• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-13] Ովքեր Կարող են Մտնել Սրբության Սրբոցը (Ելից 26:31-33)

Ովքեր Կարող են Մտնել Սրբության Սրբոցը(Ելից 26:31-33)
«Եվ կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանված բարաք քթանից մի վարագույր շինես. Նա ճարտար ոստայնագործ շինվի քերովբեներով: Եվ նրան սատիմի փայտից չորս ոսկեպատ սյուների վրա դնես. նրանց բևեռները ոսկի լինի. չորս արծաթ խարիսխի վրա: Եվ վարագույրը ճարմանդների տակից կախես. և այնտեղ վարագույրի ներսի կողմը տանես վկայության տապանակը և վարագույրները ձեզ համար բաժանե սրբությունների և սրբությանց սրբությունի մեջտեղը»:
 
 

Նյութերը, որից կառուցված էր խորանը


Խորանն իրենից ներկայացնում էր ոչ մեծ հավաքովի մի շինություն, որը ծածկվում էր չորս տեսակի ծածկոցներով: Այն պատրաստված էր տարբեր նյութերից: Խորանի պատերն, օրինակ՝ պատրաստված էին սատիմի փայտի 48 տախտակներից: Յուրաքանչյուր տախտակն ուներ 4,5 մ (10 կանգուն, 15 ֆուտ) բարձրություն, իսկ լայնությունը 67,5 սմ (1,5 կանգուն, 2,2 ֆուտ) և պատված էին ոսկով:
Խորանի ծածկոցները պատրաստված էին տարբեր նյութերից: Օրինակ՝ առաջին ծածկոցները պատրաստված էին կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Երկրորդ ծածկոցը՝ այծի բրդից, երրորդը՝ ոչխարի կարմիր բրդից, չորրորդը՝ կապույտ կաշվից (ենթադրաբար դելֆինի կամ փորսուղի կաշի):
Եվ ինչպես մենք արդեն տեսանք, խորանի բոլոր վարագույրները գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: 
Բրդի գույները, որոնք օգտագործվել են վարագույրի պատրաստման ժամանակ, որը բաժանում էր սրբարանը Սրբության Սրբոցից, պատմում են Հիսուսի գործերի մասին, ով փրկել է մարդկանց իրենց մեղքերից: Եվ քանի որ այս չորս գույները հանդիսանում են ճշմարտության լույսը, որը վկայում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը պարգևել է մեզ մեղքերի ներում, հավատացյալներն անասելի երախտապարտ են Նրան դրա համար:
 

Նյութերը, որից կառուցված էին սրբարանի և Սրբության Սրբոցի մուտքի վարագույրները
 
Գործվածքներ կապույտ, ծիրանեգույն եւ կրկնակի կարմիր եւ մանած բարակ քթանիցՆյութերը, որից պատրաստված էին սրբարանի և Սրբության Սրբոցի մուտքի վարագույրները, իրենցից ներկայացնում էին մեծ կտավ՝ գործված կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Խորանի բոլոր մուտքերի վարագույրները պատրաստված էին հենց այդպիսի կտավներից: Մարդը կարող էր անցնել Սրբության Սրբոցի վարագույրից, միայն անցնելով խորանի վարագույրից, որը տանում էր դեպի սրբարան: Սրբության Սրբոցի մուտքի վարագուրն ասում է մեզ այն մասին, որ Տերը քավեց մեր մեղքերն Իր չորս գործերի միջոցով, որի մասին վկայում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը և ոստայնագործ քաթանը:
Կապույտ, ծիրանագույն և կարմիր բուրդը և ոստայնագործ քաթանը, որոնք օգտագործվել են սրբարանի և Սրբության Սրբոցի համար վկայում են այն մասին, որ Մեսիան պետք է այս աշխարհ գար, մկրտվեր, թափեր Իր արյունը և դրանով իրագործեր փրկության գործերը: Այս բոլոր նյութերից կապույտ բուրդը հանդիսանում էր Հիսուսի մկրտության խորհրդապատկերը, իսկ ծիրանագույնը՝ զոհի խորհրդապատկերը, որը Նա պետք է մատուցեր Իր վրա վերցրած աշխարհի մեղքերի համար: Որպեսզի մաքրեր, մեր Տերը պետք է մկրտվեր և կրեր մեր մեղքերի պատիժը: Ահա, թե ինչի մասին էր խոսում Սրբության Սրբոցի մուտքի վարագույրը:
 

Խորանի հատակը

Խորանը տեղադրված էր ավազե հիմքի վրա: Տվյալ պարագայում «ավազե հիմքի» տակ ենթադրվում է մարդկանց սրտերը: Այն փաստը, որ խորանը տեղադրվում էր գետնի վրա, ասում է այն մասին, որ Հիսուսն եկավ այս աշխարհ մարդկային մարմնով, որպեսզի մեր սրտերը մաքրի մեղքից: Քանի որ Հիսուսը գիտեր մարդկային ցեղի արատները, Նա լվաց մարդկանց մեղքերն Իր մկրտությամբ, որը Նա ընդունեց Հովհաննեսից և Իր անգին արյունով, որը թափեց Խաչի վրա: Մեր Տերն եկավ այս աշխարհ, որպեսզի աշխարհին հայտնի ճշմարտության վառ լույսը և լուծի մարդկային մեղքի խնդիրը: Հիսուսն արարիչ Աստվածն է, ով արարել է տիեզերքը և այն ամենը, ինչ կա նրանում: Եվ Նա փրկության լույսն է, ով եկավ այս աշխարհ, որպեսզի մարդկանց ազատի իրենց մեղքերից և դրանց անեցքից: 
 

Սրբության Սրբոցի սյուները

Սրբության Սրբոցի սյուներն իրենցից ներկայացնում էին չորս ակացիայի՝ սատիմի ծառի, գերաններ: Աստվածաշնչում «4» թիվը նշանակում է տառապանք: Սրբության Սրբոցի սյուներն ասում են մեզ այն մասին, որ ազատագրումը հնարավոր է միան հավատալով լուսավոր փրկությանը, որը ներկայացված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Այլ բառերով ասած, այս սյուներն ասում են մեզ, որ փրկության լույսը տեսնել հնարավոր է միայն հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը իրագործվեց Աստծո կողմից՝ Իր իսկ տառապանքի միջոցով: 
Եթե որևէ մեկը ցանկանում է մտնել Սրբության Սրբոցը և հայտնվել Աստծո ներկայության մեջ, նա պետք է հավատա ջրի և Հոգու շողացող ավետարանին՝ Փրկության Ավետարանին, որը Տերն է պատրաստել: Սակայն նրանց, ովքեր  գնում են Նրա մոտ՝ չհավատալով Աստծո կողմից սահմանված Ավետարանին, սպասվում է Աստծո կատաղի բարկությունը: Մարդիկ, ովքեր կանգնած են Աստծո առջև, պետք է ունենան հավատք՝ շողշողացող կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի նկատմամբ: Որպեսզի Սրբության Սրբոց մտնենք, որտեղ բնակվում է Աստված, մենք բոլորս պետք է անցնենք ճշմարտության վառ լույսի միջով: Մեղքերի ներման ավետարանը, որը բացվում է Հին Կտակարանում, հանդիսանում է փրկության ճշմարտությունը, որը ցուցադրվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: 
Մեղքերի ներման ճշմարիտ ավետարանը, որը բացվում է Նոր Կտակարանում, իրականացավ շնորհիվ մկրտության, որն ընդունեց Հիսուսը՝ շնորհիվ Խաչի արյանը և Նրա հարությանը: Մտնել Սրբության Սրբոց մենք կարող ենք միայն այն դեպքում, եթե հաստատակամորեն ենք հավատում այդ սուրբ ավետարանին:
 
 

Մենք պետք է հավատանք մեր փրկությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի մեջ


Եբրայեցիների ուղերձի 11:6-ում ասվում է. «Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել. Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա, և թե Իրեն խնդրողներին վարձահատույց  կլինի»: Աստված հավիտենական է: Եվ որպեսզի մեզ հավիտենական կյանք տա, Նա օրհնեց մեզ մեղքերի ներմամբ, Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ, ով եկավ այս աշխարհ մարդկային մարմնով, մկրտվեց, խաչվեց և մահացավ, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ մեր Փրկիչը: Լվանալով մեր հին մարդու բոլոր մեղքերը՝ Իր քավչարար զոհով և պարգևելով մեր հոգիներին հավատք ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, Տերը հագցրեց մեզ բացարձակ կատարելության սրբությունը: 
Հագցնելով մեզ նոր կյանքի հագուստները՝ մեր Տերը թույլ տվեց մեզ մոտենալ Աստծուն և բարձրացնել Նրան մեր աղոթքները: Ավելին, Նա պարգևեց մեզ Նրա ներկայության մեջ գտնվելու և Նրան մեր Հայրը կոչելու օրհնությունը: Այս ամենը Աստծո պարգևներն են, որոնք մեզ ուղարկվեցին, որպես փրկություն: Պարգևելով մեզ փրկություն կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով՝ Աստված, դրանով պարգևեց մեզ հավատք, որը թույլ է տալիս մեզ փրկվել և գտնվել Նրա ներկայության մեջ: 
Եթե մեզ վիճակված լիներ վաղն արդեն մահանալ, արդյո՞ք  հաստատ վստահ ենք նրանում, որ Երկնային Թագավորությունում կհայտնվենք: Եկեք մի պահ խորհրդածենք մեր ապագայի մասին: Երբ մարդիկ մահանում են, նրանք բոլորը հայտնվում են գահի առջև, որտեղ Աստված դատում է նրանց: Դա կարող է միայն մի բան նշանակել, այն, որ մենք պետք է լուծենք մեր բոլոր մեղքերի խնդիրները, որոնք մենք գործել ենք այս երկրի վրա: Բայց, ինչպե՞ս լուծենք այս խնդիրը: Եթե մենք կուրորեն հավատում ենք Հիսուսին, որպես մեր Փրկչի, արդյո՞ք դա չի նշանակում, որ մենք պարզապես դավանում ենք որոշակի կրոնի:
Իմ կյանքում կար մի ժամանակ, երբ ես չէի ճանաչում ջրի և Հոգու ավետարանը և փորձում էի լուծել իմ մեղքերի խնդիրը՝ կուրորեն հավատալով միայն Խաչի վրա թափված արյանը: Այն ժամանակ ես համառորեն հավատում էի նրան, որ Հիսուսը խաչվեց և մահացավ հանուն այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ, և որ Նա լուծեց իմ բոլոր մեղքերի խնդիրը: Սակայն, այսպիսի հավատքով ես չէի կարող լուծել այն մեղքերի խնդիրը, որոնք ես գործում էի ամեն օր: Եվ միայն տարիներ անց, ես հավատացի փրկությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ և իմ հոգին ամբողջությամբ վերածնվեց:
Իսկապե՞ս մեր բոլոր մեղքերը ներվեցին, երբ մենք կուրորեն հավատացինք Հիսուս Քրիստոսին որպես Փրկչի: Հավատքը, որը մեզ թույլ է տալիս մոտենալ սուրբ Աստծուն, ձեռք չի բերվում Նրա նկատմամբ ունեցած կույր հավատքով, այլ գալիս է ճշմարտության ճանաչմամբ և նրան հավատալով: Նշանակություն չունի, թե որքան նախանձավոր հավատք կարող ենք ունենալ Հիսուսի նկատմամբ որպես Փրկչի, բայց եթե մենք չգիտենք ավետարանի ճշմարտությունը, որը փրկեց մեղավորներին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, ապա մենք պարզապես չենք կարող մոտենալ սուրբ Աստծուն: Միայն այն դեպքում, եթե հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մենք կարող ենք կանգնել սուրբ Աստծո առջև: Այդ դեպքում, հավատքի ինչպիսի՞ նյութերից է բաղկացած ճշմարտությունը, որը թույլ է տալիս մեզ կանգնել Աստծո առջև, որպես փրկվածներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում բարի լուրը, որը թույլ է տալիս մեզ նման հավատք ունենալ: Այդ բարի լուրը ջրի և Հոգու շողացող Ավետարանն է: 
Մեր Տերը եկավ  այս աշխարհ, մկրտվեց Հովհաննեսից, աշխարհի մեղքերը վերցրեց Իր վրա, խաչվեց, թափեց արյուն, հարություն առավ մեռելներից երրորդ օրը և դրանով իրագործեց նրանց կատարյալ փրկությունը, ովքեր հավատում են: Եթե մեր հոգիները ցանկանում են մաքրվել մեղքերից, ապա դա հնարավոր է անել այն դեպքում, եթե մենք հավատում ենք մկրտությանը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից (Մատթեոս 3:15),  և հավատում ենք Նրա Խաչի  արյանը (Հովհաննու 19:30): Միայն այդ ժամանակ մենք կարող ենք մտնել շողշողացող ճշմարտության տիրույթները: Եթե չենք հավատում Հիսուս Քրիստոսին, ով եկավ աշխարհը լուսավորող ջրի և Հոգու ավետարանով, ապա մենք երբեք ձյունից մաքուր սրտեր չենք ունենա:
Երբեմն նայելով մեր մարմնի տկարություններին՝ մենք սկսում ենք դառնորեն ողբալ այդ կապակցությամբ: Բայց, նույնիսկ այսպիսի դեպքերում, միևնույնն է մենք պետք է գոհություն բարձրացնենք Աստծուն ջրի և Հոգու ավետարանի համար, քանի որ Տերը լվաց մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և արյունով: Մենք ձեզ հետ ոչ մի կերպ չէինք կարողանա դառնալ սուրբեր, բացի միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալով: Մեր Տերն ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից: Հավատալով կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի ավետարանին, մենք կարող ենք բացահայտել մեզ համար ճշմարտության վառ լույսը, որը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Ջրի և Հոգու ավետարանի միջոցով մեր Տերը մեզ դարձրեց անարատ և սուրբ:
Մատթեոսի ավետարանի 19:24. «… Ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայությունը մտնի»: Հոգով հարուստ մարդիկ չեն կարող փրկվել, քանի որ նրանք չեն հավատում, որ կարող են ջրի և Հոգու ավետարանի հավատքով ստանան մեղքերի ներում: Միայն նա, ով իսկապես հոգով աղքատ է, ցանկանում է մտնել Երկնային Թագավորություն, և միայն նա է Աստծուց խնդրում օգնություն, մի կողմ է նետում իր սեփական արդարությունն ու լրիվ 100 տոկոսով հավատում Աստծո արդարությանը: Միայն այսպիսի մարդը ջրի և Հոգու ավետարանին հավատալով՝ կարող է ստանալ հավիտենական կյանք: Ջրի և Հոգու ավետարանը հայտնեց աշխարհին փրկության վառ լույսը, որպեսզի մենք կարողանանք դիմավորել սուրբ Աստծուն: Մենք երբեք չենք կարող սեփական ջանքերով դառնալ սուրբեր, բայց միայն հավատալով Տիրոջ պարգևած ջրի և Հոգու ավետարանին: Մենք իսկապես կարող ենք դառնալ սուրբեր և մտնել ճշմարտության շողշողացող տիրույթների մեջ:
 

Մենք պետք է մի կողմ նետենք կրոնական և վարդապետական հավատքը

Հովհաննու ավետարանի 3:3. «…եթե մեկը վերստին չծնվի՝ չի կարող Աստծո արքայությունը տեսնել»: Ի պատասխան սրան, Նիկոդեմոսն ասաց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, որ ծեր է. Մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել և ծնվել» (Հովհաննու 3:4): 
Նրանց, ովքեր վերստին չեն ծնվել, թվում է թե միայն հավատքով վերստին ծնվել հնարավոր չէ: Երբեմն, նույնիսկ Հիսուսի աշակերտները չէին հասկանում Նրա խոսքերը և կասկածում էին դրանցում: Դրա համար, մի անգամ Տերն ասաց Իր աշակերտներին. «… Մարդկանց կողմից դա անկարելի է, բայց Աստծո կողմից ամեն բան կարելի է» (Մատթեոս 19:26): Ինքնին տրամաբանական է, մարդը չի կարող մտնել Աստծո Թագավորությունը շնորհիվ իր կրոնական հավատքի, սակայն, դա հնարավոր է դառնում, եթե մարդը հավատում է ջրի և Հոգու ավետարանին: Չնայած այն բանին, որ մենք սեփական ջանքերով չենք կարող դառնալ սուրբեր, նրանց, ովքեր հավատում են, որ Տերը եկավ այս աշխարհ՝ մկրտության պահին Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, խաչվեց, հարություն առավ մեռելներից և դրանով աշխարհին հայտնեց փրկության վառ լույսը, որը հավետ ոչնչացրեց մեր մեղքերը, Աստված թույլ տվեց մտնել Իր Թագավորությունը: 
Ճշմարտությունը, որը բացահայտվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում, որից կառուցված էր խորանի մուտքի վարագույրները, անքակտելիորեն կապված են ջրի և Հոգու ավետարանին, որը Հիսուսն իրականցրեց Նոր Կտակարանում: Այլ բառերով ասած, ջրի և Հոգու ավետարանն իրենից ներկայացնում է նույնը, ինչ և ճշմարտությունն է, որը ցուցադրվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում: Այս թելերն հանդիսանում են Նրա իրական փրկության խորհրդապատկերը, իսկ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է այս խորհրդապատկերի ճշմարիտ էությունը:
Այսպիսով, մենք կարող ենք մեզ համար բացել փրկության  վառ ճշմարտությունը ջրի և Հոգու ավետարանի միջոցով, և նրանում մնալ: Ջրի և Հոգու շողշողացող ավետարանը լցված է խաղաղությամբ և հանգստությամբ, ինչպես որ թագավորում է այն պահին, երբ երեխան խաղում է, հանգստանում կամ քնում մոր ձեռքերի մեջ: Բացելով մեզ համար ավետարանի փայլող լույսը՝ մենք կարողացանք ներկայանալ Աստծո առջև: Իսկ հավատալով ջրի և հոգու շողշողացող ավետարանին՝ մենք կարող ենք ստանալ Աստծո պարգևած փրկությունը: Միայն նրանք, ովքեր հավատում են Աստծո պարգևած փրկությանը, կարող են ստանալ հավիտենական հանգիստ:
Կարճ ասած, միակ հավատքը, որը թույլ է տալիս մտնել Սրբության Սրբոց, դա ջրի և Հոգու ավետարանի հավատքն է: Լույսի ավետարանի այս հավատքը թույլ է տալիս մեզ ստանալ ներում մեր անձնական մեղքերի համար: Մեր Տերն եկավ այս երկիր և ճշմարտության ավետարանի օգնությամբ մեկընդմիշտ Իր մկրտությամբ և Խաչի մահով լվաց մեր բոլոր մեղքերը: Նա հիմա կատարեց Իր խոստումը, որը մեզ տվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի միջոցով: Միայն նրանք, ովքեր հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի և հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են ստանալ հավիտենական կյանք և մտնել Երկնային Թագավորություն:
Եթե ջրի և Հոգու այս ճշմարիտ ավետարանը քարոզվեր երեսուն տարիների ընթացքում, ապա այն արդեն տարածված կլիներ աշխարհով մեկ: Բայց Աստծո նախախնամությամբ այս ճշմարտությունը պետք է քարոզվի ժամանակների վերջում: Բացի դրանից, նա ասաց, որ ժամանակի վերջում կլինեն բազմաթիվ մարտիրոսներ, և որ մեծ Նեղության ժամանակ բազմաթիվ մարդիկ հավատալով Տիրոջը և ընդունելով մարտիրոսական մահը՝ կցուցադրեն իրենց հավատքը: Այլ բառերով ասած, մեր Տերը սահմանել է ժամանակների վախճանը, որպես բազմաթիվ հոգիների փրկության ժամանակ: Աստծո ծրագիրը կայանում է նրանում, որ միայն նրանք, ովքեր իսկապես հավատում են ճշմարտության ավետարանին, կստանան իրենց բոլոր մեղքերից ազատվելու փրկության պարգևը: 
Քանի որ ձեզ հաջողվել է լսել ջրի և Հոգու ավետարանն այս ժամանակում, ապա դուք ստացել եք հնարավորություն փրկվելու ձեր բոլոր մեղքերից: Ես իսկապես շնորհակալ եմ Աստվածանից նրա համար, որ Նա պարգևել է մեզ ջրի և Հոգու ավետարանը: Ի՞նչ կպատահեր մեզ, բոլորիս, եթե չլսեինք այս ավետարանի մասին: Բայց անփոխարինելի փաստ է հանդիսանում այն, որ նույնիսկ հիմա ոչ բոլոր մարդիկ են ընդունում այն: Այս ճշմարտությունը մի այնպիսի բան է, որ չի կարող մտնել ամեն մի մարդու սրտի մեջ:
Իրականում, չնայած նրան, որ աշխարհում կան բազմաթիվ քրիստոնյաներ, մենք տեսնում ենք, որ նրանցից շատերը չգիտեն ջրի և Հոգու ավետարանի մասին և չեն հավատում նրան: Այդ դեպքում, այդ մարդիկ, ովքեր պատկերացում չունեն իրական ավետարանի մասին, ինչպե՞ս կարող են ազատվել իրենց մեղքերից: Ահա, թե ինչու Աստված մեզ թույլ տվեց քարոզել իրական ավետարանը՝ քրիստոնեական գրականություն տարածելու միջոցով:
Ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ մարդիկ խոսում են այն մասին, որ նրանք իմացել են ջրի և Հոգու ավետարանի մասին այն բանից հետո, ինչ ծանոթացել են մեր գրականության հետ, որը մենք տարածում ենք: Բոլոր այս մարդիկ մինչև իրենց ծանոթությունը ջրի և Հոգու ավետարանի հետ, իմացել են միայն Խաչի արյան մասին, բայց հիմա նրանք շնորհակալություն են հայտնում Տիրոջը նրա համար, որ կարողացան հասկանալ ջրի և Հոգու ավետարանը և հավատալ նրան: Բազմաթիվ մարդիկ վկայում են այն մասին, որ չեն գիտեցել, թե որքան մեծ իմաստ է պահված այն բանում, որ Հիսուսն ընդունել է մկրտությունը Հովհաննեսից: Հիմա նրանք հավատում են այս ավետարանին և անսահման շնորհակալ են Աստծուց: 
Մենք տեսնում ենք, որ ջրի և Հոգու ավետարանի նման, խորանի սրահի դարպասների վարագույրները, նույնպես գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերից և ոստայնագործ քաթանից: Այս չորս գույներն իրենցից ներկայացնում են այն, ինչ և ջրի և Հոգու ավետարանը: Եվ այս կերպ, ջրի և Հոգու ավետարանի լույսը ներկայացված է խորանի մուտքի վարագույրում և Սրբության Սրբոցի մուտքի վարագույրների մեջ: Ավելին, խորանի առաջին ծածկոցը նույնպես չորս գույներից էր և գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Այս ճշմարտությունը մեզ ասում է Հիսուսի մկրտության և արյան մասին: Ահա, թե ինչու Հիսուսը ցույց է տալիս մեզ, որ Նա է Երկնային Թագավորության ճանապարհը: Գալով այս աշխարհ և իրականացնելով մեղավորների փրկությունը ջրի և Հոգու ավետարանի միջոցով՝ Նա  հավատացողներին դարձրեց անմեղներ:
Երկնային Թագավորության ճանապարհը ծածկված է Հիսուսի մկրտության և արյան մեջ: Կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի օգնությամբ, Հիսուսն ամբողջությամբ փրկեց մեզ մեր մեղքերից: Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ կարող եք գտնել այս ճշմարտությունը: Եթե դուք հավատում եք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, մեկընդմիշտ փրկված եք ձեր մեղքերից և ձեռք կբերեք հավիտենական կյանք:
Ո՞րն է տարբերությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած պարզ հավատքի և ջրի և Հոգու ավետարանի միջև: Քանի որ Աստված ջրի և Հոգու ավետարանի միջոցով փրկեց մեղավորներին իրենց անօրենություններից, ուստի հավատալ այս ավետարանին, նշանակում է ճշմարտությամբ հավատալ Տիրոջը: Քանի որ Իր մկրտությամբ և Խաչի արյունով՝ Տերը փրկեց մեղավորներիս, ապա հավատալ այդպիսի Տիրոջը որպես Փրկչի, նույնն է, ինչ ջրի և Հոգու ավետարանի միջոցով փրկված լինել: Պարզապես Նրա անվանը հավատալ, չի նշանակում այն, որ մենք ստացել ենք մեղքերի ներում և կմտնենք Երկնային Թագավորություն: 
Ընդհակառակը, մենք կարող ենք ստանալ մեղքերի ներում և դառնալ Աստծո ժողովուրդ միայն այն դեպքում, եթե հաստատակամորեն կհավատանք, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսից հանուն մեզ, թափեց Իր արյունը Խաչի վրա, բոլոր մեղքերի համար կրեց պատիժ և հարություն առավ մեռելներից: Աստված թույլ է տալիս մտնել Երկնային Թագավորություն միայն նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու սրբազան ավետարանին: Իսկ ջրի և Հոգու ավետարանին չհավատացողները չեն կարող մտնել Երկնային Թագավորություն, քանի որ նրանք վերստին ծնված չեն: 
Հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ բացվում է խորանի մեջ, մենք ապրելով այս երկրի վրա՝ կարողացանք ստանալ սրբազան հավատքը: Չնայած այն բանին, որ մեր գործերը անկատար են, եթե ունենք այսպիսի հավատք, ապա ինչպե՞ս կարող ենք ասել, որ մենք չենք դարձել արդարներ: Եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, դարձել ենք սուրբեր, էլ ինչպե՞ս կարող ենք առաջվա նման մեղք ունենալ: Որոշ մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես կարող ենք ասել, որ անմեղ ենք, երբ առաջվա նման գտնվում ենք մարմնի մեջ, որը շարունակում է մեղք գործել:
Բայց այսպիսի խորհրդածությունները հանդիսանում են նրանց սեփական փիլիսոփայության արդյունքը: Նրանք, ովքեր գիտեն ջրի և Հոգու ավետարանի մասին և հավատում են նրան, կհամաձայնեն նրա հետ, որ մարդիկ ունեն անկատար մարմիններ, և դրա համար էլ չեն կարող չմեղանչել մինչև մահ: Սակայն, այս մարդիկ նաև հավատում են նրան, որ Քրիստոսի մկրտության հրաշալի փրկությամբ և Նրա Խաչի մահով նրանք ընդմիշտ ազատվեցին իրենց մեղքերից, ներառյալ այն մեղքերը, որոնք նրանք կգործեն ապագայում: 
Քանի որ Տերը պարգևել է մեզ փրկություն, որը մեզ բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, ապա մենք, ձեզ հետ կարող ենք բաժնեկցել հոգևոր հավատքի Խոսքով և այս երկրի վրա բնակվելով՝ ունենալ սուրբ հավատք: Դա հնարավոր է նաև նրա համար, որ Տերը Իր թանկարժեք պարգևի միջոցով մեզ մատուցեց հավատք, որը թույլ է տալիս մեզ հավատալ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Տիրոջ նկատմամբ ունեցած մեր հավատքով, մենք կարող ենք հաղորդակցվել իրար հետ և ապրել՝ ծառայելով Տիրոջը և սիրել մեկս մյուսին: Հենց սրանում էլ կայանում է մեր իրական երջանկությունը:
Մենք չենք կարող շնորհակալություն չհայտնել մեր Աստծուն այս ավետարանի համար: Որքան սքանչելի է, որ ես կարողացա իմանալ ջրի և Հոգու ավետարանի մասին և կարողացա հավատալ նրան: Երբ ես փոքր պատկերացում անգամ չունեի Հիսուսի մկրտության մասին, Աստված ճշմարտության Խոսքի միջոցով լցրեց իմ սիրտը ջրի և Հոգու ավետարանի հավատքով: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք բոլորս ստացանք երկնքի օրհնությունը:
 

Իմ սրտում բնակվում է իրական Ավետարանը, և ես ճշմարիտ գոհունակությամբ քարոզում եմ այն

Երբ ես կարդում էի Աստվածաշունչը, սրտումս սկսեց հարց ծագել. «Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց»: Քանի որ այս հարցը ծնվում էր նորից և նորից, ուստի շատ ցանկացա գտնել պատասխանը հենց Աստվածաշնչում: Սակայն, ոչ ոք չկարողացավ ինձ հուշել, թե որտեղ փնտրեմ այդ պատասխանը: Այդ հարցն ինձ շատ հետաքրքրեց այնքան ժամանակ, մինչև որ ես իմացա ջրի և Հոգու ավետարանի մասին: 
Ես հաճախակի էի ընթերցում Մատթեոսի ավետարանի 3:13-17 հատվածը, նամանավանդ այն հատվածը, որտեղ Հիսուսը նախքան մկրտվելն ասաց Հովհաննեսին. «… Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ. որ ամեն արդարություն կատարենք»: Սակայն, չնայած դրան, ես երբեք չէի կարողանում հասկանալ այդ խոսքերի իմաստը: Դրա համար ես հաճախ էի հարցնում ուրիշ մարդկանց այն պատճառի մասին, որի համար Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում, բայց ես երբեք պատասխան չէի լսում, որն ամբողջությամբ բավարարեր ինձ: Թերևս Աստված ինձ թույլ տվեց հասկանալ, թե ինչ նպատակով Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից: Այս հայտնությունն ինձանում իրական հոգևոր հեղափոխություն գործեց: Դա նման էր նրան, որ կույր մարդը տեսողություն ստանար: Իսկ արդեն դրանից հետո, ինչ ես հասկացա վերը նշված Աստվածաշնչյան այդ հատվածի իմաստը, ես հանգա ճշմարտության հասկացողությանը, որը կայանում էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որն ազատեց ինձ իմ մեղքերից: 
Նախքան ես կգիտակցեի ճշմարտությունը, միայն հավատում էի Խաչի արյանը, որպես իմ փրկություն, բայց իրականում ես առաջվա նման մեղքեր ունեի, և հետևաբար մեղավոր էի: Այն ժամանակ ես հավատում էի, որ շնորհիվ Հիսուսի արյանը, ես կարող եմ ազատվել միայն ադամական մեղքերից, իսկ իմ ընթացիկ հանապազօրյա մեղքերը դեռ մնում են իմ սրտում. «Ես չգիտեի հավատքի մասին, որը մարդուն դարձնում է բացարձակապես անմեղ, այո, ես անգամ փոքր նշանակություն չէի տալիս մկրտությանը, որը Հիսուսը ընդունեց Հովհաննեսից: Սակայն, Աստված լուսավորեց իմ սիրտը մեղքերի ներման վառ լույսով, ինչպես որ մութ սենյակում վառում են լույսը: Ստացվում է, որ մկրտությունը, որը Հիսուսն ընդունեց Հովհաննեսից, սերտորեն կապված է Հին Կտակարանի զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելուն: Ահա, թե ինչ է նշանակում ջրի և Հոգու ավետարանը»:
Իսկ ի՞նչ պատահեց հետո: Ես բառացիորեն շլացած էի իմ հայտագործությամբ, և իմ սրտում սկսվեց իսկական իրարանցում այն բանից հետո, ինչ ես գիտակցեցի հետևյալ ճշմարտությունը: Եթե միակ ճշմարիտ ավետարանը հանդիսանում է ջրի և Հոգու ավետարանը, ապա ի՞նչ տեղի կունենա այս աշխարհի հետ: Առաջ ես մտածում էի, որ ավետարանիչների հավատքը ճշմարիտ էր Աստվածաշնչի տեսանկյունից: Իսկ հիմա ես գիտակցեցի, որ մյուս բոլոր ավետարանները տարբերվում են ջրի և Հոգու ավետարանից, հանդիսանում են կեղծ և բխում են սատանայից:
Այսպիսով, այն ամենը, ինչ ես անում եմ այդ օրվանից, հավատում և քարոզում եմ, որ միակ ճշմարիտ ավետարանը, դա ջրի և Հոգու ավետարանն է: Որոշ մարդիկ դրա համար ինձ ենթարկում են քննադատության: Աստված նաև ցույց տվեց ինձ, բազում թերություններ ունեցողիս, փրկության ճշմարտությունը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, և Նա թույլ տվեց ինձ հավատալ և քարոզել այն, որ այս ճշմարտությունը իրական ավետարանն է: Այս աշխարհում կան բազմաթիվ նման ավետարաններ, սակայն ճշմարիտ ավետարանը միայն մեկն է: Ահա, թե ինչու ես որոշեցի տարածել ջրի և Հոգու ավետարանը ամբողջ աշխարհով մեկ:
Երբ ես խորհրդածում եմ այն մասին, թե ինչպես եմ եկել մեղքերի ներման ճշմարտության քարոզչությանը և ինչպես եմ իմացել ջրի և Հոգու սրբազան ավետարանի մասին, հավատացել նրան և ամբողջ աշխարհով մեկ տարածել, ապա գիտակցում եմ, թե որքան մեծ էր ինձ համար Աստծո օրհնությունը: Այն ամենը, ինչ ես արեցի, պարզապես հավատացի այն բանին, որ Հիսուսը ընդունելով Հովհաննեսից մկրտությունը՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, Խաչի վրա թափեց Իր արյունը, և այդ կերպ իմ բոլոր մեղքերն անհետացան: Ջրի և Հոգու ավետարանը իրական ճշմարտությունն է, և ես շնորհակալ եմ Տիրոջից նրա համար, որ Նա պարգևել է ինձ այդ ավետարանը: Ես այն մարդն եմ, ում Աստված իսկապես ուղարկել է մեծ օրհնություն: Ձեզանից նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, նույնպես հանդիսանում են օրհնված մարդ: 
Ես հավատում եմ, որ այս ամենը օրհնություն է, որն Աստված հեղեց ինձ վրա: Ինչպես ասում էր Պողոս առաքյալը. «Բայց Աստծո շնորհքով եմ ինչ որ եմ և նրա շնորհքը որ ինձանում է ունայն չեղավ» (1Կորնթացիս 15:10): Ես չեմ կարող չգովերգել Աստծո շնորհքը, որը Նա ուղարկեց ինձ: Ազնվորեն ասացեք, մի՞թե դուք Աստծո եկեղեցում չեք լսել ճշմարտության ավետարանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: Յուրաքանչյուր մարդ, ով լսում և հավատում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի Խոսքին, կմաքրվի իր սրտի մեղքերից: Այդ դեպքում ի՞նչ են մտածում ջրի և Հոգու ավետարանի մասին նրանք, ովքեր չեն հավատում դրան: Այս մարդկանց համար ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը ձանձրալի է և հոգնեցնող:
Դուք հավատո՞ւմ եք Սրբության Սրբոցի մուտքի վարագույրների կապույտ և կարմիր բրդերի ճշմարտությանը: Լսելով այդ Խոսքը, չասեք ինքներդ ձեզ, որ դուք արդեն գիտեք այդ մասին, բայց ինքներդ ձեր մեջ նայեք և ստուգեք, թե բնակվում է արդյո՞ք այդ ճշմարտությունը ձեր սրտերում: Այլ բառերով ասած, հիմա դուք պետք է դառնաք նա, ով հավատում է ջրի և Հոգու ավետարանին՝ Գրվածքի Խոսքի ամբողջական համապատասխանությամբ: Երջանկություն և օրհնություն կլիներ, եթե դուք կարողանայիք հաճախել Աստծո Եկեղեցին, լսեիք Աստծո Խոսքը և հնարավորություն ունենայիք մտնել Երկնային Թագավորություն:
Սակայն, եթե դա այդպես չէ, եթե դուք ի վիճակի չեք ճանաչելու ջրի և Հոգու ավետարանը, ի վիճակի չեք ճշմարիտ հավատք ունենալ և Երկնային Թագավորություն մտնել, և այդ ամենը միայն այն պատճառով, որ դուք լսում եք աշխարհիկ մարդկանց պարզունակ փիլիսոփայությունները, ապա ի՞նչ օգուտ կբերի դա ձեզ: Այն դեպքում, եթե ավետարանը, որին դուք հավատում եք, տարբերվում է ջրի և Հոգու ավետարանից, ապա ինչպե՞ս ձեր հոգին կարող է որևէ կապ ունենալ Տիրոջ հետ: Աստծո Խոսքը և ձեր հավատքը պետք է համընկնեն իրար հետ, ինչպես որ պետք է համապատասխանեն Պողոս առաքյալի հավատքն ու մեր հավատքը: Ջրի և Հոգու ավետարանը, որին հավատում էր Պետրոսը, այն նույն ավետարանն է, որին հավատում ենք մենք (1Պետրոս 3:21):
Ես այնքան երախտապարտ եմ Աստծուն այն բանի համար, որ Նա թույլ տվեց մեզ հավատալ ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին ներկա ժամանակում, երբ աշխարհի վերջի ժամանակներն են մոտենում: Եվ երբ դուք կճանաչեք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը մեր գրքերի միջոցով և կբաժնեկցեք դրանք ուրիշ մարդկանց հետ, ապա նրանք նույնպես կստանան մեղքերի ներում և ուրախությամբ կկարողանան Աստծուն գոհություն բարձրացնել: Մենք պետք է հասկանանք, որ խորանի բոլոր առարկաները և նյութերը իրենցից ներկայացնում են փրկության Տիրոջ ճշգրիտ պատկերը, ով ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը, և մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն այդ ճշմարտության համար:
Մեզ նվիրել են շնորհք, որով մենք կարող ենք ստանալ փրկություն և մտնել Երկնային Թագավորություն, եթե հավատանք ճշմարտությանը, որը բացվում է Սրբության Սրբոցի մուտքի վարագույրներում: Ավելին, Աստված թույլ տվեց ամբողջ աշխարհով մեկ քարոզել մեղքերի ներման ճշմարտությունը՝ գործված կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Աստված հանձնարարեց մեզ կատարել այս աշխատանքը: Յուրաքանչյուրս մեր աշխատանքային վայրում պետք է մնանք հավատարիմ այն գործերին, որը հանձնարարված է մեզ և Աստված օրհնում է մեզ այդ հավատարմության համար: 
Ես իմ գոհունակությունն եմ բարձրացնում Տիրոջը: Ես Նրան փառավորում եմ իմ հավատքով նրա համար, որ ջրի և Հոգու ավետարանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայանագործ քաթանի մեջ, և որից գործված էին խորանի սրահի մուտքի վարագույրները, համապատասխանում են Սրբության Սրբոցի մուտքի վարագույրների չորս գույներին: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք նույնպես կդառնաք նա, ով հավատքով ստացել է մեղքերի ներում և ով կարող է մտնել սրբության Սրբոց, որտեղ հավիտյանս բնակվում է Աստված: Իսկ ձեր հավատքը ամու՞ր է հենված այս ճշմարտության վրա: