(Ելից 37:10-16)
«Եվ շինեց սեղանը Սատիմի փայտից. Նրա երկարությունը երկու կանգուն և լայնությունը մեկ կանգուն, և բարձրությունը մեկ ու կես կանգուն: Եվ մաքուր ոսկով պատեց նրան և նրա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց: Եվ նրան շուրջանակի մի թիզ ոլորտ շինեց, և այն ոլորտի շուրջը մի ոսկե շրջանակ: Եվ չորս ոսկի օղակ ձուլեց նրա համար. և այն օղակները դրավ այն չորս անկյուններին, որ նրա չորս ոտքերի մոտ էին: Օղակները ոլորտի հետ կցված էին՝ ձողերի տեղեր՝ սեղանը վեր առնելու համար: Եվ ձողերը սատիմի փայտից շինեց, և նրանց ոսկով պատեց սեղանը վեր առնելու համար: Եվ շինեց սեղանի վրա եղած անոթները, նրա սկուտեղները և խնկամանները և սկավառակները և բաժակները, որոնցով նվեր է մատուցվում մաքուր ոսկուց»:
Մեր սրտերում տեղադրելով ցանկապատեր՝ մենք պետք է ճաշակենք կյանքի հացը

Առաջավորության հացի սեղանը խորանում գտնվող առարկաներից մեկն էր, որը պատրաստված էր ակացիայի փայտից և պատված էր մաքուր ոսկով: Երկարությամբ այն երկու կանգուն էր (90սմ. 3 ոտնաչափ), բարձրությամբ մեկ ու կես կանգուն (67,5 սմ. 2,2 ոստնաչափ), իսկ լայնությամբ մեկ կանգուն (45 սմ. 1,5 ոտնաչափ): Սեղանի վրա միշտ դրված էր 12 հաց, որը ուտել կարող էին միայն քահանաները (Ղևտացիս 24:5-9):
Հացի սեղանի յուրահատկություններից մեկն այն էր, որ նրա շուրջ բոլորը մի թիզ բարձրության պատ էր դրված, իսկ պատի շուրջ բոլորը ոսկե պսակ: Սեղանի չորս անկյուններում ամրացված էին չորս ոսկե օղակներ, որի միջից անցնում էին ոսկեպատ ակացիայի փայտից պատրաստված ձողերը, որի օգնությամբ տեղափոխվում էր սեղանը: Սեղանի բոլոր սպասքը՝ սկուտեղները, խնկամանները, սկավառակները և բաժակները, որոնցով նվեր էր մատուցվում, նույնպես պատրաստված էին ոսկուց:
Ելից 37:11-12. «Եվ մաքուր ոսկով պատեց նրան և նրա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց: Եվ նրան շուրջանակի մի թիզ ոլորտ շինեց, և այն ոլորտի շուրջը մի ոսկե շրջանակ»: Աստծո տաճարի սրբարանի հացի ընծայի սեղանն ուներ մի թիզ բարձրությամբ ոլորտ, իսկ ոլորտի շուրջ բոլորը գտնվում էր ոսկե պսակը: Ինչո՞ւ Աստված պատվիրեց Մովսեսին նման պատ տեղադնել: Այդ ոլորտը բարձրությամբ մոտավորապես 10սմ էր և պետք էր նրա համար, որպեսզի հացերը չընկնեին սեղանից:
Քանի որ սեղանի վրա դրված հացերը կարող էին ճաշակել միայն քահանաները, ապա մեզ անհրաժեշտ է այդ հացերը ճաշակել հոգևորապես: Միայն նրանք, ովքեր փրկվել են մեղքից և հավատալով Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը՝ ստացել են հավիտենական կյանք, այլ բառերով ասած, միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որպես իրենց փրկության, կարող են ճաշակել այդ հացերից:
Քանի որ խորանի ընծայի հացի սեղանի շուրջ բոլորը տեղադրված էր հատուկ ոլորտ մեկ թիզ բարձրությամբ, ապա հացերը չէին կարող սահել և ընկնել սեղանի վրայից: Իսկ ամեն շաբաթ օր սեղանին էին դրվում տաք և թարմ թխված հացեր: Հատուկ ուշադրություն մենք պետք է դարձնենք այն բանին, որ ընծայի հացի սեղանի շուրջ բոլորը տեղադրված էր պատ՝ ոլորտ, և որ այդ պատը ոսկեպատված էր:
Հացի ընծայի պատն ասում է մեզ այն մասին, որ մենք պետք է մեր սրտերում պահենք ճշմարտության Խոսքը, որը մեզ պարգևում է փրկություն և թույլ է տալիս ձեռք բերել հավիտենական կյանք: Նա նաև ասում է այն մասին, որ մենք կարող ենք ունենալ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի հոգևոր հավատքը, որոնք օգտագործվել են խորանի մուտքի վարագույրները գործելու համար, միայն այն ժամանակ, եթե մենք հավատանք Հիսուսի մկրտությանն ու Նրա Խաչի արյանը: Եվ շնորհիվ այս հայտնության, մենք գալիս ենք այն գիտակցության, որ միայն նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, կարող են դառնալ Աստծո զավակներ:
Մենք Տիրոջ հետ ոչ մի հարաբերություն չէինք ունենա, եթե չունենայինք նման հավատք և դրա համար մեզանից նրանք, ովքեր փնտրում են կյանքի հացը, պետք է ունենան հավատք ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, որը բացվում է մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Մենք պետք է հավատանք, որ միայն ջրի և Հոգու ավետարանն է հանդիսանում փրկության իրական ճշմարտությունը: Այլ բառերով ասած, Աստված պատվիրում է մեզ կառուցել մեր սրտերում հավատքի պատեր, որպեսզի փրկության Խոսքը դուրս չսահի մեր հոգիներից:
Ջրի և Հոգու ավետարանը մեզ է ուղարկվել դեռևս վաղ քրիստոնեական եկեղեցու ժամանակաշրջանում: Եվ այդ ժամանակներից մինչև հիմա Աստված ոչնչացնում է բոլոր նրանց մեղքերը, ովքեր հավատում են այդ ավետարանին: Մենք կարող ենք տենել, որ հիմա, ինչպես և առաջ, Աստված փրկում է ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը հավատացողների հոգիները: Մենք փրկվեցինք՝ հավատալով ճշմարտությանը, որը բացվում է խորանի մոտքի վարագույրի մեջ և Աստված մեզ հնարավորություն է տվել ապրելու հոգևոր կյանքով՝ մեր սրտերում կառուցելով պատեր, որոնք թույլ չեն տալիս Նրա Խոսքին փախչելու մեզանից:
Շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած մեր հավատքի, որը Տիրոջ պարգևն է, մենք ստացանք հավիտենական կյանք և շնորհիվ այդ ավետարանի, մենք հնարավորություն ստացանք բաժնեկցելու այդ հացը ուրիշ մարդկանց հետ: Եվ բացի դրանից, մենք հնարավորություն ստացանք ծառայելու Աստծո արդար գործերին: Բայց և այնպես, եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մենք չենք կարող ետ պահել այդ ճշմարտությունը և ժամանակի ընթացքում կկորցնենք այն, և դա կնշանակի հենց կյանքի կորուստը: Դրա համար, մենք պետք է մեր սրտերում կառուցենք հավատքի պատեր՝ մշտապես խորհրդածելով ջրի և Հոգու ավետարանի մասին:
Մեր սրտերում պետք է լինի հավատք Ավետարանի նկատմամբ, որը ծածկված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ
Եթե մարդիկ չեն հավատում այս ճշմարտությանը, ապա նրանք չեն տեսնի փրկությունը: Նրանք պետք է համառորեն պնդեն իրենք իրենց, որ փրկված են վերջնականապես և անդարձելիորեն: Բայց հենց հիմա, երբ նրանց սրտերը չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, ապա այդ փրկությունը անկատար է:
Անհավատությունը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, որպես ճշմարտություն, նույնպես այնպիսի մեղք է, ինչպիսին սեփական կամքով Տերոջից հեռանալը: Բավական չէ ունենալ կյանքի հացը, այն պետք է դնել բերանը, ծամել և կուլ տալ, որպեսզի դրանով այդ հացի ճշմարտությունը դառնա քոնը: Եթե մենք քայլում ենք այս կյանքով՝ չհավատալով Աստծո Խոսքին և մեր սրտերում չենք պահում այն, ապա փրկության ճշմարտությունը ժամանակի ընթացքում կանհետանա մեր սրտերից:
Հնարավոր է, որ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես կարելի է կորցնել անգին փրկությունը, եթե դուք արդեն փրկված եք մեղքից: Սակայն, ցավոք սրտի շատ մարդիկ սկզբում ձեռք բերելով ճշմարտությունը՝ չեն հետևում Աստծո Խոսքին, դրա համար նրանք կավարտեն նրանով, որ կմեռնեն, քանի որ նրանց հավատքը չի հիմնվում ճշմարիտ ավետարանի վրա:
Այդ կապակցությամբ Հիսուսը պատմեց «Սերմնացանի առակը» (Մատթեոս 13:3-9, 18-23): Այս առակի մեջ, Աստծո ճշմարտության սերմերը ցանվեցին չորս տարբեր մարդկային սրտերի՝ հողի մեջ: Առաջին սերմը ընկավ ճանապարհի եզրին, երկրորդը քարքարոտ հատվածում, երրորդն ընկավ փշերի մեջ, դե իսկ չորրորդը՝ բերրի հողի մեջ: Այս չորս սերմերից առաջին երեքը չաճեցին և պտուղ չտվեցին: Եվ միայն չորրորդ սերմը, որը ընկավ բերրի հողի մեջ, պտուղ տվեց: Սա նշանակում է, որ շատերը կարող են կես ճանապարհին կորցնել իրենց փրկությունը, եթե նույնիսկ նրանք մի անգամ լսել են և ընդունել են ջրի և Հոգու ավետարանը՝ փրկության ճշմարիտ ավետարանը: Եվ դրա համար, մենք պետք է միշտ հիշենք, որ եթե մեր սրտերի հողը բերրի չէ, ապա մենք կարող ենք կորցնել Տիրոջ կողմից մեզ պարգևած փրկությունը:
Եթե մենք մեր սրտերում հավատում ենք փրկությանը, որը եկել է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, այդ դեպքում մեր սրտերի հողը կարող է բարի լինել: Սակայն, երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ մարդիկ կորցնում իրենց փրկությունը՝ Աստծո Խոսքի նկատմամբ իրենց հավատքը պաշտպանել չկարողանալու պատճառով, քանի որ այդ սերմերը չեն արմատավորվել նրանց սրտերում: Ահա, թե ինչու մենք պետք է մնանք Աստծո Եկեղեցում, ամեն օր պետք է ճաշակենք կյանքի հացը և պետք է աճենք հավատքի մեջ: Նրա համար, որպեսզի մեր հավատքը աճի և ամրանա, Աստված կերակրում է մեզ ճշմարտությամբ, որը բացահայտվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ:
Մենք պետք է ամեն օր մեր սրտերում հաստատենք մեր ստացած մեղքերի քավությունը: Ճշմարտությունը, որը պետք է բնակվի մեր սրտերում, դա ջրի և Հոգու ավետարանի փրկությունն է, որը խորհրդապատկերված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Փրկության այս ճշմարտությունը բնակվում է նրանց սրտերում, ովքեր ստացել են մեղքերի ներում: Նորոգելով մեր հավատքը ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանում՝ մենք օրեցօր կարող ենք ապրել որպես Աստծո զավակներ:
Այսպիսով ջրի և Հոգու ավետարանին հավատացողները, նույնպես պետք է ամեն օր խորհրդածեն Աստծո արդարության ավետարանի շուրջ, որը բացվում է մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ և պետք է ամեն օր հաստատեն իրենց հավատքը: Ինչո՞ւ: Որովհետև, եթե մենք ամուր չկառչենք ջրի և Հոգու ավետարանից և չհաստատենք այն, մենք կարող ենք ամեն վայրկյան կորցնել այն: Մենք հաճախակի պետք է հիշենք այն մասին, թե ինչ է ասել հեղինակը հրեաներին. «Նրա համար պետք է մեզ առավել ևս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցե պակասինք» (Եբրայեցիս 2:1):
Այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ նրանց մեջ, ովքեր գիտեն ջրի և Հոգու ավետարանը, շատ են այնպիսիները, ում հավատքն այդ ավետարանի նկատմամբ ժամանակի ընթացքում տկարանում է: Ահա, թե ինչու այդ մարդիկ, նույնիսկ եթե արդեն հավատացել են ջրի և Հոգու ավետարանին, չեն կարող խորանում անդադար կյանքի հացից ճաշակել և որպես արդյունք, ճշմարիտ հավատքը չի կարող բարելավել նրանց սրտերը:
Բացի դրանից, այս աշխարհում սատանայի ծառաներ շատ կան, ովքեր փորձում են կործանել արդարներին նրանով, որ կերակրում են նրանց թթված հացով, այսինքն՝ իրենց սեփական մարմնավոր ուսուցումներով: Եթե կեղծ ավետարանն ընկնում է Աստծո Եկեղեցու մեջ, ապա ճշմարտությունը խառնվում է ստության հետ և այդ ժամանակ, հավատացյալները դառնում են այն, ում Աստված չի կարող ընդունել: Այդպիսի մարդիկ գիտեն ճշմարտությունը, բայց չեն հավատում այն պատճառով, որ չկարողացան իրենց սրտերում հավատքի պատեր կառուցեն, և դրա համար նրանք կորցնում են փրկությունը: Առակաց 22:28. «Մի շարժիր տեղից վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը»:
Դրա համար, կարևոր է, որ մենք չտեղաշարժենք մեր հավատքի սահմանանշանները: Մենք պետք է ունենանք մեր հավատքի հստակ ընդգծված սահմանները և պետք է այն պաշտպանենք մինչև այն օրը, երբ Տերը կգա: Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք ընդմիշտ ճաշակել կյանքի հացը, և միայն այդ ժամանակ Տերը կկարողանա բնակվել մեր սրտերի խորքերում և միայն այդ դեպքում մենք կկարողանանք ստանալ հավիտենական կյանք: Եվ նշանակություն չունի, թե որքան հաց է տալիս մեզ Տերը, եթե մենք չենք գիտակցում դրա արժեքը և չենք կարող մեր սրտերում ապավինել նրան, և եթե մենք հեռացնենք մեր սրտերից հավատքի պատերը, ապա թույլ կտանք, որ հացերը ընկնեն սեղանից: Եթե դա տեղի ունենա, մեզ բոլորիս կորուստն է սպասում:
Մեզանից ոմանք, միայն վերջերս են ստացել մեղքերի ներում, ուրիշները՝ առաջին անգամ են լսել ջրի և Հոգու ավետարանի մասին մի քանի տասնամյակ առաջ և արդեն ստացել են մեղքերի ներում: Այն օրից, ինչ մենք լսել ենք ջրի և Հոգու ավետարանի Խոսքը, մեծ է հավանականությունը, որ մեզանից ոմանց ձանձրացնի «ջուր» բառը: Բայց, չնայած դրան, մենք առաջվա նման պետք է շարունակենք ճաշակել ճշմարիտ ավետարանի հացը: Որքա՞ն երկար ենք մենք դեռ դա անելու: Մինչև մեր Տիրոջ վերադարձը:
Մեզանից ոմանք կարող են դժգոհել այն փաստի համար, որ ես անընդհատ խոսում եմ ջրի և Հոգու ավետարանի մասին: Բայց դուք պետք է հասկանաք, թե ինչու եմ ես այդպես քարոզում: Խորհրդածելով ջրի և Հոգու ավետարանի մասին՝ մեր հավատքը պետք է ավելի ու ավելի ամրանա, որպեսզի մենք կարողանանք դառնալ Աստծո աշխատակիցները: Մենք պետք է ներկայիս ժամանակում մարդկային հոգիների հավատարիմ և վստահելի պահակների դերը կատարենք: Բացի դրանից, վերստին ծնվածների համար ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը հանդիսանում է կյանքի հաց և հավատքի ճշմարիտ կերակուր: Ահա, թե ինչու ամեն օր պետք է ունենանք այդ հացը և ավելին, մենք այդ հացը պետք է ունենանք ոչ միայն մեզ համար, այլև ամեն օր կիսվել այն ուրիշ մարդկանց հետ, որպեսզի նրանք նույնպես մեղքերի ներում ստանան:
Արդարների համար ջրի և Հոգու ավետարանի Խոսքի քարոզչությունը և նրանց ազատումը խավարի իշխանությունից և Սիրելի Որդու Թագավորությունն առաջնորդելը հանդիսանում է հացի կերակուրը (Հովհաննու 4:34, Կողոսացիս 1:13): Եթե մենք արհամարհենք ջրի և Հոգու ավետարանի հացը, ապա մենք անխուսափելիորեն կհիվանդանանք կամ էլ կմահանանք: Քանի որ մեր մարմինը անկատար է, ժամանակ առ ժամանակ մեր հավատքը կարող է տկարանալ: Բայց, եթե դժվար ժամանակներում մենք հաստատակամորեն բռնվենք ջրի և Հոգու ավետարանից, այն իսկապես կօգնի, որ մեր հոգիները դառնան դիմացկուն:
Որքան շատ ենք մենք լսում ճշմարիտ ավետարանը և խորհրդածում նրա մասին, այնքան ավելի կայուն են դառնում մեր հոգիները և ավելի ամուր մեր հավատքը, և մեր սրտերում հայտնվում է նորոգված զորություն: Մեզ անհրաժեշտ է ամեն օր լսել ջրի և Հոգու ավետարանը և անհրաժեշտ է հաստատել և ամրացնել մեր հավատքը այդ ավետարանի նկատմամբ: Քանր որ Աստված ասաց. «Հանիր կղկղանքը արծաթից և ոսկերիչի համար անոթ դուրս կգա» (Առակաց 25:4), ուստի մենք պետք է կատարելագործենք մեր հավատքը և պետք է շարունակենք լսել ջրի և Հոգու ավետարանը, պետք է մեր ամբողջ սրտով այն ընդունենք և պետք է շարունակ խորհրդածենք նրա մասին, քանի որ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է կյանքի հացը, որի շնորհիվ մենք ապրում ենք: Հիսուսը Տերունական աղոթքի մեջ ասում է. «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» և մեր Տերը իսկապես պարգևեց մեզ ջրի և Հոգու ավետարանի Խոսքը: Ահա, թե ինչու Նա պատվիրում է մեզ աղոթել այդպես:
Երբ խոսքը գնում է Աստծո կողմից ուղարկված մեղքերի ներման փրկության մասին, մենք պետք է հստակ ճշտենք, թե ինչպիսին էր մեր հավատքը մինչ այն, երբ մենք փրկվեցինք մեղքերից: «Մինչ այն, երբ ես ճանաչեցի ճշմարտությունը, ես փրկված չէի իմ մեղքերից»: Մենք պետք է հստակորեն գիտակցենք, որ թեև մենք հավատում ենք Հիսուսին, սակայն մենք փրկված չէինք մեղքերից: «Այն ժամանակ, ես ամբողջությամբ ազատված չէի մեղքերից, բայց ժամանակի ընթացքում՝ շարունակելով լսել ջրի և Հոգու ավետարանը, ես հավատացի իմ ամբողջ սրտով:
Թեև, ես ի սկզբանե հավատում էի, որ Հիսուսը իմ Փրկիչն է, իմ փրկությունը բացարձակ չէր, իսկ հիմա՝ լսելով ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը, ես իսկապես փրկված եմ: Հիմա ես կարող եմ հավատալ ջրի և Հոգու ավետարանին, և ես իսկապես անկեղծորեն հավատում եմ նրան»: Միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցում և հավատում եք, որ Տերն ամբողջությամբ փրկեց ձեզ ձեր մեղքերից Իր մկրտությամբ և Խաչի արյունով, երկնքից ձեր սրտերի մեջ կիջնի ճշմարիտ փրկության պարգևը: Հավատքն այս ճշմարտության նկատմամբ, դա ճշմարիտ հավատք է, որը փրկում է մեզ:
Ջրի և Հոգու ավետարանը, որը բացվում է մեզ Աստվածաշնչում, տարբերվում է հավատքից, որը մենք նախկինում ունեինք: Նախկինում մենք հավատում էինք միայն Խաչի արյան ավետարանին և ոչ թե ջրի և Հոգու կատարյալ ավետարանին: Առաջին հայացքից, հավատքը միայն Խաչի նկատմամբ և ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, կարող է թվալ թե նույնն են, բայց հետո պարզվում է, որ նրանք բացարձակապես տարբեր են: Մի՞թե դուք չէիք հավատում միայն Խաչի արյանը, նախքան կլսեիք ջրի և Հոգու ավետարանը: Արդյո՞ք այն ժամանակ ձեր բոլոր մեղքերը ներվեցին: Իհարկե ոչ: Եթե դուք հավատում եք միայն Հիսուսի Խաչի վրա թափված արյանը, ապա ձեր սրտում իրականում առաջվա նման մնում է մեղքը:
Ահա, թե ինչում է կայանում տարբերությունը ջրի և Հոգու ավետարանին հավատալու և միայն Խաչի նկատմամբ ունեցած հավատքից: Տարբերությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր հավատում են միայն Խաչի արյանը, փրկված չեն, միևնույն ժամանակ, նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ամբողջությամբ գնված են իրենց բոլոր մեղքերից: Հետևաբար այս մարդկանց հոգիները բացարձակապես ուրիշ է: Սակայն, սովորական մարդիկ դա չեն գիտակցում: Թեև այս երկու ավետարանները կարող են նույնը թվալ, սակայն նրանց միջև ահագին անդունդ կա, որի վրա հնարավոր չէ կամուրջ կառուցել: Երբ Հիսուսի մկրտության նկատմամբ հավատքը կամ անհավատության տարբերությունը կարող է ազդել նրա վրա, թե մենք ձեռք կբերենք հավիտենական կյանք կամ թե այն կկորցնենք, մենք կարող ենք խոստովանել, որ երկու ավետարանների միջև տարբերություն կա, որը երբեք հնարավոր չէ ջնջել:
Մենք պետք է հստակ գիտենանք, թե որ հավատքն է հանդիսանում մեր փրկության սահմանը և բաժանում մեզ մեղքից: Որպեսզի ազատվենք մեղքից, մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Այս ավետարանը հանդիսանում է մեղքերի ներման ճշմարտությունը: Դուք ձեռք եք բերում փրկվածի հստակ կարգավիճակ, եթե խոստովանեք, որ դուք իսկապես փրկված չէիք, նախքան այն, երբ հավատացիք ջրի և Հոգու ավետարանին և խոստովանում եք, որ հիմա դուք ձեր ամբողջ սրտով իսկապես հավատում եք ճշմարիտ ավետարանին:
Եթե ձեր սրտի խորքում հավատում եք ջրի և Հոգու ավետարանին, ապա դուք պետք է Աստծո առջև խոստովանեք, որ ստացել եք մեղքերի ներում՝ լսելով ջրի և Հոգու ավետարանը և հավատացել եք նրան: Եթե հիմա հավատացիք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, ապա դուք դրա ապացույցը կգտնեք ձեր սրտերում:
Մենք պետք է Տիրոջ երեսի առջև ստուգենք մեր հավատքը: Հավատքի ստուգման մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Եթե այն պահից հետո, ինչ դուք հավատացիք Հիսուսին, անցել է հինգ տարի, երբ իմացաք ջրի և Հոգու ավետարանի մասին, ապա դուք ամաչելու բան չունեք: Որպեսզի փրկվեք, ձեզանից պահանջվեց 10 տարի, դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Եթե նույնիսկ ձեր փրկության համար, ձեզ անհրաժեշտ եղավ ամբողջ 20 տարի, ապա սրանում ինչ-որ մի բան կա, ինչպիսին շնորհքն է:
Սակայն իրականությունը այնպիսին է, որ շատ մարդիկ հայտարարում են, որ նրանք փրկված են մեղքից, բայց Սուրբ Հոգին, ով ամեն բան տեսնում է և գիտի, չի կարող հաստատել նման հավատքը, որովհետև նրանք անազնվորեն են անցկացրել փրկության սահմանները: Ավելի իմաստուն կլիներ ճիշտ հիմա հստակորեն անցկացնել փրկության սահամանները, չձգտել իմանալ մեր փրկության ստույգ օրը, բայց հստակ հասկանալ տարբերությունը, ինչ եղել է ՆԱԽՔԱՆ փրկությունը, և ինչ տեղի ունեցավ ՀԵՏՈ և հստակորեն դավանել ձեր կատարյալ հավատքը:
Մեր հոգևոր հայրերը հավատում էին նույն ավետարանին, ինչ՝ մենք
Անցնելով Կարմիր ծովի միջից՝ իսրայելացիները ցանկանում էին անցնել Հորդանան գետով, որպեսզի մտնեին Քանանի երկիր: Անել դա առանց վտանգվելու, նրանք կարող էին միայն հետևելով իրենց քահանաներին, ովքեր կրում էին տապանակը: Եթե մենք միայն մտածենք. «Ոհ, Ահա, թե ինչպես կարող եմ անցնել Հորդանանը», բայց իրականում անցումը չանենք, մենք այդպես էլ չենք մտնի Քանանի երկիրը, քանի որ կմնանք գետի ափին: Որպեսզի մտնենք Քանանի երկիր, մեզ անհրաժեշտ է Տիրոջը հավատալով անցնել Կարմիր ծովը և Հորդանան գետը:
Հոգևոր տեսանկյունից Հորդանան գետը հանդիսանում է մահվան և հարության գետ: Հավատքը, որը մեզ փրկեց մեղքից, ասում է՝ «Ես արժանի եմ նրան, որպեսզի դժոխքում հայտնվեմ, բայց Տերը եկավ այս աշխարհ և փրկեց ինձ Իր մկրտությամբ և Խաչի արյունով»: Որպեսզի մեզ կատարյալ փրկություն պարգևի, մեր տերը մկրտվեց Հորդանան գետում և թափեց Իր արյունը Խաչի վրա: Այսպիսով, Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և վճարեց դրանց համար՝ մեր փոխարեն տալով Իր անձնական կյանքը: Հիմա մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը և մեր սրտերում անցկացնենք հավատքի և փրկության հստակ սահմանները:
Քարոզելով Աստծո Խոսքը՝ ես տեսնում եմ, որ Տիրոջ եկեղեցու մեջ շատ մարդիկ կան, ովքեր իրենց սրտերում դեռ չեն սահմանել փրկության գիծը և դրա համար նրանք չեն կարող հետևել Տիրոջը: Նրանք զարմանում են, թե ինչպես կարելի է սահմանել մի գիծ, որը բաժանում է փրկությունը ՆԱԽՔԱՆ և ՀԵՏՈ-ի: Որպես իրենց արդարացում, նրանք ասում են՝ «Իսկ երբևէ աշխարհում եղե՞լ է մի մարդ, ով կարողացել է անցկացնել նման բաժանարար գիծ: Պողոս առաքյալը անցկացրե՞լ է: Իսկ Պետրոս առաքյա՞լը: Ոչ ոքի չի հաջողվել դա անել»: Բայց դա այդպես չէ, հավատքի այնպիսի առաքյալները, ինչպիսին են Պողոսն ու Պետրոսը, նույնպես սահմանել են փրկության գիծը:
Ինչ վերաբերվում է Պողոսին, ապա նա անցկացրել է այդ գիծը, երբ ուղևորվում էր Դամասկոս: Նա հաճախ կրկնում էր. «Ինչ-որ մի ժամանակ, առաջ, նախքան» բառերը ի հակակշիռ «հիմա, ներկայումս» բառերին: Նույնն էր ասում նաև Պետրոսը (1Պետրոս 2:10,14,25): Մենք տեսնում ենք, որ նա նույնպես հավատքի գիծ էր անցկացրել՝ կարդալով նրա խոստովանությունը. «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին» (Մատթեոս 16:16), և «Որի օրինակը՝ այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճտանքի վկայությունը առ Աստված Հիսուս Քրիստոսի հարությունով» (1Պետրոս 3:21): Երկու առաքյալներն էլ հստակ գիծ անցկացրեցին երկու ժամանակահատվածների՝ ՆԱԽՔԱՆ և իրենց փրկությունից ՀԵՏՈ-ի միջև:
Այսպիսով, հարցն այն մասին, թե հավատում եք դուք ջրի և Հոգու ավետարանին, թե՝ ոչ, չի հանդիսանում ինչ-որ մի անորոշ մարդու խնդիր, այլ դա ձեր անձնական հոգու մեծ խնդիրն է: Աստվածաշնչում Աստծո բոլոր ծառաները բախվել են մեղքի խնդրի հետ: Քանի որ այդ խնդիրը բոլորիս համար ունի մեծ նշանակություն, ուստի մենք՝ ինքներս, պետք է հավատքով լուծենք այդ խնդիրը: Եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին և դրանով լուծում ենք մեր սրտերի մեղքերի խնդիրը, ապա Աստված գոհ է մեզանից: Դուք ցանկանո՞ւմ եք հաճեցնել Աստծուն: Եթե այո, ապա այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ, դա ձեր մեղսունակությունը ճանաչելն ու դրա խնդիրը լուծելն է՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Եթե այս ողջ ժամանակահատվածում դուք չեք փրկվել, ձեզ անհրաժեշտ է խոստովանել՝ «Աստված իմ, ես դեռ չեմ փրկվել»:
Հիսուսն ասաց. «…և այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում և այն որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում» (Մատթեոս 16:19): Մենք պետք է մեր կողմից խոստովանենք. «Աստված ինձ փրկեց ջրով և Հոգով: Հենց հիմա, իմ սրտի խորքում ես հավատում եմ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Կասկածանքի ստվեր անգամ չկա նրանում, որ Տերն ինձ փրկեց ջրի և Հոգու ավետարանի միջոցով»:
Մենք բոլորս պետք է մեր սրտերում ընդունենք ջրի և Հոգու ավետարանը: «Ես հավատում եմ այդ Ավետարանին: Ես հիմա հավատում եմ այդ ավետարանին, որովհետև այն ճշմարիտ է և նաև նրա համար, որ Տերն ամբողջությամբ լվաց իմ մեղքերը: Ես հավատքով եմ փրկվել»: Եթե մենք խոստովանենք և հավատանք Տիրոջ պարգևած ավետարանին, ապա Աստված ասում է մեզ. «Ես հաստատում եմ ձեր հավատքը»:
Քանի որ Աստված արդեն մեզ բացել է ջրի և Հոգու ճշմարտությունը, որը կարող է կատարելապես փրկել մեզ, ուստի, եթե մենք մեր կողմից չսահմանենք փրկության գիծը և ճշմարտության հավատքով այն չընդունենք, այդ ժամանակ Աստված մեզ չի կարող ճանաչել որպես փրկվածներ: Քանի որ Աստված մեզանից յուրաքանչյուրին դիմում է առանձին, ինչպես նաև առանց պարտադրության, ապա, եթե դուք չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին ամբողջ սրտով, ապա Նա չի կարող ձեզ պարգևել մեղքերի ներում: Այլ բառերով ասած, եթե դուք չխոստովանեք ի սրտե ջրի և Հոգու ավետարանը, ապա Սուրբ Հոգին չի կարողանա բնակվել ձեր սրտերում:
Արդյո՞ք մենք մերժում ենք մյուս բոլոր ավետարանները: Կամ արդյո՞ք համարում ենք, որ նույնիսկ այդ կեղծ ավետարանները դեռ օգտակար են և անհրաժեշտություն չկա դրանք անտեսելու: Մենք պետք է ինքներս մեզ ստուգենք և հասկանանք, թե ինչպիսին է մեր ճշմարիտ հավատքը: Եկեք մի րոպե պատկերացնենք, որ մենք հայտնվել ենք նախկինում կիրառվող էլեկտրական սարքավորումների և տնտեսական տեխնիկայի աղբանոցում: Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ ինչ-որ մի սարքավորում մենք տուն ենք բերել՝ համարելով, որ այն դեռ կարող է ծառայել մեզ: Սակայն ավելի ուշ պարզվում է, որ այդ սարքավորումներից ոչ մեկը չի աշխատում, և որ դրանք բացարձակապես անօգտակար են: Թողնել դրանք տանը, թե՞ նորից աղբանոց տանել: Երբ դուք կհանգեք եզրակացության, որ չեք կարող այն օգտագործել, և որ այդ բոլոր սարքավորումները անօգուտ են, դուք պետք է հաստատակամորեն դրանք աղբանոց նետեք:
Եթե մենք այդպես ենք վարվում մեր երկրավոր գործերում, ապա ինչպե՞ս վարվենք մեր հոգևոր կյանքում: Մեր հոգևոր գործերում մենք պետք է ավելի վճռունակ գործենք, քան մեր երկրավոր գործերում, միևնույն ժամանակ մի կողմ նետելով ցանկացած կեղծիք: Մենք պետք է հստակ գիծ անցկացնենք, որը կբաժանի ջրի և Հոգու ավետարանի մեր հավատքը՝ կեղծ ավետարանից, որը խոսում է միայն Խաչի արյան մասին: Մենք պետք է խոստովանենք, որ միայն Խաչի արյան նկատմամբ ունեցած հավատքը մեզ փրկություն չի բերի և մենք վճռականորեն պետք է մի կողմ նետենք այդ կեղծ ուսմունքը: Աստվածաշնչյան տեսանկյունից, ո՞ր ավետարանն է համարվում ճշմարիտ: Խաչի արյան ավետարա՞նը, թե՞ ջրի և Հոգու ավետարանը: Աստծուն հաճելի է մեր հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, որը մեզ փրկեց մեր մեղքերից:
Այլ կերպ ասած, գոյություն ունեն երկու տեսակի քրիստոնյաներ՝ նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին և նրանք, ովքեր չեն հավատում դրան: Կարող է թվալ, որ նրանք նույն հոգևոր կյանքն են վարում, սակայն ճշմարտությունը կայանում է նրանում, որ նրանց կյանքերը տարբեր են: Դուք պատահմամբ չե՞ք մտածում, որ այն անկատար ավետարանը, որին դուք առաջ հավատում էիք, ինչ-որ օգուտ ունի: Արդյո՞ք դուք չեք հավատացել դրան՝ մտածելով, որ ժամանակի ընթացքում այն ձեզ պետք կգա: Նման հավատքը կեղծ է:
Դա մի այնպիսի բան է, որը ծնունդ է առնում մարդկային խորհրդածությունների արդյունքում, և դրա համար դուք մի կողմ պետք է շպրտեք ձեր անցյալի ողջ ուղեբեռը: Ձեր սրտի խորքում կարող են ծպտված լինել խնդիրներ, եթե դուք դեռ մի կողմ չեք շպրտել ձեզանից այն ամենը, ինչը կեղծ է և սուտ: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս հիշել Աստծո Խոսքը. «Իմ կանոնները պահեք. Քո անասունի մեկ տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս, քո արտում զանազան սերմ չվարես և երկու նյութից գործված այլախառը հանդերձ չհագնես» (Ղևտացիս 19:19):
Սրբարան կարելի է մտնել միայն նրա մուտքից
Ինչի՞ց էր պատրաստված խորանի վարագույրը: Այն գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Նրանք, ովքեր վերստին ծնվել են ջրից և Հոգուց, պետք է վեր բարձրացնեն խորանի այդ վարագույրն ու մտնեն Սրբարան: Խորանի մուտքի սյուների ներքևի հիմքի խարիսխները պղնձից էին: Այս պղնձե խարիսխները մեզ ասում են այն մասին, որ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է փրկության ճշմարտությունը:
Դրանք մեզ ասում են այն մասին, որ մենք արժանի ենք պատժի և մահվան՝ մեր գործած մեղքերի պատճառով, բայց ստանալով վերստին ծնված լինելու շնորհքը ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ՝ մենք Աստծո ժողովուրդ դարձանք:
Մենք միայն այն դեպքում կարող ենք մտնել խորան, եթե մի կողմ դնենք սխալ պատկերացումներն այն մասին, որ չնայած խորանի վարագույրների թելերի չորս գույներին, փրկությունը հնարավոր է միայն Հիսուսի գործերին հավատալով, որը խորհրդապատկերված է միայն կարմիր բուրդի մեջ: Մենք երբեք չենք կարողանա հավատալ փրկությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, եթե չհրաժարվենք կեղծ հավատքի մեր եսասիրական խորհուրդներից: Մենք պետք է խոստովանենք, որ ճշմարտությունը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, դա ջրի և Հոգու ավետարանն է և պետք է խոստովանենք մեր եսասիրական խորհուրդների սխալականությունը, որոնք մենք ունեինք նախքան այն, երբ հավատում էինք միայն Հիսուսի արյանը:
Եթե Տերը ցանկանա, Նա ձեզ կառաջնորդի ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Միայն նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, կարող են ստանալ իրենց բոլոր մեղքերին ներում և ստանալ հավիտենական կյանք: Մենք կարող ենք բացել փրկության վարագույրը՝ միայն ամբողջ սրտով հավատալով այս ճշմարտությանը և միայն այդ ժամանակ կարող ենք մտնել սրբարան:
Եթե դուք չեք գիտակցում ձեր նախկին հավատքի սխալականությունը, որը դուք ունեիք նախքան այն, ինչ իմացաք ջրի և Հոգու ավետարանի մասին, դուք կկրեք մեղքի պատիժը, քանի որ չեք կարողանա փրկվել: Եթե դա տեղի ունենա, դուք նույնիսկ սրբարան չեք կարողանա մտնել և չեք կարողանա կյանքի հացից ճաշակել: Կյանքի ծխացող և տաք հացից ճաշակել կարելի է միայն սրբարան մտնելիս՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Դուք պետք է գիտակցեք, որ Հիսուսը ձեզ Աստծո որդիներ դարձրեց նրանով, որ Իր մկրտությամբ լվաց ձեր բոլոր մեղքերը (կապույտ բուրդ), և որպես ձեր մեղքերի պատիժ, Խաչի վրա արյուն թափեց (կարմիր բուրդ): Եվ դուք հստակ պետք է հասկանաք և հավատաք նրան, որ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է ճշմարտություն, որը բացարձակապես անհրաժեշտություն է: Դուք կարող եք գալ Աստծո Եկեղեցի և արդարների հետ բաժնեկցել կյանքի հացը, միայն այն դեպքում, եթե դուք գիտեք, որ Աստված ձեզ պարգևել է ջրի և Հոգու ավետարանը, և եթե հավատում եք այդ ավետարանին:
Տիրոջ մարմինը՝ մեղքերի ներման կենդանի հաց
Եկեք անդրադառնանք Հովհաննեսի ավետարանի 6:49-54 խոսքերին. «Ձեր հայրերը մանանան կերան անապատում, և մեռան. Սա է այն հացը, որ երկնքից է իջնում որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել: Եթե մեկը այս հացից ուտե, հավիտյան կապրի. և այն հացն որ ես կտամ իմ մարմինն է, որ ես նրան աշխարհքի կյանքի համար կտամ: Հրեաներն էլ իրար հետ կռվում էին և ասում, Սա ի՞նչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար: Հիսուսն էլ նրանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունիք ձեր անձերում»: Հիսուսն ասեց, որ նրանք, ովքեր Իր մարմինը կուտեն և կխմեն Իր արյունը, հավիտենական կյանք ունեն: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ուտենք Հիսուսի մարմինը և խմենք Նրա արյունը:
Բայց մի՞թե կարելի է ուտել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը: Մենք կարող ենք ճաշակել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Հավատալով նրան, որ Հիսուսը Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը, մենք կարող ենք ուտել Նրա մարմինը, իսկ հավատալով նրան, որ Նա կրեց դրանք Խաչի վրա և մահացավ այնտեղ՝ մենք կարող ենք խմել Նրա արյունը:
Բացի դրանից, մենք պետք է հավատանք, որ շնորհիվ փրկության գործերի, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, Հիսուսը ոչնչացրեց մեր բոլոր մեղքերն ու մեզ դարձրեց Աստծո զավակներ: Անկախ նրանից, թե որքան ամուր էր ձեր հավատքը նախքան այն, երբ դուք հավատացիք ջրի և Հոգու ավետարանին, դուք պետք է խոստովանեք, որ այն նախկին հավատքը սխալ էր և հիմա ձեզ անհրաժեշտ է ձեր սրտերում կառուցել հավատքի պատեր՝ ունենալով Հիսուսի մարմինն ու արյունը և ճաշակելով Խոսքի հացը:
Հովհաննու 6:54. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունիք ձեր անձերում»: Նույնիսկ հիմա, որոշ մարդիկ օգտագործում են Սուրբ գրային այս հատվածը՝ վերափոխման իրենց ուսմունքը պաշտպանելու համար: Համաձայն այս ուսմունքի, սուրբ հաղորդության ժամանակ օգտագործվող գինին և հացը վերածվում են Հիսուսի իրական մարմնին և արյանը, եթե այդ ծեսը կատարվում է ճշմարիտ հավատքով: Բայց մենք պետք է հասկանանք և հավատանք, որ Հովհաննեսի 6:54-ում ամենևին էլ չի խոսվում այդ մասին, այլ՝ ջրի և Հոգու ավետարանի մասին:
Երբ սուրբ հաղորդության ժամանակ դուք սպասում եք ձեր հերթին և քահանան հացի կտորը դնում է ձեր բերանը, կարո՞ղ է արդյոք այդ հացը վերածվել Հիսուսի մարմնի: Իհարկե ոչ: Մենք կարող ենք ճաշակել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը՝ հավատալով, որ Հիսուսը այս աշխարհ եկավ, Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և մկրտվելով՝ լվաց դրանք: Այնուհետև Նա կրեց այդ մեղքերը խաչի վրա և մահացավ և դրանով մեզ փրկեց մահից:
Նրանք, ովքեր հավատքով ճաշակում են Հիսուսի մարմինը և խմում են Նրա արյունը, համարվում են ճշմարտությանը հավատացողներ, ճշմարտության, որն ասում է այն մասին, որ Հիսուսը կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերով փրկեց մեզ մեղքից՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերը և որպես այդ մեղքերի պատիժ, զոհեց Իր մարմինը: Մենք պետք է Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալով՝ ճաշակենք Նրա մարմինն ու խմենք Նրա արյունը:
Որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը, Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում: Մատթեոս 3:15-17. «Եվ Հիսուսը պատասխան տվեց և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»:
Հիսուսն Աստծո արդարությունը կատարեց, որովհետև լինելով Հովհաննեսից մկրտված՝ Նա Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը և այնուհետև մահացավ Խաչի վրա: Մեր հավատքը ճշմարտության ավետարանի նկատմամբ, որն ասում է, որ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Հովհաննեսից մկրտվելու ժամանակ, ճշմարիտ հավատք է, որի միջոցով մենք կարող ենք ճաշակել Հիսուսի մարմինն ու արյունը:
Եթե դուք խոստովանեք այս ճշմարտությունը, այդ ժամանակ դուք արդեն հավատքով ճաշակել եք Հիսուսի մարմինը: Այն, որ ձեր մեղքերը մեկընդմիշտ փոխանցվեցին Նրան, ճշմարիտ է, և դրա համար ձեզ համար շատ կարևոր է ամբողջ սրտով հավատալ այս ճշմարտությանը: Այս հավատքը թույլ է տալիս ձեզ ճաշակել Հիսուսի մարմինը: Արդյո՞ք ձեր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվում էր: Միայն դրան հավատալով կարող եք ուտել Նրա մարմինը: Մկրտելով Հիսուսին՝ Հովհաննեսը աղաղակեց. «…ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29):
Քանի որ Իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, Նա կրեց դրանք Իր մարմնի վրա և խաչվեց, թափեց արյուն և մահացավ: Ձեռքերով և ոտքերով խաչին գամված լինելով և արյունահոսելով և մահանալով՝ Հիսուսն աղաղակեց. «… Կատարվեց»: Դրանից հետո, երեք օր անց, Նա հարություն առավ և քառասուն օրերի ընթացքում Իր աշակերտներին վկայում էր Երկնային Թագավորության մասին՝ մնալով նույնը, ինչպիսին որ եկել էր այս աշխարհ: Նա համբարձվեց երկինք և հիմա նստած է Հայր Աստծո աջ կողմում: Բացի դրանից, Նա խոստացավ վերադառնալ ճիշտ այնպես, ինչպես որ համբարձվել էր: Դուք ամբողջ սրտով հավատու՞մ եք այս ճշմարտությանը: Միայն այս ճշմարտությանը հավատալով՝ կարող եք ճաշակել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը: Միայն այսպիսի հավատքով մենք կարող ենք ճաշակել Սրբարանի հացը:
Մեր Տերը պատվիրեց մեզ ամեն անգամ, երբ հավաքվում ենք միասին, հիշել Նրա մարմնի և արյան մասին (1Կորնթացիս 11:26): Դրա համար, ամեն անգամ, երբ մենք միասին ենք հավաքվում, պետք է հիշենք Հիսուսի մարմինն ու արյունը: Եթե ամեն անգամ, երբ մենք հավաքվում ենք միասին, պետք է հավատքով ճաշակենք Հիսուսի մարմինը և խմենք Նրա արյունը, ապա կարող ենք արդյո՞ք համարել Սուրբ հաղորդությունը որպես ձևական ծես: Քանի որ հավատում ենք մկրտությանը, որի միջոցով Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և հավատում ենք Նրա զոհաբերության արյանը, որը թափվեց Խաչի վրա, մենք ամեն օր հավատքով հիշում ենք Նրա մարմինն ու արյունը:
Եվ քանի որ մենք հավատում ենք ջրի և Հոգու ճշմարտությանը, մենք ամեն օր ճաշակում ենք Հիսուսի մարմինն ու խմում ենք Նրա արյունը: Հիսուսն ասեց. «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը, հավիտենական կյանք ունի» (Հովհաննու 6:55): Նա վերջին օրում հարություն կտա նրանց, ովքեր ճաշակում են Նրա մարմինն ու խմում են Նրա արյունը:
Մենք պետք է խոստովանենք այն փաստը, որ եթե մեր հավատքը թույլ չտար մեզ ճաշակել Հիսուսի մարմինն ու խմելու Նրա արյունը, ապա այդ հավատքը սխալ կլիներ: Մեր Տերն ասեց. «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը, հավիտենական կյանք ունի և ես հետին օրում կհարուցանեմ նրան: Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է: Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում և ես նրանում: Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը և ես կենդանի եմ Հոր համար, այնպես էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար» (Հովհաննու 6:55-58):
Նրանք, ովքեր հավատքով ճաշակում են Տիրոջ մարմինը և խմում են Նրա արյունը, կապրեն Տիրոջ հետ: Իսկ նրանք, ովքեր չեն ուտում Տիրոջ մարմինը և չեն խմում Նրա արյունը, կմահանան, քանի որ չհավատացին: Բայց մեզ համար ամենևին էլ դժվար չէ հավատքով ուտել Հիսուսի մարմինը և խմել Նրա արյունը:
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Աստծո Թագավորություն մտնելու համար պետք է փրկության քննություն հանձնենք: Քննության հարցերից մեկն այսպես է հնչում. «Ի՞նչ է իրենից ներկայացնում հավատքը, որը մեզ հնարավորություն է տալիս ճաշակել Հիսուսի մարմինն ու խմել Նրա արյունը»: Ինչպիսի՞ պատասխան մենք պետք է տանք այս հարցին: Եթե Հիսուսի մարմինն ու արյունը ճշմարտությունն են, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ մենք կերանք Նրա մարմինը, երբ իրականում խմել ենք Նրա արյունը: Մեր պատասխանը պետք է դառնա ինչպես Հիսուսի մկրտությունը, այնպես էլ Նրա արյունը: Մենք կարող ենք Երկնային Թագավորություն մտնել միայն այն դեպքում, եթե կճաշակենք Հիսուսի մարմինն ու կխմենք Նրա արյունը: Մենք կարող ենք հաջողությամբ հանձնել քննությունը, եթե նույնիսկ առաջ մենք մոլորության մեջ ենք եղել: Հավանաբար, դա այն դեպքում, եթե ձևափոխենք մեր սրտերը և ճաշակենք Հիսուսի մարմինն ու խմենք Նրա արյունը: Եթե հենց հիմա հավատանք Հիսուսի մարմնին և արյանը, ապա անպայման կհանձնենք այդ երևակայական քննությունը:
Մարդիկ ուշադրություն են դարձնում ուրիշների արտաքին տեսքին, իսկ Աստված նայում է մեր սրտերի խորքը և դրա համար, երբ մենք հավատում ենք և Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը, մենք ճաշակում ենք Նրա մարմինը և խմում ենք Նրա արյունը: Աստված նայում է մեր սրտերի խորքը, որպեսզի տեսնի, թե իսկապես մենք ամբողջ սրտով հավատում ենք Հիսուսի մարմնին և արյանը: Դրա համար, եթե մենք մեր սրտերում չենք հավատում Հիսուսի մարմնին և արյանը, դա նշանակում է, որ մենք փրկված չենք մեղքից: Նշանակություն չունի, թե նախկինում ինչին եք դուք հավատացել, բայց եթե հիմա դուք հավատում եք Հիսուսի մարմնին և արյանը, ապա դուք կարող եք մտնել Երկնային Թագավորություն:
Այս աշխարհի բազմաթիվ կրոնական գործիչներ անդադար վիճում են փոխակերպության ուսմունքի ճշմարտացիության մասին: Բայց այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է, դա այն հավատքն է, որ թույլ կտար մեզ ճաշակել Հիսուսի մարմինն ու արյունը: Բայց դա հնարավոր է այն դեպքում, երբ մենք մեր սրտերում հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին: Ջրի և Հոգու ավետարանի միջոցով հավատալ Հիսուսին, նշանակում է ճաշակել ճշմարիտ կերակուր և խմել ճշմարիտ խմելիք:
Մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանն ու արյանը որպես մեր մեղքերի ներում
Մեր Տերն ասեց. «Իմ արյունը ճշմարիտ խմելիք է» (Հովհաննու 6:56): Մեր Տերը Խաչի վրա կրեց մեր մեղքերի պատիժը: Հավատքն առ այն, որ Հիսուսը մկրտվելով վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը և Խաչի վրա արյուն թափեց, մեզ տալիս է հնարավորություն՝ խմելու Հիսուսի արյունը: Մկրտության միջոցով, որը Նա ընդունեց Հովհաննեսից, Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, ներառյալ ձեր երեխաների, ձեր ծնողների և մեզանից յուրաքանչյուրի մեղքերը, իսկ թափելով Խաչի վրա Իր արյունը՝ Տերը կրեց այդ բոլոր մեղքերի պատիժը: Իր մկրտությամբ և արյունով Հիսուսն ամբողջությամբ լուծեց բոլոր խնդիրները կապված բոլորի և այս աշխարհում ապրող յուրաքանչյուրի մեղքերի հետ: Հավատալ նրան, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը և այդ մեղքերի համար դատապարտվեց Խաչին գամվելու և թափեց Իր արյունը, նշանակում է հավատքով խմել Նրա արյունը:
Ժամանակակից աշխարհում, շատերը միայն խոսքերով են հավատում ջրի և Հոգու ավետարանին: Սակայն, նրանք մինչև վերջ չեն հավատում Հիսուսի մարմնին և արյանը: Այն մարդը, ով չունի բացարձակ հավատք Հիսուսի մարմնի և արյան նկատմամբ, չի կարող ազատվել մեղքից: Հնարավոր է, որ դուք առաջ հավատում էիք, որ Խաչի արյունը միակ ճշմարտությունն էր, բայց հիմա, երբ դուք ճանաչեցիք իրական ճշմարտությունը, պետք է անխոս հավատաք Հիսուսի մարմնին և արյանը: Միայն այդ դեպքում, Աստված ձեզ կճանաչի որպես փրկվածներ: Բայց, եթե չսահմանեք փրկության հստակ սահմանները, այսինքն ձեր մեղքերի ներումը, որը ձեզ նվիրվել է Հիսուսի մարմնին և արյանը հավատալով, դուք չեք կարող ունենալ Աստծուն հաճելի հավատք:
Մեր Տերն ասեց. «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում և ես նրանում» (Հովհաննու 6:57): Բայց մենք չենք կարող մտնել Աստծո ներկայության մեջ, եթե հավատքով չճաշակենք Հիսուսի մարմինն ու չխմենք Նրա արյունը: Եվ այն մարդը, ով չի հավատում Հիսուսի մարմնին և արյանը, չի կարող բնակվել Տիրոջ մեջ: Դրա համար, ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր եկեղեցում ոչ մի սուրբ, ոչ մի աշխատակից կամ Աստծո ծառա, չի ընկնի այն հավատքից, որը հավատում է Հիսուսի մարմնին և արյանը:
Նախքան այն, երբ Սոդոմն ու Գոմորը ոչնչացվեցին կրակով, Ղովտի փեսան Աստծո Խոսքը համարում էր կատակ, երբ Ղովտը նրան խոսում էր այդ մասին: Աստծո բարկությունը կթափվի նրանց վրա, ովքեր լրջությամբ չեն ընդունում Աստծո Խոսքը, ինչպես այդ մասին գրված է Աստվածաշնչում: Անհավատները կպատժվեն իրենց անհավատության մեղքի համար: Նրանք կոչնչացվեն իրենց մեղքերի պատճառով: Եվ սա ամենևին էլ կատակ չէ, որի շուրջ կարելի է ծիծաղել և պարզապես մոռանալ:
Ջրի և հոգու ավետարանը ենթադրում է հավատք՝ Հիսուսի մարմնի և արյան նկատմամբ: Հավատալով այս ճշմարտությանը՝ մենք ազատվեցինք մեր մեղքերից և ստացանք հավիտենական կյանք: Քանի որ Հիսուսի մարմնի և արյան նկատմամբ հավատքը, որը մենք ունենք, հանդիսանում է ճշմարիտ ավետարան և իսկական ճշմարտություն, ապա մենք պետք է այդ հավատքը պահպանենք մեր սրտերում: Մեր սրտերում կառուցելով հավատքի բարձր պատերը, մենք պետք է ամուր կառչենք Աստծո Խոսքից և երբեք այն բաց չթողնենք, որ այդ Խոսքը դուրս չսահի մեր սրտերից: Ամբողջ սրտով հավատալով՝ մենք պետք է ընդունենք ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Աստված Հիսուսի մարմնով և արյամբ ոչնչացրեց մեղավորների բոլոր անօրենությունները:
Ես հույս ունեմ և աղոթում եմ այն մասին, որպեսզի դուք բոլորդ հավատաք ջրի և Հոգու ավետարանին, որը իրագործվեց Տիրոջ կողմից և որպեսզի դուք կարողանաք ճաշակել փրկության հացը, որը ձեզ փրկում է ձեր բոլոր մեղքերից և դրանով կարողանաք ստանալ հավիտենական կյանք: