(Ծննդոց 17:1-14)«Եվ երբ որ Աբրամն իննսունինը տարեկան էր, Եհովան երեվեցավ Աբրամին և ասեց նրան. Ես եմ Ամենակարող Աստվածը. իմ առաջին վարվիր, և կատարյալ եղիր: Եվ ես իմ ու քո մեջտեղը իմ ուխտը կդնեմ, և քեզ խիստ շատ կշատացնեմ: Եվ Աբրամն իր երեսի վրա ընկավ. և Աստված նրա հետ խոսեց ասելով. Ահա իմ ուխտը քեզ հետ է, և ազգերի բազմության հայր կլինես. Եվ այսուհետև քո անունն Աբրահամ լինի. որովհետև քեզ ազգերի բազմության հայր արի: Եվ քեզ խիստ շատ կաճեցնեմ, և քեզ ազգեր կշինեմ. և քեզանից թագավորներ դուրս կգան: Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ և քո մեջտեղը, և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը իրանց դարերի համար որ հավիտենական ուխտ լինի քեզ համար և քեզանից հետո քո սերունդի համար: Եվ քեզ և քեզանից հետո քո սերունդին տվի քո պանդխտության երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ հավիտենական ստացվածքի համար. և նրանց Աստված կլինեմ: Եվ Աստված ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու և քեզանից հետո քո սերունդն իրանց դարերումը: Սա է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և ձեր մեջտեղը և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատվի. Ուրեմն թլփատեցեք ձեր անթլփատության մարմինիցը, և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մեջ: Եվ թլփատվի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը և արծաթով առնվածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ: Քո ընդոծինը և քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատվի. և իմ ուխտը ձեր միջումը հավիտենակ ուխտ լինի: Եվ մի անթլփատ արու, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. նա իմ ուխտն անարգել է»:
Ծննդոց գրքի 17 –րդ գլխում, թլփատության ուխտն է, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ, և այն ցույց է տալիս մեզ հոգևոր թլփատությունը, որով իսրայելացիների բոլոր մեղքերը ոչնչանում են այն պահին, երբ նրանք խորանի զոհաբերության ժամանակ իրենց ձեռքերը դնում են զոհի կենդանու գլխին, և այդ կերպ փոխանցում են իրենց մեղքերը նրան: Այլ բառերով ասած, համաձայնությունը, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ, հանդիսանում էր մեղքի պատարագի և ողջակեզի զոհի խորհրդապատկերը: Թլփատության միջոցով Աբրահամին տրված Աստծո խոստումը կայանում էր նրանում, որ Նա կլիներ նրա և նրա սերունդների Աստվածը: Խորանի հանդեպ տածած հարգանքով՝ այն նաև մարգարեանում էր այն մասին, որ Աբրահամի սերունդները պետք է ձեռնադրությամբ փոխանցեին իրենց մեղքերը զոհի կենդանուն: Մենք նաև պետք է հասկանանք և հավատանք, որ բացի այս ամենից, այն ցույց է տալիս մեզ, որ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Հիսուս Քիստոսի Հովհաննես Մկրտչի կողմից ընդունած մկրտությամբ՝ Նա Իր վրա կվերցնի մարդկության բոլոր մեղքերը:
Աստված խոստացավ Աբրահամին. «Դեպի երկինք մտիկ արա, և աստղերը համարիր…Այսպես կլինի քո սերունդը» (Ծննդոց 15:5): Նորից հանդիպելով Աբրահամին, Աստված կրկնեց Իր խոստումը. «Եվ քեզ խիստ շատ կաճեցնեմ, և քեզ ազգեր կշինեմ. և քեզանից թագավորներ դուրս կգան: Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մեջտեղը, և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը իրենց դարերի համար որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզանից հետո քո սերունդի համար» (Ծննդոց 17:6-7):
Խոստումը, որն Աստված տվեց Աբրահամին և նրա սերունդներին, եկավ թլփատության միջոցով: Այդ թլփատությունը համապատասխանում էր ձեռնադրությանը, որը կատարվում էր, երբ իսրայելացիները զոհ էին մատուցում Աստծուն: Դա նաև հանդիսանում էր մարգարեություն այն մասին, որ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում մեղքերի ներումը կկատարվի Հիսուս Քրիստոսի միջոցով այն պահին, երբ Իր մկրտությամբ Նա կվերցնի աշխարհի բոլոր մեղքերը: Մենք պետք է հասկանանք և հավատանք, որ հին կտակարանային թլփատությունը, որը Աստված խոստացավ Աբրահամին, արտահայտվում է Նոր Կտակարանում, արդեն որպես մեղքերի քավության հոգևոր թլփատություն, որն իրագործվեց Հիսուսի մկրտությամբ: Եվ դա, մնացած բաներից զատ, մեզ ասում է այն մասին, որ Աբրահամի հավատքը անհրաժեշտ էր նաև իսրայելացիներին, երբ նրանք խորանում զոհեր էին մատուցում:
Աստված ասեց Աբրահամին. «Ուրեմն թլփատվեցեք ձեր անթլփատության մարմնից, և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մեջ: Եվ թլփատվի ձեր ամեն ազգերում ամեն ութ օրական արուն, ընդոծինը և քո արծաթով առնվածը ամեն օտարից որ քո սերունդից չէ» (Ծննդոց 17:11-12): Այլ բառերով ասած, Աստված Իր խոստումը տվեց Աբրահամին և նրա սերունդներին թլփատության միջոցով: Նա խոստացավ, որ կլինի Աբրահամի Աստվածը և նրա սերունդների Աստվածը, բայց ի պատասխան Նրան, Աբրահամն ու իր սերունդները պետք է ընդունեն թլփատությունը: «Քո ընդոծինը և քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատվի. և իմ ուխտը ձեր մարմնում հավիտենական ուխտ լինի» (Ծննդոց 17:13):
Ահա, թե ինչու աշխարհի բոլոր մարդկանցից միայն իսրայելացիները, սկսած Աբրահամից, պետք է թլփատվեին: Այսօր թլփատությունը սկսել է ստանալ մեծ ճանաչում և առողջության տեսանկյունից ունի մեծ առավելություն, թեև այն ժամականերում դա անում էին միայն իսրայելացի տղամարդիկ: Դա Աբրահամին տրված Աստծո խոստումի նշանն էր: Աստված պատվիրեց Նրան և ողջ Իսրայելի ժողովրդին, որպեսզի նրանք իրենց մարմինների վրա ունենային ուխտի նշանը, որն Աստված հաստատեց նրանց հետ:
Ծննդոց 17:11. «Ուրեմն թլփատվեցեք ձեր անթլփատության մարմնից և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մեջ»: Այսպիսով, թլփատությունը ուխտի նշանն էր, համաձայնություն, որը հաստատված էր Աստծո և Իսրայելի ժողովրդի միջև: Որպեսզի վերոհիշյալ խոսքին եզրահանգում տրվի, կարելի է փորձել ցույց տալ, թե Աստված ինչպես արեց այդ խոստումը. «Ահա իմ ուխտը քեզ հետ է, և ազգերի բազմության հայր կլինես. Եվ այսուհետև քո անունը Աբրամ չասվի, այլ քո անունն Աբրահամ լինի. Որովհետև քեզ ազգերի բազմության հայր արի: Եվ քեզ խիստ շատ կաճեցնեմ, և քեզ ազգեր կշինեմ. և քեզանից թագավորներ դուրս կգան: Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մեջտեղը, և քեզանից հետո քո սրունդի մեջտեղը իրենց դարերի համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզանից հետո քո սերունդի համար: Եվ քեզ և քեզանից հետո քո սերունդին տվի պանդխտության երկիրը, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ հավիտենական ստացվածքի համար. և նրանց Աստված կլինեմ: Եվ Աստված ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու և քեզանից հետո քո սերունդն իրենց դարերում: Սա է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և ձեր մեջտեղը և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատվի. Ուրեմն թլփատվեցեք ձեր անթլփատության մարմնից, և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մեջ: Եվ թլփատվի ձեր ամեն ազգերում ամեն ութ օրական արուն, ընդոծինը և արծաթով առնվածը ամեն օտարից որ քո սերունդից չէ: Քո ընդոծինը և քո արծաթով առնվածը անպատճառ պիտի թլփատվի. և իմ ուխտը ձեր մարմնում հավիտենական ուխտ լինի: Եվ մի անթլփատ արու, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի» (Ծննդոց 17:4-14 ):
Աստված ասեց, որ Աբրահամի և նրա սերունդների հետ հաստատած ուխտը պետք է գտնվի նրանց մարմիններում: Այլ բառերով ասած, Աստծո խոստումները կնքված կլինեն իսրայելացի տղամարդկանց սպիներում: Աստված իր ուխտը տվեց Իսրայելի ժողովրդին՝ թլփատության միջոցով և հետևաբար, այն փաստը, մարդը թլփատված է, թե ոչ, նշանակում էր, նա հանդիսանում է Աբրահամի սերունդը, թե՝ ոչ: Նրանք, ովքեր թլփատվել էին, այս կերպ ճանաչվում էին և օրհնվում էին Աստծո կողմից, որպես Աբրահամի սերունդ, իսկ անթլփատները չէին ընդունվում:
Իսրայելի ժողովրդի համար Աբրահամը իսկապես կարևոր անձ է
Իսրայելի ժողովրդի համար ավելի կարևոր մարդ, քան Մովսեսն էր՝ Օրենքի հայրը, հանդիսանում էր ոչ այլ ոք, քան՝ Աբրահամը, նա հավատքի հայրն էր: Չնայած այն բանին, որ բազմաթիվ իսրայելացիներ չեն հիշում Նոյին, շատերը, եթե այդպիսիները կան, հիշում են Աբրահամին: Միայն քչերն են հիշում Սեմին, Սեթին կամ Մաթուսաղային, սակայն Իսրայելի համար Աբրահամը մնում է հավատքի անմոռաց հայր: Բոլոր իրայելացիները դավանում են նրան, հավատում են և հետևում նրան, որպես իրենց ժողովրդի հայրը: Դրա համար ուխտը, որն Աստված հաստատեց իսրայելացիների հետ Աբրահամի միջոցով, մինչև այսօր ուժի մեջ է:
Իսրայելի ժողովուրդը ամբողջությամբ ինքնավստահ է՝ հավատալով, որ «Մենք հանդիսանում ենք Աբրահամի սերունդը: Մեր ժողովուրդն իր մարմնի վրա կրում է թլփատության նշանը: Դրա համար Աստված հանդիսանում է մեր Աստվածը, իսկ մենք՝ Նրա զավակները»: Այն պատճառը, որով իսրայելացիները իրենց համարում են ընտրված ժողովուրդ, կայանում է նրանում, որ նրանք, բոլորը հավատում են այն ուխտին, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ թլփատության միջոցով:
Աբրահամն ուներ երկու կին: Իր օրինական կինը Սարան էր, ում Աստված հետո անվանեց Սառա և երկրորդ կինը՝ Հագարը, որը Սառայի հարճն էր: Քանի որ ամեն բան ասում էր այն մասին, որ Սառան չէր կարող զավակներ ունենալ, Աբրահամը մտովի ձգտում էր Հագարից երեխա ունենալուն (Ծննդոց 16:1-4): Սակայն, Աստված հստակ ասեց, որ, քանի որ Աբրահամի օրինական կինը հանդիսանում է Սառան, ապա նրա միջոցով է Նա տալու Աբրահամին զավակ, որից էլ այնքան ազգեր են դուրս գալու, որքան որ աստղեր կան երկնքում: Քանի որ Աստված խոստացավ, որ որպես Իր ժողովուրդ Նա կճանաչի միայն նրանց, ովքեր դուրս կգան Սառայի որովայնից, ապա Իսմայելը, ով ծնվել էր երկրորդ կնոջից՝ Հագարից, չճանաչվեց Աստծո կողմից:
Եթե Իսրայելի ժողովուրդը չկատարեր թլփատությունը, ապա ուխտը, որն Աստված հաստատեց նրանց հետ, ուժ չէր ունենա: Աստված պատվիրեց նրանց թլփատվել, որպես Նրա հետ ունեցած ուխտի նշան, որպեսզի այդ ուխտը կնքված լիներ նրանց մարմիններում: Դրա համար իսրայելացիները թլփատվում էին, քանի որ չլինել թլփատված, նշանակում էր չլինել Աստծո խոստումների մեջ: Թերևս ոչ, քանի որ Իսրայելի ժողովրդի մեջ չկար այդպիսին, ով չթլփատվեր, որովհետև նրանք շատ լավ գիտեին, որ լինել չթլփատված նշանակում էր նմանվել հեթանոսի, ում վրա Աստծո խոստումները չէին տարածվում:
Հոգևոր թլփատություն
Ուխտը, որն Աստված հաստատեց Աբրահամի և նրա սերունդների հետ, ամբողջությամբ իրականացվեց նրանց բոլոր մեղքերի ներումով, որն Իր վրա վերցրեց Հիսուս Քրիստոսը, երբ մկրտվելով Հովահննես Մկրտչի կողմից՝ մարդկության բոլոր մեղքերն Իր վրա վերցրեց:
Աստված պատվիրեց իսրայելացիներին պատրաստել խորանի սրահի դարպասները և դրանց վարագույրները, որոնք պետք է պատրասվեին կապուտակ, ծիրանագույն և կարմիր բուրդից և ոստայնագործ քաթանից (Ելից 26:31, 27:16): Խորանի մանրամասն նկարագրությամբ Աստված մեզ սովորեցնում է, որ փրկությունը կգա Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, որի համաձայն Տերն եկավ այս աշխարհ, 30 տարեկան հասակում մկրտվեց Հովհաննեսի կողմից, վերցրեց Իր վրա մարդկության բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա և հարություն առնելով ներեց մեզ մեր մեղքերը, ուստի այս մարդիկ հանդիսանում են Աբրահամի սերունդը: Աստված դարձավ նրանց Աստվածը, ովքեր հավատում են խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանին:
Հավատալով Հիսուսի մկրտությանը՝ մենք, բոլորս պետք է ընդունենք հոգևոր թլփատությունը: Այս հոգևոր թլփատությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան՝ մեր սրտերի մաքրվելը մեղքերից այն հավատքով, որ բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին շնորհիվ նրա մկրտությանը (Հռոմեացիս 2:29):
Այսպիսով, նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է մեզ խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, հանդիսանում են Աստծո Թագավորության թագավորներ և Նրա զավակները (Ծննդոց 17:6): Նրա ժողովուրդը իրոք որ բարձրանում է ամբողջ աշխարհով մեկ:
Եթե մենք ցանկանում ենք դառնալ Աբրահամի սերունդ, ապա մենք պետք է հավատանք այն մկրտությանը, որը Հիսուսն ընդունեց այս աշխարհում և Նրա Խաչի վրա թափած արյանը: Դրա համար ես չեմ կարող թերագնահատել, թե որքանով է մեզ համար կարևոր գիտենալ և հավատալ Հիսուս Քրիստոսի մկրտությանը: Հիսուս Քրիստոսը Թագավորաց Թագավորն է: Նա Թագավորաց Թագավորն է, ով եկավ ծիրանագույն պատմուճանով (Հովհաննու 19:5): Հիսուս Քրիստոսը տիեզերքի Աստվածն է և նրա Արարիչը: Քանի որ Նա Աստծո Միածին Որդին է, ապա այս աշխարհ եկավ խոնարհաբար՝ ենթարկվելով Իր Հորը: Նա եկավ, որպեսզի մեզ ազատի մեր բոլոր մեղքերից և Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա: Որպեսզի ոչնչացնի մեր անօրինությունները, Նա լվաց մեր սրտերի մեղքերը և Իր մկրտությամբ վերցրեց դրանք Իր վրա, իսկ Խաչի վրա թափելով Իր արյունը՝ Նա կրեց դրանց պատիժը: Դրա համար, բոլոր նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, կարող են դառնալ Աբրահամի սերունդը:
Աբրահամը, Իր ընտանիքը և իր սերունդը, բոլորը ֆիզիկապես թլփատվեցին և բնականաբար ունեին թլփատված մարմին: Նույնիսկ ստրուկները, ովքեր հեթանոսներից գնվել էին փողով, ընդունում էին թլփատությունը: Երբ այդ ստրուկները հավատացին ուխտին և թլփատվեցին, նույնիսկ այդ հեթանոսները ստացան օրհնությունը, և Աստված դարձավ նաև նրանց Աստվածը: Դրա համար, շնորհիվ հավատքի, մենք հանդիսանում ենք Աստծո զավակներ, հավատքով մենք օրհնված ենք Աստծո կողմից և հավատքով կմտնենք Երկնային Թագավորություն և հավատքով որպես թագավորներ կապրենք այս երկրի վրա: Նոր Կտակարանի ժամանակաշրջանում այս հավատքը պատկանում է նրանց, ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա:
Բայց և այնպես, բազմաթիվ մարդիկ պնդում են, որ Հիսուսի մկրտությունը այնքան էլ կարևոր չէ, և որ իրենց մեղքերը ներված են Հիսուսի Խաչի վրա թափած արյան շնորհիվ: Թեև նրանք հավատում են զոհի կենդանու գլխին ձեռք դնելուն, որը գործածվում էր խորանի ժամանակ, բայց և այնպես, նրանք նշանակություն չեն տալիս Հիսուսի մկրտությանը: Այսպիսով, նրանք պնդում են այն բանին, որ, քանի որ Աբրահամի հավատքը ճանաչվեց նախքան Հիսուսի այս երկիր գալը, և նույնիսկ Մովսեսի խորանից շատ առաջ, բայց և այնպես իրենք փրկված են Խաչի վրա թափված արյան Խոսքով, անկախ Հիսուսի մկրտության մասին եղած այսքան հստակ Խոսքին:
Սակայն, մենք պետք է հիշենք, որ, երբ Աստված ասեց Աբրահամին մատուցել Իրեն երեք տարեկան երինջ, երեք տարեկան այծ և երեք տարեկան խոյ, տատրակ և աղավնու ձագ, այն ամենը, ինչ կստիպեր Աբրահամին հասկանալ, որ Նա Քանանի երկիրը կտա Աբրահամին և նրա սերունդին, որպես ժառանգություն Աստված սահմանեց զոհի կրակով ողջակիզությունը: Ծննդոց 15:17. «Եվ եղավ, երբոր արևը մայր մտավ և խավար եղավ, ահա մի մեծ ծուխի հնոց և մի կրակի բոց այն կտորների մեջտեղով անցավ»: Աստված նաև ընդունեց Աբելի ողջակեզն ու հավատքը, բայց Նա չընդունեց Կայենի հավատքը, ով չէր հավատում ողջակիզության զոհին:
Այօրվա քրիստոնյաների մեջ շատ են այնպիսիներն, ովքեր սխալաբար կարծում են, որ իրենք փրկված են միայն Հիսուսի նկատմամբ ունեցած կույր հավատքով, միևնույն ժամանակ չունենալով հավատքի հոգևոր թլփատություն: Նրանք հավատում են միայն Քրիստոսի խաչելությանը՝ չհավատալով ճշմարտությանը, որ իրենց մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտության ժամանակ: Այս մարդիկ երբեք չեն կարող լվալ իրենց սրտերի մեղքերը, քանի որ Աստված ասեց, որ Նրա ուխտի նշանը հանդիսանում է մարմնի թլփատությունը, հետևաբար անթլփատները ոչ մի կապ չունեն Աստծո խոստումի հետ:
Կարո՞ղ են արդյոք մարդիկ փրկվել մեղքից՝ չհավատալով մկրտությանը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննես Մկրտչից: Կարո՞ղ են արդյոք այդ մարդիկ դառնալ Աստծո ժողովուրդ: Կարո՞ղ են արդյոք նրանք երկինք բարձրանալ: Կարո՞ղ են արդյոք նրանք դառնալ Նրա Թագավորության Թագավորները: Այս հարցերի պատասխանն է միանշանակ «Ոչ»: Մեր կողմից ուսումնասիրվող Սուրբ Գրային հատվածը, որը մենք այսօր կարդացինք, հանդիսանում է նման վճռական պատասխանի հստակ հաստատումը: Այսօր Աբրահամին տված Աստծո ուխտը հանդիսանում է նույնը, ինչ Հիսուսը տվեց ձեզ և ինձ և մեզանից նրանց, ովքեր ստացան մեղքերի ներում՝ հավատալով, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է մեր Փրկիչը՝ հավատալով նաև Նրա մկրտությանը և Խաչի վրա թափված արյանը: Օրհնության նույն Խոսքը, որն Աստված խոսեց Աբրահամին, վերաբերվում է նաև նրանց, ովքեր այսպես են հավատում:
Հիսուսի ճշմարիտ հավատացյալները չեն հետևում վարդապետությունների, որոնք իրենք են հորինել
Աստծո Խոսքը՝ գրված Աստվածաշնչում, հանդիսանում է փրկության հստակ և պարզ ճշմարտություն: Որքան շատ ենք մենք կարդում այն և խորհում նրա մասին, այնքան հստակ և պարզ է դառնում այն մեզ համար: Այսօրվա քրիստոնյաների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ում հավատքը սխալ է, քանի որ այն հիմնվում է նրանց սեփական հասկացողության և եզրակացության վրա: Այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց հավատքը ճիշտ չէ: Կույր հավատք, որ Հիսուսը ցանկացած դեպքում փրկել է իրենց, կարող է բավարար լինել միայն սեփական ինքնագիտակցության համար, սակայն նրանք պետք է հասկանան, որ Աստված այդպիսի կույր հավատքը չի ընդունում:
Մեր Տերն ասեց, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է հետևել Նրան, առաջին հերթին պետք է հրաժարվի սեփական հասկացողությունից և հավատա այնպես, ինչպես այդ մասին ասում է Աստծո Խոսքը: Այսօր, դուք և ես պետք է հավատանք մեղքերի ներմանը, որը Հիսուս Քրիստոսը պարգևեց մեզ՝ գալով այս աշխարհ, Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերն հենց այն պահին, երբ մկրտվում էր և այնուհետև թափեց Իր արյունը Խաչի վրա և հարություն առավ մեռելներից:
Այս օրերում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հավատում սրան և նրանք կուրորեն տալիս են Հիսուսի անունը՝ ասելով, որ իրենք ունեն իրենց սեփական հավատքը: Այս մարդկանց հավատքը, ոչ մի ընդհանուր բան չունի Հիսուսի պարգևած ջրի և Հոգու ավետարանի հետ: Օրինակ՝ կան շատ մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց հայտնվել է Հիսուսը, երբ ինչ-որ տեղ սարերում իրենք աղոթում էին և պնդում են, որ հենց այդպես են փրկվել: Կան նաև այնպիսիները, ովքեր հաստատում են, որ իրենց մեղքերը անհետացել են, երբ իրենք հաճախում էին եկեղեցի, աղոթում էին, ծոմ էին պահում և ամբողջ գիշերներ անցկացնում աղոթքի մեջ, քանի որ բառիս բուն իմաստով հոգեվարքի մեջ էին ընկնում մեղքի պատճառով, որից նրանք չէին կարող ազատվել ապաշխարության աղոթքով:
Այսպիսի հավատալիքները չեն կարող ոչ մի ընդհանուր բան ունենալ ճշմարիտ փրկության հետ, որը գալիս է մեր Տիրոջ պարգևած ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Որտե՞ղ է Աստծո Խոսքում ասում, որ Նա կների մեր մեղքերը, եթե մենք այսպես հավատանք: Ոչ մի տեղ: Այս մարդիկ ունեն մշուշոտ պատկերացում այն մասին, որ Աստված բացարձակ միակն է, և որ Հիսուսը Ամենակարող է և նրանք պարզապես փոխ են առնում Հիսուսի անունը, ապա ավելացնում հավատքի վրա, որն այնքան անվստահելի է, իսկ իրենց սեփական գիտելիքները՝ մակերեսային և մշուշոտ Աստծո վերաբերյալ: Այսպիսով, նրանք զուր տեղը կանչում են Տիրոջ անունը՝մոռանալով սեփական մեղքերը և դրանով իրենց վրա կանչում Աստծո բարկությունը: Մարդիկ հենց այսպիսին են ստեղծել իրենց ձևական Հիսուսին և փրկության իրենց սեփական տարբերակը, և նրանք հավատում են այս հորինվածքին, որը իրենց սեփական երևակայության պտուղն է:
Ծննդոց 17:14. «Եվ մի անթլփատ արու, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, այն անձն իր ժողովրդից պիտի կորչի»: Աստված հստակ խոստացավ մեզ, որ մեզ կփրկի մեր բոլոր մեղքերից հոգևոր թլփատության միջոցով: Եվ Աստված միանշանակ խոստացավ մեզ, որ միայն նրանք, ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց, կդառնան Իր զավակները: Նրանք, ովքեր հավատում են միայն Հիսուս Քրիստոսի արյանը, որը հեղվեց Խաչի վրա, միևնույն ժամանակ չհավատալով Նրա մկրտությանը՝ չեն կարող դառնալ Աստծո զավակներ: Այդպիսի մարդիկ դավաճանել են Աստծուն, որովհետև չհավատացին ջրի և Հոգու ավետարանին, որը խոստացել էր Աստված, և նրանք կզատվեն Աստծո ժողովրդից և կանիծվեն Նրա կողմից:
Հավատքի հիմքը, որը կարող է մեզ փրկել մեր մեղքերից, կարող է լինել ոչ այլ ինչ, քան՝ ջրի և Հոգու ավետարանանը: Միայն այն պայմանով, որ մեր հավատքի հիմքը կարող է լինել ջրի և Հոգու ավետարանը, մենք կարող ենք հաստատ և ամբողջությամբ հավատալ Աստծո Խոսքին: Ինչպե՞ս կարող են հոգևոր հեթանոսները, ում սրտերը մնում են հոգևորապես անթլփատ, երբևէ ընդունել Աստծո Խոսքը: Նրանք երբեք չեն կարողանա դա անել: Քանի որ ջրի և Հոգու ավետարանը թույլ է տալիս մեզ հոգևորապես թլփատված լինել՝ թույլ տալով մեզ դառնալ Աստծո զավակներ, իսկ առանց այդ ամուր հիմքի, Աստծո Խոսքը կարող է մեզ համար պարզապես դառնալ ինտելեկտուալ գիտելիք:
Ահա, թե ինչու Աստծո վերստին ծնված ծառաների հոգևոր խրատները, կարող են գնահատել միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Այլ բառերով ասած, միայն նրանք, ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց, կարող են լսել և հասկանալ Աստծո Խոսքը: Երբ մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր չիմանալով ջրի և Հոգու ավետարանի մասին, պնդում են, որ իրենք վերստին ծնունդ են ստացել Խաչի վրա թափված արյան շնորհիվ, և ասում են, որ մենք հավատում ենք միևնույն Աստծուն, իրականում խոսում են բացարձակապես տարբեր Աստծո մասին: Ո՞վ է հանդիսանում իրական Աստվածն այստեղ: Իրական Աստվածն այստեղ հանդիսանում է այն Աստվածը, ով Իր ուխտի Խոսքը տվեց Աբրահամին:
Աստված խոստացավ Աբրահամին և նրա սերունդներին. «… և իմ ուխտը ձեր մարմնում հավիտենական ուխտ լինի» (Ծննդոց 17:13): Որտե՞ղ է գտնվում նշանը, որն ասում է մեզ, որ մենք ստացել ենք մեր մեղքերի քավությունը: Այն գտնվում է մեր սրտերում: Ամբողջ սրտով Հիսուս Քրիստոսի մկրտությանը հավատալով՝ մենք դառնում ենք Աստծո զավակներ, ում սրտերը ընդունել են հոգևոր թլփատությունը՝ հավատալով ճշմարիտ Ավետարանին: Մենք դարձանք Նրա զավակներն ամբողջ սրտով հավատալով, որ Տերն ընդունեց մկրտությունը մեր մեղքերի պատճառով, որպեսզի դրանք վերցնի Իր վրա, որպեսզի մենք կարողանանք դառնալ հոգեպես թլփատվածներ:
Այս ճշմարտությանը հավատալով է, որ մենք փոխանցեցինք մեր մեղքերը Հիսուս Քրիստոսին, ով դրանք կրեց Խաչի վրա, մեր փոխարեն մկրտվեց, հարություն առավ մեռելներից և փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Այլ կերպ ասած, մեր հավատքով է, որ մենք դարձանք Աստծո զավակներ: Մեր հավատքով է, որ մենք դարձանք անմեղներ: Մնացե՞լ է արդյոք մեզ մոտ ինչ-որ մեղք: Իհարկե ոչ, հիմա մեզ մոտ չի մնացել ոչ մի մեղք: Այս ամենը շնորհիվ Ավետարանի հրաշալի ճշմարտությանը:
Ինչպե՞ս կարող ենք դառնալ Աբրահամի սերունդը
Մենք դարձել ենք Աբրահամի սերունդը, որովհետև հոգևորապես թլփատվել ենք՝ հավատալով Հիսուսի գործերին, որոնք խորհրդանշում էին խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը: Հենց այն պատճառով, որ մենք հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը, մենք կարող ենք կատարել հոգևոր թլփատություն և դառնալ Աստծո զավակներ: Եվ քանի որ հավատում ենք, որ Իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և հավատում ենք, որ Նա կրեց խաչի վրա մեր բոլոր մեղքերի պատիժը, մենք ստացանք մեղքերի ներում: Ահա, թե ինչպես ստացանք մեղքերի ներում:
Նրանք, ովքեր վերստին ծնվել են ջրից և Հոգուց, հիմա պետք է խոստովանեն, թե ով են իրենք: Դուք և ես, հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, և բոլորս հանդիսանում ենք Աստծո զավակներ և Նրա սեփական ժողովուրդ, ով հոգեվորապես թլփատվել է:
Մենք հանդիսանում ենք Հազարամյա Թագավորության թագավորներ, ովքեր կթագավորեն Աստծո բոլոր արարածների վրա և կուրախանան Նրա հավիտենական հրաշափառությամբ: Ահա այսպես կփոխվի մեր կարգավիճակը: Գիտե՞ն արդյոք աշխարհի մարդիկ, թե իրականում ովքեր ենք մենք: Նրանք դա չգիտեն: Սակայն, մենք հանդիսանում ենք այն մարդիկ, ում հոգևոր կարգավիճակը փոխվեց՝ Աստծո Խոսքին հավատալով:
Դրա համար, մենք ինքներս մեր մասին կարող ենք գիտենալ հստակ և միանշանակ: Նրանք, ովքեր վերստին ծնվել են Աստծո Խոսքով, գիտեն, թե ովքեր են իրենք: Մենք տարբերվում ենք նրանցից, ովքեր գովազդում է իրենք իրենց համայնքներում, որը պատկանում է համաշխարհային կրոններին, և ովքեր քարոզում են կեղծ ուսմունքներ: Այս մարդիկ բացարձակապես տգետ են և բարձրից են նայում վերստին ծնված մարդկանց: Իսրայելացիների նման, ովքեր հավատում են, որ հանդիսանում են ընտրված ժողովուրդ և ունեն յուրահատուկ վերաբերմունք Իսմայելի սերունդների նկատմամբ, մենք, ովքեր հոգևորապես հանդիսանում ենք Աբրահամի սերունդները, նույնպես իրավունք ունենք մեզ համարելու Աստծո ընտրված ժողովուրդ:
Ովքեր որ հավատում են ջրի և Հոգու ավետարանին, շնորհիվ իրենց հավատքի, դարձան Աբրահամի սերունդը: Մենք կարող են մտնել Երկնային Թագավորություն՝ հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի Ավետարանին, որը բացվեց մեզ խորանի մեջ:
Եվ այնպես, ինչպես Աստված խոստացավ Աբրահամին, որ կբազմացնի նրա սերունդներին երկնքի աստղերի թվի չափ, նույնպես և մենք կարող ենք վկայել մեր սեփական աչքերով այդ ուխտի փաստացի իրականացումը մեզ համար: Դա օրհնություն է, որն Աստված ուղարկել է մեզ:
Մեր սրտերի թլփատության միջոցով, Աստված փրկեց մեզ աշխարհի մեղքերից: Եվ հավատքի այս թլփատությունը գործված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, որից պատրաստված էին խորանի սրահի դարպասների վարագույրները: