(Մատթեոս 27:50-53)
«Հիսուսը դարձյալ մեծ ձայնով կանչեց և արձակեց հոգին: Եվ ահա տաճարի վարագույրը երկու ճղվեցավ վերևից մինչև ցածը, և երկիրը շարժվեց. և քարերը պատռվեցին. և գերեզմանները բացվեցան. և շատ սուրբ ննջեցյալների մարմիններ հարություն առան. և գերեզմաններից դուրս գալով, նրա հարությունից հետո, սուրբ քաղաքը մտան և շատերին երևացին»:
Սրբության Սրբոցը այն վայրն էր, որտեղ բնակվում էր Տերը: Եվ Սրբության Սրբոց կարող էր մտնել միայն քահանան, այն էլ տարին մեկ անգամ, մեղքերի քավության օրը, ներս տանելով զոհաբերության այծի արյունը՝ իսրայելացիների մեղքերը քավելու համար: Նա դա անում էր այն պատճառով, որ խորանի Սրբության Սրբոցը՝ Աստծո տունը, սուրբ վայր էր, որտեղ մտնելն արգելված էր առանց զոհաբերության կենդանու արյան, որի գլխին ձեռք էր դրվել մեղավորների անօրենությունները ոչնչացնելու համար: Այլ բառերով ասած, նույնիսկ քահանայապետը չէր կարող խուսափել Աստծո դատաստանից, եթե նա իր մեղքերի համար ներում չստանար և դրա համար նա զոհ էր մատուցում, նախքան Նրա ներկայության մեջ մտնելը:
Ե՞րբ պատռվեց խորանի վարագույրը: Այն պատռվեց այն պահին, երբ Հիսուսը Խաչի վրա թափեց Իր արյունն ու մահացավ: Ինչո՞ւ Նա պետք է արյունահոսեր Խաչի վրա: Որովհետև Աստծո Որդի Հիսուսը գալով այս աշխարհ մարդկային մարմնով և մկրտվելով Հորդանան գետում Հովհաննեսի կողմից՝ Իր վրա վերցրեց մեղավորների անօրենությունները: Եվ քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ աշխարհի մեղքերն Իր վրա վերցրեց, ապա Նա կարող էր մեղքի դատապարտությունն ավարտել միայն թափելով Իր արյունը Խաչի վրա և մահանալով: Ահա, թե ինչու վարագույրը, որը բաժանում էր Սրբության Սրբոցը Աստծո տաճարի սրբարանից, պատռվեց վերևից ներքև: Սա նշանակում է, որ մեղքի պատը, որը բաժանում էր մարդկանց Աստծուց, մեկընդմիշտ փլվեց:
Այլ բառերով ասած, մկրտությամբ, որն ընդունեց Հիսուսը և արյամբ, որը Նա հեղեց Խաչի վրա, Նա ոչնչացրեց բոլոր մեղքերը: Շնորհիվ Հիսուսի Քրիստոսի մկրտությանն ու արյանը՝ Հայր Աստված մեկընդմիշտ լվաց մեր մեղքերն ու ճանապարհ բացեց դեպի Երկնային Թագավորություն, և այդ կերպ, հիմա ցանկացած մարդ հավատալով Հիսուսի մկրտությանն ու արյանը՝ կարող է մտնել Երկնային Թագավորություն:
Այն պահին, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, խավարն իջավ այն վայրը, որտեղ Նա գտնվում էր այդ երեք ժամերի ընթացքում: Հորդանան գետում մկրտվելով և վերցնելով աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա ՝ Հիսուսն աղաղակեց. «Էլի Էլի, լամա սաբաքթանի» որը նշանակում էր «Աստված իմ Աստված, ինչու թողեցիր ինձ» (Մատթեոս 27:46): Իսկ այնուհետև, Նա արտաբերեց Իր վերջին խոսքը «…Կատարվեց» և մահացավ: Երեք օր հետո Նա հարություն առավ մեռելներից և 40 օրերի ընթացքում վկայեց և այնուհետև Իր աշակերտների և հետևորդների աչքերի առջև համբարձվեց երկինք:
Իսկապե՞ս Հայր Աստվածը թողեց Հիսուսին
Ցավը, որը զգաց Հիսուսը, այնքան մեծ էր, որ Նրա մոտ մի զգացողություն ծնվեց, թե Հայրը թողել է Իրեն: Մեղքի պատժի չարչարանքներն անտանելի էին: Քանի որ Հիսուսը մկրտված լինելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, Նա իրոք որ ինչ-որ մի պահ լքված էր Հոր կողմից, երբ Խաչի վրա կրում էր մեղքի պատիժը: Հայր Աստված պետք է պատժեր յուրաքանչյուրին, ով մեղք ուներ և, քանի որ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, ուստի հենց Նա էլ պետք է գեղարդով խոցվեր և պետք է Խաչի վրա, որպես այդ մեղքերի զոհ, թափեր Իր արյունը:
Քանի որ Հիսուսն Իր էությամբ Աստված էր, ուստի Իր մկրտությամբ վերցրեց մարդկության բոլոր մեղքերը և այդ մեղքերը փոխանցվեցին Նրա սեփական մարմնին: Այս կերպ, Հայր Աստված ստիպված էր ինչ-որ մի պահ թողնել Նրան, ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և պետք է ընդուներ մահը Խաչի վրա, որպեսզի վճարեր այդ մեղքերի համար և դրանով փրկեր մարդկային ցեղը: Ահա, թե ինչու Հիսուսը պետք է կրեր անտանելի չարչարանքներ մեղքի պատժի ժամանակ և ահա թե ինչու Հայր Աստված չէր կարող չդարձնել Իր երեսն Իր Որդուց ինչ-որ մի պահ:
Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայրն ընդմիշտ թողեց Հիսուսին: Ավելի շուտ, դա նշանակում է, որ Հիսուսը պետք է, որ մեր փոխարեն կրեր մեղքերի պատիժը և այդ կերպ, Նա ինչ-որ մի ակնթարթ պետք է լքված լիներ Հոր կողմից: Բայց Հիսուսը ցավից աղաղակեց. «Աստված Իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ», որովհետև Նա կրում էր անտանելի ցավեր այդ մեղքերի պատճառով, որն էլ մեզ փրկություն բերեց: Ախր դա մեզ էր Աստված լքելու մեր մեղքերի համար, բայց Հիսուսը դրանք վերցրեց Իր վրա, կրեց անտանելի ցավեր, կրեց պատիժը Խաչի վրա և ավելին, հանուն մեր փրկության, մի ակնթարթ մնաց Հոր հայացքից դուրս:
Ինչպես արդեն դուք պետք է որ գիտենաք, Սողոմոն թագավորի կառավարման ժամանակ կառուցվեց տաճարը, որը փոխարինեց Խորանին: Բայց այն սկզբունքը, որը կիրառված էր խորանի կառուցման համար, ծառայեց որպես օրինակ Տաճարի կառուցման համար: Դրա համար, տաճարում նույնպես վարագույր կար, որը բաժանում էր սրբարանը՝ Սրբության Սրբոցից: Եվ ճիշտ այն պահին, երբ մեր Տերը աղաղակեց Խաչի վրա «Էլի, Էլի, Լամա սաբաքթանի», տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև: Այս փաստն ասում է այն մասին, որ Տերը լվաց մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և անգին արյունով, որը Նա հեղեց Խաչի վրա, հետևաբար Երկնային Թագավորության դարպասները բացվեցին, և դրա համար ամեն հավատացող կարող է մտնել այնտեղ: Հիմա հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք բոլորս կարող ենք հավատքով մտնել Երկնային Թագավորություն:
Հին Կտակարանում Խորանի հայտնությամբ մարդիկ նույնպես հավատում էին այն բանին, որ Հիսուսը կգա որպես Մեսիա և դրա համար նրանք նույնպես ստանում էին մեղքերի ներում և դառնում էին Աստծո զավակ: Նոր Կտակարանում Աստծո՝ մեղքերի ներման ամբողջ արդարությունը կատարվեց մեկընդմիշտ, այն պահին, երբ Հիսուսը Հորդանան գետում մկրտվեց և այնուհետև մահացավ Խաչի վրա: Երբ մենք լսեցինք մեղքերի ներման ավետարանը, որը Տերն է պարգևել և հավատացինք նրան, մեր սրտերը լցվեցին երախտապարտությամբ, քանի որ մենք ունենք ջրի և Հոգու ավետարանը:
Մենք չենք կարող մեր սեփական ջանքերով ազատվել մեղքերից, բայց շնորհիվ փրկության ճշմարտության, որն Աստված պարգևեց մեզ ջրի և Հոգու միջոցով, մենք հավատալով այս ճշմարտությանը՝ կարողացանք ամբողջությամբ ազատվել դրանցից: Շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած հավատքի, որը Տիրոջ պարգևն է, մեր մեղքերն անհետացան և հիմա մենք հավատքով կարող ենք մտնել Երկնային Թագավորություն: Հաշվի առնելով այս ամենը, ինչպե՞ս կարող ենք շնորհակալություն չհայտնել Աստծուն: Մենք փառավորում ենք Աստծուն, քանի որ հիմա գիտենք, որ Երկնային Թագավորության դարպասները լայն բացվեցին այն պահին, երբ մեր Տերը մահացավ Խաչի վրա: Այս ուրախալի լուրն ասում է մեզ այն մասին, որ Իր Հորդանան գետում մկրտվելով՝ Տերն Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը և Խաչի վրա թափած արյունով վճարեց այդ մեղքերի համար, և դրանով փրկագնեց բոլոր նրանց, ովքեր հավատում են: Այն փաստը, որ Հիսուսի մահվան պահին տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, մեզ սովորեցնում է մի ճշմարտություն, որի համաձայն, բոլոր նրանք, ովքեր հավատալով ջրի և արյան ավետարանին՝ մաքրվեցին մեղքից, կարող են մտնել Երկնային Թագավորություն: Սա հանդիսանում է փրկության ճշմարտության վերջնական հաստատումը, որը Տերը պարգևել է մեզ: Քանի որ մենք մեղավորներ էինք, ապա մեր առջև պատ էր կանգնած, որը մեզ թույլ չեր տալիս Աստծուն մոտենալ, բայց մկրտությամբ և Խաչի արյամբ Հիսուսը մեկընդմիշտ ոչնչացրեց մեղքի այդ պատը:
Այն փաստը, որ Աստված պատռեց տաճարի վարագույրը վերևից ներքև, նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ, ով հավատում է մկրտությանը, որի միջոցով Աստծո Որդին Իր վրա վերցրեց մեղավորների անօրինությունները և նրանք, ովքեր հավատում են Խաչի արյանը, այսօր կարող են ամբողջությամբ մաքրվել իրենց մեղքերից և հետևաբար անարգել մտնել երկնային Թագավորություն: Այսպիսով, Աստված մեզ ազատեց մեղքերից:
Հիսուսը վերից վար պատռեց տաճարի վարագույրը որպես Իր գործերի հաստատում, որը Նա իրագործեց: Դրա համար Եբրայեցիս 10:19-22. «Արդ եղբայրք, որովհետև համարձակություն ունինք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, որն որ նորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարագույրի միջով, այսինքն Իր մարմնով: Եվ մի մեծ քահանա՝ Աստծո տան վրա.Ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խղճմտանքից և մեր մարմինը լվացված սուրբ ջրով»:
Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, Սրբության Սրբոցի մուտքը լայնորեն բացվեց, քանի որ պատռվեց նրա վարագույրը: Եվ այս Սրբության Սրբոցի բացված մուտքը խորհրդանշում է Աստծո Ավետարանի Խոսքը, որը բացեց նոր և կենդանի ճանապարհ դեպի Երկնային Թագավորություն: Վերը նշված աստվածաշնչյան հատվածը ևս մեկ անգամ մեզ ասում է այն մասին, որ մեր սրտերի և մարմինների բոլոր մեղքերը լվացվեցին՝ շնորհիվ Հիսուսի մկրտությանը և արյանը, և հետևաբար մենք կարող ենք մաքրվել՝ շնորհիվ Նրա կատարած փրկության նկատմամբ ամբողջական վստահության:
Այս փրկության համար ես գոհունակություն եմ բարձրացնում Տիրոջը: Մենք չկարողացանք մտնել երկնային Թագավորություն, որքան էլ որ ջանացինք, բայց Հիսուսը փրկեց այնպիսիներին, ինչպիսին մենք ենք: Նա դա արեց Իր արդար գործերի շնորհիվ՝ մկրտությամբ և Խաչի վրա թափված արյամբ: Եվ Նա լայն բացեց Երկնային Թագավորության դարպասները նրա համար, որպեսզի նրանով մտնել կարողանան միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Մենք հիմա ստացել ենք հնարավորություն մաքրվելու մեր բոլոր մեղքերից և մտնել Երկնային Թագավորություն՝ շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ մեր ունեցած հավատքի:
Քանի որ Տերը մկրտված և խաչված լինելով՝ բացեց մեզ համար Երկնային Թագավորության դարպասները, հիմա մենք կարող ենք մաքրվել մեր բոլոր մեղքերից և հավատալով այս ճշմարտությանը՝ մտնել Նրա Թագավորությունը: Ինչպե՞ս շնորհակալություն չհայտնենք Աստծուն: Մենք ամբողջությամբ չենք կարող շնորհակալություն հայտնել Աստծուն Իր զոհաբերվող սիրո համար: Հիսուսի մկրտությամբ Սրբության Սրբոցի մուտքի վարագույրը պատռվեց երկու մասի:
Միայն մի ճանապարհ կա դեպի Երկնային Թագավորություն
Քանի որ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, մենք կմտնենք Երկնային Թագավորություն: Չկա այլ ճանապարհ, որպեսզի մտնենք Երկնային Թագավորություն, բայց միայն ճշմարտության ավետարանի նկատմամբ ունեցած հավատքը: Միայն հավատալով այն բանին, ինչ Հիսուսն արել է հանուն մեզ՝ մենք կարող ենք մտնել երկնային Թագավորություն, քանի որ Աստված այս գործերն արեց հանուն նրանց, ովքեր հավատում են ջրի ավետարանին և Հիսուսի արյանը:
Ահա, թե ինչու քրիստոնյաները չեն կարող մտնել Երկնային Թագավորություն սեփական ջանքերի շնորհիվ, իրենց բարեպաշտության կամ էլ նման երեսպաշտ փորձերով: Աստված սահմանել է, որ Երկնային Թագավորություն կարող են մտնել միայն նրանք, ովքեր մաքրվել են մեղքերից՝ հավատալով մկրտությանը, որն ընդունել էր Հիսուսը և Նրա թափած արյանը: Մարդիկ, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, նրանք են, ովքեր հավատում են, որ Հիսուսն Աստծո Որդին է, Ինքն Աստված է և հավիտենական Փրկիչ, ով փրկեց նրանց Իր մկրտությամբ և արյունով: Հենց այսպիսի մերդկանց Աստված թույլ տվեց մաքրվել մեղքերից: Միայն շնորհիվ մկրտության, որն ընդունեց Հիսուսը և միայն շնորհիվ տառապանքներին, որոնք Նա կրեց Խաչի վրա, Հայր Աստված տվեց հնարավորություն մեզանից նրանց, ովքեր հավատում են սրան՝ հավատքով Երկնային Թագավորություն մտնելուն:
Հարկավո՞ր է արդյոք դրամ Երկնային Թագավորություն մտնելու համար: Եթե պետք լիներ, ապա մենք կստանայինք փրկություն՝ վճարելով դրա համար և բնականաբար դա չէր լինի փրկություն, որը Տերը անվարձահատույց պարգևում է մեզ: Երկնային Թագավորություն մտնելու համար մեզ ջրի և Հոգու ավետարանին հավատալուց բացի ոչինչ պետք չէ: Այլ բառերով ասած, որպեսզի Երկնային Թագավորություն մտնենք, երբեք էլ չի պահանջվել ոչ մեր գումարները և ոչ էլ մեր գործերը և ոչ էլ մեր ջանքերը: Երկնային Թագավորություն մտնելու համար Աստված մեզանից չի պահանջում ոչ մի ջանք, գործ, կամք, վարձատրություն կամ առաքինություններ:
Մեզ միայն մի բան է պետք Երկնային Թագավորություն մտնելու համար, դա հավատքն է մեղքերի մաքրման համար կատարված մկրտության, որը Հիսուսն ընդունեց Հորդանան գետում և զոհը, որը Նա մատուցեց Խաչի վրա, Իր արյունը թափելով որպես մեր մեղքերի քավություն: Այլ ճանապարհ չկա: Միակ բանը, ինչ մեզ անհրաժեշտ է, դա հավատքն է մկրտության ավետարանի և Հիսուսի արյան նկատմամբ: Ահա, թե ինչու որպեսզի մեղքերի ներում ստանանք և մտնենք Երկնային Թագավորություն, մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որը Հիսուսն իրագործեց:
Հիսուսը՝ սիրո Տերը, ջրի և Հոգու ավետարանի միջոցով հայտնեց մեզ կատարյալ փրկությունը: Քանի որ Նա արդեն կատարել էր մեղքերի ներման փրկությունը, ապա մեղավորներին բավական է միայն ամբողջ սրտով հավատալ այդ ավետարանական ճշմարտությանը: Մեր Տերը քավեց մեր բոլոր մեղքերը՝ շատ լինեն դրանք, թե քիչ, և Նա մեզ տվեց Երկնային Թագավորություն մտնելու հնարավորություն, բայց այս ամենը միայն այն հավատքով, որ Հիսուսը լայնարձակ բացեց Երկնային Թագավորության դարպասները և մեղավորները կարող են մտնել այնտեղ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը հանդիսանում է փրկության շնորհը, և որն իսկապես բացառիկ է: «Տերը մկրտվեց, որպեսզի կրի իմ բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա իմ փոխարեն:
Նա լվաց իմ մեղքերը և բացեց Երկնային Թագավորության դարպասները: Նա այնպես սիրեց ինձ, որ մկրտվեց, թափեց Իր անգին արյունը և դրանով կատարեց իմ մեղքերի քավությունը»: Եթե դուք հենց այսպես եք հավատում քավության ճշմարտությանը, ապա շնորհիվ այդ հավատքի, կմտնեք Երկնային Թագավորություն:
Հավատալ Հիսուսին որպես իրենց Փրկչի, այդքան էլ դժվար չէ, ավելի շուտ դա հեշտ է, քանի որ այն ամենը, ինչ նրանց հարկավոր է անել՝ պարզապես սրտի մեջ Հիսուսի կատարած գործերի ընդունելն է և դրանց հավատալը: Քանի որ Հիսուսը լվաց մեր մեղքերը և ազատեց մեզ դրանցից Իր մկրտության միջոցով, որը Նա ընդունեց Հորդանանում Հովհաննես Մկրտչից և արյան միջոցով, որը Նա թափեց Խաչի վրա, ինչպես նաև Հոգու միջոցով, եթե մենք հավատում ենք այսպիսի Հիսուսին մեր ամբողջ սրտով, մենք կփրկվենք:
«Եվ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննու 8:32): Անկախ նրանից, մեծ են մեր մեղքերը, թե փոքր, ընդունելով մկրտությունը և թափելով Իր արյունը՝ Հիսուսն ամբողջությամբ ոչնչացրեց դրանք: Հավատալով ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, որը մեզ ազատել է մեր մեղքերից, մենք կարող ենք ստանալ հավիտենական փրկություն և ընդունել այդ իրական փրկության ազատությունը:
Կատարելով ջրի և Հոգու ավետարանը, մեր Տերը լայնորեն բացեց Երկնային Թագավորության դարպասները: Մեր Տերը եկավ երկիր, մկրտվեց, մահացավ Խաչի վրա և երեք օր հետո հարություն առավ մեռելներից: Սա ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունն է, որը մեզ մոտեցրեց Աստծուն և մեզ հնարավորություն տվեց ապագայում ձեռք բերել Թագավորություն Երկնքում: Եթե դուք ցանկանում եք մտնել Երկնային Թագավորություն, ազատվել մեղքերից և դառնալ Աստծո զավակ, դուք պետք է ստանաք մեղքերի ներում՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը: Հենց այս հավատքը ձեզ թույլ կտա ստանալ մեղքերի ներում և կանցկացնի ձեզ Երկնային Թագավորության դարպասներից:
Մեր Տերը մեր մասին գիտի բացարձակապես ամեն բան: Նա գիտի, թե երբ ենք մենք ծնվել և Նա գիտի ամեն բան մեր մեղքերի մասին, որոնք մենք գործել ենք, և որոնք մենք դեռ գործելու ենք: Բացի դրանից, Նա նաև շատ լավ գիտի, որ ինչքան էլ որ մենք ջանք թափենք, մենք չենք կարող մեր սեփական ջանքերով ոչնչացնել մեր մեղքերը: Եվ քանի որ Տերն այդքան լավ ճանաչում է մեզ, Նա Ինքը լվաց մեր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի արյունով:
Ինչո՞ւ Տերն եկավ այս աշխարհ
Հիսուս անունը նշանակում է Փրկիչ: Հիսուսը ծնվեց այս երկրի վրա, քանի որ մեր փրկությունը չէր կարող իրագործվել մարդկանցից ոչ մեկի կողմից, բայց միայն Աստծո կամքով՝ շնորհիվ աստվածային անսովոր զորության: Այսպիսով, Հիսուսի ծնունդն ուներ որոշակի նպատակ: Մարդկության փրկության համար Հիսուսը ծնվեց կույսից: Այլ բառերով ասած, Հիսուսը ծնվեց կնոջից՝ հանուն մեղավորների, ովքեր ժառանգել էին մեղքը Ադամից և Եվայից: Որպեսզի Փրկիչ դառնա և այս աշխարհի մեղավորներին փրկի իրենց անօրենություններից, Տերը եկավ այս աշխարհ և Աստծո զորության շնորհիվ բեղմնավորվեց կույսի արգանդում:
Մեր Տերը ծնվեց կնոջ կողմից, ում Ինքն էր ստեղծել, որպեսզի Ինքը դառնար մեր անարատ զոհը: Երբ եկավ ժամանակը, Նա քայլ առ քայլ սկսեց իրագործել Իր փրկության ծրագիրը: Երբ լրացավ մեր Տիրոջ 30 տարին, Նա մկրտվեց Հորդանան գետում: Որպեսզի այս երկրի վրա հասնի Իր ծնունդի նպատակին, Հիսուսը պետք է մկրտությամբ Իր վրա վերցներ աշխարհի մեղքերը, և այդ խնդրի լուծման համար Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից (Մատթեոս 3:13-17):
Այդ պահից երեք տարի անց Նա Խաչվեց: Հենց նրա համար, որ մեր Տերը մկրտվեց և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, Նա պատժվեց դրանց համար՝ մեր փոխարեն: Շնորհիվ Հովհաննեսից ընդունած մկրտությանը և Խաչի արյանը՝ Տերը ոչնչացրեց բոլոր մեղքերը և դրանով բոլոր հավատացողներին հնարավորություն տվեց փրկվելու իրենց մեղքերից:
Կարևոր չէ, թե մարդիկ որքան տգետ են, որքան թույլ են և որքան են թաղվել իրենց արատների մեջ և ինչպիսի մեղավորներ նրանք կարող են լինել, Աստված թույլ տվեց մեզ՝ ջրի և Հոգու ավետարանի հավատացողներիս, մտնել Երկնային Թագավորություն, Տիրոջ Թագավորությունը: Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և Խաչի վրա թափեց իր արյունը, որպեսզի կրի մեղքի պատիժը: Շնորհիվ փրկությանը, որը Հիսուսը իրագործեց՝ վճարելով մեր մեղքերի համար զոհելով Իրեն, մեզանից նրանք, ովքեր հավատում են, կարող են հիմա լվացվել մեղքերից ջրի և Հոգու ավետարանի հավատքով: Սա է հանդիսանում քրիստոնեական հավատքի հիմնարար ճշմարտությունը և մեղքերի քավության էությունը:
Տերը եկավ այս աշխարհ և դարձավ բոլոր մեղավորների Փրկիչը: Եվ Նա իսկապես փրկեց բոլորիս մեղքերից: Հիսուսը հնարավորություն տվեց բոլոր մեղավորներին, ով էլ որ նրանք լինեն, հավատալով Նրա գործերին՝ մտնել Երկնային Թագավորություն:
Այսպիսին է Տիրոջ սերը: Հենց դրա համար, որ մեր Տերը սիրեց մեզ, Նա մկրտվեց և թափեց Իր արյունը, որպեսզի փրկի մեզ: Որպեսզի ազատի մեղքերից մեզ, ում Նա սիրեց այդքան ուժգին, որքան որ Ինքն Իրեն էր սիրում, մեր Տերը փրկությունն իրականացրեց՝ մկրտվելով և Իր արյունը թափելով: Մենք մեղավորներ էինք, ովքեր կշարունակեն մեղանչել մինչև ի մահ: Հալածվելով մեր մեղքերի կողմից, մենք կշարունակեինք հեռանալ Աստծուց: Որպեսզի փրկի այնպիսի մարդկանց, ինչպիսին մենք ենք, Տերը պետք է փրկության գործն իրականացներ, որը մեզ հնարավորություն կտար միանալ Իր հետ: Մեր Տերը փրկեց մեզ՝ մեղավորներիս, Աստծո սիրով: Դրա համար
Նա կատարեց Աստծո արդարությունն ու սերը՝ մկրտվելով և թափելով Իր արյունը: Մենք՝ այս Ավետարանին հավատացողներս, այնքան ենք երախտապարտ Տերից այն ամենի համար, ինչ Նա աեց մեզ համար, որ չենք կարող խոսքերով արտահայտել մեր շնորհակալությունը և խոնարհվում ենք Նրա առջև: Մեղքերի ներման ճշմարտությունը, որը Տերը պարգևել է մեզ, հանդիսանում է այնքան ազնվազարմ և բացարձակ սեր, որ արտահայտել այն հնարավոր չէ ոչ մի խոսքով:
Ավելի քան 2000 տարիներ առաջ, մեզանից դեռ ոչ ոք չկար այս երկրի վրա: Մոտ 2000 տարի առաջ, երկրային տաճարի և Աստծո Թագավորության Երկնային տաճարի վարագույրները լայնորեն բացվեցին: Այդ ժամանակ, մենք նույնիսկ մեր մայրերի որովայնում չկայինք, բայց մեր Տերը արդեն գիտեր մեր մասին ամեն բան: Նա գիտեր, որ դուք լույս աշխարհ կգաք և որ ձեզանից յուրաքանչյուրը կքայլի Իր՝ մյուսներից տարբեր կյանքի ճանապարհով: Եվ Տերը սիրեց Ինձ և ոչ միայն ինձ, բայց նաև ձեզ և մյուսներին: Տերն այնպես սիրեց բոլորիս, որ Նա բոլոր մեղավորներին տվեց հնարավորություն մտնել Երկնային Թագավորություն՝ հավատալով ջրի, արյան և Հոգու ավետարանին, որը Նա իրագործեց հանուն մեզ: Ջրի և Հոգու (Հիսուսի մկրտությունն ու Խաչի արյունը) միջոցով Տերը կատարեց մեր փրկություն:
Այն փաստը, որ տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, իսկապես հրաշք է: Ինչպե՞ս կարող էր Սրբության Սրբոցի վարագույրը պատռվել միայն այն պատճառով, որ Հիսուսը մահացավ Խաչի վրա: Այդ վարագույրը նման էր ժամանակակից գորգերին: Այն գործված էր որպես բավական հաստ և ամուր կտավ: Պաղեստինում, նույնիսկ հիմա կարելի է հանդիպել վարագույրների, որոնք գորգի նման են: Նրանք այնքան խիտ են գործված, որ ինչպես ասում են, անհրաժեշտ են չորս ձիեր, որ հակառակ կողմեր քաշեն, որպեսզի պատռեն այն: Պատկերացնո՞ւմ եք ձիու ուժը: Թերևս, չնայած նրան, որ վարագույրն այդքան ամուր էր, այն ինքն իրեն պատռվեց, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա:
Ինչո՞ւ վարագույրը պատռվեց: Այն պատռվեց, որովհետև Հիսուսը ոչնչացրեց բոլոր մեղքերը, որոնք գտնվում էին մարդկանց սրտերում: Այն պատռվեց նրա համար, որ Հիսուսը կատարեց Նրա արդար գործերը՝ մկրտվելով և մահանալով Խաչի վրա: Իր մկրտությամբ վերցնելով աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա և դատապարտված լինելով գամվելու Խաչին՝ Հիսուսը բացեց Երկնային Թագավորության ճանապարհը նրանց համար, ովքեր հավատում են: Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, դա պարզապես հավատալն է: Տերը բացեց Երկնային Թագավորության դարպասները նրա համար, որպեսզի դուք, բոլորդ կարողանաք հավատքով մտնել այնտեղ:
Մեր փրկության համար անհրաժեշտ է ինչպես Հիսուսի մկրտությունը, այնպես էլ Նրա արյունը:
Հիսուսի գլխին ձեռք դնելը ծես էր, որը նախատեսված էր միայն զոհաբերության կենդանու համար, և այն կատարվեց փրկության արարողության ամբողջական համապատասխանությամբ, որը ծրագրված էր դեռևս Հին Կտակարանի ժամանակներում: Քանի որ փրկության օրենքը սահմանված էր Աստծո կողմից և համաձայն դրա, զոհաբերության կենդանին պետք է իր վրա ընդուներ մեղքերը՝ ձեռք դնելու միջոցով և մահանար, ապա Հիսուսը նույնպես, գալով որպես մեր փրկության անձնական զոհ, կարողացավ լվանալ մեր բոլոր մեղքերը՝ ընդունելով մկրտությունը, որը հանդիսանում էր ձեռք դնելու ձևերից մեկը: Ահա, թե ինչու որպեսզի կարելի լիներ Սրբության Սրբոց մտնել, քահանայապետը պետք է պարտադիր իր հետ վերցներ զոհաբերվող կենդանու արյունը, որին ձեռնադրությամբ փոխանցվել էին մարդկանց մեղքերը:
Ինչո՞ւ պետք է քահանայապետը Սրբության Սրբոց մտներ արյունով: Քանի որ մարմնի կյանքը արյան մեջ է: Աստված սահմանել էր, որ քահանայապետը, նախքան կմտներ Նրա ներկայության մեջ, պետք է արյուն վերցներ, արյուն՝ հանուն հոգիների քավության (Ղեվտացիս 17:11): Բոլոր մարդիկ պետք է մահանային իրենց գործած մեղքերի պատճառով, բայց քանի որ Հիսուսն Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետում (բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին իր մկրտության պահին) և կրեց դրանք Իր վրա, Նա խաչվեց և դրանով փրկեց մեզ Իր արյունով, սեփական կյանքի գնով: Սա մեզ ասում է այն մասին, որ մեղավորները կանգնելով Աստծո առջև՝ պետք է անպայման իրենց հետ վերցնեն ջրի և արյան նկատմամբ ունեցած իրենց հավատքը: Միայն այդ դեպքում, եթե մենք սրտով հավատում ենք Հիսուսի մկրտության ջրին և արյանը, որը Նա թափեց, մենք կարող ենք խուսափել մեր մեղքերի պատժից:
Հիսուսը լվաց մեր բոլոր մեղքերը, որպեսզի այլևս ոչ ոք ստիպված չլիներ բարձրացնելու զղջման բազմաթիվ աղոթքներ, ծոմ պահեր և մեղքերի քավության զոհեր մատուցեր: Մենք անհրաժեշտություն չունենք զղջման երկար աղոթքներ բարձրացնելու և չենք պատժվելու մեր մեղքերի համար, քանի որ Հիսուսն արդեն արել է քավության զոհը: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ անել, դա ամբողջ սրտով այդ փրկությանը հավատալն է, որը բացվում է մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ:
Այն, ինչ մնում է անել մեզանից յուրաքանչյուրին, դա մկրտությանը հավատալն է, որն ընդունեց Հիսուսը, որպես կապույտ բուրդ, որը օգտագործվում էր Հին կտակարանի խորանում և հավատալ արյանը, որը Հիսուսը թափեց Խաչի վրա որպես կարմիր բուրդ: Իսկ ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Հիսուս Թագավորը ցուցադրված է ծիրանագույն բրդի մեջ, որը օգտագործվում էր խորանի վարագույրը պատրաստելու համար: Այսպիսով, եթե մենք լվացված ենք մեր մեղքերից ներված լինելու հավատքով, որը խորհրդանշված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ և հավատում ենք, որ այլևս մեղքի դատապարտություն չի լինի, ապա հիմա մեզանից յուրաքանչյուրը կարող է մտնել Երկնային Թագավորություն: Այս բարի լուրը հանդիսանում է ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը:
Ինչո՞ւ տաճարի վարագույրը պատռվեց, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա: Եկեք նորից խորհենք դրա մասին
Կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը, որի մասին խոսվում է Հին Կտակարանում, ոչ այլ ինչ է, քան ավետարանը, որը տալիս է մեղքերի ներման շնորհքը և հնարավորություն մտնելու Երկնային Թագավորություն բոլոր նրանց, ովքեր հավատում են դրան: Ահա, թե ինչու, երբ Հիսուսը մկրտվեց և մահացավ Խաչի վրա, տաճարում վարագույրը պատռվեց: Նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսին, սա հանդիսանում է ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, որը նվիրված է հենց Աստծո կողմից: «Ոհ, ուրեմն դա այն պատճառով է, որ Հիսուսը մկրտվել է Հովհաննեսի կողմից և իմ փոխարեն Խաչի վրա արյուն է թափել և դրանով քավել մահը, քավել է մեղքը»: Մահանալով Խաչի վրա, Հիսուսն ասաց. «…կատարվեց» և հենց այդ պահին, Նա մեզ համար բացեց ճանապարհ դեպի Երկնային Թագավորություն:Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի նրանց, ովքեր հեռացել են Աստծուց մեղքի պատնեշի պատճառով, որը մարդիկ շարունակում էին կառուցել: Այսպիսին էր Հիսուսի ցանկությունը, բայց դրա հետ միասին, այդպիսին էր նաև Հայր Աստծո հրամանը և այդպիսին է Նրա սերը մեր հանդեպ: Հնազանդվելով Հոր կամքին՝ Հիսուսն ընդունեց մկրտությունը, որը աշխարհի մեղքերը փոխանցեց Նրա սեփական մարմնի վրա: Եվ քանի որ Տերն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա, ուստի Նա խաչվեց, թափեց Իր արյունը և մահացավ, իսկ այնուհետև, երեք օր հետո, հարություն առավ մեռելներից և դրանով ամբողջությամբ կատարեց Իր փրկության գործերը: Այդ գործերը, որոնք խորհրդապատկերված են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, մեղքերի ներումն է, որն ազատեց մեղավորներին իրենց անօրենություններից, և դա հանդիսանում է զոհաբերության արարողության վերջը: Եվ քանի որ Հիսուսն իրագործեց փրկությունն Իր գործերով, Երկնային Թագավորության դարպասները, որից մինչև հիմա ոչ մի մարդ չէր կարող անցնել, հիմա բաց են: Դա ասում է այն մասին, որ փրկության դարպասներն այլևս չեն բացվում զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելու միջոցով, ինչն ընդունված էր Հին Կտակարանի ժամանակներում, այլ բացվում են Հիսուսի մկրտությամբ և հավատալով Նրա արյանը, որը Հիսուսը թափեց Խաչի վրա: Այն փաստը, որ վարագույրը պատռվեց, խոսում է այն մասին, որ փրկությունը իրականացավ և այն մասին, որ Աստված հիմա հնարավորություն է տվել ամեն մարդու, ով գիտի և անկեղծորեն հավատում է ջրի և Հոգու ավետարանին, մտնել Երկնային Թագավորություն: Ահա, թե ինչու տաճարի վարագույրը պետք է պատռվեր:Դուք պետք է Երկնային Թագավորություն մտնեք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը հավատալով: Հիսուսը, ով ոչ մի մեղք չուներ, այս աշխարհ եկավ մարդու մարմնում և որպեսզի մեր բոլոր մեղքերն Իր վրա վերցնի, մկրտվեց Հովհաննեսից (Մատթեոս 3:15): Ավելին, մեր Տերը Իր կյանքով վճարեց մեր մեղքերի համար և դարձավ հավիտենական՝ հանուն քավության, որը մենք պետք է մեզ հետ վերցնենք, երբ կկանգնենք Աստծո առջև: Այսպիսով, մենք բոլորս պետք է հավատանք արյանը, որը Հիսուսը թափեց մկրտությունից հետո, որպես մեր փրկություն: Որպեսզի մարդկությունը ազատեր մեղքերից և մարդկանց Աստծո ժողովուրդ դարձներ, Հիսուսը բացեց Երկնային Թագավորության դարպասներն Իր սեփական մարմինը մատնելով չարչարանքների: Մենք պետք է գիտենանք, որ մեզ փրկելիս Հիսուսը ոչ միայն արյուն թափեց Խաչի վրա: Դրանից երեք տարի առաջ, Նա արդեն վերցրել էր մեր մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետում: Այսպիսով, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից՝ հանուն մարդկության փրկության, իսկ այնուհետև Խաչվեց հռոմեացի զինվորների կողմից: Դեռևս մեր լույս աշխարհ գալուց առաջ, Հիսուսն արդեն ոչնչացրել էր մեր մեղքերը՝ մկրտվելով և արյուն թափելով:Այն, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, հանդիսանում էր փրկության գործընթացը, որը Նա պարտադիր պետք է կատարեր, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացներ մեր բոլոր մեղքերը: Արյունը, որը նա թափեց, նույնպես բոլոր մեղքերի վճարման համար էր: Քանի որ Հիսուսն Աստված է, ապա մկրտությունը, որը Նա ընդունեց և արյունը, որը Նա թափեց Խաչի վրա, իսկապես հանդիսանում են մեր փրկությունը: Դա մեր Տիրոջ կատարյալ զոհն էր, որը Նա մատուցեց հանուն ողջ մարդկության փրկության: Դուք հավատո՞ւմ եք, որ ջրի և Հոգու ավետարանը լվաց մեր բոլոր մեղքերն ու ազատեց մեզ դրանց դատապարտությունից:
Շնորհիվ Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, հիմա մարդկության բոլոր մեղքերը լվացված են
Որպեսզի մարդկության բոլոր մեղքերը լվար, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից: Եթե մենք ուսումնասիրենք Հիսուսի փրկության ծառայությունը, Նրա հասարակական կյանքից բացառելով մկրտությունը, մարդկության փրկությունը, որը ծրագրված էր Քրիստոս Հիսուսում, նախքան աշխարհի արարումը, կստացվեր խաբեություն: Դեռևս աշխարհի արարումից առաջ, Հիսուսն արդեն պատրաստ էր մկրտվելու, որպեսզի Իր վրա վերցներ մարդկության մեղքերն ու թափեր Իր արյունը:
Ահա, թե ինչու Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի ողջ մարդկության ներկայացուցչի կողմից և դրանով մեր բոլոր մեղքերն Իր վրա վերցրեց (Մատթեոս 3:15, 11:11-12): Մեղավորների անօրենություններից մաքրվելը Հիսուսի մկրտությամբ՝ հանդիսանում էր փրկության գործընթացը: Հիսուսն Իր վրա վերցրեց մեղավորների անօրենությունները և լվաց դրանք և մեր փոխարեն մահացավ մեր մեղքերի պատճառով: Նա մահացավ մեր փոխարեն, և դրանով ազատեց մեղքերից և դրանց դատապարտությունից բոլորին, ովքեր հավատում են դրան: Այսպիսով, մկրտությամբ՝ Հիսուսը կարողացավ Իր վրա ընդունել ողջ մարդկության մեղքերը և կարողացավ կրել այդ մեղքերի պատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա: «…որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթեոս 3:15): Այն փաստը, որ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, նշանակում է, որ Նա ընդունեց մեր՝ մեղավորներիս, բոլոր մեղքերը:
Եղբայրներ և քույրեր, դուք չեք հավատա նրան, որ Հիսուսն այս աշխարհ եկավ մոտավորապես 2000 տարի առաջ, որ Նա մկրտվեց 30 տարեկանում, և որ թափեց Իր արյունը հանուն ձեզ՝ միայն նրա համար, որ դա չտեսնեք ձեր աչքերով: Սակայն, գիտենալով ամեն բան մեր անկարողության մասին, Աստված դեռևս աշխարհի արարումից առաջ ծրագրեց մեր փրկությունը՝ ջրով և արյունով և ուղարկելով Հիսուս Քրիստոսին և Հովհաննես Մկրտչին այս աշխարհ՝ համաձայն Իր ծրագրի իրագործեց մեզանից յուրաքանչյուրի փրկությունը: Որպեսզի մեզ հնարավորություն տա ճանաչելու և հասկանալու այս ճշմարտությունը, Աստված պատվիրեց իր աշխատակիցներին գրի առնել Իր Խոսքերը և գրված Խոսքի միջոցով Նա բացեց ողջ մարդկությանը այն ամենը, ինչ վերաբերվում է փրկության ծրագրին և դրա իրականացմանը: Հիմա, շնորհիվ Աստծո գրված Խոսքի, յուրաքանչյուր մարդ ստացավ հնարավորություն գիտակցելու ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից Հորդանան գետում, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը:
Հիմա, մեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա մկրտությանը, որն ընդունեց Հիսուսը և արյանը, որը Նա թափեց Խաչի վրա, որպես մեր փրկություն: Չնայած նրան, որ մենք դա չենք տեսել մեր մարմնի աչքերով, մենք պետք է հավատանք դրան մեր սրտում: Ճշմարիտ հավատքը կգա մեզ մոտ այն պայմանով, եթե այն հիմնվում է Աստծո Խոսքի վրա: Տերն ասեց Թովմասին. «…երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննու 20:29): Հիսուսը փրկեց Ինձ և ձեզ Իր մկրտությամբ և արյունով, որը Նա թափեց: Աստված տվեց հնարավորություն յուրաքանչյուրին, ով հավատում է դրան՝ մտնելու Երկնային Թագավորություն:
Ահա, թե ինչու Աստված պատռեց տաճարի վարագույրը այն պահին, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա: Հիսուսը քանդեց մեղքի պատը, որը բաժանում էր մարդկանց Աստծուց: Այն, ինչ արեց Հիսուսը, ավելին էր, քան բավական, որպեսզի ոչնչացվեր մեղքի պատը: Նա յուրաքանչյուր մարդու համար հնարավոր դարձրեց անարգել մտնել Երկնային Թագավորություն՝ միայն սրտով հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Ես գոհանում եմ Տիրոջից նրա համար, որ Նա մեզ տվել է այս ճշմարտությունը և այսպես մենք՝ բոլորս, իսկապես կարող ենք մտնել Երկնային Թագավորություն, եթե միայն սրան հավատում ենք ամբողջ սրտով:
Որքա՞ն մեծ է այն փաստը, որ Հիսուսը մեղավորների փրկության համար մարմնապես ծնվեց այս երկի վրա սովորական երկրային կնոջից: Սա իսկապես սքանչելի իրադարձություն է, նույնիսկ համեմատած աշխարհի արարման հետ: Անշուշտ, Տերը՝ Արարիչը, ով արարել է այն ամենը, ինչ գոյություն ունի, ստեղծեց իր արարածներին, բայց այն, որ Արարիչը դարձավ այնպիսին, ինչպիսին Իր արարծներն են՝ մկրտվելով վերցրեց Իր վրա աշխարհի մեղքերը և խաչվեց, դա ոչ այլ ինչ է, քան՝ փրկության մեծ իրադարձություն:
Ինչպե՞ս կարող էր Արարիչը նմանվել արարածներին: Եվ այնուամենայնիվ, Հիսուսը՝ Ինքն Աստված, իջավ այնքան, որ մկրտվեց Հովհաննես Մկրտչից՝ մարդկության ներկայացուցչի կողմից Հորդանանում: Մի՞թե սքանչելի իրադարձություն չէ սա: Սակայն, սա դեռ ամենը չէ, քանի որ Հիսուսը միշտ խորնարհեցնում էր Ինքն Իրեն, նույնիսկ մինչև իսկ մահ: Նա պատրաստ էր Խաչի վրա կրելու անտանելի ցավեր, թափել արյուն և մահանալ: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան Աստծո սերը, Նրա շնորհը և Նրա մեծ ողորմությունը:
Մարդկության բոլոր մեղքերը մեկընդմիշտ ամբողջությամբ լվացվեցին Տիրոջ մկրտությամբ և Նրա Խաչի արյունով: Եվ պատռելով տաճարի վարագույրը՝ Հիսուսը երրորդ օրը հարություն առավ մեռելներից և հիմա ցանկանում է ճշմարտության մեջ հանդիպել բոլոր նրանց, ովքեր հավատում են այս ճշմարտությանը: Դրա համար Տիրոջ գործերը, որոնք փրկեցին մեղավորներին, ավելի մեծ ու փառահեղ են, քան Նրա արարման գործերը, որոնցով Նա ստեղծեց տիեզերքը և նրանում գտնվող ամեն ինչ: Հիսուսի ծնունդը, մկրտությունը, Խաչի մահը, հարությունը, համբարձումը և վերադարձը, ինչպես նաև այն, որ Նա մեզ դարձրեց Իր զավակները, Աստծո սիրո գործերն են:
Մեր Տերը փրկեց ձեզ և ինձ մեր բոլոր մեղքերից: Մեր Տերը մեկընդմիշտ ազատեց ձեզ և ինձ աշխարհի բոլոր մեղքերից՝ շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի: Այսպիսով, մենք կարող ենք հավատքով դառնալ արդարներ և շնորհակալություն հայտնել Նրան դրա համար: Աստված ուղարկեց մեզ Նրա փրկության օրհնությունն իր ողջ լիությամբ: Իսկ դուք հավատու՞մ եք դրան:
Եղբայրներ և քույրեր, դուք և ես արժանի ենք դժոխք նետվելու: Մենք այն էինք, ում հետևում էր ոչնչացնել մեր գործած մեղքերի համար: Մենք պետք է ապրեինք վհատության մեջ, բայց Տերը փրկեց մեզ մեր մեղքերից Իր փրկությամբ, որը Նա ծրագրել էր աշխարհի արարումից առաջ: Մենք ուրիշ ընտրություն չունեինք, բացի նրանից, որ մեղքի մեջ ապրելով զայրանալ ու անիծել մեր բախտը, բայց որպեսզի նման մարդկանց, ինչպիսին մենք ենք, թույլ տա մտնել Երկնային Թագավորություն, Տերը ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Մեր Տերը դարձավ մեր փրկության Տերը:
Հիսուսը տվեց մեզ ջրի և Հոգու ավետարանը և նաև երաշխավորեց մեզ մեր մեղքերի ներումը: Հիսուսը դարձավ մեր փրկության Աստվածը: Հիսուսը մեր փոխարեն վերցրեց Իր վրա այս աշխարհի բոլոր մեղքերը, մահացավ մեր փոխարեն և դրանով դարձավ մեր կատարյալ Փրկիչը:
Դուք հավատու՞մ եք մկրտությանը, որը ընդունեց Հիսուսը և արյանը, որը Նա հեղեց
Մեր մեղքերից ազատվելը կատարվում է մկրտության հավատքով, որն ընդունեց Հիսուսը և Խաչի արյունով: Որպեսզի մեղավորները փրկվեն՝ հավատալով Հիսուսին որպես Փրկչի, անհրաժեշտ է, որ նրանք համոզվեն նրանում, որ նրանք ըստ հարկին հասկանում են Նրա մկրտությունն ու Խաչը, և նրանք պետք է հավատան, որ իրականացած փրկությունը կատարվում է այս երկու հասկացությունների միասնությամբ:
Միգուցե դուք չեք հավատում, որ Հիսուսը մկրտվել է և մահացել Խաչի վրա: Միգուցե արհամարհում եք մկրտությունը, որը Նա ընդունել է Հովհաննեսից: Բայց և այնպես, Աստծո արդարությունը կատարվեց շնորհիվ Հիսուսի մկրտության: Մկրտություն, որը այն գործն էր, որի միջոցով Նա վերցրեց մեղավորների բոլոր մեղքերն Իր վրա, իսկ մահը, որը Նա ընդունեց՝ թափելով Իր անգին արյունը, մեր մեղքերի պատիժն էր: Այսպիսով, երբ մենք հայտարարում ենք, որ հավատում ենք Հիսուսին, մենք պետք է հավատանք Նրա մկրտությանը և Նրա Խաչի արյանը՝ որպես մեր փրկության:
Աստված, Իր Խոսքում գրել է Հիսուսի մկրտության և արյուն թափելու անհրաժեշտության մասին, սակայն, չնայած դրան, բազմաթիվ մարդիկ առաջվա նման պնդում են, որ փրկության համար նրանց անհրաժեշտ է հավատալ միայն Խաչի արյանը: Եթե դուք պատկանում եք այդպիսի մարդկանց շարքին, ձեզ անհրաժեշտ է լրջորեն վերանայել ձեր հավատքը, դիմել ճշմարտությանը և հավատալ ինչպես մկրտությանը, այնպես էլ Խաչի արյանը: Եթե դուք դա չանեք, այլ շարունակեք հավատալ միայն Խաչի արյանը, ապա կպարզվի, որ Տիրոջ ձեզ համար կատարած բոլոր սրբազան գործերը ապարդյուն էին: Եթե դուք հենց այդպես եք հավատում, ապա ձեզ անհրաժեշտ է ետ դառնալ այդ կեղծ հավատքից և ձեռք բերել իրականը, որի մասին գրված է Աստվածաշնչում: Եթե չլիներ Հիսուսի մկրտությունը, ապա ի՞նչ կապ կունենար Նրա Խաչի մահը մեզ հետ: Եթե Հիսուսը մկրտված չլիներ Հովհաննես Մկրտչից, ապա Նրա մահը ոչ մի կապ չէր ունենա մեր մեղքերի հետ:
Եղբայրներ և քույրեր, եթե ձեզ անհրաժեշտ լիներ ջնջել ձեր անունները պարտատերերի ցուցակից, մի՞թե դուք գումար չէիք բերի և չէիք վճարի ձեր վարկատուներին: Պարտապանը պետք է վճարի այնքան գումար, որքան որ փոխ է առել և միայն այդ ժամանակ նրանց անունները կարող են ջնջվել պարտատիրոջ ցուցակից: Դրա համար, որպեսզի մեր պարտքերը վճարի, Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերն ու անօրինությունները և լվաց դրանք՝ թափելով Իր արյունը:
Մկրտության միջոցով Տերն իսկապես ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը, և դրա համար Նա ստիպված եղավ կրել դրանց պատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա: Որպեսզի ամբողջությամբ պարտքերը մարվեն, անհրաժեշտ է, ինչպես ողջամտությունը պահանջում է, որ պարտապանը վերադարձնի գումարը: Եթե պարտապանները չեն վերադարձնում փողը, այլ միայն հայտարարում են, որ նրանք պարտքը փակել են՝ պահանջելով ջնջել իրենց անունները ցուցակից, մի՞թե իսկապես նրանց անունները կջնջվեն: Նշանակություն չունի, թե նրանք որքանով են համոզված նրանում, որ իրենց անունները ջնջված են, իրականում նրանց անունները առաջվա նման մնում են պարտատերերի ցուցակներում:
Ինչպես որ պարտապանները կարող են ազատվել պարտքից միայն այն դեպքում, եթե իսկապես վճարեն պարտքը, այնպես էլ մենք՝ մեղավորներս, որպեսզի մեղքերի ներում ստանանք, պետք է մեր սրտերում հավատք ունենանք առ այն, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության ժամանակ:
Մենք մկրտության արարողությամբ անձամբ չենք փոխանցել մեր մեղքերը Հիսուսի գլխին: Սակայն, շնորհիվ Հովհաննես Մկրտիչ անունով միջնորդի, մենք հնարավորություն ստացանք Հիսուսին փոխանցելու մեր մեղքերը: Նա մկրտված լինելով Հովհաննես Մկրտչից, Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, բարձրացավ Խաչ, թափեց արյուն և մահացավ: Հավատալով Նրա մկրտությանը, որը փրկության խորհրդապատկերն է, որի միջոցով Հիսուսը վերցրեց Իր վրա մեր մեղքերը և փրկեց մեզ, մենք կարող ենք ստանալ մեր փրկության ապացույցը: Ամբողջ սրտով հավատալով նրան, ինչ Տերը արել է մեզ համար, մենք հնարավորություն ունենք ստանալու մեղքերի ներում: Ինչո՞ւ: Դե, որովհետև Իր մկրտությամբ և արյունով մեր Տերը պարգևեց մեզ նոր կյանք:
Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, Սրբության Սրբոցի վարագույրը երկու մասի բաժանվեց, երկիրը ցնցվեց, բացվեցին գերեզմաններ և նրանցից հարություն առան բազմաթիվ ննջեցյալներ: Այս բոլոր երևույթների միջոցով Աստված ցույց տվեց, որ Նա հարություն կտա բոլորին, ով հավատում է Իր Խոսքին, որ Հիսուս Քրիստոսը կգա և կոչնչացնի մարդկության բոլոր մեղքերը: Նա ցույց տվեց, որ Հիսուսն իսկապես հարություն առավ մեռելներից և նրանք, ովքեր հավատում են Իրեն, իսկապես կկենդանանան: Հիսուսը ոչ միայն ազատեց մեզ մեղքից, այլ բացի դրանից, Նա պարգևեց մեզ նոր կյանք, նրանց, ովքեր հոգեպես մահացած էին: Հենց դրա համար Տերը մկրտվեց, մահացավ Խաչի վրա և նորից կյանքի վերադարձավ: Աստված մեզ հնարավորություն տվեց մտնել Իր Սուրբ Քաղաքը և այնտեղ հավիտյան ապրել: Իմ հավատքով ես Աստծուն եմ բարձրացնում իմ անկեղծ գոհունակությունը:
Երկնային Թագավորությունը այն վայրն է, որտեղ կբնակվեն մարդիկ, ովքեր ստացել են մեղքերի ներում: Դրա համար հավատացեք, որ այս աշխարհում ներում ստացածները կմտնեն Երկնային Թագավորություն և կբնակվեն այնտեղ: Երկինքները պատկանում են նրանց, ովքեր ստացել են ներում: Հավատալ ջրի և Հոգու ավետարանին, նշանակում է նույնը, ինչ՝ վերստին ծնված լինելը:
Եթե մարդը հավատում է ջրի և Հոգու ավետարանի Խոսքին, ուրեմն նա վերստին ծնվում է այն պահին, երբ սկսում է հավատալ: Երբ մեղավորները ստանում են մեղքերի ներում, նրանք դառնում են Աստծո զավակներ և Աստված Իր զավակներին պարգևում է Երկնային Թագավորություն: Չնայած այն բանին, որ մեր գործերն ի զորու չեն մեզ փրկելու, միայն Փրկչի նկատմամբ մեր հավատքը բավական է, որպեսզի մեր Տերը պարգևի մեզ մեղքերի ներում և Երկնային Թագավորություն:
Այն, որ մեր Տերն այս աշխարհ է եկել, մկրտվել և արյուն է թափել, իրական փաստ է: Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, Նա Իր մկրտությամբ արդեն Իր վրա է վերցրել աշխարհի բոլոր մեղքերը: Նախքան խաչվելը, Տերն արդեն Իր վրա էր կրում աշխարհի մեղքերը, դրանք ընդունելով Հովհաննեսի տված մկրտությամբ: Եվ քանի որ մկրտված լինելով՝ Հիսուսն Իր ուսերի վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը, ուստի Նա պետք է կրեր պատիժն ըստ օրենքի, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Որպեսզի մարդկանց փրկի մեղքերից, Հիսուսը պետք է մահանար Խաչի վրա աշխարհի մեղքերի հետ միասին, որոնք Նա մկրտությամբ վերցրել էր Իր վրա:
Նրանք, ովքեր խաչելության պահին Հիսուսին գամում էին Խաչին, հրաներ չէին, այլ՝ հռոմեացի զինվորներ: Հիսուսը խաչվեց հեթանոս զինվորների կողմից: Արյունահոսելով հանուն մեզ՝ Հիսուսն աղաղակեց. «…կատարվեց» և ավանդեց հոգին: Հենց այդ պահին, վերից ներքև պատռվեց տաճարի վարագույրը: Բացի դրանից, ինչպես ասված է Աստվածաշնչում՝ երկիրը ցնցվեց, պատռվեցին քարեր և գերեզմաններ բացվեցին: Նաև բազմաթիվ ննջեցյալ սուրբերի մարմիններ հարություն առան (Մատթեոս 27:51-52): Երբ հարյուրապետը և հռոմեացի զինվորները տեսան, թե ինչ կատարվեց, նրանք վկայեցին. «…իսկապես որ, Նա Աստծո Որդին էր» (Մատթեոս 27:54): Աստված պատվիրեց այդ զինվորների շուրթերին վկայել. «Հիսուսը կենդանի Աստծո Որդին է»:
Ներկայիս ժամանակներում, հենց մենք՝ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներս, պետք է վկայենք ամբողջ աշխարհին ճշմարիտ ավետարանի մասին: Շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի, բոլոր մարդիկ փոխվեցին: Հիսուսից ստանալով մեղքերի ներում, մարդը վերափոխվում է հոգեպես, առանց որևէ ջանք դնելու, քանի որ Սուրբ Հոգին բնակություն է հաստատում նրա սրտում: Եվ վերստին ծնված արդարների սրտերը նորոգվում են ամեն օր, քանի որ Աստծո Եկեղեցում նրանք կարող են շարունակ լսել ջրի և Հոգու ավետարանի Խոսքը: Նրանք գալիս են Խոսք լսելու, Հիսուսին գոհունակություն և փառաբանություն բարձրացնելու, և երբ նրանք գովաբանում են Նրան, ապա զգում են, թե ինչպես են այդ խոսքերը կնիքվում նրանց սրտերի մեջ, և դրանով նրանց սրտերը նորոգվում են: Արդարների սրտերն անընդհատ վերափոխվում են, և այդ մարդիկ կարող են զգալ, թե ինչպես է իրենց հետ տեղի ունենում զգալի փոփոխություններ:
Տեսնելով, թե ինչպես է փոխվում մեր էությունը՝ անհավատներն ասում են. «Նրանք իսկապես փրկված են: Նրանք իսկապես քրիստոնյաներ են՝ Աստծո ժողովուրդ»: Ահա, թե ինչու կարիք չկա ինքներս մեզ ապացուցելու մեր մեղքերից ազատագրումը: Հռոմեացի հարյուրապետը և զինվորները նույնպես վկայեցին այդ ճշմարտության մասին, որն ասում է, որ Հիսուսը լինելով Աստծո Որդին՝ ազատեց մեղավորներին աշխարհի մեղքերից այն պահին, երբ խաչվեց: Դրա համար, Աստված վկայում է բոլորին, ովքեր հավատում են ճշմարտությանը, այն մասին, որ Հիսուսը փրկեց մեզ մեր մեղքերից ջրով և արյունով:
Ջրի և Հոգու Ավետարանը, որը նույնիսկ սատանային ստիպեց նահանջել
Ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է փրկություն, որի առջև նույնիսկ սատանան հետ նահանջեց: Երբ Հիսուսը մահանալով կանչեց՝ «…կատարվեց», սատանան հավանաբար աղաղակեց. «Ոհ, սա ինձ բառացիորեն սպանում է, բայց ես ոչինչ չեմ կարող դրա հետ անել: Նա ճիշտ է: Այս աշխարհում այլևս մեղք չկա: Հիմա բոլոր մարդիկ ամբողջությամբ անմեղ են, բոլորն անխտիր: Դա կոտրում է իմ սիրտը, բայց ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ»:
Այլ բառերով ասած, ինքը՝ սատանան, չէր կարող չխոստովանել փրկությունը, որը Հիսուսը իրագործեց: Բայց նա առաջվա նման փորձում է ամեն կերպ խանգարել հավատքով ապրելու բոլոր նրանց, ովքեր ստացել են մեղքերի ներում: Քանի որ իրագործված ջրի և Հոգու ավետարանին հավատացողները հանդիսանում են Աստծո որդիներ, փորձում են ապրել Աստծո համար: Իսկ սատանայի համար դա նշանակում է, որ երկրի վրա քչանում է նրանց թիվը, ովքեր լինելով մեղքի գերիներ՝ ծառայում են Իրեն: Դրա համար էլ նա փորձում է խանգարել Աստծո աշխատակիցներին քարոզելու ճշմարտությունն ամբողջ աշխարհով մեկ:
Եթե նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, շարունակեն քարոզել ջրի և Հոգու ավետարանը, երկրի վրա ավելի շատ մարդիկ կլինեն, ովքեր կազատագրվեն իրենց մեղքերից: Ահա, թե ինչու սատանան ատամներով մխրճվում է մարդկային տկարությունների մեջ և չի թուլացնում իր ուժը՝ խոչնդոտելով նրան, որպեսզի գոնե մեկ մարդ կարողանա հետևել Հիսուսին:
Մարդկանց սրտերում խառնաշփոթություն մտցնելով և ասելով նրանց՝ «Սպանեք Հիսուսին», սատանան ստիպեց մարդկանց խաչել Հիսուսին և սպանել Նրան: Բայց հենց այդ պահին, երբ նա կարծեց թե ամեն բան վերջացած է, Հիսուսը՝ խաչված և մահացող, բարձր աղաղակեց. «…կատարվեց»: Սատանան ցնցված էր դրանից: Ոչ ոքի թույլ չտալով խափանել Իր ծրագիրը՝ Հորդանան գետում մկրտվելով և վերցնելով Իր վրա մեր մեղքերը և մահանալով Խաչի վրա, Հիսուսն արդարությամբ իրագործեց փրկությունը և ազատեց մարդկանց իրենց մեղքերից և դրանց պատժից: Սատանան հաշվի չառավ Աստծո իմաստությունը: Նա կարծեց, որ ամեն ինչ կավարտվի, եթե Հիսուսը պարզապես սպանվի Խաչի վրա: Բայց դա այդպես չեղավ: Նրանից հետո, ինչ Հիսուսը մկրտությամբ վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա՝ Նա ավարտեց մեղավորների ազատագրումը իրենց մեղքերից՝ մատնելով Իր մարմինը Խաչին և ընդունելով մահը:
Իր մարմնի մահվամբ՝ Հիսուսը վճարեց մեր մեղքերի համար: Այսպիսով, մարդիկ ամբողջությամբ մաքրված են իրենց մեղքերից: Ինչո՞ւ: Որովհետև, համաձայն օրենքի, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, Հիսուսն արդեն մահացավ մեղավորների փոխարեն: Մենք պետք է հավատանք, որ հենց այն պատճառով, որ Հիսուսը Հորդանան գետում Իր վրա վերցրեց մեղավորների անօրենությունները, կարողացավ նրանց փոխարեն ընդունել քավչարար մահը:
«…կատարվեց»: Խաչի վրա հենց այս բառերը դուրս եկան Հիսուսի կրծքից Իր վերջին շունչի հետ: Քանի որ Հիսուսը մահացավ, ապա սատանան այլևս չի կարող ասել մեզ. «Դու մեղք ունես, այնպես չէ՞»: Հիսուսի ծննդյան հետևանքը Նրա մկրտությունն է, մահը խաչի վրա, և շնորհիվ Նրա արյան և հարությանը՝ սատանան կրեց ջախջախիչ պարտություն Հիսուսի հետ պայքարում: Չնայած նրան, որ սատանան հեռացրեց մեզ Աստծուց՝ ստիպելով մշտապես մեղանչել, վերջիվերջո շնորհիվ Հիսուսի իմաստության և շնորհիվ մեղքերի և դրանց դատապարտության ոչնչացմանը՝ սատանան չէր կարող չկրել ամբողջական պարտություն:
Եթե դուք հավատում եք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, դուք առաջվա նման մեղքեր ունե՞ք: Իհարկե ոչ: Ասել, որ մենք մեղքեր չունենք, մարմնավոր գիտակցությամբ հնարավոր չէ: Սակայն, հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը՝ մենք հիմա հնարավորություն ունենք համարձակորեն հայտարարել այն մասին, որ անմեղներ ենք: Դուք հավատո՞ւմ եք ճշմարտությանը, որն ասում է, որ Հիսուսը մկրտված լինելով Հորդանան գետում՝ Իր վրա վերցրեց մեր մեղքերը, մահացավ մեր փոխարեն Խաչի վրա և այդպես փրկեց մեզ: Շնորհիվ ճշմարտության նկատմամբ ունեցած մեր հավատքի, մենք հիմա կարող ենք ասել, որ մենք մեղք չունենք: Իսկապես, մեր սրտերում չի կարող անգամ մի փոքր մեղք գտնվել, նույնիսկ ոչ մի գրոշ: Ահա, թե ինչու մեր մարմիններում բաբախում է Աստծու նկատմամբ գոհունակ սրտեր, և մենք հավատքով բարձրացնում ենք շնորհակալություն առ Աստված:
«Աստված, իմ հավատքը կարող է մեծ չլինել, բայց անգամ մանանեխի հատի չափ փոքր հավատքով ես անասելի շնորհակալ եմ քեզանից, Տեր: Ես այն մարդն էի, ով չէր կարող ընդունել Քո մեծ սերը, բայց միևնույն է Դու եկար իմ սրտի մեջ և դրա համար հիմա, շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի իմ հավատքին, ես կարող եմ իմ սրտում պահել Քո սերը: Իմ կյանքի ամեն վայրկյանի համար իմ սիրտը երախտապարտ է քեզ, քանի որ Դու բնակվում ես նրանում: Ընդունիր իմ սիրտը, ես անսովոր կերպով գոհ եմ Քեզանից»: Մեր Տերը օժտել է մեզ գոհունակ սրտերով: Եվ մեր Տերն ամեն օր ուղարկում է մեզ Իր օրհնությունները:
Այսպիսով, ոչ միայն ես, այլև ամեն մարդ, ով լսում է Աստծո կատարյալ փրկության ճշմարտությունը և հավատում է նրան, նույնիսկ մեղքի հետք անգամ չունենք մեր սրտերում: Ջրի և Հոգու ավետարանին հավատալու համար մեզ՝ Աստծո զավակներիս, ուղարկված է փրկության շնորհքը: Աստված Իր ողջ սրտից ցանկանում է, որպեսզի բոլոր մարդիկ գիտակցեն, որ նրանք չեն կարող փրկվել՝ չունենալով հավատք Հիսուսի ծննդյան, մկրտության և արյան նկատմամբ, և Նա ցանկանում է, որպեսզի բոլոր մարդիկ վերադառնան Իր մոտ և հավատան այս ճշմարտությանը:
Գործք Առաքելոց 4:12. «Որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լիներ մեզ փրկվել»: Մենք հավատում ենք Հիսուսին որպես մեր Փրկչի: Նրանց կրծքում, ովքեր այսպես են հավատում, բաբախում է ազնիվ սրտեր: Հետևաբար, մեր սրտերը երախտապարտ են Աստծուն: Մեր Տերը պարգևել է մեզ փրկություն և բացի դրանից, Նա օժտել է մեզ երախտապարտ սրտերով: Տերը պարգևել է մեզ հավիտենական կյանք: Եվ մենք չենք կարող չփառավորել Նրան Իր ուղարկած շնորհքի համար:
Եթե նույնիսկ մեր հավատքը այդքան փոքր է, որքան մանանեխի հատիկը, և եթե մենք առաջվա նման ամբողջ սրտով հավատում ենք նրան, ինչ Հիսուսը արել է մեզ համար, մենք բոլորս կարող ենք փրկվել: Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ գիտակցել, որ մենք ոչինչ չենք կարող անել մեր փրկության համար, բացի գիտենալուց և հավատալուց փրկությանը, որն Աստված անվարձահատույց ուղարկեց մեզ բոլորիս: Հենց այն պատճառով, որ մենք չենք կարող մեր սեփական ջանքերով ստանալ մեղքերի ներում, Աստված միակողմանի կարգով Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը և պարգևեց Իր փրկությունը մեզանից նրանց, ովքեր հավատում են Իրեն: Հիմա, այն ամենը, ինչ մեզ մնում է, դա հավատքով մեղքերի ներումն ընդունելն է:
Կորեայում ասացվածք կա, որն ասում է. «Չափից ավելի սերը ինչ-որ բանի հանդեպ, դարձնում է մարդուն կախյալ»: Անգլերեն տարբերակում, այն կարող է այսպես հնչել. «Անվճար բուժում գոյություն չունի», իսկ հայերենում այսպես. «Անվճար պանիր լինում է միայն թակարդում»: Սա բացարձակ ճշմարտություն է: Ոչ մի բան կյանքում անվճար չի տրվում: Եվ մենք ծաղրում ենք նրանց, ովքեր հույս ունեն նվեր ստանալ՝ փոխարենը ոչինչ չտալով: Սակայն, չնայած դրան, շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի, փրկությունը և Երկնային Թագավորությունը դարձան իրականություն, ի դեպ բոլորովին անվճար: Մարմնի տեսանկյունից, չվճարելը կարող է զզվանք առաջացնել, բայց հոգևոր տեսանկյունից, Աստծո պարգևն անվճար ստանալը հանդիսանում է Տիրոջ օրհնությունը: Ես աղոթում եմ այն մասին, որպեսզի դուք բոլորդ գիտակցեք, որ Աստված ուրախանում է՝ տեսնելով մեր անմեղսունակ սրտերը, երբ մեզ Իր գիրկն է առնում:
Մենք հիացած ենք Աստծո անվարձահատույց ողորմությամբ: Եվ մենք չենք կարող շնորհակալություն չհայտնել Տիրոջը: Մեր Տերը եկավ այս աշխարհ, ընդունեց ջրային մկրտությունը, թափեց արյունը Խաչի վրա և դրանով բացեց Երկնային Թագավորության դարպասները: Պատռելով տաճարի վարագույրը վերևից ներքև՝ Նա հնարավորություն տվեց յուրաքանչյուր մարդու, ով ջրի և Հոգու ավետարանի հավատքով վերստին ծնունդ է ստացել, մտնելու Երկնային Թագավորություն: Դուք նույնպես պետք է մտնեք Երկնային Թագավորություն՝ ամբողջ սրտով հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Ես շնորհակալ եմ Տիրոջից նրա համար, որ Նա մկրտվեց, թափեց արյուն, հարություն առավ մեռելներից և այն շնորհքի համար, որը բացեց մեզ համար մեղքերի ներման դարպասները: