• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-16] Վկայության Տապանակում Պահված Հոգևոր Խորհուրդները (Ելից 25:10-22)

2021.05.20 91
Վկայության Տապանակում Պահված Հոգևոր Խորհուրդները(Ելից 25:10-22)
«Եվ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նրա երկայնությունը երկու կանգուն ու կես, և նրա լայնությունը մեկ կանգուն ու կես, և բարձրությունը մեկ կանգուն ու կես: Եվ մաքուր ոսկով պատես նրան՝ ներսից ու դրսից պատես նրան, և նրա վրա շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես: Եվ նրա համար չորս ոսկի օղակ ձուլես, և նրա չորս անկյուններին դնես, որ նրա մեկ կողմին երկու օղակ և մյուս կողմին երկու օղակ լինի: Եվ սատիմի փայտից ձողեր շինես, և նրանց ոսկով պատես: Եվ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նրանցով վեր առնվի: Ձողերը տապանակի օղակների մեջ լինեն. նրանից չհանվին: Եվ տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ ես քեզ պիտի տամ: Եվ մաքուր ոսկուց մի քավություն շինես, նրա երկայնությունը երկու կանգուն ու կես, և նրա լայնությունը մեկ կանգուն ու կես: Եվ երկու ոսկի քերովբեներ շինես քավությունի երկու ծայրի վրա, կռածո շինես նրանց, Եվ մեկ քերովբեն այս ծայրին և մյուս քերովբեն այն ծայրին շինես. Քերովբեները քավությունից պիտի շինես նրա երկու ծայրերի վրա: Եվ քերովբեները տարածած լինեն իրենց թևերը վերևից՝ իրենց թևերով քավությունը ծածկելով. Եվ նրանց երեսները դեպի իրար լինեն. քերովբեների երեսները դեպի քավությունը լինի: Եվ քավությունը տապանակի վրա պիտի դնես վերևից և տապանակի մեջ դնես այն վկայությունը՝ որ քեզ կտամ: Եվ ես կհանդիպեմ այնտեղ և կխոսեմ քեզ հետ, քավության վրայից վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից ամեն ինչ որ պիտի պատվիրեմ քեզ Իսրայելի որդիների համար»:
 
 
Ուխտի տապանակ
 
Տվյալ քարոզի թեման լինելու է վկայության տապանակը: Վկայության տապանակը 113 սմ (3,7 կանգուն) երկարությամբ, 68 սմ (2,2 կանգուն) լայնությամբ և 68 սմ (2,2 կանգուն) բարձրությամբ էր և պատրաստված էր սատիմի/ ակացիայի փայտից և պատված էր ոսկով: Տապանակի ներսում գտնվում էր երկու քարե տախտակ, որի վրա փորագրված էին տաս պատվիրանները, գտնվում էր մանանայով ոսկե սափորը, իսկ ավելի ուշ դրանց ավելացվեց Ահարոնի ծաղկող գավազանը: Ինչի՞ մասին են մեզ ասում տապանակի այս երեք առարկաները: Նրանց օրինակով ես ցանկանում եմ տալ երեք ծառայությունների բացատրությունը, որ գործել է Հիսուսը: Եկեք ուսումնասիրենք, թե ինչ հոգևոր ճշմարտություն է բացահայտվում այս երեք առարկաներում, որոնք դրված էին տապանակի ներսում: 
 

Երկու քարե տախտակները, որոնց վրա փորագրված էին օրենքները
 
Ուխտի տապանակի բովանդակությունը

Երկու քարե տախտակները, որոնց վրա փորագրված էր Օրենքը և որոնք տեղադրված էին վկայության տապանակում, մեզ ասում են այն մասին, որ Աստված հանդիսանում է Օրենսդիրը, ով տվել է Իր օրենքները: Հռոմեացիս 8:1-12. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում՝ այլ հոգևորապես»: Այս հատվածից մենք տեսնում ենք, որ Աստված մեր սրտերում սահմանել է երկու օրենք՝ կյանքի օրենքը և դատապարտության օրենքը: 
Այս երկու օրենքներով Տերը պարգևել է մարդկանց դատապարտություն և փրկություն: Օրենքի շնորհիվ, մենք ամենից առաջ խոստովանում ենք, որ մեղավորներ ենք, ովքեր արժանի են դժոխքի: Բայց և այնպես, ով գիտի իր մեղավոր բնության մասին և գիտի, որ դատապարտված է, Աստված պարգևեց փրկության օրենքը՝ «կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում»: Աստված բոլորի համար  դարձավ իրական Փրկիչ՝ տալով նրանց այս երկու օրենքները:
 

Ոսկե սափորով մանանան
 
Վկայության տապանակում գտնվում էր նաև ոսկե սափորով մանանան: Երբ Իսրայելի ժողովուրդը 40 տարի թափառում էր անապատում, Աստված նրանց երկնքից կերակուր էր տալիս և հրեաները գոյատևեցին շնորհիվ այդ մանանայի, որը նրանք տարբեր կերպերով էին պատրաստում: Մանանան նման էր գինձի սպիտակ հատիկներին, իսկ նրա համը հիշեցնում էր մեղրով վաֆլիի: Աստծո Իսրայելի ժողովրդին  պարգևած մանանան ուժ էր տալիս և օգնեց նրանց գոյատևել Քանանի երկրում: Այսպիսով, մանանայով սափորը դրված էր որպես այդ իրադարձությունների հիշատակ: 
Սա մեզ ասում է այն մասին, որ մենք նույնպես պետք է ճաշակենք կյանքի հացը, որով պետք է սնվեն Աստծո բոլոր հոգևոր զավակները, քանի դեռ նրանք ապրում են այս երկրի վրա, նախքան երկինք գնալը: Սակայն լինում են ժամանակներ, երբ մենք ցանկանում ենք ճաշակել այս աշխարհի հացը, այսինքն՝ աշխարհի ուսուցումները Աստծո Խոսքի փոխարեն: Բայց և այնպես, միակ բանը, ինչով ապրելու են Աստծո զավակները, նախքան նրանք կհասնեն Քանանի հոգևոր երկիր, հանդիսանում է Աստծո Խոսքը, որը ճշմարիտ կյանքի հոգևոր հացն է երկնքից եկած մեզ համար: 
Անրհարժեշտ է անդադար ճաշակել ճշմարիտ կյանքի հացը: Որքան շատ մենք այն ճաշակենք, այնքան ավելի է նա դառնում ճշմարիտ կյանքի աղբյուր մեր հոգիների համար: Սակայն, եթե Աստծո Խոսքի փոխարեն մենք ճաշակենք աշխարհիկ ուսմունքների հացը, ապա մեր հոգիներին անպայման կսպասվի կործանում: 
Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին մանանան դնել սափորի մեջ և խնամքով պահել այն: Ելից 16:33. «Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. Մի սափոր առ, և նրա մեջը մի օմեր լիքը մանանա դիր. և Եհովայի առաջին դիր որ պահվի ձեր սերունդների համար»: Երկնքից թափված մանանան մարդկանց հոգիների համար դարձավ ճշմարիտ կյանքի հացը: «Եվ քեզ խոնարհեցրեց, և սոված պահեց, և մանանա ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում և ոչ քո հայրերը, որ քեզ իմացնե թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրի» (Երկրորդ Օրինաց 8:3):
 
 

Ո՞վ է մեզ համար հանդիսանում Կյանքի ճշմարիտ Հացը


Մկրտությունը, որն ընդունեց Հիսուսը, որպեսզի մեր մեղքերն Իր վրա վերցնի, և Նրա խաչելությունն ու արյունը հանդիսանում են մեր կյանքի ճշմարիտ հացը: Տալով մեզ Իր մարմինը և Իր արյունը՝ Հիսուս Քրիստոսը դարձավ հավիտենական կյանքի հացը: Հովհաննու 6:48-58. «Ես եմ կյանքի հացը: Ձեր հայրերը մանանան կերան անապատում, և մեռան. Սա է այն հացը, որ երկնկից է իջնում որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքիցն է իջել: Եթե մեկն այս հացից ուտե, հավիտյան կապրի. և այն հացը՝ որ ես կտամ՝ իմ մարմինն է, որ ես նրան աշխարհքի կյանքի համար կտամ: Հրեաներն էլ իրար հետ կռվում էին և ասում. Սա ի՞նչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար: Հիսուսն էլ նրանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունիք ձեր անձերում: Իմ մարմինը ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի. և. ես հետին օրում հարություն կտամ նրան: Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է: Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում, և ես նրանում: Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր համար. Այնպես էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար»:
Մեր Տերն ասաց՝ «Ես եմ կյանքի հացը: Ձեր հայրերը մանանա կերան անապատում, և մեռան.Եթե մեկն այս հացից ուտե հավիտյան կապրի»: Ի՞նչ է նշանակում «հաց, որ երկնքից է իջել»: Դա նշանակում է Հիսուսի մարմինն ու արյունը: Աստվածաշնչում Հիսուսի մարմինը մեզ ասում է այն մասին, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ Հորդանան գետում մկրտվելով Հովհաննես Մկրտչից: Հիսուսի արյունը նշանակում է, որ քանի որ Հիսուսը մկրտվեց, դրանով Նա Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Իր խաչելությամբ կրեց դրանց պատիժը: 
Վկայության տապանակում դրված սափորով մանանան հրեաների համար հանդիսանում էր կյանքի հացը, երբ նրանք բնակվում էին անապատում, իսկ նոր կտակարանային ժամանակներում այդ հոգևոր նշանակությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի մարմնին: Այս ճշմարտությունը վկայում է մկրտության մասին, որով Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեղավորների անօրինությունները և արյան մասին, որը Նա թափեց Խաչի վրա:  Քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա, թափեց Իր արյունը և մահացավ խաչի վրա՝ Նրա մկրտությունն ու արյունը դարձան նոր կյանքի հավիտենական աղբյուր, որը թույլ է տալիս հավատացյալներին վերստին ծնվել:
Մարմինը, որը Հիսուսը տվեց, որպեսզի Իր մկրտությամբ վերցնի Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը և արյունը, որը Նա թափեց Խաչի վրա, հանդիսանում է կյանքի հացը, որը թույլ է տալիս մեղավորներին ձեռք բերել մեղքերի քավություն: Մենք պետք է հասկանանք, թե ինչու Հիսուսն ասեց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունիք ձեր անձերում» (Հովհաննու 6:54):
 

Ո՞վ է ավելի մեծ

Կարդալով Հովհաննեսի Ավետարանի 6-րդ գլուխը, մենք տեսնում ենք, որ այն ժամանակ հրեաների մեծամասնությունը կարծում էին, որ Մովսեսը մեծ է Հիսուսից: Երբ Հիսուսն այս աշխարհ եկավ, Նրան հարցրեցին. «Դու մեր հայր Մովսեսից մե՞ծ ես»: Իրականում նրանք կարծում էին, որ Մովսեսը բոլորից մեծ էր: Քանի որ հրեաները չէին կարող Հիսուսի մեջ տեսնել Մովսեսին, Նա նրանց համար նման էր աչքի գերանի: Դրա համար նրանք  մարտահրավեր նետելով Նրան՝ հարցրեցին. «Դու Մովսեսից մե՞ծ ես»: Իսրայելի ժողովուրդը հավատում էր Եհովա Աստծուն, իսկ այստեղ եկել է մի երիտասարդ՝ երեսուն տարեկանին մոտ և հայտարարում է. «Ձեր հայրերը մանանան կերան անապատում և մեռան: Եթե մեկն այս հացից ուտե հավիտյան կապրի»: Ահա, թե ինչու նրանք որոշեցին համեմատել երկուսի՝ Մովսեսի և Հիսուսի ուժերը: 
Հիսուսն ավելի ուշ ասաց. «Աբրահամից առաջ Ես եմ»: Նա մեծ էր բոլորից, ով էլ որ լիներ մարդկանցից ողջ մարդկության պատմության մեջ, որովհետև Նա հենց Ինքն էր՝ Արարիչը: Ինչպե՞ս կարող էին հասարակ արարծները համարձակվել մարտահրավեր նետել Արարչին: Թերևս բազմաթիվ մարդիկ մինչև հիմա ասում են, որ Հիսուսն ընդամենը մեծ ուսուցիչ է մարդկության պատմության մեջ, մեծագույն իմաստուններից մեկը: Ինչպիսի հայհոյություն: Հիսուսը Տերն է,  Թագավորների Թագավորը և ողջ տիեզերքի Արարիչը: Նա ամենակարող և ամենագետ Աստված է, ով չնայած ոչ մի բանի, խոնարհեցրեց Իրեն այն աստիճան, որ մարդկային մարմնով եկավ այս աշխարհ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրին փրկի իրենց մեղքերից և հավիտենական կորուստից և դարձավ մեր ճշմարիտ Փրկիչը:
Հիսուս Քրիստոսն ասաց. «Գրված է մարգարեների մեջ թե Եվ ամենքը Աստվածանից սովորած կլինեն. Արդ ամեն ով որ Հորից լսում և սովորում է, գալիս է ինձ մոտ» (Հովհաննու 6:45): Արդյունքում, Հիսուսն հստակ հասկացնել էր տալիս, որ հենց Նա է այն Քրիստոսը, որին սպասում էին հրեաները: Սակայն նրանք այդպես էլ չկարողացան հասկանալ, թե Նա ինչ էր ասում իրենց, ինչպես և չհավատացին և չընդունեցին Նրա խոսքերը: Եվ դա նրանց հանգեցրեց լուրջ անհասկացողության: Նրանք այսպես էին զարմանում. «Մի՞թե մենք նման ենք մարդակերների»:
Սակայն, հենց նրանք, ովքեր ուտում են Հիսուսի մարմինը և խմում են Նրա արյունը, կապրեն հավիտյան: Հիսուսի մարմինը կյանքի հացն էր՝ իրական մանանա, որը գտնվում էր ոսկյա սափորի մեջ: Գալով այս աշխարհ և մեզ տալով Իր մարմինն ու արյունը՝ Հիսուսը թույլ տվեց մեզ ճաշակել կյանքի հացը և ստանալ հավիտենական կյանք: 
Բայց ինչպե՞ս կարելի է ուտել Հիսուսի մարմինն ու խմել նրա արյունը: Միակ ճանապարհը, որը թույլ է տալիս ճաշակել Հիսուսի մարմինն ու խմել Նրա արյունը, դա Նրա մկրտության և Խաչի վրա թափված արյան նկատմամբ եղած հավատքն է: Մենք պետք է հավատքով ճշակենք Հիսուսի մարմինը և խմենք Նրա արյունը; Որպեսզի ձեզ և ինձ պարգևի մեղքերի քավությունը և թույլ տա մեզ հավիտյանս ապրել Աստծո Թագավորությունում, մեր Տերը մեկընդմիշտ մեր վրայից լվաց մեր բոլոր մեղքերը՝ մկրտվելով և խաչի վրա արյուն թափելով, որպեսզի այդ կերպ դառնա կերակուր մեր հոգիների համար: Հիմա Աստծո ջրի և Հոգու Խոսքին հավատալով՝ մենք պետք է ճաշակենք այդ հոգևոր կերակուրը և ստանանք հավիտենական կյանք: 
Թույլ տվեք ինձ ավելի մանրամասն բացատրել ձեզ, թե ինչպես մենք կարող ենք ճաշակել Հիսուսի մարմինն ու խմել Նրա արյունը: Մենք, բոլորս բավական լավ գիտենք, որ Հիսուսը եկավ այս աշխարհ և Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսից երեսուն տարեկանում, և այնուհետև կրեց մեր մեղքերի պատիժը՝ թափելով Իր արյունը խաչի վրա: Հաստատապես հավատալով այս ճշմարտությանը՝ մենք կարող ենք ճաշակել Տիրոջ մարմինը և խմել Նրա արյունը: Մեղքերի քավությունն արդեն իրագործված է, քանի որ մարդկության մեղքերը փոխանցվեցին Հիսուսի մարմնին՝ շնորհիվ Նրա ընդունած մկրտությանը: Հիսուսի արյան ճաշակումը նշանակում է այն, որ մեր Տերը մկրտվեց և խաչի վրա թափեց Իր արյունը և այդ արյունը դարձավ մեր մեղքերի քավությունը:
Այսպիսով բոլորն, ովքեր իրենց սրտում հավատում են Հիսուսի արյանը, հագեցնում են իրենց ծարավը, քանի որ մեղքերի պատիժն ամբողջությամբ կատարված է, Հիսուսը այն կրեց խաչի վրա: Մենք պետք է հասկանանք այս ճշմարտությունը: Եվ մենք պետք է հավատանք սրան: Քանի որ Հիսուսը եկավ այս աշխարհ և Իր վրա վերցրեց մեր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսից, հավատալով այս ճշմարտությանը, մենք մաքրվեցինք մեր բոլոր մեղքերից:
Աստված պատվիրեց մեզ հավատքով ճաշակել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը: Քանի որ Հիսուսը Հովհաննեսից ընդունած մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը՝ չթողնելով ոչ մի հանցանք, և քանի որ Նա մատնեց Իր մարմինը խաչի վրա պատիժն ընդունելու և թափեց Իր անգին արյունը, ապա նրանց սրտերը, ովքեր հավատում են դրան, հիմա մաքրված են և նրանց ծարավը հագեցած, քանի որ նրանք ազատվեցին իրենց բոլոր մեղքերից և հավատքով կրել են դրանց պատիժը: Ահա, թե ինչու Հիսուսն ասաց. «Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է» (Հովհաննու 6: 56):
Անկասկած Հիսուսը Փրկիչ է, Աստծո Որդի, ով լվաց մեր բոլոր մեղքերը և կրեց դրանց պատիժը: Որպեսզի մեզ ազատի օրենքի իշխանությունից, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, և որպեսզի լվա մեզ մեր բոլոր մեղքերից և փրկի դրանց պատժից, Նա՝ Փրկիչը և Աստծո Որդին, խաչին մատնեց իր մարմինը, թափեց Իր անգին արյունը և այդպես մաքրեց հավատացողների սրտերը՝ հագեցնելով նրանց ծարավը: Այսպիսին է Հիսուսի մարմնի և արյան դերը:
Հիսուսը Փրկիչ է, ով լուծեց մարդկության մեղքի և դրանց պատժի խնդիրը: Հիսուսը Փրկիչն է, ով մկրտությամբ Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքը, խաչվեց և թափեց արյուն, որպեսզի այդ մեղքերի պատիժը կրի: Քանի որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, որոնք Նրան փոխանցվեցին մեզանից, մեղքի պատիժը, որը Նա կրեց խաչվելու ժամանակ, դարձավ մեր մեղքերի պատիժը:
Մենք կարող ենք մեղքերի քավություն ստանալ՝ ջրի և Հոգու ճշմարտությանը հավատալով: Մենք, բոլորս պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը և արյանը, որպես անձնական մեղքերի քավություն: Հավատալով այս ճշմարտության ավետարանին, դուք կարող եք հոգևորապես ճաշակել հացը և խմել Հիսուսի արյունը: Միայն հավատալով նրան, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը և կրեց դրանց պատիժը Խաչի վրա, մենք կարող ենք ճաշակել Նրա մարմինը և խմել Նրա արյունը: Հավատալով Հիսուսի մկրտությանը և Հիսուսի արյանը՝ մենք հիմա կարող ենք ճաշակել Նրա մարմինն ու խմել Նրա արյունը: Ընդունելով դրանք որպես մեղքերի քավության կերակուր, մենք իսկապես կարող ենք ազատվել մեր մեղքերից: Միայն այսպիսի հավատքը կարող է թույլ տալ մեզ ստանալ մեր մեղքերին ներում, դառնալ Աստծո զավակներ և հավիտյան ապրել Աստծո Թագավորությունում:
 

Ահարոնի ծաղկած գավազանը

Վկայության տապանակի մեջ դրված առարկաների մեջ Ահարոնի ծաղկած գավազանը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին, որպես Աստծո Թագավորության հավիտենական Քահանայապետ: Այն նաև մեզ ասում է այն մասին, որ նրանում մենք գտնում ենք հավիտենական կյանք: Որպեսզի ավելի լավ հասկանանք սա, եկեք անրադառնանք Թվոց 16:1-2-ին «Եվ առավ Ղեվիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի՝ Կորխը և Ռուբենի որդիներից Եղիասիբի որդիք Դաթանը և Աբիրոնը և Փաղեթի որդի Օնը, Եվ կանգնեցին Մովսեսի առաջին և Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն  հոգի՝ Ժողովքի խորհրդական գլխավորներ՝ անվանի մարդիկ»:
Այս հատվածն ասում է մեզ այն մասին, որ ղեվտացիների մեջ հասարակության 250 անվանի մարդիկ միաբանվեցին և ապստամբեցին Մովսեսի դեմ: Նրանք ասացին. «Մովսես և Ահարոն, ի՞նչ եք արել մեզ համար՝ Եգիպտոսից դուրս բերելով: Մի՞թե մեզ խաղողի այգիներ տվիք: Արդյո՞ք մեզ օազիսների մոտ բերեցիք: Ի՞նչ եք արել մեզ համար:  Մի՞թե մեզ անապատ չբերեցիք, որպեսզի մենք նրանում վերջ ի վերջո մեռնենք: Ինչպե՞ս եք դուք ձեզ Աստծո ծառաներ անվանում: Մի՞թե Աստված միայն ձեր միջոցով է գործում»: Այսպիսով Մովսեսի և Ահարոնի դեմ ապստամբություն է բարձրացված:
Այդ ժամանակ Աստված ասեց Կորխին, Դաթանին և Աբիրոնին և մյուս առաջնորդներին, ովքեր ապստամբություն էին բարձրացրել. «…առ նրանցից իրենց հայրերի տների համեմատ մեկ մեկ գավազան՝ այսինքն իրենց հայրերի տների բոլոր իշխաններից տասներկու գավազան. Ամեն մարդու անունը իր գավազանի վրա գրիր. Եվ նրանց դնես ժողովքի խորանում վկայությունի առջև, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ: Եվ կլինի այն մարդու գավազանը, որին որ ես ընտրել եմ, կծաղկե և ես կդադարեցնեմ ինձանից Իսրայելի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վրա» (Թվոց 17:2-5): Ութերորդ խոսքում մենք տեսնում ենք, որ «Ղեվիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը ծաղկել էր, և ծլեց և ծաղկեց և նուշեր հասցրեց»:
Այնուհետև, 10-րդ խոսքում կարդում ենք. «Եվ Եհովան ասաց Մովսեսին. Ետ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջին, որ ապստամբների համար իբրև նշան պահվի, և նրանց տրտունջը ինձանից վեր առնես որ չմեռնեն»: Ահա, թե ինչպես Ահարոնի ծաղկաց գավազանը հայտնվեց վկայության տապանակում:
Այսպիսով, Ահարոնը՝ Ղեվիի սերունդը, Քահանայապետ օծվեց Իսրայելի ժողովրդի համար: Մովսեսը Աստծո մարգարեն էր, իսկ Ահարոնը և նրա սերունդները՝ Քահանայապետներ: Աստված պատվիրեց Ահարոնին կատարել երկրային քահանայապետների պարտականությունները: Աստված հայտնեց Մովսեսին զոհաբերության համակարգը, որի համաձայն Իսրայելի ժողովուրդը ամեն անգամ, երբ որևէ մեկը գործում էր ինչ-որ մի մեղք, պետք է Աստծուն զոհ մատուցեր: Եվ Նա Ահարոնին կարգեց, որպեսզի հետևի, որ այդ զոհաբերությունները կատարվեին համաձայն զոհաբերության օրենքի: 
Նույնիսկ այն ժամանակ, երբ Աստված Ահարոնին կարգեց քահանայապետի պարտականություններն անելու, դեռևս կային մարդիկ, ովքեր դեմ էին հանդես գալիս նրա քահանայապետ լինելուն, և դրա համար Աստված այնպես արեց, որ Ահարոնի գավազանը ծաղկի, որն ապացուցում էր, որ Ահարոնը քահանայապետ է կարգված Աստծո կողմից: Այնուհետև Նա պարտավորեցրեց Իսրայելի ժողովրդին պահպանել գավազանը վկայության տապանակում, որպես հիշատակ այդ դասի մասին: Ահա, թե ինչպես երկու քարե տախտակները, սափորով մանանան և Ահարոնի գավազանը հայտնվեցին վկայության տապանակում: Իսկ ի՞նչ են նշանակում այդ երեք առարկաները հոգևոր տեսանկյունից:  Դրանք նշանակում են ոչ այլ ինչ, քան՝ Մեր Տեր Հիսուսի ծառայությունը:
 
 

Ինչպիսի ծառայությունների միջոցով Հիսուսը մեզանից լվաց մեր մեղքերը


Ամենից առաջ, Նա կատարեց մարգարեի ծառայությունը: Նա է Ալֆան և Օմեգան: Նա գիտի սկիզբը և վերջը և Նա սովորեցրեց մեզ սկզբի և վերջի մասին: Մեր Տերը գիտեր, թե ինչ էր կատարվելու մարդկության՝ ձեզ և ինձ հետ, եթե մենք մեղավորներ մնանք: 
Երկրորդ, Հիսուսը դարձավ երկնային Թագավորության հավիտենական քահանայապետը: Նա այս աշխարհ եկավ, որովհետև ցանկանում էր մեզ բոլորիս փրկել մեղքից՝ դառնալով մեր անձնական Փրկիչը, Երկնային Թագավորության ճշմարիտ Քահանայապետը: 
Երրորդ, Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է: Աստվածաշունչն ասում է. «Եվ Իր հանդերձի վրա, և իր ազդրի վրա գրված էր իր անունը, Թագավորների Թագավոր և Տերերի Տեր» (Հայտնություն 19:16): Նա տիեզերքի Արարիչն է, և Նա իշխանություն ունի և կարող է կառավարել այն ամենը, ինչ տեղի է ունենում նրանում: 
Մենք, բոլորս պետք է գիտակցենք, որ Հիսուս Քրիստոսը՝ մեր ճշմարիտ Թագավորը և Մարգարեն, ով սովորեցրեց մեզ մեղքից փրկվելու ճշմարտությունը, մեր հավիտենական Քահանայապետը, հիմա դարձավ մեր ճշմարիտ Փրկիչը:
Մեր Տերը ձեզ և ինձ փրկեց մեղքից, դարձրեց մեզ Իր ժողովուրդը, Իր զավակները և աշխատակիցները և լիազորեց մեզ բարի գործեր կատարելու: Նա պարտադրեց մեր հոգիներին վերստին ծնվել, որպեսզի նույնիսկ երկրի վրա մենք կարողանանք ապրել նոր կյանքով և պարգևեց մեզ նոր կյանք, որպեսզի, երբ որ գա ժամանակը, Նա կարողանա մեզ հափշտակել երկինք և պարգևի մեզ հնարավորություն հավիտյան Նրա հետ երկնքում ապրելու համար: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը ձեզ և ինձ համար: Նա մեր ճշմարիտ Փրկիչն է: Հիսուս Քրիստոսը մեր Մարգարեն է, մեր հավիտենական Քահանայապետը և Թագավորն է:
Չնայած նրան, որ մենք վախենում ենք չհնազանդվել Աստծուն, մենք այնքան տկար ենք և անկատար, որ չենք կարող չմեղանչել: Եվ եթե մենք շարունակենք այդպիսի կյանքով ապրել, կմահանանք այդպիսին, ինչպիսին կանք և կկանգնենք Աստծո առջև և Ի՞նչ եք կարծում՝ ու՞ր կընկնենք: Դա կլինի երկինքը՞, թե՞ դժոխքը: Եթե մենք դատվեինք օրենքով, որն ասում է. «Մեղքի վարձքը՝ մահն է», մի՞թե կորուստը չէր լինի նախապատրաստված մեզ համար: Թերևս, մենք ունենք Հիսուս Քրիստոսը, ով փրկեց մեզ բոլորիս մեղքից և կորուստից և ով դարձավ մեր Փրկիչը: Նա իջավ այս աշխարհ, սիրեց մեզ բոլորիս և դարձավ մեր Փրկիչը, ով փրկեց մեզ մեղքերից և դարձավ Իր հոտի Մեծագույն Հովիվը: 
Հովհաննու 3:16. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր միածին Որդին տվավ. Որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Աստված մեզ այնպես ուժգնորեն սիրեց, որ հանուն մեզ Ինքն անձամբ այս աշխարհ եկավ, մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի աշխարհի բոլոր մեղքերը, մկրտվեց և մահացավ խաչի վրա, հարություն առավ մեռելներից և այդ կերպ դարձավ մեր Փրկիչը: Ահա, թե ինչու հավատալով Հիսուս Քրիստոսին՝ մենք մաքրվեցինք մեղքերից, ստացանք փրկության պարգևը, որը թույլ տվեց մեզ Աստծո զավակներ դառնալ և  ստացանք հավիտենական կյանք: 
Միակ բանը, որն Աստծո առջև մենք պետք է անխոս հավատանք, դա այն է, որ քանի որ Աստված սիրեց մեզ, ապա մեր բոլոր մեղքերը ներելու համար Նա մարդկային մարմնով եկավ այս աշխարհ, մկրտվեց, մահացավ խաչի վրա, հարություն առավ մեռելերից և դարձավ մեր Փրկիչը: Մենք նաև պետք է հավատանք, որ մեր սրտերում հավատալով և ճաշակելով Հիսուսի մարմինը և արյունը՝ մենք կարող ենք ստանալ հավիտենական կյանք: Քանի որ տվյալ փաստը բացարձակ ակնհայտ է, մենք չենք կարող այն չընդունել և չհավատալ նրան: 
Մենք պետք է հավատքով ճաշակենք Հիսուսի մարմինը և խմենք Նրա արյունը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է այնպիսի հավատք ունենալ, որը դավանում է ջրի և Հոգու ավետարանը, որն իրագործվեց Հիսուսի կողմից: Բայց էլ ի՞նչ ենք անում մենք բացի նրանից, որ հավատում ենք: Մենք չենք կարող չմեղանչել Աստծո դեմ: Մենք այնքան շտապում ենք մեղք գործելու և այնքան անհնազանդ ենք: Բայց և այնպես, Տերը փրկեց ձեզ և ինձ մեր մեղքերից մեկընդմիշտ, որովհետև Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին: 
 

Հին Կտակարանի ժամանակներում Աստված ինչպե՞ս խոսեց փրկության մասին

Ինչպե՞ս Աստված փրկեց մեզ: Հին կտակարանում Նա խոսեց փրկության մասին խորանի դարպասների վարագույրների գույների միջոցով, ինչպես նաև քահանայապետի հագուստի միջոցով: Խորանի սրահի դարպասների վարագույրների կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերն ու ոստայնագործ քաթանը հանդիսանում են հայտնություն, որը մեզ բացում է Տիրոջ կատարած փրկությունը: Քահանայապետի հագուստի մեջ գործված էր նաև ոսկե թել: 
Կապույտ թելն ասում է մեզ այն մասին, որ Հիսուսն եկավ այս աշխարհ որպես Փրկիչ և Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը: Ծիրանագույն թելն ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը՝ թագավորաց Թագավորը և Արարիչ Աստվածն է, ով արարել է տիեզերքը: Կարմիր թելը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և որպես դրանց պատիժ թափեց Իր արյունը Խաչի վրա և մեզ պարգևեց փրկություն, որը մեզ ազատեց մեր բոլոր մեղքերի պատիժներից: 
Ոստայնագործ քաթանը խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների  արձագանքվող և իրար լրացնող կատարյալ Խոսքը, որն ասում է, որ մեր Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց, մահացավ խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով լվաց բոլոր նրանց մեղքերը, ովքեր հավատում են, մաքրեց նրանց հոգիները՝ դրաձնելով ձյունից ճերմակ և փրկեց նրանց:  Ոսկե թելը խորհրդանշում է հավատք առ այն, որ Հիսուսը կատարեց այդ ամենը: Ահա, թե ինչու է ոսկե թելն այդպես շողշողում: Դուք և ես ոչնչով չենք կարող պարծենալ, բացի այն որ հավատանք, որ Հիսուս Քրիստոսը՝ Ինքը նույն Աստվածը և Աստծո Որդին, կատարեց դա մեզ համար: Մենք ճշմարտապես կարող ենք մեզ վրա վերցնել Նրա սերը, ստանալ Աստծո օրհնությունը և հավատքով արդար գործերի առաջնորդությունը, որը Նա իրականացրեց մեզ համար: Ահա, թե ինչի մասին է խոսում Աստված խորանի միջոցով: 
Մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին է Տերը խոսում վկայության տապանակի միջոցով, որը դրված է խորանում: Մենք պետք է գիտենանք և հավատանք, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչից, կրեց դրանց պատիժը, ընդունեց մարտիրոսական մահը խաչի վրա և հարություն առավ մեռելներից, որպեսզի նորից ապրի: Վկայության տապանակի միջոցով Աստված դիմում է մեզ, որպեսզի մենք հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի և մեր Աստծո: Նրանք, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և այն բանին, որ Նա Իր վրա է վերցրել իրենց բոլոր մեղքերը և հավատում են Հիսուսի Խաչի վրա թափած արյանը, որպես պատիժ մեղքերի համար, հավատում են Նրա մահվանը, որպես իրենց անձնական մահվան, իսկ Նրա հարությանը, որպես իրենց սեփական հարության, դա այն մարդիկ են, ում փրկել է Տերը:
Այսպիսով, ու՞մ մասին է խոսում խորանը: Խորանը մեզ խոսում է Հիսուս Քրիստոսի մասին: Նա մեզ խոսում է փրկության ճանապարհի մասին, որով Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ բոլորիս մեր մեղքերից: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը դարձավ հենց Նա, ով մկրտվեց և մահացավ խաչի վրա՝ լվանալով մեր բոլոր մեղքերը, չթողնելով դրանցից անգամ ոչ մի հետք: Հիսուսը կրեց մեղքի պատիժը և մեկընդմիշտ մեզ պարգևեց փրկություն: 
Հին Կտակարանում մարդիկ ստանում էին ներում զոհաբերության միջոցով, երբ ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին՝ նրան էին փոխանցում բոլոր մեղքերը, որից հետո զոհի արյունն էին բաց թողնում և նա մահանում էր: Հին Կտակարանը նկարագրում է կենդանու մահը, որին ձեռք դնելու պահին փոխանցվել էին մեղավորների բոլոր մեղքերը, և որը մահանում էր նրանց փոխարեն՝ քավության մահով: Մեղքերի քավության զոհաբերությունը, որը նկարագրված է Հին Կտակարանում, համադրվում է Հիսուս Քրիստոսի գործերի հետ, որոնք Նա գործել է Նոր Կտակարանում: Հիսուսն իրագործեց ջրի և Հոգու ավետարանը՝ գալով մկրտությամբ և արյունով: 
Այդ դեպքում ո՞վ է ստեղծել և սահմանել փրկության այսպիսի օրենքը: Աստված, մեր Փրկիչը: Աստված սահմանել է փրկության օրենքը, որն ազատում է մեղավորներին իրենց մեղքերից, և Նա այդ օրենքը տվել է մեզ, բոլորիս: Վկայության տապանակում գտնվում էին երկու քարե տախտակները, որոնց վրա փորագրված էին օրենքները, նաև սափորով մանանան և Ահարոնի ծաղկած գավազանը, և այս բոլոր առարկաները մեզ պատմում են Հիսուսի չորս գործերի մասին:
Ահարոնի ծաղկած գավազանը մեզ ասում է այն մասին, որ Աստված փրկում է մեզ, եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, ով հոգևորապես դարձավ Երկնային Թագավորության Քահանայապետը և մեր մեծ Հովիվը: Սափորով մանանան նույնպես խոսում է Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան մասին, ով դարձավ մեր կյանքի հացը: Երկու քարե տախտակները, որոնց վրա փորագրված են Օրենքները, նույնպես ասում են մեզ այն մասին, որ Աստված հանդիսանում է Օրենսդիրը: Աստծո կողմից սահմանված օրենքները մեղքի և մահվան օրենքներն են, ինչպես նաև մեղքերի ներման և փրկության օրենքները: Հանդիսանալով մեր Աստվածը՝ Հիսուսը մեզ համար սահմանեց կյանքի և դատապարտության օրենքները: 
Այսպիսով, վկայության տապանակը և այն ամենը, ինչ գտնվում է նրանում, պատմում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Հավատալով Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկչի, մենք կարող ենք մաքրվել մեր բոլոր մեղքերից և ստանալ փրկություն: Անկախ նրանից, թե որքանով ենք մենք տկար և անկատար, եթե ընդունում ենք այս երկու օրենքները և հետևում դրանց, մենք կարող ենք մի օր դառնալ մեղավորներ և այնուհետև նորից դառնալ արդարներ՝ մեկընդմիշտ ստանալով ներում մեր բոլոր մեղքերի համար և այդպիսով  դառնալ Աստծո ժողովուրդ: Դուք հավատու՞մ եք սրան: 
Ներկայումս գրեթե աշխարհի բոլոր քրիստոնյաները զուր են հավատում Հիսուսին, քանի որ նրանք չգիտեն ճշմարտությունը, որը թաքնված է խորանում: Նրանք կարծում են, որ կարող են ստանալ փրկություն՝ հավատալով միայն Հիսուսի Խաչի վրա թափած արյանը: Այլ բառերով ասած, նրանք կարծում են, որ Հիսուսը նրանց փրկեց միայն Խաչի արյունով: Բայց արդյո՞ք Հիսուսը մահացավ Խաչի վրա միայն մեր փրկության համար: Մի՞թե միայն դա կատարեց Նա մեր քավության համար: Մի՞թե Նա Իր վրա չվերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, երբ մկրտվեց Հովհաննեսից. (Մատթեոս 3:13-15, 1Պետրոս 3:21, 1Հովհաննու 5:6): 
Թերևս, ժամանակակից քրիստոնյաները հավատում են միայն խաչի վրա թափված արյանը՝ կիսով չափ ստանալով մեղքերի թողություն: Ուստի, նրանք շարունակում են ամեն օր զղջալ իրենց աղոթքներում՝ փորձելով ինքնուրույն լվալ իրենց հանապազօրյա հանցանքները: Ինչպե՞ս է դա հակասում փրկությանը: Դա նման է նրան, որ հավատքով կարելի է մեղքերը կիսով չափ քավել, իսկ մյուս կեսը՝ սեփական ջանքերով: 
Հենց դրա համար էլ ես շարունակում եմ քարոզել Հիսուսի մկրտության և արյան կապի մասին: Մինչև ներկայիս պահը, բազմաթիվ քրիստոնյաներ ի տարբերություն վաղ քրիստոնյաների, հավատում են կիսափրկությանը: Արդյո՞ք  դա չէ պատճառը, որ շատ մարդիկ  քրիստոնեությանը վերաբերվում են որպես համաշխարհային կրոններից մեկին: 
Ոչ ուշ անցյալում մի կին ԱՄՆ-ից Վալերիա Ջոնս անունով, ստացավ մեղքերի թողություն՝ կարդալով խորանի մասին գրքի առաջին հատորը: Նախքան այդ գիրքը կարդալը, նա արդեն ծանոթ էր մեր մյուս հրատարակությունների հետ: Չնայած նրան, որ նա համաձայնեց այն բանի հետ, ինչի մասին խոսվում է մեր գրքերում, նա չէր կարող մինչև վերջ համոզելվել՝ հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Նա մեզ ասաց, որ միևնույն է նրա մոտ կան կասկածներ և զարմանալով « Թվում է՝ միևնույնն է, բայց այդ դեպքում ինչո՞ւ  շատ մարդիկ չեն դավանում դրան»: Բայց և այնպես, նա խոստովանեց, որ ավարտելով խորանի մասին գրքի առաջին մասի ընթերցումը, նա ձեռք բերեց փրկության մասին պարզ հավատք՝ հավատալով նրան, որ ջրի ավետարանը ճշմարիտ է և այդ ճշմարտությունը ի հայտ է գալիս խորանում: 
Բենինից մի ընթերցող ևս մեզ գրեց «Դուք շատ կզարմանաք, երբ իմանաք, որ այդ գրքի ընթերցումից և մեղքերի ներում ստանալուց հետո, ես հեռացա իմ Եկեղեցուց: Ինչո՞ւ հեռացա եկեղեցուց, որը ես հաճախում էի: Որովհետև այնտեղ քարոզում էին սրբության մեջ աստիճանաբար աճելու ուսմունքը, որի մասին Աստվածաշունչը չի սովորեցնում: Սրբության մեջ աստիճանաբար աճելու այս ուսմունքը բացարձակապես Աստվածաշնչյան չէ: Երբ ինձ համառորեն սովորեցնում էին այն, որ ես պետք է և կարող եմ աճել սրբության մեջ, այն ժամանակ, երբ իմ մարմինը երբեք սուրբ լինել չի կարող, ինձ համար անտանելի էր նման քարոզներ լսելը: 
Ահա, թե ինչու ես հեռացա այդ եկեղեցուց և այլևս նրա հետ ոչ մի կապ չունեմ: Քանի որ կարդալով  այս գիրքը՝ ես ստացա մեղքերի ներում, ես այլևս այլ ընտրություն չունեի, բացի այն, որ հեռանայի եկեղեցուց:  Քանի որ այս ամենի միջից անցնողներս, հիմա դարձել ենք հավատքի ժողովուրդ և միացել ենք Աստծո եկեղեցուն, ուրեմն աշխարհի բոլոր մարդիկ կարող են փոխվել՝ ճանաչելով ճշմարտությունը, քանի որ խոսքն ասում է. «Եվ ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննու 8:32): 
Վկայության տապանակը նույնպես ցույց է տալիս մեզ Հիսուս Քրիստոսին: Այդ տապանակը տեղադրված էր խորանի խորքում: Այն տեսնել հնարավոր էր՝ միայն բարձրացնելով խորանի վարագույրը և ներս մտնելով, իսկ այնուհետև բարձրացնելով Սրբության Սրբոցի վարագույրը և այնտեղ մտնելով: Այլ բառերով ասած, խորանի սրահի դարպասները փակ էին արևելյան կողմից և տապանակը գտնվում էր խորանի արևմտյան հատվածի խորքում:
 

Հնարավոր չէ հեռացնել խորանի ձողերը

Ելից 25:14-15. «Եվ ձողերը տապանակի կողքին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նրանցով վեր առնվի: Ձողերը տապանակի օղակների մեջ լինեն. Նրանից չհանվեն»: Ի՞նչ են նշանակում այս տողերը: Այս տողերով Աստված մեզ ասում է այն մասին, որ մենք պետք է ծառայենք ջրի և Հոգու ավետարանին՝ ամբողջությամբ մեզ նվիրելով Նրան: Ավետարանը կարող է տարածվել այն դեպքում, եթե մենք նվիրվենք ամբողջությամբ Աստծո այս գործին: Ծառայել Տիրոջը՝ նվիրվելով ավետարանի քարոզչությանը, նշանակում է հետևել խաչին, որը մեր Տերն Իր վրա կրեց: Ահա, թե ինչու Նա իր աշակերտներին ասաց. «Եվ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրեն մոտ կանչեց և նրանց ասեց. Ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնի և իմ ետևից գա» (Մարկոս 8:34):
Որպեսզի ճշմարիտ ավետարանը քարոզվի ամբողջ աշխարհին, պահանջվում է մեծ ինքնազոհաբերություն, ջանք և տառապանքներ: Մենք գիտենք, թե ջրի և Հոգու ավետարանը քարոզելու համար ինչպես տառապեց Պողոս առաքյալը. «Քրիստոսի պաշտոնյանե՞ր են, հիմարությունով եմ ասում՝ թէ էլ ավելի ես, մանավանդ աշխատանքներով, ծեծերով էլ ավելի, բանտերի մեջ մանավանդ, մահերով շատ անգամ: Հրեաներից հիգ անգամ՝ քառասունից մեկը պակաս ծեծ ընդունեցի: Երեք անգան ձաղկով ծեծվեցի, մեկ անգամ քարկոծվեցի, երեք անգամ նավակոծ եղա. Մի ցերեկ ու մի գիշեր անդունդում մնացի: Շատ անգամ ճանապարհներին. Գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ: Ջանքի մեջ և աշխատանքի մեջ. Շատ անգամ արթնությունների մեջ. Սովի և ծարավի մեջ. Շատ անգամ ծոմի մեջ. Ցրտի և մերկության մեջ: Բացի արտաքին նեղություններից, ինձ վրա կիտվում է ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը» (2 Կորնթացիս 11:23-28): 
Թերևս իրենց ավելի սիրողները, քան թե Տիրոջը, ով Իր անձը տվեց հանուն մեր ազատության, հանուն Աստծո թագավորության, ունակ չեն զոհաբերության: Չկա հեշտ ճանապարհ ջրի և Հոգու ավետարանին ծառայելու համար: Ինչպե՞ս կարող է գյուղացին սպասել լավ բերքի, եթե մինչև քրտինք թափելը չի աշխատել:
Այդպես էլ վկայության տապանակը պետք է աջակցություն ունենա մեր զոհաբերություններով: Մի անգամ Դավիթ թագավորը փորձեց տապանակը ուղղել սայլի վրա, որպեսզի լծված եզները կարողանայն քաշել սայլը, և դա նրա փոխարեն, որ տապանակը պետք է տանեին մարդիկ՝ ձողերն իրենց ուսերին վերցրած, ինչպես և դա գրված էր: Եզները սայթաքեցին և Ոզիա անունով մի մարդ ձեռքը երկարեց տապանակը բռնելու: Աստծո բարկությունը թափվեց Ոզիայի վրա և Տերը խփեց նրան իր համարձակության համար:  Ոզիան իսկույն մահացավ տապանակի մոտ (2 Թագավորաց 6:1-7): Դավիթն այդ օրը այնպես էր վախեցել կատարվածից և Տիրոջ զորությունից, որ տապանակը Աբինադաբ Գեթացու տանից ցանկանում էր տեղափոխել: Իսկ երեք ամիս անց տապանակը ուսերի վրա առած՝ տեղափոխեցին Դավիթի խորանը:  Ինչպես երևում է տվյալ հատվածից, մենք պետք է խնայողաբար տեղափոխենք վկայության տապանակը, ինչպես որ պատվիրել է մեզ Տերը՝ քրտինքով և արյունով, զոհերով և ինքնաուրաց նվիրմամբ դեպի Նրա ավետարանը: 
Նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, մեծ երախտապարտություն են զգում Աստծո նկատմամբ: Նրանք երջանիկ են իրենց նվիրելու Նրան, ով Իրեն ընծայել է իրենց: Մենք նորից և նորից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը՝ մեր Փրկչին և Աստծուն: Մենք շնորհակալություն ենք հայտնում Նրան այն բանի համար, որ Նա մեզ թույլ տվեց ծառայել այս աշխարհում Իր ավետարանին:
Մենք, բոլորս լցվում ենք ուրախությամբ այն սքանչելի փաստից, որ Տերն ընտրեց մեզ, որ մենք ծառայենք Իր ճշմարիտ ավետարանին, որպեսզի հետևենք Նրան և ապրենք Նրան հաճելի կյանքով: Ճշմարտությունը ճանաչելու հնարավորությունն արդեն լցնում է մեզ ուրախությամբ, սակայն Տերը նաև թույլ տվեց մեզ ծառայել այդ ավետարանին: Ունենալով այսպիսի օրհնություն, մի՞թե մենք կարող ենք շնորհակալ չլինել Նրանից: Մենք ամբողջ սրտից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը: Ահա, թե ինչու ենք ջանում մատուցել ավետարանի քարոզչության զոհաբերությունը՝ տրամադրելով նրան մեր ժամանակը, ուժերը և այն ամենը, ինչ ունենք՝ համաշխարհային ավետարանչության այդ սուրբ առաքելությանը:
Այն, որ մենք ստացանք մեղքերի ներում, ինքնին արդեն պարտադրում է մեզ երախտապարտ լինել Աստծուն: Սակայն Աստված կանգ չառավ այստեղ: Ավելին, Նա թույլ տվեց մեզ ճանաչել ճշմարտության ավետարանը՝ ջրի և Հոգու ավետարանը և քարոզել այն: Ի՞նչ է սա, եթե ոչ օրհնություն մեզ համար:
Էլ ո՞վ կարող է համարձակվել ծառայել ջրի և Հոգու ավետարանին: Ոչ ոք չի կարող: Քաղաքական գործիչները կարո՞ղ են ծառայել նրան: Քաղաքապետե՞րը, նախագահնե՞րը, թագավորնե՞րը: Կապ չունի, թե որքան բարձր սոցիալական դիրք են գրավում այդ մարդիկ, եթե նրանք չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, նրանք երբեք չեն կարողանա ծառայել ճշմարիտ ավետարանին: Թերևս Աստված պարգևեց մեզ իրական հնարավորություն՝ այդ ավետարանին ծառայելու համար: Որքա՞ն մեծ է այդ օրհնությունը: 
Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ողորմության համար, որով Նա փրկեց մեզ, և նրա համար, որ Նա այդքան սիրեց մեզ: Եղբայրներ և քույրեր, մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է մեր Աստվածը և Փրկիչը: Մենք Աստծո ժողովուրդն ենք, որ հոգևոր հավատքով ճաշակում է Հիսուսի մարմինն ու արյունը: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի (Ղուկաս 20:38), ովքեր ապրում են այստեղ և հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ ստացել են հավիտենական կյանք: Նրանք, ովքեր դեռ չեն հավատում այս ավետարանի ճշմարտությանը, հոգևորապես մեռած են, բայց նրանք, ովքեր հավատում են՝ հոգևորապես ողջ են: Աստված իսկապես նրանց Աստվածն է, ովքեր հավատում է ջրի և Հոգու ավետարանին:
Եղբայրներ և քույրեր, Հիսուսն ինքը Իր մարմնի և արյան միջոցով պարգևեց մեզ մեղքերի քավություն: Դուք պետք է հասկանաք, որ եթե չեք հավատում այս ճշմարտությանը, նշանակում է, որ դուք ոչ մի կապ չունեք Հիսուսի հետ: Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ երկնային օրհնություններ, հավիտենական կյանք և  մեղքերի ներում: Ո՞վ դարձավ մեր Հովիվը, պարգևեց ձեզ հավիտենական օրհնություններ և ո՞վ է ուղղորդում և աջակցում ձեզ: Դա Հիսուս Քրիստոսն է, ով իրագործեց ջրի և Հոգու ավետարանը: Հիսուսն Աստված է: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հավատա Հիսուսին որպես իր Աստծուն:
Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես հավատում եմ այս ճշմարտությանը և հիմա ծառայում եմ Աստծուն, ինչպես նաև դա կանեմ ապագայում: Իսկ դու՞ք: Դուք հավատու՞մ եք ջրի և Հոգու ավետարանին: Դուք հավատու՞մ եք այն բանին, որ դուք  պետք է հավատքով բնակվեք Աստծո Եկեղեցում և Քրիստոսի սիրո մեջ: Դե որ այդպես է, եկեք բոլորս ջրի և Հոգու ավետարանի հավատքով ապրենք այնքան ժամանակ, մինչև Տերը մեզ կկանչի: