(Հովհաննու 13:1-11)
«Զատիկի տոնից առաջ՝ Հիսուսը գիտեցավ, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրաններին, որ այս աշխարհքումն են՝ սիրեց. և մինչև վերջը սիրեց նրանց: Եվ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդեն Հուդա Սիմոնեան Իսկարիովտացու սրտի մեջ էր գցել, որ մատնե նրան: Հիսուսը գիտենալով որ Հայրն ամեն բան իր ձեռն է տվել, և որ Աստվածանից դուրս եկավ, և Աստծո մոտ է գնում. Ընթրիքից վեր կացավ և հանդերձները վայր դրավ և մի ղենջակ առավ իր մեջքը պատեց: Հետո ջուր ածեց կոնքը, և սկսեց աշակերտների ոտները լվանակ. և այն ղենջակով սրբել որ մեջքին պատած էր: Եվ Սիմոն Պետրոսի մոտ եկավ. և նա նրան ասեց. Տեր դո՞ւ ես իմ ոտները լվանում: Հիսուսը պատասխանեց և ասեց նրան. Ինչ որ ես հիմա անում եմ դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս: Պետրոսը նրան ասեց. Դու իմ ոտները չես լվանա հավիտյան. Հիսուսը պատասխանեց նրան. Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս: Սիմոն Պետրոսն ասեց նրան. Տեր, ոչ թե իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերն ու գլուխն էլ: Հիսուսը նրան ասեց. Լվացվածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ. Այլ բոլորովին մաքուր է. և դուք բոլորդ մաքուր էք, բայց ոչ թե ամենքդ: Որովհետև գիտեր իրեն մատնիչին, նրա համար ասեց, Ոչ թե ամենքդ մաքուր էք»
Աստվածաշնչի Խոսքը հանդիսանում է յոթ կնիքներով խորհուրդ այն ծառայողների համար, ովքեր դեռ չունեն վերստին ծնունդ: Թերևս, նրանք փորձում են Աստծո Խոսքը մեկնաբանել յուրովի՝ վերլուծելով այնպես, ինչպես հատկանշական է մարդկանց: Սակայն, նրանք վստահ չեն այն բանի իրավացիության մեջ, ինչ «սովորեցնում» են: Եվ որպես արդյունք, նույնիսկ Հիսուսին հավատացողների մեջ այնքան էլ շատ չեն նրանք, ովքեր վստահ են իրենց փրկության մեջ:
Ուրեմն, Ինչո՞ւ է այդպես պատահում: Դե նրա համար, որ այդ մարդիկ միայն ասում են, որ հավատում են Հիսուսին և միևնույն ժամանակ չունեն հստակ պատկերացում ջրի և Հոգու ավետարանի մասին: Նման քրիստոնյաները ենթադրում են, որ իրենք չեն մահանա, որովհետև հավատում են Հիսուսին: Սակայն, նրանց հարկավոր է գիտակցել, որ Աստվածաշնչի տեսանկյունից նրանց մահը հանդիսանում է արդեն որպես կատարված փաստ, եթե միայն նրանք վերստին չծնվեն ջրից և Հոգուց:
Մարդկանց մեջ բավականին տարածված համոզում է հանդիսանում այն, որ թեև նրանք չգիտեն ճշմարտությունը, բայց քանի որ կուրորեն հավատում են Հիսուսին, ապա առնվազը չեն մահանա: Սակայն, սխալ մեկնաբանելով Սուրբ Խոսքը, նրանք ի վիճակի չեն հասկանալու, որ իրականում խորապես մոլորված են, և որ նրանք ըստ հարկի դեռ չեն փրկվել: Այսպիսով, եթե մարդիկ Աստվածաշնչի Խոսքը մեկնաբանում են բառացիորեն և առաջ են քաշում իրենց սեփական վարդապետությունը, որը հիմնված է սեփական տրամաբանությունների վրա, ապա նրանք չեն կարող ստանալ մեղքերի ներում, եթե նույնիսկ հավատում են Հիսուսին, և իրենց մեղքերի պատճառով, ի վերջո հայտնվելու են դժոխքում:
Ահա, թե ինչու չի կարելի Աստվածաշունչը մեկնաբանել սեփական հասկացողությամբ, այլ անհրաժեշտ է սպասել, մինչև որ Տրերն Ինքը, մեզ կտա Խոսքի ընկալումը Իր վերստին ծնված սուրբերի միջոցով: Բացի դրանից, մենք պետք է գիտակցենք, որ հենց ջրի և Հոգու ավետարանն է բացատրում Աստծո Խոսքը:
Հիսուսն ասեց. «…եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայություն մտնել» (Հովհաննու 3:5): Նրանք, ովքեր ճիշտ են հասկանում այս խոսքերը, իսկապես կարող են ազատվել իրենց մեղքերից և մտնել Երկնային Թագավորությունը: Հիսուսն ասեց, որ միայն նրանք, ում սրտերը մաքրված են մեղքերից՝ ջրի և Հոգու ավետարանի հավատքով, կարող են մտնել Երկնային Թագավորությունը: Բայց, եթե մարդիկ հավատում են, միևնույն ժամանակ չհասկանալով ջրի և Հոգու ավետարանը, որը մեզ պարգև է Տերից, այսինքն չեն հասկանում ճշմարտությունը, որը բացվում է խորանի կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդի և քաթանի մեջ, ապա նրանք կոչնչանան իրենց մեղքերի պատճառով:
Մի՞թե սարսափելի չէ, որ մենք կարող էինք վախճանվել մեր մեղքերի պատճառով, չնայած նրան, որ հավատում ենք Հիսուսին: Ես խորը ափսոսանքով եմ ապրում այն մասին, որ թեև մեծ քանակությամբ մարդիկ են Հիսուսին համարում իրենց Փրկիչը, բայց նրանցից շատերը չեն կարող վստահ պատասխանել այն հարցին, թե արդյոք նրանք համոզված են նրանում, որ փրկված են իրենց բոլոր մեղքերից: Կարելի է անսխալորեն պնդել, որ բոլոր մեղավորները, անկախ նրանից, որ հայտարարում են իրենց հավատքը Հիսուսի նկատմամբ թե ոչ, կոչնչանան իրենց մեղքերի պատճառով: Իրականում, որքա՞ն մարդ կոչնչանա, անկախ նրանից, որ հավատում են Հիսուսին:
Մաթևոսի ավետարանի 7-րդ գլխում ասվում է, թեև Տիրոջը հավատացողներից շատերը կասեն Հիսուսին, որ նրանք մարգարեացել են, դևեր են հանել և Նրա անունով հրաշքներ են գործել, բայց Նա միևնույն է, նրանց կուրանա: Հիսուսն ասեց, որ Նա այդ մարդկանց կասի. «Երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ» (Մատթեոս 7:23): Մեր Տերն ասել է, որ ոչ բոլորը, ով Իր անունը կկանչի, կմտնի Երկնային Թագավորություն: Եվ դրա համար Տերը կպատժի նրանց, ովքեր սխալ են մեկնաբանել ջրի և Հոգու ավետարանը:
Թերևս, դեռ շատ մարդիկ չեն գիտակցում, որ մոլորված են Հիսուսին հասկանալու մեջ և իրերի այսպիսի դասավորությունը խորապես դառնացնում է մեր Տերոջը: Աշխարհում դեռ շատ մարդիկ կան, ովքեր չեն տեսնում այն, որ իրականում Տերը մեղադրում է իրենց սխալ հավատքի համար և շարունակում են ընդառաջ գնալ իրենց վախճանին:
Ահա, թե ինչու են մեր սրտերը հոգոց հանում՝ ողբալով ժամանակակից քրիստոնյաների համար, ովքեր քրիստոնյա են միայն անունով: Նրանց հավատքը Հիսուսի նկատմամբ մշուշոտ է և անհստակ, և նրանք տակավին դեռ ի վիճակի չեն հասնելու և տալու աստվածաշնչյան սահմանում նրան, թե այնուհանդերձ ինչ է ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանը: Ահա, թե ինչու ջրի և Հոգու ավետարանի քարոզչությունը մեզ համար հանդիսանում է առաջնային կարևորության և հրատապության խնդիր:
Մեզ, բոլորիս համար ծայրաստիճան կարևոր է իմանալ ջրի և Հոգու ավետարանի ճմարտությունը և հավատալ դրան: Ի՞նչպես կարող ենք ճանաչել այդ Ավետարանի ճշմարտությունը: Իհարկե, լսելով ջրի և Հոգու ավետարանի ուսուցումների մասին, որոնք կան Աստծո Խոսքում: Մենք իսկապես պետք է գիտենանք ճշմարտության ավետարանը, հավատանք դրան և ստանանք Աստծո ճանաչումը, որպես Նրա սուրբեր: Այսպես վարվելով, մենք մեր հավատքով կկարողանանք մտնել Երկնային Թագավորություն, հավատքով էլ ստանալ մեղքերի ներում և հավատքով էլ դառնալ Նրա զավակները:
Ահա, թե ինչու է քրիստոնեությունը կենտրոնացած փրկության վրա, որը ձեռք է բերվում հավատքով: Աշխարհի կրոնները, ամենից վեր դասում են իրենց սեփական գործերը: Սակայն, իրական ճշմարտությունը կայանում է նրանում, որ փրկությունը Աստծո պարգևն է, և ոչ թե մարդկային ջանքերի արդյունք, որքան էլ որ այդ գործերով մարդիկ պարծենան (Եփեսացիներ 2:8-9): Ճշմարիտ քրիստոնեական ուսմունքը մատնանշում է այն, որ այն ճանապարհը, որը տանում է դեպի մեղքերից փրկություն և թույլ է տալիս մտնել Երկնային Թագավորություն, կայանում է ջրի և Հոգու ավետարանի իմացության և նրան հավատալու մեջ:
Մեր կողմից ուսումնասիրվող Հովհաննու ավետարանի 13-րդ գլխի այս հատվածում նույնպես խոսվում է ջրի և Հոգու ավետարանի մասին: Իմանալով, որ եկել է Խաչի վրա մահանալու ժամը, Հիսուսը որոշեց լվալ Իր աշակերտների ոտքերը: Դա տեղի ունեցավ Զատկի տոնից անմիջապես առաջ: Զատկի տոնը մեծ նշանակություն ունի հրեաների համար: Քանի որ դա այն օրն էր, երբ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից՝ ձեռք բերելով փրկություն ստրկացումից, ուստի այն հրեաների համար մեծ տոն էր: Ահա, թե ինչու Իսրայելի ժողովուրդը վերականգնեց հին կտակարանային Զատկի տոնակատարությունը և նույնիսկ այսօր, ի հիշատակ այդ վաղեմի իրադարձությունների, հրեաները տոնում են այն ամբողջ աշխարհով մեկ կատարելով զատկական ծեսերը:
Ընթրիքի ժամանակ Հիսուսը հավաքեց Իր բոլոր աշակերտներին և փորձեց նրանց ասել մի բան, որը մեծ նշանակություն ուներ: Լվալով Իր աշակերտների ոտքերը, նախքան Խաչի վրա մահն ընդունելը, Հիսուսը ցանկանում էր նրանց պատմել ճշմարտության մասին, որը լվաց իրենց բոլոր մեղքերը: Զատկի տոնի մոտենալու հետ, Հիսուսը գիտեր, որ կկապվի որպես զատկական գառնուկ, և որ Նա կխաչվի, կմահանա և հարություն կառնի մեռելներից: Դրա համար Հիսուսը ցանկանում էր Իր աշակերտներին ասել, որ լինելով զոհաբերության գառնուկը, Նա լվաց նույնիսկ նրանց ներկա մեղքերը: Այլ բառերով ասած, Նա Իր աշակերտների ոտքերը լվաց, որովհետև ցանկանում էր, որ նախքան Խաչի վրա մահանալը, նրանց փոխանցեր շատ կարևոր ուսուցում:
Պատճառը, որի համար Տերը լվաց Պետրոսի ոտքերը
Եկեք մտածենք այն մասին, թե ինչ ասեց Հիսուսը, երբ փորձեց լվանալ Պետրոսի ոտքերը, իսկ Պետրոսը հրաժարվեց. «… Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս» (Հովհաննու 13:8): Որքան կարևոր և սարսափեցնող խոսքեր են: Սակայն, իրականում Հիսուսը ցանկանում էր Իր աշակերտներին հայտնել այն հավատքի մասին, որի շնորհիվ կլվացվեն նրանց ամենօրյա մեղքերը և որքանով, որ դա կարևոր էր Իր աշակերտների համար, այնքանով էլ Իր համար էր կարևոր, որ Նա լվանա նրանց ոտքերը նախքան կմահանար Խաչի վրա:
Այսպիսով, Հիսուսը վեր կացավ սեղանից, Իր վրայից հանեց վերին հագուստը, վերցրեց սրբիչը և այն կապեց Իր մեջքին: Այնուհետև, Նա ջուր լցրեց կոնքի մեջ և սկսեց լվալ աշակերտների ոտքերը: Հերթը հասավ Սիմոն Պետրոսին, բայց նա հրաժարվեց, որպեսզի Հիսուսը լվար իր ոտքերը: Պետրոսն ասեց Հիսուսին. «Տեր դո՞ւ ես իմ ոտները լվանում»: Պետրոսը միայն այն մտքից, որ Հիսուսը ցանկանում է իր ոտքերը լվալ, լցվեց հարգալից սարսափով: Քանի որ Նա հավատում էր Հիսուսին և ծառայում էր Նրան, որպես Աստծո Որդու, նրան շատ դժվար էր այդ ողջամտությանը հակասող իրավիճակում հայտնվելը: Ահա, թե ինչու Պետրոսը հարցրեց Հիսուսին, թե ինչպես նրա մտքին եկավ լվալ իր ոտքերը՝ կարծելով, որ եթե դա պետք էր անել, ապա ինքը՝ Պետրոսը, պետք է լվար Տիրոջ ոտքերը, միևնույն ժամանակ, նա չպետք է թողներ Տիրոջը լվալ իր ոտքերը, քանի որ դա անընդունելի էր: Ահա, թե ինչու Պետրոսը ցնցված լինելով նման իրավիճակից, ասեց. «Տեր դո՞ւ ես իմ ոտները լվանում», հրաժարվելով Հիսուսի առաջարկից:
Այդ ժամանակ Հիսուսն ասեց. «Ինչ որ ես հիմա անում եմ դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս» (Հովհաննու 13:7): Այդ բառերը նշանակում են «Հիմա դու չես հասկանում, թե ինչու եմ Ես դա անում: Սակայն հետո, երբ Ես մահանամ Խաչի վրա, հարություն առնեմ մեռելներից և համբարձվեմ երկինք, դու կգիտակցես, թե ինչու Ես լվացի քո ոտքերը»: Այնուհետև, Հիսուսը խստորեն ասեց Պետրոսին. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս»: Եթե Հիսուսը չլվար Պետրոսի ոտքերը, ապա այդ ժամանակ, Պետրոսին և Հիսուսին ոչ մի բան չէր միաբանի: Բաժին չունենալ Հիսուսի հետ, նշանակում է չունենալ հաղորդակցություն Նրա հետ, և դրա համար Պետրոսն այլ ընտրանք չուներ, քան թույլ տալ Հիսուսին լվալ իր ոտքերը: Այդ ժամանակ, Հիսուսը դրեց Պետրոսի ոտքերը կոնքի մեջ, լվաց դրանք և այնուհետև չորացրեց սրբիչով:
Երբ Տերն ասեց Պետրոսին. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս», Պետրոսը ցնցված լինելով Նրա խոսքերից՝ բացականչեց. «Այդ դեպքում լվա ինձ ամբողջությամբ, որպեսզի ես Քեզ հետ բաժին կարողանամ ունենալ: Լվա իմ ձեռքերը, իմ գլուխը և իմ ողջ մարմինը»: Լսելով դա՝ Հիսուսն ասեց նրան. «Լվացվածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ. Այլ բոլորովին մաքուր է. և դուք բոլորդ մաքուր էք , բայց ոչ թե ամենքդ»:
Հիսուսն հաճախակի էր նման բան ասում, որը մարդկանց ստիպում էր հանելուկների մեջ մոլորվել և խճճվել: Ի վիճակի չլինելով հասկանալ, թե ինչի մասին է խոսում Հիսուսը, մարդիկ սկսում էին սխալ մեկնաբանել Նրա խոսքերը, ընկնել մոլորության մեջ և որպես արդյունք, սկսում էին տարօրինակ արարքներ գործել: Նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած իրենց անհավատության պատճառով չեն ստացել մեղքերի ներում, չեն կարող հասկանալ, թե ինչի մասին էր Հիսուսը Խոսում Պետրոսի հետ այս Խոսքերի մեջ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք, ովքեր լցված չեն Սուրբ Հոգով, չեն կարող հասկանալ Աստծո Խոսքի իրական նշանակությունը:
Ամեն մարդ՝ տղամարդ, թե կին, եթե հանճար է՝ օժտված աշխարհային տաղանդներով, կարող է գիտակցել ճշմարտությունը, որը բացվում է Աստվածաշնչում: Հասկանալով Աստծո Խոսքը բառացիորեն և չիմանալով ջրի և Հոգու ճշմարտությունը՝ մարդիկ չեն կարող համատեղել գլուխկոտրուկի մասնիկները: Որքան էլ որ նրանք փորձեն, չեն կարող հասկանալ, թե ինչպիսի հավատքը կարող է մաքրել իրենց ամենօրյա մեղքերը:
Տերն ասեց. «Լվացվածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ. Այլ բոլորովին մաքուր է. և դուք բոլորդ մաքուր էք, բայց ոչ թե ամենքդ» (Հովհաննու 13:10): Ամենևին էլ հեշտ չէ ժամանակակից քրիստոնյաներին հասկանալու այս խոսքերի նշանակությունը, քանի որ նրանք չեն կարող հասկանալ՝ ազատագրված են արդյոք իրենց հանապազորյա մեղքերից, թե ոչ: Իրականում նրանք օգտագործում են այս խոսքերը, որպես ապաշխարության աղոթքի վարդապետական հիմք, քրիստոնեական հավատամքի, այսպես կոչված ուղղափառ վարդապետություն:
Այս մարդիկ մեկնաբանում են տվյալ հատվածը հետևյալ կերպ. «Քանի որ մենք Հիսուսին համարում ենք մեր Փրկիչը, ապա մեզ ներված են մեր բոլոր մեղքերը, ինչպես նաև նախածին՝ ադամական մեղքը: Բայց, քանի որ մենք չափից դուրս անկատար ենք, որպեսզի չմեղանչենք ամեն օր, մենք նորից ու նորից մեղանչում ենք, ուրեմն պետք է Աստծուն խնդրենք մեր ամենօրյա մեղքերի ներման համար: Այսպես վարվելով՝ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և նորից վերականգնենք մեր հաղորդակցությունը Տերոջ հետ»:
Անհեթեթություն է: Մի՞թե իրականում մենք կարող ենք մաքրվել մեր ամենօրյա մեղքերից զղջման աղոթքով: Իսկ ի՞նչ անել այն մեղքերի հետ, որոնց ներման համար դուք պարզապես կմոռանաք խնդրել: Ի՞նչպես կարող են այդ մեղքերը ներվել:
Եկեղեցին՝ Քրիստոսի մարմինը, իրականում հանդիսանում է նրանց համախմբումը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որը տվել է Տերը: Դրա համար, երբ Հիսուսն ասեց, որ ամբողջ մարմինը մաքուր է, սակայն ոչ բոլոր մասնակիցները, Նա ի նկատի ուներ Հուդային, ով չէր հավատում Իրեն: Դրա համար, գիտենալով, որ Հուդան չի հավատացել Իրեն, Հիսուսն ասեց «բայց ոչ ամենքը»:
Մենք պետք է հավատանք, Որ Տերը լվացել է մեր բոլոր մեղքերը մեկընդմիշտ ջրի և Հոգու ավետարանի միջոցով, որը հանդիսանում է ճշմարիտ Աստվածաշնչի հիմքը: Դրա համար, եթե մենք չգիտենք Աստվածաշնչի բանալի պահերը և փորձում ենք Աստծո Խոսքը հասկանալ յուրովի, մենք կարող ենք ընկնել խորը մոլորության մեջ: Նույնիսկ հիմա, շատ մարդիկ, ովքեր սխալ եզրակացություններ են արել, տալիս են իրենց ողջ ունեցվածքը և ենթարկում են իրենց մարմինները տառապանքների, չնայած նրան, որ նրանք սխալ են հավատում Հիսուսին: Բայց, ի վերջո, նրանք միևնույնն է կոչնչանան իրենց մեղքերի պատճառով:
Ինչո՞ւ Հիսուսը պետք է լվա մեր ոտքերը
Ինչո՞ւ Պետրոսը կարող էր ունենալ հաղորդակցություն Հիսուսի հետ միայն այն պայմանով, որ Հիսուսը պետք է լվար իր ոտքերը: Պատճառը կայանում է նրանում, որ Հիսուսը կարող էր դառնալ Պետրոսի իրական փրկիչը, միայն նրա բոլոր մեղքերը մաքրելուց հետո, որոնք նա գործել էր իր ողջ կյանքի ընթացքում: Հիսուսն եկավ այս աշխարհ, Հովհաննեսից մկրտվելու ժամանակ Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեկընդմիշտ լվաց Պետրոսի և Իր աշակերտների մեղքերը: Հիսուսը ցանկանում էր, որպեսզի այս ճշմարտությունը խորապես տպավորվեր նրանց գիտակցության մեջ: Բայց, քանի որ աշակերտները տրամաբանում էին ոտք լվանալու մասին միայն էթիկայի տեսանկյունից, ապա նրանք չէին հասկանում իրական պատճառը, որի համար Հիսուսը լվանում էր իրենց ոտքերը:
Նրանց հետևում էր գիտակցել, որ ոչ միայն ներկա, այլև ապագա մեղքերը, որոնք նրանք ավելի ուշ գործելու էին, նույնպես իրենցից ներկայացնում էին սպառնալիք իրենց հոգևոր կյանքի համար: Դրա համար աշակերտները պետք է հասկանային, որ նույնիսկ այն մեղքերը, որոնք նրանք գործելու են ապագայում, հավատքով արդեն փոխանցվել են Հիսուսին: Եթե Պետրոսը թույլ չտար Հիսուսին լվալ իր ոտքերը, նա կհեռացվեր Տիրոջից: Պետրոսը պետք է հասկանար մեծ դասի իմաստը, որը Հիսուսը նրան տվեց՝ լվանալով իր և մյուս աշակերտների ոտքերը: Հիսուսին անրհաժեշտ էր, որ Պետրոսին ճշմարտությունը մատակարարվեր, որի իմաստը կայանում էր նրանում, որ մկրտվելով, Նա լվաց բոլոր մեղքերը, որը Պետրոսը գործել էր իր անկատարության և տկարության պատճառով: Ահա, թե ինչու Հիսուսը պետք է լվար Պետրոսի ոտքերը, իսկ Պետրոսը պետք է թույլ տար Հիսուսին լվալ իր ոտքերը: Հիսուսի հետ հոգևոր միասնության մեջ Պետրոսը կարող էր լինել միայն այն դեպքում, եթե նա հավատար, որ բոլոր մեղքերը, որ նա գործել էր իր ողջ կյանքի ընթացքում իր անկատարության և տկարության պատճառով, մեկընդմիշտ լվացվեցին Հիսուսի կողմից՝ Հովհաննեսից մկրտվելու պահին:
Ուշադրություն դարձնելով Աստծո Խոսքին՝ մենք կարող ենք հասկանալ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Գիտենալով ջրի և Հոգու ավետարանը, որը ներել է մեր մեղքերը և հավատալով նրան՝ մենք կարող ենք նաև մաքրվել մեր ընթացիկ մեղքերից: Հիսուսն ասեց. «Լվացվածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ»: Քանի որ Հիսուսը լվացել է մեր բոլոր մեղքերը և մեզ մաքրել է, մարդիկ, ովքեր հավատում են դրան, համարվում են մաքրված և ներված:
Հիսուս Քրիստոսն իսկապես լվացել է բոլոր մեղքերը Հորդանան գետում մկրտվելով և նրանով, որ վերցրել էր դրանք Իր վրա: Եվ Խաչ բարձրանալով և խաչվելով և թափելով Իր արյունը, մահանալով և հարություն առնելով մեռելներից՝ Նա դարձավ մեր հավիտենական Փրկիչը: Շնորհիվ Իր մկրտությանը և Խաչի արյանը, Տերը դարձավ մեր կատարյալ Փրկիչը: Դրա համար, շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի, մեր Տերը թույլ տվեց մեզ, ովքեր հավատում են Նրան, մեկընդմիշտ հավատքով մաքրվել գործած մեղքերից:
Նրանք, ովքեր գիտեն այս ճշմարտությունը և հավատում են նրան, կարող են ամբողջապես մաքրվել նաև ամենօրյա մեղքերից: Աստծո տեսանկյունից ճշմարտություն է համարվում այն փաստը, որ Հիսուսն Իր արդար գործերով լվաց մարդկության բոլոր մեղքերը: Այն ամենը, ինչ մենք անելու ենք, որպեսզի իսկապես մաքրվենք մեր բոլոր մեղքերից, այն է, որ ջրի և Հոգու ավետարանի հավատքով մենք պետք է ստանանք այդ ողորմությունը, որպես պարգև: Մի՞թե դա այդպես չէ: Դե իհարկե այդպես է: Շնորհիվ այդ ճշմարտության նկատմամբ ունեցած մեր հավատքի, մենք դարձանք լվացված և մաքրված:
Հիսուսն ասեց, որ նրանք, ովքեր լվացված են, անհրաժեշտ է միայն լվալ ոտքերը, քանի որ, թեև մենք մեղք ենք գործում ամեն օր, սակայն Հիսուսը վերցրեց Իր վրա այդ բոլոր մեղքերը նրանով, որ մկրտվեց և ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից: Մկրտվելով, Հիսուսը լվաց մեր ողջ կյանքի մեղքերը և հռչակելով այս ճշմարտությունը ամեն օր՝ մենք կարող ենք ազատվել մեր ամենօրյա մեղքերից:
Ահա, թե ինչի մասին է մեզ խոսում այս Աստվածաշնչյան հատվածը: Իրականությունը այնպիսին է, որ նույնիսկ նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով ստացել են մեղքերի ներում՝ շարունակում են մեղանչել, քանի որ իրենց մարմինը տկար է: Սակայն, Աստված նույնիսկ ոչնչացրել է մեր այսօրվա մեղքերը՝ մեղքեր, որոնք մարդիկ գործում են օրեց օր այն բանից հետո, ինչ հավատացել են Հիսուսին, քանի որ Աստված ամենակարող է:
Դուրս գալով ժամանակի սահմաններից և անցնելով հավիտենականությունից հավիտենականություն՝ Աստված իրականացրեց այն, ինչի շնորհիվ լվացվեցին մարդկության բոլոր մեղքերը: Դրա համար, Հիսուսն Իր վրա վերցրեց մեր կյանքի բոլոր մեղքերն այն պահին, երբ մկրտվում էր Հովհաննեսից և դրանք բոլորը կրեց Իր վրա, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով լվաց բոլոր մեղքերը: Եվ իմանալով այդ մասին, ինչպե՞ս ենք հավատում մենք: Չնայած այն բանին, որ մենք հավատում ենք այդ ճշմարտությանը, մեզ առաջվա նման անհանգստացնում են այն մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր հանապազօրյա կյանքում և մեզ նաև անհանգստացնում են մեր ձախողումներն ու տկարությունները:
Ահա, թե ինչու մենք պետք է ամեն օր, նորից և նորից մեր հավատքով հռչակենք ճշմարտությունը, որն ասում է, որ Հիսուսը Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր կյանքի ողջ ընթացքում, ամեն ժամանակ, քանի դեռ մենք քայլում ենք այս երկրի վրա: Մկրտվելով, Հիսուսը մեկընդմիշտ լվաց աշխարհի բոլոր մեղքերը, բայց, չնայած դրան, մենք պետք է շարունակաբար մեր հավատքով հաստատենք այս ճշմարտությունը:
Պետրոսի նման, ովքեր որ Հիսուսի հետ են, պետք է հիշեն, որ Հիսուսը լվաց իրենց ոտքերը, ապա նաև մենք, որպեսզի մնանք փրկության մեջ, պետք է ամեն օր հաստատենք ճշմարտությունը այն մասին, որ Տերն արդեն լվացել է մեր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչին թափված արյունով: Բայց նա, ով չի հավատում այս ճշմարտությանը, երբեք չի կարողանա ազատվել որևէ մեղքից: Մարդիկ, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով չեն լվացրել իրենց բոլոր մեղքերը, չունեն միասնություն Հիսուսի հետ: Չնայած այն բանին, որ ամեն օր նրանք անդադար փորձում են լվալ իրենց մեղքերը, դրանք չեն մաքրվում, քանի որ դրանք այդքան էլ թեթև չեն: Յուրաքանչյուր մեղք իր ետևից բերում է Աստծո պատիժը:
Այսպիսով, նրանք, ովքեր փորձում են իրենց մեղքերը լվալ զղջման աղոթքներով և ոչ թե ջրի և Հոգու ավետարանի հավատքով, շուտով կնկատեն, որ իրենց ոչ մի թիզ չի հաջողվել լվանալ մեղքերից և ոչ մեկը: Կարող ենք արդյո՞ք ամենօրյա զղջման աղոթքներով լվանալ մեր մեղքերը: Եթե նույնիսկ մենք հավատում ենք, որ զղջման աղոթքները մաքրել են մեզ իրականում մեր մեղքերը մնում են իրենց ամբողջական ծավալով:
Միայն նա, ով լվացել է իր ողջ մարմինը ջրի և Հոգու ավետարանի հավատքով, կարող է լվալ իր ոտքերը, և միայն նա կարող է հագնել ողորմությունը, որը թույլ է տալիս հավատքով լվանալ մեղքերը և այդ կերպ հավիտյան մնալ մաքուր:
Մկրտվելով Հիսուսը մեկընդմիշտ ոչնչացրեց մեր մեղքերը: Դրա համար մենք հավատում ենք, որ Իր մկրտությամբ Հիսուսը նույնպես ոչնչացրեց այն մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր անկատարության շնորհիվ մեր ողջ կյանքի ընթացքում և հավատում ենք, որ Նա կրեց այդ բոլոր մեղքերի պատիժը: Այլ բառերով ասած, Հիսուսն ասեց մեզ, որ մենք չպետք է սայթակենք և մեզ մատնենք կործանման՝ մեր մարմնի տկարության պատճառով:
Այն բանից հետո, երբ Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը, այն ամենը, ինչ Նրան մնում էր անել, դա Խաչի վրա մահանալն էր, մեռելներից հարություն առնելը և երկինք համբարձվելը: Այդ ժամանակից հետո, Հիսուսը մնում Իր աշակերտների կողքին, բայց համաձայն Աստվածաշնչի Խոսքի, Նա գտնվում է Հայր Աստծո գահի աջ կողմում: Բայց շուտով Նա կգա այս երկիր:
Ի՞նչ կլիներ, եթե Հիսուսը մահանար Խաչի վրա՝ Իր աշակերտներին չպատմելով այս ճշմարտությունը, ինչպե՞ս կապրեին նրանք և կքարոզեին ջրի և Հոգու ավետարանը: Հիսուսի աշակերտները պիտի շարունակեին ապրել ամեն օր մեղքեր գործելով, քանի որ նրանք տկար էին և անկատար, և նրանք չէին իմանա, թե ինչ կարելի է անել, երբ նրանք գործելու էին նախանձի, ագահության և ատելության մեղքերը: Նրանք անկարող կլինեին ապրել հավատքով: Այդ դեպքում, ինչպե՞ս նրանք կկարողանային քարոզել ավետարանը ուրիշներին: Նրանք դա չէին կարողանա անել: Ահա, թե ինչու Հիսուսը պետք է անպայման ասեր Իր աշակերտներին, որ Նա արդեն սրբել է նրանց մեղքերը և դրա համար էլ միայն նրանց ոտքերը լվաց:
Ինչպե՞ս է մեղքերի ներումը արտահայտվում խորանում
Եթե մենք բացենք խորանի սրահի դարպասները և մտնենք այնտեղ, ապա առաջինը, ինչ մենք կտեսնենք, դա ողջակիզության զոհասեղանն է և պղնձե ավազանը: Հավատքի առաջին դասը, որը մեզ տալիս է խորանը, հանդիսանում է նրանում, որ, եթե մենք Աստծո առջև մեղք ունենք, ապա մեզ սպասվում է դրա պատիժը: Մեր հավատքով կյանքն ի սկզբանե սկսվում է դատապարտությունից և մահից, դրա մասին վկայում է ողջակիզության զոհասեղանը: Մենք պետք է Աստծո առջև գործած մեր մեղքերի համար կրեինք պատիժ, սակայն, Աստված եկավ երկիր, որպեսզի ոչնչացնի մեր բոլոր մեղքերը:
Այնպես, ինչպես հին կտակարանային զոհաբերության կենդանին էր ձեռք դնելու միջոցով ընդունում մեղավորների անօրենությունները և թափելով արյուն մահանում, իսկ նրա մարմինը այրվում էր ողջակիզության զոհասեղանին, և նա պատժվում էր մեղավորների անօրենությունների փոխարեն, այնպես էլ Հիսուսը գործեց մեզ համար: Որպեսզի մենք չմահանանք մեր մեղքերի պատճառով, Հիսուսն անցավ Հովհաննեսի կողմից ձեռնադրությունը և թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա, և դրանով վճարեց Իր կյանքով մեր մեղքերի համար:
Մենք ամեն օր ենք մեղանչում և մինչև մահ կշարունակենք մեղանչել: Դուք և ես անխուսափելիորեն պիտի մեռնեինք մեր մեղքերի պատճառով: Բայց Տերը, որպեսզի փրկի այդպիսի մարդկանց, ինչպիսին մենք ենք մեղքից և մեղքի դատապարտությունից, լքեց Իր փառաց գահը, որ երկնքում է և իջավ երկիր: Մկրտվելով Հովհաննեսի կողմից, Նա վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը, մատնեց Իր մարմինը Խաչին, խաչվեց, թափեց Իր անգին արյունը և հարություն առավ մեռելներից, դրանով իսկ դառնալով մեր իրական Փրկիչը: Գիտենալ և ճանաչել մահվան օրենքը, որի համաձայն մենք պետք է դատապարտվենք և ոչնչացվեինք մեր մեղքերի պատճառով, հանդիսանում է մեր հավատքի մեկնարկային կետը:
Միայն նա, ով գիտի և հավատում է, որ իր մեղքերի պատճառով արժանի է մահվան, հավատքով դրանք Հիսուսին փոխանցելու ճանապարհով, կարող է մեղքից մաքրող լվացում ընդունել և ստանալ մեղքերի ներում: Հենց այսպիսի գիտելիքներից և հավատքով է սկսվում ճշմարիտ հավատքը: Եվ մենք, սկսելով այսպիսի գիտելիքից և հավատքից՝ դարձանք ամբողջական անձնավորություններ, ովքեր քարոզում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը ոչնչացրել է բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք ամեն օր, և նույնիսկ նրանք, որոնք մեզ սպասվում է գործել ապագայում:
Նույնիսկ քահանայապետը և նրա որդիները, ում մենք տեսնում ենք խորանում, ողջակիզության զոհ էին մատուցում ամեն առավոտ և ամեն երեկո: Նրանք պարբերաբար կատարում էին զոհաբերություն՝ ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին, սպանում էին նրան և նրա արյունը մատուցում Աստծուն: Ահա, թե ինչու ոչ մի աթոռ չկար խորանում: Այլ բառերով ասած, նրանք այնքան հաճախակի էին զոհ մատուցում, որ ժամանակ չունեին նույնիսկ նստելու և մի քիչ հանգստանալու համար: Ճիշտ այդպես էլ մենք անդադար մեղանչում էինք և չէինք կարող խուսափել մեր մեղքերի պատժից, բայց Հիսուս Քրիստոսն ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից՝ Իր մկրտությամբ և Իր արյունով:
Մենք պետք է մեր հավատքը սկսենք նրանից, որ պետք է հավատանք մեր մեղքերի պատճառով հասանելիք անխուսափելի կործանումից: Սակայն, հանուն այդպիսի մարդկանց, ինչպիսին մենք ենք, Հիսուսն եկավ այս երկիր և մկրտվելով մեկընդմիշտ ոչնչացրեց մեր մեղքերը: Մկրտությամբ Իր վրա վերցնելով մեր մեղքերը՝ Հիսուսը կրեց դրանք Խաչի վրա և վճարեց դրանց համար Իր արյամբ և Իր կյանքով: Հարություն առնելով մեռելներից՝ Նա դարձավ մեր հավիտենական Փրկիչը:
Հռոմեացիների ուղերձում ասվում է. «Որովհետև մեղքի վարձքը մահն է. Բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» (Հռոմեացիս 6:23): Մենք իսկապես պետք է մահանայինք մեր մեղքերի պատճառով, բայց Հիսուսը կատարյալ կերպով փրկեց մեզ: Այլ բառերով ասած, մկրտվելով և մահանալով Խաչի վրա և հարություն առնելով մեռելներից, մեր Տերը մեզ պարգրեց մեղքերի ներում և հավիտենական կյանք: Դուք հավատու՞մ եք դրան: Հենց դրանից է սկսվում ճշմարիտ հավատքը:
Երբևէ չի՞ պատահել ձեզ, որ մտածեք. «Ես այլևս չեմ կարող հետևել Հիսուսին, քանի որ ես կատարյալ չեմ»: Միգուցե դուք կարծում եք, որ չափից ավելի վատն եք և շատ եք կախված մարմնավոր ցանկություններից, և նույնիսկ չնայած ձեր ջրի և Հոգու ավետարանի հավատքին, ձեզ անսովոր կերպով դժվար է շարունակել քայլել հավատքի ճանապարհով: Այսպիսի տրամաբանությունները առաջնորդում են անխուսափելի կորուստի:
Անդրադառնանք Եբրայեցիների ուղերձի 10:36-39 խոսքերին. «Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունքն ստանաք: Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ և նա որ գալու է՝ կգա և չի ուշանա: Բայց արդարը հավատքից կապրի. և եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի: Իսկ մենք հետ քաշվողներից չենք, որ կորչենք. Այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվին»: Այս հատվածը մեզ ասում է այն մասին, որ մենք չենք պատկանում նրանց թվին, ովքեր ընդառաջ են գնում իրենց կորուստին: Նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, ենթարկվում են դաժան հետապնդումների: Նրանց ատում են և իրենց կյանքի ճանապարհին, նրանք հանդիպում են բազմաթիվ դժվարությունների: Սակայն, մեզ սպասվում է Երկնային Թագավորության ժառանգությունը, որն հավիտյան անվերջանալի է: Եվ մեզ, ում պատկանում է Երկնային Թագավորությունը, սպասվում է այն ամեն սքանչելին և հիանալին, որ նրանում կա:
Եբրայեցիների ուղերձի 10:34-35. «Որովհետև իմ կապանքների հետ էլ չարչարվեցիք և ձեր ստացվածքների հափշտակությունն էլ ուրախությունով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր համար ավելի լավ և մնայուն ստացվածք ունիք երկնքում: Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի»: Այո, դա այդպես է: Երկնային Թագավորության անանցողիկ ժառանգությունն է սպասվում ձեզ և ինձ՝ նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Աստված, որպես պարգև տվեց Երկնային Թագավորությունը բոլոր նրանց, ովքեր ստացան մեղքերի ներում:
Ահա, թե ինչու Աստված պատվիրեց մեզ չթողնել մեր հույսը, որ Իր խոստումների կատարման նկատմամբ ունենք: Գիտենալով, որ մեր հավատքի համար մեզ սպասվում է ստանալ մեծ վարձատրություն, մենք չպետք է ընդառաջ գնանք մեր կործանմանը, այլ պետք է ամրապնդենք մեր հավատքը և չլքենք մեր հույսը: Մենք պետք է հավատք ունենանք ջրի և Հոգու ավետարանի իրական ճշմարտության նկատմամբ և պետք է մինչև վերջ հասցնենք մեր հոգևոր ճակատամարտը, փրկենք հոգիներ և հաղթենք:
Մենք՝ սուրբերս, պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Մենք պետք է հավատք ունենանք, որը կայանում է հետևյալում. չնայած նրան, որ մենք այդքան անկատար ենք և մեր ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր մեղանչում ենք այս երկրի վրա, բայց և այնպես, Տերը փրկեց մեզ ամբողջությամբ՝ մկրտվելով Հովհաննեսից և հանուն մեզ Իր արյունը թափեց Խաչի վրա: Շնորհիվ այդ հավատքի մենք կարող ենք ունենալ մեծ հույս և արդար կյանքով ապրել մինչև այս աշխարհի վերջին օրերը: Հավատքով մենք պետք է կանգնենք Աստծո առջև և հավատքով պետք է անցնենք մեր ուղին: Մենք պետք է քարոզենք ճշմարիտ ավետարանը և ապրենք նրան ծառայելով: Ահա, թե ինչու է Աստվածաշունչն ասում մեզ. «Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունքն ստանաք» (Եբրայեցիս 10:36):
«Բայց արդարը հավատքից կապրի. և եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի: Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք. Այլ հավատքիցն ենք, որ մեր հոգիները փրկվին» (Եբրայեցիս 10:38-39): Մենք՝ ջրի և Հոգու ավետարանի հավատքով ապրողներս, կարող ենք փրկել ուրիշներին իրենց մեղքերից: Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարող ենք հավատք ունենալով, որը կարող է ուրիշներին փրկել իրենց մեղքերից, կորուստին ընդառաջ գնալ: Եթե մենք անդադար չդիմենք ջրի և Հոգու ավետարանին, ապա մեր հավատքը կտկարանա և մենք կավարտենք նրանով, որ կթաղվենք մահվան ճեղքվածքի մեջ և իսկապես կմահանանք: Ստանալով մեղքերի ներում, մենք պետք է հավատքով շարունակենք մեր վերելքը, հետևելով Աստծո կամքին՝ չպետք է տրվենք տկարությանը, չպետք է տեղում կանգնենք և չպետք է կործանվենք:
Մենք՝ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներս, չենք ցանկանում հայտնվել նրանց մեջ, ովքեր ընդառաջ են գնում իրենց կորուստին: Մենք ունենք հավատք, որը ունակ է փրկել ուրիշ մարդկանց հոգիները: Բայց լինելով այդպիսիներ, կարո՞ղ ենք արդյոք կոտրվել և մեր տկարության պատճառով կործանվել: Դա երբեք տեղի չի ունենա: Ջրի և Հոգու ավետարանին հավատացողները երբեք չեն հայտնվի նրանց մեջ, ովքեր գնում են դեպի իրենց կորուստը: Նշանակություն չունի, թե որքանով կարող ենք անկատար և տկար լինել, մենք արդարներ ենք, ովքեր ապրում են ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած մեծ համոզվածությամբ:
Ձեզ և ինձ անհրաժեշտ է խորհրդածել մեր հավատքի աղբյուրների մասին, անհրաժեշտ է հեռանալ կործանման անդունդից և հավատքով ապրել: Ի սկզբանե մենք դատապարտված էինք կործանման մեր մեղքերի պատճառով, բայց հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ Տերը փրկեց մեզ մեր մեղքերից, և մենք ստացանք մեր փրկությունը:
Այլ բառերով ասած, քանի որ մեր հավատքը սկիզբ է առնում մեր տկարության, անկատարության, անկարողության և չարակամության ամբողջական գիտակցումից, ապա, երբ ստանալով մեղքերի ներում՝ շարունակում ենք մեղանչել, մենք գիտակցում ենք, որ չենք կարող ընդդիմանալ, եթե մեր մեղքերը չփոխանցենք Հիսուս Քրիստոսին՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին և մինչև չլվանանք դրանք նրա մկրտության հավատքով: Ահա, թե ինչու համար մենք վերջնականապես գիտակցելու ենք, որ մենք չենք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ընդառաջում են իրենց կորստին, և մենք իսկապես պետք է հավատքով ապրենք:
Երբեմն, որոշ իրավիճակների ազդեցության տակ, մենք կարող ենք բախվել տարաբնույթ դժվարությունների և փորձությունների հետ, ենթարկվել գայթակղության, և քանի որ մենք թույլ ենք, ապա մեր հավատքի կյանքը նույնպես կարող է անհաջողության ենթարկվել, իսկ մենք չկարողանանք առաջ գնալ: Բայց մենք չենք մահանա: Եվ որպեսզի Պետրոսը գիտակցեր դա, Հիսուսն ասաց. «եթե քեզ չլվամ, ինձ հետ բաժին չես ունենա»: Հիսուսը լվաց Պետրոսի բոլոր մեղքերը: Ինչպես Տերը մկրտվեց և Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը, որոնք Պետրոսը գործել էր իր ողջ կյանքի ընթացքում, Նա մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով փրկեց Պետրոսին, ուրեմն այդպես Տերը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից:
Եթե Հիսուսը չաներ այդ ամենը, մի՞թե մենք կունենայինք միասնություն Նրա հետ: Եթե չլիներ ջրի և Հոգու ավետարանը, մենք ինչպե՞ս կփրկվեինք և ինչպես կփրկեինք ուրիշների հոգիները: Մեզ չէր հաջողվի այդ ամենն անել, եթե չլիներ ջրի և Հոգու ավետարանը: Սա է ճշմարտությունը, որը Հիսուսը ցանկանում էր Պետրոսի հասկացողությանը հասցնել:
Դուք և ես, բոլորս լսեցինք և գիտակցեցինք այդ ճշմարտությունը, բայց ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ իրականում: Մի՞թե մենք հաճախակի չենք ընկնում հուսահատության մեջ մեր անկատարելության և անկարողության պատճառով: Եվ մի՞թե այդպիսի դեպքերում մենք չենք տրվում տկարություններին: Միևնույն ժամանակ, տեսնելով մեր թերությունները, մենք կարող ենք հեշտությամբ ընկնել ինքնատելության մեջ: Դուք, նույնիսկ կարող եք ինքներդ ձեզ ասել. «Ես ինչպե՞ս կարող եմ հետևել Հիսուսին մինչև վերջ: Լավ կլինի, եթե ես կանգ առնեմ և այլևս չհետևեմ Նրան: Ես վստահ եմ, որ Տերը նույնպես այդպես է կարծում, որ լավ է ինձ համար, որ ես լքեմ Իր եկեղեցին»: Եթե չլիներ Մկրտության Ավետարանը, որը Հիսուսն ընդունեց, արդյունքում մենք կհայտնվեինք հավիտենական կորստի իշխանության տակ:
Հավատացեք այն ճշմարտությանը, որն ասում է, որ Տերն արդեն ազատել է մեզ մեր մեղքերից և դրանց պատժից: Հավատացեք, չնայած այն բանին, որ ի սկզբանե մեր մեղքերի պատճառով մենք դատապարտված էինք կործանման: Հավատացեք, չնայած այն բանին, որ մեր մարմինը շատ է տկար և մենք չենք կարող չմեղանչել նորից և նորից, նույնիսկ մեր մեղքերի ներումից հետո: Մեզ անհրաժեշտ է խոստովանել անանցողիկ և կատարյալ փրկությունը, որը Հիսուսն իրականացրեց Իր մկրտությամբ և արյունով:
Մենք, բոլորս պետք է հռչակենք մեր հավատքը հետևյալ կերպ. «Եթե իմաստի մեջ ներթափանցել, ապա ես չեմ կարող չմահանալ իմ մեղքերի պատճառով: Դա այդպես է: Բայց մի՞թե Տերը չեկավ այս երկիր հանուն ինձ և մկրտվելով՝ մի՞թե չոչնչացրեց իմ բոլոր մեղքերը: Մի՞թե Իր մկրտության պահին Հիսուսը չգնաց այն բանին, որ իմ բոլոր մեղքերը փոխանցվեին Նրան: Մի՞թե Նա չմահացավ Խաչի վրա: Մի՞թե Նա հարություն չառավ մեռելներից և մի՞թե Նա ողջ չէ մինչև այսօր: Այն պահից, երբ իմ մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, նշանակություն չունի, թե ինչպես է արտահայտվում իմ անկատարությունը, ես միևնույնն է մնում եմ անմեղ: Այսպիսով, ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ընդառաջում են իրենց կորուստին և մահանում են»: Այս կերպ հավատալով՝ մենք պետք է մի կողմ նետենք մեր տկարություններն ու անկատարությունները:
Եթե նույնիսկ վաղը նորից տրվենք մեր թուլություններին, ապա հավատալով Հիսուսի մկրտությանը, որը Նա ընդունեց ջրի և Հոգու ավետարանում՝ մենք միշտ կարող ենք դեն նետել մեր տկարություններն ու անկատարությունները: Հավատքով մենք պետք է մի կողմ շպրտենք հոգևոր մահը և անեծքը, որը մենք մեզ վրա ենք բերում մեր թուլությունների պատճառով:
Մենք, որքան կարելի է հաճախակի պիտի խորհրդածենք այս ճշմարտության վրա, միևնույն ժամանակ ասելով. «Տերը փրկեց ինձ: Այն պահից, երբ իմ մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, կա արդյո՞ք իմ սրտում մեղք: Իհարկե, ոչ»: Այսպես հավատալով, մենք կարող ենք մի կողմ նետել մեր թուլությունները և մեղքերը՝ նորից և նորից հաստատելով ջրի և Հոգու ավետարանը և խոստովանել այն փաստը, որ մենք հավատքով ամբողջությամբ փրկված ենք: Հենց այս կերպ, մենք ամեն օր կարող ենք ձգտել Աստծուն ընդառաջ:
Հիսուսի մկրտությամբ բոլոր մեղքերն անհետացան
Եղբայրներ և քույրեր, որքանո՞վ էր կարևոր այն Խոսքը, որով Հիսուսը դիմեց Պետրոսին և Իր աշակերտներին: Նա լվաց նրանց ոտքերը, որպեսզի, նույնիսկ Իր մահից հետո նրանք կարողանային ամուր կանգնել ջրի և Հոգու ավետարանի մեջ, նամանավանդ այն պահերին, երբ նրանք կտրվեն իրենց տկարություններին: Եթե Հիսուսը չլվար Պետրոսի և մյուս աշակերտների ոտքերը, ի՞նչ տեղի կունենար աշակերտների հետ այն բանից հետո, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, երեք օր հետո հարություն առավ մեռելներից և համբարձվեց Աստծո Թագավորություն: Ինչպե՞ս կարող էին աշակերտները հաղթահարել իրենց տկարությունները այն պահին, երբ դրանք կարտահայտվեին: Նրանք կարող էին դրանք հաղթահարել Հիսուսի մկրտությանը հավատալով, և եթե նրանք այդպիսի հավատք չունենային, այդ դեպքում իրենց դժվար կլիներ պայքարել իրենց տկարությունների հետ:
Մեր տկարությունների և ամենօրյա մեղքերի խնդիրը կարող ենք լուծել ճշմարտությանը հավատալու միջոցով, որը բացահայտվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդերի և քաթանի մեջ, այսինքն՝ Հիսուսի գործերում: Եթե Հիսուսը Իր աշակերտներին չպատմեր այն ուժի մասին, որը կայանում էր մկրտության մեջ, որը Նա ընդունել էր, ապա Նրա աշակերտները կընկնեին հիասթափության մեջ և կճաշակեին հոգևոր մահ: Նրանց պարզապես չէր բավականացնի զորությունը և նրանք չէին ունենա նման հավատք, որը թույլ կտար նրանց իրենց ողջ ժամանակը տրամադրել ավետարանի քարոզչությանը կամ ընծայել իրենց կյանքերը ուրիշ մարդկանց հոգիների փրկությանը և դառնալ մարտիրոսներ: Եվ վերջապես, նրանք չէին կարողանա պաշտպանել իրենց հավատքը և կընկնեին հուսահատության մեջ:
Սակայն, համաձայն բանավոր ավանդությանը, որը մեզ է հասել, Հիսուսի բոլոր տասներկու աշակերտներն էլ քարոզել են ավետարանը, և նրանք բոլորը ընդունել են մարտիրոսական մահ: Բայց, նույնիսկ Թովմասն ուղևորվեց Հնդկաստան՝ քարոզելու ավետարանը և այնտեղ ընդունեց մարտիրոսական մահը:
Այդ դեպքում, ինչպիսի՞ն էր այդ հավատքը, որը թույլ տվեց Հիսուսի բոլոր աշակերտներին ընդունելու մարտիրոսական մահը: Դա հավատք էր այն բանի նկատմամբ, որ Հիսուսը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը, որոնք նրանք գործել էին իրենց ողջ կյանքի ընթացքում և նաև վստահություն, որ նրանք դարձել են կատարելապես մաքուր, քանի որ իրենց բոլոր մեղքերը փոխանցվել էին Հիսուսին, ինչպես նաև նրանում, որ նրանք դարձել են Աստծո զավակներ և կժառանգեն Երկնային Թագավորությունը: Միայն շնորհիվ նման հավատքի, աշակերտները կարողացան քարոզել ջրի և Հոգու ավետարանը ամբողջ աշխարհում և կարողացան գալ Աստծո մոտ, երբ Նա կանչեց նրանց: Այլ բառերով ասած, մենք, բոլորս նույնպես կարող ենք այսպիսի հավատքով ընդունել մարտիրոսական մահը, եթե դրա համար լինի Աստծո ցանկությունը:
Երբ Պիղատոսի պալատի բակում Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, նա ավելի հստակ գիտակցեց, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասում էր. «Եթե չլվամ քեզ, Ինձ հետ բաժին չես ունենա»: Այն բանից հետո, երբ Հիսուսը համբարձվեց երկինք, Պետրոսը և մյուս աշակերտները գիտակցեցին, թե ինչու Հիսուսը լվաց իրենց ոտքերը, հավատացին ջրի և Հոգու ավետարանին և սկսեցին քարոզել այն ավելի մեծ համոզմամբ:
Եթե ժամանակակից քրիստոնյաները չգիտեն ճշմարտությունը, որը կայանում է Հիսուսի մկրտության մեջ, նրանց համար դժվար կլինի ապրել հավատքի կյանքը և լիովին հնարավոր է, որ նրանք ընդհանրապես կդադարեն հավատալ Նրան: Եթե մենք հանդիսանում ենք մեր սեփական մեղքերի ստրուկները, մեր գիտակցությունը կքայքայվի այդ տկարությունների դեմ պայքարելու մեր անզորության պատճառով, և մեր գիտակցության քայքայված լինելը կարող է հանգեցնել նրան, որ մենք այլևս չենք կարողանա հաճախել եկեղեցի: Սա ճշմարտություն է, որը ճշմարիտ է Աստծո եկեղեցու բոլոր այցելուների, ինչպես նաև նրանց երեխաների համար:
Եղբայրներ և քույրեր, եթե դուք լինեիք մեղքի գերիներ, արդյո՞ք կկարողանայիք ծառայել Աստծուն: Ներկայումս եկեղեցի են հաճախում նույնիսկ նրանք, ովքեր վերստին ծնունդ չունեն: Նրանք աղոթքներ են բարձրացնում, որում զղջում են իրենց մեղքերի համար, խոնարհվում են և այլն: Նրանք այսպես են վարվում, որովհետև հավատում են Հիսուսին միայն իրենց կրոնի պահանջների սահմաններում:
Իսկ ինչ վերաբերվում է ջրի և Հոգու ավետարանի հավատացողներին, ապա, եթե նրանք զգում են, որ իրենց սրտերում մեղք կա իրենց տկարությունների պատճառով, որին նրանք չեն կարող ըմդդիմանալ, ապա նրանք չեն կարող կանգնել Աստծո առջև և ծառայել Նրան: Այսպիսի պահերին նրանք պետք է մաքրեն իրենց հոգիները մկրտության հավատքով, որն ընդունեց Հիսուսը և այն հավատքով, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը:
Նրանք, ովքեր միայն ձևականորեն են հանդիսանում որպես քրիստոնյաներ, ոչինչ չգիտեն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտության և հավատքի ուղիների մասին և ապարդյուն փորձում են զղջման աղոթքներով ստանալ մեղքերի թողություն: Ինչպես այն մարդիկ, ովքեր դավանում են այլ համաշխարհային կրոնները, ապարդյուն կանչում են իրենց աստվածներին՝ աղաչելով նրանց. «Խնդրում եմ քեզ, ներիր խնդրում եմ իմ մեղքերը և օրհնիր ինձ և իմ ընտանիքը: Ես այլևս մեղք չեմ գործի: Ես քեզ ավելի շատ ընծաներ կբերեմ և բարի գործեր կանեմ: Խնդրում եմ, ներիր իմ մեղքերը»:
Հիսուսն ասաց Պետրոսին. «Ինչ որ ես հիմա անում եմ դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս: … Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս»: Եթե Հիսուսի աշակերտները չգիտակցեին ճշմարտությունը, որը թաքնված էր այդ Խոսքում, նրանք չէին կարողանա վերստին ծնվել ջրի և Հոգու ավետարանում, որը Հիսուսն էր պարգևել և չէին կարողանա անել այն գործերը, որի շնորհիվ նրանք և նաև ուրիշ շատ մարդիկ փրկվեցին մեղքից: Եթե Հիսուսը Պետրոսի ոտքերը լվանալով չկարողանար նրան համոզել մկրտությամբ գործված փրկության մեջ, որը Նա ընդունեց, ապա Պետրոսը չէր կարողանա ընդունել մարտիրոսական մահը և չէր կարողանա իրականացնել Աստծո Եկեղեցու առաջնորդի իր միսիան:
Եթե չլիներ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, ապա մենք մեր մեղքերի պատճառով չէինք կարողանա ոչ քայլել Աստծո առջև և ոչ էլ հավատքով Նրան ծառայել, քանի որ մենք կշարունակեինք մեղանչել: Իսկ նրանք, ովքեր մաքրամաքուր լվացվել են ջրի և Հոգու ավետարանի հավատքով, կարող են հաճախել Նրա եկեղեցին: Եվ որտեղ էլ որ նրանք լինեն, հավատքով ի վիճակի են լվալ իրենց մեղքերը: Ինչպես Հիսուսն ասեց, նրանք, ում մարմինները մաքուր են, կարիք ունեն միայն լվանալու ոտքերը, մենք պետք է հիշենք և հավատանք այն բանին, որ եթե մենք մեղանչենք մեր անկատարության պատճառով, այդ մեղքերը փոխանցված են Հիսուսին Իր մկրտության պահին:
Մեր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտության պահին (Մաթևոս 3:15): Եթե մեղքերը, որոնք կային մեր սրտերում, փոխանցվել են Հիսուսին, ապա արդյո՞ք ունենք մենք մեղքեր: Մենք չունենք մեղքեր: Քանի որ մեր մեղքերը մեկընդմիշտ փոխանցվել են Հիսուսին Նրա մկրտության ժամանակ, ապա մենք մաքրվել ենք, և քանի որ մեր բոլոր մեղքերը լվացվել են մեր հավատքով, և քանի որ մենք մաքուր ենք, նշանակություն չունի, թե որքան անկատար կարող ենք լինել, միևնույնն է՝ Աստծո առջև մենք հանդիսանում ենք քահանաներ: Ահա, թե ինչու նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են արագ մի կողմ նետել իրենց տկարություններն ու հավատքով քայլեն Աստծո առջև, կարող են հավատքով գործել Նրա գործերը, շնորհակալություն հայտնեն Նրան իրենց փրկության համար, բարձրացնեն փառաբանություն Տիրոջը, փառաբանեն Նրան և կարող են քարոզել ջրի և Հոգու ավետարանը ուրիշներին:
«…Ինչ որ ես հիմա անում եմ դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»: Գիտեի՞ք արդյոք դուք այս ճշմարտությունը, երբ առաջին անգամ ստացաք մեղքերի ներում: Հավանաբար, ոչ: Սակայն, մենք բոլորս լսեցինք այս ճշմարտության մասին և ճանաչեցինք այն: Չնայած նրան, որ դուք և ես ամեն օր մեղանչում ենք և ամեն օր արտահայտվում են մեր անունակությունն ու անկատարությունը, Տերը ամեն օր լվանում է մեր ոտքերը, ինչպես լվացել էր Պետրոսինը:
Սկզբում մենք անասելի ուրախացանք, երբ առաջին անգամ իմացանք, որ մեղքերը, որոնք վաղուց բնակվում էին մեր սրտերում և մեղքերը, որոնք մենք գործել ենք վերջերս՝ փոխանցվեցին Հիսուսին: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է արտահայտվում մեր անկարողությունն ու անկատարությունը: Տեսնում ենք, որ մենք առաջվա նման մնում ենք մեր տկարությունների պատանդը, նույնիսկ այն բանից հետո, ինչ ստացանք մեղքերի ներում: Նման պահերին փոխանցել Հիսուսին մեղքերը, որոնք մենք կգործենք ապագայում, մենք կարող ենք այն պայմանով, որ հստակ գիտենք և հավատում ենք, որ այդ մեղքերը Նա նույնպես վերցրել է Իր վրա մկրտության ժամանակ,:
Սրա հետ կապված, մեղանչում են արդյո՞ք արդարները գիտակցաբար: Ոչ մի դեպքում: Հռոմեացիս 1:17. «Արդարն հավատքով կապրի»: Որոշ մարդիկ ապստամբեցին ջրի և Հոգու ավետարանի դեմ՝ ասելով հետևյալ անհեթեթ խոսքերը՝ «Չար գործենք, որ բարին գա» (Հռոմեացիս 3:8): Կարո՞ղ են արդյոք վերստին ծնվածները մեղանչել գիտակցաբար այն բանից հետո, երբ ստացել են մեղքերի ներում: Իհարկե, ոչ:
Եղբայրներ և քույրեր հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ ունենք արդյո՞ք մենք մեղք: Իհարկե, ոչ: Բացի այդ, լինելով նույնիսկ թույլ և անունակ՝ արդյո՞ք մենք անկատար ենք, թե՞ կատարյալ ենք հավատքում: Մենք կատարյալ ենք: Երբ Հիսուսն ասեց, որ մեր մարմինները կատարելապես մաքուր են, Նա նկատի ուներ այն, որ շնորհիվ Իր մկրտությանը, արյանը և հարությանը, Նա մեզ դարձրեց կատարյալ մաքուր:
Հավատալով Հիսուսին՝ մենք ճանաչեցինք նաև ջրի և Հոգու ավետարանի զորությունը: Դրա համար մենք պետք է օգտագործենք ջրի և Հոգու ավետարանի զորությունը մեր կյանքում ամեն օր: Եթե մենք ամեն օր օգտագործենք մեր հավատքը, ապա կարող է պատահել, որ ժամանակի հետ մենք կզգանք հոգնածություն և կսկսենք հարցնել ինքներս մեզ, որքան երկար ենք մենք ստիպված դա անելու: Բայց ո՞ւմ ենք մենք դիմելու նման դեպքում: Մենք պետք է դիմենք Տիրոջը՝ հավատալով, որ ի սկզբանե մենք չէինք կարող մահանալ մեր մեղքերի համար, Տերը փրկեց մեզ՝ դրանք Իր վրա վերցնելով մկրտությամբ, Խաչի մահով և մեռելներից հարություն առնելով:
Հիշեք այն մասին, որ հին կտակարանային քահանաներն ամեն օր պետք է ողջակիզության զոհեր մատուցեին խորանի սրահում և ամեն անգամ պետք է պղնձե ավազանում լվային իրենց ոտքերն ու ձեռքերը, երբ անցնում էին նրա կողքով: Մենք էլ պետք է հավատքով հիշենք Տիրոջ առաջին սիրո մասին և խորհենք դրա մասին: Ի սկզբանե մենք չէինք կարող չմահանալ, բայց Տերը վերցրեց Իր վրա մեր մեղքերը և լվաց դրանք և մեր մեղքերի համար ընդունեց Խաչին գամվելու դատավճիռը, Նա կրեց պատիժը մինչև վերջ: Նման կերպով, շնորհիվ Հիսուսի մկրտությանը և արյանը, մենք ամբողջապես փրկված ենք մեր մեղքերից և դրանց դատապարտությունից:
Ամեն օր կարող ենք դրոշմել մեր սրտերում Տիրոջ սերը, որը ամբողջապես փրկեց մեզ՝ մահին արժանիներիս, և մենք պետք է դրան հավատալով՝ քայլենք Աստծո առջև: Մենք այլ ընտրանք չունեինք, քան մահանալ մեր մեղքերի պատճառով, բայց շնորհիվ Տիրոջը, մենք ձեռք բերեցինք կատարյալ փրկություն և դարձանք Աստծո կատարյալ զավակներ: Եթե Տերը մեզ տվել է այսպիսի հավատք, ապա չպետք է արդյո՞ք մենք ամեն օր այն կրենք մեզ հետ:
Մենք պանդուխտներ ենք, ովքեր ուշանում են այս երկրի վրա որոշ ժամանակով, իսկ հետո լքում են այն: «Պանդուխտ» բառը նշանակում է ճանապարհորդ: Իսկ ճանապարհորդ անվանում են այն մարդկանց, ովքեր տեղափոխվում են մի վայրից մյուսը: Մենք ճանապարհորդներ ենք, ովքեր մնում են որևէ տեղ ինչ-որ մի ժամանակ, իսկ հետո կատարելով իրենց առաքելությունը՝ լքում են այդ վայրը, որպեսզի տեղափոխվեն մեկ այլ վայր: Մենք պանդուխտներ ենք, ովքեր որոշ ժամանակ երկրի վրա մնալուց հետո, պետք է վերադառնան Երկնային Թագավորություն:Քանի որ, մենք ապրում ենք որպես պանդուխտներ, ովքեր պետք է միայն անցնեն այս երկրի վրայով և ուղևորվեն Երկնային Թագավորություն, երբեմն ստացվում է այնպես, որ մենք ցանկանում ենք ասել. «բավական է...» և փռվել գետնին: Կգա ժամանակը, երբ դուք նույնպես կցանկանաք ընկնել գետնին, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևոր իմաստով: Այդպիսի ժամանակ կարող է գալ, որովհետև դուք կատարյալ, ամբողջական անձնավորություն եք, սակայն իրավիճակները, որ ձեզ շրջապատում են, ամենևին էլ կատարյալ չեն: Եթե իրավիճակներն այնքան էլ վատ չեն դասավորվում, ապա այդ ժամանակ, սկսում են շարժվել ձեր մարմնի ցանկությունները:
Մեզ՝ վերը նշված պանդուխտներիս, մեր Տերը պարգևել է Խոսք, որն այնքան մեզ անհրաժեշտ է. «Ինչ որ ես հիմա անում եմ դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»: Այո, մենք հիմա իմացանք: Քանի որ մենք կյանքով պանդուխտներ ենք, ապա ամեն անգամ, երբ արտահայտվում են մեր բազմաթիվ թերությունները, ամեն անգամ, երբ դառնում ենք մեր տկարությունների պատանդը և բռնվում ենք իրավիճակների թակարդով, մենք պետք է հիշենք, որ ստացել ենք մեղքերի ամբողջական ներում՝ հավատալով Հիսուսի մկրտությանը, ով լվացել է նույնիսկ ներկա հանապազօրյա մեղքերը, ինչպես նաև հավատալով Նրա Խաչի վրա թափված արյանը: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք ստացել ենք մեղքերի կատարյալ ներում:
Եթե մենք նայենք խորանին, ապա կտեսնենք, թե որքան մանրամասնորեն է ծրագրված նրա կառուցվածքը: Ողջակիզության զոհասեղանը հստակ ասում է մեզ, որ մեղքի վարձքը մահ է: Քանի որ մեղանչում ենք ամեն օր, ապա այդ մեղքերի համար մեզ հետևում էր ամեն օր դատապարտել և մատնել մահվան: Ողջակիզության զոհասեղանը հայտնում է մեզ ճշմարտությունը, որն ասում է, որ Հիսուս Քրիստոսը եկավ որպես զոհաբերության Գառնուկ, ընդունեց ձեռնադրությունը և մահացավ մեր փոխարեն: Անցնելով ողջակիզության զոհասեղանի մոտից, մենք մոտենում ենք պղնձե ավազանին, որտեղ տրվում ենք ջրի և Հոգու ավետարանի խորհրդածություններին, որպեսզի լվանք մեր բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք ամեն օր: Ջրի և Հոգու այս ավետարանը հանդիսանում է կատարյալ ճշմարտություն, որը փրկեց մեզ մեր նախկին և ներկա մեղքերից:
Ի՞նչ է Աստծո պարգևը, որը կայանում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Մի՞թե դա մեղքերի ներումն ու հավիտենական կյանքը չէ: Աստված կատարելապես փրկեց մեզ: Նա ամբողջապես փրկեց մեզ, ով ամեն վայրկյան արժանի է մահվան այդ մեղքերի համար: Բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր կյանքի ընթացքում, ոչնչացվեցին մեր ջրի և արյան հավատքով, ոչնչացվեցին Խոսքով, որն ասում է, որ Տերը լվաց նույնիսկ մեր ոտքերը: Քանի որ Տերն Իր մկրտության ժամանակ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մեր բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր կյանքի ընթացքում, փոխանցվեցին Նրան: Հիսուս Քրիստոսը վերցնելով մեր մեղքերը՝ դատապարտվեց գամվելու Խաչին, մահացավ, հարություն առավ մեռելներից և այդ կերպ դարձավ մեր կատարյալ Փրկիչը: Չնայած որ մեր մարմինը կարող է անկատար լինել, եթե միևնույն ժամանակ մենք ունենք կատարյալ հավատք, ապա մենք հոգևորապես կապրենք օրհնված կյանքով և կմտնենք Երկնային Թագավորություն:
Մի՞թե դուք հիմա այնպիսին չեք, ինչպիսին էր Պետրոսը
Հիսուսը լվաց Պետրոսի ոտքերը, իսկ ի՞նչ կասեք ձեր մասին: Իրականում Հիսուսն ամեն օր լվանում է մեր ոտքերը: Ահա, թե ինչու Հիսուսը ընդունելով մկրտությունը՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա մեր մեղքերի համար: Եվ երեք օր հետո հարություն առավ: Այսպիսով, շնորհիվ Հիսուսի մկրտությանը, Խաճի վրա թափված Նրա արյանը և հարությանը, Հիսուսը դարձավ մեր կատարյալ Փրկիչը: Մենք անխոս հավատում ենք այսպիսի Հիսուս Քրիստոսին:
Հավատքով մենք ամբողջապես տրվում ենք Աստծո ծառայությանը և հավատքով տրվում ենք Նրա գործերի կատարմանը: Մեր արարքները չեն կարող կատարյալ լինել: Կատարյալ մեզ անում է մեր հավատքը: Ահա, թե ինչու մենք պետք է ապրենք որպես Հիսուսի աշակերտներ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Մենք չենք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ընդառաջում են իրենց կորուստին: Չնայած այն բանին, որ մենք կարող ենք անկարող և տկար լինել, մենք կարող ենք քայլել հավատքում և իրականում մենք պետք է էլ ավելի քայլենք հավատքում: «Արդարն հավատքով կապրի»: «Ամենից առաջ, փնտրեք Աստծո Թագավորությունն ու Նրա արդարությունը»: Քանի որ մենք հավատքով դարձանք արդարներ և դրանով նաև այն, ով փրկում է մարդկանց հոգիները, ապա, եթե մենք մեզ չնվիրենք Աստծո՝ մեզ տրված առաքելությանը, կհայտնվենք կորուստի և հուսահատության մեջ և վերջ ի վերջո մեր մեղքերի պատճառով կմահանանք:
Անմեղ մարդիկ վերապրում են իրական ուրախություն, երբ գործում են Աստծո արդար գործերը: Նրանք ուրախանում են քարոզելով Աստծո ավետարանը, որը փրկում է ուրիշ մարդկանց հոգիները: Եվ հակառակը, մեղավորները չեն վերապրում ուրախություն բարի գործեր անելիս: Նրանց համար, ովքեր ստացել են մեղքերի ներում, բարի գործեր կատարելը դառնում է հոգևոր կերակուր: Ավետարանի քարոզչությունը ողջ աշխարհով մեկ հանդիսանում է արդար գործ, որի շնորհիվ ուրիշ մարդկանց հոգիները ձեռք են բերում փրկություն, սակայն, միևնույն ժամանակ քարոզչությունը հանդիսանում է մեր հանապազօրյա հացը: Երբ մենք գործում ենք արդար գործեր, մեր սրտերը լցվում են Հոգով և մեզանում ծնունդ են առնում նոր ուժեր: Քանի որ մեր հոգիները ամրապնդվում են և հասունանում են, մենք դառնում ենք ավելի համարձակ: Իսկ նրա համար, որպեսզի Աբրահամի նման Աստծուց ստանանք օրհնություն և այդ օրհնությունը բաժնեկցենք ուրիշների հետ, մենք պետք է սիրենք արդարությունը, սիրենք այն, ինչը բարի գործ է և սիրենք Ավետարան քարոզելը: Եվ թեև թույլ է միայն մեր մարմինը, սակայն, մեր հոգիները նույնպես կարող են մահանալ, եթե մենք չշարունակենք արդարության գործեր կատարելը: Մենք՝ արդարներս, հավանաբար հոգեպես կմահանանք, եթե դադարեցնենք աշխատել հանուն Աստծո արդար առաքելության կատարման: Ահա, թե ինչու Հիսուսն ասեց. «Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան» (Մատթեոս 5:6):
Հիսուսը նաև ասաց. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթեոս 5:8): Նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում և հավատում են, որ Տերը ամբողջությամբ լվացրել է իրենց մեղքերը՝ կտեսնեն Աստծուն: Եվ նրանք հավատում են Աստծուն, կհետևեն Նրան և երկնային օրհնությունները կտանեն ուրիշներին:
Մենք հավատքով կատարյալ դարձանք: Մենք չէինք կարող չմահանալ մեր մեղքերի պատճառով, բայց Տերը եկավ այս երկիր, մկրտվեց և մեր փոխարեն մահացավ Խաչի վրա՝ դրանով իրագործելով մեր կատարյալ փրկությունը: Սա է երկնային Թագավորության ճշմարտությունը և ճանապարհը: Գիտակցել սա, նշանակում է գիտակցել հավատքի ճանապարհը: Բացի դրանից, այլ ճանապարհ չկա: Մենք չենք կարող մտնել երկնային Թագավորություն՝ շնորհիվ մեր բարի գործերի: Միայն այն գիտակցելով, ինչ Տերը մեզ համար արել է և դրան հավատալով, մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորությունը:
Եթե մեզ վիճակվեր բաժանել մարդկանց երկու տեսակի, ապա սրանցից մեկին մենք կդասեինք նրանց կարգում, ովքեր ապրում են արդար գործեր կատարելու համար, իսկ մյուսները կհայտնվեին նրանց շարքում, ովքեր շահագործվում են պիղծ գործերի համար: Նրանք, ովքեր գործում են պիղծ գործեր, ըստ հարկին չեն ստացել մեղքերի ներում: Այն դեպքում, երբ մենք հավատալով նրան, ինչ Տերը մեզ համար արել է, դարձանք արդարության գործիքներ, իսկ ովքեր չստացան ներում, առաջվա նման անկախ իրենց ցանկությունից, մնում են որպես գործիք սատանայի ձեռքում:
Այսօր, ես լրիվ վստահությամբ ասում եմ ձեզ, որ Աստված տվել է մեզ Իր կատարյալ փրկությունը, կատարյալ հավատքը և մեղքերի կատարյալ ներումը: Անկատար են արդյո՞ք ձեր գործերը, չնայած այն բանին, որ դուք հավատում եք ջրի և Հոգու ավետարանին և պատահաբար ձեր սրտերը ձեր անկատար գործերի պատանդը չե՞ն: Դուք չպետք է այդպիսի մարդիկ լինեք, քանի որ արդարները կարող են հավատքով ապրել: Մի՞թե Տերը, ով չի կարող չիմանալ մեր անկատարության և տկարությունների մասին, Իր մկրտությամբ արդեն չի վերցրել մեր թերություններն Իր վրա:
Թույլ տվեք ինձ բերել մի օրինակ, թե ինչպես ենք մենք բառացիորեն ամեն օր արտահայտում մեր անկատարություններ ու անկարողությունները: Ժամանակ առ ժամանակ մենք միասին խաղում ենք ֆուտբոլ: Երբ իմ թիմը հայտնվում է վտանգավոր իրավիճակում և գնդակն հակառակորդի կողմից ուղարկված՝ արդեն թռչում է դեպի դատարկ դարպասը, ես հաճախակի բռնում եմ կամ պարզապես դուրս մղում այն, որն ինչպես հայտնի է ֆուտբոլում, արգելված է: Բայց չէ՞ որ ես դարպասապահ չեմ, ով իրավունք ունի ձեռքով բռնելու գնդակը: Պարզապես ես ցանկանում էի, որպեսզի մեր թիմը հաղթեր: Նման իրավիճակում մենք՝ բոլոր քահանաներս, սուրբերս և Աստծո աշխատակիցներս, անում ենք ամեն հնարավորինը, որպեսզի փորձենք հաղթանակ տանել: Կարող եք մոռանալ ազնիվ վարքի մասին: Նրա համար, որպեսզի հաղթենք, մենք կիրառում ենք ամեն տեսակի հնարամտություններ և հնարքներ: Խաղն իրենից ներկայացնում է դաժան ճակատամարտ, որտեղ ամեն մարդ անում է ամենաանհնարինը, որպեսզի հաղթեն: Եվ դա անում են այնքան կատաղի և հնարամտորեն, որ երբեմն թվում է, որ չկա ուրիշ խաղ՝ բացի ֆուտբոլից, որտեղ այդքան վառ կարտահայտվեին մարդկային բնավորության բոլոր գծերը: Երբ մեր թիմը հայտնվում է դժվարին կացության մեջ, մենք՝ առանց տատանվելու դիմում ենք տարբեր հնարքների և համառորեն դրանք կյանքի կոչում:
Այս բոլոր հնարքները թույլատրելի են մեզ համար, բայց, երբ հաղթական խորամանկության են դիմում մեր մրցակիցները, մենք վրդովվում ենք ու դիմում մրցավարին՝ պահանջելով, որպեսզի նա մեղավորին պատժի դեղին քարտով: Ահա, թե իրականում ովքեր ենք մենք: Մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի մրցավարի բոլոր որոշումներն ամեն անգամ լինեն մեր թիմի օգտին, որպեսզի դրանք ձեռնտու լինեն մեզ: Բայց և այնպես, Աստված փրկեց այդպիսի մարդկանց, ինչպիսին մենք ենք: Չնայած այն բանին, որ մենք տակավին դեռ լի ենք արատներով և թաղված ենք անօրենությունների մեջ, ինչ վերաբերվում է մեր հավատքին, ապա մենք բոլորս վերստին ծնվել ենք և դարձել ենք անմեղադրելի:
Տերն ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից: Ահա, թե ինչու մենք անվանում ենք Տիրոջը փրկության Աստված, իսկ փրկության Աստծուն՝ Տեր: Տերը մեր փրկության Աստվածն է: Պետրոսը խոստովանում էր. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին» Մատթեոս (16:16): Եվ Տերը հաստատեց նրա օրհնյալ հավատքը, որպես աստվածատուր հավատք: Տվյալ պարագայում, Քրիստոս բառը նշանակում է «Նա, ով Իր վրա է վերցրել մեր բոլոր մեղքերը և լվացել է դրանք բոլորը»: Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է: Եվ որպես Աստծո Որդի և որպես մեր Փրկիչը, Նա իրագործեց մեր կատարյալ փրկությունը: Ուրեմն եղեք սրտով համարձակ, եթե նույնիսկ ձեզ զգում եք չափից ավելի անկարող և թույլ, որպեսզի ծառայեք ավետարանին:
Ձեր հոգիները, սրտերը և մարմինները, չպետք է հանձնվեն և ետ քաշվեն: Ընդհակառակը, ամրապնդեք դրանք հավատքով և դարձեք համարձակ, որ քարոզում եք ամբողջ աշխարհով մեկ աստվածատուր հավատքը: Նայեք ինձ: Իմ մարմինը պարծենալու բան չունի, բայց մի՞թե ես չեմ քարոզում ամբողջ աշխարհով մեկ: Իսկ մի՞թե դուք այդպիսին չեք: Մի կարծեք, որ նրանք, ովքեր թվում են, թե չունեն թերություններ, իրականում ազատ են մեղքից: Մեղավորներ, կեղծավորներ: Կեղծավորները, դրանք այն նույն մարդիկ են, ինչ և դուք, դրա համար նրանց մարմինը ոչ մի կերպ չի կարող լինել կատարյալ, արժանապատիվ և մաքուր: Այն, ինչը միշտ անկատար է, դա մարդկային էակների մարմինն է: Դուք պետք է հասկանաք, որ նրանք, ովքեր ամեն կերպ ցուցադրում են իրենց առաքինությունները, նամանավանդ քրիստոնեական համայնքներում, ընդամենը ցուցադրում են իրենց կեղծավորությունն ու խաբեբա էությունը:
Մեր Տերը իրականացրեց մեր կատարյալ փրկությունը: Դրա համար, մենք կարող ենք մեր հավատքով ծառայել ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ կատարյալ դարձրեց, օժտեց մեզ Աստծո կատարյալ արդարության զորությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն այն բանի համար, որ Նա տվեց մեզ հնարավորություն՝ հավատքով փրկվելու համար, շնորհիվ փրկության ճշմարտության, որը Նա դեռ ծրագրել էր աշխարհի արարումից առաջ: Ձեր բոլոր մեղքերն արդեն լվացված էին, երբ Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա թափեց Իր արյունը: Ես հույս ունեմ, որ դուք բոլորդ հավատում եք այս ճշմարտությանը: