
(Ելից 26:1-14)
«Եվ խորանը շինես տասը վարագույրներով՝ մանած բարակ քթանից և կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմրից. Ճարտար ոստայնագործ շինես նրանց քերովբեներով: Մեկ վարագույրի երկայնությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն լինի. Մեկ չափ լինի բոլոր վարագույրների համար: Հինգ վարագույրները իրար կցված, և մյուս հինգ վարագույրները իրար կցված: Եվ կապուտակյա օղակներ շինես մեկ վարագույրի եզերքի վրա կցվածքի ծայրի մոտ ծայրի վարագույրի եզերքին. Եվ այսպես անես երկրորդ կցվածքին: Հիսուն օղակ շինես մեկ վարագույրի վրա, և հիսուն օղակ շինես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի ծայրին. Օղակները իրար դեմ ու դեմ լինեն: Եվ հիսուն ոսկի ճարմանդներ շինես. և վարագույրները ճարմանդներով կոճակես, որ մեկ խորան դառնա: Եվ վրանի համար այծի մազի վարագույրներ շինես խորանի վրա. Տասնմեկ վարագույր շինես նրանց: մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն՝ և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն. Մեկ չափ լինի տասնմեկ վարագույրների համար: Եվ հինգ վարագույրները առանձին կցիր և վեց վարագույրները առանձին. և վեցերորդ վարագույրը խորանի առջևի կողմից երկպատիկ անես: Եվ հիսուն օղակներ շինես մեկ վարագույրի եզերքի վրա կցվածքի ծայրի մոտ և հիսուն օղակներ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքի վրա: Եվ հիսուն պղնձի ճարմանդներ շինես, և ճարմանդները օղակներին անցկացնես, և վրանը կոճակես, որ մեկ լինի: Եվ վրանի վարագույրներից ավելորդ մնացածը՝ այն վարագույրի ավելացած կեսը խորանի ետևից կախվի: Եվ մեկ կանգունը այս կողմից և մեկ կանգունը մյուս կողմից վրանի վարագույրների երկարությունից ավելացածը՝ խորանի կողքերով կախված մնա՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար. Եվ վրանի համար, կարմիր ներկված խոյի մորթերից ծածկոց շինես, և թեհաշի մորթերից մի ծածկոց էլ նրա վրայով»:
Խորանի ծածկոցները
Տվյալ գլխում ես ցանկանում եմ խոսել խորանի վարագույրների մասին: Նրանք ծածկում էին խորանը չորս շերտով: Աստված մանրամասնորեն նկարագրեց Մովսեսին, թե ինչպես կառուցել խորանը և ինչ է անհրաժեշտ անել: Առաջին վարագույրը տեսանելի էր միայն ներսից, անցնելով խորանի տախտակների վրայից և ծածկելով այն ամենը, ինչ գտնվում էր նրանում: Այդ վարագույրը փռված էր տախտակների վրա՝ ծածկելով սրբարանը և Սրբության Սրբոցը և հասնում էր մինչև գետինը: Այն պատրաստված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից և նրանց վրա արհեստավարժորեն գործված էին քերովբեներ:
Առաջին ծածկոցը բաղկացած էր վարագույրների երկու զույգ կոմպլեկտից, որոնք իրար էին միացված: Կոմպլեկտներից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում էր հինգ ոչ մեծ ծածկոցներ, որոնք նույնպես իրար էին միացված: Նրանց իրար միացնելու համար ծածկոցի ծայրերին նախատեսված էին հիսուն օղակներ կապույտ գործվածքից: Դրանց համապատասխանում էին ոսկե ճարմանդները, որոնց օգնությամբ երկու կոմպլեկտները իրար էին միանում՝ կազմելով մեկ ամբողջություն:
Այսպիսով, առաջին ծածկոցը բաղկացած էր տասը վարագույրներից, որոնք կազմում էին ծածկոցների երկու ավելի լայն հավաքածուներ: Նրանցից յուրաքանչյուրի երկարությունը 28 կանգուն: Ժամանակակից չափման միավորներով մեկ կանգունը մոտավորապես 45սմ է, այսինքն 1,5 ֆուտ և այսպիսով, վարագույրի երկարությունը հավասար էր 12,5 մետր (41,6 ֆուտ): Իսկ յուրաքանչյուր վարագույրի լայնությունը 1,8 մետր (5,9 ֆուտ) է: Սկզբում հինգ վարագույրներ իրար էին միանում, որպեսզի երկու կոմպլեկտ կազմեն: Իսկ այնուհետև այս վարագույրները իրար միջև ամրացվում էին հիսուն կապույտ օղակների և հիսուն ոսկե ճարմանդների միջոցով: Այսպես էին պատրաստվում խորանի առաջին վարագույրները: Բայց, բացի սրանից կային նաև ևս երեք վարագույրներ: Առաջին վարագույրը գործված էր կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից և նրա վրա արհեստավարժորեն գործված էին քերովբեներ:
Այն ծառայում էր նրա համար, որպեսզի մեզ ցույց տար Երկնային Թագավորության ճանապարհը: Օրինակ՝ խորանի առաջին վարագույրի կապույտ բուրդը խորհրդանշում էր մկրտությունը, որը Հիսուսն ընդունեց Հովհաննեսից, որպեսզի Իր վրա վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: Մկրտվելով՝ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը (Մատթեոս 3:15): Քանի որ իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, այդ մկրտությունը դարձավ մեր փրկության խորհրդապատկերը (1Պետրոս 3:21):
Խորանի երկրորդ վարագույրը պատրաստված էր այծի բրդից (Ելից 26:7): Այն բաղկացած էր տասնմեկ ծածկոցներից: Յուրաքանչյուր վարագույրի երկարությունը 90 սմ (3 ֆուտ) ավելին էր առաջին վարագույրի երկարությունից: Յուրաքանչյուր վարագույրի երկարություն ընդամենը 30 կանգուն էր կամ 13,5 մետր (45 ֆուտ), իսկ լայնությունը 4 կանգուն կամ 1,8 մետր (5,9 ֆուտ): Այս տասնմեկ վարագույրները երկու կոմպլեկտ էին կազմում՝ մեկը հինգ վարագույրներից, իսկ մյուսը՝ վեց: Վարագույրների այս երկու կոմպլեկտները նույնպես իրար մեջ էին ամրացված օղակների և պղնձե ճարմանդների միջոցով:
Խորանի երկրորդ վարագույրը, որը պատրաստված էր այծի բրդից, մեզ ասում է այն մասին, որ շնորհիվ Աստծո արդարության, Հիսուսը մեզ սրբացրեց: Երբ լրացավ մեր Տերոջ 30 տարին, Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից, և այդ մկրտությունը Նրա կամքով էր: Եվ այդ մկրտությամբ Նա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա: Արդյունքում, Տերը աշխարհի մեղքերը կրեց Խաչին, խաչվեց և մեկընդմիշտ ոչնչացրեց մեր մեղքերը և դրանով դարձավ մեր Փրկիչը: Այսպիսով, երկրորդ վարագույրը, որը իրենից ներկայացնում է այծի բրդից սպիտակ ծածկոց, մեզ ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը, ով իր էությամբ դարձավ քավության նոխազ, մեզ սրբացրեց Իր մկրտության և արյան միջոցով:
Խորանի երրորդ ծածկոցը պատրաստված էր ոչխարի կարմիր կաշվից, որը ասում է այն մասին, որ Հիսուսը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, կրեց դրանք խաչին, թափեց արյուն և մահացավ՝ մեզ ազատելով մեր բոլոր մեղքերից:
Խորանի չորրորդ վարագույրը պատրաստված էր կապույտ կաշիներից (ենթադրաբար դելֆինի կամ փորսուղի, նկատի ունեմ ծովային փորսուղը): Կապույտ կաշիները նշանակում են, որ Հիսուսի տեսքի մեջ ոչ մի գրավիչ բան չկար: Սակայն, իրականում Նա Աստվածն է: Կապույտ կաշիները նկարագրում են մեզ Հիսուս Քրիստոսի պատկերը, ով Իր անձը խոնարհեցրեց մինչև մարդկային մարմնի, որպեսզի մեզ փրկի աշխարհի մեղքերից:
Եկեք այս չորս վարագույրները ուսումնասիրենք մանրամասնորեն:
Խորանի առաջին վարագույրի հոգևոր իմաստը

Խորանի չորս վարագույրներից առաջինի պատրաստման համար օգտագործվել են այնպիսի նյութեր, ինչպիսին են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը և ոստայնագործ քաթանը: Վարագույրը այնպես էր պատրաստված, որպեսզի այդ չորս գույները խորանի ներսում հստակորեն տարբերվեին: Բացի դրանից, վարագույրների մեջ գործված էին հրեշտակների պատկերներ, որպեսզի նրանք խորանին նայեին վերևից ներքև: Յուրաքանչյուր գործվածքի հոգևոր իմաստը կայանում է հետևյալում:
Խորանի առաջին վարագույրի մեջ ներկայացվող նյութերից կապույտ բրդի գաղտնիքը մեզ ասում է, որ Մեսիան Իր մկրտությամբ մեկընդմիշտ վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա: Նա այս աշխարհ եկավ և մկրտվեց Հովհաննեսի կողմից, որպեսզի Իր վրա վերցնի աշխարհի մեղքերը, ինչպես Հին Կտակարանի ժամանակներում զոհաբերության կենդանին էր ձեռնադրությամբ իր վրա վերցնում մեղավորների անօրենությունները: Կապույտ բուրդը նաև խորհրդանշում է այն ճշմարտությունը, որ Հիսուսը կրելով աշխարհի մեղքերի պատիժը՝ մեկընդմիշտ ոչնչացրեց դրանք:
Ծիրանագույն բուրդը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը, ով եկավ այս աշխարհ, թագավորաց Թագավորն է և մեր կատարյալ Աստվածը: Հիսուս Քրիստոսնի անունն է Էություն: Կարմիր բուրդը, որը ներկայացված է խորանի նյութերի մեջ, մեզ ասում է այն մասին, որ Հիսուսն Իր մկրտությամբ Հովհաննեսից վերցնելով մեր մեղքերը՝ Խաչի վրա թափեց Իր թանկագին արյունը և դրանով մեր փոխարեն կրեց այդ մեղքերի պատիժը:
Հիսուսի մկրտությունն ու մահը Խաչի վրա, նույնն է, ինչ որ Հին Կտակարանում մեղավորների մեղքերի փոխանցումը զոհաբերության անարատ կենդանուն, և այդ կենդանուն՝ մեղավորների անօրենությունների համար սպանելը: Դրա համար, Նոր Կտակարանի ժամանակում, Հիսուսը մկրտվեց, բարձրացավ Խաչ, թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա:
Հիսուս Քրիստոսի մասին Աստվածաշնչում խոսվում է որպես զոհաբերության զոհ: «Հիսուս» բառը նշանակում է «…Նա կփրկի մարդկանց իրենց մեղքերից» (Մատթեոս 1:21): Իսկ «Քրիստոս» նշանակում է «Օծյալ»: Հին Կտակարանում օծյալներ կարող էին լինել երեք կարգի մարդիկ՝ թագավորները, մարգարեները և քահանաները: Դրա համար «Հիսուս Քրիստոս» նշանակում է, որ Նա Փրկիչ է, Աստված է և Երկնային Թագավորության Քահանայապետ և մշտնջենական ճշմարտության Տեր: Գալով այս աշխարհ, մկրտվելով Հովհաննեսի կողմից և թափելով Իր արյունը՝ Նա դարձավ մեր իրական Փրկիչը:
Այսպիսով, խորանի առաջին վարագույրը մեզ ասում է այն մասին, որ Մեսիան կգա կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի միջոցով և դրանով կփրկի բոլորին, ովքեր հավատում են Նրան իրենց մեղքերի դատապարտությունից: Այդ գործերը ոչ այլ ինչ է, քան՝ Հիսուսի մկրտությունն ու Նրա Խաչի արյունը: Փրկության խորհուրդը, որը ծածկված է այս քառագույն վարագույրում, կայանում է նրանում, որ Մեսիան եկավ այս աշխարհ և մկրտվեց, Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը, մահացավ Խաչի վրա գամված և հարություն առավ մեռելներից:
Այս գործերով Հիսուսը մեղքերից փրկեց նրանց, ովքեր հավատում են Իրեն և նրանց դարձրեց Աստծո ժողովուրդ: Հիսուս Քրիստոսը թագավորաց Թագավորն է և զոհաբերության զոհը, ում միջոցով ներվեցին մեղավորների անօրենությունները: Նա ազատեց մեղքերից և դրանց դատապարտությունից նրանց, ովքեր հավատում են:
Խորանի երկրորդ վարագույրի գաղտնիքը
Խորանի երկրորդ վարագույրը պատրաստելու համար օգտագործվել է այծի բուրդ: Սա մեզ ասում է այն մասին, որ եկող Մեսիան կարդարացնի մարդկանց նրանով, որ նրանց կազատի իրենց մեղքերից և այդ մեղքերի դատապարտությունից: Այլ բառերով ասած, որպեսզի Աստծո արդարությունը ձեռք բերվի, մարդկանց բացարձակապես անհրաժեշտ է հավատալ ջրի, արյան և Հոգու ավետարանին: Աստծո ճշմարտությունը մաքրեց մեր սրտերը և ձյունից սպիտակ դարձրեց նրանց և դրանով թույլ տվեց մեզ ստանալ մեղքերի ներում:
Խորանի երրորդ վարագույրի իմաստը

Խորանի երրորդ վարագույրը պատրաստելու համար օգտագործվել է ոչխարի կարմիր կաշի: Սա մեզ ասում է այն մասին, որ Մեսիան պետք է այս աշխարհ գա և մկրտվելով Իր վրա վերցնի աշխարհի բոլոր մեղքերը, պետք է խաչվի և դրանով դառնա Իր ժողովրդի մեղքերի համար մատուցվող զոհը: Այլ բառերով ասած, կարմիր կաշին մեզ ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը դարձավ մատուցվող զոհը և դրանով ազատեց Իր ազգը մեղքերից (Ղևտացիս 16):
Քավության օրը Իսրայել ժողովրդի բոլոր մեղքերն իրենց վրա պետք է վերցնեին երկու նոխազները: Նրանցից մեկը քավության զոհն էր, որը մատուցվում էր Աստծուն իսրայելացիների մեղքերի համար: Քահանայապետը ձեռք էր դնում այդ զոհաբերության այծի գլխին և փոխանցում էր նրան Իր ժողովրդի բոլոր մեղքերը: Այնուհետև, Նա վերցնում էր այդ այծի արյունը և յոթ անգամ ցողում էր վկայության տապանակի կափարիչին արևելյան կողմից և կափարիչի առջև: Այսպիսով, Աստծուն մատուցվում էր զոհ՝ Իսրայելի ժողովրդի մեղքերի քավության համար:
Այնուհետև, խորանի շուրջ բոլորը հավաքված իսրայելացների ներկայությամբ քահանայապետը ձեռք էր դնում երկրորդ նոխազի գլխին և նրան էր փոխանցում բոլոր այն մեղքերը, որոնք իսրայելացիները գործել էին ողջ տարվա ընթացքում: Դա արվում էր նրա համար, որպեսզի իսրայելացիները համոզվեին, որ քահանայապետի ձեռնադրությամբ իրենք ազատվում են մեղքերից, որ նրանք գործում էին անցնող տարվա մեջ: Այնուհետև, այդ այծը հատուկ նշանակված մարդու հետ ուղարկվում էր անապատ, որպեսզի այնտեղ զոհվեր՝ իր վրա կրելով իսրայելացիների բոլոր մեղքերը (Ղևտացիս 16:21-22): Այդպիսին էր Աստծո խոստումը, որն ասում էր այն մասին, որ Մեսիան կգա այս աշխարհ և մկրտվելով Հովհաննես Մկրտչից՝ ողջ մարդկության ներկայացուցչից, Իր վրա կվերցնի աշխարհի բոլոր մեղքերը (Մատթեոս 3:13-17; 11:11-13) և լինելով գամված խաչին՝ կկրի այդ մեղքերի պատիժը և դրանով կփրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից:
Խորանի չորրորդ վարագույրի հոգևոր իմաստը

Կապույտ կաշիները մեզ ասում են մեր սեփական տեսքի մասին, ինչպես նաև Տիրոջ տեսքի մասին, երբ Նա բնակվում էր այս երկրի վրա: Մեր Տերը այս աշխարհ եկավ մարդկային մարմնով, որպեսզի բոլոր մեղավորներին կանչի և նրանց դարձնի արդարներ: Բացի դրանից, կապույտ կաշիները մեզ ասում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը գալով այս աշխարհ՝ Իրեն չբարձրացրեց, այլ հակառակը՝ խոնարհեցրեց Իրեն մինչև հասարակ և միևնույն ժամանակ աղքատ մարդու աստիճանի:
Հին Կտակարանի ժամանակ, Աստված մարգարեների միջոցով ասաց, որ Մեսիան կգա այս աշխարհ և մեղավորներին կազատի իրենց անօրենություններից: Մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսի և Նրա Խաչի արյան միջոցով Աստված կատարեց Իր մարգարեությունը, որը Նա ասել էր Իր ծառաների միջոցով: Այս մարգարեությունը Նրա ուխտի Խոսքն է այն մասին, որ Մեսիան ոչ միայն Իսրայելի ժողովրդի մեղքերը կկրի, այլև՝ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը և դրանց պատիժը, և որ Նա կփրկի բոլոր հավատացողներին և Իր ժողովուրդը կդարձնի:
Ելիցի 25-րդ գլխում խոսվում է այն շինանյութերի մասին, որոնք օգտագործվել են խորանի շինության համար: Այդ նյութերն էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը և ոստայնագործ քաթանը, այծի բուրդը, ոչխարի կարմիր կաշին և կապույտ կաշին, ոսկին, արծաթը, պղինձը, օծության յուղի անուշահոտությունները և խունկի յուղի անուշահոտ նյութերը, ճրագակալի յուղը և թանկագին քարերը: Այս բոլոր նյութերը խորհրդանշում էին այն, որ Մեսիան այս աշխարհ կգա և Իր մկրտությամբ կփրկի մարդկանց իրենց մեղքերից: Այսպիսով, խորանի վարագույրների մեջ ծածկված էր խորը մտածված ծրագիր, որը Աստված ծրագրել էր Իր ժողովրդի փրկության համար:
Ինչո՞ւ Աստված պատվիրեց, որպեսզի խորանի առաջին վարագույրի համար, որպես շինանյութ օգտագործեին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը: Եվ ինչո՞ւ Նա պատվիրեց, որ նրանք խորանի մյուս վարագույրների համար օգտագործեն այծի բուրդը, ոչխարի կարմիր և կապույտ կաշիները: Ուշադիր վերլուծեք մտահաղացումը, որը Տերը մշակեց, որպեսզի մեզ ազատի մեղքերից: Մենք պետք է հավատանք այն գործերին, որոնք խորհրդապատկերված են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որոնցով Հիսուսը փրկեց Իր ժողովրդին մեղքերից: Եվ հավատալով այդ գործերին, մենք պետք է փրկվենք մեր մեղքերից և դառնանք Աստծո զավակներ: Այլ բառերով ասած, մենք պետք է գիտենանք Աստծո փրկության ծրագիրը, որը բացվում է խորանի վարագույրների մեջ և հավատանք դրանց:
Չորս ճանապարհներ
Խորանի չորս տարբեր վարագույրները մեզ ասում են այն մասին, թե ինչպես Աստված մեզ ազատեց մեղքերից: Մեսիան մարդկային մարմնով եկավ այս աշխարհ և մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և որպես այդ մեղքերի պատիժ, խաչվեց և դրանով ոչնչացրեց դրանք՝ պարգևելով մարդկանց Իր փրկությունը: Սակայն, այս փրկությունը կվերաբերվի միայն նրանց, ովքեր հավատում են Մեսիային, որպես իրենց Փրկչի: Մենք բոլորս պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը, ինչպես դա ցույց է տրված խորանի շինանյութերում, իսկապես եկել է, որպեսզի Իր մկրտությամբ և Խաչի արյունով մեկընդմիշտ ազատի մեզ մեղքերից:
Համաձայն կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մարգարեության, որը բացվում է խորանի վարագույրներում, Աստծո Որդին մեզ մոտ եկավ որպես Նոր Կտակարանի զոհ, մկրտվեց և Իր արյունը թափեց Խաչի վրա: Ավելին, հավատալով Մեսիային, որի մասին խոսում են խորանի վարագույրները, մենք կարող ենք հավատքի զոհ մատուցել Աստծուն, որը փրկում է մեզ:
Այսպիսով, մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Եթե մարդը չի գալիս Աստծո մոտ և Նրան չի մատուցում Հիսուսի գործերի նկատմամբ ունեցած իր հավատքի զոհը, որը խորհրդանշում էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը, ապա այդ մարդը իր մեղքերի պատճառով կոչնչացվի: Բայց, եթե մարդը հավատում է այդ ճշմարտությանը, ապա նա շնորհիվ իր հավատքի, կարող է ցանկացած պահի գալ Աստծո մոտ որպես Նրա զավակը: Խորանը ցույց է տալիս մեզ, որ ոչ մի մարդ, ով չի հավատում Հիսուս Քրիստոսին, ով դարձել է մեղքի զոհ և խորհրդապատկերվում է խորանի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, երբեք չի կարողանա մտնել երկնային Թագավորություն:
Խորանի վարագույրները ցույց են տալիս մեզ Երկնային Թագավորության ճանապարհը: Մենք պետք է գտնենք երկնային Թագավորություն մտնելու միջոցները՝ հավատալով ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Յուրաքանչյուրն, ով ցանկանում է մտնել Երկնային Թագավորություն, պետք է ամենից առաջ լուծի իր մեղքերի խնդիրը՝ հավատալով մեղքերի ներման ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Եվ այսպես, մարդը կմտնի Աստծո Եկեղեցի՝ հավատալով ճշմարտությանը, կամ թե նա կմերժվի Աստծուց իր անհավատության պատճառով, հանդիսանում է ընտրություն, որը մարդն ինքն է անելու:
Իհարկե մեր խիղճը ազատ է իր կամքը արտահայտելու մեջ: Հավատալ կամ թե չհավատալ փրկության ճշմարտությանը, որը բացվում է խորանի վարագույրներում, մեր որոշումն է: Բայց դուք պետք է գիտակցեք, որ այդ ճշմարտության նկատմամբ անհավատության արդյունքը ծանր փորձություն կլինի յուրաքանչյուր մարդու համար: Այսպիսով, որպեսզի Աստծո շողշողացող տունը մտնենք, մենք պետք է հավիտյանս փրկվենք մեր մեղքերից՝ հավատալով մկրտությանը, որը Մեսիան ընդունեց Հովհաննեսից և արյանը, որը Նա թափեց Խաչի վրա: Յուրաքանչյուր մարդ պետք է իր սրտում ընդունի այն փաստը, որ Մեսիայի մկրտությունն ու Խաչի արյունը իրեն փրկեցին մեղքերից: Միայն դրան հավատալով, այդ մարդիկ կարող են ստանալ մեղքերի մշտնջենական ներումն ու Աստծո Փառքը:
Խորանի առաջին վարագույրները գործված էին չորս տարբեր գործվածքներից և նրանց վրա էլ հենց գտնվում էր երկրորդ վարագույրը, որը պատրաստված էր այծի բրդից: Սա մեզ ասում է այն մասին, որ մեր մեղքերի ներումը հիմնված է Հիսուսի գործերի վրա, այսինքն՝ Նրա մկրտության և Նրա սեփական արյան վրա: Այսպիսով, մեղքերի քավությունը, որը մենք ստացանք հավատալով Աստծո արդարությանը, հիմնված է մեր հավատքի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի վրա, որոնք ներկայացված էին խորանի առաջին վարագույրի մեջ: Որպեսզի համոզվենք նրանում, թե որքանով է հավաստի այդ փաստը, եկեք դիմենք Աստվածաշնչին:
Եսայիա մարգարեն հաստատում է. «…Եվ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը» (Եսայիա 53:6): Եբրայեցիս 9:28. «Նույնպես էլ Քրիստոսը մեկ անգամ պատարագվեց շատերի մեղքերը վեր առնելու համար»: Իսկ Կորնթացիս 5:21 գտնում ենք հետևյալը. «Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում»: Բոլոր այս Սուրբ գրային հատվածները մեզ ասում են այն մասին, որ մեր փրկությունը կատարվել է Քրիստոսի փրկության գործերի միջոցով, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որոնք օգտագործվել էին խորանի առաջին վարագույրի պատրաստման համար: Այն, որ Քրիստոսն անձամբ էր գամվել փայտե խաչին և մեր փոխարեն կրել մեղքերի պատիժը, հնարավոր դարձավ այն պատճառով, որ նախքան Հովհաննեսից մկրտվելը, Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը և միայն արյունը չէր, որ թափեց խաչի վրա:
Երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսից և Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և այդ մեղքերի քավության համար Խաչի վրա կրեց մահվան տառապանքները, Նա վախ չուներ: Ընդհակառակը, Նա զգում էր կատարյալ ուրախություն: Ինչո՞ւ: Որովհետև դա այն պահն էր, երբ Նա կարող էր «…ամեն արդարություն կատարել» (Մատթեոս 3:15): Որպեսզի ձեզ ազատի ձեր բոլոր մեղքերից, Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա արյուն թափեց: Նա դա արեց, որովհետև սիրեց ձեզ: Եվ հենց դրա համար էլ Նա եկավ այս աշխարհ, մկրտվեց Հովհաննեսից և կամավոր խմեց զոհաբերության բաժակից: Տերը կարողացավ Գողգոթայում արյուն թափել և մեր փոխարեն կրել այդ մեղքերի պատիժը, որովհետև Նա Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերն ու արատները:
Ճարմանդները, որոնք իրար էին միացնում առաջին ծածկոցի վարագույրները, պատրաստված էին ոսկուց
Խորանի առաջին վարագույրները բաղկացած էին երկու մասից՝ յուրաքանչյուրում հինգական վարագույր և նրանք իրար մեջ միացված էին ոսկյա ճարմանդների միջոցով: Սա մեզ ասում է այն մասին, որ իրականում մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն այն դեպքում, եթե կհավատանք մեղքերի քավության ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Այն փաստը, որ հինգ վարագույրներից բաղկացած խումբը իրար մեջ միացված էին հիսուն ոսկե ճարմանդների միջոցով, մեզ ասում է այն մասին, որ մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից այն դեպքում, եթե ունենք ամուր հավատք Նրա փրկության նկատմամբ: Աստվածաշնչում ոսկին նշանակում է Աստծո Խոսքի նկատմամբ ճշմարիտ հավատք:
Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրը պետք է հաստատուն հավատք ունենա Խոսքի հանդեպ: Մեզ համար շատ կարևոր է հավատք ունենալ ճշմարտության հանդեպ, որը բացվում է կապույտ բրդի մեջ, որովհետև միայն Հիսուսի խաչելությունը ոչ մի կերպ չի ազդի մեր փրկության վրա: Ինչո՞ւ: Որովհետև նախքան խաչելությունը, պետք է կատարվեր Հիսուսի մկրտությունը, որի ժամանակ մեղավորները կկարողանային Նրա փոխանցել իրենց մեղքերը: Խաչը կարևոր դեր կունենա մեր փրկության մեջ միայն այն ժամանակ, եթե հավատում ենք, որ Հայր Աստված պատվիրեց Հիսուսին Իր մկրտության ժամանակ վերցնել աշխարհի մեղքերը:
Ինչի՞ մասին է մեզ ասում ոստայնագործ քաթանը
Ոստայնագործ քաթանը մեզ ասում է այն մասին, որ Աստված աշխատում է մեր մեջ՝ համաձայն Իր կատարյալ Խոսքի ճշմարտության: Իսկապես Մեսիան եկավ այս աշխարհ և վերցրեց մեր մեղքերը և կրեց դրանց պատիժն Իր մկրտության շնորհիվ, որը Նա ընդունեց Հովհաննեսից, ինչպես նաև Խաչի վրա թափած Իր արյան միջոցով: Եվ սա մեզ ասում է այն մասին, որ Տիրոջ փրկությունն արդեն կատարվել է, ինչպես խոստացել էր Իր Խոսքում:
Նոր կտակարանի ժամանակաշրջանում մեր Տերն իսկապես եկավ այս աշխարհ և մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց մեր մեղքերը, արյունահոսեց՝ Խաչի վրա կրելով մեր մեղքերի պատիժը, և դրանով Նա կատարեց փրկության խոստումը: Մկրտված լինելով Հովհաննեսից և լինելով Խաչված՝ մեր Տերը կատարեց Հայր Աստծո կամքը: Ուխտը, որն Աստված կնքեց Իր ժողովրդի հետ, ամբողջությամբ կատարվեց Իր Որդի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ուրեմն, ու՞մ է իրականում պետք այդ ճշմարտությունը: Միայն Իսրայելի ժողովրդին, թե՞ մեզ էլ:
Այն փաստը, որ խորանի առաջին ծածկոցի երկու վարագույրներն իրար մեջ ամրացված էին հիսուն ոսկյա ճարմանդների միջոցով, մեզանից պահանջում է իսկական հավատք: Սա մեզ ասում է այն մասին, որ մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն՝ միայն գիտենալով և հավատալով նրան, որ Հիսուսը ոչնչացրեց մեր մեղքերն Իր գործերի միջոցով, որոնք բացվում են խորանի առաջին վարագույրի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Այլ բառերով ասած, սա մեզ ասում է այն մասին, որ մեղքերի ներումը ձեռք է բերվում միայն ճշմարտության Խոսքին հավատալով: Հին և Նոր Կտակարանների Խոսքի միջոցով Աստված իսկապես մանրամասնորեն ցույց է տալիս մեզ, որ մենք կարող ենք ստանալ իրական փրկություն՝ միայն հավատալով, որ մկրտությունն ու խաչի արյունը, որը բացվում է խորանի վարագույրներում, մեզ փրկեց մեր բոլոր մեղքերից:
Աստված մեզ հնարավորություն է տվել մաքրվել մեր բոլոր մեղքերից և ձյունից ճերմակ դառնալ՝ շնորհիվ ճշմարտության նկատմամբ ունեցած մեր հավատքի, որը բացվում է խորանի առաջին վարագույրի շինանյութերի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Նա թույլ տվեց մտնել Երկնային Թագավորություն միայն նրանց, ովքեր այսպիսի հավատք ունեն: Մենք պետք է գիտենանք խորանի վարագույրների մասին և հավատանք դրանց: Հավատալով Հիսուս Քրիստոսին, ով մեզ մոտ եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի գործերի միջոցով, մենք իսկապես կարող ենք Աստծո զավակներ դառնալ և իրավունք ստանալ մտնելու Երկնային Թագավորություն:
Եթե Մեսիան մեզ ազատեց մեր բոլոր մեղքերից Իր գործերի միջոցով, որոնք բացվում են մեզ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, ապա ինչպե՞ս կարող ենք մենք չհավատալ Աստծո խորը և անսահման փրկության սիրուն և մերժենք այն: Ինչպե՞ս կարող ենք մերժել մեղքերի ներումն ու Երկնային Թագավորությունը, որը ստանալ կարող ենք միայն հավատքով: Մենք, բոլորս պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, ով փրկեց մեզ աշխարհի մեղքերից՝ մկրտվելով և Խաչի վրա թափելով Իր արյունը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք դառնալ Աստծո ժողովուրդ:
Նրանք, ովքեր չեն հավատում կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի ճշմարտությանը, որը ներկայացված է խորանի առաջին վարագույրների մեջ, չեն կարող ազատվել իրենց մեղքերից: Նրանք չեն կարող Աստծո զավակներ դառնալ: Դրա համար մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որոնք օգտագործվել են խորանի առաջին վարագույրների պատրաստման ժամանակ, և հենց դրանով մենք պետք է ստանանք հավիտենական կյանք:
Այծի բրդից պատրաստված վարագույրներն ավելի երկար էին, քան՝ խորանի առաջին վարագույրները
Այս բրդից պատրաստված վարագույրները, որից կազմված էր խորանի երկրորդ ծածկոցը, երկար էին խորանի առաջին վարագույրներից: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր ապստամբում են Աստծո դեմ, չեն կարող նույնիսկ տեսնել ճշմարտության մի մասը, որը բացվում է խորանի առաջին վարագույրի մեջ: Անհրաժեշտ էր ծածկել մեղքերի ներման խորհուրդը, որը թաքնված էր խորանի առաջին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդե վարագույրների մեջ: Դա արվել էր նրա համար, որ համաձայն Աստծո կամքի, Երկնային Թագավորություն կարող են մտնել միայն նրանք, ովքեր հարգում և վախենում են Աստծուց՝ թերևս հավատալով Հիսուսի գործերին, որոնք բացահայտվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ:
Հենց այդ պատճառով էլ Աստված՝ վռնդելով մեղքի մեջ ընկած մարդուն, Եդեմական այգու արևելքում կանգնեցրեց մի հրեշտակ, ում ձեռքում չորս բոլորը պտտվող կրակե սուր կար, որպեսզի նա պահպաներ կյանքի ծառին տանող ճանապարհը (Ծննդոց 3:24): Ճշմարտությունը, որը թույլ է տալիս մտնել Երկնային Թագավորություն, թույլատրված չէ մարդուն տեսնելու մինչ այն պահը, քանի դեռ նա չի հավատացել Աստծուն: Ահա, թե ինչու խորանի երկրորդ վարագույրը, որը պատրաստված էր այծի բրդից, Աստված պատրաստել էր մի քիչ երկար, քան առաջին վարագույրն էր:
Խորանի երկրորդ վարագույրը մեզ ասում է այն մասին, որ մենք կարող ենք արդարներ դառնալ այն բանից հետո, երբ կստանանք մեղքերի ներում, որը ծածկված է առաջին վարագույրի մեջ: Այլ կերպ ասած, Աստված թույլ տվեց Իր մարդը դառնալ միայն նրանց, ովքեր երկյուղածությամբ են հավատում Իր Խոսքին և հետևաբար հավատում են ճշմարտության ավետարանին: Քանի որ Տերը սահմանել է, որ ամեն բան հենց այդպես է լինելու, ուստի Նա թույլ չի տալիս, որպեսզի ցանկացած մարդ կարողանա դառնալ Իր զավակը, նախքան կհավատա Տիրոջ կողմից հռչակված մեղքերի ներման կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի ճշմարտությանը: Աստծո կամքն այնպիսին է, որ նրանք, ում սրտերը մեղքով և արատով լի են, երբեք չեն կարողանա ոչ մի քայլ թափանցել կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի խորհուրդի մեջ:
Խորանի երկրորդ վարագույրը պատրաստված էր այծի բրդից, իսկ ճարմանդները՝ պղնձից
Պղնձե ճարմանդների հոգևոր խորհուրդը, դա մարդկանց մեղքերի դատապարտությունն է: Պղնձե ճարմանդները մեզ ասում են այն մասին, որ բոլոր մեղքերը վարձք են ստանալու: Այսպիսով պղնձե ճարմանդներն իրենց մեջ ճշմարտություն են պարունակում, որն ասում է, որ Մեսիան պետք է արյուն թափի Խաչի վրա, քանի որ Նա եկավ այս աշխարհ և մկրտվելով՝ մեկընդմիշտ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը: Քանի որ սկզբից մկրտվելով Հովհաննեսից՝ Մեսիան Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, ուստի Նա կարողացավ կրել այդ մեղքերի պատիժը՝ վճարելով դրանց համար Խաչի վրա թափված Իր արյունով:
Պղնձե ճարմանդների շնորհիվ մենք կարող ենք իմանալ Աստծո օրենքների մասին, որոնք ասում են, որ մեղքի վարձքը մահն է (Հռոմեացիս 6:23): Դրա համար մենք պետք է խոստովանենք, որ մեր մեղքերի համար նախատեսված Աստծո պատիժը կատարվեց Մեսիայի միջոցով: Քանի որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և արյունահոսեց Խաչի վրա, կատարվեց մարդկության մեղքերի պատժի փոխհատուցումը:
Գալով Տիրոջ մոտ՝ մենք պետք է դիմենք մեր խղճին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչ է ճշմարտությունը: Մենք ապրում ենք այս աշխարհում՝ ամեն օր մեղանչելով մեր սրտերում, խորհուրդներում և արարքների մեջ: Չնայած դրան, Մեսիան Իր վրա վերցրեց մեր մեղքերը, վճարեց դրանց համար Իր սեփական կյանքով և դրանով փրկեց մեզ՝ բոլորիս: Եթե մենք չենք հավատում այս ճշմարտությանը, ապա մեր խիղճը չի կարող կանգնել Աստծո արդարության առջև և արդյունքում մենք վերջնականապես կկորցնենք այն: Դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա այս ճշմարտությանը, որպեսզի մեր կորսվող հոգիները կարողանան փրկվել և նորից վերածնվել:
Արդյո՞ք մեր սրտերը ցանկանում են հավատալ ճշմարտությանը, որը խորհրդապատկերված են պղնձե ճարմանդներում: Ճշմարտությունը, որի մասին խոսում է պղնձե ճարմանդները, կայանում է նրանում, որ չնայած մեր տկարություններին և մեղքի դատապարտությունից խուսափելու անունակությանը, Մեսիան մկրտվեց, Իր վրա վերցրեց մեր անօրենություններն ու մեր փոխարեն կրեց դրանց պատիժը: Հիսուսն իսկապես Իր մկրտությամբ և Խաչի արյունով մեկընդմիշտ և ամբողջությամբ վճարեց աշխարհի բոլոր մեղքերի համար: Այսպես վարվելով Նա մեզ պարգևեց հավատք և Երկնային Թագավորություն մտնելու հնարավորություն:
Եթե մարդն Աստծո առջև իր սրտում մեղք ունի, արժանի է դժոխքի: Միակ բանը, որին մենք մեր մեղքերի պատճառով արժանացել ենք, դա հավիտենական կորուստն է: Բայց Մեսիան մեր փոխարեն մեր մեղքերի համար զոհ մատուցեց, և դրանով մեզ փրկեց դրանց պատժից: Մենք, բոլորս պետք է հայտնվեինք դժոխքում, սակայն հավատալով նրան, որ Մեսիան մեր փոխարեն կրեց պատիժը, մենք հիմա կարող ենք մտնել Երկնային Թագավորություն:
Մեր սրտերում հավատալով այս ճշմարտությանը՝ մենք պետք է ազատվենք մեր մեղքերից և պետք է խուսափենք դրանց պատժից: Որպեսզի փրկության գործերը կատարի, Մեսիան մկրտվեց Հովհաննեսից, Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և դրանց պատճառով Խաչվեց: Գիտենալով և հավատալով այդ ճշմարտությանը, մենք ոչ միայն պետք է մեղքերի ներում ստանանք, այլև պետք է ազատվենք դրանց պատժից:
Մենք պետք է հավատանք, որ Մեսիան Իր վրա վերցրեց մեր մեղքերը և կրեց դրանց պատիժը միայն այն պատճառով, որ գալով այս աշխարհ՝ Նա մկրտվեց ձեռք դնելու միջոցով: Եթե Մեսիան Իր վրա վերցրեց մեր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսից, և եթե Նա խաչվեց, որպեսզի փոխհատուցի դրանց պատժի համար, նշանակում է, որ մենք նույնպես պետք հավատանք դրան: Նրանք, ովքեր նման հավատք ունեն, Աստված պարգևում է նրանց նոր կյանք:
Քանի որ մեր մեղքերի պատճառով բոլորս արժանի ենք դժոխքի, ուստի Մեսիան մեր մեղքերն Իր վրա վերցրեց և մահացավ՝ մեր փոխարեն կրելով մարդկանց մեղքերի պատիժը: Տերը կրեց պատիժ մեր փոխարեն, մեր, ով պետք է մահանար: Դրա համար, եթե Տերը խաչվեց և մահացավ Խաչի վրա, որպեսզի մեզ փրկի, մենք պետք է հավատանք դրան մեր ամբողջ սրտով: Մենք պետք է Տիրոջ փրկությունը խոստովանենք մեր սրտերում, մեր սրտերի ամենախորքում, բայց ոչ մարմնի կամքով, այլ՝ Աստծո Խոսքի նկատմամբ ունեցած հոգևոր հավատքով:
Մեզանից յուրաքանչյուրը, ով հիմա լսում է այս ուղերձը, պետք է իր սրտում հավատա այս ճշմարտությանը: Քանի որ Մեսիան փրկեց մեզ Իր մկրտությամբ և արյունով, ապա նրանք, ովքեր հավատում են դրան, կարող են իսկապես փրկվել:
Եթե մարդը չի հավատում, որ մեղքերն իրեն անխուսափելիորեն դժոխք կտանեն, այդ դեպքում նա անհրաժեշտություն չի տեսնում փրկվելու՝ հավատալով Մեսիային, ով եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի միջոցով: Բայց, եթե մարդը գիտի, որ արժանի է դժոխքին, ապա նա գիտակցում է Մեսիային հավատալով փրկվելու անհրաժեշտությունը: Ահա, թե ինչու Հիսուսն ասեց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. Ես չեկա արդարներին այլ մեղավորներին ապաշխարհության կանչելու» (Մարկոս 2:17): Եթե մարդիկ իրենց սրտերում նման հավատք ունեն ճշմարտության նկատմամբ, ապա նրանք իրենց սրտերում կստանան մեղքերի ներում:
Եթե մենք նայենք մեզ Աստծո Օրենքի տեսանկյունից, ապա չենք կարողանա մերժել այն փաստը, որ մենք շատ մեղավոր ենք, և որ մեղքի պատճառով արժանի ենք անեծքի: Մենք ոչ միայն պետք է խոստովանենք, որ դատապարտված ենք, այլև պետք է ձգտենք խուսափել նման պատժից՝ հավատալով այս ուղերձին և մաքրվել մեր մեղքերից: Սա միակ հնարավորությունն է մեզ համար, որպեսզի հավատքով կրենք մեր մեղքերի արդար պատիժը:
Առանց Հիսուսի գործերի նկատմամբ մեր ունեցած հավատքի, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, որոնք օգտագործվել են խորանի առաջին վարագույրները պատրաստելիս, մենք կկանգնենք դժոխքում հայտնվելու անխուսափելի սպառնալիքի առջև: Այն մկրտությունը, որը Հիսուսը ընդունեց և արյունը, որը Նա թափեց Խաչի վրա, ամենասերտ կերպով կապված է մեր հոգիների փրկության հետ:
Քանի որ մենք ծնվեցինք որպես Ադամի սերունդ և մեղավորներ, մենք բոլորս արժանի ենք դժոխքի: Դրա համար մենք պետք է Աստծո առջև խոստովանենք, որ բոլորս էլ մեղավորներ ենք, ովքեր գնում են ուղիղ դժոխք: Բայց, արդյո՞ք դուք խոստովանում եք դա: Երբ Աստված նայում է մեզ, ապա տեսնում է, որ մենք դատապարտված ենք, և երբ մենք նայում ենք ինքներս մեզ, նույնպես տեսնում ենք մեր դատապարտված լինելը: Հենց դրա համար, Փրկիչը այս աշխարհ եկավ, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից:
Գալով այս աշխարհ և մկրտվելով, թափելով Իր արյունը և մահանալով, մեր Տերը իրագործեց փրկության գործերը բոլորի համար: Եթե մենք ի սկզբանե դատապարտված չլինեինք դժոխքի տառապանքներին, Տերը անհրաժեշտություն չէր ունենա փրկության գործերն անելու: Թերևս ակնհայտ է, որ հիմա մենք՝ վերստին ծնվածներս, մեր սրտերում մեղք չունենք, սակայն առաջ մենք մեղավորներ էինք:
Ամեն մարդ, ով իր սրտում մեղք ունի, արժանի է դժոխքի, քանի որ մեղքի վարձը մահն է: Սա նշանակում է, որ մեղավորները անպայման կնետվեն դժոխք: Բայց նրանք, ովքեր հավատքով ստացել են մեղքերի ներում, որը պարգևել է նրանց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կստանան հավիտենական կյանք: Եթե մենք հավատում ենք Մեսիա Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկչի, ապա Տերը մեր նկատմամբ ունեցած Իր սիրով կփրկի մեզ մեղքի պատժից: Ամեն: Ալելուիա:
Մենք պետք է քննենք մեր սրտերը և պարզենք, թե արդյոք նրանում ճշմարիտ հավատք կա, որը Տերն է ուղարկել
Եկեք ինքներս մեզ նայենք: Արդյո՞ք մենք հավատում ենք Աստծո Խոսքի օրենքի համաձայն: Եթե այո, ապա ինչի՞ ենք մենք արժանի Տիրոջ առջև: Մի՞թե մեղքի պատիժը չէ դա: Մեր Աստվածը արդար Աստված է, ով չի կարող չպատժել մեղավորին: Քանի որ Աստված սուրբ է և արդար, ապա Նա չի կարող տանել մեղավորին:
Աստված ասեց մեզ, որ Նա անպայման դժոխք կնետի նրանց, ովքեր մեղավոր են Նրա առջև անհավատության պատճառով: Նա ասաց, որ կնետի նրանց կրակե և ծծմբե լիճը, որտեղ նույնիսկ որդերը նրանց կտանջեն ցերեկ և գիշեր՝ հավիտյանս հավիտենից: Աստված կնետի դժոխք բոլոր նրանց, ովքեր փորձում են սեփական ջանքերով ազատվել իրենց մեղքերից և ով ինքն է փորձում քաջալերել և խրախուսել իր սեփական սիրտը: Ահա, թե ինչու Տերը դիմելով նման մարդկանց՝ ասաց. «…ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ» (Մատթեոս 7:23):
Այսպիսով, մենք պետք է հավատանք Մեսիային և պետք է հավատանք մկրտությանը, որը Նա ընդունեց, երբ եկավ այս աշխարհ և պետք է հավատանք Խաչի վրա թափված արյանը և Նրա մեռելներից հարություն առնելուն: Ինչո՞ւ: Որովհետև իրականում մենք բոլորս մեղավոր էինք Աստծո առջև և, հետևաբար, արժանի դժոխքին: Ահա, թե ինչու Մեսիան եկավ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերով և Ինքն իրեն զոհ մատուցեց հանուն մեր փրկության, և դրանով ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը: Դրա համար մենք պետք է հավատանք, որ Տերը մկրտվեց և զոհաբերվեց հանուն մեր փրկության: Եթե մենք չենք կարող ինքներս մեզ խոստովանել, որ մենք այն ենք, ով արժանի է դժոխքի, ապա մենք ոչ մի կապ չունենք Տիրոջ հետ:
Սակայն, բազմաթիվ մարդիկ կարծում են, որ իրենք արժանի չեն դժոխքի: Նրանք իրենց համարում են չափից ավել առողջ, որպեսզի դիմեն բժշկի: Այդպիսի մարդիկ Հիսուսին համարում են բարեպաշտ, հարգելի մարդ և ուսուցիչ: Նրանք հավատում են Նրան միայն նրա համար, որպեսզի ցույց տան, թե իրենք ամեն բանի նկատմամբ իրենց անձնական կարծիքը ունեցող մարդիկ են: Հիսուսը նման մարդկանց ասաց. «Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները» Մատթևոս 9:12): Որպեսզի չհայտնվեն դժոխքում, այս մարդիկ պետք է հենց հիմա մանրամասնորեն քննեն իրենց սրտերն Աստծո տեսանկյունից:
Մենք հավատում ենք Մեսիային, որպեսզի Նրան հավատալով, որպես մեր Փրկչի, ստանանք ազատագրում մեր մեղքերից: Մենք չենք հավատում Մեսիային նրա համար, որպեսզի բոլորին ցույց տանք մեր սեփական առաքինությունները: Մեզ բացարձակապես անհրաժեշտ է հավատալ Մեսիային, որովհետև մենք մեղավորներ ենք: Ահա, թե ինչու ենք մենք հավատում, որ Մեսիան՝ Հիսուսը, ծնվեց այս երկրի վրա և 30 տարեկանում մկրտվեց Հովհաննեսից և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Խաչվելով արյունահոսեց ու մեռավ: Նա երեք օր հետո հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք և հիմա նստած է Հայր Աստծո գահի աջ կողմում և այս ամենը վկայում է մեր մեղքերի ներված լինելու մասին: Քանի որ այս ամենը հանդիսանում են Փրկչի գործերը, ով ազատեց մեզ մեր մեղքերից, ապա մեզ պարզապես անհրաժեշտ է հավատալ դրանց՝ ոչ մի բան մի կողմ չնետելով:
Խորհրդածելով Աստվածաշնչի տողերի մասին, որտեղ խոսվում է խորանի կառուցվածքի մասին, կարող է թվալ, թե վարագույրը գործելու համար բավական է հյուսել հաստ գործվածք: Սակայն, Աստված Սուրբ գրքում մեզ տալիս է հստակ և մանրամասը ցուցումներ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես պետք է պատրաստվեն այդ վարագույրները և ցույց է տալիս այն, որ որոշ ճարմանդներ պետք է լինեն ոսկուց, իսկ մյուսները՝ պղնձից: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Աստված պատվիրեց, որ դա հենց այդպես լինի: Նա դա արեց նրա համար, որ այս բոլոր առարկաները ծառայեն մեզ՝ դրանց հոգևոր իմաստը մեզ բացելու համար: Ահա, թե ինչու մենք չենք կարող մերժել խորանի կառուցվածքի այս մանրամասնությունները:
Մենք պետք է հաստատապես հավատանք Հիսուսի մկրտությանը և արյանը, ով դարձավ մեր Մեսիան
Մեր մեղքերը պետք է մեզ անխուսափելիորեն դժոխք նետեն, բայց Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը, եկավ այս աշխարհ և մեզ ազատեց դրանցից: Հիսուսն իսկապես մկրտվեց, խաչվեց և մեզ համար թափեց Իր արյունը: Դրա համար մենք իրավունք չունենք ասելու, թե մենք անմեղներ ենք, քանի դեռ մեր սրտերում չենք հավատացել Մեսիայի մկրտությանը և Նրա արյանը, որը թափվեց Խաչի վրա: Հիսուսը, ով դարձավ Մեսիա, եկավ այս աշխարհ, որպեսզի մեզ փրկի: Նա իսկապես Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը, կրեց դրանց պատիժը Խաչի վրա, մահացավ, հարություն առավ մեռելներից և դրանով դարձավ մեր ճշմարիտ և հավիտենական Փրկիչը: Հիսուսը այդ կերպ փրկեց մեզ, որովհետև միայն այդպես հավատալով Հիսուսին՝ մենք կարող ենք ազատված լինել մեր մեղքերից:
Որպեսզի մարդկանց փրկության գործերն աներ, Մեսիան պետք է ընդուներ մկրտությունը Հովհաննեսից, իսկ այնուհետև մահանար Խաչի վրա: Դա նշանակում է, որ ի սկզբանե մեզ սպասվում էր մեղքի վարձքը, բայց իրականում մենք արդեն չենք պատժվի: Ինչո՞ւ: Որովհետև Մեսիան, ով անմեղ էր և դրա համար էլ արժանի չէր պատժի, Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և մեր փոխարեն պատժվեց դրանց համար: Այսպիսով, ամբողջ սրտով հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի վրա թափված արյանը՝ մենք ազատվեցինք մեղքերի ցանկացած պատժից:
Շատ մեքենաների հետևի ապակիներին մենք կարող ենք նկատել պիտակներ այսպիսի բառերով. «Հիսուսը սիրում է ձեզ»: Եվ մի՞թե սա այն ամենն է, ինչ Հիսուսը ուզում է, որ դուք իմանա՞ք: Մեր Տիրոջ պարգևած փրկությունը չկատարվեց միայն նման խոսքերով: Նա ցանկանում է, որ դուք գիտենաք հետևյալը. «Ես շատ եմ սիրում ձեզ, դրա համար ես ոչնչացրի ձեր մեղքերը: Պարզապես հավատացեք ինձ և Ես ձեզ կդրաձնեմ Իմ զավակները»: Մեսիան իսկապես մկրտվեց և Խաչվեց, Նա թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա և այս ամենը նրա համար, որպեսզի մենք այլևս չկրենք մեր մեղքերի ծանրությունը: Տերն իսկապես փրկեց մեզ և ազատեց անխուսափելի պատժից:
Տերը դարձավ մեր բժիշկը, որպեսզի բժշկի մեր տկարությունները: Գալով այս աշխարհ՝ Իր մկրտությամբ Նա իսկապես վերցրեց մեր մեղքերն Իր վրա, խաչվեց, արյունահոսեց և մահացավ Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով փրկեց մեզ: Այն ժամանակ, երբ մենք անխուսափելիորեն դժոխք էինք գնում, Տերը մեզ բժշկեց մեղքի տկարությունից: Մենք, բոլորս պետք է ճիշտ հավատք ունենանք, որպեսզի բժշկվենք մեր մեղքերից:
Եթե մարդկանց չսպառնար դժոխքում հայտնվելը, ապա անհրաժեշտություն չէր լինի, որ Մեսիան այս աշխարհ գար և Իր արյունը թափեր: Բայց պատճառը, թե ինչու մարդիկ պետք է անպայման հավատան Հիսուսին, կայանում է նրանում, որ նրանք իսկապես հիվանդ են սարսափելի տկարությամբ, որի անունն է «մեղք», որը նրանց ուղիղ դժոխք է տանում: Իրականում մարդիկ, ովքեր տառապում ես այս սարսափելի հիվանդությամբ, չեն կարող խուսափել դժոխքից, և դրա համար նրանք պետք է անխոս հավատան Հիսուսի մկրտությանն ու արյանը, ով դարձավ մեր Մեսիան:
Բոլոր նրանք, ովքեր իրենց սրտերում մեղք ունեն, պետք է պարտադիր կրեն իրենց մեղքերի պատիժը և նետվեն դժոխք, քանի որ համաձայն Աստծո Օրենքի, մեղքի վարձքը մահն է: Ավելի պարզ ասած, եթե մարդը նույնիսկ իր սրտում մեղքի ակնարկ ունի, ապա նա կնետվի դժոխքի կրակի մեջ: Ահա, թե ինչու Հիսուսը պետք է գար մեզ մոտ: Դրա համար, եթե մենք հավատում ենք Մեսիային, ով ամբողջությամբ ոչնչացրեց մեր մեղքերը, կարող ենք ամբողջությամբ ազատվել դրանցից: Մենք պետք է հավատանք Հիսուսին որպես մեր Փրկչի, համապատասխան այն բանի, ինչ Նա արեց մեզ համար:
Հիսուսը՝ Ինքն Աստված է: Նա ամեն բանի իրական Արարիչն է: Բայց որոշ ժամանակով Նա հրաժարվեց Իր փառքից և կերպարանվեց սովորական մարդու, որպեսզի ազատի մեզ մեղքի պատժից և դժոխքից, կորուստից և անեծքից: Եվ Նա իսկապես մկրտվեց, խաչվեց, հարություն առավ և համբարձվեց երկինք: Այս ամենը ճշմարիտ է: Մենք չենք կարող թեթևամտությամբ վերաբերվել նրան, այնպես, կարծես թե դա մի կատակ է: Դուք չունեք ընտրություն՝ հավատալ, թե՞ չհավատալ: Մենք պետք է անպայման հավատանք մեր սրտերում այս անվիճելի ճշմարտությանը և պետք է նրա մասին հստակ պատկերացում ունենանք:
Մեղավոր էին արդյո՞ք գառներն ու այծերը, որոնք զոհաբերվում էին: Ոչ մի կենդանի ոչ մի պատկերացում չունի անգամ, թե ինչ է մեղքը: Բայց, քանի որ այս կենդանիները ձեռնադրության միջոցով իրենց վրա էին վերցնում հին կտակարանային իսրայելացիների մեղքերը, ապա նրանք իսկապես պետք է մահանային մարդկանց փոխարեն: Ինչո՞ւ: Որովհետև մեղքի վարձքը մահն է, և Աստված այսպես էր սահմանել: Դրա համար կենդանիները, որոնք իրենց վրա էին վերցնում հրեաների մեղքերը և քավության օրը զոհաբերվում էին, պետք է պարտադիր մահանային: Հետևաբար, հենց այդ պատճառով էլ պետք է մահանար նաև Հիսուս Քրիստոսը, քանի որ Նա Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի մեղքերը:
Իրականում, ու՞մ համար էր գործված այդ գործերը: Դրանք գործված էին հանուն ձեզ և ինձ: Այդ դեպքում, մի՞թե մենք ընտրություն ունենք հավատալու կամ չհավատալու: Մարդիկ չեն հավատում, որովհետև նրանք բացարձակապես չեն հասկանում այն տկարության լրջությունը, որը կոչվում է «մեղք»: Եթե նրանք գիտենային, որ նույնիսկ իրենց մի փոքր մեղքի համար դժոխք կգնային, ապա նրանք չէին ընկալի Հիսուս Քրիստոսի փրկությունը որպես մի բան, որին նրանք կարող են հավատալ կամ կարող են չհավատալ, որը կարող էր անհետևանք լիներ նրանց համար:
Եթե մարդիկ մեղք ունեն, նույնիսկ մանանեխի հատի չափ, ապա նրանք կնետվեն դժոխք: Նրանք կոչնչացվեն: Այն ամենը, ինչ մարդիկ անում են այս աշխարհում, ի վերջո նրանց կհասցնի հավիտենական անեծքի: Նրանք, ովքեր կարծում են, որ ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որպեսզի մեղք ունենան, ապա նրանք խորապես մոլորված են: Մեղքի առկայությունը կարող է միայն մի հետևանք ունենալ՝ անխուսափելի մահ: Իհարկե, դեռ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր արտաքնապես ապրում են հաջողակ կյանքով, չնայած նրան, որ իրենց սրտերում մեղք ունեն: Երիտասարդները հակված են երկրպագելու հայտնի մարդկանց, նրանք երազում են երբևէ հանդիպել նրանց: Բայց մի՞թե այդ աստղերի հրաշալի թվացող կյանքը կարող է տևել հավիտյան: Երբ անցնում է այդ մարդկանց երկրային փառքի մի քանի ակնթարթները, նրանցից շատերի կյանքը վերածվում է ողորմելի գոյատևման:
Կան մարդիկ, ում համար այն ամենը, ինչ նրանք անում են, վերջանում է անհաջողությամբ: Մինչ այն, երբ դուք հանդիպեցիք Տիրոջը, հավանաբար դուք նույնպես նրանցից մեկն էիք և ձեր մոտ ոչինչ չէր ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Դուք կարծես թե ապրում էիք անեծքի տակ: Այն ամենը, ինչ դուք համարում էիք ճիշտ, երբեք չէր հանդիսացել այդպիսին և այն, ինչ դուք կարծում էիք, որ լավ է ընթանում, որպես արդյունք ավարտվում էր ձախողմամբ: Հավանաբար դուք շատ եք երազել, բայց ոչ մի բան կյանքի չի կոչվել և ձեր երազանքները հետզհետե դարձել են երկրային, մինչև որ անհետացել են ընդհանրապես: Երբ դուք գիտակցեցիք, որ նույնիսկ ձեր ամենահամեստ երազանքը անիրագործելի է, ապա դուք ընդհանրապես դադարեցիք երազել:
Ինչո՞ւ այդպես պատահեց: Պատճառը մեղքերն են, որոնք գտնվում էին ձեր սրտերում: Մարդիկ, ովքեր իրենց սրտերում մեղքեր ունեն, երբեք չեն կարող երջանիկ լինել: Աստված երբեք նրանց չի տա Իր օրհնությունը, որքան էլ որ նրանք ջանան: Եթե ձեզ թվա, որ ինչ-որ մարդիկ հաջողակներ են, չնայած նրան, որ նրանք մեղավորներ են, միևնույն է, դուք պետք է հասկանանք, որ Աստված շրջվել է նրանցից: Դուք պետք է գիտենաք, որ թեև ներկա կյանքը կարող է հաջողակ լինել, բայց Աստված արդեն որոշել է նրանց դժոխք ուղարկել: Եթե այս աշխարհը բնակեցված լիներ միայն արդարներով, ապա դժոխքի գոյության անհրաժեշտություն չէր լինի: Բայց Աստված ստեղծեց դժոխքը և այն ստեղծեց նրանց համար, ովքեր իրենց սրտերում մեղք ունեն:
Աստված պատվիրեց խորանի առաջին վարագույրը պատրաստել կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից, որպեսզի իսկապես մեզ պարգևի մեղքերի ներում: Բացի դրանից, այդ վարագույրները հին հրեաներին վկայում էին այն մասին, որ երբ որ կգա Նոր Կտակարանի ժամանակները, Հիսուս Քրիստոսը մկրտվելով Հովհաննեսից՝ Իր վրա կվերցնի աշխարհի մեղքերը և խաչվելով կմահանա՝ կրելով այդ մեղքերի պատիժը: Մեր Տերն իսկապես դարձավ մեղավորների Փրկիչը:
Նա Իր գործերով մեղավորներին պարգևեց ներում, որոնք խորհրդապատկերված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Հիմա դուք հասկանո՞ւմ եք դա: Հիսուս Քրիստոսն իսկապես մկրտվեց Հորդանան գետում, որպեսզի իր վրա վերցնի մեր բոլոր մեղքերը և խաչվեց և թափեց Իր արյունը, որպեսզի կրի մեր մեղքերի պատիժը: Նա մկրտվեց, որպեսզի մեր մեղքերն Իր վրա կրի: Դուք հավատու՞մ եք, որ Հիսուսը մահացավ խաչի վրա, որովհետև սկզբից երբ մկրտվեց Հովհաննեսից՝ Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը:
Մարմնապես մենք բոլորս նման էինք խորանի կապույտ կաշիներին
Խորանի չորրորդ վարագույրը պատրաստված էր ծովային ինչ-որ մի կաթնասունի կապույտ կաշվից և ենթադրաբար դա ծովային փորսուղն է կամ էլ դելֆինը: Կենդանին, որի կաշին օգտագործվել է խորանի վարագույրի համար, հին երբրայերեն լեզվով կոչվում էր «Tachash»: Այս բառն ունի տարբեր թարգմանություններ, և դրա համար տարբեր թարգմանություններում նրան համապատասխանել են մի քանի կաթնասուններ, օրինակ՝ «դելֆին», «ծովային փորսուղ», «ծովային կով», « ծովառյուծ» և «ծովախոզ»: Մենք չենք կարող հստակորեն որոշել, թե դա ինչ կաթնասուն է եղել: Աստվածաշունչը ուսումնասիրող բանասերները կարծում են, որ «Tachash»-ը հավանաբար օտար ծագում ունի: Համենայն դեպս, «Tachash» կաթնասունը մի կենդանի էր, որի կաշին օգտագործվել է խորանի չորրորդ վարագույրը պատրաստելու համար: Եվ հավանաբար, այդ վարագույրը տեսքով տգեղ և անգրավիչ էր:
Կապույտ կաշվից վարագուրները մեզ ասում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսն այս աշխարհ եկավ մարդկային մարմնով: Ավելին, Նրա արտաքին տեսքում ոչ մի գրավիչ բան չկար: Աստվածաշունչն այսպես է նկարագրում Նրա հայտնվելը «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին, և արմատի պես ծարավուտ երկրից. Ոչ կերպարանք ուներ և ոչ էլ վայելչություն և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ նրան ախորժեինք» (Եսայիա 53:2):
Աստծո Որդին եկավ այս աշխարհ՝ խոնարհ մարդու մարմնով, որպեսզի փրկի մեզ: Երբ Աստված նայում է մեզ՝ Ադամի սերունդներին, Նա տեսնում է, որ մենք նույնքան անգրավիչ ենք, որքան որ կապույտ կաշվե վարագույրները: Ավելին, մեզ դուր է գալիս մեղք գործելը: Զզվելի կապույտ կաշիների նման, մարդիկ իրենց ողջ կյանքը՝ ծննդից մինչև մահ, ձգտում են միայն մի բանի՝ շատ ուտելու և շատ կուտակելու: Հենց դրանում է թաքնված ճշմարիտ պատճառը, թե ինչու Հիսուսը եկավ մարդկային մարմնով այս աշխարհ և ինչու կրեց անտանելի տառապանքներ:
Միայն նրանք, ովքեր իսկապես հասկանում են իրենց մեղավոր էության հետևանքների լրջությունը, կարող են հավատալով Մեսիային՝ փրկվել իրենց մեղքերից և դրանց պատժից: Իսկ նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում իրենց մեղքերի վրա և չեն հավատում դրանց պատժին, մեղքերի ներման իրավունք չեն ստանա: Աստված ասում է մեզ, որ նման մարդիկ ոչնչով լավը չեն կենդանիներից (Սաղմոս 49:20):
Չնայած նրան, որ մենք ստեղծվեցինք Աստծո պատկերով և նմանությամբ, ամեն մարդ չէ, որ ընդունում է Աստծո սերը: Նրանք, ովքեր չեն հավատում Աստծո փրկության ծրագրին, չեն կարող իրենց սրտերում ներում ստանալ և դրա համար, նրանք կոչնչացվեն ինչպես անասունները: Աստված ստեղծեց մարդկանց Իր պատկերով և նմանությամբ, որովհետև Նա ծրագիր ուներ մարդկանց փրկության հետ կապված:
Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչ են անում մարդիկ և ինչի մասին են մտածում: Ես անձամբ ձեզ նկատի չունեմ, այլ՝ ողջ մարդկությունն ամբողջությամբ: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի իրենց Արարչին, ով փրկել է իրենց: Ավելին, նրանցից շատերը հայտարարում են, որ իրենք չեն մեղանչում և որ իրենք մյուսներից լավն են: Ինչպիսի՞ մարդիկ կարող են լինել բութ և հիմար: Նրանք, ովքեր չգիտեն Աստծուն, լի են հպարտությամբ: Համեմատելով մեզ ուրիշների հետ, կգտնենք արդյո՞ք մենք իրական տարբերություններ: Որքանո՞վ ենք մենք իրականում ուրիշներից լավը կամ վատը: Թերևս, մարդիկ առաջվա նման շարունակում են ուրիշներին չարություն պատճառել՝ հետապնդելով միայն իրենց եսասեր հետաքրքրությունները: Որքանո՞վ է այն սխալ:
Մենք նույնիսկ պատկերացնել չենք կարող, թե որքան մեղքեր են գործում մարդիկ Աստծո դեմ՝ իրենց ողջ կյանքի ընթացքում: Ես սա չեմ ասում նրա համար, որպեսզի ծաղրեմ մարդկային բնությունը, այլ որպեսզի ընդգծեմ այն փաստը, որ թեև Աստված ստեղծել է մարդուն որպես անգին անոթ Իր հոգու համար, սակայն, մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, որ իրենց մեղքերի պատճառով, իրենք իսկապես արժանի են մահվան: Մարդիկ չգիտեն, թե ինչպես հոգ տանեն իրենց հոգիների համար: Նրանք չեն կարող ապահովել իրենց սեփական ապագան, չեն դավանում Աստծո Խոսքը և չեն ցանկանում հավատալ Նրան, չնայած նրան, որ նրանք այլ ճանապարհ չունեն, որպեսզի խուսափեն հավիտենական կորուստից: Հենց այս մարդիկ ոչնչով լավը չեն սպանդի պատրաստված անասուններից:
Բայց Աստված թույլ չի տա, որ մենք կորսվենք
Իսկապես, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից, Հիսուսը եկավ այս աշխարհ և մեր մեղքերը ոչնչացնելու համար մկրտվեց, թափեց Իր արյունը Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: Դրանով Տերը դարձավ մեր իրական Փրկիչը: Մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը: Իսկ դուք հավատու՞մ եք: Այն պատճառով, որ դուք չգիտեք կամ տեղյակ չեք Աստվածաշնչից, պատահաբար չասեք. «Ի՞նչ կա սրանում: Եթե մենք ինչ-որ չափ հավատում ենք Հիսուսին, մենք կընկնե՞նք դրախտ»: Կան նաև նրանք, ովքեր ասում են. «Եթե մենք հավատում ենք միայն Խաչի արյանը, ապա անպայման կմտնենք Երկնային Թագավորություն»: Արդյո՞ք նման հավատքը ճշմարիտ է:
Աստված, իսկապես որ ճշմարտության Աստվածն է: Նա է, որ մեզ պատմեց Իր ծրագրի մասին: Նա է, ով փրկության գործերը կատարեց համաձայն Իր Խոսքի, ով մեզ պարգևեց մեղքերի ներում և ով հանդիպում է մեզ հետ՝ շնորհիվ այդ ճշմարտության: Աստված կենդանի Աստված է: Նա հենց հիմա ներկա է այստեղ և հենց այս պահին մեզանից յուրաքանչյուրի կողքին է: Այն մարդը, ով իր սրտում մեղք ունի, չարժե, որ Նրան խափելու փորձ անի: Եթե նա իր սրտում մեղք ունի և նրան տանջում է խիղճը, ապա այդ մարդը պետք է լուծի իր մեղքերի խնդիրը՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և այն արյանը, որը Նա թափեց Խաչի վրա: Մեղավորները պետք է հավատան ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ Տերն Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյունով փրկեց նրանց իրենց մեղքերից, որովհետև նրանց սպասվում էր դժոխքի տառապանքները:
Չկա մի մարդ, ով չկարողանա լուծել իր մեղքերի խնդիրը՝ հավատալով ջրին և արյանը: Բայց, չնայած նրան, որ մեր Տերը փրկեց մեզ ջրով, արյամբ և Հոգով (1Հովհաննու 5:6-8), եթե մեր կողմից չխոստովանենք և չհավատանք այդ փաստին և որպես հետևանք կործանվենք, ապա այդ պատասխանատվությունը ամբողջապես ընկած կլինի մեր վրա: Մենք բոլորս պետք է Աստծո առջև խոստովանենք «Ես արժանի եմ դժոխքին, որովհետև ես մեղավոր եմ: Բայց ես հավատում եմ ջրի, արյան և Հոգու ավետարանին»: Ահա, թե ինչ հավատք պետք է մենք բոլորս ունենանք: Անհրաժեշտ է, որ մենք ամբողջ սրտով հավատանք, որ Տերը փրկեց մեզ մեր մեղքերից ջրով, արյամբ և Հոգով:
Մենք պետք է մեր անկեղծ սրտերով և հավատքով ընդունենք ճշմարտությունը, որը բացվում է ջրի և Հոգու ավետարանի մեջ: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից: Այսպիսով, մենք պետք է հասկանանք այս բոլոր բաները և պետք է հավատանք դրանց անկեղծությանը: Որոշ մարդիկ, ովքեր չեն հավատում ճշմարտությանը, որը բացվում է խորանում և ջրի և Հոգու ավետարանի մեջ, հայտարարում են. «Քանի որ ես հավատում եմ, ուստի կընկնեմ Երկնային Թագավորություն, եթե նույնիսկ առաջվա նման մեղքեր ունեմ»: Բայց Աստված ասեց, որ բոլոր մեղավորները կնետվեն դժոխք: Նա չասեց, որ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր մեղքեր ունեն, չեն հայտնվի դժոխքում միայն այն պատճառով, որ հավատում են Հիսուսին: Դա միևնույնն է, որ հիմարների մեծագույնը դառնաս: Մարդկանց բառերն այն մասին, որ նրանք կուղևորվեն Երկնային Թագավորություն միայն այն պատճառով, որ հավատում են Հիսուսին, որին նրանք իրականում հավատում են այնպես, ինչպես իրենց խելքին է փչում, հանդիսանում է նրանց հիմար և բացարձակապես կույր հավատքի արտացոլումը:
Մյուսներն հետևյալն են ասում. «Ես ոչ մեկին դեռ չեմ տեսել, ում դժոխք են նետել և ոչ մեկին, ով մտել է Երկնային Թագավորություն: Մենք անտեղյակության մեջ կմնանք, մինչև Դատաստանի սրասափելի օրը»: Սակայն, Երկնային Թագավորությունն ու դժոխքը իրապես գոյություն ունեն: Մի՞թե այս աշխարհում միայն մի բան կա, ինչը կարելի է տեսնել աչքերով: Մի՞թե կարելի է տեսնել օդը: Ոչ մի կասկած չկա նրանում, որ գոյություն ունի անտեսանելի իրականություն: Բոլոր մեղավորները, ովքեր չեն հավատում Աստծուն, որովհետև չեն կարող Նրան տեսնել, նման են անասունի, ովքեր պատրաստված են սպանդի համար:
Այսպիսով, մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք մեղավոր են, ապա նրանք պետք է մահանան և դրա համար նրանց անհրաժեշտ է հավատալ ջրի և Հոգու ավետարանին, և դրանով խուսափել Աստծո արդար Դատաստանից: Իմաստուն մարդիկ, դա նրանք են, ովքեր խոստովանում են, որ նույնիսկ առանց մեծ վնաս տալու շրջապատի մարդկանց, նրանք շատ չարություններ են գործել Աստծո նկատմամբ և դրա համար համաձայն են նրա հետ, որ արժանի են պատժի, երբ Աստծո առջև կկանգնեն:
Մենք չպետք է մահանանք Աստծո արդար դատաստանի ժամանակ Աստծո նկատմամբ մեր անտեղյակության և անտարբերության պատճառով: Աստված անպատճառ կպատժի յուրաքանչյուր մեղավորի և կնետի նրանց դժոխքի հավիտենական այրվող կրակի մեջ: Եթե մարդիկ մահանում են խորանի ճշմարտության հանդեպ իրենց անհավատության պատճառով՝ չնայած նրան, որ լսել են այդ մասին, նշանակում է, որ նրանք սատանայի ծնունդ են: Այն ամենը, ինչ Մեսիան մեզանից ուզում է, դա այն է, որ մենք հավատք ունենանք, որը մեզ հնարավորություն կտա ստանալ մեղքերի ներում և մտնել Երկնային Թագավորություն:
Աստված չի ստեղծել մեզ զվարճության համար
Երբ Աստված ստեղծեց մեզ, Նրա նպատակն էր թույլ տալ, որ մենք ապրենք առանց վախից հալածվելու՝ հիանալով հավիտենական կյանքով և մեծափառությամբ, փառքով Նրա սիրած զավակները լինելու իրավունքով: Որպեսզի մեզ դժոխք չուղարկի, Մեսիան մկրտվեց և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, թափեց Իր արյունը և դրանով ոչնչացրեց դրանք: Աստված սիրեց մեզ, բայց եթե մենք չխոստովանենք այդ սերը և միայն կիսով չափ հավատանք մեզ պարգևած փրկությանը, ապա այդ ժամանակ մենք ոչ մի կերպ չենք խուսափի Նրա բարկությունից:
Աստված մեզ ազատեց մեր մեղքերից՝ զոհելով Իր սեփական Որդուն: Եվ քանի որ Մեսիան մկրտվեց, որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը և դրանց համար Իրեն զոհեց, Նա իսկապես մեզ ազատեց բոլոր մեղքերից: Քանի որ մեզ՝ բոլորիս համար, պատրաստված էր դժոխքի տառապանքները, Տերը մեզ ողորմեց: Նա մկրտվեց, արյունահոսեց Խաչի վրա, հարություն առավ մեռելներից և դրանով մեզ փրկեց մեր բոլոր մեղքերից՝ մեզ դարձնելով Աստծո զավակներ: Բարձրյալը մեզ Իր խամաճիկները չդարձրեց:
Մի օր, երբ իմ եկեղեցուց մի քույր սովորում էր քոլեջում, ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու մի ցուցահանդեսում, որտեղ ներկայացված էին այդ քոլեջի շրջանավարտների աշխատանքները: Այնտեղ ես հետաքրքրվեցի գեղանկարչության աշխատանքներով: Կտավներից մեկում պատկերված էին Ադամն ու Եվան, ովքեր ուտում էին չարի և բարու իմացության ծառի պտուղը: Նկարը վերնագրված էր այսպես. «Արդյո՞ք Աստված մարդկանց խամաճիկներ դարձրեց»: Այս հարցի պատասխանը ինչ-որ մեկը խզբզել էր նկարի ներքևում. «Աստծո համար ձանձրալի էր և Նա մեզ ստեղծեց ժամանցի համար»:
Չկա առավել սխալ բան, քան այս պատասխանն է: Այդ դեպքում, ի՞նչ կարիք կար, որ Աստված տնկեր չարի և բարու իմացության ծառը, իսկ այնուհետև պատվիրեր Ադամին և Եվային, որ նրանք չուտեն այդ ծառի պտուղներից: Եթե այդպես է, ուրեմն իմացեք, որ Աստված արդեն այն ժամանակ գիտեր, որ նրանք կճաշակեն այդ ծառի պտուղները, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ Նա տնկեց այդ ծառը և նրանց պատվիրեց չուտել ծառի պտուղներից: Երբ Ադամն ու Եվան ճաշակեցին չարի և բարու իմացության ծառի պտուղները, Աստված նրանց արտաքսեց Եդեմի պարտեզից, որովհետև նրանք մեղանչեցին: Եվ այդ ժամանակ Նա ասաց, որ մեղավորները ուղիղ դժոխք կգնան: Ինչո՞ւ Աստված դա արեց: Իսկապե՞ս Նա ստեղծեց մեզ, որովհետև Նրա համար ձանձրալի էր և Նա չուներ խաղալիքներ, որպեսզի զվարճանար: Ստեղծեց մարդուն միայն այն պատճառով, որ զբաղմունք չունե՞ր և այլևս ուժ չուներ կռվելու ձանձրույթի դեմ: Դե իհարկե ոչ:
Եղբայրներ և քույրեր, Տերը ցանկացավ դեմքով դառնալ Իր ժողովրդին և մեզ անմահ դարձնել, որպեսզի հավիտյան բնակվեր Իր սեփական ժողովրդի մեջ: Աստծո ծրագիրը, որը թույլ կտար այս ամենը իրագործել, կայանում էր նրանում, որ մեզ դարձներ անմահ արարածներ, ովքեր կվայելեյին անանցողիկ շքեղությունն ու հավիտյանս հավիտենից կբնակվեին փառքի մեջ: Այսպիսով, երբ մենք՝ սատանայից խաբվածներս, ընկանք մեղքի մեջ և մեզ դատապարտեցինք դժոխքի տառապանքներին, Աստված Իր միածին Որդուն ուղարկեց այս աշխարհ, որպեսզի Նա փրկի մեզ: Եվ թույլ տալով, որ Իր Որդին մկրտվի և վերցնի աշխարհի մեղքերն Իր վրա, թափի Իր արյունն ու հարություն առնի մեռելներից՝ Աստված փրկեց մեզ սատանայից:
Սակայն, անհամար մարդկանց մոտ գերիշխում է անհեթեթ եզրահանգում այն մասին, որ Աստված մեզանից խաղալիքներ շինեց, որպեսզի ինչ-որ կերպ պայքարի ձանձրույթի դեմ: Ինչպես նրանց մեջ, ովքեր դադարեցին հավատալ Հիսուսին, այնպես էլ նրանց, ովքեր երբեք չեն հավատացել Նրան, կան այնպիսիները, որ Աստծուց նեղացած ասում են. «Ինչո՞ւ Աստված ստեղծեց ինձ և հետո թույլ տվեց, որ ես տառապեմ: Ինչո՞ւ է Նա պնդում, որ ես պետք է հավատամ: Ինչո՞ւ է Նա ասում, որ ինձ փրկություն կպարգևի, եթե միայն ես հավատամ և չի պարգևի, եթե ես հավատք չունեմ»: Այս մարդիկ այսպես են խոսում, որովհետև նրանք չգիտեն փրկության ծրագրի խորը իմաստը, որը Աստված պարգևել է մարդկությանը: Իսկ իմաստը կայանում է նրանում, որ Մովսեսը մեզ պետք է դարձներ Աստծո ժողովուրդ, Նրա սիրելի զավակները՝ թույլ տալով մեզ որպես Իր ընտանիքի անդամների, վայելել Երկնային Թագավորության փառքն ու շքեղությունը:
Այսպիսին է Աստծո նպատակը մարդկանց համար: Ես նաև չէի կարող գիտակցել այս ճշմարտությունը, մինչ որ ստացա վերստին ծնունդ՝ ջրից և Հոգուց: Բայց նրանից հետո, երբ ես մեղքերի ներում ստացա և վերածնվեցի, ես եկա ճշմարտության գիտակցության. «Ոհ, ուրեմն ահա թե ինչո՞ւ Տերը ստեղծեց ինձ»:
Ուրեմն, ի՞նչ արեց իրականում Մեսիան, որպեսզի Իր վրա վերցնի մեր մեղքերը, երբ ավելի քան 2000 տարի առաջ եկավ այս աշխարհ: Ի՞նչ արեց Նա, որպեսզի ոչնչացնի մեր մեղքերը: Նա մկրտվեց և թափեց Իր թանկագին արյունը: Այս ամենը դարձան արդար գործեր և արդար զոհեր, որոնք նախատեսված էին մեր մեղքերի ոչնչացման համար:
Սրանում է կայանում պատճառը, թե մենք ինչու պետք է հավատանք Աստծուն և ինչու պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ Աստծո: Քանի որ մեր մեղքերի պատճառով մեզ և ձեզ, նախապատրաստված էր դժոխքում հայտնվել, ապա հենց Աստված ստիպված եղավ այս աշխարհ գալու, որպեսզի փրկի մեզ: Այլ բառերով ասած, Հիսուսը պետք է մկրտվեր Հովհաննեսից, մահանար Խաչի վրա և պետք է հարություն առներ մեռելներից: Պատճառը, թե մենք ինչու ենք հավատում մեղքերի ներմանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, կայանում է նրանում, որ միայն այդպես կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից: Մենք պետք է հավատք ունենանք, որպեսզի Աստծո ծրագիրը, որը կապված է մեզ հետ, կատարվի: Եվ երբ մենք հավատում ենք Տիրոջ փրկությանը, մենք հավատում ենք ոչ թե հանուն ուրիշների, այլ՝ հանուն ինքներս մեզ:
Ժամանակն է եկել հավատալու Աստծո փրկության ճշմարտությանը
Եթե մարդը ցանկանում է հասկանալ Աստծո փրկության ճշմարտությունը, ապա նա պետք է հենց հիմա մի կողմ նետի իր սխալ հավատքն ու հավատա ջրի և Հոգու ավետարանին. «Ես չգիտեի, որ արժանի եմ դժոխքի: Ես միայն հավատում էի նրա համար, որ Հիսուսը ոչնչացրել է իմ բոլոր մեղքերը: Բայց իմ հավատքը հիմնված էր կեղծ հասկացողության վրա: Հիմա ես պետք է հասկանամ, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ և հիմնել իմ հավատքը ճիշտ գիտելիքի վրա: Մինչ այժմ ես սխալ էի հավատում, բայց դեռ ուշ չէ: Այն ամենը, ինչ ես պետք է անեմ, դա հենց հիմա գիտակցելն է, որ ինձ սպառնում է դժոխքի տառապանքները և ինձ անհրաժեշտ է հավատալ նրան, որ Մեսիան ինձ փրկեց իր մկրտությամբ և արյունով և այդպես ստանամ մեղքերի ներում: Ես պետք է հայտնվեի դժոխքում»:
Իսկապես որ, երբ քրիստոնյաները սկսում են հավատալ, նրանցից միայն քչերն են, որ ունեն ճիշտ և հստակ պատկերացում ջրի և Հոգու ավետարանի մասին: Իսկ ինչ վերաբերվում է անձամբ ինձ, ապա 10 տարի պահանջվեց այն պահից, երբ ես ընդունեցի քրիստոնեությունը, մինչև որ ամբողջական գիտակցում ստացա, որ Հիսուսն Իր մկրտությամբ Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և խաչվելով՝ մահացավ Խաչի վրա: Միայն դրանից հետո, ես իսկապես փրկվեցի՝ հավատալով Հիսուսին որպես իմ Փրկչի: Այսպիսով, 10 տարի անց ես մի կողմ նետեցի իմ սխալ հավատքն ու եկա ջրի և Հոգու ավետարանի ճիշտ հասկացողությանը և հավատացի նրան, ինչպես որ հարկն էր: Սակայն, ուրիշներին կարող է պահանջվել 20 և ավել, որպեսզի ճանաչեն ճշմարտությունն ու նորից հավատան:
Երբ մարդիկ գալիս են այն հասկացողությանը, որ Աստված ծրագրել է նրանց փրկելու ջրով և Հոգով, նույնիսկ 20 տարիների սխալ հավատքից հետո, նրանք պետք է հավատան, որ Հիսուսը մկրտվեց և խաչվեց իրենց անձնական մեղքերի համար: Չկա Աստծո առջև ավելի մեծ չարություն, քան գիտենալ ճշմարտությունն ու միևնույն է հրաժարվել դրան հավատալուց: Բայց, եթե մարդկանց տրված է հավատալ ջրի և Հոգու ավետարանին, նույնիսկ 10 կամ 20 տարի անց, ինչ նրանք ընդունեցին քրիստոնեությունը, ապա մի՞թե դրանում վատ բան կա: Իհարկե ոչ: Դրանում ոչ մի վատ կամ ամոթալի բան չկա: Եթե մարդն իսկապես հավատում է մեղքերի ներմանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, ապա նա իսկապես կփրկվի: Աստծուն հաճելի է ջրի և Հոգու ավետարանի հավատքը: Ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կհավատաք այդ փրկությանը, որը իսկապես կատարյալ է և, որի իրականացումը կատարվեց կապույտ և կարմիր բրդերի միջոցով:
Խորանի վարագույրների տեղակայումը մանրամասն ծրագրված էր: Փաստն ինքնին, որ ոչխարի կարմիր կաշվից պատրաստված վարագույրը տեղադրված էր այծի բրդից պատրաստված վարագույրի վրա, իսկ նրա վրա էր գտնվում կապույտ կաշվից վարագույրը, հանդիսանում է ճշմարտության հստակ ցուցադրում, որն ասում է, որ մենք բոլորս դատապարտված էինք մեր մեղքերի պատճառով նետվելու դժոխք, բայց մեր Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց, Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և արյուն թափելով՝ մահացավ Խաչի վրա և դարձավ մեր մեղքերի քավության զոհը: Մենք բոլորս կարող ենք հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Այն մասին, որ Տերն իսկապես փրկեց մեզ այդ ավետարանի միջոցով, վկայում է Հիսուսի գործերի մասին, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ: Խորանի վարագույրներում ծածկված է ոչ այլ ինչ, քան՝ մեր փրկության խորհուրդը:
Շատ կարևոր է լիովին իմանալ Աստվածաշնչի պարունակությունը, բայց դա բավարար չէ: Աստծուն ոչ միայն հաճելի է գիտելիքը, այլ՝ նաև հավատքը: Այլ բառերով ասած, եթե մենք Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված որոշել է մեզ փրկել Հիսուսի գործերի միջոցով, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ, ապա մենք ոչ միայն պետք է այդ գիտելիքը ընդունենք, այլ նաև պետք է մեր սրտերում հավատանք դրան: Ահա, թե ինչպես մենք կարող ենք հաճեցնել Աստծուն: Եթե մենք իսկապես սրտով լսում ենք Աստծո Խոսքը, խոստովանում մեր սեփական մեղքերը և հավատում Տիրոջ մկրտությանն ու Խաչի արյանը, ապա իսկապես կարող ենք ներում ստանալ մեր մեղքերի համար: Բայց, եթե չենք հավատում մեղքերի ներմանը, որը Տիրոջ պարգևն է, այլ դրա փոխարեն հավատում ենք Նրան տեսականորեն, ապա մեզ առաջվա նման կտանջի մեր խիղճը, որը կտառապի մեղքի զգացողությունից:
Եթե մենք չլուծենք մեր այսօրվա ամենօրյա մեղքերի խնդիրը՝ հավատալով ջրին և Հոգուն, ապա մեր խիղճը, որը տառապում է մեղքի զգացողությունից, կշարունակի կրծել մեր սրտերը: Սակայն, հավատալով ջրի և Հոգու ավետարանին, մենք կհանգստացնենք մեր տառապող խիղճը, քանի որ դառնալով անմեղ և ստանալով մեղքերի ամբողջական ներում, մի՞թե մեղքը կարող է նորից անհանգստացնել մեզ: Ահա, թե ինչպես պետք է մենք իրականում հավատանք: Մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին և դրանով լուծենք մեր մեղքերի խնդիրը: Նրանք, ովքեր դա չեն կարողանա անել, առաջվա նման կմնան մեղքի պատանդները:
Կյանքը շատ կարճ է և լի տառապանքներով և ձախորդություններով: Աստված թույլ է տալիս, որ ամեն մարդ վերապրի ձախորդություններ: Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մենք տառապենք: Որովհետև մեղքի պատճառով, մեր կյանքի ձախորդությունների և տառապանքների միջոցով, Նա ցանկանում է, որպեսզի մենք գիտակցենք ջրի և Հոգու ավետարանի արժեքը և հավատանք այդ ավետարանին և դրանով իսկապես ազատվենք մեր մեղքերից: Աստված թույլ է տալիս՝ մեր մեղքերի պատճառով մեզ հասցված տառապանքները, որպեսզի մենք գանք այն գիտակցության, որ Մեսիան Իր մկրտությամբ և Խաչի արյունով լվաց մեր բոլոր մեղքերը: Չհավատալ ջրի և Հոգու ավետարանին որպես ճշմարտության, կլիներ ամենամեծ հիմարությունը, որը կարող է անել մարդը: Մարդկության մեղքերը կարող են մաքրամաքուր ջնջվել միայն ջրի և Հոգու ավետարանի հավատքով:
Աստված ասում է, որ մենք կարող ենք լուծել մեր մեղքերի խնդիրը ճշմարիտ ավետարանին հավատալով: Ահա, թե ինչու է անհրաժեշտ, որ մենք հավատանք Հիսուսին որպես մեր ճշմարիտ Փրկչի: Դուք պետք է միշտ հիշեք, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է ձեր անձնական Փրկիչը: Դրա համար խոստովանեք Աստծո առջև ձեր մեղքերը, հավատացեք ջրի և Հոգու ավետարանին և դրանով ստացեք փրկություն: Ամբողջ սրտով հավատալով Փրկիչ Հիսուսի մկրտությանն ու Նրա Խաչի վրա թափած արյանը, դուք իսկապես կազատվեք ձեր բոլոր մեղքերից: Հավատալով միայն Հիսուսի մկրտությանն ու Խաչի վրա թափված արյանը որպես ճշմարտության, մենք կարող ենք ստանալ ճշմարիտ փրկություն:
Խորանի վարագույրների դասավորության կարգը ճշգրտությամբ համընկնում է գործերի հերթականության հետ, որի արդյունքում մեզ նվիրվեց փրկությունը
Ուսումնասիրելով գործերի հերթականությունը, որի արդյունքում մեզ նվիրվեց փրկությունը, մեզ անհրաժեշտ է ի սրտե խոստովանել, որ մեր ծնված պահից սկսած, մենք այնքան մեղավոր և այլանդակ էինք, որքանով որ կարող էին լինել միայն կապույտ կաշի կրող կենդանիները: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեզ պարզապես անհրաժեշտ է մահվան մատնել և մեր մեղքերի պատճառով նետել դժոխք: Ավելին, մենք նաև պետք է հավատանք նրան, որ մեր մեղքերից ազատվելու համար մեզ իսկապես անհրաժեշտ է զոհաբերություն կատարել և դրա հետ կապված Մեսիան իսկապես եկավ, մկրտվեց և ոչնչացրեց մեր բոլոր մեղքերը: Մենք պետք է հավատանք, որ մեր Փրկիչը պետք է ոչ միայն մարդ լինի, այլև՝ հենց Ինքն Աստված: Եվ մենք պետք է գիտենանք, որ Փրկիչ Քրիստոսն Իր մկրտությամբ և Խաչի վրա թափած արյունով մեզ իսկապես ազատեց մեր մեղքերից:
Եթե դա այդպես չլիներ, ապա Աստված խորանի վրա միայն երկու վարագույրներ կպատրաստեր: Փրկությունը հնարավոր չէ առանց Հիսուսի մկրտության, եթե ոչ, անհրաժեշտություն չէր լինի խորանի վրա չորս առանձին վարագույրներ պատրաստելը, և Աստված կծածկեր այն միայն կապույտ կաշվով և ոչխարի կարմիր կաշիներով: Բայց մի՞թե միայն երկու վարագույր կար խորանում: Ոչ: Խորանը ծածկված էր չորս տարբեր վարագույրներով՝ վարագույրներ, որոնք գործված էին կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քթանից, այծի բրդից, կարմիր ոչխարի կաշվից և կապույտ կաշվե վարագույրներից:
Մենք պետք է հավատանք ճշմարտությանը այնպիսին, ինչպիսին որ նա իրականում կա: Այլ բառերով ասած, մենք պետք է հավատանք նրան, որ Հիսուսը մկրտվելով՝ Իր վրա վերցրեց մեր մեղքերը, մահացավ Խաչի վրա և դրանով փրկեց մեր այլասերված հոգիները, որոնք դատապարտված էին դժոխքի տառապանքներին և մեզ դարձրեց Իր սեփական ժողովուրդը: Սրանում խորհուրդ կա, որը ծածկված է խորանի չորս վարագույրներում և խորանի վարագույրների դասավորությունը, ոչ այլ ինչ է, քան գործերի հերթականություն, որի արդյունքում մեզ նվիրվեց փրկություն:
Որպեսզի առաջին և երկրորդ վարագույրները իրար մեջ ամրացվեին, օգտագործվում էին ոսկե և պղնձե ճարմանդներ: Իսկ յուրաքանչյուր վարագույրի անկյունում, որը միանում էր մյուսների հետ, որպեսզի մեկ ամբողջություն կազմեր, պատրաստված էին կապույտ գույնի օղակներ: Սակայն այն մարդիկ, ովքեր միայն հավատում են Խաչի արյանը, չեն կարող հասկանալ, թե ինչ են նշանակում այդ ոսկե և պղնձե ճարմանդները, որոնք ամրացվում էին կապույտ օղակներին: Միայն ջրի և Հոգու ավետարանին հավատացողները կարող են հասկանալ և հավատալ ճշմարտությանը, որը ծածկված է խորանի չորս վարագույրներում:
Կապույտ օղակների տակ ենթադրվում է Հիսուսի մկրտությունը, որը Նա ընդունեց Հորդանան գետում: Այդ դեպքում ինչո՞ւ մարդիկ չեն հավատում մկրտությանը, որի միջոցով Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, այլ հավատում են միայն Խաչի վրա թափված արյանը: Որովհետև նրանք չեն հավատում Աստծո Խոսքին, այնպիսին, ինչպիսին այն կա: Եթե մենք հայտարարում ենք, որ հավատում ենք Հիսուսին, ապա մենք պետք է հիշենք, որ Նրան ճիշտ հավատալ կարող ենք միայն այն ժամանակ, երբ ոչինչ չենք ավելացնի Աստծո Խոսքի վրա և ոչ էլ կպակասեցնենք: Մենք պետք է Աստծո Խոսքին հավատանք այնպիսին, ինչպիսին որ այն կա, ամբողջությամբ ընդունելով և ասելով «այո»:
Այն մարդկանցից, ովքեր հայտարարում են Հիսուսի նկատմամբ ունեցած իրենց հավատքի մասին, մեծամասնությունը հավատում է միայն արյանը, որը Նա թափեց Խաչի վրա, միևնույն ժամանակ արհամարհելով Նրա մկրտությունը: Ահա, թե ինչու ժամանակակից քրիստոնյաները չեն հավատում մեղքերի իրական ներմանը, որը Տերը անբասիր կերպով իրագործեց մեզ համար: Նրանց հավատքը Հիսուսի նկատմամբ ապարդյուն է, քանի որ նրանք հավատում են Նրան որպես համաշխարհային կրոններից մեկի հիմնադրի: Դրա համար, քրիստոնյաների մեծամասնությունը սխալ ճանապարհով է ընթանում: Նրանք ամեն օր մեղք են գործում, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ Երկնային Թագավորություն կարող են մտնել միայն այն պատճառով, որ ամեն օր զղջում են իրենց մեղքերի համար: Սա բացատրում է այն փաստը, թե ինչու են աշխարհիկներն այդքան հաճախակի քննադատում քրիստոնյաներին:
Եթե մենք հարցնենք քրիստոնյաներին՝ «Ինչպե՞ս և ինչպիսի՞ հավատքով դուք իսկապես կարող եք լուծել ձեր մեղքերի խնդիրները», ապա նրանց մեծամասնությունը կպատասխանի՝ «Մենք կարող ենք լուծել այդ խնդիրը զղջման աղոթքներ բարձրացնելով և միևնույն ժամանակ հավատալով Հիսուսի արյանը, որը Նա թափեց խաչի վրա»: Իսկ, երբ հարցնում ենք նրանց՝ «Դուք ազատվեցի՞ք ձեր սրտերի մեղքերից», նրանք պատասխանում են՝ «Իրականում դեռ իմ սրտում մեղք կա»: Մեղքով մարդիկ առաջվա նման չեն կարող Աստծո ժողովուրդ համարվել: Այդպիսի մարդիկ Հիսուսին չեն պատկանում: Նրանք պետք է որքան հնարավոր է շուտ Հիսուսի մոտ գան՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Մենք բոլորս պետք է հստակ գիտենանք, թե ինչպես մեր Տերը ոչնչացրեց մեր մեղքերը: Հիսուսն իսկապես ոչնչացրեց նրանց մեղքերը նրանով, որ Հովհաննեսից մկրտվելու ժամանակ դրանք Իր վրա վերցրեց և կրեց դրանք Խաչի վրա և թափեց Իր արյունը: Եթե ցանկանում ենք մտնել Աստծո ներկայության մեջ, ապա մենք պետք է մտնենք հավատալով մեր փրկությանը, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից: Որքան էլ որ մարդը ինքնամոռաց հավատա Աստծուն, իրականում հավանականության մեծ բաժին կա, որ նա այս ողջ ժամանակ հավատքի մասին ունեցել է սխալ պատկերացում: Որպեսզի Երկնային Թագավորություն մտնենք, մենք պետք է ընդունենք փրկությունը, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից, որի միջոցով Մեսիան իսկապես ոչնչացրեց մեր մեղքերը: Մենք պետք է այն որպես ճշմարտություն ընդունենք և հավատանք նրան:
Եթե մեր հավատքն Աստծո առջև սխալ է, ապա մեզ հետևում է թողնել այն և հավատալ նորից: Եվ նշանակություն չունի, թե որքան հաճախակի մենք կփոխենք մեր հավատքը, քանի դեռ չենք ստացել ճշմարիտը: Մենք պետք է հավատանք փրկությանը, նրան, որ Հիսուսն Իր մկրտությամբ իսկապես Իր վրա վերցրեց մեր մեղքերը և ոչնչացրեց դրանք: Մենք պետք է հավատանք սրան որպես ճշմարտության: Մեզ պարզապես անհրաժեշտ է հավատալ նրան, որ Տերն Իր մկրտությամբ մեկընդմիշտ Իր վրա վերցրեց մեր մեղքերը և, որ Նա կրեց դրանց պատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա:
Ունենալով իրական հավատք Հիսուսի գործերի նկատմամբ, որոնք բացվում են խորանի կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ՝ մենք կարող ենք ճանաչել մեր Մեսիային: Խորանի միջոցով մենք արդեն հիմա հնարավորություն ունենք ավելի խորը ներթափանցել ջրի և Հոգու ավետարանի մեջ և գիտակցել, որ հավատքը հիմնվում է ճշմարտության վրա, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ:
Այսօր մենք լսում և ճանաչում ենք ճշմարտությունը, որը ծածկված է խորանում, որի կառուցվածքի մեջ օգտագործվել է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերը, ինչպես նաև ոստայնագործ քաթանը: Հիմա Մեսիան սպասում է մեզ՝ ներելով Իր գործերի միջոցով, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ:
Տերը քաջալերում է մեզ հավատալ այդ ճշմարտությանը ամբողջ սրտով: Կա՞ արդյոք մեղք ձեր սրտերում: Այդ դեպքում դուք պետք է Աստծո առջև ազնվորեն խոստովանեք, թե որքան ծանր են ձեր մեղքերը, խոստովանեք դրանք և հավատաք ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ և դրանով ստանաք մեղքերի ներում: Եթե դուք անկեղծությամբ եք հավատում նրան, որ Հիսուսն արդեն ներել է ձեր մեղքերը, ապա դուք կարող եք դրանք փոխանցել Նրան և ստանալ ամբողջական ներում:
Մենք բոլորս պետք է հավատանք մեղքերի ներմանը, որը գործված է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և ոստայնագործ քաթանից, որն Աստված ծրագրել է մեզ համար: Աստված մեզ պարգևել է Ավետարան, որը գործված է Հիսուսի սքանչելի գործերից, այսինքն՝ կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերից և դրանով թույլ է տվել մեզ ստանալ մեղքերի ներում և վայելել Նրա զավակը լինելու զորությունն ու իշխանությունը: Տերը պարգևել է մեզ մեր մեղքերից և դրանց պատժից փրկվելու սքանչելի հնարավորություն և ստանալու հավիտենական կյանք՝ հավատալով փրկության գործերին, որոնք բացվում են կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի մեջ:
Ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը նրա համար, որ Նա մեզ հնարավորություն է տվել փրկվել՝ հավատալով ճշմարտությանը, որը բացվում է կապույտ, ծիրանագույն և կարմիր բրդերի և ոստայնագործ քաթանի մեջ: Հավատալով այս ճշմարտությանը՝ մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից և հավատքով մտնել Երկնային Թագավորություն: Ալելուիա: