(Ելից 19:1-6)«Երրորդ ամսում Իսրայելի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց հետո նույն օրը Սինայի անապատն եկան: Այսինքն Ռափիդիմից չվեցին, և Սինայի անապատն եկան, և անապատում բանակ տվին. և Իսրայելն այնտեղ սարի դիմացը բանակ տվավ: Եվ Մովսեսը վեր գնաց Աստծո մոտ. Եվ Եհովան կանչեց նրան սարից՝ ասելով. Այսպես ասիր Հակոբի տանը և իմացրու Իսրայելի որդիներին: Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, և ձեզ արծիվի թևերի վրա տարի և ինձ մոտ բերի: Եվ հիմա եթե իրավ իմ ձայնին լսեք և իմ ուխտը պահեք, այն ժամանակ դուք ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք ամեն ազգերիցը, որովհետև իմն է բոլոր երկիրը: Եվ դուք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ կլինեք: Սրանք են այն խոսքերը որ Իսրայելի որդիներին պետք է ասես»:
Ի՞նչու Աստված ընտրեց Իսրայելի ժողովրդին
Չնայած այն բանին, որ մեր կողմից քննվող հատվածը մեծ չէ, սակայն ես ցանկանում եմ շատ բան պատմել: Այս հատվածի օրինակով, ես կցանկանայի խոսել ճշմարտության մասին, որը մեզ բացվում է Ելից գրքի 19-ից մինչև 25-րդ գլուխը: Անցել է երեք ամիս այն պահից, երբ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, երբ իսրայելացիները եկան Սինայի անապատը: Աստված պատվիրեց նրանց ճամբար խփել Սինա լեռան դիմաց և կանչեց Մովսեսին բարձրանալ այդ սարը:
Կանչելով Մովսեսին՝ Աստված հռչակեց իսրայելացիներին Իր Խոսքը. «Եվ հիմա եթե իրավ իմ ձայնին լսեք և իմ ուխտը պահեք, այն ժամանակ դուք ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք ամեն ազգերիցը, որովհետև իմն է բոլոր երկիրը: Եվ դուք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ կլինեք: Սրանք են այն խոսքերը որ Իսրայելի որդիներին պետք է ասես»: Պատճառը, թե ինչու Աստված կանչեց և բարձրացրեց Իսրայելի ժողովրդին, կայանում է նրանում, որպեսզի նրան դարձնի հատուկ ժողովուրդ և Նրա Թագավորության քահանաներ:
Այդպիսին էր նպատակը, որն հետապնդում էր Աստված՝ ազատագրելով Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից: Այն կերպը, որ Աստված ծրագրեց իսրայելացիներին դարձնել Իր հատուկ ժողովուրդը, կայանում է նրանում, որպեսզի նրանց տար Օրենք և խորանի զոհաբերության ծեսը, որի միջոցով Նա կմաքրի նրանց իրենց մեղքերից, կդարձնի նրանց Իր ժողովուրդը և քահանաների ժողովուրդ: Դրա համար, եբրայեցիները պետք է դա հստակ գիտակցեն և ցուցաբերեն այնպիսի հավատք, որն Աստված ուզում է նրանցից: Որպեսզի իսրայելացիներին դարձնի Աստծո Թագավորական քահանայություն, Աստված պարգևեց նրանց մի կողմից Օրենքը, որը բաղկացած էր 613 կետից, իսկ մյուս կողմից՝ պատվիրեց նրանց կառուցել խորանը:
Դրա համար, եթե իսրայելացիները չեն հավատում Հիսուս Քրիստոսին, ով եկավ որպես իրենց Մեսիան, ապա նրանք պետք է ապաշխարեն և հավատան Նրան իրենց ամբողջ սրտով: Հիսուսը, ով հանդիսանում է խորանի զոհաբերության ծեսի ճշմարիտ զոհը, լվաց նրանց բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, որն ընդունեց Հովհաննեսից և Իր արյամբ, որը թափվեց Խաչի վրա: Դրա համար, Իսրայելի ժողովուրդը պետք է միանշանակ ընդունի ճշմարտությունը, որն Աստված տվեց նրանց, որպես Իր ժողովուրդ՝ դուրս բերելով նրանց Աբրահամի սերունդին Եգիպտոսից և լվաց նրանց բոլոր մեղքերը խորանի զոհաբերության միջոցով: Այն ժամանակներում, քանի որ իսրայելացիները ունակ չէին կատարելու Աստծո Օրենքը, նրանք պետք է ստանային մեղքերի ներումը Աստծո սահմանած զոհաբերության արարողակարգի միջոցով: Այդ կենդանիները, որոնք զոհաբերվում էին, հանդիսանում էին Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի խորհրդապատկերը, ով փրկեց մարդկությանը իրենց բոլոր մեղքերից:
Նույնիսկ հիմա, իսրայելացիները համարում են Մովսեսին բոլոր մարգարեներից ամենամեծը: Դրանում նրանք իրավացի են: Բայց և այնպես, քանի որ նրանք չեն հավատում Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Մեսիային, ով փրկեց իրենց մեղքերից, ապա նրանք չեն դավանում Նոր Կտակարանը որպես Աստծո Խոսք և դավանում են միայն Հին Կտակարանը: Բայց մենք պետք է հիշենք, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն ավելի մեծ է, քան Մովսեսը, այլ՝ Նա հանդիսանում է երկնային Թագավորության Քահանայապետը՝ Մեսիան, ում իսրայելացիները սպասում էին և ում վրա հույս ունեին: Իսրայելացիները հավատքով պետք է ընդունեն, որ խորանի զոհաբերության ճշմարիտ օբյեկտը ոչ այլ ոք էր, քան Ինքը՝ Մեսիան:
Աստված ստիպեց իսրայելացիներին պատվել Մովսեսին, սակայն…
Ինչո՞ւ Աստված Մովսեսին իսրայելացիներից բարձր դասեց: Դա նրա համար արվեց, որպեսզի նրանց ստիպեր ընդունել և հավատալ Աստծո Խոսքին, որը փոխանցել էր Մովսեսի միջոցով: Այլ բառերով ասած, դա արվեց նրա համար, որպեսզի ստիպեր իսրայելացիներին հավատալ, որ այն ամենը, ինչ նրանց ասում էր Մովսեսը, հանդիսանում էր Աստծո Խոսքը: Աստված կանչեց Մովսեսին Սինայի լեռը, որպեսզի նրան բարձրացնի Իսրայելի ժողովրդից վեր: Դա ստիպեց իսրայելացիներին վախենալու Մովսեսից և Աստծուց և հրեաները տեսնելով, որ Մովսեսը խոսում էր Աստծո հետ՝ հավատացին նրան, որովհետև Աստված Խոսում էր Մովսեսի հետ այնպես, կարծես նրանք ընկերներ էին:
Այսպիսով, Աստծո Խոսքը, որը Մովսեսը հասցրեց Իսրայելի ժողովրդին, ընդունվեց ամուր հավատքով, որ դա իրական Խոսք է, որն Աստված հռչակեց նրանց: Բայց և այնպես, խորապես պատվելով Մովսեսին՝ Իսրայելի ժողովուրդը թույլ տվեց մեծ սխալ՝ չդավանելով Հիսուս Քրիստոսին որպես Մեսիայի և չընդունեց իր սրտում որպես Փրկչի: Արդյունքում, իսրայելացիները չընդունեցին իրենց Մեսիային, ինչպես որ հարկն է, և այնուհետև ընդհանրապես հրաժարվեցին Նրա փրկարար սիրուց: Հիմա նրանց առջև ծանրացել է դժվարին խնդիր՝ ընդունել Հիսուս Քրիստոսին, ով հանդիսանում է մարգարեներից մեծագույնը, ավելի բարձր, քան Մովսեսը, և ընդունել Նրան իրենց սրտերում, որպես Փրկչի:
Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին կառուցել խորան և Իրեն զոհեր մատուցել
Մովսեսի միջոցով Աստված տվեց Իսրայելի ժողովրդին Իր Օրենքներն ու պատվիրանները, որը ճշմարտապես լվաց իսրայելացիների մեղքերը՝ արտահայտվելով խորանի զոհաբերության արարողության միջոցով: Այդ արարողության միջոցով, Աստված տվեց մեղքերի քավություն նաև Աբրահամի հոգևոր սերունդին և լվաց նրանց մեղքերը, որպեսզի ոչ մի բան չկարողանար արգելք հանդիսանար նրանց՝ Աստծո ժողովուրդ դառնալուն:
Աստված տվեց Իսրայելի ժողովրդին երկու քարե տախտակները, որի վրա փորագրված էին Իր Տասը պատվիրանները: Տասը պատվիրանները տախտակների վրա դասավորված էին հետևյալ կերպ. առաջինը դասավորված էր չորս պատվիրանները, որոնք պետք է պահպանվեր մարդկանց կողմից՝ Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունների մեջ, իսկ հաջորդող վեց պատվիրանները մարդկանց՝ իրար հետ ունեցած փոխհարաբերություններում: Բացի այդ տասը պատվիրաններից, Աստված նաև Իսրայելի ժողովրդին տվեց հարյուրավոր այլ պատվիրաններ, որոնք հարկավոր էր պահպանել ամեն օր:
Պատճառը, թե ինչու Աստված տվեց իսրայելացիներին այդքան շատ օրենքներ և պատվիրաններ, կայանում է նրանում, որպեսզի նրանց սրտերին ցույց տար, որ միայն Աստված է հանդիսանում բացարձակ և կատարյալ աստվածություն: Իսրայելի հոգևոր ժողովրդի համար, այսինքն նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Փրկչի, չի կարող լինել ուրիշ աստվածություն, բացի Աստծուց: Աստված խոսեց Մովսեսի հետ Սինայի սարում, որպեսզի նրան տար Իր Օրենքները: Դրա համար նախքան իսրայելացիները մտան Քանանի երկիր, Նա հստակ հասկացնել տվեց Իսրայելի ժողովրդին, որ Նա՝ Եհովա Աստվածն է: Եվ ինչպիսի մեղք էլ որ նրանք գործած լինեին՝ խախտելով Աստծո Օրենքները, Նա ներում էր նրանց մեղքերը խորանի զոհաբերության սահմանված արարողության միջոցով:
Իսրայելի ժողովուրդն Օրենքն ու պատվիրանները ստացավ Աստծուց
Եկեք նայենք Ելից 24:3-8. «Եվ Մովսեսը եկավ, և Եհովայի բոլոր խոսքերը և դատաստանները պատմեց ժողովրդին. և բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տվին և ասեցին. Եհովայի բոլոր խոսքերը, որ խոսել է, կանենք: Եվ Մովսեսը Եհովայի բոլոր խոսքերը գրեց, և առավոտը վեր կացավ, և սարի տակին սեղան շինեց. և Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ տասներկու արձան կանգնեցրեց: Եվ Իսրայելի որդիների պատանիներին ուղարկեց, և նրանք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհեցին Եհովային: Եվ Մովսեսը արյան կեսն առավ և կոնքերի մեջ դրավ. և արյան կեսը այն սեղանի վրա սրսկեց: Եվ առավ ուխտի գիրքը և ժողովրդի ականջների առաջին կարդաց և նրանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կանենք և կլսենք: Եվ Մովսեսն առավ արյունը, և ժողովրդի վրա սրսկեց և ասեց. Ահա այն ուխտի արյունը, որ Եհովան արեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համեմատ»:
Աստված Իր ուխտը ամրագրեց արյունով, երբ Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդին տվեց Օրենքը: Դա նշանակում է, որ Աստծո Օրենքը հանդիսանում է կյանքի օրենք: Աստված տվեց կյանքի օրենքը իսրայելացիներին և Իսրայելի ժողովուրդը պետք է հավատար Նրա Խոսքին:
Այսպիսով, Մովսեսն ասեց Իսրայելացիներին, որ նրանք մատուցեն ողջակիզության և խաղաղության զոհաբերության արյունը: Աստված պատվիրեց Մովսեսին հավաքել Իր ժողովրդին միասին և կարդալ նրանց Օրենքը, պատվիրանները և Աստծո հետ ունեցած Ուխտը: Այնուհետև Մովսեսը հարցրեց նրանց. «Դուք կպահպանե՞ք Աստծո պատվիրանները, որոնք Աստված ձեզ տվեց»: Այդ ժամանակ, Իսրայելացիները մեկ ձայնով պատասխանեցին Աստծուն, որ նրանք անպայման կլսեն Նրան:
«Ես ձեզ կպահպանեմ և ձեզ քահանաների ժողովուրդ կդարձնեմ», խոստացավ Աստված: Այդ ժամանակ, Մովսեսը Նրանց վրա ցողեց ողջակիզության և խաղաղության զոհի արյունը: Դա ցույց տվեց, որ երբ որ մարդը մեղք է գործում, նա պետք է ստանա մեղքերի քավություն՝ զոհաբերության միջոցով: Մենք պետք է ընդունենք ամեն բան, ինչ Աստված խոսում է Իր Կյանքի Խոսքում: Մովսեսը վերցրեց զոհի արյունը, ցողեց այն իր ժողովրդի վրա և ասեց նրանց. «Ահա այն ուխտի արյունը, որ Եհովան արավ ձեզ հետ այս բոլոր խոսքերի համեմատ»: Սա մեզ ասում է այն մասին, որ քանի որ Աստծո Խոսքը հանդիսանում է Կյանքի Խոսք, ապա, եթե մենք չենք պահպանում այն, պետք է մեր մեղքերը փոխանցենք զոհաբերության կենդանուն՝ մեր ձեռքերը նրա գլխին դնելով, սպանելով այդ կենդանուն և այդ զոհի արյունը փոխանցելով Աստծուն, որպես մեր մեղքերի փոխհատուցում:
Մենք նաև պետք է հիշենք, որ Աստծո Օրենքում առկա է մեղքերի համար սահմանված պատիժը, սակայն, միևնույն ժամանակ գոյություն ունի զոհաբերության արարողությունը, որը ամբողջությամբ լվանում է մեր մեղքերը: Դրա համար, երբ մենք գործ ունենք Աստծո Օրենքի և Նրա պատվիրանների հետ, մենք պետք է ընդունենք մեր սրտերում՝ խոստովանելով, որ հենց այդ Օրենքում և պատվիրաններում գտնվում է զոհը, որը առաջնորդում է մեզ մեր մեղքերի քավությանը: Այս հավատքը բացարձակապես կարևոր է: Քանի որ մենք ունենք օրհնություններ, երբ պահում ենք Աստծո Օրենքները և անեծքներ, երբ չենք կարողանում կատարել այդ Օրենքները, ապա մենք պետք է հավատանք, որ մեզ անհրաժեշտ է շարունակ լվանալ մեր մեղքերը՝ մատուցելով զոհեր: Այդպիսով, նրանք ովքեր մեղանչել են, պետք է ստանային մեղքերի թողություն՝ փոխանցելով դրանք զոհաբերվող կենդանու գլխին և վերցնելով նրա արյունը, մատուցել այն որպես զոհ Աստծուն: Մենք պետք է ամենը հասկանանք և հավատանք, որ Աստծո Օրենքը և զոհաբերության արարողությունը հանդիսանում է Կյանքի Օրենք, որի միջոցով մենք Աստծուց ստանում ենք նոր կյանք:
Եվ քանի որ Աստծո Օրենքը ցույց է տալիս մեր մեղքերը, ջրի և Հոգու ավետարանն ընդհակառակը, ասում է, որ մեր մեղքերը ներվեցին շնորհիվ Հիսուսի՝ Հովհաննես Մկրտչից ընդունած մկրտության և Խաչի վրա թափված արյան շնորհիվ: Սա ճշմարտություն է, որը փրկեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից:
Հին ժամանակներում ցեղերը միմյանց հետ կնքում էին տարբեր համաձայնություններ, որի համաձայն նրանք իրենց վրա էին վերցնում որոշակի պատասխանատվություններ: Որպեսզի ամրագրվեր կնքված համաձայնագիրը, մարդիկ շատ հաճախ զոհաբերություն էին կատարում: Զոհաբերվող կենդանուն, լիներ դա ոչխար, թե այծիկ կամ երինջ, կտրում էին կոկորդը և այդ կերպ, այդ կենդանիների արյունով կողմերը ամրագրում էին համաձայնությունը: Դա համաձայնության անհրաժեշտ պայմանն էր, քանի որ նշանակում էր. «Եթե դու չպահես ուխտը, որը հենց նոր դու կապեցիր ինձ հետ, ապա քեզ սպասվում է նույն ճակատագիրը»: Նրանք կնքեցին իրենց համաձայնագիրը արյունով:
Այսպես էլ Աստված հաստատեց Իր Օրենքը արյունով: Նա ասեց մեզ, որ եթե մենք չենք կարող պահել Իր 613 Օրենքներն ու պատվիրանները, ապա մենք կսպանվենք մեղքի պատճառով: Միևնույն ժամանակ, Նա նաև ասեց մեզ, որ մենք կարող ենք ստանալ մեղքերի ներում մեր հավատքով, խորանում, զոհաբերության ծիսակարգի համեմատ՝ Նրան զոհեր բերելով:
Եթե մենք լրջորեն չընդունենք Աստծո Օրենքի Խոսքերը, մենք երբեք չենք կարողանա խուսափել Աստծո բարկությունից, որը մեր մեղքերի պատճառով է: Սակայն, եթե մենք Աստծուն զոհեր ենք մատուցում, որը Նա պատվիրել է մեզ, ապա Տերը կընդունի այդ զոհերը և կների մեր բոլոր մեղքերը: Մենք, բոլորս պետք է հավատանք այդ կյանքի օրենքին, դա փրկության օրենքն է, որն ասում է մեզ, որ Աստված կների Իսրայելի բոլոր մարդկանց մեղքերը, խորանի զոհաբերության արարողության միջոցով, և այդպիսով մենք կստանանք մեր սրտերում մեր մեղքերի ներման հավաստիքը: Նա, ով արհամարհում է Աստծո Օրենքը, զրկվում է Աստծո ողորմած Սիրուց, և դրա համար մենք պետք է հավատանք զոհաբերության արարողության Օրենքին, որպես մեր փրկության ճշմարտությանը, ինչպես մեր սեփական կյանքին:
Ահա, թե ինչու Մովսեսը կարդաց Ուխտը, որը կնքվել էր արյամբ և այդ արյունը ցողեց իսրայելացիների վրա, ովքեր նույնպես արյունով ամրագրեցին այդ ուխտն Աստծո հետ: Դրա համար, գիտակցելով, որ մենք կմահանանք, եթե չկատարենք Օրենքը, որը սահմանված է արյունով և մենք բոլորս պետք է ստանանք մեր մեղքերի քավությունը Օրենքին հավատալով, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի հավատքով, ով հանդիսանում է Աստծուն մատուցված ողջակիզության և խաղաղության զոհը:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա և հավատա այս ճշմարտությանը, որն ասում է, որ մենք բոլորս կարող ենք ներվել, եթե Աստծուն զոհ կմատուցենեք՝ համաձայն խորանի զոհաբերության ծիսակարգի: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով Աստված հստակորեն ցույց տվեց մեզ ողջ մարդկության մեղքերի քավությունը: Որպեսզի մարդիկ ստանան իրենց բոլոր մեղքերի քավությունը, մարդիկ պետք է զոհաբերվող կենդանու գլխին ձեռք դնելու միջոցով փոխանցեին իրենց մեղքերը նրան և այնուհետև զոհը պետք է արյուն հեղեր, որով անհրաժեշտ էր սրսկել ողջակիզության զոհասեղանի եղջյուրները, իսկ մնացորդը թափեին գետնին: Այդպիսին էր զոհաբերությունը, որը բացարձակապես պահանջում էր մեղքի և մահվան Օրենքը:
Այսպիսով, միայն հավատքով մենք պետք է ընդունենք մեր մեղքերի քավությունը՝ խոստացված զոհաբերությամբ, որը լվանում էր մեր բոլոր մեղքերը: Տալով մեզ խորանի զոհաբերության արարողակարգը, Աստված տվեց մեզ փրկության Օրենքը, որպեսզի մենք հավատանք Աստծո Խոսքին և ներվենք մեր բոլոր մեղքերի համար: Մենք, բոլորս պետք է ստանանք մեղքերի ներված լինելու օրհնությունը, որը տվել է մեզ Աստված, ընդունելով մեր սրտերի մեջ այն երկու Օրենքները, որոնք Աստված տվել է ողջ մարդկությանը: Խորանի զոհաբերության Օրենքն այսպիսին է:
Ինչպե՞ս կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից
Մովսեսին տրված զոհաբերության արարողության միջոցով Նա Իսրայելի ժողովրդին ցույց տվեց, որ նրանց մեղքերից փրկությունը հնարավոր է միայն այն հավատքով, որ զոհաբերության միջոցով նրանց մեղքերը ներվում են:
Երբ մենք Աստծուն ենք տալիս մեր հավատքը, որը հավատում է Նրա սահմանած զոհաբերությանը, ապա Նա ստանալով մեր հավատքը՝ կփրկի մեզ մեր բոլոր մեղքերից: Ինչո՞ւ, որովհետև Աստված փրկել է ողջ մարդկությունը մեղքերից և Նրանք, ովքեր հավատում են դրան, Նա տալիս է Իր օրհնությունը մաքրելով նրանց իրենց մեղքերից: Զոհաբերության արարողության միջոցով, որը սահմանված է Նրա կողմից, Աստված թույլ տվեց մեզ իմանալ փրկության օրենքի մասին: Եթե մարդը չգիտի և չի հավատում այն ճշմարտությանը, որ Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյամբ Հիսուս Քրիստոսը ընդմիշտ լվաց մեր մեղքերը, ապա այդ մարդն անպայման կդատապարտվի: Մենք պետք է հավատանք Աստծո ողորմած սիրուն:
Աստված փրկեց մեզ խորանի զոհաբերության արարողության միջոցով, որի իմաստը կայանում է նրանում, որպեսզի ձեռք դնելու միջոցով փոխանցի մեր մեղքերը զոհաբերության կենդանու վրա: Դրա համար, մենք պետք է հավատանք ողորմության ավետարանին, որը թույլ տվեց բոլորին, ով հավատում է այդ ճշմարտությանը՝ մաքրվել մեղքերից: Նրանք, ովքեր չեն ընդունում Օրենքն ու զոհաբերության արարողությունը, որն Աստծո առջև է, երբեք չեն կարողանա ստանալ մեղքերի ներում, բայց նրանք, ովքեր հավատում են Աստծո ողորմության ավետարանին, կարող են ստանալ մեղքերի հավիտենական ներումը:
Աստված ոչ միայն դիմում է մեզ, այլև՝ ցույց տալիս, որ մենք մեղավոր արարածներ էինք, ովքեր չէին կարող չմեղանչել ամեն օր: Նա ասեց մեզ, որ նրա համար, որպեսզի մեղքերի ներում ստանանք, մենք պետք է Նրան զոհեր մատուցենք: Հենց դրա համար, Աստված ասեց, թե որտեղ պետք է մեղավորը զոհեր մատուցի: «Ինձ համար հողե սեղան շինիր, և նրա վրա մատուցիր քո ողջակեզները և քո խաղաղության զոհերը քո ոչխարները և քո արջառները. Ամեն տեղ, ուր որ Իմ անունը հիշել կտամ, քեզ մոտ պիտի գամ և քեզ պիտի օրհնեմ» (Ելից 20:24):
Մեղքի զոհը, որը իսրայելացիները մատուցում էին Աստծուն, կայանում էր նրանում, որ սկզբում մարդն իր ձեռքը դնում էր զոհի գլխին՝ փոխանցելով իր բոլոր մեղքերը զոհին, այնուհետև կտրում էր կենդանու կոկորդը և նրա արյունը սրսկում էր ողջակիզության զոհասեղանի եղջյուրներին: Դրանից հետո, զոհի մարմինը դրվում էր զոհասեղանին և այրվում կրակով: Ամբողջ սրտով հավատքը փրկության օրենքի նկատմամբ, որը տվել է Աստված, հանդիսանում է պարտադիր պահանջմունք, երբ մատուցվում էր զոհաբերությունը: Զոհը, որն ուզում էր Աստված, չէր հանդիսանում պարզապես ինչ-որ մի ծես, այլ՝ դա զոհաբերություն էր, որը մատուցում էր մարդը՝ անկեղծորեն հավատալով, որ նա իրականում փոխանցում է իր մեղքերը այդ զոհին և ով հավատում է նրան, որ ինքը իսկապես կգնար դժոխք, եթե չլիներ Աստծո ողորմությունը:
Մեր Տերը ընդունեց Հովհաննեսից Իր մկրտությունը և Խաչի վրա թափեց արյուն, որպեսզի ստիպի մեղքերին անհետանալ: Նա որոշեց լվալ մեր մեղքերը նույն այդ զոհաբերությամբ: Հավատքի այդ զոհաբերությունը հանդիսանում էր նոր կտակարանային փրկության խորհրդապատկերը, որը իրականացվեց Հիսուս Քրիստոսի միջոցով, այսինքն՝ Քրիստոսն եկավ այս աշխարհ, վերցրեց ողջ աշխարհի մեղքերը, ընդունեց մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից, մահացավ Խաչի վրա և այդպես փրկեց ողջ մարդկությունը իրենց մեղքերից: Ամբողջ սրտով հավատալով այդ ճշմարտությանը՝ մենք կարող ենք դառնալ Աստծո զավակներ:
Մենք պետք է մի կողմ դնենք վարդապետական հավատքը
Ելից 20:25-26. «Եվ եթե ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից շինես. որովհետև եթե նրա վրա երկաթի գործիքդ բարձրացրիր, կպղծես նրան: Եվ աստիճաններով վեր չելնես իմ սեղանը, որ քո մերկությունը չբացվի նրա վրա»: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այն բանին, ինչ Աստված ասեց այս խոսքում: Աստված ասեց իսրայելացիներին, որ քարե զոհասեղան կառուցելիս, նրանք այն չպետք է կառուցեին կերտած քարից, այլ քարերի, որոնք բնական ձև և չափսեր ունեին: Ինչի՞ մասին է սա ասում: Դա նշանակում է, որ Աստծուն հաճելի է ընդունել մեր՝ Նրա փրկության նկատմամբ ունեցած հավատքն այնպիսին, որին ոչ մի բան ավելացված չի լինի կամ էլ պակասեցված, մարդկային խորհուրդների պատճառով:
Եվ այս խոսքերով, թե «… աստիճաններով վեր չելնես իմ սեղանը, որ քո մերկությունը չբացվի նրա վրա», Աստված զգուշացնում է մեզ՝ չերկրպագել Իրեն կրոնավոր մարդու կողմից հնարված հավատքով: Աշխարհի յուրաքանչյուր կրոն հանդիսանում է ոչ այլ ինչ, քան հավատքի համակարգ՝ ստեղծված մարդկանց կողմից: Մարդկանց կողմից հորինված կրոններում, համընդհանուր սկզբունք է համարվում այն, որ նրանք, բոլորը կոչ են անում մարդկանց քայլ առ քայլ փորձել դառնալ բարեպաշտ և արդար իրենց հավատքի կյանքի մեջ: Քրիստոնեության ծայրահեղականները նույնպես պնդում են, որ նրանք ժամանակի ընթացքում կաճեն սրբության մեջ, եթե Աստծո օրենքի համաձայն ապրեն առաքինի կյանքով:
Սակայն, մի՞թե դա այդպես է: Իհարկե ոչ: Մարդիկ լինելով Աբրահամի սերունդը՝ մեղքի պատճառով չեն կարող հետևել Աստծո օրենքներին, և նրանք չեն կարող խուսափել մահից իրենց մեղքերի պատճառով: Այսպիսով, որպեսզի այս մարդկանց փրկի աշխարհի մեղքերից, Աստված սահմանեց խորանի զոհաբերությունը և իսկապես փրկեց բոլորին:
Դրա համար, մենք պետք է ընդունենք մեր մեղքերի ներման շնորհքի ավետարանը՝ մեր փրկության ավետարանը, որն Աստված սահմանեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, որը ներկայացված է խորանի սրահի դարպասների վարագույրների մեջ: Մենք պետք է հավատանք, ինչպես դա իրականում գրված է Աստվածաշնչի Խոսքում, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, որպես Աստծո Խոսք, որ Նա կատարեց Իր գործերը, ինչպես դա ներկայացված էր խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, և որ Նա Իր գործերով իսկապես ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից:
Իսկ այն մարդի՞կ, ովքեր ունեն կրոնավոր և վարդապետական հավատք: Ի՞նչ են անում նրանք, որպեսզի ստանան ներում իրենց հանապազորյա մեղքերի համար: Այս մարդիկ փորձում են ստանալ ներում իրենց հանապազօրյա մեղքերի համար՝ բարձրացնելով զղջման աղոթք, փորձելով վերջնական արդյունքում դառնալ արդարներ՝ աճելու վարդապետության և սրբության միջոցով: Դա խելագար վարդապետական հավատք է, որը հորինված է մարդու կողմից: Աստծուն սեփական ջանքերի շնորհիվ հանդիպելու փորձը, ինքնին հանդիսանում է հպարտության արտահայտում, և դա ոչ այլ ինչ է, քան կրոնավորության չարիք, ծայրահեղականության սեփական արտադրություն:
Առաջին հերթին, մարդիկ պետք է խոստովանեն, որ ոչինչ նրանից, որ իրենք կարող են անել, չի ստիպի Աստծո առջև անհետանալ իրենց մեղքերին: Երբ մենք ծնվեցինք այս աշխարհում, մենք բոլորս ծնվեցինք այսպիսին, որ չենք կարող չմեղանչել և դրա համար, մենք միշտ մեղքեր ենք գործում: Նշանակություն չունի, թե որքան հաճախ է Աստված Իր օրենքների միջոցով ասում մեզ, որ մենք մեղք չգործենք, միևնույնն է մենք խախտում ենք բոլոր պատվիրանները և գործում ենք բազմաթիվ մեղքեր Աստծո առջև: Դրա համար, մենք պետք է խոստովանենք, որ մենք մեղավոր ենք Աստծո Օրենքի առջև: Եվ մենք պետք է հավատանք մեր փրկության ճշմարտությանը, որով Աստված փրկեց մեզ մեր մեղքերից Հիսուս Քրիստոսի գործերի միջոցով, որը հայտնվեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Ուրիշ ճանապարհ չկա, քան հավատալ Աստծո Խոսքին, այն որ, որպեսզի մեզ փրկի մեր բոլոր մեղքերից, Տերն Ինքը դարձավ այդ զոհը այն պահին, երբ մկրտվեց և այդ կերպ իսկապես փրկեց մեզ աշխարհի մեղքերից: Աստվածաշունչն ասում է մեզ, որ «բացի Եհովայից, չկա ուրիշ Աստված, և որ ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ Հիսուսի միջոցով» Հովհաննու 14:6: Խոստովանելով և հավատալով Աստծո Օրենքի Խոսքին՝ մենք դառնում ենք մեղավորներ, բայց ջրի և Հոգու ավետարանին հավատալով, մենք փրկվում ենք մեր մեղքերից: Այսպիսին է ճշմարտությունը և այսպիսին է Աստծո նկատմամբ ունեցած իրական հավատքը:
Այսպիսով, մենք բոլորս պետք է հավատանք Աստծո փրկությանը, որովհետև համաձայն մեղքերից մաքրման օրենքի, որը սահմանել է Աստված, մենք կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից: Քրիստոնեությունը չի հանդիսանում աշխարհի բազմաթիվ կրոններից մեկը, այլ՝ այն փրկության ճշմարտությունն է՝ կառուցված Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի հիմքի վրա, որը հայտնվեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Մենք բոլորս պետք է գիտակցենք, թե ինչու Աստված կանչեց մեզ
Մենք բոլորս, պետք է գիտակցենք այն փաստը, որ Աստված կանչեց ձեզ և ինձ, որպեսզի մեզ դարձնի Իր սեփական ժողովուրդը: Դուք և ես, մենք երբեք չենք դառնա Աստծո սեփական ժողովուրդ մեր սեփական ուժերով և արարքներով: Ընդհակառակը, դուք և ես, մենք դարձանք Աստծո զավակներ, որովհետև հավատացինք ճշմարտությանը, թե Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, որպեսզի ազատի մեզ Օրենքի անեծքից և դժոխային չարչարանքների պատժից: Մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից և թափելով արյուն Խաչի վրա՝ Նա ամբողջովին փրկեց մեզ: Մեսիան՝ Աստծո Որդին, մարդկային մարմնով եկավ այս աշխարհ, Իր մկրտությամբ վերցրեց ողջ մարդկության մեղքերը, կրեց դրանք Խաչի վրա, մեր փոխարեն խաչվեց, որպեսզի դրանով դառնար նրանց Փրկիչը, ով ճշմարտապես, ողջ սրտով հավատում է Իրեն:
Աստված ասում է մեզ, որ Նա տվել է մարդկությանը մեղքերի կատարյալ ներում կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Մեր Տերը հարցնում է մեզ. «Դուք հավատու՞մ եք Իմ գործերին, այն բանին, ինչ ես արել եմ, որպեսզի ձեզ մաքրեմ մեղքերից: Այն բանին, որ Ես եկել եմ այս աշխարհ, մկրտվել Հովհաննես Մկրտչի կոմից և Խաչի վրա թափել Իմ արյունը»: Այն ամենը, ինչ մենք ասելու ենք Աստծո առջև, դա «Այո»-ն է: Որպեսզի ձեռք բերենք փրկություն, չկա այլ ճանապարհ, քան մեղքերի ներմանը հավատալը, որն Աստված տվեց մեզ: Ոչ միայն Հին Կտակարանի ժամանակաշրջանի իսրայելացիները, այլև դուք և ես, որ ապրում ենք ներկայումս և նաև աշխարհի բոլոր մարդիկ, պետք է իմանան, թե ինչու Աստված կանչեց Մովսեսին բարձրանալ Սինա սարը և ասեց նրան Իր Խոսքը, որը մենք մեջբերում ենք և ուսումնասիրում ենք այս հատվածում:
Աստված տվեց իսրայելացիներին Տասը Պատվիրանները և պատվիրեց նրանց կառուցել Իր համար հողե զոհասեղան՝ մեղքերի ներում ստանալու հավատքով (Ելից 20:24): Սրա նման, շնորհիվ մեր ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած հավատքի, որը ներկայացված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, որը տվել է Տերը, մենք պետք է ստանանք մեր մեղքերի քավությունը:
Ի՞նչ է Աստծո անունը: Նրա անունը Եհովա է: Դա նշանակում է. «ԵՍ ԵՄ որ ԵՄ», այսինքն, Աստված հանդիսանում է Նա, Ով ինքնագոյ է: Ապա ինչպե՞ս Նա եկավ մեզ մոտ: Նա եկավ մեզ մոտ ջրով և Հոգով (Հովհաննու 3:5): Մեր Տերն եկավ այս աշխարհ մարդկային մարմնում, վերցրեց Իր վրա մարդկության բոլոր մեղքերը՝ ընդունելով մկրտությունը Հովհաննեսից և մեր փոխարեն խաչվեց՝ ընդունելով Խաչի մահը: Քանի որ այս ամենը հանդիսանում է ճշմարտություն, և քանի որ մենք պետք է հավատանք այնպես, ինչպես մեզ ասել է Տերը, ապա մեզ անհրաժեշտ է ունենալ հավատք, որը խորհրդանշում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը, որը օգտագործվում էր խորանի սրահի դարպասների վարագույրների համար: Ճշմարիտ հավատքը գալիս է միայն այն ժամանակ, երբ մենք հրաժարվում ենք մեր սեփական խորհուրդներից և ընդունում ենք մեղքերի ներումը, որն Աստված է տվել: Մենք չենք կարող գտնել խոսքեր, որպեսզի Աստծուն հայտնենք շնորհակալություն Իր անսահման սիրո համար, որովհետև մենք չունենք պարծենալու որևէ պատճառ:
Մեր հավատքի հիմքը մենք պետք է դնենք Աստծուն ճանաչելու Աստվածաշնչյան հիքերի վրա: Աստված ասել էր Իսրայելի ժողովրդին այդ հավատքի հիմքի մասին և այդ հիմքի մասին ասում է նաև մեզ: Նույնիսկ հիմա, մենք պետք է գիտակցենք և հավատանք այդ ճշմարտությանը, որը ներկայացված է խորանի սրահի դարպասների վարագույրների գույների մեջ, գույների, որոնք հաստատում են հավատքի հիմքերը: Մենք պետք է հավատանք ճշմարիտ Աստծուն: Որպեսզի փրկի ձեզ և ինձ մեր մեղքերից, Աստված՝ Ինքը վերցրեց մեր մեղքերն Իր վրա՝ մկրտվելով Հովհաննեսից և թափեց Իր արյունը Խաչի վրա:
Դուք, ովքեր նույնպես ցանկանում եք դառնալ հոգևոր Իսրայելի ժողովուրդ, պետք է հավատաք ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի կարողանաք փրկվել ձեր մեղքերից զոհաբերության նորոգվող արարողության միջոցով, որը մոռացության էր մատնվել քրիստոնեության կրոնավոր ծայրահեղականների կողմից: Դուք և ես պետք է գիտենանք ջրի և Հոգու ավետարանը, որը ներկայացված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի մեջ և նորից հիմք դնենք մեղքերի ներման՝ մեր հավատքի համար, այնպես, որ այն լինի ամբողջական և անհողդող:
Մենք պետք է մեր հավատքով Հիսուսին շնորհակալություն հայտնենք: Որպեսզի փրկի մեզանից նրանց, ովքեր չեն կարող չվաստակել դժոխքի չարչարանքները, Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին, ով Իր ճշմարտության Խոսքով եկավ այս երկիր՝ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով: Ամբողջ սրտով հավատալով ճշմարտությանը այն մասին, որ մեր Տերը փրկեց մեզ մեր մեղքերից Իր չորս գործերի միջոցով, որոնք հայտնվեցին մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, և Նրա ողորմած սիրուն հավատալով՝ մենք երախտապարտ ենք Աստծուն: Միայն հավատալով և լավ իմանալով պատճառը, թե ինչու Աստված կանչեց Մովսեսին Սինա սարը բարձրանալ, մենք կարող ենք անվանվել նրանցից, ովքեր մեղքերը ներվելու ճշմարիտ հավատքի հիմքեր են գցել: Դուք և ես պետք է հասկանանք պատճառը, թե ինչու Աստված մեզ կանչեց Սինա սարից, և մենք պետք է հավատանք դրան: Դա տեղի ունեցավ նրա համար, որպեսզի զոհաբերության միջոցով մեզ ներվի մեր բոլոր մեղքերը և դարձնի մեզ Աստծո զավակներ:
Շնորհիվ ճշմարտությանը, որը բացվում է խորանի սրահի դարպասների վարագույրների մեջ, դուք կարող եք ավելին ճանաչել Աստծո ողորմած սերը: Ես անկեղծորեն հույս ունեմ և աղոթում եմ նրա համար, որպեսզի դուք բոլորդ հավատաք Աստծո ողորմած սիրուն և ընդունեք այն ձեր սրտերի մեջ: