նյութերը չլինեին այդքան կարևոր, ապա նրանք Աստվածաշնչի մեջ չէին լինի այդքան մանրամասնորեն նկարագրված: 
Որպեսզի մեզ փրկի, Աստծուն անհրաժեշտ էր բացարձակապես բոլոր նյութերը, որոնք օգտագործվել են խորանի սրահի դարպասները պատրաստելիս: Այն փաստը, որ դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից և չունեին նույնիսկ ամենաչնչին արատ, ունեն հատուկ կարևորություն Աստծո համար մեղավորների փրկության գործում, քանի որ այդ չորս տեսակի մանվածքները այն հայտնությունն էր, որը խոսում է սքանչելի փրկության մասին: Ահա, թե ինչու Աստված Սինայ սարի վրա Մովսեսին ցույց տվեց խորանի օրինակը և պատվիրեց նրան կառուցել այն օրինակին ճիշտ համապատասխան: 
 
 

Ի՞նչ է նշանակում կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը


Խորանի դարպասների վարագույրները պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Սրբարանի և Սրբության Սրբոցի միջև կախված վարագույրի համար, նույնպես օգտագործվել են այս չորս տեսակի մանվածքները: Նրանք կիրառվել են նաև քահանայապետի հագուստի՝ եփուդի և լանջապանակի պատրաստման համար: Ի՞նչի մասին են մեզ ասում այս կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերը և ոստայանգործ քաթանը: Ի՞նչ են նշանակում կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերը և ոստայանագործ քաթանը, որոնք այդքան անհրաժեշտ են մեր Տիրոջը՝ մեր փրկության համար: Այս հարցը մենք պետք է քննենք մանրամասնորեն:
Նախ և առաջ, կապուտակ թելը մեզ ասում է Հիսուս Քրիստոսի մկրտության մասին: Նրանք, ովքեր չգիտեն մկրտության նշանակության մասին, չգիտեն այն մասին, որ կապուտակ բուրդը նշանակում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Որովհետև մարդիկ, ովքեր վերստին ծնունդ չունեն, սովորաբար հայտարարում են այն մասին, որ կապուտակ թելը նշանակում է հետյալը. «Հիսուս Քրիստոսը Աստված է և նա եկավ այս երկիր՝ մարդու կերպարանքով»: Նույնպես և կան այնպիսիները, ովքեր ասում են, որ կապուտակ բուրդը պարզապես նշանակում է Խոսքը: Սակայն Աստվածաշունչը մեզ ասում է, որ կապուտակ թելը նշանակում է Հիսուսի մկրտությունը, որի միջոցով Նա իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ գալով այս աշխարհ: Սուրբ Գիրքը հստակ մատնանշում է այն բանը, որ կապուտակ թելը նշանակում է ջրային մկրտությունը, որը Հիսուսը ստացավ Հովհաննես Մկրտչից: Կարդալով խորանի մասին Խոսքը՝ ես հասկացա, որ Աստված ցանկանում է մեզ ցույց տալ, թե որքանով է կարևոր հավատալ Հիսուսի մկրտությանը:
Հագուստների մեջ, որոնք քահանայապետը հագնում էր զոհաբերություն կատարելու համար, նույնպես առկա էր կապուտակ բրդի մանվածքները: Քահանայապետի գլխի խույրին ամրացվում էր ոսկյա թիթեղ: Եվ այն նույնպես ամրացվում էր կապուտակ ժապավենով: Ոսկյա թիթեղի վրա փորագրված էր մի գրվածք. «Աստծո Սրբություն»: Եվ այն, որ նման գրվածքը ամրացվում էր խույրին կապուտակ ժապավենով, նշանակում է, որ Հիսուսի մկրտությունը տալիս է սրբություն Տիրոջը: 
Այսպիսով, կապուտակ ժապավենի միջոցով, որով խույրին ամրացվում էր ոսկյա ցուցանակը, Աստված խոսում է մեզ հետ ճշմարիտ փրկության մասին: Այլ բառերով ասած, հիմնական թելը, որը մեզ տալիս է սրբություն կապուտակ գույնի է, և դա Հիսուսի մկրտությունն է: Թերևս, կապույտ գույնը մեզ մոտ նույնացվում է կապույտ երկնքի հետ, բայց և այնպես կապույտ գույնը նշանակում է միայն Աստված: Վերը նշված չորս բաղկացուցիչներից կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, հենց կապուտակ թելն է, որ նշանակում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Այլ կերպ ասած, կապուտակ բուրդը մեզ ասում է այն մասին, որ մկրտվելով՝ Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց այս աշխարհի բոլոր մեղավորների մեղքերը (Մաթևոս 3:15): Եթե Հիսուսն իր մկրտությամբ Իր վրա չվերցներ բոլոր մարդկանց մեղքերը, ապա մենք՝ հավատացյալներս, չէինք կարողանա «Աստծո սրբություն» ստանալ: Եթե Հիսուսը չստանար մկրտությունը, մենք երբեք չէինք կարողանա սրբանալ Աստծո առջև: 
Գիտե՞ք արդյոք Աստծո մտահաղացման հոգևոր խորհուդի մասին, որ Նա պատվիրեց պատրաստել խորանի սրահի դարպասները կապուտակ բրդից, համաձայն այն օրինակին, որը Նա ցույց տվեց Մովսեսին: Դարպասները, որոնք տանում էին դեպի խորան, որտեղ բնակվում էր Աստված, խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին: Ոչ ոք չի կարող մտնել Երկնային Թագավորություն, բայց միայն Հիսուս Քրիստոսով: Խորանի դարպասները, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին, գործված են կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Այս կերպ Աստված ցանկանում է մեզ բացել ճշմարտությունը, որը մեզ առաջնորդում է մեր փրկության: Ծիրանագույն թելը, որը թագավորական թիկնոցի գույնն է, խորհրդանշում է Սուրբ Հոգուն և ասում է մեզ, որ Հիսուսը Թագավորաց Թագավորն է: Կրկնակի կարմիր թելը խորհրդանշում է արյունը, որը Հիսուսը հեղեց Խաչի վրա: Եվ ինչպես մենք արդեն ասել ենք՝ կապուտակ բուրդը նշանակում է Հիսուսի մկրտությունը, որը Նա ընդունեց Հովհաննես Մկրտչից: 
Կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բուրդը մեզ ասում է Հիսուսի մկրտության, Աստծո Հիսուսի մեջ վերափոխվելով հայտնվելու և Նրա Խաչի մահվան մասին: Հիսուսի գործերը, որի խորհրդանիշն է հանդիսանում այս երեք գույնի բուրդը, մեզ տալիս են հավատք, որը թույլ է տալիս մեզ կանգնել Եհովայի առջև՝ հագած լինելով սրբությունը: Կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր բրդի հոգևոր խորհուդը կայանում է նրանում, որ Հիսուսը՝ ինքը Աստված է, եկավ այս աշխարհ մարդկային մարմնում, Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեղավորների մեղքերը և թափելով արյուն՝ մատուցեց քավարար զոհ բոլոր մեղքերի և անեծքների համար: 
Հավանաբար դուք մտածում էիք, որ կապուտակ թելը խորհրդանշում է Աստծուն և Նրա Խոսքը: Սակայն, դուք պետք է հստակ հասկանաք, որ իրականում կապուտակ բուրդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Մկրտությունը, որով Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, ունի որոշիչ նշանակություն և չի կարող բացառված լինել Նրա գործերից: Հենց դրա համար է Աստված խոսում մեզ Հին Կտակարանի խորանում մկրտվելու կարևորության մասին:
 
 

Մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը

 
Մկրտությունն այն միջոցն էր, որով Հիսուսը կրեց մեր մեղքերըՍյուները, որոնք կազմում էին խորանի սրահի պարիսպները, պատրաստված էին լոբենու՝ սատիմի փայտից: Սյուների խարիսխները պղնձից էին, իսկ ճանկերը արծաթից: Նախ և առաջ, այն ասում է մեզ այն մասին, որ մեղավորները պետք է դատվեն իրենց մեղքերի համար: Միայն նրանք, ովքեր արդեն մի անգամ դատապարտված են եղել իրենց մեղքերի համար, կարող են փրկվել: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն դատվել և հետևաբար փրկված չեն, չեն կարող Աստծո առջև կանգնելով՝ խուսափել իրենց մեղքերի համար նախատեսված հավիտենական պատժից:
Քանի որ Սուրբ Գրքում ասված է. «Մեղքի վարձքը մահ է» Հռոմեացիս 6:23, ապա մեղավորները անպայման իրենց մեղքերի համար կենթարկվեն Աստծո սարսափելի պատժին: Այս կերպ, մեղավորները պետք է մի օր Աստծո կողմից դատվեն իրենց մեղքերի համար և այնուհետև ապրեն՝ ծածկված լինելով Նրա ողորմությամբ: Ահա, թե ինչ է նշանակում վերստին ծնունդը: Կապուտակ թելի հավատքը, այսինքն, հավատք այն բանի նկատմամբ, որ Իր մկրտությամբ Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը և կարմիր թելի նկատմամբ հավատքը, այսինքն, հավատք, որ լինելով խաչված՝ Հիսուսը փրկեց բոլոր մեղավորներին, հանդիսանում է միակ հավատքը, որը թույլ է տալիս մի անգամ մահանալ մեղքի համար և այնուհետև վերածնվել նորից: Դուք պետք հասկանաք, որ միայն հավիտենական պատիժն է սպասում նրանց, ովքեր իրենց անհավատության պատճառով չեն կարող հավատքով դատվել:
Հիսուսի մկրտությունը այն կերպն էր, որի շնորհիվ Քրիստոսը, որպեսզի մեզ ազատի մեղքերից, կրեց մեր բոլոր մեղքերը: Որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը, Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի՝ մարդկության ներկայացուցչի, կողմից և հանուն մեղավորների, կրեց քավարար պատիժը՝ մատնելով Իր մարմինը Խաչի վրա արյուն և ջուր թափելու: Խորանի սրահի դարպասները մանրամասնորեն բացում են մեզ համար Հիսուսի գործերը, որոնք Նա իրագործեց որպես մեր Փրկիչը: Նկարագրելով խորանի դարպասները՝ Աստված հստակորեն ասում է մեզ այն մասին, որ Հիսուսը դարձավ մեղավորների Փրկիչը:
Ոստայնագործ քաթանի տակ ենթադրվում է Հին և Նոր Կտակարանների Խոսքը: Աստեղ, ի նկատի ունի, որ Հին և Նոր Կտակարանները սերտորեն հյուսված են իրար և մանրամասնորեն համապատասխանում են իրար: Պատկերացրեք, որքան բարդ պետք է լինի թելերի հյուսվածքները, որպեսզի արդյունքում ստացվի այսքան բարակ և նրբագեղ կտոր, ինչպիսին է քաթանը: Խոսելով քաթանի մասին, Աստված դրանով մանրամասնորեն նկարագրում է մեզ, թե ինչ կերպ է փրկել մեզ:
Եթե մենք ուշադիր նայենք գորգի կառուցվածքին, ապա կտեսնենք, որ այն պատրաստված է զանազան թելերի իրար միջև հյուսված լինելու ճանապարհով: Սրա նման, Աստված պատվիրեց իսրայելացիներին խորանի սրահի վարագույրները պատրաստել կապուտակ, ծիրանագույն և կարմիր մանվածքով և ոստայնագործ քաթանից: Սա ասում է մեզ այն մասին, որ մեր փկության ճշմարիտ դարպասները, որոնք ծածկված են Աստծո Խոսքում, Հիսուսն է, ով մեզ մոտ եկավ ջրով (մկրտությամբ), արյամբ (խաչելությամբ) և Սուրբ Հոգով: Հիսուսն Աստված է: Ունենալով անհրաժեշտ հավատքը Հիսուսի նկատմամբ, հավատք, որը բացվում է Աստծո Խոսքի մեջ և ծածկված լինելով Նրա սիրով, մենք ամբողջապես փրկված ենք հավատքի միջոցով: 
Հիսուս Քրիստոսի միջոցով մեր փրկված լինելը ինչ-որ պատահականություն չէ, այլ նախօրոք ծրագրված: Մենք կարող ենք համոզվել դրանում, եթե նայենք խորանին: Եվ մենք կտեսնենք, որ մեղավորների փրկությունը նախօրոք ծրագրված էր Հիսուսի կողմից: Որպեսզի համոզված լինենք մեր փրկության համար, բավական է նայել սյուներին, որոնք ծառայում էին որպես խորանի պարիսպներ: Ինչո՞ւ էին պարսպի սյուները 60 հատ: Որովհետև 6 թիվը մարդու խորհրդանիշն է, իսկ 3-ը խորհրդանշում է Աստծուն: Հայտնության 13-րդ գլխում խոսվում է 666 թվի մասին, դա գազանի թիվն է: Այնտեղ ասվում է, որ իմաստուն մարդը գիտի այդ թվի խորհուրդը, որը կայանում է նրանում, որ 666 թիվը նշանակում է, որ մարդը կփորձի իրեն նմանեցնել Եռամիասնական Աստծուն: Ո՞րն է մարդու բաղձանքը: Մի՞թե դա կատարյալ աստվածային էակ դառնալու ցանկությունը չէ: Եթե մենք իրոք ցանկանում ենք նմանվել աստվածային էակներին, ապա մենք պետք է Հիսուսին հավատալով ծնվենք ի վերուստ և դառնանք Աստծո զավակներ: Դրա համար 60 սյուներն ասում են մեզ Աստծո ծրագրած փրկության մանրակրկիտ մտածված ծրագրի մասին: 
Սակայն, փոխարենը հավատան, մարդիկ հպարտությամբ փոթորկվելով գործում են չարություններ՝ փորձելով սեփական ջանքերով մերձենալ աստվածային էությանը: Սրանում էլ կայանում է պատճառը, որով մարդիկ Աստծո Խոսքը հարմարեցնում են իրենց բաղձանքներին, և ահա թե ինչու են նրանք վերջնականապես մոլորվել իրենց իմաստության մեջ և ընկել հերետիկոսության մեջ: Եվ այս ամենը այն պատճառով, որ մարդիկ հավատք չունեն, այլ կա միայն մարմնի ցանկություն, որը ապստամբում է Աստծո դեմ: Քանի որ գտնվելով իրենց սեփական ցանկությունների գերության մեջ, փորձում են ինքնուրույն ձեռք բերել իրենց էության ամբողջականություն և փորձում են հասնել մարմնի կատարելության, և որպես արդյունք նրանք հայտնվում են Աստծո Խոսքից հեռու:
 

Փրկության Խոսք, որը բացվում է այն ամենում, ինչ գտնվում է խորանում

Հիսուս Քրիստոսով մեղավորներին փրկելու համար անհրաժեշտ էին բացարձակապես բոլոր կահավորանքները և սպասքը, որը գտնվում էր խորանում: Եվ զոհասեղանը և լվացարանը և պղնձե խարիսխներով ու արծաթե ճանկերով և կապերով սյուները ունեին մեծ նշանակություն: Մի խոսքով, այն ամենը, ինչ գտնվում էր սրբարանում, անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի մեղավորները դառնային արդարներ:
Բոլոր առարկաները, որոնք գտնվում էին սրբարանում, ծայրահեղ կարևորություն ունեին նրա համար, որպեսզի մեղավորին թույլ տրվեր մտնել Երկնային Թագավորություն, մտնել և ապրել այնտեղ: Սակայն, չնայած յուրաքանչյուր առարկայի կարևորությանը, առանձնապես ամենակարևորը կապուտակ բրդյա թելն էր՝ Հիսուսի մկրտությունը: Խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելու համար օգտագործվել են կապուտակ, ծիրանագույն և կրկնակի կարմիր թելերը: Այս երեք գույները խորհրդանշում են Հիսուսի երեք գործերը, որին մենք պետք է հավատանք, եթե մենք հավատում ենք Աստծուն: Առաջինը, Հիսուսը եկավ այս աշխարհ և Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը: Երկրորդ, Հիսուն Աստված է (Հոգի): Եվ երրորդ, Հիսուսը մահացավ Խաչի վրա, կրեց մեր բոլոր մեղքերի պատիժը, որը Նա ընդունեց Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում: Այսպիսին է ճշմարիտ հավատքի ճիշտ հերթականությունը, որն անհրաժեշտ է մեղավորներին, որպեսզի փրկվեն և դառնան արդարներ: 
Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք հասկանում ենք, որքան բազմակողմանի է մեր Տերը: Մեզ համար հասկանալի է դառնում, որ Նա, ով մանրակրկիտ մտածել է մեր փրկության ծրագիրը, ոչ այլ ոք է, քան՝ Ինքը Աստված: Նա ծրագրել է իր մտահաղացումը կետ առ կետ, ջուլհակի նման, ով թել առ թել գործում է նրբագեղ քաթանը: Բացի այդ, Աստված պատվիրեց իսրայելացիներին պատրաստել խորանի սրահի դարպասների վարագուրները կիպ ոստայնագործ քաթանից, որի երկարությունը 9 մետր է և կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի թելերից գործված հյուսվածքով է: Այս կերպ, Աստված այնպես արեց, որ յուրաքանչյուր մարդ, նույնիսկ հեռվից խորանին նայելիս, կարողանար հեշտությամբ կողմորոշվել, թե որտեղ են գտնվում խորանի դարպասները: 
Խորանի սրահի սյուներից կախված սպիտակ քաթանից վարագույրները խոսում են Աստծո սրբության մասին: Մենք սրանից եզրակացություն ենք անում, որ մեղավորները նույնիսկ չեն համարձակվի մոտենալ խորանին: Մտնել սրահ նրանք կարող են միայն այն դեպքում, երբ կփրկվեն՝ հավատալով Հիսուսի գործերին, որի խորհրդանիշն է կապուտակ, ծիրանագույն և կարմիր բուրդը, որից գործված էր խորանի վարագույրը: Նման կերպով, Աստված թույլ տվեց մեղավորներին իմանալու այն մասին, որ Հիսուս Քրիստոսը լվացել է իրենց մեղքերը և փրկել է նրանց ջրով, արյունով և Սուրբ Հոգով: 
Ոչ միայն բուրդը, այլև նյութերը, որից պատրաստված էին խորանի և սրահի ողջ կահույքն ու պարագաները, մեզ ասում են Խոսքի գաղտնի իմաստի և բազմակողմանիության մասին, որն Աստծուն անհրաժեշտ է նրա համար, որ մեղավորներին արդարներ դարձնի: Քանի որ Աստված պատվիրեց իսրաելացիներին խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստել այնպիսի չափսերի, որպեսզի կարելի լիներ հեշտությամբ տեսնել այն, և քանի որ վարագույրը պատրաստված էր ոստայնագործ քաթանից և հյուսված էր կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի մանվածքով, Աստված դրանով բոլորին տվեց Խոսքի հստակ ընկալում, որը մեղավորներին դարձնում է արդարներ:
Խորանի սրահի դարպասների վարագույրները մեզ ասում են, որ մենք նման ենք սատիմի փայտին, Աստված ամբողջովին ազատեց մեղքերից կապուտակ թելի (դա Հիսուսի մկրտությունն է), կարմիր թելի (Խաչի վրա թափված արյունը) և ծիրանագույն թելի (Հիսուսն Աստված է) միջոցով: Աստված սահմանեց, որ միայն նրանք, ովքեր հաստատակամ հավատում են դրան, կարող են մտնել սրբարան՝ Աստծո Տունը:
 

Հիսուս Քրիստոսը խոսում է մեզ հետ

Աստված ասում է մեզ, որ փայլփլացող ոսկու նման, հավատքի կյանքն ապրելու համար մենք պետք է Հիսուսի մկրտությամբ մաքրվենք մեր բոլոր մեղքերից և պետք է քայլենք Աստծո հետ: Ահա, թե ինչու Աստված ցույց տվեց Մովսեսին խորանի օրինակը, Նրա միջոցով կառուցեց այն և պատվիրեց Իսրայելի ժողովրդին ստանալ մեղքերի թողություն այդ խորանի միջոցով: Եկեք կրկնենք հավատքի բաղկացուցիչները, որը մեզ առաջնորդում է խորանի սրահից դեպի սրբարան: Խորանի սրահի միջոցով Աստված մեզ հետ խոսում է ճշմարտության նկատմամբ հավատքի մասին, համաձայն որի Հիսուսը մեզ փրկեց ջրով, արյունով և Սուրբ Հոգով: Հավատք խորանի սրահի դարպասների վարագույրների նկատմամբ, որը հյուսված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի մանվածքից, հավատք քահանայապետի զոհաբերության՝ գառնուկի գլխին ձեռնադրության և գառնուկի արյան հեղման, հավատք, որ քահանայապետը լվացարանում լվանում է իր ձեռքերը և ոտքերը, այս ամենը մեզ ասում են այն մասին, որ միայն մեր հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, այն հավատքն է, որը նման է մաքուր ոսկու, և այդ հավատքը մեզ թույլ է տալիս մտնել սրբարան և բնակվել այնտեղ փառքի մեջ:
Շնորհիվ խորանի, Աստված թույլ տվեց մեզ բոլորիս ձեռք բերել փրկության ողորմությունը և լցվել Նրա շնորհքով: Խորանի շնորհիվ մենք գիտենք այն շնորհքի մասին, որն Աստված ուղարկեց մեզ: Մենք կարող ենք հասկանալ և հավատալ փրկության ողորմությանը, որը մեզ թույլ է տալիս ներկայանալ Աստծո ողորմության գահի առջև, և որը թույլ է տալիս մեզ բոլորիս փրկվել: Դուք կարո՞ղ էք դա հասկանալ: Խորանի շնորհիվ մենք կարող ենք տեսնել, որքան մանրակրկիտ, մանրամասնորեն է Աստված աշխատել մեր փրկության ծրագրի վրա: Մենք կարող ենք տեսնել, որ Նա իրականացրեց ամեն բան համաձայն իր ծրագրի և դարձրեց մեզ՝ մեղավորներիս, արդարներ: 
Այս ամեն ժամանակ, մի՞թե դուք չէիք հավատում Հիսուսին, ունենալով միայն խավար պատկերացում Նրա մասին: Մի՞թե կապուտակ գույնը չէր նույնացվում ձեզ մոտ կապույտ երկնքի հետ: Գիտենալով ծիրանագույն և կարմիր գույնի մասին, գիտեի՞ք արդյոք, որ դրանք ասում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը՝ Թագավորաց Թագավորը, եկավ այս աշխարհ և մահանալով Խաչի վրա՝ փրկեց մեզ: Հավատո՞ւմ էիք արդյոք այս բանին: Եթե ոչ, ապա եկել է ժամանակը ձեռք բերելու ճշմարիտ հավատք: Ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կունենաք հստակ պատկերացում Հիսուսի մկրտության կապուտակ գույնի մասին և դրանով կգիտակցեք և կհավատաք փրկության անչափելի ողորմությանը, որն Աստված ուղարկեց ձեզ: 
Աստված մեզ փրկեց ոչ միայն արյամբ և Սուրբ Հոգով: Ինչո՞ւ, որովհետև Աստված հստակ մեզ ասում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր գույների մասին: Եվ խոսելով այդ մասին՝ Նա պատմում է մեզ, թե ինչ կերպ է Հիսուսը մեզ փրկել: Խորանի շնորհիվ Աստված մանրամասնորեն ցույց տվեց մեզ Հիսուսի գործերը, որոնցով Նա մեզ փրկել է: Մովսեսի միջոցով փոխանցելով իր պատվերը՝ կառուցելու խորանը, Նա խորանի միջոցով խոստացավ մեզ փրկել Հիսուսի գործերով: Եվ ինչպես որ խոստացվել էր, Հիսուս Քրիստոսը եկավ մարդկային մարմնում և վերցրեց Իր վրա մեր մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետի ջրերում (Կապույտ գույն): Իր մկրտությամբ, Հիսուսն իրոք որ ազատեց մեղավորներին իրենց մեղքերից: Որքանով է ճշգրիտ մտածված և իրագործված մեր փրկությունը: 
Երբ մենք մտնում ենք սրբարան, մենք տեսնում ենք աշտանակը, առաջավորության հացի սեղանը և խունկ ծխելու զոհասեղանը: Նախքան Սրբությանց Սրբություն մտնելը, մենք պետք է որոշ ժամանակ գտնվենք ոսկու փայլքով շողշողացող սրբարանում: Գտնվելով այնտեղ, մենք պետք է սնվենք Խոսքի հացով՝ կշտացնելով մեր սրտերը նրանով: Նախքան մենք կմտնենք Աստծո Թագավորությունը, մենք գտնվելու ենք Նրա եկեղեցում, որպես ամբողջությամբ փրկվածներ՝ ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ, վերստին ծնվածներ: Աստծո եկեղեցին, որը մեզ տալիս է կյանքի հացը, այդ սրբարանն է: 
Սրբարանում, Աստծո եկեղեցում, գտնվում էր աշտանակը, առաջավորության հացի սեղանը և խունկ ծխելու զոհասեղանը: Աշտանակը իր ցողունով, ճյուղերով, թասիկներով, խնձորներով և ծաղիկներով, ձուլված էին մաքուր ոսկուց և կշռում էր մեկ տաղանդ: Այդ աշտանակը, որը մեկ տաղանդ ոսկուց էր, ասում է մեզ այն մասին, որ մենք՝ արդարներս, պետք է համախմբվենք Աստծո եկեղեցում:
Առաջավորության հացի սեղանին դրվում էր անխմոր հաց: Այն խորհրդանշում էր Աստծո Խոսքի մաքրությունը, որը զուրկ էր ամենայն չարությունից և աշխարհի գարշելի ուսուցումներից: Աստծո սրբարանը, Աստծո եկեղեցին, քարոզում է այդ մաքուր Աստծո Խոսքը, որը զուրկ է ցանկացած խմորումներից: Աստծո սրբարանը ապրում է մաքուր հավատքով՝ չգործելով չարություն Աստծո առջև: 
Վարագույրի առջև, որը բաժանում է սրբարանը Սրբության Սրբոցից, գտնվում էր խունկ ծխելու զոհասեղանը: Խունկ ծխելու զոհասեղանը գտնվում էր այնտեղ, որտեղ բարձրացվում էին աղոթքներ առ Աստված: Բոլոր պարագաների միջոցով, որոնք գտնվում էին սրբարանում, Աստված ասում է մեզ, որ երբ մենք քայլում ենք Նրա հետ, ապա մենք պետք է ունենանք հավատք Նրա մաքուր Խոսքի նկատմամբ և պետք է աղոթենք: Միայն արդարները կարող են աղոթք բարձրացնել Աստծուն, քանի որ Աստված լսում է միայն արդարների աղոթքը (Եսայիա 59:1-2, Հակոբոս 5:16): Եվ միայն նրանք, ովքեր Աստծո առջև աղոթք են անում, կարող են հանդիպել Նրան: 
Դրա համար, խորանում հարատևելը նշանակում է, թե որքան հրաշալի է մեզ համար փրկությունը Աստծո եկեղեցում: Բոլոր շինանյութերը, որոնք օգտագործվել են խորանի կառուցման ժամանակ, այսինքն, կապուտակ բուրդը (Հիսուսի Մկրտությունը), կրկնակի կարմիր բուրդը (մեր մեղքերի փոխանցումը Հիսուսին նրա մկրտության ժամանակ և խաչի մահը, որպես մեր մեղքերի պատիժ) և ծիրանագույն բուրդը (Հիսուսն Աստված է), խորհրդանշում են այն հավատքը, որը մենք պետք է ունենանք: Այս երեք վերը ներկայացված բաղկացուցիչները որոշում են մեր հավատքի ամբողջականությունը: Եթե մենք հավատում ենք, որ Հիսուսն Աստծո Որդին է և Իր էությամբ ինքն Աստված է, և եթե հավատում ենք, որ Նա փրկեց մեզ, ապա մենք շրջապատված լինելով ոսկե շողքով, կարող ենք մտնել սրբարան, ուր Աստված է բնակվում: Եվ հակառակը, որքան էլ որ խանդագին հավատանք Հիսուսին, մենք երբեք չենք կարողանա մտնել սրբարան, եթե չհավատանք Նրա գործերին, որի խորհրդանիշներն են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը: Այդ պատճառով ոչ բոլոր քրիստոնյաները կարող են մտնել Սրբության Սրբոց:
 

Նրանք, ովքեր սխալ հավատքով բնակվում են խորանի սրահում

Ներկայումս կան շատ քրիստոնյաներ, ովքեր չեն կարող մտնել սրբարան, թեև նրանք հայտարարում են, որ իրենք հավատացյալներ են: Դա նրանք են, ովքեր փորձում են փրկվել իրենց կույր հավատքով: Այս մարդիկ կարծում են, որ կարող են ձեռք բերել փրկություն՝ հավատալով միայն Հիսուս Քրիստոսի արյանը, և հավատալով, որ Նա Աստված է, Թագավորաց Թագավորը: Այս մարդկանց հավատքը բավականին պարզեցված է: Հավատալով միայն Հիսուսի արյանը, նրանք կանգնած են ողջակիզության զոհասեղանի առջև և կուրորեն աղոթում են,- «Տեր, ես տակավին դեռ մեղավոր եմ, ներիր ինձ Տեր: Ես շնորհակալ եմ քեզանից Տեր այն բանի համար, որ դու խաչվեցիր և մահացար իմ փոխարեն: Տեր ես սիրում եմ Քեզ»: 
Աղոթելով առավոտյան, այդ մարդիկ վերադառնում են իրենց հանապազօրյա զբաղմունքներին: Այնուհետև, ավարտելով իրենց գործերը երեկոյան, նորից մատուցում են նույն աղոթքը: Մարդիկ, ովքեր ցերեկ ու գիշեր, օր օրի և ամսե ամիս բարձրացնում են նման աղոթքներ զոհասեղանի առջև, չեն կարող վերստին ծնվել, քանի որ նրանք ընկնում են մոլորության մեջ՝ հավատալով իրենց սեփական պատկերացումների համաձայն: 
Նրանք ողջակիզության զոհասեղանին են դնում զոհին և կատարում զոհաբերություն՝ այրելով նրան զոհասեղանի կրակի վրա: Այրվելով զոհը տարածում է այրված մարմնի հոտը և դեպի երկինք է բարձրանում սև և սպիտակ ծխի քուլաները: Ողջակիզության զոհասեղանը այն վայրը չէ, որտեղ մենք աղաչում ենք Աստծուն, որ մեզ ազատի մեր մեղքերից, այլ այն վայրն է, որը մեզ հիշեցնում է դժոխքի սարսափելի կրակի մասին: Ինչևէ, մարդիկ գնում են զոհասեղանի մոտ ցերեկ և գիշեր և շարունակում են ասել,- «Տեր, ես մեղք եմ գործել: Խնդրում եմ ներիր ինձ իմ մեղքերը»: Այնուհետև նրանք վերադառնում են տուն ինքնաբավարարված, կարծես իրենց իրոք, որ ներվել է իրենց մեղքերը: Նրանք այնքան են գոհունակ և երջանիկ, որ նույնիսկ կարող են երգել. «Ես ներված եմ, դուք ներված եք, մենք բոլորս ներված ենք»: 
Սակայն երջանկության այս զգացողությունը անցողիկ է, քանի որ նրանք նորից կմեղանչեն և նորից կհայտնվեն զոհասեղանի առջև՝ դիմելով Աստծուն, - «Տեր ես մեղավոր եմ»: Նրանք, ովքեր ամեն օր գալիս են զոհասեղանի մոտ նման աղոթքներով, առաջվա պես մնում են մեղավորներ, չնայած Հիսուսի նկատմամբ նրանց հռչակվող հավատքին: Այս մարդիկ երբեք չեն կարող մտնել Աստծո Սուրբ Թագավորությունը:
Ո՞վ կարող է ստանալ մեղքերի ամբողջական ներում և մտնել Աստծո Սրբարանը: Դա նրանք են, ովքեր գիտեն կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի խորհուրդը և հավատում են դրան: Նրանք, ովքեր հավատում են այդ խորհուրդին, կարող են շնորհիվ Հիսուսի մահվան նկատմամբ ունեցած հավատքի, ով Իր վրա վերցրեց նրանց բոլոր մեղքերը, ացնել ողջակիզության զոհասեղանի կողքով, լվացարանում լվալ իրենց ձեռքերը և ոտքերը և իրենք իրենց հիշեցնեն, որ իրենց բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտության ժամանակ: Եվ այնուհետև նրանք կարող են մտնել Աստծո Սրբարանը: Այն մարդիկ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, և ովքեր ստացել են մեղքերի թողություն, կմտնեն Երկնային Թագավորություն իրենց հավատքի շնորհիվ, քանի որ իրենց հավատքը հաստատված է Աստծո կողմից: 
Ես հույս ունեմ, որ դուք կհասկանաք և կհավատաք այն, որ աստվածաշնչյան իմաստով կապուտակ թելը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը: Այսօր շատերը հայտարարում են այն մասին, որ իրենք հավատում են Հիսուսին: Սակայն քչերն են իրենց հավատքով հասնում այն բանին, որ հավատում են Հիսուսի մկրտությանը՝ կապուտակ թելին: Դա ցավալի փաստ է: Շատ ափսոս, որ այդքան մարդիկ բացառում են իրենց հավատքից այն, ինչն հանդիսանում է իրենց հավատքի ամենակարևոր մասը՝ Հիսուսի մկրտության նկատմամբ իրենց ունեցած հավատքը: Նրանք հավատում են միայն այն բանին, որ Հիսուսն եկավ այս աշխարհ որպես Աստված և մահացավ խաչի վրա: Ես աղոթում եմ նրա համար, որ դուք հավատաք կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդին և դրանց շնորհիվ դառնաք նրանցից, ովքեր կմտնեն Աստծո Թագավորությունը:
 

Մենք պետք է հավատանք Տիրոջը, ով Իրեն հայտնում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, հավատանք Նրա ճշմարիտ Էությանը, որը փրկեց մեզ

Մեր Տերը փրկեց ձեզ և ինձ: Երբ մենք նայում ենք խորանին, մենք տեսնում ենք, թե որքանով մանրակրկիտ է մտածված մեր փրկության ծրագիրը: Մեզ չի բավականացնում խոսքերը, որպեսզի ըստ արժանվույն արտահայտենք մեր գոհունակությունը Նրան: Մենք անասելիորեն ուրախ ենք դրան, որ Աստված կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի միջոցով փրկեց մեզ և նրա համար, որ Նա պարգևեց մեզ հավատք կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի նկատմամբ: 
Մեղավորները երբեք չեն կարողանա մտնել Նրա սրբարանը, մինչև որ չհագնեն Աստծո ողորմությունը և չենթարկվեն Նրա սարսափելի դատապարտությանը իրենց մեղքերի համար: Կարո՞ղ է մարդը, ով չի ենթարկվել դատապարտության իր մեղքերի համար, բացել խորանի դարպասները և մտնել սրբարան: Ոչ, չի կարող: Եթե այդպիսի մարդը մտնի սրբարան, ապա նա կանիծվի և ակնթարթորեն կկուրանա վառ լույսից: «Ոհ, այստեղ այնքան լուսավոր է: Բայց ինչո՞ւ ես ոչինչ չեմ տեսնում, երբ ես դրսում էի, ես կարծում էի, որ կկարողանամ տեսնել ամեն բան, ինչ որ այստեղ գտնվում է: Ինչո՞ւ ես ընդհանրապես ոչինչ չեմ տեսնում և ինչո՞ւ է այստեղ թանձր խավար: Չէ՞ որ ես այնքան լավ էի տեսնում, երբ գտնվում էի դրսում: Ինձ ասում էին, որ սրբարանը շատ լուսավոր է, բայց ինչո՞ւ է այստեղ մութ»: Այս մարդը չի կարող տեսնել, որովհետև չհավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդին՝ նա հոգեպես կուրացավ: Ահա, թե ինչու մեղավորները չեն կարողանա մտնել սրբարան: 
Մեր Տերը թույլ չտվեց մեզ կուրանալ սրբարանում: Ընդհակառակը, Նա թույլ տվեց մեզ ձեռք բերել խորանում բնակվելու հավիտենական շնորհքը: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, որին խորանում հանդիպում ենք ամենուրեք, Աստված պատմեց մեզ, թե ինչ կերպ է փրկել մեզ: Եվ մարգարեության Խոսքի ամբողջական համաձայնության, Նա իրոք որ ազատեց մեզ մեր մեղքերից: 
Մեր Տերը մեզ փրկեց ջրով, արյամբ և Սուրբ Հոգով (1 Հովհաննու 5:4-8), և դրա համար էլ մենք չենք կուրանա, այլ՝ հավիտյան կապրենք Նրա շողշողացող ողորմության մեջ: Նա փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի միջոցով: Մեր Տերը մեզ տվեց խոստում Աստծո Խոսքով, և Նա մեզ ասեց, որ կփրկի մեզ՝ կատարելով այդ խոստումը: 
Հավատու՞մ եք, որ մենք փրկված ենք Հիսուսի գործերով, որի իմաստը պահված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ: Այո: Արդյո՞ք մենք փրկվեցինք պատահականության շնորհիվ: Ոչ: Մենք չենք կարող փրկվել, եթե չհավատանք կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդին:
Կապուտակ բուրդը չի խորհրդանշում Աստծուն: Կապուտակ բուրդը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը, որի միջոցով Նա Հորդանան գետի ջրերում Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղավորների հանցանքները: 
Ողջակիզության զոհասեղանի առջև կարելի է նաև հայտնվել պատահականությամբ՝ չհավատալով կապուտակ բրդի՝ Հիսուսի մկրտությանը: Նույնիսկ կարելի է հասնել լվացարանին, որը գտնվում է զոհասեղանի կողքին, սակայն, չհավատալով Հիսուսի մկրտությանը՝ անհնարին է մտնել սրբարան, այնտեղ, ուր բնակվում է Աստված: Բացել խորանի սրբարանի դարպասները և մտնել սրբարան կարող են միայն Աստծո զավակները, ովքեր ստացել են մեղքերի թողություն՝ ունենալով բացարձակ հավատք ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ: Սակայն մեղավորը, ով էլ որ լինի, երբեք չի կարող մտնել սրբարան: Որքա՞ն հեռու պետք է գնանք մենք, որ ձեռք բերենք փրկություն: Մենք չենք փրկվում այն ժամանակ, երբ մտնում ենք խորանի սրահ, այլ միայն այն ժամանակ, երբ մտնում ենք սրբարան, այնտեղ որտեղ բնակվում է Աստված:
 

Խորանի ներսում ունեցած հավատքի տարբերությունը Խորանի դրսի հավատքից

Ողջակիզության զոհասեղանը և աշտանակը, որոնք գտնվում էին խորանի արտաքին սրահում, պատրաստված էին պղնձից: Խորանին շրջապատող պարիսպները պատրաստված էին փայտից, արծաթից և պղնձից: Սակայն, երբ մենք մտնում ենք խորան, շինանյութերը ամբողջությամբ ուրիշ են: Խորանի բանալի նշանն է հանդիսանում «Ոսկե Տունը»: Խորանը ուներ երեք պատեր, որոնք դասավորված էին քառասունութ սատիմե փայտից պատրաստված ձողերով: Բոլոր ձողերը ոսկեպատված էին և աշտանակը նույնպես ձուլված էր մեկ տաղանդ ոսկուց: Այսինքն, այն ամենը, ինչը որ գտնվում էր սրբարանում, կամ մաքուր ոսկուց էր, կամ էլ պատված էր մաքուր ոսկով:
Իսկ ինչի՞ց էին պատրաստված ձողերի խարիսխները: Նրանք պատրաստված էին արծաթից: Իսկ խորանի սրահի պարիսպների ձողերի խարիսխները պատրաստված էին պղնձից: Իսկ պարիսպի սյան ձողերը պարզապես պատրաստված էին փայտից, և դա այն դեպքում, երբ խորանի սյան ձողերը պատրաստված էին պղնձից: Սակայն, պետք է նկատենք, որ խորանի մուտքի հինգ սյուների խարիսխները պատրաստված էին պղնձից:
Թերևս խորանի բոլոր ձողերի խարիսխները պատրաստված էին արծաթից, սակայն խորանի մուտքի սյուների խարիսխները պղնձից էին: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը, ով կանգնում է Աստծո առջև, պետք է դատվի իր մեղքերի համար: Բայց այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք կանգնել Աստծո առջև, եթե դատված լինելով՝ դատապարտված կլինենք մահվան: Եթե մենք մահանանք, մենք չենք կարող կանգնել Աստծո առջև:
Խորանի դարպասների մուտքի պղնձե ձողերի միջոցով Աստված մեզ ասում է, որ, թեև մենք պետք է դատապարտվենք մեր մեղքերի համար, սակայն, Հիսուսն իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր մեղքերը և մեր փոխարեն դատապարտվելով, կրեց մեր մեղքերի պատիժը: Մենք պիտի կրեինք մեր մեղքերի պատիժը: Սակայն մեր փոխարեն, այդ պատիժը կրեց մեկ ուրիշը: Ինչ-որ մեկն ընդունեց մահը մեր փոխարեն: Եվ այդ մեկը, ով կրեց մեր մեղքերի քավության պատիժը և մահացավ մեր փոխարեն, ոչ այլ ոք է, քան՝ Հիսուս Քրիստոսը: 
Հավատքը, որը բացվում է կապուտակ թելի միջոցով, դա հավատք է այն բանի նկատմամբ, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա և ներեց մեզ մեր բոլոր անօրինությունները: Մեզ այլևս չի սպառնում ոչ մի պատիժ, քանի որ Աստված մատնեց մահվան Հիսուս Քրիստոսին՝ մեր մեղքերի պատիժը կրելու համար, և Հիսուս Քրիստոսը կրեց պատիժը, որը մենք ինքներս պիտի կրեինք:
Մտնել սրբարան, կարող է միայն նա, ով հավատում է Հիսուսի մկրտությանը, փոխանցել է Նրան իր մեղքերը և դատապարտվել է իր բոլոր մեղքերի համար, հավատում է արյանը, որը Հիսուսը հեղեց Խաչի վրա՝ նրա մեղքերի համար ընդունելով մահը: Ահա, թե ինչու է խորանի մուտքի սյուների խարիսխները պատրաստված պղնձից: Դրա համար մենք պետք է հավատանք Հիսուսի արյանը, ով Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մեր փոխարեն կրեց պատիժը: 
Աստված սահմանել է, որ սրբարան կարող են մտնել միայն նրանք, ովքեր հաստատ համոզված են, որ իրենց փրկող Հիսուս Քրիստոսը՝ ինքն Աստված է (Ծիրանագույն բուրդ), ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը (Կապուտակ բուրդ), և ովքեր հավատում են ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ Հիսուսը նրանց փոխարեն կրեց նրանց մեղքերի քավության պատիժը (Կարմիր բուրդ): Աստված թույլ է տալիս խորան մտնել միայն նրանց, ովքեր հավատալով Հիսուսին՝ մի անգամ արդեն դատապարտվել են իրենց մեղքերի պատճառով և հավատում են, որ Հիսուսն իրենց ազատեց իրենց բոլոր մեղքերից:
Խորանի մուտքի սյուների խարիսխները ձուլված էին պղնձից: Այս պղնձե խարիսխները ունեն հոգևոր խորհուրդ: Նրանք ասում են այն մասին, որ Աստված թույլ տվեց մեղավորներին, ինչպիսին հանդիսանում են Ադամի բոլոր սերունդները, մտնել խորան միայն այն ժամանակ, երբ նրանք կհավատան կապուտակ բրդին (Հիսուսի մկրտությանը), կարմիր բրդին (Հիսուսի քավչարար զոհին) և ծիրանագույն բրդին (Հիսուսն Ինքը Աստված է): Այն փաստը, որ խորանի մուտքի հինգ սյուները պատրաստված էին պղնձից, ասում են մեզ Աստծո բարի լուրի մասին այնպես, ինչպես այն գրված է Հռոմեացիներին ուղղված ուղերձի 6:23 –ում. «Որովհետև մեղքի վարձքը մահն է. Բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»: Հիսուսը ներեց մեր բոլոր մեղքերը ջրի, արյան և Հոգու միջոցով:
 

Մենք չպետք է արհամարհենք Աստծո Խոսքը, այլ՝ հավատանք նրան

Հավատալ Հիսուսին ամենևին էլ չի նշանակում լինել պայմանական փրկված: Ինչպես նաև չի նշանակում լինել վերստին ծնված միայն այն պատճառով, որ դուք կանոնավոր հաճախում եք եկեղեցի: Հովհաննեսի ավետարանի 3:3,5-ում մեր Տերն ասում է, որ միայն ջրից և Հոգուց վերստին ծնվածները կարող են տեսնել Աստծո Թագավորությունը և մտնել նրա մեջ: Հիսուսը միանշանակ ասեց Նիկոդեմոսին, ով հրեական իշխանավոր էր և խանդագին հավատում էր Աստծուն. «Դու ես Իսրայելի վարդապետը և դու չգիտես, թե ինչպե՞ս կարելի է վերստին ծնվել: Միայն նա կարող է տեսնել Աստծո Թագավորությունը և մտնել նրա մեջ, ով վերստին կծնվի ջրից և Հոգուց»: Մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին, կարող են վերստին ծնվել միայն այն ժամանակ, երբ կհավատան կապուտակ բրդին (Հիսուսն Իր մկրտությամբն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը միանգամից), կարմիր բրդին (Հիսուսը մեր մեղքերի փոխարեն մահացավ) և ծիրանագույն բրդին (Հիսուսը Փրկիչ է, Աստված և Աստծո Որդի): Եվ այսպես, կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի միջոցով, որը կարելի է խորանում տեսնել ամենուրեք, բոլոր մեղավորները պետք է հավատան, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է մեղավորների Փրկիչը:
Չնայած շատերը հավատում են Հիսուս Քրիստոսին, միևնույն ժամանակ չհավատալով այս ճշմարտությանը՝ նրանք չեն կարող ոչ վերստին ծնվել, և ոչ էլ իմանալ վերստին ծնվելու Խոսքի մասին: Մեր Տերը հստակ և պարզորեն ասեց մեզ, որ թեև մենք հայտարարում ենք Հիսուսի նկատմամբ ունեցած մեր հավատքի մասին, սակայն չենք կարող մտնել սրբարան՝ Երկնային Հոր Թագավորությունը, եթե վերստին չծնվենք: Եվ չլինելով վերստին ծնված, մենք չենք կարող հարկն եղած կերպով ապրել հավատքի կյանքը: 
Խորհելով մարդկորեն, մենք ասում ենք, թե որքան սքանչելի կլիներ, եթե բոլոր քրիստոնյաները կարողանային վերստին ծնվել, անկախ այն բանից, թե ինչպես են նրանք հավատում: Մի՞թե հրաշալի չէր լինի, եթե մենք կարողանայինք փրկվել՝ կանչելով միայն Հիսուսի անունը և միայն խոսքերով հռչակեինք մեր հավատքը Նրա նկատմամբ, նույնիսկ չիմանալով այն մասին, թե ինչ է արել Նա մարդկության փրկության համար: Եվ մարդիկ կկարծեին, թե Հիսուսին հավատալը հեշտ է: Ամեն անգամ հանդիպելով նորաթուխ քրիստոնյայի, մենք կկարողանայինք շնորհակալություն հայտնել Նրան և երգել «Ես ներված եմ, դուք ներված եք, մենք ներված ենք»: Եթե մեր շուրջ բոլորը այդքան հավատացյալներ կան, ի՞նչ իմաստ ունի նրանց Հիսուսի մասին վկայելը: Ամեն բան առանց այն էլ լավ է: Մի՞թե դա հիանալի չէ: Եթե ամեն բան լիներ հենց այդպես, մարդիկ կընկալեին իրենց փրկությունը որպես հեշտությամբ տրվող ինչ-որ մի բան: Բավական է միայն կանչել Տիրոջ անունը և դուք փրկված եք: Փրկված եք, չնայած որ ապրում եք այնպես, ինչպես ինքներդ եք կամենում: Սակայն, Աստված ասեց մեզ, որ ունենալով այսպիսի կույր հավատք, մենք երբեք չենք կարողանա վերստին ծնվել: Ավելին, Նա ասեց, որ նրանք, ովքեր հայտարարում են իրենց փրկության մասին և նույնիսկ չգիտեն ջրի և Հոգու ավետարանի մասին, դրանով անօրինություն են գործում:
 

Վերստին ծնվում է ձեր հոգին, և ոչ թե մարմինը

Հիսուսն եկավ այս աշխարհ մարդկային մարմնով և փրկեց մեզ ջրի և Հոգու ավետարանով: Հովսեփը՝ Հիսուսի մարմնավոր հայրը, հյուսն էր (Մաթևոս 13:55): Եվ Հիսուսը նույնպես իր կյանքի 29 տարիների ընթացքում աշխատեց որպես հյուսն: Բայց, երբ լրացավ Նրա 30 տարին, Նա պետք է անցներ Իր աստվածային գործերին և պետք է սկսեր Իր ծառայությունը ժողովրդի մեջ (դա հասարակական ծառայություն է): 
Այսպիսով Հիսուսը տիրապետում էր և աստվածային էությանը և մարդկային էությանը, հետևաբար մենք՝ վերստին ծնված արդարներս, նույնպես ունենք երկու էություն: Մենք ունենք մարմին և հոգի: Դրա համար, երբ մարդը հայտարարում է այն մասին, որ հավատում է Հիսուսին և դա այն դեպքում, երբ նրա հոգին վերստին ծնված չէ, ապա այդ մարդը չի հանդիսանում վերստին ծնված, քանի որ նա չունի վերածնված հոգի: Եթե մարդը փորձում է հավատալ Հիսուսին՝ չունենալով վերստին ծնված հոգի, ապա այդ դեպքում նա այն է, ով Նիկոդեմոսի նման փորձում է վերստին ծնվել մարմնավորապես և ամենևին էլ ճշմարիտ վերածնված մարդ չէ: Չնայած այն բանին, որ Հիսուսն Իր էությամբ Աստված է, այնուամենայնիվ Նա բնակվում էր անկատար և տկար մարդկային մարմնում: Դրա համար, երբ մենք ասում ենք, որ վերածնվել ենք, ապա դա նշանակում է, որ վերածնվել է մեր հոգին, և ոչ թե մեր մարմինը:
Եթե ես սկսեմ պնդել, որ բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ իրենք այսպես թե այնպես հավատում են Հիսուսին, վերածնված են, ապա ես կարող էի լինել ամենաբարի հովիվը: Ինչո՞ւ, որովհետև ես չէի հուսահատվի տեսնելով այն մարդկանց, ովքեր չեն հավատում ճշմարտությանը և իմ քարոզների ժամանակ խոսացած արտահայտությունների մեջ ես չէի լինի այդքան կտրուկ, երբ ես փորձում եմ ստիպել մարդկանց գալ ճշմարտության ճանաչմանը: Ես հայտնի կդառնայի որպես բարի կամեցող և բարեհոգի հովիվ, ով ունի նրբաճաշակ պահվածք, հումորի զգացողություն, իր համայնքի նկատմամբ զգայուն է և համբերությամբ բացատրում է նրանց, թե ինչպես մարմնավորապես սուրբեր դառնան: Ես կարող եմ փոխել իմ ոճը և նմանվեմ այդպիսի հովիվին: Սակայն ես դա չեմ անում: Ես դա չեմ անում այն բանի համար, որ ես չեմ կարող ձեր մոտ ստեղծել նման հովիվի տպավորություն, ով մոտիկ է սուրբ և ողորմած Հիսուսին: Ես դա չեմ անում, որովհետև մարդու մարմինը չի կարող փոխվել և որովհետև լինել մարմնավորապես բարեհոգի և ողորմած, ամենևին էլ չի նշանակում լինել վերածնված արդար: Ոչ մի մարդ չի կարող մարմնավորապես վերածնվել: Միայն հոգին, մարդու երկրորդ էությունը, պետք է վերստին ծնվի՝ հավատալով Աստծո Խոսքին: 
Եթե դուք հավատում եք Հիսուսին, ապա դուք պետք է գիտենաք ճշմարտությունը. «Եվ կիմանաք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննու 8:32): Միայն Աստծո ճշմարտությունն է թույլ տալիս մեզ վերածնվել, ազատագրում է մեր հոգիները մեղքի ոստայնից և դարձնում մեզ վերածնված արդարներ: Երբ մենք հարկն եղածի պես գիտենք Աստվածաշունչը, հավատում ենք նրանում գրված Աստծո Խոսքին և քարոզում ենք այն, ապա մենք ոչ միայն կարող ենք մտնել սրբարան և ապրել ճշմարիտ հավատքով, այլև կարող ենք կանգնել հայտնության տապանակի առջև, Սրբություն Սրբության մեջ: Ջրի և Հոգու ավետարանը, որը մեր հոգիները դարձնում է վերածնված, հանդիսանում է ճշմարտություն: Եվ շնորհիվ այս ճշմարտության նկատմամբ ունեցած մեր հավատքի, մեր մեղքերը ներված են և մենք կարող ենք Աստծո հետ միասին ապրել հավատքի թագավորությունում: Ջրի և Հոգու ավետարանը, որը բնակվում է մեր սրտերում, թույլ է տալիս մեզ ապրել վերածնված Աստծո զավակների երջանիկ կյանքով մեր Տիրոջ շողշողացող թագավորությունում:
Հիսուսի նկատմամբ կույր հավատքը չի հանդիսանում ճշմարիտ հավատք: Մարդկային տեսանկյունից ես ունեմ բազմաթիվ թերություններ: Սա լոկ խոսքեր չեն, քանի որ ինչ էլ որ ես անեմ, նույնժամ ես գիտակցում եմ իմ թերությունները: Օրինակի համար, ես պատրաստվում եմ հերթական Աստվածաշնչյան ճամբարի կազմակերպմանը: Ես անում եմ ամեն բան նրա համար, որպեսզի նրա մասնակիցները, սուրբերը և նորադարձները հանգիստ տրամադրող միջավայրում կարողանան լսել Աստծո Խոսքը, որպեսզի նրանց սրտերը լցվի Աստծո ողորմությամբ, և որ նրանք կարողանան վերստին ծնվելու շնորհքը ստանան, որ վերադառնալով իրենց հանապազօրյա կյանքին՝ զգան իրենց հոգեպես և մարմնավորապես հանգստացած: Սակայն, երբ բոլոր պատրաստվածությունը ավարտին է հասնում, հանկարծ ես բացահայտում եմ, որ նախօրոք շատ բաների մասին չեմ մտածել և չեմ արել շատ բաներ: Բացթողումներն ու կիսատ գործերը, որից կարելի էր խուսափել, եթե միայն մի քիչ ավելի ժամանակ և ուշադրություն տրամադրվեր այս կամ այն հարցին, ի հայտ են գալիս հենց այն ժամանակ, երբ պատրաստվելու ժամանակ այլևս չի մնացել և ճամբարի աշխատանքը ուր որ է սկսվելու է: Ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչո՞ւ ես նախօրոք չմտածեցի այս կամ այն հարցի մասին, և ինչո՞ւ ես չկարողացա պատրաստվել ինչպես որ հարկն է: Ինչո՞ւ ես դա չարեցի, եթե ես այդ ժամանակ լինեի մի քիչ ուշադիր և հավաքված, երբ ծրագրում էի ճամբարի աշխատանքները, ապա սուրբերն ու նորադարձները կլսեին Աստծո Խոսքը, ձեռք կբերեին փրկություն և հաճելի ժամանց կանցկացնեին: Եվ քանի որ ինձ չի բավականացնում արդյունավետությունը, աշխատելով նույնիսկ ամբողջ օրը, առավոտից մինչև իրիկուն, իմ աշխատանքի արդյունքները չեն համապատասխանի իմ ներդրած ջանքերին: Եվ ես շատ լավ գիտակցում եմ, թե որքան եմ ես անկատար և որքան շատ են իմ թերությունները:
«Ինչո՞ւ ես չեմ կարող անել այդ: Ինչո՞ւ ես դրա մասին չմտածեցի: Ես պետք է մի քիչ ուշադիր լինեմ, բայց ինչո՞ւ ես չեմ կարող մի քիչ ուշադիր լինել»: Հիմա, երբ ես ծառայում եմ ավետարանին, ես ավելի հաճախ եմ գիտակցում իմ թերությունները: Եվ ասում եմ ինքս ինձ,- «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Ես այնքան անկատար եմ»: Եվ դա լոկ խոսքեր չեն, և ես դա չեմ ասում նրա համար, որպեսզի դրանով ցույց տամ իմ համեստությունը: Իրականում ես այնպիսի մարդ եմ, ով ի վիճակի չէ մինչև վերջ հասցնել ինչ-որ մի գործ, որովհետև ես ամեն ինչ անում եմ հաջողակությամբ, չմտածելով ինչպես որ հարկն է, առանց մանրամասնությունների վրա աշխատելու: Կողքից ինձ նայելով՝ ես իրոք ինձ զգում եմ անկատար և լի թերություններով:
 
 

Մենք ձեռք ենք բերում հավատք կապուտակ բրդի միջոցով


Սովորաբար մարդիկ իրենց համարում են ցանկացած խնդիր անշահախնդրորեն լուծողներ: Սակայն, երբ նրանք սկսում են ինչ-որ մի խնդրի լուծմանը անցնել, միանգամից ի հայտ է գալիս նրանց անիրազեկությունը տվյալ հարցում: Այդ ժամանակ նրանք հասկանում են, որ իրականում իրենք անկատար են և չեն կարող չմեղանչել և չգործել սխալներ: Բացի այդ, երբ մարդը կարծում է, որ ճիշտ է վարվում, ապա նա դրանով խաբում է ինքն իրեն, համարելով, որ իր ճիշտ հավատքի շնորհիվ կընկնի Աստծո Թագավորություն:
Սակայն, մարդկային մարմինը երբեք չի փոխվում: Չկա մի այնպիսի մարմին, որը չունենա թերություններ: Մարմինը միշտ էլ թույլ է տալիս զանցանքներ և դրանցով հայտնի անում իր թերությունները: Եթե դուք կարծում եք, որ կարող եք մտնել մեր Աստծո Թագավորությունը ինչ-որ մի բարի գործի շնորհիվ, որը գործել է ձեր մարմինը, ապա դուք պետք է մի բան հասկանաք՝ ինչ բարի բան էլ որ անի ձեր մարմինը, այդ ամենը բացարձակապես անօգուտ է Աստծո աչքերում: Միակ բանը, ինչը թույլ է տալիս մեզ մտնել Տիրոջ Թագավորություն, դա մեր ունեցած հավատքն է ճշմարտության Խոսքի՝ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի նկատմամբ, որն ասում է այն մասին, որ Տերը փրկեց մեզ: 
Քանի որ Աստված փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, ապա մտնել սրբարան մենք կարող ենք միայն հավատալով դրան: Եթե Աստված մեզ չփրկեր կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, մենք երբեք չէինք կարողանա մտնել սրբարան: Մենք երբեք չէինք կարողանա մտնել այնտեղ, որքան էլ որ ամուր լիներ մեր հավատքը: Ինչո՞ւ: Եթե սրբարան մտնելու կարողությունը կախված լիներ մեր հավատքի ամրությունից, ապա դա կնշանակեր, որ մեր մարմնավոր հավատքը պետք է ամեն օր բարի լիներ: Եթե Աստծո Թագավորություն կարելի լիներ մտնել շնորհիվ մշտական լավ հավատքի, ապա ինչպե՞ս մենք՝ ում մարմինն այդքան տկար է, կկարողանայինք ունենալ մշտապես լավ հավատք և այդ կերպ կմտնեինք Աստծո Թագավորությունը: Քանի որ մեր սեփական ջանքերով մենք չենք կարող ստանալ մեղքերի թողություն, և քանի որ մենք չենք կարող չմեղանչել ամեն օր, ապա ինչպե՞ս կարող ենք ունենալ լավ հավատք, որպեսզի մտնենք Աստծո Թագավորությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր մարմինները սուրբ լինեն, այսինքն այնպիսին, ինչպիսին ընդհանրապես չի մեղանչի, կամ էլ մենք պետք է օրերով ծոմ պահենք և անվերջանալի զղջման աղոթքներ բարձրացնենք: Բայց ու՞մ մարմինը կարող է սուրբ լինել, և ո՞վ կարող է օրերով ծոմ պահել և զղջման աղոթքներ բարձրացնել: 
Եթե Աստված մեզ չփրկեր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, ապա մեզանից ոչ ոք չէր կարողանա մտնել Աստծո Թագավորությունը: Մենք այնպիսին ենք, որ մեր հավատքը հիմա լավն է, իսկ մեկ ակնթարթից այն արդեն այնքան էլ լավը չէ: Երբ մեր հավատքը դառնում է լավը միայն նրա համար, որպեսզի մեկ ակընթարթից դադարի այդպիսին լինելուց, ապա մենք կորցնում ենք ինքներս մեզ և հարց ենք տալիս մեզ՝ «Հավատո՞ւմ ենք արդյոք ընդհանրապես»: Արդյունքում մենք կորցնում ենք նույնիսկ այն հավատքը, որը մենք ունեինք սկզբում և դառնում ենք ավելի մեղավորներ, քան առաջ էինք, երբ հավատացինք Հիսուսին: Սակայն Հիսուսն ամբողջությամբ փրկեց մեզ՝ անկատար մեղավորներիս: Նա փրկեց մեզ համաձայն Իր փրկության ծրագրի ամբողջական մտահաղացմանը, որը բացահայտվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Նա մեզ տվեց մեր մեղքերի ամբողջական ներումը: 
Միայն մեր սրտերում ունենալով մեր մեղքերի ներման վկայությունը, մենք կարող ենք քահանայապետի նման ամրացնել մեր գլխի խույրերին ոսկյա թիթեղիկը, որի վրա գրված է՝ «Տիրոջ Սրբություն» Ելից 28:36-38: Եվ միայն այդ ժամանակ, մենք կարող ենք կատարել մեր քահանայության առաքելությունը: Նրանք, ովքեր ծառայում են Աստծուն որպես քահանաներ, կարող են ուրիշներին վկայել իրենց «Տիրոջ Սրբության» մասին՝ կրելով իրենց սրտերում մեղքերի ներման վկայությունը, որը ձեռք է բերվել ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ: 
Ոսկյա ցուցանակը, ամրացվում էր քահանայապետի գլխի խույրի վրա և այն ամրացվում էր կապուտակ ժապավենի շնորհիվ: Ինչո՞ւ Աստված ասեց, որ ցուցանակը պետք է ամրացվի խույրին կապուտակ ժապավենով: Որովհետև, որպեսզի մեզ փրկի, մեր Տեր Աստծուն անհրաժեշտ էր կապուտակ բուրդ և այդ կապուտակ բուրդը խորհրդանշում է մկրտությունը, որի շնորհիվ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Եթե Տերն իր մկրտությամբ, որը նման էր Հին Կտակարանային ձեռնադրությանը՝ չլվար մեր մեղքերը Նոր Կտակարանի ժամանակ, ապա մենք ինչպես էլ որ հավատայինք Հիսուսին, չէինք կարողանա ստանալ Եհովայի սրբությունը: Ահա, թե ինչու ոսկյա ցուցանակը ամրացված էր խույրին կապուտակ ժապավենով: Եվ յուրաքանչյուր ոք, ով տեսնում է քահանայապետին ոսկյա ցուցանակով, որի վրա փորագրված է «Տիրոջ Սրբություն», հիշում է, որ ստանալով մեղքերի ներում՝ Աստծո առջև նա պետք է սուրբ լինի: Եվ մարդիկ անմիջապես ընկնում են մտքերի մեջ, թե ինչպես կարող են Աստծո առջև սուրբ կանգնել: 
Եկեք հիշենք, թե մենք ինչպես դարձանք արդարներ: Անդրադառնանք Մատթեոսի ավետարանի 3:15-ին «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք, այն ժամանակ նա թույլ տվեց»: Ընդունելով մկրտությունը, Հիսուսն ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Եվ քանի որ Հիսուսն իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր մեղքերը, ապա նրանք, ովքեր հավատում են դրան, անմեղներ են: Եթե Հիսուսը չմկրտվեր, ապա ընդհանրապես ինչպե՞ս կհամարձակվեինք խոսել այդ մասին, որ մենք անմեղներ ենք: Ի՞նչպես ստացաք մեղքերի ներում: Միայն դավանելով ձեր հավատքը Հիսուսի խաչի մահվան նկատմամբ և դրա մասին հիշելուց արցունք թափելո՞վ: Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն անկեղծորեն տխրություն արտահայտել Հիսուսի մահվան կապակցությամբ, ում հետ նրանք ոչ մի հարաբերություն չունեն: Այս մարդիկ փորձում են արտասվել՝ մտածելով իրենց մահացած ազգականների կամ հիշելով կյանքի խնդիրների մասին, բախվել են հիվանդության, դժբախտությունների և դժվարությունների ժամանակ կամ վերապրել են անցյալում: Սակայն, անկեղծ եք դուք տխրում Հիսուսի խաչելության համար կամ էլ ձեր արտասունքները ձևական են, դա ոչ մի կապ չունի: Նման կերպով, դուք երբեք չեք կարող ազատվել ձեր մեղքերից:
Այն, ինչը մեզ լվանում է մեր մեղքերից և սրբացնում մեզ, դա Հիսուսի մկրտությունն է, քանի որ ոսկյա ցուցանակը, որի վրա փորագրված է «Տիրոջ Սրբություն», ամրացված էր քահանայապետի գլխի խույրի վրա կապուտակ ժապավենով: Մեր սրտերը ստացան մեղքերի ներում, որովհետև Հիսուն Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Մենք ազատվեցինք մեր մեղքերից, որովհետև Եհովան փոխանցեց մեր մեղքերը Նրան և մկրտության ժամանակ մեր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Նշանակություն չունի, թե որքան անզգացմունք կարող են լինել մեր սրտերը և կարևոր չէ, թե որքան մենք անկատար կարող ենք լինել մեր գործերում, քանի որ մենք դարձանք արդարներ և սքանչելի կերպով փրկվեցինք կապուտակ թելի խոսքի միջոցով, որը գրված է Աստվածաշնչում: Մեզ մոտ չի առաջանում սեփական արժանապատվության զգացողություն, երբ մենք նայում ենք մեր մարմնին: Սակայն, մենք կարող ենք անվախ և արիաբար խոսել ավետարանի մասին, քանի որ մեր սրտերում բնակվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր բուրդերի հավատքը: Ջրի և Հոգու հրաշալի ավետարանի նկատմամբ հավատքն ասում է, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը և կրեց դրանց պատիժը մեր փոխարեն: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք կարող ենք որպես արդարներ ապրել հավատքով և քարոզել մարդկանց այս ճշմարիտ հավատքը: 
Մեզ չի բավականացնում խոսքեր, որպեսզի Իր ողորմության համար արժանի շնորհակալություն հայտնենք մեր Տիրոջը: Մենք երախտապարտ ենք Նրան այն բանի համար, որ մեր փրկությունը պատահականություն չէր: Մեր փրկությունը մի այնպիսի բան չէ, որ ամեն մարդ կարող է ձեռք բերել, անկախ նրանից՝ ճիշտ է իր հավատքը, թե ոչ: Եթե մարդն ամեն անգամ աղաղակում է Տիրոջը ինչպես իր մտքին կփչի, ասելով. «Տեր, Տեր», ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ մարդը կփրկվի: Քանի որ մեր սրտերում կա վկայություն այն մասին, որ մեր մեղքերը անհետացան ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ և այն բանի վկայությունը, որ Տերը մեզ փրկեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, ապա մենք անսահման շնորհակալ ենք Նրան այդ մեծ փրկության համար:
Աստվածաշնչում ասվում է, որ յուրաքանչյուր ոք, ով հավատում է Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, իր մեջ ունի վկայություն (Ա Հովհաննու 5:10): Եթե մեր սրտերում չլիներ այս վկայությունը, այդ դեպքում մենք Աստծուն ստախոս կդարձնեինք: Դրա համար մենք բոլորս պետք է մեր սրտերում ունենանք այս սքանչելի վկայությունը, որը մեր փրկության անվիճելի ապացույցն է: Եվ կարիք չկա խուսափելու այն մարդկանց հարցումներից, ովքեր կարող են մարտահրավեր նետելով հարցնել մեզ,- «Ապացուցիր ինձ, որ դու փրկված ես: Դու ասում ես, որ ստանալով մեղքերի ներում՝ մարդը ստանում է Սուրբ Հոգու պարգևը, և հենց դա էլ հանդիսանում է փրկության ապացույցը: Ապացուցիր ինձ դա»: Եվ դուք համարձակորեն կարող եք պատասխանել,- «Իմ մեջ բնակվում է ջրի և Հոգու ավետարանը, որով Հիսուսն ինձ լիովին ազատեց իմ մեղքերից: Եվ քանի որ ես փրկված եմ, ապա այլևս մեղք չունեմ»:
Եթե ձեր սրտերում չկա ձեր փրկված լինելու ապացույցը, նշանակում է, որ դուք փրկված չեք: Կապ չունի, թե որքան կրքոտ է մարդը հավատում Հիսուսին: Փրկությունը ձեռք չի բերվում այդ կրքոտ հավատքով: Նման հավատքը նման է անպատասխան սիրո: Եթե մեկը, որին դուք չեք կարող սիրել, ցուցաբերում է ձեր նկատմամբ ուշադրության ամենահնարավոր կերպերը, կրակոտ հայացքով նայում է ձեզ և հայտարարում, որ կմահանա, եթե դուք չսիրեք նրան, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ դուք նույնպես պետք է սիրեք այդ մարդուն: Սրա նման, Աստված չի գրկում նրանց, ովքեր չեն ստացել մեղքերի ներում, նրա համար, որ նրանց սրտերը պատռվում են Նրա նկատմամբ ունեցած սիրուց: Դա ոչ այլ ինչ է, քան մեղավորների անպատասխան սերը Աստծո նկատմամբ: 
Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա մենք պետք է Նրան սիրենք՝ հավատալով Նրա ճշմարիտ Խոսքերին: Մեր սերը Նրա նկատմամբ չպետք է լինի անպատասխան սեր: Մենք պետք է ամենից առաջ հասկանանք, թե իրականում Նա սիրո՞ւմ է մեզ մեր սիրուն փոխադարձ: Եթե մենք մեր ամբողջ սերը տանք մի մարդու, ով իրականում մեզ չի սիրում, ապա մենք պարզապես կկոտրենք մեր սրտերը:
Մեր Տերը մեզ հագցրեց Իր փրկության փառքի զգեստները նրա համար, որպեսզի մենք չկրենք մեր մեղքերի պատիժը: Նա թույլ տվեց մեզ մտնել Աստծո Թագավորությունը և ապրել իր հետ: Նա տվեց մեզ պարգև, որը թույլ է տալիս մեզ Աստծո ողորմությամբ ստանալ մեղքերի թողություն: Աստծո փրկությունը մեզ ուղարկեց Երկնային Թագավորության անսահման ողորմությունը: Այլ կերպ ասած, միայն այս փրկությունը, որը պարգևել է Աստված, թույլ է տալիս մեզ ստանալ Իր ողջ շնորհքը:
 

Փրկություն, որը մեզ ուղարկեց Հիսուսը

Մեր Տերը փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն, կարմիր բրդի միջոցով: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի միջոցով փրկությունը ոչ այլ ինչ է, քան փրկություն, որը պարգևել է Աստված: Այս փրկությունը թույլ է տալիս մեզ մտնել սրբարան և բնակվել այնտեղ:
Ջրի և Հոգու ավետարանը, ինձ և ձեզ դարձրեց արդարներ: Այն թույլ տվեց մեզ գալ Աստծո եկեղեցի և ապրել անբիծ կյանքով: Այս ճշմարիտ ավետարանը թույլ տվեց մեզ սնվել Աստծո Խոսքով և ձեռք բերել Նրա ողորմությունը: Այն նաև թույլ տվեց ինձ գալ Աստծո ողորմության աթոռի առջև և երկրպագել Նրան: Դրանով ավետարանը մեզ տալիս է հավատք, որի շնորհիվ մենք ձեռք բերեցինք անսահման շնորհք: Միայն Աստծո փրկությունն է, որ այդ շնորհքը դարձնում է մերը: Ահա, թե ինչու համար է այս փրկությունն այդքան թանկագին: 
Հիսուսն ասեց մեզ, որ մենք կառուցենք մեր տունը ժայռի վրա (Մաթևոս 7:24): Այդ ժայռը ոչ այլ ինչ է, քան մեր փրկությունը, որը գալիս է ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Դրա համար մենք բոլորս պետք է ապրենք լինելով փրկված: Լինելով փրկված՝ մենք դառնում ենք արդարներ և ձեռք ենք բերում հավիտենական կյանք Երկնային Թագավորությունում: 
Ժամանակների վախճանը շատ մոտ է: Դրա համար ներկայիս ժամանակում մարդիկ ավելի քան երբևէ պետք է ձգտեն, որ ձեռք բերեն փրկություն շնորհիվ ճշմարտության Խոսքի: Սակայն, կան մարդիկ, որ պնդում են, որ փրկվել կարելի է Հիսուսի նկատմամբ կրակոտ հավատք ունենալով և միևնույն ժամանակ չիմանալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի հավատքի մասին: Ավելին, այդ մարդիկ կարծում են, որ չկա անհրաժեշտություն խոսելու հավատքի կյանքի մասին, քանի որ կարելի է փրկվել միայն հավատալով Հիսուսին:
Դրա համար էլ ես շարունակաբար ասում եմ այն մասին, որ միայն նրանք, ովքեր իրենց սրտերում ստացել են մեղքերի թողություն, կարող են ապրել հավատքով, որը հաճելի է Աստծուն: Արդարը պետք է ապրի այնպես, որ չարատավորի իր սրբությունը, քանի որ արդարի սիրտը սուրբ տաճար է, որտեղ բնակվում է Աստված:
Արդարների կյանքը արմատապես տարբերվում է մեղավորների ապրած կյանքից: Աստծո տեսանկյունից մեղավորների կյանքը չի համապատասխանում Իր չափանիշներից ոչ մեկին: Նրանց կյանքը լի է խաբեությամբ և կեղծավորությամբ: Ամբողջ ուժով մեղավորները փորձում են ապրել Օրենքի համաձայն: Նրանք սահմանում են իրենց սեփական չափանիշները, որոնք որոշում են, թե իրենք ինչպես են քայլելու, խոսելու կամ ծիծաղելու: 
Այդ կյանքը նույնիսկ հեռվից չի հիշեցնում արդարների կյանքը: Աստված հստակ և պարզորոշ ասեց արդարներին,- «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով և սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Ահա կյանքի օրինակ, որն Աստված պատվիրում է արդարներին ապրելու: Մեզ, արդարներիս համար, բացարձակապես բնական է ապրել՝ ամբողջ սրտով սիրելով Աստծուն: Եվ բացարձակապես բնական է ապրել՝ դնելով ամեն ջանք, որպեսզի հետևենք Նրա կամքին: Որպեսզի կարողանանք փրկել մեր մտերիմներին, մենք պետք է համառորեն աշխատենք՝ կատարելով Աստծո գործերը: Այսպիսին է ճշմարիտ քրիստոնյաների կյանքը: 
Եթե մենք հանգենք այն եզրակացությանը, որ այս կյանքում գլխավորը կայանում է նրանում, որ ինքներս չմեղանչենք, ապա մենք չենք կարողանա ապրել վերածնված քրիստոնյայի արդար կյանքով: Մինչ այն պահը, երբ ես ստացա վերստին ծնունդ, ես ապրում էի օրինականի կյանքով մի կոնսերվատիվ երիցական եկեղեցում: Կյանքի այն իրավիճակներում, երբ հարց էր ծագում Օրենքի մասին, ես ձգտում էի խստորեն հետևել Օրենքին: Ներկայումս մարդիկ հակված չեն ամեն ինչում հավատարիմ մնալ Օրենքին: Բայց ես այնքան երկար ժամանակ էի ապրում կրոնավորի կյանքով, որ ինձ հաջողվում էր պահպանել Օրենքը իմ առօրյա կյանքում: Ես երբեք չէի աշխատում կիրակի օրը, որովհետև յոթերորդ օրը ես պետք է հիշեի և սուրբ պահեի: Այս պատվիրանը պահելիս ես հասա այն բանին, որ կիրակի օրերը նույնիսկ չէի նստում մեքենայի ղեկին: Եթե ես ձեզանից պահանջեի այսպիսի կյանք ապրել, ապա հավանական է, որ չգտնվեր ոչ մեկը, ով կկարողանար ապրել օրինականի այսպիսի կյանքով: Սակայն, չնայած այն բանին, թե որքանով եմ ես եղել բարեպաշտ իմ անցյալ կայանքում, իմ մղումը ոչ մի ընդհանուր բան չուներ Աստծո հետ և բացարձակապես իզուր էր: 
Թանկագին ընթերցող, հավատո՞ւմ ես արդյոք կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդին: Որովհետև այն պարունակում է մեր փրկությունը և մենք ի շնորհիվ դրա նկատմամբ ունեցած հավատքի, կարող ենք մտնել սրբարան: Մեր փրկությունը կատարվեց մոտավորապես 2000 տարի առաջ: Նախքան սա, մինչ մենք կիմանայինք Հիսուս Քրիստոսի մասին, Նա Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը և կրեց դրանց պատիժը՝ մահանալով Խաչի վրա:
 

Մեղքերի քավություն Հիսուս Քրիստոսով

Երբ նրանք, ովքեր վերածնված չեն, ընկնում են խորանի մեջ, չեն մտնում նրա սրահի դարպասներից, այլ անօրինական կերպով անցնում են խորանի պարիսպի վրայից: Նրանք ասում են, - «Ինչո՞ւ են պարիսպի վարագույրներն այդքան սպիտակ: Դա չափից ավելի ճչացող է: Կարելի էր դրանք ներկել կապուտակ կամ կարմիր գույնի, այսօր դա ավելի մոդայիկ է, իսկ սպիտակ գույնը ճչացող է, և ինչո՞ւ է պարիսպն այդքան բարձր, երկու մետրից ավելի: Իմ հասակը երկու մետրից էլ քիչ է: Ինչպե՞ս կարող եմ հայտնվել ներսում, երբ պարիսպները այսքան բարձր են: Մտածեցի՝ «ես կօգտվեմ աստիճանից»:
Այսպիսի մարդիկ փորձում են հայտնվել ներսում շնորհիվ իրենց սեփական ջանքերի: Նրանք բարձրանում են խորանի սրահի պարիսպի վրա և որպես աստիճաններ, օգտագործում են առատաձեռն զոհաբերություններն իրենց եկեղեցու օգտին, բարեգործական գործունեությունը և ինչպես իրենց թվում է՝ ուրիշ բարեպաշտ գործերը: Անցնելով պարիսպի վրայից՝ մարդն ասում է, - «Ես հանգիստ կարող եմ հաղթահարել 2.25 մետր բարձրությունը»: Հայտնվելով խորանի սրահում՝ նա իր առջև տեսնում է ողջակիզության զոհասեղանը: Այնուհետև այդ մարդն իր հայացքը դարձնում է դեպի սրբարանը և առաջինը, ինչ նա տեսնում է, դա լվացարանն է, որը գտնվում է սրբարանի առջև: 
Սյուները, որից բաղկացած են խորանի սրահի դարպասները, 2.25 մետր բարձրություն ունեն: Սակայն, սրբարանի մուտքի սյուների բարձրությունը, որտեղ բնակվում էր Աստված, արդեն կազմում է 4.5 մետր: Ունենալով ուժեղ կամք և բավականին վճռականություն, մարդը կարող է հայտնվել խորանի սրահում: Սակայն, եթե նույնիսկ մարդը հաղթահարի 2.25 մետր բարձրության պարիսպները և հայտնվի խորանի սրահում, երբ նա փորձի մտնել այնտեղ, որտեղ բնակվում է Աստված, իր առջև կտեսնի 4.5 մետր բարձրություն ունեցող սյուներն ու սրբարանի վարագույրները: Այլ բառերով ասած, շնորհիվ սեփական ջանքերի մարդիկ ունակ են հաղթահարել 2.25 մետր բարձրությունը: Սակայն, նրանց ջանքերից վեր է հաղթահարել 4.5 մետր բարձրությունը, որը սահմանել է Աստված: Դա արդեն գտնվում է մարդկային հնարավորությունների սահմաններից դուրս:
Այս ամենը նշանակում են, որ երբ մենք առաջին անգամ ձեռք ենք բերում հավատք Քրիստոսի նկատմամբ, մեր հավատքը դեռ թույլ է և նման է բազմաթիվ կրոններից մեկի նկատմամբ ունեցած հավատքի: Բացի այդ, որոշ մարդիկ կարող են իրենց ցանկությամբ հավատալ Հիսուսին որպես իրենց Փրկչի: Նրանք կարող են հավատալ նրան, ինչպես չորս մեծ իմաստուններից որևէ մեկին: Նշանակություն չունի, թե ինչպես են հավատում մարդիկ՝ իրենց սեփական հայեցողությամբ, թե այլ կերպ: Ունենալով նման հավատք՝ նրանք երբեք չեն կարողանա ճշմարտապես վերստին ծնվել:
Որպեսզի մարդը ճշմարիտ վերստին ծնունդ ունենա, պետք է իր հավատքով անցնի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից պատրաստված դարպասներից: Մենք վերստին ծնվում ենք Աստծո առջև՝ հավատալով, որ Հիսուսը հանդիսանում է մեր Փրկիչը և ճշմարտության դարպասները: Հավատալով, որ Նա մեզ փրկեց ջրով, արյամբ և Հոգով: Մարդը կարող է հավատալ ինչին ասես, սակայն, բացարձակապես չկա ոչ մի երաշխիք, որ այդ կերպ հավատալով նա կփրկվի և ձեռք կբերի շնորհք: Միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալով մենք կարող ենք արժանանալ Աստծո հաճությանը և ողորմությանը և ձեռք բերել փրկության շնորհքը: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք արդյունքում հագնում ենք Աստծո ողորմությունը: 
Արդյո՞ք ձեզ համար խորանը չի հանդիսանում որպես ուղղանկյուն մի բակ, որի կենտրոնում կանգնած է տունը: Եթե այո, ապա դա ձեր հավատքին ոչ մի օգուտ չի բերի: Խորանը մեզ ասում է ճշմարիտ հավատքի մասին, և մենք պետք է գիտենանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հավատքը: 
Չունենալով հստակ պատկերացում խորանի մասին, դուք կարող եք ենթադրել, որ խորանի բարձրությունը հավասար է պարիսպի բարձրությանը, որը շրջապատում է նրան, այսինքն 2.25 մետր է: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Նույնիսկ առանց սրահ մտնելու, մենք կարող ենք պարիսպի հետևից տեսնել, որ խորանի բարձրությունը ավելի քան կրկնակի բարձր է պարսպից: Թեև մենք չէինք տեսնի խորանի հիմքը, սակայն հստակ տեսնելով նրա մուտքը՝ մենք կարող ենք պնդել, որ խորանը բարձր է պարսպից, որը շրջապատում է նրան:
Մարդիկ, ովքեր հավատալով Հիսուսին՝ ստացել են մեղքերի թողություն և դրանով մտել են խորանի սրահ, պետք է ողջակիզության զոհասեղանի վրա հաստատեն իրենց հավատքի ճշմարտացիությունը: Այնուհետև նրանք կմտնեն սրբարան: Որպեսզի հնարավոր լինի մտնել սրբարան, անհրաժեշտ է ամբողջական ինքնամերժում: Բոլոր կահույքը և պիտույքները, որոնք գտնվում են սրբարանում, պետք է տարբերվեն նրանցից, ինչ գտնվում է սրբարանի պատերից դուրս: 
Գիտե՞ք արդյոք, թե ինչն է ավելի ատելի սատանայի համար: Սատանան կատաղում է նրանից, որ գոյություն ունի սահմանազատող գիծ սրբարանի և արտաքին աշխարհի միջև: Քանի որ Աստված բնակվում է նրանց մեջ, ով հստակորեն բաժանում է սրբարանի ներքին տարածությունը նրանից, ինչ գտնվում է նրանից դուրս, ապա սատանան ամեն կերպ փորձում է խանգարել մարդկանց, որ նրանք սահմանազատող գիծը չանցկացնեն: Սակայն, դուք պետք է հստակ յուրացնեք, որ Աստված բնակվում է նրա հետ, ով անցկացնում է այդ սահմանազատող գիծը: Աստծուն հաճելի են այդպիսի մարդիկ, և Նա ուղարկում է նրանց Իր հետ սրբարանում բնակվելու շնորհքը:
Հավատացեք, բոլոր պարագաները, որոնք գտնվում են խորանի սրահում և բոլոր նյութերը, որոնք օգտագործվել են նրա պատրաստման համար, պատրաստված են եղել նախօրոք և ծրագրված են եղել Աստծո կողմից նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ իրենց մեղքերի քավությունը: Եվ եթե հավատալով դրան՝ դուք մտնում եք սրբարան, Աստված կուղարկի ձեզ ավելի շնորհք և ողորմություն:
 

Հայտնության տապանակի կափարիչը այն վայրն է, որտեղ ձեռք է բերվում փրկության շնորհքը
 
Ուխտի տապանակ
 
Սրբությանց Սրբությունում գտնվում է հայտնության տապանակը: Տապանակը ծածկված է մաքուր ոսկուց պատրաստված կափարիչից, որի անկյուններին քանդակված են երկու քերովբեներ՝ տարածած թևերով և դեմքերով, որոնք ուղղված են կափարիչին: Այստեղ, կափարիչի վրա, երկու քերովբեների միջև, Աստված հեղում է մեզ վրա Իր ողորմությունը: Տապանակի կափարիչը ծածկված էր արյան հետքերով, քանի որ քահանայապետը յոթ անգամ ցողում էր այն կենդանու արյունով, որը զոհաբերվում էր Իսրայելի ժողովրդի մեղքերի համար: Այս կերպ, Աստված իջնում էր կափարիչի վրա և հեղում էր Իր ողորմությունը Իր Իսրայել ժողովրդի վրա: Նրանց, ովքեր հավատում են դրան, ուղարկվում էր օրհնություն, պաշտպանություն և Նրա առաջնորդությունը: Այդ պահից սկսած այդ մարդիկ դառնում էին Աստծո ճշմարիտ Ժողովուրդը և ձեռք էին բերում սրբարան մտնելու իրավունք: 
Ներկա ժամանակում քրիստոնյաներից միայն քչերն ունեն հավատք, որը թույլ է տալիս նրանց մտնելու սրբարան: Իսկ քրիստոնյաների մնացած մեծամասնությունը չունի հավատք, որի շնորհիվ կկարողանա մտնել սրբարան: Ինչպիսի՞ն է ձեր հավատքը: Մեզ անհրաժեշտ է հավատք, որը կընդգծեր փրկության հստակ գիծ և թույլ կտար մտնել Աստծո սրբարան: Միայն այսպիսի հավատք ունենալով է, որ մենք կարող ենք օրհնված լինել Աստծո կողմից: 
Սակայն, ունենալ այսպիսի հավատք, հեշտ չէ, քանի որ սատանան ատում է մարդկանց, ովքեր անցկացնում են փրկության հստակ գիծ: Նա շարունակ փորձում է կեղտոտել, ջնջել այդ գիծը: Սատանան տեղեկացնում է մարդկանց. «Դուք պարտավոր չեք նման հավատք ունենալ: Ձեզանից բացի էլ ոչ ոք չունի այդպիսի հավատք: Ինչո՞ւ եք դուք այդքան նշանակություն տալիս ձեր հավատքին: Թուլացեք և լողացեք հոսանքի հետ, մյուսների հետ միասին»: Այսպես ասելով, սատանան փորձում է մարդկանցից թաքցնել փրկարար գիծը: Սատանան շարունակ մատնանշում է մեր թերությունները, որպեսզի մենք հուսահատվելով փորձենք դրանք ուղղել և ավելի մատնենք մեզ մեղքի ոստայնին: Ո՞վ եք դուք: Նրանցի՞ց, ովքեր ականջ են դնում սատանայի սուտ խոսքերին, ով փորձում է բաժանել մեզ Աստծուց: Թե՞ այն մարդկանցից եք, ովքեր ապրում են ամեն օր իրենք իրենց հիշեցնելով իրենց փրկության մասին, և նրանցից, ովքեր հետևում են Աստծո Խոսքին, միացնում են իրենց սրտերը Աստծո եկեղեցու հետ, բարձրացնում են աղոթքներ և որպես պարգև Աստծուց ստանում են Նրա ողորմությունը, որը հեղվում է նրանց վրա:
Եվ իրոք, մարդիկ, ովքեր ստացել են մեղքերի թողություն, սիրում են իրենք իրենց հիշեցնել իրենց փրկության մասին: Նրանց դուր է գալիս նորից և նորից վերադառնալ ջրի և Հոգու ավետարանին: Ավետարանի մասին խորհրդածելը մեզ համար որոշիչ նշանակություն ունի: Իսկ դուք խորհրդածու՞մ եք ավետարանի մասին: Դուք նրանցի՞ց եք, ովքեր ասում են,- «Դուք նորից այդ մասին եք ասում, որ մենք փրկվա՞ծ ենք: Պատմական տվյալների և ինքնին իրադարձությունների սյուժեն կարող են տարբեր լինել, բայց դա առաջվա նման նույն հին երգն է: Այն ինձ սկսում է ձանձրացնել»: 
Կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկը նման բան ասել: Ինձ շատ անհաճելի կլիներ, եթե ամեն օր ես ստիպված լինեի պատմել միևնույն պատմությունը իմ մասին: Սակայն, ինչ կարող եմ ես անել, չէ՞ որ Աստվածաշունչն է ասում, որ մենք պետք է շարունակաբար խորհենք մեր փրկության մասին: Քանի որ ինչպես Հին Կտակարանը, այնպես էլ Նոր Կտակարանը ասում են մեզ ջրի և Հոգու ավետարանի մասին, ուստի մեծ չարություն կլիներ Աստծո առջև, եթե ժողորդին քարոզվեր ուրիշ բան: Աստվածաշնչի յուրաքանչյուր Խոսք ասում է ջրի և Հոգու ավետարանի մասին: «Փրկություն», «Հավատքի կյանք», «Հավատք», «Հոգևոր կյանք», «Պատերազմ սատանայի հետ», «Երկնային Թագավորություն», «Փառք», «Ողորմություն», «Շնորհք», «Հարություն», «Հավիտենական կյանք», «Հույս» և «Սուրբ Հոգի», այս բանալի հասկացությունները վերաբերվում են ճշմարիտ ավետարանին: Խոսել այլ բանի մասին, ոչ այլ ինչ է, քան՝ հերետիկոսություն և կեղծ ուսմունք: Այն, ինչ նման է վերը ասված հասկացություններին, սակայն տարբերվում է նրանցից իրենց էությամբ, ոչ այլ ինչ է, քան՝ կեղծ ուսմունք: Ավետարանները, որոնք արտաքնապես նման են ջրի և Հոգու ավետարանին, սակայն տարբերվում են նրանից իրենց ներքին էությամբ, հանդիսանում են կեղծ կրոնների կեղծ ավետարաններ: 
Մի՞թե սքանչելի չէ, որ Աստծո եկեղեցին ամեն օր տանում է մարդկանց Աստծո Խոսքը և ոչ թե՝ կեղծ կրոնների կեղծ ուսմունքները: Ճշմարիտ շնորհքը կայանում է նրանում, որ մենք մեր սրտերով ձուլվել ենք Աստծո եկեղեցուն, ունենք հնարավորություն լսելու Աստծո ճշմարիտ Խոսքը և հավատալ նրան: Աստծո եկեղեցին շարունակ քարոզում է ջրի և Հոգու ավետարանը, թույլ է տալիս սրբերին անդադար խորհել Աստծո ողորմության մասին, բարձրացնել Նրան աղոթքներ, պատվել Նրան և ապրել առանց չարին նմանվելու: Մի՞թե դուք երջանիկ չե՞ք, որ նորից լսեցիք ճշմարտության Խոսքը, որը թույլ է տալիս մեզ ձեռք բերել մեղքերի թողություն: Ես երջանիկ եմ այնպես, ինչպես և դուք: 
Եթե ինձ պարտադրեն քարոզել ուրիշ բան, որը տարբերվում է ջրի և Հոգու ավետարանից, ես շատ կտառապեի դրանից: Եվ եթե ինձ ստիպեին քարոզել ոչ թե փրկության Խոսքը, այլ ինչ-որ ուրիշ ուսմունք, որը հորինվել է մարդկանց կողմից, ապա ես կհրաժարվեի: Ես դա կանեի ոչ թե նրա համար, որ ես ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, այլ հակառակը, ես կարող եմ մարդկանց պատմել մարդկային կյանքի ասպեկտների մասին, սակայն այս ամենը բացարձակապես պետք չեն մեզանից նրանց, ովքեր վերստին ծնունդ ունեն: Այս ամենը միայն մարդկային իմաստություններ են, որոնք պղծում են մարդկային հոգիները:
Միայն ջրի և Հոգու ավետարանը, որով Հիսուսը, Աստված, փրկեց մեզ, հանդիսանում է Աստծո անգին Խոսքը, որն անդադար քաղցրություն է արձակում, և որքան էլ որ մենք երկար նրանից ճաշակենք, այն մնում է անսպառ: Կան բազմաթիվ այլ պատմություններ, որոնք ես կարող եմ պատմել ձեզ, սակայն, ամենից շատ ինձ դուր է գալիս խոսել ջրի և Հոգու ավետարանի մասին, որը փրկել է մեզ: Խոսելով ավետարանի մասին, ես զգում եմ, թե ինչպես է իմ ներսում ամեն բան ցնծում: Այդ ժամանակ ես նորից և նորից հիշեցնում եմ ինքս ինձ, թե ինչպես Տերը փրկեց ինձ, ես նորից շնորհակալություն եմ հայտնում Նրան և նորից ճաշակում եմ փրկության հացը: 
Ես վստահ եմ, որ ձեզ նույնպես ամենից շատ այս աշխարհում դուր է գալիս լսել փրկության Խոսքը: Հնարավոր է, որ դուք դժգոհ եք այն բանից, որ ամեն օր լսում եք նույն բանը: Սակայն, հոգու խորքում դուք երջանիկ եք: «Ինչ լավ է, որ ես այսօր նորից լսեցի փրկության Խոսքը: Սկզբում ես ոչ մի յուրահատուկ բան չէի գտնում դրանում, բայց որքան շատ էի ես լսում այդ Խոսքը, այնքան ավելի էի հասկանում, որ չկա ոչինչ, որ արժանի լինի ավելի ուշադրության, քան՝ Աստծո Խոսքն է: Այսօր ինձ թվաց, որ ես կլսեմ ինչ-որ յուրահատուկ բան: Սակայն, դա նույն պատմությունն էր, և ես, չնայած դրան, կրկին երջանիկ եմ»: Ես վստահ եմ, որ դուք զգում եք նույնը:
Եղբայրներ, քույրեր, այն, ինչ ես քարոզում եմ ձեզ, Աստծո Խոսքն է: Քարոզիչները պետք քարոզեն Հիսուսի Խոսքը: Քարոզել այն մասին, ինչ Հիսուսն արել է մեզ համար և հաղորդել ջրի և Հոգու ճշմարտությունը գրված Խոսքի միջոցով, դա հենց այն է, ինչ պետք է անի Աստծո եկեղեցին: Հիմա մենք ապրում ենք Աստծո եկեղեցում: Մենք մտնում ենք սրբարան, վառում աշտանակի յոթ ճրագակալները, որոնք ձուլված են մեկ տաղանդ մաքուր ոսկուց, ճաշակում հաց մաքուր ոսկուց կառուցված տանը և մենք աղոթում ենք խունկ ծխելու զոհասեղանին: Մենք մտնում ենք Աստծո տաճարը, ծառայում ենք Նրան և ապրում ենք ոսկե տանը: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան մեր հավատքի կյանքը:
Դուք և ես հիմա ապրում ենք հավատքով, որը տվել է Աստված: Ապրել Աստծո ոսկե տանը, նշանակում է ստանալ մեղքերի թողություն և ապրել հավատքի կյանք: « …այլ թեև մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրեց օր նորոգվում» (2 Կորնթացիս 4:16): Հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին, որը ներկայացված է խորանում, մեր հոգիները բնակվում են Աստծո ոսկեփայլ Տանը:
Ես շարունակաբար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն նրա համար, որ Նա ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և նրանց դատապարտությունից: Ալելուիա: