• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-3] Եհովան՝ Կենդանի Աստված (Ելից 34:1-8)

Եհովան՝ Կենդանի Աստված(Ելից 34:1-8)
«Եվ Եհովան ասեց Մովսեսին. Քեզ համար երկու քարե տախտակներ կոփիր առաջինների պես. և այն տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ առաջի տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր: Եվ առավոտվա համար պատրաստ եղիր, և առավոտանց Սինայ սարը ելիր և այնտեղ սարի գլխին իմ առաջին կանգնիր: Եվ ոչ մեկը վեր չելնե քեզ հետ, և ոչ մեկը չտեսնվի բոլոր սարի վրա, և ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածե այդ սարի ստորոտումը: Եվ նա երկու քարե տախտակներ կոփեց առաջինների պես, և Մովսեսն առավոտանց կանուխ վեր կացավ, և վեր ելավ Սինայ սարը ինչպես որ Եհովան իրան պատվիրել էր. և երկու քարե տախտակներն իր ձեռքն առավ: Եվ Եհովան ամպով իջավ, և այնտեղ նրա մոտ կանգնեց. և Եհովայի անունը կանչեց: Եվ Եհովան նրա առջևիցն անցավ, և կանչեց. Եհովա Եհովա՝ Աստված ողորմած և գթած՝ երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, Որ հազարների ողորմություն ես անում, որ անօրենություն՝ հանցանք և մեղք ես ներում, բայց հանցավորին բնավ անպարտ չես թողնում. որ հայրերի անօրենությունը հատուցանում ես որդիների վրա և որդոց որդիների վրա՝ մինչև երրորդ և չորրորդ ազգը: Եվ Մովսեսը շտապելով մինչև գետինը խոնարհվեց և երկրպագություն արավ»:
 

Մենք պետք է գիտենանք, թե իրականում ով է Աստված, որին հավատում ենք

Եկեք նորից անդրադառնանք Մովսեսի երկրորդ գրքի 3:13-16. «Եվ Մովսեսն ասեց Աստծուն. Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ, և կասեմ նրանց. Ձեր հայրերի Աստվածն ինձ ձեզ մոտ է ուղարկել. և երբոր ինձ ասեն. Թե ինչ է նրա անունը, ես ինչ ասեմ նրանց: Եվ Աստված ասեց Մովսեսին. Ես Եմ ՈՐ Եմ. և ասեց. Այդպես ասիր Իսրայելի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մոտ: Նաև Աստված ասեց Մովսեսին. Այսպես ասիր Իսրայելի որդիներին. Ձեր հայրերի Եհովա Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց, այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը ազգից ազգ: Գնա Իսրայելի ծերերին մեկտեղ ժողովիր, և ասիր նրանց. Ձեր հայրերի Եհովա Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը երևաց ինձ ասելով. Արդարև այցելություն արի ձեզ, և Եգիպտոսի մեջ ձեր քաշածը տեսա»:
 
 

Ո՞վ է Եհովան


Եբրայերենում «Տեր» բառը հնչում է «Յահվե» կամ ավելի կիրառական է՝ «Եհովա»: «Յահվե» նշանակում է «Նա, ով ինքնագոյ է»: Այլ բառերով ասած, Աստված չի արարվել ոչ մեկի կողմից, սակայն Նա ինքնագոյ է: Աստված հանդիսանում է Արարիչը տիեզերքի և այն ամենի, ինչ կա նրանում: 
Սուրբ Գիրքը ասում է. «Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ և ասեց նրան. Ես եմ Եհովան: Եվ երևացի Աբրահամիմ, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստծո անունով, բայց իմ Եհովա անունով նրանց չհայտնվեցի: Նաև նրանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նրանց տամ Քանանի երկիր, նրանց պանդխտության երկիրը, ուր որ պանդխտացան: Եվ լսեցի էլ Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ծառայեցնում են նրանց. և հիշեցի իմ ուխտը: Նրա համար Իսրայելի որդիներին ասիր. Ես Եմ Եհովան, և Ես ձեզ եգիպտացիների ծանր գործքերի տակից կհանեմ, և ձեզ նրանց ծառայությունից կազատեմ, և կփրկեմ ձեզ մեկնած բազուկով և մեծ դատաստաններով: Եվ ձեզ Իմ համար ժողովուրդ վեր կառնեմ, և ձեզ համար Աստված կլինեմ. և պիտի գիտենաք, որ ես եմ Եհովան ձեր Աստվածը՝ ձեզ եգիպտացիների ծանր գործքերի տակից հանողը» (Ելից 6:2-7):
3-րդ խոսքում ասվում է. «Եվ երևացի Աբրահամիմ, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստծո անունով»: Աստվածաշնչի սինոդալ թարգմանությունում, «Տեր» բառը հնչում է որպես «Եհովա»: Եբրայական «Եհովա» բառը թարգմանվում է որպես «Գոյ» կամ «ճշմարիտ Աստծո պատշաճ անուն»: Սկզբում Աստված մարդկությանը չբացեց Իր «Եհովա» անունը: Դրա համար, այն ժամանակներում Նրան անվանում էին Աստված: Սակայն հետո, որպեսզի փրկի Իսրայելի ժողովրդին, Աստված ցանկացավ, որ Իր «Եհովա» անունը հայտնի դառնա այս աշխարհի բոլոր մարդկանց: «Ես Եհովան եմ, Ես Յահվեն եմ: Ես Եմ-ն եմ, ով ինքնագոյ է»: Այսպես Աստված ցանկացավ, որ բոլորը իմանան, թե ով է Ինքը: 
Աստված Նա է, ով Ինքնագոյ է, «Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»: Նա ապրում էր նախքան ամեն ինչի սկիզբը: Այլ բառերով ասած, Աստված ապրում է և գոյություն ունի հավիտյան: Աստված այնպես արեց, որ Իսրայելի ժողովուրդը՝ Աբրահամի զավակները, պետք է 430 տարի անկացնեին եգիպտացիների մոտ ստրկանալով: Հետո Նա խոստացավ ազատել նրանց ստրկությունից և տանել Քանանի երկիրը: Ինչպես և խոստացավ, Եհովա Աստվածը հայտնվեց 430 տարի հետո և հրամայեց Մովսեսին ազատելու Իր Իսրայել ժողովրդին Փարավոնի հետապնդումներից: «Ես Եհովան Եմ, Ես Եմ-ն Եմ՝ ձեր Աստվածը»: Հանուն Իր ժողովուրդի փրկության, Նա հայտնվեց Մովսեսին և հրամայեց փարավոնին բաց թողնել Իր ժողովրդին, քանի որ Ինքը գիտեր Իսրայելի ժողովրդի տառապանքների մասին: Եվ լսելով Իր ժողովրդի հառաչանքները եգիպտական լծի տակ՝ Աստված ասեց, որ Նա կազատի նրանց ստրկությունից: 
430 տարի հետո, ինչ Տերն Իր ուխտը տվեց Աբրահամին, Նա եկավ Իսրայելի ժողովրդի մոտ և ներկայացավ նրան «Ես Եհովան եմ: Ես Աստված Եմ: Ես եկել եմ կատարելու խոստումը, որը տվել եմ Աբրահամին՝ ձեր հորը: Ես խոստացել եմ դուրս հանել նրա զավակներին Եգիպտոսից և տանել Քանանի երկիրը: Եվ ես տեղյակ եմ ձեր բոլոր տառապանքների մասին: Գնա փարավոնի մոտ և ասա նրան այդ մասին»: Ահա, թե ինչ ասեց Եհովա Աստվածը:
Դուք պետք է հասկանաք, որ Աստված իրականում հանդիսանում է Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Աստված նաև մեր Աստվածն է՝ ձեր և իմ: Ինչպիսի՞ն է Նրա անունը: Նրա անունը «Յահվե» է, որը նշանակում է, որ Նա հանդիսանում է Մեկն, ով ինքնագոյ է: Աստված գոյություն ուներ նախքան աշխարհի արարումը, քանի որ Նրան ոչ ոք չի արարել և Նա ինքնագոյ է:
 

Մենք պետք է հասկանանք Աստծո անվան նշանակությունը

Բացարձակապես կարևոր է, որպեսզի մենք հասկանանք և հավատանք այն բանին, որ Աստված իսկապես Նա է, ով ինքնագոյ է, որ Նա հանդիսանում է Մեկն, ով արարել է մեզ, կառավարում է մեզ և ազատել է մեզ մեր մեղքերից: Մենք պետք է հավատանք Յահվե Աստծուն, որպես բացարձակ Աստծո, քանի որ հենց Յահվե Աստվածն է արարել ողջ տիեզերքը և շարունակում է գոյություն ունենալ մինչև հիմա: 
Իսրայելի ժողովրդի նման, դուք և ես հավատում ենք Աստծուն և նույնպես ստացել ենք Նրա պատվիրանները Նրա աչքի առջև: Եվ ինչպես որ Իսրայելի ժողովուրդը չկարողացավ պահել Օրենքը, այնպես էլ մենք չկարողացանք ապրել Օրենքի համեմատ: Եվ դրա համար Աստծո առջև ունեցած մեր մեղքերի պատճառով մենք նույնպես չենք կարողանա խուսափել մեղքի ահավոր պատիժներից: Այլ կերպ ասած, մեր մեղքերի պատճառով մենք իսկապես չէինք կարող չդատապարտվել մեր մեղքերի համար: 
Ահա, թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է Աստծուն փրկագին վճարի, որպեսզի քավի իր անձնական մեղքերը: Որպեսզի ազատվենք մեր մեղքերից, մենք պետք է մեր հավատքով Հայր Աստծուն վճարենք քավության գինը, որը հավասար է մեր անձնական կյանքի գնին: Եվ որպեսզի բավարարենք Աստծո արդար դատաստանը և որպեսզի Աստծո ողորմած սերը հայտնվի մեզ, մենք պետք է զոհ մատուցենք, որը հավասարազոր է մեր սեփական կյանքի գնին: Մեր մեղքերի քավության համար միայն մեր կյանքերը դնելով է, որ մենք կարող ենք վերականգնել խաղաղությունը Աստծո և մարդկության միջև: Եվ միայն հավատքով կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից և խուսափել դրանց դատապարտությունից: 
Երբ էլ որ մենք Աստծո առջև կանգնելու լինենք, մենք պետք է խոստովանենք, որ մեր մեղքերի պատճառով, որոնք գործել ենք Նրա առջև, չենք կարող չդատապարտվել և չկրել մեղքերի պատիժը: Եթե մենք հավատում են Աստծուն, որպես մեր Փրկչի, ապա պետք է գիտակցենք, որ մեր մեղքերի պատճառով մեզ համար պատրաստված է դժոխքը: Եվ պետք է հավատանք Մեսիային, ով լինելով մեր Փրկիչը կրեց մեր մեղքերի պատիժը և ազատեց մեզ մեղքի դատապարտությունից: Երբ մենք գալիս ենք Աստծո առջև, մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսի մկրտությանն ու արյանը, իսկ մեր մեղքերի համար՝ Նրա քավարար զոհին: Մենք պետք է Նրան հավատանք որպես Մեսիայի և դավանենք Նրան որպես այդպիսին: Մենք պետք է խոստովանենք, որ Աստծո առջև մենք մեղավորներ ենք, քանի որ մենք չպահեցինք Նրա պատվիրանները: Եվ մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը՝ Մեսիան, ազատեց մեզ մեր մեղքերից:
Մենք պետք է գիտակցենք, որ մենք կարող ենք չենթարկվել մեղքի համար սահմանած Աստծո պատժին: Գիտակցելով մեր մեղավորությունը՝ մենք արժանացանք մեղքերի քավության շնորհքը ստանալու՝ Աստծո պարգևին: Եվ դառնում ենք ունակ՝ կառուցելու մեր հավատքի հիմքերը, որը կհաշտեցնի մեզ Աստծո հետ և կարժանացնի մեր մեղքերի քավությանը: 
Որպեսզի մեզ Իր զավակները դարձնի, Աստված մեզ արարեց Իր պատկերով և նմանությամբ, բայց միևնույն ժամանակ ծնվում ենք մեղքով: Լինելով Ադամի սերունդները, մենք բոլորս ծնվում ենք որպես մեղավորներ, սակայն Աստծո մտահաղացմամբ, մենք կդառնանք Նրա զավակները: 
Մենք այն էինք, ով չէր կարող խուսափել մեղքի դատապարտությունից: Բայց Իր կամքը կատարելու համար Աստված ուղարկեց մեզ Իր սեփական Որդուն և ներեց մեզ մեր բոլոր մեղքերը: Հիսուսը՝ Աստծո Որդին, համաձայն Աստծո ծրագրի, մկրտվեց և մահացավ Խաչի վրա: Դրա համար Եհովա Աստվածը տվեց նոր կյանք նրանց, ովքեր կհավատան, որ մեր մեղքերը փոխանցվեցին Նրա Որդուն, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, ով կհավատա, որ Իր արյամբ Խաչի վրա ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և ով կհավատա, որ դրանով Նա կրեց մեր մեղքերի պատիժը: 
Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը ավելի քան բավարար զոհ էր, որպեսզի մեզ՝ հավատացյալներիս, թույլ տրվեր ստանալու նոր կյանք, ազատվել մեր բոլոր մեղքերից և դառնալ Աստծո զավակներ: Հավատալով պետք է ազատվենք մեր բոլոր մեղքերից: Եվ հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և քաթանին, մենք պետք է ունենանք այնպիսի հավատք, որը մեզ թույլ կտա դառնալ Աստծո ժողովուրդ: Բացարձակ ճշմարտությունը կայանում է նրանում, որ միայն նրանք, ովքեր ունեն նման հավատք, իրականում կարող են դառնալ Աստծո ժողովուրդ:
 

Համաշխարհային կրոնների աստվածները ընդամենը մարդկանց ստեղծագործություն են

Բացի Եհովա Աստծուց, Հիսուս Քրիստոսից և Սուրբ Հոգուց, մյուս բոլոր աստվածները ընդամենը աստվածություններ են, որը ստեղծվել են մարդկանց կողմից: Ոչինչ և ոչ ոք, բացի Աստծուց, չեն կարող այս աշխարհում գոյություն ունենալ իրենք իրենց: Ահա, թե ինչու Աստված ասեց. «Ես ԵՄ»: 
Եվ իրոք, կա՞ արդյոք ինչ-որ մեկը, որ գոյություն ունենա ինքն իրեն: Օրինակ Բուդդան, իր մոր որովայնից է դուրս եկել և հետևաբար հանդիսանում է Աստծո արարչագործությունը: Նույնը վերաբերվում է Կոնֆուցիոսին և Մուհամեդին: Նրանք, բոլորը եղել են իրենց ծնողների զավակները, այսինքն նրանք պարզապես Աստծո ստեղծագործությունն են: Բուդդայի արձանները, որը փորագրել են նրա հետևորդները, ոչ այլ ինչ է, քան՝ մարդու ձեռքի ստեղծագործություն: Այդ արձանները ստեղծված են քարից կամ մետաղից, որն իր հերթին ստեղծված է Աստծո կողմից: Բացարձակապես ամեն ինչ՝ արևը և լուսինը, ջուրը և օդը, տիեզերքի բոլոր գալակտիկաները, այս ամենը ստեղծվել են Աստծո կողմից: Նույնիսկ հրեշտակները, այդ աստվածային էակները, ստեղծվել են Աստծո կողմից:
Միայն Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, ում հավատում ենք, հանդիսանում է Եհովա Աստվածը, ով ինքնագոյ է: Յահվե Աստվածը, չի ստեղծվել ոչ ոքի կողմից: Միայն Նա է ինքնագոյ և միայն Նա է հանդիսանում տիեզերքի Արարիչը և միայն Նա է, ով ստեղծել է ձեզ և ինձ: Միայն այդ Յահվե Աստվածն է, որ Իր կամքով ծրագրեց փրկելու մեզ մեր մեղքերից և դարձնել մեզ Իր ժողովուրդը:
Համաձայն Աստծո մտահաղացման, մենք մերկ և արտասվելով գալիս ենք այս աշխարհ և լքում ենք այն մերկ՝ ի վիճակի չլինելով ինչ-որ բան տանելու մեզ հետ: Համաձայն այդ մտահաղացման, Նա ստիպում է մեզ տառապել այս աշխարհում, որպեսզի մենք փնտրենք Աստծուն և կարողանանք հանդիպել նրան:
Եթե մենք ասում ենք, որ հավատում ենք Աստծուն, ապա պետք է խոստովանենք այն փաստը, որ մենք չենք կարող խուսափել մեր մեղքերի համար նախատեսված մահվան պատժից: Աստծո պատվիրանները չպահելու համար չենք կարող դժոխք չընկնել և չենք կարող խուսափել սարսափելի տառապանքներից: Նախքան Հիսուս Քրիստոս Մեսիային, որպես մեր Փրկիչ հավատալը, մենք պետք է նախ և առաջ խոստովանենք, որ մենք մեղավորներ ենք, ովքեր չեն կարող չդատապարտվել մեղքի համար, և ովքեր դատապարտված են դժոխք նետվելուն:
 
 

Յահվե Աստվածը Ամենակարող է և Ամենագետ


Միայն Աստված է հանդիսանում ամենագետ և ամենակարող, Ով իրոք ստեղծել է մեզ և Ով իրականում կառավարում է աշխարհը: Գիտակցելով սա՝ մենք պետք է Աստծո առջև խոստովանենք, թե իրականում որքան մեծ մեղավորներ ենք մենք: Մենք պետք է խոստովանենք, որ մեր մեղքերի պատճառով չենք կարող խուսափել Աստծո սարսափելի բարկությունից: Մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ մեղքի բոլոր խնդիրները մենք կարող ենք լուծել՝ հավատալով Աստծո Գառնուկին, ով եկավ ազատելու մեզ մեր մեղքերից՝ փոխանցելով մեր բոլոր մեղքերը քավության զոհի գլխին, ձեռք դնելու միջոցով: Իրականում մեր մեղքերի համար մենք պետք է դատապարտվենք, և որպես դրանց պատիժ, պիտի մահանանք: Բայց դրանք կարող են լվացվել, քանի որ Հիսուսի մկրտությամբ, մեր բոլոր մեղքերը դրվեցին Նրա վրա որպես զոհ: Մենք պետք է հավատանք ճշմարտությանը: Մենք պետք է խոստովանենք, որ բերելով այդ զոհը, Ամենազոր Աստվածը, ում համար անհնարին ոչինչ չկա, իրոք որ փրկեց մեզ: Նա փրկեց նրանց, ովքեր իրենց մեղքերի պատճառով չէին կարող խուսափել դժոխքից: Այն մարդիկ, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, հանդիսանում են Հիսուս Քրիստոս Մեսիայի իսկական հավատացողները:
Հավատալ Մեսիային հենց այնպես՝ հիմնվելով սեփական եզրակացությունների վրա, բացարձակապես սխալ է: Եթե մենք ասում ենք, որ հավատում ենք Աստծուն, ապա մենք պետք է կառուցենք մեր հավատքը ճշմարիտ աստվածաշնչյան հիմքի վրա: Եվ որպես նախնական լիցք այդ հիմքի համար, պետք է լինի Նրա Խոսքը, որն ասում է. «Ես Եմ, որ Եմ, Ես Եհովան ԵՄ»: 
Իսրայելի ժողովուրդը չէր կարող պահել Օրենքը, որն Աստված պատվիրեց նրանց, որ պահեն: Իսրայելացիներին տրված Աստծո Օրենքները տրված են նաև մեզանից նրանց, ովքեր ապրում են ներկայումս: Եթե դուք իրոք ցանկանում եք հավատալ Աստծուն, և եթե իրականում ուզում եք դառնալ Աբրահամի զավակները, ապա պետք է խոստովանեք, որ Աստված տվել է Օրենքի 613 կետեր ոչ միայն Իսրայելացներին, այլև նաև մեզ, այս աշխարհի յուրաքանչյուր մարդուն և ողջ տիեզերքին: Եվ մենք պետք է խոստովանենք, որ իսրայելացիների նման, մենք նույնպես չկարողացանք պահել պատվիրանները և դրա պատճառով մեզ համար պատրաստված է կորուստը, «որովհետև մեղքի վարձքը մահ է» (Հռոմեացիս 6:23):
Մենք պետք է հավատանք, որ Աստված ներեց մեր մեղքերը կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությամբ: Որպեսզի հավատանք դրան, մենք պետք է մեկնենք փնտրելու փրկության ճշմարտությունը, որի շնորհիվ մեր Տերն ազատեց մեզ մեր մեղքերից և մեղքի դատապարտությունից: 
Չնայած այն բանին, որ մենք չկարողացանք պահել Աստծո խիստ պատվիրանները, եթե չենք գիտակցում, որ մեղավորներ ենք, և եթե չենք խոստովանում, որ մենք մատնված ենք մեղքի համար դատապարտության, ապա մենք երբեք չենք կարողանա հավատալ Մեսիային: Եթե մարդիկ հավատում են, որ նույնիսկ մեղավորներ մնալով, կարող են մտնել Երկնային Թագավորություն և դա այն ժամանակ, երբ Աստված արդեն գրանցել է նրանց մեղքերը Իր դատապարտության գրքում, ապա նրանք մեծ մեղք են գործում՝ զուր տեղը Աստծո անունը տալով: Որովհետև ունենալով նման հավատք՝ այդ մարդիկ Աստծո Օրենքը մեկնաբանում են իրենց սեփական հասկացողությամբ: Նման մարդիկ երբեք չեն կարողանա ազատվել սեփական մեղքերից: Իրենց մեղքերի համար, նրանց սպասվում է հավիտենական պատիժը և նրանք կնետվեն դժոխքի մեջ, քանի որ, չնայած որ հավատում են Աստծուն, չընդունեցին և չդավանեցին Նրան: Այդ մարդիկ պետք է անմիջապես զղջան և խոստովանեն իրենց անհավատությունը: 
Հենց հիմա, ճիշտ այս պահին, Աստված բնակվում է ինչպես մեր սրտերում, այնպես էլ այն ամենում, ինչ գտնվում է մեր շուրջ բոլորը: Եվ Նա ամեն բան գիտի մեր մասին: 
Չնայած այն բանին, որ Աստված կենդանի է, կան մարդիկ, ովքեր Նրան չեն հավատում և ավելին՝ ծաղրում են: Բայց և այնպես, մենք բոլորս կարիք ունենք մեղքի համար քավչարար զոհի: Ահա, թե ինչու Աստված պատվիրեց իսրայելացիներին խորանի ողջակիզության զոհասեղանին կատարել քավչարար զոհաբերություն: Զոհաբերության արարողությունը կատարվում էր Աստծո սահմանած ծիսակարգով:
Աստված իրականում Նա է, ով ինքնագոյ է: Նա, ով կար նախկինում և կա հիմա: Նա Աստված է, ով ապրում էր մեր հավատքի նախահայրերի ժամանակներում, երևում էր նրանց և խոսում էր նրանց հետ: Եվ Նա այն Աստվածն է, ով գործում է մեր մեջ, ուղղորդում է մեզ և կառավարում է մեզ:
 

Ճշմարտություն, որը մենք չպետք է մոռանանք

Չնայած այն բանին, որ մենք փրկված ենք, մի բանի մասին մենք չպետք է մոռանանք: Մենք չպետք է մոռանանք այն մասին, որ թեև մենք չենք կարող խուսափել հավիտենական դատապարտությունից, սակայն մեր Տերը Իր մկրտությամբ և Խաչի վրա թափած արյամբ, ազատեց մեզ մեր մեղքերի ցանկացած դատապարտությունից: Քանի դեռ մենք չենք կանգնել Աստծո առջև, մենք պետք է միշտ հիշենք այդ ճշմարտության մասին և ամբողջ սրտով հավատանք դրան: Մենք պետք է հիշենք այդ մասին, նույնիսկ երբ կփառաբանենք Աստծուն Երկնային Թագավորությունում: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն այն բանի համար, որ Նա թույլ տվեց մեզ հավատալ մեր Տիրոջը, որպես Փրկչի և պարգևեց հավիտենական կյանք, երբ ոչ ոք չէր կարող խուսափել հավիտենական անեծքից և մեղքի դատապարտությունից: 
Մենք պետք է մեկընդմիշտ մեր սրտերի մեջ ընդունենք ջրի և Հոգու ավետարանը: Ի՞նչ կլինի, եթե մենք չխոստովանենք, որ դատապարտված ենք մեղքի համար հավիտենական դատապարտության: Այդ դեպքում, մենք անհրաժեշտություն չենք ունենա փառաբանելու և մեծարելու Աստծուն: Աստված մեզ՝ հասարակ մահկանացուներիս, փրկեց, Նա փրկեց մեզ, որ չէինք կարող խուսափել մեղքի հավիտենական դատապարտությունից: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք Աստծուն և գոհություն հայտնենք Նրան, քանի որ մեր Տերը ընդունեց Իր մկրտությունը և թափեց Իր արյունը՝ հանուն մեր փրկության: Ահա, թե ինչու համար դուք պետք է հավատաք և դրա համար մենք բոլորս պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը: Մարդկանց սրտերը, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և իրենց մեղքերի համար թափված արյանը, գոհանում են և փառաբանում են Աստծուն, քանի որ Աստված ազատեց այդ մարդկանց իրենց մեղքերից և փրկեց նրանց մահից, և նրանք ամեն օր հավատքով փառաբանում են և գովերգում են Նրան: 
Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ մարդիկ չունեն ճիշտ պատկերացում Հիսուսի մասին: Նրանց գիտելիքները Նրա մասին միակողմանի են և թերի: Դա խեղաթյուրված գիտակցությամբ մարդիկ են: Նրանք թաղված լինելով երևակայելի և մտքից վեր մեղքերի մեջ, նույնիսկ չեն գիտակցում, որ իրենք մեղք են գործում: Նրանք, ովքեր մեղք գործելով՝ նույնիսկ չեն խոստովանում այն, ոչ այլ ոք են, քան՝ մեղավորներ: 
Չնայած այն բանին, որ մենք թույլ և տկար էակներ ենք, ովքեր չեն կարող չմեղանչել գործելով մեղք, մենք միշտ պետք է գիտակցենք այն: Մենք միշտ պետք է հաստատենք մեր Տիրոջ մկրտությունը և Նրա Խաչի վրա թափած արյունը, այսինքն մենք պետք է հաստատենք ջրի և Հոգու ավետարանը: Անելով դա՝ մենք խոստովանում ենք Աստծո առջև, որ մենք մեղավորներ ենք: Եվ եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, ապա կարող ենք թեթևությամբ խորը շունչ քաշել: Քանի որ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք ձեռք են բերում հոգու հանգիստ: 
Երբ ես խոսում եմ անմեղության մասին, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է խոստովանենք մեր մեղքերը, երբ իրականում մենք գործում ենք դրանք: Դա չի նշանակում, որ նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարիք չունեն մեղքը, որպես այդպիսին ընդունելուն: Թեև մենք ազատվել ենք մեր բոլոր մեղքերից, սակայն մենք առաջվա պես պետք է խոստովանենք մեր գործած մեղքերը, ինչպես որ դրանք իրականում կան, այսինքն՝ որպես մեր հանցանքներ: Եվ չնայած այն բանին, որ մեզ համար նախապատրաստված է հավիտենական դատապարտություն մեր մեղքերի համար, մենք երբեք չպետք է մոռանանք այն մասին, որ Իր մկրտությամբ և Իր արյունով և Հարությամբ, մեր Տերը ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և մեղքի դատապարտությունից: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր Տերը մեզ փրկեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, այլ հակառակը՝ մենք պետք է հավատանք դրան և գոհանանք Նրանից դրա համար: Մենք պետք է հիշենք, թե ինչպիսին էինք նախկինում: Հիշեցեք, թե ինչպիսի խղճալի արարած էիք դուք, ով չէր կարող խուսափել իր մեղքերի հավիտենական դատապարտությունից: Դրա համար մենք պետք է մեղքերի թողությամբ փրկվելու համար, բարձրացնենք գոհաբանություն և ամեն օր շնորհակալություն հայտնենք Նրան՝ Իր փրկության մեծ ողորմության համար: Միայն այդպիսի հավատքն է հանդիսանում ճշմարիտ նրանց համար, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
 
 

Յահվե Աստվածը հիմա էլ է կենդանի


Ինչպես որ Աստված Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն էր, նույնպես և հիմա՝ Նա հանդիսանում է ձեր և իմ Աստվածը: «Որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (1 Կորնթացիս 14:33): Նա չի հանդիսանում քրիստոնյաների Աստվածը, ովքեր ցուցադրում են իրենց առաքինություններն ու բարեպաշտությունը, այլ Նա նրանց Աստվածն է, ովքեր հավատում է ջրի և Հոգու ավետարանին: Մենք հավատում ենք Աստծո Խոսքին և ասելով «այո», հնազանդվում ենք Նրան: Աստված մեր Աստվածն է: Երբ Նա ասում է մեզ. «Ձեզ համար նախապատրաստված է դժոխքը», մենք պատասխանում ենք,- «Այո, դու ճիշտ ես»: Այդ ժամանակ, Նա ասում է մեզ. «Սակայն, իրականում ես փրկել եմ քեզ Իմ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով»: Եվ մեզ ոչինչ չի մնում, քան պատասխանել Նրան. «Այո, Դու բացարձակապես ճիշտ ես»: Այսպիսով, մենք դարձանք Աստծո ժողովուրդը՝ Նրա մարդիկ, ովքեր հնազանդվում են Նրան՝ միշտ ասելով. «այո»: Ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը Իր ողորմության համար, որի շնորհիվ Նա փրկեց մեզ ջրի և Հոգու ավետարանի միջոցով: 
Մենք պետք է հավատանք և մեր սրտերում գիտակցենք այն փաստը, որ Տերը իրոք ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից՝ ջրով, արյամբ և Հոգով: Դրանով Նա մեզ դաձրեց Երկնային Թագավորության ժողովուրդ: Գոհացեք Տերից՝ հավատալով, որ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է փրկության պարգևը, որը մեզ տվեց Աստված: 
Իմ հավատքով ես Աստծուն մատուցում եմ գոհաբանություն այն բանի համար, որ Նա ջրի և Հոգու ավետարանի միջոցով, հավիտյանս փրկեց ինձ, ով դատապարտված էր իր մեղքերի համար դժոխքին: Հիշելով այն մասին, որ մենք բոլորս, իրականում բրոնզից էինք, այսինքն, մենք չէինք կարող խուսափել Աստծո դատաստանից, ապա մենք չենք կարող չգովաբանել Աստծուն մեր մեղքից ազատագրվելու համար և նրա համար, որ Նա փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Մենք պետք է շնորհակալ լինենք Նրանից՝ հավատալով ավետարանի ճշմրատությանը, որը պահված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ու ոստայնագործ քաթանի մեջ:
Միայն Յահվե Աստվածն է հանդիսանում ողջ մարդկության Աստվածը: Եվ Նա դարձավ ողջ մարդկության Փրկիչ Աստվածը: Մենք բոլորս պետք է հավատանք Յահվե Աստծուն, որպես մեր Աստված: