(Ելից 30:17-21)«Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Նաև մի պղնձե ավազան շինես լվացման համար, և նրա խարիսխն էլ պղինձից լինի. և ժողովքի խորանի և սեղանի մեջտեղում դնես այն, և նրա մեջ ջուր լցնես: Եվ Ահարոնն ու նրա որդիները իրանց ձեռքերն ու ոտքերը լվանան նրանից: Ժողովքի խորանը մտնելիս ջրով լվացվին որ չմեռնեն՝ կամ սեղանին մոտենալիս, որ պաշտոն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցեն: Այսպես իրենց ոտքերն ու ձեռքերը լվանան որ չմեռնեն. և սա նրանց համար հավիտենական կանոն լինի, թե իր համար թե իր սերունդի համար իրենց ազգերի մեջ»:
Խորանի սրահի լվացարանը

Շինանյութը պատրաստված է պղնձից և մշտական լցված էր ջրով:
Հոգևոր նշանակությունը-Պղինձը խորհրդանշում էր մարդկության մեղքի դատապարտությունը: Որպեսզի կրի մարդկության մեղքի պատիժը, Հիսուսը Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կոմից: Դրա համար լվացարանի իմաստը կայանում է նրանում, որ մենք հավատալով, որ Հիսուսի մկրտության ժամանակ մեր մեղքերը փոխանցվել են Նրան, մենք կարող ենք լվացված լինել մեր մեղքերից:
Քահանաները, ովքեր ծառայում էին խորանում, նույնպես լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը այդ լվացարանում, նախքան խորան մտնելը, որով էլ խուսափում էին մահանալուց: Պղինձը խորհրդանշում է բոլոր մեղքերի պատիժը, իսկ լվացարանի ջուրը նշանակում է մկրտությունը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից, և որի շնորհիվ Նա վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա: Այլ բառերով ասած, լվացարանը մեզ ասում է այն մասին, որ Հիսուսը ընդունեց աշխարհի բոլոր մեղքերը, որոնք նրան փոխանցվեցին, և Նա կրեց այդ մեղքերի պատիժը: Լվացարանի ջուրը խորհրդանշում է Հին Կտակարանի խորանի կապուտակ թելը, իսկ Նոր Կտակարանում՝ մկրտությունը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից (Մատթեոս 3:15, 1 Պետրոս 3:21):
Դրա համար լվացարանը վերաբերվում էր Հիսուսի մկրտությանը, և դա այն վայրն էր, որտեղ մենք հաստատում ենք մեր հավատքն այն փաստի նկատմամբ, ըստ որի Հիսուսը կրեց մեր բոլոր մեղքերը, ներառյալ ներկայիս մեղքերը և Իր մկրտությամբ, որը նա ընդունեց երկու հազար տարի առաջ Հովհաննես Մկրտչից և լվացրեց դրանք միանգամից:
Աշխարհում կան արդարներ, ովքեր վերստին ծնվեցին՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Նրանք այն մարդիկ են, ովքեր ստացան մեղքերի ներում՝ հավատալով, որ իրենց բոլոր մեղքերը ներվեցին Հիսուսի գործերով, որը խորհրդանշում էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը: Բայց և այնպես, նույնիսկ արդարները, ովքեր ստացել են մեղքերի ներում մարմնավորապես անկատար են և նրանք չեն կարող չմեղանչել ամեն օր, և այդպիսի ամենօրյա մեղքերը կոչվում են իսկական մեղքեր: Այն վայրը, որտեղ արդարները, ովքեր ստացել են մեղքերի ներում, կարող են լուծել իրենց իսկական մեղքերի խնդիրը, հանդիսանում է լվացարանը: Երբ արդարը մեղք է գործում, նա գալիս է խորանի սրահի լվացարանի մոտ և լվանում է իր ձեռքերն ու ոտքերը, և այդ կերպ նա հաստատում է այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն արդեն ներել է իր մեղքերը:
Աստվածաշնչում երբեմն ջուրը օգտագործվել է Աստծո Խոսքը պատկերելու նպատակով, սակայն նրա ամենակարևոր նշանակություններից մեկն է հանդիսանում Հիսուսի մկրտությունը: Եփեսացիս 5:26. «Որ նրան սրբացնե՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով», իսկ Հովհաննու 15:3. «Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի»: Լվացարանը սուրբերին, ովքեր ստացել են մեղքերի ներում, թույլ է տալիս ստանալ այն վկայությունը, ըստ որի Հիսուսը ջրի միջոցով ներել է նրանց բոլոր մեղքերը, անկախ այն բանից, թե որքանով անկատար կարող է լինել նրանց մարմինը:
1Պետրոս 3:21-22. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությամբ: Որ գնացել է երկինք և Աստծո աջ կոմն է. հրեշտակներն և իշխանություններն և զորություններն հնազանդելով նրան»: Նախքան Պետրոսը կասեր սա, Նա բացատրում է ջրի հոգևոր նշանակությունը, թե ինչպիսի իմաստ է այն ունեցել Նոյի օրերում: Չնայած նրան, որ Նոյը զգուշացրել էր մեղավորներին, ում հոգիները թաղված էին մեղքի մեջ, ջրհեղեղի մասին, որը կմաքրեր առաջին աշխարհի բոլոր գարշությունները, միայն ութ մարդ փրկվեցին ջրի շնորհիվ: Ջրհեղեղի ջրերում խեղդվեցին բոլորը, ովքեր չհավատացին Աստծո Խոսքին: Ջրհեղեղի այս օրինակը բերելով, Պետրոսը ասում է մեզ այն մասին, որ Հիսուսի մկրտությունը հանդիսանում է այդ ջրի խորհրդապատկերը: Այսպիսով, լվացարանը հանդիսանում է այն վայրը, որտեղ մենք նորից հաստատում ենք մեր փրկությունը Աստծո առջև, ինչպես փրկության պահը, այնպես էլ դրանից հետո:
Սուրբերը, ովքեր հավատքով փրկվեցին իրենց մեղքերից, իրենց վրա են հագնում Աստծո ողորմությունը՝ հավատալով լվացարանի ջրին (Հիսուսի մկրտությունը), պղնձին (Աստծո պատիժը մեղքի համար), և նրան, որ Հիսուսը ազատեց նրանց մեղքերից: Չնայած նրան, որ մենք այդքան անկատար ենք և լի ենք թուլություններով և թերություններով, որի պատճառով դժվար թե կարողանանք ինքներս մեզ արդարներ համարել, մենք կարող ենք վստահությամբ հաստատել, որ մենք ամբողջությամբ արդարներ ենք նրանով, որ հավատում ենք Հիսուսի մկրտությանը (ջուր-մեղքերի կրելը), և Նրա Խաչի վրա թափած արյանը (պղինձ- մեղքերի պատիժը): Քանի որ մենք հավատում ենք Աստծո Խոսքին, որը արդեն մեզ փրկել է մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից, մենք կարող ենք լինել արդարներ, առանց մեղքերի:
Աստծո Խոսքը, որին մենք հավատում ենք, ասում է մեզ, որ Հիսուսն Իր մկրտությամբ, որը Նա ընդունել էր Հովհաննեսից, վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և Խաչի վրա թափեց Իր արյունը, որպեսզի մեր փոխարեն կրի մեր մեղքերի պատիժը, որով էլ փրկեց մեզ ամբողջությամբ: Աստված խորանի սրահում դրեց լվացարանը, որպեսզի մենք կարողանանք անկախ իրավիճակներից, մեր հավատքով հաստատենք այն փաստը, որ ամբողջությամբ փրկված ենք մեր բոլոր մեղքերից:
Արդյո՞ք դուք հավիտյանս փրկված եք ձեր ներկայիս մեղքերից
Վերջին հանդիպման ժամանակ աշակերտների հետ միասին կտրելով զատիկի հացը և ըմպելով գինին, Հիսուսը, նախքան Խաչի վրա մահանալը, ցանկացավ ջրով լվալ Պետրոսի և մյուս աշակերտների ոտքերը: Քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ արդեն վերցրել էր իր աշակերտների մեղքերն Իր վրա, Նա ցանկանում էր բացել նրանց լվացարանի ճշմարտությունը: Հիսուսն ասեց նրանց, որ մկրտությունը ընդունելուց հետո Նա որպես զատիկի Գառնուկ, կրեց մեղքի փոխհատուցումը՝ կախված լինելով ծառից: Այսպիսով, Հիսուսի տասներկու աշակերտները, թեև նրանք դեռ անկատար էին մնում այն բանից հետո, երբ հավատացին Հիսուսին, այլևս երբեք չդարձան մեղավորներ:
Այն, որ Հիսուսը լվացրեց Իր աշակերտների ոտքերը, նրանց համար դա դարձավ այն բանի հաստատումը, որի մասին վկայում էր Աստծո ճշմարտության Խոսքը, որ Հիսուսն արդեն լվացել է նրանց և ողջ աշխարհի մեղքերը: Ահա, թե ինչու աշակերտները ամեն ժամանակ քարոզում էին աշխարհի բոլոր ազգերին այն մասին, որ Հիսուսը հանդիսանում է Փրկիչը, և նրանք կարող էին տարածել ջրի և Հոգու ավետարանը, որը Նա արդեն իրագործել էր (Եբրայեցիս 10:1-20): Լվացարանը թույլ է տալիս արդարներին, ովքեր ճշմարտության հավատքով փրկվել են իրենց մեղքերից, հիշել Հիսուսի մկրտության մասին: Այդ լվացարանը նաև տալիս է նրանց վստահություն, որ Աստված՝ Ինքը, փրկեց նրանց:
Աստվածաշնչում չի խոսվում լվացարանի չափսերի մասին
Գիտենալով խորանի չափսերի մասին, այնուամենայնիվ մենք ոչինչ չգիտենք լվացարանի չափսերի մասին: Սա մեզ ցույց է տալիս այն փաստը, որ Հիսուսը Աստծո Որդին, Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա, և սա մեծագույն իրադարձություն է: Սա նաև մեզ ասում է, որ Հիսուսի սերը, ով փրկել է մեզ մեր մեղքերից և դրանց դատապարտությունից, անսահման է: Լվացարանը մեզ ցույց է տալիս, որ Աստծո սերը անչափելի է: Մարդիկ չեն կարող չմեղանչել իրենց կյանքի ողջ ընթացքում: Սակայն, Հովհաննեսի մոտ մկրտվելով և աշխարհի մեղքերն Իր վրա վերցնելով, խաչվելով և թափելով Իր արյունը՝ Հիսուսը մեկընդմիշտ լվաց մեր բոլոր մեղքերը:
Լվացարանի պատրաստման ժամանակ օգտագործվել է պղինձ, որը ստացվել էր խորանում ծառայող կանանց հայելիների ձուլումից (Ելից 38:8): Սա նշանակում է, որ Աստծո Խոսքը փրկության լույսն է սփռում մեղավորների վրա և ոչնչացնում նրանց սրտերի խավարը: Մենք պետք է հասկանանք, որ Աստված լվացարանը այնպես պատրաստեց, որ Ինքը կարողա մաքրել մեզ մեր մեղքերից: Այս ճշմարտության Խոսքը լույս սփռեց մարդկանց մեղքերի վրա, որոնք թաքնված էին նրանց սրտերի խորքերում, լվաց դրանք մեկընդմիշտ տալով նրանց մեղքերի ներում և այդ կերպ դարձրեց նրանց արդարներ: Այլ բառերով ասած, լվացարանը խաղում է ճշմարտության հստակ վկայության դերը, որն ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Խոսքով ամբողջությամբ փրկեց մեզ՝ մեղավորներիս:
Լվացարանը նույնպես պատրաստված էր պղնձից
Գիտեք արդյո՞ք պղնձի նշանակությունը, որը օգտագործվել էր լվացարանի պատրաստման համար: Պղինձը նշանակում է մեղքի դատապարտությունը, որը մեզ համար էր պատրաստված: Որպեսզի ավելի հստակ լինի ասենք, այն նշանակում է, որ Հիսուսն Իր մկրտությունից հետո կրեց մեր մեղքերը Խաչի վրա և մեր փոխարեն դատապարտվեց: Իրականում մենք պետք է կրեինք մեր մեղքերի պատիժը: Սակայն լվացարանի ջրի շնորհիվ մենք նորից կարող ենք հաստատել, որ մեր բոլոր մեղքերն ամբողջությամբ լվացվեցին: Մարդիկ, ովքեր հավատում են դրան, փրկվեցին իրենց հավատքի շնորհիվ, և դրա համար այլևս ենթակա չեն մեղքի դատապարտությանը:
Ջրով լի լվացարանը մեզ ասում է. «Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով Հիսուսն արդեն լվացել է ձեր բոլոր մեղքերը և ամբողջությամբ փրկել ձեզ ձեր մեղքերից: Նա ձեզ մաքուր դարձրեց»: Այլ բառերով ասած, լվացարանը այն բանի ապացույցն է, որ արդարները, ովքեր ստացել են մեղքերի ներում, լվացվեցին իրենց մեղքերից և հիմա փրկված են:
Ողջակիզության զոհասեղանը խորհրդանշում է մեղքերի դատապարտությունը, այն ժամանակ, երբ լվացարանը, որը խորանի մյուս շինանյութերի միջից վերաբերվում է կապուտակ թելին, պատմում է մեզ, որ Հիսուսը մկրտվելով Նոր Կտակարանում, Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը:
Մենք կարող ենք մտնել սրբարան այն բանից հետո, երբ վեր կբարձրացնենք վարագույրը, կմտնենք խորանի դարպասներով, կանցնեք ողջակիզության զոհասեղանի կողքով, իսկ այնուհետև կանցնենք լվացարանի կողքից: Մարդիկ, ովքեր կարող են մտնել խորան, որտեղ բնակվում է Աստված, այն մարդիկ են, ովքեր հավատքով արդեն անցել են ողջակիզության զոհասեղանի և լվացարանի կողքից: Միայն նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում՝ հավատալով լվացարանի ճշմարտությանը, որը գտնվում է խորանի սրահում, կարող են մտնել սրբարան:
Եթե ինչ-որ մեկը փորձում է սեփական ուժերով մտնել սրբարան, սրբարանից կրակ դուրս կգա և կոչնչացնի այդ մարդուն: Նույնիսկ Ահարոնի որդիները բացառություն չէին և նրանցից ոմանք իսկապես մահացան այդ պատճառով (Ղևտացիս 10:1-2): Նրանք, ովքեր ոչինչ չգիտեն Աստծո արդարացիորեն մեղքերը պատժելու և դրանք կրելու մասին, իրենց մեղքերի պատճառով կմատնվեն մահվան: Մարդիկ, ովքեր փորձում են մտնել Աստծո Թագավորություն՝ հավատալով իրենց սեփական պատկերացումներին, փոխարեն որ հավատան Աստծո մանրակրկիտ ծրագրված փրկությանը, իրենց անօրինությունների պատճառով անհապաղ կպատժվեն կրակով: Եվ քանի որ մեղքի պատիժը անխուսափելի է, այն ամենը, ինչ նրանց սպասվում է, դա դժոխքն է:
Հիսուսն իրականացրեց մեր մեղքերի ազատումը կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք մտնել սրբարան: Այդ ճշմարտությանը հավատալով է, որ մենք ամբողջությամբ փրկվեցինք մեր բոլոր մեղքերից: Աստված ծրագրեց մարդկության փրկությունը մեղքից, նախքան աշխարհի արարումը և թույլ տվեց մեզ մանրամասնությամբ իմանալու Իր կամքը՝ շնորհիվ Աստվածաշնչում նկարագրված կապուտակ (Հիսուսի մկրտությունը), ծիրանագույն (մարդացած Աստված) և կարմիր թելերի (Հիսուսի արյունը Խաչի վրա): Համաձայն այս ծրագրի, Նա իսկապես փրկեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից և տկարություններից՝ շնորհիվ Հիսուսի գործերի, որը բացվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի մեջ:
1Հովհաննու 5:4. «… և սա է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին, այսինքն մեր հավատքը» և այնուհետև հետևում է 10-րդ խոսքը. «Ով որ հավատում է Աստծո Որդուն, վկայություն ունի իր անձի մեջ…»: Ինչի՞ մասին է խոսում այդ փրկության վկայությունը: Ճշմարտության ավետարանը, որը մեզ տվեց փրկություն ջրի, արյան և Հոգու միջոցով, հանդիսանում է մեր՝ Աստծո Որդու նկատմամբ ունեցած հավատքի վկայությունը (1 Հովհաննու 5:6-8): Այլ բառերով ասած, միայն ջրի և Հոգու ավետարանը, որին մենք հավատում ենք, հանդիսանում է այն բանի վկայությունը, որ Աստված մաքրեց մեզ մեր մեղքերից և մեզ Իր ժողովուրդը դարձրեց: Փրկություն ստանալու մեր միակ ճանապարհը, դա սրբարան մտնելն է և կյանքի հացից ճաշակելը, որն Աստված տվել է մեզ և ապրել Նրա ողորմությամբ, այսինքն հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Ջրի և Հոգու ավետարանի հավատքով, որը լվացնում է մեր բոլոր մեղքերը, մենք պետք է ստանանք փրկություն և Աստծո եկեղեցու հետ բնակվենք միաբանության մեջ:
Ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությամբ է, որ մենք կարող ենք Նրա եկեղեցում ճաշակել Աստծո Խոսքը, միաբանվել Նրա հետ և ապրել որպես արդարներ, ում աղոթքները լսում է Աստված: Հավատալով այս ճշմարտությանը, մենք կարող ենք դառնալ արդարներ, ովքեր հավատում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին, և ովքեր ապրում են Նրա ներկայության մեջ՝ հագնված լինելով Նրա ողորմությունը: Հավատքի կյանքը, որը կարող է ապրել միայն Աստծո ժողովուրդը, բնութագրվում է բացարձակորեն ջրի, արյան և Հոգու նկատմամբ ունեցած հավատքով: Մենք կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Հիսուսի մկրտությանը, Նրա թափած արյանը և մահվանը և նրան, որ Հիսուսը նույն ինքը Աստված է: Հավատքը, որը մեզ թույլ է տալիս բնակվել Աստծո եկեղեցում, դա կապուտակ, ծիանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի հավատքն է:
Մեր օրերում բազմաթիվ մարդիկ ասում են. «Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, դա պարզապես Հիսուսին հավատալն է, ինչո՞ւ անհանգստանալ այդ բոլոր բարդությունների համար: Եկեք ժամանակ չվատնենք անօգուտ զրույցների վրա և պարզապես հավատանք այն բանին, որ այն ինչ թվում է մեզ, հանդիսանում է ամենահարմարը»: Այս տեսակ մարդկանց համար մենք կարող ենք համարվել քրիստոնեության մեջ հանգիստ խանգարողներ, սակայն մեզ բացարձակապես պարզ է, որ եթե ինչ-որ մեկը հավատում է Հիսուսին, սակայն չի ստացել մեղքերի ներում, ապա անպայման կենթարկվի հավիտենական պատժին: Չհավատալով ջրի, արյան և Հոգու ավետարանին ամբողջությամբ, համարվում է կեղծ և ոչ ճշգրիտ հավատք: Իրականում, դա անհավատություն է նրա նկատմամբ, որ Հիսուսը հանդիսանում է Փրկիչ:
Իսկ ինչ, եթե ես ինչ-որ մեկին գրավելու համար ասեմ.«Ես հավատում եմ քեզ», արդյո՞ք այդ մարդը վստահ կլինի: «Երևի այս տղան իսկապես հավատում է ինձ», արդյո՞ք նա դրանից երջանիկ կլինի: Ընդհակառակը, նա հավանաբար կասի. «Իսկ դու ճանաչո՞ւմ ես ինձ: Բայց ես քեզ ճգիտեմ»: Եթե ես նորից նրան ասեմ. «ցանկացած դեպքում, ես գիտեմ քեզ» և նայեմ նրան նվիրված աչքերով, փորձելով այնպես անել, որպեսզի վերջինս լավ զգա իրեն, բայց արդյո՞ք նա դրանից լավ կզգա իրեն: Ավելի շուտ, նա ինձ կնայի որպես մի անողնաշար արարածի, ով միայն փորձում է գուշակի իր մտքերը և խոնարհվի իր առջև:
Այդպես էլ Աստված, գոհ չէ այն մարդկանցից, ովքեր պարզապես կուրորեն հավատում են Իրեն: Երբ մենք ասում ենք. «Ես հավատում եմ Աստծուն: Ես հավատում եմ, որ Հիսուսը մեղավորների Փրկիչն է», ապա այդ ժամանակ մենք պետք է խոստովանենք մեր հավատքը Նրան և հավատանք, թե ինչ կերպով Հիսուսը հոգած մեղավորների անօրինությունները: Եթե մենք հավատում ենք կուրորեն և անիմաստ, կարծես թե մենք ընդհանրապես չունենք բնավորություն, նշանակում է, որ մենք երբեք չենք փրկվի: Մենք փրկվում ենք այն դեպքում, երբ հավատում ենք, նախ և առաջ գիտենալով, որ Հիսուսը ստիպեց մեր մեղքերին անհետանալու: Երբ մենք ասում ենք, որ մենք հավատում ենք որևէ մեկին, մենք իսկապես վստահում ենք այդ մարդուն, որովհետև մենք շատ լավ ենք ճանաչում նրան և համարում ենք, որ այդ մարդուն կարելի է հավատալ: Վստահելով մարդուն, ում մենք լավ չենք ճանաչում, կարող է միայն մի բան նշանակել, որ մենք կամ խաբում ենք, կամ էլ հիմար ենք և ունակ դավաճանության: Դրա համար, երբ մենք հայտնապես խոստովանում ենք, որ հավատում ենք Հիսուսին, մենք պետք է հստակ գիտենանք, թե ինչպես Հիսուսը ստիպեց մեր մեղքերին անհետանալ: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք վստահ լինել, որ վերջին վայրկյանին մեր Տիրոջ կողմից լքված չենք լինի և որպես վերստին ծնված Աստծո զավակներ, կմտնենք երկինք:
Ճշմարիտ հավատքը, որը կարող է մեզ երկինք հասցնել, դա կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի հավատքն է: Այլ բառերով ասած, իրական հավատքը հանդիսանում է ջրի և Հոգու ավետարանի հավատքը, որը փրկեց մեզ ջրի միջոցով (Հիսուսի մկրտությունը), արյունով (Հիսուսի մահը) և սուրբ Հոգով (Հիսուսն Աստված է): Մենք պետք է գիտենանք, թե որքան մեծ է մեր Տիրոջ ողորմությունը, որը փրկեց մեզ և պետք է հավատանք դրան, քանի որ այդ ճշմարտության հավատքը մեզ կառաջնորդի դեպի մեր փրկությանը:
Դուք կարող եք հավատալ Հիսուսին, որպես ձեր Փրկչի միայն այն ժամանակ, երբ դուք ձեր ամբողջ սրտով հավատում եք ջրի և Հոգու ավետարանին: Եվ այդ հավատքը, որ Հիսուսը Փրկիչն է, ով պարգևել է մեզ մեղքերի ներում շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի՝ ճշմարիտ հավատքն է, որը փրկում է մեզ մեր մեղքերից:
Լվացարանը հաստատում է մեր փրկությունը, որը ոչնչացրեց մեր մեղքերը
Լվացարանը լցված էր ջրով: Այն տեղադրված էր սրբարանի դիմաց: Լվացարանը այն վայրն էր, որտեղ մենք ինքներս մեզ հիշեցնում ենք, որ ստացել ենք մեղքերի ներում և հավատքով հաստատում ենք դա: Դա այն փաստի հաստատումն է, որ Աստված լվացել է հավատացյալների բոլոր մեղքերը: Ինչպես որ քահանաները լվացնում էին իրենց ձեռքերի և ոտքերի կեղտերը լվացարանում, այնպես էլ նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, երբ էլ որ դա գործված լինի, լվացնում են իրենց անօրինությունները: Դրանով նրանք հիշեցնում են իրենց և Աստծո Խոսքի միջոցով նորից և նորից հաստատում են այն, որ Հիսուսը լվացել է մեղքերը, որը արատավորում էր նրանց և դառնալով մեղքերի քավության զոհը՝ քավել է նրանց մեղքերը:
Մենք պղծվում ենք, որովհետև ապրելով այս աշխարհում՝ մենք չենք կարող չմեղանչել: Ինչո՞վ պետք է մաքրվենք այդ մեղքերից: Մենք այն լվանում ենք այն հավատքով, որ Հիսուս Քրիստոսը՝ թագավորների Թագավորը, ավելի քան երկու հազար տարի առաջ, եկավ այս երկիր մարդկային մարմնով և որպեսզի փրկի մեղավորներին, Իր մկրտությամբ վերցրեց նրանց մեղքերը, թափեց իր արյունը Խաչի վրա և դրանով ներեց մեղավորների անօրինությունները: Մենք կարող ենք ստանալ ներում և լվանալ մեր ներկայիս մեղքերը միայն ճշմարտությանը հավատալով, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը: Այլ բառերով ասած, մենք կարող ենք մաքրվել մեր ներկայիս մեղքերից միայն հավատալով ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ Աստված արդեն մաքրել է մեզ մեր մեղքերից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով:
Մենք պետք է ունենանք հավատք, որը գիտի լվացարանի ճշմարտությունը և հավատում է դրան
Առանց լվացարանի նկատմամբ ունեցած հավատքի, մենք չենք կարող մտնել սրբարան, որտեղ բնակվում է Տերը: Մեր արարքները միշտ չէ, որ կարող են կատարյալ լինել: Քանի որ մենք, բոլորս ունենք թերություններ, մենք երբեմն մեղանչում ենք: Սակայն, փրկությունը, որը տվել է Տերը, կատարյալ է, անկախ ամեն ինչից, որովհետև Աստծո Խոսքը կատարյալ է: Քանի որ Աստված Իր կատարյալ փրկությամբ լվաց մեր անօրինությունները, մենք էլ համարձակորեն կարող ենք հավատքով մտնել սրբարան: Նրանք, ովքեր չեն անցել լվացարանի միջով, երբեք չեն կարող մտնել սրբարան: Մենք ձեռք ենք բերում սրբարան մտնելու իրավունքը՝ հավատալով ճշմարտությանը, որի համաձայն, երկու հազար տարի առաջ Հիսուսը եկավ այս աշխարհ և լվաց աշխարհի բոլոր մեղքերը ջրի, արյան և Հոգու ավետարանի միջոցով, որի մասին մարգարեանում էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը: Չհավատալով նրան, որ Տերն արդեն լվացել է մեր բոլոր մեղքերը և մեզ դարձրել անմեղներ, մենք չենք կարողանա մտնել սրբարան:
Մենք չենք կարող մտնել Աստծո սրբարան՝ չհավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և չհավատալով ջրի և Հոգու ավետարանին: Եվ չհավատալով դրան, մենք չենք կարող լցվել շնորհքով, որ ներկայանանք Աստծո ողորմության գահի առջև, չենք կարողանա աղոթել Նրան, ստանալ Նրա ողորմությունը և ապրել նրա ծառաների և սուրբերի հետ: Մենք կարող ենք ապրել Աստծո եկեղեցում մեր հավատացյալ ընկերների հետ՝ լսելով Իր Խոսքը և հավատալով այդ Խոսքին, աղոթել Նրան միայն այն ժամանակ, երբ հավատում ենք, որ Աստված արդեն փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի միջոցով:
Լվացարանը հանդիսանում է մեր մեղքից փրկվելու վերջնական հաստատումը: Աստված տեղադրեց լվացարանը անմիջապես սրբարանի դիմաց և այն լցրեց ջրով, որպեսզի հավատքի հաստատում տա նրանց, ովքեր հավատում է մեղքերի ներման ավետարանին: Այս լվացարանը լվանում է հավատացյալ արդարների կեղտոտ գիտակցությունը:
1Հովհաննու 2:1-2. «Իմ որդեակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչե, բարեխոս ունինք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին: Եվ Նա քավություն է մեր մեղքերի համար. և ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհքին էլ»:
Եթե մենք մեղք գործենք, ապա մենք Հայր Աստծո մոտ պաշտպան ունենք՝ արդար Հիսուս Քրիստոսին: Հիսուսը լվանում է արդարների մեղքից պղծված սրտերը: Իր խաչելության նախօրեին, վերջին երեկոյի ժամանակ, Նա հավաքեց իր աշակերտներին, ջուր լցրեց ամանի մեջ և սկսեց լվանալ նրանց ոտքերը: «Երբ ես մկրտվում էի, ես վերցրեցի ձեր բոլոր մեղքերը, ներառյալ նրանք, որոնք դուք դեռ գործելու եք և ձեր փոխարեն կկրեմ դրանց պատիժը Խաչի վրա: Ես նույնիսկ վերցրեցի ձեր ապագա մեղքերը և ամբողջությամբ լվացի դրանք: Ես դարձա ձեր Փրկիչը»:
Ասվում է, որ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը զատկի վերջին ընթրիքի ժամանակ: Պետրոսին, ով հրաժարվում էր, որ Հիսուսը լվար իր ոտքերը, Հիսուսն ասեց. «…ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս» (Հովհաննու 13:7): Հիսուսը ցանկանում էր դառնալ նրանց կատարյալ Փրկիչը, ովքեր ճշմարտապես հավատում էին ջրի և Հոգու ավետարանին: Նրանց համար, ովքեր հավատում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին, Հիսուսը դարձավ հավիտենական Փրկիչը:
Լվացարանի օգտագործումը
Լվացարանը օգտագործվում էր նրա համար, որպեսզի քահանաները լվային իրենց բոլոր կեղտերը, երբ նրանք աշխատում էին խորանում՝ մատուցելով զոհեր Աստծո համար: Անհրաժեշտ էր քահանաների վրայից լվալ այդ կեղտը, որը ընկնում էր նրանց հագուստի վրա, երբ նրանք սպանում էին զոհին՝ թափելով նրա արյունը և մասնատելով նրան, որպեսզի Աստծուն զոհ մատուցեին, որը կքավեր Իսրայելի ժողովրդի մեղքերը: Երբ զոհաբերության ժամանակ քահանան կեղտոտվում էր, նրանք պետք է ջրով լվացվեին և լվացարանը այն վայրն էր, որտեղ մաքրվում էր նրանց անմաքրությունները: Երբ էլ, որ մենք մեղք գործենք՝ հոգևորապես, թե մարմնապես, և երբ էլ, որ մենք բարոյալքվենք՝ խախտելով Աստծո պատվիրանները, մենք պետք է մեր վրայի կեղտերը լվանք լվացարանի ջրով: Քահանաները, եթե ինչ-որ կեղտոտ կամ անմաքուր բանի կպնելով կեղտոտում էին իրենց հագուստները, պարտավոր էին լվալ մարմնի կեղտոտված մասը, ցանկանում էին նրանք դա անել, թե ոչ:Դրա նման, երբ Աստծուն հավատացողները հպվում են ինչ-որ կեղտոտ կամ անմաքուր բանի, լվացարանը օգտագործվում է այդ անմաքրությունը լվանալու համար: Այլ բառերով ասած, լվացարանի ջուրը տրված էր նրա համար, որպեսզի լվացնի վերստին ծնվածների բոլոր մեղքերը: Այսպիսով, լվացարանը պարունակում է Աստծո ողորմությունը: Լվացարանը ինչ-որ մի բան չէ, որը մենք կարող ենք ընտրել մեր սեփական ցանկությամբ: Մենք չենք կարող ինքներս ընտրել, ուստի հավատանք, թե ոչ, լվացարանը որպես մաքրվելու հավատք, հանդիսանում է պարտադիր քայլ, որն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսին:Աստված խորանում գտնվող բոլոր առարկաների համար սահմանեց չափսեր, թե քանի կանգուն են լինելու դրանց լայնությունը, բարձրությունը և երկարությունը: Սակայն, Նա չճշտեց լվացարանի չափսերը: Սա ցույց է տալիս այն անսահման սերը, որը Մեսիան զգում է մեր հանդեպ, ով ամեն օր մեղանչում է: Մեսիայի սիրո արտահայտումը նրա մկրտությունն էր, ձեռք դնելը, որը մաքրում է մեր բոլոր մեղքերը: Երբ քահանաները իրենց պարտականությունները կատարելիս կեղտոտում էին իրենց հագուստները՝ շատ ջուր էր պահանջվում և դրա համար լվացարանը մշտապես լցված էր ջրով: Եվ լվացարանի չափսերը կախված էին այդ կարիքները հոգալու խնդրի հետ: Քանի որ լվացարանը պատրաստված էր պղնձից, երբ որ քահանաները լվացվեին այդ ջրով, նրանք մտածում էին մեղքերի պատժի մասին: Խորանում ծառայող քահանաները միշտ պետք է իրենց ձեռքերի և ոտքերի կեղտերը լվային լվացարանի ջրով: Եթե պղինձը խորհրդանշում է Աստծո պատիժը, ապա ջուրը խորհրդանշում էր մեղքերից լվացվելը: Եբրայեցիս 10:22. «…մեր մարմինը լվացված սուրբ ջրով», իսկ Տիտոսին ուղված նամակի 3:5-ում ասվում է. «…մյուս անգամ ծնվելու ավազանով և Սուրբ Հոգու նորոգությունով»: Նոր Կտակարանի այս խոսքերը մեզ շատ բան է ասում մկրտությամբ կեղտը լվացնելու մասին:Եթե քահանաներն իրենց կյանքում հավաքված կեղտերը լվացնում էին լվացարանի ջրով, մենք էլ, այսօրվա վերստին ծնված քրիստոնյաներս, կարող ենք լվանալ ներկայիս գործված մեղքերը՝ հավատալով Հիսուսի մկրտությանը: Հին Կտակարանի լվացարանի ջուրը մեզ ցույց է տալիս, որ Մեսիան եկավ այս երկիր և Հովհաննեսից ընդունած մկրտությամբ լվաց աշխարհի բոլոր մեղքերը:Աստվածաշնչի միջոցով Աստված ասում է մեզ, որ ոչ միայն Իսրայելի ժողովրդի գործած մեղքերը, այլև՝ մարդկության պատմության ողջ ընթացքում մարդկության գործած մեղքերը նույնպես ամբողջությամբ փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության ժամանակ: Երբ Հիսուսը մկրտվեց, Մատթեոսի ավետարանի 3:15-ում ասեց. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Մարդկության ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչից ընդունելով մկրտությունը, որը նույն այն ձեռնադրությունն էր՝ Հիսուսը վերցրեց մարդկության բոլոր մեղքերը Իր սեփական մարմնի վրա:Այսպիսով, հավատալով այն փաստին, որ բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Մեսիային Իր մկրտությամբ՝ մենք բոլորս կարող ենք մաքրվել մեր սրտերի կեղտոտ մեղքերից: Քանի որ մենք ճշմարտությանը հավատալով՝ տվել ենք մեր մեղքերը Հիսուսին, ապա այն ամենը, ինչ անելու ենք, պարզապես հավատալու ենք, որ Աստծո Որդին մարդկության մեղքերը կրեց Խաչի վրա, Խաչվեց և թափեց Իր արյունը, դարձավ ողջ մարդկության կատարյալ զոհը և դրանով ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Դուք հավատու՞մ եք դրան ձեր ամբողջ սրտով: Նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Մեսիան դարձավ մեր քավարար զոհը, կստանան հավիտենական փրկություն:
Ներկայիս մեղքերի խնդիրը նույնպես կարող է լուծվել՝ հավատալով Հիսուսի մկրտությանը
Ասու՞մ է արդյոք Աստվածաշունչը, թե ինչպես կարող ենք մեր վրայից լվալ մեր ներկայիս մեղքերը: Սրա նման քահանաներն իրենց վրայից լվանում էին կեղտը Հին Կտակարանի լվացարանի ջրով, նմանապես Նոր Կտակարանում մենք կարող ենք ստանալ մեր ներկայիս մեղքերի քավությունը՝ հավատալով, որ Հիսուսն իրականացրեց Աստծո արդարությունը՝ վերցնելով իր վրա աշխարհի բոլոր մեղքերը, երբ մկրտվում էր Հովհաննեսի կողմից: Բոլոր մեղքերը լվացվում են՝ հավատալով այս ճշմարտությանը:
Երբ Իսրայելացիները Աստծուն զոհեր էին մատուցում, նրանք խորան էին բերում զոհաբերության համար անարատ կենդանու՝ գառնուկ կամ այծ, խոստովանում էին իրենց մեղքերը և ձեռք դնելով այդ կենդանու գլխին, նրան փոխանցում իրենց մեղքերը: Այնուհետև նրանք սպանում էին այդ զոհին, որն արդեն կրում էր իր վրա նրանց մեղքերը: Նրանք կտրում էին զոհաբերության կենդանու կոկորդը և նրա արյունը ցողում զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ ավելացած արյունը թափում էին գետնին (Ղևտացիս 4): Նույնիսկ այն մեղքերը, որոնք իսրայելացիները գործում էին տարվա ընթացքում, բոլորը միասին ներվում էին հավատքով՝ շնորհիվ մաքրման օրը մատուցված զոհաբերության (Ղևտացիս 16): Մենք այսօր էլ ստանում ենք մեղքերի ներումը նույն կերպ, ինչպես և Հին Կտակարանային զոհաբերության ժամանակ, այսինքն՝ Մեսիայի մկրտությանը հավատալով, ով եկավ, որպեսզի մեզ մաքրի մեր մեղքերից և հավատալով Խաչի վրա թափված նրա արյանը:
Հին Կտակարանային ձեռնադրությունը նման է մկրտությանը, որը Հիսուսը ստացավ Նոր Կտակարանում: Մեր Մեսիան վերցրեց իր վրա մեր բոլոր մեղքերը և ամբողջությամբ լվաց դրանք՝ ընդունելով մկրտությունը Հովհաննեսից և խաչվելով Խաչի վրա: Եթե չլիներ Մեսիայի մկրտությունն ու Խաչի վրա թափած արյունը, որոնցով Աստված ամբողջապես փրկեց մեզ մեր մեղքերից, էլ ի՞նչ կարելի էր անել մեզ համար, որպեսզի մեր մեղքերը ներվեր: Մենք պետք է հասկանանք և հավատանք դրան, որ եթե նույնիսկ մեղանչում ենք ամեն օր, որովհետև անկատար ենք, բայց մեր մեղքերը վաղուց լվացվել են Հիսուս Քրիստոսի կողմից, ով եկավ ջրով և արյունով: Չնայած այն բանին, որ մենք հավատում ենք Աստծուն, սակայն մեր թերությունների պատճառով ընկնում ենք մեղքի մեջ և անվայել արարքներ ենք գործում: Սակայն մեր Աստվածը, ով այս ամենը գիտի, փրկեց մեզ՝ ուղարկելով այս երկիր Մեսիային և հանձնարարեց Նրան մկրտվել ու խաչվել և դրանով վերցնել մարդկության մեղքերն Իր վրա:
Տեղադրելով խորանի սրահում ողջակիզության զոհասեղանն ու լվացարանը՝ Աստված թույլ տվեց լվալ ամեն օր գործվող մեղքերը, նախքան Աստծո տուն մտնելը: Սակայն, դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է ամենօրյա զղջման աղոթքներով լվանանք մեր մեղքերը: Ընդհակառակը, միայն մեր հավատքը Մեսիայի և Նրա Խաչի արյան նկատմամբ, որը լվանում է մեր բոլոր մեղքերը, կարող են մաքրել մեզ: Աստված սահմանեց, որ եթե արդարները սխալներ և մեղքեր են գործում այն բանից հետո, երբ հավատացին Հիսուսին, պետք է այդ բոլոր մեղքերը լվանան՝ հավատալով մկրտությանը, որը Մեսիան ընդունեց, և որի խորհրդանիշն էր հանդիսանում խորանի լվացարանը:
Բազմաթիվ մարդիկ մտածում են, որ Հիսուսի կողմից մեր մեղքերը վերցնելը և դրանց համար դատապարտություն կրելը միևնույն բանն է և կուրորեն դրանք կապում են մի հանգույցով: Սակայն, քանի որ մեր տկարությունների և անկատարությունների պատճառով մենք մեղանչում ենք ամեն օր, ապա մեղքերից մաքրվելը և դրանց պատիժ կրելը պետք է դիտարկվի միմյանցից առանձին բան: Մկրտությունը, որը Հիսուսը ստացավ Հովհաննեսից և Նրա մահը Խաչի վրա պետք է մեր բոլոր մեղքերը տեղափոխեին Քրիստոսի վրա, որպեսզի Նա կրեր դրանց պատիժը և փրկեր մեզ ամբողջությամբ: Այս հավատքում մենք կարող ենք կրել պատիժը մեր բոլոր մեղքերի համար: Իսկ, եթե դա այդպես է, մեր ամենօրյա գործվող մեղքերի խնդիրը պետք է լուծվի Մեսիայի մկրտությանը հավատալով: Այս երկու բաղադրիչների միասնությամբ՝ մկրտություն և Խաչ, իրագործված է միասնական կատարյալ փրկությունը: Այսպիսին է գործվող մեղքերի ներման ճշմարտությունը: Երբ խոսքը գնում է մեր մեղքերի խնդիրների լուծման մասին, մենք պետք է մտածենք և հավատանք դրան՝ տարբերելով Հիսուսի մկրտությունը և Խաչը:
Երբ խորանում քահանաները սպանում էին զոհաբերության կենդանուն, նրանք կեղտոտում էին իրենց հագուստները զանազան կեղտերով և ցողված արյունով: Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել, թե որքանով էին նրանք կեղտոտվում: Քահանաները պետք է լվանային այդ բոլոր կեղտը, սակայն, եթե խորանի սրահի լվացարանում ջուր չլիներ, նրանք դա չէին կարողանա անել: Նշանակություն չունի, թե դա քահանայապետն էր, թե հասարակ քահանան, ով եկել էր, որպեսզի մաքրվեր մեղքերից, որը գործվել էր ողջ տարվա ընթացքում: Եթե նրա վրայից չլվացվեր այդ կեղտը խորանի լվացարանում, համարվում էր, որ այդ մարդը անմաքուր է:
Քանի որ խորանի սրահում գտնվում էր լվացարանը, քահանայապետը, որքան էլ որ շատ կեղտոտվեր, միշտ կարող էր լվացվել կեղտից և անմաքրությունից: Եթե նույնիսկ քահանայի բոլոր մեղքերը ներված էին, որոնք գործվել էին ողջ տարվա ընթացքում, ապա նա ստիպված էր լինում լվալ իր ամենօրյա մեղքերը: Աստված սահմանեց, որ քահանաները, ովքեր Իրեն զոհեր էին մատուցում, պետք է իրենց վրայից կեղտերն ու անմաքրությունները լվանային լվացարանում: Այսպիսով, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու Աստված տեղադրեց խորանում այդ լվացարանը: Մենք նաև կարող ենք իմանալ, թե ինչու էր այդ լվացարանը տեղադրված ողջակիզության զոհասեղանի և սրբարանի միջև:
Ինչո՞ւ համար է մեզ պետք այդ լվացարանը
Այն ճշմարտությունը, որը կայանում է լվացարանում, բացվում է մեզ Հովհաննեսի Ավետարանի 13-րդ գլխում: Զատկի տոնից առաջ, վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը, հասավ Պետրոսի հերթը: Երբ Հիսուսը խոնարհվեց Պետրոսի առջև, որպեսզի լվար նրա ոտքերը, Պետրոսը հեռացրեց իր ոտքերը և աղաղակեց. «Ես պետք է քո ոտքերը լվանամ: Դու ինչպե՞ս կարող ես լվալ իմ ոտքերը, Տեր»:
Պետրոսը կարծում էր, որ վարդապետին վայել չէ լվանալ իր աշակերտների ոտքերը: «Ես ինչպե՞ս կարող եմ համարձակվել խնդրել իմ վարդապետին լվանալ իմ ոտքերը: Ես չեմ կարող»:
Պետրոսը շարունակում էր հրաժարվել Հիսուսի ծառայությունից: Որի համար Հիսուսը դիմեց նրան այն խոսքերով, որում կայանում էր կապուտակ թելի իմաստը.
«…ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս» (Հովհաննու 13:7): Դրանով Հիսուսը ցանկացավ ասել. «Հիմա դու չես հասկանում, թե ինչու ես լվացի քո ոտքերը: Սակայն սա անպայման կլինի քո մեղքերի խնդիրը լուծելու բանալին: Դու բազմաթիվ մեղքեր կգործես, բայց ես արդեն վերցրել եմ Իմ վրա քո ապագա մեղքերը և հենց այդ մեղքերի պատճառով ես պետք է Իմ արյունը թափեմ Խաչի վրա: Դրա համար, դու պետք է գիտենաս և հավատաս, որ Ես Մեսիան եմ, ով հոգ տարավ նույնիսկ այն մեղքերի համար, որոնք դու կգործես ապագայում»:
Պետրոսի պատկերացմամբ այն, որ Մեսիան լվաց իր ոտքերը, էթիկայի կանոններից դուրս էր և դրա համար նա հրաժարվեց: Սակայն, Հիսուսն ասեց Պետրոսին. «Դու ամեն ինչ կհասկանաս ավելի ուշ» և լվաց նրա ոտքերը:
«Միայն այն ժամանակ, երբ ես կլվամ ձեր ոտքերը, դուք ինձ հետ կապ կունենաք: Հիմա դուք չեք հասկանում, թե ինչու եմ ես լվանում ձեր ոտքերը: Սակայն, իմ խաչելությունից և երկինք համբարձվելուց հետո, դուք կհասկանաք, թե ինչու էի ես լվանում ձեր ոտքերը: Քանի որ ես ձեր Մեսիան եմ, ապա ես իմ մկրտությամբ արդեն վերցրել եմ Իմ վրա ձեր ապագա մեղքերը և դառնալով ձեր մեղքերի զոհը, ես դարձա ձեր Փրկիչը»:
Ինչպես ասեց մեր Տերը, Պետրոսն այն ժամանակ ոչինչ չէր հասկանում ասվածից, սակայն, Տիրոջ հարությունից հետո նա հասկացավ դա: Իսկապես որ, դա իրադարձություն էր, որը լվաց նրա բոլոր մեղքերը:
«Քանի որ, ես չեմ կարող այս աշխարհում մեղք չգործել, Տերը լվաց իմ ոտքերը, որպեսզի ես կարողանամ հավատալ, որ Հիսուս Մեսիան Իր մկրտությամբ, որը Նա ընդունեց Հովհաննեսից, վերցնի Իր վրա իմ բոլոր մեղքերը: Մեսիայի մկրտությունը լվաց նույնիսկ ապագայի մեղքերը: Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց այդ մեղքերն Իր վրա, կրեց աշխարհի մեղքերը դեպի Խաչը՝ խաչվելով այդ մեղքերի պատճառով: Նա հարություն առավ մեռելներից, Նա ճշմարտապես և ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից»:
Միայն ավելի ուշ, նրանից հետո, երբ Պետրոսը երեք անգամ ուրացավ Տիրոջը, նա գիտակցեց և հավատաց դրան: Ահա, թե ինչու Իր առաջին նամակում նա ասում է, 1Պետրոս 3:21. «Որի օրինակը, այսինքն մկրտությունը, մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայություն առ Աստված՝ Հիսուս Քրիստոսի հարությամբ»: Այստեղ «օրինակ» բառը նշանակում է՝ «ինչ-որ մի բան, որի մասին մարգարեացվել է կամ նախօրոք խոսվել է ինչ-որ խորհրդապատկերի կամ օրինակի միջոցով, այսինքն՝ Նոր Կտակարանի որոշակի կերպար, որն ունի իր նախապատկերը Հին Կտակարանում»: Դրա համար, նախորդ տեքստը հստակ ասում է մեզ, որ Հիսուսի մկրտությունը հանդիսանում է «ջրի» խորհրդապատկերը Հին Կտակարանում:
Հին Կտակարանում, երբ Քավության Օրը զոհ էր մատուցվում Աստծուն, որպեսզի մեղքերի քավություն ստանային, քահանայապետը, ով ներկայացնում էր Իսրայելի ժողովրդին, պետք է իր ձեռքը դներ զոհաբերության կենդանու գլխին և խոստովաներ իսրայելացիների ողջ տարվա ընթացքում գործած մեղքերը, որպեսզի դրանք փոխանցվեր զոհին: Այդ ձեռք դնելու կերպը նույնն էր, ինչ Հիսուսի մկրտությունը: Հին Կտակարանում զոհաբերության կենդանին պետք է արյուն թափեր, որովհետև նրան էր փոխանցվում իսրայելացիների բոլոր մեղքերը: Քահանաները կտրում էին կենդանու կոկորդը, և նա շուտով արյունաքամ էր լինում: Այնուհետև, քահանաները քերթում էին նրա կաշին, մասնատում էին մարմինը և միսը զոհում էին Աստծուն՝ այրելով այն կրակի վրա:
Մեսիան, ով հանդիսանում է Հին Կտակարանի ճշմարիտ զոհը, եկավ այս երկիր և ձեռք դնելու միջոցով վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը, այնուհետև թափեց իր արյունը Խաչի վրա և մահացավ մեր փոխարեն: Դրա համար, այսօր դուք և ես ստացանք մեր մեղքերի ամբողջական ներում՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Նրա Խաչի մահվանը: Մենք պետք է լվանք մեր ներկայիս մեղքերը, որոնք մենք գործում ենք ամեն օր՝ հավատալով այն բանին, որ այդ մեղքերն արդեն լվացված են մեր Տիրոջ մկրտությամբ և արյունով, որը Նա թափեց Խաչի վրա: Մենք պետք է հասկականք այս ճշմարտությունը և հավատանք դրան: Մենք կարող ենք ազատվել մեր մեղքերից միայն այն ժամանակ, երբ հավատանք, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և լվաց դրանք Իր մկրտությամբ: Այլ բառերով ասած, երբ էլ որ մենք մեղք գործենք, մենք պետք է հաստատենք մեր հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ: Եվ խորհելով այդ ճշմարտության մասին, որն ասում է, որ նույնիսկ ներկայիս մեղքերն են լվացված Հիսուսի մկրտությամբ և Խաչով՝ մենք չենք կարող ոչ մի կերպ կորցնել մեր փրկությունը և կարող ենք վերահաստատել այն ամեն անգամ, երբ մեր սրտերը գրոհված են մեղքի զգացողությամբ:
Քանի որ Հիսուսն արդեն լվացրել է մեր ամենօրյա մեղքերը, որ գործել են արդարները, ովքեր ստացել են մեղքերի ներում, որը նրանք գործում են հանապազօրյա կյանքում, Աստված տրամադրեց նրանց լվացարան, որպեսզի այդ արդարները, ում ներումը եկավ ջրով, արյունով և Հոգով, լվացվեն իրենց ներկայիս մեղքերից՝ շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի հավատքով:
Ահա, թե ինչու Աստված պատրաստեց լվացարանը՝ ձուլելով հայելիները, որոնցից օգտվում էին կանայք, ովքեր ծառայում էին խորանի ժողովքում, որովհետև այդ հայելիները արտացոլում էին իրենց: Ամեն անգամ, երբ մենք մեղք ենք գործում և ընկնում ենք հիասթափության մեջ մեր տկարության պատճառով, մենք պետք է գնանք լվացարանի մոտ և լվանանք մեր ձեռքերն ու ոտքերը: Լվացարանի դերը կայանում է նրանում, որպեսզի մեզ հիշեցնի, որ Հիսուսն Իր վրա է վերցրել մարդկության բոլոր մեղքերը, երբ մկրտվում էր Հովհաննեսի մոտ: Դա արվեց նրա համար, որպեսզի արդարներին սովորեցվի ճշմարտությունը, որի համաձայն մեր Տերը պատվիրեց իսրայելացիներին պատրաստել լվացարանը՝ ձուլելով կանանց ձեռքի հայելիները, դրանց մեջ ջուր լցնել և թույլ տվեց, որ քահանաները այդ ջրով լվացնեն իրենց ձեռքերն ու ոտքերն ամեն կեղտից և անմաքրությունից:
Մենք հավատում ենք նրան, որ Հիսուսը հանդիսանում է Աստծո Որդին, Արարիչը և մարդկության Փրկիչը: Եվ մենք պետք է հիշենք, որ Մեսիան եկավ այս երկիր մարդկային մարմնով, ընդունեց մեր բոլոր մեղքերը, որոնք փոխանցվեցին Նրան մկրտության ժամանակ, որը նա ընդունում էր Հովհաննես Մկրտչից: Երբ էլ, որ մենք այս աշխարհում մեղք գործենք, և երբ էլ որ արտահայտվեն մեր զգացմունքները, մենք պետք է հիշենք, որ Մեսիան եկավ մարմնով, ընդունեց մկրտությունը և խաչվեց, որպեսզի այդ կերպ լվացնի մեզ մեր մեղքերից:
Եթե մենք չհիշենք դա և չհավատանք դրան, թեև ստացանք մեղքերի ներում, բայց և այնպես նորից կարող ենք դառնալ մեր հանապազօրյա մեղքերի պատանդները և վերադառնալ մեր հին «ես»-ին: Այսպիսով, մենք պետք է ամեն օր հավատանք, որ մեր բոլոր մեղքերը, որոնք գործում ենք մեր տկարությունների և թերությունների պատճառով, արդեն փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության պահին: Ամեն օր մենք պետք է հիշենք, հավատանք և նորից ու նորից խոստովանենք, որ Մեսիան վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր վրա՝ Իր մկրտությամբ և լվացրել է դրանք:
Այս երկրի վրա չկա մեկը, ով կարող էր ստանալ մեղքերի ներում՝ հավատալով Հիսուսին, սակայն, միևնույն ժամանակ չհավատալ, որ Նա կրեց աշխարհի մեղքերը՝ ընդունելով մկրտությունը Հովհաննես Մկրտչից և թափեց Իր արյունը Խաչի վրա: Եվ եթե նույնիսկ, մարդիկ ստացել են մեղքերի ներում, ապա չկա ոչ մեկը, ով չի մեղանչում ամեն օր: Դրա համար, առանց Հիսուսի մկրտությանը հավատալու, ամեն մարդ կլիներ մեղավոր և Աստծո կամքը երբեք չէր կատարվի: Ահա, թե ինչու համար Աստված տվեց Իր Որդուն, պատվիրեց Նրան մկրտվել Հովհաննեսի մոտ և խաչ բարձրանալ, որպեսզի թափի Իր արյունը:
Եթե մենք հավատում ենք Հիսուսին որպես մեր Մեսիայի, ապա պետք է հավատանք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան իր մկրտության ժամանակ, որը Նա ընդունեց Հովհաննեսից, և որ Նա կրելով աշխարհի մեղքերը Խաչի վրա՝ թափեց իր արյունը և կրեց դրանց պատիժը մեր փոխարեն: Մենք ստանում ենք մեղքերի ներում՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա թափած արյանը: Մեր բոլոր մեղքերը լվացված են այդ ճշմարտությանը հավատալու միջոցով: Մենք հասանք արդարության՝ մեր ամբողջ սրտով հավատալով Աստծու սիրուն: Հիմա մեր սրտերն անմեղ են, մաքուր և անարատ: Սակայն մեր մարմիններում մինչև հիմա առկա է թերությունները: Ահա, թե ինչու պետք է հիշենք Հիսուսի մկրտության մասին ամեն օր և ամեն անգամ ինքներս մեզ հիշեցնենք այդ մասին: Երբ էլ որ արտահայտվեն մեր տկարություններն ու թուլությունները, երբ էլ որ ծագեն չար մտքեր, և երբ էլ որ մենք կեղտոտվենք և մոլորվենք ճշմարիտ ճանապարհից, մեր Տերը միայն այն ժամանակ կբարեհաճի մեզ, երբ մենք հիշում ենք, որ Հիսուսն Իր մկրտությամբ, որը նա ընդունեց Հովհաննեսից, վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր վրա և լվացել մեր սրտերն այդ ճշմարտության հավատքով:
Երբ էլ, որ մենք մեղք գործենք, մենք պետք է Աստծո առջև խոստովանենք մեր մեղքերը: Մենք պետք է նորից հավատանք, որ այդ բոլոր մեղքերն արդեն փոխանցվել են Հիսուսին, երբ Նա մկրտվում էր: Մենք, ովքեր մաքրվել են Հիսուսի գործերով, պետք է ամեն օր մաքրվենք մեր մեղքերից՝ հավատալով այդ գործերին: Ահա, թե ինչու մենք պետք է անպատճառ հավատանք և հիշենք այն փաստը, որ մենք կարող ենք լվալ մեր մեղքերը Հիսուսի մկրտությամբ:
Հիմա մենք գիտենք, թե Աստված ինչու տեղադրեց լվացարանը խորանի և ողջակիզության զոհասեղանի միջև: Աստված տեղադրեց լվացարանը զոհասեղանի և խորանի միջև նրա համար, որպեսզի մենք ներկայանալով Աստծո առջև՝ ունենանք մաքուր մարմին և մաքուր սիրտ: Նույնիսկ այն բանից հետո, երբ մենք արդարներ ենք դառնում՝ ստանալով մեղքերի ներում Հիսուսի Մկրտության և Խաչի շնորհիվ, մեր սրտերը կամենանք, թե ոչ, պղծվում են ամեն անգամ, երբ մեղք ենք գործում: Ահա, թե ինչու պետք է մաքրվենք այդ պղծությունից լվացարանում, երբ անցնում ենք ողջակիզության զոհասեղանի մոտով, որպեսզի ներկայանանք Աստծո առջև: Քանի որ մենք չենք կարող ներկայանալ Աստծո առջև, նույնիսկ ունենալով փոքրիկ մի կեղտաբիծ, Աստված տեղադրեց լվացարանը զոհասեղանի և խորանի միջև, որպեսզի մենք կարողանանք մաքրությամբ մտնել Աստծո ներկայության մեջ՝ լվացվելով լվացարանի ջրով:
Ինչպիսի՞ խիղճն է մաքուր Աստծո առջև
Պետրոսի Առաջին ուղերձի 3:21-ում Հիսուսի մկրտությունը սահմանվում է որպես «Բարի խղճմտանքի խոստում Աստծուն»: Այստեղ «Բարի խղճմտանք»-ը նշանակում է հավատք, որ Հիսուսն Իր մկրտությամբ, որը նա ստացել էր Հովհաննեսից Հորդանան գետում, լվաց մարդկության բոլոր մեղքերը, ներառյալ այն մեղքերը, որոնք գործվում էին ամեն օր: Որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը, Տերը մկրտվեց Հովհաննեսի մոտ, և այդպես ընդունեց մեր մեղքերն Իր մարմնի վրա: Քանի որ Հիսուսը կրեց մեր բոլոր մեղքերն Իր մարմնի վրա, ապա Նա պետք է մահանար խաչի վրա: Եթե մենք այս փաստը մատնում ենք անուշադրության և չենք հավատում այն բանին, ինչ Նա արել է, նշանակում է, որ մեր խիղճը մաքուր չէ: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք Տիրոջ մկրտությանը: Մենք պետք է մաքուր խիղճ ունենանք Աստծո առջև: Թեև մենք չենք կարող մեր մարմիններով լինել լրիվ 100%, սակայն ծայրահեղ դեպքում, մեր գիտակցության մեջ մենք կարող ենք և պետք է ունենանք մաքուր խիղճ Աստծո առջև:
Երբ կես դար առաջ Կորեան հայտնվեց փլատակների մեջ Կորեական պատերազմի արդյունքում, արտասահմանյան օգնությունների ալիքը հեղեղեց երկիրը, որպեսզի թեթևացնի երկրի կյանքը: Առաջին հերթին, այդ օգնության կարիքն ունեին երեխաները, ովքեր որբացել էին: Սակայն որոշ անմաքուր մարդիկ օգտագործեցին այդ միջոցներն իրենց սեփական բարեկեցության համար: Նրանք խիղճ չունեին: Արտասահմանյան երկրները Կորեա էին ուղարկում փոշի կաթ, ալյուր, սպիտակեղեն, կոշիկ, հագուստ և շատ այլ բաներ, որպեսզի սոված և անտուն մարդիկ, ովքեր գտնվում էին աղետալի վիճակում, կարողանային հագնվել և հագեցնել իրենց քաղցը: Եվ նրանք, ովքեր ուղարկում էին այդ ամենը, նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ որոշ չարամիտ խաբեբաներ և պաշտոնյաներ կարող էին յուրացնել այդ օգնությունները:
Տարածել աղքատ մարդկանց մեջ այդ օգնությունը, կարող էին միայն մաքուր խղճով մարդիկ: Նրանք այդ օգնությունը իրենց սեփական բարօրության համար օգտագործելու փոխարեն, այն ազնվորեն պետք է բաժանեին աղքատներին, սովից մահացողներին, որ իրենց խղճմտանքը մաքուր լիներ: Նրանք, ովքեր այդպես չվարվեցին, իրենց խղճմտանքի կողմից դատապարտվեցին որպես գողեր: Բայց, նույնիսկ այդ գողերը կարող էին լվացվել իրենց մեղքերից, եթե ետ դառնային սխալ ճանապարհից և հավատային Հիսուսի մկրտությանը:
Որպեսզի Իր վրա վերցներ և լվար մեր հանապազօրյա մեղքերը, Հիսուսը եկավ այս երկիր և մկրտվեց: Մկրտվելով Հովհաննեսից՝ Հիսուսը այդ կերպ լվաց մեր բոլոր մեղքերը միանգամից: Ես կցանկանայի Հիսուսի մկրտությանը չհավատացողներին հանդիմանել հարցնելով. «Ի՞նչն է ձեզ թույլ տալիս այդպես հպարտանալ, եթե ոչ Հիսուսի մկրտությունը: Ինչո՞ւ համառորեն չեք հավատում: Բավական բարի՞ եք, որպեսզի մտնեք Երկնային Թագավորություն՝ չունենալով հավատք նրա մկրտության նկատմամբ»:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք բարի խղճմտանքով մարդ լինել, պետք է լվանանք մեր ներկայիս բոլոր մեղքերը Հիսուսի մկրտությամբ, որը Նա ստացավ Հովհաննեսից: Դրա համար մենք պետք է ամբողջ սրտով հավատանք, որ Հիսուսն Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, և Նա դրանք ամբողջությամբ լվաց:
Ահա, թե ինչու Հիսուսը՝ մեր Մեսիան, ասեց շնության մեջ բռնված կնոջը. «Ես նույնպես չեմ դատապարտում քեզ»: Ինչո՞ւ: Որովհետև Հիսուսն արդեն այդ կնոջ մեղքը վերցրել էր Իր վրա, և որովհետև Նա կրեց այդ մեղքի պատիժը: Նա ասեց. «Ես նա եմ, ով կրեց ձեր մեղքերի պատիժը: Ուրեմն մաքրվեք ձեր բոլոր մեղքերից՝ հավատալով Իմ մկրտությանը և Ինձ հավատալով փրկվեք ձեր մեղքերից: Հավատքով փրկվեք մեղքի պատժից և լվացվեք ձեր բոլոր մեղքերից: Մաքրվեք ձեր խղճի մեղքերից և խմեք Իմ ջուրը և դուք երբեք ծարավ չեք զգա»:
Այսօր դուք և ես հավատում ենք, որ Հիսուսը Նա է, ով փրկեց մեզ մեր մեղքերից: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Հիսուսը վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը և լվաց դրանք: Մեր Տերը մկրտվելով լվաց մեր բոլոր մեղքերը: Հիմա մենք կարող ենք մաքուր խղճմտանքով գնալ Աստծո մոտ: Ինչո՞ւ, որովհետև մեր Տերն Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա, կրեց դրանք Խաչի վրա, մեր փոխարեն դատապարտվեց քավելու և հարություն առավ մեռելներից: Շատ տարիներ առաջ, Հիսուսը եկավ այս աշխարհ և 33 տարի հետո Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և լվաց դրանք:
Իր վրա վերցնելով, նույնիսկ մեր հանապազօրյա մեղքերը, Տերը թույլ տվեց մեզ մոտենալ Աստծուն և դառնալ արդարներ և թույլ տվեց մեզ մեր մեղքերի պատիժը կրել նրանով, որ Նա Հիսուս Քրիստոսին տվեց մեզ համար որպես մեր մեղքերի քավության զոհ: Այլ բառերով ասած, հենց Տիրոջը հավատալով է, որ մենք կարող ենք Աստծուն անվանել մեր Հայրը: Դրա համար նրանք, ովքեր հավատում են Հիսուսի գործերին՝ ջրին, արյանը և Հոգուն, ունեն մաքուր խղճմտանք: Եվ հակառակը, անմաքուր խիղճը չի հավատում Հիսուսի արդար գործերին՝ Նրա մկրտությանը և խաչելիությանը:
Այսօր շատ մարդիկ չեն ընդունում Աստծո Խոսքը լրջությամբ, որովհետև նրանց հավատքը լի է նախապաշարումներով և սնոտիապաշտությամբ
Բազմաթիվ խաբեբաներ ուշադրություն չդարձնելով Աստծո Խոսքին, կարծես թե այն ինչ-որ մի զարդարանք լինի, խոսում են այն մասին, որ մենք, բոլորս հավատալով Աստծուն, պետք է բարի գործեր կատարենք, որպեսզի մտնենք Երկնային Թագավորություն: Եվ երբ խոսք է գնում փրկության մասին, նրանք խոսում են միայն Խաչի արյան մասին և սխալաբար ենթադրում են, որ պետք է սարերը բարձրանան, սկսեն աղոթել և ծոմ պահել, որպեսզի փորձությունների շնորհիվ, որին նրանք ենթարկում են իրենց մարմինները, հանդիպեն Աստծո հետ: Թերևս, ոչինչ չի կարող ավելի սխալ լինել, քան նման հավատքը, ինչում նրանք կատարելապես վստահ են: Նրանք ասում են. «Ես տանջվում էի իմ մեղքերից և դրա համար ամբողջ գիշերն անցկացրեցի աղոթքների մեջ, սակայն, այն բանից հետո, երբ ես ամբողջ գիշերն անցկացրեցի աղոթքի մեջ, առավոտյան ես զգացի, որ կարծես թե ինձանում կրակ ծագեց և ճիշտ այդ պահին, իմ միտքը պարզվեց և իմ սրտի բոլոր մեղքերը լվացվեցին և դարձան ձյունից մաքուր: Հենց այդ պահին ես վերածնվեցի: Ալելույա»:
Այսպիսի մտքերը բացարձակապես մարդկային են, դրանք տգետ են և հիմար, և նրանք Աստծո Խոսքը վերածում են անմտության: Դուք պետք է հիշեք, որ Աստված բազմակի կպատժի նրանց, ովքեր նման հիմարություններ են դուրս տալիս և դրանով խաբում ուրիշներին՝ առաջնորդելով նրանց դեպի դժոխքի կրակը:
«Իմ ականջները շատ ուժեղ ցավում էին: Բայց ես հավատում էի Տիրոջը, ով ասել էր, որ մենք կբժշկվենք, եթե հավատանք և դրա համար էլ ես հաղթահարեցի ցավը՝ ասելով. «Տեր ես հավատում եմ»: Երբ ես այդպես էի հավատում, ցավը միշտ անցնում էր»:
«Ես ստամոքսի խոց ունեի, դրա համար ամեն անգամ, երբ ես ինչ-որ մի բան ուտում էի, ինձ մոտ առաջանում էր ստամոսքի անտանելի ցավեր: Դրա համար, նախքան ուտելը, ես աղոթում էի. «Տեր, ես ուժեղ ցավեր եմ զգում, բայց դու ասեցիր, որ կլսես ինձ, երբ ես հավատքով աղոթեմ: Ես առաջվա նման հավատում եմ Քո Խոսքին»: Այդպես վստահ լինելով, ես այլևս խնդիրներ չունեցա մարսողությանս հետ կապված»:
Ի՞նչ է այս ամենը նշանակում: Սա նշանակում է, որ այս մարդիկ չեն հանդիպել Տիրոջը Իր Խոսքի միջոցով: Սա ցույց է տալիս նրանց հավատքի կեղծավորությունը, որը չի հավատում այդ Խոսքին: Այս դեպքերը չեն հանդիսանում աղոթքի պատասխաններ, որոնք ստացվել են Խոսքի միջոցով, այլ ընդամենը խորհրադապաշտական հավատք է: Նրանք Աստծուն չեն հավատում Խոսքի համաձայն, այլ համաձայն իրենց մտքերում տիրող սխալ խառնաշփոթության, որը հիմնված է նրանց սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Հատուկ ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ ժամանակակից քրիստոնյաների մեջ շատ են հենց այսպիսի մարդիկ:
Դրա համար, Աստծո Խոսքից օտարացումն ու Հիսուսի նկատմամբ կույր հավատքը` հիմնված մարդկային զգացմունքների և զգացողությունների վրա, հանգեցնում է միայն նրան, որ հավատքը վերածվում է սնոտիապաշտության: Մարդիկ, ովքեր պնդում են, որ հավատում են Հիսուսին, բայց միևնույն ժամանակ չեն հավատում Խոսքի համեմատ, պետք է անպայման իրենց ստուգեն և հասկանան, թե արդյոք դևերից բռնված չեն: «Աղոթքի ժամանակ ես տեսա Հիսուսին: Հիսուսն ինձ հայտնվեց երազում: Ես այնքան կրքոտ էի աղոթում, որ իմ հիվանդությունը թողեց ինձ»: Ոչ ոք, եթե հակում չունի ստելու, երբեք նման հայտարարություններ չի անի:
Բայց այն, ինչը ակնհայտ է, դա այն է, որ այդ հավատքը Աստծուց չէ, այդ կեղծ հավատքը սատանայից է: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով մեր Տերը հայտնեց Իր անձը մեզ: Արդյո՞ք մեր Տերն այսօր հայտնում է Իրեն նորովի: Իսկապե՞ս նա հայտնվում է մեր առջև երազում կամ տեսիլքի մեջ: Նա քարշ է տալիս ահռելի շղթաներն իր ոտքերի վրա, որից արյուն է հոսում, գլխին փշե պսակ, և Նա ասում է. «Դուք տեսնում եք, թե ինչպես եմ Ես տառապում ձեզ համար: Իսկ դուք, ի՞նչ կարող եք անել ինձ համար», մի՞թե մեր Տերը այսպես է հայտնվում մեզ: Ոչ, այս ամենը անհեթեթություն է:
Բայց և այնպես, դեռևս կան մարդիկ, ովքեր այն բանից հետո, ինչ տեսել են անորոշ մի երազ, աղաղակում են Աստծուն. «Տեր, ես Քո ծառան կդառնամ, ես կծառայեմ քեզ իմ անբողջ սրտով իմ կյանքի մնացորդի մեջ: Ես կկառուցեմ Քեզ համար աղոթատուն: Ես այստեղ եկեղեցի կկառուցեմ: Ես մինչև իմ կյանքի վերջը կկրեմ խաչը և կվկայեմ Քո մասին աշխարհի բոլոր ազգերին»:
Մենք հաճախ ենք փողոցներում հանդիպում մոլեռանդ քարոզիչների, ովքեր ասում են, որ նրանք որոշել են այսպես ապրել այն բանից հետո, ինչ տեսան Հիսուսին երազում և աղոթքի ժամանակ լսեցին Տերոջ ձայնը: Տերը հայտնում է Իրեն միայն Խոսքի միջոցով: Նա չի խոսում մեզ հետ երազում կամ այն ժամանակ, երբ մենք աղոթում ենք, մասնավորապես ներկայիս ժամանակներում, երբ Նրա Խոսքն ամբողջությամբ տրված է մարդկությանը: Երազները միշտ ծնվում են մարդկային ենթագիտակցության մակարդակում: Այդ մարդիկ, այդպիսի երազներ ունեն, որովհետև նրանք ունեն սխալ պատկերացում Հիսուսի մասին, քանի որ նրանց սերը Հիսուսի նկատմամբ անպատասխան է, և որովհետև նրանք չափից շատ են մտածում այդ մասին:
Երբ ձեր միտքը զբաղված է ինչ-որ մտքերով, նախքան քուն մտնելը, ապա քնի մեջ հավանաբար դուք կտեսնեք այն, ինչի մասին խորհում էիք նախքան քնելը: Որովհետև բոլոր երազները ծնվում են ենթագիտակցության մակարդակում: Ահա թե ինչու, երբ մենք շատ ենք մտածում, տեսնում ենք տարբեր ֆանտաստիկ և զարմանահրաշ երազներ: Դրանք ոչ մի կապ չունեն հավատքի հետ, դրանք պարզապես հանդիսանում են ենթագիտակցության ֆիզիկական փոփոխությունների արտացոլումը:
Ահա, թե ինչու եթե մարդիկ շատ են մտածում Հիսուսի մասին, ով Խաչին էր գամված, Նա հայտնվում էր նրանց երազում՝ փշե պսակը գլխին: Ծայրաստիճան սխալ կլիներ այդ երազը լրջորեն ընդունելը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հիսուսը արյունահոսելով հայտնվեր նրանց առջև և իսկապես ասեր նրանց. «Ի՞նչ կարող եք դուք անել ինձ համար: Դուք պետք է ինձ համար ձեր կյանքի մնացած օրերը ապրեք որպես ճգնավորներ: Հանուն ինձ դուք պետք է հրաժարվեք ձեր ողջ ունեցվածքից»: Կան հիմարներ, ովքեր իսկապես տալիս են իրենց ողջ ունեցվածքը: Ովքե՞ր են այդ մարդիկ, ովքեր սարսափի մեջ արթնանում են նման երազներից՝ ընդունելով դրանք լրջությամբ և ում կյանքը փոխվում է այդ խոսքերից: Դրանք ոչ այլ ոք են, քան խորհրդապաշտներ:
Աստված մեզ դիմավորում է Իր Խոսքի միջոցով: Նա այն չէ, ում մենք հանդիպում ենք մեր երազում, տեսիլքի մեջ կամ էլ աղոթքի ժամանակ: Աստծո Խոսքը գրված է Հին և Նոր Կտակարաններում: Եվ երբ մենք լսում ենք այդ Խոսքը, որը քարոզվել է մեզ և մենք այն ընդունել ենք մեր սրտերի մեջ, ապա մեր հոգիները կարող են հանդիպել Հիսուսին Իր Խոսքի միջոցով: Այլ բառերով ասած, միայն Խոսքի միջոցով և Խոսքով է, որ ձեր հոգիները կարող են հանդիպել Աստծո հետ:
Մենք Խոսքից հասկացանք, որ Հիսուսն Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը: Խոսքը լսելով է, որ մենք կարող ենք սկսել ամբողջ սրտով հավատալ: Հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է Հիսուսը մահանար Խաչի վրա, նույնպես գտնում ենք Սուրբ Գրքում: Միայն նրա համար, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն ու մահացավ Խաչի վրա, Նա փրկեց մեզ: Խոսքի միջոցով մենք իմանում ենք Աստծո մասին և Խոսքով է, որ մենք հավատում ենք Նրան: Այն, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, նույնպես հայտնի է մեզ Խոսքից և մենք հավատացինք դրան Խոսքի շնորհիվ:
Ինչպե՞ս կարող ենք հավատալ Աստծուն, եթե ոչ գրված Աստծո Խոսքի միջոցով
Եթե չլիներ Աստծո Խոսքը, մենք ինչպե՞ս կհանդիպեինք Հիսուսին և կհավատայինք նրան, ով ստիպեց մեր մեղքերին անհետանալ: Եթե չլիներ Աստծո Խոսքը, մեր հավատքը ոչ մի արժեք չէր ունենա: «Ահա, թե ես ինչ եմ մտածում»,- մենք կարող ենք խոսել մեր մտքերի մասին, սակայն, դա չի հանդիսանում ճշմարտությունը, և երբ մեր սրտերը լցվում է նրանով, որը ճշմարտությունը չէ, ապա այդ ժամանակ իրական ճշմարտությունը չի կարող թափանցել մեր սրտերի մեջ: Ճիշտ կլիներ ասել. «Դա այն է, ինչ ես մտածում եմ», բայց «Դա այն է, ինչ ասում է Աստվածաշունչը»: Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, ճշմարտությունը՝ բացված Աստծո կողմից, թափանցում է մեր սրտերի մեջ և ուղղում նախորդ մտքերի սխալները:
Ինչի՞ց է բաղկացած ձեր հավատքը՝ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ: Բաղկացած է արդյո՞ք այն ձեր սեփական մտքերից: Միգուցե դուք հավատացի՞ք և վերստին ծնվեցի՞ք՝ լսելով Խոսքը: Աստծո Խոսքի միջոցով է, որ մենք հավատքի եկանք և հանդիպեցինք Աստծո հետ մեր սրտերում: Ահա, թե ինչու էր խորանի սրահի դարպասների վարագույրները գործված կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից:
Ջուրը, որով լցված էր լվացարանը, խորհրդանշում էր մկրտությունը, որի միջոցով Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը. «թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելու մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթեոս 3:15): Աստծո Խոսքի շնորհիվ մենք իմացանք մկրտության մասին, որի միջոցով Հիսուսն Իր վրա վերցրեց մեղքերը, որոնք դուք և ես կատարել ենք մեր ողջ կյանքի ընթացքում, և այդ Խոսքը ստիպեց մեզ մեր սրտերում հավատալու Մկրտությանը: Խոսքի շնորհիվ է, որ մենք ճանաչեցինք ճշմարտությունը, որը բացվում է մեզ լվացարանի միջոցով: Աստծո Խոսքից մենք կարող ենք իմանալ, որ լվացարանը պատրաստված էր պղնձից: Աստվածաշնչում պղինձը խորհրդանշում է պատիժը:
Դրա համար պղնձե լվացարանի նշանակությունը կայանում է նրանում, որ երբ մենք նայում ենք մեզ Օրենքի միջոցով, որը կատարում է հայելու դերը, որն արտացոլում է մեզ, մենք տեսնում ենք, որ արժանի ենք պատժի: Ահա, թե ինչու լվացարանը պատրաստված էր խորանում ծառայող կանանց հայելիներից: Տերը փրկեց մեզ, ովքեր չեն կարող խուսափել իրենց մեղքերի պատժից: Նա եկավ այս երկիր, մկրտվեց և մահացավ Խաչի վրա: Աստծո գրված Խոսքի միջոցով է, որ մենք իմացանք, որ քանի որ Հիսուսը մկրտվեց, ապա Նա դրանով Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և բարձրանալով Խաչին՝ կրեց այդ մեղքերի պատիժը: Այդ ճշմարտությանը հավատալով մենք փրկվեցինք: Իսկ դու՞ք: Դուք ինչպե՞ս ձեռք բերեցիք փրկություն:
Խորհրդապաշտությանը հետևող որոշ հարանվանություններում պնդում են, որ իրենց անդամները պետք է գիտենան իրենց փրկության ճիշտ ամսաթիվը: Ասում են, որ այդ հարանվանությունների հովիվները բազմաթիվ հավատացյալների առջև վկայում են, որ նրանք հավատացել են Հիսուսին և փրկվել, երբ բարձրացել են սարը աղոթելու և հասկացել են, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Այդպիսի հովիվը հպարտորեն հայտարարում էր, որ նա երբեք չի մոռանա այն օրն ու ժամը, երբ նա վերստին ծնվել էր: Դե իհարկե, սա ոչ մի կապ չունի ոստայնագործ քաթանի հետ, այլ՝ միայն զգացմունքներ են: Այդ հովիվի հավատքը ոչ մի կերպ կապ չունի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի հետ: Փրկությունը, որի մասին սովորեցնում են այդ հարանվանությունում, ոչ մի կապ չունի ճշմարիտ փրկության հետ, որի մասին խոսվում է Աստծո Խոսքում, այլ դա միայն հանդիսանում է նրանց սեփական խորհրդածությունների արդյունք:
Իրականում կարելի է տրվել ինքնաներշնչման: Եթե մարդը շարունակում է պնդել, որ ինքը անմեղ է և սկսում է նորից ու նորից մտածել դրա մասին, ապա նա ի վերջո կներշնչի իրեն և յուրովի կդառնա անմեղ: Եթե այդ մարդիկ շարունակում են իրենց քթի տակ ինչ-որ խոսքեր մրմնջալ, այնուհետև կարող են նրանք զգալ, որ կարծես թե դարձել են անմեղներ, սակայն, այդպիսի զգացմունքը երբեք երկար չի տևում: Դրա համար, որոշ ժամանակ անց, նրանք ստիպված են լինում նորից ներշնչել իրենց՝ մրմնջալով. «Ես անմեղ եմ, ես անմեղ եմ»: Որքան եսասիրական, անարդար, տգետ և ոչ մի բանով չհիմնավորված հավատք է դա:
Ոստայնագործ քաթանը խորհրդանշում է Աստծո Հին և Նոր Կտակարանների Խոսքը: Խորանի սրահի, սրբարանի և Սրբության Սրբոցի դարպասների վարագույրները գործված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերից, որն ասում է մեզ այն մասին, որ Հիսուսը դարձավ փրկության դուռը և մեր Փրկիչը՝ ճիշտ համապատասխան այն Խոսքին, որը գրված է Հին և Նոր Կտակարաններում: Դրա համար, ես ճշմարտապես գոհանում եմ Աստծուց այն բանի համար, թե որքան անկասկած է մեր փրկությունը, որի մասին մեզ ասել էր Աստված:
Ահա, թե ինչու, երբ ես աղոթում եմ, ես ջանում եմ չտրվել զգացմունքներին կամ էլ բեմականացում չխաղալ: Ես պարզապես աղոթում եմ՝ ամեն բան տալով Աստծուն և ամեն ինչում վստահելով Նրան. «Հայր, խնդրում եմ օգնիր մեզ: Թույլ տուր մեզ քարոզելու ավետարանը ամբողջ աշխարհով մեկ: Պաշտպանիր և պահպանիր իմ ծառայակիցներին և սուրբերիդ, ովքեր ծառայում են Քեզ: Պարգևիր մեզ ծառայակիցներ, ովքեր կարող են ծառայել ավետարանիդ, թույլ տուր ավետարանդ տարածվի և թույլ տուր, որ հավատացյալները գիտակցեն և հավատան Քո Խոսքին»: Ահա ամենը, ինչ ես ասում եմ աղոթքի ժամանակ: Ես չեմ աղոթում մոլեգնությամբ և չեմ հասնում աղաղակի և իմ աղոթքներում դուք չեք հանդիպի անիմաստ մրմնջոցների:
Որոշ մարդիկ, երբ չեն կարող իրենց մոտ զգացողություններ առաջացնել, որքան էլ որ ջանք են թափում, ստիպված սկսում են մտածել իրենց մահացած հայրերի և մայրերի մասին, որպեսզի արցունքներ արտաբերեն և այնպես անեն, որ իրենց աղոթքը իրենց շրջապատող մարդկանց վրա տպավորություն գործի: Այդպիսի բեմականացված աղոթքները նման են աղբի և Աստծո մոտ առաջացնում են սրտխառնոց: Բացի դրանից, մարդիկ իրենց մտցնում են զգացմունքային տրանսի մեջ, մտածելով Հիսուսի խաչելության մասին և շարունակում են բարձրաձայն և կուրորեն աղաղակել. «Ես հավատում եմ Քեզ, Տեր»:
Բայց իսկապե՞ս դա նշանակում է, որ այդպիսի մարդկանց հավատքը ամուր է: Եթե դուք մտածում եք ձեր մեղքերի մասին և փորձում եք ձեր մոտ առաջացնել զգացմունքներ՝ ասելով. «Տեր, ես մեղանչել եմ: Օգնիր ինձ ապրել արդարության մեջ», ապա հնարավոր է, որ դա արթնացնի ձեր զգամունքները: Քանի որ վերապրելով զացմունքային ցնցումներ և արտասվելով մարդն իր վրայից հանում է լարվածությունը և շատ մարդիկ զգալով իրենց նորոգված՝ մտածում են, որ հավատքը կայանում է հենց դրանում: Թեև նրանց կյանքը լի է դժվարություններով, սակայն այդպիսի զգացմունքային վիճակը վեջնական արդյունքում թույլ է տալիս նրանց որոշ ժամանակ լավ զգալ իրենց, և դրա համար նրանք շարունակում են իրենց հոգևոր կյանքը վարել այդպես:
Դուք պետք է հավատաք, որ Տերը եկավ մեզ մոտ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով
Մեր Տերը մեզ մոտ եկավ Խոսքի միջոցով: Այդ կերպ, դուք պետք է լսեք ոչ թե ձեր զգացողություններին, այլ պետք է լսեք այն, ինչ ասում է Աստծո Խոսքը: Կարևոր է այն, թե արդյոք դուք ձեր սրտերում հավատում եք Աստծո Խոսքին: Երբ դուք աղոթում եք, մի փորձեք կենտրոնանալ միայն ձեր զգացմունքների վրա: Դրա փոխարեն ձեզ հետևում է դրանք վերահսկել որոշակի մակարադակի վրա: Ինչո՞ւ: Որովհետև բազմաթիվ խաբեբաներ կան այս աշխարհում, ովքեր կմոտենան նրանց, ում դուր է գալիս գրգռված և ներշնչված լինել, որպեսզի օգտվեն այդ մարդկանց զգացմունքային վիճակից: Քանի որ մարդիկ հետևելով իրենց զգացողություններին՝ հաճախ կորցնում են իրավիճակին սթափ գնահատական տալը, ապա բազմաթիվ վերածննդի հավաքույթներ, որոնք անցկացվում են «Մեծ հոգևոր վերածնունդ» նշանաբանի անվան տակ, հաճախակի հետապնդում են բացարձակ նպատակ՝ բորբոքել մասնակիցների զգացմունքները:
Սակայն հիմա, երբ ես վերստին ծնված եմ, ես չեմ կարող նման հավաքույթներ կազմակերպել, եթե նունիսկ ես փորձեմ դա անել: Որովհետև նրա համար, որպեսզի Աստծո Խոսքը քարոզեմ, ամենևին էլ կարիք չկա զգացմունքներ գրգռել, ինչպես դա արվում է վերածննդի որոշ հավաքույթներում:
Մենք՝ արդարներս, ովքեր լսել ենք Աստծո Խոսքը, օգտագործում ենք մեր միտքը և մեր սրտերում հավատում և երբեք չենք տրվի մեր զգացմունքներին: Մենք հավատում ենք ճշմարտությանը՝ արագ կռահելով, արդյոք լսում ենք ճշմարիտ, թե սխալ խոսք, և արագ որոշում, թե իսկապես այդ մարդը հավատում է նրան, ինչ խոսում է: Քանի որ մենք, ովքեր գիտեն և հավատում են կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերին և ոստայնագործ քաթանին, մեր սրտերում ունենք Սուրբ Հոգին, մենք գիտակցում ենք, որ զգացմունքային գրգռվածությունը հեռու է ճշմարտությունից և մեր սրտերի մեջ ընդունում ենք իրական ճշմարտությունը:
Հիսուսն եկավ մեզ մոտ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: Որքանո՞վ է այս ճշմարտությունը սքանչելի: Որքա՞ն սքանչելի է մեր Տիրոջ սերը, որը փրկեց մեզ: Հիսուսի չորս գործերի միջոցով, որի մասին գրված է Աստծո Խոսքում, մենք բոլորս եկանք այն հավատքին, որ Հիսուս Քրիստոսն իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա, մահացավ Խաչի վրա և դրանով փրկեց մեզ՝ կատարելով ողջ արդարությունը:
Դուք հավատո՞ւմ եք ձեր ողջ սրտով այս ճշմարտությանը: Նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, պետք է տարածեն այն ոստայնագործ քաթանի «շրջանակում», որը խորհրդանշում է Աստծո Հին և Նոր Կտակարանների Խոսքը և նրա բովանդակությունը պետք է լինի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը: Եվ նրանք, ովքեր լսում են դա, պետք է ընդունեն այն իրենց սրտերի մեջ և ամբողջ սրտով հավատան դրան:
Լվացարանի ջուրը մաքրում է մեր բոլոր մեղքերը
Իր մկրտությամբ Հիսուն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերն ու լվաց դրանք: Հիսուսի մկրտությունը խորհրդանշում է լվացարանի ջուրը: Այն մաքրեց մեզ մեղքի պատճառով պատժի արժանիներիս, և թույլ տվեց մեզ Աստծո առջև կանգնելու: Քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ ընդունեց Իր վրա մեր մեղքերը, ապա Նա կարողացավ Խաչ բարձրանալ և լվալ դրանք Իր խաչելությամբ: Ինչպես Հիսուսի մկրտությունը, այնպես էլ Խաչը, վկայում են այն մասին, որ Հիսուսը կրեց մեր մեղքերի պատիժը: Շնորհիվ մկրտության և Խաչի, Հիսուսն ամբողջությամբ փրկեց մեզ:
Ապաշխարության աղոթքներ բարձրացնելը երբեք չի կարող մեզ մաքրել մեր մեղքերից: Քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ արդեն վերցրել է աշխարհի մեղքերն Իր վրա, հիմա մեր մեղքերը լվացված են: Այս խոսքը լսելով և հավատալով նրան, թե Հիսուսն ինչ է արել մեզ համար, մենք կարող ենք ազատվել մեղքի պատժից: Շնորհիվ պատժի, որը կրեց Հիսուսը, մենք նույնպես Նրա հետ կրեցինք այդ պատիժը՝ Նրա մկրտությանը հավատալու շնորհիվ: Ճշմարտապես մենք փրկված ենք հավատքով: Որոշակի աստիճանում փրկությունը ծայրահեղ հեշտ է, եթե մենք հավատում ենք սիրո փրկության պարգևին, ապա մենք կարող ենք փրկվել, բայց եթե չենք հավատում, ապա դա նշանակում է, որ մենք չենք կարող փրկվել:
Աստծո գործած փրկությունից դուրս մենք ոչինչ չենք կարող անել մեր փրկության համար
Մենք ոչինչ չէինք կարող անել մեր փրկության համար, եթե չլիներ Աստված: Քանի որ մեր Տերը որոշեց փրկել մեզ, նախքան աշխարհի արարումը և իրականացրեց մեր փրկությունը, ապա ամեն բան կախված է նրանից, թե ինչ կորոշի Տերը: Հայր Աստված ծրագրեց մեզ փրկելու Իր Որդու և Սուրբ Հոգու միջոցով, և երբ եկավ որոշված ժամանակը, Նա ուղարկեց Իր Միածին Որդուն այս աշխարհ: Երբ լրացավ Հիսուսի երեսուն տարին և եկավ փրկության գործերն անելու ժամանակը, Հայրը պատվիրեց Քրիստոսին մկրտվել և մահանալ Խաչի վրա, ապա հարություն տվեց նրան, և դրանով փրկեց մեզ: Մենք փրկվեցինք, որովհետև իմացանք, թե Տերն ինչ է արել Հին և Նոր Կտակարանների Խոսքերից և հավատացինք դրան մեր սրտերում: Փրկված լինելով հավատքով՝ մեզ ոչինչ չի մնում, քան ընդունել այդ հավատքը մեր սրտերի մեջ:
Դուք հավատո՞ւմ եք, որ Աստվածաշնչի Խոսքը հանդիսանում է Աստծո Խոսքը: Աստվածաշունչը հանդիսանում է Նրա Խոսքը: Շնորհիվ Հին և Նոր Կտակարանների Խոսքի մենք կարող ենք իմանալ Աստծո մասին և հանդիպել Նրա հետ: Եվ շնորհիվ Հին և Նոր Կտակարնների Խոսքի մենք կարող ենք գիտակցել և հավատալ, որ Նա փրկեց մեզ՝ շնորհիվ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի: Քանի որ նրանք, ովքեր իսկապես հավատում են այս ճշմարտությանը, փրկված են, ապա նրանք կարող են վկայել այն մասին, որ Խոսքն ունի իսկական զորություն: Մենք չպետք է դատենք և չափենք Աստծո Խոսքը մեր սեփական նեղ հասկացողությամբ, այլ ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ իրականում Աստված փրկել է մեզ:
Ես աղոթում եմ և հույս ունեմ, որ դուք այսօր լսեք և հավատաք կապուտակ (Հիսուսի մկրտությունը), ծիրանագույն (Հիսուսը թագավորաց Թագավորն է) և կարմիր (Խաչ) թելերի և ոստայնագործ քաթանին (Աստծո Հին և Նոր Կտակարանների Խոսքը): Եթե դուք թողնեք Աստծո Խոսքը և դատեք նրա մասին ձեր սեփական ենթադրությամբ, ապա երբևէ չեք փրկվի:
Եթե դուք գիտակցեք, որ Աստծո Խոսքը լավ չգիտեք, նշանակում է, որ դուք պետք է ուշադիր լսեք այն, ինչ ասում են այդ մասին հավատքի նախահայրերը: Երբ դուք լսում եք Աստծո Խոսքը, լինի դա հովիվ կամ աշխատավորի կողմից, և եթե այն, ինչ նրանք քարոզում են արդար է Աստծո առջև, ապա այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել, դա խոստովանելն է, որ այն արդար է և հավատալ դրան ամբողջ սրտով:
Նրանք, ովքեր քարոզում են Խոսքը, դա չեն անում այն պատճառով, որ դա հեշտ է անելը, այլ, որ այդ գործը արդար է Աստծո առջև: Ահա, թե ինչու են նրանք քարոզում ճշմարիտ գիտելիքներ, այսինք՝ ջրի և Հոգու ավետարանը, կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությունը: Անկախ այն բանից, թե ում ենք մենք լսում, եթե այն Աստծո ճշմարիտ Խոսքն է, ապա միակ բանը, ինչ անհրաժեշտ է մեզ անել, դա այն խոստովանելն է և նրան «այո» ասելը, որովհետև ոչինչ չկա, որ Աստծո Խոսքում ճշմարիտ չլինի:
Մենք պետք է հավատանք Աստծո Խոսքին: Ի՞նչ է նշանակում «հավատալ»: Դա նշանակում է ընդունել: Դա նշանակում է վստահել: Այլ խոսքերով ասած, քանի որ մեր Տերը ընդունեց մկրտությունը մեր փոխարեն, ապա մենք մեր տկարությունները դնում ենք Նրա վրա և ապավինում Նրան: «Իսկապե՞ս Տերը փրկեց մեզ: Ես վստահում եմ Քեզ և հավատում եմ Քեզ»: Սրա նման հավատքը հանդիսանում է ճշմարիտ հավատք:
Այս աշխարհի աստվածաբանների մեջ դժվար է բացահայտել մեկին, ով գիտի և հավատում է ճշմարտապես: Նույնիսկ, նախքան լվացարանին հասնելը, նրանք շարունակում են մնալ խորանի դարպասների վարագույրների մոտ ի վիճակի չլինելով մտնել խորանի սրահը: Երբ նրանք քարոզում են խորանի մասին, նրանք գիտակցաբար ճկուն փորձեր են անում շրջանցելու խորանի սրահի դարպասների վարագույրները, և երբ հրատարակում են խորանի մասին գրքեր, նրանք գրքում տեղադրում են պատկերազարդ նկարներ, որտեղ բաց է թողնված խորանի սրահի պարսպի մեծ 9 մետրանոց դարպասները:
Երբեմն հանդիպում են այնպիսիները, ովքեր համարձակորեն քարոզում են խորանի դարպասների վարագույրների մասին, բայց քանի որ նրանք չգիտեն կապուտակ թելի ճշմարիտ նշանակությունը, նրանք ասում են, որ «կապույտ գույնը, դա երկնքի գույնն է»: Նրանք հաստատում են, որ կապուտակ թելը հանդիսանում է երկնքի գույնը և վկայում են այն մասին, որ Հիսուսն Աստծո Որդին է և Աստված, և որ կարմիր թելը խորհրդանշում է արյունը, որը Հիսուսը հեղեց Խաչի վրա, երբ գտնվում էր երկրի վրա և դրանով ճարպկորեն լռում են խորանի սրահի դարպասների վարագույրների մասին: Իսկ ծիրանագույն թելը՞: Ծիրանագույն թելն ասում է մեզ այն մասին, որ Հիսուսն Աստված է:
Հիսուսի աստվածությունը արդեն հաստատված է ծիրանագույն թելով, դրա համար անհրաժեշտություն չկա նորից ու նորից կրկնել այդ ճշմարտությունը՝ խոսելով կապուտակ թելի մասին: Կապուտակ թելի ճշմարտությունը կայանում է նրանում, որ Հիսուսը եկավ այս երկիր և մկրտվեց Հովհաննեսի կողմից, վերցրեց Իր վրա մարդկության բոլոր մեղքերը միանգամից: Սակայն քանի որ այս աշխարհի աստվածաբանները չեն ընդունում Հիսուսի մկրտությունը, չեն կարող ոչ ճանաչել Նրան և ոչ էլ քարոզել Նրա մասին, այլ միայն մրթմրթում են դատարկություններ: Նրանք, ովքեր չեն վերածնվել՝ հավատալով Հիսուսին, ով եկավ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով, չգիտեն որ Հիսուսը Իր մկրտությամբ Իր վրա է վերցրել մեր բոլոր մեղքերը և կրել է դրանց պատիժը: Դրա համար նրանք հոգևորապես կուրացան և ունակ չեղան լուծել Աստծո Խոսքը և այդ կերպ նրանք Աստծո Խոսքը դարձրեցին հասարակ մի կրոն մեկնաբանելով այն ինքնակամ, հիմնվելով սեփական մտքերի վրա: Նրանք սովորեցնում են. «Հավատացեք Հիսուսին և դուք կփրկվեք: Բարի եղեք և խոնարհ, սկսած այս պահից»: Նրանք Հիսուս Քրիստոսի հավատքը դարձրել են սովորական մի կրոն, որը միայն օգնում է ի ցույց դնելու իրենց բարի գործերը:
Քանի որ մարդիկ գիտեն, որ նրանք չեն կարող բարի լինել, որքան էլ որ նրանք ջանք դնեն, ապա նրանք հեշտությամբ խաբվում են խոսքերով, որոնք կախարդում են մարդու բարի դառնալու կամքը: Կրոնը հետևում է այն նույն հին մեթոդներին. «Եթե դուք ջանաք, ապա դա նշանակում է, որ դուք կկարողանաք դա անել» կամ «Արեք ամեն ինչ, որպեսզի սուրբեր դառնաք»: Բոլոր կրոնների համար սովորական թեման այն է, որ նրանք շատ բարձր են գնահատում մարդու վայելուչ մտքերը, ջանքերը և կամքը: Ի՞նչ կասեք Բուդդիզմի մասին: Բուդդիզմը շեշտը դնում է մարդու անվերջանալի ջանքերի և կամքի վրա և սովորեցնում է իր հետևորդներին, որ վերջիններս փորձեն սեփական ջանքերով դառնալ սուրբեր: Նրանք ասում են. «Մի սպանեք, փնտրեք ճշմարտությունը և բարի եղեք»: Որոշակի աստիճանով, նրանց ուսմունքը բավականին համապատասխանում է քրիստոնեական վարդապետությանը: Պատճառը, թե ինչու են քրիստոնեությունն ու Բուդդիզմը այդքան սերտորեն փոխկապակցվում, չնահած ամբողջական հակադրությանը, կայանում է նրանում, որ նրանք երկուսն էլ պարզապես կրոններ են:
Կրոնը և հավատքը արմատապես տարբերվում են միմյանցից: Ճշմարիտ հավատքը կայանում է նրանում, որ մենք պետք է մեր սրտերի մեջ ընդունենք Տիրոջ տված պարգևը, որը փրկեց մեզ բացարձակապես միայն Աստծո արդարության շնորհիվ: Հավատքը հանդիսանում է մեր մեղքերի ներումը՝ մեր սրտերում եղած այն հավատքով, որ Տերը եկավ այս երկիր և մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը և դրանց ամբողջական պատիժը, խաչվեց Խաչի վրա: Հավատալ այն բանին, որ Տերը ազատեց մեզ մեր մեղքերից և դրանց դատապարտությունից՝ բերելով մեզ փրկություն ջրի և Հոգու միջոցով, հանդիսանում է իրական հավատք: Իսկ դուք հավատու՞մ եք: Մենք պետք է մեր սրտերում ճշմարտապես հավատանք սրան:
Աստված արդեն փրկել է ձեզ և ինձ մեղքերից
Այսպիսով, այն ամենը, ինչ մենք անելու ենք, դա պարզապես այն է, որ մենք պետք է մեր սրտերում հավատանք և ընդունենք սա: Դա այն է, ինչ որ պետք է անեն Աստծո ճշմարիտ զավակները, իսկ մնացած բաներն այդքան էլ կարևոր չեն: Քանի որ Աստված սիրեց մեզ, Նա ուղարկեց Իր միածին Որդուն այս երկիր, պատվիրեց մկրտությամբ, խաչելությամբ և արյուն թափելով՝ վերցնել մեր մեղքերն Իր վրա:
Նա Հիսուսին մահվան ենթարկեց, հարություն տվեց և այդ կերպ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Բայց, եթե դուք չեք հավատում այս ճշմարտությանը, ապա ինչպե՞ս կզգա իրեն Տերը: Եթե դուք ցանկանում եք դառնալ նրա հնազանդ որդիներն ու դուստրերը, ովքեր կարող են ուրախացնել Նրա սիրտը, ապա դուք պետք է հավատաք, որ Աստված Իր Որդու միջոցով լվաց մեր բոլոր մեղքերը և փրկեց մեզ դրանցից: Եթե դուք ձեր սրտերում հավատում եք, և եթե լցված եք գոհունակության զգացմունքով, դուք պետք է խոստովանեք դա ձեր շուրթերով: Դուք նույնպե՞ս ցանկանում եք հավատալ ձեր սրտում: Այդ դեպքում փորձեք հստակորեն դավանել ձեր հավատքը ձեր շուրթերով: Երբ դուք խոստովանում եք, որ հավատում եք, այդ ժամանակ ձեր հավատքը՝ լինելով սերմված, կաճի օրեցօր:
Հավատքը պատկանում է նրանց, ովքեր համարձակորեն ընդունում են այն: Եկեք մի պահ ենթադրենք, որ ես ունեմ ադամանդե մատանի: Ենթադրենք, որ ես այն տալիս եմ ձեզ: Սակայն ձեզանից մեկը հրաժարվում է այն վերցնել՝ ասելով, որ չի հավատում, որ մատանու վրա իսկական ադամանդե քար է դրված: Չնայած այն բանին, որ մատանու վրա գտնվում է իրական ադամանդ, սակայն, քանի որ այդ մարդը չհավատաց դրան, ապա նրա համար այդ քարը ադամանդ չէ, և նա բաց թողեց իր հնարավորությունը ձեռք բերելու իսկական ադամանդե մատանին:
Հավատքն էլ է այսպես: Եթե քարերի ոլորտում հեղինակավոր մասնագետը ապացուցեր և գրավոր հաստատեր այդ մարդուն, որ մատանու վրա գտնվում է իրական ադամանդ, ապա նա կհավատար դրան: Աստված մեզ մանրամասնորեն պատմեց Իր գրառված Խոսքի միջոցով, որ փրկությունը, որը Նա մեզ պարգևել է, ճշմարիտ է: Եվ նրանք, ովքեր հավատում են նրա փրկությանը, հավատքի մարդիկ են, որովհետև Նրա Խոսքը վկայում է այդ մասին: Նրանք կարող են ասել. «Ինձ դժվար է հավատալ, որ դա իրականում այդպես է, բայց քանի որ Դու, որ Բացարձակն ես, ասում ես, որ դա այդպես է, ապա ես հավատում եմ»: Երբ մարդիկ նման կերպ են հավատում, նրանք կարող են դառնալ հավատքի մարդիկ և թանկագին պարգևը կարող է դառնալ նրանցը, ինչպես և խոստացված էր:
Մյուս կողմից, գույություն ունի նաև այլ հավատք: Ենթադրենք, որ խաբեբան կեղծել է ադամանդե մատանին և ինչ-որ մեկը գնել է այն՝ կուրացած լինելով նրա փայլքով և վստահ է, որ այն իսկական ադամանդ է: Այս մարդը բացարձակապես վստահ է, որ նա կատարել է ճիշտ ընտրություն, սակայն իրականում նա խաբված է: Երբ մարդիկ հավատում են կեղծ վկայությունների, որոնք պնդում են, որ մատանին կրում է իրական ադամանդե քար (եթե դա նույնիսկ այդպես չէ), ապա դա նշանակում է, որ նրանց համար այդ կեղծ ադամանդե քարը նույքան իրական է, որքան որ իսկական ադամանդը, որովհետև նրանք կուրորեն հավատում են, որ մատանու վրա գտնվում է իսկական ադամանդ: Բայց այն, ինչ որ նրանք ունեն, պարզապես կեղծիք է: Ճիշտ այդպես տեղի է ունենում մարդկանց հետ, ովքեր կեղծ հավատք ունեն: Նույնիսկ, չնայած այն բանին, որ նրանք համոզված են իրենց հավատքի մեջ, նրանց հավատքը կեղծ է, անհիմն և խորհրդապաշտ, քանի որ այն չի բխում Աստծո Խոսքից:
Աստված ասեց. «Իմ առջև, ուրիշ աստվածներ չունենաս»: Աստծո Խոսքը հենց Ինքն Աստված է, և այդ Խոսքն ասում է մեզ, որ քանի դեռ մենք վերստին չենք ծնվել ջրից և Հոգուց, մենք չենք կարող տեսնել Աստծո Թագավորությունը (Հովհաննու 3:5): Աստված ասում է մեզ, որ չանցնելով խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով գործված վարագույրներից՝ մենք չենք կարող մտնել խորանի սրահ և նրանք, ովքեր սկզբից չեն լվացնում իրենց ձեռքերն ու ոտքերը լվացարանում, չեն կարող մտնել խորան: Քանի որ միայն այս Խոսքն է ճշմարտությունը, մնացածը ոչ այլ ինչ է, քան՝ կեղծիք:
Միայն ճշմարտության նկատմամբ ունեցած հավատքն է ճշմարիտ հավատք, իսկ ինչ-որ բանի նկատմամբ հավատքը, միշտ էլ կեղծիք է մնում: Նշանակություն չունի, թե որքան կրակոտ է մարդը հավատում, քանի որ ի վերջո այն, ինչը որ Աստծո Խոսք չէ, ամենևին էլ կարևոր չէ: Երբ Հիսուսն ասում է մեզ, որ Նա ստիպեց մեր մեղքերին անհետանալ Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյան միջոցով, ապա այն ամենը, ինչ մնում է մեզ անելու, դա պարզապես այդ Խոսքին հավատալն է: Քանի որ Նրա Խոսքի նկատմամբ հավատքը իրական է: Եթե մեր Տերն իսկապես դա չի արել, նշանակում է, որ ձեր հավատքը սխալ է: Մյուս կողմից, եթե Տերն իսկապես դա արել է, բայց և այնպես դուք դրան չեք հավատում, ապա նշանակում է, որ դուք փրկված չեք, ապա բոլոր պատասխանատվությունը ընկնում է ձեր վրա: Մենք պետք է հավատանք նրան, ինչ Տերն ասում է մեզ Իր եկեղեցու միջոցով: Դուք հավատու՞մ եք դրան:
Ի՞նչ է ասում Խոսքը եկեղեցու միջոցով: Այն խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, Ով եկավ մեզ մոտ կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով: Եկեղեցին քարոզում է Աստծո Խոսքն այն մասին, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղերը Իր մկրտությամբ, և որ Հիսուս Քրիստոսը Աստված է, և որ Նա կրեց խաչի վրա մեր բոլոր մեղքերի պատիժը: Հավատքը, որ Հիսուսն այդ կերպ փրկեց մեզ, հանդիսանում է ճշմարիտ ադամանդ, որը երաշխավորված է Աստծո կողմից:
Եթե մենք ձգտեինք իմանալ խորանի արտաքին ձևի մասին մակերեսայնորեն՝ ցանկանալով ուսումնասիրել տեքստի օրեգինալը եբրայերենում և դրանց պատմական կոնտեքստը, ի վիճակի չլինելով խորությամբ ճանաչել այդ ամենը, ապա դրանից ոչ մի արդյունք չէինք ստանա, այլ՝ միայն ձեռք կբերեինք գլխացավանք:
Հավատացեք Հիսուսի մկրտությանը: Հիսուսն ընդունեց մկրտություն, որը մաքրում է բոլոր խավար և կեղտոտ մեղքերը և նույնիսկ նրանք, որոնք թաքնվում են մեր սրտերում: Մկրտություն նշանակում է մաքրվել մեղքերից, փոխանցում, թաղում, տեղափոխում և ծածկել: Քանի որ Հիսուսն այդպիսի մկրտություն ընդունեց, ապա Նա վերցրեց մեր մեղքերը: Նրանք, ովքեր հիմա չեն հավատում սրան, արժանի կլինեն մահվան և նրանք արժանի են դժոխքի: Ելից 30:18, 21. «...և պղնձե ավազանը պատրաստես լվացվելու համար… Թող նրանք լվացնեն իրենց ձեռքերն ու ոտքերը ջրով, որպեսզի չմահանան և սա հավիտենական կանոն լինի նրա և նրա սերունդների համար»: Չհավատալ, նշանակում է լինել անիծված: Չհավատալ, նշանակում է արժանի լինել դժոխքի: Եթե դուք չեք հավատում, ապա Եհովայի անեծքն ու կործանումն է սպասվում ձեզ, և դուք կնետվեք հավիտենական կրակի մեջ:
«Թող նրանք լվացնեն իրենց ձեռքերն ու ոտքերը ջրով, որպեսզի չմահանան»: Աստված սա ասեց քահանայապետին՝ ասելով, որ սա հավիտենական կանոն է, որը նա և նրա սերունդները պետք է կատարեին իրենց ողջ կյանքի ընթացքում: Ամեն ոք, ով ցանկանում է հավատալ Հիսուսին, որպես Իր Փրկչի, երբ Նրան ընդունում եք ձեր սրտերի մեջ, պետք է հավատաք Նրա մկրտությանը և Խաչի վրա թափած արյանը: Հավատքը պատկանում է նրանց, ովքեր համարձակորեն ընդունում են այն: Փրկությունը ձերն է դառնում, երբ դուք հավատքով այն ընդունում եք ձեր սրտի մեջ: Ճշմարտությունը կարող է մեզ օգուտ բերել այն ժամանակ, երբ մենք հավատում ենք նրան: Մենք պետք է հավատանք նրան, ինչ Աստված ասել է մեզ: Չկա սրտի համար ավելի մեծ արգելք, քան՝ անհավատությունը:
Աստված ասեց, որ երբ քահանաները կանգնեն Իր առջև, նրանք պետք է սկզբից լվացնեն իրենց ձեռքերն ու ոտքերը պղնձե լվացարանում: Սակայն այնքան մարդիկ կան, որ հավատք չունեն, որը կարող է լվացարանի ջրով լվալ նրանց ձեռքերն ու ոտքերը: Յուրաքանչյուրն, ով չունի նման հավատք, որը բացվում է լվացարանի մեջ, կմատնվի մահվան: Ձեր սրտերում հավատացեք ջրի և Հոգու ավետարանին, և դուք կմաքրվեք և հետևաբար կկանգնեք Աստծո առջև, կխուսափեք մահից և կստանաք Նրա Թագավորությունը որպես պարգև: Հակառակ դեպքում կարևոր չէ, թե ինչպիսի փաստարկներ դուք կներկայացնեք և ինչպես կարդարանաք Աստծո առջև, դուք ավելի շուտ կդատվեք ձեր անհավատության համար, որ չհավատացիք ճշմարտությանը:
Եթե դուք չեք հավատում փրկության ճշմարտությանը, որը Հիսուսի մկրտությամբ և Խաչի արյունով լվացրեց ձեր մեղքերը, դուք լրջորեն կպատժվեք: Դուք հավատու՞մ եք: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն այն բանի համար, որ Նա փրկեց մեզ մեր մեղքերից և դրանց պատժից խորանի լվացարանի միջոցով:
Խորանի լվացարանի հետևյալ բաժնի մասին մենք կխոսենք այս գրքի շարունակության մեջ: Ես հույս ունեմ, որ շնորհիվ այս գրքի ուղերձի՝ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ Աստծո զավակ: