(Ելից 25:31-40)«Եվ մաքուր ոսկուց մի աշտանակ շինես. Ճախարակյա պիտի շինվի աշտանակը, նրա բունը՝ ճյուղերը՝սկահները՝գնդակները և ծաղիկները իրենից լինեն: Եվ նրա կողերից վեց ճյուղեր դուրս գան. Երեք ճյուղը աշտանակի մեկ կողմիցը, և երեք ճյուղերը աշտանակի մյուս կողմից. Երեք նշաձև սկահ մեկ ճյուղի վրա գնդակով և ծաղիկով, և երեք նշաձև սկահ մյուս ճյուղի վրա գնդակով և ծաղիկով, այսպես լինի աշտանակից ելած վեց ճյուղերը: Եվ աշտանակի վրա չորս նշաձև սկահ լինեն իրենց գնդակներով ու ծաղիկներով: Եվ երկու ճյուղի տակին իրենից մեկ գնդակ և մյուս երկու ճյուղի տակին իրենից մեկ գնդակ և երրորդը երկու ճյուղի տակին իրենից մեկ գնդակ. Այսպես այն վեց ճյուղերին որ դուրս են գալիս աշտանակից: Նրանց գնդակները ու ճյուղերը իրենից լինեն, ամենքը ճախարակից լինեն մեկ կտոր մաքուր ոսկուց: Եվ նրա ճրագները յոթը շինես. և նրա ճրագները վրան դնեն, և լույս տա դեպի առջևի կողմը: Եվ նրա ունելիները և նրա բազմակալները մաքուր ոսկուց պետք է լինեն: Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն նրան բոլոր այս գործիքներով միասին: Եվ նայիր որ սարում քեզ ցուց տված օրինակի պես շինես»:

Խորանի աշտանակը պատրաստելու համար, անհրաժեշտ եղավ մեկ տաղանդ մաքուր ոսկի: Նրա բունը կռած էր ոսկե ձուլվածքից և նրա երկու կողքերից դուրս էին եկած երեքական ճյուղեր, իսկ վերևից բնի վրա և աշտանակի վեց ճյուղերի վրա գտնվում էր յոթ ճրագները: Քանի որ աշտանակը պատրաստված էր մաքուր ոսկուց, այն պարզապես հրաշալի էր և նրա գեղեցկությունը թույլ չէր տալիս հայացքը հեռացնել:
Ոսկե աշտանակի վրա կար յուղով յոթ ճրագակալ, որոնք միշտ այրվում էին, որպեսզի լուսավորեին սրբարանը: Մարդը կարող էր մտնել սրբարան՝ բարձրացնելով խորանի վարագույրը, որը գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Մտնել կարող էին միայն նրանք, ովքեր հավատում էին փրկության գործերին, որոնք ներկայացված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում: Այսպիսով, ոչ մի մարդ չէր կարող մտնել սրբարան՝ չունենալով այդպիսի հավատք, քանի որ այնտեղ մտնել թույլատրվում էր միայն նրանց, ովքեր նվիրված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի գաղտնիքին:
Այսպիսով, միայն հրաշալի փրկության հավատացողները կարող են դառնալ Աստծո Եկեղեցու անդամներ: Խորանի մուտքի վարագույրի չորս գույները հանդիսանում են ջրի և Հոգու ավետարանի խորհրդապատկերը, որը ավետում էր Հիսուսի գալուստը, ով Իր մկրտության ժամանակ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, կրեց դրանց պատիժը՝ Խաչվելով և թափելով Իր արյունը:
Բանն այն է, որ հենց ջրի և Հոգու ավետարանն է, որ մեղքերի ներման ճշմարիտ ավետարանն է հանդիսանում, որը Տերը ուղարկեց մեզ: Ջրի և Հոգու ավետարանը կազմված է Հիսուս Քրիստոսի մկրտությունից, և որպես դրանց պատիժ, Խաչի վրա գամվելուց, որը Նա կրեց, որպեսզի պարգևի մեզ ներման շնորհքը: Հետևաբար, միայն նրանք, ովքեր իրենց ամբողջ սրտով հավատում են այս ճշմարտությանը, կարող են ազատվել իրենց բոլոր մեղքերից:
Այլ բառերով ասած, Աստված թույլ է տալիս սրբարան մտնել միայն նրանց, ովքեր հավատում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությանը: Ինչպես որ սրբարանում ոսկե աշտանակն էր անընդհատ վառվում վառ լույսով, այնպես էլ նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանին հավատալով դառնում են Աստծո զավակներ՝ փրկության լույսով լուսավորում են այս աշխարհը, որը մարդկանց ազատում է մեղքերից: Այլ կերպ ասած, միայն նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանի միջոցով ստացել են մեղքերի ներում, կարող են ճրագակալներ լինել և արձակել փրկության լույսը, որպեսզի ուրիշները նույնպես ճանաչեն ճշմարտությունը և ստանան մեղքերի ներում:
Ոսկե աշտանակը զարդարված էր ծաղիկներով, դեկորատիվ խնձորներով և սկահներով: Աստված պատվիրեց աշտանակի վրա յոթ ճրագակալներ տեղադրել, դրա համար, երբ աշտանակը վառվում էր, սրբարանի խավարը նահանջում էր: Դա նշանակում է, որ արդարներն, ովքեր ջրի և Հոգու ավետարանով մաքրված էին իրենց մեղքերից, պետք է միասին հավաքվեն, կառուցեն Աստծո եկեղեցին և լուսավորեն այս աշխարհը: Աշտանակի լույսը, որը սրբարանում վառ լույս էր տալիս, դա ջրի և Հոգու ավետարանն է, որը հեռացնում է այս աշխարհի խավարը:
Որպեսզի մեզ ազատի մեղքից, Հիսուս Քրիստոսն այս աշխարհ եկավ մարդկային մարմնով: Որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը, Նա մկրտվեց Հովհաննեսից: Եվ որպեսզի մեր մեղքերի պատիժը կրի, Նա խաչվեց: Այսպիսով, Հիսուսը դարձավ փրկության լույսը: Խորանի բակում մեղավորները ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին՝ նրան էին փոխանցում իրենց մեղքերը և սպանում էին զոհին և թույլ տալիս, որ նա կրեր մեղքի պատիժը:
Այդպես Հիսուս Քրիստոսը իրագործեց մեր փրկությունը՝ Աստծո Խոսքի համաձայն մկրտվելով Հովհաննեսից և մահանալով Խաչի վրա: Նա դարձավ ողջ մարդկության փրկության լույսը: Կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ հյուսվածքով քաթանի մեջ բացվող գործերի միջոցով Հիսուս Քրիստոսն իրագործեց ողջ մարդկության փրկությունը: Այսպիսով, հավատալով Հիսուս Քրիստոսի պարգևած մկրտության և արյան ավետարանին, մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից: Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, նույնպես պետք է իրենց համար բացեն այս ճշմարտության լույսը:
Հիսուս Քրիստոսը վառեց փրկության լույսն այս աշխարհի համար, որպեսզի նրանք, ովքեր ջրից և Հոգուց ստացան վերստին ծնունդ, կարողանան մտնել Երկնային Թագավորություն: Այսպիսով, միայն վերստին ծնվածները կարող են դառնալ Աստծո Եկեղեցու մասնիկը և իրավունք ունենան շողալու և տարածելու ջրի և Հոգու լույսը՝ ամբողջ աշխարհով մեկ: Քանի որ միայն այս մարդիկ են հավատում և քարոզում ջրի և Հոգու ավետարանը, Աստված այս ավետարանը վստահեց միայն նրանց և թույլ տվեց նրանց շողալ ավետարանի ճշմարիտ լույսով:
Այսպիսով, մենք պետք է գիտակցենք, որ ավետարանի լույսն ամբողջ աշխարհով մեկ տարածելու աշխատանքը կարող է կատարվել միայն նրանց կողմից, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Մեղավորները չեն կարող սրբարան մտնել: Մտնել կարող են միայն նրանք, ովքեր հավատում են ավետարանին, որը բացվում է խորանի մուտքի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից գործված վարագույրի մեջ: Այսպիսով, միայն նրանք, ովքեր գիտեն կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությունը և ամբողջ սրտով հավատում են նրան, կարող են խորան մտնել և կատարել ամբողջ աշխարհում լույս վառելու աշխատանքը:
Խորանի մուտքի վարագույրները, որոնք գործված են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից, նույնպես լուսավորում էին փրկության ճանապարհը: Որպեսզի նրանք, ովքեր փնտրում են խորանը, կարողանան զոհ մատուցել, Աստված վարագույրները պատրաստեց այդ նույն չորս գույներից: Բայց Հին Կտակարանի ժամանակներում մարդիկ ամեն օրյա զոհերը մատուցելով՝ չէին կարող դառնալ հավիտենական անմեղներ: Դրա համար նրանք շարունակում էին սպասել Մեսիային: Սակայն, երբ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսն, իսկապես եկավ, հրեաները չգիտակցեցին, որ Նա է ճշմարիտ Մեսիան, ով բերեց միակ և մշտնջենական զոհը՝ համաձայն հայտնության, որը մեզ բացվում է վարագույրի չորս գույներում:
Հին կտակարանային հրեաների նման բազմաթիվ ժամանակակից քրիստոնյաներ, թեև կանչում են Հիսուսի անունը, բայց չգիտեն, որ Նա եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի միջոցով և իրագործեց մեր կատարյալ փրկությունը: Երբ Հին Կտակարանի մարդիկ զոհ էին մատուցում՝ ձեռք դնելով զոհաբերության զոհի գլխին, նրանք պետք է հավատային, որ հենց այդպես, զոհաբերության նման, պետք է հայտնվեր Փրկիչը:
Այդպես էլ այսօր, մարդիկ պետք է հավատան, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ մկրտվելով համաձայն հին կտակարանային զոհաբերության համակարգի՝ ձեռնադրությամբ և արյունով, խաչվեց, թափեց Իր արյունը խաչի վրա, և դրանով փրկեց Իր ժողովրդին մեղքերից: Բայց, քանի որ այդ մարդիկ ծանոթ չեն հին կտակարանային զոհաբերության համակարգի հետ, նրանք նույնիսկ չնչին պատկերացում չունեն այն մասին, թե ինչպես եկավ Հիսուսը՝ մկրտությամբ և արյունով, թե միայն Խաչի արյունով կամ էլ որպես սովորական Փրկիչ:
Աստծո տեսանկյունից, հավատքը, որը ներկայիս քրիստոնյաները վերագրում են Հին Կտակարանի ժամանակաշրջանի զոհաբերության համակարգին, ճիշտ այնպիսի սխալ է, ինչպես և Իսրայելի ժողովրդի հավատքը: Քանի որ հրեաները չունեն իրական հավատք Մեսիայի նկատմամբ, որի մասին խոսում է զոհաբերության համակարգը, նրանք չեն կարող հավատալ, որ Մեսիան եկավ այս աշխարհ, մկրտվեց և թափեց Իր արյունը: Սակայն, աշխարհի բոլոր ժողովուրդները, ներառյալ Իսրայելի ժողովուրդը, պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին և այն բանին, որ Հիսուսը նրանց ազատեց իրենց մեղքերից՝ շնորհիվ Իր մկրտությանը և Խաչի վրա գամվելուն:
Որպեսզի ձեզ և ինձ փրկի մեր մեղքերից և դրանց դատապարտությունից, Հիսուս Քրիստոսը մկրտվեց և թափեց Իր արյունը Խաչի վրա: Ճշմարտության շնորհիվ, որը պահված է կապույտ, ծիրանագույն և կարմիրր բրդերից՝ գործված խորանի սրահի վարագույրում ջրի և Հոգու ավետարանի խորհրդապատկերի մեջ, մենք հնարավորություն ունենք իմանալու Հիսուս Քրիստոսի մասին: Փրկության այս ճշմարտությունն ասում է, որ մարդիկ ստանում են մեղքերի ներում՝ հավատալով ճշմարիտ ավետարանին: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ պարգևեց Հիսուս Քրիստոսն այս աշխարհ գալով, մկրտվելով և մահանալով Խաչի վրա՝ դուք կունենաք հավատք, որը ձեր սրտերում կփրկի ձեզ: Այս ճշմարտությունը փրկեց ձեզ ձեր բոլոր մեղքերից:
Աստծո սուրբ տաճարում կար երեք վարագույր: Նրանք բոլորն էլ գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Ինչպես ես արդեն բազմակի անգամ կրկնել եմ, այս չորս գույները ճշգրտությամբ ցույց են տալիս Աստծո փրկությունը: Որպեսզի մեզ փրկի մեղքերից, Աստված սահմանեց մեղքերի ներման օրենքը, որը իրագործվում էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ հյուսվածքի քաթանի միջոցով: Այսպիսով, եթե հավատում ենք մեղքերի ներմանը այս օրենքի համաձայն, Աստված ընդունում է մեր հավատքը և ընդմիշտ փրկում մեզ մեր մեղքերից:
Միայն ջրի և Հոգու Ավետարանի հավատքով, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, մեզանից յուրաքանչյուրը կարող է ազատվել իր բոլոր մեղքերից: Գիտենալով և հավատալով Աստծո կողմից սահմանված զոհաբերության համակարգի իրական նշանակությանը, յուրաքանչյուր մարդ կարող է Նրա մոտ գալ: Սրբարանի մուտքի մոտ տեղադրված էին հինգ սյուներ, որի վրա կախված էր վարագույրը, որը գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից: Որպեսզի Աստծուն մոտենանք, մեզ անհրաժեշտ է հավատք ունենալ Հիսուսի չորս գործերի նկատմամբ, որոնք խորհրդապատկերված են չորս գույներից գործված վարագույրներում:
Հավատքը, որը ներկայացվում է կապույտ բրդի մեջ, մեզ ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մկրտվելով Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Հավատքը, որը ներկայացված է կարմիր բրդի միջոցով, մեզ ասում է այն մասին, որ Հիսուսը կրեց մեր մեղքերի պատիժը՝ խաչվելով և թափելով Իր արյունը: Հավատքը, որը բացվում է ծիրանագույն բրդում, նշանակում է, որ մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը Աստված է: Եվ վերջապես հավատքը, որը ներկայացված է ոստայնագործ քաթանում, ասում է, որ մենք պետք է հավատանք Աստծո մանրակրկիտ մտածված Խոսքին, որն ասում է այն մասին, որ Աստված մեզ դարձրեց անմեղներ՝ ոչնչացնելով մեր մեղքերը վերը նշված գույներով, այսինքն՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերով: Դա կոչվում է ջրի և Հոգու Ավետարան: Դրա համար, հավատալով նրան, որ Հիսուսը փրկեց մեզ ջրով և Հոգով, մենք կարող ենք մտնել Աստծո Թագավորություն: Դա նրա հավատքն է, ով կարող է բարձրացնել խորանի մուտքի վարագույրն ու մտնել Սրբարան:
Խորանի մուտքի վարագույրը, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից, թույլ է տալիս մեզ հասկանալ Աստծո ծրագիրը մեր փրկության համար, ինչպես նաև ցույց է տալիս մեզ, որ մեր փրկությունը, որը գալիս է Աստծո սահմանած մեղքերի ներման օրենքից, չի կարող կատարվել մեր սեփական ջանքերի շնորհիվ: Եթե նույնիսկ մենք օրեցօր խնդրենք մեղքերի ներում, միևնույն ժամանակ զոհ չմատուցենք առանց ձեռք դնելու և արյուն թափելու, ապա մենք չենք կարողանա փրկվել մեր մշտական մեղքերից: Միայն այն դեպքում, եթե մեզ փրկելու եկած զոհը իր վրա վերցնի մեր և աշխարհի հավիտենական մեղքերը, մենք կարող ենք ճշմարտության հավատքով ամբողջությամբ ազատվել այդ մեղքերից և դրանով ստանալ մեղքերի ներում:
Ամբողջ սրտով հավատալով ճշմարտության ավետարանին, մենք կկարողանանք քարոզել փրկության ավետարանը, որը ամեն մի մոլորված հոգու տալիս է հավիտենական կյանք: Հիսուսի գործերի նկատմամբ հավատքը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, մեզ թույլ է տալիս լուսավորել այս աշխարհը փրկության ճշմարիտ լույսով: Սրբարանի աշտանակի վրա կար յոթ ճրագակալ, և երբ այդ ջահերը վառվում էին, նրանց լույսը արտացոլվում էր խորանի պատերին, որոնք պատրաստված էին ոսկեպատված տախտակներից և դրա համար այդ ճրագները վառ լուսավորում էին սրբարանի ողջ ներքին տարածությունը: Եթե սրբարանում աշտանակ չլիներ, ապա այնտեղ խավարը կթագավորեր: Ահա, թե ինչու Աստված ուղարկեց սուրբերին և Իր ծառաներին, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին մեր խավար աշխարհը:
Ի՞նչ դեր էր կատարում ոսկե աշտանակը
Ոսկե աշտանակը մեզ ասում է այն մասին, որ Աստված մեզ պարգևել է հավատք՝ ճշմարտության նկատմամբ, որը դարձավ աշխարհի լույսը: Մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է այս երկրի վրա, մկրտվել և Իր անգինը արյունը թափել Խաչի վրա: Այսպիսով, Աստված պատվիրում է մեզ հավատքով վառելու փրկության լույսը: Եթե մենք պահպանում ենք փրկության ավետարանը մեր սրտերում և քարոզում ենք այն մեր շրջապատի մեջ, ապա հենց այդ պահին ճշմարտության լույսը լուսավորում է մեզ բոլորիս: Մարդիկ տեսնում են այդ վառ լույսը և նրան ընդառաջ քայլում՝ գիտակցելով, որ Տերը փրկեց նրանց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի միջոցով, ինչպես նաև գիտակցելով, որ նրանք դարձան Աստծո ժողովուրդ: Ճշմարտության Լույսը, դա ջրի և Հոգու ավետարանն է, որը մտահղացված և կատարված է Հայր Աստծո, Որդու և Սուրբ Հոգու կողմից:
Ճշմարտության մեր հավատքով, որն ասում է, որ Հիսուսը եկավ այս աշխարհ, մկրտվեց և խաչվեց, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր մեղքերին ներում տա, մենք քարոզում ենք այդ ավետարանը նրանց, ովքեր դեռ փրկվելու են:
Եթե Հիսուս Քրիստոսը չմկրտվեր և հանուն մեզ չզոհեր Իրեն, ոչ դուք և ոչ էլ ես, երբեք մեր մեղքերին ներում չէինք ստանա: Քանի որ Հիսուսը մկրտվեց, թափեց արյուն և հանուն մեզ զոհեց Իր անձը, Նա կարողացավ բոլոր մեղավորներին պարգևել հավատք, որը փրկում է նրանց: Մենք ինչ-որ մի ուրվական ուսմունք չէ, որ քարոզում ենք: Մենք ողջ աշխարհով մեկ տարածում ենք փրկության լույսը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Հավատալով Հիսուսի մկրտությանն ու Խաչի վրա կատարված զոհաբերությանը, մենք կյանքի լույսն ենք տանում մարդկանց, ում սրտերը դեռևս խավարում են կենում: Բոլորը, ում վրա հեղվել է այդ լույսը, դրանից հետո սկսում են վկայել իրենց սրտերից բոլոր մեղքերի զարմանահրաշ կերպով անհետացման մասին: Բոլոր մարդիկ այս աշխարհում իմանում են Հիսուսի մկրտության և այն զոհի մասին, որը Նա կատարեց, որպեսզի ոչնչացնի աշխարհի բոլոր մեղքերը, իսկ հավատալով, որ դա նաև իրենց անձնական փրկությունն է, և որ իրենց սեփական մեղքերը նույնպես ամբողջությամբ ջնջվեցին, նրանք բացում են իրենց համար ճշմարտության լույսը:
Ինչո՞ւ պետք է Հիսուս Քրիստոսը գար այս աշխարհ: Ինչո՞ւ Նա պետք է մկրտվեր: Ինչո՞ւ Նա ստիպված եղավ մահանալ Խաչի վրա: Ինչո՞ւ Նա պետք է հարություն առներ երրորդ օրը: Այս բոլոր հարցերին մի պատասխան կա, որովհետև Հիսուս Քրիստոսը Մեսիան էր: Որպեսզի փրկության բոլոր գործերը կատարի որպես Մեսիա, Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա թափեց իր արյունը, և դրանով Նա վառեց փրկության լույսը մեղավորների համար: Եվ դրա համար ամբողջ աշխարհով մեկ տարածելով՝ մենք կարող ենք հնարավորություն տալ բազմաթիվ մարդկանց ճանաչել փրկության ճշմարտությունը, հավատալ նրան և դրանով ստանալ հավիտենական կյանք:
Դուք և ես, մենք հանդիսանում ենք այն ճրագակալները, որոնք լուսավորում են այս աշխարհը ջրի և Հոգու ավետարանի լույսով: Շնորհիվ ավետարանի, որը մենք քարոզում ենք, մարդիկ ճանաչում են ճշմարտության լույսը, որը փրկում է նրանց: Նրանք, ովքեր այս խավար աշխարհում ձգտում են լույսի, կտեսնեն այդ վառ լույսը, որը մենք տարածում ենք և կգան այդ ճշմարտության լույսին և կփրկվեն իրենց բոլոր մեղքերից: Ստանալով հավատք այդ ճշմարտության նկատմամբ, բոլոր մարդիկ կփրկվեն:
Ջրի և Հոգու ավետարանը ինչ-որ մի վարկածային հորինվածք չէ: Դրա համար, մենք պետք է ամբողջ սրտով հավատանք նրան: Մենք կարող ենք քարոզել այդ ավետարանը միայն այն դեպքում, եթե մենք իսկապես հավատում ենք Հիսուսի գործերին, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Բայց, նույնիսկ ստանալով մեղքերի ներում, մենք չէնք կարող մարդկանց հավիտյան տանել այդ լույսը, եթե չունենանք այդ ճրագակալը, որի մեջ լցվում է յուղը: Դրա համար, Աստված մեզ տվեց Իր Եկեղեցին՝ մեր աշտանակը: Աշտանակի յուրաքանչյուր ճյուղի վրա կար սկահներ, իսկ դրանց տակ դեկորատիվ խնձորներ: Այսպիսով, այդ աշտանակը ոչ այլ ինչ է, քան՝ հավատքով կառուցված Եկեղեցին:
Աստծո ճշմարիտ Եկեղեցին, դա այն վայրն է, որտեղ հավաքվում են միայն նրանք, ովքեր իսկապես հավատքով ստացել են մեղքերի ներում: Եկեղեցու գլուխն է Հիսուս Քրիստոսը, իսկ Եկեղեցին, դա Նրա մարմինն է: Եվ ինչպես որ մարդու ձեռքերն ու ոտքերը հնազանդվում են հրամաններին, որոնք գալիս են ուղեղից՝ գլխից, այդպես էլ Եկեղեցին է հնազանդվում Հիսուս Քրիստոսի հրամաններին: Այսպես է իրականանում ավետարանի ծառայությունը: Այդ դեպքում, ինչի՞ է նմանվում Աստծո Եկեղեցին: Մեղքի մեջ թաղված աշխարհը կործանվում է, և Եկեղեցին փնտրում է նրանց հոգիները, ովքեր չեն խուսափի դժոխքից, որպեսզի նրանց վրա հեղի փրկության լույսը: Մենք ձեզ հետ միասին, ավետարանի հավատքը մեր սրտերում, հենց դրանով ենք զբաղվում Աստծո Եկեղեցում:
Այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը երկար պատմություն ունի, շատ մարդիկ կան, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են Աստվածաշունչը և այդ ոլորտում խորը գիտելիքներ ունեն: Ես հավատում եմ, որ երբ մեզանից նրանք, ովքեր մշտապես փնտրել են իրական ճշմարտությունը, կգտնեն այն և այդ պահին կստանան մեղքերի ներում: Դրա համար էլ ես աշխատում եմ, որպեսզի քարոզեմ այդպիսի մարդկանց ջրի և Հոգու ավետարանը՝ հավատքի մեջ միաբանելով բոլոր վերստին ծնվածներին:
Քանի որ քրիստոնեությունը ի տարբերություն մյուս հավատքների, հիմնել է իր հավատքը Աստծո Խոսքի վրա, մեղքերի ներում կարելի է ստանալ, եթե միայն ճշգրտորեն քարոզենք այդ Խոսքը: Սակայն, քրիստոնեության մեջ շատերը կատաղիորեն դեմ են հանդես գալիս ճշմարտությանը, շեղելով և չհավատալով նրան, որքան էլ որ նրանց քարոզվի նրա մասին: Հատկապես կան այնպիսի կրոնական ծայրահեղականներ, ովքեր չեն հավատում Աստծո Խոսքին և երբեք չեն հավատա ջրի և Հոգու ավետարանին: Իսկ ի՞նչ կլինի նրանց, ովքեր ընդունում են Աստվածաշունչը որպես Աստծո Խոսք: Բազմաթիվ նման մարդիկ կստանան մեղքերի ներում, երբ կլսեն ջրի և Հոգու ավետարանի մասին և կհավատան նրան:
Քանի որ ես հավատում եմ ջրի և Հոգու ավետարանին, ես մինչև այսօր, ձեզ հետ ծառայում եմ Աստծուն: Մոտակա ժամանակները այս ավետարանը կհասցվի միլիոնավոր մարդկանց, և այն քարոզելու շատ աշխատանք կլինի: Հնարավոր է, որ Աստված Ինքն է այնտեղ աշխատում, որտեղ մենք չենք կարող, և հազարավոր մարդիկ ամեն օր իսկապես ստանում են մեղքերի ներում: Եվ մեզ նման բազմաթիվ մարդիկ կդառնան աշտանակներ և աշխարհի ազգերին կքարոզեն իրենց սրտերի հավատքն ու փրկությունը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Ես հավատում եմ, որ նրանք աշխարհի վրա կհեղեն ճշմարտության լույսը և նոր հավատացյալներ ի հայտ կգան, ովքեր էլ իրենց հերթին կտարածեն ավետարանը:
Մենք, ովքեր հիմա դարձել ենք Աստծո աշտանակները, փրկության լույսն եք սփռում՝ շնորհիվ ճշմարտության մեր հավատքի, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Կապույտ բուրդը մեզ տալիս է Քրիստոսի մկրտության ճշմարտության լույսը, որն ասում է, որ Հիսուսը մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց այս աշխարհի բոլոր մեղքերը: Ծիրանագույն բուրդը մեզ տալիս է ճշմարտության լույսն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը թագավորաց Թագավորն է: Կարմիր բուրդը արձակում է ճշմարտությունը, որն ասում է, Հիսուսը կրեց աշխարհի մեղքերը Խաչի վրա և թափեց Իր արյունն այնտեղ: Եվ վերջապես, ոստայնագործ քաթանը, որը շողշողում է ճշմարտության լույսով, վկայում է, որ Աստծո Խոսքը մեղավորներին դարձրեց արդարներ: Ջրի և Հոգու ավետարանը, որը Աստված է պարգևել, դա ճշմարտության լույսն է, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Այս ավետարանը նաև ասում է մեզ, որ Նա կվերադառնա այս երկիր որպես Երկրորդ Գալուստի Տեր, մեզ նորից կկենդանացնի, հազար տարի կթագավորենք Իր հետ Հազարամյա Թագավորությունում և հնարավորություն կտա մեզ մտնել Աստծո հավիտենական Թագավորություն և ապրել հավերժ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է հավերժական կյանքը:
Այս տիեզերքն այնքան ընդարձակ է և լայն, որ գիտնականներն ասում են, որ աստղային համակարգեր կան այլ անհամար գալակտիկաներում, որոնք գտնվում են մեր արեգակնային համակարգից՝ Ծիր Կաթինի սահմաններից դուրս: Տիեզերքի տիրույթները, որոնք Աստված ստեղծել է, զարմանալիորեն շատ են: Մեր հայտնի տիեզերքից այն կողմ, անհամար տիրույթներ կան, որոնք մենք նույնիսկ չգիտենք, գտնվում են ամբողջ տիեզերքում: Ընկնող աստղերը իրականում մոլորակների կտորներ են, որոնք մասնատվել են խոր գալակտիկաներում միլիարդավոր տարիներ առաջ, միայն հիմա հասնելով երկրի մթնոլորտ, այրվում են:
Այլ կերպ ասած, մենք հաստատում ենք միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցածը միայն հիմա: Այսպես, Աստծո ստեղծած տիեզերքի հսկայական տիրույթները դեռ մնում են անհայտ: Բայց նույնիսկ քանի որ տիեզերքը մեզ համար անհայտ է, Աստծո համար այն այնքան փոքր է, որքան ձեռքի ափը: Աստված ամենագետ ու ամենազոր է, ով ստեղծել է ամեն ինչ և հաստատել տիեզերքի կարգը:
Մենք լուսավորում ենք այս աշխարհը ճշմարտության լույսով, որպեսզի բոլոր մարդիկ հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ կարողանան մեկընդմիշտ մեղքերի ներում ստանան և կարողանան զմայլվել հավիտենական կյանքով: Աստծո զավակները վառ լույս են արձակում, որը նրանց թույլ է տալիս հավիտյան ապրել Հիսուս Քրիստոսի հետ: Աստված հավիտյան մեզ հետ է՝ թույլ տալով մեզ ուրախանալու Իր օրհնություններով և մեզ վրա Իր փառքը տարածելով: Ինչո՞ւ: Որովհետև մենք հավատում ենք Նրա զորության ավետարանի լույսին: Հենց որ մենք բացեցինք մեզ համար լույսը, որը թույլ է տալիս մեզ ճանաչել ճշմարտությունը, մենք արդեն չենք կարող այդ լույսը ուրիշներին չտանել:
Եվ երբ մենք տեսնում ենք Աստծո կանխագիտությունը, որը գործում է ողջ տիեզերքում, նրա գործերի նկատմամբ մեր հավատքը չի կարող չամրապնդվել: Որոշ աստղեր միլիոն տարիներ առաջ են անհետացել, բայց մեր աչքերը առաջվա նման կարող են տեսնել նրանց, որովհետև նրանք գտնվում էին մեր մոլորակից միլիոն լուսային տարիների հեռավորության վրա: Խորհրդածելով տիեզերքի անվերջանելիության մասին, մենք կարող ենք «հավիտենականության» մասին կազմել մոտավոր պատկերացում:
Մենք, որ դարձել ենք Աստծո Եկեղեցու մասնիկը, հիմա ապրում ենք՝ կրելով ճշմարիտ ավետարանի լույսը, որովհետև մենք հավատում ենք ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Մենք հավատում ենք, որ մեր մեղքերից փրկվելը երաշխավորում է մեզ համար հավիտենական և օրհնյալ կյանք Երկնային Թագավորությունում: Եվ մենք գիտենք, որ Աստված ցանկանում է, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն և ճանաչեն ճշմարտությունը (1Տիմոթեոս 2:4): Դրա համար, նրանք, ովքեր գիտեն փրկության լույսը, պետք է ջրի և Հոգու ավետարանը քարոզելու աշխատանքներ կատարեն, այսինքն՝ առաքելություն, որն Աստված դրել է նրանց վրա:
Տերը օրհնել է մեզ, որպեսզի մենք կարողանանք կատարել այդ աշխատանքը: Գիտակցելով մեր օրհնությունը, մենք ստանում ենք իրավունք, հավատքով կատարելու մեզ տրված առաջադրանքը: Աստծո ողորմությամբ դուք և ես հավատացինք փրկության գործերին, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, և մենք դարձանք այս աշխարհի փրկության լույսը, ովքեր լուսավորում են այն: Ալելույա: Ես շնորհակալ եմ Աստծուց դրա համար: