• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 11: Խորան

[11-21] Բարձրյալ Քահանան, ով Զոհ է Մատուցում Տարեկան Քավության Օրը (Ղևտացիս 16:1-34)

Բարձրյալ Քահանան, ով Զոհ է Մատուցում Տարեկան Քավության Օրը(Ղևտացիս 16:1-34)
«Եվ Եհովան  խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Եհովայի առաջին մոտեցան և մեռան. Եվ Եհովան ասեց Մովսեսին. Խոսիր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրի ներսը տապանակի վրա եղած քավության առաջին, որ չմեռնի. Որովհետև ամպի մեջ պիտի երևամ քավության վրա: Ահարոնն այս բաներով մտնի սրբարան. Մի զվարակ մեղքի պատարագի համար և մի խոյով՝ ողջակեզի համար: Կտավի սուրբ շապիկ հագնի և իր մարմնի վրա կտավե վարտիք ունենա, և իր մեջքը կտավե գոտի կապի, և իր գլխին կտավե խոյր դնե. Սրանք սուրբ զգեստներ են. և իր մարմինը ջրով պիտի լվանա, և հետո հագնի նրանց: Եվ իսրայելի որդիների ժողովքից այծերից երկու նոխազ առնե մեղքի պատարագի համար և մեկ խոյ ողջակեզի համար: Եվ Ահարոնը մատուցե այն մեղքի պատարագի զվարակը որ իր համար է, և քավություն անի իր համար և իր տան համար: Եվ երկու նոխազ առնի և Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնե: Եվ Ահարոնն այն երկու նոխազների վրա վիճակներ գցե. Մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար: Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, և մեղքի պատարագ անե նրան: Եվ այն նոխազը, որի վրա ազատ վիճակը ելավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնե, որ նրան համար քավություն անե, որ բաց թողի նրան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը: Եվ Ահարոնը մատուցե այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, և քավություն անե իր համար և իր տան համար, և մորթե իր մեղքի պատարագի զվարակը: Եվ Եհովայի առաջին եղած սեղանի վրայից բուրուվառը լիքը կրակի կայծեր առնի, և բարակ ծեծված անուշահոտ խնկից իր ձեռքերը լցնե, և վարագույրի ներսը տանե: Եվ խունկը այն կրակի վրա դնե Եհովայի առաջին, և խնկի ամպը վկայության վրա քավությունը ծածկե, և նա չի մեռնի: Եվ այն զվարակի արյունից առնե և իր մատով քավության վրա արևելյան կողմը սրսկե և իր մատով արյունից քավության առաջին յոթ անգամ սրսկե: Եվ մորթե մեղքի պատարագի նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը վարագույրի ներսը տանե, և նրա արյունն ինչպես որ արավ զվարակի արյունով, այսինքն քավությունի վրա և քավության առաջին սրսկե այն: Եվ սրբարանի համար քավություն անի՝ Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերի հանցանքներից, և այսպես անե ժողովքի խորանի համար, որ նրանց հետ է լինում նրանց անմաքրությունների մեջ: Եվ ոչ մի մարդ ժողովքի խորանում պիտի չլինի քավություն անելու համար սրբարանը մտած ժամանակ, մինչև նրա դուրս գալը, որ իր համար և իր տան համար և Իսրայելի բոլոր ժողովքի համար քավություն անե: Հետո դուրս գա Եհովայի առաջին եղած սեղանը, և նրա համար քավություն անե. և առնե զվարակի արյունից ու նոխազի արյունից, և քսե սեղանի եղջյուրների վրա շուրջանակի: Եվ արյունից իր մատով յոթ անգամ նրա վրա սրսկե. Եվ իսրայելի որդիների անմաքրություններից մաքրե նրան, և սուրբ անե նրան: Եվ վերջացնե սրբարանի և ժողովքի խորանի և սեղանի համար քավություն անելը, և հետո ողջ նոխազը մոտեցնե. և Ահարոնը իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե, և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրենց բոլոր մեղքերով և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը: Եվ նոխազը նրանց բոլոր անօրենությունները իր վրա մի անբնակ երկիր տանե, և մարդը անապատում թող տա նոխազին: Եվ Ահարոնը մտնի ժողովքի խորանը, և սրբարանը մտնելու ժամանակին հանե հագած կտավե հանդերձները, և նրանց այնտեղ դնե և իր մարմինը ջրով լվանա սուրբ տեղը և իր հանդերձները հագնե և դուրս գա իր ողջակեզը ու ժողովրդի ողջակեզը մատուցանե, և իր համար և ժողովրդի համար քավություն անե: Եվ մեղքի պատարագի ճարպը սեղանի վրա այրե: Եվ այն նոխազը իբրև ազատ արձակվելու նոխազ տանողը իր հանդերձները լվանա և իր մարմինը ջրով լվանա, և այնուհետ բանակը մտնի: Եվ այն մեղքի պատարագի զվարակը և մեղքի պատարագի նոխազը՝ որոնց արյունը քավություն անելու համար սուրբ տեղը բերվեցավ, բանակից դուրս հանեն, և նրանց մորթերն ու նրանց մսերը և նրանց աղբը կրակով այրեն: Եվ նրանց այրողը իր հանդերձները պիտի լվանա, և մարմինը ջրով լվանա, և այնուհետև բանակը մտնի: Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ յոթներորդ ամսի տասներորդին ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և բնավ մի գործ չգործեք, թե երկրացին և թե ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև այն օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերից մաքրվեք Եհովայի առաջին: Նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը: Եվ քավությունը անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար ձեռքը լցված քահանան և հագնի կտավե հանդերձները՝ սուրբ հանդերձները. Եվ ամենասուրբ տեղի համար քավություն անի, և ժողովքի խորանի համար և սեղանի համար քավություն անի, և քահանաների և ժողովքի բոլոր ժողովրդի համար քավություն անե: Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի Իսրայելի որդիների համար իրենց բոլոր մեղքերին քավություն անելու տարին մեկ անգամ: Եվ նա անի ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր»:
 

Քահանայապետը այն մարդն էր, ով քավության օրը զոհաբերություն էր մատուցում ողջ Իսրայելի ժողովրդի համար: Զոհաբերությունը կատարվում էր տարին մեկ անգամ՝ հրեական օրացույցի յոթերորդ ամսվա տասներորդ օրը: Այդ օրը քահանայապետ Ահարոնը զոհ էր մատուցում իսրայելացիների համար, որպեսզի քավեր նրանց մեղքերը: Նրանց բոլոր անօրենությունները իսկապես որ փոխանցվում էին զոհին և նրանք մաքրվում էին իրենց մեղքերից: Դրա համար քավության օրը մեծ տոն էր համարվում իսրայելացիների համար: 
Քավության օրը զոհաբերության ծեսն անցկացնելիս, ինչպես և մյուս զոհաբերությունների ժամանակ, պետք է պահպանվեին երեք անփոփոխ կանոններ. զոհաբերության կենդանին պետք է անարատ լիներ, պարտադիր էր համարվում ձեռք դնելը և զոհը պետք է մահանար արյուն թափելով: Նման զոհը Աստված հաճույքով էր ընդունում: Քավության օրվա զոհաբերությունը տարբերվում էր մյուս զոհաբերություններից նրանով, որ քահանայապետը պետք է արյունը տաներ ներս՝ Սրբության Սրբոցը: 
Իր և Իր ընտանիքի համար զոհ մատուցելուց հետո, Ահարոն քահանայապետը Իսրայելի ժողովրդի համար Աստծո առջև երկու նոխազ էր դնում: Սկզբում նա այծը զոհում էր Տիրոջ համար, և դա արվում էր ճիշտ այնպես, ինչպես երինջի զոհաբերությունն էր արվում: Իսկ այնուհետև, Նա վերցնում էր քավության նոխազը: Իսրայելի ժողովրդի ներկայությամբ Ահարոնը ձեռք էր դնում  այդ այծի գլխին և այդ կերպով նրան էր փոխանցում Իսրայելի ժողովրդի մեղքերը: Այն բանից հետո, երբ այդ նոխազն իր վրա էր վերցնում իսրայելացիների մեղքերը, նրան հատուկ նշանակված անձի հետ բաց էին թողնում անապատ: 
 
 

Քավության օրը կատարված զոհաբերությունը մաքրում էր իսրայելացիներին իրենց մեղքերից


Քավության օրը քահանայապետը՝ Իսրայելի ժողովրդի ներկայացուցիչը, ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին, զոհին էր փոխանցում ողջ մարդկության մեղքերը: Նա բերում էր երկու կենդանի այծեր, վիճակ էր գցում երկուսի վրա՝ մեկը Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը Իսրայելի ժողովրդի մեղքերի քավության համար: 
Տվյալ պարագայում, ձեռք դնել նշանակում էր,  մեղքերի փոխանցում զոհաբերության կենդանուն, զոհի գլխին ձեռքի հպումով՝ մարդկության մեղքերի փոխանցում: Այսպիսի ձեռնադրությունը համարվում էր մեղքերից մաքրվելու միջոց՝ սահմանված Աստծո կողմից: Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, դա կիրառվեց Հիսուսի նկատմամբ, որպեսզի լվացվեր ողջ մարդկության մեղքերը: Քահանայապետը, որպեսզի մաքրվեր իր սեփական մեղքերից և մաքրեր իր տունը մեղքերից և ողջ Իսրայելի ժողովրդին, պետք է անպայման ձեռք դներ այծի գլխին և փոխանցեր այդ բոլոր մեղքերը նրան: Եվ քանի որ քահանայապետը ձեռք դնելու միջոցով փոխանցում էր այծին Իսրայելի ժողովրդի բոլոր մեղքերը, ապա բոլոր մեղքերը, որոնք իսրայելացիները գործել էին ամբողջ տարվա ընթացքում, ոչնչանում էին: Դրա համար, քավության օրը կատարված զոհաբերությունը համարվում էր Իսրայելի ժողովրդի շնորհակալությունը ուղղված Աստծուն՝ մեղքերից փրկվելու համար: 
Ով որ ունի մեղք, պետք է անխուսափելիորեն պատժվի: Որպեսզի զոհաբերության կենդանին մարդկանց փոխարեն կրի մեղքի պատիժը, ամենից առաջ անհրաժեշտ է, որպեսզի նա իր վրա վերցնի մեղքերը: Եթե քահանայապետը զոհաբերությունը կատարեր առանց զոհի գլխին ձեռք դնելու, այդպիսի զոհաբերությունը համարվում էր աստվածհայհոյություն, և դրա համար նա այդպես չպետք է վարվեր: Որպեսզի փրկեր բոլոր մարդկանց, ովքեր մեղավորներ էին, Աստված իր փրկության ծրագիրը կազմեց՝ փրկելու ձեռք դնելու միջոցով: Որպեսզի ոչնչացնի Իսրայելի ժողովրդի մեղքերը, Աստված կանչեց քահանայապետին և պատվիրեց նրան որպես ողջ ժողովրդի ներկայացուցչի, ձեռք դնելու միջոցով զոհաբերության կենդանու գլխին փոխանցել հրեաների մեղքերը: Այսպիսով բոլոր զոհաբերության կենդանիները, որոնք զոհաբերվում էին խորանում ձեռք դնելու միջոցով,  իրենց վրա էին վերցնում հրեաների մեղքերը և մարդկանց փոխարեն արյունահոսելով և մահանալով՝ կրում էին մեղքերի պատիժը: 
Որպեսզի ամբողջությամբ կատարվեր Աստծո արդարությունն ու սերը, իսրայելացիները պետք է տարին մեկ անգամ, քավության օրը, զոհեր մատուցեին: Դա արվում էր քահանայապետի՝ զոհի գլխին ձեռք դնելով, զոհի կոկորդը կտրելով և նրա արյունը բաց թողնելու միջոցով: Այլ բառերով ասած, հենց այսպիսի զոհաբերությամբ, Աստված ցանկանում էր ընդմիշտ լվանալ իսրայելացիների մեղքերը, որը նրանք գործել էին ողջ տարվա ընթացքում: Այսպիսին էր Աստծո սիրո օրենքը, որը ծառայում էր ինչպես Նրա ողորմության հաստատում, այնպես էլ Նրա արդարության հաստատում: Լինելով արդար և որպեսզի Իր արդար Օրենքի համաձայն մեկընդմիշտ ոչնչացնի մարդկանց մեղքերը, Աստված պատրաստեց Գառնուկի՝ Հիսուս Քրիստոսին, և այնպես արեց, որ Հիսուսը ձեռնադրությամբ Իր վրա վերցնի մարդկանց մեղքերը և թափի Իր արյունը Խաչի վրա: 
Հիսուսը, ով Ինքն Իրեն հավիտենական զոհ մատուցեց, մեկընդմիշտ Իր վրա վերցրեց մարդկանց մեղքերը, արյուն թափեց և դրանով իրագործեց փրկությունը: Դրա համար, մենք նույնպես պետք է գանք Աստծո առջև՝ փրկության ճշմարտության հավատքով, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Հենց այսպիսի հավատքով մեկընդմիշտ մեզ ներվեցին մեր մեղքերը: Այսպիսով, յուրաքանչյուրը, ով ցանկանում է մեկընդմիշտ մեղքերի ներում ստանալ, պետք է ջրի և Հոգու ավետարանի անկեղծ հավատքով մոտենա Աստծուն:
 
 

Ձեռք դնելու նշանակությունը


Ձեռք դնել նշանակում է «լինել փոխանցված» կամ «լինել թաղված» (Ղևտացիս 1:3-4): Եթե Իսրայելի հասարակ մարդկանցից որևէ մեկը անկանխամտացված մեղք էր գործում և խոստովանում էր դա, ապա նրան հետևում էր ողջակիզության զոհ մատուցել Աստծուն (Ղևտացիս 4:27-29): Այդ մարդը պետք է զոհաբերության առանց արատի կենդանի բերեր, որ նրան փոխանցեր իր մեղքը, նա պետք է ձեռք դներ այդ կենդանու գլխին: Դրանից հետո, նա կտրում էր կենդանու կոկորդը, բաց էր թողնում նրա արյունը, և այդ արյունը փոխանցում էր քահանային (Ղևտացիս 4:27-30): Քահանան մատով վերցնում էր այդ կենդանու արյունը և ցողում էր զոհասեղանի եղջյուրները, իսկ ավելացած արյունը թափում էր զոհասեղանի տակ՝ հողի վրա:  Կենդանու ճարպը քահանան պետք է այրեր զոհասեղանի կրակի վրա, որպեսզի Աստված կարողանար հոտոտել ճարպի հաճելի այրվող հոտը: 
Մեզ հայտնի է, որ Իսրայելի ժողովրդի մեղքերը ներելու համար Աստված մտածեց քավության օրվա զոհաբերությունը, երբ զոհաբերության կենդանու գլխին ձեռք էին դնում և բաց էին թողնում նրա արյունը: Աստված չէր կարող անկանխամտածված մեղք գործած մարդու հանցանքը ներել՝ առանց զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելու: Ճիշտ այդպես, հին կտակարանային քավության օրվա զոհաբերությունը կապված է Նոր Կտակարանի՝ Հիսուսի մկրտության և արյան հետ: 
Ինչպես որ Հին Կտակարանի զոհաբերության կենդանին պետք է անարատ լիներ, այնպես էլ՝ Նոր Կտակարանում, Հիսուսը եկավ որպես Աստծո անարատ Գառ, մկրտվեց և թափեց Իր արյունը Խաչի վրա, որպեսզի լվա մեղավորների անօրենությունները: Ինչպես որ Հին Կտակարանում զոհաբերության կենդանին պետք է ձեռնադրության միջոցով իր վրա վերցներ մեղավորների անօրենությունները, աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին հենց այն պահին, երբ Հովհաննես Մկրտիչը ձեռք դրեց Նրա գլխին, որպեսզի մկրտի Նրան Հորդանան գետում (Մատթեոս  3:15): Ինչպես որ հին կտակարանային զոհաբերության կենդանին, այնպես էլ Հիսուսը՝ Նոր Կտակարանում պետք է նույն ձեռնադրության արարողությանը ենթարկվեին և պետք է նույն կերպ արյունահոսեին: Ձեռք դնելը և արյուն թափելը հանդիսանում էին զոհաբերություն, որոնք պատրաստված էին մեղավորների համար, ինչպես Հին Կտակարանի, այնպես էլ՝ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում: 
 

Մեղանչումը անխուսափելիորեն հանգեցնում է Աստծո բարկության

Տիրոջ առջև մենք մեղավորներ էինք, ովքեր չէին կարող չմահանալ իրենց մեղքերի պատճառով, ինչպես որ պետք է զոհը մահանար մեղքի պատճառով, որոնք փոխանցվել էին իրեն: Երբ մենք փորձելով պատկերացնել զոհաբերության պատկերը՝ տեսնում ենք, թե ինչպես է զոհաբերվող կենդանին մասնատվում և այրվում ողջակիզության զոհասեղանին, մենք հստակորեն գիտակցում ենք, որ մենք պետք է Աստծո առջև մահանայինք, բայց և այնպես Տերը փրկեց մեզ՝ մկրտվելով Հովհաննեսից և թափելով Իր արյունը: 
Այսպիսով, վերստին ծնունդ չունեցողները պետք է իրենց խոստովանեն որպես մեղավորներ, ում Աստծո առջև սպառնում է խիստ դատաստան մեղքերի պատճառով, և նրանք պետք է  հավատան Տիրոջ մկրտությանն ու արյանը, որպես իրենց փրկություն: Որպեսզի մեզ ազատի մեղքերից, փոխարեն որ դրանց պատճառով պատժի, Աստված պատրաստեց փրկության զոհաբերությունը, փոխադրեց մեր մեղքերը հավիտենական զոհի վրա և թույլ տվեց, որ Նա արյունահոսի և դրանով քավեց մեր մեղքերը (Ղուկաս 16:1-34, Հռոմեացիս 8:3-4, Եբրայեցիս 10:10-12): Դուք առաջվա նման ձեր սրտերում մեղք ունե՞ք: Այդ դեպքում, դուք պետք է ամենից առաջ Աստծո առջև խոստովանեք, որ մեղավորներ եք, ում Աստծո պատիժն է սպառնում, և դուք պետք է հավատաք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված իրագործեց ձեր փրկության ծրագիրը, որը Նա ծրագրել էր դեռևս աշխարհի արարումից առաջ:
Չի կարելի քավել մեղքը՝ չվճարելով համապատասխան գինը: Ահա, թե ինչու Աստված Իսրայելի ժողովրդին տվեց զոհաբերության համակարգը: Այս համակարգում հավատքի ճշմարիտ զոհաբերությունը, որը ի զորու էր ջնջել իսրայելացիների մեղքերը, հանդիսանում էր միայն այն մատուցումը, որը առաջնորդվում էր ձեռնադրությամբ և արյուն թափելով:
Մենք նույնպես պետք է հավատքով Աստծուն զոհ մատուցենք, որը կառաջնորդվեր ձեռք դնելով և արյուն բաց թողնելով,  և այդ ամենը ըստ զոհաբերության համակարգի, որի օրինակը բերված է Աստվածաշնչում: Տերն արյուն թափեց, որոհետև Նա իր մկրտությամբ Իր վրա էր վերցրել մեր բոլոր մեղքերը և մեր փոխարեն կրեց դրանց պատիժը, և դրանով ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը (Մատթեոս 3:15, Հովհաննու 1:29, Եսայիա 53:1-7): Եթե հավատում ենք ջրի և Հոգու Խոսքին, և եթե ձեռք ենք դնում Տիրոջ գլխին, ով դարձավ մեր զոհաբերությունը, և դրանով փոխանցում ենք Նրան մեր մեղքերը, ապա մենք կարող ենք ստանալ մեղքերի ներում՝ հավատալով, որ Տերը, ով Իր վրա վերցրեց մեր մեղքերը, նույնպես կրեց դրանց պատիժը մեր փոխարեն: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք կարող ենք մեր բոլոր մեղքերը փոխանցել Տիրոջը, ով դարձավ մեր մեղքի զոհը և կարող ենք Նրա հետ միասին մահանալ և ապրել Նրա հետ ( Հռոմեացիս 6:1-11, Գաղատացիս 3:27): 
Հոգևոր դասերը, որոնք մենք կարող ենք քաղել քավության օրվա զոհաբերությունից, նախ և առաջ կայանում է մեր մեղքերը խոստովանելու անհրաժեշտության և դրանց պատժի անխուսափելիությունը գիտակցելու մեջ, ինչպես նաև հավատքի զոհաբերություն կատարելու անհրաժեշտության մեջ, որն Աստված ցանկանում է ստանալ: Այլ բառերով ասած, մենք պետք է հավատանք, որ Հիսուսը մեր փրկությունը կատարեց Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով: Մենք պետք է մեր ձեռքերը դնենք Հիսուսի գլխին՝ հավատալով Նրա մկրտությանը: Ինչո՞ւ: Որովհետև միայն հավատքով ձեռք դնելու և արյուն բաց թողնելու միջոցով է, որ մենք կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից: 
Այսպիսով, յուրաքանչյուրն, ով ցանկանում է ազատվել իր մեղքերից, պետք է փրկագին վճարի իր կյանքի համար, քանի որ մեղքի վարձքը մահն է: Հարուստ է մարդը, թե աղքատ, միևնույն է, պետք է զոհաբերություն կատարվի, որը կքավի այդ մարդու մեղքերը և իրենից կներկայացնի այդ կյանքի արժեքը: Առանց զոհաբերության, ոչ մի մարդ չի կարող հավատքով ստանալ մեղքերի ներում:
 
 

Հին կտակարանային զոհաբերությունը քավության օրը


Ղևտացիս 16:6-10. «Եվ Ահարոնը մատուցի այն մեղքի պատարագի զվարակը որ իր համար է, և քավություն անի իր համար և իր տան համար: Եվ երկու նոխազ առնի և Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնե: Եվ Ահարոնն այն երկու նոխազների վրա վիճակներ գցե. Մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար: Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, և մեղքի պատարագ անե նրան: Եվ այն նոխազը, որի վրա ազատ վիճակը ելավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնե որ նրան համար քավություն անե, որ բաց թողի նրան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը»: 
Որպեսզի իսրայելացիներին հնարավորություն տա հավատքով մեղքերի ներում ստանալ, քահանայապետը զոհաբերություն էր կատարում, որը առաջնորդվում էր ձեռնադրությամբ և արյան հեղմամբ: Իսկ ինչպիսի՞ն է ներկայիս քրիստոնյաների հավատքը: Արդյո՞ք դա այն անհիմն և մտքի հորինած հավատքը չէ, որը ձգտում է մեղքերի ներում ստանալ, առանց մեղքերը զոհին փոխանցելու: Եթե ձեր հավատքը տարբերվում է այն հավատքից, որի միջոցով ձեր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին՝ ձեռնադրությամբ, ապա այդ դեպքում դուք մեծ խնդիրներ ունեք: Ձեր հավատքը կարող է ճշմարիտ համարվել այն դեպքում, եթե դուք հավատում եք Հիսուսի մկրտությանն ու Նրա Խաչին թափած արյանը: 
Մենք Աստծո առջև չենք կարող չխախտել Նրա օրենքները և ողջ անցած տարին մենք գործեցինք մտքին մոտ և մտքից վեր հանցանքներ: Դրա համար, եթե ապրեինք Հին Կտակարանի ժամանակներում, ապա մենք ստիպված կլինեինք մեղքերի ներում ստանալ զոհաբերությամբ, որը մեզ համար կատարում էր քահանայապետը: Բայց այսօր, որպեսզի Աստծուն հավատքի զոհ մատուցենք, մեզ անհրաժեշտ է ամենից առաջ խոստովանել, որ լինելով մեղավորներ, մենք արժանի ենք մահվան և մեզ անհրաժեշտ է հավատալ ձեռնադրությանը, որի միջոցով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին զոհին, որն Աստված պատրաստել էր մեզ համար և հավատալ այդ զոհի մաքրող դերին: 
Քանի որ զոհաբերության կենդանու գլխին ձեռք դնելը և արյուն բաց թողնելը ունի փրկության զորություն, ապա հին կտակարանային իսրայելացիները կարող էին մեղքերի քավություն ստանալ զոհաբերության միջոցով, որը քահանան կատարում էր Աստծո սահմանած զոհաբերության համակարգի համաձայն: Ձեռք դնելով զոհաբերվող կենդանու գլխին, քահանայապետը նրան էր փոխանցում բոլոր մեղքերը, որոնք մարդիկ գործել էին մի տարվա ընթացքում, այնուհետև կտրում էր կենդանու կոկորդը և բաց թողնում նրա արյունը: Այնուհետև նա յոթ անգամ ցողում էր այդ կենդանու արյունը հայտնության տապանակի քավության կափարիչի վրա, կափարիչի արևելյան կողմից: Այսպես, ամեն տարի քահանայապետը Աստծուն հաճելի զոհ էր մատուցում: Հենց այս կերպով Իսրայելի ժողովուրդը կարող էր այն ժամանակներում ստանալ մեղքերի քավություն: 
Այսպիսով, մեղքի պատարագի միջոցով, որը կատարվում էր քահանայապետի կողմից, իսրայելացիները հավատում էին և համոզված էին նրանում, որ իրենց մեղքերը քավվել էին: Հին կտակարանային Քավության օրվա զոհաբերությունը մեզ ասում է այն մասին, որ Նոր Կտակարանի ժամանակներում Հիսուս Քրիստոսը մկրտվելով Հովհաննես Մկրտչից՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Խաչի վրա թափեց Իր արյունը, և որ մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի՝ հավատքով ստանալով մեղքերի հավիտենական քավությունը: Այս աշխարհում բոլոր մարդիկ, ում սրտերը տառապում են և տանջվում մեղքի պատճառով, պետք է հասկանան, որ կարող են մեղքերի հավիտենական քավություն ստանան՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին և պետք է ամբողջ սրտով հավատան դրան: Դրա համար մեղքերի քավության համար նախատեսված զոհաբերությունը նախօրոք էր սահմանվել Աստծո կողմից և Նա խոստացել էր, որ կկատարեր մեղքերի քավություն: Փրկության այդ խոստումը նաև արտացոլված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, որոնք օգտագործվել էին խորանի կառուցման ժամանակ:
 
 

Խորանում քավության օրը կատարվող զոհաբերությունները


Որպեսզի Իսրայելի ժողովրդին ազատի իրենց մեղքերից, քավության օրը քահանայապետը ձեռք էր դնում զոհաբերության կենդանու գլխին բոլոր հրեաների ներկայությամբ (Ղևտացիս 16:1-23): Քահանայապետի պարտականությունն էր հրեաների մեղքերը փոխանցել զոհաբերության կենդանուն, և նա դա անում էր զոհի գլխին ձեռք դնելու միջոցով: Երբ Ահարոն քահանայապետը քավության օրը խորանում զոհաբերություն էր կատարում Իսրայելի ժողվրդի համար, ապա ոչ մի մարդ, բացի նրանից, չէր կարող խորան մտնել: Դա արտակարգ իրադարձություն էր, քանի որ, բացի քավության օրից, խորանի սրահում մշտապես բազմաթիվ քահանաներ էին լինում: 
Ձեռք դնելով զոհի գլխին՝ քահանայապետը նրան էր փոխանցում հրեա ժողովրդի մեղքերը: Դրանից հետո, նա կենդանու արյունը տանում էր Սրբության Սրբոց և մատով յոթ անգամ ցողում էր հայտնության տապանակի կափարիչին՝ արևելյան կողմից, կափարիչի առաջին (Ղևտացիս 16:14): 
Զոհի արյունով տապանակի կափարիչին արյունը ցողելու ժամանակ քահանայապետի հագուստին ամրացված ոսկյա զանգակները զրնգում էին: Այսպիսով, ամեն անգամ, երբ քահանայապետը արյուն էր ցողում կափարիչի վրա և կափարիչի առջև՝ արևելյան կողմից, այդ զանգակները զրնգում էին և իսրայելացիները, ովքեր այդ ժամանակ գտնվում էին խորանից դուրս, կարող էին լսել դրանց ղողանջները: Լսելով զանգակների ղողանջները, մարդիկ հասկանում էին, որ ներկա պահին քահանայապետը իրենց մեղքերի համար զոհաբերություն է կատարում Աստծո առջև: Երբ զանգակների զրնգոցը լսվում էր յոթերորդ անգամ, իսրայելացիները թեթևացած հոգոց էին հանում, քանի որ դա նշանակում էր, որ քավության համար կատարվող զոհաբերությունը ավարտված է, այսինքն վերջացավ իսրայելացիների բոլոր մեղքերի քավությունը, որոնք նրանք գործել էին ամբողջ տարվա ընթացքում:
Դրանից հետո, Ահարոն Քահանայապետը դուրս էր գալիս խորանից և բերում էր երկրորդ այծին և Իսրայելի ողջ ժողովրդի առջև կատարում էր հերթական քավության զոհաբերությունը: Աստված պատվիրել էր իսրայելացիներին քավության օրը ոչ մի գործ չանել (Ղևտացիս 16:20-21,29): Մեծ քանակությամբ մարդկանց հավաքելով, ովքեր հավաքվում էին դիտելու խորանի զոհաբերության ծեսը, քահանայապետը կատարելով իր պարտականությունները՝ ձեռք էր դնում զոհաբերության նոխազի գլխին, և այնուհետև այդ այծին հատուկ նշանակված մարդու հետ արձակում էին անապատը: 
Քավության օրը քահանայապետը այծին կանգնեցնում էր Իսրայելի ժողովրդի առջև, ձեռք դնելով նրա գլխին՝ խոստովանում էր հրեաների անօրենություններն ու հանցանքները և փոխանցում էր դրանք այծին: «Տեր, ես խոստովանում եմ բոլոր մեղքերը, որոնք Իսրայելի ժողովուրդը գործել է այս տարվա մեջ: Մենք չկարողացանք պահել Օրենքի բոլոր կետերը: Մենք անհամար մեղքեր ենք գործել, ինչպես Քո առջև, այնպես էլ՝ մեկս մյուսիս նկատմամբ: Մենք չկարողացանք ապրել այնպես, ինչպես Դու մեզ պատվիրել էիր: Եվ մենք արեցինք այն, ինչը Դու մեզ պատվիրել էիր չանել: Անցած տարվա մեջ մենք խախտել ենք Քո օրենքները: Մենք ստել ենք և սպանել, մենք շնացել ենք և գողացել»: Այսպես էր քահանայապետը փոխանցում զոհաբերության կենդանուն Իսրայելի ժողովրդի բոլոր մեղքերը՝ ձեռք դնելով նրա գլխին իսրայելի ողջ ժողովրդի առջև, և այնուհետև հատուկ նշանակված մարդու հետ ուղարկում էին այծին անապատ: 
Քանի որ մեղքի վարձքը մահն է, ապա Աստված չէր կարող թույլ տալ, որ զոհաբերության կենդանին ողջ մնար այն բանից հետո, երբ վերջինս իր վրա էր ընդունել Իսրայելի ժողովրդի մեղքերը: Քավության նոխազը, որին բաց էին թողնում անպտուղ անապատում, պետք է տառապեր և մահանար այնտեղ, քանի որ նա իր վրա կրեց Իսրայելի ժողովրդի բոլոր անօրենությունները, արատները և հանցանքները: Այսօր ողջ Իսրայելը տոնում է Տաղավարահարաց տոնը (Ղևտացիս 23:34), որի ժամանակ նա ուրախանում է Աստծո առջև, որովհետև քավության օրը կատարվող զոհաբերության միջոցով, մարդիկ ազատվում էին մեղքերից, որը նրանց տանջել էր ողջ տարվա ընթացքում: 
Ձեռնադրությունը այն միջոցն էր, որի շնորհիվ բոլոր մարդկանց մեղքերը փոխանցվում էին զոհաբերության կենդանուն: Երբ քահանայապետը ձեռքը դնում էր զոհաբերության կենդանու գլխին, բոլոր մեղքերը, որոնք հրեաները կուտակել էին ամբողջ տարվա ընթացքում, մեկընդմիշտ փոխանցվում էին այդ կենդանուն: Այդ պահին իսրայելացիների բոլոր մեղքերն առանց բացառության փոխանցվում էին զոհաբերության կենդանուն: 
Հնարավոր է արդյո՞ք այսօր ձեռնադրության միջոցով մեղքերը փոխանցել զոհաբերության կենդանուն, ինչպես որ հին կտակարանային ժամանակներում քահանայապետի ձեռնադրությամբ՝ զոհին էր փոխանցվում Իսրայելի ժողովրդի մեղքերը: Եթե դա հնարավոր չէ, ինչպե՞ս կարող են ժամանակակից մարդիկ ստանալ մեղքերի քավություն: Ո՞վ է ժամանակակից մարդկանց մեղքերը փոխանցում, ինչպե՞ս և ինչի՞ միջոցով: Աստծո կողմից Հին Կտակարանի ժամանակաշրջանում սահմանված զոհաբերության համակարգի համաձայն, Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում ընդունելով մկրտությունը Հովհաննես Մկրտչից: Ինչպես իսրայելացիների ողջ տարվա ընթացքում գործված մեղքերը մեկընդմիշտ փոխանցվում էին զոհաբերության կենդանուն զոհաբերության պահին, որը քահանայապետը կատարում էր Իսրայելի ժողովրդի համար քավության օրը, այնպես էլ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, ով մկրտվեց Հովհաննես Մկրտչի՝ վերջին քահանայապետի, կողմից: Այդ դեպքում, որտե՞ղ է գտնվում ժամանակակից մարդկանց մեղքերը: Դրանք բոլորը Հիսուսի մարմնի վրա են:
Ինչպես որ քավության նոխազն էր քահանայապետի ձեռնադրությամբ իր վրա վերցնում Իսրայելի ժողովրդի մեղքերը, այնպես էլ Հիսուսը դարձավ մեր բոլորի մեղքերի հավիտենական քավությունը, ովքեր ապրում են ներկայիս ժամանակաշրջանում: Հիսուսը դառնալով մեր բոլորի անձնական «քավության նոխազը», Ինքն Իրեն առաջարկեց Աստծուն, որպես մեր մեղքերի քավության զոհ: Այլ բառերով ասած, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և թույլ տվեց, որ Իրեն խաչեն, քանի որ Հին Կտակարանում Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին զոհաբերություն կատարել և իրենց մեղքերը փոխանցել զոհաբերության կենդանուն, որպեսզի մարդկանց փոխարեն մահվամբ պատժեր այդ զոհին: 
Քավության նոխազը, որը ուղարկվում էր անապատ, չէր կարող ողջ մնալ, քանի որ այնտեղ ջուր չկար, իսկ արեգակը անխնա այրում էր անպտուղ ավազները: Այնպես էլ Հիսուսը չէր կարող չխաչվել, քանի որ իր մկրտությամբ՝ Նա իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մարդկանց հանցանքերը: Ինչպես որ քավության նոխազն էր բաց թողնվում անկյանք անապատի մեջ, այնպես էլ Հիսուսը, ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, ատվեց և անապատը քշվեց շատերի կողմից: Եթե զոհաբերության նոխազը տարվեց անապատը և բաց թողնվեց անկյանք երկրի մեջ, մի՞թե նա այնտեղ չէր թափառի՝ լինելով դատապարտված մահանալու ծարավից: 
Այդպես էլ Հիսուսը, շատերի կողմից մերժված լինելով՝ պետք է ընդուներ խաչի վրա գամված լինելու դատապարտությունը, որպեսզի կրեր մեր մեղքերի պատիժը և պետք է մահանար հեղելով Իր արյունը: Դա այն փրկությունն էր, որը Տերը կատարեց նրա համար, որպեսզի մեզ պարգևի ջրի և Հոգու ճշմարտության ավետարանի փրկությունը: 
Իսրայելի ժողովուրդն իր սեփական աչքերով էր տեսնում մեղքերի քավության գործընթացը և իր ամբողջ սրտով հավատում էր այդ քավությանը: Մենք նույնպես կարող ենք ստանալ մեղքերի ներում՝ տեսնելով և լսելով Հիսուս Քրիստոսի արդար գործերը և հավատալով դրանց մեր սրտերում: Դա ասում է մեզ այն մասին, որ Տերը պետք է մկրտվեր Հովհաննեսից և Իր վրա վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և պետք է անցներ խաչելության միջով՝ թափելով Իր արյունը, մահանար և այնուհետև հարություն առներ մեռելներից, և դա նաև ասում է մեզ այն մասին, որ մենք կփրկվենք՝ տեսնելով դրանք մեր հոգևոր աչքերով և հավատալով դրան մեր սրտերում:  
Քավության օրվա զոհաբերությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա Իսրայելի ժողովուրդը: Հրեաները առաջվա նման զոհ են մատուցում քավության օրը, իրենց օրացույցի յոթերորդ ամսվա տասներորդ օրը, քանի որ Աստված ասեց նրանց. «Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի Իսրայելի որդիների համար իրենց բոլոր մեղքերի քավություն անելու տարին մի անգամ: Եվ նա անե ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր» (Ղևտացիս 16:34): Պատվիրելով հրեաներին զոհ մատուցել քավության օրը՝ Աստված նրանց ուղարկեց Իր շնորհքը, որպեսզի նրանց բոլոր մեղքերը լվացվեին և որպեսզի նրանք ազատվեին մեղքի պատժից:
Աստված ժամանակակից մարդկանց թույլ տվեց գիտակցել, որ Հիսուսը մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և խաչվեց և դրանով մարդկանց հավիտյան մաքրեց իրենց մեղքերից: Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ  վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա և դարձավ Երկնային Թագավորության հավիտենական քահանայապետը: Հիմա այն ամենը, ինչ մնում է մեզ անել մեր փրկության համար, դա պարզապես ճշմարտությանը հավատալն է:
 

Մեսիան Իր մարմնով Հայր Աստծուն մատուցեց քավության մեծագույն զոհը

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Աստված պատվիրեց Իսրայել ժողովրդին քավության օրը զոհ մատուցել Իրեն: Դա արեց նրա համար, որպեսզի մարդիկ հավատքով կարողանան նայել ապագային և տեսնեն այն օրը, երբ Հայր Աստվածը կպատվիրի Իր Որդի Հիսուս Քրիստոսին, մարդկանց մեղքերի ներման համար մատուցել մեծագույն քավչարար զոհը՝ ընդունելով մկրտությունը և Խաչի վրա թափելով Իր արյունը: Ահա, թե ինչու Հիսուս Քրիստոսը՝ Հայր Աստծո Միածին Որդին և մարդկության Փրկիչը, եկավ այս աշխարհ ոչնչացնելու ողջ մարդկության մեղքերը, և այդ ամենը իրագործեց Աստծո սիրո շնորհիվ և մարդկության համար բացեց փրկության ճանապարհը: Մկրտվելով Հովհաննեսից, որպեսզի մարդկանց բոլոր մեղքերն Իր վրա վերցներ և թափելով Իր արյունը Խաչի վրա՝ Հիսուսը ջնջեց այս աշխարհի բոլոր մեղքերն ու անօրենությունները: Նա կրեց այդ մեղքերի պատիժն ու դարձավ մեր ճշմարիտ Փրկիչը: 
Աստված կանչեց Մովսեսին մարդկանցից առաջինին և նրան տվեց Օրենքը: Այնուհետև Նա պատվիրեց Մովսեսին կառուցել խորանը այնպիսի նյութերից, ինչպիսին էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բուրդը և ոստայնագործ զարդանախշով գործված քաթանը և նաև տվեց զոհաբերության համակարգը: Այսպիսով, Աստված թույլ տվեց Իսրայելի ժողովրդին գիտակցել՝ ձեռք դնելու և արյուն թափելու կարևորությունը, ինչպես նաև ցույց տվեց նրանց Հիսուս Քրիստոսին, ով փրկության դարպասն էր և ում մասին կանխապատկերված էր խորանում՝ փրկություն, որը կայանում էր նրանում, որ Հիսուս Քրիստոսն այս աշխարհ կգա և մկրտվելով Իր վրա կվերցնի աշխարհի մեղքերը, կխաչվի և կթափի Իր արյունը: Տիրոջ կողմից մեզ տրված քավության փրկությունը ներկայացված է նյութերի մեջ, որոնք օգտագործվել էին խորանի կառուցման համար:
Խորանի սրահի դարպասի վարագույրների նյութերից կապույտ բուրդը նշանակում է, որ Հիսուսը մեկընդմիշտ Իր վրա վերցրեց այս աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսից: Ծիրանագույն բուրդն ասում է մեզ, որ Հիսուսը Թագավորաց Թագավորն է և տերերի Տերը, քանի որ Նա արարեց տիեզերքը: Կարմիր բուրդը նշանակում է, որ մկրտվելով Նա կրեց բոլոր մեղավորների մեղքերի պատիժը՝ թափելով Խաչի վրա Իր արյունը և վերջապես ոստայնագործ նախշազարդ գործվածքով քաթանը, որն ասում է մեզ այն մասին, որ Աստվածաշունչը մանրամասնորեն նկարագրում է այդ երեք գործերը, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, և որ Աստված մեղքերի քավություն է պարգևել նրանց, ովքեր հավատում են Իր Խոսքին: 
Հիմա բոլոր մարդիկ պետք է հիշենցնեն իրենք իրենց, որ ճշմարտությունը կայանում է նրանում, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է իրենց Փրկիչը, և որ Նա Իր մկրտությամբ  և խաչի վրա արյուն թափելով ջնջեց նրանց բոլոր մեղքերը, և որ այդ ճշմարտությունը նույնպես բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ նախշազարդով գործված քթանի մեջ, որոնք օգտագործվել էին խորանի կառուցման ժամանակ: Եվ դրա շնորհիվ, մարդիկ պետք է մեղքերի ներում ստանան: Մովսեսի միջոցով Աստված սահմանեց փրկության օրենքը, որը նախատեսված էր ողջ մարդկության մեղքերի քավության համար, և երբ որ ժամանակը եկավ, Աստված Հիսուս Քրիստոսին ուղարկեց այս աշխարհ և այնպես արեց, որ Նա մկրտվեց Հովհաննեսից և Խաչի վրա թափեց Իր արյունը: Այսպիսով, Հիսուսը դարձավ այն զոհը, որի շնորհիվ ջնջվեցին աշխարհի բոլոր մեղքերը: Անելով դա՝ Աստված հնարավորություն տվեց բոլոր հավատացողներին հավատքով  լվացվել իրենց բոլոր մեղքերից: 
Այսպիսով, եթե մենք հայտարարում ենք, որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին որպես Փրկչի, մենք պետք է հավատանք՝ միևնույն ժամանակ գիտենալով Հիսուսի մկրտության և Նրա Խաչի վրա թափված արյան մասին: Այնպես, ինչպես հին կտակարանային զոհն էր  ձեռք դնելու միջոցով իր վրա վերցնում մեղավորների մեղքերը և մարդկանց փոխարեն, որպես մեղքերի պատիժ թափում իր արյունը, այնպես էլ Հիսուս Քրիստոսը, որպես զոհ, եկավ այս աշխարհի յուրաքանչյուր մարդու փրկության համար և մկրտվեց, իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, խաչվեց, թափեց Իր անգին արյունը և դրանով մեկընդմիշտ ջնջեց նրանց մեղքերը, ովքեր հավատում են: 
Մենք պետք է հավատանք Աստվածաշնչի ճշմարտության Խոսքին ճշգրիտ նշանակությամբ, ինչպես այն գրված է: Աստվածաշնչյան ճշմարտությունը կայանում է նրանում, որ ճիշտ այդ կերպ, ինչպես քահանայապետն էր կատարում զոհաբերությունը Հին Կտակարանի մարդկանց համար, այնպես էլ Հիսուսը եկավ այս երկիր, մկրտվեց և խաչվեց: Նա արյուն թափեց, որպեսզի մեկընդմիշտ մեզ ազատի աշխարհի բոլոր մեղքերից, և դրա համար մենք պետք է հավատանք Աստվածաշնչի Խոսքին այնպես, ինչպես այն գրված է: Մենք չէինք կարող խուսափել մեղքի պատժից, բայց Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և Իր մկրտությամբ և արյունով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Չհավատալ, նշանակում է մեղք գործել, որը երբեք Աստծո կողմից չի ներվի, չնայած նրան, որ Նա ներել է նման բոլոր մեղքերը: Նա ոչնչացրել է աշխարհի բոլոր մեղքերը, բացի մեկից. «Սուրբ Հոգուն հայհոյելուց» (Մարկոս 3:28-29): Այսպիսով, նրանք, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ մեղքերի ներում, պետք է հավատան ճշմարտությանը, որը ասում է, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց, թափեց Իր արյունը, հարություն առավ մեռելներից և դրանով ազատեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից: Բացի այսպիսի հավատքից, ընդհանրապես ուրիշ ինչպիսի՞ բարի գործեր կարող են անհրաժեշտ լինել մեր մեղքերի քավության համար: Ժամանակն է եկել, որ մենք իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը և հավատանք նրան: 
Ամեն մարդ պետք է գիտակցի և հավատա նրան, որ ճշմարտությունը, որը բացվում է խորանի մուտքի վարագույրի մեջ, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդից և ոստայնագործ քաթանից, իրենից ներկայացնում է փրկության ճշմարիտ ավետարան և հանդիսանում է եկող Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերը: Եթե խոսքը գնում է Հիսուս Քրիստոսի մասին, ապա մկրտությունը, որը Նա ընդունեց և արյունը, որը Նա թափեց Խաչի վրա, հանդիսանում են մեր փրկության որոշիչ գործոնները, և դրա համար մենք պետք է հավատանք դրանց: Անվիճելի և անհերքելի ճշմարտություն է այն, որ Հիսուսը փրկություն է պարգևել նրանց, ովքեր հավատում են Իր մկրտությանը, Խաչի վրա թափած արյանը, Նրա մեռելներից հարություն առնելուն և նրանց, ովքեր հավատում են, որ այդ ամենը նա արել է, որպեսզի մեզ փրկի աշխարհի մեղքերից: 
 

Որդու զոհը, որը ցանկանում էր Հայր Աստվածը

Եբրայեցիս 10:5-9. «Նրա համար, աշխարհ մտնելիս ասում է. Զոհ և պատարագ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար: Ողջակեզների և մեղքի համար պատարագների չհաճեցիր: Այն ժամանակ ասեցի, թե Ահա գալիս եմ, գրքի տոմսում գրված է ինձ համար քո կամքն անելու, ով Աստված: Վերևում ասելով թե զոհի և պատարագի և ողջակեզների և մեղքի համար պատարագների չկամեցար և չհաճեցիր նրանց, որոնք օրենքի համեմատ մատուցվում են: Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում որ երկրորդը հաստատե»:
Ի՞նչ են նշանակում հատվածի այս բառերը այն մասին, որ Աստված չի ցանկանում ոչ զոհ և ոչ էլ ընծաներ: Այս բառերը մեջբերումներ են Սաղմոս 40:7-ից: Դրանք նշանակում են, որ աշխարհի բոլոր մեղքերը չեն կարող ոչնչանալ ամենօրյա զոհաբերություններով, որոնք կատարվում էին Հին Կտակարանի ժամանակաշրջանում, և որ մեղքի հավիտենական զոհաբերության համար, Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, մկրտվեց, թափեց իր արյունը, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ մեր Փրկիչը: Սաղմոս 40:8 իմաստը, որն ասում է. «Այն ժամանակ ասեցի, թե Ահա գալիս եմ, գրքի տոմսում գրված է ինձ համար», կայանում է նրանում, որ Հիսուսը եկավ այս աշխարհ և ջնջեց բոլոր մեղքերը ըստ Հին Կտակարանի գրվածքի: 
Հին Կտակարանի ժամանակ Իսրայել ժողովրդի մեղքերը ներվում էին ամեն անգամ, երբ քավության օրը քահանայապետի ձեռնադրությամբ և զոհաբերության կենդանուն սպանելով՝ Աստծուն մատուցվում էր զոհաբերություն: Հիսուս Քրիստոսը, ով եկավ այս աշխարհ, որպեսզի դառնա մարդկության հավիտենական զոհը, Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը՝ ընդունելով մկրտությունը, որը ձեռնադրության տեսակներից մեկն էր և կրեց աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի պատիժը: Այսպես վարվելով՝ Հիսուսը պարգևեց անանցողիկ փրկություն նրանց, ովքեր հավատում են: 
Աստծո խոստումին ամբողջությամբ համապատասխանելով, որը արտացոլվում է խորանում՝ Հիսուսը Նոր Կտակարանում եկավ այս աշխարհ և մեկընդմիշտ իրագործեց մեր փրկությունը: Դրա համար, բոլորն, ովքեր հավատում են, փրկվեցին իրենց մեղքերից: Խորանում Աստված խոստացավ, որ Հիսուսը մեկընդմիշտ կոչնչացնի բոլոր մարդկանց մեղքերը՝ մկրտվելով և Իր արյունը թափելով:  Եվ իրոք որ, Տերը եկավ և կատարեց խոստացված փրկությունը՝ մկրտվելով և Իր թանկագին արյունը թափելով և դրանով կատարելապես իրագործեց Աստծո Խոսքը: Այլ բառերով ասած, Աստծո բոլոր խոստումները կապված փրկության հետ, իրականացան Հիսուս Քրիստոսում: 
Իսրայելացիները հավատում են, որ հին կտակարանային Օրենքը և մարգարեների խոսքերը հանդիսանում են Աստծո Խոսքը: Բայց նրանք ի վիճակի չեն հավատալու Հիսուս Քրիստոսին, ով եկավ մեզ մոտ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, որպես Աստված և Փրկիչ: Բոլոր մարդիկ այս աշխարհում, ներառյալ հրեաները, պետք է հիմա գիտակցեն, որ Հիսուս Քրիստոսը հենց ինքն է՝ Աստված, և պետք է իրենց սրտերում խոստովանեն, որ Նա է Մեսիան, ով գալու է:
 
 

Ինչո՞ւ համար Հիսուսը եկավ այս աշխարհ


Քանի որ Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի կատարի Հայր Աստծո կամքը, Նա փրկում է բոլորին, ովքեր հավատում են Իրեն որպես Փրկիչ և Նա եկավ այս աշխարհ, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացնի նրա մեղքերը: Եբրայեցիս 10:10. «Որ այն կամքով մենք սրբվեցինք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագով»: Մենք պետք է հստակ գիտենանք և հավատանք, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց այս աշխարհում Հայր Աստծո կամքով և Հոր կամքի համապատասխան Նա մկրտվեց և Նրա կամքով էլ խաչվեց, թափեց Իր արյունը Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ բոլոր հավատացյալների Փրկիչը: Որպեսզի Հայր Աստծո կամքի համեմատ մեր մեղքերը ոչնչացնի, Հիսուսը պետք է իրագործեր մարդկության փրկությունը՝ բոլոր մեղքերը ոչնչացնելով մկրտության և արյուն թափելու միջոցով:  Այսպիսով, Նա ինքնակամ զոհեց Իրեն՝ մեզ  պարգևելով  կատարյալ փրկություն: 
Քանի որ Հիսուս Քրիստոսը զոհեց Իրեն, որպեսզի ոչնչացնի ոչ միայն իսրայելացիների մեղքերը, այլև՝ աշխարհի բոլոր մարդկանցը, մենք կարող ենք փրկվել միայն այն դեպքում, եթե մեզանից յուրաքանչյուրն Իր սրտում հավատա դրան: Իր կյանքի 33 տարիների ընթացքում Հիսուս Քրիստոսը մեկ անգամ մկրտվեց, մեկ անգամ որպես զոհ մատուցվեց և այդպիսով մեկընդմիշտ փրկեց աշխարհի բոլոր մեղավորներին: Սա միակ և կատարյալ փրկությունն է: 
Քանի որ Հիսուսը միանգամից ոչնչացրեց բոլոր մեղքերը, որոնք մարդիկ գործել էին աշխարհի արարումից մինչև օրերի վերջը, Նա նաև թույլ տվեց մեզ, որպեսզի մեկընդմիշտ հավատքով փրկվենք: Զոհելով Իր անձը մեկ անգամով, Հիսուս Քրիստոսը մեզ հավիտյանս կատարյալ դարձրեց: Քանի որ Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից և թափեց Իր արյունը՝ կրելով մեր մեղքերի պատիժը, մենք պետք է մեր սրտերում ուրախությամբ հավատանք այդ բարի լուրին և ստանանք փրկություն մեր մեղքերից: Հայր Աստծո կամքով Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, որպեսզի Իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը և Իր կյանքի գնով վճարի դրանց համար: Եվ Նա Աստծո սիրով և Հոր կամքի համապատասխան, հաջողությամբ կատարեց Իր ճշմարիտ փրկությունը: 
Այս Խոսքը ճշմարտություն է, որին մենք՝ այսօրվա ապրողներս, պետք է անպայման հավատանք: Մենք պետք է իրար միացնենք Հիսուսի մկրտությունն ու Խաչի արյունը և հավատանք դրանց, որպես մեկ ճշմարտության, որը կատարելապես փրկում է մեզ: Եթե մենք դա չանենք, կկորցնենք մեղքերի հավիտենական ներում ստանալու հնարավորությունը: Դրա համար մեզ պարզապես անհրաժեշտ է հավատալ Աստծո գրված Խոսքին ջրի և Հոգու ավետարանի համեմատ: Ջրի և Հոգու ավետարանը արտացոլում է փրկության լույսը, բայց եթե նրան ինչ-որ բան ավելացնենք կամ հակառակը նրանից խլենք ինչ-որ մի կարևոր բան, և եթե մենք չհավատանք այդ ճշմարտությանը այնպես, ինչպիսին որ այն կա, ապա այդ լույսը կկորսվի:
Մենք չպետք է մոլորության մեջ ընկնենք՝ կարծելով, որ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը ընդամենը հանդիսանում է համաշխարհային կրոնների ուսմունքներից մեկը, որը այսպես թե այնպես, մեզ կոչ է անում ստանալ մեղքերի ներում՝ անդադար աղոթելով և զղջումով Աստծուն աղերսելով ներման համար: Աստված հստակորեն ասել է Եբրայեցիս 10:11-ում. «Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում. և նույն պատարագներն է մատուցում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վեր առնել»: Այլ բառերով ասած, Տերն ասեց մեզ, որ մեղքերը, որոնք մենք գործում ենք ամեն օր, չեն կարող ոչնչանալ միայն այն պատճառով, որ մենք Նրան խնդրում ենք դրանց համար՝ հավատալով միայն Խաչի վրա թափված արյանը: 
Քանի որ զոհը, որը Հիսուս Քրիստոսը մատուցեց Հայր Աստծուն, մկրտվելով Հովհաննեսից և մահանալով Խաչի վրա, հանդիսանում էր քավության կատարյալ զոհը, մենք հավատալով այդ զոհաբերությանը՝ ամբողջությամբ փրկված ենք:  Եվ քանի որ աշխարհի բոլոր մեղքերը մեկընդմիշտ փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվում էր Հովհաննեսի կողմից, Նա կարողացավ դրանք կրել Խաչի վրա և որպես դրանց պատիժ մահանալ, ապա բոլոր նրանց մեղքերը, ովքեր հավատում են Նրա մկրտությանն ու արյանը, ոչնչացվեցին: 
Հավատալով Հիսուսի մկրտությանն ու Նրա Խաչի արյանը՝ մենք մահացանք և հավատքով հարություն առանք Նրա հետ: Հռոմեացիս 6:23. «Որովհետև մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»: Մեղքի վարձքը մահն է, ինչպիսին էլ որ այն լինի, և դրա համար մեղքի վարձքը կատարվում է կյանքով: Ահա, թե ինչու Հիսուս Քրիստոսին անհրաժեշտ էր մարդկային մարմնով գալ այս աշխարհ, մկրտվել Հովհաննեսից և արյուն թափել Խաչի վրա: Ձեր մեղքերի իրական փոխանցումը Հիսուսին կատարվեց Տիրոջ մկրտության միջոցով և Իր վրա վերցնելով այդ մեղքերը և մահանալով՝ Հիսուսը մեր մեղքերի համար վճարեց Իր կյանքով և դրանով մեկընդմիշտ ոչնչացրեց բոլոր մեղքերը: Բայց, չնայած նրան, որ Աստված պարգևեց մեզ ավետարանի ճշմարտությունը, շատերը առաջվա նման շարունակում են ամեն օր աղոթել Աստծուն և խնդրել, որ Նա ների նրանց ընթացիկ մեղքերը: Նրանք պարզապես չգիտեն ջրի և Հոգու ճշմարտության մասին: 
Եթե մարդն իր սրտում մեղք ունի, ապա նա չի դադարում իր բոլոր մեղքերի պատճառով սարսափել Աստծուց: Իրականում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր դեռևս անտեղյակ են ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունից և տակավին դեռ փրկության կարիքն ունենալով, իրենց խղճի մեղքերի պատճառով, բռնված են վախով: Դրա համար Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի նրանց ազատի իրենց բոլոր մեղքերից, մկրտվեց Հովհաննեսի կողմից, թափեց Իր արյունը Խաչի վրա և դրանով իրականացրեց այդ մարդկանց կատարյալ փրկությունը: Էլ ինչի՞ մասին կարող ենք մենք անհանգստանալ, եթե ջրի և Հոգու ավետարանը՝ Աստծո փրկության ավետարանը, ամբողջությամբ ազատեց մեզ մեղքի պատժից: 
Նրանք, ովքեր գիտեն և հավատում են, որ Հիսուսը ջրի և Հոգու ավետարանի միջոցով ջնջեց ողջ մարդկության մեղքերը, ապա իսկապես կարող են ազատվել իրենց մեղքերից՝ ամբողջությամբ հավատալով Աստծո խոստումներին: «…Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. Եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան» (Եսայիա 1:18): Մենք, բոլորս կարող ենք փրկվել հավատքով, քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը Աստծո օրենքի համաձայն, որը Նա հաստատեց Հին Կտակարնում՝ օրենք, որը պատվիրում էր ձեռնադրության միջոցով փոխանցել մեղքերը զոհաբերության կենդանուն: Քանի որ Հիսուսը մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց այս աշխարհի մեղքերը, ապա Նա կարողացավ մահանալ Խաչի վրա, և քանի որ փրկությունը, որի մասին Աստված խոսել էր Հին Կտակարանում, կատարվեց, ապա մենք կարող ենք փրկվել՝ միայն դրան հավատալով: 
Չնայած այս անպայման ճշմարտությանը, մենք առաջվա նման հանդիպում ենք մարդկանց, ովքեր հավատում են Հիսուսին այնպես, կարծես նրանք վարժվում են Նրան կարեկցելու մեջ: Նրանք օրեցօր հոգոց են հանում և գանգատվում են՝ փորձելով այդ կերպ ամրացնել իրենց հավատքը, քանի որ իրենց հավատքի հիմքը հանդիսանում է Հիսուսի Խաչի վրա կրած սարսափելի տառապանքների նկատմամբ ունեցած կարեկցանքը: Այս մարդկանց սրտերը վերջնականապես շփոթվել է և նրանց հարկավոր է հրաժարվել այդ սխալ հավատքից: 
Դա ձեզ և ինձ է անհրաժեշտ Հիսուսի՝ մեր Փրկչի, մկրտությունն ու արյունը: Հիսուսը մեր կարեկցանքի կամ բռնի երկրպագության կարիքը չունի: Պարզունակ ճշմարտությունը կայանում է նրանում, որ այդ մեզ է անհրաժեշտ Հիսուս Փրկիչը, բայց չնայած դրան, շատերն այսօր հավատում են Աստծուն առանց որևէ պատճառի, կարծելով, որ Աստված ինչ- որ բանի կարիքն ունի և կարծես թե նրանց խնդրում է Իրեն հավատալ: Բայց Աստված ատում է նման հովանավորյալ հավատքը: 
Մարդկանց սրտերը, ովքեր կարծես թե Հիսուսին ծառայություն են մատուցում՝ ներողամտաբար ասելով նրան, որ հավատում են Իրեն, իրենք իրենց վեր են դասում Աստծուց և դրա համար իրենց հպարտության մեջ երբեք չեն ընդունի ջրի և Հոգու ավետարանը, որը փրկում է մեղքից: Նրանք այնքան աննշան հարգանք ունեն Աստծո Խոսքի նկատմամբ, որ մեծ տարբերություն չեն տեսնում այդ Խոսքի և նրա միջև, ինչ խոսում են իրենց հարևվանները: Այդ մարդիկ ատում են Խոսքը և ներողամտաբար են արձագանքում նրա մասին, կարծես Աստծո Խոսքի նկատմամբ իրենց հավատքը ծառայություն է հանդիսանում Բարձրյալին:
Ի վերջո, այս բոլոր մարդիկ պարզապես չեն հավատում Հիսուսի մկրտությանը և արյանը որպես իրենց մեղքերի ներման և նրանք ապստամբում են Աստծո դեմ: Նրանք կարծում են, որ իրենց մեղքերը կարող են անհետանալ՝ շնորհիվ իրենց քարացած աղոթքների, որը նրանք արտաբերում են՝ չունենալով ջրի և Հոգու ավետարանի հավատքը: Զուր տեղը Աստծո անունը տալով՝ նրանք չգիտեն և չեն հավատում, որ Հիսուս Քրիստոս Փրկիչը ամբողջությամբ ոչնչացրեց իրենց մեղքերը և դրա համար նրանք չեն կարող փրկվել:
Աստված ասաց. «Կողորմեմ ու որ կողորմեմ և կգթամ, ում որ կգթամ» (Հռոմեացիս 9:15): Եթե Տերը որոշել է մեղավորներին փրկել Իր ողորմությամբ և ըստ փրկության օրենքի, ապա Նա ամեն բան կանի Իր որոշման համապատասխան: Դրա համար մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին և դրանով ստանանք ճշմարիտ փրկություն:
Նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, իրենց սեփական փորձով գիտեն, թե որքան խիստ և սարսափելի է Նրա բարկությունը: Մյուս կողմից, նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կիմանան, թե որքան մեծ է Աստծո ողորմած սերը: Յուրաքանչյուր մարդ, ով Աստծո առջև խոստովանում է իր մեղքերը և հավատում է ջրի և Հոգու ավետարանին՝ Աստծո փրկության կատարյալ ավետարանին, կազատվի իր մեղքերից:
Նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոսը մկրտվելով՝ վերցրեց Իր վրա իրենց բոլոր մեղքերը, կազատվեն իրենց բոլոր մեղքերից: Եվ հակառակը, ովքեր արհամարհում են այս ճշմարտությունը, իրենց մեղքերի պատճառով կենթարկվեն սարսափելի պատժի: Դրա համար, աշխարհի բոլոր մարդիկ պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին՝ իրական ճշմարտությանը: Այն մեղավորները, ովքեր չեն վախենում Աստծո դատաստանից և չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, անպայման կպատժվեն իրենց մեղքերի համար: Իսկ Քրիստոսի քավության հավատացողները, կփրկվեն իրենց բոլոր մեղքերից: 
Բոլոր մարդիկ, ում խիղճը ծանրաբեռնված է մեղքերով, զգում է շփոթմունք և դրա համար նրանք սկսում են հավատալ փրկության անվերջանալի ուսմունքներին, որոնք արմատապես տարբերվում են ջրի և Հոգու ավետարանից, փորձելով խեղդել խղճի խայթը: Նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր հավատում են «Քանի որ ես հավատում եմ Հիսուսին, ապա չկա սարսափելի բան նրանում, որ իմ սրտում բնակվում է մեղքը»: Բայց մենք չպետք է մոռանանք այն մասին, որ բոլորն, ովքեր իրենց սրտերում մեղք ունեն, կարժանանան սարսափելի պատժի և կնետվեն դժոխք: Քանի որ այդպիսի մարդիկ հանդիսանում են սատանայի ծառաները, Աստված պարզապես չի կարող նրանց հանգիստ թողնել: 
Բայց նրանք, ովքեր գիտեն Աստծո արդարության մասին և այն մասին, որ արդար դատաստան է լինելու, խնդրում են Աստծուն Նրա ողորմած սիրո համար, ցանկանում են փրկվել իրենց բոլոր մեղքերից, ձգտում են ճանաչել ճշմարտությունը և ընդունում են Աստծո կողմը: Այդպիսի մարդկանց համար գոյություն ունի ճշմարտություն, որն ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը: Ամեն մի մեղավոր պետք է հավատա դրան և ստանա մեղքերի քավություն: Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը, մահացավ Խաչի վրա և դրանով մեկընդմիշտ ոչնչացրեց բոլոր մեղքերը՝ մեզ դարձնելով արդարներ:
Ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ մենք, բոլորս պետք է հասկանանք, թե ինչն է հանդիսանում մեր իրական փրկությունը և պետք է իսկապես մեր սրտերում հավատանք այդ ավետարանին: Բոլոր նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը իրենց սրտերում, հավատքով կփրկվեն իրենց բոլոր մեղքերից, անկախ նրանից, թե ինչ մեղքեր են նրանք գործել, միևնույն է, նրանք իսկապես կստանան ներում և հավիտենական կյանք: Մի՞թե դուք չեք ցանկանում հավատալ այս ավետարանի Խոսքին և հավատքով ընդունեք ջրի և Հոգու ավետարանը: Ավետարան, որը ստիպում է ձեր սրտերի մեղքերին անհետանալ: Նրանք, ովքեր Տիրոջ առջև հավատում են ջրի և Հոգու ավետարանին, անպայման կստանան մեղքերի ներում: 
 
 

Ձեզ չեն փրկի զղջման աղոթքները


Այսօր շատերը, ովքեր խոսում են Հիսուսի նկատմամբ ունեցած իրենց հավատքի մասին, ամեն օր իրենց աղոթքներում զղջում են խնդրում Աստծուն, որ Նա ների իրենց մեղքերը: Նրանք, իրենց հոգևոր կյանքում, կարծես Հին Կտակարանի ժամանակաշրջանում, ամեն օր Աստծուն մեղքի զոհաբերություն են կատարում: Բայց դա այն հոգևոր կյանքը չէ, որին մենք պետք է ձգտենք: Մի՞թե Հիսուսը, երբ դուք ձեր աղոթքներն եք բարձրացնում, պետք է ամեն անգամ արյուն թափի ձեր մեղքերը ներելու համար: Իհարկե ոչ: Նրա փոխարեն, որ զղջումով աղոթք անեք, դուք պետք է մեկընդմիշտ ազատվեք ձեր մեղքերից՝ հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտության և արյան անանցողիկ զորությանը: Նրանք, ովքեր ջանում են մաքրվել իրենց մեղքերից, ամեն օր իրենց անձերը հյուծում են զղջման աղոթքներով, չեն կարող ստանալ մեղքերի հավիտենական ներում, ունենալ հավատք, որը թույլ կտա նրանց ստանալու ճշմարիտ փրկություն: 
Եթե յուրաքանչյուր մարդու մեղքերը ներվի այդպիսի աղոթքների շնորհիվ կամ  շնորհիվ ինչ-որ մի ծեսի, որոնք մարդկանց կողմից են հորինված, այդ դեպքում Աստված կսահմանի օրենք, որն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Որպեսզի մեղքերից ազատվեն, մարդիկ իրականում պետք է զոհ մատուցեն՝ հավատքով իրենց մեղքերը փոխանցելով Հիսուսին: Մենք չպետք է հավատք ունենանք, որը մեզ կպարտադրի ամեն օր զղջման աղոթքներ կատարել, այլ պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ, նյութեր, որոնք օգտագործվել են խորանի մուտքի վարագույրի մեջ: Այլ բառերով ասած, մենք պետք է գիտակցենք, որ միայն ջրի և Հոգու ավետարանի հավատքը կարող է մեզ տալ մեղքերի իրական ներում և պետք է ամբողջ սրտով հավատանք դրան: 
Հին կտակարանի ժամանակների մեղավորների նման, ովքեր մեղքի քավության զոհաբերության ժամանակ ձեռք էին դնում զոհաբերության կենդանու գլխին և նրան էին փոխանցում իրենց մեղքերը, մենք էլ պետք է մեր մեղքերը փոխանցենք Հիսուս Քրիստոսին՝ հավատալով Նրա մկրտությանը: Հավատալով մկրտությանը և խաչի արյանը, մենք պետք է գանք Աստծո մոտ և ստանանք մեր մեղքերի հավիտենական ներումը: Աստված ասաց. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար» և «Ուրեմն հավատքը լսելուց է և լսելը Աստծո Խոսքից» (Հռոմեացիս 10:10, 17): 
Հովհաննու 1:29. «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իրեն մոտ գալիս, և ասում է. Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Այս հատվածը Հովհաննեսի վկայության մեջբերումն է Հիսուսի մկրտության մասին: Երբ Հովհաննես Մկրտիչը տեսավ իրեն մոտեցող Հիսուսին, ասաց. «Նայեք մարդիկ, Ահա Նա գալիս է»: Այս բառերից հետո, Հովհաննեսի շուրջ բոլորը գտնվող մարդկանց մեջ աննկարագրելի խառնաշփոթ առաջացավ: Հովհաննեսը աղաղակեց. «Այս կողմը նայեք, ահա գալիս է Աստծո Գառը: Դա ոչ այլ ոք էր, քան Աստծո Որդին՝ Աստծո ճշմարիտ Գառը, ով իմ միջոցով վերցնելու է Իր վրա մարդկության բոլոր մեղքերը: Նա մեր Փրկիչն է»: Նա՝ Հիսուս Քրիստոսը, Աստծո Գառն է: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: 
Քանի որ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին և Նրան փոխանցեց աշխարհի մեղքերը, դրա համար էլ Նա անձամբ կարող է վկայել Հիսուսի մասին: Այլ բառերով ասած, քանի որ մկրտության ժամանակ Հովհաննեսը մեր մեղքերը փոխանցեց Հիսուսին, Տերը դարձավ զոհաբերության Գառը, ով Հայր Աստծո կամքի համաձայն Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը: 
Հին Կտակարանի ժամանակաշրջանում մեղքերի քավությունը տրվում էր զոհաբերության շնորհիվ, որը մատուցվում էր Աստծուն, իսկ Նոր Կտակարանի ժամանակներում, մենք կարող ենք մեր մեղքերից մաքրվել՝ միայն հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը: Քանի որ Իսրայելի ժողովրդին մեղքերից մաքրելու համար Աստված որպես զոհաբերության կենդանի ընդունում էր երինջների, ոչխարների և այծերի, ուստի մեծ քանակությամբ անասուն էր մորթվում, մասնատվում և այրվում ողջակիզության զոհասեղանի վրա: Իրոք որ մեծ քանակությամբ անասուն էր մորթվում, որովհետև իսրայելացիները շարունակաբար մեղանչում էին: 
Բայց Նոր Կտակարանի ժամանակ, Հիսուսը ոչ մի զոհ չմատուցեց, այլ հանուն մեղքերի քավության՝ ինքն Իր անձը զոհեց: Քանի որ Հիսուսը՝ Աստծո Գառը, եկավ այս աշխարհ և Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա և արյուն թափեց, Նա հնարավորություն տվեց նրանց, ովքեր դրան հավատում են, մեկընդմիշտ ստանալ մեղքերից փրկություն: Հիսուսը եկավ մեզ մոտ, որպեսզի ջրի և Հոգու միջոցով հավիտյան վերջ դնի մեր մեղքերի խնդրին: Աստված հիմա մեզ պատվիրում է հավատալ իրական փրկության ճշմարտությանը: 
Նա մեզ ասում է. «Ես ոչնչացրել եմ ձեր բոլոր մեղքերը, որովհետև Ես սիրեցի ձեզ: Ես այդպիսով փրկեցի ձեզ: Դրա համար հավատացեք: Ես ոչնչացրել եմ ձեր մեղքերը՝ զոհելով Իմ Որդուն դրանց համար: Ես թույլ տվեցի Իմ Որդուն 33 տարի ապրել երկրի վրա, Ես պատվիրեցի Նրան մկրտվել և այնպես արեցի, որ Նա հանուն ձեզ թափեց Իր արյունը Խաչի վրա և այդպես վարվելով՝ Ես ամբողջությամբ ձեզ ազատեցի ձեր մեղքերից և դրանց պատժից: Հիմա հավատալով այս ճշմարտությանը՝ դուք կարող եք դառնալ Իմ զավակները, ում Ես սիրում եմ և ում Ես կարող եմ Իմ գիրկն առնել»: Դուք պետք է գիտենաք և հավատաք ձեր սրտում այս ճշմարտությանը: Նրանք, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանն ու Նրա թափած արյանը, ոչ միայն կփրկվեն իրենց բոլոր մեղքերից, այլ բացի դրանից, կստանան Իրավունք Աստծո զավակներ դառնալու համար:  
 
 

Իսկապե՞ս Հիսուսը ոչնչացրել է աշխարհի բոլոր մեղքերը


Եբրայեցիս 10:14-18. «Որովհետև մեկ պատարագով հավիտյան կատարեց սրբվողներին: Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելով. Թե Սա է այն ուխտը, որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ Իմ օրենքները նրանց սրտերի մեջ և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց: Եվ ապա ասում է. Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի պատարագ պետք չէ»: 
Այս հատվածում հստակ ասվում է «Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի պատարագ պետք չէ»: Ականջ դրեք այս օրհնյալ լուրին, որն ասում է, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին մկրտության միջոցով, որը Նա ընդունեց: Հիսուսին ոչ միայն մեր մեղքերը փոխանցվեցին, որոնք որ ողջ կյանքի ընթացքում գործում ենք մենք, այլև՝ Նրան փոխանցվեցին մնացած բոլոր մարդկանց մեղքերը:  Որպեսզի Աստծո ողջ արդարությունը կատարվի, Հիսուսը անցավ ձեռնադրության միջով, մկրտվեց Հորդանան գետի ջրում և դրանով թույլ տվեց, որպեսզի բոլոր մեղքերը փոխանցվեն Իրեն: 
Ավելին, Իր վրա վերցնելով մարդկության բոլոր մեղքերը՝ Նա խաչվեց, կրեց դրանց պատիժը, որի արդյունքում նրանք, ովքեր հավատում են, ազատ են մեղքի ցանկացած դատապարտությունից: Ինչպես որ քահանայապետը  ձեռք դնելով՝ զոհաբերության կենդանուն էր փոխանցում Իսրայելի ժողովրդի ողջ մեղքերը, այնպես էլ Հովհաննես Մկրտիչը մկրտելով Հիսուսին՝ փոխանցեց Նրան մեր բոլոր մեղքերը: Իսկ Հիսուսն Իր հերթին, Իր վրա վերցրեց այդ մեղքերը և խաչվեց, դրանով ազատելով մեղքից ամեն մարդու,  ով հավատում է Իրեն: Դրա համար նրանք, ովքեր հավատում են դրան, կարող են իրավունք ստանալ Աստծո սիրած զավակները դառնալու համար: 
Հռոմեացիս 10:10. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար»: Բոլոր մարդիկ հավատալով Աստծո արդարությանը իրենց ամբողջ սրտով՝ կարող են արդարանալ, իսկ հավատալով փրկության ճշմարտությանը՝ նրանք կարող են մեղքերի ներում ստանալ և մտնել Երկնային Թագավորություն: Եղբայրներ և քույրեր, արդյո՞ք դուք փրկվեցիք, քանզի սրտով հավատացիք և շուրթերով դավանեցիք, որ Հիսուսի մկրտությունն ու արյունը հանդիսանում են «Աստծո արդարության», «Փրկության ճշմարտության» և «մեղքերի ներման ավետարանի» հիմնարար սկզբունքները: Համաձայն զոհաբերության հին կտակարանային համակարգի, իսրայելացիների մեղքերը չէին ոչնչանում միայն զոհաբերության կենդանու մահվամբ: Նախ և առաջ, ձեռք դնելով զոհաբերության կենդանու գլխին՝ նրան էին փոխանցվում բոլոր մարդկանց մեղքերը: Դրա համար, եթե մենք միայն հավատում ենք Հիսուսի Խաչի վրա թափված արյանը և միևնույն ժամանակ անուշադրության ենք մատնում Հիսուսի մկրտությունը, ապա մեր մեղքերը չեն կարող ոչնչանալ: 
«Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:17-18): Ինչո՞ւ է Աստված այստեղ ասում, որ Նա այլևս չի հիշի մեր մեղքերի մասին: Քանի որ Հիսուսը մկրտվելով՝ մեկընդմիշտ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, ապա թեև մենք չենք կարող չշարունակել մեղանչել մինչև մեր վախճանի օրը, այնուամենայնիվ մեր փրկությունը կատարվեց: Այն հավիտենական է և մեզանից նրանք, ովքեր հավատում են, հիմա անմեղ են: Ահա, թե ինչու Աստված անհրաժեշտություն չունի մեր մեղքերի մասին հիշելու: 
Աստծո արդարության տակ ենթադրվում է նրա արդարամտությունը: Հայր Աստծո արդարամտությունը կայանում է նրանում, որ քանի որ Նա Սուրբ է, ապա նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, նույնպես հանդիսանում են սուրբեր և անմեղներ: Արարման օրից Աստված սիրեց մեզ, և Նա ցանկանում էր մեզ դարձնել Իր սիրած զավակները:  Բայց, չնայած Տիրոջ այդ ցանկությանը, գոյություն ուներ մի արգելք՝ մեր մեղքերը: Դրա համար Հայր Աստված ծրագրեց լուծել այդ խնդիրը:
Քանի որ Աստված սահմանեց, որ այն մեղքի զոհը, որ մեր փոխարեն է մատուցվելու, պետք է անարատ լինի և քանի որ Նա որոշեց ոչնչացնել մեր մեղքերը՝ դրանք զոհաբերության կենդանուն փոխանցելով, ապա Հիսուսը առանց երկմտելու ընդունեց մկրտությունը, դարձավ մեր մեղքի զոհը, կրեց պատիժը մեր փոխարեն և դրանով իրականացրեց մեղքի մշտնջենավոր զոհաբերությունը: Եվ այդ զոհաբերությամբ, Աստված իրականացրեց Իր ծրագիրը, որով ցանկանում էր մաքրել մեղքերից նրանց, ովքեր հավատում էին և նրանց Իր զավակները դարձներ: Հիմա նրանք, ովքեր հավատում են ճշմարտության ավետարանին, Տիրոջ առջև ազատված են իրենց բոլոր մեղքերից: Քանի որ Հիսուսը մկրտվեց, Նա արդեն ջնջեց այս աշխարհի բոլոր մեղքերը, ուստի, եթե մենք հավատում ենք այսպիսի Հիսուսին, ով ոչնչացրեց մարկանց մեղքերը, ապա մենք այլևս անհրաժեշտություն չունենք մեղքի զոհաբերություն կատարելու: Եղբայրներ և քույրեր, արդյո՞ք մենք կարիք ունենք մեր մեղքերի համար զոհեր մատուցելու: Իհարկե ոչ: 
Դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ Հիսուսը խաչվեց, չնայած նրան, որ Նա մաքուր էր և անմեղ:  Թեև Հիսուսը խաչվեց, սակայն իրականում Նա ոչ մի դատապարտելի արարք չէր գործել: Նա պետք է մահանար մեր փոխարեն, որովհետև մկրտվելով Հորդանան գետում, Նա իր վրա վերցրեց մարդկության մեղքերը: Պատճառը, որի համար Նա պետք է մահանար Խաչի վրա, կայանում էր նրանում, որ Նա արդեն վերցրել էր աշխարհի մեղքերն Իր վրա, որը Նրան փոխանցվել էին մկրտության ժամանակ, և Նա պատրաստ էր իրականացնելու ողջ արդարությունը: 
Եթե Աստծո Որդին մկրտվեց նրա համար, որպեսզի այդ կերպ կատարի ողջ արդարությունը, ապա ինչպե՞ս Նրան շնորհակալություն չհայտնել: Քանի որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, Նա ինչպես Գառն է իրեն խուզողների առջև, անխոս ընդունեց պատիժը և տառապեց Խաչի վրա: Մենք պետք է միշտ հիշենք Նրա մկրտության և Խաչի մասին, որովհետև, եթե Նա չխաչվեր և չմահանար, մեղքի պատիժը մենք ինքներս էինք կրելու: 
Մեր Տերը ոչ միայն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, այլև՝ անձամբ կրեց դրանց պատիժը: Այլ կերպ ասած, Հիսուսը՝ Ինքը Փրկիչը, ով Իր վրա վերցրեց մեր մեղքերը, դարձավ մեր մեղքերի անձնական զոհը և անխոս կրեց պատիժը Խաչի վրա և այս ամենը նրա համար, որպեսզի մեզ փրկի մեղքից և դրանով կատարի Աստծո կամքը: Ահա, թե  ինչու է Աստվածաշնչում ասվում. «Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի պատարագ պետք չէ: Արդ եղբայրներ, որովհետև համարձակություն ունինք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով» (Եբրայեցիս 10:17-19): 
Հիմա դուք հասկանու՞մ եք, թե ինչու Հիսուսը խաչվեց: Մենք չպետք է միայն հավատանք Հիսուսի Խաչի արյանը, այլ պետք է հասկանանք պատճառը, որի համար Նա պետք է մահանար Խաչի վրա և պետք է ճիշտ հասկանանք և հավատանք, որ այդ պատճառը կայանում է մկրտության մեջ, որը Նա ընդունեց: Եթե ցանկանում ենք հստակ գիտենալ, թե որտեղ և ինչպես մեր մեղքերը ոչնչացվեցին, ապա մենք պետք է հասկանանք և հավատանք նրան, որ մենք հավատքով մաքրվեցինք մեր մեղքերից, որովհետև մեր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին այն պահին, երբ Հովհաննեսը մկրտում էր Նրան Հորդանան գետում:
 
 

Գիտենալով և հավատալով ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից


Այն, ինչ ես ձեզ պատմեցի, հանդիսանում է ջրի և Հոգու ավետարանի էությունը, որի մասին մանրամասնորեն խոսվում է Աստվածաշնչում: Այս ճշմարտությունն էլ հենց այն փրկությունն է, որը ծրագրված էր նախքան աշխարհի արարումը, և որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Նյութեր, որոնք օգտագործվել են խորանի վարագույրների պատրաստման համար: Իմ հավատարիմ գործընկերների հետ միասին, ամբողջ աշխարհով մեկ, ես քարոզում եմ այս ճշմարտությունը բազմաթիվ մարդկանց: Նույնիսկ հիմա մեր գրքերի շնորհիվ, այս ավետարանը  տարածվում է ամբողջ աշխարհով մեկ: 
Չնայած դրան, կան մարդիկ, ովքեր գտնվելով բացարձակ անտեղյակության մեջ ջրի և Հոգու ավետարանի մասին, հայտարարում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսին: Ես համարձակվում եմ այդ մարդկանց հիմարներ անվանել: Չէ՞ որ ջրի և Հոգու ավետարանը հանդիսանում է փրկության հիմնարար ճշմարտությունը, որը մեզ  պատմում է զոհաբերության իրական համակարգի մասին, որը իրագործվեց Հիսուս Քրիստոսի միջոցով, որի խորհրդապատկերն էր խորանը: Հիմա ձեր հերթն է եկել: Եթե դուք հավատում էիք՝ չիմանալով իրական ճշմարտությունը, ապա ժամանակն է եկել շրջվելու և հավատալու ջրի և Հոգու ավետարանին և ստանալ մեղքերի ներում: 
Հիսուսի մկրտությունն ու Խաչի վրա մահը խոստացված էին Աստծո կողմից դեռևս աշխարհի արարումից առաջ, և այն խորհրդապատկերն էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի: Որպեսզի Իր խոստումը կատարի և իսկապես մեզ փրկի մեր մեղքերից, Հիսուսը մկրտվեց, մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և հիմա նստած է Հայր Աստծո աջ կողմում: 
Դուք առաջվա նման փորձո՞ւմ եք հավատալ Հիսուսին՝ հետևելով ձեր սեփական տպավորություններին և զգացողություններին, միևնույն ժամանակ չիմանալով այս ճշմարտության մասին: Աշխարհում այդպիսի մարդիկ շատ կան, բայց հիմա նրանք պետք է հրաժարվեն իրենց սխալ հավատքից և ամբողջ սրտով պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, որը թաքնված է խորանի սրահի դարպասների վարագույրի՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Եբրայեցիս 10:19-20. «Արդ եղբայրներ, որովհետև համարձակություն ունինք սրբարան մտնելու Հիսուսի արյունով, Որը որ նորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարագույրի միջով, այսինքն իր մարմնով»: Երբ Հիսուս Քրիստոսը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և խաչվեց, տաճարի վարագույրները պատռվեցին և մարդկանց մեղքերը լվացվեցին Հիսուսի Մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով: Տաճարի վարագույրները, որոնք գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ նախշազարդ քաթանից, այնքան ամուր էին, որ այն չէին կարող պատռել նույնիսկ չորս ձիեր, եթե կապված լինեին նրա չորս անկյուններին: 
Եվ այն փաստը, որ չնայած իր ամրությանը տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, թեև նրան ոչ ոք չէր դիպչել, մեզ ասում է այն մասին, որ հենց այն պահին, երբ Հիսուս Քրիստոսը ավարտեց Իր առաքելությունը, Երկնքի Թագավորության դարպասները լայնորեն բացվեցին: Վարագույրի վերևից ներքև պատառվելը նշանակում է, որ մեղքի բոլոր պատերը փլվեցին, որովհետև Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով քանդեց դրանք: 
Իսկ տվյալ պահին, ի՞նչ է նշանակում մեղքի պատերի փլվելը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է ազատվել իր մեղքերից՝ հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Խաչի վրա թափված Նրա արյանը: Այն, որ Աստված ցանկացավ ցույց տալ խորանի մուտքի վարագույրների միջոցով, հանդիսանում է մարդկության փրկությունը, որը հիմա մեկընդմիշտ կատարվեց շնորհիվ Հիսուսի գործերին, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Սրբության Սրբոցի վարագույրը, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից, պատռվեց, որովհետև կատարվեց մարդկանց մեղքերի մշտնջենական զոհը, որը Աստված խոստացել էր: Այն չպատռվեց մարդու ձեռքով, այլ՝ հենց Աստծո: 
Սա ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը, ով դարձավ բոլոր մարդկանց մեղքերի մշտնջենական զոհը, կատարելապես փրկեց մեզանից նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Հայր Աստված սահմանեց, որ Հիսուսի մկրտությանն ու խաչի արյանը հավատացող յուրաքանչյուր հավատացյալ կարող է ստանալ մեղքերի ներում և կանգնել Նրա ներկայության մեջ: Դուք հավատու՞մ եք այդ ճշմարտությանը, թե ոչ: 
Ինչպես որ Աստված սիրեց ձեզ, Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը նույպես սիրում է ձեզ, և Նա պարգևել է ձեզ կատարյալ փրկություն՝ ընդունելով Հովհաննեսից մկրտությունը և մահանալով Խաչի վրա: Ձեռք բերելով Աստծո սերը՝ մեզ ուղարկված Հիսուս Քրիստոսի միջոցով և հավատալով ճշմարտությանը, որը մեզ թույլ է տալիս մտնել Երկնային Թագավորություն, մենք ստիպեցինք մեր մեղքերին անհետանալ: Հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք ազատվեցինք նույնիսկ մեր ներկայիս մեղքերից, քանի որ դրանք բոլորը, ինչպես և դրանց դատապարտությունը, արդեն ջնջված էին Հիսուսի մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով: 
Եբրայեցիս 10:22. «Ապա, թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խղճմտանքից և մեր մարմինը լվացված սուրբ ջրով»: Աստվածաշունչը շարունակում է խոսել մեղքի քավության մասին: Մենք կարող ենք փրկվել մեր բոլոր մեղքերից՝ հավատալով ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ լվաց մեր բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր մարմնով և մեր խորհուրդներով: 
Ինչպես որ քահանայապետը զոհաբերությունից հետո պղնձե ավազանում լվանում էր կեղտն իր վրայից, այնպես էլ մենք մաքրված լինելով մեր մեղքերից՝ Հիսուսի մկրտությանը հավատալով, պետք է ամեն օր հաստատվենք մեր հավատքում: Քահանայի լվացվելու նման, մենք պետք է մեր վրայից դեն նետենք մեր ներկայի մեղքերը՝ ամեն օր հիշելով և հավատալով նրան, որ դրանք բոլորը արդեն լվացվել են Հիսուսի մկրտությամբ: Չէ՞ որ ապրելով այս աշխարհում, մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կեղտոտվել:
Բոլոր մեղքերը, լինեն դրանք կատարված մարմնով, սրտում կամ խորհուրդներում, վերաբերվում են աշխարհին: Ուրեմն ինչպիսի՞ հավատքն է մեզ թույլ տալիս ոչնչացնել այս աշխարհի մեղքերը: Մենք կարող ենք դրանցից ազատվել միայն մկրտության շնորհիվ, որն ընդունեց Հիսուսը: Նրանք, ովքեր հավատալով Հիսուսի մկրտությանը, մի անգամ արդեն կարողացել են մաքրվել իրենց մեղքերից, պետք է պահպանեն իրենց սրտերի մաքրությունը և մեղանչելով պետք է հավատքով նորից մաքրեն դրանք: Նրանք, ովքեր ամեն օր հիշում են Հիսուսի մկրտության մասին և հավատքով մաքրում են իրենց արարքները՝ օրհնված են: Քանի որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, երբ Նա մկրտվում էր Հովհաննեսի կողմից, ամեն օր խորհրդածելով այս ճշմարտության մասին և հավատալով նրան՝ մենք կարող ենք ամբողջությամբ ազատվել մեր մեղքերից: 
Ձեզ անհրաժեշտ է ջրի և Հոգու ավետարանի հավատքը, հավատք առ այն, որ ձեր մեղքերը նույնպես փոխանցվեցին Հիսուսին, այն պահին, երբ Հովհաննեսից ընդունեց մկրտությունը: Դուք ոչինչ չեք կորցնի այս ավետարանին հավատալով, քանի որ Ամենակարող Աստված դա ծրագրել էր նախքան Հին Կտակարանի ժամանակաշրջանը և նախքան այս աշխարհի արարումը: Ճշմարտությունը, որն ասում է այն մասին, որ Հիսուս մկրտված լինելով Հորդանանում, Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և բարձրանալով Խաչին, կրեց դրանց պատիժը և թույլ տվեց մեզ ստանալու Աստծո արդարությունն ու փրկությունը: Ճշմարտությունը, որը ձեզ թույլ տվեց գիտակցել, որ Հիսուսը թագավորաց Թագավորն է, հավիտյան ազատեց ձեզ մեղքերից, ճշմարտությունը, որը ցողումով մաքրեց ձեր սրտերը արատավոր խղճից և լվաց ձեր մարմինները մաքուր ջրով, հանդիսանում է ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը: Այն անհրաժեշտ է ձեր կյանքի համար, և եթե հավատում եք ջրի և Հոգու ավետարանին, ապա նրա լույսը ավելի վառ է շողշողում:
Ամենաառաջինը, ինչ արեց Հիսուսը իր ծառայության երեք տարիների ընթացքում, դա այն է, որ Նա մկրտվելով Հովհաննեսից՝ փրկեց մարդկությանը մեղքերից: Այլ բառերով ասած, Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը և որպեսզի նա դա աներ, Նա պետք է գար Հովհաննեսի մոտ և նրանից ընդուներ մկրտությունը: Ահա, թե ինչու չորս ավետարանները սկսվում են այս կարևոր իրադարձությունը նկարագրելուց: 
Իրականում, մեղքի պատճառով մենք բոլորս արժանի ենք մահվան: Բայց ի՞նչ պատահեց: Մեր Տերն եկավ այս աշխարհ և մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց մեր մեղքերը, դարձավ Աստծո Գառը, կրեց աշխարհի մեղքերը Խաչի վրա, մեր մեղքերի պատճառով ոտքերով և ձեռքերով գամվեց Խաչին, արյունահոսեց և մահացավ, իսկ այնուհետև հարություն առավ մեռելներից: Ահա, թե ինչու Հիսուսն Իր վերջին շունչը տալու ժամանակ աղաղակեց՝ «Կատարվեց»: 
Այն ամենը, ինչ ասեց և արեց Հիսուսը, հանդիսանում է իրական ճշմարտություն: Որպեսզի մեզ փրկի, Նա դարձավ մեր մեղքի զոհը և երեք օր հետո հարություն առավ մեռելներից: Մահից հետո 40 օրերի ընթացքում, Նա վկայում էր Իր հարության մասին, որից հետո համբարձվեց երկինք և հիմա նստած է Հայր Աստծո գահի աջ կողմում: Այս Հիսուս Քրիստոսը կգա այս աշխարհ, որպեսզի մեզ իր մոտ վերցնի: Երբ Տերը առաջին անգամ եկավ այս աշխարհ, Նա եկավ որպես Փրկիչ, բայց երբ երկրորդ անգամ գա, Նա կգա որպես դատավոր՝ դատելու նրանց, ովքեր չեն հավատում: 
Դուք պետք է գիտակցեք, որ Հիսուսը այս աշխարհ կվերադառնա որպես Դատավոր: Կվերադառնա նրա համար, որ հանդիպի նրանց, ովքեր հավատում են ջրի, արյան և Հոգու փրկությանը, որը Նա իրագործեց Իր կյանքի 33 տարիների միջոցով և որպեսզի նրանց թույլ տա ապրելու Հազարամյա Թագավորությունում և Երկնային Հավիտենական Թագավորությունում: Տերը կվերադառնա, որպեսզի դատի նրանց, ովքեր չեն հավատում ջրի, արյան և Հոգու ավետարանին և ովքեր մերժեցին Աստծո սերը:
Դուք այլևս չպետք է մնաք անտեղյակության մեջ՝ կապված ջրի և Հոգու ավետարանի հետ և պնդեք, որ դուք ոչինչ չգիտեք նրա մասին, այլ պետք է հավատաք այս փրկության ճշմարտությանը: Եվ ձեզ անհրաժեշտ է գիտակցել, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և ձեռք դնելու միջոցով մկրտվեց և խաչվեց, որով աշխարհի բոլոր ազգերին փրկեց իրենց մեղքերից՝ համաձայն նրա, ինչ Աստված խոստացել էր խորանի և զոհաբերության համակարգի միջոցով: Եվ դուք ամբողջ սրտով հավատալով այս ճշմարտությանը՝ պետք է ստանաք մեղքերի ներում: 
Չնայած սրան, Իսրայելի ժողովուրդը առաջվա նման չի ցանկանում խոստովանել ճշմարտությունը և սպասում է ուրիշ Մեսիայի:  Բայց Իսրայելացիները պետք է հասկանան, որ, ինչքան էլ որ կրքոտ սպասեն Մեսիային, որը տարբեր է Հիսուսից, այլ Մեսիա պարզապես գոյություն չունի: Այն, որ այս աշխարհում գոյություն չունի ուրիշ Մեսիա, հանդիսանում է բացարձակ ճշմարտություն, որը ապացույցներ չի պահանջում: Նույնիսկ, Իսրայելի ժողովուրդը բացառություն չի կազմում և նրանց համար նույնպես ուրիշ Փրկիչ չկա: 
Դրա համար, Իսրայելի ժողովուրդը պետք է ապաշխարի՝ Հիսուս Քրիստոսին, որպես Աստծո Որդի ընդունելու անհավատության մեղքից: Հրեաները պետք է Հիսուսին դավանեն որպես իրենց իրական Մեսիա: Նորից և նորից հաստատվելով և հավատալով նրան, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Փրկիչն է, որին բոլորը սպասում էին: Իսրայելի ժողովուրդը պետք է դառնա Աստծո ընտրած  ճշմարիտ հոգևոր ժողովուրդը: 
Նույնիսկ հիմա, Իսրայելի ժողովուրդը առաջվա նման սպասում է հզոր և մեծափառ Մեսիային, ով կարող է իրենց փրկել այս աշխարհի տառապանքներից և նեղություններից: Սակայն, Հիսուս Քրիստոսն արդեն եղել է այս երկրի վրա մարդկային մարմնով որպես Մեսիա և փրկել է նրանց, ովքեր մեղքերի պատճառով արժանի էին դժոխքի կրակին: Դրա համար, նրանք պետք է դավանեն ճշմարտությունը և հավատան նրան: Դա նրանց հոգիների համար է, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, որպես մեղքի զոհ: Դա դեռևս խոստացված էր Հին Կտակարանում, և Նա ընդմիշտ փրկեց նրանց մեղքերից և նրանց դարձրեց Աստծո սիրելի ժողովուրդ: 
Հիսուս Քրիստոսը եկավ որպես Փրկիչ, մեզ բոլորիս փրկեց ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությամբ, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ նախշազարդ քաթանի մեջ: Եվ Նա անպայման թույլ կտա մեզանից նրանց, ովքեր հավատում են դրան,    թագավորել Հազարամյա Թագավորությունում, որից հետո մեզ հնարավորություն կտա մտնելու Աստծո Թագավորությունը և Աստծո հետ բնակվել երջանկության և փառքի մեջ:
Քանի դեռ մենք մնում ենք այս երկրի վրա, մենք ամբողջ սրտով պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի դառնանք Աստծո սիրելի զավակները: Միայն այս ավետարանին հավատացողները կարող են դառնալ Աստծո անմեղ զավակներ և երաշխավորված ստանան բոլոր օրհնությունները, որոնք ապագայում սպասվում է նրանց: 
Ալելուիա: Ես իմ հավատքով շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բանի համար, որ Նա մեզ պարգևել է երկնային հոգևոր օրհնությունները: Մեր Տերը խոստացավ, որ Նա շուտով կվերադառնա: Շուտով եկ Տեր: