• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-8] Խորանի Բակի Դռան Վարագույրի Գույնը (Ելից 27:9-19)

Խորանի Բակի Դռան Վարագույրի Գույնը(Ելից 27:9-19)
«Եվ խորանի սրահը շինես հարավային կողմի համար, սրահի առագաստները մանված բարակ քթանից մեկ կողմի երկարությունը հարյուր կանգուն: Եվ նրա քսան սյուները և նրանց քսան խարիսխները պղնձից, և սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթից լինեն: Եվ նույնպես հյուսիսային կողմի համար երկարությամբ առագաստները հարյուր կանգուն երկար. և նրա քսան սյուները և նրանց քսան խարիսխները պղնձից, սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթից լինեն: Եվ սրահի լայնությամբ արևմտյան կողմի առագաստները հիսուն կանգուն նրանց սյուները տասը՝ և նրանց խարիսխները տասը լինեն: Եվ սրահի լայնությամբ սրահի կողմից դեպի արևելք հիսուն կանգուն: Եվ մեկ կողքի առագստները տասնհինգ կանգուն. Նրանց սյուները երեք՝ և նրանց խարիսխները երեք: Եվ սրահի դռան համար մի նկարագործ վարագույր կապուտակից՝ և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քթանից քսան կանգուն, նրանց սյուները չորս՝ և նրանց խարիսխները չորս: Սրահի շրջանակի եղած բոլոր սյուները արծաթի կարթերով և նրանց բևեռները արծաթից՝ և նրանց խարիսխները պղնձից լինեն: Սրահի երկարությունը հարյուր կանգուն՝ և լայնությունը հիսուն հիսուսով, և բարձրությունը հինգ կանգուն. Առագաստները մանած բարակ քթանից և նրանց խարիսխները պղնձից լինեն»:
 
 
Խորանի բակի դուռը
Գոյություն ունի հստակ տարբերություն՝ վերածնված քրիստոնյաների հավատքի և նոմինալ կամ ձևական քրիստոնյաների հավատքի միջև: Առաջինները գիտեն այն մասին, որ Աստված լվաց մեր բոլոր մեղքերը և հավատում են դրան: Երկրորդները հավատում են Հիսուսին ըստ իրենց հավատքի մասին ունեցած պատկերացումների, այսինքն նրանք պարզապես դավանում են կրոնը, տվյալ պարագայում քրիստոնեությունը: Ավելին, մարդիկ, ովքեր Աստծո նկատմամբ նոմինալ հավատք ունեն, այնքան հաջողակ են իրենց կյանքում, որ նրանք, ովքեր քարոզում են իրական հավատքը, երբեմն հուսահատության մեջ են ընկնում՝ տեսնելով նրանց, ովքեր տարածում են իրենց կեղծ ուսմունքները և իրենց նման հաջողակ մարդկանց ամբողջ աշխարհով մեկ: Նրանք հիասթափվում են, որովհետև գիտեն, որ շատ քրիստոնյաներ տարվել են նման կեղծ ուսմունքներով և ընկել են ստի և խաբեբայության ցանցերը:
Ժամանակին, իմ կյանքի մեջ եղել է մի ժամանակաշրջան, երբ այդ ամենը ինձ հուսահատության մեջ է գցել: Շնորհիվ ճշմարտությունը ճանաչելուն՝ ես իսկապես վերածնվեցի: Ես անկեղծորեն իմ գոհունակությունն եմ հայտնում Աստծուն այն բանի համար, որ Նա ինձ որպես գործիք օգտագործել է Իր գործերի մեջ: Եվ քանի որ իմ սիրտը ձգտում էր Աստծո ճշմարտությունները հասցնել աշխարհի տարբեր անկյունները, ապա ես չէի կարող չտխրել՝ տեսնելով, թե որքան շատ մարդիկ են խաբված կեղծ կրոններով:
Միակ բանը, որը ես գիտեմ, դա այն է, որ Սուրբ Հոգին բնակվում է իմ սրտում, և այն որ, չնայած իմ թերություններին և անկատարությանը, իմ սրտում մեղք չկա: Ընդհակառակը, իմ սիրտը լցված է գոհունակությամբ և ես չեմ ամաչում ավետարանից, որին հավատում եմ: Երբ ես ամբողջ աշխարհով մեկ քարոզում եմ ավետարանը, մարդիկ, ովքեր լսում են այդ ճշմարտության Խոսքը և հավատում դրան,՝ նույնպես չեն ամաչում ոչ Աստծո առջև և ոչ էլ մարդկանցից, որովհետև հավատալով այդ ճշմարտությանը՝ նրանք իսկապես դառնում են Աստծո որդիներ: 
Դուք նույնպես կարող եք ձեռք բերել նման շնորհք: Թեև դուք չեք ուսումնասիրել աստվածաբանություն, սակայն բավական է պարզապես հավատալ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, որպեսզի ստանաք մեղքերի թողություն, դառնաք Աստծո զավակներ և ձեր սրտերում ստանաք Սուրբ Հոգին: Իսկ լցվելով Սուրբ Հոգով՝ դուք կարող եք քայլել Աստծո ծառաների հետ: Սա մաքուր ճշմարտությունն է, և այսպիսի հավատքը հանդիսանում է ճշմարիտ հավատք: 
Չնայած այն բանին, որ ես ապրում եմ աշխարհում, որը լի է ստով և խաբեությամբ, ես շարունակում եմ քարոզել ճշմարտության ավետարանը, քանի որ իմ սիրտը լցված է ճշմարտության հավատքով: Այն ժամանակից, երբ ես սկսեցի քարոզել խորանի Խոսքը, ես եկա հստակ հասկացողության, թե ինչպես են խաբեբաները մոլորեցնում մարդկանց, և դրա արդյունքում սկսեցի հստակորեն տարբերել ճշմարտությունը կեղծիքից: Այդ պատճառով էլ տանում եմ մարդկանց այդ ճշմարտության վկայությունը, որը բացվում է խորանի մեջ: Ինձ մեծ ուրախություն է պատճառում այն փաստը, որ խորանի միջոցով տարածվող ճշմարտության հետ միասին, մարդիկ դառնում են ունակ՝ տարբերելու ճշմարտությունը կեղծիքից:
Ամենամեծ դժվարությունը, որին ես հանդիպեցի խորանի մասին այս գիրքը գրելիս, դա տերմինաբանությունն էր: Ես շատ ժամանակ տրամադրեցի բնագիր տեքստերը ուսումնասիրելուն, որտեղ նկարագրվում էր Խորանի թեման: Ես ցանկանում էի վստահ լինել, որ բարդ տերմինաբանությունը չէր հանգեցնի կեղծ ինֆորմացիա փոխանցելուն և նրան, որ ընթերցողները կարող են սխալ ընկալել գրվածի իմաստը: Ծայրահեղ մտահոգություն էր ինձ մոտ առաջացնում այն, որ ես ամբողջությամբ վստահ չէի, որ կարող եմ հստակ և միանշանակ բացատրեմ խորանի նշանակությունը: Քանի որ չնայած խորանի մասին իմ ունեցած հասկացողությանը և իմ սեփական գիտելիքներին, ես անհրաժեշտություն էի տեսնում բացատրելու մարդկանց խորանի թաքնված հոգևոր իմաստը, քանի որ մարդիկ այս ոլորտում բավականին սահմանափակ էին: 
Իհարկե, վատ չէր լինի, որ մարդը հասկանար և հավատար միանգամից: Սակայն Հռոմը մի անգամից չկառուցեցին: Դրա նման և ինչպես նաև այլ բաներում, ճշմարտության և ճշմարիտ հավատքի տարածումը չի կատարվում մեկ օրում, այլ կատարվում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Աշխատելով գրքի վրա ես որոշեցի, որ ամենասկզբում, այսպես ասած, խորը չեմ փորփրի, քանի որ այդ ժամանակ ամեն մարդ չէ, որ կհասկանա իմ բացատրությունները: Եվ հենց դա հանդիսացավ հիմնական բարդություններից մեկը, որի հետ ես բախվեցի գիրքը գրելիս:
Ինչևիցե, Աստծո օգնությամբ, այս գիրքը վերջապես լույս տեսավ: Եվ ես անչափ երջանիկ եմ և շնորհակալ Նրանից: Այս գրքի միջոցով բաժանելով ճշմարտությունը կեղքծիքից, ես ցույց կտամ, թե որքան աժեքավոր և անկասկած է փրկությունը, որը ստացան այսօրվա ջրի և Հոգու ավետարանին հավատացողները: Բացի այդ, ես ցույց կտամ, թե որքան անօգուտ և ապարդյուն է նրանց հավատքը, ովքեր հավատում են այլ ավետարանի, որը տարբերվում է ջրի և Հոգու ավետարանից: Բայց ամենից շատ ես շնորհակալ եմ Աստծուց, նրա համար, որ Նա ինձ փրկեց իմ բոլոր մեղքերից: 
Այսօր բազմաթիվ, այսպես ասած, ավետարանիչներ, հայտարարում են, որ նրանք փրկվել են, որովհետև պարզապես հավատում են Հիսուսին: Այս մարդկանց սրտերը լցված են ամեն տեսակի սխալ հավատքներով, որոնք իրենց տակ չունեն հիմքեր: Ուսումնասիրելով խորանը, ես ավելի պարզորոշ գիտակցեցի, թե որքանով է իրականում կեղծ և անօգուտ այդ մարդկանց հավատքը: Եվ գիտակցելով դա՝ ես իմ ողջ սրտով ավելի և ավելի եմ շնորհակալություն հայտնում Աստծուն իմ փրկության համար:
 

Խորանի սրահի դարպասները և պարիսպները
 
Խորանի բակի սյուներըԱյս գլխի սկզբում մեջ բերված տողերի մեջ ասվում է, որ խորանի ուղղանկյուն սրահի երկարությունը 45 մետր է, իսկ լայնությունը 22.5՝ մետր, քանի որ մեկ կանգունը հավասար է 45 սանտիմետրի: Որպես խորանի պարիսպ ծառայում էին 60 սյուները, որից յուրաքանչյուրի բարձրությունը 2.25 մետր էր: Սրահի արևելյան կողմից գտնվում էին դարպասները, որի լայնությունը 9 մետր էր: Բացառությամբ դարպասների, մնացած պարիսպը (մոտավորապես 135-126մ. էր), իրենից ներկայացնում էր սյուներից կախված սպիտակ ոստայնագործ քաթանից պատրաստված վարագույրներ:
Խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Վարագույրն իր երկարությամբ 9 մետր է, իսկ բարձրությունը 2.25 մետր: Սկզբում սպիտակ քաթանի մեջ հյուսվում էր կապույտ թելը, որն անցնում էր կտավի ողջ երկարությամբ և լայնությամբ: Այնուհետև հյուսվում էր ծիրանագույն թելը, որն անցնում էր միայն ողջ լայնքով, այսինքն՝ 2.25 մետր: Նրան հետևում էր կարմիր թելը, որը նույնպես անցնում էր ողջ լայնքով: Վարագույրի պատրաստումը ավարտվում էր սպիտակ թելերի գործվածքի աշխատանքով: Արդյունքում, ստացված վարագույրը, հիշեցնում էր հաստ, խիտ գործված գորգի: Այսպիսով, 9 մետր երկարությամբ և 2.25 մետր լայնքով վարագույրը կախվում էր արևելյան կողմից կանգնեցված խորանի սրահի չորս սյուների վրա: 
Որպեսզի խորանի սրահ մտներ, մարդը պետք է վեր բարձրացներ վարագույրը: Ի տարբերություն դարպասների մեծամասնության, խորանի դարպասները փայտից չէին: Միայն սյուներն էին փայտից, իսկ վարագույրները, որոնք կախված էին այդ սյուներին, պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից:
Դուք հավանաբար եղել եք շապիտո կրկեսում և տեսել, թե ինչպես է կառուցված վրանը: Սովորաբար, նման կրկեսի մուտքը իրենից ներկայացնում է խիտ գործված մի վարագույր: Ուրեմն այսպես, խորանի սրահի մուտքը նման է կրկեսի մուտքին: Քանի որ դարպասների վարագույրները իրենից ներկայացնում էին գործված կտավ, ապա այն չէր բացվում այնպես, ինչպես դարպասները, որոնք փայտից, քարից և մետաղից էին և բնականաբար նրանց պետք չէր հրել կամ դեպի ետ քաշել, այլ՝ բարձրացնել: Նման վարագույրները կախված չէին միայն խորանի սրահի մուտքին, այլ նաև սրբարանի և Սրբության Սրբոցի մուտքերին, որոնք գտնվում էին խորանի մեջ:
Ինչո՞ւ Աստված պատվիրեց իսրայելացիներին, որ նրանք խորանի սրահի, սրբարանի և Սրբության Սրբոցի մուտքերի համար նախատեսված վարագույրները գործեն կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Մենք պետք է հստակորեն հասկանանք, թե ինչպիսին էր Աստծո կամքը, որը թաքնված էր այդ պատվերի մեջ: Եբրայեցիների ուղերձի մեջ ասված է, որ ամենը, ինչի մասին խոսվում է Հին Կտակարանում, հանդիսանում է գալիք ապագայի ստվերը, այսինքն փրկության խորհրդապատկերը, որը մեզ էր պարգևվել Հիսուս Քրիստոսի կողմից Նոր Կտակարանում (Եբրայեցիս 10:1):
Այսպիսով, խորանի սրահի դարպասները սերտորեն միահյուսված են Հիսուս Քրիստոսի մկրտության, Նրա Խաչի վրա մահանալու և ինքնին՝ Նրա անձի հետ: Ահա, թե ինչու, երբ մենք դժվարանում ենք Հին Կտակարանը հասկանալու մեջ, որպեսզի հասկանանք այն, պետք է օգտվենք Նոր Կտակարանից: Եթե մենք գործ չունենք իսկապես գույություն ունեցող օբյեկտի հետ, ապա մեզ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ստվեր կարող է այդ օբյեկտը թողնել: Բայց, երբ մենք տեսնում ենք այն, ինչ թողնում է ստվերը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում: Մենք, բոլորս պետք է հստակ հասկանանք, թե ով է իրականում հանդիսանում մեղավորների Փրկիչը, ում Աստված պատրաստել էր դեռևս Հին Կտակարանի ժամանակներում: Մենք պետք է Նրան ճանաչենք, որպես խորանի ճշմարիտ էությունը և պետք է հավատանք, որ Նրա գործերը փրկեցին մեզ մեր մեղքերից: 
Այսպիսով, ո՞վ է խորանի ճշմարիտ էությունը, ով դարձավ մեղավորների Փրկիչը: Դա ոչ այլ ոք է, քան՝ Հիսուս Քրիստոսը: Եթե մենք ուշադիր նայենք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, եկավ այս երկիր և փրկեց մեզ մեր մեղքերից, ապա այդ ժամանակ մենք կհասկանանք ճշմարտությունը, որը հանդիսանում է նրանում, որ Նա մեղավորներին փրկեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով:
Հիսուսի մեղավորներին փրկելու փաստը հասկանալու համար, ամենակարևորը հանդիսանում է ճշմարտության նկատմամբ ունեցած հավատքը, որն արտահայտվում է խորանի սրահի դարպասների վարագույրների գույների մեջ: Ուսումնասիրելով խորանի կառուցվածքը՝ առաջինը, ինչին մենք պետք է ուշադրություն դարձնենք, դա այն է, որ սրահի դարպասների վարագույրները պատրաստված են չորս գույների գործվածքից: Եվ եթե մենք գուշակենք այդ վարագույրների գաղտնիքը, ապա այդ ժամանակ մենք կկարողանանք ըմբռնել Հիսուս Քրիստոսի գործերի իմաստը: Բացի այդ, նայելով դարպասների վարագույրներին, որոնք գործված են չորս գույնի թելերից, մենք կարող ենք հասկանալ, թե իրականում ինչպիսին է Հիսուսի նկատմամբ եղած ճշմարիտ հավատքը և ինչպիսի հավատքն է համարվում սխալ:
Խորանի ներքին բակը իրենից հիշեցնում է ոչխարների հանգստի համար նախատեսված ցանկապատված տարածքի: Հիսուսը՝ մեր Մեսիան, իսկապես հանդիսանում է Աստծո գառների փրկության դուռը: Նա դարձավ մեր բարի Հովիվը (Հովհաննու 10:1-15): Երբ մենք խորհում ենք սյուների մասին, որոնք շրջապատում էին խորանը, այն իսկապես հիշեցնում է մեզ Մեսիայի մասին, ով Իր գառների՝ վերստին ծնված սուրբերի համար, դարձավ դուռ և բարի Հովիվ:
Որպեսզի պաշտպանի Իր գառներին, Բարի Հովիվը սյուներից կառուցեց սահմաններ և նրանցում դուռ կարգեց, որի միջոցով Նա պահպանում է Իր ոչխարներին: Շնորհիվ այդ դռանը, Հովիվը սերտորեն հաղորդակցվում է Իր ոչխարների հետ և պահպանում նրանց: Միևնույն ժամանակ, բոլոր նրանք, ովքեր Նրա ոչխարները չեն, չեն կարող մտնել այդ դռնով, քանի որ Հովիվը հստակ սահմաններ է անցկացնում ոչխարների և գայլերի միջև: Ահա, թե ինչու ոչխարները Հովիվի կարիք ունեն: 
Կարող է այնպես պատահել, որ այդ ոչխարների մեջ գտնվեն այնպիսիները, ովքեր կհրաժարվեն արածել Հովվի առաջնորդության ներքո: Նրանք կարող են հայտնվել իրենց կործանման ճանապարհին, ենթադրելով, որ այդ ճանապարհը սքանչելի է և ճշմարիտ, և դա այն դեպքում, երբ իրականում այն անվստահելի է և վտանգավոր: Նա այդպիսին է, որովհետև այդ ոչխարները չլսեցին Հովվի ձայնին և հրաժարվեցին Նրա առաջնորդությունից: Սակայն, հնազանդ ոչխարները կարող են պահպանել իրենց կյանքը և Հովվի կողմից լավ կերակրվել: Այլ բառերով ասած, նրանց կյանքը կարող է հրաշալի դառնալ, քանի որ մեր Հովիվը Հիսուս Քրիստոսն է, ով դարձավ մեր Մեսիան:
 

Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց խորանի դարպասների վարագույրները

Վարագույրները, որոնք ծառայում էին որպես խորանի մուտք, գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Այս չորս գույնի թելերը խորհրդանշում են Մեսիայի չորս գործերը, որոնք Նա այս երկիր գալով պետք է կատարեր, որպեսզի փրկեր մոլորված գառներին: Այլ բառերով ասած, Նա պետք է փրկեր բոլոր նրանց, ովքեր հոգևորապես իսրայելացիներ են, փրկի մեղքերից և դարձնի Աստծո ժողովուրդ, որը չէր ունենա ոչ մի մեղք:
Եթե մենք իսկապես գիտենք, թե ով է մեր Մեսիան, Ով եկավ մեզ մոտ Իր չորս գործերով, ապա այդ ժամանակ կասկածանքի չի ենթարկվի այն, որ մենք այդ հավատքով մաքրվել ենք մեր մեղքերից և մեր կյանքի մնացորդը նվիրել ենք ջրի և Հոգու ավետարանի քարոզչությանը, և այնուհետև ի շնորհիվ այդ ճշմարիտ հավատքի՝ կմտնենք Երկնային Թագավորություն: Այսպիսով, ամեն մարդ պետք է իմանա ճշմարտության Խոսքը, որն ասում է այն մասին, որ Մեսիան եկավ մեզ մոտ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Դուք ցանկանու՞մ եք ստանալ ձեր մեղքերի ներումը՝ հավատալով Մեսիայի չորս գործերին: Ուրեմն եկեք անդրադառնանք խորանի ուսումնասիրությանը: Նրանք, ովքեր գիտեն այս չորս գործերի մասին, իսկապես կդառնան արդարներ՝ ստանալով մեղքերի ներում, որը գործված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: 
Իսրայելի ժողովուրդը նայելով խորանի դարպասների վարագույրներին, որը գործված էր տարբեր գույների թելերից, պետք է հավատար, որ ապագայում Մեսիան իսկապես գալու է և պետք է կատարի այս չորս գործերը:
 

Ճշմարտություն, որին պետք է հավատա յուրաքանչյուր մեղավոր

Եթե մենք նայենք սպիտակ քաթանից վարագուրներին, որոնք կախված էին խորանի պարիսպի սյուների վրա, ապա այդ ժամանակ մենք կգիտակցենք, թե որքանով է Աստված սուրբ և կխոստովանեինք, որ մենք Փրկչի անհրաժեշտություն ունենք: Եվ իսկապես ամեն ոք, ով գիտակցում է Աստծո սրբությունը, չի կարող չասել. «Աստված իմ, իմ մեղքերի պատճառով ես արժանի եմ դժոխքի, քանի որ իսկապես մեղքերի մեջ եմ»: Մարդիկ նայելով իր մաքրությամբ և մեծափառությամբ ապշեցնող սպիտակ քաթանե վարագույրներին, որոնք կախված էին խորանի սրահի սյուների վրա, պետք է գիտակցեին, որ իրենց սրտերում բնակվում է մեղքը և պետք է հասկանային, որ նրանք բացարձակապես ոչ մի հնարավորություն չունեն Աստծո հետ բնակվելու համար: Ամեն անգամ, երբ նրանք, ում սրտերում բնակվում է մեղքը, փորձում են կանգնել Աստծո առջև, նրանց մեղքերն ի հայտ է գալիս: Դրա համար մարդիկ չէին ցանկանում քայլել Աստծո հետ, քանի որ վախենում էին, որ իրենց մեղքերը ի հայտ կգան և տեսանելի կդառնան շրջապատի մարդկանց համար: 
Սակայն, երբ մեղավորները գիտակցում են, որ իրենց Փրկիչը լուծել է իրենց մեղքերի խնդիրները կապուտակ և կարմիր թելերի միջոցով, կարող են վստահաբար քայլել Աստծո հետ՝ հաստատ համոզված լինելով իրենց փրկության մեջ և իրենց սրտերում ունենալով այդ հույսը:
Չորս գործերի ճշմարտությունը, որը արտահայտված է խորանի դարպասների վարագույրների մեջ, ասում է մեզ այն մասին, որ Մեսիան այս աշխարհ է եկել մարդկային մարմնում, մկրտվել է Հովհաննեսից և վերցրել մեր մեղքերն Իր վրա և թափել է Իր արյունը Խաչի վրա: Նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ հավատում են խորանի դարպասների վարագույրների չորս գույներին, կարող են ստանալ մեղքերի հավիտենական ներում: Ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Հիսուսն Իր մկրտությամբ և Խաչի վրա Իր թափած արյան մրջոցով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից, հանդիսանում է մեր փրկությունը, որն արտահայտված է խորանի սրահի դարպասների վարագույրների չորս գույների մեջ:
Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը իսկապես մեզ վկայում են Մեսիայի չորս գործերի մասին, ով մեզ՝ մեղավորներիս, փրկեց մեր բոլոր մեղքերից: Փրկության ճշմարտությունը, որն Աստված տվեց մարդկությանը, բացվում է այս կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ: Մարդիկ, ովքեր իրենց սրտերում ունեն մեղք, իրականում ներված են շնորհիվ իրենց փրկության նկատմամբ ունեցած հավատքի, որը բացվում է ջրի և Հոգու ավետարանի մեջ:
Աշխարհում ի հայտ են եկել բազմաթիվ տարբեր կրոներ: Այս բոլոր համաշխարհային կրոնները ծագել են սեփական վարդապետությունների և ուսմունքների հիմքի վրա: Իսկ այս ուսմունքները հանդիսանում են սովորական մարդկանց դատողությունների արդյունք, և նրանք բոլորը կոչ են անում մարդկանց ձգտել սրբության: Սակայն, դեռ ոչ մի մարդ չի սրբվել իր մեղքերից շնորհիվ այս համաշխարհային կրոնների: Պատճառը նրանում է, որ այս կրոնները ծնունդ են առել իրենց սեփական՝ փրկության վարդապետության հավատքի հիմքի վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրենց հիմնադիր հայրերի մտքի փիլիսոփայության վրա: Ամեն մարդ մեղքի խառնվածք է և նա երբեք չի կարող դառնալ սուրբ իր սեփական ջանքերի շնորհիվ: Ինչքան էլ որ մենք փորձենք մեր մեջ ճնշել մեր մեղավոր էությունը, դա մեզ երբեք չի հաջողվի: Ահա, թե ինչու մարդը պարտադիր կարիք ունի Փրկչի, ով կարող է նրան ազատել իր մեղքերից: Ահա, թե ինչու ամեն մարդ Հիսուսի կարիքն ունի: Դուք պետք է գիտակցեք, որ մարդկությունը չունի այլ ճշմարիտ Փրկիչ, բացի Հիսուսից: 
Քանի որ Օրենքը թույլ չի տալիս մեղավորներին մտնել Աստծո Տունը, մենք պետք է գիտենանք և հավատանք, որ Մեսիան իսկապես լվացել է մեր բոլոր մեղքերը:
Ավետարանը, որը մեկընդմիշտ ներեց մարդկությանն իր մեղքերը, ոչ այլ ինչ է, քան՝ ջրի և Հոգու ավետարան: Եթե մարդը հավատում է որևէ համաշխարհային կրոնի, դա կհանգեցնի միայն նրան, որ նա կբախվի մեծ խնդիրների հետ, որովհետև մեր Սուրբ Աստվածը, առանց բացառության, քննադատում է մեղավորների չարագործությունները:
Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը կատարվեց ջրի և Հոգու ավետարանի միջոցով Նոր Կտակարանի ժամանակաշրջանում: Երբևէ լսե՞լ եք այն մասին, որ խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստված էր միայն կարմիր թելերից կամ էլ միայն կարմիր և ծիրանագույն թելերից: Եթե այո, ապա հիմա դուք պետք է գիտակցեք, որ իրականում խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Աստված հստակ և պարզ ասեց իսրայելացիներին, որ նրանք խորանի սրահի դարպասները պատրաստեն կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից նախշաձև գործվածքով:
Քանի որ բազմաթիվ մարդիկ սխալաբար կարծեցին, որ խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին միայն կարմիր թելերից, ապա նրանք չկարողացան գուշակել Տիրոջ չորս գործերի ճշմարտության գաղտնիքը: Ահա, թե ինչու է մեղքը բնակվում այդ մարդկանց սրտերի մեջ, նույնիսկ չնայած այն բանին, որ նրանք հավատացին Հիսուսին: Հենց հիմա գիտակցեք, որ Իր գործերով, որոնք արտահայտվում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, Քրիստոսը ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը: Գիտակցեք և հավատացեք այս ճշմարտությանը: Փրկության գործը կատարված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, և այն իսկապես ձեզ ամբողջությամբ ազատեց ձեր բոլոր մեղքերից: Դուք պետք է հստակ հասկանաք, որ Հիսուսը ոչնչացրեց ձեր բոլոր մեղքերն այդ չորս գործերի միջոցով: Այլ բառերով ասած, հաստատել մեղքերի ներման սեփական չափանիշներ և միևնույն ժամանակ մնալ անգիտակից ճշմարտության նկատմամբ, պարզապես սխալ է:
Որոշ մարդիկ սխալմամբ հայտարարում են այն մասին, որ մարդն անպայման փրկվելու է՝ պարզապես հավատալով Հիսուսին, որպես Փրկչի՝ առանց իմանալու կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի նշանակության մասին, որոնք օգտագործվել են խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելիս: Եվ իսկապես, երբ մենք հարց ենք տալիս քրիստոնեական համայնքների առաջնորդներին՝ կապված Հիսուսի չորս գործերի վերաբերյալ, պարզվում է, որ նրանցից շատերը չգիտեն այդ գործերի մասին: Նրանք ասում են, որ հավատում են միայն այն գործերին, որոնք արտահայտված են կարմիր թելի միջոցով: Եթե նույնիսկ նրանք հավատում են ինչ որ բանի ևս, ապա դա միայն այն գործերն են, որոնց խորհրդապատկերը հանդիսանում է ծիրանագույն թելը: Սակայն, իրականում մեր Տերը կատարեց ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր մարդկության փրկության համար կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Դրա համար, մենք պետք է հավատանք նրան, որ հանուն մեր փրկության, մեր Տերն իրագործեց այս չորս գործերը: Ամեն մարդ, ում սիրտը ձգտում է ճանաչել ճշմարտությունը, որը բացվում է մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, որով պատրաստված էր խորանի սրահի դարպասների վարագույրները, իսկապես կարող է ճանաչել այդ ճշմարտությունը և կարող է հավատալ դրան:
«Ինչպե՞ս կարող եմ ես ըմբռնել կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը:» Եթե այս հարցի պատասխանի փնտրտուքների համար դուք հարցնեք ձեր շրջապատի մարդկանց, ապա հնարավոր է, որ որպես պատասխան լսեք հետևյալը. «Դուք չպետք է փորձեք հասկանալ Աստվածաշնչի խորը իմաստները, քանի որ այն ձեզ կարող է վնաս հասցնել»: Այսպիսի բառերից հետո ձեր հետաքրքրությունը կարող է մարել: Բազմաթիվ մարդիկ հուսահատվելով այս հարցի պատասխանները որոնելիս, դադարում են հետաքրքրվել կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի հարցով և այլևս չեն հանդիպի իրենց Մեսիային:
Մարդիկ, ովքեր փորձում են հանդիպել Մեսիայի հետ, միևնույն ժամանակ չհասկանալով ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի նշանակությունը, իրականում հանդիսանում են կրոնական ծայրահեղականներ, ովքեր դավանում են քրիստոնեությունը միայն որպես բազմաթիվ համաշխարհային կրոններից մեկը: Որպեսզի Աստծո Տուն մտնենք, մենք պարտավոր ենք գիտենալ Աստծո փրկության չորս գործերի ճշմարտությունը, որի մասին վկայում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը, որը օգտագործվել էր խորանի սրահի դարպասների վարագույրների պատրաստման համար: Եվ նրանք, ովքեր ճանաչեցին այս ճշմարտությունը, պետք է հասկանան, որ Տերն այն կատարեց ջրի և Հոգու ավետարանի միջոցով Նոր Կտակարանի ժամանակ:
Աստված պատվիրեց Մովսեսին խորանի սրահի դարպասների վարագույրները գործել կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և սպիտակ ոստայնագործ քաթանից: Որո՞նք են այս ամենի հոգևոր նշանակությունը: Չորս գույնի նյութերը, որոնք օգտագործվել են խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելիս, իրենցից առանձին-առանձին ներկայացնում են Հիսուսի գործերը, որոնք Նա գործեց մեր մեղքերը ոչնչացնելու համար: Այս երեք գույնի թելերը և սպիտակ քաթանը սերտորեն հյուսված են իրար մեջ: Դրա համար, նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են վստահ լինել, որ իրենց մեղքերը հավիտենապես ներված են, որը ներկայացված է Հիսուսի չորս գործերի միջոցով: Միևնույն ժամանակ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով արտահայտված փրկության ճշմարտությունը չիմանալու ցանկությունը և դրա մերժումը հանդիսանում է Մեսիայի նկատմամբ ամբողջական անտարբերություն: Դա նույնն է, ինչ Նրան թշնամի դառնալը, ով ապստամբում է Նրա դեմ: 
Բազմաթիվ մարդիկ իրականում անտարբեր են մնում ճշմարտության նկատմամբ, որն արտահայտվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ: Այդպես վարվելով, նրանք քրիստոնեությունը դարձնում են համաշխարհային կրոններից մեկը: Այս մարդկանց անտարբերությունը Հիսուսի այս չորս գործերի նկատմամբ, վկայությունն է այն բանի, որ նրանք համաշխարհային կրոնավորների պտուղներն են, ովքեր ապստամբում են Քրիստոսի դեմ: Ի երջանկություն մեզ, մենք դեռ հույս ունենք, որովհետև բազմաթիվ մարդիկ այս աշխարհում ձգտում են ճանաչել ջրի և Հոգու ավետարանը: 
Գիտենալով մեղքերի ներման հոգևոր ճշմարտությունը, որը բացվում է խորանի սրահի դարպասի վարագույրների մեջ, մարդիկ կարող են ստանալ հոգևոր օրհնություններ երկնքում: Քանի որ այս հավատքը իրոք այն պահանջվող հավատքն է, որը պետք է յուրաքանչյուրը գիտենա և հավատա, որպեսզի կարողանա հանդիպել Մեսիային, մեզ անհրաժեշտ է ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ հարատևորեն գտնվել նրանում: Եթե դուք ճշմարիտ քրիստոնյա եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք միայն այս ճշմարտությանը: 
Ամեն ոք, ով ցանկանում է մտնել Աստծո Տուն, պետք է բացահայտի այն ճշմարտությունը, որն ի հայտ է գալիս կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և սպիտակ ոստայնագործ քաթանի մեջ և ըստ արժանին փառավորի Աստծուն:
 

Մեսիան, ով եկավ որպես մարգարեությունների իրականացնող 

Աստված Իր Խոսքով մարգարեացավ, որ Մեսիան լույս աշխարհ կգա կույսի միջոցով: Եսայի Մարգարեի գրքի 7:14-րդ խոսքն ասում է. «Սրա համար, Տերն ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա և կծնի մի որդի և նրա անունը կկանչէ Էմմանուէլ»: Եվ համաձայն Միքիայի Մարգարեի 5:2 խոսքի՝ Մեսիան ծնվեց Բեթլեհեմում. «Եվ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է»: Մեսիան իսկապես եկավ այս երկիր ըստ Հին Կտակարանի մարգարեության Խոսքին: Նա մարդկային մարմնով եկավ այս երկիր, որպես մարգարությունների իրականացնող, որ խոսել էր Աստված: 
Մարդկության պատմության ո՞ր ժամնակահատվածում եկավ Մեսիան: Քրիստոսը ե՞րբ եկավ այս երկիր: Նա եկավ այս երկիր հռոմեացի Օգոստինոս կայսրի կառավարման ժամանակաշրջանում (27թ. Ք.Ա. մինչև Ք.Հ–14թ.): Հիսուսն եկավ, որպեսզի ձեզ և ինձ ազատի մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից: Դրա համար, Նա պետք է մկրտվեր Հովհաննես մկրտչի կողմից, խաչվեր և Իր արյունը թափեր Խաչի վրա: 
Հիսուսը եկավ որպես մարդկության Փրկիչ այն ժամանակ, երբ Օգոստինոս կայսրի կառավարման ժամանակ Իսրայելը դարձել էր Հռոմեական կայսրության գաղութը: Իսրայելը լինելով Հռոմեական կայսրության գաղութը՝ ստիպված էր ենթարկվել և կատարել կայսրության օրենքները: Ճիշտ այդ ժամանակ Օգոստինոս կայսրը հրաման էր արձակել մարդահամար անցկացնելու մասին: Դրա համար, յուրաքանչյուր մարդ, ով ապրում էր կայսրության տարածքում, պետք է վերադառնար իր տունը, որպեսզի մարդահամարին մասնակցեր: Մարդահամարը ծրագրված էր նրա համար, որպեսզի պարզվեր Հռոմեական կայսրության բնակչության թիվը: Եվ քանի որ Իսրայելը հանդիսանում էր մեծ կայսրության մասը, ապա նաև յուրաքանչյուր իսրայելացի պետք է վերադառնար իր հարազատ քաղաքներն ու գյուղերը: Այդ ժամանակ Հիսուսն արդեն ապրում էր երկրի վրա, որը մեծ նշանակություն ուներ ողջ մարդկության համար:
 

Հին Կտակարանի մարգարեությունը կատարվեց

Այդ ժամանակ Հրեաստանում Մեսիան արդեն բեղմնավորված էր կույս Մարիամի որովայնում, ով նշանված էր Հովսեփի հետ: Ինչպես Մարիամը, այնպես էլ Հովսեփը, երկուսն էլ Հուդայի ցեղից էին, որովհետև Աստված խոստացել էր, որ Իսրայելի տասներկու ցեղերից միայն Հուդայի ցեղի սերունդներից թագավորներ կծնվեն: 
Այսպիսով, երբ Օգոստոս կայսրը հրաման արձակեց մարդահամարը սկսելու մասին, Մարիամը՝ Հուդայի ցեղից, արդեն իր որովայնում կրում էր այդ երեխային: Երբ մոտեցավ ծնելու ժամանակը, Մարիամը հետևելով կայսրական հրամանի պահանջներին՝ ստիպված էր մեկնելու Հովսեփի հարազատ քաղաքը և այնտեղ մասնակցեր մարդահամարին: Չնայած այն բանին, որ ծննդաբերությունը կարող էր սկսվել ցանկացած պահի, Մարիամն ու Հովսեփը ուղևվորվեցին Բեթլեհեմ: Գալով Բեթլեհեմ, Մարիամի մոտ սկսվեցին նախածննդաբերական ցավերը, և դրա համար ստիպված էին տեղ գտնելու, որպեսզի ծնունդն ընդունեին: Հյուրանոցում այդպիսի տեղ չգտնվեց, դրա համար ստիպված եղան փնտրել ցանկացած վայր, որտեղ կարելի էր իջևանել, և Մարիամն ու Հովսեփը մտան մի հյուղակ և ծնվեց Հիսուսը, և նրան դրեցին մսուրի մեջ:
Այսպիսով, մ.թ. 1-ին տարում ծնվեց Հիսուսը և Նրան դրեցին մսուրքի մեջ, որը նախատեսված էր անասունների կերակրման համար: Տերը՝ Ամենակարող Աստված, եկավ այս երկիր մարդկային մարմնով: Փրկիչը եկավ աշխարհ այնտեղ, որտեղ տնային կենդանիներ են պահում: Այս ամենը նշանակում է, որ Հիսուսը պատահական չէ, որ ծնվեց այդպիսի վայրում, այլ որպեսզի դառնա մեր Մեսիան: Այս ամենը ծրագրված էր Աստծո կողմից դեռևս աշխարհի արարումից առաջ: Հավանաբար մարդիկ գիտեին, որ Յահվեն շարժում է մարդկության պատմությունը, սակայն նրանք պատկերացնել անգամ չէին կարող, որ Ինքն Աստված իսկապես այս երկիր կգա, որպեսզի փրկի իրենց: Սակայն, Աստված ամենքին հասկացնել տվեց, որ Նա կփրկի նրան, ով որ կխոնարհվի և այս աշխարհ կգա մարդկային խոնարհ մարմնով, որպեսզի բոլոր մարդկանց ազատի իրենց մեղքերից: Ինչո՞ւ Հիսուսը ծնվեց հենց Բեթլեհեմում: Ավելին, մենք կարող ենք նաև հարցնել՝ ինչո՞ւ Նա պետք է ծնվեր գոմի մեջ և ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ Իսրայելը գրավված էր Հռոմի կողմից և նրա գաղութն էր: 
Բայց շուտով մենք կհասկանանք, որ այս ամենը Աստծո մտահաղացումն էր, որը մանրակրկիտ ծրագրված է Նրա կողմից, նրա համար, որպեսզի Իր ժողովրդին փրկի մեղքերից: Որպեսզի մարդահամարն անցնի իր քաղաքում, Հովսեփը և Մարիամը պետք է փաստաթղթեր ներկայացնեին, որը հաստատում էր նրանց անձը և վկայում այն մասին, որ նրանք իսկապես այդ քաղաքի ծնունդ են: 
Նրանք կարող էին անցնել մարդահամարը միայն այն դեպքում, եթե կարողանային ներկայացնել փաստթղթեր, որ իրենց նախնիները իսկապես ապրել են Բեթլեհեմում առնվազը մի քանի սերունդներ շարունակ: Այդ կերպ նրանք պետք է վկայություն ներկայացնեին, թե ովքեր են եղել իրենց նախնիները, և որ ընտանիքներից էին նրանք ծնունդ առել: Իրենց ծննդաբանության բոլոր տվյալները բացարձակապես անրհարժեշտություն էր, որպեսզի մարդահամարին մասնակցել կարողանային: Եվ քանի որ հնարավոր չէր որևէ մեկին չգրանցել կամ բաց թողնել ցուցակից, Աստված դրանով Հիսուսի ծնունդը դարձրեց հավաստի փաստ ողջ մարդկության պատմության համար, քանի որ Մարիամի և Հովսեփի անձերը ըստ հարկին գրանցվեցին (Մաթևոս 1:1-16, Ղուկաս 3:23-38): Այս ամենը ծրագրված էր Աստծո կողմից Հին Կտակարանի մարգարեությունների մեջ: 
Միքիա 5:2. «Եվ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է»: Այն փաստը, որ Փրկիչը, ինչպես և մարգարեացվել էր, ծնվեց հենց Բեթլեհեմում՝ Մարիամի և Հովսեփի մոտ, ովքեր եկան հենց այդ քաղաքը, նշանակում է, որ Աստված դա արեց նրա համար, որպեսզի իրականացնի Իր մարգարեների խոսքը: Այս ամենը իրականացվեց նրա համար, որպեսզի ջնջվեր ողջ մարդկության մեղքը: Այն, որ Հիսուսը պետք է ծնվեր փոքրիկ քաղաքում, որի անունը Բեթլեհեմ էր, ծառայեց Հին Կտակարանի մարգարեության Խոսքի կատարմանը: 
Վերը բերված Հին Կտակարանային տողերը մեզ ասում են այն մասին, թե մի քանի հարյուր տարիներ առաջ, նախքան Հիսուս Քրիստոսը կծնվեր այդ փոքրիկ քաղաքում, որի անունն էր Բեթլեհեմ, Աստված արդեն կանխավ Խոսել էր դրա մասին Իր Միքիա Մարգարեի միջոցով: Իսկ Տիրոջ գալուց 700 տարի առաջ Եսայի մարգարեն մարգարեացել էր, թե ինչպես կգա Մեսիան Իր ժողովրդի մոտ և կդառնա մեղավորների Փրկիչը (Եսայիա 53): Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը ըստ Աստծո Խոսքի ամբողջական համապատասխանության (Միքիա 5:2) իսկապես ծնվեց Բեթլեհեմում, վկայում է այն մասին, որ Նա միշտ կատարում է Իր մարգարեությունները:
Տվյալ մարգարեությունը՝ Հիսուսի ծնունդը, իրականացվեց որպես պատմական փաստ: Մարիամը և Հովսեփը վերադարձան իրենց նախնիների հարազատ քաղաքը, որպեսզի մասնակցեն մարդահամարին: Աստված Իր խոստումը իրականացրեց այնպես, որ երեխան ծնվեր ճիշտ այն պահին, երբ Մարիամն ու Հովսեփը հասան Բեթլեհեմ, բնականաբար, որպեսզի նա ծնվեր հենց այդ քաղաքում: 
Այստեղ մենք տեսնում ենք, որ մեր Աստվածը հենց այն Աստվածն է, ով դիմում է մեզ Իր մարգարեական Խոսքով և ով իրականացնում է ամեն բան Իր Խոսքին համապատասխան: Սրանից մենք կարող ենք եզրակացություն անել, որ «ոստայնագործ քաթանը», որը օգտագործվել է խորանի սրահի դարպասների վարագույրները պատրաստելու համար, խորհրդանշում են Աստծո Խոսքի ամբողջականությունն ու կատարելությունը: Մարդկության փրկության ծրագիրը Աստված ծրագրել էր դեռևս աշխարհի արարումից առաջ, և Նա իրականացրեց այն ըստ Իր մարգարեական Խոսքի ամբողջական համապատասխանության:
Այսպիսով, մենք պետք է գիտակցենք, որ Հին Կտակարանի Խոսքն իսկապես հանդիսանում է Աստծո Խոսքը, և որ Նոր Կտակարանի Խոսքը նույնպես Աստծո Խոսքն է: Բացի դրանից, մենք ոչ միայն պետք է հասկանանք, այլ նաև հավատանք, որ Աստված, իսկապես կառավարում է ոչ միայն երկրի վրա, այլ՝ նաև ողջ տիեզերքի: Մենք պետք է հասկանանք, որ, ինչպես Աստված արարեց տիեզերքը, Նա նաև լիովին կառավարում է բոլոր մարդկանց հանգամանքների և իրավիճակների վրա: Այս կերպ ասած, Աստված ցույց է տալիս մեզ, որ մենք ոչ մի բանի չենք կարող հասնել սեփական կամքով, ինչպիսին էլ որ այն լինի, քանի դեռ Նա չի թույլատրել մեզ դա անելու:
Մանուկ Հիսուսը լույս աշխարհ կարող էր գալ միայն գոմում, քանի որ Մարիամի և Հովսեփի համար տեղ չգտնվեց հյուրանոցում: Եվ Նա իսկապես ծնվեց Բեթլեհեմում: Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը Աստվածային Նախախնամության և Աստծո հավատարմության արդյունք էր: 
Այսպիսով, մենք պետք է հավատանք, որ Նա ով շարժում է մարդկության պատմությունը, մեր Աստվածն է՝ Փրկիչը, ով ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Այս ճշմարտությունը Աստծո Խոսքն է, որն ասում է մեզ այն մասին, որ Նա կառավարում է ամեն բանի վրա, քանի որ Աստված ամենի Տիրակալն է:
Այսպիսով, հիմա ապացուցված է, որ Հիսուսի ծնունդը փոքրիկ այդ քաղաքում, որի անունն է Բեթլեհեմ, չէր հանդիսանում պատահականություն կամ էլ ինչ-որ մեկի հորինվածք, որը ի հայտ է եկել Աստվածաշնչի կամային մեկնաբանության արդյունքում: Սա այն է, ինչ Աստված է ասել, և նաև այն, որ Նա Ինքն էլ կատարել է Հիսուս Քրիստոսով:
Մենք պետք է գիտենանք և հավատանք սրան: Մենք պետք է այն ընդունենք մեր սրտով և հավատանք, որ Մեսիայի միջոցով մեզ տրված փրկությունը իրականություն է, որը իրականացավ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի շնորհիվ: Աստված ցույց տվեց մեզ, որ մեղքերի ներումը ինչ-որ մի բան չէ, որը տեղի ունեցավ պատահականությամբ, այլ սա այն է, ինչը կատարվեց Հիսուսի չորս գործերի միջոցով, որը Նախասահմանված էր Աստծո կողմից:
Այս ամենը մեզ ասում է այն մասին, որ քրիստոնեությունը չի հանդիսանում պարզապես համաշխարհային կրոններից մեկը: Յուրաքանչյուր համաշխարհային կրոնների հիմնադիրները հանդիսանում են հասարակ մահկանացուներ, բացի քրիստոնեությունից, նրա հիմնադիրը մեր Փրկիչն է՝ Հիսուսը: Եվ Աստված ցույց տվեց մեզ, որ քրիստոնեության ճշմարտությունը հիմնվում է այն փաստի վրա, որ մեր Փրկիչը՝ Ինքն Աստված է: Այլ բառերով ասած, Աստված վկայում է մեզ, որ քրիստոնեությունը, որը մենք դավանում ենք, պարզապես համաշխարհային կրոն չէ: Ի տարբերություն աշխարհիկ կրոնների, քրիստոնեությունը հիմնվում է Աստծո կողմից մեզ տված ողորմության վրա: Հռումեացիներին ուղղված նամակի 11:36 խոսքն ասում է. «Որովհետև Նրանից և Նրանով և դեպի Նա է ամեն բան. Նրան փառք հավիտյան. ամեն»: Սա ասում է այն մասին, որ Աստված տվեց Իր միածին որդուն, որպես մեզ Փրկիչ, և մեր մեղքերը ներելու համար տվեց մեզ ջրի և Հոգու ավետարանը, ինչպես նաև Սուրբ Հոգին և Իր Խոսքը: Մեսիայի ծնունդն այս երկրի վրա, որպես մարդկության փրկության ծրագրի մաս, նախասահմանված էր Հայր Աստծո կողմից նախքան աշխարհի արարումը: 
Մեր փրկությունը ծրագրված էր մանրամասնորեն և անշահախնդրորեն: Աստված մեզ հստակորեն հասկացնել տվեց, որ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարիտ էությունը հանդիսանում է մեր փրկության ճշմարտությունը: Դրա համար մենք պետք է խոստովանենք, որ ջրի և Հոգու ավետարանի փրկությունը, որը մեզ տրվեց, հանդիսանում է մեր մեղքերի քավությունը և մենք պետք է դրան հավատանք: Շնորհիվ այդ հավատքին, մենք կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից: Մենք պետք է հավատանք, որ այս չորս գույների ճշմարտությունը, ամբողջությամբ համապատսախանում է մեր ջրի և Հոգու ավետարանի հավատքին:
 
 

Հիսուս Քրիստոսը՝ Փրկիչը, ով փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով


Հիսուս Քրիստոսը մեղավորներին փրկեց իրենց մեղքերից չորս փուլով: Կապուտակ թել (Հիսուսի մկրտությունը), ծիրանագույն թել (Հիսուսը թագավորաց Թագավորն է և Աստված), կարմիր թել (Հիսուսի արյունը) և ոստայնագործ քաթանը (Մեղավորների փրկությունը իրենց բոլոր մեղքերից, որը կատարվեց համաձայն Հին և Նոր Կտակարանի Խոսքերի): Շնորհիվ հենց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի, Հիսուսը դարձավ մեր Փրկիչը: 
Մենք պետք է գիտակցենք, որ երբեք չենք փրկվի մեր մեղքերից և դրանց դատապարտությունից, եթե չհավատանք, որ Հիսուսը, ով եկավ ջրով և Հոգով, փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից կապուտակ թելով (Հիսուսի մկրտությունը), ծիրանագույն թելով (Հիսուսն Աստված է), կարմիր թելով (Հիսուսի արյունը) և ոստայնագործ քաթանով (Հիսուսը, ով իրականացրեց փրկությունը՝ Հին և Նոր Կտակարանների Խոսքով): Եթե մեր փրկությունը չկատարվեր հենց այս կերպ, մեր Տերը չէր կարողանա մեր Փրկիչը դառնալ:
Մենք պետք է հոգեպես գիտակցենք, թե ինչու խորանի սրահի դարպասի վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Դարպասների վարագույրները պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, որպեսզի ամեն մարդ կարողանար հեշտությամբ կողմորոշվել, թե որտեղ էր գտնվում խորանի մուտքը: Այս մուտքի միջոցով Աստված թույլ է տալիս մարդկանց մտնելու Իր շողացող Տունը: 
Խորանը ինքնին հանդիսանում է Աստծո հրաշափառ Տունը: Ոչ մի մարդ, եթե ցանկանար մտնել Աստծո Տունը, չէր կարողանա դա անել առանց գիտակցելու փրկության ճշմարտությունը, որն իրենից ներկայացնում էր խորանի վարագուրն ու պարիսպների վարագույրները, որոնք կախված էին սյուներից: Աստված ասեց, որ նրանք, ովքեր չարաշահում են սպիտակ քաթանի սրբությունը և չեն մտնում դարպասներից, որը ծածկում էր խորանը, այլ պարիսպների վրա են բարձրանում, գողեր և թալանչիներ են: Փրկության դարպասները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին (Հովհաննու 10):
Եթե Աստվածաշնչում ասվում է, որ խորանի դարպասների վարագուրները գործված են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, ապա դրանով Աստված հստակ մեզ հասկացնել է տալիս, որ Հիսուս Քրիստոսն եկավ այս աշխարհ որպես Աստծո Որդին, մկրտվեց Հովհաննեսի կողմից, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և այս ամենի շնորհիվ դարձավ մեր Մեսիան: Եվ այս կերպ, մենք բացահայտում ենք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի խորհուրդը: Մենք պետք է հավատանք, որ Աստված թույլ տվեց մեզ հավատալ այն բանին, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, ով եկավ, որպեսզի փրկի մեզ այս աշխարհի մեղքերի դատապարտություններից, և որ Նա հանդիսանում է Փրկիչը, ով փրկեց ողջ մարդկությունը շնորհիվ Հին և Նոր Կտակարանների Խոսքի: 
Մենք պետք է գիտակցենք, թե ինչու է խորանի դարպասների վարագուրները գործված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Ինչի՞ մասին է մեզ ասում կապուտակ թելը: Ինչի՞ մասին է մեզ ասում ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը: Եթե մենք ըմբռնենք Աստծո ծրագրի իմաստը, մենք նաև կհասկանանք, որ այն գործերը, որի խորհրդապատկերներն են հանդիսանում այս չորս տեսակի թելերը, հանդիսանում են մեր փրկության մի մասը և հավիտենական կյանքի ճշմարտությունը: Իսկ ըմբռնելով այս ամենը և հավատալով մեղքերի քավությանը՝ կկարողանանք մտնել Երկնային Թագավորություն:
Երբ մենք ասում ենք, որ գիտենք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մասին, և որ հավատում ենք դրանց, նշանակում է, որ մենք հստակ գիտենք, թե ինչու է Հիսուսը մկրտվել Հովհաննեսի կողմից և ինչու է Նա Իր արյունը թափել Խաչի վրա: Սա նշանակում է, որ մենք հստակ գիտենք, թե ով է Մեսիան, գիտենք հին կտակարանային զոհաբերության գաղտնիքները և հավատում ենք Նոր Կտակարանի ջրի և Հոգու ավետարանին: Այլ բառերով ասած, ճշմարտությունը, որի խորհրդապատկերներն են հանդիսանում խորանի սրահի դարպասների վարագույրները, բացարձակապես կարևոր է բոլոր հավատացյալների համար, ովքեր անկեղծորեն ձգտում են ձեռք բերել հավիտենական կյանք: 
Առաջին հայացքից կարող է թվալ, որ բազմաթիվ մարդիկ խորանի մասին ունեն լավ գիտելիքներ: Սակայն, իրականում դա ամենևին էլ այդպես չէ: Իրականում մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչ է խորհրդանշում իրենից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը, որից գործված են խորանի սրահի դարպասների վարագույրները: Քանի որ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի թաքնված իմաստը բարդ է հասկանալու համար, ապա բազմաթիվ մարդիկ անկեղծ ցանկություն են զգում բացահայտել այդ գաղտնիքը և հավատալու այդ թելերին: Սակայն այդ գաղտանազերծումը ամենքին հասանելի չէ, և դրա արդյունքում, շատերը սկսում են սխալաբար մեկնաբանել այդ թելերի նշանակությունը՝ հիմնվելով սեփական դատողությունների վրա: Եվ իսկապես, բազմաթիվ կրոնական առաջնորդներ սխալ են մեկնաբանել այն, և արդյունքում սխալ են հասկացել ճշմարտությունը, որը կայանում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ: Նրանք մեկնաբանել են դա այնպես, ինչպես իրենց ճիշտ է թվացել կամ ավելի ճիշտ այնպես, որ դա օգնի իրենց հասնելու սեփական նպատակներին: Բայց Աստված չէր կարող այլևս թույլ տալ նրանց, որ խաբեն մարդկանց: Դրա համար Նա պետք է հստակ բացատրեր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի նշանակությունը և դրանով փրկեր մեղավորներին իրենց բոլոր մեղքերից:
1 Հովհաննու 5:6-8. «Սա է, որ եկավ ջրով և արյունով՝ Հիսուս Քրիստոսը. Ոչ թե միայն ջրով, բայց ջրով և արյունով. և Հոգին է վկայողը. Որովհետև Հոգին է ճշմարտությունը: Որովհետև երեք են որ երկնքում վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին. և այս երեքը մի են: Եվ երեքն են, որ երկրում վկայում են. Հոգին, և Ջուրը և արյունը և այս երեքը միաբան են»: Այս տողերը հստակորեն և պարզ ասում են մեզ այն մասին, որ մեր Տերը եկավ այս երկիր մարդկային մարմնով, Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա, և թափելով Իր արյունը՝ փրկեց մեզ: Ահա, թե ինչու էր խորանի վարագուրները գործված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից;
Նախ և առաջ, ինչի՞ մասին է մեզ ասում կապուտակ թելը: Նա ցույց է տալիս մեզ Հիսուսի մասին ճշմարտության մի մասը, ով մեղավորների համար դարձավ ճշմարիտ Մեսիան: Նա դարձավ այն՝ այս երկիր գալով և մկրտվելով Հովհաննեսից՝ վերցնելով աշխարհի մեղքերն Իր վրա: Այդ մկրտությունը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից Հորդանան գետում, հանդիսանում է ճշմարտություն, որն ասում է այն մասին, որ Հիսուսը մեկընդմիշտ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Իրոք որ, Հիսուսն Իր ուսերի վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, ով հանդիսանում էր մարդկության ներկայացուցիչը: Քանի որ այդ կերպ բոլոր մարդկանց մեղքերը փոխանցվեցին Քրիստոսի գլխին, ապա մարդիկ, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, այլևս մեղքեր չունեն իրենց սրտերում:
Երկրորդ: Ինչպիսի՞ն է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի իրական նշանակությունը, որը գործված է խորանի դարպասների վարագույրների մեջ: Ծիրանագույն թելերը մեզ ասում են այն մասին, որ Հիսուսն իսկապես թագավորաց Թագավորն է: Նա իսկապես արարել է տիեզերքը և Նա է Արարիչը, և ոչ թե՝ արարվածը: Հիսուսն այն իսկական Մեսիան է, ով եկավ այս երկիր: Նա է Մեսիան, իսկապես արդեն եկել է այս երկիր մարդկային մարմնով: Եվ մկրտությամբ, որը Նա ընդունեց Հովհաննեսից, Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը: Ընդունելով մահն հանուն մեղքերի քավության և հարություն առնելով՝ Հիսուսը փրկեց Իր ողջ ժողովրդին, փրկեց նրանց, ովքեր դավանեցին, որ Նա է Մեսիան, Նրա հանդեպ վախ ունեն և հավատացին Նրան: Նա փրկեց նրանց իրենց մեղքերից և դրանց դատապարտությունից:
Հիսուսն իսկապես հանդիսանում է մեր բացարձակ Աստվածը և բացարձակ Մեսիան: Նա մեր կատարյալ Փրկիչն է: Իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, և քանի որ արյուն թափեց Խաչի վրա՝ մահացավ և հարություն առավ մեռելներից, Նա ոչ միայն լվաց մեր մեղքերը, այլև՝ մեր մեղքերի քավության համար մահացավ: 
Երրորդ: Կարմիր թելի տակ ենթադրվում է արյունը, որը Հիսուսը թափեց Խաչի վրա և դա նշանակում է, որ Քրիստոսը տվեց նոր կյանք նրանց, ովքեր հավատում են: Կարմիր թելի ճշմարտությունն ասում է մեզ այն մասին, որ Հիսուսը Հովհաննեսից մկրտվելով և Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը՝ ոչ միայն կրեց մեր մեղքերի պատիժը, այլ նաև հավատացողներին տվեց նոր կյանք՝ կենդանարար հավատքով օժտելով նրանց, ովքեր մեռան մեղքի համար: Հիսուսն իսկապես նոր կյանք տվեց նրանց, ովքեր հավատում են Նրա մկրտությանը և Նրա թափած արյանը: 
Այդ դեպքում, ի՞նչ է նշանակում ոստայնագործ քաթանը: Ոստայնագործ քաթանը նշանակում է այն փաստը, որ Նոր Կտակարանի միջոցով Աստված իրականացրեց մեզ փրկելու Իր խոստումը: Խոստում, որը գրված էր Հին Կտակարանում: Ոստայնագործ քաթանը մեզ ասում է այն մասին, որ Նոր Կտակարանում Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և դրանց պատիժը կրեց Խաչի վրա՝ դրանով իրականացնելով փրկությունը, որն Աստված խոստացել էր իսրայելացիներին Իր խոսքի միջոցով: 
Եսայիա մարգարեի գրքի 1:18-րդ խոսքում Յեհովա Աստվածն ասում է. «Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի նման պիտի սպիտականան. Եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան»: Այսպիսով, հին կտակարանային զոհաբերությունը, որի համաձայն Իսրայելի ժողովրդի մեղքերը ձեռք դնելու միջոցով փոխանցվում էր զոհաբերության կենդանուն, հանդիսանում էր այն խոստումը, որն Աստված տվել էր իսրայելացիներին և մեզ: Այս արարողությունը հանդիսանում էր Աստծո խոստումի ցուցադրությունը, որն Աստված խոստացել էր Իր Գառան միջոցով՝ ապագայում փրկել բոլոր մարդկանց իրենց հանապազօրյա մեղքերից և այն մեղքերից, որոնք նրանք կգործեին տարվա ընթացքում: 
Այս ծեսը նաև խոստացված Մեսիայի գալստյան նշանն էր: Այսպիսով, երբ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսը մկրտված լինելով հին կտակարանային արարողության համաձայն, մեկընդմիշտ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, դարձավ Աստծո խոստման և Ուխտի կատարումը: Տալով մեզ խոստում՝ Աստված մեզ ցույց տվեց, որ Ինքն ամբողջությամբ կատարեց Իր խոստացածը: Նա կատարեց դա Իր Խոսքին համապատասխան: Մկրտությունը, որը ստացավ Հիսուսը, այն բանի ապացույցն է, որ ուխտի Աստվածը կատարեց ամենը, ինչի մասին խոսվել էր այդ Ուխտը հաստատելու ժամանակ:
 
 

Հիսուս Քրիստոսը, ով եկավ ջրով, արյունով և Հոգով


Ինչի՞ համար Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից: Նա մկրտվեց այն բանի համար, որպեսզի Իր վրա վերցնի մարդկության բոլոր մեղքերը և մեր փոխարեն կրի դրանց պատիժը: Որպեսզի ոչնչացնի ողջ մարդկության մեղքերը և մեր ճշմարիտ Փրկիչը դառնա, Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, բարձրացվեց Խաչի վրա, թափեց արյուն և մահացավ Խաչի վրա: Այս ամենն անելով, Նա ոչ միայն լվաց մեր մեղքերը, այլև կրեց դրանց պատիժը մեր փոխարեն՝ դառնալով մեր հավիտենական Փրկիչը: Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվում էր Հովհաննեսի մոտ, և Նա կրեց աշխարհի մեղքերը Խաչի վրա: Քրիստոսը խաչվեց, թափեց Իր արյունը և մահացավ մեր փոխարեն, որովհետև Իր մկրտությամբ Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը և դրանք խաչի վրա կրեց:
Եսայիա 53:5. «Բայց նա, մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրինությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ և նրա վերքերով մենք բժշկվեցինք»: Շնորհիվ մեր Տիրոջ մկրտությանը, մեր առաջին մեղքերը, որոնք մենք ժառանգել ենք մեր նախահայր Ադամից և մեր ներկայիս մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, փոխանցվեցին Նրան: Եվ Նա դատապարտվեց այդ բոլոր մեղքերի համար: Այսպիսով, գալով մեզ մոտ ջրով և արյունով, մեր Տերը ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը (1 Հովհաննու 5:5-8):
Ո՞վ է Նա, այդ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը և Մեսիան, ով հոգ տարավ մեր մեղքերի համար, ոչնչացնելով դրանք: Ծննդոց 1:1. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Ո՞վ էր այդ Ամենակարող Աստվածը, ով Իր Խոսքով արարեց այս աշխարհը: Նա ոչ այլ ոք էր, քան մեղավորների Մեսիան, ով այնուհետև եկավ Իր մկրտության ջրով, որպեսզի փրկի ձեզ և ինձ աշխարհի բոլոր մեղքերից: Դա Նա էր, ով հեղեց Իր արյունը Խաչի վրա՝ դատապարտվելով աշխարհի բոլոր մեղքերի համար: Ջրով, արյունով և Սուրբ Հոգով Հիսուսն ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից: Մեր Տերը եկավ մեզ մոտ որպես մեր Փրկիչը, եկավ, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը և մեր փոխարեն կրի դրանց պատիժը:
Իրականում, Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և Աստված, քանի որ Մեսիան իսկապես մեր Աստվածն է: «Հիսուս» նշանակում է «Փրկիչ, ով մարդկանց փրկում է իրենց մեղքերից» (Մատթևոս 1:21): Մյուս կողմից, «Քրիստոս» հունարենում «Վասիլեուս», թարգմանվում է որպես «թագավորաց Թագավոր»: Հիսուսն Արարիչ է, ով ստեղծել է այս աշխարհը, Նա բացարձակ կառավարողն է, մեղավորների Փրկիչը և թագավորաց Թագավորը, ով կդատի սատանային:
Բացարձակ Աստված իսկապես ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ: Քանի որ մենք, Նրա սեփական արարածներս, ընկանք մեղքի մեջ և մեր անկատարության պատճառով դատապարտված ենք կործանման, ապա թագավորաց Թագավորը խոստացավ մեզ փրկել մեր մեղքերից, և որպեսզի կատարի այդ խոստումը, Նա եկավ մեզ մոտ: Իսկ որպեսզի մեզ դարձնի Աստծո կատարյալ և անմեղ ժողովուրդը, մեր Տերը եկավ մեզ մոտ ջրով, արյամբ և Հոգով: 
Մեսիան, ով Արարիչն է, իսկապես եկավ այս աշխարհ մարդկային մարմնով, որպեսզի ոչնչացնի աշխարհի մեղքերը, և Նա Իր վրա վերցրեց դրանք՝ մկրտվելով Հովհաննեսի մոտ Հորդանան գետում: Նա ընդունեց Մահը Խաչի վրա և մեր փոխարեն կրեց մեր մեղքերի պատիժը: Եվ քանի որ Հիսուսն իսկապես մեր Մեսիան է, և քանի որ Նա մեր Փրկիչն է և մեր կյանքի Տերը, ապա մենք հավատում ենք Նրան և կարող ենք ձեռք բերել նոր հավիտենական կյանք: Այսպես, Մեսիան իսկապես հանդիսանում է մեր Աստվածը: Ահա, թե ինչու խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից: Որովհետև դա ջրի և Հոգու խորհուրդն էր, որը ազատում է մեզ մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից: Ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Տերն իսկապես փրկեց մեզ մեր մեղքերից, անորոշ և վերացական ինչ-որ մի բան չէ: 
Մեր Տիրոջ մեզ փրկելու խոստումի մեջ չկա երկիմաստություն, և Նա մեզ փրկեց ամենակատարյալ կերպով: Դրա համար մեր Տերը չի կարող քաջալերել նրանց հավատքը, ովքեր հավատում են Իրեն ըստ իրենց հայեցողության և արհամարհում են կոնկրետ ճշմարտությունը, որի համաձայն Նա իսկապես փրկեց մեզ ջրով և արյունով: Մեր Տերն ասեց նրանց, ովքեր միայն խոսքով են հավատում Իրեն. «Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը. Այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7:21):
Կեղծ ուսուցիչները պնդում են, որ հանուն Հիսուսի, նրանք օգնեցին մարդկանց ձեռք բերել Սուրբ Հոգին, որ Նրա անունով դևեր են քշել և Նրա անունով հրաշքներ են գործել: Սակայն, Աստված ասում է նրանց, Մատթեոս 7:23. «Երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրինություն գործողներ»: Այս տողերն ասում են մեզ այն մասին, որ քրիստոնյաների մեջ շատերը կան, ովքեր տակավին դեռ մնում են մեղքի մեջ, և ովքեր դատաստանի օրը դատվելու են և կնետվեն դժոխքի մեջ: 
Բազմաթիվ քրիստոնյաներ կան, ովքեր հստակ և հաստատակամ հայտարարում են. «Հիսուսը մեր Փրկիչն է: Նա իսկապես մեզ փրկեց մեր բոլոր մեղքերից»: Սակայն, չնայած նմանատիպ հայտարարություններին, իրականում նրանք չեն էլ փորձում իմանալ այն մասին, որ Իր մկրտությամբ՝ Մեսիան իսկապես Իր վրա է վերցրել նրանց մեղքերը, և որ Նա թափելով Իր արյունը Խաչի վրա՝ կրեց այդ մեղքերի պատիժը: Բոլոր այս մարդիկ կկանգնեն Աստծո Դատաստանի առջև, քանի որ նրանք առաջվա նման դեռ մեղավորներ են, և քանի որ հավատում են միայն խոսքով՝ դավանելով քրիստոնեությունը որպես համաշխարհային կրոններից մեկը:
Այսպիսով, այս մարդիկ չեն հավատում ճշմարտության համեմատ, որի մասին ասել է Աստված. «Եվ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի», և դրա համար էլ նրանք, չճանաչվեցին Տիրոջ կողմից: Նշանակություն չունի, հավատում է մարդը Աստծուն, թե ոչ, բայց քանի որ իր սրտում մեղք ունի, նա չի կարող Երկնային Թագավորություն մտնել, որտեղ մեղքի համար տեղ չկա: Մարդիկ պետք է հասկանան, որ Երկնային Թագավորություն կարելի է մտնել միայն այն դեպքում, եթե այս երկրի վրա լինելով՝ կհավատան կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին: Աստծո նախախնամությամբ Նա պատվիրեց խորանի սրահի դարպասների համար վարագույրները գործել կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Սրան պետք է հավատան բոլորը, ովքեր իրենց մեղքերի պատճառով դատապարտված են հայտնվելու դժոխքում: 
Քանի որ այս մարդիկ չարաշահում են ճշմարտությունը, և քանի որ նրանք հավատում են Հիսուսին՝ հիմնվելով սխալ գիտելիքների վրա, որը ձեռք են բերել սեփական դատողությունների արդյունքում, ապա նրանք տակավին դեռ մնում են մեղքի մեջ: Այս մարդկանց սրտերում մեղքը բնակվում է այն պատճառով, որ նրանք չեն հավատում ճշմարտության համեմատ, որը պահված է շինանյութերի մեջ, որից պատրաստված է խորանը: Դրա փոխարեն, նրանք Փրկչի մասին այնպես են դատողություններ անում, ինչպես իրենց մտքին փչում է: 
Նրանք հորինում են փրկության զանազան վարդապետություններ՝ հիմնվելով սեփական դատողությունների և եզրակացությունների վրա: Այս մարդիկ հավատում են, որ կարելի է փրկության հասնել սեփական ջանքերով, բարձրացնելով առ Աստված ապաշխարության աղոթքներ և ջանալով հետզհետե աճել սրբության մեջ: Այս աշխարհում շատերը հայտարարում են Հիսուսին որպես Փրկիչ հավատալու մասին, սակայն իրականում նրանք նույնիսկ չեն հավատում Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Դրա փոխարեն, որպեսզի անկեղծությամբ հավատան կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին որպես իրենց փրկություն, այս մարդիկ կարծում են, որ կարող են մտնել Աստծո Սուրբ Թագավորությունը՝ հավատալով միայն Հիսուսի արյանը:
 

Համապատասխանություն Հին և Նոր կտակարանների միջև

Եսայիա մարգարեի գրքի 34:16-ում ասված է, որ Աստծո յուրաքանչյուր Խոսքն ունի իր համապատասխանությունը: Այլ բառերով ասած, այն ամբողջությամբ համաձայնեցված է: Աստված ասեց, որպեսզի մենք կարդանք Տերոջ գիրքը և մեզ համար պարզենք, համապատասխանո՞ւմ է արդյոք Իր Խոսքը Հին Կտակարանի և Նոր Կտակարանի Խոսքի հետ: Այն, ինչի մասին գրված է Հին Կտակարանում, ունի իր համապատասխանությունը Նոր Կտակարանում: Օրինակ, ինչպես որ Հին Կտակարանում իսրայելացիները ձեռք դնելու միջոցով փոխանցում էին իրենց մեղքերը զոհաբերության գառնուկին, այնպես էլ Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսն ընդունեց մկրտությունը, որպեսզի վերցներ Իր վրա մեր բոլոր մեղքերը և բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան: 
Հիսուսն այս երկիր եկավ ջրով և արյունով, եկավ որպես քավարար զոհ և որպես մեղավորների Փրկիչ: Եթե Իր մկրտությամբ Նա Իր վրա չվերցներ աշխարհի մեղքերը, ապա Նա Խաչի վրա մահանալու խնդիր չէր ունենա: Մեր Տերն ամբողջությամբ ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով: Սա նույնպես խոստացված էր Աստծո կողմից, և մեր Տերը իսկապես եկավ մեզ մոտ Իր Խոսքով և լվաց մեր կրկնակի կարմիր մեղքերը՝ դաձնելով մեզ ձյունից ճերմակ: 
Նախքան այս ճշմարտությունը ճանաչելը, մենք բոլորս խեղդվում էինք անվերջանալի մեղքերի մեջ: Դրա համար, մենք Աստծո առջև պարծենալու ոչինչ չունեինք: Մենք ոչ միայն պարծենալու բան չունեինք, այլ ավելին, մենք Նրա առջև բացարձակապես ոչ մի բան չունեինք, որին կարողանայինք հուսալ: Այն ամենը, ինչ մենք կարող էինք ասել Նրան, դա միայն «Այո, Դու ճիշտ ես» բառերն էին: 
Եթե Աստված ասում է. «Դուք չար ընտանիք եք, ում համար պատրաստված է դժոխքը», մենք պատասխանում ենք. 
«Այո, Դու ճիշտ ես: Խնդրում եմ փրկիր ինձ»:
«Ես արդեն փրկել եմ քեզ ջրով, արյամբ և Հոգով»
«Այո Տեր, Ես հավատում եմ»
Այն ամենին, ինչ կասի Աստված, մենք կարող ենք միայն պատասխանել՝ «այո»: Նրա առջև մենք չենք կարող ասել. «Ես այս կամ այն բանն եմ արել: Ես նվիրաբար ծառայել եմ իմ եկեղեցուն: Ես իսկապես իմ ամբողջ սրտով հավատում եմ Հիսուսին: Ես պաշտպանել եմ իմ հավատքն այնպիսի համառությամբ, որ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել»:
Ինչպե՞ս է իրականում մեր Տերը ոչնչացրել բոլոր մեղքերը: Նա ցույց տվեց մեզ, որ ոչնչացրել է նրանց Իր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, ինչպես նաև Հին Կտակարանի և Նոր Կտակարանի Խոսքով: Հին Կտակարանում Նա ոչնչացրել է դրանք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով: Իսկ Նոր Կտակարանում Հիսուսը դարձավ մեր Փրկիչը նրանով, որ Նա այս աշխարհ եկավ մարդկային մարմնում և Հովհաննեսի մոտ մկրտվելով՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և կրեց դրանց պատիժը Խաչի վրա՝ թափելով Իր արյունը Խաչին:
Մկրտվելով՝ մեր Տերը վերցրեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը (Մատթեոս 3:15): Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսի ուսերին: Վերցնելով աշխարհի բոլոր մեղքերը, Նա կրեց դրանք Խաչի վրա, գամվեց, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և այդ ամենով իսկապես ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը: Հենց այսպես էլ Հիսուս Քրիստոսը դարձավ մեր իսկական Փրկիչը: 
Աստծո Արդարությունը, որով մենք լցվեցինք, այն արդարությունն է, որը ձեռք է բերվում Հիսուս Քրիստոսին հավատալով, ով այս աշխարհ եկավ ջրով, արյամբ և Հոգով: Սա ճշմարիտ փրկությունն է, որը մենք ստացանք Աստծուց և ոչ թե ձեռք բերեցինք մեր սեփական ջանքերով: Եվ մենք պարծենալու բան չունենք Աստծո առջև:
Մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, ով դարձավ մեր Փրկիչը: Այլ բառերով ասած, մենք, ովքեր մեղավորներ էինք, իսկապես ստացանք մեղերի ներում՝ հավատալով Հիսուսի մկրտությանն ու արյանը, որը Նա թափեց հանուն մեզ: Եթե մեր փրկությունը 70 տոկոսով կազմված լիներ Հիսուսի գործերից իսկ մնացած 30-ը՝ մեր սեփական փորձերից, որ մեղք չգործենք, ապա, դա այսպիսի տեսք կունենար: Որպեսզի աստիճանաբար աճեինք սրբության մեջ և դրանով քայլ առ քայլ մոտենայինք մեր փրկությանը, մենք ստիպված կլինեինք խանդագին աղոթել գիշեր և ցերեկ, օրերով ապաշխարության աղոթքներ բարձրացնել, ամեն հնարավոր կերպերով ծառայել մեր համայնքներում և, ընդհանրապես, ամեն հնարավոր և անհնարինն անել:
Բայց Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակում ասում է. «Ես ի~նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնից» (Հռոմեացիս 7:24-25, 8:1): Ինչպես Պողոսն էր հավատում Հիսուսին, այնպես և մենք պետք է հավատանք Նրան: Սուրբ Գիրքն ասում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը ամբողջությամբ փրկեց մեզ այս մահվան մարմնից, ամբողջ 100 տոկոսով: Այդ դեպքում, ո՞վ կարող է մեզ դատապարտել: Ոչ ոք, քանի որ Հիսուս Քրիստոսը, չնայած մեր տկարություններին և մեր հանցանքներին, արդեն փրկել է մեզ 100 տոկոսով:
 

Դուք և ես, մենք բոլորս, հոգեվորապես փարիսեցիներ էինք

Հավանաբար ձեզանից ոմանք արդեն երկար ժամանակ է, ինչ գիտեն Հիսուսի մասին և մի քիչ հավատում են Նրան: Այլ բառերով ասած, դուք հավատացիք Հիսուսին, որպես ձեր Փրկչի նախքան ջրի և Հոգու ավետարանի մասին լսելը: Ես, ինքս տասը տարիների ընթացքում դեռ վերածնված քրիստոնյա չէի:
Երբ մենք առաջին անգամ ստանում ենք հավատք Հիսուսի նկատմամբ, մենք զգում ենք երանության նման մի բան: Դրական զգացողություններն այնքանով են մեզ հեղեղում, որ մենք սկսում ենք մտածել, որ անպայման կփրկվենք՝ հավատալով միայն Հիսուսին, որպես մեր Փրկչի, միևնույն ժամանակ մնալով անտեղյակ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությունից:
Երբ ես առաջին անգամ իմացա Հիսուսի մասին, իմ սիրտն իսկապես լցված էր չբացատրվող ուրախությամբ: Այս որախության և երջանկության զգացողությունը չէր լքում ինձ հինգը տարի այն պահից, երբ ես առաջին անգան հավատացի Նրան: Սակայն, այս հինգ տարիներն անց, ես մտահոգվեցի իմ կյանքի մասին և հանկարծ հասկացա, որ ես իմ գործած մեղքերի գերին եմ: Ես եկա այն գիտակցության, որ ես դեռ ազատ չեմ: Ի՞նչ եք կարծում, իմ քրիստոնեական կյանքի այդ հինգ տարիների ընթացքում ես մեղք գործե՞լ եմ: Ինձ ճանաչում եք, թե ոչ, ոչ մի նշանակություն չունի: Պատասխանը միանշանակ է: Իհարկե գործել եմ մեղքեր: Այդ բոլոր ժամանակը անտեղյակ լինելով ճշմարտության մասին՝ ինձ մշտապես տանջում էր խղճի խայթը, երբ ամեն անգամ ես մեղք էի գործում: Փորձելով ազատվել այդ չարչարանքներից՝ ես ապաշխարության աղոթքներ էի բարձրացնում և երեք օրով ծոմ պահում: Դրանից հետո սիրտս մի քիչ թեթևանում էր, և ես գոհանում էի Աստծուց՝ երգելով «♫Սքանչելի է Քո ողորմությունը, որը փրկեց ինձ նման դժբախտ մարդուն♪»: Բայց որոշ ժամանակ անց, իհարկե ես նորից մեղք էի գործում: Եվ քանի որ ես այնքան թերություններ ունեի և ես լի էի արատներով, ես ամեն օր մեղք էի գործում: Ես մեղանչում էի և միևնույն ժամանակ ատում ինքս ինձ: Չնայած իմ բոլոր փորձերին, ինձ ոչ մի անգամ չի հաջողվել լուծել իմ մեղքերի խնդիրները մեկընդմիշտ:
Այդպես անցան հինգ տարիներ: Եվ այդ կերպ լինելով տասը տարվա քրիստոնյա, ես հանկարծ գիտակցեցի, թե որքան անհամարելի մեղքեր եմ գործել այդ տարիների ընթացքում: Ես ընկել էի ցնցման մեջ: Նայելով ինքս ինձ, ով ամեն օր ծանր մեղքեր էր գործում, ես ընկնում էի խորը հիասթափության մեջ: Ես ավելի գիտակցեցի իմ մեղսունակությունը, երբ դրանք համեմատեցի Աստծո պատվիրանների հետ: Յուրաքանչյուր օրվա հետ միասին, ինձ համար ավելի էր դժվարանում Աստծո առջև կանգնել, և ես վերածվեցի մեղավորի, ով նույնիսկ չէր համարձակվում խոսել այն մասին, որ նա լավ է ճանաչում Հիսուսին և հավատում է Նրան: Այսպիսով, իմ քրիստոնեական կյանքի տասներորդ տարում ես ստիպված էի ինքս ինձ խոստովանել իմ մեղավորությունը:
Երբ ես առաջին անգամ հավատացի Հիսուսին, ես իսկապես ինձ համարում էի բարի քրիստոնյա: Սակայն որոշ ժամանակ անց, ես սկսեցի ավելի և ավելի գիտակցել, որ ես Աստծո առջև պարծենալ չեմ կարող: Ես ասացի ինքս ինձ. «Իրականում ես փարիսեցի եմ: Փարիսեցիները միայն Աստվածաշնչում չեն, քանի որ ես ներկայիս փարիսեցին եմ»: 
Փարիսեցիները, դրանք մարդիկ են, ովքեր ի ցույց են դնում իրենց բարեպաշտությունը: Ամեն կիրակի կռնատակի տակ դնելով Աստվածաշունչը, նրանք ուղևորվում են դեպի եկեղեցի: Ճանապարհին նրանք բարձրաձայն ողջունում են իրենց քրիստոնյա հավատակիցներին՝ ասելով. «Բարի առավոտ, Ալելուիա»: Եվ երբ պաշտամունքի ժամանակ խոսքը գնում է Խաչի մասին, փարիսեցիները սկսում են լացել: Ես նույնպես ոչ սակավ արցունքներ եմ թափել՝ մտածելով Հիսուսի արյան մասին: Ինձ թվում էր, որ դա հենց իրական երկրպագությունն է: Սակայն, ապրելով այս աշխարհում, յուրաքանչյուր մարդ, ինքն իր մասին խորհելիս՝ արդյունքում հասկանում է, որ շարունակ մեղանչում է: Եվ նրան ոչինչ չի մնում, բացի անդադար ապաշարության աղոթքներ բարձրացնելուց: Ապաշխարելով, մարդը կարող է որոշ ժամանակ իրեն լավ զգալ: Սակայն, վաղ թե ուշ աղոթքները կվերջանան, քանի որ չափից ավելի են և բազմաթիվ են մարդու մեղքերը: Որոշ մարդիկ աղոթքից հետո սկսում են լեզուներով խոսել կամ տեսիլքներ տեսնել, սակայն այդ ամենը ապարդյուն է: Ինչ էլ որ անի մարդը, իր կիրառածներից ոչ մի բան չի կարող նրա սրտի մեղքերի խնդիրները լուծել:
Եթե մարդիկ վերջ ի վերջո գիտակցում են, թե որքանով են նրանք Աստծո առջև ոչնչություն և խոստովանում են, որ նրանց սահմանված է մեղքի պատճառով հայտնվել դժոխքում, որքան էլ որ այդ գիտակցությունը ուշ եկած լինի նրանց մոտ, ապա բարեհաջող ելքի հույսը դեռ մնում է: Որքան երկար ենք մենք հավատում Հիսուսին, այնքանով խորն ենք գիտակցում, թե որքան ծանր են իրականում մեր մեղքերը: Փարիսեցիները բավականին առաջ են անցել իրենց հանցանքները թաքցնելու մեջ: Նրանք այնքան երեսպաշտ են և այն մեղքերը, որոնք բնակվում են նրանց սրտերում, նրանք այնքան հմուտ են թաքցնում, որ շրջապատի մարդիկ նույնիսկ նրանց պատվում են այդ բարեպաշտության համար:
Այս աշխարհի կրոնական ծայրահեղականները խորապես հարգում են մեկը մյուսին: Սակայն, ինչպիսի հարգանք էլ որ նրանք ունենան իրար նկատմամբ, միևնույնն է, Աստծո առջև նրանք մեղքի հավաքածու են: 
Չգիտենալով ճշմարտությունը, մենք նույնպես ջանասիրաբար ապաշխարության աղոթքներ էինք բարձրացնում: Սակայն, ժամանակի ընթացքում, մենք հոգնեցինք աղոթքներ բարձրացնելուց և աղաղակեցինք Աստծուն, ասելով,- «Տեր, արա ինչ ուզում ես: Ես այնքան մեղքեր ունեմ: Ես նորից մեղանչել եմ: Եկել է ժամանակը ասելու, որ ես ամաչում եմ ասել Քեզ իմ մեղքերի մասին, քանի որ դրանք այնքան շատ են և ծանր»: Այո, ասել Աստծուն մեր մեղքերի մասին, այնքան էլ հեշտ բան չէ: Բայց, քանի որ մեզ միշտ ասել են, որ Աստծուն հաճելի է, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, և որ Նա Իր արդարությամբ կների մեր մեղքերը և կմաքրի մեզ անարդարությունից, մենք շարունակում էինք աղոթել Նրան. «Տեր, ես մեղանչեցի: Խնդրում եմ, ներիր ինձ Տեր»: Բայց մեղքերն առաջվա պես մնում էին մեր սրտերում:
Ամեն անգամ, երբ մարդը ծունկ է ծռում, որպեսզի աղոթք բարձրացնի Աստծուն, նրա գիտակցությունը հիշեցնում է նրան մեղքերի մասին և ծծմբաթթվի նման քայքայում նրա սիրտը: Գիտակցությունը տանջում է մեր սրտերը՝ ասելով մեզ. «Այսքան մեղքեր գործելով, ինչպե՞ս ես համարձակվում Աստծուն աղոթել»:
Քանի որ մենք իսկապես ասելու բան չունեինք, ապա որոշ ժամանակ անց, մենք պարզապես սկսում էինք լաց ու կոծ դնել. «Ոհ Տեր, Տեր»: Մենք ավելի հաճախ ենք բարձրանում սարը և այնտեղ աղաղակում Աստծուն: Որպեսզի շրջապատի մարդկանց ուշադրությունը չգրավենք՝ մենք գիշերով ենք բարձրանում սարը, մտնում քարանձավների մեջ և կանչում Տիրոջը: Սակայն, այս ամենը նրա համար է, որպեսզի բավարարենք ինքներս մեզ, իսկ մեր մեղքերը առաջվա նման մնում են մեր հետ: 
Մենք փորձում էինք հանգստացնել մեր խիղճը, ինքներս մեզ ասելով այն մասին, որ մենք այլևս մեղավորներ չենք. «Աստված այնքան ողորմած է, որ ոչնչացրեց իմ բոլոր մեղքերը: Ես երեք օր ծոմ էի պահել և աղոթք էի անում: Բացի դա, ես կարծում եմ, որ այնքան էլ մեղք չեմ գործել: Մի՞թե մեր ողորմած Աստվածը չի ների ինձ»:
Գովաբանելով Աստծուն Իր ողորմության համար կարե՞լի է արդյոք խաբել ինքդ քեզ: Մի՞թե կարելի է Աստծո առջև մեղավոր մնալով՝ խաբել սեփական սիրտը: Ոչ, դա անհնարին է: Կապ չունի, թե որքան բարձր ենք մենք բարձրացել մեր եկեղեցու հերարխիկ աստիճանով և կարևոր չէ, թե որքան գովաբանության խոսքեր ենք մենք լսել շրջապատի մարդկանցից, քանի որ շարունակելով գիտակցաբար մեղք գործել, մենք երբեք չենք կարողացել ազատագրվել մեր մեղքերից, և դրա համար էլ մնացել ենք այդպիսի երեսպաշտ մեղավորներ:
Մեղավոր ցանկությունները առաջվա նման շարունակում են ցնցել մեր սրտերը: Չնայած այն բանին, որ մենք անթիվ անգամներ պատմել ենք Հիսուսի Խաչին թափած արյան մասին, չնայած արցունքների գետերին, որոնք թափվել են մի միայն Նրա արյան մասին մտածելուց և նրանից, որ մենք եղել ենք բարի քրիստոնյաներ, մենք միևնույնն է, մնացել ենք մեղավորներ մինչ հանդիպեցինք ջրի և Հոգու սքանչելի ավետարանին: Չնայած այն բանին, որ մենք պահպանել ենք բոլոր քրիստոնեական արարողություններն ու տոները, մեղքն առաջվա նման դեռ բնակվում էր մեր սրտերում: Այս ամենը պարզապես փարիսեցիական կրոն էր: Շատերն են այս աշխարհում այսպիսի հավատք դավանում, և այսպիսի մարդկանց կարելի է հանդիպել նույնիսկ մեր քրիստոնեական համայնքներում: 
 
 

Մեր բոլոր մեղքերն անհետացան ջրի և Հոգու ավետարանին հավատալով


Նախքան ջրի և Հոգու ավետարանի մասին լսելը և կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտութանը հավատալը՝ մեր գիտակցությունը մեղսունակ էր: Մենք բոլորս մեղավոր էինք Աստծո առջև և մեր մեղքերի պատճառով մեզ համար նախապատրաստված էր դժոխքը, քանի որ Սուրբ Գիրքում գրված է, որ «մեղքի վարձքը մահն է»: Մեր մեղքերն անընդհատ ստիպում էին մեզ զգալ խղճի խայթ: Ֆիզիկական և հոգևոր դժոխքի տառապանքները պատրաստված էին մեզ համար, քանի որ մեզ սպասվում էր Աստծո դատապարտությունը մեր մեղքերի համար:
Մենք բերել ենք մարդկանց քրիստոնեական հավատքի և սովորեցրել ենք նրանց: Սակայն մենք դա արել ենք՝ ի վիճակի չլինելով նույնիսկ մաքրել սեփական գիտակցությունը: Եվ Աստծո առջև մենք չենք մերժել մեր անկարողությունը: Մենք Նրա առջև խոստովանել ենք, որ մեր սրտերը լի են մեղքերով, և որ մեզ համար նախատեսված է դժոխքի մեջ հայտնվելը:
Իմ առջև միշտ դրված է եղել չլուծված մի հարց. «Ինչո՞ւ մեր Տերը մկրտվեց, երբ Նա եկավ այս աշխարհ»: Ես ցանկանում էի իմանալ պատճառը, թե ինչու Հիսուսը մկրտվեց: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով Հիսուսը պետք է մկրտվեր: Ես հասկանում էի, որ մեր սեփական ջրային մկրտությունը Հիսուսի նկատմամբ ունեցած մեր հավատքի նշանն էր, բայց ես բացարձակապես չէի կարող հասկանալ, թե ինչու Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչո՞ւ Նա մկրտվեց: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, ես դիմել եմ բազմաթիվ քրիստոնեական համայնքների քահանաներին:
-Պատվելի, կարո՞ղ եմ մի հարց տալ ձեզ: Նրանք համաձայնություն էին տալիս և ես հարցնում էի. - Դա կապված է Աստվածաշնչի հետ: Ես գիտեմ, որ Հիսուսն իսկապես մկրտվել է Հովհաննեսի կողմից: Դա հասկանալի է: Սակայն ես չեմ հասկանում՝ ի՞նչ նպատակով է Նա մկրտվել: Իսկ դուք գիտե՞ք: Ի պատասխան ինձ, քահանաները ժպտում էին ու ինձ հարցնում․ -Դու դա չգիտե՞ս: «Բայց դա, նույնիսկ կիրակնօրյա դպրոցի երեխաները գիտեն: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել և Գրքում և Աստվածաշնչյան բառարաններում: Մի՞թե դու չգիտես, որ Հիսուսը մկրտվել է այն բանի համար, որպեսզի մեզ օրինակ ծառայի և մեզ Իր խոնարհությունը ցույց տա: Այդ ժամանակ ես նրանց պատասխանում էի. -Բայց պատվելի, եթե պատասխանն այդքան պարզ էր, ապա իսկապես, որ կիրակնօրյա դպրոցի երեխաներն էլ այդ մասին կգիտենային: Ես այս հարցի պատասխանը փնտրել եմ պատմական փաստաթղերի մեջ և Աստվածաշնչում: Եվ այնտեղ ասված չէ, որ Հիսուսը մկրտվեց նրա համար, որպեսզի ցույց տա Իր խոնարհությունը: Միգուցե ա՞յլ պատճառ կա, որի համար Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից:
Ես շարունակում էի նորից ու նորից տալ այդ հարցը: Այս հարցի պատասխանը ես սկսեցի փնտրել անմիջապես, երբ դարձա քրիստոնյա: Եվ ինձ ոչինչ չէր մնում անել, քան իմ կյանքի տարիները նվիրել այս հարցի պատասխանը փնտրելուն: Ես վերանայել եմ բոլոր գիտական աշխատություններն այս թեմայի մասին: Սակայն, չնայած իմ ջանքերին, ես երբեք չէի կարող գտնել այն, ինչը հստակ և պարզորոշ կբացատրեր ինձ Հիսուսի մկրտության իմաստը: Հարցիս վերջնական պատասխանը գտնելու ընթացքում Տերն ինձ լուսավորեց ջրի և Հոգու ավետարանով, որը բացվում էր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: 
Հիսուսի մկրտության հանելուկով մտատանջված, ես մի օր ընթերցեցի Մատթեոսի ավետարանի 3:13-17 խոսքերը. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլիայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսը արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ, թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:
Կարդալով այս տողերը, ես վերջապես հասկացա. «Ահա իմ հարցի պատասխանը: Հիսուսը մկրտվեց, որպեսզի ծառայի որպես մեղքի քավչարար զոհ, ինչպես որ Հին Կտակարանում էր: Սա Նրա փրկության ճշմարտությունն է, որը պահված է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ»:
Հովհաննես Մկրտիչն իրականում Եղիան էր, ում Աստված խոստացավ ուղարկել Հին Կտակարանում: Մաղաքիայի մարգարեության գրքի 4:5-խոսքում, Աստված ասում է, որ կուղարկի Եղիային մինչև Դատաստանի օրվա վրա հասնելը: Իսկ Մատթեոսի ավետարանի 11:14-ում խոսվում է այն մասին, որ Եղիան, ում Նա խոստացավ մեզ ուղարկել, ոչ այլ ոք է, քան՝ Հովհաննես Մկրտիչը: Այսպիսով ես ամեն ինչ պարզեցի Եղիայի մասին, բայց ես առաջվա նման դեռ վստահ չէի նրանում, որ գիտեմ Հիսուսի Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու պատճառը: Այդ ժամանակ ես դիմեցի Մատթեոսի ավետարանի 3:13-17 խոսքերին և նորից կարդացի հետևյալ տողերը. «…Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք… Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից… Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Իմ բոլոր կասկածները ցրվեցին: Հիսուսը մկրտվեց, որպեսզի «ամեն արդարություն կատարվի»: Իր մկրտությամբ Հիսուսը կատարեց ամեն արդարություն մարդկության փրկության համար:
Մկրտությունը նույնն է, ինչ Հին Կտակարանում ձեռք դնելը, երբ զոհաբերության կենդանու գլխին ձեռք էին դնում՝ խորանի զոհաբերության արարողության համաձայն: Մեղավոր մարդիկ բերում էին զոհաբերության կենդանուն զոհասեղանի մոտ և իրենց ձեռքը դնում կենդանու գլխին՝ դրանով խոստովանելով իրենց մեղքերը և փոխանցելով դրանք զոհաբերության կենդանուն: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Նոր Կտակարանում: Այս ամենը փոխկապակցված է մեկը մյուսի հետ: Եվ ես վերջապես հասկացա, որ Հիսուսն ընդունեց մկրտությունը նույն կերպ նրա համար, որպեսզի Իր վրա վերցնի աշխարհի բոլոր մեղքերն ու ոչնչացնի բոլոր մարդկանց հանցանքները:
Ես դիմեցի Խոսքի հունարեն տեքստին և համեմատեցի, թե ինչպես է գրված հունարենում «…որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» -ը «Ἄφεἄρτιοὕτωγὰρπρπονἐστὶνἡμῖνπληρῶσαιπᾶσανδικαιοσνην» լեզվի թարգմանության հետ: Հունարեն տարբերակում, «որովհետև այսպես է» և «արդարություն» բառերը ներկայացված էին «hoo’- tos gar» (οὕτωγὰρ) և «dikaiosune» (δικαιοσνην): Առաջին բառը, հունարենից թարգմանվում է որպես «համապատասխան կերպով», «Միայն այդպես», «ամենահարմար կերպով» կամ էլ «այսպես»: Իսկ երկրորդ բառը նշանակում է «արդարություն», «արդարացի» կամ «առաքինություն, որն ընդունելի է Աստծո կողմից»:
Այս ամենը մեզ ասում է այն մասին, որ Հիսուսը մեղավորներին փրկեց իրենց մեղքերից: Սա մեզ ասում է այն մասին, որ մկրտվելով և Իր արյունը թափելով՝ Հիսուսը կատարեց Աստծո արդարությունը: Այլ բառերով ասած, դա նշանակում է, որ Իր մկրտությամբ Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա: Այս կերպ լուծվեցին մեր բոլոր խնդիրները, քանի որ մենք հասկացանք այն ամենի ճշմարիտ նշանակությունը, որը մեզ հանգեցնում էր խառնաշփոթության և տանջում էր իր անլուծելիությամբ: Հիսուսը բարձրացավ Խաչի վրա և որպես պատիժ մահացավ մեր մեղքերի պատճառով, որոնք Նա մկրտությամբ վերցրել էր Իր վրա: Սա ճշմարտություն է, որը մեզ բացվում է ջրի և Հոգու ավետարանի մեջ:
Այլ բառերով ասած, մենք՝ վերստին ծնվածներս, եկանք այն բանի գիտակցության, որ Հիսուսի Հովհաննեսից մկրտվելը, հանդիսանում է մեր փրկության պարտադիր բաղկացուցիչը, և որ այդ մկրտությամբ Նա վերցրեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերն ամբողջությամբ: Դուք նույնպես պետք է հասկանաք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Միայն այդ ժամանակ ձեր հոգիներում լույս կծագի:
Մենք իսկապես երբեք չենք մոռանա այն օրը, երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից: Մենք երբեք չենք մոռանա այն օրը, երբ գիտակցեցինք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Այս ճշմարտության գիտակցությամբ մենք զգացինք փոփոխություններ մեր սրտերում: Այս փոփոխությունները հեղվեցին մեր սրտերի մեջ, ինչպես լճակի մեջ նետված քարը, որը ջրի խաղաղ մակերեսի վրա առաջացնում է ալիքներ: Առավոտյան արշալույսի ճառագայթները խոցեցին գիշերվա մթությունը և վառ լույսը հեղվեց մեր վրա՝ թույլ տալով մեզ ճանաչել փրկության ճշմարտությունը:
 
 

Մկրտությունը, որն ընդունեց Հիսուսը, Նրան փոխանցեց աշխարհի մեղքերը


Կարդալով Մատթեոսի ավետարանի 3:13-17-խոսքերը, ես երկար ժամանակ չէի կարողանում մի խոսք անգամ արտաբերել: Չնայած այն բանին, որ ես իրականում մեղավոր էի, Հիսուսն ընդունեց մկրտությունը և ասեց. «Թույլ տուր հիմա, որ ամեն արդարություն կատարվի»: Այսպիսով, պատճառը, որի համար Նա պետք է թափեր Իր արյունը (կարմիր թել) Խաչի վրա, դա Հիսուսի մկրտությունն էր (կապուտակ թել): Այդ Հիսուսը, հենց Ինքն՝ Աստվածն էր (ծիրանագույն թել): Իսկ շնորհիվ Հին և Նոր Կտակարանների Խոսքի (ոստայնագործ քաթան), Նա մեր գիտակցությանը հասցրեց մեր փրկության ճշմարտությունը: Այլ խոսքերով ասած, Նա ոչնչացրեց մեր մեղքերը:
«Ունե՞նք մենք մեղքեր, թե՞ ոչ: Երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչից, բոլոր մարդկանց մեղքերը փոխանցվեցին Նրան: Իսկ մեր մեղքե՞րը, դրանք նույնպե՞ս փոխանցվեցին Նրան: Փոխանցվեցին արդյո՞ք Հիսուսին աշխարհի բոլոր մեղքերը, երբ Նա մկրտվեց: Արդյո՞ք վերաբերվում են աշխարհի մեղքերին այն մեղքերը, որոնք մենք արդեն ունեինք դեռևս մեր մայրերի որովայնում գտնված ժամանակ: Իսկ ի՞նչ վերաբերվում է այն մեղքերին, որ մենք գործել ենք մեկ տարեկան հասակում: Դրանք նույնպե՞ս աշխարհի մեղքերից են, թե՞ ոչ: Իսկ մեր մանկության մեղքերը՞: Դրանք նունպե՞ս համարվում են աշխարհի մեղքերից»:
Մենք պետք է այս հարցերը տանք ինքներս մեզ, որպեսզի հականանք՝ ճիշտ ճանապարհին ենք, թե ոչ: Հավատքը կայանում է նրանում, որպեսզի վստահություն լինի նրանում, որ մենք քայլում ենք վստահությամբ՝ Աստծո Խոսքի ճշմարտության հետ միասին: Մեղքերը, որոնք մենք գործել ենք մեր մանկության ժամանակ, համարվում են աշխարհի մեղքերից: Բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր կյանքում, չխոսելով արդեն հասուն կյանքի մեղքերի մասին, հանդիսանում են աշխարհի մեղքերից: Աշխարհի բոլոր մեղքերն արդեն փոխանցվել են Հիսուսին: Միգուցե չե՞ն փոխանցվել: Իհարկե փոխանցվել են: Աստվածաշնչում ասվում է, որ մեր Տերը ոչ միայն Իր վրա է վերցրել իմ և ձեր մեղքերը, այլև՝ աշխարհի բոլոր մեղքերը: Այսպիսով, մենք եկանք հաջորդ փաստի գիտակցությանը. «Մեր բոլոր մեղքերն իսկապես փոխանցվել են Հիսուսին: Այդ դեպքում, ունենք արդյո՞ք մենք մեղքեր առաջվա պես: Ոչ, մենք այլևս չունենք ոչ մի տեսակի մեղքեր»:
Քանի որ Հիսուսն իսկապես մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, Հովհաննեսը աղաղակեց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննու 1:29): Հիսուսը ոչնչացրեց բոլորի մեղքերն անխտիր: Նա ոչնչացրեց մարդու մեղքերը, ով արդեն ապրել է այս երկրի վրա և մարդու մեղքերը, ով դեռ պետք է երբևէ ապրի: Բոլոր մեղքերը, որը երբևէ մարդը գործել է իր ողջ կյանքի ընթացքում և նույնիսկ նրա զավակների մեղքերը, դրանք բոլորը ոչնչացվել է Հիսուսի կողմից: Նշանակություն չունի, թե որքան երկար կգոյատևի երկիրը՝ հազար տարի, թե միլիոն տարի, մեր Տերն Իր մկրտությամբ վերցրեց բոլոր մարդկանց մեղքերն, առանց խտրության՝ ապրածներինը, ապրողներինը, և ովքեր դեռ ապրելու են: Նա Իր ուսերի վրա վերցրեց այդ մեղքերը և կրեց դրանք Խաչի վրա, որտեղ հանուն մեր փրկության խաչվեց՝ այդ մեղքերի պատիժը կրելով: Ահա, թե ինչ հասկացանք և գիտակցեցինք մենք:
Քանի որ մենք՝ վերստին ծնվածներս, իսկապես գիտակցեցինք այն փաստը, որ Հիսուսը հարություն առավ մեռելներից և դրա շնորհիվ դարձավ մեր Փրկիչը, և քանի որ մենք հավատացինք դրան, ստացանք մեր բոլոր հարցերի պատասխանը:
Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյամբ մեր Տերը հոգ տարավ մեր բոլոր մեղքերի համար: Ահա, թե ինչու է Աստվածաշնչում խոսվում կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մասին, որից գործված էին խորանի սրահի դարպասների վարագույրները, և ահա թե ինչու Հովհաննեսի առաջին ուղերձի 5:4-6-րդ խոսքում ասված է, որ Հիսուսը եկավ ոչ միայն ջրով, այլև ջրով և արյամբ: Այսպիսով, մենք հանգում ենք այն բանին, թե ինչու է Աստվածաշնչում խոսվում այն մասին, որ մեր Փրկիչ Հիսուսն Իր մկրտությամբ կատարեց Աստծո ողջ արդարությունը: Ահա, թե ինչումն է կայանում ճշմարտությունը: Սակայն քրիստոնեական առաջնորդները մեզ չեն սովորեցնում այս ճշմարտությունը, քանի որ իրենք անձամբ այն չգիտեն:
Մենք դառնում ենք անմեղներ միայն այն ժամանակ, Երբ Աստծո կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը մեզ ասում է, որ մենք անմեղներ ենք: Ոչ մի մարդ այս աշխարհում չի կարող փրկել ուրիշի հոգին: Շրջապատի մարդկանց բարի խոսքերը ոչ մի նշանակություն չունեն: Ինչպե՞ս կարող է ձեզ փրկել այն փաստը, որ ուրիշ մարդիկ ձեզ կանվանեն բարի քրիստոնյաներ կամ քրիստոնյաներից լավագույնը: Մենք անմեղներ չենք դառնում այն ժամանակ, երբ այդպես են կարծում մեր շրջապատի մարդիկ, այլ այն ժամանակ, երբ Աստծո Խոսքն է ասում այն մասին, որ Քրիստոսը ոչնչացրել է մեր բոլոր մեղքերն Իր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: 
Աստծո Խոսքն ասում է մեզ, որ Հիսուսը ոչնչացրել է ոչ միայն իմ մեղքերը, այլ նաև ձերը: Նա ասում է մեզ այն մասին, որ, քանի որ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը, ոչնչացրել է ողջ մարդկության բոլոր մեղքերը, ապա մենք կստանանք մեղքերի ներում, եթե միայն հավատանք: Ահա, թե ինչպես ստանալով մեղքերի ներումը ջրի և Հոգու միջոցով, մենք կկարողանանք անցնել խորանի սրահի դարպասներով:
 
 

Ի՞նչ է կատարյալ հավատքը


Խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այս կատարյալ հավատքը, համաձայն որի մեր Տերը եկավ այս երկիր և փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Մենք, բոլորս կարող ենք դառնալ Աստծո զավակներ, եթե հավատանք, որ Տերը եկավ այս երկիր մարդկային մարմնում, մկրտվեց Հովհաննեսից, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և այդ կերպ դարձավ մեր Փրկիչը: Չնայած այն բանին, որ մեր գործերը անկատար են և մեր մարմինը անպիտան, մենք դարձանք անմեղներ՝ մեր ամբողջ սրտով հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին: Քանի որ արդար կարելի է դառնալ միայն հավատքի շնորհիվ, հավատալով փրկությանը, որը խորհրդանշում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը՝ մենք հագնվեցինք Աստծո արդարությունը: Այլ բառերով ասած, հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք դարձանք Աստծո զավակներ: Ձեզանից ոմանք տակավին դեռ չեն կարող դա հասկանալ: Եթե դա այդպես է, ապա այն ամենը, ինչ դուք պետք է անեք, դա այն է, որ նորից ու նորից պետք է այդ գիրքը կարդաք կամ էլ Աստծո եկեղեցի հաճախեք: 
Մինչև հիմա մենք նայում էինք խորանի ընդհանուր դրույթները: Բայց հետզհետե, երբ դուք սկսում եք կարդալ մանրամասն բացատրությունները, դուք կկարողանաք հասնել այն ամենի ամբողջական հասկացողությանը, ինչ վերբերվում է խորանին: Դա այնքան հեշտ է, որ դա նույնիսկ երեխան կարող է հասկանալ: Եթե մարդկանց հավատքը հիմնված լիներ միայն Հիսուսի մասին ունեցած մոտավոր գիտելիքների վրա, նրանք երբեք չէին կարողանա փրկվել իրենց մեղքերից: 
Եվ նշանակություն չունի, թե որքան երկար ժամանակ են նրանք հավատում Հիսուսին. հավատում են հազար տարի կամ կհավատան գալիք տաս հազար տարին: Մարդիկ նախկինի նման կմնան մեղքերի մեջ: Նրանք ամեն օր կընկնեն հեկեկոցների մեջ, քանի որ նրանք չեն կարողանա խուսափել իրենց մեղքերի անեծքներից: Երբ մարդու գործերը լավ են ընթանում, նա մտածում է, որ Աստված իրեն օգնում է: Բայց երբ, ինչ-որ մի բան չի ստացվում, նույնիսկ ամենաչնչին բանն անգամ մարդիկ սկսում են տրտնջալ. «Դա այն պատճառով է, որ ես չեմ զոհաբերել եկեղեցու բարեկարգման համար, թ՞ե նրա համար, որ ես բաց եմ թողել կիրակնօրյա ծառայությունը: Ես մեղք եմ գործել և չեմ կարողացել հարկն եղածի պես ծառայել Տիրոջը: Ես կարծում եմ, որ դրա պատճառով էլ Աստված պատժում է ինձ»: Այն մարդիկ, ովքեր այս կերպ են մտածում, ավարտում են նրանով, որ դանդաղորեն մահանում են՝ դառնալով Օրենքի պատանդներ, քանի որ գրված է «Որովհետև Օրենքը բարկություն է գործում…» (Հռոմեացիս 4:15):
Նրա համար, որպեսզի ամբողջական և անխախտ հավատք ունենանք, մենք պետք է ճիշտ պատկերացում ունենանք Հիսուսի չորս գործերի մասին և հավատանք այն բանին, որ Նա մեզ մոտ եկավ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Մենք պետք է հասկանանք Հիսուսի պարգևած ճշմարտությունը: Այս չորս եզր ունցող ճշմարտության մասին ճիշտ պատկերացում ունենալով և միայն դրան հավատալով՝ մենք Աստծո աչքերում կունենանք ամբողջական և անխախտ հավատք և իսկապես կկարողանանք դառնալ Նրա կատարյալ զավակները: Մենք դարձանք անմեղներ՝ հավատալով Հիսուսի այս չորս գործերին: Դրա համար, մենք միշտ մնում ենք անմեղ արդարներ: Մենք մնում ենք որպես այդպիսիներ, չնայած այն բանին, որ նույնիսկ չենք փորձում պայքարել, որպեսզի ազատվենք մեղքի շղթաներից: Մենք մնում ենք անմեղներ, չնայած որ ոչ մի ջանք չենք դնում դրա համար: Եվ մենք Աստծո կատարյալ զավակներ ենք, ում մեղքերը մաքրված են սպիտակի նման, եթե նույնիսկ չենք փորձում բարի գործեր կատարել: 
Ինչպես որ փոքրիկ երեխան ապահովությամբ խաղում է հոգատար ծնողների հայացքների ներքո, նույնպես էլ մենք հավատալով ճշմարտությանը՝ մեր սրտերում ունենք խաղաղություն և անդորր Հար Աստծո ողորմած հայացքի ներքո: Չնայած այն բանին, որ մեր գործերը անկատար են, այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, դա Տերոջ գործերին հավատալն է, որովհետև որքան դուք անկատար եք, այնքան ուժգնորեն եք զգում մեր Տերոջ սերը: 
Հռչակո՞ւմ եք արդյոք ձեր շրջապատի մարդկանց ձեր մեղքերի ներում ստանալու մասին՝ ի վիճակի չլինելով հավատալու կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին: Մարդիկ, ովքեր ճանաչեցին ճշմարտությունը, կարիք չունեն ցանկացած անկյունում աղաղակելու մեղքերի ներում ստանալու մասին, այլև հակառակը, նրանք պարզապես պետք է հավատան դրան: Նրանք, ովքեր հավատքով դարձել են Աստծո զավակներ, իսկապես հավատում են Հիսուս Քրիստոսին, ով եկավ ջրով, արյունով և Հոգով: Այս մարդիկ իրենց գործերով չէ, որ ծառայում են Աստծուն, բայց սիրում են Նրան և հավատքով ծառայում Նրան: Եվ քանի որ մենք հավատում ենք, Աստված մեզ պարգևում է Իր ներկայությունը, առաջնորդում է մեզ այս կյանքում և օգնում է մեզ: Եվ քանի որ մենք հավատում ենք Հիսուսին, ով փրկել է մեզ Իր մկրտությամբ և արյունով, որի վրա հիմնվում է մեր հավատքը, մենք դարձանք Աստծո ծառաներ, ովքեր ծառայում են Նրա արդար գործերին:
Մենք, բոլորս պետք է գիտակցենք այն ճշմարտությունը, որը կայանում է նրանում, որ Աստված պատրաստեց խորանի սրահի դարպասների վարագույները կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից նրա համար, որպեսզի մեզ պարգևի մեղքերի ամբողջական ներում: Աստվածաշունչն ասում է այն մասին, որ Հիսուսն եկավ մեզ մոտ ջրով և Հոգով, որ Նա փրկեց մեզ մեր մեղքերից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, որից գործված էին հին կտակարանային խորանի սրահի դարպասների վարագույրները: Մեր Տերը դարձավ մեր մեղքերից փրկության դարպասները: Մենք պետք է նորից և նորից հավատանք Մեսիայի այս չորս գործերին, ով իսկապես ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից:
 

Մկրտությունը, որը Հիսուսը ստացավ Հովհաննեսից, հանդիսանում է խորանի սրահի դարպասների վարագույրներում գործված կապուտակ թելերի ճշամարիտ էությունը
 
Մկրտությունն այն միջոցն էր, որով Հիսուսը կրեց մեր մեղքերըԵկեք նորից անդրադառնանք Մատթեոս 3:13-17. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլիայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսը արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ, թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Կույս Մարիամի կողմից Հիսուսին ծնելու պահից սկսած մինչև Նրա մկրտությունը անցել է 30 տարի: «Այն ժամանակ» խոսքը նշանակում է, որ այդ ժամանակ լրացել էր թե Հովհաննես Մկրտչի, և թե Հիսուսի 30 տարին: 
Հովհաննես Մկրտիչը, ով ծնվել էր Հիսուսից վեց ամիս առաջ, հանդիսանում էր մարդկության ներկայացուցիչը, ով մկրտում էր մարդկանց, ովքեր խոստովանում էին իրենց մեղքերը (Մատթեոս 3:11, 11:11): Երբ լրացավ Հիսուսի 30 տարին, Նա եկավ Հովհաննեսի մոտ, ով մկրտում էր մարդկանց Հորդանան գետում, որպեսզի մկրտվի Հովհաննեսի կողմից: Հովհաննեսը արգելում է նրան՝ ասելով. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»: Բայց Հիսուսը պատասխանում է նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Այն ժամանակ Հովհաննեսը համաձայնվում է և մկրտում է Հիսուսին: Խոսքում ասվում է, որ երբ Հիսուսը մկրտվում էր, Նրա համար բացվեց երկինքը և այնտեղից ձայն եկավ, որն ասում է. «Սա է Իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ»:
Այստեղ Մատթեոսի 3:15-ում, Հիսուսը բացում է մեզ իրական պատճառը, որի համար Նա պետք է մկրտվեր Հովհաննեսից: Եվ այդ ճշմարտությունը վերաբերվում է խորանի սրահի դարպասների կապուտակ թելերից գործված վարագույրներին. «… որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից նրա համար, որպեսզի Իր գործերով, որը արտահայտված է խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով, ների մեղավորներին նրանց չարագործությունները, քանի որ այդ կերպ էր վայելում իրենց կատարել ամբողջ արդարությունը: 
Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ պետք է վերցներ բոլոր մարդկանց մեղքերն Իր վրա, ասում է մեզ Աստծո արդար սիրո և Նրա խոստումի մասին, որով Նա պետք է փրկեր բոլոր մեղավորներին: Հովհաննու 3:16. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»: Հիսուսը մկրտվեց, որպեսզի փրկի մեզ այս աշխարհի մեղքերից, որ մենք չդատապարտվենք մեր մեղքերի համար: Ահա, թե ինչու Հովհաննեսից մկրտվելով՝ Հիսուսն Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը, քանի որ հենց այդպես էր վայելում կատարել Աստծո ողջ արդարությունը: 
Ի՞նչ է նշանակում «ամեն արդարություն» արտահայտությունը: Վերը նշված Մատթեոսի ավետարանի այս տողերը մեզ ասում են այն մասին, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որպեսզի կատարի Հոր ողջ արդարությունը: 
Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում Աստծո արդարությունը: Ի նկատի ունի այն, որ Հիսուս Քրիստոսը մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը: Նա միանգամից Իր վրա վերցրեց այս աշխարհի բոլոր մեղքերը: Եվ քանի որ Հիսուսը ծնվեց հենց այն բանի համար, որպեսզի լվա աշխարհի բոլոր մեղքերը, ապա Նրա մկրտությունը իսկապես արդար էր: Կատարել Աստծո ողջ արդարությունը, նշանակում է կատարել արդարացի գործեր, որի միջոցով ոչնչանում է աշխարհի բոլոր մեղքերը, այսինքն՝ գործել փրկությունը: 
Հիսուսի մկրտությունը անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի Աստված մեզ ազատի մեր մեղքերից: Հին Կտակարանում Տերը սահմանեց, որ մեր մեղքերը ջնջելու համար, Նա կկանչի Հովհաննես Մկրտչին, որպես մարդկության ներկայացուցչի և կպատվիրի նրան մկրտել Իր որդի Հիսուս Քրիստոսին, դրանով կփոխանցի Նրան մեր բոլոր մեղքերը: Այս ամենը ոչ այլ ինչ էր, քան Աստծո գթասրտության գործեր: Աստված այնքան ուժգնորեն մեզ սիրեց, որ ուղարկեց Հիսուսին, որ Նա մկրտվի Հովհաննեսից, որպեսզի կատարի մեր մեղքերը ջնջելու արդար գործընթացը և մեզ դարձնի Աստծո զավակներ: Ահա, թե ինչու, երբ Հիսուսը մկրտվելով դուրս եկավ ջրից, Աստված ասեց. «Սա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ»: Այլ բառերով ասած, Աստված ասեց,- «Իր մկրտությամբ Իմ Որդին վերցրեց Իր վրա ձեր բոլոր մեղքերը»: 
Այսպիսով, Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր և Հովհաննեսից մկրտվելով ամենահարմար կերպով, Նա միանգամից վերցրեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը և դառնալով քավչարար զոհ՝ ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը: 
Այն բանի համար, որ Իր մկրտությամբ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և դրանք կրեց Խաչի վրա, Աստծո որդին Խաչվեց և թափեց Իր թանկագին արյունը և դրանով դարձավ մեր Փրկիչը: Այլ բառերով ասած, Հիսուսը փրկեց մեզ՝ հավատացողներիս, նրանով, որ մկրտվեց հանուն մեր մեղքերի, Իր արյամբ Իրեն զոհ մատուցեց և հարություն առավ մեռելներից: Իսկ հարություն առնելով մեռելներից և դրանով ավարտելով մեր փրկությունը՝ Նա հիմա նստած է Աստծո գահի աջ կողմում: Եվ երբ Նրա ժամանակը գա, Նա անպայման կվերադառնա: Այս ճշմարտությունը հանդիսանում է ջրի և Հոգու բարի լուրը և մեր փրկության երաշխիքը: 
Խորանի սրահի դարպասների վարագույրների մասին Ելից 27:16-խոսքում ասվում է. «Եվ սրահի դռան համար, մի նկարագործ վարագույր՝ կապուտակից, ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քթանից քսան կանգուն»: Այսպիսով, խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Սա մեզ ասում է այն մասին, որ Երկնային Թագավորություն կարելի է մտնել՝ հավատալով մեզ տրված փրկությանը:
Կապուտակ թելերը, որոնք հյուսված էին խորանի սրահի դարպասների վարագույրների մեջ, խորհրդանշում են այն փաստը, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին այն պահին, երբ Նա եկավ այս երկիր և մկրտվեց:
Ծիրանագույն թելերը մեզ ասում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը, ով մկրտվեց մեր մեղքերի համար, ի սկզբանե հանդիսանում է հենց Ինքը Արարիչը, ով ստեղծել է այս աշխարհը, և այն ամենը, ինչ կա նրանում և ով մեր Տերն է: Ծիրանագույն թելը հանդիսանում է թագավորների գույնը (Հովհաննու 19:2-3), և սա մեզ ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը թագավորաց Թագավորն է և ամեն գոյության Տերը: «Քրիստոս» բառը նշանակում է «Օծյալ», իսկ օծյալ կարող էին լինել միայն թագավորները, քահանաները կամ էլ մարգարեները: Դրա համար, չնայած այն բանին, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր մարդկային մարմնով, իր իրական էությամբ Նա իսկապես թագավորաց Թագավորն էր: Այլ բառերով ասած, Հիսուսը Տերն էր և Արարիչը, ով արարել էր ամբողջ աշխարհը: Հիսուսը Ամենակարող Աստվածն էր և Հայր Աստծո միածին Որդին:
Կարմիր բրդի գործվածքը, որը հյուսված էր խորանի սրահի դարպասների վարագույրների մեջ, խորհրդանշում էին այն զոհը, որը մատուցեց թագավորաց Թագավորը, երբ Նա հեղեց Իր արյունը Խաչի վրա՝ գամված լինելով հանուն աշխարհի մեղքերն Իր վրա վերցնելու: Մկրտվելով և թափելով Իր անգին արյունը և դրանով մատուցելով Ինքն Իրեն որպես զոհ հանուն մեզ, Հիսուս Քրիստոսը կրեց մեղքերի պատիժը մեր փոխարեն: Կարմիր թելերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերած արյունը:
Եվ վերջապես, ոստայնագործ քաթանը, որը օգտագործել են վարագույրները պատրաստելիս, խորհրդանշում են Աստծո Խոսքերի՝ Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև եղած սերտ փոխկապակցվածությունը: Աստվածաշունչն ասում է մեր փրկության մասին, ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանի Խոսքերով: Հին Կտակարանում Աստված խոստացավ մեզ, որ Նա կգա մեզ մոտ, որպես մեղավորների Փրկիչ, իսկ Նոր Կտակարանում, ինչպես և խոստացել էր Ինքը Աստված է՝ Հիսուս Քրիստոսը, իսկապես եկավ այս երկիր, մկրտվեց և Իր արյունը թափեց Խաչի վրա, և այս ամենը նրա համար, որպեսզի Ինքն Իրեն զոհ մատուցի մեր մեղքերի համար: 
Կապուտակ թելով Աստված հայտնում է մեզ Խոսքը, որն հռչակում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից, և որ Իր մկրտությամբ Նա վերցրեց բոլոր մեղքերն Իր վրա: Ծիրանագույն թելի միջոցով Նա ասում է այն մասին, որ Նա, ով մկրտվեց, իրականում հենց ինքն էր՝ Աստված: Կարմիր թելի միջոցով Աստված բացում է մեզ ճշմարտությունն այն մասին, որ Նա փրկեց մեզ մեր մեղքերից նրանով, որ եկավ այս երկիր, մկրտվեց, կրեց աշխարհի մեղքերը Խաչին և թափեց Իր անգին արյունը: 
Իսկ ոստայնագործ քաթանի միջոցով ասում է մեզ այն մասին, որ մեր փրկությունը եկավ Հին Կտակարանի Խոսքով: Ահա, թե ինչու խորանի սրահի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով: Երբ մենք նայում ենք խորանի սրահի դարպասների վարագույրներին, մենք տեսնում ենք, թե որքանով է հստակ և պարզ ասվում մեզ այն մասին, թե ինչ կերպ է Աստված փրկել մեզ և դարձրել Իր ժողովուրդը: Դրա համար մենք, բոլորս պետք է հավատանք հոգևոր իմաստին, որը կայանում է այս չորս տեսակի թելերի մեջ, որից գործված էր խորանի սրահի դարպասների վարագույրները:
Խոսելով թելերի գույների մասին, որոնք օգտագործված էին խորանի սրահի դարպասների վարագույրների պատրաստման համար, Աստվածաշունչը սկզբից խոսում է կապուտակ գույնի մասին: Մենք հիմնականում այս գույները դասավորում ենք հետևյալ կերպ՝ ծիրանագույն, կապուտակ և կարմիր: Սակայն, Աստվածաշնչում հստակորեն նշված է, թե ինչ հերթականությամբ պետք է դասավորվեն այս գույները. կապուտակ, ծիրանագույն և կարմիր: Սա ևս մեկ անգամ ասում է մեզ այն մասին, թե որքան կարևոր է կապուտակ թելը, որը հյուսված էր վարագույրի մեջ: Եթե ապրելով այս երկրի վրա, Հիսուսը չմկրտվեր Հովհաննեսից, ապա մենք չէինք կարողանա մաքրվել մեր մեղքերից: Դրա համար Հիսուսը, որպեսզի մեզ փրկի այս աշխարհի մեղքերից, մկրտվեց Հովհաննեսի կողմից և խաչվեց, և այս ամենը հանուն Իր Հոր կամքի կատարման: 
Հիսուսը աշխարհի Տիրակալն է, ով արարել է այն ամենը, ինչ գոյություն ունի այս աշխարհում: Նա մեր Աստվածն է: Նա նույն այն Աստվածն է, ում շնորհիվ մենք հայտնվեցինք այս երկրի վրա, ով մեզ նոր կյանք է տվել, և ով տիրում է մեր ամբողջ կյանքերի վրա: Որպեսզի մեզ փրկի մեր բոլոր մեղքերից, Նա պետք է մկրտվեր մարդկության ներկայացուցչի կողմից և դրանով վերցներ Իր վրա մեր բոլոր մեղքերը: Այլ բառերով ասած, մկրտվելով Հովհաննեսից, Նա դարձավ մեր Փրկիչը: 
Որպեսզի մեզ ազատի մեր մեղքերից, Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, և որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը, Նա մկրտվեց: Հիսուսը երբեք չէր խաչվի, եթե նա սկզբից չմկրտվեր: Ահա, թե ինչու խորանի սրահի դարպասների վարագույրները հստակ և պարզորոշ ցույց են տալիս մեզ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը փրկել մեզ մեր մեղքերից: 
Խորանի սրահի դարպասների վարագույրների գույները ասում են մեզ այն մասին, որ Հիսուս Քիստոսը պետք է գար այս երկիր, Իր մկրտությամբ վերցներ Իր վրա մարդկության բոլոր մեղքերը և պետք է խաչվեր, այսինքն, այլ բառերով ասած, Նա պետք է հոգ տաներ մեր մեղքերի համար: Երբ Հիսուսը մկրտվում էր, երկնքի դարպասները բացվեցին և հնչեց Հայր Աստծո ձայնը. «Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ»: Հիսուս Քրիստոսը մեր Մեսիան է և Փրկիչը, և միևնույն ժամանակ Աստծո Որդին և նույն ինքը՝ Աստված, ով Արարիչն է և արարել է ամբողջ աշխարհն Իր Խոսքով: Որպես Սուրբ Աստված, Հիսուսը մկրտված լինելով՝ կարողացավ վերցնել Իր վրա մեր բոլոր մեղքերն ու դրանով դառնալ մեր ճշմարիտ Փրկիչը:
Հիսուս Քրիստոսը, ով արարել է աշխարհը, և ով տիրում է նրա վրա, ցույց տվեց մեզ մեղքից փրկվելու ճշմարիտ ճանապարհը: Դուք և ես, մենք իսկապես փրկվեցինք, որովհետև Հիսուս Քրիստոսը, որպեսզի մեզ փրկի, եկավ այս երկիր և Իր մկրտությամբ այդ մեղքերը վերցրեց Իր վրա և մահացավ Խաչի վրա: Հիսուս Քրիստոսը՝ Փրկիչն է, ով իշխանություն ունի կյանքի և մահվան վրա և ով արարել է այս աշխարհը և շնորհիվ Նրա, այս երկրի վրա հայտնվեցին մեր նախահայրերը և մնացած ողջ մարդկությունը: Նա կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի իրական էությունն է: 
Նույն ինքն՝ Աստված, եկավ այս երկիր, որպես մարդկության մեղքերի քավության զոհ: Այս Ամենակարող և Ողորմած Աստվածը հենց ինքն էր Հիսուսը, ով մեզ փրկեց: Մկրտությամբ վերցնելով բոլոր մեղքերն Իր վրա, Հիսուս Քրրիստոսը կատարեց Աստծո ողջ արդարությունը և կրեց այդ մեղքերը Խաչի վրա, որտեղ Նա խաչվեց և թափեց Իր անգին արյունը: Եվ ինչպես դրա մասին վկայում են մեզ խորանի սրահի դարպասների վարագույրները, Հիսուս Քրիստոսը դարձավ զոհը, որը մենք ինքներս պետք է մատուցեինք հանուն մեր մեղքերի քավության: 
Ահա, թե ինչու ոչ միայն խորանի սրահի դարպասների վարագույրներն էին գործված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով, այլև՝ սրբարանի և Սրբություն Սրբությանց սրահի վարագույրները և նույնիսկ Աստծո Տան ծածկոցները: Եվ քանի որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց հանուն մեր փրկության, ապա դուք և ես, մենք լվացված ենք մեր բոլոր մեղքերից, որովհետև մենք հավատում ենք դրան: Հիսուսը մկրտվեց, որպեսզի կատարի ողջ արդարությունը և այդ արդարությունը կատարվեց նրանով, որ Նա Իր մկրտությամբ վերցրեց բոլոր մարդկանց մեղքերն Իր վրա: Մենք պետք է գիտակցենք, որ մկրտության ժամանակ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին և պետք է դրան հավատանք: 
Սակայն, բազմաթիվ քրիստոնյաներ հավատում են Նրան այնպես, ինչպես իրենց մտքին փչում է և բացարձակապես չեն մտահոգվում իրենց հավատքի ճշմարտությանը համապատասխանելու մասին: Նմանատիպ քրիստոնյաներն ի սկզբանե մարտահրավեր են նետում Աստծուն և համառորեն չեն ցանկանում հրաժարվել իրենց ծայրահեղական հավատքից: Բայց մենք պետք է հավատանք Նրան՝ խստորեն հետևելով փրկության ճանապարհին, որը Նա պարգևել է մեզ: Հիսուսն ասեց. «Ես եմ ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննու 14:6): Այլ բառերով ասած, Նա մեզ ասում է, -«Ես եմ ճանապարհը, որը տանում է ձեզ դեպի Երկնքի Թագավորությունը, Ես Հովիվն եմ և ճանապարհը և ճշմարտությունը: Ես եմ կյանքը, որը փրկում է ձեզ»: Ազատելով մեզ մեղքերից՝ Հիսուս Քրիստոսը դարձավ մեզ համար նոր կյանքի Տիրակալը:
 

Ինչպե՞ս ընկալել Հիսուսին և հավատալ Նրան

Փրկվել մենք կարող ենք միայն այն դեպքում, երբ պետք եղածին պես կհավատանք այն բանին, որ Աստված եկավ այս երկիր, որպեսզի փրկի մեզ: «Հավատք» բառը իր մեջ կրում է այնպիսի հասկացողություններ, ինչպիսին են «վստահել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի» և «Բռնվել ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից»: Հաճախ ծնողներն իրենց ծերության ժամանակ հույս են դնում իրենց զավակների վրա, երբ իրենց համար դժվար է սեփական ուժերին վստահելը: Սրա նման էլ մենք հենվում ենք Աստծո վրա, որովհետև մենք պարզապես ի վիճակի չենք մեր սեփական ուժերով ազատվել մեր մեղքերից: Որքան էլ որ մենք ջանանք չմեղանչել, մենք միևնույնն է միշտ մեղքեր կգործենք: Եվ քանի որ մենք չենք կարող ինքներս ազատվել մեր մեղքերից, ապա մենք հավատում ենք Աստծուն և մեր հույսը դնում Հիսուս Քիստոսի վրա, ով մեր Փրկիչն է, և մենք հավատում ենք այն ամենին, ինչ Նա արել է մեզ համար:
Ահա թե ինչու, երբ մենք հավատում ենք Հիսուսին և ցանկանում ձեռք բերել փրկություն, մենք ամենից առաջ պետք է գիտենանք, թե որ հավատքն է հանդիսանում ճշմարիտը: Ավելի քան 2000 տարի առաջ Հիսուսը եկավ այս երկիր և փրկեց ձեզ և ինձ, այս աշխարհի յուրաքանչյուր մարդկային էակին, մեր սեփական մեղքերից: Երեսուն տարեկան հասակում Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և դրանով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա: Մենք, բոլորս պետք է հավատանք դրան: Մենք պետք է հավատանք, որ Իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց ոչ միայն ձեր և իմ մեղքերը, այլև՝ ամբողջ աշխարհի մեղքերը: Հիսուս Քրիստոսն արդեն վերցրել է ամեն մեղք, բոլորն անխտիր, անցյալինը, ներկայինը և նույնիսկ ապագայինը: 
Բայց, չնայած այս բանին, շատերը մինչև օրս չգիտեն, որ մկրտության ժամանակ Հիսուսին փոխանցվեցին ոչ միայն աշխարհի մեղքերը, այլ նաև իրենց սեփական մեղքերը: Մարդիկ չգիտեն այս մասին և շարունակում են հավատալ միայն Խաչի վրա թափված արյանը: Այս պատճառով է, որ այս մարդկանցից շատերը ի վիճակի չեն զանազանելու ճշմարիտ հավատքը սխալից: Եվ սա, չնայած այն բանին, որ նրանք բոլորը տեսել են, որ խորանի բոլոր վարագույրները գործված են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից:
Երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, որպեսզի փրկի մեզ, Նա փրկեց մեզ ինչպես որ հարկն էր, մանրամասը ծրագրված կերպով: Մեր փրկությունը ամբողջական դարձավ, որովհետև Նա Իր մկրտությամբ իսկապես որ վերցրեց մարդկության բոլոր մեղքերը և Իր խաչելությամբ կրեց այդ մեղքերի պատիժը: Այսպես Հիսուս Քրիստոսը փրկեց ողջ մարդկությունը: Ահա, թե ինչու է Տերն ասում, -« … Ինձ մոտ եկողներին դուրս չեմ հանի» (Հովհաննու 6:37): 
Երբ մենք ասում ենք, որ հավատում ենք Հիսուսին, մենք հավատում ենք ոչ միայն Նրա անձային հատկանիշներին կամ Նրա ամենակարողությանը: Ավելի շուտ մենք փրկված ենք, որովհետև հավատում ենք, որ Քրիստոսը լինելով նույն ինքն՝ Աստված, եկավ այս երկիր, Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա ձեր և իմ մեղքերը և հանուն մեր փրկության՝ զոհ մատուցվեց Խաչի վրա: Երբ մենք նայում ենք մեր փրկությունը խորհրդանշող խորանին, մեզ համար բացարձակ ակնհայտ է դառնում, թե որ հավատքն է հանդիսանում ճշմարիտը, և դա այն հավատքն է, որը մենք պետք է դավանենք, երբ մենք հռչակում ենք Հիսուսի նկատմամբ ունեցած մեր հավատքի մասին: 
Այսօր, բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են միայն Խաչի արյանը, անդադար երգում են. «♫Դուք, ցանկանո՞ւմ եք ազատվել մեղքի բեռից: ♪ Ուրեմն հավատացեք արյանը, քանի որ զորությունը արյան մեջ է♫»: Միևնույն ժամանակ, նրանք բթացած աղաղակում են. «Տեր, ես հավատում եմ»: Ոչ մի նշանակություն չունի, թե որքան կրակոտ և նախանձախնդրորեն են այս մարդիկ հավատում Հիսուսին, նրանք հավատալով միայն Խաչի արյանը, երբեք չեն կարողանա ազատվել իրենց մեղքերի շղթաներից: 
Մեզ բացարձակապես անրաժեշտ է Փրկիչ, քանի որ մենք այնպիսին ենք, որ մեր կյանքի ընթացքում, մենք չենք կարողանա ազատվել մեր մեղքերից: Եվ այդ Փրկիչը, ոչ այլ ոք է, քան Հիսուս Քրիստոսը: Հիսուս Քրիստոսը, ով եկավ փրկելու ձեզ և ինձ հանդիսանում է Փրկիչը՝ թագավորաց Թագավորը և Արարիչը, ով արարել է այս աշխարհը և այն ամենը, ինչ գոյություն ունի նրանում: Հիսուսն եկավ այս երկիր, Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և մահանալով Խաչի վրա, մաքրեց մեզ այդ մեղքերից: Այլ բառերով ասած, մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսին հավատալով, ով կրեց մեր մեղքերի պատիժը Խաչի վրա և հանդիսանում է մեր Փրկիչը: Ահա, թե ինչի մասին է հստակ և պարզորեն խոսում խորանի դարպասների վարագույրները:
 

Մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին, կարծես դավանում են Նրան որպես համաշխարհային կրոններից մեկը

Մեր օրերում մարդիկ հայտարարում են այն մասին, որ նրանք կարող են ձեռք բերել փրկություն՝ պարզապես հավատալով Խաչի վրա թափված արյանը: Նմանատիպ հայտարարություններ անելը, ոչ այլ ինչ է, քան՝ ցուցադրել կրոնական ծայրահեղություն: Այս մարդիկ ասում են. «Երբ ես զղջման աղոթքներ բարձրացրեցի առ Աստված, Սուրբ Հոգին ինձ դիմեց և ասեց,- «Զավակ իմ, Ես ներեցի քո մեղքերը»: Որքան երախտապարտ էի, երբ լսեցի Նրա ձայնը:» Նրանք, ովքեր նմանատիպ հայտարարություններ են անում, ասում են, որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը հանդիսանում է ճշմարիտ հավատքի ապացույցը:
Սակայն, մեր փրկությունը չի հանդիսանում մեր զգացմունքներից և էմոցիաներից ստացված զգացողությունների արդյունքը: Ձեռք բերել փրկություն կարելի է միայն մեր էության բոլոր ասպեկտների ներգրավումով, դա կարող է լինել, օրինակ՝ գիտելիքները, զգացմունքները և կամքը: Այլ բառերով ասած, մենք պետք է փրկվենք՝ ամենից առաջ գիտենալով, թե ինչ կերպ է Աստված մեզ փրկում և այնուհետև պետք է դրան հավատանք: Իսկ կրո՞նը: Կրոնը, դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց կողմից ստեղծված հավատալիքների համակարգ, որը հիմնված է իրենց սեփական մտախոհության վրա:
Շատ տարիներ առաջ, մեր ընտանիքի գլուխը հանդիսանում էր իմ մայրը: Ես նրա մոտ որպես առաջին օգնականի նման մի բան էին: Հետևելով նրան ողջ խոհանոցով մեկ հարցնում էի, թե ինչով նրան կարող եմ օգնել և բնականաբար դրանով նմանվում էի աստվածաշնչյան Հակոբին: Երբ մայրս զբաղված էր լինում խոհանոցում կերակուր պատրասելով՝ ես զբաղված էի նրանով, որ հյուրասենյակում սեղանն էի բացում: Մենք, ես և մայրս, նման էինք սքանչելի կերպով իրար հետ համագործակցող մեխանիզմի: Առավոտյան վեր կենալով՝ մենք վառում էինք կրակը, պատրաստում էինք կերակուրը, բացում սեղանը, իսկ ընթրիքից հետո ավելով մանրակրկիթ ավլում էինք խոհանոցը: 
Ավելը կարծես խորհրդանշում էր առավոտյան հոգսերի ավարտը: Ժամանակակից Կորեայի համար այլևս տիպիկ չէ ավելը ձեռքին առավոտյան տուն մաքրելը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ ավելը, որը օգտագործվում էր խոհանոցի մաքրման համար, հանկարծ վերածվեց երկրպագության առարկայի, ինչ-որ աստվածիկի նման, որը կարող է մեզ տալ այն ամենը, ինչ մենք նրանից կխնդրենք: Եվ եղան մարդիկ, ովքեր իսկապես աղոթում էին այդ հին ավելին: Նման անհեթեթություններ բավականին հաճախակի են հանդիպում մեր կյանքում: Բացի տարբեր առարկաներին երկրպագելը, մարդիկ անհաջողությունների հայտնվելու ժամանակ՝ լինի տանը, թե ընկերների մոտ, դիմում են տարբեր տեսակի շամանների և խնդրում էին նրանց կատարել կախարդական ծեսեր: Իր ժամանակին, մարդիկ պահպանում էին աստվածությունների պանթեոնի հավատքը, և դրա համար կարծում էին, որ աստվածները բնակվում են ամենուրեք: Եվ աստված էր դառնում ոչ միայն այդ հին ավելը, որով հատակն էին մաքրում, այլև՝ ժառանգություն թողնված ցուցանակները, որի վրա գրված էին նախնիների անունները, կամ բլրի վրա գտնվող մեծ քարը, այսպիսի և այլ տիպի բաներ: Այլ կերպ ասած, գրեթե ամեն ինչ, որի վրա կանգ էր առնում մարդու հայացքը, վերածվում էր աստվածության:
Ժամանակի ընթացքին, մարդիկ հետզհետե ազատվեցին իրենց տգիտությունից, բայց այն ժամանակներում պատահում էր այնպես, որ բառացիորեն ամեն բան վերածվում էր երկրպագության առարկայի: Ավելի եկամտաբեր տեսակի զբաղմունքներից մեկը ոչ այլ ինչ էր, քան՝ կախարդությունը: Ես հիշում եմ, թե ինչպես էի հետևում կախարդներին և կախարդուհիներին, ովքեր մրմնջում էին անհասկանալի կախարդական խոսքեր իրենց ծիսակատարությունների ժամանակ: Ես նույնիսկ փորձում էի նմանակել կախարդներին և մոտավորապես այսպիսի բաներ էի երգում. «Աբրա-կադաբրա, աբրա-կադաբրա, թող ցերեկային լույսը գա, թող գա ցերեկային լույսը, ամեն բան իմ ուզածի պես լինի, երբ կգա ցերեկային լույսը, դդմի գլխիկը կոտրվեց հավատարմության պակասից: Աբրա-կադաբրա, աբրա –կադաբրա»: Ի՞նչ էր այս ամենը նշանակում, ի հարկե ես չգիտեի: 
Երբ նման օրինակ կախարդական ծեսեր կատարվում էր ինչ-որ մի տան մեջ, ապա դա նայելու համար հավաքվում էին շրջապատի բոլոր մարդիկ: Այդ գործողությունների գագաթնակետը վրա էր հասնում այն պահին, երբ խորհրդավոր ծիծաղող մեռած խոզի գլուխը մինչև գագաթնակետ լցվում էր թղթադրամներով: Թղթադրամների քանակությամբ որոշվում էր, թե որքանով է զորավոր կախարդի անեծքները: Կախարդական ծեսը կարող էր տևել ամբողջ գիշեր, մինչև առավոտ:
Ժամանակին իմ ծանոթների մեջ կար մեկը, ով հայտարարում էր, որ նա դիվահարված է կուսության ոգիով, Նա պնդում էր, որ կարող է վռնդել գրեթե ցանկացած դևի, քանի որ հենց կուսական ոգիներն են ավելի զորավոր մնացած բոլոր ոգիներից: Այդ մարդը ասում էր, որ, եթե նա հանդիպի դևի, որն իրենից ավելի զորավոր է, ապա նա ավելի շուտ կխեղդվի, քան թե այդ դևին կվռնդի: Թերևս, նա հաստատում էր, որ կարող է քշել բոլոր տեսակի դևերին: Այդ մարդը կախարդ էր:
Սովորական կյանքում նա ոչ մի բանով չէր տարբերվում շրջապատի մարդկանցից: Բայց հենց որ ինչ-որ մեկը դիմում էր նրան, խնդրելով վռնդել դևերին, այդ մարդը անմիջապես կերպարանափոխվում էր: Նա հագնվում էր իր կախարդության հագուստները և բեմականացումը սկսվում էր: Սնոտիապաշտությունն այնքան ամուր էր նստած մարդկանց գլուխներում, որ նրանք հետևում էին նման պարզունակ կրոններին, որոնք ոչ մի ընդանուր բան չունեին Աստծո Խոսքի հետ: Եվ այդ սնոտիությունը դրդում էր մարդկանց հավատալ այդ վայրենությանն ու անհեթեթությանը: 
Այլ բառերով ասած, մարդիկ ստեղծում էին իրենց սեփական պաշտամունքն ու կրոնները: Այդ պատմության օրինակով, որը ես նոր պատմեցի, մենք տեսնում ենք, թե մարդիկ ինչպես են իրենց համար ստեղծում աստվածներ: Մարդու մեջ դրված է պաշտամունքի առարկաներ ստեղծելու բնազդ: Դրա համար, եթե մարդուն ասենք, որ Հիսուսը խաչվել է նրա համար, ապա զգացմունքներով լցված՝ կուրորեն նա կհավատա դրան: Եվ եթե մարդկանց ասում են, որ Հիսուսը Աստծո որդին է և Արարիչը, ով ստեղծել է ամբողջ աշխարհը, ապա դա նրանց դուր է գալիս և նրանք նորից անխոս կերպով հավատում են: Մարդկանց դուր է գալիս լսել. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ միայն ինձանով», և նրանք նորից անխոս հավատում են դրան, եթե նույնիսկ չեն հասկանում լսված խոսքերի ճշմարիտ իմաստը: Քանի որ Աստծո յուրաքանչյուր Խոսք ճշմարտություն է, ապա մարդը, նույնիսկ առաջին անգամ լսելով այն, ասում է, որ ինքը պարզապես սիրում է Հիսուսին: 
Սակայն, Հիսուսը կգա դատելու մարդկանց, ում սրտերը առաջվա նման լի են մեղքերով, չնայած որ նրանք հայտարարում են, որ հավատում են Հիսուսին: Նա նաև կգա, որպեսզի Իր հետ վերցնի նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր չգիտեն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտության մասին և Հիսուսին հավատացողները համաձայն Նրա մասին ունեցած՝ իրենց սեփական պատկերացումներին, նրանք վերջ ի վերջո գիտակցում են, որ իրենք իսկական մեղավորներ են, ովքեր ի վիճակի չեն ապրելու համաձայն Աստծո Օրենքներին: 
Նրանք դա հասկանում են մի տասը տարի անց այն բանից հետո, երբ առաջին անգամ լսում են Հիսուսի մասին: Ես նույնպես հավատացի Հիսուսին՝ բացարձակապես ինքնաբերաբար, ինձ այդպես ճիշտ էր թվում: Ես ամեն ժամանակ երգում էի փառաբանության օրհներգեր՝ լցված լինելով Հիսուսի հետ հանդիպման երջանկությամբ: Սակայն, այն բանից հետո, երբ ես ճանաչեցի Հիսուսի մասին եղած ճշմարտությունը, ես ճանաչեցի նաև Օրենքը, իսկ ճանաչելով Օրենքը, ես եկա իմ մեղքերի գիտակցությանը: 
Իմանալով իմ մեղքերի մասին, ես հասկացա, որ ինձ սպասվում է մեղքի համար նախատեսված հավիտենական պատիժը, և որպես արդյունք՝ հավիտենական չարչարանքներ և տառապանքներ: Որպեսզի խուսափեմ այդ տառապանքներից, ես անկեղծորեն զղջացի: Սակայն, նման հավատքը նման էր այն սնոտիությանը, որի պատճառով մարդիկ օրհնություն ստանալու մղումով երկրպագում էին այն ամենին, ինչ նրանց շրջապատում էր: Այն բանից հետո, երբ ես ճանաչեցի Օրենքը, որը գրված է Աստծո Խոսքում և գիտակցեցի իմ մեղքերը, իմ սիրտն այնպես էր ցնցվել, որ ես ապաշխարության աղոթքներ սկսեցի բարձրացնել առ Աստված: Եվ այդ աղոթքներն իսկապես բերեցին ինձ որոշ զգացմունքային թեթևություն: Սակայն, մեղքը դեռևս մնում էր իմ գիտակցության մեջ և ես առաջվա նման տառապում էի՝ հասկանալով, որ իմ հոգին տակավին դեռ մեղքի գերության մեջ է:
Այս կերպ, ես հավատացի Հիսուսին և սիրեցի նրան ոչ թե այն բանի համար, որ ես մեղքի գերության մեջ էի, այլ հակառակը, ես գիտակցեցի իմ մեղքերը այն պատճառով, որ ես հավատացի Հիսուսին: Եվ իմ մեղքերի գիտակցությունը բերեց ինձ անբացատրելի տառապանքներ: Ինձ նույնիսկ սկսեցին այցելել մտքեր այն մասին, որ ես վաղ եմ հավատացել Հիսուսին: Ես հասա այն բանին, որ սկսեցի զղջալ, որ ճանաչել եմ Հիսուսին ու հավատացել եմ Նրան այսքան վաղ հասակում: Սակայն ես պարզապես արդեն չէի կարող դադարել հավատալուց: Եվ փորձելով ազատվել մեղքի կապանքներից՝ ես անդադար աղոթում էի ապաշխարության համար: Սակայն ամեն բան ապարդյուն էր, քանի որ այդ աղոթքները չէին կարող արմատապես լուծել իմ մեղքերի խնդիրները: Սովորաբար մարդիկ մեղք գործելով, նույնիսկ չեն կասկածում այն մասին, որ մեղք են գործում: 
Բայց հենց որ սկսում են հաճախել եկեղեցի, նրանք իմանում են Օրենքի մասին և գիտակցում իրենց մեղքերը: Եվ գիտակցելով իրենց մեղքը՝ մարդիկ դառնում են իրենց մեղքերի պատանդները: Սկզբում նրանք փորձում են լուծել իրենց մեղքերի խնդիրը նրանով, որ սկսում են բարձրացնել ապաշխարության կրակոտ աղոթքներ: Բայց, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ուժգնորեն են նրանք գիտակցում, թե որքան ամուր են մեղքի կապանքները, և որ անհրաժեշտ է ստանալ մեղքերի ներում: Նշանակություն չունի, թե որքան հաճախ են մարդիկ աղոթում իրենց մեղքերի ներման համար: 
Որքան շատ են նրանք աղոթում, այնքան ավելի են հասկանում, որ իրենց մեղքերը անհետանալու փոխարեն դառնում են ավելի ակնհայտ և ավելի են հիշեցնում իրենց մասին: Այդ պահից, մարդիկ սկսում են վերջնականապես մոլորվել իրենց հոգևոր կյանքի լաբիրինթոսում և շարունակում են տառապել: Նրանք իրենք իրենց հարց են տալիս. «Ես ինձ լավ էի զգում, երբ առաջին անգամ լսեցի Հիսուսի մասին: Բայց ինչո՞ւ է ինձ համար ավելի և ավելի ծանր թվում և ավելի ծանր է դառնում 5-ից 10 տարի անց»: Մարդիկ հանկարծ հասկանում են, որ նույնիսկ իրենց փրկության մեջ ունեցած համոզվածությունը, որը սկզբում այնքան ամուր էր, հիմա գործնականում բացակայում է իրենց մոտ: Կարծելով, որ իրենք մեղավորներ են դառել Հիսուսին հավատալուց հետո՝ այդ մարդիկ սկսում են հարմարեցնել իրենց հավատքին ամենահնարավոր վարդապետություններ, և արդյունքում վերածվում են կույր կրոնական ծայրահեղականների: 
Քանի որ այս մարդիկ տեղյակ չեն ճշմարտությունից, որն ասում է, որ Հիսուսը փրկեց նրանց իրենց մեղքերից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, նրանք վերջնականապես վերածվում են սովորական կրոնական ֆանատների: Չնայած այն բանին, որ իրենք հայտարարում են իրենց Հիսուսի մասին ունեցած հավատքի մասին, նրանց սրտերը առաջվա նման դեռ չունեն հանգիստ: Նմանատիպ մարդիկ արդեն չեն կարող փոխել Աստծուն ուրիշ աստվածիկների հետ, քանի որ հիմա նրանք գիտեն, որ հավատալ ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բանի, բացի Աստծուց, նշանակում է զբաղվել կռապաշտությամբ: Նրանք չեն կարող հավատալ ուրիշ աստծո, որովհետև հստակ գիտեն, որ Հիսուսը Աստծո Որդին է և միայն Նա է Աստված և միայն Նա է իրենց Փրկիչը: Բայց, քանի որ նրանք չգիտեն ճշմարտության մասին, նրանք ապրում են տառապանքների մեջ՝ անդադար չարչարվելով իրենց մեղքերի կողմից: 
Ահա, թե ինչու նրանք պետք է գիտենան այն մասին, որ Հիսուսը եկավ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Նրանք պետք է գիտենան և հավատան դրան: Այն քրիստոնյաներն, ովքեր վերածվել են կրոնական ծայրահեղականների, նույնպես գիտեն, որ Հիսուսը Թագավոր է, որ Նա թափել է Իր արյունը խաչի վրա, և որ Աստվածաշնչի Խոսքը Աստծո Խոսքն է:
Սակայն, նրանք չգիտեն այն, որ Իր մկրտությամբ Հիսուսը վերցրեց Իր վրա ոչ միայն նրանց մեղքերը, այլ՝ նաև աշխարհի մեղքերը: Եվ հենց այս անտեղյակությունը, հանգեցնում է այն բանին, որ նրանք, չնայած Հիսուսի նկատմամբ ունեցած հայտարարագրված հավատքին, շարունակում են մնալ մեղավորներ և վեջ ի վերջո կհայտնվեն այնտեղ, որտեղ և հարկն է գտնվելու մեղավորներին: Քանի որ նմանատիպ քրիստոնյաները չնչին պատկերացում անգամ չունեն այն մասին, թե ինչ կերպ է Հիսուսը ոչնչացրել իրենց մեղքերը, նրանք հավատում են՝ հենվելով իրենց սեփական ինքնաբուխ զգացմունքների վրա: Որպես արդյունք, իսկական իրականությունը չի համապատասխանում նրա հետ, ինչին նրանք հավատում են: Դա նման է այն բանին, թե ինչպես է կույրը շոշափում փղին, փորձելով որոշել, թե ինչ է գտնվում իր առջև: Ահա, թե ինչու այդ մարդիկ չունեն չնչին պատկերացումն անգամ այն մասին, թե ինչն է վերջապես սխալ իրենց հավատքի մեջ, և ահա, թե ինչու են նրանք նորից ու նորից հայտնվում խուճապի մեջ և ընկնում հուսահատության մեջ:
 

Ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մենք չհավատանք կապուտակ թելի ճշմարտությանը

Ի՞նչ տեղի կունենար, եթե մենք չհավատայինք Հիսուսին, որպես մեր Փրկչի՝ ուշադրություն չդարձնելով խորանի սրահի դարպասների վարագույրների կապուտակ թելերին: Աստված պատվիրեց պատրաստել խորանի սրահի դարպասների վարագույրները կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Իսկ ի՞նչ կասեր Նա, եթե Մովսեսը պատվիրեր իսրայելացիներին, որ նրանք պատրաստեին վարագույրը միայն ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, և որ իսրայելացիները իսկապես գործեին այդպիսի վարագույր: Կընդուներ արդյո՞ք Աստված այդպիսի վարագույրները, որպես խորանի սրահի դարպասների վարագույր: Նա երբեք դա չէր անի: Աստված պատվիրեց իսրայելացիներին պատրաստել խորանի սրահի դարպասների վարագույրները չորս տարբեր թելերից և, եթե այն պատրաստված չլիներ հենց այդպես, ապա այն չէր կարող երբևէ համարվել խորանի սրահի դարպասների վարագույր: 
Քանի որ այդ չորս տեսակի թելերից և ոչ մեկը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել, Խորանի սրահի դարպասների վարագույրները պետք է գործված լինեին կապուտակ, ծիրանագուն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Մենք ազատվեցինք մեր մեղքերից՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, ով լինելով նույն ինքը Աստված, մարդկային մարմնով եկավ այս երկիր, որպես մեր Փրկիչը, Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով սպիտակի աստիճան լվացրեց մեզ մեր մեղքերից: Խորանի սրահի դարպասների վարագույրների գույները մեզ ասում են այն մասին, թե ինչպես մենք պետք է հավատանք Հիսուսին, որպեսզի մեր մեղքերից փրկվենք: Բոլոր նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, որն իրենից խորհրդանշում է խորանի սրահի դարպասների վարագույրները, փրկվեցին իրենց մեղքերից: Նրանք, բոլորը ստացան մեղքերի թողություն: Հիսուս Քրիստոսը լվաց մեզ մեր բոլոր մեղքերից՝ դարձնելով մեզ ձյան նման ճերմակ: Հիսուս Քրիստոսը դարձավ մեր իսկական Փրկիչը: 
Սա է իսկական ճշմարտությունը, որը ցուցադրված է խորանի դարպասների վարագույրներում: Եվ չնայած դրան, տակավին դեռ բազմաթիվ մարդիկ այսօր չեն հավատում այն բանին, որ կապուտակ թելը մասնակից է մեր փրկությանը, թեև միևնույն ժամանակ հավատում են ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին: 
Պատրաստվելով գրել այս գիրքը՝ ես մի անգամ մտա քրիստոնեական գրքերի խանութ: Այնտեղ գտա բազմաթիվ գրքեր խորանի մասին, որոնք գրված էին հայտնի քրիստոնյա ուսուցիչ-աստվածաբանների կողմից: Նայելով այդ գրքերը՝ հայտնաբերեցի, որ հեղինակներից ոմանք ընդհանրապես ոչինչ չեն ասում խորանի դարպասների վարագույրների մասին, իսկ մյուսները անհիմնորեն հաստատում են հետևյալը. «Ինչի՞ մասին են մեզ ասում խորանի սրահի դարպասների վարագույրների կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը: Կապուտակ գույնը երկնքի գույնն է, և այն նշանակում է, որ Հիսուսը Աստված է: Կարմիր գույնը նշանակում է Նրա անգին արյունը, որը Հիսուսը թափեց Խաչի վրա՝ գալով այս երկիր, ծիրանագույնը ասում է մեզ այն մասին, որ Նա Թագավոր է»:
Նման մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում ճշմարտությանը: Այն փաստը, որ Հիսուսը Աստված է, հաստատվում է ծիրանագույն թելերի միջոցով: Եթե Աստված ծիրանագույն թելերի միջոցով արդեն ասել է մեզ, որ Հիսուսը թագավորաց Թագավորն է և Տերն է տիրակալների, ապա ինչո՞ւ պիտի Նա նորից դա կրկնի կապուտակ թելերի միջոցով: Չբացահայտելով կապուտակ թելերի գաղտնիքը՝ մարդիկ սխալ են մեկնաբանել նրա հոգևոր իմաստը: 
Վերը նշված գրքերի հեղինակները գիտեն միայն Հիսուսի Խաչի վրա թափած արյան մասին, և դրա համար հատուկ ուշադրություն են դարձնում կարմիր թելերին: Նկարների վրա, որոնք հանդիպում են այդ գրքերում, խորանի սրահի դարպասների վարագույրների պատկերներում գերակայում է սպիտակ և կարմիր գույները: Եվ դա այն ժամանակ, երբ խորանի սրահի դարպասների վարագուրների վրա պետք է հստակորեն ներկայացված լինեն բոլոր չորս գույները՝ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը: Այդ նկարներում մենք տեսնում ենք հիմնականում կարմիր և սպիտակ թելերը, թեթևակիորեն միախառնված ծիրանագույն թելով և ոչ մի ակնարկ չկա կապույտ թելի մասին:
Աշխարհում այնքան շատ մարդիկ կան, որ հայտարարում են իրենց հավատքի մասին, միևնույն ժամանակ չիմանալով կապուտակ թելերի ճշմարտության մասին: Այսօր շատերը հաստատում են, որ կարող են փրկվել միայն Հիսուսի արյանը հավատալով: Նրանք խոսում են փրկության մասին, նույնիսկ չգիտենալով, որ Իր մկրտությամբ Հիսուսն արդեն Իր վրա է վերցրել աշխարհի բոլոր մեղքերը, որպեսզի մեր փոխարեն կրի դրանց պատիժը: Նմանատիպ մարդկանց սրտերը ընդմիշտ կմնան մեղքերով լի: Այսօր, վաղը և մինչև ի մահ այս մարդկանց կչարչարի տառապանքը, քանի որ նրանք չեն կարող ազատվել իրենց մեղսունակությունից: Նրանք ասում են. «Ես Աստծո առջև կմնամ մեղավոր, մինչև ի մահ»: Բայց, ինչպիսի՞ ճիշտ հավատքի մասին կարող է խոսքը լինել, երբ մարդը հավատալով Հիսուսին՝ շարունակում է հայտարարել, որ նա մինչև ի մահ կմնա մեղավոր: 
Մի՞թե մենք չենք դառնում արդարներ, այն բանից հետո, երբ հավատում ենք Հիսուսին: Մի՞թե Երկնային Թագավորությունը չի հանդիսանում այն վայրը, որտեղ կբնակվեն նրանք, ովքեր հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը, դարձել են անմեղներ: Այո, Երկնային թագավորությունը այն վայրն է, որտեղ բնակվելու են արդարները, բայց ոչ՝ մեղավորները: Միայն արդարները կարող են մտնել Աստծո Թագավորություն, նրանք, ովքեր վերջնականապես փրկված են իրենց մեղքերից և դարձել են անմեղներ:
Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք ցմահ մեղավորներ են և միևնույն ժամանակ հավատում են Հիսուսին, չունեն փրկության վստահություն, քանի որ չգիտեն կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտության մասին: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե որքան հաճախ են նրանք հայտարարում Նրան հավատալու մասին: Նույնիսկ հավատալով Հիսուսին և Նրան աղոթքներ բարձրացնելով՝ նրանք ամենևին էլ վստահություն չունեն, որ իրենց աղոթքները կլսվեն: Չնայած նրան, որ այս մարդիկ հավատում են Հիսուսին, սակայն Նա չի օգնում նրանց և չի սիրում: Նրանց կարող է թվալ, որ Նա սիրում է իրենց, երբ իրենք արտահայտում են իրենց բարեպաշտությունը: Բայց, երբ նրանց կրքերը թուլանում են, այդ մարդիկ իրենց զգում են Աստծո կողմից լքված և իրենց նույնիսկ թվում է, որ Աստված ատում է իրենց: Նրանք մտածում են, որ Աստված սիրում է իրենց և ուղարկում է օրհնություններ, միայն այն ժամանակ, երբ իրենք ընծաներ են բերում և գոհաբանություն մատուցում Նրան, բայց դադարում է նրանց սիրել, երբ նրանք դադարում են դա անել: Երբ վրա են հասնում դժվար ժամանակներ, մարդիկ կարծում են, որ Աստված ատում է իրենց: Նրանք չեն կարող հասկանալ, թե ինչու համար է իրենց վրա թափվել այս փորձությունները և արդյունքում սկսում են հայհոյել Աստծուն իրենց դժբախտությունների համար: Այդպիսի պահերին նրանք այլևս չեն հավատում Նրան: 
Եվ որպես արդյունք քանդվում է վստահության կամուրջը, որը գոյություն ուներ մարդու և Աստծո միջև: Այս մարդկանց հավատքը կասկածելի է և տատանվող, քանի որ այն հանդիսանում է նրանց սեփական զգացմունքների և խորհրդածությունների արդյունքը: Եվ երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ, մենք պետք է մի կողմ դնենք մեր զգացմունքները: Գալով Աստծո մոտ, մենք պետք է ունենանք անհողդող հավատք, որ Իր մկրտությամբ և արյունով Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ, ում համար մեղքերի պատճառով սահմանված էր հայտնվել դժոխքում: Աստծո Խոսքի և Օրենքի Խոսքի առջև, ջրի և Հոգու ավետարանի առջև մենք պետք է խոստովանենք, որ բոլորս, առանց բացառության, դատապարտված էինք դժոխքի տառապանքներին: Միայն գիտենալով և հավատալով, թե որքան մեղավոր էակներ ենք մենք և նաև այն բանին, թե ինչպես է Աստված մեզ փրկել մեր մեղքերից՝ մենք կարող ենք գիտակցել, որ Հիսուս Քրիստոսը դարձավ մեր ճշմարիտ Փրկիչը:
 

Միայն ճշմարիտ հավատքով է, որ մենք կարող ենք ձեռք բերել փրկության պարգևը

Այսպիսով, դուք և ես պետք է հասկանանք, որ մենք փրկված ենք մեր մեղքերից ոչ թե մեր առաքինությունների կամ բարեպաշտության շնորհիվ, այլ՝ հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին: Մենք պետք է գիտենանք և հավատանք, որ մեզ մեր մեղքերից փրկելու համար Հիսուս Քրիստոսը մեզ մոտ եկավ Իր չորս արդար գործերի ճշմարտությամբ: Հին Կտակարանում Նա խոստացավ մեզ մոտ գալ որպես Մեսիա, և Նա իսկապես եկավ այս երկիր և Իր մկրտությամբ վերցրեց մեր և ողջ աշխարհի մարդկանց մեղքերը: Այնուհետև, Նա այդ մեղքերը կրեց Խաչի վրա՝ խաչվելով թափեց Իր արյունը և մահացավ աղաղակելով. «…կատարվեց» (Հովհաննու 19:30): Երրորդ օրը հարություն առնելով մեռելներից՝ Նա դեռևս 40 օրերի ընթացքում երևաց Իր առաքյալներին և վկայեց նրանց Երկնային Թագավորության մասին: Այնուհետև, խոստանալով վերադառնալ, համբարձվեց երկինք, որտեղ նստեց Աստծո աջ կողմը: Մենք, բոլորս պետք է հավատանք սրան:
«Ես մեկընդմիշտ փրկեցի ձեզ Իմ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի գործերով: Եվ ես կվերադառնամ, որպեսզի Ինձ մոտ վերցնեմ նրանց, ովքեր հավատում են փրկությանը: Ես կտամ նրանց իրավունք՝ դառնալու Աստծո զավակներ: Ես կմաքրեմ մեղքերից նրանց, ովքեր սրտով հավատում են այս ճշմարտությանը և նրանց ձյունից ճերմակ կդարձնեմ: Ես նրանց Սուրբ Հոգին կտամ և Իմ զավակները կդարձնեմ»: Ահա, թե ինչ ասեց մեր Տերը:
Մենք պետք է հավատանք այս Խոսքին: Մեր Տերն արդեն կատարել է Իր խոստումը և այսօր, նույնպես գործում է նրանց կյանքի մեջ, ով բնակվում է այս երկրի վրա: Նա պահպանում է բոլորին, ովքեր հավատում են փրկության ճշմարտությանը և վկայում է նրանց Երկնային Թագավորության մասին: Մենք փրկվեցինք մեր Տերոջ մկրտության և արյան շնորհիվ, և դրա համար էլ բնակվում ենք Աստծո ողորմության և սիրո մեջ՝ մնալով նրա հովանու և պաշտպանության ներքո: Եվ այդ պատճառով էլ մենք ապրում ենք արդարի կյանքով: 
Հավատալով մենք ազատվեցինք մեր մեղքերից, քանի որ Նա փրկեց մեզ: Երբ խորանի մասին այս գիրքը թարգմանվի աշխարհի տարբեր լեզուներով, ես վստահ եմ, որ երկրի բոլոր մարդիկ հավատալով ճշմարտությանը՝ կփրկվեն իրենց բոլոր մեղքերից: Նրանք, ովքեր հայտարարում են, որ մեղքերի ներումը գալիս է միայն Հիսուսի արյան հավատքով, այլևս չեն կարողանա նմանատիպ հայտարարություն անել, որովհետև կգան այն գիտակցության, թե որքանով էր սխալ իրենց հաստատումները: Այս մարդիկ այլևս չեն կարողանա որևէ կեղծ ուսմունքի հարել և միևնույն ժամանակ հայտարարել, որ հենց դա էլ հանդիսանում է փկության ճանապարհը: Այս մարդիկ այլևս չեն կարողանա ասել, որ իրենք փրկված են միայն Հիսուսի արյան հավատքով:
Խորանի դարպասների վարագույրները ցուցադրում են մեզ ջրի և Հոգու ավետարանը: Այն մեզ հայտնում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի փրկության Խոսքը: Եթե մենք ուրախությամբ և գոհունակությամբ ենք հավատում փրկության պարգևին, ապա մենք բոլորս կարող ենք ստանալ մեղքերի ներում, քանի որ Աստծո հին կտակարանային մարգարեության Խոսքը կատարվեց Նոր Կտակարանում, և մենք իսկապես փրկվեցինք մեր բոլոր մեղքերից Նրա մկրտությամբ և խաչելությամբ: Այդ Խոսքը պարզունակ է և միևնույն ժամանակ կատարյալ: 
Սակայն, եթե դուք անկեղծությամբ չեք հավատում դրան, ապա աշխարհի բոլոր գիտելիքները չեն կարողանա օգնել ձեզ հասկանալու այն: Այդ պատճառով, մենք պետք է հավատանք Նրա Խոսքին: Դուք և ես պետք է անհապաղ հավատանք ջրի և Հոգու ավետարանին, քանի որ այս ճշմարտությունն այնքան անգին է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ չգիտենանք այն: Բացելով մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը, Աստված շնորհիվ մեր հավատքի, թույլ տվեց մեզ ձեռք բերել փրկության անգին պարգևը: 
Մենք, ովքեր հավատում ենք այս ճշմարտությանը, շնորհակալություն ենք հայտնում Աստծուն Իր սիրո համար: Սակայն աշխարհում տակավին կան մարդիկ, ովքեր դեռ մնում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությունից անտեղյակ և ուրիշներին առաջնորդում կեղծ ճանապարհով: Մենք այս մարդկանց նույնպես ցանկանում ենք բացել ճշմարտությունը: Մենք քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը նրանց, ում սրտերը տառապում են՝ այս ճշմարտությունը չիմանալու պատճառով: Մենք ցանկանում ենք, որ այս մարդիկ ազատագրվեն իրենց մեղքերից և մտնեն այն դռնով, որը տանում է դեպի փրկություն: Այն մարդիկ, ովքեր հավատում են մեր կողմից քարզվող Խորանի ճշմարտությանը, կփրկվեն, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, կդատապարտվեն իրենց մեղքերի համար: Եթե մենք որոշել ենք հավատալ Հիսուսին, ապա պետք է հավատանք Նրան՝ գիտենալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությունը:
Ի սկզբանե, ոչ մի մարդ չի կարող գիտենալ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությունը: Աստված ասեց մեզ. «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32): Ի՞նչ է ճշմարտությունը: Ճշմարտություն է հանդիսանում փրկության բարի լուրը (Եփեսացիս 1:13), բնականաբար՝ ջրի և Հոգու ավետարանը, որը մեզ բացվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի մեջ: Ճշմարտության նկատմամբ ճիշտ հավատքը հանդիսանում է իմաստի ճիշտ հասկացությունը, որը կայանում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և նրանց նկատմամբ ունեցած հավատքի մեջ:
Ինչո՞ւ Աստված ասեց, որ ճշմարտությունը մեզ կազատի: Ինչպե՞ս դուք ազատվեցիք ձեր մեղքերից: Հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին՝ դուք ոչ միայն փրկվեցիք ձեր մեղքերից, այլ նաև Սուրբ Հոգին լցվեց ձեր սրտերում: Արդյո՞ք ձեր սրտերի և մտքերի մեղքերն անհետացան: Իրո՞ք ամբողջ սրտով հավատում եք, որ Աստված իսկապես հանդիսանում է ձեր Հայրը: Քանի որ Աստված որպես զավակներ ընդունում է միայն նրանց, ովքեր անմեղ են, ապա Նա հաստատում է այն մարդկանց հավատքը, ովքեր հավատում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին, որից պատրաստված էին խորանի սրահի դարպասների վարագույրները: Մեղավորները չեն կարող Աստծո զավակներ լինել: Աստծո զավակներ կարող են լինել միայն վերստին ծնված մարդիկ, նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին՝ միակ Ավետարանին, որը մեզ տվեց Հայր Աստվածը:
Չնայած բազմաթիվ դժվարություններին, աղետներին և տառապանքներին, որի հետ բախվում ենք այս երկրի վրա, մենք երջանիք ենք, քանի որ Աստված բնակվում է մեզանում: Չնայած այն բանին, որ մենք տկար ենք և անկատար, մենք ապրում ենք օրհնված կյանքով՝ հավատալով Աստծո արդարությանը և ամբողջ աշխարհով մեկ քարոզում ենք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ավետարանը՝ ավետարան, որով ձեռք է բերվում Աստծո արդարությունը: 
Ես անասելի շնորհակալ եմ Աստծուց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի համար: Երբ առաջին անգամ լսեցի Նրա մասին և հավատացի Նրան, իմ սիրտը տակավին դեռ մեղքի մեջ էր մնում, և ես տառապում էի այդ պատճառով, չնայած իմ կրակոտ հավատքին: Եվ ամենևին կարևոր չէր, որ ես գիտակցեցի իմ հավատքը Հիսուսի նկատմամբ, մեղքը բացահայտ ներկա էր իմ գիտակցության մեջ: Պարզելու համար, թե մարդը մեղավոր է Աստծո առջև, թե ոչ, կարելի է միայն նայելով նրա գիտակցությանը: Այլ բառերով ասած, մարդիկ, ում գիտակցության մեջ տակավին դեռ առկա է մեղքը, նրանք են, ովքեր դեռ չեն կարողացել ստանալ մեղքերի ներում: 
Դրա համար, երբ ինձ չհաջողվեց ճանաչել ճշմարտությունը, որը կարող էր լուծել իմ մեղքերի խնդիրները, Աստված եկավ ինձ մոտ Իր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի Խոսքով:
Այդ Խոսքը մենք գտնում ենք վերը ուսումնասիրված Մատթեոսի ավետարանի 3:13-17-րդ հատվածում: «…Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթևոս 3:15): Այդ ժամանակ ես գիտակցեցի և հավատացի, որ երբ Հիսուսն Իր մկրտությունից հետո դուրս եկավ ջրից, Աստված վկայեց Նրա հավատարմությունը, և քանի որ Հիսուսի մկրտությամբ լվացվեցին բոլոր մեղքերը, ապա իրագործվեց ամբողջ արդարությունը:
Երբ Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսից, իմ բոլոր մեղքերն ամբողջությամբ փոխանցվեցին Նրան, իսկ խաչի վրա այդ մեղքերը լվացվեցին Նրա արյունով: Հենց այն պահին, երբ ես հասկացա Հիսուսի մկրտության պատճառը և հավատացի դրան, ես գտա մեղքերիս, թվում է թե անլուծելի, հարցի պատասխանը, քանի որ իմ բոլոր մեղքերը միանգամից դադարեցին գոյություն ունենալ: Ես անսահման շնորհակալ եմ մեղքերի ներման ճշմարտության համար: Ես շնորհակալ էի նրա համար, որ ստացա մեղքերիս ներում՝ գիտենալով և հավատալով, որ ջրի և Հոգու ավետարանը Աստծո ճշմարիտ Խոսքն է: 
Աստված ինձ այցելեց Իր գրված Խոսքի միջոցով և ես հավատում եմ Նրան իմ ամբողջ սրտով և շնորհիվ ջրի և Հոգու Խոսքին, ես ստացա մեղքերիս ներում: Այդ պահից, Հին և Նոր Կտակարանների Խոսքով, ես քարոզում էի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ավետարանը բազմաթիվ մարդկանց, և նույնիսկ հիմա, ես առաջվա նման շարունակում եմ մարդկանց տանել մեր փրկության ճշմարտությունը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ գիտենան, որ ճշմարիտ ավետարանը ինչ-որ մի բան չէ, որը հայտնվել է մարդկային խորհրդածությունների կամ էլ զգացմունքային ցնցումների արդյունքում:
Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով մեր Տերը լվաց մեր բոլոր մեղքերը: Շնորհիվ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի, ամեն մարդ այս երկրի վրա կգա փրկության ճշմարտության հստակ հասկացությանը և կգիտակցի այն, որ այդ ճշմարտությունը ոչ այլ ինչ է, քան՝ ջրի և Հոգու ավետարանը: Այս ճշմարտությունը անհրաժեշտ է մարդկանց, նամանավանդ հիմա, ժամանակների վախճանին: Եվ բազմաթիվ մարդիկ կհավատան դրան:
Ներկայիս ժամանակներն այնպիսին են, որ մարդիկ մոռացել են արդարության մասին և աշխարհում կատաղորեն պտտվում է չարությունը: Եթե մարդու համար վրա են հասնում դժվար ժամանակներ, ապա ի սկզբանե նրա մեջ դրված արատներն ու չար էությունը դուրս են պրծնում նրանից: Բայց, չնայած դրան, մեր Տերը փրկեց մեզ մեր մեղքերից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ավետարանով: Այս շնորհքն անգին է և մենք ի վիճակի չենք բավարար կերպով գոհանալու Մեր Տիրոջից: Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ Հիսուսից մեր ամբողջական փրկության համար, քանզի անասելի ուրախությունն ու երջանկությունը պատում են ինձ:
Հիմա աշխարհը սրընթաց մոտենում է ժամանակների վախճանին, որը կանխատեսված էր Աստծո կողմից: Աշխարհն արդեն կանգնած է իր վախճանի շեմին: Այնպիսի ժամանակներ են վրա հասել, որ ավելի քիչ մարդիկ են մնում, ովքեր անկեղծորեն ծառայում են Աստծուն և ժամանակներ, երբ նույնիսկ քրիստոնյաների հավատքն է ցնցվում: Եվ եթե դուք հիմա փորձում եք նվիրվել ինչ-որ մի ուրիշ բանի, որը տարբերվում է ջրի և Հոգու ճշմարտությունից, ապա այդ փորձերից հետո, ձեր սրտի վրա կմնան միայն արյունահոս վերքեր: 
Եթե հավատալով Աստծուն՝ դուք չեք հավատում կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ավետարանին, ապա դուք կհայտնվեք կատարյալ շփոթության և մոլորության մեջ, քանի որ ձեր սրտերում չի գտնվի ոչ մի արժեքավոր բան, որը կկարողանար բարի պտուղներ բերել: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ավետարանը հանդիսանում է ճշմարտություն, որը լույս է տանում և միայն այս ավետարանն է, որ այս խավար աշխարհի համար հանդիսանում է լավագույն ավետարանը: 
Այն փաստը, որ մենք ապրում ենք ճշմարտության հավատքով, ստանալով մեղքերի ներում, որը բացվում է խորանում՝ մեզ համար մեծ երջանկություն է և թանկագին պարգև և օրհնություն: Ոչ թե ցուցադրական, այլև ճշմարիտ ուրախությունն է լցվում մեր սրտերի մեջ, քանի որ մենք գիտենք և հավատում ենք ճշմարտությանը, որը բացվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, որից էլ գործված էր խորանի սրահի դարպասների վարագույրները: 
Իսկ դուք հավատո՞ւմ եք ճշմարտությանը, որը բացվում է խորանի սրահի դարպասների վարագույրներում: Դուք պետք է գիտենաք այս ճշմարտությունը և հավատաք նրան: