• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-20] Խունկ ծխելու սեղանը (Ելից 30:1-10) 

2021.05.20 115
Խունկ ծխելու սեղանը(Ելից 30:1-10) 
«Եվ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նրան: Նրա երկարությունը մեկ կանգուն և նրա լայնությունը մեկ կանգուն. Քառակուսի լինի, և նրա բարձրությունը երկու կանգուն. Նրա եղջյուրները իրենից լինեն: Եվ նրան մաքուր ոսկով պատես՝ նրա մակարդակը՝ նրա պատերը շուրջանակի՝ և նրա եղջյուրները, և շուրջանակի ոսկե պսակ շինես նրա համար: Եվ նրա համար երկու ոսկե օղակներ շինես, պսակի տակից նրա երկու կողքերին երկու կողմերի վրա շինես, որ նրանցով նրան վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինեն: Եվ ձողերը Սատիմի փայտից շինես, և նրանց ոսկով պատես, և նրանց դնես այն վարագույրի առաջին, որ վկայության տապանակի դեմ է վկայության քավության դիմաց, այնտեղ ուր ես քեզ կհանդիպեմ: Եվ Ահարոնը նրա վրա անուշահոտ խունկ ծխե. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ ծխե, որ Եհովայի առաջին մշտնջենավոր խունկ լինի ձեր ազգերի մեջ: Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ նրա վրա նվեր թափեք: Եվ Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անե, քավությունների մեղքի պատարագի արյունով տարին մեկ անգամ նրա վրա քավություն անե ձեր ազգերի մեջ. Սա ամենասուրբ է Եհովայի համար»:
 
 
Խնկաման
 

Խունկ ծխելու սեղանը այն վայրն էր, որտեղ աղոթքներ էր մատուցվում


Խունկ ծխելու սեղանը պատրաստված էր սատիմի փայտից և չորսանկյուն էր: Նրա երկարությունն ու լայնությունը կազմում էր մեկ կանգուն (45 սմ, 1,5 ոտնաչափ), իսկ բարձրությունը՝ երկու կանգուն: Տեղադրված լինելով սրբարանում՝ սեղանն ամբողջությամբ պատված էր ոսկով և ուներ ոսկե շուրջանակի պսակ: Շուրջանակի պսակի տակ տեղադրված էին չորս ոսկե օղակներ, որի մեջ անցկացվում էին ձողեր՝ սեղանը տեղափոխելու համար: Այս սեղանի համար օգտագործվում էր միայն սուրբ օծության յուղը և անուշահոտ խունկը (Ելից 30:22-25):
Խունկ ծխելու սեղանը այն վայրն էր, որտեղ Աստծուն աղոթք բարձրացնելու ժամանակ խունկ էր ծխեցվում: Բայց նախքան այդ սեղանի մոտ աղոթք անելը, մեզ անհրաժեշտ է պարզել, թե դրա համար մենք արժանի ենք Աստծո առջև: Յուրաքանչյուրը, ով ձգտում է արժանի լինել Սուրբ Աստծուն աղոթք մատուցելու, նախ և առաջ պետք է սուրբ դառնա՝ հավատքով լվալով իր բոլոր մեղքերը: Դրա համար, մարդը պետք է մաքրվի իր բոլոր մեղքերից՝ հավատալով ողջակիզության զոհասեղանին և լվացարանին: 
Աստված չի լսում մեղավորների աղերսանքները (Եսայիա 59:1-3): Ինչո՞ւ: Որովհետև նա ճանաչում է միայն նրանց, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով լվացվել են իրենց բոլոր մեղքերից, քանի որ Տերը լվաց մեր մեղքերը ճշմարտությամբ, որը հայտնվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Աստծուն հաճելի է լսել միայն արդարների աղոթքը (Սաղմոս 33:16, 1Պետրոս 3:12): 
 

Բոլոր մարդկանց իրական էությունը

Եթե ուշադիր նայենք, ապա մենք կտեսնենք, որ բոլոր մարդ արարածները, այդ թվում նաև դուք և ես, արդեն ի սկզբանե արատ ունենք և դրա համար էլ մեղանչում ենք: Բոլոր մարդիկ, առանց բացառության, չարագործների ընտանիք են: Ի սկզբանե մեղքով ծնված լինելով՝ նրանք չեն կարող այդ չար արարքները չգործել: Մտածեք՝ ով եք դուք եղել: Մենք կարող ենք Աստծո առջև խոստովանել, որ եղել ենք չարագործներ և անմաքուրներ, որ արժանի են դժոխքի: Երբ Աստծո առջև մենք գնահատաում ենք մեր գործերը, ապա գալիս ենք այն հասկացողության, որ Աստծո Օրենքների համաձայն, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, մենք չէինք կարող խուսափել Նրա մեղքի համար նախատեսված արդար պատժից: 
Քանի որ այն ամենը, ինչ դուրս է գալիս մարդու սրտից, չար խորհուրդներն են, սպանությունները, շնությունը, հպարտություն, անմտությունն ու այլև այլ բաներ, ապա մարդիկ գործում են այդ անմաքուր արարքներն ամեն անգամ, երբ պատեհ առիթ է հանդիպում (Մարկոս 7:21-27): Այդ դեպքում, ինչպե՞ս կարող են Աստծո առջև ներկայանալ այն մարդկանց սրտերը, ովքեր ի սկզբանե ծնվել են մեղքով և չէին կարող չմեղանչել ամեն անգամ, երբ հայտնվում էր հարմար հնարավորությունը, միևնույն ժամանակ չզգալով ամոթ: Եթե նայենք մարդկային ջանքերի տեսանկյունից, ապա դա անհնարին է: Սակայն կա մի հավատք, որը թույլ է տալիս մեզ ճամաչել Աստծուն: Մենք, բոլորս պետք է գիտենանք ճշմարտությունը, որը գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանի նախշագործ աշխատանքից և պետք է հավատանք նրան: Մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որը մեզ թույլ է տալիս լվացվել մեր բոլոր մեղքերից և դրանով, առանց ամաչելու կանգնել Աստծո առջև: Դրա համար, մեզ բոլորիս անհրաժեշտ է ջրի և Հոգու ավետարանը: 
Մեզանից ոչ ոք, չի կարող ժխտել այն փաստը, որ բոլորս մեր մեղքերի պատճառով դատապարտված էինք հայտնվելու դժոխքում: Միակ բանը, ինչ մեզ մնում էր անել, դա նման ճակատագրի հետ համակերպվելն էր: Եվ դրա համար, այն մարդկանց համար, ովքեր Աստծո առջև խոստովանում են իրենց դատապարտվածությունը, այնքան էլ դժվար չէ սրտով հավատալ Աստծո պարգևած փրկությանը: Ներկայանալով Աստծո առջև՝ լցված ճշմարտությամբ և անկեղծությամբ, մենք չենք կարող խաբեությունը թաքցնել մեր սրտերում, և մենք գալիս ենք Աստծո արդարության և արդարադատության գիտակցությանը: Բոլոր մարդիկ անխտիր, Աստծո արդար դատաստանի արդյունքում, չեն կարող խուսափել իրենց մեղքի պատժից: 
Աստծո արդար Օրենքը, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, անհնար է, որ մեղավորները կարողանան խուսափել նրանից բարի մտադրություններով և կամ էլ կրոնական հավատքի միջոցով: Քանի որ Աստծո օրենքը մանրակրկիտ է, ճշգրիտ է և արդար, ուստի նա ստիպում է ամեն իրեն առջև կանգնողին խոստովանել այն փաստը, որ այդ մարդն իր մեղքերի պատճառով արժանի է դժոխքի: Բոլոր մեղավորները գալիս են մի գիտակցության, որ նրանք չեն կարող խուսափել Աստծո պատժից, նույնիսկ իրենց անարժեք մեղքի համար: 
Հետևաբար, մեզ անրհրաժեշտ է Փրկիչ, ով մեզ բոլորիս կազատի մեղքերից և մենք պետք է գիտենանք, թե ով է Նա, այդ Փրկիչը: Դա Հիսուս Քրիստոսն է, ողջ մարդկության Փրկիչը: Դա Նա էր, որ իջավ այս երկիր, մկրտվեց Հովհաննեսից, որպեսզի Իր վրա վերցնի աշխարհի բոլոր մեղքերը, կրեց բոլոր մեղավորների անօրենությունները՝ խաչվելով և Խաչի վրա թափելով Իր արյունը և այդպես փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Մենք, բոլորս սխալվելով կարծում էինք, որ մեղքերի քավությունը անհավանականորեն դժվար է: Իսկապես, մենք կարծում էինք, որ կարող ենք փրկվել միայն այն դեպքում, եթե Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ անգիր գիտենանք և մեր փրկության համար անհրաժեշտ է, որ մենք բազմաթիվ բարի գործեր կատարենք: Սակայն, փրկության ճշմարտությունը , որը մեզ Աստված է պարգևել, կայանում էր ընդհանրապես ուրիշ բանի մեջ: Հենց այս ճշմարտությունը բացեց և ցույց տվեց մեզ մեր մեղքերից ազատվելու ճանապարհը: Եվ այդ ճանապարհը Աստծո Օրենքի օգնությամբ, մեր գիտակցության հետազոտումն է, մեր  բոլոր մեղքերի խոստովանությունը, որոնցով լցված են մեր սրտերը և ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած մեր հավատքն է: Այդ ճշմարտության նախանշանն էր խորանի մուտքի մոտ կախված վարագույրը: 
Մարդկանց մեղքերից ազատվելու աղբյուրը, ընկած է փրկության անգին ճշմարտության մեջ, որը կատարվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ոստայնագործ քաթանի միջոցով: Միայն այս ճշմարտությանը հավատքով է, որ մենք կարող ենք մեկընդմիշտ ստանալ մեղքերի հավիտենական քավություն: Դրա համար, յուրաքանչյուրը պետք է խոստովանի, որ իր մեղքերի պատճառով դատապարտված է հայտնվելու դժոխքում և պետք է հավատա ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, և դրանով մեկընդմիշտ ստանա իր մեղքերի քավությունը: Աստծո պարգևած ավետարանը, դա կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ նախշով գործված քաթանի մեջ ծածկված ավետարանն է: 
Բոլոր մարդիկ պետք է հավատան ճշմարտության ավետարանին, քանի որ չհավատալով ճշմարտությանը, որը գտնվում է ավետարանի մեջ, նրանք չեն կարող ազատ լինել իրենց մեղքերից: Բայց նրանք, ովքեր հավատում են փրկության ճշմարտությանը, որը Տերը կատարեց ջրի և Հոգու ավետարանի միջոցով, արժանի են փրկվելու իրենց բոլոր գործած մեղքերից, ինչպես նաև Աստծո զավակներ դառնալու: Այսպիսով, որպեսզի Աստծո առջև ներկայանանք և Նրան աղոթքներ բարձրացնենք, մենք ամենից առաջ պետք է հավատանք ջրի և Հոգու՝ մեղքերի քավության ճշմարտությանը: Գիտենալով ճշմարիտ ավետարանն ու հավատալով նրան ամբողջ սրտով, ինչպես նաև մեղքերից ազատված լինելով, մենք արժանանում ենք Աստծուն աղոթք բարձրացնելուն: Հավատքը, որը մեզ հնարավորություն է տալիս Աստծուն դիմել, ձեռք է բերվում ջրի և Հոգու ավետարանի հավատքով, Ավետարան, որը բխում է Աստծուց: 
Ճիշտ չի լինի Բարձրյալին դիմելու փորձը չունենալով՝ հավատաք կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությանը, որը ներկայացված է խորանի վարագույրի մեջ: Առանց այսպիսի հավատքի աղոթքը, նման է աստվածհայհոյության մեղքի և Աստծո նկատմամբ ծաղրանքի: Մի՞թե կարելի է դառնալ Աստծո զավակ՝ հրաժարվելով սրտում հավատալ ճշմարտությանը, որը բացվում է խորանում: 
Ձեր հրաժարականը հավատալ Հիսուս Քրիստոսին, ով եկել է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությամբ, կդառնա ձեր կարճ ճանապարհը, որպեսզի ձեր նկատմամբ Աստծո թշնամությունը հրահրեք: Այսպիսի սարսափելի անհավատությունը հանդիսանում է ապստամբություն Աստծո առջև: Մարդիկ, ովքեր շարունակում են Աստծո սրբության նկատմամբ իրենց ծաղրանքի մեղքը, իր էությամբ չեն հավատում փրկությանը, որը իրագործվեց Տիրոջ կողմից հանուն իրենց, այլ հավատում են այնպես, ինչպես իրենք ուզում են: Նմանատիպ մարդիկ ծածկվելով թզի տերևներով, որի անունն է «կեղծավորություն», ծաղրում են Աստծո սերն ու ողորմությունը: 
Բայց հասկացեք, որ թեև այդ մարդիկ կարող են խաբել իրենց սեփական սրտերը, նրանք ի վիճակի չեն լինի խուսափել Աստծո պատժից: Նման անհավատությամբ մարդիկ, Աստծո արդար օրենքի համաձայն, որպես մեղքերի պատիժ, կդատապարտվեն սարսափելի տառապանքների: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չձգտեցին ճանաչել ջրի և Հոգու ավետարանը, որի միջոցով Տերը ոչնչացրեց նրանց մեղքերը և ոչ էլ հավատացին նրան: 
Եթե մեր խիղճը մաքուր չէ, նույնիսկ մեր սեփական աչքերում, ինչպե՞ս մենք դրանք կթագցնենք Սուրբ Աստծուց: Դա պարզապես հնարավոր չէ: Յուրաքանչյուրը, ով ձգտում է թաքցնել իր մեղքերը, կզրկվի Աստծո սիրուց և ողորմությունից: Նրանք, ովքեր խաբում են իրենց սրտերը, արդյունքում կդառնան սատանայի ծառաները, ովքեր խաբում են Աստծուն և իրենց եղբայրներին: Այն միտքը, որ նրանք կարող են խաբել Աստծուն՝ պարզապես փակելով իրենց աչքերը, հանդիսանում է նրանց հպարտության արտացոլումը, որի աղբյուրը հանդիսանում է իրենց ունայն խորհուրդները: Իրականում մարդիկ, ովքեր հիմնվում են իրենց սեփական դատողությունների վրա, մարտահրավեր են նետում ջրի և Հոգու ավետարանին և իրենց կամքին հակառակ դառնում են սատանայի ծառաներ: 
Մարդիկ պետք է հասկանան, որ թեև իրենք կարող են խաբել իրենց սրտերը, նրանք երբեք չեն կարող խաբել Աստծուն: Դրա համար, նրանք պետք է փոխեն իրենց դատողությունների ընթացքը և սկսեն Աստծո Խոսքի համեմատ հավատալ: Ինչպե՞ս մարդը կարող է ազատվել իր մեղքերից՝ չհավատալով ջրի և Հոգու ավետարանին: Քանի որ Աստվածաշնչում ասված է, որ մեղքի վարձքը մահն է, ոչ մի մեղավոր, ով Աստծո առջև խաբում է իր սիրտը, երբեք չի կարողանա խուսափել Աստծո դատաստանից: Ճանաչելով Աստծո Օրենքը, մեզ պարզ է դառնում, որ բոլորս մեղքերի պատճառով կհայտնվենք դժոխքում: Դրա համար, բոլորը, ովքեր ձգտում են գալ Աստծո առջև, պետք է ստանան փրկություն՝ հավատալով ավետարանի ճշմարտությանը, որը բացվում է խորանի դարպասի վարագույրի մեջ: 
Թերևս, բազմաթիվ մարդիկ դեռ չեն գիտակցել, որ իրենք դատապարտված են կրելու իրենց մեղքերի պատիժը և նրանք չկարողացան իրենց սրտերում ընդունել փրկության ավետարանը, որը եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով և որպես արդյունք, նրանք բոլորը ուղիղ ճանապարհով գնում են դժոխք: Նշանակություն չունի, քրիստոնյա է մարդը թե ոչ, նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, կենթարկվեն նմանատիպ պատժի: Դրա համար, մենք Աստծո առջև չպետք է խաբենք ինքներս մեզ, այլ պետք է մեր սրտերը փոխանցենք ջրի և Հոգու ավետարանին և պետք է խոստովանենք և հավատանք այդ ճշմարտության ավետարանին:
 
 

Մենք պետք է մաքրվենք մեր մեղքերից՝ հավատալով ճշմարտության Խոսքին


Մարդիկ երկու խիղճ ունեն: Նրանցից մեկը մարմնի խիղճն է, իսկ մյուսը՝ հավատքի, ինչը վերաբերվում է ճշմարտության ավետարանին: Մենք պետք է ազնիվ լինենք այս երկու հասկացությունների նկատմամբ, սակայն այս երկուսից, մենք չենք կարող չունենալ հավատքի խիղճը, որը դավանում է ճշմարտության ավետարանը: Մենք պետք է հետազոտենք մեր հավատքի խիղճը Աստծո Խոսքի լույսի ներքո, հավատալ, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր մեղքերն Իր վրա, դատապարտվեց գամվելու Խաչին և դրանով փրկեց մեզ: Եվ այս հավատքով պետք է մաքրենք մեր խիղճը մեղքերից: Ինձ մոտ բարկություն է առաջացնում այն փաստը, որ նույնիսկ այն դեպքում, երբ գոյություն չունի ավելի որոշակի հասկացություն, քան այս ճշմարտությունն է, դեռ կան մարդիկ, ովքեր չեն հավատում ավետարանի ճշմարտությանը: 
Գոյություն ունի կարգ, ըստ որի մենք կարող ենք մաքրել մեր խիղճը: Առաջին հերթին, մենք պետք խոստովանենք և հաստատենք այն փաստը, որ մենք արժանի ենք դժոխքին և երկրորդ, մենք պետք է ամբողջ սրտով հավատանք, որ մեր Փրկիչը եկավ այս աշխարհ, մկրտվեց Հովհաննեսից մեր մեղքերի համար և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ փրկեց մեր բոոր մեղքերից: Մեղավորները պետք է փրկություն ստանան իրենց անօրենություններից և ստանան հավիտենական կյանք՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: 
Չնայած դրան, որոշ մարդիկ, նույնիսկ չգիտենալով մեղքերի ներման մասին, որը կատարվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, առաջվա նման չեն հավատում նրան:  Ինչպե՞ս կարող են նրանք չհավատալ: Նրանք պետք է կրեն իրենց անհավատության ողջ հետևանքը: Եթե մենք գիտենայինք կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությունը, բայց չհավատայինք նրան, այդ դեպքում մենք առաջվա նման մեղավորներ կլինեինք, իսկ եթե մեղավորներ ենք, մի՞թե Աստծո Օրենքի համաձայն, մեզ չի սպասվում  մեղքերի պատիժ: Մենք, բոլորս պետք է մեր վրայից լվանք մեղքը՝ սրտում հավատալով փրկության ճշմարտությանը, որը Աստված մեզ համար կատարեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: 
Մարդիկ պետք է ունենան այնպիսի հավատք, որը նրանց փրկում է մեղքերից: Նրանք պետք է հավատան միայն ջրի և Հոգու ավետարանին: Դուք հավատո՞ւմ եք ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որ Տերը մկրտվելով՝ մեր մեղքերը կրեց Իր վրա և փրկեց մեզ՝ թափելով Իր արյունը Խաչի վրա: Երբ առաջին անգամ խորհրդածում եք ձեր էության մասին, խոստովանու՞մ եք, որ արժանի եք դժոխքի: Դուք գիտակցու՞մ եք, որ չնայած նրան, որ մեզ բոլորիս վիճակված է հայտնվել դժոխքում, Տերը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից ճշմարտության շնորհիվ, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: 
Դուք պետք է գիտակցեք, որ Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց և թափեց Իր արյունը նրա համար, որպեսզի մեզ ազատի մեր բոլոր մեղքերից: Որպեսզի ձեր և իմ մեղքերը ջնջի, Տերը մարդկային մարմնով եկավ այս աշխարհ, 30 տարեկան հասակում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում և միանգամից Իր մարմնի վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը ու մեկընդմիշտ կրեց դրանց պատիժը՝ խաչվելով և թափելով Իր անգին արյունը: Աստված ամբողջությամբ ազատեց բոլորին իրենց մեղքերից, ովքեր հավատում են: 
Հավատալով ճշմարտությանը, որը հայտնվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերում, մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից: Անհրաժեշտ է, որ մենք հետազոտենք մեր սրտերը և համոզվենք, թե իսկապես մենք փրկված ենք մեր բոլոր մեղքերից, այդ ճշմարտության միջոցով: Մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին, ով եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով որպես Փրկիչ: Աստվածաշունչն ասում է. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10): Եվ այնուհետև «Ուրեմն հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո Խոսքից» (Հռոմեացիս 10:17): 
Քրիստոսի այս Խոսքն ասում է մեզ այն մասին, որ մենք փրկվեցինք՝ հավատալով փրկությանը, որը կատարվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: Մեղքերի քավություն ձեռք չի բերվում հավատքով, որը հիմնված է մեր սեփական դատողությունների վրա, այլ ձեռք է բերվում փրկության նկատմամբ ունեցած ի սրտե հավատքով, որը գալիս է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: Այն հավատքը, որն իսկապես կարող է մեզ փրկել մեղքերից, դա ջրի և Հոգու ավետարանի հավատքն է: 
Արդյո՞ք մենք պետք է դառնանք դեպի Աստված՝ միևնույն ժամանակ ներկայացնելով մեր հավատքը այդ ճշմարտության նկատմամբ: Իհարկե այո: Մենք պետք է միշտ հոգով զղջման աղոթք բարձրացնենք՝ մեր մեջքերը ամրապնդելով ճշմարտության գոտիով (Եփեսացիս 6:14, 18): Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում ճշմարտությունը: 
Այս ավետարանը, որը ասում է, որ մեր Տերը եկավ այս աշխարհ, որպեսզի մեզ փրկի, 30 տարեկանում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և Իր վրա կրեց աշխարհի բոլոր մեղքերը, գամվեց խաչին, ենթարկվեց ծաղրանքների, թափեց արյուն և դրանով լվաց մեր բոլոր մեղքերը: Մենք պետք է խոստովանենք, որ մեր մեղքերի ներումը կատարվեց շնորհիվ այն հավատքի, որը մենք ունենք այդ ճշմարտության նկատմամբ: Մեր Տերը փրկեց մեզ մեր մեղքերից Իր մկրտությամբ և Խաչի արյամբ՝ կրելով աշխարհի բոլոր մեղքերի պատիժը: 
«Աստված իմ Դու այնպես սիրեցիր ինձ, որ ինձ դարձրիր Քո զավակը»: Հենց այսպես ենք մենք դավանելու մեր հավատքը: Չնայած նրան, որ այն ամենը, ինչը մեզանում էր, իրենից ներկայացնում էր ամբողջական մեղք, մեր Տերը թույլ տվեց մեզ մտնել Երկնային Թագավորություն՝ ջնջելով մեր մեղքերն Իր մկրտությամբ և խաչելությամբ: Մենք, բոլորս պետք է հավատանք այս ճշմարտությանը և ստանանք հավիտենական կյանք:
Կա արդյո՞ք որևէ պատճառ, որ դուք չհավատաք այս ճշմարտությանը: Ինչ վերաբերվում է ինձ, ես ոչինչ չունեմ ասելու, եթե նույնիսկ Տերը չմկրտվեր իմ փրկության համար: Սակայն, հենց իմ փրկության համար, Նա իսկապես մկրտվեց, թափեց արյուն և դրանով ինձ փրկեց իմ մեղքերից: Եվ դրա համար էլ ես հավատում եմ: Չկա ոչ մի պատճառ, որ մենք չհավատանք այս ավետարանին: Բացառապես պարզ է, որ եթե մեղավորները չեն հավատում ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, նրանք անպատճառ կնետվեն դժոխքի մեջ: Բայց ես ուզում եմ, որ արդեն հիմա, ձեզանից յուրաքանչյուրը փրկվի՝ հավատալով կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ավետարանին: 
Կար մի ժամանակ, երբ ես ինքս էի մեղավոր, թեև ես հայտարարում էի, որ հավատում եմ Հիսուսին: Ցանկանալով լինել լավ քրիստոնյա, ես ամեն կերպ ջանում էի, որպեսզի ինձ համար ամոթալի չլիներ Աստծո առջև: Բայց իմ ցանկությանը հակառակ, ես շարունակում էի ժամանակ առ ժամանակ մեղանչել: Իմ միակ մխիթարությունն այն էր, որ համեմատելով ինձ ուրիշների հետ, ես ինձ ավելի լավն էի համարում: Սակայն իմ ենթագիտակցությունն ինձ հուշում էր, որ ես առաջվա նման մեղավոր եմ և քանի որ համաձայն Աստծո Օրենքի՝ մեղքի վարձքը մահն է, ես շարունակում էի մնալ այն մարդը, ով իր մեղքերի պատճառով արժանի էր դժոխքի: 
Իմ կյանքիս տաս տարիներից հետո, որը ես ապրեցի՝ փորձելով հետևել Աստծո հոգնեցնող պատվիրաններին, ես հոգեպես գրեթե մեռած էի: Բայց Աստված արթնացրեց ինձ Իր շնորհքով, բացելով ինձ այն, որ Հիսուս Քրիստոսը հանուն ինձ մկրտվեց և Իր վրա վերցրեց իմ բոլոր մեղքերը: Եվ Նա Իր վրա վերցրեց ոչ միայն իմ մեղքերը, այլև՝ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը: Իսկ մկրտությունից հետո, Նա կրեց այդ մեղքերի պատիժը, դրանք Իր հետ կրելով Խաչին՝ մահացավ, հարություն առնելով մեռելներից: Այսպիսով, Նա դարձավ մեր իրական Փրկիչը, ով ապրում է նաև այսօր: Ճանաչելով ճշմարիտ ավետարանը, ես չէի կարող չհավատալ նրան: Եվ շնորհիվ այն հավատքի, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով դարձավ փրկության Աստվածը, իմ բոլոր մեղքերը անհետացան: Ես հավատալով իմ սրտում, ստացա մեղքերի ներում: 
Ես մեղքերի ներում չստացա այն պատճառով, որ ես Աստծո Խոսքի մասին ամեն բան լավ գիտեյի, այլ, որովհետև ամեն բան լավ գիտեի իմ խղճի մեղքերի մասին, որովհետև ես դրանք փոխանցել էի Հիսուս Քրիստոսին Իր մկրտության ժամանակ և հավատացել էի իմ սրտում, որ Հիսուսը դատապարտվեց Խաչին գամվելու, որպեսզի կրի իմ մեղքերի պատիժը: Ես հիմա քարոզում եմ ավետարանը, որովհետև ինքս եմ ստացել մեղքերի ներում: Իրականում մեր միջև ոչ մի տարբերություն չկա: 
Ինչպես դուք, այնպես էլ ես, ընդառաջում էի իմ կորուստին և ձեր նման ստացա մեղքերի ներում՝ հավատալով նույն ջրի և Հոգու ավետարանին: Հավատալով այս ավետարանին, որով Տերը լվաց մեր բոլոր մեղքերը, դուք և ես, բոլորս հավատքով փրկվեցինք: Դրա համար ես ամբողջ սրտից շնորհակալ եմ Տիրոջից: Ստանալով մեղքերի կատարյալ քավություն ջրի և Հոգու միջոցով՝ մենք հավատքի գիտակցություն ունենք և դրա համար մենք հիմա հնարավորություն ունենք գալ Աստծո մոտ և դիմել Նրան որպես Նրա զավակներ, ում մեղքերը ներված են: 
Քանի որ Աստվածաշնչում ասված է, որ սեղանի խունկ ծխելու նյութը պատրաստված էր սուրբ օծության  և անուշահոտ յուղից, ուստի Հիսուսը մաքրեց մեզ՝ լվանալով մեր բոլոր մեղքերը սուրբ ավետարանի ճշմարտությամբ: Հին Կտակարանի վաղեմի ժամանակներում իսրայելացիները պետք է պատրաստեին այս ծխեցնելու հեղուկը և այրեին այն սեղանին, համաձայն այն կարգին, որ Աստված պատվիրել էր: Դրա համար, ամեն օր սրբարան էր բերվում խունկը և բուրումնավետ հոտը բարձրանում էր երկինք: Այս խունկի ծխեցումը խորհրդանշում էր առ Աստված բարձրացվող աղոթքները:
Նոր Կտակարանի ժամանակներում, որպեսզի սրբարանում խունկ ծխեցվի, մենք ամենից առաջ պետք է հավատանք ճշմարտության ավետարանին և մեր սրտերում ստանանք մեղքերի ներում: Այլ բառերով ասած, միայն ճշմարտության ավետարանին հավատալով՝ մարդը կարող է աղոթքի խնկարկում կատարել: Ինչպե՞ս կարող ենք մենք խնկարկել, որպեսզի դա համապատասխանի նրան, ինչպես այն արվում էր Հին Կտակարանի ժամանակ: Չէ որ մենք չունենք խորանի  համապատասխան սպասքը, ինչպիսին են ողջակիզության և Խունկ ծխելու զոհասեղանները: Ինչպե՞ս կարող ենք մենք պատրաստել խունկի բաղադրյալները և այրել այն սեղանի վրա: Մենք կարող ենք հավատքով խնկարկել, քանի որ Հիսուս Քրիստոսը ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը և փրկեց մեզ: Քանի որ հավատքով  մեր սրտերը մաքրվեցին մեր մեղքերից այն պահին, երբ մենք ստացանք մեղքերի ներում, ուստի մենք հիմա կարող ենք ծխեցնել խունկ, որի բուրումնավետ ծուխը բարձրանում է Աստծուն, մեր կրքոտ աղոթքների հետ միասին:
Մենք հավատում ենք, որ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած մեր անկեղծ հավատքի շնորհիվ, մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, և որ Նա մեր փոխարեն կրեց մեր մեղքերի պատիժը: Այսպիսով, ձեր և իմ սիրտը բացարձակապես մաքուր դարձան: Քանի որ մեր սրտերի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտությամբ, որը Նա ընդունեց Հովհաննեսից, դա նշանակում է, որ մեր բոլոր մեղքերը մեկընդմիշտ լվացվեցին և ոչնչացվեցին: Ձեր սրտերում այլևս մեղք չկա: Քանի որ մեր մեղքերը լվացվեցին և ոչնչացվեցին ավետարանի հավատքով, ուստի մենք կարող ենք Սուրբ Աստծո առջև ներկայանալ և դիմել Նրան օգնության համար: Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորությունը հիմնվում է մեր հավատքի վրա առ այն, որ մենք ստացել ենք մեղքերի ներում՝ ճշգրտությամբ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բնակվում է մեր սրտերի խորքում:
Եղբայրներ և քույրեր, ուղևորվեք խնկարկման սեղանի մոտ և անդադար աղոթք արեք. «Հայր, օգնիր ինձ խնդրում եմ: Իրավիճակը, որի մեջ ես գտնվում եմ, այսպիսին է, և ահա թե ինչ է ինձ պետք: Ես ցանկանում եմ քարոզել ճշմարիտ ավետարանը և ցանկանում եմ ապրել արդարության մեջ: Հայր, ես ցանկանում եմ ապրել առաքինի կյանք, որը վայել է մեկին, ով իսկապես ստացել է մեղքերի ներում: Եվ ես ուզում եմ արդարության պտուղներ բերել: Տուր ինձ հավատք Քո նկատմամբ: Ես ցանկանում եմ Աստծո օգնության խնդրվածքներ՝ համաձայն Նրա արդարությանը»:
Հավանաբար, դուք նույնպես ունեք տարբեր ցանկություններ և հակումներ: Մենք դարձանք արդարներ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ արդարացրեց Աստծո առջև և մենք հիմա հնարավորություն ունենք ամենի համար խնդրել Աստծուն մեր աղոթքներում: Երջանիկ են նրանք, ովքեր իրենց աղոթքներում կարող են Աստծուն դիմել օգնություն ստանալու համար: 
Հիմա, երբ մենք բոլորս ջրի և Հոգու ավետարանին հավատալով ստացել ենք մեղքերի ներում, չկա ոչ մի կասկած, որ բոլորս կարող ենք մեր աղոթքները բարձրացնել Տիրոջը: Նրանք, ովքեր հավատալով Աստծուն և ջրի և Հոգու ավետարանին, իրենց սրտերում ստացել են մեղքերի ներում և ամենաքիչը դարձել են արժանի Սուրբ Աստծուն մոտենալու և Նրանից օգնություն խնդրելու: Եվ բոլոր վերստին ծնված հավատացյալները բնազդաբար և անխուսափելիորեն գալիս են նրան, որ բարձրացնում են աղերսանքներ Երկնային Հորը, ինչպես երեխան, որը հայտնվել է փորձանքի մեջ և իր ծնողներից օգնություն է խնդրում: Նրանց հավատքը, որը նրանց ներում է բերել, դա միայն հավատք չէ, որը թույլ է տալիս Աստծուն Հայր անվանել, այլև հավատք է, որը տալիս է նրանց հնարավորություն ցանկացած ժամանակ օգնության համար դիմել Հորը որպես որդիներ և դուստրեր: Քանի որ հավատքի շնորհիվ Աստված իսկապես դարձավ մեր Հայրը, ապա հիմա մենք իրավունք ունենք օգնության համար Նրան խնդրել համաձայն մեր կարիքների:
Իհարկե ես չգիտեմ, թե ինչի մասին եք դուք խնդրել ձեր աղոթքներում և չգիտեմ, թե պատասխանել է արդյոք Աստված դրանց այն բանից հետո, երբ դուք ստացել եք մեղքերի ներում:  Բայց ես հաստատ գիտեմ, որ երբ որ մենք խնդրում ենք Աստծուն թույլ տալ մեզ միանալ Նրա Եկեղեցուն և քարոզել ավետարանը, ապա նա անպայման կպատասխանի մեր աղոթքներին: Ինչ որ մեկի կարիքները բավարարելու խնդրանքներն էլ հենց կազմում են աղոթքի իմաստը: Դա մեր աղոթքներում է, երբ մենք սկսում ենք խնդրել Նրան ուրիշ մարդկանց համար: Սկզբում ամեն մարդ իր աղոթքներում խնդրում է իր մարմնի ցանկությունների բավարարման համար: Բայց շնորհիվ Սուրբ Հոգու գործերի, մենք գալիս ենք այն գիտակցության, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ աղոթել ուրիշ մարդկանց համար, և դրանով մենք նվիրվում ենք աղոթքներին՝ ուրիշների հոգիների փրկության համար և ամբողջ աշխարհով մեկ ջրի և Հոգու ավետարանի քարոզչությանը: Ինչո՞ւ: Որովհետև վերստին ծնված սուրբերի աղոթքները ուղղորդվում են Սուրբ Հոգու կողմից: Տերն ասեց մեզ. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք…» (Մատթեոս 6:33):
Սակայն, վերստին ծնվածների մեջ կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասել հոգևոր հասունության և նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ աղոթեն, քանի որ նրանց դեռ չի վիճակվել Աստծուց ստանալ իրենց աղոթքների պատասխանը: Ահա, թե ինչու նրանք դեռ չգիտեն, թե որքան զորավոր է Աստծո արդարության նկատմամբ հավատքը: Նրանք, ում հավատքը անբասիր է, ոչ միայն չգիտեն, թե կլինի պատասխան նրանց աղոթքներին, այլև ավելին, նրանց հաղթահարում է կասկածանքները: 
Դրա համար, նրանց հարկավոր է աղոթել այն մարդկանց հետ, ովքեր իրենցից առաջ են հավատացել: Մարդիկ, ում հավատքը նոր է ծնվել, չեն համարձակվում աղոթել: Իսկ երբ նրանց հաջողվում է մի քանի խոսք արտաբերել, ապա որպես կանոն, դա իրենց կարիքները բավարարելու աղոթքներն են. « Տուր ինձ, տուր ինձ, տուր ինձ …»: Իսկ նրանք, ովքեր վերջերս են հավատացել, միանում են Եկեղեցուն և չունենալով ամուր հավատք Աստծո նկատմամբ, կարող են ճիշտ աղոթել սովորել, քանի որ իրենց նախորդները  Եկեղեցում աղոթում են Աստծո արդարության համար: Բացի դրանից, քանի որ Սուրբ Հոգին աղոթքի հավատքով է օժտում Եկեղեցուն միացողներին, նրանք հետզհետե սկսում են աղոթել Աստծո արդարության մասին. «…շատ զորավոր է արդարի աղոթքը» (Հակոբոս 5:16):
Վերստին ծնվածների արդար աղոթքները մեծ զորություն ունեն: Աստված իսկապես պատասխանում է Իրեն հավատացողների աղոթքներին: Որպեսզի Աստված պատասխանի մարդկանց աղոթքներին, նրանք պետք է ամենից առաջ գիտենան, որ Նա իրենց Հայրն է և պատասխանում է նրանց հավատքով արված աղոթքներին: Դրա համար, երբ միասին են հավաքվում նրանք, ովքեր արդեն վաղուց է, ինչ հավատացել են և աղոթում են նրանց համար, ովքեր իրենց հետևից են քայլում, ինչպես նաև աղոթում են ավետարանի տարածման արդար գործի համար, ապա նրանց հաջողվում է մեծ գործեր կատարել: Եթե ձեր կողքին աղոթում են նրանք, ովքեր ձեզանից առաջ են հավատացել Աստծուն, ապա ձեր հավատքը միայն կամրանա: Աստված գիտի, որ մեզ անհրաժեշտ է մեծ օգնություն, ոչ միայն փրկության շնորհքով, այլև մշտական օգնություն մեր ամենօրյա կյանքի համար, և Նա պատասխանում է մեր աղոթքներին: Ահա, թե ինչու է մեզ հարկավոր հավատք, որը մեզ միաբանում է Աստծո Եկեղեցու հետ: 
Երբ աղոթում ենք Աստծուն հաճելի բաների համար, մեր հավատքը դառնում է ավելի ամուր: Երբ նրանք, ովքեր վերջերս են հավատքի դարձել, այսպես ասած հոգևոր մանուկները, սկզբից նմանակում են իրենց ավագ եղբայրների ճիշտ աղոթքներին, ապա հանգում են նրան, որ այդ աղոթքները դառնում են իրենց սեփական աղոթքները և բոլորս ժամանակի ընթացքում հասկանում ենք, որ նույնպես կարող ենք սկսել աղոթել Հայր Աստծուն խնդրանքով, որ Նա լուծի մեր անձնական խնդիրները: Այսպես վարվողները ճշմարտապես հավատում են Աստծուն, և նրանք կանգնում են այն ճանապարհին, որը հետևում է իրական ճշմարտությանը: Քանի որ Աստվածաշունչը ասում է մեզ, որ արդարը միայն հավատքով կապրի, նրանք կապրեն ոչ միայն իրենց համար, այլ հանուն ուրիշների հոգիների փրկության: 
Ինչպե՞ս մենք արժանացանք Աստծուն դիմելու իրավունքին: Մենք արժանացանք դրան՝ ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով վերստին ծնվելով: Հավատքի քաջությունը, որը թույլ է տալիս մարդուն դիմել Աստծուն, տրվում է միայն նրանց, ովքեր մեղքերի ներում են ստացել՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Հավատքը, դա Աստծո պարգևն է: Արժանանալ Աստծուն դիմելու իրավունքին, նշանակում է Տիրոջից հավատքի մեծ շնորհք ստանալ:
Աշխարհի վրա ապրող բոլոր քրիստոնյաներից, ձեր կարծիքով, որքա՞ն մարդ իրավունք ունի նման հավատքով աղոթելու: Քչերը: Աստծո օրհնյալ պարգևներից մեկը առաջին հերթին հանդիսանում է այն, որ մենք ստացանք հավատք, որը փրկեց մեզ մեր մեղքերից՝ շնորհիվ ճշմարտության, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Իսկ երկրորդ հերթին, այն, որ մենք ստացանք զորություն և իրավունք՝ դիմել Աստծուն որպես Իր սեփական զավակները: Եվ վերջապես, երրորդ, դա այն է, որ մենք ստացանք հավատք, որը թույլ է տալիս մեզ ապրել և լինել Աստծո աշխատակիցները: 
 
 

Աստված չի պատասխանում մեղավորների աղոթքներին


Որոշ մեղավորներ, ովքեր պնդում են, որ հավատում են Հիսուսին, իրենց աղոթքներում խնդրում են Աստծուն, որ Նա ազատի իրենց մեղքերից: Դրա համար, երբեմն նրանք բարձրանում են ինչ-որ մի սար և անդադար աղաղակում են Տիրոջ անունը: Նրանք կարող են սարերը բարձրանալ ցուրտ և քամոտ գիշերները՝ ծածկելով իրենց մարմինը պլաստիկե ծածկոցով և, նույնիսկ, եթե իրենց համար սարսափելի է, նրանք իրենց վայել կերպով շարունակում են կրքով աղոթք անել: 
Սակայն նրանց աղոթքները  կարող են միայն դատարկ զրնգալ դատարկ տարածության մեջ: Չնայած նրան, որ նրանք աղոթում են գիշերն ի բուն, նրանք վստահություն չունեն, որ Աստված կպատասխանի իրենց աղոթքներին: Պատճառը, թե ինչու են նրանք այդքան ինքնամոռացությամբ աղոթում՝ չունենալով բավականին հավատք, կայանում է նրանում, որ նրանք ցանկանում են ցույց տալ ուրիշներին իրենց բարեպաշտությունը: Նրանց աղոթքները անպատասխան կմնան: 
Իրականում, նրանք նույնպես գիտակցում են, որ իրենց աղոթքները չի հասնում Աստծուն, քանի որ նրանց սրտերում առաջվա նման բնակվում է մեղքը: Եվ քանի որ նրանց դեռևս սպասվում է մեղքերի ներում ստանալ, ապա նրանք չեն ստանում աղոթքի պատասխան, որքան էլ որ շատ աղոթեն և աղաղակեն իրենց թոքերի ողջ զորությամբ, որպեսզի Աստծուց դուրս կորզեն այն, ինչ իրենց հարկավոր է: Այս մարդկանց անհապահ պետք է հասկանալ, որ նախքան Աստծուն աղոթք բարձրացնելը, իրենց անհրաժեշտ է ստանալ մեղքերի ներում: Բայց, քանի որ շատ մեղավորներ ընտրություն չունեն նախքան այն, երբ կհանգեն ջրի և Հոգու ավետարանի ճանաչմանը, ուստի նրանք շարունակում են ապրել մեղավորների հոգևոր կյանքով: Եթե մարդը մեկընդմիշտ մաքրված չէ իր մեղքերից ջրի և Հոգու ավետարանի հավատքով, որը ուղարկված է Աստծո կողմից, ապա նրա աղոթքները ապարդյուն են: Երբ էլ որ մեղավորները փորձեն դիմել Աստծուն, իրենց գիտակցությունը սկսում է աղաղակել. «Մի՞թե դու կարծում ես, որ քո աղոթքները կհասնեն Աստծուն: Երազեցիր: Դրանք ապարդյուն են»: Դրա համար, եթե նույնիսկ այդպիսի մարդիկ շարունակում են աղոթել և խնդրել Աստծուն՝ «Տուր ինձ դա, տուր ինձ դա…», միևնույն է նրանց աղոթքները անօգուտ են: 
«Նախքան աղոթքով Ինձ դիմելդ, ստացիր մեղքերի ներում»: Այսպիսին է Աստծո կամքը: Նրանք, ովքեր չեն ստացել մեղքերի ներում և աղոթում են Աստծուն, շուտով սեփական փորձի հիման վրա հասկանում են, որ իրենց խիղճը չի համաձայնվում իրենց գիտակցության հետ: Երբ մեղավորները աղոթում են, նրանք անդադար կրկնում են. «Տեր, տուր ինձ դա, տուր ինձ նաև սա և այլն..», բայց նրանց աղոթքներին պատասխան չի լինում: Ավելին, նրանց խիղճը հուշում է նրանց. «Ոչ մի դեպքում, Ձեր աղոթքները անպատասխան կմնան, որովհետև դուք մեղավորներ եք»: Դրա համար, եթե մեղավորներին, նույնիսկ իրենց խիղճն է ասում այն մասին, որ իրենց հավատքը արատավոր է, կարող են արդյո՞ք նրանք խաբեն Աստծուն և ստանան Նրանից իրենց աղոթքների պատասխանի հաստատումը: Մեղավորները պարզապես իրավունք չունեն Աստծուն դիմել: Ավելին, նույնիսկ նրանց սեփական սրտերը չեն հավատում այդ աղոթքներին:
 
 

Մենք սկսում ենք ստանալ պատասխան մեր աղոթքներին, երբ հավատքով դառնում ենք արդարներ


Շատ մարդիկ, ովքեր նախկինում մեղավորներ են եղել, սկսում են ստանալ աղոթքի պատասխաններ անմիջապես այն բանից հետո, երբ մեղքերի ներում են ստանում՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է խորանի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Ջրի և Հոգու ավետարանին հավատացողները կարող են անձնական հարցում անկարող լինել, բայց նրանք կարող են հավատքով Աստծո մոտ գնալ և հավատքով կարող են համարձակությամբ դիմել Նրան՝ խնդրելով Նրան իրենց կարիքները բավարարելու մասին: Եթե նրանք, ովքեր հավատքով ստացել են մեղքերի ներում, աղոթում են Աստծուն Նրա կամքի համաձայն, ապա նրանք համարձակությամբ են բարձրացնում իրենց աղոթքները առ Աստված: 
Բայց, եթե իրենց աղոթքներում նրանք խնդրում են իրենց սեփական քմահաճույքների համար, ապա ժամանակ առ ժամանակ, նրանք զգում են նման աղոթքների անհամատեղելիությունը: Մենք՝ արդարներս, մեզ երջանիկ ենք զգում, երբ աղոթքի մեջ խնդրում ենք օգնել մեզ՝ տարածելու ջրի և Հոգու ավետարանը և աղոթում ենք ուրիշ մարդկանց համար: Եթե մենք խնդրում ենք ավետարանի ակտիվ քարոզման համար՝ չհետևելով ոչ մի մարմնավոր ցանկություններ, ապա մեր հավատքի աղոթքները մեզ թույլ կտան հաղթահարելու մեր սահմանափակությունը: Սակայն, երբեմն մենք զգում ենք հիասթափություն, երբ մեզ չի հաջողվում հավատքով հաղթահարել արգելքները: Նման պահերին, միակ բանը, ինչ մենք անելու ենք, դա աղոթելն ու հավատալն է, որ Աստված միևնույն է կպատասխանի մեր աղոթքներին: Եվ լիովին վստահությամբ, կարելի է ասել, որ Աստված իսկապես պատասխանում է մեր աղոթքներին: 
Անհրաժեշտ է աղոթելիս համբերությամբ սպասել և հարցեր չտալ, թե ինչու նույն պահին մենք չենք ստանում մեր աղոթքների պատասխանը: Աստված ցանկանում է, որ մենք հավատքով աղոթենք և հավատում ենք, որ եթե մեր աղոթքները համապատասխանում են Նրա կամքին, ապա Նա պատասխանում է դրանց, երբ որ գալիս է դրանց ժամանակը: Հավատքով ստանալով մեղքերի ներում և հավատքով աղոթելով՝ մենք սեփական փորձի վրա համոզվում ենք, որ Աստված իսկապես պատասխանում է մեր բազմաթիվ կարիքներին:  
Իսկ դուք ապրու՞մ եք հավատքով: Եթե այո, ապա դուք իսկապես կարող եք դիմել Աստծուն: Երբ մենք հերթական անգամ  նայում ենք մեր ներսը, ապա հասկանում ենք, որ արժանի ենք դժոխքին մեղքի պատճառով, սակայն, մենք նաև հասկանում ենք, որ կարող ենք ստանալ իրավունք Տիրոջը դիմելու համար, և դա միայն ջրի և Հոգու ավետարանի հավատքով մեղքերի ներում ստանալուց հետ: Դրա համար, մենք պետք է միշտ հիշենք, որ մարդիկ, ովքեր իրավունք ունեն Աստծուն դիմելու, նրանք են, ովքեր ստացել են մեղքերի ներում՝ հավատալով, որ Տերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով ոչնչացրել է բոլոր մեղքերը, որոնք նրանք արդեն գործել են և դեռ գործելու են իրենց կյանքում: 
Նրանց միջև, ովքեր դեռ վերստին ծնունդ չունեն, կան այնպիսիները, ովքեր հպարտանում են իրենցով: Իսկ դու՞ք: Դուք ինչ-որ բան ունե՞ք, ինչի համար կարող եք հպարտանալ: Դուք ուժեղ ձեռքեր ունե՞ք: Իսկ միգուցե ոտքե՞ր: Որքան էլ որ ուժեղ լինեն մեր մարմինները, նրանք ի վիճակի չեն նույնիսկ ընդիմանալ սովորական վարակին, որը հարբուխ է առաջացնում, էլ չասած երկարաժամկետ ֆիզիկական մեծ ազդեցության մասին, որոնք  ցույց են տալիս մեր իրական թուլությունը: Դուք գիտակցու՞մ եք, թե որքան թույլ են մարդկային էակները: Մենք կարող ենք մահանալ մոծակի կծելուց, կամ էլ մահանալ մեր գլխին ընկած աղյուսից: Մենք ոչինչ ենք: Եթե, ինչ-որ մեկը, ինչ-որ մի բառ ասի, որը մեր ինքնասիրությունը կվիրավորի, մեր սիրտը կարող է այնպիսի հարված ստանալ, որ մենք կհայտնվենք կիսամեռ վիճակում: Մի՞թե դա այդպես չէ: Իհարկե այդպես է: 
Որքա՞ն մարդ է մահանում՝ չհասնելով 60 տարեկանի սահմանը: Անթիվ մարդիկ են մահանում, չհասնելով մինչև 30 տարեկան: Մարդկային էակները այնպես տկար և թույլ են: Մարդկային ուժերը ամենևին էլ անվերջանալի չեն: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող են նման տկար էակները, այդպես խստացնել իրենց սրտերը, փոխարենը որ ամբողջ սրտով հավատային Աստծո Խոսքին: Մարդկային էակները պարծենալու բան չունեն և չարժի հայտարարել, որ նրանք ուժեղ են:
Մենք պետք է գիտակցենք մեր սեփական թուլությունն ու տկարությունը, պետք է խոստովանենք մեր թերություններն ու մեղքերը, պետք է մեր սրտերում հավատանք ճշմարտությանը, որը կատարվեց կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով, և դրանով մենք կարող ենք ձգտել Աստծուն դիմելու արժանանալուն: Մեզ անհրաժեշտ է հավատալ Աստծուն: Որպեսզի հավատք ունենան, որը Բարձրյալին հաճելի է, մարդիկ պետք է ամբողջ սրտով հավատան ջրի և հոգու ավետարանին: Սակայն, չնայած դրան, շատերը մինչև հիմա չեն հավատում նրան: Կարո՞ղ եք արդյոք Աստծուն մոտենալու իրավունք ստանալ՝ ուրիշ ավետարանի շնորհիվ, որը տարբերվում է ջրի և Հոգու ավետարանից: Կարո՞ղ էին արդյոք անհետանալ ձեր մեղքերը, եթե Հիսուսը երկիր գալով հանուն ձեզ, Իր մկրտությամբ դրանք Իր վրա չվերցներ: Դուք կարո՞ղ էիք ձեր սրտերի մեղքերը փոխանցել Հիսուսին և ազատվել դրանցին՝ չհավատալով մկրտությանը, որը Նա ընդունեց: 
Պատասխան՝ ոչ: Հիսուսը խաչվեց և Իր արյամբ վճարեց բոլոր մեղքերի համար, որովհետև մկրտվելով Հովհաննեսից, Նա Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Այդ դեպքում, դուք կարո՞ղ էիք փրկվել առանց Հիսուսի մկրտության և Խաչի վրա մահանալուն: Իհարկե ոչ: Հիսուսը մկրտվեց նրա համար, որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը և մեկընդմիշտ լվաց դրանք՝ ոչնչացնելով ընդմիշտ: Իսկ Խաչվեց Նա նրա համար, որպեսզի այդ մեղքերի պատիժը կրի: Մենք ազատվեցինք մեր մեղքերից ջրի և Հոգու ճշմարտության հավատքով: 
Այսպիսով, ցանկացած պահի մենք կարող ենք Աստծո մոտ գալ և ասել. «Տեր, ես թույլ եմ և տկար, բայց, քանի որ Դու փրկեցիր ինձ Քո ջրով և արյունով, ես հիմա անմեղ եմ: Դու այս աշխարհ եկար և մկրտվեցիր և միանգամից Քո վրա վերցրեցիր բոլոր մեղքերը, դրանք կրեցիր Խաչի վրա, կրեցիր դրանց պատիժը և հարություն առար մեռելներից: Եվ անելով սա՝ Տեր, Դու իսկապես դարձար իմ փրկության Աստվածը: Ես հավատում եմ Քեզ՝ շնորհիվ իմ ճշմարտության նկատմամբ ունեցած հավատքի»: Այլ բառերով ասած, եթե մենք պահպանում ենք մեր հավատքը, մենք միշտ կարող ենք գալ Աստծո մոտ և աղոթքով դիմել Նրան, չնայած մեր տկարություններին և թուլությանը: Մեր աղոթքներում մենք կարող ենք խնդրել Նրան Իր Թագավորության ընդարձակման համար, կարող ենք աղոթել մեր եղբայրների և քույրերի համար և կարող ենք աղոթել ուրիշների հոգիների համար, ովքեր դեռ չեն ստացել մեղքերի ներում: 
Հավատալով միայն ջրի և Հոգու ավետարանին, մարդիկ կարող են ապրել երկնքի տակ՝ երբեք ամոթ չզգալով: Եթե ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ հավատք չկա, որոշ մարդիկ կարող ենք իրենց սրտերի դատարկութունը լցնել ինչ-որ ուրիշ բանով: Բայց դուք պետք է գիտենաք, որ նրանց բոլոր ջանքերը բացարձակապես անիմաստ են: Եվ դրա համար, այդպիսի մարդկանց սրտերը տառապում են և տանջվում՝ դարձնելով նրանց կյանքերն անտանելի: Յուրաքանչյուր մարդ, ցանկանում է ինչ-որ բանի հավատալ, լինի դա ճշմարիտ, թե սուտ: Ընտրությունը ձերն է: 
Նայեք ձեր սրտերի մեջ և խորհեք՝ իսկապես հավատո՞ւմ եք Տիրոջը ջրի և Հոգու ավետարանի հավատքով, թե դուք չեք հավատում այդ ավետարանին: Տերը լվաց ձեր մեղքերը ջրով և արյունով, և եթե դուք հավատում եք դրան, այդ դեպքում, կարո՞ղ է մեղքը բնակվել ձեր սրտերում: Եթե դուք ձեր սրտերի խորքում և ձեր հոգում իսկապես հավատում եք ջրի և Հոգու ավետարանին, ապա մեղքի հիշողությունն այլևս չկա: Ամբողջ սրտով հավատալով ճշմարտությանը, հենց հիմա ստացեք մեղքերի ներում:
Քանի որ Աստված ուղարկեց մեզ մեղքերի ներումը ճշմարտության շնորհիվ, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, ուստի, մենք հիմա ստացել ենք մեղքերի անանցողիկ ներում: Եվ դրա համար, նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, դարձել են Աստծո զավակներ, ովքեր հագել են շնորհք, որը թույլ է տալիս դիմել Աստծուն: Ուրեմն սիրենք միմյանց, ըմբռմամբ վերաբերվենք միմյանց տկարություններին և մինչև վերջ ծառայենք Աստծո գործերին, իսկ այս ամենից հետո, մենք բոլորս կուղևորվենք Տիրոջ մոտ և կբնակվենք Նրա հետ: 
Նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում, սիրում են մեղավորներին: Արդարների սրտերը ցանկանում են, որպեսզի յուրաքանչյուր մեղավոր ճանաչի ճշմարտությունը, որը պահված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ և վերստին ծնունդ ստանա: Սակայն, գոյություն ունեն որոշակի կարգի մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող սիրել ուրիշ մարդկանց: Այդպիսի համառ մեղավորներ են հանդիսանում այն քրիստոնյաները, ովքեր խաբում են իրենց սեփական խիղճը և իրենք իրենց մոլորության մեջ ենք գցում՝ կարծելով, որ իրենք հավատում են Աստծուն՝ չնայած նրան, որ դեռ մնում են մեղքի մեջ: 
Հավատալով ջրի և Հոգու ավետարանին և ստանալով մեղքերի ներում, մենք բոլորս պետք է պահպանենք մեր խիղճը: Եկեք մեր ճանապարհը շարունակենք մինչև վերջ պահպանելով մեր խիղճը և չկորցնելով մեր հավատքը: Երբ ձեզ կթվա, որ ինչ-որ մեկը իր հոգևոր կյանքում անցնում է դժվար ժամանակների միջով, անպայման հասեք նրան, միշտ աջակցեք մեկդ մյուսին և թույլ մի տվեք կոտրվելու և ընկնելու:  Ինչ էլ որ պատահի, արդարները չպետք է լքեն Եկեղեցին: Եթե արդարները լքում են Աստծո Եկեղեցին, նրանք նույն ժամին մահանում են: Լքել Աստծո Եկեղեցին, հավասար է սեփական տունը կորցնելուն, և դա նշանակում է կորցնել սեփական կացարանը: Բացի դրանից, դա նշանակում է, որ ձեր սրտերը ոչ մի տեղ հանգիստ չեն գտնի և ոչ էլ ապաստարան և վերջիվերջո դուք կկործանվեք: 
Աստծո Եկեղեցին այն վայրն է, որտեղ Աստծո գառներին տալիս են կերակուր, հանգիստ և ապաստարան: Դրա համար, եթե գառները հոգնածությունից կորցնում են իրենց ուժերը, ապա Աստծո Եկեղեցին օգնում է Նրանց սրտերին ամրապնդվել՝ Խոսքը լսելով: Եթե դուք հավատալով՝ ամբողջ սրտով ընդունում եք Աստծո Խոսքը, ձեր մեջ բնակվող Սուրբ Հոգին ուրախանում է, իսկ ձեր սրտերը ամրապնդվում և արդյունքում ստանում եք հավիտենական կյանք:
Մենք բոլոր արդարներս, շնորհակալություն ենք հայտնում մեր Աստծուն: Մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը այն բանի համար, որ Նա մեզ պարգևել է ջրի և Հոգու ավետարանը և թույլ է տվել մեզ հաղորդակցվել Իր հետ: Ալելույա: Ես աղոթում եմ կենդանի Աստծուն, որպեսզի Նա ուժ տա մեզ՝ ամբողջությամբ Իրեն վստահելու և ապրելու հավատքով: