• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-12] Սրբարանի Վարագույրն ու Սյուները (Ելից 26:31-37) 

2021.05.20 188
Սրբարանի Վարագույրն ու Սյուները (Ելից 26:31-37) 
«Եվ կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանված բարակ քթանից մի վարագույր շինես. Նա ճարտար ոստայնագործ շինվի քերովբեներով: Եվ նրան Սատիմի փայտից չորս ոսկեպատ սյուների վրա դնես. Նրանց բեվեռները ոսկի լինեն. Չորս արծաթ խարիսխների վրա: Եվ վարագույրը ճարմանդների տակից կախես, և այնտեղ վարագույրի ներսի կողմը տանես վկայության տապանակը. և վարագույրը ձեզ համար բաժանե սրբությունի և  սրբությանց սրբությունի մեջտեղը: Եվ քավությունը վկայության տապանակի վրա՝ սրբությանց սրբությունում դնես: Եվ վարագույրի դրսի կողմում սեղանը, և սեղանի դիմացը խորանի հարավային կողմում աշտանակը դնես, և սեղանը հյուսիսային կողմում դնես: Եվ վրանի դռան համար, մի սրահակ շինես կապուտակից և ծիրանեգույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քաթանից՝ նկարագործ: Եվ դռան սրահակի համար Սատիմի փայտից հինգ սյուն շինես, և նրանց ոսկով պատես, նրանց բևեռները ոսկի լինեն. և նրանց համար հինգ պղնձի խարիսխ ձուլես»:
 
 

Սրբարան

 
ՍրբարանԵս կցանկանայի խորհրդածել այն մասին, թե ինչ հոգևոր խորհուրդ է քողարկված սրբարանի սյուներում և նրա վարագույրի գույներում: Խորանը, որի մասին խոսում ենք 13,5 մ (45 ֆունտ) էր երկարությամբ, իսկ լայնությամբ 4,5 մ (15 ֆունտ), և այն բաժանված էր երկու մասի՝ սրբարան և Սրբության Սրբոց: Սրբարանում էր գտնվում աշտանակը, հացի ընծայի սեղանը և խունկի սեղանը, իսկ Սրբության Սրբոցում` հայտնության տապանակը և նրա կափարիչը: 
Սրբության և Սրբության Սրբոցից բաղկացած խորանը, ամեն կողմից շրջապատված էր Սատիմե (ակացիա) փայտի տախտակներով, որի լայնությունը 70 սմ (2,3 ֆունտ),  իսկ բարձրությունը՝ 4,5 մ (15 ֆունտ): Իսկ խորանի մուտքի մոտ տեղադրված էին սատիմի փայտից պատրաստված հինգ սյուներ, որոնք պատված էին ոսկով: Արտաքին սրահից խորան մտնելու համար պատրաստված էին վարագույրներ՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից:
Խորանի արտաքին սրահում տեղադրված էին վեց սյուներ, որից յուրաքանչյուրի բարձրությունը 2,25 մ (7,5 ֆունտ) էր: Սրահի արևելյան կողմի վարագույրները նույնպես պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Խորանի սրահ մտնել հնարավոր էր միայն  արտաքին սրահի մուտքից: Խորանի սրահում էր գտնվում ողջակիզության զոհասեղանը և ավազանը:
Անցնելով զոհասեղանի և ավազանի կողքից, մարդը հայտնվում էր խորանի մուտքի մոտ, որի բարձրությունն էր 4,5 մ (15 ֆունտ): Մուտքի մոտ տեղադրված էին պղնձե խարիսխներով հինգ սյուներ: Ինքնին խորանի մուտքի վարագույրներն, ինչպես նաև սրահի մուտքի վարագույրները, պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից և կախված էր ոսկե կեռիկների վրա, որոնք ամրացված էին հինգ սյուների գագաթներին: Վարագույրները բաժանում էին խորանի ներքին մասը նրա արտաքին մասից:
 

Առաջինը, ինչ մենք պետք է ուսումնասիրենք, դա խորանի մուտքի սյուներն են

Խորանի մուտքի հինգ սյուները ունեին 4,5 մ (15 ֆունտ) բարձրություն: Այդ սյուների վրա կախված էր կապուտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից գործված վարագույրները: 
Ամենից առաջ, ցանկալի է մեր ուշադրությունը դարձնենք այն փաստին, որ խորանի մուտքի հինգ սյուներն ունեին 4,5 մ (15 ֆունտ) բարձրություն: Ի՞նչ է նշանակում սյուների այսպիսի բարձրությունը: Այն նշանակում է, որ Աստված Ինքը վճարեց զոհաբերության մեծ գին, որպեսզի լվա մեր մեղքերը և մեզ դարձնի Իր զավակները: Քանի որ մենք մեր էությամբ անկատար և թույլ ենք, ուստի շատ մեղքեր ենք գործում: Լինելով մեղավորներից ամենավատը, ով չի կարող չմեղանչել, մենք ունենք բազմաթիվ արատներ և բազմաթիվ հանցանքներ: Խորանի մուտքի սյուները ցույց են տալիս մեզ, որ մեզ մեր արատներից և աշխարհի մեղքերից ազատելու համար  Աստված Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին  զոհեց, տվեց որպես մեր մեղքերի փոխհատուցում և դրանով իսկապես ազատեց մեզ աշխարհի մեղքերից: 
Այլ բառերով ասած, մեր արատների և մեղքերի համար, որոնք մենք գործում ենք այս աշխարհում, Հիսուս Քրիստոսը տվեց Իր սեփական մարմինը որպես զոհ Աստծո առջև և ամբողջությամբ վճարեց աշխարհի մեղքերի համար, դրանով մեզ պարգևելով փրկություն: Եթե մարդը հանցանք էր գործում և անկանխամտածված մեղանչում էր Տիրոջ դեմ, ապա նա պետք է որպես զոհ մատուցեր երինջ և դրան ավելացներ հինգերորդ մասը և տար քահանային (Ղեվտացիս 5:15-16): Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսն իրեն տվեց որպես զոհ, որպեսզի փրկի մեզ՝ ձեզ և ինձ, մեր մեղքերից և դրանով ավելի քան բավական վճարեց մեր մեղքերի համար: Մեր Տերն եկավ այս երկիր, որպեսզի լվացնի մեր մեղքերը և Իրեն տվեց որպես զոհ մեր հանցանքների համար:
Հին կտակարանային զոհաբերությունները, այնպիսիք, ինչպիսին են ողջակիզության զոհաբերությունը, մեղքի պատարագը և խաղաղության զոհը, մատուցվում էին նրա համար, որ մարդիկ, ովքեր մեղանչել էին, կարողանային ազատվել իրենց մեղքերից՝ զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելու ճանապարհով և դրանով փոխանցեին իրենց հանցանքներն այդ զոհին: Բոլոր զոհաբերության տեսակներից մեղքի պատարագը մատուցվում էր նրա համար, որպեսզի ոչնչացվեր ինչ-որ մեկի հանցանքները: Այն մատուցվում էր այն դեպքում, երբ որևէ մի մարդ անզգուշությամբ վնաս էր հասցնում ինչ-որ մեկին: Դա արվում էր նրա համար, որպեսզի փոխհատուցվեր հասցված վնասը և վերականգնվեր այդ մարդկանց միջև եղած փոխհարաբերությունը: Մեղքի պատարագն իր մեջ էր ներառում վնասի ամբողջական փոխհատուցումը, գումարած դրան փոխհատուցման գումարի 20 տոկոսը, ներառյալ տուգանքը: Սա մեղքի պատարագի մատուցման հիմնական պահանջներն էին: Տվյալ զոհը մատուցվում էր կոնկրետ անձի համար, փրկագնելու նրա հանցանքը այն դեպքում, երբ նա ուրիշին վնաս էր հասցրել (Ղեվտացիս 5:14-6:7): 
Արդյո՞ք մենք այդքան հեռու ենք մեղքից: Մի՞թե մենք մեղք չենք գործում մեր կյանքի ողջ ընթացքում: Մենք չենք կարող չմեղանչել, որովհետև մենք հանդիսանում ենք Ադամի սերունդը: Մենք գիտենք, թե մեզանում որքան մեղք կա և գիտենք, որ մենք ապրում ենք անընդհատ հանցանքներ գործելով: Որքա՞ն չարություն ենք մենք գործել ուրիշների և Աստծո հանդեպ: Միայն այն փաստը, որ մենք շատ դանդաղկոտ և անկարող ենք խոստովանել մեր անվայել արարքները որպես մեղքեր,  հանգեցնում է նրան, որ մենք ժամանակի ընթացքում մոռանում ենք  դրանց մասին: Բայց դուք և ես չենք կարող Աստծո առջև չխոստովանել, որ այդքան պիղծ արարքներ ենք գործել ուրիշների և Աստծո  նկատմամբ, մենք չենք կարող չխոստովանել, որ Աստծո առջև մենք ընդամենը մեղավորներ ենք: 
Նրա համար, որպեսզի մեղավորներին, ինչպիսին մենք ենք, ազատագրի բոլոր մեղքերից, Աստված կամեցավ ուղարկել Հիսուս Քրիստոսին որպես հանցանքի զոհ: Նա մեզ մատուցեց փրկության պարգևը, այնպես անելով, որ Հիսուս Քրիստոսը մատուցվեց որպես մեղքի պատարագ և կրեց մեր մեղքերի պատիժը: Եթե Հայր Աստված ուղարկեց Իր Որդուն այս երկիր և այնպես արեց, որ Հիսուսը մկրտվեց և խաչվեց, և այդ ամենը նրա համար, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից և մեզ Իր զավակները դարձնի, ապա մենք ինչպե՞ս կարող ենք մեզ համեմատել այդ թանկագին զոհի հետ: Մեղավորներիս փրկելու համար Տերը զոհաբերվեց, որպեսզի ամբողջությամբ վճարի մեղքի համար և դրանով մեզ փրկեց աշխարհի մեղքերից: Ի՞նչ է սա, եթե ոչ Աստծո հրաշալի ողորմությունը: Որքա՞ն խորը, լայն և բարձր է Աստծո սերը: Հենց այն փաստը, որ խորանի մուտքի սյուների բարձրությունը 4,5 մ (15 ֆունտ) է, մեզ ասում է Աստծո սիրո մասին, որը մեզ նվիրվեց Հիսուս Քրիստոսի միջոցով: 
Որպեսզի մեղքի պատժից փրկի այսպիսի անարժան արարծներին, ինչպիսին մենք ենք, մեր Տերը փրկեց մեզ՝ զոհելով Ինքն Իրեն, և ես շնորհակալ եմ Նրանից այս ճշմարտության համար: Եթե մեր մեղքերի պատճառով մենք չենք կարող խուսափել դժոխքի պատժից, և եթե հանուն մեզ մեր Տերը տվեց Իր սեփական մարմինը, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից, ապա ինչպե՞ս շնորհակալ չլինենք Նրանից: Մենք Նրան ենք բարձրացնում մեր գոհունակությունը: Մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ Հիսուսն Իր թանկագին մարմնի վրա վերցրեց մեր մեղքերը, դրանց համար վճարեց Իր Խաչի արյունով և դրանով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից: Դրա համար մեզ միայն մնում է հավատքով շնորհակալություն հայտնել Տիրոջը այս բարի լուրի համար: Ահա, թե ինչպիսին է փրկության նշանակության խորությունը, որը կայանում է խորանի մուտքի սյուներում: 
Խորանի մուտքի սյուներից յուրաքանչյուրը 4,5 մ էր: «5» թիվը Աստվածաշնչում ենթադրում է «Աստծո շնորհքը»: Հետևաբար, այն փաստը, որ սյուները հինգն էին, խորհրդանշում է փրկության պարգևը, որը մեզ էր նվիրվել Աստծո կողմից: Սիրելով մեզ և մեզ հագցնելով Նրա փրկության սերը՝ Աստված այնպես արեց, որպեսզի մենք ունենայինք ամեն անհրաժեշտ բաները, որպեսզի դառնայինք Նրա սեփական ժողովուրդը: Աստվածաշնչում ոսկու տակ ենթադրվում է Աստծո նկատմամբ եղած հավատքը, ով փրկեց մեզ Իր կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերով և ոստայնագործ քաթանով: Այլ բառերով ասած, խոսելով ոսկու մասին, Աստվածաշունչը խոսում է ճշմարտության մասին եղած «ի սրտե» հավատքի մասին, որ Աստված եկավ այս աշխարհ, մկրտվեց և Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ դարձրեց կատարյալ արդարներ: Ահա, թե ինչու էր սրբարանի սյուներն ամբողջությամբ պատված ոսկով:
Այն փաստը, որ խորանի սրահի սյուների խարիսխները պատրաստված էին բրոնզից, ասում են մեզ այն մասին, որ Տերը, դատապարտված լինելով մեր փոխարեն, դժոխքի արժանի մեղավորներիս փրկեց Իր մկրտությամբ և Խաչի արյունով: Ունենալով այսքան արատներ՝ մենք անպիտան արարծներ էինք, ովքեր արժանի էին մահվան, բայց որպեսզի մեզ Իր ժողովուրդը դարձնի, կատարյալ և սուրբ Աստված,  զոհեց Ինքն Իրեն, ով ավելի արժեքավոր էր, քան՝ մենք, և դրանով մեզ դարձրեց  Հայր Աստծո զավակները: Ահա, թե ինչու է ոսկու տակ ենթադրվում հավատքն այս ճշմարտության նկատմամբ: Ահա, թե ինչպես պետք է հասկանանք բրդի գույները, որից գործված էին խորանի սրահի մուտքի վարագույրները և բացի մնացած բաներից, պետք է խորհրդածենք այս մասին, շնորհակալություն հայտնենք դրա համար մեր Տիրոջը և այս ամենին հավատանք մեր ամբողջ սրտով:
 

Խորանի սյուների պղնձե խարիսխները

Խորանում միայն մուտքի սյուների խարիսխներն են պատրաստված պղնձից: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ, այս երկրի վրա շատ մեղքեր ենք գործել իրար և Աստծո նկատմամբ, և որ մենք չենք կարող խուսափել դրանց պատժից: Ճշմարտությունը, որը պահված է այս պղնձե խարիսխներում, մեզ ուղղորդում է ողջակիզության զոհասեղանի մտքին: Առաջինը, ինչ տեսնում էին մեղավորները մտնելով խորանի սրահ, դա ողջակիզության զոհասեղանն էր, որի վրա այրվում էին մատուցված զոհերը: 
Տվյալ պարագայում,  «զոհասեղան» նշանակում է «համբարձում»: Զոհասեղանը ենթադրում է ոչ այլ ինչ, քան՝ ճշմարտություն, որն ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց և այնուհետև զոհաբերվեց Խաչին՝ մեր բոլորի փոխարեն: Զոհասեղանը այն վայրն էր, որտեղ զոհաբերության կենդանին, որի վրա ձեռք դնելով փոխանցվում էր մարդկանց մեղքերը, որպես այդ մեղքերի պատիժ, զոհաբերվում էր մահվան: Քահանաները զոհաբերության կենդանիների արյունը ցողում էին զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ ավելացածը հեղում էին գետնին՝ զոհասեղանի տակ, իսկ միսը արյում զոհասեղանի վրա: Զոհասեղանը մահվան վայրն էր, որտեղ մահվան էր մատնվում զոհաբերության կենդանին, որի վրա մարդիկ ձեռք էին դրել: 
Ողջակիզության զոհասեղանը գտնվում էր խորանի սրահի մուտքի և հենց խորանի միջև: Դրա համար, եթե որևէ մեկը ցանկանում էր մտնել խորան, ապա նա պետք է անցներ զոհասեղանի կողքով: Հետևաբար, առանց զոհասեղանի կողքից անցնելու, հնարավոր չէր հայտնվել խորանի մեջ: Ինքնին տրամաբանական է, որ ողջակիզության զոհասեղանը հանդիսանում էր Հիսուս Քրիստոսի մկրտության և Խաչի խորհրդապատկերը: Իսկ մեր Տիրոջ մկրտությունն ու Խաչը ներում են մեղավորների անօրենությունները, ովքեր ներկայանում են Աստծո առջև: 
Այս կերպ, ոչ մի մեղավոր երբևէ չի կարող կանգնել Աստծո առջև՝ չբերելով Նրան իր մեղքերը, կանգ չառնելով ողջակիզության զոհասեղանի մոտ և չհիշելով այն մասին, որ մատուցված զոհերը փրկեցին իրեն մեղքերից՝ վերցնելով այդ հանցանքներն իրենց վրա ձեռք դնելու միջոցով և արյունը հեղելով: Այս հավատքը հանդիսանում է միակ ճանապարհը, որով կարելի է գալ Աստծո մոտ և միևնույն ժամանակ այն մեզ առաջնորդում է մեղքերի ներման շնորհքին և դրանց դատապարտությունից ազատվելուն, այսինքն՝ այդ մեղքերի պատճառով մեզ հասանելիք մահից: 
Երբ Իսրայելի ժողովուրդը մեղքերի քավության համար զոհ էր մատուցում, ամենից առաջ, նրանք ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին՝ փոխանցում էին նրան իրենց մեղքերը, այնուհետև սպանում կենդանուն և նրա արյունը բաց թողնելով ցողում էին ողջակիզության զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացածը թափում էին գետնին՝ զոհասեղանի տակ: Զոհասեղանը կանգնած էր գետնի վրա, որը տվյալ պարագայում խորհրդանշում է մարդկանց: Այսպիսով, սա մեզ ասում է այն մասին, որ մեղավորները ստացել են մեղքերի ներում՝ սրտով հավատալով, որ զոհը իր վրա է վերցրել իրենց մեղքերը և վախճանվել է իրենց փոխարեն, և այս ամենը կատարվել է փրկության օրենքի ամբողջական համապատասխանության: Զոհասեղանի եղջյուրները մեզ ասում են մեղքերի մասին, որոնք հոգևորապես նկարագրված են Դատավորաց գրքում: 
Հին Կտակարանի ժամանակ մեղավորները կարող էին ստանալ մեղքերի թողություն՝ հավատալով, որ ձեռք դնելով զոհաբերվող կենդանու գլխին, նրանք դրանով փոխանցում էին կենդանուն իրենց մեղքերը, և հետո այդ մեղքերի քավության համար սպանում էին կենդանուն և ողջակիզության զոհասեղանի վրա այրում: Եթե չլիներ ձեռք դնելը, զոհի մահը և նրան կրակով այրելը, որը հնարավորին էր դարձնում մարդկանց մեղքերի քավությունը, ապա մեղավորների համար ամբողջովին փակ կլիներ Աստծո մոտ տանող ճանապարհը, և նրանք չէին կարողանա Սուրբ Աստծո առջև քայլել: Կարճ ասած, չկա այլ ճշմարտություն, քան զոհաբերությունն է, որը թույլ տվեց մարդկանց քայլել Աստծո առջև: 
Դրա նման, առանց Հիսուս Քրիստոսի մկրտության,  Նրա մահվան և Նրա քավության զոհի նկատմամբ մեր հավատքի, մենք չունենք հնարավորություն ստանալու մեղքերի ներում և քայլելու Աստծո առջև: Եթե նույնիսկ Իսրայելացիները բերեին քահանաների մոտ ամենագեղեցիկ, ամենակատարյալ, առանց արատի գառնուկների, դա ոչնչի չէր հանգեցնի, եթե նրանք դա չանեին ձեռք դնելու միջոցով, փոխանցելով իրենց մեղքերը և հեղելով կենդանու արյունը և նրան սպանելով: 
Երբ խոսքը գնում է մեր հավատքի մասին, պարզվում է, որ եթե մենք չենք հավատում, որ Հիսուս Քրիստոսի մկրտությունը, որը Տերը ընդունեց Հովհաննեսից և Նրա անգին արյունը, որը հեղվեց Խաչի վրա, ոչնչացրել են մեր բոլոր մեղքերը, ապա մենք չենք կարող ասել, որ մենք ստացել ենք մեր մեղքերի ամբողջական ներում: Հիսուսի ընդունած մկրտությունը և Նրա մահը հաստատորեն կանգնած են մեղավորի և Հայր Աստծո միջև և դրանք դարձել են միջնորդության մասնիկներ, որոնք փրկում են մեղավորներին իրենց մեղքերից:
Ողջակիզության զոհասեղանը հանդիսանում է մոդել, որը պարունակում է փրկության ծրագիրը, որը Ինքը՝ Ամենակարող Աստված, ծրագրել է երկնքում և իրագործել Հիսուս Քրիստոսի միջոցով: Մովսեսը կառուցեց խորանը՝ համաձայն փրկության ծրագրի և օրինակի, որը Տերը նրան ցույց տվեց Սինա լեռան վրա: Եթե մենք վերլուծենք այն, ինչ ասվում է Աստվածաշնչում, ապա կտեսնենք, որ Աստված բազմակի անգամներ տվել է ցուցումներ խորանի կառուցվածքի վերաբերյալ: Ելից 25:40. «Եվ նայիր, որ սարում քեզ ցույց տված օրինակի պես շինես»:
Մարդիկ խաչ պատրաստեցին և նրա վրա գամեցին Հիսուս Քրիստոսին, բայց բացի դրանից, նրանք այլևս ոչինչ չկարողացան անել: Նրանք կապկպեցին Նրա ձեռքերը և քարշ տվեցին Նրան Գողգոթա: Նրանք խաչեցին Նրան՝ չիմանալով, թե ինչ են անում Աստծո առջև: Մեղավորներն այդքան հեռու գնացին, որովհետև այդ ամենը պետք է կատարվեր՝ նախախնամության ամբողջական համապատասխանության, որն Աստված ծրագրել էր դրանից շատ առաջ: Հիսուս Քրիստոսը Իր մկրտությամբ և Խաչի արյունով մեկընդմիշտ փրկեց բոլոր մեղավորներին՝ ընդունելով մկրտությունը Հովհաննես Մկրտչից և դրանով վերցնելով աշխարհի մեղքերն Իր վրա՝ մեկընդմիշտ լվաց դրանք և թափեց Իր արյունը: 
Այդ կերպ, դեռևս նախքան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչի վրա մահանալը, Նրա մկրտությունը, որը Նա ընդունեց Հովհաննեսից, դարձավ ամենակարևոր իրադարձությունը, որն անհրաժեշտ է մեր փրկության համար: Այն, որ Հիսուս Քրիստոսը կրեց մեր մեղքերն Իր վրա և դատապարտվեց դրանց համար, նախասահմանված էր Աստծո կողմից դեռևս աշխարհի արարումից առաջ: Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլխում ասում է Նիկոդեմոսին, որ դա ջրի և Հոգու ավետարանն է: Այսպիսով, Հիսուսի մկրտությունը և Խաչը հանդիսանում են Աստծո նախասահմանությունը՝ նախօրոք ծրագրված և իրագործված Հիսուս Քրիստոսի կողմից: 
Հիսուսն ասեց. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննու 3:16): Իսկ Պետրոսն այսպես ասեց Հիսուսի մկրտության մասին. «Որի օրինակն այսինքն մկրտությունը… ապրեցնում է…» (1Պետրոս 3:21): Դրա մասին նաև գրված է Գործք Առաքելոցում. «Նրան, որ Աստծո սահմանած խորհրդով և կանխագիտությունով մատնված էր, առաք անօրենների ձեռով փայտի վրա բևեռած, սպանեցիք» (Գործք Առաքելոց 2:23):
Մկրտությունը, որը Հիսուսն ընդունեց Հովհաննեսից և արյունը Խաչի վրա, այս ամենը կատարվեց Ամենակարող Աստծո կանխագիտության համապատասխան: Այդպիսով, ոչ մի մարդ չի կարող մտնել Երկնային Թագավորություն՝ չընդունելով այս ճշմարտությունն իր սրտի մեջ, և մենք պետք է գիտակցենք, որ Աստված մեզանից պահանջում է հավատք, որը պետք է ունենանք: Ոչ մի մարդ չի կարող փրկվել, առանց ջրի և Հոգու ավետարանի հավատքի: Եվ եթե Հիսուսն Իր սեփական կամքով չմկրտվեր Հովհաննեսից և չմատնվեր մեղավորների ձեռքը և Խաչի վրա չթափեր արյուն, մեղավորները երբեք չէին կարողանա խաչել Նրան: Դա մարդիկ չէին, որ ստիպեցին Հիսուսին Գողգոթա բարձրանալ, դա Նա էր և Նրա կամքով, որ Նա ընդունեց մկրտությունը, վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա, թափեց Իր արյունը Խաչին և դրանով փրկեց մեղավորներին Իրենց մեղքերից: 
Եսայիա 53:7. «Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց Իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացեց»: Այսպիսով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի  մկրտությունը  և Խաչի մահը, կատարելապես իրականացան ըստ Նրա կամքի և շնորհիվ  դրանց, Նա մեկընդմիշտ փրկեց նրանց, ովքեր հավատում են Իր մկրտությանը և Խաչի արյանը: Տիրոջ այս գործերի մասին ասված է Եբրայեցիների ուղերձում. «Ապա թե ոչ պետք էր, որ աշխարհքի սկզբից հետո շատ անգամ չարչարվեր, բայց հիմա ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեցավ, որ մեղքը դեն գցե Իր պատարագով» (Եբրայեցիս 9:26):
Շնորհիվ ողջակիզության զոհասեղանի, որն հանդիսանում է Քրիստոսի մկրտության և Նրա Խաչի վրա մահանալու խորհրդապատկերը, մենք իսկապես կարող ենք վկայել Երկնային Թագավորության փրկության հոգևոր պարգևի մասին: Զոհաբերության կենդանու մահը զոհասեղանին, ենթադրում է ոչ այլ ինչ, քան՝ Հիսուսի մկրտությունն ու մահը, որոնք անհրաժեշտ էին մարդկանց մեղքերի ներման համար: Հին Կտակարանի ժամանակ մեղավորները քավում էին իրենց մեղքերը նրանով, որ ձեռք դնելով զոհաբերության կենդանու վրա՝ փոխանցում էին նրան իրենց մեղքերը, իսկ կենդանին մահանում էր նրանց փոխարեն: Սրա նման Նոր Կտակարանում Աստծո Որդին, նախքան Գողգոթայում անօրենների ձեռքով մահանալը, մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը  և այդ պատճառով խաչվեց, թափեց Իր արյունը և մահացավ: 
Այս կերպ, Աստված ի սկզբանե նախասահմանեց Հիսուսին ընդունելու ձեռք դնելը և Խաչի վրա գամվելն ու մահանալը: Եվ այս ամենը նրա համար, որպեսզի Իր Որդուն սպանող հանցագործներին հաշտեցնի Նրա հետ: Աստված մտածեց փրկության օրենքը, որը կայանում էր ձեռնադրության և մահվան մեջ և այդ օրենքի համաձայն, Նա թույլ տվեց Իսրայելի ժողովրդին՝ Իրեն զոհ մատուցելու միջոցով, ստանալ մեղքերի ներում: 
Այլ բառերով ասած, Աստված՝ Ինքը, դարձավ խաղաղության զոհ հենց  նրա համար, որպեսզի փրկի մեղավորներին: Որքան անչափելի խորը, իմաստուն և արդար է Աստծո փրկությունը: Նրա իմաստությունն ու ճշմարտությունը անհնարին սքանչելի է և պարզապես անհասկանալի է մեզ համար: Ո՞վ է համարձակվում հասկանալ Նրա փրկության նախասահմանությունը, որը կայանում է ձեռնադրության և արյուն թափելու մեջ և բացահայտվում է ողջակիզության զոհասեղանում: Պողոսի նման, այն ինչ մնում է մեզ անել, դա միայն հիանալն է «Ով Աստծո մեծության և իմաստության և գիտության խորություն, ինչպես անքննելի են Նրա դատաստանները և անհասկանալի են նրա ճանապարհները» (Հռոմեացիս 11:33):  Ջրի և արյան և Հոգու ավետարանը հանդիսանում է միակ ճշմարիտ ավետարանը, որի շնորհիվ Աստված ամբողջապես փրկեց մարդկանց:
 

Ողջակիզության զոհասեղանի եղջյուրները
 
Ողջակեզի զոհասեղան
 
Ողջակիզության զոհասեղանի չորս անկյուններում, որը գտնվում է խորանի սրահում, ամրացված էին պղնձե եղջյուրներ: Աստվածաշնչում այդ եղջյուրները խորհրդանշում են մեղքի դատապարտությունը (Երեմիա 17:1, Հայտնություն 20:11-15): Սա մեզ ասում է այն մասին, որ Խաչի ավետարանը հիմնված է մկրտության վրա, որն ընդունեց Հիսուսը: Ահա, թե ինչու Պողոս առաքյալն ասեց. «Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողի…» (Հռոմեացիս 1:16): Իսկ Կորնթացիների առաջին ուղերձի 1:18-ում ասում է. «Որովհետև Խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է»:
Ողջակիզության զոհասեղանի եղջյուրները հստակ ասում են մեզ, որ արդար դատապարտությունը և Աստծո փրկությունը ամբողջությամբ կատարվեցին՝ շնորհիվ Նրա մկրտության, Խաչի մահվան և Հարության:
 

Երկու ձողերը, որոնք անցկացված են ողջակիզության զոհասեղանի օղակների մեջ

Ողջ պարագաները Խորանում, որ տեղակայված էր անապատում, տեղաշարժվող էին: Դա պայմանավորված էր Իսրայելի ժողովրդի թափառական կյանքով: Նա ստիպված էր թափառել անապատում այնքան ժամանակ, մինչև չկայաներ Քանանի երկրում: Եվ այդպիսի թափառական կյանքի պատճառով, Աստված պատվիրեց իսրայելացիներին պատրաստել երկու ձող, որոնք անցկացվում էին ողջակիզության զոհասեղանի օղակների մեջ և ծառայում էին նրա համար, որպեսզի քահանաները կարողանային կրել ողջակիզության զոհասեղանը, երբ Աստված պատվիրում էր Իսրայելին առաջ շարժվել: 
Ելից 27:6-7. «Եվ սեղանի համար ձողեր շինես, ձողերը Սատիմի փայտից. և նրանց պղնձով պատես: Եվ նրա ձողերը օղակների մեջ պիտի անցկացվեն, և ձողերը սեղանի երկու կողքերին լինեն, նրան վեր առնելու համար»: Քանի որ երկու ձողերը անցկացված էին ողջակիզության զոհասեղանի երկու կողքերի չորս օղակների միջով, ապա ղևտացիները կարող էին այն իրենց ուսերի վրա առնել և տանել, և դա այն ժամանակ, երբ Իսրայելի ժողովուրդը նորից ճամփա էր ընկնում: Ողջակիզության զոհասեղանը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունն ու Խաչը: Այսպիսով, երբ ղևտացիները երկու ձողերի օգնությամբ բարձրացնում էին ողջակիզության զոհասեղանն ու անապատ տանում, նշանակում է Խաչի և մկրտության ավետարանը Աստծո ծառաների կողմից հռչակվում էր ողջ անապատով մեկ:
Կա ևս մի պահ, որը մենք պետք է նայենք, նախքան առաջ կշաժվենք: Դա այն փաստն է, որ ձողերը երկուսն էին, և դրանք թույլ էին տալիս հրեաներին տեղափոխել ողջակիզության զոհասեղանը: Դա ասում է այն մասին, որ ջրի և Հոգու ավետարանը նույնպես բաղկացած է երկու մասերից: Մի մասը հանդիսանում է մկրտությունը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից, իսկ երկրորդ մասը, դա պատիժն էր, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսը կրեց Խաչի վրա: Երբ այս երկու մասերը միացած են իրար, ապա մեղքերի ներման փրկությունը հանդիսանում է ավարտված: Ողջակիզության զոհասեղանը երկու ձող ուներ: Այլ բառերով ասած, այն ուներ երկու բռնակներ: Մի ձողը բավական չէր, քանի որ մի ձողի օգնությամբ տեղափոխել զոհասեղանը հնարավոր չէր՝ հավասարկշռության խախտվելու պատճառով: 
Դրա նման, ջրի և Հոգու ավետարանը նույնպես բաղկացած է երկու մասերից: Դա մկրտությունն է, որը Հիսուսն ընդունեց Հովհաննեսից, և Նրա Խաչի արյունը: Այլ բառերով ասած, Հիսուսի մկրտությունն ու Խաչի վրա մահը հանդիսանում են միմյանց լրացնող բաղկացուցիչներ, որոնք միասին ներկայացնում են արդար ճշմարտությունը: Հիսուսի մկրտությունն ու արյունը հանդիսանում են մեղավորների մեղքերի՝ արդարորեն կատարված փրկությունը: Եթե մարդիկ չգիտեն այս երկուսից մեկի մասին (Հիսուսի մկրտությունն ու Խաչի մահը), ապա դա նշանակում է, որ նրանք չգիտեն նաև երկրորդի մասին: Առանց Հիսուսի մկրտության և Նրա արյան, չի կարող լինել փրկություն մեղքերից: 
Իհարկե, Տիրոջ հարությունն անսովոր կարևորություն ունի: Եթե չլիներ Հիսուսի հարությունը, ապա Նրա մահը զուր կլիներ և արդյունքում ոչինչ չէր տա: Եթե մենք պետք է հավատայինք միայն Քրիստոսի մահվանը, ապա Նա չէր կարողանա ոչ մի մարդու փրկել, նույնիսկ Ինքն Իրեն: Սակայն Քրիստոսը լինելով մկրտված՝ Խաչի վրա թափեց արյուն և հաղթահարեց մահը, որպեսզի նորից կենդանանա և դառնա ճշմարիտ Փրկիչ նրանց համար, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին և ձգտում են դեպի Աստված: Եվ բացի դրանից, Նա դարձավ նրանց փրկության հավիտյանս կենդանի Տերը և Բարեխոսը:
Քարոզել միայն Հիսուսի մահվան մասին՝ չխոսելով Նրա հարության մասին, նշանակում է մերժել իրական փաստերը և պարզապես խաբել մարդկանց: Եթե չլիներ Քրիստոսի հարությունը, ապա Նրա Խաչը կնշանակեր Աստծո ծրագրերի ձախողումը: Եվ բացի այդ, Հիսուսը կվերածվեր հասարակ մի հանցագործի: Ավելին, առանց Քրիստոսի հարության, Աստված կդառնար խաբեբա՝ Աստվածաշնչի Խոսքերը խեղաթյուրելու պատճառով: Դրա համար, Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ ճշմարիտ Փրկիչ նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: 
Ավետարանը, որն իր մեջ չի ներառում Հիսուսի մկրտության բարի լուրը, և որին հետևում են բազմաթիվ ժամանակակից քրիստոնյաներ, համարվում է Աստծո նկատմամբ դավաճանություն, մոլորեցնում է մարդկանց և տանում դեպի դժոխք: Եվ հավատալ այդպիսի ավետարանին, նշանակում է արհամարհել և մերժել Աստծո անանցողիկ Խոսքը: Այն կեղծ մարգարեները, ովքեր քարոզում են միայն Հիսուսի Խաչի մասին, քրիստոնեական հավատքը վերածում են բազմաթիվ համաշխարհային կրոններից մեկը: Դրա համար, ավետարանը, որը նրանք քարոզում են, ոչ մի ընդհանուր բան չունի ջրի և Հոգու ավետարանի հետ:
Քրիստոնական հավատքը հանդիսանում է միակ կրոնը, որը հավատում է մեկ Աստծո և կենդանի Քրիստոսին: Բայց, չնայած այն բանին, որ քրիստոնեությունը համարվում է մյուս համաշխարհային կրոններից բարձր և հռչակում է իրեն որպես ճշմարիտ կրոն, եթե շեշտադրում է իր մոնոթեիկ ուսմունքը, միևնույն ժամանակ բաց թողնելով ջրի և Հոգու ավետարանի հավատքը, ապա այդ հավատքը չի հանդիսանում սիրո և ճշմարտության հավատք, այլ՝ ընդամենը հավատք, որը հիմնված է հպարտության վրա:
 

Ողջակիզության զոհասեղանի գտնվելու վայրը

Եվս մեկ անգամ, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչ տեղ էր գրավում խորանի սրահում ողջակիզության զոհասեղանը: Խորանի բոլոր առարկաներից, ողջակիզության զոհասեղանը ամենամեծն էր: Բացի այդ, հենց նրա հետ էին առաջին հերթին բախվում քահանաները, երբ պատրաստվում էին մտնել սրբարան ծառայություն մատուցելու համար: Ողջակիզության զոհասեղանը հանդիսանում է Աստծո նկատմամբ մեր հավատքի ելային կետը և Նա պահանջում է մարդկանցից հետևել Նրա ուսմունքին, որպեսզի կարողանանք Նրան մոտենալ: Այլ բառերով ասած, ողջակիզության զոհասեղանը ցուցադրում է ճշմարտություն, որը հռչակում է, որ իրենց մեղքի խնդիրները լուծելու համար մարդիկ ավելի շուտ պետք է դառնան հավատացյալներ, քան թե անհավատներ, քանի որ անհավատությունը Հիսուսի մկրտության նկատմամբ, որը Նա ընդունեց Հովհաննեսից և Խաչի նկատմամբ անհավատությունը, ոչ ոքի թույլ չեն տալիս ներկայանալ կենդանի Աստծո առջև:
Հենց Աստծո Որդու մկրտությանն ու մահվանը հավատալով է, որ մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից: Մենք ստացանք փրկություն և նոր կյանք՝ հավատալով Աստծո որդու մկրտությանը և արյանը: Քանի որ ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանը այդքան կարևոր է և կատարյալ, մենք պետք է շարունակ խորհրդածենք նրա մասին մեր սրտերում: Մենք պետք է խոստովանենք այդ ավետարանը և հավատանք նրան: Ամբողջ սրտով մենք պետք է հավատանք, որ մենք չէինք կարող չհայտնվել դժոխքում, և որ Տերը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և Խաչի վրա արյուն թափելով՝ կրեց դրանց պատիժը:
Ողջակիզության զոհասեղանի հետ միաժամանակ խորանի սրահի մուտքի մոտ գտնվող սյուների պղնձե խարիսխները մեզ ասում են այն փաստն ընդունելու անհրաժեշտության մասին, որ մենք, բոլորս շնորհիվ մեր թերությունների, արժանի էինք նետվելու դժոխքի մեջ: Եվ համաձայն Աստծո դատաստանի, որն ասում է, որ «մեղքի վարձքը մահ է», մեզ համար պարզ է, որ մեր մեղքերը դատապարտում են մեզ՝ հայտնվելու դժոխքում: 
Եվ որպեսզի բոլոր մեղքերի դատապարտությունից փրկի այնպիսի ողորմելի արարածներին, ինչպիսին մենք ենք, որ արժանի էինք դժոխքին, մեր Տերը մարդկային մարմնով եկավ այս երկիր, ընդունեց մկրտությունը, վերցրեց մարդկության բոլոր մեղքերն Իր վրա, կրեց դրանք Խաչին և թափեց Իր արյունը, կրեց պատիժ և դրանով ամբողջությամբ ազատեց մեզ մեր մեղքերից և դրանց դատապարտությունից: Միայն նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, կարող են հաճախել Աստծո եկեղեցին և կարող են դառնալ Նրա ժողովուրդը: Խորանի մուտքի վարագույրներն ու սյուները մեզ ասում են այն մասին, որ միայն նրանք, ովքեր ունեն այսպիսի հավատք, կարող են դառնալ Աստծո ժողովուրդ և մտնել Երկնային Թագավորություն:
 
 

Մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որը հայտնվեց մեզ խորանի սրահի մուտքի վարագույրի չորս գույներում

 
Սրահի դուռը
 
Դուք հավատո՞ւմ եք նրան, որ Տերը փրկեց մեզ Իր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի գործերի միջոցով: Ծիրանագույն բուրդը նշանակում է, որ Հիսուսն՝ Ինքը Աստված է: Կապուտակ բուրդը նշանակում է, որ Հիսուսը, որ Աստվածն է, դարձավ մարդ և այս երկրի վրա ընդունելով մկրտությունը՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Իսկ կարմիր բուրդը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը և Իր անգին մարմինը տվեց որպես զոհ և գամվեց Խաչին: Մեզ համար, բացարձակապես կարևոր է հավատալ նրան, որ մկրտված և խաչված Հիսուսը հարություն է առել մեռելներից և դրանով ամբողջապես փրկել է մեզ: 
Միայն նրանք, ովքեր իսկապես հավատում են այս ճշմարտությանը, կարող են դառնալ Աստծո Եկեղեցու աշխատակիցները: Խորանի սրահի մուտքի մոտ գտնվող սյուները խորհրդանշում են Աստծո աշախատակիցներին: Նրանք մեզ ասում են այն մասին, որ միայն նրանք, ովքեր այսպես են հավատում, Աստծո ժողովուրդ են, և որ միայն նրանց է Աստված օգտագործում որպես Իր աշխատակիցների և սյուների: 
Սպիտակ գույնի ոստայնագործ քաթանը ասում է մեզ այն մասին, որ մարդիկ, ովքեր դարձել են Աստծո ժողովուրդ, այսինքն՝ արդարներ, որ իրենց սրտերում չունեն ոչ մի մեղք: Արդարներ են հանդիսանում նրանք, ովքեր հավատալով կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի ճշմարտությանը՝ ստացել են մեղքերի ներում: Մեր Տերը եկավ այս աշխարհ և Իր մկրտությամբ, որ ընդունեց Հովհաննեսից և Իր Խաչի արյունով, փրկեց բոլոր մեղավորներին: Այն պահից, ինչ Տերը փրկեց մեզ տալով Իր անգին կյանքը՝ մենք չենք կարող չհավատալ Նրան, ով եկավ ջրով և արյունով (1 Հովհաննու 5:6): 
Ծիրանագույն բուրդն ասում է այն փաստի մասին, որ Հիսուսը թագավորաց Թագավորն է: Այլ բառերով ասած, մենք պետք է հավատանք, որ Տերը փրկեց մեզ այդքան անպիտան և արատներով լի մարդկանց, նրանով, որ տվեց Իր անգին կյանքը և մեզ դարձրեց Աստծո ժողովուրդը: Այսօր, եթե մենք հավատում ենք այս ճշմարտությանը ամբողջ սրտով, շնորհիվ կատարյալ փրկության նկատմամբ ունեցած մեր հավատքին, մենք բոլորս կարող ենք դառնալ արդարներ, ովքեր չունեն մեղքեր: Մենք պետք է Աստծուն շնորհակալություն հայտնենք նրա համար, որ Նա մեզ մատուցեց հավատքի պարգևը և մենք բոլորս այսպիսով կարող ենք ունենալ այսպիսի հավատք: 
Իսկապես որ այս ճշմարտության նկատմամբ մեր հավատքի փաստը իրենից ներկայացնում է Աստծո պարգևը: Մեր մեղքերից ազատվելը նույնպես իրենից ներկայացնում է Աստծո պարգև: Եթե Տերը մեզ չփրկեր մեր մեղքերից՝ տալով Իր անգին կյանքը, ի՞նչ ավելի արժեքավոր բան կարող էինք մենք ունենալ:  Քանի որ Հիսուսը մկրտվեց և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ մատուցեց փրկության պարգևը, ապա նրանք, ովքեր հավատում են այս բարի լուրին, կարող են ստանալ փրկության պարգևը և կարող են դառնալ Աստծո ժողովուրդ: Եթե խոսքը գնում է փրկության մասին, ապա այստեղ չկա մեր ոչ մի արժանիքը: Մեզ ոչինչ չի մնում, քան պարզապես հավատալ Հիսուս Քրիստոսին, ով եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդով: Այս փրկությունը հանդիսանում է Աստծո պարգևը մեզ համար: 
Հիսուսի նկատմամբ հավատքը ամենից առաջ սկսվում է խորհրդածությամբ այն մասին, թե իսկապես մենք կարող ենք դժոխք ընկնել: Ինչո՞ւ: Որովհետև, երբ մենք խոստովանում ենք մեր մեղավոր էությունը, մենք չենք կարող հավատալ ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ Հիսուսը դարձավ այն զոհը, որը մատուցվեց մեր անձնական մեղքերի պատճառով: Այն, որ մենք կարող ենք փրկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեղանչում ենք, հնարավոր դարձավ շնորհիվ փրկության պարգևի, որը Տերը տվեց մեզ՝ զոհելով Իրեն մեր փոխարեն: Արդյո՞ք մենք փրկվեցինք միայն Նրան հավատալով: Կարող ենք արդյո՞ք մենք խոստովանել, որ մեր փրկությունը Աստծո պարգևն է, և ոչ թե մեր սեփական գործերի արդյունքը: Գիտակցել ենք արդյո՞ք մենք, որ մեզ բոլորիս հետևում էր հայտնվել դժոխքում, նախքան այն պահը, երբ մենք հավատացինք փրկության պարգևին, որն Աստված մատուցեց մեզ: Մեզ բոլորիս ևս մեկ անգամ հետևում է մտածել այս մասին:
 
 

Խորանը հանդիսանում Հիսուսի ճիշտ պատկերը


Ճշմարտությունը, որը բացահայտվում է խորանում, փակում է կեղծ մարգարեների բերանները: Երբ մենք բացում ենք խորանի մասին Խոսքը և նրա մասին խոսում ենք կեղծ մարգարեներին, ապա բացահայտվում է նրանց ողջ խաբեությունը:
Խորանի մուտքի բոլոր սյուները պատված էին ոսկով: Սա մեզ ասում է այն մասին, որ խորանում ոչ մի տեղ չէր երևում մարդու հետք: Այն ամենը, ինչ գտնվում էր խորանում, պատված էր ոսկով: Նրա մուտքի սյուները պատված էին ոսկով և այդ սյուների գագաթները նույնպես ոսկեպատ էր: Սակայն, սյուների խարիսխները պատրաստված էին պղնձով: Սա մեզ ասում է այն մասին, որ մեր մեղքերն ու արատները մեզ դժոխք են տանում: Մի՞թե այդպես չէ: Մի՞թե դա իրական փաստ չէ: Իսկապե՞ս դուք հավատում եք, որ դուք նույնպես ձեր մեղքերի և արատների պատճառով, որոնք դուք գործում եք ամեն օր, պետք է հայտնվեիք դժոխքում: Եվ որ դա պետք է դառնար Աստծո արդար պատիժը: Ընդունու՞մ եք դուք, այդ պատիժը: Դուք պետք է այն ընդունեք: Բանը նրանում է, որ պատիժը, դա պարզապես գիտելիք չէ, այլ այն, որ մենք բոլորս պետք է ընդունենք և որին պետք է հավատանք:
Աստվածաշնչում ասվում է. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10): Եթե մենք մեր սրտում խոստովանում ենք, որ արժանի ենք դժոխքին, և եթե հավատում ենք ճշմարտությանը, որն ասում է, որ Տերը փրկեց մեզ՝ պարգևելով փրկություն, որը խորհրդանշվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում, ապա մենք բոլորս կարող ենք մտնել սրբարան և բնակվել այնտեղ: Մենք հավատում ենք, որ Տերը լինելով ավելի անգին, քան մենք, եկավ այս երկիր, Իր վրա վերցրեց մեր մեղքերը, մկրտվեց, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա, և որ դրանք կատարելով՝ Նա լվաց մեր բոլոր մեղքերը և փրկեց մեզ դրանց դատապարտությունից: Իրականացնելով մեր փրկությունը՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, Տերը մեզ դարձրեց արդարներ: 
Մենք իսկապես մեր ամբողջ սրտով պետք է հավատանք այս ճշմարտությանը: Միայն նրանք, ովքեր խորապես հավատում են սրան, կարող են դառնալ Աստծո ժողովուրդը և Նրա աշխատակիցները: Այս ճշմարտության ճանաչումը լոկ մարդկային տրամաբանությամբ,  նշանակում է իրական հավատքի բացակայություն: «Ոհ, ահա, թե ինչ է նշանակում խորանը: Ես հաճախ եմ լսել իմ եկեղեցում կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի մասին և ստացվում է որ, դա կարող է մեկնաբանվել նման կերպով»: Եթե, նույնիսկ մինչև այս պահը, դուք հավատում էիք այս ճշմարտությանը միայն տրամաբանությամբ, ապա հիմա եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է անկեղծորեն, ամբողջ սրտով հավատալ ջրի և Հոգու ավետարանին:
Խորանի մուտքի սյուների խարիսխները պատրաստված էին պղնձից: Սակայն, պղնձե խարիսխները օգտագործվում էին միայն խորանի մուտքի հինգ սյուների համար, այն ժամանակ, երբ վարագույրների սյուները, որի հետևում գտնվում էր Սրբության Սրբոց, ընդհակառակը ունեին ոչ թե պղնձե, այլ՝ արծաթե խարիսխներ: Աստվածաշնչում արծաթը խորհրդանշում է Աստծո պարգևը և շնորհքը, իսկ ոսկին խորհրդանշում է ճշմարիտ հավատքը, որը բնակվում է հավատացյալի սրտի խորքում: Մյուս կողմից, պղինձը խորհրդանշում է մեղքի պատիժը: Մի՞թե մենք մեր մեղքերի պատճառով, Աստծո առջև չենք արժանացել պատժի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատիժ կրեր Աստծո, ինչպես նաև ուրիշ մարդկանց դեմ հանցագործություն գործելու համար: Մի՞թե այդպես չէ: Ես ամենևին էլ չեմ ուզում ասել, որ միայն դուք էիք այդպիսին: Ես Աստծո առջև խոստովանում եմ, որ ես նույնպես այդպիսին եմ եղել: Դրա համար, ես հարց եմ տալիս ոչ միայն ձեզ, այլ նաև՝ ինքս ինձ: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ամբողջությամբ խոստովանում եմ Աստծո առջև, որ ես արժանի եմ կրելու պատիժ իմ արատների համար և Նրա օրենքի համապատասխան, իմ մեղքերի պատճառով՝ ինձ հետևում էր հայտնվելու դժոխքում: Ես սա խոստովանում եմ:
Աստված եկավ այս երկիր հանուն նրանց, ինչպիսին ես եմ: Նա եկավ մարդկային մարմնով, ընդունեց մկրտությունը, Իր վրա վերցրեց իմ բոլոր մեղքերը, իմ մեղքերի պատժի համար մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դարձավ իմ կատարյալ Փրկիչը: Ահա, թե ինչին եմ ես հավատում: Եվ երբ ես նման կերպ եմ հավատում, ապա դա նշանակում է, որ իմ փրկությունը, որը Աստված ծրագրել էր մինչ աշխարհի արարումը, կատարվեց: Այն կատարվեց, քանի որ իմ սրտի ամենախորքում ես հավատում եմ դրան: 
Ձեր սիրտը նման է իմ սրտին: Եթե դուք հավատում եք այս ճշմարտությանը, ապա ձեր փրկությունը, որն Աստված ծրագրել է Հիսուս Քրիստոսում, նախքան աշխարհի արարումը, իրականացավ այն պահին, երբ մենք ամբողջ սրտով հավատացինք դրան: Եթե դուք սրտով հավատում եք, ապա իրական փրկությունը կբնակվի ձեր սրտի խորքերում: Փրկությունը չի կատարվում մեր մարմնի խորհուրդների շնորհիվ: Փրկությունը չի կատարվում ի շնորհիվ աստվածաբանական ուսմունքների: Փրկությունը կատարվում է միայն հավատալով ճշմարտությանը:
 
 

Փրկությունը Հիսուս Քրիստոսում ծրագրված էր նախքան աշխարհի արարումը


Փրկությունը, դա պարգև է, որը մեզ է մատուցված Հիսուս Քրիստոսով՝ շնորհիվ Նրա մկրտության և Խաչի արյանը: Այս փրկությունը իսկապես կատարվեց երկրի վրա մոտավորապես 2000 տարի առաջ: Ոչ մի մարդ չզրկվեց այս պարգևից, որովհետև Հիսուսն իրականացրեց փրկության ծրագիրը, որի համաձայն բոլոր մարդկանց մեղքերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Դրա համար, նրանք, ովքեր ամբողջ սրտով հավատում են այս փրկությանը, դարձան Աստծո զավակներ: Նրանց բոլոր մեղքերը լվացվեցին սպիտակից մաքուր, և նրանք բոլորը անվարձահատույց ստացան մեղքերի ներում: 
Սակայն, այս աշխարհում դեռ կան մարդիկ, ովքեր չեն ստացել մեղքերի ներում: Ովքե՞ր են նրանք: Դա նրանք են, ովքեր նույնիսկ գիտեն ճշմարտությունը և չեն հավատում դրան: Մարդիկ, ովքեր իրենց սրտի խորքում չխոստովանեցին, որ արժանի են դժոխքի և նրանք, ովքեր չխոստովանեցին ջրի, արյան և Հոգու ավետարանը, ոչ մի առընչություն չունեն Տիրոջ հետ:
Աստծո փրկությունը տրված է միայն նրանց, ովքեր գիտեն իրենց մեղավոր էության մասին և խոստովանում են, որ նրանք պետք է պատիժ կրեին դժոխքում, իրենց մեղքերի պատճառով: Ինչի՞ վրա էին կանգնեցված սյուները, որի վրա խորանի մուտքի մոտ կախված էին վարագույրները, որոնք գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից:  Նրանք կանգնեցված էին պղնձե խարիսխների վրա: Սա նշանակում է, որ բոլորիս համար մեր մեղքերի պատճառով պատրաստված էր դժոխքը: Միայն այսպիսի խոստովանության վրա կարող է կառուցվել մեր փրկությունը: «Աստված այնպես սիրեց աշխարհը…»: Հանուն ձեզ և ինձ, Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, թափեց Իր արյունը Խաչի վրա և զոհ մատուցվեց և դրանով մեզ պարգևեց փրկություն մեր բոլոր մեղքերից:
Այսպիսով, դուք և ես, մեր սրտի խորքում պետք է ճշմարտապես հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Ծայրահեղ դեպքում, մեկ անգամ մեր սրտերը պետք է խոստովանեն. «Ես իսկապես արժանի եմ դժոխքի, բայց միևնույն է Տերը փրկեց ինձ ջրով և Հոգով»: Որպեսզի փրկվենք, մենք պետք է ամբողջ սրտով հավատանք: Հռոմեացիս 10:10. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար»:
Մենք պետք է մեր փրկությանը հավատանք մեր սրտի խորքում և խոստովանենք մեր շուրթերով. «Տերը փրկեց ինձ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի միջոցով: Ես արժանի եմ նետվելու դժոխք և կրելու պատիժ, բայց Տերը լվաց իմ վրայից իմ բոլոր մեղքերը, իմ փոխարեն կրեց պատիժը և դրանով ամբողջությամբ փրկեց ինձ: Նա կատարելապես ինձ դարձրեց Աստծո զավակ»: Այսպիսով, մենք պետք է մեր սրտի խորքում հավատանք և շուրթերով խոստովանենք: Իսկ դուք հավատու՞մ եք: 
Դուք պատահաբար չե՞ք շարունակում մտածել, որ ամեն դեպքում կարող եք հայտնվել դժոխքում, չնայած որ հավատում եք կապույտ, ծիրանագույն և կարմիր բուրդերի ճշմարտությանը, և նույնիսկ չնայած նրան, որ Տերն այդ կերպ փրկեց մեզ: Աստվածաշնչում ասված է. «Որովհետև ամենքը մեղանչեցին և Աստծո փառքից պակասեցին» (Հռոմեացիս 3:23): Իրական հավատքն այն է, որը հաստատապես կանգնած է, չնայած նրան, որ բոլորը մեղանչեցին և դրա համար պետք է դժոխք գնան, որը հավատում է, որ Տերը եկավ այս երկիր, մկրտվեց, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով կատարյալ կերպով դարձրեց մեզ արդարներ: Որքա՞ն սքանչելի է այդ փրկությունը: 
Մի՞թե այն հրաշալի չէ: Խորանը ամենևին էլ առանց համակարգի չէր ստեղծված, այլ՝ Աստծո Խոսքի համեմատ, համաձայն մանրակրկիտ մտածված ծրագրի: Խորանի շնորհիվ Աստված մանրակրկիտ ձևով կանխատեսեց, որ կփրկի մեզ հանուն նրա, որ մեզ տալու է Իր սեփական կյանքը: Խորանի շնորհիվ Նա մեզ ասում է, որ Հիսուսը պարգևեց մեզ անգին փրկություն՝ ընդունելով մկրտությունը և մահը Խաչի վրա և որ այն ամենը, ինչ մենք անելու ենք՝ հավատալու ենք դրան ամբողջ սրտով: Ո՞վ կարող է պարգևել ձեզ փրկություն: Դուք կարող եք փրկվել՝ հավատալով Հիսուս Քիստոսին, ով այս աշխարհ եկավ այնպիսի մարդկային մարմնով, ինչպես և ձերն է: 
Եթե ինչ-որ մեկն իր վրա վերցնի ձեր մեղքերը և ձեր փոխարեն դատապարտվի դրանց համար, ապա դուք կունենաք բավական պատճառներ երախտապարտ լինելու համար: Բայց, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը միլիոն անգամ մեր բոլորից փառահեղ լինելով՝ զոհեց Իր անգին կյանքը հանուն մեզ, ապա ինչպիսի՞ն պետք է լինի մեր երախտապարտությունը: Որքա՞ն թանկագին է այն փաստը, որ մեծափառ Տերը պարգևեց մեզ փրկություն՝ շնորհիվ կապույտ, ծիրանագույն և կարմիր բուրդերի: Որքա՞ն անգին է այդ պարգևը: Ինչպե՞ս կարող ենք չհավատալ դրան մեր ամբողջ սրտով: 
Ահա, թե ինչու բոլոր նրանք, ոքվեր ճանաչում են իրենց մեղավոր էությունը, պետք է հավատան այս ճշմարտությանը: Մարդիկ, ովքեր ի վիճակի են հավատալ այս ճշմարտությանը, խոստովանում են, որ նրանք չէին կարող նետված չլինել դժոխքի մեջ: Միայն նրանք, ովքեր իրենց համարում են մեղավորներ, և ովքեր հաստատ պետք է դժոխք ընկնեին, կարող են հավատալ Աստծո անգին փրկությանը և հավատքով ստանան այն: Միայն այս ճշմարտությանը հավատացողները կարող են դառնալ Աստծո Եկեղեցու աշխատակիցները: 
Մենք ողորմելի արարածներ ենք, և նույնիսկ մեզանից նրանք, ովքեր իրենց անսովոր ունակությունների շնորհիվ դարձան հայտնի մարդիկ, պարծենալու ոչ մի պատճառ չունեն: Բայց, եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարող ենք համարձակվել պարծենալ սուրբ, կատարյալ և ամենակարող Աստծո առջև: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել Տերոջ առջև, դա պարզապես խոստովանելն է, որ Նա փրկեց մեզ, չնայած այն բանին, որ մենք չէինք կարող խուսափել մահից մեր բազմաթիվ արատների պատճառով: 
Աստվածաշունչն ասում է. «Որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» (Հռոմեացիս 6:23): Իսկապես որ մենք պետք է կրեինք մեր մեղքերի պատիժը: Բայց քանի որ մեր Տերը փրկեց մեզ՝ դժոխքի արժանիներիս, ապա հավատքով կարող ենք մտնել Երկնային Թագավորություն: Եթե մենք մերժենք այդ հավատքը, ապա կդատապարտվենք հայտնվելու դժոխքում:
Բայց, քանի որ Տերն Իր անսահման սիրով եկավ այս աշխարհ՝ մկրտվեց, դատապարտվեց գամվելու Խաչի վրա և թափեց Իր արյունը, ապա մենք խուսափեցինք մեզ համար կանխատեսված դժոխքից: Քանի որ Տերը տվեց Իր անգին կյանքը հանուն մեզ, մենք ստացանք մեղքերի ներում: Եթե դա այդպես է, ապա մենք ինչպե՞ս չհավատանք, որ Տերը մեկընդմիշտ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և դրանով պարգևեց մեզ փրկություն: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել արդար դառնալուց: Ինչպե՞ս կարելի է չհավատալ դրան: Ինչպես որ Խորանի մուտքի մոտ կանգնեցված  սյուները, որի վրա կախված էին վարագույրները, ոսկեպատ էին, այնպես էլ մենք պետք է հավատքով պատենք մեր սրտերը: Մեզ անհապաղ հարկավոր է զինվել ջրի և Հոգու ավետարանի հավատքով և ամբողջ սրտով հավատալ նրան: Եթե մենք մեր սրտի խորքում  չհավատանք ջրի և Հոգու ավետարանին, ապա չենք կարողանա քայլել Աստծո առջև:
Հավատքով մենք կարող են դառնալ մեղավորներ, ովքեր իսկապես պետք է դժոխք ընկնեն: Եվ հավատքով մենք կարող ենք Աստծո առջև դառնալ արդարներ: Այլ բառերով ասած, հավատքով մեղավորները կարող են ստանալ մեղքերի ներում՝ հավատալով, որ Տերը փրկեց մեզ Իր ջրով և արյունով: Ահա, թե ինչ կերպ իրականացավ մեր Տիրոջ Խոսքը. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը» (Երբրայեցիս 9:27): 
Հենց որ մենք լույս աշխարհ եկանք, մենք արդեն դատապարտված էինք և պետք է կրեինք մեր մեղքերի պատիժը: Սակայն, Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսում պարգևեց մեզ փրկություն: Ամբողջ սրտով հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք դրանով կարող ենք դառնալ Աստծո զավակներ: Աստված տվեց Իր փրկության անպայմանական սերը բոլոր հավատացողներին: Սակայն, Նա կդատապարտի նրանց, ովքեր չեն հավատում այդ ավետարանին իրենց մեղավոր անհավատության պատճառով Հովհաննու 3:16-18:
 

Մենք պետք է հավատանք փրկության երկու բաղկացուցիչներին

Մենք մեղավորներ էինք, ովքեր մեղքերի պատճառով արժանի էին դատապարտության և մահվան: Բայց հավատալով կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի փրկությանը, որն Աստված ծրագրել և տվել է մեզ՝ մենք ստացանք մեղքերի ներում: Մենք պետք է Աստծո առջև խոստովանենք. «Ես իսկապես արժանի եմ դժոխքի», բայց մենք չպետք է ասենք. «սակայն, ես հավատում եմ, որ Տերը փրկեց ինձ ջրով և արյունով»: Մենք պետք է հավատանք ջրի, արյան և Հոգու ավետարանին․ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ստայնագործ քաթանի ճծշմարտությանը: Հենց այս ճշմարտության ավետարանին հավատալով՝ մենք փրկվեցինք:
Մենք ստացանք փրկություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Դառնալ Աստծո ժողովուրդ հնարավոր է միայն հաստատուն հավատքով առ այն, որ Տերը փրկեց բոլոր մարդկանց, ովքեր պետք է հայտնվեին դժոխքում՝ շնորհիվ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ   քաթանի: Դուք հավատու՞մ եք դրան: Միայն կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի նկատմամբ հավատքն է հանդիսանում ճշմարիտ հավատք: 
Այս հավատքը հանդիսանում է հոգևոր խորհուրդ, որը պահված է խորանի սրահի դարպասների վարագույրներում: Դուք հավատու՞մ եք դրան: Երբ մարդիկ հավատում են ճշմարտությանն իրենց ամբողջ սրտով, ապա նրանք կարող են ճիշտ խոսել ճշմարիտ հավատքի մասին: Ճշմարիտ հավատքը չի կայանում նրանում, որպեսզի պարզապես շուրթերով դավանենք ճշմարտությունը, այն դեպքում, երբ նրան չենք հավատում մեր սրտերում: Ճշմարիտ հավատքը կայանում է նրանում, որպեսզի շուրթերով դավանենք ճշմարտությունը և սրտի խորքում հավատանք նրան: Դուք բոլորդ պետք է հավատաք կապույտ, ծիրանագույն, կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի փրկությանը, որոնք հավիտյանս փրկել են մեզ:
Մենք չենք կարող ըստ արժանվույնս շնորհակալություն հայտնել Աստծուն, որքան էլ որ նախանձահույզ ծառայենք Նրան: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր փրկության մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք մոռանալ, որ Տերը փրկել է մեզ, ով չէր կարող իր մեղքերի պատճառով խուսափել դժոխքից: Մենք ինչպե՞ս կարող ենք մոռանալ  ջրի և Հոգու ավետարանի մասին, երբ մեր արատներն ամեն օր հիշեցնում են իրենց մասին: Ինչպե՞ս կարող ենք իմանալ ավետարանի մասին, որը հանդիսանում է փրկության միակ ճանապարհը և այլ ճանապարհ չկա: Մենք պետք է միշտ լցված լինենք գոհունակությամբ, ուրախանանք և շարունակաբար փառաբանություն բարձրացնենք առ Աստված:
Նրանք, ովքեր չգիտեն ճշմարտությունը, ասում են, որ Աստված մարդկանց ստեղծել է որպես խաղալիքներ և պարզապես ծաղրում է նրանց: Ապստամբելով Աստծո դեմ՝ այս մարդիկ հայտարարում են. «Աստված երևի հոգնել է: Նա մեզ դարձրել է Իր խաղալիքները և զվարճանում է մեզանով: Նա գիտի, որ մենք կմեղանչենք և միևնույն է, Նա հետևում է, թե մենք ինչպես ենք մեղանչում: Իսկ հիմա Նա ասում է, որ փրկել է մեղավորներին: Մի՞թե Նա չի զվարճանում մեզանով: Նա ստեղծել է մեզ և հիմա պարզապես խաղում է մեզ հետ Իր քմահաճույքով: Մի՞թե մենք Աստծո համար խաղալիքներ չենք»: Շատերն են այսպես մտածում: Նրանք արտահայտում են իրենց դժգոհությունները՝ ասելով, որ եթե  Աստված իսկապես սիրեր իրենց, ապա նրանց որպես կատարյալ էակներ կստեղծեր, փոխարենը որ ստեղծել է որպես  չկայացած մեղավորներ: Աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մնում են անիմացության մեջ, կապված Աստծո սրտի հետ և մեղադրական շարժումով մատնանշում են Տիրոջը: 
 

Մենք բոլորս Աստծո արարածներն ենք

Բույսերի և կենդանիների նման, մարդկային էակները նույնպես հանդիսանում են Աստծո արարչագործությունը: Բայց Աստված մեզ չի ստեղծել բույսերի և կենդանիների նմանությամբ: Նախքան Տերը կստեղծեր մեզ, Նա որոշեց ստեղծել մեզ Իր ժողովուրդը՝ Հիսուս Քրիստոսի մեջ և թույլ տվեց մասնակից լինել Իր փառքին: Հենց այս նպատակով էլ Աստված ստեղծել է մեզ: Մարդկային էակների արարման նպատակը տարբերվում էր մյուս արարծներին արարելու նպատակից: Ի՞նչ նպատակով Աստված արարեց մարդկանց: Նա արարեց նրանց, որպեսզի նրանք հավիտյան ապրեն Իր Թագավորությունում փառքի և շքեղության մեջ՝ ի տարբերություն բույսերի և կենդանիների, որոնք ստեղծվել էին միայն նրա համար, որ փառավորեին Աստծուն: Աստված ստեղծեց մարդկանց, որպեսզի նրանք կարողանային ճանաչել իրենց մեղավոր էությունը, կարողանային հավատալ Փրկչին, ով հանդիսանալով փրկության Տերը՝ փրկեց իրենց, որպեսզի դրանով նրանք դառնային անմեղներ, որ ապագայում մտնեին Աստծո Թագավորությունը: 
Աստված ամենևին էլ մեզ չի ստեղծել որպես ռոբոտներ կամ խաղալիքներ, այլ այնպես է արել, որպեսզի մենք կարողանանք դառնալ Իր զավակները, դավանենք Արարչին և հավատալով Փրկչին՝ կարողանանք ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ վերստին ծնվել: Այսպիսով, հետևելով մեզ արարելու նպատակին, մենք ձեռք ենք բերում փառք և նրանով ուրախանալու ենք: Այն ժամանակ, երբ այստեղ երկրի վրա մենք զոհում ենք մեզ ուրիշներին ծառայելով ավետարանի օգնությամբ՝ Աստծո Թագավորությունում կծառայեն մեզ: 
Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հիմնական նպատակով է Աստված ստեղծել մարդկությունը: Նա ստեղծել է մարդկությունը այն նպատակով, որպեսզի մարդիկ հավիտյան կարողանան օգտվել Աստծո մեծությամբ և փառքով:  Մարդկային էակների ստեղծման ժամանակ, Աստծո նպատակն էր նրանց Իր ժողովուրդը դարձնելու և թույլ տալու նրանց, որ  Իր փառքին և մեծափառությանը մասնակից դառնային: Ինչո՞ւ համար ենք մենք ծնվել: Ինչպիսի՞ն է մեր կյանքի նպատակը: Որտեղի՞ց ենք մենք գալիս և ու՞ր ենք գնում: Նման փիլիսոփայական հարցերին դեռ պատասխան չկա և դրա համար մարդիկ առաջվա նման չարչարվում են լուծելու այս խնդիրը: Չգիտենալով սեփական ապագան, որոշ մարդիկ նույնիսկ դիմում են գուշակներին և կախարդներին: Այս ամենը նրա արդյունքն է, որ մարդկությունը ի վիճակի չէ ճանաճել իրական Աստծուն, ով ստեղծել է մեզ: Մարդիկ ի վիճակի չեն հավատալու փրկությանը, որը Նա պարգևել է իրենց:
Սակայն, որպեսզի մեզ Իր զավակները դարձնի, Աստված մեզ ստեղծեց տարբեր՝ մյուս բոլոր արարծներից: Եվ Նա փրկեց մեզ ջրով և Հոգով, ծրագրելով մեր փրկությունը նախքան աշխարհի ստեղծագործությունը: Կատարելով մեր քավությունը փրկության օրենքով, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ՝ Աստված մարդկության հարցում իսկապես հասավ Իր նպատակին: 
Այսպիսով, մենք պետք է գիտենանք և հավատանք Աստծո այս նպատակին, որը կայանում է նրանում, որ Տերը պարգևեց մեզ հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսում: Եթե մենք սա չգիտենք, ապա կյանքի գաղտնիքն ընդմիշտ կմնա չլուծված: Ինչո՞ւ համար ենք մենք ծնվել այս աշխարհում: Ինչո՞ւ ենք ապրում: Ինչո՞ւ ենք ուտում: Ինչո՞ւ համար պետք է քարշ տանք մեր խղճուկ գոյությունը: Ինչպե՞ս լուծենք կյանքի և մահվան, ծերության և հիվանդությունների խնդիրը: Ինչո՞ւ համար մենք պետք է մեղքերի պատճառով դժոխք գնանք: Ինչո՞ւ է կյանքն այսքան ողբերգական: Ինչո՞ւ կյանքում այսքան ցավ կա: Այս հարցերին կարող ենք ստանալ պատասխան Տիրոջ մոտ՝ շնորհիվ ջրի և արյան ավետարանի, որը Հիսուս Քրիստոսում մեզ փրկեց: 
Աստված թույլ տվեց մեզ ծնվելու այս երկրի վրա և հուսալ Երկնային Թագավորությանը, այն ժամանակ, երբ այս երկրի վրա մենք կրում ենք կյանքի ծանր լուծը: Նա փրկեց մեզ՝ մեղքի պատճառով դժոխքին արժանիներիս, որպեսզի մենք ձեռք բերենք հավիտենական կյանք: Եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, ուրեմն կյանքի գաղտնիքը գտնված է:
 

Աստված մեզ համար ունի մեծ և սքանչելի ծրագրեր

Աստծո ծրագրի ճիշտ համապատասխանությամբ, Նա Իր Որդի Հիսուս Քրիստոսին ուղարկեց այս աշխարհ, մկրտությամբ Նրա անգին մարմնի վրա փոխադրեց մեր բոլոր մեղքերը, դատեց Նրան և հանուն մեզ մատնեց մահվան և դրանով մեզ, ում սպառնում էր կործանումը, փրկեց մեղքերից, դատապարտությունից և դրանց անեծքից: Հիմա մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը և պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն նրա համար, որ Նա ազատեց մեզ անխուսափելի կործանումից, իսկ դրա փոխարեն, թույլ տվեց մեզ մտնել Աստծո Որդու Թագավորություն և վայելել հավիտենական կյանքը: Այլ բառերով ասած, Աստծո փրկության ճշմարտությունը ջրի և Հոգու ավետարանն է, որը հայտնվում է վարագույրում՝ գործված կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից, որը կախված էր խորանի մուտքի մոտ: 
Խորանի մուտքի մոտ տեղադրված սյուների պղնձե խարիսխները մեզ ասում են մեր սկզբնական մեղավոր էության մասին և դրանով թույլ են տալիս մեզ հավատալու ջրի և Հիսուսի արյան ավետարանին: Խորանի մուտքի սյուներն ու վարագույրները, որոնք հյուսված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից, ցուցադրում էին Աստծո շնորհքը, որը մեզ՝ դժոխք գնացողներիս, փրկեց պատժից Հիսուս Քրիստոսի մատուցված անգին զոհի միջոցով: Ջրի և Հոգու ավետարանին այսպես հավատալով՝ ես փրկվեցի իմ մեղքերից: Իսկ դուք հավատում ե՞ք այսպես:
Դուք հավատո՞ւմ եք ճշմարտությանը, որը բացվում է խորանում: Մենք ձեզ հետ անսահման երջանիկ ենք: Սա իսկապես մեծ օրհնություն է՝ ճանաչել ճշմարտությունը և ապրել Հիսուս Քրիստոսում, այն ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ գնում են ուղիղ դեպի դժոխք: Իրականում մենք այս աշխարհում եղել ենք խղճուկ և անօգուտ արարծներ, երբ լույս աշխարհ գալով չէինք կարող չմեղանչել և արժանի էինք դժոխքին և վարում էինք վախկոտ գոյություն և գնում էինք դեպի դժոխք: Բայց, չնայած դրան, մեր Տերն այս աշխարհ եկավ, մկրտվեց, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով ընդմիշտ փրկեց մեզ մեր մեղքերից: Մենք չենք կարող չզարմանալ դրա վրա, որ հիմա մենք կարող ենք չսարսափել դժոխքից և ավելին, կարող ենք նշանակալից ինչ-որ բան անել, օգտակար և արդար:
Մարդիկ, ովքեր կարող են մտնել սրբարան, նրանք են, ովքեր մեկընդմիշտ ստացել են մեղքերի ներում: Մեր Տերը պարզապես չլվաց մեր անցյալի մեղքերը: Մկրտվելով Նա իր վրա վերցրեց մեր կյանքի բոլոր մեղքերը և մահանալով Խաչի վրա ընդմիշտ լվաց դրանք առանց մնացորդի: Հետևաբար միայն նրանք, ովքեր հավատում են այդ կերպ իրականացված փրկությանը, ունեն քահանաների հավատք և միայն այդպիսի մարդիկ կարող են մտնել սրբարան:
Փաստորեն համաձայն խորանի զոհաբերության համակարգի, սովորական քահանաները չէին կարող մտնել Սրբության Սրբոց: Դա կարող էր անել միայն քահանան: Մշտնջենավոր քահանայապետ է հանդիսանում ոչ այլ ոք, քան՝ Հիսուս Քրիստոսը: Միայն նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոսը այսպես փրկեց մեզ, կարող են մտնել Աստծո տաճար, իսկ Նրա հետ միասին, նույնիսկ Սրբության Սրբոց:
«Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ: Արդ եղբարք, որովհետև համարձակություն ունինք սրբարան մտնելու Հիսուսի արյունով, Որն որ նորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարագույրի միջով, այսինքն Իր մարմնով, Եվ մի մեծ քահանա Աստծո տան վրա. Ապա թող մոտենանք Նրան ճշմարիտ սրտով, մաքրված չար խղճմտանքից, և մեր մարմինը լվացված սուրբ ջրով» (Եբրայեցիս 10:18-22): Նրանք, ովքեր խոստովանում են, որ իրենք արատավոր արարածներ են, ով չի խուսափի դժոխքից և ովքեր կարող են ստանալ մեղքերի ներում՝ լվանալով իրենց սուրբ ջրով և Հիսուս Քրիստոսի արյունով, կարող են մտնել Աստծո Թագավորությունը և հավիտյանս բնակվել Նրա հետ:
Մեր մեղքերը չմաքրվեցին նրա համար, որ մենք ամեն օր զղջում ենք դրանց համար, այլ որովհետև Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց, Իր վրա վերցրեց մեր մեղքերը, դատապարտվեց գամվելու Խաչին և դրանով մեկընդմիշտ ոչնչացրեց մեր մեղքերը: «…որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Հիսուսը մկրտվեց, Իր վրա վերցրեց  մարդկության բոլոր մեղքերը, կրեց դրանք Խաչին, մահացավ, հարություն առավ մեռելներից և դրանով մեկընդմիշտ փրկեց մեզ: Միայն նա, ով իր ամբողջ սրտով հավատում է այս ճշմարտությանը, կարող է մտնել սրբարան: Մենք ստանում ենք մեղքերի ներում՝ մեկընդմիշտ հավատալով, որ մեր Տերը փրկեց մեզ, բոլորիս միանգամից, և որ Նա վերցրեց Իր վրա մեր կյանքի և ողջ տիեզերքի բոլոր մեղքերը: 
Դուք հավատո՞ւմ եք, որ Տերը մկրտվելով մեկընդմիշտ վերցրեց մեր մեղքերն Իր վրա: Իսկ դուք հավատու՞մ եք, որ Նա Իր վրա կրեց աշխարհի բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով միանգամից դարձավ մեր կատարյալ  Փրկիչը: Իր կյանքի 33 տարիները մեր Տերը նվիրեց նրան, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացնի այս աշխարհի մեղքերը: Նա դրանք լվաց ամբողջությամբ՝ չթողնելով ոչ մի հետք: Ես սրան հավատում եմ ամբողջ սրտով: Ես հավատում եմ, որ մկրտվելով՝ Տերն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և որ Խաչի վրա Իր արյունը թափելով՝ կրեց իմ մեղքերի պատիժը և հարություն առնելով մեռելներից և շարունակելով ապրել հավիտյան, Նա դարձավ իմ կատարյալ Փրկիչը: Ի շնորհիվ այս հավատքի, ես փրկվեցի իմ բոլոր մեղքերից: 
Հավատալով այս ճշմարտությանը, մենք բոլորս կարող ենք մտնել Երկնային Թագավորություն և քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, պետք է ամեն օր խորհրդածենք այս ճշմարտության վրա: Ինչո՞ւ: Որովհետև Տերը ոչնչացրել է նույնիսկ այն մեղքերը, որոնք մենք դեռ գործելու էինք: Բայց ամեն անգամ, երբ մեղանչում ենք, մենք պետք է խոստովանենք դա: Եվ մեր ամբողջ սրտով պետք է հավատանք, որ Տերն Իր մկրտությամբ ոչնչացրեց նաև այդ մեղքերը: Մենք պետք է խոստովանենք, որ Տերը ոչնչացրեց աշխարհի բոլոր մեղքերը և նորից ու նորից հաստատվենք այս հավատքի մեջ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե մենք չխորհրդածենք ջրի և Հոգու ավետարանի մասին նորից ու նորից, ապա մեր սրտերը կլցվեն արատով և անմաքուր կդառնան: Քանի որ Տերը ոչնչացրեց նույնիսկ այն մեղքերը, որոնք մենք դեռ չենք գործել, ապա ամեն անգամ, երբ արտահայտվում են մեր տկարություններն ու անկարողությունները, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Նրան մեր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի հավատքով: 
Մենք բոլորս պետք է հավատանք, որ Տերը եկավ այս երկիր և մեկընդմիշտ ոչնչացրեց մեր մեղքերը: Մեր բոլոր մեղքերն ամբողջությամբ փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա Իր մկրտությամբ բոլորը անմնացորդ վերցրեց Իր վրա: Քանի որ Հիսուս Քրիստոսը ընդունելով մկրտությունը և մահանալով Խաչի վրա, պարգևեց մեզ հավիտենական փրկություն, մենք պետք է հաստատակամ և քաջարի հավատանք այս ճշմարտությանը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է մեզ, որ մենք կարող ենք վերցնել Երկնային Թագավորությունը՝ հավատալով Նրա մկրտությանը, որը Նա ընդունեց Հովհաննեսից:  Հիսուսն ասաց. «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում և ուժեղները հափշտակում են նրան» (Մատթեոս 11:12): Հենց այս հավատքով ենք մենք ազատվել մեր մարմնի և գիտակցության բոլոր արատներից: Հավատալով նրան, որ մեր Տերն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և կրեց դրանց պատիժը՝ մենք պետք է փրկվենք մեր բոլոր մեղքերից, որպեսզի հափշտակենք Աստծո Թագավորությունը:
Նշանակություն չունի, թե որքանով ենք մենք տկար և անկատար, եթե մենք ունենք այդպիսի հավատք, ապա մենք հավատքի մարդ ենք: Չնայած նրան, որ դուք անկատար եք և անկարող, Տերը ամբողջությամբ փրկեց ձեզ և դրա համար դուք պետք է հավատաք դրան: Քանի որ մեր Տերը հավիտենական է, ապա մեր կատարյալ փրկությունը նույնպես հավիտենական է: Այն ամենը, ինչ մենք անում ենք, պարզապես հավատում ենք մեր փրկությանը, որը մեր Տեր Հիսուսը պարգևել է մեզ: Եվ դա ճիշտ է: Մենք փրկվեցինք, որովհետև մեր սրտերում հավատացինք Տիրոջը: 
Քանի որ  Տերը հանդիսանում է մեր կատարյալ Փրկիչը, Նա ամբողջությամբ լուծեց մեր մեղքերի խնդիրը: Դուք հավատու՞մ եք նրան, որ մեր Տերը մկրտվեց, թափեց Իր արյունը Խաչի վրա, մահացավ, հարություն առավ մեռելներից և դրանով պարգևեց մեզ հավիտենական փրկություն: Որքան սքանչելի է այդ փրկությունը: Չնայած այն բանին, որ մեր գործերը անկատար են, միևնույն է մենք կարող ենք մտնել Աստծո Թագավորությունը՝ հավատալով այս ճշմարտությանը: Միայն հավատքով մենք կարող ենք մտնել Աստծո Թագավորություն և վայելել Աստծո մեծափառությունն ու սքանչելիությունը: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են վայելել այդ ամենը: Սակայն, չունենալով այդ հավատքը, ոչ մի մարդ չի կարող նույնիսկ մի ոտքով մտնել Աստծո Թագավորությունը: 
Ճշմարտությունը, որը մեզ փրկեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի միջոցով, ծրագրված էր Աստծո կողմից Հիսուս Քրիստոսում, նախքան աշխարհի արարումը: Քանի որ Աստված որոշեց փրկել մեզ, Նա եկավ այս աշխարհ, մկրտվեց, Իր վրա վերցրեց մեր մեղքերը, աշխարհի մեղքերը կրեց խաչի վրա, պատժվեց դրանց համար, մահացավ, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ պարգևեց հավիտենական փրկություն: Այս փրկությունը կատարյալ է շնորհիվ Նրա կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի գործերի, և մենք պետք է հավատանք սրան: Միայն հավատքով ենք մենք դառնում Աստծո իրական ժողովուրդը: Միայն հավատքով ենք մենք հանդիսանում Աստծո աշխատակիցները: Մենք անպայման կմտնենք Աստծո կատարյալ Թագավորությունը և այնտեղ կապրենք հավիտյան: 
Կատարյալ Աստված ամբողջությամբ փրկեց մեզ, բայց մենք շարունակում ենք ամեն օր ցուցադրել մեր անունակությունը, որովհետև մեր մարմինները թույլ են և անկատար: Բայց, ինչպիսի՞ն են իրականում գործերը: Մկրտվելով իսկապե՞ս Տերը վերցրեց Իր վրա մեր մեղքերը:  Իհարկե: Քանի որ մեր Տերը Իր մկրտությամբ ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը, մենք խոստովանում ենք, որ իսկապես մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտության պահին: Խոստովանում ե՞ք դուք, որ ձեր մեղքերը փոխանցվել են Հիսուսին: Մկրտվելով Հիսուսը կրեց մեր և աշխարհի մեղքերը Խաչի վրա, խաչվեց և դրանով ամբողջությամբ կատարեց Աստծո փրկության ծրագիրը: Չնայած նրան, որ մենք թույլ ենք և անկատար, հավատքով մենք կարող ենք մտնել Աստծո Թագավորությունը: Ի՞նչ հավատքով: Մենք կարող ենք մտնել Աստծո Թագավորություն՝ հավատալով Նրա կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի գործերին:
Ստանալով մեղքերի ներում, նույնիսկ անկատար մարդը կարող է ունենալ ճշմարիտ հավատք և եկեղեցում արժանի տեղ գրավել: Աստծո Եկեղեցին, դա այն վայրը չէ, որտեղ ուժեղն է իշխում, այլ այն վայրն է, որտեղ, հավատքով կարող է իշխել անկատար և թույլ մարդը: Ինչո՞ւ: Որովհետև Աստծո Եկեղեցում մենք կարող ենք հետևել Տիրոջը միայն այն դեպքում, եթե մենք գիտենք, որ մենք անկատար ենք: Եկեղեցին, դա այն վայրն է, որտեղ բուժվում են վերքերը: Ինչպես որ Երկնային Թագավորությունը իրենից ներկայացնում է մի վայր, որտեղ մանուկը «… իր ձեռքը օձի բնի մեջ կմտցնի» (Եսայիա 11:8) և միևնույն ժամանակ, չի վնասվի, այսպիսի դրախտ է երկրի վրա Աստծո եկեղեցին: Սա Աստծո Եկեղեցու զարմանահրաշ խորհուրդն է: 
Միայն հաստատուն հավատքի տեր մարդը կարող է հափշտակել Երկնային Թագավորությունը: Հավատում եք արդյո՞ք դուք ձեր սրտերում այս ճշմարտությանը: Ես նույնպես հավատում եմ, և դրա համար երախտապարտ եմ Տիրոջը: 
Եվ քանի որ ես անասելի շնորհակալ եմ Հիսուսից, ես ծառայում եմ ավետարանին: Ես ապրում եմ հանուն այս ճշմարտության և ծառայում եմ ավետարանին, քանի որ բազմաթիվ մարդիկ մինչև հիմա չգիտեն կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի  ճշմարտությունը: Թերևս հենց հիմա, անկախ ամեն բանից, ձեզ անհրաժեշտ է ամենից առաջ հավատալ դրան:
Ես հույս ունեմ և աղոթում եմ այն մասին, որ դուք, բոլորդ հավատաք ճշմարտությանը, որն ասում է, որ Հիսուսը մեկընդմիշտ փրկեց ձեզ ձեր հանցանքներից, որը ձեզ թույլ կտա ձեռք բերելու փրկություն ձեր բոլոր մեղքերից: