(Եսայիա 52:13-53:9)«Ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա և բարձրանա և շատ փառավորվի: Ինչպես որ շատերը ապշեցին քեզ վրա, (այնպես խանգարված է նրա տեսքը մարդի տեսքից, և կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից). Նույնպես պիտի զարմացնե շատ ազգեր, թագավորները պիտի խփեն նրա առաջին իրանց բերանը. որովհետև պիտի տեսնեն այն՝ որ չէ պատմված, և այն որ չեն լսած՝ պիտի իմանան: Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ու՞մ հայտնվեցավ: Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին, և արմատի պես՝ ծարավոտ երկրից. ոչ էլ վայելչություն, և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ նրան ախորժեինք: Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, և մի այնպիսի, որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում: Հիրավի նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված և նկուն եղած: Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, և մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերրքերովը մենք բժշկվեցանք: Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ. և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը: Նա անիրավություն կրեց և չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ: Կալանքից և դատապարտությունից վեր առնվեցավ և նրա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. որովհետև նա կտրվեցավ կենդանիների երկրիցը. իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ: Եվ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը. ըստ որում նա զրկողություն չէր արել, և խաբեություն չկար նրա բերանումը:»
Ավետարանը հիմա քարոզվում է ամբողջ աշխարհում
Այսօր աշխարհը իրոք որ մոտենում է իր վախճանին: Սկսած քաղաքականությունից՝ վերջացրած տնտեսությամբ, ամեն բան արագ տեմպերով շարժվում է դեպի իր վախճանին: Աշխարհի վրա սավառնում է պատերազմի քամին, քանի որ գերպետությունները առաջվա պես փորձում են իրենց ենթարկել այն երկրները, որոնք դեռ իրենց ազդեցության տակ չեն ընկել: Իմ տան անմիջական հարևանությամբ, Հյուսիսային Կորեայում, հայտարարվել էր միջուկային զենքի մշակման մասին, որը մեծ անհանգստություն էր առաջացրել ամբողջ համաշխարհային հանրության մոտ: Ներկայումս, երբ աշխարհը ճգնաժամի մեջ է, ինձ մնում է միայն հուսալ, որ բոլոր կողմերը, ովքեր ներգրավված են բազմաթիվ կոնֆլիկտների մեջ, կարողանան իմաստությամբ լուծել այդ վեճերը, առանց խելագարության հասնելու: Ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն ընդհանուր լեզու և առաջվա պես կապրեն խաղաղության և զարգացման մեջ:
Մենք ամեն օր պետք է աղոթենք, որպեսզի Աստված մեզ տա ավելի շատ ժամանակ և թույլ տա ավելի շատ քարոզել ավետարանը: Ես սա չեմ ասում, որովհետև վախենում եմ մահանալ, այլ նրա համար, որ աշխարհում դեռ կան երկրներ, որտեղ ընդհանրապես չի քարոզվել ճշմարիտ ավետարանը և կան երկրներ, որտեղ ավետարանը ուր որ է կհաղթի մարդկանց սրտերում: Ես ցանկանում եմ ավետարանը քարոզել ավելի շատ մարդկանց, որպեսզի նա արձակի իր արմատները ավելի շատ մարդկանց սրտերում և պարարտությամբ ծաղկի: Ես ցանկանում եմ ավետարանը քարոզել, որովհետև տակավին դեռ շատ մարդիկ պետք է լսեն փրկության բարի լուրը:
Իհարկե, Աստված այնպես է արել, որ ամեն բան պետք է լավ լինի: Սակայն, ինձ անհանգստացնում է մարդկային հիմարությունն ու անմտությունը: Եվ իրոք որ, կան մարդիկ, ովքեր սպառնում են ուրիշների կյանքին, չնայած այն բանին, որ իրենք պատկերացում անգամ չունեն, թե երբ և որտեղ են իրենք դիմավորելու իրենց մահը:
Ես հավատում եմ, որ Աստված անկասկած ղեկավարում և ուղղորդում է այս աշխարհի առաջնորդների սրտերը: Ես նաև հավատում եմ, որ Նա տալիս է խաղաղություն և հանգիստ:
Ներկայումս Իսրայելի ժողովուրդը տակավին դեռ սպասում է իր խոստացված մեսիային: Նրանք պետք է հասկանան, որ իրենց մեսիան ոչ այլ ոք է, քան՝ Հիսուս Քրիստոսը: Նրանք պետք է դավանեն Հիսուսին որպես մեսիա, ում նրանք սպասում են և պետք է հավատան որպես Մեսիայի: Շատ շուտով մեր Աստծուն հաճելի ավետարանը կմտնի Իսրայել, ինչպես որ կմտնի ուրիշ երկրներ, որտեղ ավետարանի դիմաց դարպասները դեռ փակ են: Իրականում ավետարանը հաջողությամբ տարածվում է ամբողջ աշխարհում և հիմա, ժամանակների վախճանին, այն հասել է ամենածաղկուն վիճակին:
Ինձ պատմել են այն մասին, որ Բանգլադեշի հոգևոր ճեմարաններից մեկում, մեր անգլերեն գրքերը դարձել են պարտադիր գրականություն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ գիտական աստիճան: Առաջին անգամ ծանոթանալով ջրի և Հոգու ավետարանի հետ, այս ճեմարանի ուսանողները կստանան մեղքերի թողություն՝ նախքան կգիտակցեն, թե որքան սքանչելի է ավետարանը:
Դրա համար, ամեն բանից առաջ ես հույս ունեմ, որ աշխարհի բոլոր աստվածաբանները կստանան մեղքերի թողություն՝ ծանոթանալով և հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Իսկ մեզանից նրանք, ովքեր արդեն ստացել են մեղքերի թողություն, պետք է անընդհատ աղոթեն նրա համար, որպեսզի դա կատարվի: Եվ մենք ոչ միայն պետք է աղոթենք, այլև ապրենք հավատքի կյանքը:
Մեսիան եկավ այս աշխարհ Եսայիայի մարգարեությունից մոտավորապես 700 տարի հետո
Եսայիան մի մարգարե էր, ով ապրել է Հիսուս Քրիստոսի այս աշխարհում հայտնվելուց մոտ 700 տարի առաջ: Չնայած դրան, Եսայիան, ով շատ բան գիտեր Մեսիայի մասին, մարգարեացավ այն, թե ինչպես կգա Մեսիան և ինչ տեսք կունենա: Իր մարգարեության մեջ Եսայիան նաև մարգարեացավ, թե ինչպիսին կլինեն Մեսիայի գործերը մարդկության փրկության գործում: Եսայիայի մարգարեություններն այնքան ճշգրիտ են, կարծես նա այդ ամենը տեսել է սեփական աչքերով: Սկսած իր գրքի 52-րդ գլխից (խոսք13) և հետևաբար 53-րդ և 54 գլուխները, Եսայիա մարգարեն մանրամասնորեն նկարագրում է, թե ինչպես Մեսիան կփրկի մարդկանց իրենց մեղքերից: Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես է Եսայիան անսխալորեն մարգարեանում, թե Հիսուս Քրիստոսն իրոք կգա այս աշխարհ, Իր մկրտությամբ կվերցնի բոլոր մեղքերը, խաչի վրա կհեղի Իր արյունը և այդ կերպ ամենին կպարգևի փրկություն: Դրանից 700 տարի անց, ինչ Եսայիան մարգարեացավ, իրոք որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և կատարեց ամեն բան ճշգրտորեն, ինչպես որ մարգարեացել էր Եսայիան:
Եսայիան մարգարեացել էր, որ Մեսիան գալով այս աշխարհ՝ գործելու է իմաստությամբ և իր գործերում ունենալու էր հաջողություն: Եսայիա 52:13. «Ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա և բարձրանա և շատ փառավորվի»: Հիսուս Քրիստոսն եկավ այս աշխարհ մարդկային մարմնում, և իր մկրտությամբ իրոք որ վերցրեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը: Նա կարողացավ ընդունել Խաչի մահը և դրանով կրել ողջ մարդկության մեղքերի պատիժը: Ինչպես որ մարգարեացել էր Եսայիան, ամեն բան նույնությամբ կատարվեց: Քանի որ մարդկության ողջ մեղքերը ոչնչացվել էին Հիսուս Քրիստոսի խոհեմ գործողությունների շնորհիվ, Նրա անունը մեծարվեց, բարձրացավ և փառավորվեց համապատասխան նրա, ինչ նախօրոք ասվել էր: Այն ամենն, ինչ Եսայիան մարգարեացել էր Հիսուս Քրիստոսի մասին, իրականություն դարձավ: Սակայն, երբ Տերը եկավ այս աշխարհ, Իսրայելի ժողովուրդը Նրան չդավանեց ըստ արժանվույն:
Չնայած այն բանին, որ մեր Տերը եկավ այս աշխարհ և իրոք որ Իր վրա վերցրեց մարդկանց մեղքերը, այդ թվում նաև իսրայելացիների և չնայած այն բանին, որ Նա մահացավ Խաչի վրա և այնուհետև հարություն առավ մեռելներից, Իսրայելի ժողովուրդը չհավատաց ոչ Մեսիայի մկրտությանը և ոչ էլ Նրա արյանը: Նրանք իրոք որ չհավատացին այն բանին, որ իրենց միջից բարձրացել է Մեսիան և չհավատացին, որ Նա Իր մկրտությամբ վերցրել է ոչ միայն իսրայելացիների մեղքերը, այլև՝ մնացած մարդկության: Նրանք չհասկացան, որ իրականում Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր, Իսրայել ժողովրդի իսկական Մեսիան, ում նրանք այսքան տարի սպասում էին:
Հիսուսը կրեց տառապանքներ, որպեսզի ջնջի աշխարհի մեղքերը
Երբ Հիսուսը եկավ այս աշխարհ, Նա իրոք որ ենթարկվեց նսեմացման և վիրավորանքների, որը հնարավոր չէ փոխանցել խոսքերով: Ինչպես ասված է Եսայիա 53-րդ գլխում, Մեսիան իրականում թվում էր նման է սգի մարմնացմանը: Վերցնելով Իր վրա մեր մեղքերը՝ Նրա տեսքը հյուծված էր և անգրավիչ, ինչպես ասված է Աստվածաշնչում, մենք թեքեցինք մեր հայացքները նրանից:
Միայն քչերը դավանեցին Հիսուսին որպես Մեսիա: Քանի որ Նա ծայրաստիճան նսեմացված և վիրավորված էր Իր ժամանակի մարդկանց կողմից, նրանց մեծամասնությունը չկարողացան ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Մեսիայի, Փրկչի և չհավատացին Նրան: Հոր կամքը կատարելու համար մեր Տերը իրոք որ եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի մարդկությանը իրենց բոլոր մեղքերից: Եվ որպեսզի Նա անի դա, Նա իրոք ենթարկվեց հետապնդումների և խոշտանգումների: Հիսուսը ոչ միայն աշխարհ եկավ Իր իսկ կողմից արարված մարդկային մարմնում, որը ստեղծված էր Իր պատկերով և նմանությամբ, այլև՝ ավելին, Նրան ատեցին, խոշտանգեցին և տանջեցին մարդկային անսովոր դաժանությամբ: Աստվածաշունչն ասում է, որ Նա այնպիսի տեսք ուներ, որ մենք շրջվեցինք Նրանից, քանի որ այդ տեսարանը անտանելի էր: Այս աշխարհում Նրան ոչ միայն չպատվեցին որպես Մեսիա, այլ հակառակը, Նրա հետ վարվեցին ինչպես մի թշվառի, ում հեզությունն ու հնազանդությունը անհնար է նկարագրել խոսքերով: Ինչպես որ մենք շրջում ենք մեր հայացքները, երբ տեսնում ենք մարդուն ծայրահեղ նավստացուցիչ վիճակում, այդպես էլ իսրայելացիները շրջեցին իրենց հայացքները Նրանից՝ Մեսիայից:
Ինչպիսի՞ տեսք ուներ Հիսուսը, երբ եկավ այս աշխարհ: Երբ Մեսիան եկավ այս աշխարհ, նման էր նուրբ հողի վրա ծիլ տված շյուղի: Այլ բառերով, Նրա տեսքի մասին չես ասի ավելին: Եվ իրոք որ, երբ մենք համեմատում ենք մեր Տիրոջը մեզ հետ, մենք քիչ հրապուրող և գրավող բան ենք գտնում այդ Մեսիայի մեջ: Մեր Մեսիայի արտաքին տեսքը այնպիսին էր, որ Նա պարծենալու բան չուներ:
Երբ Մեսիան եկավ այս աշխարհ, Նրա տեսքում չկար մի այնպիսի բան, որն առաջացներ հիացմունք կամ պատկառանք: Սակայն, չնայած Իր անհրապույր տեսքին, լինելով մեր Մեսիան՝ Նա գործեց իմաստությամբ և խոհեմությամբ: Սկզբում, համաձան զոհաբերության արարողակարգին, Հովհաննեսը ձեռքերը դրեց Նրա վրա, որպեսզի Նրան փոխանցեր մեր բոլոր մեղքերը: Այնուհետև Նա գամվեց Խաչին և թափեց Իր արյունը և մեռելներից հարություն առավ: Կատարելով այս ամենը՝ Նա ազատեց մեզ մեր մեղքերից: Եվ լինելով Հովհաննեսից մկրտված՝ հանուն մեզ Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա, խաչվեց և թափեց Իր արյունը:
Եսայիա 53:3. «Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, և մի այնպիսի, որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում»: Որովհետև մեր Մեսիան պետք է գար այս աշխարհ և ձեռք դնելու և Իր արյունը թափելու միջոցով ջնջեր աշխարհի բոլոր մեղքերը, ապա Նա իրոք որ պետք էր Իսրայելի ժողովրդի և հռոմեական զինվորների կողմից ենթարկվեր նվաստացման և խոշտանգումների:
Մեսիայի տառապանքների ու խոշտանգումների մասին կանխատեսված էր դրանից դեռ 700 տարի առաջ
Հիսուսի ծննդից մոտավորապես 700 տարի առաջ Եսայիա մարգարեն մարգարեացավ, որ Մեսիան իրոք կգա այս աշխարհ, կմկրտվի Հավհաննես Մկրտչի կողմից և կթափի Իր արյունը խաչի վրա և այնուհետև հարություն կառնի: Ինչպես և մարգարեացել էր Եսայիան Մեսիայի մասին, Հիսուս Քրիստոսն իրոք որ եկավ այս աշխարհ ըստ մարգարության ամբողջական համապատասխանության: Հիսուս Մեսիան ծնվեց կույսից մսուրքում, ինչ-որ մի խեղճ հյուղակի մեջ: Հովհաննեսի մկրտությամբ Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, բարձրացավ Խաչ, որտեղ հանուն մեր փրկության թափեց Իր արյունը և երեք օր հետո հարություն առավ մեռելներից:
Հին Կտակարանի ժանակներում քավության օրը, զոհի կենդանու գլխին դրվում էր ձեռք և թափվում էր կենդանու արյունը և դրանով քավվում էր բոլոր մեղքերը, որոնք գործվել էին տարվա ընթացքում (Ղևտացիս 16): Սրա նման Հիսուսը Հովհաննեսից ընդունած Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց աշխարհի մեքերը, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա: Եվ այս ամենը տեղի ունեցավ մարգարեության Խոսքի ամբողջական համապատասխանությամբ: Իր մկրտությամբ վերցնելով աշխարհի բոլոր մեղքերը՝ Հիսուսը մարդկանց մեջ ապրելու երեք տարիների ընթացքում ենթարկվեց տառապանքների և չարչարանքների: Հիսուս Մեսիան գամվեց Խաչին նրա համար, որ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու ժամանակ Նրան փոխանցվեցին աշխարհի բոլոր մեղքերը: Եվ դրա համար յուրաքանչյուր մարդ նվաստացնում և ծաղրում էր Նրան:
Մարդիկ ոչ միայն մերժում էին այն փաստը, որ Հիսուսը Մեսիան է, այլև ավելին, որոշ հրեաներ և հռոմեացիներ ատում էին Նրան և ենթարկեցին աննկարագրելի նվաստացման ու ծաղրանքների: Նա ատելի էր նրանց համար, կարծես մի թշվառ լիներ:
Հիսուսն իրոք որ Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը՝ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելու պահին: Այնուհետև, իրոք որ խաչի վրա թափեց Իր արյունը: Մեսիան մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և թափեց Իր արյունը Խաչի վրա, որ կատարեր Իր Հոր կամքը: Նրա վրայից պոկեցին հագուստները և Խաչեցին, իսկ մարդիկ թքում էին Նրա երեսին: Խաչի մոտ բոլոր հավաքվածները ծաղրում էին Հիսուսին՝ ասելով. «Եթե դու Աստծո Որդի ես, իջիր Խաչից և փրկիր Քեզ»:
Իր մկրտությամբ սկսելով հասարակական կյանք այս աշխարհում՝ Հիսուսը պետք է մարդկանց կողմից ենթարկվեր բազմաթիվ տառապանքների: Չնայած այն բանին, որ մարդկության փրկության համար Նա Իր մկրտությամբ շրջեց աշխարհի մեղքի բեռն Իր վրա, իսկ մարդիկ հրաժարվեցին Նրանից՝ ի վիճակի չլինելով գիտակցել այդ ամենը: Նրանք ատում էին Հիսուսին, ով եկել էր որպես իրենց Մեսիա: Իսրայելացիները անընդհատ հետապնդում էին Նրան, ենթարկում տառապանքների, նրանից բանբաասում էին և վիրավորում Նրան: Հիսուս Մեսիան այնքան ատելի էր մարդկանցից, որ ինչպես գրված է Սուրբ Գրքում, երկրի վրա եղած ժամանակ Նրա հետ վարվում էին ինչպես ամենանվաստ արարածի հետ:
Իրականում դուք պատկերացում չունեք այն մասին, թե որքան էին Նրան ատում Փարիսեցիները: Փարիսեցիները հանգիստ չէին տալիս Հիսուսին, քանի որ Նա հանդիսանում էր սպառնալիք Իր ժամանակների հասարակության նկատմամբ ունեցած ղեկավարող դիրքին և հանրաճանաչությանը: Դրա համար նրանք ատում էին Մեսիային և շարունակաբար փորձում էին ինչ-որ բանով Նրան ծուղակի մեջ գցել: Երբ յուրաքանչյուր անգամ նրանց փորձերը անհաջողության էին մատնվում, նրանք կանգ չէին առնում այն բանի առջև, որ անձնապես Նրան վիրավորեին և նվաստացնեին: Եսայիան ճշգրտությամբ կանխատեսեց, թէ ինչպես է Մեսիան հալածվելու և խոշտանգվելու: Շնորհիվ Եսայիա մարգարեի մարգարեություններին, որոնք կատարվեցին Մեսիայի գալուստից 700 տարի առաջ, մենք կարող ենք համոզվել, թե ինչ վերաբերմունքի արժանացավ Հիսուսն այս աշխարհ գալով:
Հավատաց արդյո՞ք ժողովուրդը Հիսուս Մեսիային, Ով եկավ ջրով և արյունով
Չնայելով հալածանքներին, Հիսուս Մեսիան ավարտեց մարդկության մեղքից փրկելու Իր աշխատանքները: Հիմա Իսրայելի ժողովուրդը և աշխարհի յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի և հավատա, որ այդ Մեսիան Հիսուս Քրիստոսն է: Որպեսզի իսրայելացիների և աշխարհի յուրաքանչյուր մարդու մեղքերը ոչնչացնի, Մեսիան իրոք որ ձեռնադրության տեսքով ստացավ մկրտություն: Իրականում Նա խաչվեց՝ ենթարկվելով ամենամեծ տառապանքներին: Անելով դա՝ Նա ամբողջությամբ ազատեց հավատացյալներին իրենց բոլոր մեղքերից և հաստատեց այդ մարդկանց հավատքի ամբողջականությունը: Սակայն, այդ օրերում քչերը հավատացին Նրան: Եվ դա չնայած այն բանին, որ Մեսիան եկավ այս աշխարհ խոնարհ և անտեսք կերպարանքով, և չնայած դրան, Նա մկրտվեց, մահացավ և հարություն առավ մեռելներից, որպեսզի ջնջի բոլոր մարդկանց մեղքերը: Որպեսզի ապրենք, մենք պետք է հավատանք, որ Հիսուսն իրականում հանդիսանում է մեր ճշմարիտ Փրկիչը և Մեսիան, ինչպես նաև պետք է հավատանք, որ Նա ոչ միայն իսրայելացիների Մեսիան է, այլև՝ ամբողջ աշխարհի:
Չնայած նրան, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա և Իր վրա կրեց մեր բոլոր ճնշումները, հիվանդություններն ու անեծքները, որոշ մարդիկ կարող են հարցնել, - «Ի՞նչ մեղք է Նա գործել, որ այդպես դաժանորեն հալածվեց»: Սակայն, Հիսուսը հանդիսանում է Աստծո անմեղ Որդին: Վերցնելով Իր վրա մեր բոլոր մեղքերը՝ մեր փոխարեն Մեսիան ենթարկվեց անեծքների և դրանց տառապանքներին: Կրելով բոլոր տառապանքներն ու հալածանքները՝ 33 տարիների ընթացքում երկրի վրա Իր հայտնվելուց հետո Նա ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից:
Վերադառնանք նորից Եսայիա մարգարեի ժամանակները: Հավատացի՞ն արդյոք մարդիկ Աստծո Խոսքին, որը լսեցին Եսայիայից: Հավատացի՞ն արդյոք մարդիկ Հիսուսին որպես Մեսիայի, ով եկավ ջրով և Հոգով: Ո՞վ հավատաց ջրի և Հոգու ավետարանին, որը մենք հիմա քարոզում ենք: Նույնիսկ մեր օրերում կան մարդիկ, ովքեր չեն հետաքրքրվում ջրի և Հոգու ավետարանով, չնայած այն բանին, որ նրանք հայտարարում են Հիսուսի նկատմամբ իրենց ունեցած հավատքի մասին:
Մեր կողմից քննարկվող հատվածում, Եսայիա մարգարեն մարգարեանում է, որ Աստծո Որդին կգա այս աշխարհ, Իր վրա կվերցնի մեր մեղքերը, կկրի դրանց պատիժը և դրանով կփրկի մեզ: Բայց քչերը ընդունեցին այդ ճշմարտությունը, որը Նա գործեց: Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ սկսած հենց այս պահից, աշխարհի բոլոր մարդիկ կդավանեն Հիսուսին՝ Իրենց Մեսիան, և կմեծարեն Նրան: Դուք գիտակցո՞ւմ եք այն փաստը, որ Հիսուս Մեսիան հալածվեց Իսրայելի ժողովրդի մեղքերի համար, ձեր և իմ մեղքերի և ողջ մարդկության մեղքերի համար: Եսայիա մարգարեն ցանկանալով, որ դուք գիտենաք և հավատաք դրան, պատմեց մեզ Մեսիայի գործերի մասին:
Մեսիան նման էր չոր հողից դուրս եկած ծիլի
Եսայիա մարգարեն կանխագուշակելով Մեսիայի գալուստն այս աշխարհ՝ ասում է ան մասին, որ Նա կունենա սրտաճմլիկ և տհաճ տեսք: «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին, և արմատի պես՝ ծարավուտ երկրից » (Եսայիա 53:2): Երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ մարդկային կերպարանքով, Նրա մեջ չկար ոչ մի բան, ինչը կարող էր գրավել մարդկանց ուշադրությունը: Նա բարձրահասակ մկանոտ մարզիկ չէր, ինչպիսին էին Արնոլդ Շվարցենեգգերը կամ Սիլվեստր Ստալոնեն: Իրականում Նա ֆիզիկապես այնքան տկար մարդ էր, որ եթե մենք նրան նայեինք, Նրա նկատմամբ կզգայինք խղճահարություն: Սակայն, Նրա խոսքը այնքան սուր էր, ինչպես երկսայրի սուրը:
Հիսուս Մեսիան ոչ միայն աղքատի տեսք ուներ, այլև աղքատ էր: Նրա մարմնավոր հայրը՝ Հովսեփը, հյուսն էր: Իսկ ընտանիքը ստիպված էր ապրել հյուսնի վաստակով: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ շատերը չեն ապրում առատության մեջ: Միայն դժվարին աշխատանքի շնորհիվ է, որ հյուսնը կարող է ծայրը ծայրին հասցնել:
Մեսիան ապրելով այս երկրի վրա՝ չէր հաճախում դպրոց: Փարիսեցիները կցանկանային Նրան ծաղրել դրա համար, սակայն նրանք դա չէին կարող անել, քանի որ դպրոց չհաճախելու փաստը ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոս Մեսիան հասարակ մահկանացու չէր, այլ՝ Աստծո Որդի: Հիսուսը երբեք ոտք չէր դրել Գամաղիելի դպրոցի շեմից ներս: Դա այդ ժամանակի ամենահայտնի հրեական դպրոցն էր: Այդ դպրոցում դասավանդում էր Օրենքի գիտակներից մեկը՝ Գամաղիելը: Ուսանողները, ովքեր հաճախում էին այդ դպրոցը, սովորում էին լավագույն ուսուցիչների մոտ, ովքեր տիրապետում էին խորը գիտելիքների ոչ միայն աշխարհիկ գիտությունից, այլև մանրամասնորեն գիտեին Օրենքը: Հիսուսը նման դպրոցում չի սովորել: Ոչ մի տեղ չի հիշատակվում, որ Նա ընդհանրապես հաճախել է որևէ դպրոց: Սակայն, չնայած դրան, չկար այնպիսի մի բան, որը Մեսիան չիմանար Հին Կտակարանի Օրենքից: Իսկ ինչ վերաբերվում է Մեսիայի Հին Կտակարանային ուսմունքին, ապա այս հարցում Նա տիրապետում էր գիտելիքների և հավատքի, որը գերազանցում էր ցանկացած մարդու գիտելիքներին և հավատքին: Այն ամենն, ինչ Նա ասում էր, չկար որևէ բան, որ հակասեր կամ չհամապատասխաներ Աստծո Օրենքի հետ:
Ինչո՞ւ պետք է Մեսիան կրեր այդպիսի հալածանքներ, նվաստացումներ և ատելություններ
Մեր Մեսիան եկավ այս աշխարհ և կամավոր ենթարկվեց այդ բոլոր տառապանքներին, նվաստացումներին և վիրավորանքներին, որպեսզի դառնար Իսրայելի ժողովրդի սպասված Մեսիան և կարողանար ազատել նրանց իրենց մեղքերից և դարձներ Աստծո ժողովուրդը: Մեսիայի տառապանքները, որին Նա ենթարկվեց հանուն մեր փրկության, այնքան ծանր էին, որ մենք շրջեցինք մեր հայացքները Նրանից: Քանի որ Հիսուսը Մեսիան էր, ով ազատելու էր մեղքից և փրկելու դատապարտությունից, ապա իրոք որ Նա ազատեց մեզ մեր մեղքերից, բոլոր մարդկանց առջև ենթարկվեց այնպիսի ճնշումների և նվաստացումների, որը չի ենթարկվում ոչ մի նկարագրության: Այսպիսով, Հիսուսը հալածվեց և ատելի եղավ այս աշխարհում: Եվ քանի որ Հիսուս Մեսիան ենթարկվեց հետապնդումների, նվաստացումների և վիրավորանքների, ուստի այն ժամակվա մարդիկանց համար անտանելի էր նույնիսկ Նրա տեսքը:
Մենք երբեք չպետք է մոռանանք այն մասին, որ Հիսուսը ենթարկվեց դաժան հալածանքների, չնայած նրան, որ Նա եկավ որպես Մեսիա: Հիսուսն եկավ Մեսիայի դերը և գործերը կատարելու: Դրա համար Նա կամավոր ընդունեց տառապանքները և դրանով ազատեց մեզ մեր մեղքերից և փրկեց մեզ մեղքի դատապարտությունից:
Մարդիկ չէին դադարում Մեսիային ծաղրելուց, նույնիսկ այն ժամանակ, երբ Նա գամված էր Խաչին: Նրանք ասում էին. «Ինչո՞ւ դու չես կարող իջնել, եթե դու իրոք Աստծո Որդին ես, ապա վերցրու և իջիր Խաչից: Ընդհանրապես, դու ինչպե՞ս կարող ես լինել Աստծո Որդին: Եթե դու իրոք Աստծո Որդին ես, ապա խաչից վայր իջիր և փրկիր չարագործին, որը քո կողքին է: Իսկ ավելի լավ կլինի, որ ինքդ քեզ փրկես»: Մարդիկ շարունակում էին ծաղրել Նրան և ասում էին. «Ի դեպ, ինչո՞ւ այս քարը հաց չես դարձնում: Եթե դու Աստծո Որդին ես, ապացուցիր դա: Ապացուցիր մեզ, որ մենք կարողանանք հավատալ դրան: Եթե դու չես կարող նույնիսկ դա անել, ապա քեզանից ի՞նչ Մեսիա»:
Այսպիսով, մարդիկ անդադար վիրավորում էին Մեսիային, ծաղրում էին Նրան: Նրանք մերկացրին Նրան՝ հանելով հագուստները, խփում էին դեմքին և թքում Նրա վրա: Քրիստոսը ենթարկվեց նվաստացումների և վիրավորանքների, որի նմանը իրենից առաջ ոչ ոք չէր ենթարկվել և չի էլ ենթարկվի իրենից հետո: Ավելին, Նա դատապարտվեց մահվան, պատիժ, որին այդ ժամանակներում ենթարկվում էին արմատացած հանցագործները: Զինվորները ծեծեցին Մեսիային, մեխերով գամեցին Նրա ձեռքերն ու ոտքերը խաչին և խոցելով նրա մարմինը գեղարդով՝ բաց թողեցին Նրա արյունը:
Հիսուսը կրեց այս բոլոր ցավերն ու տառապանքները նրա համար, որպեսզի հանուն մեր փրկության կատարի Իր Մեսիայի դերը: Խաչվելով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը, անեծքները և հիվանդությունները, որը մեր մեղքերի պատիժն էր: Մեր փոխարեն Նա ենթարկվեց այն հալածանքներին, որին պետք է ենթարկվեինք ես և դուք, և հանուն մեզ Նա նույնիսկ զոհաբերեց Իր կյանքը: Հիմա Հիսուսը դարձավ նրանց փրկիչը, ովքեր հավատում են, որ այդ Մեսիան իրականում հանդիսանում է մեր Փրկիչը: Նա բացարձակապես ինքնակամ դարձավ մեր Փրկիչը: Իր Հոր կամքով Նա եկավ այս աշխարհ և հանուն մեր փրկության մեր մեղքերը վերցրեց Իր վրա, կրեց դրանց պատիժը Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: Եվ այս ամենը նրա համար, որպեսզի փրկի մեզ:
Իմ եղբայրներ և քույրեր, դուք կարծում եք հե՞շտ էր Հիսուսի համար ենթարկվել նվաստացումների և վիրավորանքների բոլոր այդ մարդկանց առջև: Եթե մեզ ամբողջովին մերկացնեին և սկսեին վիրավորել, ծեծել, չարչարել և գամել խաչին, և դա անեին մեր հարազատների և մտերիմների, մեր սիրելիների և մեր թշնամիների առջև, ապա մենք կխելագարվեինք նախքան մեռնելը: Քրիստոսը չխաչվեց մեկուսի մի վայրում, այլ բարձր մի վայրում, որպեսզի բոլորը կարողանային տեսնել Նրա նվաստացումը և բոլորը կարող էին մատով ցույց տալ Նրան և թքել Նրա վրա:
Նախքան Քրիստոսին խաչելը, մարդիկ արեցին ամեն ինչ, որպեսզի Նրան ենթարկեն ամեն տեսակի տառապանքների: Նա ներկայացավ բազմաթիվ ամբոխի առջև և դատվեց այդ մարդկանց ներկայությամբ: Նրա վրա քարեր նետեցին, նույնիսկ քահանայապետի ծառան հարվածեց Նրա դեմքին: Նրա վրա թքեցին: Մարդիկ ապտակում էին նրա դեմքին, ճիպոտով հարվածում էին գլխին և քարեր նետում Նրա վրա: Եվ այս ամենի միջով Հիսուսն անցավ հանուն մի բանի, հանուն մեր փրկության:
Սուրբ Գրքում գրված է, որ այս ամեն տառապանքներին Նա ենթարկվեց հանուն մեր փրկության «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ» (Եսայիա 53:5): Մեսիան անցավ այսպիսի տառապանքների միջից, որպեսզի բոլոր ազգերին, այդ թվում նաև Իսրայելի ժողովրդին ազատի մեղքերից և փրկի մեղքի դատապարտությունից: Մեսիան ոչնչացրեց աշխարհի մեղքերը և ազատեց մարդկանց մեղքի պատժից և ընդունելով Հովհաննեսից մկրտությունը և կատարելով Մեսիայի դերը՝ հալածվեց Իր սեփական ժողովրդի, հռոմեական զինվորների և այլ ազգի մարդկանց կողմից:
Աստված կանխատեսեց, որ Մեսիան կազատի մեղքերից հենց այն ժողովրդին, ով կապստամբի Իր դեմ: Նա կազատի բոլոր մեղքերից, որոնք երբևէ գործել է մարդկությունը: Եվ ինչպես էլ որ կանխագուշակվել էր, Հիսուս Քրիստոսն իրոք որ եկավ այս աշխարհ որպես Մեսիա, իրոք որ ենթարկվեց նվաստացումների և տառապանքների և ազատեց մեզ՝ ձեզ և ինձ, մեր մեղքերից և մեղքի դատապարտությունից՝ թափելով իր թանկագին արյունը:
Այն, որ հավատալով Մեսիային՝ մենք ազատվեցինք մեղքից և մեղքի դատապարտությունից, ինքնին չկատարվեց: Դրա համար զոհ մատուցվեց: Մենք կարող էինք դառնալ անմեղներ, որովհետև Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և ենթարկվեց երբևէ չտեսնված նվաստացման և աննկարագրելի չարչարանքների: Եվ միայն շնորհիվ այն բանի, որ Մեսիան կրեց մեր մեղքերի պատիժը և հավատալով դրան մեր սրտերով, մենք կարողացանք ստանալ որպես պարգև մեղքերի ներում և փրկություն և կարողացանք դառնալ Աստծո զավակներ: Եվ միայն շնորհիվ Մեսիայի, մենք իրականում դարձանք երջանիկ մարդիկ:
Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մեսիային՝ մեզ պարգևած երջանկության և ուղարկված շնորհքի համար: Մեսիայի տված փրկությունը մեզ հասավ միայն ի շնորհիվ մեր հավատքի, քանի որ, թեև մենք ոչինչ չառաջարկեցինք Նրան, Նա Ինքը Հայր Աստծուն մատուցեց Իր անգին պարգևը: Մենք պետք է հավատանք, որ Աստված Ինքը մեզ փրկեց՝ ենթարկվելով նվաստացման և չարչարանքների, և մենք պետք է Նրան շնորհակալ լինենք դրա համար:
Իսրայել, դարձիր և հավատա Հիսուս Քրիստոսին
Հիմա Իսրայելի ժողովուրդը պետք է ապաշխարի և հավատա Հիսուս Մեսիային որպես իր Փրկիչը: Իսրայելացիները մինչև այսօր չեն ընդունում այն, որ Մեսիան արդեն եկել է: Եսայիա մարգարեն մարգարեացավ, որ Մեսիան՝ Աստծո Ծառան, կգա այս երկիր և բնակվելով այս երկրի վրա, կփրկի մեզ բոլորիս, վերցնելով մարդկության բոլոր մեղքերն Իր վրա՝ մկրտության և խաչի վրա գամվելու միջոցով: Եվ Հիսուս Քրիստոսը իրոք որ ամեն բան կատարեց մարգարեության ամբողջական համապատասխանության և փրկեց մեզ: Եվ դրա համար Իսրայելի ժողովուրդը պետք է իմանա ճշմարտության մասին և հավատա դրան: Իսրայելացիները պետք է խոստովանեն իրենց մեղքը, որ իրենք գործել են, երբ խաչում էին Հիսուսին: Նրանք պետք է խոստովանեն, որ իրենց էությամբ նրանք հանդիսանում են մեղքի խառնվածք՝ այս աշխարհք գալու պահից սկսած: Նրանք պետք հավատալով Մեսիային՝ ազատվեն իրենց բոլոր մեղքերից և ազատվեն մեղքի դատապարտությունից:
Ուրիշ Մեսիա չկա: Քանի որ Հիսուս Քրիստոսն արդեն եկել է որպես Մեսիա և ուրիշը չկա: Ինչպե՞ս կարող է ուրիշ Մեսիա լինել: Ինչպե՞ս կարող է ուրիշ Փրկիչ լինել: Երբ ապագայում Իսրայելի ժողովուրդը կբախվի մեծ դժվարությունների հետ, մի՞թե նրանք կշարունակեն հուսալ ինչ որ մի հոլիվուդյան հերոսի հայտնվելուն, ով նման է Սուպերմենին, ով կգա և կդառնա իրենց Մեսիան:
Իսրայելացիները ճիշտ հիմա պետք է ընդունեն Հիսուս Քրիստոսին որպես իրենց Մեսիան: Նրանք պետք է հավատան, որ Հիսուս Քրիստոսը իրականում հանդիսանում է իրենց ճշմարիտ Մեսիան: Իրենց Մեսիան արդեն եկել է այս աշխարհ 2,000 տարի առաջ: Եվ նրա համար, որպեսզի Իր վրա վերցնի նրանց մեղքերը և նրանց դարձնի Աբրահամի զավակներ, Նա մկրտվեց և դա նման էր այն բանին, երբ Նրանք պետք է թլփատվեին և Նա խաչվեց: Այս ամենը Նա արեց, որպեսզի նրանք ստանան հոգևոր թլփատություն: Հովհաննեսի մկրտությամբ Նա վերցնելով իսրայելացիների մեղքերը և ենթարկվելով նվաստացումների և չարչարանքների, թափելով Խաչի վրա Իր արյունը և մեռելներից հարություն առնելով՝ Մեսիան դարձավ Իսրայելի ժողովրդի ճշմարիտ Փրկիչը:
Իսրայելացիները պետք է ապաշխարեն և հավատան Մեսիային: Նրանք պետք է հիմա հավատան Հիսուս Քրիստոսին որպես իրենց Մեսիայի: Միակ բանը, որ մնացել է Իսրայելի ժողովրդին անելու, դա Հիսուսին որպես իր Փրկչի հավատալն է: Նրանք պետք է գիտակցեն, որ Մեսիան, Ում մասին մարգարեացել է Եսայիան, հենց նույն Հիսուս Քրիստոսն է: Հին Կտակարանի բոլոր մարգարեությունները տառի ճշգրտությամբ իրականացան Հիսուս Քրիստոսի մեջ: Մեր կողմից նայվող հատվածի մեջ խոսվում է նաև այն մասին, որ շատ ազգեր կզարմանան, երբ կտեսնեն Նրան:
Եսայիա 52:14-15. «Ինչպես որ շատերը ապշեցին քեզ վրա, այնպես խանգարված է նրա տեսքը մարդու տեսքից, և կերպարանքը մարդու որդկանց կերպարանքից. Նույնպես պիտի զարմացնե շատ ազգեր, թագավորները պիտի խփեն նրա առաջին իրենց բերանը. որովհետև պիտի տեսնեն այն, որ իրենց չի պատմված և այն որ չեն լսել, պիտի իմանան»:
Գալով այս աշխարհ՝ Հիսուս Քրիստոսը ենթարկվեց այնպիսի չարչարանքների, որին չէր ենթարկվել ոչ մի հանցագործ այս աշխարհում, ով դատապարտված է եղել մահվան: Նա զոհաբերեց Իրեն, միևնույն ժամանակ կրելով այնքան ցավ և նվաստացում, որքան չէր կրել ոչ մի հանցագործ այս աշխարհում: Եվ այս ամենը արվեց մեկ նպատակով՝ դարձնել ողջ մարդկությունը Իր ժողովուրդը: Նա փրկեց իր ժողովրդին, նրանց, ովքեր ստացան մեղքերի թողություն՝ հավատալով Նրան:
Մարդիկ կլսեն փրկության սքանչելի լուրի մասին, որի մասին նրանք դեռ չեն լսել: Բոլոր նրանք, ովքեր նույնիսկ չեն լսել այն մասին, որ հենց Հիսուս Քրիստոսն էր Մեսիան, կլսեն այդ մասին և ի վերջո կհավատան դրան:
Հիսուսը Մեսիան է, ով արդեն եկել է և ով կգա նորից
Այսօր ժամանակի վախճանն արդեն մոտ է: Դա կլինի մեծ արհավիրքների և տառապանքների ժամանակ, որը իր հետ կբերի մահ և կործանում: Սակայն, նրանք, ովքեր հավատում են Մեսիային, իսկապես չեն վախենում մահից: Հակառակը, նրանք ապրում են Երկնային Թագավորության երջանիկ կյանքի սպասումով, ուր կմտնեն մահից հետո, հարություն առնելուց և համբարձվելուց հետո: Այն փաստը, որ այս երկրին սպասվում է մռայլ և տխուր ապագա, ամենևին էլ չի նշանակում, որ մենք՝ արդարներս, պետք է մռայլ և թախծոտ լինենք: Երբ փրկության բարի լուրը կտարածվի ամբողջ երկրի վրա, Մեսիան իրոք որ կվերադառնա այս երկիր:
Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, եկավ այս աշխարհ որպես Աստծո Գառ, որպես քավչարար զոհ: Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և տվեց Իր մարմինը Խաչին: Ինչպես գառնուկը, որ կանգնում է իրեն խուզողների առջև, Հիսուս Մեսիան անձայն վերցրեց մեր մեղքերն Իր վրա: Նա ենթարկվեց մեծ չարչարանքների՝ կրելով մեր մեղքերի պատիժը, գամվեց Խաչին և երեք օր հետո հարություն առավ մեռելներից: Եվ այս ամենի շնորհիվ, Նա դարձավ բացարձակ Փրկիչ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: Այն ժամանակներում քչերը գիտեին, որ Հիսուս Քրիստոսը Մեսիան էր:
Միայն քչերը գիտեին, որ Հիսուս Քրիստոսը դարձավ մեր Մեսիան, հայտնվելով այս աշխարհում մոտ 2000 տարի առաջ և իր մկրտությունից հետո ավետարանում էր Երկնային Թագավորության մասին երեք տարիների ընթացքում, ապա մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: Միայն քիչ մարդիկ, ովքեր փնտրում էին Աստծուն և հավատացին Նրան, դավանեցին, որ մեր Տերը Մեսիան է, ով ճշգրտությամբ կատարեց Իր գործը:
Աստծո այս ծառաներն ամբողջ աշխարհով մեկ հռչակում են այն մասին, որ Մեսիան գալով այս աշխարհ և ենթարկվելով նվաստացումների և տառապանքների՝ ազատեց մեզ մեղքերից: Փաստորեն, Աստված պտտեցնելով մարդկության պատմության անիվը՝ նպաստում է տպագիր տեխնոլոգիայի զարգացմանը և դրդում է մարդկանց քարոզելու ավետարանը, տարածում է ջրի և Հոգու ավետարանը այս աշխարհում:
«Հիսուսը Մեսիան է: Հիսուսը Մեսիան է: Հիսուսը Մեսիան է: Եթե դուք հավատում եք Հիսուսին որպես ձեր Մեսիայի, ապա դուք կփրկվեք: Հիսուսն Աստծո Որդին է: Հիսուսը տիեզերքի արարիչն է: Նա Աստված է: Նա մեր Փրկիչն է»: Աստծո ծառաները շարունակում էին քարոզել մարդկանց այն մասին, որ Հիսուսը Մեսիան է: Նրանք խոսում էին Նրա մկրտության մասին, Նրա Խաչի վրա մահանալու և Նրա հարության մասին:
Երկու հազար տարի առաջ միայն մի քանի իսրայելացի պատանիներ հասկացան, որ Հիսուս անունով երիտասարդը եկավ այս աշխարհ և 30 տարեկան հասակում Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից: Այն ժամանակ միայն Հիսուսի աշակերտները գիտեին այն մասին, որ Նա Մեսիան է: Իսկ հետո մի խումբ մարդիկ հավատացին դրան: Դա նրանք էին, ովքեր իրապես վախենում էին Աստծուց: Բայց և այնպես շատերը ուշադրություն չդարձրեցին դրան: Ընդհանուր հաշվով, միայն 500 սուրբեր Իսրայելի ժողովրդից գիտեին, որ Մեսիան Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, մահացավ խաչի վրա և հարություն առավ մեռելներից (1 Կորնթացիս 15:6): Մնացած մարդիկ նույնիսկ պատկերացում չունեին այդ մասին:
Հիսուսի մահից հետո և Նրա հարություն առնելուց հետո հիսուներորդ օրը, Սուրբ Հոգին իջավ Նրա աշակերտների վրա, երբ նրանք աղոթում էին վերնատանը: Լցվելով Սուրբ Հոգով՝ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով և վկայել այն մասին, որ Հիսուսը Մեսիան էր: Հիսուսի աշակերտները չվախեցան մահից և համարձակորեն հռչակում էին. «Հիսուսը մեր Մեսիան է, Մեսիան մեր Փրկիչն է: Հարությալ Հիսուսը մեր Մեսիան է»: Եվ բազմաթիվ մարդիկ այդ ժամանակ հավատացին դրան:
Հիսուս Քրիստոսում Աստված ազատեց ձեզ և ինձ մեր բոլոր մեղքերից և փրկեց մեղքի դատապարտությունից: Մենք անպայման պետք է հավատանք Նրան, քանի որ Նա, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից և մեղքի պատժից, ենթարկվեց սարսափելի չարչարանքների և կրեց մեծ տառապանքներ: Բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, պետք է ապաշխարեն և հավատան: Իսկ մենք պետք է շարունակենք հռչակել այդ ճշմարտությունը:
Հիմա, Իսրայելի ժողովուրդը ծայրաստիճան վախեցած է տարածաշրջանի իրավիճակների լարվածությունից: Այդ պատճառով մարդիկ պետք է լսեն խորանի Խոսքը, որով Աստված իրականում դիմել է նրանց: Մոտենում է ժամանակների վախճանը: Ջրի և Հոգու ավետարանը, որը նշմարվում է Հին կտակարանային զոհաբերության համակարգում, կգտնի Իսրայելի ժողովրդի սրտին տանող ճանապարհը: Իսրայելացիները նույնպես կհավատան այն բանին, որ Հիսուս Քրիստոսը այն Մեսիան էր, որի մասին նրանց ասել էր Աստված:
Աստված արդեն պատմել է իսրայելացիներին զոհաբերության ծեսի մասին և նրանք հավատացել են դրան: Իրականում նրանք առաջվա պես ցանկանում են զոհեր մատուցել Աստծուն՝ համաձայն խորանի զոհաբերության ծեսի: Նույնիսկ հիմա, իսրայելացիների մեջ կան որոշակի քանակությամբ արմատականներ, ովքեր ապրում են անապատում և այնտեղ կատարում են զոհաբերություն: Այլ բառերով ասած, նրանք զոհեր են մատուցում նույն այն օրենքներով, որով իրենց նախնիները կատարում էին խորանի զոհաբերությունը: Հնարավոր է, որ այդ մարդիկ հանդիսանում են Ահարոնի սերունդները և որպեսզի պահպանեն ընտանեկան ավանդույթները, նրանք ապրում են անապատային վայրում, փոխարենը, որ բնակվեին քաղաքներում: Չնայած այն բանին, որ նրանք նույնպես իսրայելացիներ են, նրանք ապրում են առանձնացված ընտանիքներով, մեկուսացված սովորական մարդկանցից: Այդ մարդկանց նույնպես պետք է քարոզենք խորանի Խոսքը, որն ասում է այն մասին, որ Մեսիան արդեն եկել է մեզ մոտ և փրկել է մեզ՝ համաձայն մեր հավատքի:
Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հիսուսին այն բանի համար, որ Նա եկավ այս աշխարհ, որ Նա ենթարկվեց նվաստացումների և տառապանքների, ինչպես նաև նրա համար, որ Նա կրեց պատիժը մեր փոխարեն: Եվ այս ամենը Նա արեց որպես մեր Փրկիչը, ով ազատեց մեզ մեր մեղքերից և մեղքի դատապարտությունից:
«Մահվան պես զորավոր է սերը և դժոխքի պես ամուր նախանձը»
Այն փաստը, որ մենք իրականում ազատվեցինք մեր մեղքերից և նրա պատժից, երջանիկ պատահականություն չէ, անսպասելիորեն ստացված՝ երկար սպասված նամակի նման: Մեր փրկությունը այն չէ, որ նման է փոստով ստացված նամակի, որը առաջարկում է այն ուղարկել ևս 20 հասցեատիրոջ, եթե ոչ՝ մեզ սպասվում է կորուստ: Մեր փրկությունը նաև նման չէ տեղեկատվական թերթիկների, որը գովազդում է էժան պիցցա, երբ բավական է հավաքել հեռախոսի համարը և արդեն մի քանի րոպեից դուք կարող էք ուտել այդ պիցցան:
Իրականում մեր փրկությունը գալիս է այն բանից, որ Աստված ուղարկեց մեզ Իր Որդուն, Նրան փոխանցեց մեր մեղքերը և մեր մեղքերի համար Նրան ենթարկեց հալածանքների և տառապանքների: Ահա, թե ինչու դուք և ես. մենք պետք է մեր ամբողջ սրտով հավատանք Նրան և շնորհակալ լինենք: Գիտենալով, թե որտեղից է բխում մեր փրկությունը, մի՞թե մեզանից որևէ մեկը կարող է մերժել Նրան, ինչպես նետում են մաշված կոշիկները: Մի՞թե մեզանից որևէ մեկը կարող է Նրան մի կողմ դնել, ինչպես մենք մի կողմ ենք դնում կոտրված գործիքը: Եվ մի՞թե մենք կարող են չնկատել, արհամարհել մեր փրկությունը, կարծես այն մեզ չի պատկանում, այլ՝ ուրիշ մեկին:
Կա՞ արդյոք ձեր մեջ այդպիսի մարդ, ով թեև հաճախում է Աստծո եկեղեցի, սակայն դեռ չի ստացել մեղքերի թողություն: Կա՞ ձեր մեջ այնպիսին, ով դեռ չի հավատացել ջրի և Հոգու ավետարանին: Եթե այո, ապա այդ մարդիկ պետք է ապաշխարեն և հավատան Մեսիային, քանի դեռ ուշ չէ: Եթե դուք մոլորվել եք և չգիտեք, թե որ ճանապարհը ընտրեք, ապա ձեր ամբողջ սրտով հավատացեք ճշմարտության Խոսքին: Նրանք, ովքեր չեն հավատում դրան, դրանով հրաժարվում են Աստծո Որդու սիրուց, որով Նա փրկեց նրանց՝ անցնելով ցավի և տառապանքների միջով հանուն նրանց փրկության:
Մարդիկ, ովքեր չեն գնահատում Նրա սերը և շրջվում են նրանից, կմատնվեն անեծքի: Սուրբ Գիրքն ասում է. «Որովհետև մահվահն պես զորավոր է սերը, դժոխքի պես ամուր է նախանձը» (Երգ երգոց 8:6): Աստծո սերն այնքան մեծ է և ամուր, որ սարսափելի պատիժ է սպասվում նրանց, ովքեր հրաժարվում են դրանից: Այլ կերպ ասած, եթե մարդը մահանում է, միևնույն ժամանակ մնալով մեղքի մեջ, նա զգում է դաժան ցավ և դժոխային չարչարանքներ: Նախանձը ամուր է, ինչպես դժոխքը: Մեսիան սիրեց մեզ, Նա մկրտվեց, թափեց Իր արյունը և մեզ փրկելու համար ենթարկվեց աներևակայելի չարչարանքների: Եվ եթե դուք չեք հավատում այդ սիրուն և մերժում եք այն, ապա դուք անհապաղ կզգաք դաժան ցավեր: Եվ այդ ցավերը ոչ այլ ինչ է, քան՝ դժոխքը:
Աստված ասում է. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստան» (Եբրայեցիս 9:27): Երբ մենք մահանում ենք, մահանում է մեր մարմինը, իսկ Աստծո համար դա չի նշանակում, որ մենք մահացել ենք: Որպեսզի դաժանորեն պատժի նրանց, ովքեր մերժել են Նրա սերը, Աստված թույլ է տալիս նրանց ապրելու հավիտյան, որպեսզի նրանք երբեք չմահանան, և Նա ուղարկում է նրանց վրա մեծ տառապանքներ: Այլ բառերով ասած, Նա անպայման այդ մարդկանց կնետի հավիտյանս այրվող կրակի մեջ և կստիպի, որ նրանք զգան շարունակական ցավ, զգալ անվերջ, հավիտյանս հավիտենից: Այս դաժան տառապանքները ոչ այլ ինչ է, քան՝ Աստծո դաժան ատելությունը: Դուք կարծում եք, որ Աստված դա երբեք չի՞ անի: Բայց մի մոռացեք, որ Աստծո համար չկա ոչ մի անհնարին բան:
Մեր նկատմամբ ունեցած Աստծո անգերազանցելի սերը, որն արտահայտվեց նրանում, որ Նա տառապեց մեզ համար, ազատեց մեզ մեղքի բոլոր անեծքներից և դրանց պատժից: Միայն Մեսիայի սերը կարող է լուծել մեր բոլոր խնդիրները: Չհավատալով Մեսիային՝ մենք չենք կարող ճաշակել Աստծո սերը: Այդ սերը մեզ տրվում է միայն Աստծո կողմից, ով դարձավ մեր Մեսիան, ում մեզ ուղարկեց Նրա Հայրը: Միայն այդպես Ամենակարող եռամիասնական Աստված սիրեց մեզ և հենց այդպես ազատեց մեզ մեր մեղքերից և մեղքի դատապարտությունից: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք Մեսիային, ահա, թե ինչու համար մենք պետք է շնորհակալություն ասենք Նրան, ահա, թե ինչու մենք պետք է Նրան փառաբանենք, և ահա, թե ինչու մենք պետք է քավություն ստանանք:
Ինչպե՞ս կարող ենք շնորհակալություն հայտնել Մեսիային, որ նա պարգևեց մեզ ջրի և Հոգու ավետարանը: Եթե մարդը չգիտի, թե որքան անգին է Մեսիայի սերը և չգիտի, որ այդ սերը չի կարելի այս աշխարհում փոխարինել ոչ մի բանի հետ, ապա այդ մարդը հավանաբար հանդիսանում է աշխարհի ամենատգետ և հիմար մարդը: Ինչպիսի սարսափելի չարչարանքներ կրեց Տերը Մեզ համար: Մենք այնքան շնորհակալ ենք Նրան Իր սիրո համար, որ չնայած մեր տկարություններին, մենք մեր մնացած ուժերը տալիս ենք այն բանին, որ Աստծո սերը տանենք նրանց, ովքեր չգիտեն դրա մասին:
Որպեսզի կատարենք այդ աստվածահաճո գործը, մենք նաև պետք է բախվենք դժվարությունների և տառապանքների հետ: Մենք չենք կարող ձգտել միայն մեր անձնական բարեկեցությանը: Եթե մենք իրապես փրկվել ենք՝ լցվելով Նրա զոհաբեր սիրով և մեր վրա ենք հագել այն, ապա պետք է բաժնեկցենք այդ սերը ուրիշների հետ: Ինչպես Հիսուս Քրիստոսը հաղթահարեց Իր տառապանքները ոչ թե մարմնավոր սիրով, այլ՝ Իր ճշմարիտ սիրով, մենք նույնպես պետք է հավատքով գործենք Նրա գործերը և համարձակորեն ընդառաջ գնանք դժվարություններին, հալածանքներին, ատելությանը և նվաստացումներին, եթե այդ ամենը կնշանակի ուրիշների մեղքերի քավությունը: Հանուն սիրո մենք պետք է մեր վրա զգանք ատելությունը: Եթե մենք իրականում ստացել ենք մեղքերի ներում, ապա ես հավատում եմ, որ Աստծո սերը բնակվում է մեր սրտերում:
Վերստին ծնված մարդիկ, այսինքն նրանք, ովքեր իրականում գիտեն, թե ովքեր են եղել սկզբում և ովքեր գիտեն, թե որքան մեծ է Հիսուսի փրկարար սերը, պտուղներ են տալիս: Փրկված ծառաներ, որոնք տալիս են փրկության պտուղներ. «Որովհետև ծառը պտղից կճանաչվի» (Մատթեոս 12:33): Նախքան ձեր փրկվելը, դուք ամբողջությամբ թաղված էիք ձեր մեղքերի մեջ և չէիք կարող նույնիսկ բողոքել, որ ձեզ պետք է նետեն դժոխքի կրակի մեջ: Բայց դուք հավատացիք նրան, որ Աստված գալով այս աշխարհ մարդկային կերպարանքով և կրելով հանուն ձեզ չարչարանքներ՝ դարձավ ձեր Փրկիչը: Դուք հավատացիք, որ շնորհիվ այդ չարչարանքների, Նա ազատեց ձեզ մեղքերից և մեղքի դատապարտությունից: Հավատալով դրան, դուք փրկվեցիք: Եթե դուք իրոք լցվել էք Աստծո սիրով, ապա ձեր սրտերը իրականում լցված է ուրիշների համար ապրելու ցանկությամբ:
Եթե մարդու սրտում չկա նման ցանկություն, նշանակում է որ, Նա չի ստացել մեղքերի ներում: Ճշգրիտ կլիներ ասել, որ այդպիսի մարդը միայն ենթադրում է, որ նա ստացել է մեղքերի թողություն:
Քրիստոսը կրեց բոլոր տառապանքները և ազատեց մեզ մեր մեղքերից և մեղքի պատժից, որովհետև Նա սիրեց մեզ: Եվ եթե մենք իրականում փրկված ենք, որովհետև հավատացինք այդ սիրուն, ապա այդ սերը բնակվում է մեր սրտերում: Ինչո՞ւ: Որովհետև հիմա Քրիստոսը բնակվում է մեր սրտերում: Ինչպես որ Նա սիրեց մեզ և չարչարվեց մեզ համար, այդպես էլ մենք պետք է ցանկանանք ապրել ուրիշների համար և պետք է կրենք տառապանքներ հանուն այդ մարդկանց: Ովքեր որ ստացել են մեղքերի թողություն, այլևս իրենց սրտերում չունեն մեղք: Եվ դրա համար մեր սրտերը վերափոխվեցին և դարձան Հիսուս Քրիստոսի սրտի նման: Ես երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսից նրա համար, որ Նա եկավ այս աշխարհ: Երախտապարտ եմ Նրանից, որ Նա մկրտվեց և թափեց Իր արյունը Խաչի վրա:
Երախտապարտ եմ Նրանից այն բանի համար, որ հանուն մեզ Նա կրեց մեծ չարչարանքներ և տառապանքներ և այդ կերպ դարձավ մեր Մեսիան, ով ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: