• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-15] Երկու Արծաթյա Խարիսխները և Խորանի Յուրաքանչյուր Տախտակի Երկու Սփռիչները (Ելից 26:15-37)

Երկու Արծաթյա Խարիսխները և Խորանի Յուրաքանչյուր Տախտակի Երկու Սփռիչները(Ելից 26:15-37)
«Եվ խորանի համար տախտակները Սատիմի փայտից շինես՝ կանգնած: Մեկ տախտակի երկայնությունը տասը կանգուն՝ և մեկ տախտակի լայնությունը մեկ ու կես կանգուն: Ամեն մեկ տախտակին երկու սփռիչ լինեն իրար ագուցիկ. Խորանի բոլոր տախտակներին այսպես շինես: Եվ խորանի տախտակներ շինես. Դեպի հարավ՝ հարավային կողմին քսան տախտակ: Եվ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. Մեկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար և մյուս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար: Եվ խորանի մյուս կողմի համար հյուսիսային կողմին՝ քսան տախտակ, եվ նրանց քառասուն արծաթի խարիսխները, մեկ տախտակի տակ երկու խարիսխ՝ և մյուս տախտակի տակ երկու խարիսխ: Եվ խորանի ետևի կողմին դեպի արևմուտք վեց տախտակ շինես: Եվ խորանի անկյուններին՝ ետևի կողմին երկու տախտակ շինես: Եվ տախտակի կողմից զույգ լինի և վերևում բոլորովին միացած լինեն մեկ օղակով. Երկուսն էլ այսպես լինեն. Նրանք երկու անկյունների համար լինեն. և ութը տախտակ լինեն, և նրանց արծաթի խարիսխները տասնվեց խարիսխ. Մեկ տախտակի տակ երկու խարիսխ՝ և մյուս տախտակի տակ երկու խարիսխ լինի: Եվ սատիմի փայտից նիգեր շինես. Խորանի մեկ կողմի տախտակների համար հինգ, և խորանի մյուս կողմի տախտակների համար հինգ նիգ, և դեպի արևմուտք խորանի ետևի կողմին տախտակների համար հինգ նիգ: Եվ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի: Եվ տախտակները ոսկով պատես, և նրանց օղակները՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, և նիգերը ոսկով պատես: Եվ կանգնեցնես խորանը իր ձևի համեմատ, ինչպես որ սարի վրա քեզ ցույց տրվեցավ: Եվ կապուտակից և ծիրանագույնից՝ և կրկնակի կարմրից և մանված բարակ քթանից մի վարագույր շինես. Նա ճարտար ոստայնագործ շինվի քերովբեներով: Եվ նրան սատիմի փայտից չորս ոսկեպատ սյուների վրա դնես. Նրանց բևեռները ոսկի լինեն. Չորս արծաթ խարիսխների վրա: Եվ վարագույրը ճարմանդների տակից կախես, և այնտեղ վարագույրի ներսի կողմը տանես վկայության տապանակը. և վարագույրը ձեզ համար բաժանե սրբությունի և Սրբությանց Սրբությունի մեջտեղը: Եվ քավությունը վկայության տապանակի վրա՝ սրբությանց սրբությունում դնես: Եվ վարագույրի դրսի կողմում սեղանը, և սեղանի դիմացը խորանի հարավային կողմում աշտանակը դնես, և սեղանը հյուսիսային կողմում դնես և վրանի դռան համար, մի սրահակ շինես կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմրից և մանված բարակ քթանից՝ նկարագործ: Եվ դռան սրահակի համար սատիմի փայտից հինգ սյուն շինես, և նրանց ոսկով պատես, նրանց բևեռները ոսկի լինեն. և նրանց համար պղնձի խարիսխ ձուլես»:
 
 
Տախտակներ
Խորանը կառուցված էր 48 տախտակներից: Քսան տախտակ հարավային և հյուսիսային կողմից, վեց տախտակ արևմտյան և երկու տախտակ՝ խորանի անկյունների համար ետևի կողմից: Յուրաքանչյուր տախտակը 4,5 մ (15 կանգուն), և  67,5 սմ (2,2 կանգուն) լայնությամբ: Որպեսզի տախտակը ուղիղ կանգնի, նրան պահում էին երկու արծաթե խարիսխները և ոփռիչները, որոնք ամրանում էին իրար: Սա ևս մեկ անգամ մեզ ասում է այն մասին, որ Աստծո փրկությունը ուղարկվում է միայն Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհքով:
 
 

Փրկություն շնորհքով՝ Քրիստոսին հավատալու միջոցով


Քրիստոնյաների մեծամասնությունը գիտի և նույնիսկ մեջբերումներ է անում հանրաճանաչ Սուրբ Գրային հատվածը՝ Եփեսացիներին ուղված ուղերձի 2:8-9 խոսքերը «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով. և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է:  Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա»: Բայց ցավոք, նրանք չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծո շնորհքը և չգիտեն, թե ինչ հավատք պետք է ունենալ, որպեսզի ստանան փրկություն: Սակայն, երկու խարիսխների և երկու սփռիչների խորհուրդը, որոնք իրար  էին ամրանում, հստակ ցույց են տալիս մեզ Աստծո փրկության խորհուրդը:
Որպեսզի հասկանանք «երկու խարիսխների և երկու սփռիչների խորհուրդը», որոնք գտնվում էին տախտակների ներքևի մասում, մեզ ամենից առաջ անհրաժեշտ է գիտենալ Ավետարանի հիմնարար ճշմարտությունը: Խորանի բոլոր վարագույրները գործված էին  կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից: Այս չորս գույները մեզ ասում են այն մասին, որ մեր մեղքերից և կործանումից փրկվելու համար մեզ անհրաժեշտ են մկրտությունն ու Հիսուսի արյունը: Եվ նրանք մեզ տալիս են հնարավորություն՝ հավատալու Քրիստոսի փրկության ճշմարտությանը, որի նկատմամբ կասկածի նշույլ անգամ չկա: Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք ճշմարտության մասին, որը փրկեց մեզ, ճշմարտություն, որը խորհրդապատկերված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ և ոստայնագործ քաթանում, և մենք պետք է հավատանք դրան:
Հիսուսն ասաց. «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32): Դրա համար մենք բոլորս պետք է ընդունենք մեր մեղքերի կատարյալ ներումը՝ գիտենալով հոգևոր իմաստը, որը ծածկված է Խորանի և Սրբության Սրբոցի վարագույրների չորս գույներում: Կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը և ոստայնագործ քաթանը այն նյութերն են, որից պատրաստվել էին խորանի վարագույրները:
Այլ բառերով ասած, Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և բոլորի Թագավորը, ովքեր հավատում են, որ Նա է, ով մեկընդմիշտ փրկեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից նրանով, որ մկրտվեց Հովհաննեսից, Իր վրա վերցրեց մեր մեղքերը, կրեց աշխարհի մեղքերը և թափեց Իր արյունը Խաչի վրա: Այս Հիսուս Քրիստոսը լինելով Թագավոր՝ կարողացավ վերջնականապես ազատել մեզ մեր մեղքերից, որովհետև մկրտվեց և խաչվեց: Այսպիսով, կապույտ և կարմիր բրդերը վկայում են մեզ փրկության հստակ և պարզ ճշմարտության մասին, որը հնարավոր չէ մերժել: Որպեսզի մեր մեղքերը Իր վրա վերցնի, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից և կրելով աշխարհի մեղքերը և թափելով Իր արյունը Խաչի վրա՝ Նա մեկընդմիշտ փրկեց մեզ մեր մեղքերից, այդպիսով իրականացնելով Իր փրկության գործերը: 
Այսպիսով մենք պետք է հավատանք, որ այս չորս բաղկացուցիչները՝ կապույտ թելը (Հիսուսի մկրտությունը), կարմիր թելը (Նրա արյունը) և ծիրանագույն թելը (Նա մեր Արքան է) և ոստայնագործ քաթանը (Հիսուսը մանրակրկիտ ծրագրված Խոսքի Աստվածն է, ով մեզ արդարացրեց), հանդիսանում են նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար: Մենք պետք է գիտակցենք, որ եթե մենք փորձենք փրկվել մեր մեղքերից՝ հավատալով միայն այս չորս բաղկացուցիչներից միայն մեկին, մեր փրկությունը չի լինի ամբողջական: Ինչո՞ւ: Որովհետև տախտակներից յուրաքանչյուրի ներքևի մասում կար երկու դուրս եկած սփռիչներ, որոնք տեղադրվում էին արծաթե խարիսխների մեջ, որպեսզի պահեր տախտակը:
Աստվածաշնչում արծաթը խորհրդանշում է Աստծո շնորհքը, Աստծո պարգևը: Հռոմեացիս 5:1-2. «Արդ մենք՝ հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունինք՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի ձեռով: Որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք և պարծենում ենք Աստծո փառքի հույսով»: Մեր փրկությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր հավատքը ըստ հարկին համադրվում է Աստծո շնորհքի հետ: Ինչպես որ խորանի յուրաքանչյուր տախտակի ստորին մասում երկու սփռիչներ կար, և այդ սփռիչները սերտորեն տեղադրվում է արծաթե խարիսխների մեջ տախտակները պահելու համար, այնպես էլ Աստված ասում է մեզ, որ մեր փրկությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե մենք հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը, որը թափվեց Խաչի վրա:
Մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ դրա իրական իմաստը, թե ինչու  յուրաքանչյուր տախտակ ուներ երկու դուրս եկած սփռիչներ: 
Այս երկու խարիսխները և երկու սփռիչները հանդիսանում են ջրի և Հոգու ավետարանի խորհրդապատկերը, որը խորհրդանշում է այն փաստը, որ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսը կգա այս աշխարհ, կմկրտվի Հովհաննես Մկրտչից, կխաչվի, կթափի Իր արյունը և կմահանա Խաչի վրա և դրանով ամբողջապես կիրականացնի մեր փրկությունը: 
Այլ բառերով ասած, ներման շնորհքը նվիրվում է միայն նրանց սրտերին, ովքեր իսկապես հավատում են իրենց արդար փրկությանը, որը կատարեց Հիսուսը՝ մկրտվելով Հովհաննեսից և մեզ մեր մեղքերից մաքրելու համար թափեց Իր արյունը: Դրա համար, որպեսզի ձեռք բերենք փրկություն, մեզ անհրաժեշտ է հավատալ Հիսուսի այս երկու գործերին: Իրականում, խորանի բոլոր պարագաները իրենցից ներկայացնում են Հիսուսի մանրամասն նկարագիրը: Տերը պատվիրեց իսրայելացիներին օգտագործել այս երկու սփռիչները և երկու արծաթե խարիսխները խորանի յուրաքանչյուր տախտակի համար, որն ուներ խորը իմաստ: 
Մենք ամբողջությամբ փրկված ենք և ազատված մեր բոլոր մեղքերից և դրանց պատժից՝ շնորհիվ մկրտության և արյան, որը Տիրոջ պարգևն է մեզ: Այլ բառերով ասած, հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք իրավունք ստացանք դառնալու Աստծո զավակներ: Մեր հավատքը նման է խորանի ոսկուն, որի հիմքում Աստծո պարգևն է:
 

Դուք առաջվա նման չգիտե՞ք, թե իրականում ով եք, չնայած որ հավատում եք Հիսուսին

Դուք ձեզ բարի մարդ համարում ե՞ք: Համարո՞ւմ եք, որ ունեք արդար բնավորություն, որ դուք ընդհանրապես անհանդուրժող եք ամեն անարդարության նկատմամբ ոչ մի պարագայում և ոչ մի ձևով: Կարծու՞մ եք, որ Աստծո առջև արդար եք միայն նրա համար, որ ձեր սրտում պահում եք Աստծո պատվիրանները և ամեն օր փորձում եք դրանք կատարել ձեր կյանքում: Այն ամենը, ինչ մենք անում ենք, պարզապես ձևացնում ենք, որ մենք արդարներ ենք, իսկ իրականում մենք շնանում ենք մեր անձնական կյանքում: 
Այսօր գոյություն ունեն հարյուրավոր ալիքներ, որոնք մեզ թույլ են տալիս օրը 24 ժամ դիտել մալուխային կամ արբանյակային հեռուստատեսություն: Այս ալիքները  օրը 24 ժամ արտադրում են իրենց հաղորդումները և եթեր հեռարձակում: Կոմերցիոն տեսանկյունից, այսպիսի ալիքներից ամենահաջողակը հանդիսանում են մեծահասակների համար նախատեսված ալիքները: Նրանցով ցուցադրվում են ամենահնարավոր պոռնոգրաֆիկ ֆիլմեր և հաղորդումներ, որոնք դիտելը պարզապես կախված է հեռակառավարման վահանակի մեկ հպումից: Իսկ պոռնոգրաֆիկ վեբ-կայքե՞րը: Անհրաժեշտություն չկա ասելու, որ պոռնոգրաֆիկ էլեկտրոնային փոստաղբի հոսքը բառացիորեն հեղել է ողջ աշխարհը: Բոլորը զղջացել են, որ այս անվայել կայքերը չարիք են կրում, բայց եթե հիշենք «առաջարկի և պահանջարկի օրենք»–ի մասին, ապա նրանց հաջողությունը նշանակում է միայն այն, որ անթիվ մարդիկ այսօր աշխարհում գաղտնի կերպով օգտվում են այդ կայքերից: 
Այս բացառիկ երևույթը ցույց է տալիս մեզ, որ մարդիկ իրենց հիմքում պիղծ են և  անբարոյական: Աստվածաշունչը ընդգծում է մարդկային սրտերի մեղսունակությունը՝ խոսելով շնության, պոռնկության և կիրքերի մասին: Աստված ասաց, որ նման գարշելիությունները բխում են մարդկային սրտերից, պղծում են դրանք և հանդիսանում են իսկական մեղք: Մի՞թե մենք լի չենք մեղքերով: Աստված մի քանի անգամ ասեց, որ այն ամենը, ինչ հարիր է մարդուն, հանդիսանում է մեղք: 
Բայց իրականում մենք խոստովանո՞ւմ ենք դա: Իրականում, ինչպիսի՞ն են մեր գործերը: Կարող ենք արդյո՞ք մենք ազատվել մեզ բնորոշ շեղումներից՝ պարզապես փակելով մեր աչքերը կամ խցկելով մեր ականջները: Մենք չենք կարող չմեղանչել մեր գիտակցության հարուստ երևակայության և անվայել խորհուդների պատճառով: Որքան էլ որ մենք ասենք ինքներս մեզ, որ պետք է հեռանալ մեղքից, և որքան էլ որ ջանքեր դնենք դրա համար, բոլոր փորձերն ապարդյուն են: Բանն այն է, որ մեր մարմինն այնպիսին է, որ մենք ոչ միայն չենք կարող դառնալ կատարյալ սուրբեր, ովքեր մարմնավոր մեղքեր չեն գործում, այլև ավելին, մեզանում դրված է մեղքի նկատմամբ հակում և նրանից հեռանալու ցանկության բացակայություն: Մարդկային մարմիններն ու սրտերը հեռու են ամեն սրբությունից և իրականում մարդիկ ոչ միայն ցանկանում են մոտիկ գտնվել մեղքին, այլ նաև ձգտում են ավելի ծանր մեղքեր գործելու:
Արևելքում շատերն իրենց ծննդից հետո ուսումնասիրում են Կոնֆուցիոսի ուսմունքները և ամբողջ ուժով փորձում են այդ ուսմունքները կիրառել գործնականում: Մյուս կողմից, արևմուտքում կրոնական տեսությունների ոլորտում գերիշխում է կաթոլիցիզմը և քրիստոնեության ձևական բնույթի եկեղեցիները, և արևմուտքի բազմաթիվ բնակիչներ, անհավանական ջանքեր են դնում՝ փորձելով պահել Աստծո Օրենքները՝ կարծելով, որ կարող են աճել սրբության մեջ, եթե չխախտեն Աստծո Օրենքները: Սակայն, ինչի վրա էլ որ հիմնվի նրանց կրոնը, երբ նրանք կկանգնեն Աստծո առջև և կմերկացնեն իրենց իրական էությունը, կպարզվի, որ նրանք, բոլորը ներկայացնում են մեղքի կենտրոնացում և չարության սերմեր: 
Մարդիկ անարդար են, լի արատներով և ներկայացնում են մեղքի կուտակում, որը բաղկացած է փոշուց և ցեխից: Նույնիսկ նրանք, ովքեր թվում է թե բարի են, ում բարի գործերը կատարյալ են առանց ցուցադրության, բացարձակապես անկեղծ են, և ովքեր իսկապես անհարմար են զգում, երբ իրենց գովաբանում են բարի գործերի համար, նույնիսկ նրանք չեն խուսափի նրանից, որ երբ Աստծո առջև կբացվի նրանց իրակական էությունը, կհայտնվեն կենտրոնացված մեղքի և չարի սերմերի մեջ: Քանի որ մարդու արդարությունը պաշտպանելը Աստծո աչքերում մեծ չարիք է համարվում, ուստի մարդիկ չեն կարողանա խուսափել մեղքի պատժից, եթե միայն չխոստովանեն, որ արժանի են պատժի և պետք է ընդունեն Աստծո սերը՝ ջրի և Հոգու ավետարանը: Աստծո առջև մարդկային ջանքերը չեն կարող առաքինություն համարվել, նույնիսկ ամենաչնչին աստիճան, իսկ մարդկանց կամքը անմաքուր և զզվելի է Աստծո առջև:
Աստվածաշնչում մարդիկ հաճախ ներկայացված են փայտի տեսքով: Ակացիայի տախտակը ինքնին չի կարող ծառայել որպես խորանի դարպաս, եթե նախքան այդ Աստված նրան ոսկով չպատեր: Այսպիսով, առանց Տիրոջ պարգևած փրկության շնորհքի, մարդիկ ընդամենը մոխիր են, ում սպասվում է դժոխքի կրակի մեջ նետվելը:
Սակայն, Աստված ոչնչացրեց մեր բոլոր մեղքերն ու անօրենությունները, պատվիրելով Մեսիային՝ Հիսուս Քրիստոսին, մկրտվել և արյուն թափել Խաչի վրա, եթե նույնիսկ մենք մնացել ենք սովորական մեղավորներ: Այս փրկության մասին Դավիթ թագավորը մարգարեացել է Մեսիայի գալուց հազար տարի առաջ. «Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները, ինչպես հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը իրենից վախեցողների վրա: Որովհետև նա գիտի մեր կազմվածքը. Հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103: 12-14): 
Նախքան մենք ճանաչեցինք Աստծո արդարությունը, մեր կյանքի չափանիշը  մարդկային արդարությունն էր: Ես ինքս եմ եղել այդպիսին, քանի դեռ չգիտեի Աստծո փրկության պարգևի մասին և չէի հավատում Նրա Խոսքին: Իրականում ինձանում արդարություն չկար, բայց միևնույնն է, ես ինձ համարում էի առաքինի մարդ: Այսպիսով, մանկությունից, երբ ես չէի կարող տանել անարդարությունը, ես շատ անգամներ կռվել եմ նրանց հետ, ովքեր ինձ դուր չէին գալիս: «Ապրել արդար կյանքով», այսպիսին էր իմ նշանաբանը: Եվ քանի որ ես ինձ չէի տեսել Աստծո առջև, ուստի ես լցված էի անբնական արդարությամբ: Ես ինձ համարում էր մյուսներից լավը և ամբողջ ուժով ջանում էի արդար ապրել:
Բայց այնպիսի արարածը, ինչպիսին ես եմ, ընդամենը մեղքի կուտակում էր, համեմատած Աստծո արդարության հետ: Ես չէի կարող նույնիսկ պահել տաս պատվիրաններից գոնե մեկը, էլ չասած 613 օրենքների մասին, որոնք Աստված պատվիրել էր մարդկանց: Այն, որ ես ձգտում էի կատարել դրանք, արդեն իսկ համարվում էր անարդարության արտահայտում, որը ապստամբում էր Աստծո Խոսքի դեմ, ըստ որի ես բացարձակապես անկարող եմ չմեղանչել: Մարդկային ողջ արդարությունը հանդիսանում է անարդարություն Աստծո առջև:
Ներկա սերունդը, ով կորցրել է Աստծուն և Նրա օրենքները անառակության և այլասեռության հոսանքներում, ամբողջությամբ կորցրել է մեղքի զգացողությունը: Եվ դրա համար մենք պետք է խոստովանենք, որ չենք կարող ամեն օր չմեղանչել, և դրա համար մենք, բոլորս առանց բացառության, արժանի ենք նետվելու դժոխքի մեջ:
 

Մենք անարդար էինք և լի էինք մեղքերով, բայց հիմա Տերը մեզ դարձրեց Իր ժողովուրդը՝ պարգևելով մեզ ջրի և Հոգու ավետարանի փրկությունը

Մենք բոլորս անարդարներ էինք, բայց շնորհիվ փրկության պարգևի, Տերը փրկեց մեր նմաններին մեղքերից: Սրբարանի բոլոր տախտակները բարձրությամբ 4,5 մ (15 կանգուն)  և լայնությամբ 67,5 սմ (2,2 կանգուն) էր և պատրաստված էին ակացիայի փայտից, ոսկեպատ էին և տեղադրված էին որպես սրբարանի պատեր: Տախտակները ուղղահայած պահելու համար յուրաքանչյուր տախտակի հիմքում տեղադրված էին երկու արծաթե խարիսխներ: Արծաթե խարիսխներն ասում են մեզ այն մասին, որ Աստված մեզ փրկեց միայն Իր գործերով:
Ճշմարտությունն այն մասին, որ Աստված փրկեց մեզ մեղքից, Նրա սերն է, որով Հիսուս Քրիստոսն եկավ այս աշխարհ, մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը, որպես դրանց պատիժ՝ մահացավ Խաչի վրա և դրանով փրկեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից և դրանց դատապարտությունից: Հավատալով փրկության պարգևին, որը Նա մեզ ընծայեց, մենք ստացանք վերստին ծնունդ: Փրկության պարգևը, որը Տերը մեզ տվեց, անթառամ է, նման է ոսկու և դրա համար հավիտյանս անփոփոխ է:
Փրկությունը, որը Տերը պարգևել է մեզ, բաղկացած է Հիսուսի մկրտությունից և արյունից և այն մաքրեց մեր բոլոր մեղքերը: Քանի որ Տերը մեզ փրկեց մեղքերից, մենք կարողացանք ամբողջությամբ ազատվել բոլոր հանցանքներից, որոնք մենք գործում ենք մեր գիտակցությամբ, խորհուրդներով և մեր գործերով: Ամբողջ սրտով հավատալով փրկությանը, որը Տերն է պարգևել՝ մենք դարձանք Նրա անգին սուրբերը: Երկու խարիսխների միջոցով, որոնք պահում էին խորանի տախտակներից յուրաքանչյուրը, Աստված մեզ ասում է ջրով և Հոգով փրկություն ստանալու մասին: Աստված ասում է մեզ, որ մենք դարձանք Նրա զավակները՝ շնորհիվ Իր տված շնորհքի և անվարձահատույց պարգևի: 
Եթե մենք հրաժարվենք Հիսուսի մկրտության և արյան հավատքից, մեր ներսում ոչինչ չի մնա: Մենք բոլորս դատապարտված էինք մեղքի պատիժը կրելու: Մենք սովորական մահկանացուներ էինք՝ ստիպված լինելով դողալ անխուսափելի մահվան դիմաց համաձայն Աստծո օրենքի, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, և մենք վախով պետք է տառապեինք՝ սպասելով արդար դատաստանին և դժոխքի կրակի պատժին: Ահա, թե ինչու մենք ոչինչ չարժենք, եթե չունենք հավատք ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ: 
Ապրելով մի այնպիսի ժամանակներում, որը ներծծված է մեղքով, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր ճակատագիրն էր միայն դժոխքի կրակով պատժվելը: Մենք հասարակ մահկանացուներ էինք: Սակայն մեր վրա հեղվեց Աստծո շնորհքը: Աստված մեզ տվեց ջրի և Հոգու փրկությունը: Մեսիան եկավ այս աշխարհ՝ մկրտվեց Հովհաննեսից, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ ազատեց մեր բոլոր մեղքերից, մեր անարդարությունից և մեղքի դատապարտությունից: Հավատալով ջրի և արյան կատարյալ ավետարանին, մենք փրկված ենք բոլոր մեղքերից և կարող ենք միայն հավատքով շնորհակալություն հայտնել Աստծուն:
Չնայած մեր մարմինների անունակությանը, մեր աշխատակիցները, քահանաները և ես միշտ քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանն ամբողջ աշխարհով մեկ: Թեև այսօր լի է անբարոյականությունն ու այլասերվածությունը, մենք հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ հնարավորություն ունենք ծառայել Տիրոջը, ազատ լինելով մեղքից: Այն, որ մենք սա գիտակցեցինք, չկատարվեց մեր սեփական ջանքերով, այլ շնորհիվ նրա, որ Տերը մեզ պարգևել է սրբություն՝ հագցնելով մեզ Իր փրկության շնորհքը:
Քանի որ Տերն ամբողջովին փրկել է մեզ մեղքից և մեղքի պատժից, մենք հագանք այդ փրկության զորությունը և միայն այդ պատճառով մաքրությամբ ստացանք Տիրոջը ծառայելու հնարավորություն: Քանի որ Տերը ջրով և Հոգով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից, ապա ես հավատում եմ, որ չնայած մեր անկարողությանը, կարող ենք ծառայել Նրան՝ այլևս չլինելով պատանդները մեղքի, հանցանքների և դատապարտության:
 

Աստծո շնորհքով ես այն եմ, ինչ որ եմ

Իրականում, ոչ մի բան մենք չէինք կարողանա անել, եթե չլիներ Աստծո ողորմությունը: Ամբողջ աշխարհով մեկ քարոզել ջրի և Հոգու ավետարանը և անձնուրաց ծառայել այդ ավետարանին, բացարձակապես անհնար կլիներ, եթե դա չկատարվեր Տիրոջ ողորմությամբ: Այն, որ մենք հնարավորություն ունենք ապրելու՝ պաշտպանելով ավետարանը և  ծառայելով դրան, դա 100 տոկոսով կատարվում է Աստծո ողորմությամբ, ով պարգևել է մեզ փրկության շնորհքը: 
Շնորհիվ մեր հավատքի, մենք դարձանք սյուներ Աստծո տաճարում (Հայտնություն 3:12) և Նրա Թագավորության ժողովուրդը: Քանի որ Տերը պարգևել է մեզ ոսկու նման հավատք, ապա մենք հիմա ապրում ենք Աստծո տանը: Այսօր, երբ աշխարհը ավելի խորն է սուզվում մեղքի մեջ, այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը մոռացել է Աստծո մասին և ավելին՝ անարգում են Նրան, մենք ձեզ հետ լվացվեցինք մաքուր ջրով և մաքրվեցինք: Եվ մենք հնարավորություն ստացանք խմելու մաքուր ջուր և մաքուր խորհուրդներով ծառայելու Տիրոջը: Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան եմ ես երախտապարտ Նրանից այդ շնորհքի համար:
Ահա, թե ինչպիսին է իրականում մեր հավատքը: Ինչպե՞ս մենք դարձանք արդարներ: Ինչպե՞ս կարող էինք մենք արդարներ անվանել ինքներս մեզ, այն ժամանակ, երբ մեզանում առաքինության հետք անգամ չկա: Ինչպե՞ս կարող էին այնպիսի մեղավոր արարծները, ինչպիսին դուք և ես եմ, դառնալ անմեղներ: Մարմնի խորհուրդները, ձեր սեփական ջանքերը և գործերը կարո՞ղ էին արդյոք ձեզ դարձնել անմեղներ: Կարո՞ղ էիք դուք արդարներ դառնալ բացի միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալուց: Կարո՞ղ էիք դուք արդարներ դառնալ, բացի միայն Աստծո փրկության հավատքով, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդի և ոստայնագործ քաթանի մեջ: Դուք կարո՞ղ էիք դառնալ արդարներ՝ չհավատալով ձեր ջրի և Հոգու ավետարանի փրկությանը, որը կատարվեց Մեսիայի կողմից, և որը բացվում է մեզ Աստծո Խոսքում: Դուք երբեք դա չէիք կարողանա անել: Հավատալով միայն կարմիր բրդին՝ մենք երբեք չենք կարող դառնալ արդարներ:
Քանի որ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը և Մեսիան, մեր մեղքերը ոչնչացնելու համար Հովհաննեսից ընդունած մկրտությամբ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, ներառյալ մեր ամբողջ կյանքի մեղքերը՝ ծննդից սկսած մինչև մահ, ապա մենք հավատքով դարձանք արդարներ: Ինչպես որ Հին Կտակարանի ժամանակշրջանում զոհաբերության կենդանին իր վրա էր ընդունում մեղքերը այն պահին, երբ մեղավորները կամ քահանայապետը ձեռք էին դնում նրա գլխին, այնպես էլ Նոր Կտակարանի ժամանակ, Հիսուսն Իր վրա ընդունեց աշխարհի բոլոր մեղքերը, որը Նրան փոխանցվեց այն պահին, երբ Նա մկրտվեց Հովհաննեսից: Հիսուսն իսկապես մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, Մատթևոս 3:15: Եվ Հովհաննեսը վկայեց Նրա համար «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29):
Մկրտվելուց հետո Իր կյանքի հաջորդ երեք տարիները Հիսուսն ապրեց հանուն մեր փրկության՝ ոչնչացնելով մեր բոլոր մեղքերն ու մեզ ազատելով դրանց պատժից: Նա Խաչ բարձրացավ և անխոս, ինչպես մի գառնուկ իրեն խուզողների առջև, փոխանցեց Աստծուն Իր մարմինն ու պարգևեց մեզ նոր կյանք:
Եվ քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, Նա հանգիստ հանձնվեց հռոմեացի զինվորներին, և նրանք Խաչեցին Նրան՝ գամելով Նրա ձեռքերն ու ոտքերը: Գամված լինելով Խաչին՝ Հիսուսը արյունահոսեց և վերջակետ դրեց մեր փրկության ծրագրին՝ աղաղակելով «…կատարվեց» (Հովհաննու 19:30): 
Նման կերպ ընդունելով մահը, Նա երեք օր հետո հարություն առավ մեռելներից, համբարձվեց Երկնային Թագավորություն և պարգևելով մեզ հավիտենական կյանք՝ դարձավ մեր Փրկիչը: Աշխարհի մեղքերը Իր ուսերին վերցնելով մկրտությամբ, որը Նա ընդունեց Հովհաննես Մկրտչից, ընդունելով մահը Խաչի վրա, հարություն առնելով և բարձրանալով երկինք՝ Հիսուսը դարձավ մեր կատարյալ Փրկիչը: Դրա համար, Աստվածաշնչում ասված է. «Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:18):
 
 

Հավատալով միայն Խաչի արյան և սրբության աստիճանական աճի ուսմունքին, երբեք ամբողջությամբ չեք ազատվի ձեր մեղքերից


Քրիստոնյաները պետք է գիտենան, որ նրանք չեն կարող ամբողջությամբ փրկվել իրենց մեղքերից՝ հավատալով միայն Հիսուսի արյանը, որը թափվեց Խաչի վրա: Քանի որ մարդիկ ամեն օր մեղանչում են տեսանելիորեն և իրենց արարքներով, նրանք չեն կարող ազատվել իրենց մեղքերից՝ պարզապես հավատալով Խաչի արյանը: Ամենատարածված հանցանքներից մեկը, որը մարդիկ այսօր գործում են, հանդիսանում է սեքսուալ սանձարձակությունը: Քանի որ չծածկված և անամոթ պոռնոգրաֆիան հեղել է ամբողջ աշխարհը, և այս մեղքը խորապես արմատացել է մեր մարմնում: Աստվածաշունչը պատվիրում է շնություն չանել, բայց այսօրվա իրականությունը այնպիսին է, որ իրավիճակների արդյունքում, որոնք դասավորվում են մարդկանց շուրջ բոլորը, շատերն այնուամենայնիվ գործում են այդ մեղքը, նույնիսկ չցանկանալով այն: 
Աստված ասում է, որ յուրաքանչյուր մարդ, ով նայում է կնոջը ցանկանալով նրան, արդեն շնացավ նրա հետ իր սրտում (Մատթևոս 5:28), և դրա համար, այն ամենը ինչ ամեն օր տեսնում են մեր աչքերը, դրանք անառակություն և անամոթություն է: Այսպիսով, մարդիկ մարմնավոր մեղքեր են գործում ամեն րոպե և ամեն վայրկյան: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս կարող են ստանալ սրբություն՝ բարձրացնելով իրենց զղջման աղոթքները և ինչպե՞ս կարող են մտնել Աստծո Թագավորություն: Ինչպե՞ս նրանք կարող են դառնալ արդարներ: Մի՞թե նրանց սրտերն են արդարանում, եթե այս մարդիկ սպանում են իրենց մարմինները և ծերանալով՝ կարծես թե սրբություն են ստանում: Մահանում է արդյո՞ք նրանց բարոյականությունը: Արդյո՞ք նրանք ավելի զսպված են դառնում: Իհարկե ոչ: Ամեն բան կատարվում է լրիվ հակառակ կերպով: 
Քրիստոնեական ավելի տարածված ուսուցումների մեջ կա այսպես կոչված «աստիճանաբար սրբանալու» ուսմունք կամ վարդապետություն: Ըստ այդ վարդապետության, եթե քրիստոնյաները երկար ժամանակ հավատում են Հիսուսի Խաչի վրա թափված արյանը, ամեն օր բարձրացնում են զղջման աղոթքներ և ամեն օր ծառայում են Տիրոջը, ապա նրանք աստիճանաբար դառնում են սուրբ և առաքինի: Այս ուսմունքի հետևորդները հայտարարում են, որ ինչքան շատ ժամանակ է անցել այն պահից, երբ մենք սկսեցինք հավատալ Հիսուսին, մենք ավելի շատ ենք սկսում նմանվել նրանց, ովքեր անմեղ են և ում գործերը բարեպաշտ են: Իսկ երբ կգա մեր մահվան ժամը, մենք կդառնանք բացարձակապես սուր,բ և հետևաբար բացարձակապես անմեղ:
Այս ուսմունքը նաև սովորեցնում է, որ քանի որ ամեն օր զղջմամբ աղոթում ենք, և հատևաբար ամեն օր մաքրվում մեր մեղքերից, նման լվացքի սպիտակեղենին, ապա երբ մենք մահանանք, կկանգնենք Աստծո առջև իբր մարդիկ, ովքեր բացարձակ արդարներ են: Այսպես են հավատում շատերը: Բայց սա ընդամենը վարկած է, որը ծնվել է մարդկային իմաստության խորհրդածություններից: 
Հռոմեացիս 5:19. «Որովհետև ինչպես որ մեկ մարդու անհնազանդությունով շատերը մեղավորներ եղան, այնպես էլ մեկի հնազանդությունով շատերը արդարներ կլինեն»: Այս տողերն ասում են մեզ այն մասին, որ մենք բոլորս անմեղներ դարձանք մեկի հնազանդությունով: Այն, ինչ մենք չկարողացանք անել, կատարեց Հիսուս Քրիստոսը, երբ Նա անձամբ այս աշխարհ եկավ: Լավ իմանալով, որ ոչ դուք, և ոչ էլ ես չէինք կարող ինքներս ազատվել մեղքից, Հիսուսն անձամբ քավեց մեր մեղքերը: Նա այնպիսի մի բան արեց, ինչ մենք ձեզ հետ երբևէ չէինք կարողանա անել: Գալով այս աշխարհ, ընդունելով մկրտությունը, լինելով խաչված և մեռելներից հարություն առնելով՝ Նա փրկեց ձեզ և ինձ և ընդմիշտ մաքրեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Այն, որ Հիսուս Քրիստոսը Իր ժողովրդին պարգևել է փրկություն՝ քավելով նրանց մեղքերը, ցույց է տալիս մեզ նրա հնազանդությունը Աստծուն: Հնազանդվելով Աստծո կամքին, Հիսուս Քրիստոսը, որպես Մեսիա ուղարկեց մեզ փրկության շնորհքն Իր մկրտությամբ, Խաչի վրա տառապանքների և հարության միջոցով: Նման կերպ պարգևելով մեզ փրկություն, Հիսուսն իրականացրեց մեր մեղքերի բացարձակ քավությունը: Եվ հիմա մենք հավատքով հագել ենք քավության շնորհքը, քանի որ Տերը գործեց մեր մեղքերից փրկությունը, որը մենք երբեք չէինք ստանա մեր սեփական ջանքերով:
Չնայած դրան, քրիստոնյաների մեծամասնությունը չի հավատում մկրտությանը, որն ընդունեց Հիսուսը, այլ՝ հավատում են միայն արյանը, որը Նա թափեց Խաչի վրա և նրանք փորձում են սուրբերի դասին հասնել շնորհիվ սեփական գործերի: Այլ բառերով ասած, նույնիսկ չնայած նրան, որ Հիսուսը Հովհաննեսից  մկրտվելու պահին Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը, մարդիկ առաջվա նման չեն հավատում այս ճշմարտությանը: Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխում ասվում է, որ առաջինը, ինչ արեց Հիսուսն Իր հասարակական երկրային կյանքում, դա Հովհաննեսից մկրտվելն էր: Այս  ճշմարտությունը հաստատում են բոլոր չորս ավետարանների հեղինակները: 
Հիսուսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչից, ով հանդիսանում էր մարդկության ներկայացուցիչը և Նա կանանցից ծնվածներից մեծագույնն էր և միևնույն է, այս աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չգիտեն սրա մասին  և չեն հավատում սրան: Նման մարդիկ հավատում են Հիսուսին՝ չհավատալով Նրա մկրտությանը: Նրանք շնորհակալ են միայն անգին արյան համար, որը Նա հեղեց Խաչի վրա: Վերապրելով Հիսուսի մահը, նրանք ամեն կերպ գրգռում են իրենց և աստվածպաշտության ժամանակ ստեղծում են խառնաշփոթ՝ աղաղակելով «Սքանչելի զորություն կա արյան մեջ: Զորություն, հրաշագործ զորություն կա Գառան անգին արյան մեջ»: Այլ բառերով ասած, այս մարդիկ փորձում են գալ Աստծո մոտ՝ առաջնորդված լինելով զգացմունքներով, անզուսպ ճնշմամբ և էներգիայով: Բայց հասկացեք, որ որքան շատ են նրանք դա անում, այնքան ավելի են դառնում կեղծավոր, հավակնելով սրբության, իսկ իրականում իրենց սրտերում  գաղտագողի կուտակում են մեղքեր:
 
 

Ինչպե՞ս կարելի է հավատալ Հիսուսին որպես Փրկչի՝ միևնույն ժամանակ չիմանալով ջրի և Հոգու ավետարանի մասին


Հաճախակի շփվելով մարդկանց հետ և լսելով նրանց, թե ինչ են նրանք խոսում խորանի մասին՝ պարզվում է, որ նրանք փոքր պատկերացում անգամ չունեն նրա մասին: Մի՞թե կարելի է խորանին հավատալ այնպես, ինչպես մեր մտքին կփչի կամ ինչպես մեզ հարմար կլինի: Քանի որ մեր փրկությունը, որը իրագործված է Հիսուսի կողմից, ի սկզբանե հանդիսանում էր Աստծո ծրագիրը, ապա Տերը պարգևել է մեզ ունակություն՝ գիտակցելու, թե որքանով են դրանք մտածված և կատարյալ: 
Խորանի միջոցով Աստված մեզ հասկացնել է տալիս, որ Տերը փրկել է մարդկանց կապույտ, ծիրանագույն բրդերով՝ ջրով և արյամբ: Մենք գալիս ենք այն գիտակցությանը, որ մեղքերի ոչնչացման համար Տերը եկավ «… ոչ միայն ջրով, այլ ջրով և արյամբ» (Հովհաննու 5:6): Ջուրը, արյունը և Հոգին, որին մենք հավատում ենք, հանդիսանում է մեկ ամբողջություն: Աստված մեզ փրկեց, որովհետև Նա այս աշխարհ եկավ մարդկային մարմնով, մկրտվեց Հովհաննես Մկրտչից, ընդունեց Մահը Խաչի վրա և հարություն առավ մեռելներից:
Շնորհիվ խորանի, մենք կարողացանք իմանալ և հավատալ փրկության ճշգրիտ կերպարին: Ուսումնասիրելով խորանի տախտակի երկու սփռիչները և երկու արծաթե խարիսխները՝ մենք գիտակցեցինք, թե ինչպես Հիսուսը փրկեց մեզ մեր մեղքերից: Եվ մենք բացահայտեցինք մեզ համար ճշմարտությունը, որի համաձայն մենք պետք է հաստատակամորեն հավատանք Հիսուսի գործերին, որոնք խորհրդանշում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը: 
Մեր փրկության աղբյուրը գտնվում է Աստվածաշնչում և ոչ մի այլ տեղ: Մեզ անհրաժեշտ է փրկության պարգևը, որը բաղկացած է երկու բաղկացուցիչներից՝ մկրտությունից և Խաչից: Այդ դեպքում, նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, կարող են դառնալ այն մարդկանցից, ովքեր վերստին ծնված են Աստծուց: Փրկելով մեզ մեր մեղքերից ջրով և Հոգով, Աստված անբասիր կերպով իրագործեց մեր փրկությունը: 
Այսպիսով, յուրաքանչյուր տախտակի ներքևի մասում գտնվում էր երկու սփռիչները, որոնք սերտորեն ամրացված էին երկու խարիսխներին: Այս ճշմարտությունը բացառապես անհրաժեշտ և ծայրաստիճան կարևոր է մեզ և մեր մեղքերի քավության համար: Բայց ամենակարևորը մեզ համար այն է, որ մենք, բոլորս պետք է հավատանք մեր փրկությանը, որն Աստված կատարեց մեզ համար, քանի որ չհավատալով կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությանը՝ մենք երբեք չենք փրկվի: 
Նրա նման, երբ սուրբ խորանի յուրաքանչյուր տախտակը պետք է ամրանար երկու արծաթե խարիսխների վրա, որպեսզի ուղիղ կանգներ, այդպես էլ Հիսուս Քրիստոսին հավատալու համար բացառապես անհրաժեշտ է երկու ճշմարտությունների իմացությունը: Ի՞նչ ճշմարտություններ են դրանք: Մի ճշմարտությունը ասում է այն մասին, որ Հիսուսն ընդունելով մկրտությունը՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, իսկ երկրորդը, որ Նա Իր վրա վերցրեց այդ մեղքերի անեծքները և պատժվեց դրանց համար՝ կրելով դրանք Խաչին: Մեր հավատքը Հիսուսի մկրտության և Խաչի արյան նկատմամբ երկու կետեր են, որոնք Աստծո փրկության հավատքի հիմքերն են հանդիսանում և թույլ են տալիս մեզ վստահությամբ բնակվել Աստծո Տանը: Քանի որ տախտակների երկու սփռիչները ամրացվում են երկու արծաթե խարիսխներին, Տախտակը կարող էր ամուր  և ուղիղ կանգնել:
Հետևաբար, միայն ճիշտ հավատալով Աստծո փրկության այս երկու հենարաններին՝ մենք իսկապես դառնում ենք Նրա մաքրված ժողովուրդը: Ջրի և արյան ավետարանի հավատքը, որը պարգևել է Հիսուսը, նման է ոսկու և անփոփոխ է հավիտյան: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, մենք  դառնում ենք սուրբեր, ովքեր ստացան մեղքերի քավության ամբողջական փրկությունը:
 

Ներկա ժամանակների և ջրի և Հոգու ավետարանի ժամանակաշրջանի աստվածաբանությունը

Վաղ քրիստոնեական եկեղեցու ժամանակաշրջանից հետո, սկսած  Միլանի 313թ. հրովարտակը, քրիստոնեությունը, այդ թվում ներկա քրիստոնեությունը, քարոզել է Խաչի ավետարանը, որն անտեսել է Հիսուսի մկրտությունը: Սկսած վաղ քրիստոնեական եկեղեցու ժամանակաշրջանից մինչև 313թ., երբ քրիստոնեությունը հայտարարվեց հռոմեական կայսրության նոր կրոն, քրիստոնեական վարդապետությունը քարոզում էր ջրի և Հոգու ավետարանը, սակայն հետագայում կրոնական բեմահարթակին սկսեց գերիշխել հռոմեական կաթոլիկ եկեղեցին: Այսպես, սկսած XIV դարից, սկսեց զարգանալ մի մշակույթ, որտեղ ամեն բան կենտրոնանում էր մարդկային խորհրդածությունների վրա, և որը կոչ էր անում մարդասիրության վերածննդի: Առաջին այսպիսի մշակութային կենտրոններ դարձան հյուսիսային Իտալիայի մի քանի զարգացող քաղաք-պետությունները: Դա Վերածննդի ժամանակաշրջանն էր:
XVI դարում այդ մշակույթի ուղղություններից մեկը ծնվեց Իտալիայում և սկսեց տարածվել ամբողջ արևմտյան աշխարհում և աստվածաբանները, ովքեր քարոզում էին մարդասիրական՝ մարդու կողմից ստեղծված փիլիսոփայությունը, սկսեցին քարոզել աստվածաբանություն: Քարոզելով Աստվածաշունչն ըստ իրենց հայեցողության, նրանք սկսեցին զբաղվել քրիստոնեական վարդապետությունների ստեղծմամբ: Բայց, քանի որ նրանք չգիտեին ճշմարտությունը, նրանք չէին կարող ըստ հարկին հասկանալ Աստվածաշունչը: Դրա համար, այն, ինչը նրանք չէին կարող հասկանալ, փորձում էին գիտակցել արդեն ունեցած գիտելիքներով և խորհրդածություններով՝ ստեղծելով իրենց սեփական քրիստոնեական ուսուցումները: 
Արդյունքում, քրիստոնեության գոյության ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ քրիստոնեական ուսմունքներ և աստվածաբանական վարդապետություններ՝ լյութերականություն, կալվինիզմ, արմենիականություն, նոր աստվածաբանություն, կոնսերվատիզմ, ռացիոնալիզմ, քննադատական աստվածաբանություն, խորհրդապաշտական աստվածաբանություն, ազատագրման աստվածաբանություն, ֆեմինիստական աստվածաբանություն, սև աստվածաբանություն և նույնիսկ աթեիստական աստվածաբանություն:
Քրիստոնեության պատմությունը կարող է շատ երկար թվալ, բայց իրականում այն այդպիսին չէ: Առաջին քրիստոնեական եկեղեցիների ծննդից 300 տարիների ընթացքում, մարդիկ ազատ կարող էին ուսումնասիրել Աստվածաշունչը, բայց շուտով վրա հասավ միջնադարը, որը քրիստոնեության համար խավար ժամանակաշրջան էր: Այն ժամանակներում աշխարհականի համար ինքնուրույն Աստվածաշունչ կարդալը համարվում էր հանցագործություն, որը պատժվում էր կախաղանի միջոցով մահվամբ: Եվ միայն 1700 թվականների սկզբին, փչեց աստվածաբանության քամին և արդեն 1800 և 1900 թվականներին քրիստոնեությունը կարծես սկսում է վերածնվել, քանի որ սկսեցին ակտիվորեն հզոր կերպով ի հայտ գալ քրիստոնեական աստվածաբանական վարդապետություններ: Ցավոք սրտի, հիմա բազմաթիվ մարդիկ հայտնվել են խորհրդապաշտական ուսուցումների ազդեցության տակ՝ հենվելով իրենց հավատքում սեփական  զգացմունքային վերապրումների և խորհրդածությունների վրա: Սակայն, չնայած աստվածաբանական բազմազանությանը, քրիստոնեության բոլոր ուղղություններն ունեն մեկ հայտարար՝ հավատք միայն Հիսուսի արյան նկատմամբ: 
Բայց ճշմարիտ է արդյո՞ք դա: Եթե դուք նման կերպ եք հավատում, իսկապե՞ս ձեր բոլոր մեղքերը անհետացել են: Դուք մեղանչում եք ամեն օր: Դուք ամեն օր մեղանչում եք ձեր սրտում, խորհուրդների մեջ, ձեր գործերով և արարքներով: Այդ դեպքում, կարո՞ղ են այդ մեղքերը ներվել այն արյան հավատքով, որը Հիսուսը թափեց Խաչի վրա: Այն, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը՝ մկրտվելով և մահանալով Խաչի վրա, հանդիսանում է աստվածաշնչյան ճշմարտություն: Սակայն, չնայած դրան, բազմաթիվ մարդիկ պնդում են, որ իրենց մեղքերը ներվել են միայն Հիսուսի Խաչի արյան հավատքով, և նրանք ամեն օր զղջման աղոթքներ են բարձրացնում առ Աստված: Արդյո՞ք նման աղոթքների շնորհիվ ոչնչանում են ձեր սրտերի և գիտակցության մեղքերը: Դա անհնար է: 
Եթե դուք քրիստոնյա եք, այդ դեպքում դուք պետք է գիտենաք և հավատաք այս ճշմարտության փրկությանը, որն ասում է, որ Հիսուսը Քրիստոսը եկավ այս աշխարհ և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսից: Չնայած դրան, դուք մինչև հիմա չգիտեք այս ճշմարտությունը և նույնիսկ չեք էլ փորձում ճանաչել և հավատալ դրան: Եթե դա այդպես է, ուրեմն դուք մեղք եք գործում՝ ծիծաղելով Հիսուսի վրա, նվաստացնելով և ատելով Նրա անունը և չեք կարող ասել, որ դուք իսկապես հավատում եք Հիսուսին որպես ձեր Փրկչի: Բացառելով մկրտությունը Հիսուսի գործած փրկությունից և հավատալով Նրան, ինչպես ձեր խելքին կփչի, դուք երբեք չեք կարողանա ձեր վրա վերցնել փրկության շնորքը:
Բազմաթիվ քրիստոնյաներ առաջվա նման չեն հավատում ճշմարտությանը, ինչպիսին որ նա իրականում կա, այսպես ասած ճշմարտությանը, որն ասում է, որ Հիսուսը լվացել է մեր բոլոր մեղքերը: Նրանք հետևում են իրենց սեփական ենթադրություններին և հավատում են շեղված ճշմարտությանը, որին նրանք ցանկանում են հավատալ: Ներկա ժամանակում այս մարդկանց սրտերն ավելի ու ավելի են կարծրանում սխալ վարդապետական հավատքից, որ իրենց մեղքերը կարող են լվացված լինել՝ պարզապես հավատալով Խաչի արյանը: 
Բայց փրկության ճշմարտությունը, որը Աստված է ծրագրել, կայանում է հետևյալում. մենք կարող ենք մեղքերի հավիտենական քավություն ստանալ՝ հավատալով Հիսուսի մկրտությանը, Նրա մահվանը Խաչի վրա և Նրա հարությանը: Բայց և այնպես, եղան բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին՝ փրկության ճշմարտությունից ջնջելով Նրա մկրտությունը: Իրենց մոլորության մեջ նրանք որպես կանոն համարում են հետևյալ հավասարումը. «Հիսուսը (Նրա Խաչը և հարությունը) + զղջման աղոթքներ +առաքինի գործեր +փրկություն, որը ձեռք է բերվել սրբության մեջ աստիճանաբար աճելուց»: Նրանք, ովքեր այս կերպ են հավատում, միայն խոսքերով են դավանում իրենց մեղքերի ներումը: Սակայն, իրականում նրանց սրտերն իրենցից ներկայացնում են մեղքի կուտակում, որի խնդիրը առաջվա նման մնում է անլուծելի:
Մեղքն առաջվա նման մնու՞մ է ձեր սրտում: Եթե նույնիսկ հիմա, երբ դուք հավատում եք Հիսուսին, մեղքը մնում է ձեր սրտերում, երբ առանց կասկածանքի դուք ունեք լուրջ խնդիրներ ձեր հավատքի հետ:  Եթե դուք հավատում եք Հիսուսին՝ միայն դավանելով կրոն, դա նշանակում է, որ ձեր գիտակցությունը դեռ մաքրված չէ և ձեր սրտերում դեռ մեղք կա: Սակայն, այն, որ դուք դեռ գիտակցում եք, որ առաջվա նման ձեր սրտերում մեղք ունեք, ինքնին լավ նշան է հանդիսանում: Ինչո՞ւ: Որովհետև նրանք, ովքեր իսկապես հասկանում են, որ մեղք ունեն, կարող են գիտակցել, որ իրենց մեղքերի պատճառով արժանի են դժոխքի և գիտակցելով դա՝ նրանք վերջիվերջո կարող են հոգով աղքատներ դառնալ և դրանով լսել ճշմարիտ փրկության Խոսքը: 
Եթե դուք ցանկանում եք Աստծուց ստանալ մեղքերի ներում, այդ դեպքում ձեր սրտերը պետք է պատրաստ լինեն դրան: Նրանք, ում սրտերը պատրաստ են Աստծո առջև, խոստովանում են՝ «Աստված իմ, ես ցանկանում եմ ստանալ մեղքերի ներում: Ես վաղուց եմ հավատում Հիսուսին, բայց առաջվա նման ես մեղքեր ունեմ: Քանի որ մեղքի վարձքը մահն է, ուստի ես չեմ կարող խուսափել դժոխքից»: Դրանով նրանք խոստովանում են, որ Աստծո առջև բացարձակ մեղավորներ են: Նրանք, ովքեր ընդունում են Աստծո Խոսքը և խոստովանում են, որ այդ Խոսքը իրականացել է համապատասխան Տիրոջ Խոսքի, համարվում են մարդիկ, ում սրտերը պատրաստ են Աստծո հետ հանդիպման: 
Աստված ընդունում է նման հոգիներին առանց բացառության: Այս մարդիկ հնազանդվում են Նրա Խոսքին, կատարում և հաստատում են այն: Այսպես վարվելով նրանք գալիս են այս գիտակցության. «Ոհ, իմ հավատքը սխալ էր, բայց շատ մարդիկ շարունակում են ապրել այսպիսի սխալ հավատքով»: Եվ այդ ժամանակ, չնայած նրան, թե ինչ կասեն ուրիշները, նրանք հավատալով ջրի և հոգու ավետարանին՝ կստանան իրենց մեղքերին ներում: 
 
 

Մեղքերից փրկվածները պետք է պաշտպանեն իրենց հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ


Մեր աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ կեղծ ուսմունքներ, որոնք կարող են քայքայել և հավասարակշռությունից հանել նույնիսկ վերստին ծնվածներին: Տեր Հիսուսն ասաց. «…զգույշ կացեք փարիսեցիների խմորից և հերովդեսանների խմորից» (Մարկոս 8:15): Բայց մենք անգամ չենք կարող հաշվել, թե որքան ուսմունքներ են բարձրացել նման խմորումներից կամ ուսմունքներից, որոնք ի զորու են պղծել մարդկանց սրտերը, ովքեր թեկուզ մեկ անգամ լսել են դրանց մասին: Մենք պետք է գիտակցենք, թե որքան խորն է այս աշխարհը թաղվել սեքսուալ այլասերվածության մեջ: 
Մենք՝ հավատացյալներս, պետք է հստակ իմանանք, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում և պետք է պաշտպանենք մեր հավատքը: Չնայած նրան, որ մենք ապրում ենք այսպիսի մեղավոր աշխարհում, մեր սրտերում կմնա անհերքելի ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Տերը ազատել է մեզ մեղքերից: Խոսքը, որը վկայում է մեր մշտնջենական փրկության մասին, դա ջրի և Հոգու ավետարանն է: Մեր հավատքն այս ճշմարտության նկատմամբ պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխարհը չկարողանա այն խախտել:
Այն ամենը, ինչն այս աշխարհից է, ճշմարտություն չէ: Աստված ասեց մեզ, որ արդարները կհաղթեն աշխարհին: Արդարները խոցում են սատանային և հաղթում են այս աշխարհին՝ հավիտենական ճշմարտության Ավետարանի հավատքով: Չնայած նրան, որ մենք անկատարներ ենք, մեր սրտերը, մեր խորհուրդները և մեր մարմինները առաջվա նման բնակվում են Աստծո տաճարում և հավատքով կայուն հենված են փրկության ավետարանի վրա: Մենք վճռականորեն կանգնած ենք ջրի և արյան ավետարանի մեջ, որով Տերը փրկեց մեզ: 
Մենք անսահմանորեն երախտապարտ ենք Աստծուն այս փրկության համար: Նշանակություն չունի, թե այս աշխարհում որքան մեղքեր կան, բայց ծայրահեղ դեպքում, մենք՝ արդարներս,  իսկապես անբիծ խիղճ և հավատք ունենք, որը ոսկու նման շողում է մեր սրտերում: Մենք կապրենք մի կյանքով, որը հավատքով կհաղթի այս աշխարհին: Մինչև Տիրոջ վերադառնալու օրը, և նույնիսկ Նրա Թագավորությունում, մենք կփառավորենք այս հավատքը: Մենք միշտ կփառաբանենք Տիրոջը, ով փրկել է մեզ և կգովերգենք մեր Ատսծուն, ով պարգևել է մեզ այդ հավատքը: 
Քանի որ ճշմարիտ հավատքը, որը մենք ունենք Աստծո առջև, կառուցված է քարի վրա, նա ոչ մի իրավիճակում չի ցնցվի: Այսպիսով, ինչ էլ որ պատահի մեզ հետ այս աշխարհում մինչև այն օրը, երբ մենք Տիրոջ առջև կկանգնենք, մենք հավատքով կպաշտպանենք մեր սրտերը: Եթե նույնիսկ այս աշխարհը ոչնչանա, և եթե նույնիսկ ամբողջությամբ թաղվի մեղքերի մեջ և հին կտակարանային Սոդոմից և Գոմորից ավելի վատը դառնա, միևնույն է, մենք չենք հետևի դրան: Մենք անբասիր կհավատանք Աստծուն, կհետևենք Նրա արդարությանը և կշարունակենք գործերը, որոնք քարոզում են փրկության երկու շնորհքները՝ (Հիսուսի մկրտությունը և Նրա մահը Խաչի վրա)  Աստծո ճշմարիտ շնորհները: 
 

Նրանք, ովքեր հայտարարում են, որ հավատում են ճշմարիտ ավետարանին

Որոշ մարդիկ, ովքեր իրականում չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, առաջվա նման հայտարարում են, որ նրանք հավատում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությանը: Սակայն մենք տեսնում ենք, որ չնայած որ այդ տեսակի մարդկանց մոտ բացակայում է հաստատուն հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, նրանց սրտերում բնակվում է մեղքը: Նրանք նման են մարդու, ով ջուրն է գցել կացինը, որը փոխ էր վերցրել հարևանից (4 Թագավորաց 6:5): 
Այս մարդիկ հնարավորության դեպքում ինչ-որ ժամանակով  օգտվում են ջրի և Հոգու ավետարանից: Բայց չհավատալով նրան որպես ճշմարտության, նրանք ունակ չեն անկեղծորեն խոսելու ավետարանի մասին, երբ քարոզում են այն կամ երբ շփվում են ուրիշ մարդկանց հետ: Մարդիկ, ովքեր ճշմարտության նկատմամբ հավատք չունեն, ողբերգական վախճան են ունենում՝ կես ճանապարհին հրաժարվելով հավատքի կյանքից: Բայց ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը անփոփոխ է, և դրա համար մենք, բոլորս պետք է հավատանք դրան: 
Թերևս, օրինակ բերելով Եբրայեցիների ուղերձի  7:12-ը, որն ասում է. «Բայց երբ որ քահանայությունը փոխվում է, հարկ է որ օրենքին էլ փոփոխություն լինի», որոշ մարդիկ հայտարարում են «Օրենքը նույնպես փոխվել է: Հետևաբար փրկությունը, որը իրականացրեց Հիսուսը, իրականում Հին Կտակարանի օրինակի պես չէր: Հիսուս Քրիստոսը եկավ և փրկեց մեզ միայն նրանով, որ մահացավ Խաչի վրա: Իսկ դա նշանակում է որ այլ կերպ է»: Մյուսները հայտարարում են. «Ինչպես երևում է՝ Աստված փոխանցել է մեր մեղքերն Իր Որդուն, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա»:
Բայց բոլոր նման հայտարարությունները սխալ են և անհիմն: Մենք կարող ենք հեշտությամբ դրանք հերքել՝ մարդկանց հարցնելով. «Նշանակում է արդյո՞ք դա, որ Աստված խաչեց Հիսուսին, ով անմեղ էր և միայն հետո Նրան փոխանցեց աշխարհի մեղքերը»: Եթե մենք հավատում ենք Աստծո Խոսքին, ապա մենք պետք է հավատանք նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա և ոչ թե համառենք մեր սեփական հասկացողությամբ: Եթե մենք ունենք մեր սեփական տեսանկյունը, բայց Աստվածաշունչն ասում է, որ այդ տեսանկյունը սխալ է, ապա մենք պիտի մի կողմ դնենք մեր անձնական արդարությունն ու հավատանք Աստծո Խոսքին: 
Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի արժեքավոր և ավելի գոհունակության արժանի է դառնում այն փաստը, որ Տերը փրկեց մեզ ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Երբ մենք հավատում էինք մեր սեփական դատողությամբ, պատահում էր, որ մեր հոգևոր կյանքին սպառնում էր վտանգ, և մենք գրեթե հեռանում էինք եկեղեցուց:  Բայց ինչպես որ երկու սփռիչներն էին պահում խորանի տախտակներից յուրաքանչյուրին ուղիղ վիճակում, որոնք տեղադրված էին երկու արծաթե խարիսխների մեջ, այնպես էլ մեր հավատքը Հիսուսի ճշմարտության նկատմամբ, որ Նա իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և թափեց Իր արյունը Խաչի վրա, հուսալիորեն աջակցում է մեզ: Ընդունելով մկրտությունը Հովհաննեսից և կրելով մեր փոխարեն մեղքի պատիժը՝ լինելով Խաչված և թափելով Իր անգին արյունը՝ մեր Տերը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Ահա, թե ինչու մեր հավատքը հավիտյան չի սասանվի: 
Առակաց 25:4. «Հանիր կղկղանքը արծաթից և ոսկերչի համար անոթ դուրս կգա»: Համաձայն այս խոսքերի, չնայած նրան, որ մարդը արատավոր է և զզվելի, և չնայած նրան, որ մեր մարմնավոր խորհուրդներում ծնունդ են առնում մեղավոր մտքեր, Իր մկրտությամբ և արյունով Հիսուսը մաքրեց մեզ այդ բոլոր գարշելիություններից, մարդկության մեղքերից և մեզ դարձրեց Աստծո արդարության աշխատակիցները: Տերը մաքրեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից: Ընդունելով Հովհաննեսից մկրտությունը և դրանով՝ մեր մեղքերը և Խաչվելով ու թափելով Իր արյունը՝ կրելով մեր մեղքերի պատիժը՝ Հիսուսը լվաց մեզ աշխարհի մեղքերից:
Այսպիսով, նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, երաշխավորված է հավիտենական փրկություն: Մեր գործերը ժամանակ առ ժամանակ մեզ անհանգստացնում են, բայց ջրի և Հոգու ավետարանը աջակցում է մեր հավատքին, ինչպես արծաթե խարիսխներն էին պահում խորանի յուրաքանչյուր սյուները:
 

Փրկության մնայուն շնորհքը աջակցում է մեզ

Իսկ հիմա մեր ուշադրությունը դարձնենք նիգերին, որոնք իրար էին միացնում խորանի տախտակները: Ելից 26:26-27. «Եվ սատիմի փայտից նիգեր շինես. Խորանի մեկ կողմի համար հինգ, Եվ խորանի մյուս կողմի տախտակների համա հինգ նիգ, և դեպի արևմուտք խորանի ետևի կողմի տախտակների համար հինգ նիգ»: Խորանը կառուցված էր ուղղանկյան ձևով: Սյուները տեղադրված էին խորանի մուտքի մոտ և Սրբության Սրբոցի վարագույրների համար, իսկ մնացած պարիսպը, կազմված էր տախտակներից: Այդ տախտակները իրար էին միացված հինգ ձողերով: 
Այդ ձողերի ամրացման համար, յուրաքանչյուր տախտակի վրա կար հինգ ոսկե օղակներ, իսկ ձողերը պատրաստված էին սատիմի փայտից և նույնպես ոսկեպատ էին: Հինգ ձողերը ամրացված էին խորանի շուրջ բոլորի տախտակներին՝ հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերին: Քանի որ տախտակներն իրար էին ամրանում ձողերով, որոնք անցկացված էին ոսկյա օղակների միջով, ապա նրանք ամուր ամրանում էին իրար: Այսպիսով, պահված լինելով ներքևից արծաթե խարիսխներով և կողքերից հինգ ձողերով միացված, այդ տախտակները ամուր էին և անշարժ:
Ինչպես որ 48 տախտակներն էին իրար միացված հինգ ձողերով և պահում էին մեկը մյուսին, այնպես էլ Աստծո ժողովուրդն է միացած Աստծո հետ՝ ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Աստծո եկեղեցին այն վայրն է, որտեղ ջրի և Հոգու փրկությունը ստացած մարդիկ կարող են հավաքվել իրար հետ և հարատևել Հոգու մեջ: Հիսուսն ասաց Պետրոսին, որ կկառուցի Իր Եկեղեցին ժայռի վրա (Մատթեոս 16:18-19): Այսպիսով, վայրը, որտեղ ստեղծվում է Երկնային Թագավորությունը որպես հավաքատեղի նրանց համար, ովքեր ստացել են մեղքերի ներում, դա Աստծո Եկեղեցին է: Աստված ցույց է տալիս մեզ, որ Նա ամբողջությամբ փրկել է մեզ աշխարհի մեղքերից Հիսուսի գործերի միջոցով, որը բացվում է մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: 
Ելից 26:28. «Եվ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի»: Ներքին նիգի երկարությունը այնպիսին էր, որ թույլ էր տալիս միաժամանակ իրար միացնել մի կողմի բոլոր տախտակները: Ի՞նչ իմաստ կա ներքին նիգի մեջ, որն անցնում է տախտակների միջով՝ մի կողմից մինչև մյուս կողմի վերջը: Այս ձողը նշանակում է, որ արդարները պետք է իրենք միաբանվեն մեկը մյուսի հետ և նաև միաբանեն իրենց հավատքը: Այլ բառերով ասած, հավատալով փրկությանը՝ կատարված ջրի և Հոգու ավետարանի միջոցով, որը Տերն է պարգևել, արդարները կարող են իրար հետ միաբանվել հավատքի միջոցով: Արդարները հանդիպում և հաղորդակցվում են իրար հետ, քանի որ հանդիպելով մեր սուրբ եղբայրների կամ քահանաների հետ և հաղորդակցվելով նրանց հետ, մենք իսկապես կարող ենք զգալ սրտերի միաբանությունը:
 

«Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»

Իսկ հիմա եկեք վերադառնանք Եփեսացիս 4:3-7. «Ջանալով Հոգու միաբանությունը պահել խաղաղության կապով: Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես կանչվեցիք էլ ձեր կոչումի մեկ հույսի մեջ, մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն. Մեկ Աստված և ամենքի Հայր, որ ամենքի վրա և ամենքի հետ և ձեր ամենքի մեջ է: Բայց մեր ամեն մեկիս տրված է շնորհքը՝ Քրիստոսի պարգևի չափի պես»: Պողոս առաքյալն ասում է, որ մենք ջանանք մեզանում պահել Հոգու և հանգստի միաբանությունը: Հիսուսի մկրտությունն ու Խաչը, փրկության պարգևը, բաղկացած է երկու գործերից, որը թույլ է տալիս մեր սրտերին ձեռք բերել սրտի խաղաղություն և հանգիստ: Շնորհիվ այդ փրկության պարգևի, մենք դառնում ենք Քրիստոսի ընտանիք, մենք դառնում ենք մեկ մարմին: «Մեկ Տեր»: Հիսուս Քրիստոսը միակն է, ով փրկել է մեզ: «Մեկ հավատք»: Ինչի՞ն եք դուք հավատում: Դուք հավատում եք Հիսուսի ջրի և արյան փրկությանը և Սուրբ Հոգուն, որը հայտնվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի միջոցով: 
«Մեկ մկրտություն»: Այստեղ Պողոս առաքյալը ևս մեկ անգամ ընդգծում է Հիսուսի մկրտության կարևորությունը: Նա չի խոսում Խաչի մասին, բայց նորից կենտրոնացնում է ուշադրությունը մկրտության վրա, որը անպայման լվաց բոլոր հավատացյալների մեղքերը: Մեզ համար հավատալ մկրտությանը, նշանակում է մկրտվել Հիսուսում և այդպես հագնել Քրիստոսին (Գաղատացիս 3:27): «Մեկ Աստված»: Աստված մեկ է: Նա է փրկել մեզ՝ ուղարկելով Իր Միածին Որդին: 
Այս ամենը վերաբերվում է հավատքի միաբանությանը ջրի, արյան և Հոգու հանդեպ (1Հովհաննու 5:8): Հենց սա է ջրի և Հոգու ավետարանը, որի շնորհիվ մեր սրտերը մշտապես կարող են կապ պահպանել և հաղորդակցվել իրար հետ: Նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, կարող են հանդիպել և հաղորդակցվել իրար հետ: Իհարկե, նրանց մեջ կարող են լինել տարաձայնություններ, սակայն, եթե այդ տարաձայնությունները դնենք կշեռքի վրա, իսկ կշեռքի կենտրոնում դնենք մեղքերի ներումը, ապա այդ տարաձայնությունները կհավասարակշռվեն և մարդիկ անպայման իրար հետ կգտնեն ընդհանուր լեզու: «Այս եղբայրը նույնպես ստացել է մեղքերի ներում, սակայն, նրա մարմինը տկար է և նրա սրտում դեռ մարմնի մնացորդներ կա: Ինչպես և մյուս բոլորը, նա նույնպես անօրինություն գործողների սերմից է, սակայն Տերը լվաց նրա մեղքերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով»: Այսպես մարդիկ սկսում են հասկանալ իրար և փառաբանել Աստծուն:
Անկախ նրանից, թե որքան անկատար կարող են լինել մարդիկ, եթե նրանք ստանում են մեղքերի ներում և հարատևում են եկեղեցում, նշանակում է, որ նրանց դեմքերը և մտքերը լուսավորված են լույսով, և նրանք կարող են հաղորդակցվել իրար հետ: Արդարները միշտ էլ կարող են գտնել ընդհանուր լեզու: Ինչի՞ շնորհիվ է այս ամենը դառնում հնարավորին: Սա հնարավոր է միայն շնորհիվ հավատքի: Իսկ ի՞նչն է բացատրում մեր իրար հետ հաղորդակցվելու անունակությունը: Մենք չենք կարող ի սրտե հաղորդակցվել նրանց հետ, ովքեր Հիսուս Քրիստոսում չեն, որովհետև նրանք չեն հավատում ճշմարտությանը՝ ջրի և Հոգու ավետարանին: Իսկ ջրի և Հոգու ավետարանին չհավատացողները չեն կարող մեզ հետ հարաբերություններ պահել: 
Եղբայրներ և քույրեր, ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում Աստծո եկեղեցին: Դա նրանց հավաքույթն է, ով լուսավորված է Հիսուս Քրիստոսում և ում Նա անվանել է Իր սուրբերը (1 Կորնթացիս 1:2): Դա նրանց համայնքն է, ովքեր ճշմարտապես հավատում են, որ Հիսուսն Իր մկրտությամբ լվաց նրանց մեղքերը, փրկեց նրանց, Իր վրա վերցրեց նրանց մեղքերն ու կրեց դրանց պատիժը Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դարձավ նրանց Փրկիչը: Աստծո եկեղեցին, դա ոչ այլ ինչ է, քան նրանց հավաքույթ, ովքեր մեկ ամբողջություն են դառել ջրի և Հոգու ավետարանի հավատքով: 
Քանի որ այդ ճշմարտությունը բնակվում է իմ և ձեր սրտերում, ապա մենք կարող ենք հանդիպել և հաղորդակցվել իրար հետ Աստծո եկեղեցում: Այնպես, ինչպես Աստված, ով չի նայում մեր արտաքին կողմը, այլ՝ մեր սրտերի խորքը, այնպես էլ մենք, ովքեր ստացել են մեղքերի ներում, չենք նայում մեր ընկերների արտաքին տեսքին, այլ նայում ենք նրանց հավատքի խորքը: «Այս մարդն իսկապե՞ս հավատում է ճշմարտությանը»: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում էինք: Նշանակություն չունի, թե ինչպիսի տարբերություններ կան մեր միջև, դրանք մեզ համար կարևոր չեն, եթե մարդը հավատում է՝ «Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված և Հայր ամենի»:
Շնորհիվ մեր հավատքի, մենք դարձանք խորանի սյուներ և տախտակներ, մենք դարձանք Աստծո ընտանիք: Իսկ դուք հավատու՞մ եք ջրի և Հոգու ավետարանին: Քանի որ մենք հավատում ենք նրան, մենք աշխարհին ենք տանում փրկության լույսը: Մաքուր ոսկու նման, հավատքը փայլում է Աստծո տանը: Մենք սրտով կարող ենք միաբանվել նրանց հետ, ովքեր վերջերս են ստացել մեղքերի ներում, քանի որ Աստծո Հոգին բնակվում է նրանց սրտերում: Հենց որ մենք ստանում ենք մեղքերի ներում, մենք հենց այդ պահին ձեռք ենք բերում կարողություն բարի փոխհարաբերություններ կառուցելու իրար հետ, բայց չստանալով մեղքերի ներում՝ մենք չենք կարող ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ: Մեղավորները, ովքեր արտահայտում են իրենց հարաբերությունները մարդկանց հետ արտաքին նշաններով,  իրար վերաբերվում են կախված այդ մակերեսային արտահայտություններից, ինչպիսին է արտաքին տեսքը, ճանաչումը կամ բարեկեցությունը, բայց մենք՝ արդարներս, այլ վերաբերմունք ունենք մեր սրտերում: 
Երբ մարդիկ առաջին անգամ ստանում են մեղքերի ներում, ես հաճախ հարցնում եմ նրանց. «Իսկապե՞ս դուք ներված եք: Դուք դեռ ձեր սրտում մեղք ունե՞ք, թե ձեր բոլոր մեղքերը անհետացել են: Ի դեպ, դուք շատ հարցեր պետք է ունենաք Աստվածաշնչից, այնպե՞ս չէ»: Տվեք դրանք ամեն անգամ, երբ դրանք կծագեն: Ձեր հավատքի ճանապարհին նաև կարտահայտվեն ձեր թերությունները և դուք հավանաբար սխալներ կկատարեք: Բայց առաջնորդներն ու նրանք, ովքեր ձեզանից շուտ են եկել եկեղեցի, կօգնեն ձեզ և ձեր բոլոր սխալները կդառնան բարիի գործակից: 
Եղբայրներ և քույրեր, մենք՝ արդարներս, շատ ունենք եկեղեցու կարիքը: Խորանը նույնպես նշանակում էր Աստծո Եկեղեցին: Նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, չեն կարող գալ Աստծո եկեղեցի և բնակվել այնտեղ, դառնալ Աստծո ժողովուրդ և Նրա աշխատակիցները, ինչպես նաև տեսնել Աստծո Փառքը: Մարդիկ չեն կարող Աստծո զավակներ դառնալ արյամբ կամ մարմնի մեկ այլ հատկանիշների շնորհիվ: Նշանակություն չունի, թե որքան հեղինակավոր են այս կամ մյուս հովիվները: Եթե նրանք չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, նրանք Աստծո զավակներ չեն:
 
 

Հիսուսը, ով եկավ ջրով և արյունով և ամբողջությամբ ազատեց մեզ բոլորիս


Ամփոփելով այն ամենը, ինչ արել է Տերն այս աշխարհ գալով, կարելի է ասել, որ Նա ծնվեց, մկրտվեց, թափեց արյուն և հարություն առավ մեռելներից: Այս ամենը մեղքերի քավության ծառայությունն է: Հիսուսն Իր առաքելությունը կատարեց կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերի ծառայությամբ: Այս թելերը, որոնք ներկայացված են խորանում, նախատեսված էին մեզ մեղքից փրկելու համար: Աստծո Փրկությունը այնպես մանրակրկիտ էր ծրագրված, որ մենք հիմքեր չունենք ենթադրելու որևէ բան և հավատալու դրան ըստ մեր հասկացողության: Մենք պետք է հավատանք փրկությանը այնպես, ինչպես այն կա: 
Մեր հավատքը պետք է համաձայնեցվի Աստծո փրկության երկու ճշմարտությունների հետ: Առաջին, Նրա մկրտության և երկրորդ, Նրա Խաչի արյան հետ: Ահա, թե ինչու երկու սփռիչները ճշգրտորեն համապատասխանում էին երկու արծաթե խարիսխներին: Մենք չենք կարող նայել ճշմարտության միայն մի կողմը և միայն հավատանք մեկին: Դուք և ես Աստծո առջև ձեռք ենք բերել մեղքերից փրկություն՝ հավատալով Հիսուսին, Նրա գործերին, որոնք հայտնվել են արծաթե երկու խարիսխներում: 
Խորանն ասում է մեզ Հիսուսի և Նրա մանրամասը մտածված փրկության ծրագրի մասին, և այդ փրկությունն արդեն իսկապես իրականցվել է մեզ համար: Դե հավատացեք փրկության երկու պարգևներին, որոնք Աստված է տվել ձեզ: Ոսկին, որն օգտագործված է խորանում, խորհրդանշում է հավատքը: Եթե դուք հավատում եք ճշմարտությանը այնպես, ինչպես որ այն կա, նշանակում է, որ փրկությունն ու Աստծո փառքը պատկանում են ձեզ և նաև հակառակը: Դուք ցանկանո՞ւմ եք հավատքով բնակվել խորանում՝ հագնելով ձեր վրա Աստծո փառքը և նրանով պաշտպանված լինել, թե՞  ուզում եք հավիտյան անիծված լինել՝ շարունակելով չհավատալ ճշմարտությանը: Եթե միայն հավատում եք Հիսուսի Խաչի արյանը, դուք չեք կարող փրկվել: Դուք պետք է հավատաք նրան, որ մկրտությունն ու խաչի արյունը հանդիսանում են մեկ ամբողջություն: Աստծո պարգևը բաղկացած է այս երկուսից: 
Աստծո Հոգին բնակվում է մեր սրտերում միայն, երբ մենք հավատում ենք այս երկու մասնիկներին (Հիսուսի մկրտությունը և արյունը): Աստծո Հոգին երբեք չի բնակվում նրանց սրտերում, ովքեր չեն հավատում սրան: Եթե դուք դավանում եք ձեր հավատքը միայն շուրթերով, բայց չեք հավատում սրտում, և եթե ձեր գիտելիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես մտային վարժանք, նշանակում է, որ դուք երբեք չեք փրկվի: Որպեսզի փրկություն ստանաք, ամենից առաջ պետք է հստակ որոշեք ձեր փրկության սահմանները: «Մինչև այս օրը ես փրկված չէի: Փրկությունը, որին ես հավատում էի, իրական էր: Բայց հավատալով Հիսուսին, ով եկավ ջրով և արյամբ՝ ես հիմա փրկված եմ»: Մարդիկ կարող են դառնալ արդարներ միայն այն բանից հետո, եթե նրանք գոնե մեկ անգամ եղել են մեղավորներ: Նրանք պետք է խոստովանեն, որ քանի դեռ փրկված չեն, նրանք չեն կարող կրել իրենց մեղքերի պատիժը, բայց հետո  հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ նրանք ձեռք են բերում փրկություն:
Կապույտ և կարմիր թելերով Հիսուսի մկրտությամբ և արյունով, մենք պետք է ընդունենք մեր ամբողջական փրկությունը: Որպեսզի մեզ պաշտպանի այն հավատքից, որը հիմնվում է մեր սեփական մտքերի վրա, Տերը մանրամասնորեն  մեզ հայտնեց Իր՝ խորանի փրկության ծրագիրը: Այս փրկությունն այնքան անգին է և կատարյալ, որ արժե յուրաքանչյուրս խորհենք նրա մասին և ընդունենք այն: Մի հավատացեք փրկության միայն մի մասին՝ միայն Հիսուսի արյանը, բայց հավատացեք միաժամանակ և մկրտությանը և Հիսուսի արյանը: Եթե մեր միջև կա մեկը, ով դեռ փրկված չէ, ապա ես շատ հույս ունեմ, որ այդ մարդն արդեն հավատալով այս ճշմարտությանը՝ անպայման  կփրկվի:  
Կան արդյո՞ք այդպիսիները մեր մեջ: Լիովին հնարավոր է, որ կան: Բայց ես հույս ունեմ, որ ձեզ հետ և մեր հետ այդպիսի բան տեղի չի ունենա: Ինչ էլ որ պատահի, ես չեմ հայտնվի այն ամբոխի մեջ, ովքեր չեն փրկվելու: Մենք հավատալով փրկության երկու բաղկացուցիչներին՝ ստացանք մեղքերի քավություն (կապույտ և կարմիր թելեր), այսինքն հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը: Ես գոհանում եմ իմ Տիրոջից փրկության այս երկու պարգևների համար, որոնց միջոցով Նա փրկեց ինձ: Քանի որ Տերն ամբողջությամբ կատարեց իմ փրկությունը, ես արդեն ազատված եմ մեղքի անեծքի պատժից: 
Իսկապես մեր փրկությունը, որը հայտնվեց կապույտ և կարմիր թելերի միջոցով, շատ թանկ է: Հիշեք և հավատացեք, որ ձեր փրկությունը կատարյալ եղավ ոչ միայն խաչի վրա թափված արյան շնորհիվ և ոչ էլ միայն մկրտության, այլև թե մեկի և թե մյուսին հավատալով, մենք դարձանք Աստծո զավակներ: Դուք հավիտենական կյանք ստացաք՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանի Խոսքի խորհուրդին, որը պահված էր խորանի տախտակների երկու սփռիչների և երկու արծաթե խարիսխների մեջ:
Ես շնորհակալ եմ մեր Տիրոջից, ով փրկեց մեզ աշխարհի մեղքերից: Ալելուիա: