(Ելից 27:1-8)«Եվ զոհի սեղանը Սատիմի փայտից շինես, երկարությունը հինգ կանգուն և լայնությունը հինգ կանգուն, սեղանը քառակուսի լինի, և նրա բարձրությունը երեք կանգուն: Եվ նրա եղջյուրները նրա չորս անկյունների վրա շինես. Նրա եղջյուրներն իրանից լինեն. և նրան պղինձով պատես: Եվ նրա մոխիրները ժողովելու համար նրա թաղարները՝ և նրա թիակները՝ և նրա կոնքերը՝ և նրա մսահանները՝ և նրա կրակարանները շինես: Եվ նրան մի ցանցակերպ գահավորակ շինես պղնձից. և ցանցի վրա չորս պղնձե օղակ շինես՝ նրա չորս անկյունների վրա: Եվ նրան դնես սեղանի շրջանակի տակ ներքևից, որ ցանցը մինչև սեղանի կեսը լինի: Եվ սեղանի համար ձողեր շինես, ձողերը Սատիմի փայտից. և նրան պղնձով պատես: Եվ նրա ձողերը օղակների մեջ պիտի անցվին. և ձողերը սեղանի երկու կողքերը լինեն՝ նրան վեր առնելու համար: Մեջը դատարկ՝ և տախտակներից շինես նրան. Ինչպես որ սարում քեզ ցույց տվավ, այնպես պիտի շինեն»:

Ես կուզենայի խոսել հավատքի մասին, որը բացահայտվում է ողջակիզության զոհասեղանի մեջ: Երբ իսրայելացիները խախտում էին Աստծո Օրենքների 613 հոդվածներից թեկուզ մեկը կամ Նրա պատվիրանները, որը նրանք պետք է ամեն օր պահպանեին, և երբ նրանք խոստովանում էին իրենց հանցանքները, ըստ Աստծո սահմանած զոհաբերության արարողության, նրանք զոհ էին մատուցում անարատ կենդանի: Այն վայրը, որտեղ նրանք այդ զոհը մատուցում էին, կոչվում էր զոհասեղան, ողջակիզության զոհասեղան: Բազմաթիվ իսրայելացիներ ստացան մեղքերի քավություն՝ իրենց ձեռքերը դնելով ողջակիզության անարատ կենդանու գլխին: Նրանք կտրում էին կենդանու կոկորդը և թափում նրա արյունը, որը ցողվում էր ողջակիզության զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ արյան մնացորդը թափվում էր գետնին, և այնուհետև այրում էին զոհի միսը զոհասեղանի վրա:
Ինչպիսի՞ն է ողջակիզության զոհասեղանի հոգևոր նշանակությունը
Ողջակիզության զոհասեղանը, որի չափսերն էին 2.25 մետր երկարությամբ և լայնությամբ և 1.35 մետր բարձրությամբ, պատրաստված էր սատիմի փայտից և պատված պղնձե թիթեղով: Յուրաքանչյուր իսրայելացի, երբ նայում էր զոհասեղանին, հասկանում էր, որ դատապարտված է իր մեղքերի պատճառով և չի կարող խուսափել դրանց պատժից: Եվ ինչպես զոհաբերության կենդանին էր մահվան դատապարտվում, այնպես էլ իսրայելացիները գիտակցում էին, որ իրենք նույնպես պետք է մահանան իրենց մեղքերի համար: Սակայն, նրանք նույնպես հավատացին, որ Մեսիան կգա այս երկիր և կլվա իրենց մեղքերը՝ նրանով, որ իրենց իսկ մեղքերի պատճառով կդատապարտվի և կմատնվի մահվան, այնպես, ինչպես և զոհաբերության կենդանին:
Ողջակիզության զոհասեղանը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերը: Այնպես, ինչպես զոհաբերության անարատ կենդանին էր զոհաբերվում ձեռք դնելու միջոցով և արյուն թափում, նույնպես և Հիսուս Քրիստոսը եկավ որպես Աստծո Որդին և կրեց մեր բոլոր մեղքերի պատիժը: Այնպես, ինչպես Հին Կտակարանի զոհաբերության կենդանիները պետք է ձեռք դնելու միջոցով իրենց վրա վերցնեին բոլոր մեղքերը և արյուն թափեին, այնպես էլ Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, երբ Հովհաննես Մկրտչի կողմից ընդունում էր մկրտությունը և կրեց բոլոր մեղքերի պատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա:
Այսպիսով, ողջակիզության զոհասեղանը մեզ ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով փրկեց մեզ:
Որպեսզի իրենց մեղքերը ներվի, իսրայելացիները պետք է ողջակիզության զոհասեղանին իրենց զոհերը մատուցեին
Վերլուծելով Ղևտացիների գրքի 4-գլուխը, մենք տեսնում ենք, որ եթե օծված քահանաներից կամ թագավորներից ինչ-որ մեկը կամ էլ Իսրայելի ժողովուրդն ամբողջությամբ կամ էլ հասարակ ժողովրդից ինչ-որ մեկը մեղք էր գործում, ապա նրանք բոլորն էլ կարող էին ստանալ մեղքերի քավություն՝ որոշակի կենդանիներ զոհաբերելով Աստծուն: Դրա համար անհրաժեշտ էր ձեռքը դնել զոհաբերության կենդանու գլխին, սպանել նրան՝ թողնելով նրա արյունը և դնելով նրան ողջակիզության զոհասեղանին և զոհել այն Աստծուն:
Քանի որ ողջակիզության զոհասեղանը այն վայրն էր, որտեղ իսրայելացիները զոհ էին մատուցում իրենց հանապազօրյա հանցանքների համար, ապա սովորաբար չկար մի այնպիսի օր, որ այդ վայրը չլիներ մարդաշատ: Այն իսրայելացիները, ովքեր ցանկանում էին ազատվել իրենց մեղքերից, պատրաստում էին անարատ կենդանու, և այն բերում էին որպես ողջակիզության զոհ՝ զոհասեղանի վրա մատուցելու Աստծուն: Մեղավորները կենդանու գլխին ձեռք դնելով՝ դրան էին փոխանցում իրենց մեղքերը և որպես մեղքերի պատիժ, թափում էին նրա արյունը՝ կտրելով կենդանու կոկորդը: Այնուհետև քահանաները զոհաբերության կենդանու արյունը թափում էին ողջակիզության զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ հետո այրում էին կենդանու միսն ու ճարպը զոհասեղանին: Ահա, թե ինչպես էր Իսրայելի ժողովուրդը ստանում մեղքերի քավություն:
Անկախ նրանից, թե ով էր մեղավորը, լիներ նա ղեկավար, քահանայապետ կամ շարքային քահանա, կամ ողջ Իսրայելի ժողովուրդը, թեկուզ և հասարակ քաղաքացի, նրանք պետք է ստանային մեղքերի քավություն, որպես զոհ մատուցելով երինջ, այծ կամ ոչխար:
Մեղավորները կամ էլ նրանց ներկայացուցիչները պետք է ձեռք դնեին զոհի գլխին և սպանելով նրան՝ ցողեին նրա այրունը ողջակիզության զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ մնացած արյունը պետք է թափվեր գետնին, որից հետո զոհաբերության զոհի միսն ու ճարպը այրում էին, որպեսզի իրենց մեղքերը ներվեր: Այսպիսով, շատ մարդիկ պետք է զոհաբերության կենդանուն բերեին ողջակիզության զոհասեղանին զոհելու, ձեռք դնելով կենդանու գլխին, թափել նրա արյունը, և այդ արյունը փոխանցեին քահանային:
Զոհերը, որոնք մատուցվում էին ողջակիզության զոհասեղանին, պետք է անարատ լինեին առանց որևէ թերության: Եվ երբ մեղավորները զոհ էին մատուցում Աստծուն, նրանք պետք է վստահ լինեին, որ մատուցում էին կենդանիներ, որոնք Աստծո առջև իսկապես անարատ էին և միայն այդպիսի կենդանու գլխին ձեռք դնելով էր, որ բոլոր մեղքերը փոխանցվում էր զոհին:
Սովորաբար այն մարդը, ով մեղանչում էր, պետք է ինքը դներ իր ձեռքը զոհի գլխին, բայց երբ մեղանչում էր ողջ Իսրայել ազգը, ապա զոհի գլխին ձեռք էին դնում Իսրայելի ժողովրդի ներկայացուցիչները՝ ծերերը (Ղևտացիս 4:15): Իհարկե, զոհաբերության կենդանին, որի վրա ձեռք էին դնում, պետք է սպանվեր կոկորդը կտրելու և արյունը բաց թողնելու ճանապարհով: Այնուհետև պետք է զոհը այրվեր զոհասեղանի վրա:
Ողջակիզության զոհասեղանի տարածքը միշտ լցված էր այրվող մսի, ճարպի և փայտի ծխով, իսկ զոհասեղանի եղջյուրները և գետինը ամբողջ ժամանակ հեղված էր զոհաբերության կենդանու արյունով: Ողջակիզության զոհասեղանը այն վայրն էր, որտեղ ներվում էր մեղքերը և զոհ էր մատուցվում Աստծուն, որպեսզի լվացվեր Իսրայելի ժողովրդի մեղքերը:
Ողջակիզության զոհասեղանը, որի վրա անընդհատ կանգնած էր ծխի սյունը, ուներ քառանկյուն ձև՝ յուրաքանչյուր կողմից 2.25 մետր և 1.35 մետր բարձրությամբ: Մեջտեղում տեղադրված էր պղնձե ցանցը, որի վրա այրում էին միսը և ծուխն անդադար վեր էր բարձրանում զոհից, որը այրվում էր փայտի կրակով, որը գտնվում էր պղնձե ցանցի վրա: Այն վայրը, որտեղ այրվում էր Աստծուն մատուցված զոհը, կոչվում էր ողջակիզության զոհասեղան:
Զոհասեղանի պարագաները պատրաստված էին պղնձից
Ողջակիզության զոհասեղանը ինքնին պատրաստված էր սատիմի փայտից և պատված էր պղնձով: Ողջակիզության զոհասեղանի պարագաները, որոնք օգտագործվում էին նրա համար, որպեսզի հեռացվեր կուտակված աճյունների մոխիրը, նույնպես պատրաստված էր պղնձից:
Ողջակիզության զոհասեղանի պղինձը ուներ հատուկ հոգևոր իմաստ: Պղինձը, ենթադրում է մեղքի համար նախասահմանված պատիժ: Այսպիսով, ողջակիզության զոհասեղանը հանդիսանում է այն վայրը, որը մեզ հստակորեն ցույց է տալիս, որ մեղավորները անպայման կպատժվեն իրենց մեղքերի համար: Աստված անպայման կպատժի մարդկանց իրենց մեղքերի համար: Այն վայրը, որտեղ զոհաբերության կենդանիները այրված լինելով կրել են քավչարար պատիժ մեղավորների պատճառով, կոչվում էր ողջակիզության զոհասեղան, իսկ զոհասեղանը և նրա բոլոր պարագաները պատրաստված էին պղնձից: Դրա համար, այս ամենը մեզ ասում է, որ ամեն մեղք ավելի քան որոշակիորեն իր ետևից բերում է պատիժ:
Զոհասեղանը ցույց է տալիս մեզ, որ իրենց մեղքերի պատճառով մարդիկ դատապարտված են կրելու պատիժ և մատնվելու մահվան, սակայն մատուցելով զոհաբերության կենդանուն ողջակիզության զոհասեղանին, որպես զոհ և նրանց մատուցելով Աստծուն՝ նրանք կարող են լվացվել իրենց մեղքերից և ներում ստանալով՝ շարունակել ապրել: Այն փաստը, որ կենդանին զոհաբերվում էր ողջակիզության զոհասեղանին, մեզ ասում էր այն մասին, որ Հիսուս Քրիստոսի մկրտությունը և Նրա թափած արյունը ներեց մեղավորների մեղքերը: Դրա համար հավատքը, որը ծնունդ տվեց ողջակիզության զոհասեղանի զոհաբերության արարողությանը, ունի իր շարունակությունը՝ Նոր Կտակարանում որպես Հիսուս Քրիստոսի մկրտության և թափված արյան հավատք:
Երբ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկչի, մենք պետք է Աստծուն մատուցենք մեր հավատքը Հիսուսի մկրտության և Նրա թափված արյան նկատմամբ, որպես փրկություն մեր մեղքերից: Հին Կտակարանում այս հավատքը մենք գտնում ենք նրա մեջ, ինչը բարձրացնում է դարպասների վարագույրները՝ գործված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից, և մտնում է ներս՝ դեպի խորանի սրահը:
Ողջակիզության զոհասեղանին մատուցված բոլոր զոհերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին

Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, երբ եկավ այս երկիր: Մենք մեղանչեցինք Աստծո առջև և խախտեցինք Նրա օրենքներն ու պատվիրանները: Սակայն, որպեսզի մեր բոլոր հանցանքները լվացվեն, Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, իսկ որպես դրանց պատիժ, Նա թափեց Իր արյունը Խաչի վրա: Դա նման էր այն բանին, թե ինչպես էր զոհաբերության կենդանին իր վրա կրում իսրայելացիների մեղքերը, որոնք նրան էին փոխանցվում մեղանչող անձի կողմից ձեռքը կենդանու գլխին դնելու միջոցով, որից հետո կենդանին սպանվում էր և ողջակիզության զոհասեղանի վրա այրվում: Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով և մկրտվելով՝ կարողացավ հեղել Իր զոհաբերվող արյունը և մեր փոխարեն մահացավ Խաչի վրա: Գամված լինելով խաչին և թափելով Իր արյունը, մեր Տերը մեր փոխարեն կրեց մեղքի պատիժը: Իսկ կրելով մեր մեղքերի պատիժը, Նա փրկեց մեզ մեր մեղքերից և դրանց համար նախասահմանված դատապարտությունից:
Հիսուս Քրիստոսը, ով դարձավ ողջակիզության զոհասեղանի ճշմարիտ էությունը, ի՞նչ արեց Նա, երբ եկավ այս երկիր: Հիսուս Քրիստոսը մեզ փրկեց Իր մկրտությամբ, վերցնելով մեր մեղքերն Իր վրա, խաչվելով և ընդունելով Խաչի մահը և հարություն առնելով մեռելներից: Մեր Տերը եկավ այս երկիր, որպեսզի իրագործի մեր ամբողջական փրկությունը և այնուհետև համբարձվեց երկինք:
Մենք չենք կարող չմեղանչել ամեն օր
Գոյություն ունի ողջակիզության զոհասեղանի ևս մեկ նշանակություն, որը հանդիսանում է «Վերելք»: Դուք և ես մեղանչում ենք ամեն օր: Եվ դրա համար մենք պետք է ամեն օր մեր զոհերը բերենք Աստծուն, և մեր մեղքերի դատապարտության ծուխը բարձրանում է առ Աստված: Կա՞ արդյոք մի այդպիսի օր, որ դուք մեղք չգործեք և այդ օրը ապրեք կատարելությամբ: Իսրայելի ժողովրդի զոհաբերությունները մատուցվում էին անդադար, մինչև որ քահանաները վերջնականապես սպառվում էին այն հոգնածությունից, որը գալիս էր անհամար մեղքերի քավությունից, և նրանք պարզապես չէին կարողանում դիմանալ դրան: Քանի որ Իսրայելի ժողովուրդը խախտում էր օրենքը և մեղք էր գործում Աստծո առջև ամեն օր, նրանք ամեն օր պետք է քավության զոհեր մատուցեին:
Մովսեսը լինելով Իսրայելի ներկայացուցիչը, հայտարարեց իսրաելացիներին Աստծո 613 օրենքներն ու պատվիրանները. «Եվ հիմա, եթե իրավ իմ ձայնին լսեք և իմ ուխտը պահեք. Այն ժամանակ, դուք ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք և ամեն ազգերից, որովհետև իմն է բոլոր երկիրը: Եվ դուք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ կլինեք: Սրանք են խոսքերը, որ իսրայելի որդիներին պիտք է ասես» (Ելից 19:5-6):
Այդ ժամանակ, Իսրայելի ժողովուրդը խոստացավ. «Ամենը, ինչ ասեց Տերը, կկատարենք» (Ելից 19:8): Դրա համար էլ Իսրայելի ժողովուրդը ցանկանում էր խոստովանել և հավատալ այնպիսի Աստծու, ով կհայտնվեր Մովսեսի առջև և Մովսեսի միջոցով կխոսեր նրանց հետ, որպես ճշմարիտ Աստված և նրանք ցանկանում էին, որ այդ Աստվածը նրանց պաշտպանի: Պահելով ամենը, ինչ նրանց պատվիրեց Տերը, նրանք նաև ցանկանում էին ոչ միայն Աստծո ընտրված ժողովուրդը լինել, այլև քահանաների թագավորություն և սուրբ ազգ, որը պատկանում էր Աստծուն: Դրա համար, նրանք փորձում էին կատարել Աստծո բոլոր պատվիրանները, որը նրանց տվել էր Աստված:
Գիտեր արդյո՞ք Աստված, որ իսրայելացիները կմեղանչեն: Իհարկե, գիտեր: Ահա, թե ինչու Աստված կանչեց Մովսեսին բարձրանալ Սինայի սարը, ցույց տվեց նրան խորանի տեսիլքը, մանրամասը բացատրեց դրա չափսերն ու ձևը: Աստված պատվիրեց Մովսեսին կառուցել Իր բոլոր ցուցմունքների համաձայն:
Բացի դրանից, Նա սահմանեց զոհաբերության արարողությունը, ըստ որի խորանում պետք է կատարվեր զոհաբերությունը: Որպես զոհ, Իսրայելի ժողովուրդը պետք է Աստծուն մատուցեր երինջ, ոչխար և այծ, տատրակ և աղավնի: Եվ որոշակի բացառություններով, իսրայելացիները պետք է փոխանցեին իրենց մեղքերը զոհին՝ դնելով իրենց ձեռքերը զոհի գլխին (Ղևտացիս 1:1-4): Այնուհետև, կտրելով այդ կենդանու կոկորդը՝ նրանք վերցնում էին նրա արյունը և փոխանցում այն քահանային: Քահանան վերցնում էր այդ արյունը և այն ցողում զոհասեղանի չորս եղջյուրների վրա, իսկ մնացած արյունը հեղում գետնին: Դրանից հետո, զոհին մասնատում էին, այդ մասերը դնում զոհասեղանին և այրում:
Ահա հենց այսպես իսրայելացիները կարող էին ստանալ մեղքերի քավություն: Երբ զոհը այրվում էր, նրանք պետք է այրեին ոչ միայն միսը, այլ նաև՝ կենդանու ներքին ճարպն ամբողջությամբ և լյարդը: Այսպիսով, Աստված ներում էր իսրայելացիների մեղքերը:
Մեղքերի քավության միակ ճանապարհը
Երբ մենք նայում ենք ինքներս մեզ, մենք իսկապես կարող ենք հասկանալ, որ մենք չենք կարող չմեղանչել ամեն ժամանակ: Մենք ապրում ենք մշտապես մեղք գործելով: Մենք տարբեր պատճառներով գործում ենք անթիվ մեղքեր: Մենք մեղանչում ենք՝ տրվելով մեր տկարություններին, հագեցնելով մեր մարմնի կիրքերը, չարաշահելով մեզ տրված իշխանությունը: Նույնիսկ նրանց մեջ, ովքեր հավատում են Հիսուսին, որպես իրենց Փրկչի, չկա նույնիսկ մեկը, որ չմեղանչի:
Անդադար մեղանչողներիս համար, չնայած այն բանին, որ մենք հավատում ենք Աստծուն, միակ ճանապարհը հանդիսանում է մեր մեղքերի լվացումը և Հիսուսի մկրտությամբ մեզ մեր մեղքերից փրկելը: Հիսուսը, մեր Աստվածն է, ով եկավ ջրով և արյունով (1 Հովհաննու 5:6): Նա եկավ այս երկիր կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով, որպես ողջակիզության քավչարար զոհ՝ այրվելու զոհասեղանի վրա: Եթե Հիսուսը մկրտվելով վերցրեց Իր վրա մեր մեղքերը և վճարեց դրանց համար թափելով Իր արյունը և մահանալով Խաչի վրա, ապա, ինչպե՞ս կարող ենք հավատքով չստանալ մեղքերի ներում:
Հավատքով շնորհիվ մեր Մեսիայի, Հիսուս Քրիստոսի տված մեր փրկությանը, դուք և ես կարող ենք ստանալ մեր բոլոր մեղքերի քավությունը: Թեև մենք իրականում մեղանչում ենք անընդհատ, բայց շնորհիվ մկրտությանը և արյանը, որը կատարեց Հիսուս Քրիստոսը, երբ եկավ այս երկիր, մենք կարողացանք ազատվել մեր մեղքերից: Մեր Տերը Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա, կրեց աշխարհի մեղքերը Խաչվելով և դրանով ամբողջությամբ ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Մկրտվելով մեր մեղքերի համար, Իր խաչելությամբ, նա կրեց մեր բոլոր մեղքերի պատիժը և հարություն առավ մեռելներից: Նա ամբողջությամբ փրկեց մեզ այդ ճշմարտությանը հավատացողներիս: Թեև մենք ոչ մի կերպ չէինք կարող խուսափել մեր մեղքերի պատժից, սակայն, շնորհիվ սիրո, փրկության և ողորմության, որը Հիսուսը պարգևեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, դուք և ես, փրկվեցինք դրա հավատքով: Այլ բառերով ասած, Աստված մեզ փրկեց մեր մեղքերից: Հենց դրան հավատալու շնորհիվ, մենք կարողացանք ազատվել մեր մեղքերից: Ահա, թե ինչու մասին է մեզ ասում ողջակիզության զոհասեղանը:
Դուք կարող եք մտածել, որ խորանի ներսում ամեն բան գեղեցիկ էր, բայց եթե ձեզ վիճակվեր ներս մտնել նրա բակը, դուք հանկարծակի կբախվեիք տհաճ տեսարանի: Ողջակիզության պղնձե զոհասեղանը, որն իր ձևով ուղղանկյուն էր, կսարսափեցներ նրանով, որ անընդհատ ծուխ և կրակ էր արտաբերում: Մեղավորները մտնելով խորանի սրահ, տեսնում էին պղնձե զոհասեղանը, որի տակ հողը ներծծված էր արյունով և յուրաքանչյուրը հասկանում էր, որ հենց սա է մեղքերի պատիժը կրելու վայրը: Քանի որ դա այն վայրն էր, որտեղ ամեն օր զոհ էր մատուցվում, ապա ձեր շունչը կկտրվեր այրվող փայտի և մսի գարշահոտից:
Ողջակիզության զոհասեղանի տակ, արյունը հոսում էր գետի նման: Երբ իսրայելացիները մեղանչում էին, նրանք խորան էին բերում իրենց զոհաբերության կենդանիներին, ձեռքը դնելով նրանց գլխին՝ փոխանցում էին կենդանուն իրենց մեղքերը, այնուհետև կտրում էին զոհի կոկորդը և այդ արյունը ցողում ողջակիզության զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափվում գետնին:
Այնուհետև, կենդանուն մասնատում էին և լյարդի ու ճարպի հետ միասին դնում էին պղնձե ցանցի վրա և այրում դրանք: Երբ արյուն է հոսում, սկզբում այն բավականին վառ կարմիր գույնի հեղուկ է: Սակայն, որոշ ժամանակ անց, մակարտվելով՝ այն դառնում է բավականին պնդի: Եթե ձեզ իսկապես վիճակվեր մտնել խորան, ապա դուք կտեսնեիք այդ սարսափելի արյունը:
Երբ ամեն անգամ, իսրայելացիները խախտում էին Աստծո պատվիրանները, շնորհիվ ողջակիզության զոհասեղանի, նրանք հասկանում էին, որ արժանի են այնպիսի մահվան, որին արժանանում էր զոհաբերվող կենդանին: Ինչո՞ւ: Որովհետև Աստված նրանց հետ հաստատեց Իր ուխտը արյունով: «Եթե դուք պահեք իմ օրենքները, դուք կլինեք իմ ժողովուրդը և քահանաների թագավորություն, սակայն, եթե դուք չկարողանաք դրանք պահել, ապա դուք պետք է մահանաք, ինչպես մահանում է այս զոհաբերության կենդանին»: Ահա, թե Աստված ինչպես արյունով հաստատեց Իր ուխտը: Դրա համար, Իսրայելի ժողովուրդը այն ընդունեց, որպես փաստ, որ եթե իրենք մեղանչեն և խախտեն օրենքը, ապա նրանք պետք է թափեն իրենց արյունը:
Իրականում, ոչ միայն իսրայելացիները, այլև բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, պետք է իրենց մեղքերի համար զոհի արյուն մատուցեն: Սա մեզ ասում է այն մասին, որ ամեն ոք, ով մեղանչում է Աստծո առջև և այդ կերպ իր սրտում մեղք ունի, անկախ նրանից, թե որքանով է այն փոքր կամ մեծ, արդյունքում պետք է կրի մեղքի պատիժը: Թեև պատժի օրենքը, որն ասում է, որ «Մեղքի վարձքը Մահ է», Աստծո առջև կիրառելի է յուրաքանչյուրի համար: Աշխարհում այնքան էլ շատ մարդ չկա, ով իսկապես վախենում է Աստծո պատժից և այդ կերպ փորձում է նվիրվել Աստծո Փրկության Օրենքին, որը արտացոլվում է Աստծո զոհաբերության արարողության մեջ:
Ողջակիզության զոհասեղանը մեզ ասում է, որ համաձայն օրենքին, ըստ որի մեղքի վարձքը մահն է, Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեր մեղքերից և դրանց պատժից՝ խորանի սրահի, դարպասների վարագույրների կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Մեզ համար, ովքեր անդադար մեղք են գործում և պետք է կրեն մեղքերի պատիժը, Հիսուսը մարդկային մարմնով եկավ այս աշխարհ, Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը և մկրտվելով Հովհաննեսից՝ կրեց դրանք Խաչի վրա, մահացավ և թափեց Իր արյունը, կրեց սարսափելի տառապանքներ և ցավ, գամվեց Խաչին և դրանով մեզ փրկեց մեր բոլոր մեղքերից:
Քանի որ Քրիստոսը գամեց Իր մարմինը խաչին և այդ կերպ փրկեց մեզ, ապա մենք հավատքով կարող ենք հիմա ազատվել մեր բոլոր մեղքերից: Այլ բառերով ասած, հանուն նրանց փրկության, ովքեր չէին կարող խուսափել մահից իրենց մեղքերի պատճառով, Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, ընդունեց մահը Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և դրանց պատժից:
Երբ մենք նայում ենք ողջակիզության զոհասեղանին, մենք կարող ենք ունենալ այդպիսի հավատք: Տեսնելով, որ զոհաբերության կենդանին միշտ մահանում է, մենք կարող ենք հասկանալ և հավատալ, որ չնայած այն բանին, որ մեր ամենօրյա մեղքերի պատճառով մենք պետք է մահանանք, Աստված մեզ չդարձրեց զոհաբերության կենդանի: Ընդհակառակը, Նա ինքը եկավ այս երկիր և իրագործեց Իր փրկությունը:
Մկրտվելով և Խաչի վրա արյուն թափելով՝ Հիսուսը հարություն առավ մեռելներից և փրկեց մեզ: Ահա, թե ինչու Հայր Աստվածն ընդունեց իսրայելացիների զոհաբերությունը և ներեց նրանց բոլոր մեղքերը, փոխարեն որ պատժեր նրանց այդ մեղքերի համար: Պատվիրելով Իսրայելի ժողովրդին փոխանցել իրենց մեղքերը զոհաբերության կենդանուն ձեռք դնելով նրա գլխին և սպանելով մատուցել Իրեն զոհի արյունը, միսը և ճարպը՝ Աստված, ներեց իսրայելացիների մեղքերը: Այդ զոհաբերության միջոցով, Աստված նաև լվաց մեզ այդ մեղքերից: Դրանից բացի, ուրիշ ոչ մի բան չի հանդիսանում Աստծո ողորմությունն ու սերը:
Աստված մեզ հետ գործ ունեցավ միայն օրենքի միջոցով
Եթե Աստծուն պետք լիներ դատել ձեզ, ինձ և Իսրայելի ողջ ժողովրդին Իր օրենքի համաձայն, որքա՞ն մարդ ողջ կմնար երկրի վրա: Եթե Աստված մեզ դատեր միայն Իր օրենքի համեմատ, ապա մեզանից ոչ ոք չէր ապրի նույնիսկ մեկ օր: Ճնշող մեծամասնությունը չէր ապրի նույնիսկ 24 ժամ և կմահանային մի քանի վայրկյանում: Մեզանից ոմանք հավանաբար կմահանային մի ժամ հետո, ուրիշները տասը ժամից, տարբերությունն այստեղ աննշան է, ցանկացած դեպքում մենք բոլորս արժանի էինք մահվան: Մարդիկ չէին կարողանա ապրել այնքան, որքան ապրում են այսօր, հասնելով 60, 70, 80 և ավելի տարիքի: Նրանցից յուրաքանչյուրը մի անգամից կկրեր պատիժ:
Մտածեք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան: Ձեր որդին դիմադրում էր՝ չցանկանալով վեր կենալ անկողնուց, և դա այն ժամանակ, երբ նա ամբողջ գիշեր անցկացրել է ինչ-որ մի երեկույթի մեջ: Ձեր կինը փորձում է արթնացնել նրան: Արդյունքում, ուժեղ աղմուկ է լսվում, դա ձեր որդին է գոռում մոր վրա, ով փորձում է արթնացնել նրան, իսկ ձեր կինը բնականաբար գոռում է որդու վրա այն բանի համար, որ նա աղաղակում է իր վրա: Այսպես սկսվում է առավոտյան պատերազմը: Արդյունքում, թե մայրը և թե որդին մեղանչում են Աստծո առջև, և նրանցից ոչ մեկին վիճակված չէ ապրել նույնիսկ մեկ օր, քանի որ նրանք ստիպված կլինեին կրել իրենց գործած մեղքի պատիժը:
Բայց Աստված մեզ հետ չվարվեց Իր արդար օրենքի համեմատ. «Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ. և չի հատուցում մեզ մեր անօրինությունների համեմատ» (Սաղմոս 103:10):
Փոխարենը, որ մեզ դատի Իր արդար Օրենքով, Աստված ընդհակառակը, պատրաստեց մեր փոխարեն ուրիշ զոհ, որն էլ մեր փոխարեն իրագործեց արդար օրենքը: Նա պտվիրեց մեզ ձեռք դնելու միջոցով փոխանցել մեր մեղքերն այդ զոհին, և այդ զոհի արյունը մատուցել Իրեն մեր կյանքերի փոխարեն: Դրանով Աստված ընդունեց այդ զոհի կյանքը մեր կյանքի փոխարեն և ներեց ողջ մարդկության մեղքերը, ներառյալ իսրայելացիների և մեր անօրենությունները: Նա փրկեց մեզ և թույլ տվեց նորից ապրել: Պարգևելով հավատացյալներին փրկություն մեղքերից՝ Աստված, դարձրեց Իսրայելի ժողովրդին Աստծո թագավորության քահանաներ:
Զոհի տակ ենթադրվում է ոչ այլ ոք, քան Հիսուս Քրիստոսը: Մեր մեղքերի պատճառով Հիսուս Քրիստոսը դարձավ այդ զոհը և որպեսզի մեզ փրկի, Նրան անհրաժեշտ եղավ կրել այդ մեղքերի պատիժը: Իր մկրտությամբ Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա, թափեց արյուն և մահացավ Խաչի վրա: Որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից, Աստծո միածին Որդին այս աշխարհ եկավ մարդկային մարմնով և հնազանդվելով՝ կատարեց Հայր Աստծո կամքը և դարձավ մեր մեղքերի քավչարար զոհը: Մկրտվելով Հովհաննեսի կողմից և Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքերը՝ Նա կրեց դրանք Խաչի վրա, թափեց Իր արյունը և դրանով զոհեց Իրեն, մահացավ և այնուհետև հարություն առավ մեռելներից: Կատարելով այս ամենը՝ Հիսուսն ամբողջությամբ փրկեց ձեզ և ինձ:
Երբ մենք լսում ենք փրկության Խոսքը, որն ասում է մեզ, թե Հիսուսը մեր փոխարեն մկրտվեց, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, մեր սրտերը լցվում են անասելի ուրախությամբ և ներշնչմամբ: Քանի որ Նա, Ով անմեղ է, մեր փոխարեն մկրտվեց, որի շնորհիվ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան և որպես այդ մեղքերի փոխհատուցում, Նա կրեց զանազան հալածանքներ, ցավ և տառապանքներ և վերջիվերջո մահը, այսինքն այն ամենը, ինչն իրականում մենք պետք է կրեինք: Եթե Քրիստոսը նման կերպով փրկեց մեզ մեր մեղքերից, ապա չկա ավելի զզվելի և նողկալի բան, քան այդ ճշմարտությանը չհավատալը:
Մենք պետք է հավատանք փրկությանը, որը իրագործվեց կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով
Քանի որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա և կրեց դրանց պատիժը մեր փոխարեն, և քանի որ Նա փրկեց ձեզ և ինձ մեր մեղքերից՝ զոհելով Իրեն մեր փոխարեն, ապա մենք պետք է ունենանք այնպիսի հավատք, որ կարողանանք ասել. «Շնորհակալ եմ քեզանից, Տեր»: Չնայած այն բանին, որ բազմաթիվ մարդիկ հիանում են սիրային պատմություններով կամ կյանքի տարբեր նկարագրություններով, որոնք պարզապես ցնցում են նրանց հոգիները, բայց երբ խոսքը գնում է Աստծո անպայման սիրո մասին, նրանց սրտերը մնում են սառը, ինչպես սառույցը: Եվ դա այն ժամանակ, երբ մեր Տիրոջ ողորմությունն այնքան մեծ է, որ Նա մկրտվեց և մահացավ խաչի վրա մեր փոխարեն, և դեռ կան չար մարդիկ, ովքեր չեն կարող հասկանալ այդ ողորմությունը և չեն գոհանում Նրանից այդ ամենի համար: Հիսուս Քրիստոսը՝ Աստծո որդին, եկավ այս երկիր և դարձավ զոհ մեր փոխարեն: Նա Իր մկրտությամբ վերցրեց բոլոր մեղքերն Իր վրա և գամվեց՝ Իր մարմինը խաչի վրա բարձրացնելով: Նրան ծեծեցին, մերկացրեցին, հետապնդեցին և չարչարեցին մեր փոխարեն: Ահա, թե ինչպես Նա փրկեց մեզ: Այս ճշմարտությանը հավատալով է, որ մենք դարձանք Աստծո զավակներ: Սա հանդիսանում է ամենամեծ ներշնչանքը աշխարհի բոլոր մարդկանց համար, Աստծո մեծ ողորմությունը, որը հնարավոր չէ արտահայտել խոսքերով: Այն ժամանակ, երբ Քրիստոսը նման կերպով փրկեց մեզ, ես ծայրաստիճան տխրում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես բազմաթիվ մարդիկ դեռ չեն հավատում և չեն գոհանում Նրանից, նույնիսկ այն ժամանակ, երբ լսում են այդ մասին: Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը եկավ այս երկիր, մկրտվեց և խաչվեց, դուք և ես փրկվեցինք մեր բոլոր մեղքերից: Եսայիա 53:5. «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»: Մենք մեղանչում ենք մեր ողջ կյանքի ընթացքում: Որպեսզի փրկի մեզ մեր բոլոր մեղքերից, մեզ, որ չենք կարող խուսափել դատապարտությունից և մեղքի պատժից, կորուստից և անեծքից, մեր Տերը լքեց Երկնային Թագավորության Իր գահը և իջավ մեր երկիր: Նա խոնարհեցրեց Իր գլուխը Հովհաննեսի առջև և մկրտվեց նրանից, կրեց այդ մեղքերը Խաչի վրա և տառապեց: Նա Իր սրտի ողջ արյունը հեղեց գետնի վրա, հարություն առավ մեռելներից, դարձավ մեր զոհը և մեր փրկության ճշմարիտ Աստվածը: Խորհում եք արդյո՞ք այդ փաստի մասին և պահում այն ձեր սրտում: Երբ դուք լսում եք Խոսքը, ապա միակ ճիշտ քայլը, որը դուք կարող եք անել, դա հավատալ և ներշնչվել նրանով, որ Հիսուսն իսկապես եկավ այս աշխարհ մարդկային մարմնով, մկրտվեց և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից, որպեսզի փրկի իր ժողովրդին մեղքերից: Եթե մենք հասկանում ենք, որ մեզ բոլորիս սահմանված էր հայտնվել դժոխքում, ապա մենք կարող ենք մեր սրտերում գիտակցել, թե որքան քաջալերող է և շնորհալի այդ փրկությունը: Թեև մենք ցանկանում էինք հավատալ Աստծուն և դառնալ Նրա ժողովուրդը, սակայն, չէինք կարող հասնել այդ բանին: Սակայն, ձեզ և ինձ, որ ձգտում էինք մեղքերի ներման, Նա դիմավորեց Իր ճշմարտության Խոսքով, թե Հիսուսն եկավ այս երկիր, մկրտվեց, մահացավ Խաչի վրա և երրորդ օրը հարություն առավ մեռելներից:Եթե չլիներ Հիսուսի զոհը, մենք ինչպե՞ս կարող էինք ստանալ ներում: Երբեք չէինք կարողանա: Եթե չլիներ Հիսուսի մկրտությունը և Խաչի վրա թափած արյունը, և եթե չլիներ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի փրկությունը, որը մեզ համար բացահայտվում է խորանում, ապա մեր փրկությունը կարող էր դառնալ մեզ համար ընդամենը ամառային երազանք: Եթե չլիներ Հիսուսի զոհը, մենք երբեք չէինք կարողանա ազատվել մեր մեղքերից և խուսափել դրանց պատժից, այլ կնետվեինք հավիտենական կրակի մեջ և կկրեինք հավիտենական տառապանքներ: Թերևս, Քրիստոսը փրկեց մեզ նրանով, որ հին կտակարանային զոհի նման, խաչվեց մեր փոխարեն:
Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի փրկությունը, որը կատարվեց Նոր Կտակարանում
Իմ սիրելի ընթերցողներ, դուք երբեք չպետք է մոռանաք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի ճշմարտությունը, որոնք օգտագործվեցին խորանի կառուցման ժամանակ: Ոստայնագործ քաթանը, հանդիսանում է Հին և Նոր Կտակարանների Խոսքը, որն Աստված վաղուց ի վեր խոստացել էր, և որը ասում է այն մասին, որ Նա կգա որպես Փրկիչ և Իր մկրտությամբ կվերցնի բոլոր մեղքերն Իր վրա: Այլ բառերով ասած, Նա մկրտվեց համաձայն Իր խոստմանը, թե պիտի փրկի մեզ մեր մեղքերից և ազատի մեզ մեր մեղքերի դատապարտությունից: Որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը, որը գործվել է այս աշխարհի յուրաքանչյուր մարդու կողմից, Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից և իսկապես կրեց աշխարհի մեղքերն Իր վրա: Դուք երբեք չպետք է մոռանաք այդ մասին, որովհետև, եթե մենք մոռանանք, որ Հիսուսը եկավ որպես զոհ և Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա, մենք չենք ստանա փրկություն:
Հաճախ մենք ապրում ենք այս աշխարհում՝ մեր անձերին տալով չափից ավելի նշանակություն: Մարդկանց սրտերն այսպիսին են, որ չնայած այն բանին, որ նրանք տանել չեն կարող, երբ իրենց ներկայությամբ ինչ-որ մեկը պարծենում է, բայց և այնպես իրենք են սիրում պարծենալ: Սակայն, եկել է ժամանակը, երբ ես սկսեցի պարծենալ ոչ թե ինձանով, այլ մեկ ուրիշով: Ճիշտ այդ ժամանակ, ես սկսեցի գոհանալ Հիսուսից այն բանի համար, որ Նա փրկեց ինձ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Այլ բառերով ասած, ես սկսեցի պարծենալ Հիսուսով: Հիմա, որքան հնարավոր է հաճախակի եմ պատմում և պարծենում այն բանով, որ Հիսուսը եկավ այս երկիր նրա համար, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը, և որ Նա դրանք վերցրեց Իր մկրտության ժամանակ, որ Հիսուսը խաչվեց, որովհետև մկրտվել էր: Ահա, թե ինչպես Տերը մեզ փրկեց մեր մեղքերից: Ես չեմ դադարում այդ ճշմարտությունով պարծենալուց, քարոզելուց և դրա համար Աստծուն փառաբանություն մատուցելուց:
Բայց և այնպես, գոյություն ունեն բազմաթիվ մարդիկ, ովքեր, թեև խոսում են այն մասին, թե հավատում են Հիսուսին, քարոզում են Խոսքը, որը անուշադրության է մատնում Նրա մկրտությունը: Կամ էլ պարծենում են իրենք իրենցով՝ օգտագործելով Նրա անունը: Կար մի կեղծ ուսուցիչ, ով հաստատում էր, որ իր կյանքի վրա ծախսում է ամսեկան ընդամենը 300 դոլլար: Նա այդ մասին խոսում էր, որպես թե դա մեծ ձեռքբերում էր: Նա անընդհատ պարծենում էր, որ կարող է հոգալ իր կարիքները ամսեկան ընդամենը 300 դոլլար ծախսելով, և որ երբեք գումարի կարիք չունի, երբ ճամփորդում է, որովհետև այդ ծախսերը միշտ հոգում են իր հետևորդները: Սակայն, իր հետևորդների փողերը նույն փողերը չե՞ն: Այս քրիստոնյա առաջնորդը հաստատում էր, որ այն ամենը, ինչ նա ընդամենը անելու էր, դա այդ կարիքների համար աղոթելն էր. «Տեր, վճարիր իմ տրանսպորտային ծախսերը, ես հավատում եմ քեզ Տեր»: Իր խոսքերով, լսելով այս խոսքերը, ինչ-որ մի սուրբ հանկարծակի բաց է անում իր դրամապանակը և մեկնում նրան կանխիկ գումար: Նայելով այսպիսի մարդկանց, ովքեր դրա մասին այնպես են խոսում, որ կարծես կարելի է դրանով պարծենալ, ինչպիսի՞ մտքեր կարող են ծնվել ձեր մտքում:
Մատթեոսի 3:13-17. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսը արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Այս հատվածը նկարագրում է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը մկրտվեց: Երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և դուրս եկավ ջրից, երկնքի դարպասները բացվեցին և բոլորը լսեցին Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:
Հովհաննես Մկրտիչը պարզապես ցնցված էր այդ պահին: Նա արդեն երկու անգամ Հորդանանում վերապրել էր այց ցնցումը: Առաջին անգամ նա հիացած էր, երբ տեսավ, թե ինչպես է Հիսուսը մոտենում իրեն այն խնդրանքով, որ Նա մկրտի Իրեն: Եվ նույնպես ցնցվել էր, երբ Հիսուսի մկրտությունից հետո, երկնքի դարպասները բացվել էին և երկնքից լսվել էր Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:
Ո՞րն է պատճառը, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչից: Մատթեոսի ավետարանը տալիս է մեզ այդ պատասխանը: Եկեք կարդանք 15-րդ և 16-րդ խոսքերը «Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս նրա վրա»:
Մատթեոսի ավետարանի 3:15-րդ խոսքն ասում է մեզ դրա պատճառը, թե ինչու Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Այլ խոսքերով ասած, Հիսուսը եկավ այս աշխարհ, որպես զոհ, որը պետք է վճարեր մեր բոլոր մեղքերի համար՝ վերցնելով այդ մեղքերն Իր վրա և դառնալով այդ զոհը մեր փոխարեն: Ահա, թե ինչու Հիսուսը ձգտում էր Հովհաննեսից ընդունել այդ մկրտությունը:
Սակայն, ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց ոչ թե ուրիշ մեկից, այլև՝ Հովհաննես Մկրտչից: Որովհետև Հովհաննես Մկրտիչը հանդիսանում էր ողջ մարդկության ներկայացուցիչը, քանի որ նա կանանց ծնածների մեջ ամենամեծագույնն էր: Մատթեոսի ավետարան 11:11. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, կանանց ծնածների մեջ, չի վեր կացել Հովհաննես Մկրչից մի մեծը…»: Հովհաննես Մկրտիչը Աստծո ծառա էր, որի մասին մարգարեացվել էր դեռևս Հին Կտակարանում՝ Մաղաքիա մարգարեի գրքում: «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տերոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ» (Մաղաքիա 4:5): Հովհաննես Մկրտիչը հենց նույն այն Եղիան էր, որին Աստված խոստացավ ուղարկել:
Ինչո՞ւ Աստված, որպես Եղիա կանչեց հենց Հովհաննես Մկրտչին: Եղիան մարգարե էր, որը իսրայելացիների սրտերը դարձրեց դեպի Աստծուն: Այն ժամանակներում Իսրայելի ժողովուրդը երկրպագում էր Բաաղին, որպես աստծո, բայց Եղիան հստակ ցույց տվեց նրանց, թե իրականում ով է ճշմարիտ Աստվածը՝ Բահաղը, թե՞ Եհովա Աստվածը: Նա մի մարգարե էր, ով իր հավատքով և զոհաբերության միջոցով ցույց տվեց Իսրայելի բոլոր ժողովրդին, թե ով է իրականում կենդանի Աստվածը և դրանով դարձրեց իսրայելացիներին, ովքեր երկրպագում էին կուռքերին, դեպի ճշմարիտ Աստված: Ահա, թե ինչու Հին Կտակարանի վերջին ժամանակներում Աստված խոստացավ. «Ես կուղարկեմ Եղիային»: Քանի որ բոլոր մարդիկ, ովքեր ստեղծված են Աստծո պատկերով և նմանությամբ, գտնվում էին կռապաշտության կեղծ ճանապարհին և երկրպագում էին դևերին, Աստված ասեց, որ Նա կուղարկի Իր ծառային, ով իրենց ետ կվերադարձնի դեպի Աստված: Նա, ով պետք է գար, Հովհաննես Մկրտիչն էր:
Մատթեոսի ավետարան 11:13-14. «Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան: Եվ եթե կամենում եք ընդունել՝ նա Եղիան է, որ գալու էր»: Այդ Եղիան, ով պետք է գար, ոչ այլ ոք էր, քան Հովհաննես Մկրտիչը: 11-րդ և 12-րդ խոսքերում ասված է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայության միջի փոքրը, նրանից մեծ է: Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է առնվում և ուժովները հափշտակում են նրան»:
Դրա համար, երբ ասվում է, որ «կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հոբհաննես Մկրտչից մի մեծը», դա նշանակում է, որ Աստված մեծացրեց Հովհաննես Մկրտչին, որպես մարդկային ցեղի ներկայացուցիչ: Աստված այնպես արեց, որ Հովհաննես Մկրտիչը վեց ամիս շուտ ծնվեր Հիսուսից: Եվ Աստված նրան պատրաստեց, որպես մարգարեներից վերջինը և Հին Կտակարանի քահանան: Դրա համար, Հովհաննես Մկրտիչը, որպես Քահանայապետ այս երկրի վրա, մկրտեց Հիսուս Քրիստոսին և այդպես Նրան փոխանցեց մարդկության բոլոր մեղքերը: Այլ բառերով ասած, պատճառը, թե ինչու Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, կայանում է նրանում, որ այդ մկրտությամբ Նա կարողացավ վերցնել մարդկության մեղքերն Իր վրա:
Ահա, թե ինչու Հիսուսն ասեց Մատթեոսի ավետարանի 3:15. «… Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Քանի որ ամբողջ արդարությունը կարող էր կատարվել միայն այն պայմանով, որ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու ժամանակ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեին Իրեն, Հիսուսն ասեց, որ պետք է դա հենց այդպես կատարել:
Մեր Տերը փրկեց մեղավորներին այդպես
Այդ մկրտությունը, որը Հիսուսն ընդունեց Հովհաննեսից, հանդիսանում է նույնը, ինչ որ Հին Կտակարանի ժամանակ ձեռք դնելն էր: Այլ բառերով ասած, դա ձեռնադրություն էր, որը կատարվում էր ողջակիզության զոհասեղանի մոտ, երբ Հին Կտակարանի ժամանակաշրջանում փոխանցում էին մարդու մեղքերը զոհաբերության կենդանուն: Գալով այս աշխարհ և մկրտվելով՝ Հիսուս Քրիստոսն իրականացրեց ձեռնադրութան խոստումը: Դա խոստում էր, որը տրվում էր ամեն անգամ, երբ ամենօրյա հանցանքների համար զոհաբերություն էր կատարվում: Երբ մեղավորները փոխանցում էին իրենց մեղքերը զոհաբերության կենդանուն, նրանք իրենց ձեռքերը դնում էին զոհի գլխին և ամեն անգամ, երբ զոհեր էին մատուցում ամենամյա մեղքերի համար յոթերորդ ամսվա տասներորդ օրը՝ մեծ մաքրման օրը, այդ ժամանակ, քահանայապետը փոխանցում էր իսրայելացիների մեղքերը, որոնք գործվել էին ողջ տարվա ընթացքում զոհաբերության կենդանու գլխին դնելով ձեռքը: Հին Կտակարանային ձեռնադրության նման, Հիսուսը ընդունելով մկրտությունը՝ ընդունեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը և դրանով լվաց բոլոր այդ մեղքերը: Եվ քանի որ մարդկության այդ բոլոր մեղքերի համար Նա դատապարտվեց, ապա Նա կրեց այդ մեղքերի պատիժը մեր փոխարեն և մեր փոխարեն խաչվեց: Այսպիսով, Հիսուս Քրիստոսը կարողացավ դառնալ մեր փրկության ճշմարիտ Աստվածը: Մենք պետք է ճշմարտապես խոստովանենք, որ մեր մեղքերի պատճառով է, որ մենք չենք կարող խուսափել մահից և դատապարտությունից: Մենք պետք է գիտենանք և զգանք դա: Եվ մենք պետք է հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը, որ մեր Փրկիչն է, փրկեց մեզ՝ գալով այս երկիր և զոհ մատուցվելով հանուն մեզ, այսինքն շնորհիվ Նրա գործերի՝ մկրտությանը, խաչելությանը և հարությանը, որոնք միտում ունեին փրկելու մեզ, Հիսուս Քրիստոսը լվաց մեր բոլոր մեղքերն ամբողջությամբ և փրկեց մեզ մեր մեղքերից: Մենք նաև պետք է հավատանք, որ Հիսուսը մեզ պարգևել է փրկություն, որ Նա իրագործել է մեր փրկությունը և այն տվել է մեզ որպես պարգև: Հիսուսը կատարեց ողջ արդարությունը, որի համաձայն, եթե մարդը հավատա և ընդունի այս ճշմարտությունը, ապա նա անպայման կփրկվի: Որպեսզի մեզ ստիպի հասկանալ սա, խորանի սրահի դարպասների վարագույրները գործվեցին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Սա նաև բացատրում է, թե ինչու համար պետք է նախապես տեսնենք ողջակիզության զոհասեղանը, եթե բարձրացնենք վարագույրը, որպեսզի մտնենք խորանի սրահը: Զոհերը, որ մատուցվում էին ողջակիզության զոհասեղանին, նույնպես հանդիսանում են փրկության ճանապարհի խորհրդապատկերները, որով Հիսուսը փրկեց մեզ: Զոհաբերության կենդանիները, որոնք մատուցվում էին ողջակիզության զոհասեղանին, պետք է ընդունեին մեղավորների անօրինությունները ձեռք դնելու միջոցով և մեղավորների փոխարեն թափեին արյուն: Այնուհետև զոհի արյունով ցողվում էր զոհասեղանի եղջյուրները, իսկ արյան մնացորդը թափվում էր գետնին: Դրանից հետո, ողջակիզության զոհասեղանին էր դրվում զոհի միսն ու ճարպը: Այսպիսին էր Աստծուն մատուցվող զոհաբերության կարգը: Այս բոլոր մանրամասնությունները ճշգրտությամբ հաստատում են այն ճանապարհը, որով Հիսուս Քրիստոսը դարձավ մեր Փրկիչը: Այլ բառերով ասած, զոհաբերության միջոցով Աստված մեզ ցույց տվեց, որ Հիսուս Քրիստոսը կգա այս երկիր, որպեսզի հենց այս կերպով փրկի մեզ:Մեղավորները պետք է անպայման ձեռք դնեին ողջակիզության զոհասեղանին մատուցվող զոհաբերվող կենդանու գլխին: Ահա, թե ինչու է խորանը մեզ պատմում ջրի և Հոգու ավետարանի մասին: Գալով այս երկիր՝ Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի մարդկության մեղքերը: Մկրտությունը հանդիսանում է փրկության խորհրդապատկերը, որն ընդունեց Հիսուսը, որպեսզի Հայր Աստծո առջև դառնար աշխարհի բոլոր մարդկանց զոհը: Շնորհիվ հին կտակարանային խորանի, մենք կարող ենք ունենալ ճշմարիտ հավատք: Ինչպես որ զոհը մաքրման օրը ընդունում էր Իսրայելի ժողովրդի մեղքերը քահանայապետի ձեռադրության միջոցով, և ինչպես որ նա, որպես զոհ մատուցվում էր մարդկանց փոխարեն, քանի որ նրանց բոլոր մեղքերը փոխանցվում էր դրան (Ղեվտացիս 16), ապա այնպես էլ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը և դառնար մեր զոհը այդ մեղքերի համար: Եվ Նա իսկապես դարձավ այդ զոհը մեր փոխարեն, և այդպես փրկեց մեզ մեր մեղքերից և դրանց պատժից: Մենք հիմա ամբողջությամբ կարող ենք հավատալ այդ սիրո փրկությանը: Այդ ճշմարտության հավատքով մենք կարող ենք գոհանալ և փոխհատուցել մեր պարտքը Աստծուն այդ սիրո փրկության համար, որը Նա տվեց մեզ:Նշանակություն չունի, թե այս կամ այն մարդը, որքան գիտելիք կարող է ունենալ խորանի մասին: Քանի որ, եթե նա չի հավատում, ապա այդ բոլոր գիտելիքները անօգուտ են: Այսպիսով, մենք պետք է հասկանանք և հավատանք, թե որքանով է կարևոր մեզ համար Հիսուսի մկրտությունը: Խորանում երեք վարագույր կար, որից յուրաքանչյուրը գործված էր կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Մարդիկ իրենց տգիտության պատճառով կարող են տարբեր մեկնաբանություններ տալ խորանի վարագույրներից յուրաքանչյուրի մասին: Թելերի հերթականությունը հետևյալն է. առաջինը՝ կապուտակ, նրանից հետո գալիս են ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը: Միայն այս հերթականությամբ գործված վարագույրն է համարվում ճիշտ նկարագրված, որպես խորանի ճշմարիտ վարագույր, որովհետև հենց այսպես է Աստված պատվիրել իսրայելացիներին գործելու այն Հին Կտակարանի ժամանակաշրջանում: Գոյություն ունի պատճառ, թե ինչու պետք է վարագույրը այս կերպ գործված լիներ: Անկախ նրանից, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց մարմնով այս երկրի վրա, որպես մարդկության Փրկիչ և շնորհիվ Մարիամ Կույսի, և եթե Նա չմկրտվեր, որպեսզի առաջին հերթին Իր վրա վերցներ մեր բոլոր մեղքերը, ապա Նա չէր կարողանա դառնալ մեր ճշմարիտ Փրկիչը: Դրա համար կապուտակ թելը պետք է առաջինը լինի և նրա իմաստը ունի ծայրաստիճան կարևորություն:
Ու՞մ պետք է մենք հավատանք
Այսպիսով, մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին, ով մեզ փրկեց մեր մեղքերից: Մենք կարող ենք ճշմարտապես վերստին ծնվել այն ժամանակ, երբ հավատում ենք փրկությանը, որն Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, տվեց մեզ: Երբ մենք հավատում ենք Աստծո Որդուն, որպես մեր փրկության Աստծո, և երբ հավատում ենք ճշմարտությանը, որի համաձայն Նա եկավ այս երկիր, Իր վրա վերցրեց մեր մեղքերը և մկրտվելով հանուն մեզ և մեր փոխարեն Խաչի վրա կրելով մեր մեղքերի պատիժը՝ մենք բոլորս կարող ենք ստանալ ճշմարիտ փրկություն:
Քանի որ Հիսուս Քրիստոսը չէր կարող Իր վրա վերցնել մեր մեղքերը այլ կերպով, քան միայն մկրտությամբ, ապա Նա ընտրեց այս հստակ կերպը, որպեսզի գնա դեպի Խաչը, թափի Իր արյունը և մահանա Խաչի վրա: Չնայած որ Նա հանդիսանում է Աստծո Որդին, և որ Նա եկավ այս աշխարհ որպես մեր Փրկիչը, եթե Նա Իր մկրտությամբ չվերցներ մեր մեղքերն Իր վրա, մեր փրկությունը այս աշխարհում երբեք չէր կայանա:
Այսպիսով, ձեզ համար շատ կարևոր է ճշգրտությամբ խոստովանել աստվածաշնչյան ճշմարտությունները, որպեսզի դուք վստահ լինենք, որ ձեր մեղքերը ամբողջությամբ լվացվեցին մեկընդմիշտ:
Ենթադրենք, օրինակ, որ դուք հսկայական պարտք ունեք, և ինչ-որ մեկն ասում է ձեզ. «Մի անհանգստացիր, ես կվճարեմ քո պարտքը, կարիք չունես անհանգստանալու: Ես կլուծեմ այս խնդիրը»: Ամեն անգամ, երբ դուք հանդիպում եք այդ մարդուն, նա ասում է ձեզ. «Մի՞թե ես չեմ ասել քեզ, որ չանհանգստանաս: Ախր ես ասել եմ քեզ, որ կհոգամ այդ մասին»: Ժամանակի հետ, այդ մարդը դառնում է բարկացկոտ՝ հարցնելով, թե ինչու դու չես հավատում իրեն: Եթե նույնիսկ այդ մարդը ամեն օր ձեզ ասում է. «Ես վճարել եմ քո պարտքերը, պարզապես հավատա ինձ», եթե նա իրականում չի վճարել ձեր պարտքը, արդյո՞ք դուք իսկապես ազատված եք այդ պարտքից պարզապես հավատալով նրան: Իհարկե, ոչ:
Անկախ նրանից, թե որքանով է նա վստահաբար ասում ձեզ. «Եթե դու հավատաս ինձ, ապա քո բոլոր պարտքերը կվճարվեն», եթե նա իրականում չի վճարում դրանք, ապա նշանակում է, որ ձեր պարտք մնում է, և այդ մարդը պարզապես խաբում է ձեզ: Դրա համար, դուք նորից և նորից հարցնում եք այդ մարդուն. «Դու վճարեցի՞ր իմ պարտքը»: Այնուհետև նա նորից և նորից կրկնում է. «Ինչո՞ւ ես կասկածում, պարզապես հավատա ինձ, ես ասեցի քեզ, որ վճարել եմ քո բոլոր պարտքերը: Այն ամենը, ինչ քեզանից պահանջվում է, դա պարզապես ինձ հավատալն է, բայց այնուամենայնիվ դու այնքան կասկածամիտն ես: Պետք չէ այդպիսին լինել»: Ենթադրենք, որ դուք վստահեցիք նրան ձեր ամբողջ սրտով: Անկախ այն բանից, թե որքան ուժգնորեն կհավատաք նրան, եթե նա իրականում չի վճարել ձեր պարտքերը, նշանակում է, որ նրա խոսքերը սուտ են:
Ահա, թե ինչպիսին է այսօրվա քրիստոնյաների Հավատքը
Ժամանակակից քրիստոնյաներն ասում են. «Հիսուսը փրկեց ձեզ՝ թափելով Իր անգին արյունը Խաչի վրա: Նա կրեց մեղքի պատիժը: Նա այս կերպով փրկեց մեզ»: Բազմաթիվ հովիվներ իրենց համայնքներում այսպես են քարոզում: Երբ նրանց այցելուներից ինչ-որ մեկը կանգնում է և ասում նրանց. «Ես մինչև հիմա մեղավոր եմ», նրանք ասում են նրան. «Դա այն պատճառով է, որ դու չունես բավական հավատք: Պարզապես հավատա: Քո անհավատությունն է քո մեղքը»: «Պարոն, ես նույնպես ուզում եմ հավատալ, բայց ես չգիտեմ ինչպես դա անեմ: Ես չգիտեմ, թե ինչու եմ ես մինչև հիմա մեղավոր, չնայած որ ես հավատում եմ: Ախր ես իսկապես հավատում եմ»: «Դու բավարար հավատք չունես: Դու պետք է ավելի հավատաս: Բարձրացիր սարերը և փորձիր ծոմ պահել: Հավատա, առանց կերակուր ճաշակելու»: «Մի՞թե ես չեմ կարող հավատալ, առանց կերակուրից հրաժարվելու»: «Ոչ, դու պետք է փորձես հավատալ ավելի՝ ծոմապահություն անելով»:
Այսօրվա հովիվներից շատերն ասում են մեզ, որ պետք է հավատալ, բայց և այնպես նրանք չեն լուծում ձեր մեղքերի խնդիրը, այլ հանդիմանում են ձեզ ձեր անհավատության համար: Դուք փորձում եք ավելի հավատալ, որքան էլ որ դա դժվար լինի, կամ էլ կուրորեն եք հավատում, սակայն մեղքերի խնդիրը մնում է: Ի՞նչն է այստեղ սխալ: Ինչպե՞ս կարելի է սա բացատրել: Մարդիկ չեն կարող ունենալ ճշմարիտ հաստատուն հավատք, քանի որ նրանք չգիտեն, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրել է իրենց մեղքերն Իր վրա: Եվ դրա համար նրանք հավատում են մոլորությանը, որոնք չեն կարող լուծել նրանց մեղքերի խնդիրը, անկախ նրանից, թե որքան ուժգին են հավատում:
Արդյո՞ք հավատքը գալիս է անվերապահորեն, առանց որևէ ապացույցների: Իհարկե, ոչ: Հավատքը գալիս է ամբողջությամբ միայն այն ժամանակ, երբ դուք գիտեք, թե մեղքի խնդիրը ինչպես է լուծվել, և երբ հավատում եք դրան: «Թեև ես կասկածել եմ Քեզ Տեր, բայց իրականում ակնհայտ է, որ դու արդեն լուծել ես իմ մեղքերի խնդիրը: Թեև ես ջանում եմ չհավատալ Քո փրկությանը, բայց դա արդեն պարզապես իմ ուժերից վեր է, որովհետև այն այնքան ակնհայտ է: Շնորհակալ եմ Քեզանից Տեր իմ խնդիրների լուծման համար»: Այլ բառերով ասած, սկզբում մենք կարող ենք կասկածել, բայց, քանի որ մեր փրկության ապացույցը այնքան ակնհայտ է, ապա հետագա կասկածանքները տեղին չեն: Ի նշան մեր փրկությանը, Հիսուսը ցույց տվեց մեզ դրա հաստատումը ջրի և Հոգու ավետարանի անվան տակ: «Ես վճարել եմ քո պարտքը քո փոխարեն»: Միայն այն ժամանակ, երբ մենք նայում ենք դրա գրավոր հաստատմանը, որը ցույց է տալիս, որ մեր բոլոր մեղքերի համար վճարված է, ճշմարիտ հավատքը այցելում է մեզ:
Եթե մենք չունենք այն բանի վկայությունը, թե Տերը փրկել է մեզ, և թե ինչպես է մեր մեղքերը լվացվել Նրա կողմից, ապա մեր հավատքը չի կարող ճիշտ լինել, եթե նույնիսկ մենք հայտարարում ենք, որ հավատում ենք Աստծուն և ասում, որ Հիսուս Քրիստոսը Աստվածն է, հանդիսանում է մեր Փրկիչը: Այլ բառերով ասած, մենք չունենք հաստատուն վստահություն այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսել մեղքերի վճարման գրավոր հաստատումը: Մարդիկ, ովքեր հավատում են չտեսնելով այդ գրավոր հաստատումը, սկզբում կարող են մեզ թվալ, որ ունեն հաստատուն հավատք, բայց իրականում նրանց հավատքը պարզապես կույր է: Դա ավելին չէ, քան՝ մոլեռանդ հավատքը:
Դուք կարծո՞ւմ եք, որ մոլեռանդ հավատքը լավ հավատք է
Ձեզ դուր կգա՞ր, եթե մոլեռանդ հավատքով հովիվը պահանջեր մյուսներից նման մոլեռանդ հավատք: «Հավատացեք: Ընդունեք կրակը, կրակ, կրակ, կրակ: Սուրբ Հոգի, որ նման ես Կրակի, լցրու մեզ կրակով: Ես հավատում եմ, որ Տերը կօրհնի ձեզ բոլորիդ: Ես հավատում եմ, որ նա կբժշկի ձեզ»: Երբ հովիվը ցույց է տալիս նման բեմականացում, ապա ունկընդիրների ականջներում սկսվում է զրնգալ, իսկ սրտերը՝ թրվռալ: Հովիվի ձայնը ուժգնանում է բարձրակարգ ուժեղացուցիչների միջոցով, և երբ նա սկսում է բղավել. «Կրակ, կրակ, կրակ», և լսարանի սրտերը սկսում է թփրտալ նրա կախարդական ձայնի տակ: Այնուհետև, նրանց տիրում է զգացմունքները, կարծես թե հաստատուն հավատքն իսկապես իջել է նրանց վրա և նրանք ողբում են. «Եկ Տեր Հիսուս: Ոհ, եկ Սուրբ Հոգի»:
Այդ ժամանակ հովիվը ավելի է արձակում լսարանի զգացմունքներն՝ ասելով. «Եկեք աղոթենք: Ես հավատում եմ, որ հիմա Սուրբ Հոգին իջնում է ձեզ վրա և լցնում մեզ բոլորիս»: Դրանից հետո երգչախումբը կատարում է քաջալերող քայլերգներ և մարդիկ բարձրացնում են իրենց ձեռքերը՝ վայրենանալով մոլեգնումից, իսկ զգացմունքների լարվածությունը հասնում է իր գագաթնակետին: Այնուհետև հնչում է ազդանշանը և հովիվը ասում է. «Եկեք զոհաբերություն կատարենք: Հենց այս երեկոյան Աստված քեզանից ուզում է ստանալ յուրահատուկ ընծա: Եկեք բոլորս Աստծուն բերենք հատուկ զոհ»:
Լցված լինելով զգացմունքներով՝ մարդիկ սկսում են բացել և դատարկել իրենց գրպանները: Այդ սուտ հովիվը արդեն պատրաստել է հսկայական ամբիոն, որը բավականին մեծ է, որպեսզի դրա հետևում դրվի հավաքված դրամը: Ամբիոնի առջև նա դնում է «թիթեռ բռնելու ցանցեր», այսինքն զոհաբերության թասերը: Երբ երաժիշտները սկսում են նվագել հիմները և մարդկանց սրտերը լցվում են գրգռվածությամբ, հովիվը ուղարկում է իր «թիթեռներ հավաքողներին»՝ (կամավորներ, ովքեր բաժանում են զոհաբերության թասերը) դեպի լսարան:
Խաբելով մարդկանց պատմություններով, որ որքան շատ զոհաբերություն, այնքան շատ օրհնություններ և արձակելով մարդկանց զգացմունքները՝ այդպիսի կեղծ հովիվները ստիպում են մարդկանց արցունքներ թափել և բացել իրենց դրամապանակները: Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի նրանց ստիպեն ավելի շատ փող տալ, միևնույն ժամանակ, նրանց զրկելով կատարվածը վերագիտակցելու իրավունքից և դրա փոխարեն ավելի են հրահրում զգացմունքները: Դա հիմնված չէ Աստծո Խոսքի վրա և ոչ էլ հանդիսանում է որպես քարոզ: Այն մոլեռանդ, կույր գործողություն է, որը սահմանամերձ է խարդախությանը:
Այս կերպ հովիվները, ովքեր մոլեռանդ հավատք ունեն, հրահրում են մարդկանց զգացմունքները, որպեսզի հասնեն իրենց սեփական, թաքնված նպատակներին: Եթե մենք գիտենք, որ մեր Տերն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, և եթե հավատում ենք Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկչի, նշանակում է, որ ոչ մի բան չի կարող մեզ անհանգստացնել, և մենք գտնվում ենք խաղաղության և անդորրի մեջ: Միակ բանը, որը մեզ ոգեշնչում է, դա այն է, որ Հիսուսը վերցրեց Իր ուսերի վրա մեր մեղքերը և գամվելով Խաչափայտին՝ ընդունեց մահը: Երբ մենք մտածում ենք այն մասին, որ Հիսուսն Աստված է, մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մահացավ, որպեսզի կրի այդ մեղքերի փոխհատուցումը, ապա մենք դառնում ենք անսահման գոհունակ, և մեր սրտերը լցվում են մեծ ուրախությամբ: Մեր սրտերի հանգիստ արտաշնչումն ավելին է, քան՝ աշխարհում որևէ ուրիշ բան: Ոչ ռոմանտիկ սիրո խոստովանությունը, ոչ էլ աշխարհի ամենաթանկ ադամանդի նվերը չեն կարող համեմատվել դրա հետ:
Եվ հակառակը, մոլեռանդների զգացմունքային կողմնորոշման ոգեշնչումը չի կարող երկար տևել: Նրանք այդպիսի վիճակում կարող են գտնվել որոշ ժամանակ, սակայն մեղանչելով ամեն օր և այդ մեղքերի կողմից հանդիմանված լինելով՝ չեն կարողանա ամոթից թաքցնել իրենց երեսները. «Եթե Հիսուսը կրեց պատիժը մեր փոխարեն և մահացավ Խաչի վրա, ապա ինչո՞ւ եմ ես ամեն օր մեղք գործում»: Դրա համար նրանք կորցնում են իրենց դեմքը և ժամանակի ընթացքում այլևս չեն կարողանա նման ոգեշնչում վերապրել: Եվ ավելին, նրանք չեն կարողանա իրենց ամոթի պատճառով գնալ Աստծո մոտ:
Ահա, թե ինչու Աստված մեզ ցույց տվեց ողջակիզության զոհասեղանը: Ողջակիզության զոհը, որը մատուցվում էր զոհասեղանին՝ համաձայն զոհաբերության ծիսակատարության, ոչ այլ ոք էր, քան՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը: Դրա համար ողջակիզության զոհասեղանը ցույց է տալիս մեզ, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր և իսկապես փրկեց մեզ, բոլորիս միասին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Աստված այնպես արեց, որ մենք տեսնենք այդ ողջակիզության զոհասեղանը, և Նա ցանկանում է, որ մենք փրկվենք հավատալով Իրեն:
Ի՞նչ պետք է մենք անենք ներկայիս ժամանակում
Ներկայումս մեզ՝ վերստին ծնվածներիս համար, բավական գործ կա: Ամենից առաջ մենք պետք է ջրի և Հոգու ավետարանը քարոզենք ամբողջ աշխարհով մեկ: Մենք պետք է տարածենք կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը նրանց, ովքեր ոչինչ չգիտեն նրա մասին և պետք է այդ կերպ օգնենք նրանց փրկվելու դժոխքի կրակով պատժվելուց: Ինչո՞ւ: Որովհետև բազմաթիվ մարդիկ կան, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, նույնիսկ չհասկանալով և չհավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է մեզ խորանում:
Մենք դեռ շատ գործեր ենք անելու, որպեսզի այդ ճշմարտությունը հասցնենք այդ մարդկանց: Մենք պետք է տպագրենք մեր գրքերը, որը տարածում ենք ամբողջ աշխարհով մեկ: Մինչ այն, երբ մեր գրքերը կհասնեն աշխարհի հեռավոր անկյունները, անհրաժեշտ է դրանք թարգմանել, խմբագրել և տպագրել:
Դա հսկայական աշխատանք է, որը պահանջում է ժամանակ, ջանքեր և միջոցներ: Երբ մենք նայում ենք մեր եղբայրներին և քահանաներին, մենք տեսնում ենք, թե որքանով են նրանք բոլորը զբաղված: Եվ քանի որ բոլոր սուրբերն ու Աստծո եկեղեցու սպասավորները այնքան լարված են աշխատում, նրանք զգում են մեծ ֆիզիկական ճնշում: Մարաթոնային վազորդը վազելով 42.195 մետր տարածությունը ինչ որ մի պահ իրեն զգում է այնքան հոգնած և սպառված, որ արդեն չի հասկանում՝ վազում է նա, թե ինչ-որ ուրիշ բան է անում: Այլ բառերով ասած, ֆիզիկական հոգնածության ժամանակ մարդու մտքերը դառնում են մշուշոտ և լղոզված: Հնարավոր է, որ ավետարանչության մրցավազքում, մենք էլ ենք հասել նման փուլի: Կյանքն հանուն ավետարանչության ծառայությանը, նման է մարաթոնացու երկար տարածության անկանգառ վազքին: Մեզ բոլորիս համար էլ դժվար է, քանի որ վազքը պետք է շարունակվի մինչև այն օրը, երբ մեր Տերը կվերադառնա այս երկիր:
Եվ քանի որ մեր Տերը բնակվում է մեր մեջ, և քանի որ մենք ունենք ջրի և Հոգու ավետարանը, և քանի որ մեր հավատքը կայանում է նրանում, որ Տերը փրկեց մեզ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, և որովհետև մենք հավատում ենք ամենաիրական ճշմարտությանը, ապա մենք, բոլորս կարող ենք ստանալ նոր ուժ: Այս ամենը նրա շնորհիվ, որ Հիսուսը մեզ փրկություն է պարգևել, որը դուք և ես ստացել ենք անվարձահատույց, որպես պարգև: Դրա համար մեր մարմնի դժվարությունները չեն կարող անհանգստացնել մեզ: Ընդհակառակը, որքան ավելի շատ արգելքներ են հանդիպում ճանապարհին, այդքանով ավելի է արդարը ստանում ուժեր: Ես ճշմարտապես գոհանում եմ Տիրոջից:
Հոգևորապես մեր սրտերում, մեր մտքերում և մեր իրական շրջապատում մենք կարող ենք նոր ուժ զգալ, որը մեր Տերը պարգևել է մեզ, և որ Նա բնակվում է մեզ հետ: Քանի որ մենք կարող ենք զգալ, որ Աստված օգնում է մեզ և աջակցում է մեզ, և որ Նա մեզ հետ է, ապա մենք ավելի ենք գոհանում Նրանից դրա համար: Պողոս առաքյալն ասում է. «Ամեն բան կարող եմ, ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4:13): Մենք ամեն օր խոստովանում ենք, որ ոչինչ չենք կարող անել, եթե Տերը մեզ չքաջալերի: Հիսուսը ոչ միայն մկրտվեց մեր փոխարեն, այլ նաև զոհեց Իրեն մեր փոխարեն՝ գամվելով խաչին և ընդունեց մարտիրոսական մահը, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ մեր Փրկիչը: Ամեն անգամ, երբ մենք նայում ենք ողջակիզության զոհասեղանին, մենք հիշեցնում ենք ինքներս մեզ այդ ճշմարտության մասին:
Ողջակիզության զոհասեղանը պատրաստված էր սատիմի փայտից և ծածկված էր պղնձի հաստ շերտով: Նրա բարձրությունը մոտավորապես 1,35 մետր էր և նրա խորովելու պղնձե ցանցը տեղադրված էր մեջտեղում՝ 68 սանտիմետր բարձրության վրա: Սովորաբար զոհի միսը դրվում էր այդ խորովելու ցանցի վրա և այրվում:
Ամեն անգամ, երբ մենք նայում ենք ողջակիզության զոհասեղանին, մենք պետք է ինքներս մեզ նայենք, թե ինչպիսին ենք մենք: Մենք նաև պետք է կարողանանք տեսնել այն, որ Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը՝ ընդունելով մարմնավոր մկրտությունը և կրեց մեր մեղքերի պատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա: Դուք և ես, իսկապես չենք կարող Աստծո առջև խուսափել մահից մեր մեղքերի պատճառով և չենք կարող խուսափել դատապարտությունից: Մեր մեղքերի և դրանց դատապարտության պատճառով, մենք չկարողացանք խուսափել մահից և հավիտենական անեծքից: Բայց, քանի որ Հիսուս Քրիստոսն, ով եկավ որպես քավության հավիտենական զոհ, ընդունեց մկրտությունը և մահացավ մեր բոլորի համար, ինչպես հին կտակարանային զոհը, և մենք բոլորս փրկվեցինք:
Զոհաբերության կենդանին կարող է կյանքի օրերում լինել այնպիսի քնքուշ ու զվարճալի, սակայն, որքան զզվելի է դառնում նա, երբ ձեռք դնելու միջոցով ընդունել է մեղքեր և դրանից հետո, նրա կոկորդը կտրված լինելով արյունահոսում է: Այն, որ մենք, ովքեր արժանի էինք այդպիսի սարսափելի մահվան, խուսափեցինք պատժից, դա մեզ համար իսկապես մեծ օրհնություն է: Այդ օրհնությունը հնարավորին դարձավ, որովհետև Տերը պարգևեց մեզ փրկություն: Այնպես, ինչպես ցույց է տրված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր մարդկային մարմնով, Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով փրկեց ձեզ և ինձ և այդ կերպ պարգևեց մեզ ճշմարիտ փրկություն: Աստված պարգևեց փրկությունը ձեզ և ինձ: Դուք հավատու՞մ եք դրան ձեր ամբողջ սրտով: Դուք հավատու՞մ եք այդ փրկության պարգևին և Հիսուսի սիրուն: Մենք, բոլորս պետք է այդպիսի հավատք ունենանք:
Երբ նայում ենք ողջակիզության զոհասեղանին, մենք պետք է հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը մեզ փրկեց այդ կերպ: Նա որպես զոհ մատուցվեց, որպեսզի մեզ փրկություն պարգևի: Ինչպես որ ձեռք էին դնում զոհի գլխին և այդ զոհը արյունահոսում էր, նույնպես և Հիսուսը պարգևեց մեզ փրկություն և տառապեց մեր փոխարեն: Ահա այսպես Նա փրկեց մեզ մեր մեղքերից: Մենք պետք է գիտակցենք սա և մեր ամբողջ սրտով Աստծո առջև հավատանք դրան և մեր ամբողջ սրտով գոհանանք Նրանից:
Աստված ցանկանում է, որ մենք հավատքով ստանանք փրկության սիրո պարգևը, որը Նա պարգևել է մեզ: Նա ցանկանում է, որ մենք մեր սրտերում հավատանք մկրտության և Խաչի արյան փրկությանը, որը Նա իրագործեց՝ գալով ջրով և Հոգով: Ես հույս ունեմ, որ դուք, բոլորդ ձեր սրտերում կհավատաք մեր Տիրոջ սիրուն և ճշմարտապես կընդունեք Նրա փրկության պարգևը: Դուք ճշմարտապես ընդունու՞մ եք դա ձեր սրտերի մեջ:
Ո՞վ զոհ մատուցվեց ձեր փոխարեն
Մի անգամ ես մի թերթիկ տեսա, որտեղ ասվում էր. «Ո՞վ կմահանա ձեր փոխարեն: Ու՞մ եք դուք այսօր տեսել, ով ձեզ մխիթարել է: Հիսուս Քրիստոսը զոհ է մատուցվել ձեզ համար: Ձեր սրտերը չի՞ մխիթարված դրանով»: Իրականում ո՞վ կկրի ձեր մեղքերը՝ ընդունելով մկրտությունը և խաչի մահը ձեր փոխարեն, որպեսզի մաքրի ձեզ ձեր մեղքերից: Ո՞վ կթափի իր արյունը և կմահանա, որպեսզի ձեզ պարգևի իր սերը: Ո՞վ երբևէ կցանկանա հանուն ձեզ այդպիսի զոհ մատուցել: Միգուցե ձեր ազգականնե՞րը: Ձեր երեխանե՞րը: Ձեր ծողնե՞րը:
Նրանցից ոչ ոք: Միայն Աստված, ով արարել է մեզ: Որպեսզի փրկի ձեզ ձեր մեղքերից, Տերը եկավ այս երկիր մարդկային մարմնով, մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը, խաչվեց և թափեց Իր արյունը, որպեսզի կրի այդ մեղքերի պատիժը և դարձավ մեր Փրկիչը՝ մեռելներից հարություն առնելով և հիմա կենդանի է՝ պարգևելով մեզ Իր սերն ու փրկությունը: Դուք իսկապե՞ս ցանկանում եք ընդունել այդ սիրո փրկությունը ձեր սրտերի մեջ: Դուք իսկապե՞ս հավատում եք ձեր սրտում:
Յուրաքանչյուր մարդ, ով կհավատա, ձեռք կբերի Տիրոջը և ամեն ոք, ով ձեռք է բերում Նրան, փրկվում է: Տիրոջ ընդունումը, նշանակում է սիրո և փրկության ընդունում, որը Քրիստոսը պարգևել է մեզ բոլորիս: Հենց այդ սիրո հավատքով է այդ մեղքերի ներումը, իսկ մեղքի պատիժից մենք փրկված ենք: Այդպիսին է հավատքը, որը ստանում է փրկության պարգևը:
Ամեն բան խորանում խոսում է Հիսուս Քրիստոսի մասին: Աստված մեզանից զոհ չի ուզում: Այն ամենը, ինչ Նա խնդրում է մեզանից, դա փրկության պարգևին հավատալն է, որը Նա պարգևել է մեզ մեր սրտերի մեջ. «Ես եկա այս երկիր, որպեսզի ձեզ փրկություն պարգևեմ: Հին կտակարանային զոհի նման, ես վերցրեցի իմ վրա ձեր բոլոր մեղքերը, որոնք փոխանցվեցին ինձ ձեռնադրության միջոցով և այդ զոհաբերության կենդանու նման ձեր մեղքերի համար կրեցի սարսափելի պատիժը ձեր փոխարեն: Ահա, թե ինչպես փրկեցի ձեզ»: Ահա, թե ինչ է ասում Աստված խորանի միջոցով:
Անկախ նրանից, թե ինչպես է Աստված փրկել մեզ և որքան ուժգնորեն է Նա սիրել մեզ և պարգևել կատարյալ փրկություն, եթե մենք չենք հավատում դրան, ապա ամեն բան անօգուտ է: Աղամանի միջի աղը պետք է լցվի ձեր ճաշի մեջ, որպեսզի ձեր ճաշը աղանվի: Ճիշտ այդպես, եթե դուք և ես չենք հավատում մեր սրտերում, ապա մեր Տիրոջ այդքան կատարյալ փրկությունը վերածվում է կատարյալ անօգտակարության: Եթե մենք մեր սրտերում ջրի և Հոգու ավետարանի համար շնորհակալություն չենք հայտնում Աստծուն և այն չենք ընդունում մեր սրտերի մեջ, ապա Քրիստոսի զոհը դառնում է ապարդյուն:
Փրկությունը կարող է դառնալ ձերը միայն այն ժամանակ, երբ դուք գիտեք, թե ինչպիսի զոհ և սեր պարգևեց ձեզ Հիսուսը՝ Փրկիչ Աստվածը, և երբ դուք կընդունեք այդ փրկությունը ձեր սրտերի մեջ, դուք կգոհանաք նրանից դրա համար: Եթե դուք չընդունեք Քրիստոսի կատարյալ փրկության պարգևը ձեր սրտերի մեջ, այլ միայն ձեր մտքով հասկանաք այն, նշանակում է, որ դա կատարելապես անօգուտ է:
Այն ամենը, ինչ դուք անելու եք, դա պարզապես ճշմարտության գիտակցումն է
Կարևոր չէ, թե որքան ժամանակ է ճաշը եփվում գազօջախի վրա: Եթե դուք խորհում եք միայն աղ ավելացնել, բայց դա չեք անում, ապա ձեր ճաշը երբեք չի դառնա աղանված: Դուք կարող եք փրկվել միայն այն դեպքում, եթե ընդունեք այդ փրկությունը ձեր սրտերի մեջ և հավատաք, որ Տերը փրկեց ձեզ ձեր մեղքերից՝ մկրտվելով և խաչվելով ձեր փոխարեն, ինչպես զոհաբերության կենդանին էր որպես զոհ մատուցվում ողջակիզության զոհասեղնին: Երբ Աստված տալիս է ձեզ փրկության պարգևը, պարզապես ընդունեք այն գոհունակությամբ: Երբ մեր Տերն ասում է մեզ, որ Նա ամբողջությամբ փրկել է մեզ, ապա ամենավստահելին այն է, որ մենք պարզապես հավատանք դրան:
Բխում է արդյո՞ք այդ սերը, որը Տերը պարգևել է ձեզ, ձեր սրտի կեսից: Իհարկե, ոչ: Մեր Տիրոջ սերը կատարյալ է: Մեր Տերը փրկեց ձեզ և ինձ ամբողջապես և կատարելապես: Քանի որ Նա Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մահացավ Խաչի վրա, որպեսզի վերջնականապես հաստատի այդ փաստը, ապա մենք չենք կարող կասկածել Նրա սիրուն: Նա ամբողջությամբ փրկեց մեզ և պարգևեց փրկություն: Մենք բոլորս պետք է ընդունենք այդ փրկության պարգևը, որն Աստված տվեց մեզ:
Ենթադրենք, որ ես պահում եմ մի շատ թանկ ոսկերչական զարդարանաք, որը պարզապես լցված է ամենաթանկագին քարերով: Եթե ես այն նվիրեմ ձեզ, ապա այն ամենը, ինչ դուք պետք է անեք, պարզապես այն ընդունելն է: Մի՞թե դա այդպես չէ: Որքա՞ն հեշտությամբ կարող է այն ձերը դառնալ: Որպեսզի նման թանկագին իրը դառնա ձերը, այն ամենը, ինչ անելու եք, պարզապես մեկնել ձեր ձեռքը և վերցնել այն: Ահա և վերջ:
Եթե դուք պարզապես բացեք ձեր սրտերը և Նրա մկրտության միջոցով փոխանցեք Հիսուսին ձեր բոլոր մեղքերը, ապա կարող եք հեշտությամբ ստանալ մեղքերի ներում և ձեր դատարկ սրտերը լցնեք այդ ճշմարտությամբ: Չէ՞ որ Տերն ասեց, որ փրկությունը տալիս է ձեզ, որպես պարգև: Փրկությունը կարող է դառնալ ձերը, եթե միայն երկարեք ձեր ձեռքը և վերցնեք այն:
Մենք կարող ենք ստանալ մեր փրկությունը որպես պարգև՝ չվճարելով ոչ մի դրամ: Եվ քանի որ Աստված հաճույք է ստանում այդպիսի նվեր անելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է ընդունել այն, ուստի օրհնյալ են նրանք, ովքեր այն ընդունում են գոհունակությամբ: Նրանք, ովքեր ուրախությամբ են ընդունում Աստծո պարգևը, Նրա սերը հագնում են իրենց վրա և սիրում են այն տվողին, որովհետև ընդունելով այդ պարգևը՝ նրանք ուրախացնում են Աստծո սիրտը: Այդ պարգևն ընդունելը հենց այն է, ինչ պետք է անել: Միայն այն ժամանակ է, որ երբ ընդունում եք փրկության կատարյալ պարգևը, որն Աստված պարգևել է ձեզ, այդ ճշմարիտ պարգևը կարող է դառնալ ձերը: Եթե դուք այն չեք ընդունում ձեր սրտի մեջ, նշանակում է, որ փրկության պարգևը երբեք ձերը չի լինի, որքան էլ որ դուք ջանաք:
Ես նույնպես ստացել եմ փրկության պարգևը: «Հիսուսն ընդունել է մկրտությունը հանուն ինձ: Մկրտվելով՝ Նա կրել է իմ մեղքերի պատիժը: Նա մկրտվեց հանուն ինձ: Շնորհակալ եմ քեզանից Տեր»: Ահա, թե ինչպիսի հավատքի եմ ես եկել: Այսպիսով, հիմա ես անմեղ եմ: Ես ստացել եմ մեղքերի կատարյալ ներում: Եթե դուք նույնպես կցանկանաք ընդունել մեղքերի ներում և փրկվել, ապա ընդունեք այն ճիշտ հիմա:
Այս ամբողջ ժամանակ ես խորհել եմ այդ փրկության պարգևի մասին: Նույնիսկ հիմա, երբ ես նորից եմ մտածում այդ մասին, ես հասկանում եմ, որ չկա ուրիշ մի բան, որ ես կարողանայի անել, բացի այն, որ շնորհակալություն հայտնեմ Աստծուն իմ փրկության համար: Քանի որ այդ փրկության սերը բնակվում է իմ սրտում, ես երբեք չեմ կարողանա մոռանալ նրա մասին: Երբ ես առաջին անգամ ստացա իմ մեղքերի ներումը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, ճշմարտությանը, որը բացվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, ես անասելիորեն շնորհակալ էի Աստծուց: Նույնիսկ հիմա նրանից հետո, ինչ անցել է այսքան տարի, միևնույնն է, ես զգում եմ նույն երախտապարտությունը իմ սրտում և ես նորոգվում եմ ամեն օր:
Հիսուսը եկավ այս երկիր, որպեսզի փրկի ինձ, մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի իմ մեղքերը: Երբ ես գիտակցեցի, որ այս ամենը կատարվել է հանուն ինձ, ես անմիջապես ընդունեցի այն: Ես ավելի ու ավելի եմ հասկանում, որ դա լավագույնն է, ինչ ես արել եմ իմ կյանքում, ամենաիմաստուն և լավագույն որոշումը մյուսներից: Դրա համար ես հավատում եմ և դավանում, որ Տերն այս ամենը արեց, որովհետև սիրեց ինձ: «Տեր, ես ամբողջ սրտով գոհանում եմ Քեզանից: Ես Քեզ սիրում եմ այնպես, ինչպես Դու սիրեցիր ինձ»: Այսպիսի խոստովանությունը հանդիսանում է ամենամեծ երջանկությունը վերստին ծնված մարդու համար:
Մեր Տիրոջ Սերը անփոփոխելի է: Այնպես, ինչպես երբևէ չի փոխվում Նրա սերը մեր նկատամամբ, այդպես չի փոխվում մեր սերը Նրա նկատմամբ: Ժամանակ առ ժամանակ, երբ մենք տառապում ենք և հանդիպում դժվարությունների, մեր սրտերը կարող են մոլորվել ճանապարհից և մենք, նույնիսկ կարող ենք մոռանալ և դավաճանել այդ սերը: Բայց, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք լցված ենք մեր ցավով, Աստված տակավին դեռ ամուր և հավատարմորեն բռնում է մեզ, որպեսզի մեր սրտերը երբեք չմոռանան Նրա սիրո մասին:
Աստված մեզ սիրում է միշտ: Այն, որ մեր Աստվածը լինելով Արարիչ, հանուն մեզ եկավ այս երկիր, որպես արարած, տեղի ունեցավ այն պատճառով, որ Նա սիրեց մեզ և Իր կյանքը տվեց մեզ համար: Ես խնդրում եմ ձեզ հավատալ Աստծո այդ սիրուն՝ հանուն ինքներդ ձեզ: Եվ ընդունեք այն ձեր սրտերի մեջ: Հիմա դուք հավատում ե՞ք:
Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ Իր սիրով Նա ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից: