• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-17] Մեղքերի Թողության զոհաբերությունը Վկայության Խորանում (Ելից 25:10-22)

2021.05.20 75
Մեղքերի Թողության զոհաբերությունը Վկայության Խորանում(Ելից 25:10-22)
«Եվ սատիմի փայտից մի տապանակ շինեն, նրա երկարությունը երկու կանգուն ու կես, և նրա լայնությունը մեկ կանգուն ու կես, և նրա բարձրությունը մեկ կանգուն ու կես: Եվ մաքուր ոսկով պատես նրան՝ ներսից ու դրսից պատես նրան, և նրա վրա շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես: Եվ նրա համար չորս ոսկի օղակ ձուլես, և նրա չորս անկյուններին դնես, որ նրա մեկ կողմին երկու օղակ և մյուս կողմին երկու օղակ լինի: Եվ սատիմի փայտից ձողեր շինես, և նրանց ոսկով պատես: Եվ ձողերը տապանակի կողքին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նրանցով վեր առնվի: Ձողերը տապանակի օղակների մեջ լինեն. Նրանից չհանվեն: Եվ տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ ես քեզ պիտի տամ: Եվ մաքուր ոսկուց մի քավություն շինես. Նրա երկարությունը երկու կանգուն ու կես, և նրա լայնությունը մեկ կանգուն ու կես: Եվ երկու ոսկի քերովբեներ շինես քավությունի երկու ծայրի վրա, կռածո շինես նրանց. Եվ մեկ քերովբեն այս ծայրին և մյուս քերովբեն այն ծայրին շինես. Քերովբեները քավությունից պետք է շինես նրա երկու ծայրերի վրա: Եվ քերովբեները տարածեն թևերը վերևից՝ իրենց թևերով քավությունը ծածկելով. Եվ նրանց երեսները դեպի իրար լինեն. Քերովբեների երեսները դեպի քավությունը լինեն: Եվ քավությունը տապանակի վրա պիտի դնես վերևից և տապանակի մեջ դնես այն վկայությունը՝ որ քեզ կտամ: Եվ ես կհանդիպեմ այնտեղ և կխոսեմ քեզ հետ, քավության վրայից վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից ամեն ինչ որ պիտի պատվիրեմ քեզ իսրայելի որդիների համար»:
 
 

Վկայության տապանակի կափարիչը

 
Քավությունը
Կանգունը երկարության չափման հին միավոր է, որը չափվում է ափի մատների ծայրից մինչև արմունկի վերջը: Կանգունը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, մոտավորապես 45 սմ է: Վկայության տապանակի կափարիչը երկուս ու կես կանգուն էր, հետևաբար, եթե այդ չափը վերածենք մետրային համակարգի, ապա վկայության տապանակի կափարիչի երկարությունը մոտավորապես հավասար կլինի 113 սմ (3,7 ոտնաչափ): Իսկ կափարիչի լայնությունը հավասար էր մեկ ու կես կանգունի, մոտավորապես 67,5 սմ (2,2 ոտնաչափ): Սա մեզ տալիս է տապանակի կափարիչի ընդհանուր պատկերացումը:
Տապանակը պատրաստված էր սատիմի փայտից և դրսից և ներսից պատված էր ոսկով:  Իսկ նրա կափարիչը ամբողջությամբ պատրաստված էր ոսկուց: Կափարիչի երկու անկյուններում տեղադրված էին քերովբեներ՝ տարածված թևերով, որոնցով նրանք ծածկում էին կափարիչը, իսկ դեմքերը դաձված էին դեպի կափարիչը: Վկայության տապանակի կափարիչը այն վայրն էր, որտեղ Աստված հեղում էր Իր շնորհքը նրանց վրա, ովքեր հավատքով եկել էին Իր մոտ: 
Տապանակի չորս անկյուններում, գտնվում էին չորս ոսկե օղակներ՝ յուրաքանչյուր կողմից երկուական: Այդ օղակների մեջ դրվում էին ձողեր տապանակը տեղափոխելու համար: Ձողերը պատրաստված էին սատիմի փայտից և ոսկեպատված էին: Աստված դիտավորությամբ է պատվիրել ձողերը, որ դրանք դրվեն մի կողմից երկու օղակների մեջ և մյուս կողմից ևս երկու օղակներում, որպեսզի Իսրայելի ժողովուրդը կարողանար բարձրացնել և տեղափոխել տապանակը: Տերը նաև ասաց. «Ես քեզ կհանդիպեմ  … կափարիչի վրա»:
Աստված պատվիրեց Իսրայելին տեղափոխել տապանակը կափարիչի հետ միասին, ձողերի միջոցով, որոնք անցկացված էին տապանակի կողքերի օղակների միջով: Դա նշանակում է, որ Աստված ցանկանում է, որպեսզի մենք տարածենք ավետարանը ամբողջ աշխարհով մեկ: Նույնը վերաբերվում էր նաև խունկ ծխելու սեղանին, քանի որ այդ սեղանի երկու կողքերին նույնպես կային օղակներ, որի միջով անցկացվում էին ձողերը, որպեսզի երկու մարդ կարողանար այն տեղափոխել: Դա նույնպես նշանակում էր, որ ամեն անգամ, երբ մենք բախվում ենք դժվարությունների, մենք պետք է օգնություն խնդրենք Աստծուց, և ուր էլ, որ գնանք, պետք է աղոթենք ավետարանի ամբողջ աշխարհով մեկ տարածվելու համար: 
Հայտնության տապանակում գտնվում էին երեք առարկաներ. ոսկե սափորով մանանան, Ահարոնի ծաղկած գավազանը և Ուխտի քարե տախտակները: Ի՞նչ էին նշանակում այս երեք առարկաները: Առաջին հերթին, ոսկե սափորով մանանան նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը հավատացողներին պարգևել է նոր կյանք: Նա մի անգամ ասել է. «Ես եմ կյանքի հացը, ինձ մոտ եկողը չի սովի և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» (Հովհաննու 6:35):
Ահարոնի ծաղկած գավազանը մեզ ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը հարության Տերն է, և որ Նա պարգևել է մեզ հավիտենական կյանք: Ուխտի քարե տախտակները մեզ հիշեցնում են այն մասին, որ համաձայն Օրենքի, մենք անխուսափելիորեն պետք է դատապարտվենք մահվան: Սակայն, Աստծո ողորմությունն այնքան մեծ է, որ նա թույլ տվեց մեզ խուսափել մեղքի պատժից, որը դատապարտվում էր օրենքով: Վկայության տապանակի կափարիչը լիովին նստում էր տապանակի վրա, որպեսզի անեծքի օրենքը չկարողանար դուրս պրծնել: Աստված ավարտեց տապանակի կափարիչը Իր Որդու կատարյալ զոհով: Դրա համար, ամեն ջրի և Հոգու ավետարանին հավատացող, կարող է համարձակորեն կանգնել շնոհրքի գահի առջև, որ է վկայության տապանակի կափարիչը:
 

Անգին արյունը, որը ցողվում էր տապանակի կափարիչի վրա

Ամենից առաջ, անհրաժեշտ է, որ մենք գուշակենք գաղտնիքը, որը թաքնված է վկայության տապանակի կափարիչի մեջ: Տարին մեկ անգամ քահանայապետը վերցնում էր զոհաբերության կենդանու արյունը և մտնում էր Սրբության Սրբոց: Այնտեղ նա ուղիղ յոթ անգամ այդ արյունով ցողում էր տապանակի կափարիչը: Աստված ասեց, որ հենց այդ կափարիչի վրա կհայտնե Իր անձը Իսրայելի ժողովրդին: Աստված հայտնվում է ամենքին, ով ունի այնպիսի հավատք, ինչպիսին քահանայապետինն է, այսինքն՝ հավատք մեղքերի քավության նկատմամբ, որը բացվում է զոհաբերության համակարգի մեջ: 
Զոհաբերության կենդանու արյունը, որը ցողվում էր տապանակի կափարիչի վրա, խորհրդանշում էր Աստծո արդար պատիժը, ինչպես նաև Նրա հաճությունը մարդու նկատմամբ: Մեղքերի քավության օրը, յոթերորդ ամսվա տասներորդ օրը, քահանայապետ Ահարոնը ձեռք էր դնում զոհաբերության կենդանու գլխին, որպեսզի նրան փոխանցեր Իսրայելի ժողովրդի մեղքերը, որոնք նրանք գործում էին այդ տարվա ընթացքում: Այնուհետև Նա կտրում էր զոհի կոկորդը, բաց էր թողնում արյունը և այդ արյունը տանում էր Սրբության Սրբոցի վարագույրից ներս, որպեսզի նրանով ցողեր վկայության տապանակի կափարիչը (Ղևտացիս 16:11-16):
Զոհի արյունը, ցողված Սրբության Սրբոցում, Աստծո կողմից սահմանված պարտադիր պայման էր, որով Աստված կարող էր հայտնել Իրեն Իսրայելի ժողովրդին և նրանց պարգևել մեղքերի քավության շնորհքը: Այն, որ Աստված մեղքերի քավության համար սահմանեց զոհաբերության համակարգը, հանդիսանում է Նրա ողորմության արտահայտումը Իսրայելի ժողովրդի նկատմամբ: Ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին և նրա թափած արյունով՝ Աստված լվաց հրեաների բոլոր մեղքերը և նրանց պարգևեց Իր ողորմությունը, այսինքն՝ նրանց մեղքերի քավության շնորհքը: Իսկ ինչպե՞ս կարող ենք մենք ձեռք բերել այդ շնորհքը: 
Ինչպե՞ս Աստված մեկընդմիշտ լվաց մեր մեղքերը: Աստված թուլ տվեց մեզ գիտակցել, որ մենք պետք է հավատք ունենանք ճշմարտության նկատմամբ, որը բացվում է զոհաբերության համակարգի մեջ, որպեսզի կարողանանք ստանալ այն պարգևը, որը Նա ուղարկել է մեզ: Աստված դա հնարավոր դարձրեց, որպեսզի Նրա արդարությունը կատարվի շնորհիվ հետևյալ երկու գործոնների՝ զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելու և նրա արյան: Այդ հին կտակարանային զոհի տակ ենթադրվում է ոչ այլ ինչ, քան՝ մկրտությունը, որն ընդունեց Հիսուս Քրիստոսը և Նրա արյունը, որը Նա թափեց Խաչի վրա: 
Մեր մեղքերի համար Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, մկրտվեց Հովհաննեսից, որպեսզի Իր վրա վերցնի աշխարհի մեղքերը, դարձավ մեր մեղքերի քավության զոհը Խաչի վրա և հարություն առավ մեռելներից, որպեսզի մեզ կյանքի վերադարձնի: Հիսուսի ընդունած մկրտությունը և Նրա արյունը Խաչի վրա, թույլ տվեցին մեզ ստանալ մեղքերի ներում և Նրա այդ գործերը դարձան ճշմարիտ օրհնության շնորհքը, որը բոլոր հավատացողներին տալիս է հնարավորություն այդ կերպ  դիմավորել Աստծուն: Այս ճշմարտությունը հանդիսանում է ջրի և Հոգու ավետարանի խորհրդապատկերը: Ջրի և Հոգու այս ավետարանը դարձավ ճշմարիտ հավատքի հիմքը, որը թույլ է տալիս մեղավորներին Աստծուց ստանալ մեղքերի ներում: Հիսուս Քրիստոսը դարձավ մեր մեղքերի զոհաբերության գառնուկը: Նա դարձավ ճշմարտության կամուրջ, որը մեզ թույլ է տալիս մոտենալ Աստծուն՝ Սուրբ Հորը: 
Եվ նորից մենք կարող ենք այդ ճշմարտության վերջնական ապացույցը գտնել հանգույցի չորս գույների մեջ, որից գործված էր խորանի վարագույրը, այսինքն՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ: Այլ բառերով ասած, խորանի սրահի դարպասների վարագույրների չորս թելերի գույները մեզ տալիս են ճշմարիտ ավետարանի իմաստը հասկանալու բանալիները: 
Առաջին բանալին հանդիսանում է կապույտ բուրդը, որը ներկայացված է խորանի վարագույրի մեջ: Այդ գաղտնիքի գաղտնազերծումը գտնվում է նրանում, որ ընդունելով մկրտությունը Հովհաննեսից՝ Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը: Այլ բառերով ասած, մեր Տերը ընդունեց մեր մեղքերը, որոնք Հովհաննեսը փոխանցեց Իրեն: Ահա, թե ինչու Նա պարտադրեց Հովհաննեսին մկրտել Իրեն՝ ասելով «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթեոս 3:15): 
Երկրորդ բանալին, դա խորանի վարագույրում ներկայացված ծիրանագույն բուրդն է: Ծիրանագույնը թագավորական գույն է: Հիսուս Քրիստոս՝ Թագավորաց Թագավորը, այս աշխարհ եկավ որպես մարդկության Փրկիչ, որպեսզի մարդկությունն ազատի մեղքերից: Նա թողեց Երկնային Թագավորության փառքը և եկավ այս աշխարհ, որպեսզի ոչնչացնի մեր բոլոր մեղքերը: Հիսուս Քրիստոսն  Աստված է, բայց որպեսզի մեզ փրկի մեր բոլոր մեղքերից, Նա իջավ այս երկիր և հնազանդվելով Հոր կամքին՝ մկրտվեց և խաչվեց: Այլ բառերով ասած, որպեսզի մեր մեղքերը լվա, Աստված թողեց Երկնային Թագավորության փառաց գահը և երկրի վրա Մարիամ Կույսից մարմնավորվեց, որպեսզի փրկի մեղավորներին: Եվ մենք պետք է հավատանք, որ Աստված պետք է մարմին հագներ կույսից, մկրտվեր և Խաչի վրա արյուն թափեր: Եվ այս ամենը պետք է լիներ ըստ խոստմունքի, որը տրվել էր Եսայիա մարգարեին դեռ 700 տարի առաջ: 
Երրորդ բանալին, դա կարմիր բուրդն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը: Այս ճշմարտությունը մեզ ասում է այն մասին, որ Հիսուսն իրականացրեց Աստծո փրկության առաքելությունը՝ թափելով իր արյունը Խաչի վրա: Խաչելությունը հանդիսանում էր այն պատիժը, որին դատապարտվում էին անուղղելի հանցագործները: Խաչվելով և արյուն թափելով, Տերը կրեց աշխարհի բոլոր մեղքերի պատիժը և դրանով մեզ ազատեց մեղքերից: Հովհաննեսից ընդունած մկրտությամբ Նա վերցրեց մեր մեղքերը և Հոր կամքը կատարելու համար Նա մահացավ և դրանով փրկեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից և անօրենություններից:
Գիտակցո՞ւմ եք դուք, որ Հիսուսը վերջ դրեց ամեն դատապարտության և հավատացողներին դարձրեց Աստծո զավակ՝ Խաչի վրա մեր փոխարեն կրելով մեղքի պատիժը: Այս ամենը Աստված արեց նրա համար, որպեսզի մենք հավատանք այս ճշմարտությանը և հավիտենական կյանք ստանանք: Այն, որ Հիսուսը մկրտվեց և դատապարտվեց Խաչվելու, նշանակում է, որ Նա փրկեց մեզ մեղքից: Ահա, թե ինչու իր վերջին շունչի հետ, Նա աղաղակեց. «…կատարվեց» (Հովհաննու 19:30): Մեծ ուրախությամբ և թեթևությամբ Հիսուսը բոլորին հռչակեց այն մասին, որ Նա իրագործեց մեր փրկությունը մեղքերից՝ Հայր Աստծո կամքի համեմատ: 
Եվ վերջապես, ոստայնագործ քաթանը խորհրդանշում է, որ Հիսուսը Խոսքի Աստվածն է: Նա բացում է Իր կամքը՝ արդար և մանրազնին մտածված Խոսքի միջոցով: Հին Կտակարանի ողջ ընթացքում Նա զգուշացնում էր, որ այս աշխարհ կգա և Իր մկրտությամբ և խաչելությամբ կփրկի ողջ աշխարհի մարդկանց: Նոր կտակարանում Նա հստակորեն կատարեց Իր խոստումը: Ահա, թե ինչու է Աստվածաշունչն ասում. «Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր… Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից եկած միածնի փառք՝ շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննու 1:1,14): 
Այս ճշմարտությունը թույլ տվեց մեզ մաքրվել մեր մեղքերից և դառնալ ձյունից ճերմակ: Հիսուսի մկրտությունը և արյունը ոչ այլ ինչ են, քան՝ ձեռնադրություն և մեղքերի պատժից ազատում, որն իր տեղն ուներ հին կտակարանային զոհաբերության համակարգի մեջ: Հիսուսն Իր արյունը թափեց Խաչի վրա, որովհետև Նա սկզբից Իր մարմնի վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Քանի որ Նա մկրտվեց, որպեսզի մեր փոխարեն կրի մեր մեղքերը, և քանի որ Նա Խաչ բարձրացավ և թափեց Իր արյունը, այդ ճշմարտությունը դարձավ քավություն, որը լվաց մեր բոլոր մեղքերը: 
Մկրտությունը, որն ընդունեց երկրի վրա վերամարմնավորված Տերը և արյունը, որը թափվեց Հիսուսի կողմից Խաչի վրա՝ հանդիսանում են ճշմարտություն, որը խորհրդապատկերված են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում: Հիսուսն աշխարհի վրա ծնվեց մոտավորապես 2000 տարի առաջ: Մկրտվելով Նա Իր վրա վերցրեց այս աշխարհի մեղքերը, մահացավ Խաչի վրա, երեք օր հետո հարություն առավ մեռելներից և 40 օրերի ընթացքում վկայեց առաքյալներին Աստծո Թագավորության մասին, իսկ այնուհետև համբարձվեց երկինք և նստեց Աստծո գահի աջ կողմը: Սա է ճշմարտությունը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Աստված պատվիրում է մեզ հավատալ այս ճշմարտությանը և գիտենալ, որ Նա՝ լվալով մեր բոլոր մեղքերը՝ ազատեց մեզ դրանցից: 
Եթե հավատում ենք այս ճշմարտությանը, ապա Աստված ասում է մեզ. «Հիմա դուք դարձաք իմ զավակները: Դուք մեղավորներ չեք: Դուք իմ ժողովուրդն եք և այլևս մեղավորներ չեք: Ես ազատել Եմ ձեզ ձեր մեղքերից, դրանց դատապարտությունից և անեծքից: Ես փրկել Եմ ձեզ Իմ սիրով: Դուք այնքան թանկ եք Իմ սրտի համար, որ Ես ձեզ փրկել եմ առանց որևէ պայմանի և վերապահումների: Ես այնքան եմ սիրում ձեզ, որ Ես Ինքս ձեզ փրկեցի: Ես ոչ միայն պարզապես սիրում եմ ձեզ, այլև իսկապես ցույց եմ տալիս ձեզ Իմ սերը: Նայեք Իմ զոհի արյանը: Հենց դա է Իմ սիրո ապացույցը: Ես ձեզ ներկայացրի Իմ ապացույցները»:
Եթե մենք Աստծո մոտ ենք գալիս աղքատ հոգով, ապա Նա ցույց է տալիս մեզ, որ Նա փրկել է մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: Տերն եկավ այս աշխարհ, մկրտվեց, ատելի եղավ և նվաստացվեց, դատապարտվեց մահվան՝ Խաչին գամվելու միջոցով, հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք: Աստված հայտնում է Իրեն ամենքին, ով հավատում է Նրա փրկարար սիրուն:
Աստված ուղարկում է Իր փրկության շնորհքը նրանց, ովքեր հավատում են: Նրա փրկությունը հասարակ մարդկանց դարձրեց Աստծո զավակներ: Աստված ասում է մեզ. «Հիմա, դուք Իմ զավակներն եք: Դուք Իմ դուստրերն եք և որդիները: Դուք այլևս սատանայի զավակները չեք, այլ՝ Իմ զավակները: Դուք այլևս հասարակ մարդ չեք, այլ՝ Իմ ժողովուրդը: Ես Իմ Որդու միջոցով քավեցի ձեր բոլոր մեղքերը: Հիմա դուք Իմ ժողովուրդն եք»: Աստված ոչ միայն փրկեց մեղավորներին, այլև հեղեց Իր շնորհքը նրանց վրա՝ դարձնելով Նրանց Իր զավակները:
Վկայության տապանակի կափարիչի վրա կային նաև երկու քերովբեներ՝ դեմքերն դեպի կափարիչն ուղղված: Ինչո՞ւ Աստված ասաց, որ կհայտնե Իր անձը Իսրայելին տապանակի կափարիչի վրա: Բանը նրանում է, որ Աստված ներեց Իսրայելի ժողովրդի մեղքերը՝ ընդունելով զոհաբերության կենդանու արյունը, որի վրա ձեռք դնելով փոխանցվել էին այդ բոլոր մեղքերը: 
Այլ բառերով ասած, Աստված ասաց, որ Նա ցանկացավ Իսրայելի ժողովրդին պարգևել մեղքերի ներում՝ պատվիրելով հրեաներին ձեռք դնելով փոխանցել իրենց մեղքերը զոհաբերության կենդանուն և զոհել նրան իրենց փոխարեն, և այս ամենը նրա համար, որպեսզի լվա Իր ժողովրդի անօրենությունները: Քանի որ Աստված չէր կարող իր անձը հայտնել ժողովրդին առանց քավության զոհի, ապա զոհաբերության համակարգի միջոցով Նա սկզբից ոչնչացրեց նրանց մեղքերը և այնուհետև հայտնեց Իրեն:
Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում լինելով Ադամի սերունդը՝ ծնվում է մեղքով: Այսպիսով, բոլորը մեղավորներ են և առանց զոհաբերության ոչ մի մարդ չի կարող Աստծո առջև կանգնել: Ահա, թե ինչու Աստված ասաց, որ Նա իսրայելացիներից կընդունի մեղքերի քավության զոհը և Իրեն կհայտնի տապանակի կափարիչի վրա:
Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին՝ յոթերորդ ամսվա տասներորդ օրը կատարել մեղքերի Քավության ծեսը: Նա պատվիրեց քահանայապետին փոխանցել հրեաների մեղքերը, որոնք նրանք գործել էին այդ մեկ տարվա ընթացքում՝ զոհաբերության կենդանուն և Իրեն մատուցել այդ կենդանու արյունը: Այդ օրը Իսրայելի ժողովրդին թողնվում էր բոլոր մեղքերը, որոնք նրանք գործել էին ամբողջ տարվա ընթացքում, և այդ օրը քահանայապետը ողջ Իսրայելի ժողովրդի համար զոհ էր մատուցում:
 
 

Հին կտակարանային զոհաբերության համակարգը ծառայում էր մեղավորներին՝ անօրենություններից ազատելու համար


Ղևտացիս 1:4. «Եվ իր ձեռքը ողջակեզի գլխին դնե, որ ընդունելի լինի իրեն քավություն լինելու համար», իսկապես մեղավորների բոլոր մեղքերը փոխանցվում էին այծի գլխին՝ ձեռք դնելու պահին: Աստված հաճույքով է ընդունում զոհը, որը մատուցվում էր Իր Խոսքի նկատմամբ ունեցած անկեղծ հավատքով: Դա զոհաբերության համակարգի  առաջին և հիմնական փուլն է, որն Աստված սահմանել է իսրայելացիների համար:
Ձեռնադրությունից հետո մարդը կտրում էր զոհի կոկորդը, բաց էր թողնում նրա արյունը և փոխանցում էր արյունը քահանայապետին: Այնուհետև քահանան ցողում էր այդ արյունով ողջակիզության զոհասեղանի եղջյուրները, իսկ զոհի մարմինը դնում էին զոհասեղանին, այրում էին այն և դրանով որպես մեղքերի զոհ, մատուցում էին այն Աստծուն: Այդպիսին էր փրկության օրենքը, որն Աստված էր սահմանել, որպեսզի իսկապես ներեր մեղավորի յուրաքանչյուր հանցանքները: 
Այսպիսով, մեղքերի քավության օրը, յոթերորդ ամսվա տասներորդ օրը, Աստված թույլ էր տալիս Իր ժողովրդին զոհ մատուցել, որը քավում էր բոլոր մեղքերը՝ մարդկանց կողմից կատարված ողջ տարվա ընթացքում: «Այդ օրը քահանայապետը՝ բոլոր Իսրայելի ներկայացուցիչը, պետք է երկու այծ պատրաստեր: Եվ Ահարոնն այն երկու նոխազների վրա վիճակներ գցե. մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար: Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, և մեղքի պատարագ անե նրան» (Ղևտացիս 16:8-9): Նա պետք է ձեռք դներ առաջին նոխազի գլխին, որպեսզի բոլոր մեղքերը, որոնք հրեաները գործել էին ողջ տարվա ընթացքում, կարողանային փոխանցվել զոհին: Այնուհետև  նա սպանում էր այծին և բաց  թողնում նրա արյունը: Դրանից հետո քահանայապետը մտնում էր Սրբության Սրբոց և մատը նոխազի արյան մեջ թաթախելով՝ ցողում էր վկայության տապանակի արևելյան կողմը և յոթ անգամ ցողում տապանակի առջև: Ընդունելով զոհաբերության կենդանու արյունը՝ Աստված լվանում էր Իսրայելի ժողովրդի մեղքերը և նրան դավանում որպես Իր ժողովուրդ: Դրանից հետո քահանայապետը դուրս էր գալիս խորանից հավաքված իսրայելացիների մոտ և դուրս էր հանում երկրորդ նոխազին: 
Որպեսզի իսկապես փոխանցեր իր ժողովրդի մեղքերը զոհին, քահանայապետը նորից ձեռք էր դնում այծի գլխի վրա: Այդ ժամանակ նա ասում էր. «Ես փոխանցում եմ բոլոր մեղքերը զոհաբերության  այս կենդանուն, որը գործել է իմ ժողովուրդը այս տարվա ընթացքում»: Դրանից հետո, քահանայապետը բաց էր թողնում զոհին դեպի անապատը՝ հատուկ նշանակված մարդու հետ: 
Այդ այծը պետք է ուղարկվեր անանցանելի և անպտուղ երկիր, որպեսզի նա այնտեղ գտներ իր մահը (Ղևտացիս 16:20-22): Սա մեզ ասում է այն մասին, որ Իսրայելի ժողովրդի բոլոր մեղքերը ամբողջությամբ ներվեցին միանգամից՝ շնորհիվ մեղքի պատարագի, որը մատուցվում էր քավության օրը: 
Այսպիսի քավության նոխազները հանդիսանում էին Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերը, իսկ այսպիսի մեղքի պատարագը՝ խորհրդանշում էր փրկության ճշմարտությունը, որը Հիսուս Քրիստոսն իրագործեց՝ մկրտվելով Հովհաննեսից և խաչվելով, որպեսզի լվա աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը: Աստված խոստացավ Իսայելի ժողովրդին, որ նրան կհայտնվի տապանակի կափարիչի վրա այն պահին, երբ մարդիկ քահանայապետի միջոցով զոհ կմատուցեին ըստ օրենքի պահանջի: 
Իսրայելի ժողովուրդը պատվում էր քահանայապետին և համարում էր, որ տապանակի կափարիչը անգին է, չէ որ քահանայապետը ամեն տարի նրանց մեղքերի համար զոհ էր մատուցում, իսկ տապանակի կափարիչը այն վայրն էր, որտեղ ներվում էր նրանց մեղքերը:

 
Վկայության տապանակի կափարիչը ծածկում էր քարե երկու տախտակները, որոնց վրա գրված էր տասը պատվիրանները, որոնք գտնվում էին տապանակի մեջ

Սինա լեռան վրա Աստված պատվիրեց Մովսեսին տապանակի մեջ դնել երկու քարե տախտակները, որի վրա գրված էին տասը պատվիրանները և փակել տապանակը կափարիչով: Աստված ցանկանում էր Իր ողորմած սերը հղել Իսրայելի ժողովրդի վրա, քանի որ մարդիկ չէին կարող կատարել օրենքը: Բանը նրանում է, որ Աստված չէր կարող հաղորդակցվել Իսրայելի ժողովրդի հետ, որն ամեն օր մեղանչում էր, քանի որ Նրա օրենքն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Դրա համար, շատ կարևոր էր Աստծո համար Իսրայելի ժողովրդին պարգևեր մեղքերի ներում:
Իսրայելի ժողովուրդը շատ տկար և անկարող էր իրենց գործերով և արարքներով կատարել Օրենքը: Դրա համար Աստված Օրենքի հետ տվեց մեղքի պատարագի զոհաբերության համակարգը, որպեսզի նրանք մաքրվեին իրենց մեղքերից: Սա մեզ ասում է այն մասին, որ նրա համար, որպեսզի ոչնչացնի Իսրայելի ժողովրդի մեղքերը, Աստված պատվիրեց մարդկանց՝ փոխանցել իրենց մեղերը զոհաբերության կենդանուն՝ նրա գլխին ձեռք դնելու միջոցով և որպես իրենց մեղքերի պատիժ, Նա պատվիրեց սպանել զոհին՝ կտրելով նրա կոկորդը: Աստված Իսրայելի ժողովրդին տվեց Իր փրկարար սիրո օրենքը՝ Նրա արդար բարկության օրենքի հետ միասին: Այսպիսով, մենք պետք է հավատանք Աստծո փրկության երկու հիմնարար ճշմարտություններին: Առաջինը՝ մկրտությանը, որն ընդունեց Մեսիան և արյանը, որը Նա թափեց Խաչի վրա: 
Մեղքի զոհաբերության կենդանին Հին Կտակարանում համապատասխանում էր Նոր Կտակարանի Մեսիայի մարմնին: Զոհաբերությունները, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, Աստծո ողորմած սիրո արտահայտումն էր, որը լվաց մեր բոլոր մեղքերը: Հիմա, ինչպես և առաջ, որպեսզի մեր մեղքերից ազատվեինք, մենք պետք է քավության զոհ մատուցեինք: Վաղ ժամանակներից, որպեսզի բոլոր մարդկանց մեղքերը ոչնչանային, անհրաժեշտ էր Աստծո արդարադատության և Նրա ողորմած սիրո առկայությունը: 
Այսպիսով, եթե մենք մեղանչենք, Աստծո դատաստանը պետք է պատժի մեզ, դրա համար անհրաժեշտ է ազատվել մեր մեղքերից՝ դրանք մեղքի պատարագի զոհին փոխանցելու միջոցով: Ինչպես գրված է մի կորեական ասացվածքի մեջ. «Ատիր մեղքը, բայց մի ատիր մեղավորներին», այդպես էլ Աստված ատում է մեր մեղքերը, բայց Նա չի մերժում մեր հոգիները: Որպեսզի Աստված մաքրի մեր հոգիները մեղքից, մեզ անհրաժեշտ է ձեռք դնել զոհաբերության կենդանու գլխին, բաց թողնել նրա արյունը և նրա արյունը մատուցել Աստծուն: Այն փաստը, որ Հին Կտակարանում Աստված ներեց Իսրայելի ժողովրդի մեղքերը, նշանակում է, որ Աստված ընդունեց նրանց զոհը և դրանով ներեց մարդկանց մեղքերը: 
Իսրայելի ժողովրդի համար միակ անձը, ով կարող էր իրականացնել օրենքը, դա Եհովա Աստվածն էր, ով երկնքում էր և Իրեն հայտնեց Իսրայելի ժողովրդին: Խոստովանելով, որ Նա միակն է, ով կարող է կատարել օրենքը, մենք նույնպես պետք է խոստովանենք, որ Նա ողջ մարդկության Աստվածն է և պետք է ընդունենք զոհաբերության համակարգը, որը Նա սահմանեց, որպեսզի ոչնչացնի մեր բոլոր մեղքերը: Շնորհիվ Աստծո սահմանած զոհաբերության համակարգի, մենք կարող ենք գիտակցել, թե որքան ուժգին Աստված սիրեց մեզ և որքան արդարացիորեն Նա ազատեց մեզ մեր մեղքերից: Շնորհիվ Աստծո Օրենքի, մենք նաև կարող ենք գիտակցել, որ մենք պարզապես չենք կարող պահել Նրա Օրենքները: Աստծո աչքերում մենք միշտ մեր էությամբ եղել ենք կռապաշտներ, ովքեր գործել են ամենահնարավոր անօրենություններն ու հանցագործությունները: Հետևաբար, մենք չենք կարող չխոստովանել, որ ցանկացած պահի կարող էինք մեղքի պատճառով հայտնվել դժոխքում: Ահա, թե ինչու Նա անձամբ պետք է գար մեզ մոտ, որպես Փրկիչ: 
Հիսուս Քրիստոսն Իր մարմինը մատնեց որպես այս աշխարհի մեղքի հավիտենական զոհ: Նա Իր անձը զոհ մատուցեց ճիշտ այնպես, ինչպես հին կտակարանային ժամանակներում էին մեղքի զոհը մատուցում՝ զոհի գլխին ձեռք դնելու և նրա արյունը բաց թողնելու կարգով, ինչպես դա նկարագրված էր Աստվածաշնչում, որտեղ խոսվում է քավության օրվա մասին: Վկայության տապանակում գտնվող քարե տախտակները և տապանակի քավության կափարիչը անհրաժեշտ էին Իսրայելի ժողովրդի համար, որպեսզի նրանք ստանային մեղքերի քավություն, քանի որ Աստված թույլ տվեց հավատացողներին Աստծո արդար Օրենքով ստանալ նոր կյանք և Նրա կյանքի խոստումը: Այսօր Օրենքը, որը խորհրդապատկերում է Աստծո արդարադատությունը և Նրա ճշմարտության Խոսքը, որը տալիս է մեղքից հավիտենապես ազատվելու հնարավորությունը, թույլ է տալիս հանդիպել Աստծուն և ստանալ հավիտենական կյանք ոչ միայն Իսրայելի ժողովրդին,  այլ նաև՝ մեզ: 
Դուք և ես, բոլորը, ովքեր ապրում են ներկայիս ժամանակում, պետք է գիտենան և հավատան, թե ով է մեր Աստվածը, ինչ է Նա ասում մեզ և ինչի շնորհիվ Նա օգնեց մեզ ստանալ մեղքերի ներում: Շնորհիվ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությանը, որը բացվում է հին կտակարանային խորանի սրահի դարպասների վարագույրներում, Աստված կանչեց ձեզ և ինձ, ճանաչեց մեզ և դրա նկատմամբ հավատք պարգևեց:
 
 

Կապույտ բուրդը խորհրդանշում է ոչ այլ ինչ, քան՝ Հիսուսի մկրտությունը


Մատթեոս 3:13-17. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսը արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»:
Զոհաբերության միջոցով, որը կատարվում էր Հին Կտակարանի զոհաբերության համակարգի համաձայն, Հայր Աստված մեզ ցույց տվեց, որ Նա իսկապես ամբողջ աշխարհի մեղքերը կփոխանցի Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի վրա: Եվ Հովհաննես Մկրտիչն իսկապես մկրտեց Հիսուսին, որպեսզի Աստծո ողջ արդարությունը կատարվեր: Քանի որ աշխարհի մեղքերը իսկապես փոխանցվեցին Հիսուսին այն պահին, երբ Հովհաննեսը մկրտեց Նրան, ապա նրանք, ովքեր հավատում են դրան, կարողացան մաքրվել իրենց սրտերի բոլոր մեղքերից: Մկրտությունը, որն ընդունեց Հիսուսը, արմատապես տարբերվում է այն ծեսային մկրտությունից, որը սովորաբար ընդունում են մարդիկ այսօր, երբ դառնում են քրիստոնյա: Այլ բառերով ասած, ջրային մկրտությունը, որն այսօր ընդունում են մարդիկ, ընդամենը նրանց  քրիստոնյա դառնալու արտաքին ծիսակարգ է: Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, որպեսզի Հովհաննես Մկրտչի՝ ողջ մարդկության ներկայացուցչի ձեռք դնելով, Իր վրա վերցնի աշխարհի մեղքերը: 
Մկրտությունը, որն ընդունեց Հիսուսը, կատարեց Աստծո հավիտենական փրկության խոստումը և մեղքերի ներման խոստումը, որն Աստված սահմանեց Ղևտացիներին տրված զոհաբերության համակարգի միջոցով: Այն, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտված լինելով և արյունահոսելով Խաչի վրա, որպեսզի վճարի այդ մեղքերի համար, հանդիսանում է Աստծո մարդու նկատմամբ ունեցած սիրո ապացույցը, ինչպես նաև մեղքերի կատարյալ ներման ապացույցը: 
Նրա համար, որպեսզի մեզ ազատի աշխարհի բոլոր մեղքերից, Հայր Աստված պատվիրեց Իր Որդուն մկրտվել Հովհաննեսից.  «…թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մատթեոս 3:15): Տվյալ հատվածում «այսպես» բառը նշանակում է, որ Հիսուսն Իր մկրտությամբ Իր վրա կվերցնի ողջ մարդկության մեղքերը: Մեր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա մկրտվեց Հովհաննեսից: Հիսուսն արյուն թափեց և մահացավ մեր փոխարեն, որովհետև Իր մկրտությամբ Նա վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը: Մկրտությունը, որն ընդունեց Հիսուսը, հաստատում է Աստծո զոհաբերող և ամենաներող սերը: Նրանից հետո, ինչ Տերն իսկապես համաձայնվեց ընդունել մեր մեղքերն Իր վրա, Նա ընկղմվեց ջրի մեջ: Այդ ընկմումը խորհրդանշում էր Նրա մահը: Իսկ այն փաստը, որ Նա դուրս եկավ ջրից, հանդիսանում էր Նրա հարության վկայությունը, որը ավելի ուշ իրականացավ:
 
 

Հիսուսը մեր Արարիչն ու Փրկիչն է


Ճշմարտությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ իջած Հիսուս Քրիստոսը, ոչ այլ ոք էր քան՝ Ինքն Աստված, ով արարել է տիեզերքը և այն ամենը, ինչ նրանում կա: Ծննդոց 1:1. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը», իսկ հետո ասում է. «Եվ Աստված ասեց, Լույս լինի. և լուս եղավ» (Ծննդոց 1:3): Հովհաննեսի ավետարանի 1:3 նույնպես ասում է. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ»: Հիսուս Քրիստոսն իսկապես արարել է տիեզերքը Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: 
Փիլիպեցիս 2:5-8. «Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսում էր. Որ Աստծո կերպարանքում լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել: Այլ իր անձը ունայնացրեց, և ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով և կերպարանքով մարդու պես գտնվելով. Իրեն խոնարհեցրեց, և հնազանդ եղավ մինչև ի մահ՝ և այն էլ խաչի մահ»: Նա իրական Արարիչն է, ով արարել է այս աշխարհը և մեզ՝ մարդկանց: Որպեսզի մեզ ազատի մեղքից, Տերն անձամբ եկավ մեզ մոտ մարդու կերպարանքով, մկրտվեց Հովհաննեսից, Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, արյուն թափեց և դրանով փրկեց մեզ բոլոր մեղքերից: 
Մեսիան իրականում պատվիրեց իսրայելացիներին խորանի բոլոր վարագույրները գործել կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Նրա պատվերը՝ խորանի վարագույրները գործելու համար օգտագործել կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը, վկայում են Նրա մարդկանց մեղքերից փրկելու մտադրության մասին: Եվ դա կատարվելու էր Հիսուսի մկրտության ժամանակ՝ Նրա վրա ձեռք դնելով աշխարհի մեղքերի փոխանցմամբ և դրանց համար Խաչի վրա Իր արյամբ վճարելու միջոցով: 
Հին Կտակարանի ժամանակներում մեղավորները խորան էին բերում զոհաբերության կենդանին և ողջակիզության զոհասեղանի առջև ձեռք դնելով կենդանու գլխին՝ փոխանցում էին նրան իրենց մեղքերը: Այնուհետև նրանք կտրելով զոհի կոկորդը, բաց էին թողնում նրա արյունը և այդ արյունը փոխանցում էին քահանաներին: Քահանաներն էլ իրենց հերթին այդ արյունը փոխանցում էին Աստծուն՝ ցողելով ողջակիզության զոհասեղանի չորս եղջյուրները, իսկ արյան մնացորդը թափում էին զոհասեղանի հիմքի մոտ՝ գետնին:
Քավության օրը, երբ քահանայապետը Սրբության Սրբոց էր տանում զոհի արյունը, որի գլխին նա կանխավ ձեռք էր դրել, ցողում էր արյունը վկայության տապանակի կափարիչի վրա, և Աստված այդ արյունը ընդունում էր որպես Իր ժողովրդի մեղքերի վճարում: Ինչո՞ւ պետք է սպանվեր զոհաբերության կենդանին, որովհետև նա իր վրա էր վերցրել բոլոր հրեաների մեղքերը՝ քահանայապետի ձեռնադրության միջոցով: Այլ բառերով ասած, զոհի կենդանու արյունը հանդիսանում էր ձեռնադրության արդյունքը: Այսպիսով, Աստված ընդունում էր զոհի արյունը և հաճույքով հոտոտում էր նրա մարմնի հոտը, որն այրվում էր զոհասեղանին: Այսպիսով, Աստված ներում էր Իսրայելի ժողովրդի մեղքերը: 
Նոր կտակարանի ժամանակ, Հիսուսը նույն կերպ վարվեց: Որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը և կրի դրանց պատիժը, մեր Տերը ստիպված եղավ Մարիամ կույսի միջոցով գալ այս աշխարհ, մկրտվել Հովհաննեսից և թափել Խաչի վրա արյուն և դրանով իրականացնել մեր փրկությունը: Իրականում, կապույտ, ծիրանագույն և կարմիր բուրդը հանդիսանում են ճշմարտության ավետարանը, որն ասում է, որ Հիսուսը՝ ինքն Աստված, մկրտվեց և խաչվեց: 
Հիսուսը նստած է Աստծո աթոռի աջ կողմում, քանի որ Նա Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա, խաչվեց, թափեց Իր արյունը և երեք օր հետո հարություն առավ մեռելներից և դարձավ մեր Փրկիչը և նրանց, ովքեր հավատում են: Հիսուսը հնարավորություն տվեց նրանց, ովքեր իսկապես հավատում են Նրան, որպես իրենց Փրկչի, Աստծուն կոչելու «Աբբա», այսինքն՝ «Հայր», քանի որ այդ մարդիկ Հայր Աստծո առջև ընդմիշտ ազատվեցին իրենց մեղքերից: Սրանում է կայանում ճշմարտության խորհուրդը, որը պահված է կապույտ, ծիրանագուն և կարմիր բրդերի մեջ:
Իր մկրտության և Խաչի արյան միոցով Մեսիան մաքրեց մեզ մեր մեղքերից և մեր փոխարեն կրեց դրանց պատիժը: Հիմա Նա դարձել է աշխարհի Փրկիչը: Դրա համար, մենք պետք է հավատանք, որ Հին Կտակարանի խորանի մուտքի վարագույրը պատրաստված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի հյուսվածքի գործվածքով: Բացի դրանից, մենք պետք է հավատանք, որ Մեսիան  իսկապես այս աշխարհ եկավ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում և Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա և կրեց դրանց պատիժը Խաչի վրա: Եվ դրա համար, մենք պետք է ստանանք մեղքերի քավություն:
 

Դուք որպես քրիստոնյա, ինչպիսի՞ ուշադրություն եք հատկացնում Աստծո Խոսքին

Ելից 25:22. «Եվ ես կհանդիպեմ այնտեղ և կխոսեմ քեզ հետ, քավության վրայից վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից ամեն ինչ որ պիտի պատվիրեմ քեզ իսրայելի որդիների համար»: Որքանո՞վ եք ընդունում ջրի և Հոգու ավետարանը որպես քավության ավետարան: Որտե՞ղ Աստված կխոսի նրանց հետ, ովքեր հավատում են Հիսուսին որպես Փրկչի: Ելից 25:22-ում Նա ասաց, որ Իր պատվիրանների մասին Նա կխոսի վկայության տապանակի կափարիչի վրա: Հին կտակարանային ժամանակների Իսրայելի ժողովրդին Աստված ասաց, որ նրանց հետ ամեն ինչի մասին կխոսի վկայության տապանակի կափարիչի վրա: 
Դուք պետք է գիտակցեք, որ Աստված խոստանում է առաջնորդել ձեզ այս կյանքում այն բանից հետո, երբ Նա կպարգևի ձեզ մեղքերի ներում՝ շնորհիվ զոհաբերության, որը կատարվել է Օրենքի համաձայն և այն բանից հետո, երբ ձեզ Իր ժողովուրդը կդարձնի: Աստված ասում է մեզ, որ որքան էլ որ որոշ քրիստոնյաներ ջանք թափեն առաջնորդվելու Տերոջ կողմից, եթե նրանք չեն հավատում Հիսուսին, միևնույն ժամանակ չիմանալով ջրի և Հոգու ավետարանը, այդ Ժամանակ Նա չի կարողանա առաջնորդել նրանց այս կյանքի ընթացքում: Այսպիսով, եթե դուք իսկապես ցանկանում եք առաջնորդվել Տիրոջ կողմից, դուք ամենից առաջ պետք է ընդունեք մեղքերի ներման ճշմարտությունը, որը մեկընդմիշտ ազատել է ձեզ մեղքերից և միայն դրանից հետո սպասել, թե երբ Տերը կուղղորդի և կառաջնորդի ձեզ: 
Ես ցանկանում եմ ձեզ ասել այն մասին, որ եթե դուք ցանկանում եք դառնալ Աստծո զավակներ և Նրա Եկեղեցու մասնիկը, ապա ամենից առաջ դուք պետք է ազատվեք ձեր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի խորհուրդին: Միայն դրանից հետո, դուք կկարողանակ հասկանալ Աստծո պատվիրանները, որի մասին Նա կխոսի ձեզ հետ տապանակի կափարիչի վրա:    
Մենք պետք է հասկանանք և հավատանք, որ Տերը միշտ ուղղորդում և առաջնորդում է մեզ այս կյանքում, եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ թույլ տվեց ստանալ մեղքերի քավություն: Արդյո՞ք այսօր լսում եք Աստծո պատվիրանները, որի մասին Նա մեզ խոսում է վկայության տապանակի կափարիչի վրա, թե՞ հետևում եք Տիրոջը՝ հիմնվելով ձեր սեփական զգացողությունների վրա: 
Ձեր սեփական զգացմունքներն ու էմոցիաները չեն կարող ամրացնել ձեր հավատքը, այլ միայն կհասցնեն ձեզ շփոթության: Եթե դուք ցանկանում եք հետևել Աստծո պատվիրաններին, որի մասին Նա խոսում է մեզ վկայության տապանակի կափարիչի վրա, ապա դուք պետք է հասկանաք և հավատաք նրան, որ խորանի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը և ոստայնագործ քաթանը հանդիսանում են մեղքերի քավությունը, որը Տերն է պարգևել: 
Ալելույա: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն Տիրոջ մկրտության համար, Խաչի վրա թափված Նրա արյան համար և Նրա զորության և սիրո, որոնք ազատեցին մեզ աշխարհի բոլոր մեղքերից: