(Եբրայեցիս 7:1-28)«Որովհետև այս Մելքիսեդեկը Սաղեմի թագավոր էր. բարձրյալ Աստծո քահանա. որ դիմավորեց Աբրահամին, երբոր նա թագավորների կոտորելուցն ետ էր դառնում. և օրհնեց նրան` Որին Աբրահամ ամեն բաներից տասանորդ էլ տվավ. նա առաջ թարգմանվում է արդարության թագավոր, և հետո Սաղեմի թագավոր, որ է խաղաղության թագավոր. Անհայր, անմայր, առանց ազգահամարի. որ ոչ օրերի սկիզբն ունի, և ոչ կյանքի վերջ. այլ Աստծո Որդու նման եղած կենում մնում է քահանա մշտնջենավոր: Հիմա տեսեք թե քանի մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդ տվավ այն ավարիցը: Եվ Ղևիի որդիներիցը նրանք, որ ընդունում էին քահանայությունը, հրաման ունին ժողովրդիցը տասանորդ առնելու օրենքի համեմատ, այսինքն իրանց եղբայրներիցը, թեպետ և նրանք էլ Աբրահամի երանքիցն են ելած: Բայց նա, որի ազգահամարը նրանցից չէր, տասանորդ առավ Աբրահամիցը. և օրհնեց նրան, որ խոստմունքներն ուներ: Հիմա առանց որևէ հակառակության` նվազը լավագույնիցն է օրհնվում: Եվ այստեղ մահկանացու մարդիկ են առնում տասանորդ. բայց այնտեղ նա, որ վկայվեցավ, թե կենդանի է: Եվ կարելի է ասել, թե Աբրահամի պատճառով Ղևին էլ որ տասանորդ է առնում, տասանորդ տվավ: Որովհետև նա տակավին իր հոր երանքումն էր, երբոր Մելքիսեդեկը նրան դիմավորեց: Ապա ուրեմն եթե կատարելությունը Ղևտացիների քահանայությունովն էր, (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ինչ պետք կա, որ Մելքիսեդեկի կարգի պես մի ուրիշ քահանա վեր կենա և ոչ թե Ահարոնի կարգի պես ասվի: Բայց երբոր քահանայությունը փոխվում է, հարկ է որ օրենքի մեջ փոփոխություն լինի: Որովհետև նա, որի համար այս բաներն ասվում են, ուրիշ ցեղի էր մասնակից, որից ոչ ոք սեղանին չմոտեցավ: Վասնզի հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղիցը ծագեց, որ այն ցեղի վրա Մովսեսը ոչ մի բան չխոսեց քահանայության համար: Եվ սա առավել ևս հայտնի է, երբ Մելքիսեդեկի նմանության պես ուրիշ քահանա է վեր կենում, որ ոչ թե մարմնավոր պատվերի օրենքի պես եղավ, այլ անվախճան կյանքի զորության պես: Ուրեմն վկայում է, թե դու քահանա ես հավիտյան Մելքիսեդեկի կարգի պես: Վասնզի խափանումն է լինում առաջին պատվիրանքին իր տկարության և անօգուտ լինելու համար: (Որովհետև օրենքն ոչինչ կատարյալ չարավ) և ներս է մտնում ազնվագույն հույս, որով մոտենում են Աստծուն: Եվ որքան որ առանց երդումի չէ. (որովհետև նրանք առանց երդումի են քահանա եղած. բայց սա երդումով նրա ձեռովը որ ասեց նրան. Տերը երդում արավ և չի զղջալ, դու քահանա ես հավիտյան Մելքիսեդեկի կարգի պես.) Այնքան ավելի ազնիվ ուխտի երաշխավոր եղավ Հիսուսը: Եվ նրանք շատ քահանաներ են եղել. նրանց միշտ մնալը մահով արգելվելու պատճառով. Բայց սա որովհետև հավիտյան է կենում, քահանայություն ունի անանցանելի. ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է որ նրանց համար բարեխոսություն է անում: Որովհետև այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներիցը ջոկված և երկնքիցը վեր բարձրացած. որին ամեն օր պետք չէ ինչպես ուրիշ քահանայապետներին, որ առաջ իր մեղքերի համար պատարագներ մատուցանե և հետո ժողովրդի մեղքերի համար, որովհետև սա մեկ անգամ կատարեց այդ իր անձը պատարագ մատուցանելով, որովհետև օրենքը մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարություն ունին. բայց երդումի խոսքը որ օրենքիցը հետո է Որդուն` որ հավիտյան կատարյալ է»:
Հիսուսը` Երկնային Քահանա
Ո՞վ է մեծը` Մելքիսեդեկ բարձրյալ քահանան, թե Ահարոնի կարգի քահանան
Մելքիսեդեկ բարձրյալ քահանան
Հին Կտակարանում կար մի բարձրյալ քահանա, որի անունն էր Մելքիսեդեկ: Աբրահամի ժամանակներում Քոդողագոմորը և թագավորները դաշնակցեցին նրա հետ, վերցրեցին Սոդոմի և Գոմորի բարիքները և ամեն պարենն ու հեռացան այդ վայրերից: Աբրահամը զինեց իր ուսյալ ծառաներին, որոնք ծնված էին իր տանը և նրանց ուղարկեց պատերազմի:
Այնտեղ նա հաղթում է Քոդողագոմորին, Ելամի թագավորին, և թագավորները դաշնակցեցին նրա հետ ու ետ վերադարձրին նրա հորեղբորորդի Ղովտին ու նրա ունեցվածքը: Աբրահամի վերադարձի ճանապարհին Աստծո Բարձրյալ քահանա և Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց և գինի է դուրս բերում նրա համար և օրհնում Աբրահամին: Աբրահամն էլ իր ավարից տասանորդ է տալիս նրան (Ծննդոց 14 գլուխ):
Աստվածաշնչում մանրամասն նկարագրված է Մելքիսեդեկ բարձրյալ քահանայի և բարձրյալ քահանաների մեծությունը: Բարձրյալ քահանա Մելքիսեդեկը «խաղաղության թագավոր» էր, «արդարության թագավոր», որ չուներ հայր, մայր և սերնդաբանություն: Նա չուներ սկիզբ ու վերջ, Աստծո Որդու նման, նա մշտական քահանա էր:
Աստվածաշունչն ասում է ուշադիր լինել Հիսուս Քրիստոսի մեծության հանդեպ, որը Մելքիսեդեկի կարգի բարձրյալ քահանա էր` համեմատելով Նոր Կտակարանում Հիսուսի քահանայությունը և Հին Կտակարանում Ահարոնի բարձրյալ քահանայությունը:
Ղևիի ժառանգները դառնում էին քահանաներ և ժողովրդից հավաքում էին տասանորդ, այսինքն իրենց եղբայրներից, չնայած որ նրանք Աբրահամի սերնդից էին: Բայց, երբ Աբրահամը տասանորդ տվեց բարձրյալ քահանա Մելքիսեդեկին, Ղևին դեռ իր հոր հագուստն էր հագած:
Արդյո՞ք Հին Կտակարանի քահանաները Հիսուսից մեծ էին: Այս մասին կարող ենք իմանալ Աստվածաշնչից: Մի՞թե Հիսուսն ավելի մեծ էր, քան երկրային քահանաները: Ո՞վ է օրհնելու և ո՞ւմ: Եբրայեցիս գրքի հեղինակն այս մասին խոսում է իր Նամակի հենց սկզբում: «Հիմա առանց որևէ հակառակության` նվազը լավագույնիցն է օրհնվում»: Աբրահամը օրհնվեց բարձրյալ քահանա Մելքիսեդեկի կողմից:
Ինչպե՞ս ապրենք հավատքի կյանքը: Մենք պետք է հենվենք Հին Կտակարանի խորանի զոհաբերության համակարգի Աստծո պատվիրանների՞ վրա, թե Հիսուս Քրիստոսի վրա, որն եկավ ջրի և Հոգու Իր զոհաբերության միջոցով որպես երկնային բարձրյալ քահանա:
Սրանցից մեկն ընտրելով` մենք դատապարտվում ենք, և մյուսն ընտրելով` օրհնվում: Ընտրությունը մերն է: Մենք ապրո՞ւմ ենք Աստծո Խոսքի համեմատ և ամեն օր զոհաբերություն մատուցում, թե՞ հավատում ենք Հիսուս Քրիստոսի շնորհած փրկությանը, որով Նա Իր անձը մատնեց մեր փոխարեն: Պետք է հավատանք այս երկուսից մեկին:
Հին Կտակարանի ժամանակներում իսրայելացիները լսում էին Ահարոնի և Ղևիի սերնդի ներկայացուցիչներին: Նոր Կտակարանում, եթե մեզ հարցնեն, թե ով է մեծը` Հիսուսը, թե՞ Ահարոնի կարգի քահանաները, կարելի է առանց երկմտելու պատասխանել, որ Հիսուսը մեծն է: Բայց քչերն են այսպես կարծում, քանզի չգիտեն այս ճշմարտությունը:
Աստվածաշունչը հստակորեն պատասխանում է այս հարցին: Այն ասում է, որ Հիսուսը բոլորովին այլ ցեղից էր, որտեղ ոչ մի ներկայացուցիչ երբևէ ծառայություն չէր մատուցել զոհասեղանի մոտ, և Նա դարձավ երկնային քահանա: «Բայց երբոր քահանայությունը փոխվում է, հարկ է որ օրենքի մեջ փոփոխություն լինի»:
Աստված իսրայելացիներին տվեց 10 Պատվիրանները և 613 օրենքի կանոններ Մովսեսի միջոցով: Մովսեսը ժողովրդին պարտադրում էր, որ նրանք ապրեն Օրենքի և կանոնների համեմատ, իսկ ժողովուրդը համաձայնվեց:
Ինչո՞ւ Աստված թողեց առաջին ուխտը և հաստատեց երկրորդը
Որովհետև մարդն իր տկարության պատճառով չէր կարող ապրել առաջին ուխտի համեմատ
Աստվածաշնչում իսրայելացիները երդվում էին, որ ապրելու էին Հնգամատյանի պատվիրանների համեմատ. Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց և Երկրորդ Օրինաց: Աստված տվեց նրանց Իր պատվիրանները և նրանք համաձայնվեցին ամեն մի պատվիրանի և կանոնի հետ:
Բայց Երկրորդ Օրինաց գրքից հետո, սկսած Հեսու գրքից, կարելի է տեսնել, որ նրանք բոլորովին չէին ապրում այդ պատվիրանների համեմատ: Դատավորաց գրքից մինչև 4 Թագավորաց գիրքը, նրանք սկսում են վարկաբեկել իրենց առաջնորդներին, իսկ ավելի ուշ նրանք նաև փոխեցին սուրբ խորանի զոհաբերության համակարգը:
Եվ վերջապես Մաղաքիա գրքում տեսնում ենք, որ նրանք բերում էին կենդանիներ, որոնք չէին համապատասխանում զոհաբերության համակարգի Աստծո տված հրահանգներին: Նրանք խնդրում էին քահանաներին. «Խնդրում ենք անտեսեք դա, ընդունեք այս կենդանին»: Փոխարենն Աստծո Օրենքի համեմատ զոհաբերություններ մատուցելը, նրանք մատուցում էին արատավոր կենդանիներ:
Իսրայել ժողովուրդը Հին Կտակարանում երբեք ոչ մի անգամ չպահեց Աստծո տված օրենքը: Նրանք պարզապես մոռացել ու անտեսել էին զոհաբերության համակարգով հայտնված փրկությունը: Դրա համար Աստված պետք է փոխեր զոհաբերության համակարգը: Երեմիա մարգարեն ասում է. «Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ»:
Երեմիա 31:31-34. «Ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ: Ոչ թե այն ուխտի պես, որ ես արի նրանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նրանց ձեռիցը Եգիպտոսի երկրիցը նրանց հանելու համար, որ իմ այն ուխտը նրանք զանց արին, թեպետ ես նրանց հետ ամուսնականապես կապվել էի, ասում է Տերը: Այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո, ասում է Տերը. Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսումը, և նրանց սրտի վրան պիտի գրեմ այն, և ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն: Եվ այլևս մեկ մարդ իր ընկերին և մեկ մարդ իր եղբորը պիտի չսովորեցնե, ասելով թե ճանաչեցեք Տիրոջը, որովհետև նրանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նրանց փոքրերիցը մինչև նրանց մեծերը, ասում է Տերը. որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրենությունը, և նրանց մեղքերը այլևս պիտի չհիշեմ»:
Աստված ասում է, որ նոր ուխտ է հաստատելու ժողովրդի հետ: Նա արդեն ուխտ ուներ Իսրայել ժողովրդի հետ, բայց նրանք չկարողացան ապրել Աստծո խոսքով: Եվ Նա որոշում է փրկության նոր ուխտ դնել Իր ժողովրդի հետ:
Նրանք երդվել էին. «Մենք պաշտելու ենք միայն Քեզ և ապրելու ենք Քո Խոսքերով և պատվիրաններով»: Աստված ասեց նրանց. «Ուրիշ աստվածներ չունենաք իմ առջև», ժովովուրդն էլ ասում էր. «Անշուշտ ուրիշ աստվածների չենք երկրպագելու: Մեր միակ Աստվածը Դու ես Տեր»: Բայց նրանք չպահեցին իրենց խոստումները:
Օրենքի հիմքը Տաս Պատվիրաններն են. «բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս: Քեզ համար կուռք չշինես, և ոչ վերը երկնքումը` կամ ցածը երկրի վրա` կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մեկ նմանությունը. Նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես: Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Քո Աստծո անունը դատարկ տեղը չհիշես: Պատվիր քո հորը և մորը: Սպանություն մի անիր: Շնություն մի անիր: Գողություն մի անիր: Քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր: Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նրա ծառային` կամ նրա աղախնին` կամ նրա եզին` կամ նրա էշին և քո դրացու ոչ մեկ բանին» (Ելից 20 գլուխ):
Այս պատվիրանը բաժանվեց 613 կանոնների, որոնք պահելու էին մինչև նրանց կյանքի վերջը: «Ինչ չանել դուստրերին, ինչ չանել տղաներին, և այլն: Սրանք Տաս Պատվիրաններն ու 613 կանոններն են:
Բայց մարդկանց մեջ չգտնվեց նույնիսկ մեկը, որ կարողանար պահել այս բոլոր պատվիրաններն ու կանոնները: Դրա համար Աստված ուրիշ ճանապարհ է պատրաստում նրանց փրկելու համար:
Երբ փոխվեց քահանայությունը: Հիսուսի աշխարհ գալուց հետո: Հիսուսը փոխարինեց Ահարոնի կարգի քահանայությունը: Նա փոխեց Ղևիի ցեղին պատկանող խորանի զոհաբերության համակարգը: Նա երկնային բարձրյալ քահանան էր:
Նա աշխարհ եկավ ոչ թե որպես Ահարոնի ժառանգ, այլ` Հուդայի, որը թագավորական ցեղն էր: Հիսուսն Իրեն ներկայացրեց որպես անարատ զոհ Իր մկրտության և Խաչի վրա թափած արյան միջոցով, որով կարողացավ փրկել բոլոր մարդկանց իրենց մեղքերից:
Նա մեկ անգամ հավիտենական զոհ մատուցեց Իրեն աշխարհի մեղքերի համար:
Քահանայության Հետ փոխվեց Նաև Օրենքը
Ո՞րն է փրկության փոխված օրենքը
Հիսուս Քրիստոսի հավիտենական զոհաբերությունը
Սիրելի ընկերներ Հին Կտակարանի քահանայությունը փոխվեց Նոր Կտակարանում: Հին Կտակարանի ժամանակներում Ահարոնի կարգի բարձրյալ քահանան Ղևիի ցեղից զոհաբերություն էր մատուցում Իսրայել ազգի ամբողջ տարվա մեղքերի թողության համար: Բարձրյալ քահանան մտնում էր Սրբության Սրբոցը և քավության առջև քսում կենդանու արյունը: Միայն բարձրյալ քահանան կարող էր մտնել խորանի վարագույրից ներս, որը կոչվում էր Սրբության Սրբոց:
Բայց Հիսուսի գալուց հետո Ահարոնի քահանայությունը փախանցվեց Նրան: Հիսուս Քրիստոսը ստանձնեց հավիտենական քահանայությունը և Իրեն զոհաբերելով` կատարեց հավիտենական քահանայի ծառայությունը, որպեսզի ամբողջ մարդկությունը կարողանար փրկվել մեղքից:
Հին Կտակարանում բարձրյալ քահանան նաև քավում էր իր մեղքերի համար` իր ձեռքերը դնելով զոհաբերվող կենդանու գլխին: Նա իր մեղքերը փոխանցում էր իր ձեռքերը կենդանու գլխին դնելու միջոցով, և ասում էր. «Իմ Աստված ես մեղանչել եմ»: Հետո նա մորթում էր կենդանուն և դրա արյունը յոթ անգամ քսում էր քավության վրա:
Եթե բարձրյալ քահանան` Ահարոնը, կատարյալ չէր և մեղքի զոհաբերություն էր մատուցում իր համար, պատկերացնում եք, թե որքան մեղավոր էր ժողովուրդը: Ահարոնը ազգի համար զոհ մատուցելուց առաջ նախ իր և իր ընտանիքի մեղքերի համար էր զոհ մատուցում:
Տերն ասեց Երեմիային, 31 գլուխ. «Ես խախտելու եմ Իմ ուխտը: Ես ուխտ արեցի ձեր հետ, բայց դուք խախտեցիք այն: Դրա համար մի կողմ եմ դնելու այն ուխտը, որը չի սրբացնում ձեզ և տալու եմ փրկության նոր ուխտ: Այլևս չեմ ազատի ձեզ ձեր մեղքերից Իմ պատվիրանների միջոցով, այլ փրկության նոր ճանապարհ եմ պատրաստել, դա ջրի և Հոգու ավետարանն է»:
Աստված տվեց նոր ուխտ: Երբ ժամանակն եկավ, Հիսուսն աշխարհ եկավ մարդկային պատկերով, Իրեն մատուցեց, որ վերցներ աշխարհի մեղքը և արյուն թափեց Խաչի վրա, որ փրկեր Իրեն հավատացողներին: Նա վերցրեց աշխարհի մեղքերն Իր մկրտության միջոցով:
Աստծո օրենքը փոխարինվեց: Իսրայել ժողովուրդը կարող էր փրկվել, եթե հնազանդորեն ապրեր Աստծո օրենքի համաձայն, բայց չկարողացան. «Որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն» (Հռոմեացիս 3:20):
Աստված ուզում էր, որ իսրայելացիները հասկանան, որ իրենք մեղավոր են, իսկ օրենքը չի կարող նրանց փրկել: Նա փրկեց նրանց փրկության օրենքի միջոցով` ջրի և Հոգու միջոցով, ոչ թե իրենց գործերի: Իր անսահման սիրով Աստված տվեց նոր ուխտ, Հիսուսի մկրտության և արյան միջոցով կարող ենք ազատվել մեր մեղքերից:
Եթե հավատում եք Հիսուսին առանց հասկանալու Նրա մկրտության և խաչելության իմաստը, ձեր հավատքը կլինի անօգուտ: Սա ավելի մեծ խդիր է առաջացնում, քան թե Հիսուսին ընդհանրապես չհավատալը:
Աստված ասում է, որ Նա նոր ուխտ հաստատեց մարդկանց փրկելու համար: Սրա հետևանքով մենք այժմ փրկված ենք ոչ թե մեր գործերի օրենքով, այլ փրկության արդարության օրենքով` ջրի և Հոգու միջոցով:
Նա խոստացավ դա և իրականացրեց Իր երդումը բոլոր նրանց համար, ովքեր հավատացին Հիսուսին: Դրանով Նա հայտնեց Հիսուսի մեծությունը: Նա հայտնեց մեզ Հիսուսի մեծության մասին համեմատած Հին Կտակարանի Ահարոնի կարգի քահանաների:
Մենք դարձանք յուրահատուկ` հավատալով ջրի և Հոգու միջոցով Հիսուսի փրկությանը: Մտածեք այս մասին: Անկախ այն բանի, թե որքան կրթված ու հաճոյալեզու է ձեր հոգևոր հովիվը, նա երբեք չի կարող գերազանցել Հիսուսին: Չկա այլընտրանք: Մենք կարող ենք փրկվել միայն ջրի և Հոգու միջոցով, և ոչ թե պարզապես Աստծո պատվիրաններին ու կանոններին հնազանդվելով: Քանի որ փոխվեց քահանայությունը, փոխվեց նաև փրկության օրենքը:
Աստծո Սիրո Գերակայությունը
à՞րն է ավելի մեծ Աստծո սերը, թե Աստծո օրենքը
Աստծո սերը
Մենք փրկվում ենք միայն Հիսուսին հավատալու միջոցով: Երբ գիտակցում ես, թե ինչ գնով Հիսուսը փրկեց մեզ, հիանում ես Նրա մեծ սիրով: Իսկ ո՞րն է տարբերությունը օրենքին հավատալու և Աստծո սիրո մեծությանը հավատալու մեջ:
Օրինականը ավելի մեծ շեշտ է դնում իր հարանվանության վարդապետությունների և անձնական փորձառության վրա, քան թե Աստծո Խոսքի: Հիսուսի հանդեպ հոգևոր հավատքը փրկության մեծությանը հավատալն է, որն իրականացավ ջրի և Հոգու միջոցով:
Նույնիսկ այսօր շատ մարդիկ ասում են, որ ներվել է միայն սկզբնական մեղքը, և իրենք պետք է ապաշխարեն ամեն օր իրենց մեղքերի համար: Շատերը հավատում են սրան և փորձում են ապրել Հին Կտակարանի պատվիրանների համեմատ: Նրանք դեռ տեղյակ չեն, որ փրկությունը լինում է Հիսուսի ջրի և Հոգու միջոցով:
Հին Կտակարանում իսրայելացիները պարտավոր էին ապրել Աստծո օրենքի միջոցով, որոնք պահելով կարող էին ազատվել իրենց մեղքերից: Բայց նրանք չկարողացան պահել այդ օրենքները: Տերը գիտենալով մեր բոլոր տկարությունները և թերությունները` մի կողմ է դնում Իր պատվիրանները: Մենք երբեք չենք կարող փրկվել մեր գործերի շնորհիվ: Հիսուսն ասում է, որ փրկելու է մեզ Իր ավետարանի միջոցով` ջրի և Հոգու միջոցով: Նա ասում է. «Բոլորիդ ազատելու եմ ձեր մեղքերից»: Աստված սա խոստացել էր դեռ Ծննդոցի ժամանակներում:
«Նա քո գլուխը ջախջախե, և դու նրա գարշապարը խայթես» (Ծննդոց 3:15): Երբ Ադամն ու Եվան մեղանչեցին և ընկան, թզենու տերևներից հագուստներ պատրաստեցին, որ թաքցնեն իրենց մեղքերն Աստծուց: Բայց Աստված կանչեց նրանց և կաշվե հագուստներ տվեց նրանց, որը փրկության նշանն էր: Մի հագուստը թզենու տերևներից էր, իսկ մյուսը` կաշվից: Ձեր կարծիքով, ո՞րն է ավելի լավ: Իհարկե կաշվե հագուստն ավելի լավ է, որովհետև կենդանու կյանք տրվեց մարդուն պահպանելու համար:
Թզենու տերևները շուտով թոռոմելու էին: Ինչպես գիտեք, թզենու տերևները նման են հինգ մատներով մարդու ձեռքի: Այսինքն, թզենու տերևներով ծածկվելը նշանակում էր մեղքերը թաքցնել բարի գործերով: Եթե մեկը հագնում էր թզենու տերևներով հագուստ, դրանք շուտով պատառոտվում էին: Երեխա ժամանակ հաճախ էի հագնում եղեգարմատե հագուստ որպես զրահ, երբ խաղում էի զինվոր-զինվոր: Բայց որքան էլ ուշադիր լինեի, օրվա վերջում այն բոլորովին պատառոտված էր լինում: Նմանապես մարդկային փխրուն մարմինը չի կարող սրբացնել մարդուն:
Բայց ջրի և Հոգու ավետարանը, Հիսուսի մկրտությունը և Խաչի վրա Նրա մահը, փրկեց բավական մեղավորներ, որը վկայում է Աստծո սիրո մեծությունը: Ահա, թե ինչպես է Աստծո սերը գերակա օրենքի հանդեպ:
Ովքեր Դեռ Հավատում են Աստծո Օրենքին
Ինչո՞ւ են օրենքի հետևողներն ամեն օր պատրաստում նոր հագուստներ իրենց գործերով
Որովհետև չգիտեն, որ իրենց գործերով չեն կարող արդարանալ
Ովքեր հագնում են թզենու տերևներով պատրաստված հագուստ, վարում են օրենքների վրա հիմնված կյանք: Այս մոլորյալները ստիպված անընդհատ փոխելու են իրենց հագուստը: Նրանք ամեն կիրակի եկեղեցի գնալուց պետք է փոխեն իրենց հագուստը: «Սիրելի Աստված անցյալ շաբաթ շատ եմ մեղանչել, բայց հավատում եմ, որ փրկել ես ինձ Քո խաչելությամբ»: Նրանք ամեն անգամ նոր հագուստներ են պատրաստում: «Փառք Տիրոջը, Ալելուիա»:
Բայց նրանք շուտով տանը ստիպված են նոր հագուստներ հագնել: Ինչո՞ւ: Որովհետև նրանց նախկին հագուստն արդեն մաշված է: «Սիրելի Տեր Աստված, ես կրկին մեղանչել եմ, խնդրում եմ ներիր ինձ»: Նրանք կրկին և կրկին հագնում են ապաշխարության նոր հագուստներ:
Սկզբում հագուստները կարող են դիմանալ մի քանի օր, բայց որոշ ժամանակ անց դրանք հնանում են ու պատառոտվում: Քանի որ նրանք չեն կարող ապրել Աստծո օրենքի համաձայն, սկսում են ամոթ զգալ: «Օհ, Տեր իմ, ես շփոթված եմ, ես կրկին մեղանչել եմ»: Սա ապաշխարության նոր հագուստ էր: «Տեր իմ, շատ դժվար է այսօր ևս թզենու տերևներով հագուստ պատրաստելը»: Նրանք անընդհատ չարչարվում են, որ նոր հագուստներ պատրաստեն:
Ամեն անգամ, երբ նման մարդիկ դիմում են Աստծուն, նրանք կատարում են անձնական խոստովանություններ: Նրանք կծում են իրենց շուրթերը և ասում. «Աստված» և շարունակում են ամեն անգամ նոր հագուստներ պատրաստել իրենց համար: Եվ ի՞նչ է պատահում, երբ նրանք հագնում են դրանք:
Տարին մեկ կամ երկու անգամ նրանք առանձնանում են ծոմապահության աղոթքներով: Պատրաստում են գերամուր հագուստներ: «Տեր իմ, խնդրում եմ ներիր իմ մեղքերը: Խնդրում եմ ինձ նոր միտք ու սիրտ տուր: Ես հավատում եմ Քեզ»: Նրանք կարծում են, որ աղոթելու համար ամենալավ ժամանակը գիշերն է: Այսինքն հանգստանում են ամբողջ օրը, և հենց որ իջնում է խավարը, ամբողջ ուժով կառչում են ծառերից կամ մտնում են անձավները և բղավում. «Ես հավատում եմ, Տեր», «Այս ապաշխարությամբ թող նորոգվի իմ միտքը»: Նրանք բարձրաձայն աղոթում են. «Հավատում եմ»: Այսպիսով նրանք հատուկ հագուստներ են պատրաստում` հուսալով, որ դրանք երկար են դիմանալու, բայց դրանք երբեք երկար չեն մնում:
Գիտեք, թե որքան կազդուրիչ են առանձնացված աղոթքները: Դրանք նման են հովացնող զեփյուռի կամ գարնանային անձրևի, որ թափվում է ծառերի և ծաղիկների վրա: Նրանց հոգին լցվում է Ամենակարողի խաղաղությամբ ու շնորհքով: Նրանց զգացմունքներն այդ ժամանակ ավելի մաքուր են, քան լեռների հոգին է, և դիմավորում են աշխարհին իրենց նոր հագուստներով:
Բայց տուն և եկեղեցի վերադառնալով` շարունակում են իրենց կյանքը, իսկ նրանց հատուկ հագուստը դառնում է կեղտոտ և մաշված:
Նրանց ընկերները հարցնում են.
-Որտե՞ղ էիր:
-Դե, որոշ ժամանակով առանձնացել էի:
-Կարծես մի քիչ նիհարել ես:
-Հա, բայց սա բոլորովին այլ բան է:
Նրանք երբեք չեն հայտարարում, որ ծոմապայության մեջ էին, պարզապես գնում են եկեղեցի և աղոթում. «Այլևս չեմ ցանկանա կանանց, չեմ ստի, չեմ ցանկանա իմ հարևանի ոչ մեկ բանին, սիրելու եմ բոլորին»:
Բայց հենց որ տեսնում են երկար ոտքերով մի գեղեցկադեմ կին, նրանց սրտի մաքրությունը միանգամից փոխվում է տռփանքի: «Ապա մի նայիր դրա կարճ կիսաշրջազգեստին, այդ կիսաշրջազգեստն ավելի է կարճանում: Նորից եմ տեսնելու այդ երկար ոտքերը: Օհ, ոչ, Տեր իմ, կրկին մեղանչեցի»:
Օրենքի հետևորդները թվում են բարեպաշտ, բայց գիտեցեք, որ նրանք ամեն անգամ հագուստներ են պատրաստում իրենց համար, որ թաքնվեն դրանցով: Օրենքին հետևելը հավատք է թզենու տերևների հանդեպ, որը սխալ հավատք է: Շատ մարդիկ են փորձում օրենքի միջոցով ապրել բարեպաշտ կյանքով: Նրանք իրենց թոքերի ամբողջ ուժով գոռում են սարերում, որ թվում է արդեն սուրբ են:
Նրանք աղոթաժողովների ժամանակ իրենց ձևացնում են որպես շատ տպավորիչ անձնավորություն. «Սուրբ, Սուրբ Հայր: Մենք մեղանչել ենք այս շաբաթ: Խնդրում ենք, ներիր մեզ»: Մարդիկ մտածում են. «Հավանաբար այս անձնավորությունը երկար ժամանակ սարերում առանձնացված աղոթքի և ծոմապահության կյանք է վարել: Ինչ հավատքով և սրբակյացությամբ լի անձնավորություն է»: Բայց քանի որ այդ մարդը հավատում է օրենքներին, աղոթքը դեռ չավարտած, նրանց օրենքի հետևողական սիրտը լցվում է գոռոզությամբ ու մեղքով:
Երբ մարդիկ հագնում են թզենու տերևներից պատրաստված հատուկ հագուստներ, դրանք կարող են դիմանալ մի քանի ամիս: Բայց վաղ թե ուշ նրանց հագուստները դառնում են ցնցոտիներ, և նրանք ստիպված են լինում նորերը պատրաստել և կրել կեղծավորությամբ: Այսպես են փորձում փրկվել օրենքին հետևողները: Նրանք անդադար պատրաստում և հագնում են թզենու նոր հագուստներ:
Օրենքին հավատալը, դա թզենու տերևներին հավատալն է: Նրանք ասում են. «Մեղանչել եք, ուրեմն ապաշխարեք»:
Նրանք բարձր գոռում են մարդկանց վրա. «Ապաշխարեք, աղոթեցեք»:
Օրենքին հետևողը գիտե, թե ինչպես ձևանալ սուրբ. «Տեր, ներիր ինձ, ես չապրեցի Օրենքով: Ես չպահեցի Քո պատվիրանները: Ներիր ինձ, խնդրում եմ Տեր, մի անգամ էլ ներիր»:
Նրանք երբեք չեն կարող ապրել Օրենքով, նույնիսկ եթե անչափ շատ փորձեն դա անել: Իրականում նրանք փորձում են Աստծո Օրենքն ու Աստծուն: Նրանք հպարտանում են Աստծո մոտ:
Չադլ Բեյի Նմանները
Ինչո՞ւ Աստված թողեց Օրենքը
Որովհետև այն չէր կարող փրկել մեղավորներին
Մի տղա կար, անունը Չադլ Բեյ: 1950 թվականին Կորեական Պատերազմի ժամանակ կոմունիստ զինվորները գալիս ու դիտավորյալ հրամայում են նրան Շաբաթ օրը մաքրել տարածքը, որպեսզի նա կտրվեր իր ամուր հավատքից ու դառնար կոմունիստ: Բայց այս երիտասարդ հավատացյալը հրաժարվում է գործ անել Շաբաթ օրը, քանի որ այն սուրբ օր էր իր համար: Նրանք պնդում են, իսկ նա նորից մերժում:
Վերջապես զինվորները կապում են նրան ծառին և նրա վրա պահում իրենց հրազենները:
-Կամ մաքրում ես տարածքը, կամ մահանում:
Տղան պատասխանում է.
-Ես ավելի շուտ կմահանամ, քան թե գործ կանեմ սուրբ Շաբաթ օրը:
-Դու քո ընտրությունը կատարեցիր, մենք սիրով քեզ կսպանենք:
Նրանք սպանում են տղային: Ավելի ուշ եկեղեցական առաջնորդները նրան հետմահու շնորհում են սարկավագի տիտղոս իր անսասան հավատքի համար:
Բայց նրա հավատքը սխալ էր: Ինչո՞ւ չհամաձայնվեց մաքրել տարածքը և քարոզել ավետարանն այդ զինվորներին: Ինչո՞ւ նա մահացավ իր կամակորության պատճառով: Մի՞թե Աստված փառավորելու է նրան շաբաթ օրը չաշխատելու համար: Ոչ:
Մենք պետք է ապրենք հոգևոր կյանքով: Աստծո առաջ կարևոր է մեր հավատքը, ոչ թե մեր գործերը: Եկեղեցու առաջնորդները ուզում են մեծարել Չադլ Բեյի նման մեկին, քանի որ դրանով նրանք բարձրացնում են իրենց եկեղեցական վարդապետության ուղղափառությունը: Սա նման է Հիսուսի ժամանակների կեղծ փարիսեցիությանը:
Օրենքի հետևորդներից ոչինչ հնարավոր չէ սովորել: Պետք է պրպտել հավատքը: Պետք է իմանալ, թե ինչու Հիսուսը պետք է մահանար և արյուն թափեր Խաչի վրա և իմանալ ջրի և Հոգու ավետարանի բնույթը:
Մենք պետք է այս հարցերին պատասխաններ գտնենք, որից հետո փորձենք տարածել ավետարանն աշխարհի բոլոր մարդկանց, որպեսզի բոլորը կարողանան վերստին ծնվել: Նվիրվենք հոգևոր ծառայությանը:
Եթե քարոզիչը ձեզ ասում է. «Նմանվեք այս տղային, սուրբ պահեք Շաբաթը», ապա նա միայն ցանկանում է, որ դուք ամեն կիրակի հաճախեք եկեղեցի:
Ահա մեկ ուրիշ պատմություն: Մի կին կար, որը միշտ եկեղեցի հաճախելու համար հանդիպում էր դժվարությունների: Նրա ամուսնու ծնողները քրիստոնյաներ չէին և ամեն ինչ անում էին, որ նա չգնար եկեղեցի: Ամեն կիրակի նրանք ինչ-որ գործ էին հանձնարարում նրան, բայց նա այդ գործերն անում էր շաբաթ երեկոյան կամ գիշերը լուսնի լույսով, որ առավոտյան իրեն ոչինչ չպահեր եկեղեցի գնալուց:
Իհարկե շատ կարևոր է եկեղեցի գնալը, բայց մի՞թե սա բավական է հավատքը դրսևորելու համար: Ճշմարիտ հավատքը ջրից և Հոգուց վերստին ծնունդն է: Ճշմարիտ հավատքը սկսվում է վերստին ծնվելուց:
Կարո՞ղ եք ազատվել ձեր մեղքերից` պահելով Աստծո օրենքը: Ոչ: Ես չեմ ասում, ընդհանրապես բանի տեղ չդնել օրենքը, բայց բոլորս գիտենք, որ մարդկորեն անհնար է դրանք պահելը:
Հակոբոս 2:10. «Վասնզի ով որ բոլոր օրենքը պահե և մեկում մեղանչե, ամեն օրենքին եղավ պարտական»: Հետևաբար նախ մտածեք, թե ինչպես կարող եք վերստին ծնվել ջրից և Հոգուց: Հետո գնացեք այն եկեղեցին, որտեղ քարոզվում է ավետարանը: Կարելի է հավատքի կյանքը ապրել վերստին ծնվելուց հետո: Եվ երբ Տերը կանչի, այն ժամանակ հանգիստ խղճով ու մտքով կկանգնեք Նրա առաջ:
Մի վատնեք ձեր ժամանակը սխալ եկեղեցիներ հաճախելու վրա և մի ծախսեք ձեր փողերը սխալ նվիրաբերությունների վրա: Կեղծ քահանաները գնալու են դժոխք: Նախ լսեք ջրի և Հոգու ավետարանը, և հետո ունեցեք վերստին ծնունդ:
Մտածեք, թե ինչու Հիսուսն աշխարհ եկավ: Եթե կարողանայինք երկինք մտնել Օրենքը պահելով, Հիսուսն աշխարհ չէր գա: Նրա գալուց հետո փոխվեց քահանայությունը: Օրենքին հետևելն անցյալի բաներ են: Մարդիկ մտածում էին, որ կարող են փրկվել Օրենքի միջոցով, բայց սա այլևս հավատքի նշան չէ:
Հիսուսը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից Իր մեծ Սիրո շնորհիվ` մկրտության ջրի, Իր արյան և Հոգու միջոցով: Նա իրականացրեց մեր փրկությունը Հորդանանի Իր մկրտության, Խաչի արյան և Իր հարության միջոցով:
Աստված մի կողմ դրեց նախկին կանոնները, որովհետև դրանք անօգուտ էին և թույլ: «(Որովհետև օրենքն ոչինչ կատարյալ չարավ) և ներս է մտնում ազնվագույն հույս, որով մոտենում են Աստծուն: Եվ որքան որ առանց երդումի չէ. (որովհետև նրանք առանց երդումի են քահանա եղած» (Եբրայեցիս 7:19-20): Հիսուսը երդվեց և փրկեց մեզ Իր մկրտության և արյան միջոցով: Մարտիրոսությունը, որ հիմնված է օրենքները պահելու վրա, անօգուտ է, իսկ միակ ճշմարիտ հավատքը ջրի և Հոգու ավետարանին հավատալն է:
Մենք պետք է ունենանք պտղաբեր հավատք: Ձեր կարծիքով ո՞րն է լավ ձեր հոգու համար: Արդյո՞ք լավ է մշտապես հաճախել եկեղեցի և ապրել Օրենքներով, թե ճիշտ կլինի հաճախել այն եկեղեցին, որտեղ քարոզվում է ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, որպեսզի կարողանաք վերստին ծնվել: Ո՞ր եկեղեցին և ո՞ր քարոզիչն է պետք ձեզ: Մտածեք այս մասին և ընտրեք ամենալավ տարբերակը:
Աստված փրկում է ձեզ այն քարոզչի միջոցով, որը քարոզում է ջրի և Հոգու ավետարանը: Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց հոգիների համար: Իսկական իմաստուն հավատացյալը ընթանում է Աստծո Խոսքի համեմատ:
Հիսուսը` Երդվյալ Քահանա
Մի՞թե Ղևիի ցեղի քահանաները երդվում էին
Ոչ: Միայն Հիսուսը դարձավ քահանա երդման միջոցով
Եբրայեցիս 7:20-21. «Եվ որքան որ առանց երդումի չէ. (որովհետև նրանք առանց երդումի են քահանա եղած. բայց սա երդումով նրա ձեռովը որ ասեց նրան. Տերը երդում արավ և չի զղջալ, դու քահանա ես հավիտյան Մելքիսեդեկի կարգի պես)»:
Սաղմոս 110:4. «Տերը երդում արավ և չի զղջալ. դու քահանա ես հավիտյան Մելքիսեդեկի կարգին պես»: Տերը երդում արեց: նա ուխտ հաստատեց մեզ հետ և ցույց տվեց այն Իր գրավոր Խոսքի միջոցով: «Ես դառնալու եմ հավիտյան Բարձրյալ Քահանա Մելքիսեդեկի կարգի պես: Մելքիսեդեկը արդարության թագավոր էր, խաղաղության թագավոր և հավիտյան բարձրյալ քահանա: Ես դառնալու եմ հավիտյան Բարձրյալ Քահանա Մելքիսեդեկի կարգի պես ձեր փրկության համար»:
Հիսուսն եկավ այս աշխարհ և դարձավ ավելի ազնիվ ուխտի երաշխավոր (Եբրայեցիս 7:22): Այծերի և ցուլերի արյան փոխարեն, Նա Իրեն զոհաբերեց մկրտության և խաչելության արյան միջոցով, որ մաքրեր մարդկության մեղքը:
Հին Կտակարանի ժամանակներում, երբ մահանում էր բարձրյալ քահանան, նրա որդին 30 տարեկանը լրանալուն պես, ստանձնում էր քահանայությունը: Երբ նա ծերանում էր, իր քահանայության պաշտոնը փոխանցում էր իր 30 տարեկանը լրացած որդուն:
Բարձրյալ քահանան ուներ շատ ժառանգներ: Եվ Դավիթը մշակեց մի համակարգ, որով նրանք հերթով էին կատարում իրենց պաշտոնը: Քանի որ Ահարոնի բոլոր ժառանգներն օծված քահանաներ էին, ունեին իրավունք և պարտականություն քահանայական պաշտոնը կատարելու համար: Ղուկասն ասում է. «Մի քահանա կար անունը Զաքարիա, Աբդիայի դասակարգությունիցը:… Եվ նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին»:
Հիսուսն աշխարհ եկավ և դարձավ հավիտենական քահանա: Նա եկավ որպես Բարձրյալ Քահանա և իրականացրեց ջրի և Հոգու միջոցով փրկությունը:
Ահարոնի ժառանգները տկար էին և անկատար: Ի՞նչ էր պատահում, երբ բարձրյալ քահանան մահանում էր: Նրա որդին փոխարինում էր նրան, բայց նման զոհաբերությունները երբեք չէին կարող բավական լինել մարդկային փրկության համար: Փրկությունը չէր կարող գալ մարդու միջոցով:
Նոր Կտակարանի ժամանակները սկսվում են Հիսուսի գալուստով: Բայց Նա կարիք չուներ անընդհատ զոհաբերություններ մատուցելու, որովհետև Ինքը հավիտյան էր: Նա հավիտենապես մաքրեց մեր մեղքերն Իր մկրտության միջոցով: Նա Իրեն մատուցեց որպես զոհաբերվող գառ Խաչի վրա, որ բոլոր Իրեն հավատացողներին կատարելապես ազատեր մեղքից:
Այժմ, Նա կենդանի է և նստած Հոր աջ կողմը, որ բարեխոսի մեր համար: «Սիրելի Հայր, նրանք կատարյալ չեն, բայց հավատում են Ինձ: Մի՞թե Ես վաղուց չեմ մաքրել նրանց մեղքերը»: Հիսուսը մեր փրկության հավիտենական Բարձրյալ Քահանան է:
Երկրային քահանաները երբեք չեն կարող լինել կատարյալ: Նրանց մահից հետո, նրանց պաշտոնը շարունակում էին իրենց որդիները: Իսկ մեր Տերը հավիտյան քահանա է մեր համար: Նա իրականացրեց հավիտենական փրկությունը Իր մկրտության և Խաչի վրա թափած արյան միջոցով:
«Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:18): Հիսուսը մեր հավիտենական փրկիչն է: Դուք ծնվա՞ծ եք վերստին ջրից և Հոգուց:
«Որովհետև այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներիցը ջոկված և երկնքիցը վեր բարձրացած» (Եբրայեցիս 7:26): «Որովհետև օրենքը մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարություն ունին. բայց երդումի խոսքը որ օրենքիցը հետո է Որդուն` որ հավիտյան կատարյալ է» (Եբրայեցիս 7:28):
Ուզում եմ ասել, որ Հիսուս Քրիստոսը, որ անարատ էր, մեկընդմիշտ մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության ջրի և Խաչի վրա թափած արյան միջոցով: Նա փրկեց մեզ բոլոր մեղքերից ոչ թե օրենքի գործերով, այլ դրանք Իր վրա վերցնելով և դրանց պատճառով դատապարտվելու միջոցով:
Հավատո՞ւմ եք, որ Նա հավիտենապես փրկել է բոլորիս մեր բոլոր մեղքերից: Եթե այո, ապա փրկված եք: Իսկ եթե չեք հավատում, ուրեմն դեռ պետք է ուսումնասիրեք Հիսուսի հավիտենական փրկությունը:
Ճշմարիտ հավատքը գալիս է ջրի և Հոգու ավետարանից, որը հիմնված է Սուրբ Գրքի վրա: Հիսուս Քրիստոսը, երկնային հավիտենական Բարձրյալ Քահանան, դարձավ մեր հավիտենական Փրկիչն Իր մկրտության և Խաչի վրա թափած արյան միջոցով:
Պետք է Լիովին Հասկանանք Մեր Հավատքը
Ի՞նչ է նշանակում «հավատալ Հիսուսին»
Հավատալ Նրա մկրտությանը և խաչելությանը
Մենք պետք է մտածենք, թե ինչպես հավատանք Հիսուսին: Ինչպե՞ս ճիշտ հավատանք Հիսուսին: Ճիշտ հավատքը այն է, որ հավատանք Հիսուսի մկրտության ջրին և Խաչի վրա թափած Նրա արյանը:
Ճշմարիտ հավատքն այն է, որ հավատանք Հիսուսի կատարած գործերին, Նրա մկրտությանը և արյանը: Հավատո՞ւմ եք սրան: Իսկ ինչպիսի՞ հոգևոր վիճակ ունեք: Չլինի՞ դեռ հենվում եք ձեր անձնական գործերի ու ջանքերի վրա:
Շատ ժամանակ չի անցել իմ ճշմարիտ ապաշխարությունից, բայց մինչ այդ ապաշխարությունը ավելի քան 10 տարի տառապեցի օրենքների պատճառով: Բայց վերջ ի վերջո հոգնեցի այդ կյանքից: Նույնիսկ չեմ ուզում հիշել այդ ժամանակները: Կինս հիմա այստեղ նստած է և գիտե, թե ինչ սարսափելի ժամանակներ ենք ունեցել:
Կիրակի օրերն ասում էի. «Քաղցրս, արի այսօր վայելենք միմյանց»:
«Բայց այսօր կիրակի է»:
Կիրակի օրերը նա նույնիսկ լվացք չէր անում: Մի կիրակի պատառոտվել էր տաբատս, բայց նա պնդեց, որ սպասեմ մինչ երկուշաբթի: Իրականում ես շատ հաստատակամորեն պահում էի Շաբաթը, բայց այն շատ դժվար էր: Մենք երբեք չէինք հանգստանում կիրակի օրը, որովհետև այնքան դժվար էր ճիշտ ձևով պահել Հանգստյան օրը: Դեռ լավ եմ հիշում այդ օրերը:
Սիրելի ընկերներ Հիսուսին ճիշտ հավատալու համար մենք պետք է հավատանք մեր մեղքերի թողությանը Իր մկրտության և Խաչի արյան միջոցով: Ճշմարիտ հավատքն այն է, որ հավատանք Հիսուսի աստվածությանը և մարդկությանը, ինչպես նաև Նրա կատարած բոլոր գործերին: Պետք է հավատալ Նրա բոլոր Խոսքերին:
Ի՞նչ է նշանակում «հավատալ Հիսուսին»: Նշանակում է հավատալ Հիսուսի մկրտությանը և արյանը: Որքան պարզ է: Պետք է պարզապես ուսումնասիրել Աստվածաշունչը և հավատալ ավետարանի խոսքերին: Մենք պետք է ճիշտ հավատք ունենանք:
«Շնորհակալ եմ Տեր, հիմա տեսնում եմ, որ փրկությունը անհնար է իմ գործերի շնորհիվ, քանզի Օրենքով լինում է մեղքի գիտություն (Հռոմեացիս 3:20): Ես հիմա ամեն բան հասկանում եմ: Կարծում էի, որ պետք է անպայման ապրել Օրենքով, որը լինելով Աստծո պատվիրան, բարի էր: Ես մինչ հիմա փորձում էի դա անել, բայց հիմա հասկանում եմ, որ դա անհնար էր: Հիմա հասկանում եմ, որ անհնար էր այդ Օրենքներով ապրելը: Եվ այդ օրենքների շնորհիվ հասկացա, որ իմ սիրտը լի էր մեղքով և հանցանքներով: Հասկացա, որ Օրենքի միջոցով մեր մեջ բացահայտվում է մեղքը: Շնորհակալ եմ Տեր: Ես սխալ էի հասկացել Քո Կամքը և այդքան փորձում էի պահել Օրենքը: Եվ ես ապաշխարեցի: Հիմա գիտեմ, որ Հիսուսը մկրտվեց և Իր արյունը թափեց իմ փրկության համար: Ես հավատում եմ Քեզ»:
Պետք է ազնվորեն հավատալ Նրան: Պետք է պարզապես հավատալ Սուրբ Գրքի խոսքերին: Սա է կատարելապես վերստին ծնվելու միակ ճանապարհը:
Ի՞նչ է նշանակում հավատալ Հիսուսին: Արդյո՞ք դա մի բան է, որ պետք է իրականացնել ժամանակի ընթացքում: Արդյո՞ք մեր հավատքը մի կրոն է, որի համար պետք է ջանք թափել: Մարդիկ կուռքեր են պատրաստել և կրոններ են ստեղծել այդ աստվածների համապատասխան: Կրոնը մի գործընթաց է, որը մարդն օգտագործում է իր շահերի համար:
Իսկ ի՞նչ է հավատքը: Այն նշանակում է հավատալ Աստծուն և ապավինել Նրան: Մենք ապավինում ենք Հիսուսի փրկությանը և շնորհակալություն հայտնում այդ օրհնության համար: Սա ճշմարիտ հավատք է: Սա է տարբերությունը հավատքի և կրոնի միջև: Հենց որ մի անգամ զանազանեք այս երկուսը, 100 տոկոսով կսկսեք հասկանալ, թե որն է հավատքը:
Այն աստվածաբաններն, ովքեր վերստին ծնված չեն, ասում են, որ պետք է հավատալ Հիսուսին և ապրել մաքուր կյանքով: Իհարկե պետք է լինել բարի, իսկ ո՞վ է ավելի մաքուր կյանք ապրում բացի մեզանից, որ ծնված ենք վերստին:
Բայց կարևորն այն է, որ նրանք սա ասում են մեղավորներին: Կան 12 տեսակի մեղքեր, ինչպե՞ս կարող է մարդ ապրել կատարյալ մաքրությամբ: Անշուշտ միտքը կարող է ընկալել ճիշտ ուղին, բայց միշտ չէ, որ սիրտը ընդունում է դա: Երբ մեղավորը դուրս է գալիս եկեղեցուց, մաքուր կյանք վարելը դառնում է լոկ տեսություն, և մարդկային բնազդը տանում է նրան մեղքի:
Դրա համար պետք է մեր սրտում որոշում կայացնենք, ապրել Օրենքով, թե՞ փրկվել` հավատալով Հիսուսի մկրտությանն ու արյանը:
Հիշեցեք, որ Հիսուսը ճշմարիտ Բարձրյալ Քահանան է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Նրան: Եկեք բոլորս փրկվենք` հավատալով Հիսուսի փրկությանը Նրա մկրտության և խաչելության միջոցով:
Վերստին Ծնվածը Չի Վախենում Աշխարհի Վերջից
Ինչո՞ւ վերստին ծնվածը չի վախենում աշխարհի վերջից
Որովհետև ջրի և Հոգու ավետարանին հավատալն ազատել է նրանց մեղքից
Երբ անձը վերստին ծնված է, չի վախենում աշխարհի կործանումից: Շատ քրիստոնյաներ Կորեայում պնդում էին, թե 1992 թվ-ի հոկտեմբերի 28 ին լինելու է աշխարհի վերջը: Ինչ խառնաշփոթ և ահավոր բան է լինելու այդ օրը, ասում էին նրանք: Բայց նրանց բոլոր պնդումները կեղծ էին: Իսկական վերստին ծնունդ ունեցողը ապրում է բարեպաշտորեն` մինչև կյանքի վերջին օրը տարածելով ավետարանը: Երբ էլ որ այս աշխարհը վերջանա, մենք պետք է միայն տարածենք ջրի և Հոգու ավետարանը:
Երբ Փեսան գա, հարսները, որոնք իսկապես վերստին ծնվել են ջրից և Հոգուց, կարող են դիմավորել Նրան մեծ ուրախությամբ. «Օհ մեր Տեր, վերջապես եկար: Մենք դեռ անկատար ենք, բայց Դու սիրեցիր մեզ և փրկեցիր մեր անթիվ մեղքերից: Մեր սիրտն ամբողջովին մաքուր է: Շնորհակալ ենք Քեզանից, Տեր, Դու մեր Փրկիչն ես»:
Հիսուսը բոլոր արդարների Փեսան է: Ամուսնությունը տեղի է ունենում, որովհետև փեսան սիրում է հարսնացուին, և չկա այլընտրանք: Չնայած կյանքում պատահում է, որ հարսանցուի սիրո պատճառով է տեղի ունենում ամուսնություն, բայց երկնքում Փեսան է որոշում ամուսնանալ, թե ոչ: Փեսան է որոշում ամուսնանալ Իր մեծ Սիրո հետևանքով: Ահա այսպես է կատարվում ամուսնությունը երկնքում:
Փեսան գիտե ամեն բան հարսնացուների մասին: Նրա հարսնացուները մեղավորներ էին, և Նա զղջաց ու փրկեց նրանց Իր մկրտության և խաչելության միջոցով:
Մեր Տերը աշխարհ չեկավ որպես Ահարոնի ժառանգ: Նա աշխարհ չեկավ մատուցելու երկրային զոհեր: Նման բաների համար կային Ղևտացիներ ու Ահարոնի ժառանգներ:
Իրականում Հին Կտակարանի զոհաբերությունների իմաստը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հիսուս Քրիստոսի կերպարի հայտնումը: Դրա համար, երբ իրականությունն է հայտնվում, ի՞նչ է պատահում իրականության ստվերի հետ: Ստվերը անհետանում է կամ մի կողմ թողնվում:
Երբ Հիսուսն աշխարհ եկավ, Նա երբեք չմատուցեց երկրային զոհեր, ինչպես անում էր Ահարոնը: Մարդկանց փրկելու համար Նա մատուցեց Ինքն Իրեն մկրտության և Խաչի վրա արյուն թափելու միջոցով: Փրկությունը Նա իրականացրեց Խաչի վրա:
Ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և թափած արյանը, անկասկած փրկված են: Հիսուսը քավեց մարդկանց մեղքերը ամենահստակ եղանակով: «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննու 14:6): Հիսուսն աշխարհ եկավ և փրկեց մեզ Իր մկրտության, Իր մահի և Իր հարության միջոցով:
Հին Կտակարանը Հիսուսի Մոդելն է
Ո՞րն էր նոր ուխտ ստեղծելու պատճառը
Որովհետև հին ուխտն անօգուտ էր և թերի
Հին Կտակարանը Նոր Կտակարանի ստվերն է: Չնայած որ Հիսուսը երբեք չմատուցեց Հին Կտակարանի բարձրյալ քահանաների զոհաբերությունները, այնուհանդերձ ավելի լավ քահանայություն մատուցեց, որը հավիտենական երկնային քահանայություն էր: Քանի որ մարդիկ ի ծնե մեղավորներ են, երբեք չեն կարող օրենքը պահելով արդարանալ, դրա համար Աստված հաստատեց մեկ այլ ուխտ նրանց հետ:
Մեր Հայրն Իր միածին Որդին ուղարկեց այս աշխարհ և մեզ ասեց հավատալ Նրա մկրտությանը, արյանը և հարությանը: Սա Աստծո երկրորդ ուխտն է: Երկրորդ ուխտը պահանջում է հավատալ ջրի և Հոգու ավետարանին:
Տերն այլևս մեզանից չի ուզում բարի գործեր: Նա չի ասում ինչ-որ բան անել փրկվելու համար: Նա միայն ուզում է, որ հավատանք Նրա Որդու փրկությանը: Նա ուզում է, որ հավատանք Նրա մկրտությանը և Խաչի վրա թափած արյանը: Եվ մենք պետք է համաձայնվենք:
Աստվածաշնչում Հուդայի տունը թագավորական ցեղն էր: Իսրայելի բոլոր թագավորները ծնվում էին այս ցեղից մինչև Սողոմոն թագավորը: Նույնիսկ թագավորության բաժանումից հետո Հուդայի տունը պահեց Հարավային Թագավորության գահը մինչև Ք.Ա. 586 թվ-ի կործանումը: Հուդայի ժողովուրդը Իսրայելի ներկայացուցիչն էր: Ղևիի ցեղը քահանաներն էին: Ամեն ցեղ ուներ իր դերը: Աստված Հուդայի ցեղին խոստացավ, որ Հիսուսը գալու է այդ ցեղից:
Ինչո՞ւ Նա այս ուխտը կապեց Հուդայի ցեղի հետ: Որովհետև այս ուխտը նշանակում է ուխտ ամբողջ աշխարհի հետ, Իսրայելը խորհրդանշում է աշխարհը: Հիսուսն իրականացրեց նոր ուխտը, որը մարդկության փրկությունն էր Իր մկրտության, մահվան և հարության միջոցով:
Մեղքերը Չեն Ջնջվում Մշտական Ապաշխարությունների Միջոցով
Մեղքերը ջնջվո՞ւմ են մշտական ապաշխարու- թյունների միջոցով
Ոչ
Երեմիա 17:1. «Հուդայի մեղքը գրված է երկաթի գրիչով` ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա, և ձեր սեղանների եղջյուրների վրա»:
Մեր մեղքերը գրված են մեր սրտի վրա: Ահա, թե որտեղից ենք իմանում, որ մեղանչել ենք: Մինչև որ մարդը չի հավատում Հիսուսին, չի իմանում, որ ինքը մեղավոր է: Ինչո՞ւ: Որովհետև Հիսուսին հավատալով է մարդ հասկանում, որ մեղավոր է Աստծո առաջ:
Ոմանք Հիսուսին հավատալուց միայն 10 տարի անց են հասկանում, որ մեղավոր են: «Օհ սիրելի Աստված, ես մեղավոր եմ: Ես կարծում էի, թե փրկված եմ, բայց հասկացա, որ դեռ մեղքեր ունեմ»: Այս ինքնագիտակցումը գալիս է պատահականորեն, երբ մարդը սկսում է տեսնել իրեն այնպես, ինչպես որ կա: Շուրջ տասը տարի նա երջանիկ էր, բայց հանկարծ տեսնում է իրականությունը: Գիտեք, թե ինչո՞ւ: Նա գալիս է այս գիտակցությանը, որովհետև վերջապես օրենքի միջոցով տեսնում է իր մեղքերն ու անօրենությունները: Նա հավատացել է Հիսուսին շուրջ 10 տարի առանց վերստին ծնունդ ունենալու:
Քանի դեռ մեղքեր կան մարդու սրտում, նա մեղավոր է Աստծո առաջ: Ոմանք 5 տարում են գալիս այս գիտակցությանը, ոմանք` 10: Ոմանք սա հասկանում են 30 տարի անց, իսկ ոմանք էլ` 50: Երբեմն էլ մարդիկ երբեք չեն հասկանում ճշմարտությունը: «Սիրելի Աստված ես բարի մարդ էի, մինչ սրտումս հավատացի պատվիրաններին: Ինձ թվում էր, որ ես պահում եմ Քո տված օրենքները, բայց հիմա հասկանում եմ, որ օր-օրի մեղք եմ գործում: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Եվ ես առանց օրենքի մի ժամանակ կենդանի էի. բայց երբոր պատվիրանքը եկավ, մեղքը կենդանացավ» (Հռոմեացիս 7:9): Ես մեղավոր եմ Հիսուսին հավատալով հանդերձ»:
Ձեր մեղքերն են ետ պահում ձեզ Աստծո խոսքով ապրելուց: Ձեր մեղքերը գրանցված են ձեր սրտում: Քանի որ դրանք գրված են այդտեղ, ամեն անգամ, որ խոնարհվում եք աղոթքի, հայտնվում են ձեր բոլոր մեղքերը: «Ահա անակնկալ, ես քո գործած մեղքն եմ»:
«Բայց ես աղոթել եմ դրա համար 2 տարի առաջ: Ինչո՞ւ հանկարծ հայտնվեցիր: Ի՞նչ է, չես ջնջվել»:
«Օհ, մի եղիր այդքան չար: Ես գրված եմ քո սրտում: Ինչ էլ մտածես քո մասին, մեկ է դու դեռ մեղավոր ես»:
«Ոչ, ոչ»:
Եվ նա նորից ապաշխարում է 2 տարի առաջ գործած մեղքերի համար: «Խնդրում եմ ներիր ինձ Տեր իմ: Ես դեռ տառապում եմ իմ անցյալ մեղքերի պատճառով: Ես աղոթել եմ դրանց թողության համար, բայց դրանք դեռ գոյություն ունեն: Խնդրում եմ, ներիր ինձ իմ գործած մեղքերի համար»:
Բայց մի՞թե մեղքերը ջնջվում են ապաշխարության միջոցով: Քանի որ մարդկանց մեղքերը գրվում են նրանց սրտերի վրա, դրանք չեն կարող ջնջվել առանց ջրի և Հոգու ավետարանի: Միայն ջրի և Հոգու ավետարանի միջոցով կարելի է ստանալ մեղքերի ճշմարիտ քավություն: Մենք կարող ենք փրկվել միայն հավատալով Հիսուսի ճշմարիտ ավետարանին:
Ես Կլինեմ Քո Փրկիչը
Ինչպե՞ս ընդունենք նոր ուխտը
Պետք է ընդունենք այն մեր սրտում և տարածենք այն ամբողջ աշխարհով մեկ
Մեր Տերը նոր ուխտ հաստատեց մեզ հետ: «Ես դառնալու եմ ձեր Փրկիչը: Բոլորովին ազատելու եմ ձեզ ձեր մեղքերից ջրի և արյան միջոցով: Եվ անկասկած օրհնելու եմ բոլոր Ինձ հավատացողներին»:
Հավատո՞ւմ եք այս նոր ուխտին: Մենք կարող ենք փրկվել և վերստին ծնվել` հավատալով Նրա ուխտի ճշմարտությանը և Նրա փրկությանը ջրի և արյան միջոցով:
Մենք չենք վստահում բժշկին, եթե ճիշտ ախտորոշում չի տալիս: Բժիշկը նախ և առաջ պետք է տա ճիշտ ախտորոշում, իսկ հետո նշանակի ճիշտ դեղատոմս: Կան բազմաթիվ դեղամիջոցներ, բայց նա պետք է ընտրի ամենակարևորը տվյալ հիվանդի համար: Եթե բժիշկը տալիս է ճիշտ ախտորոշում, կարող է հեշտությամբ գտնել նաև անհրաժեշտ դեղամիջոցը: Բայց եթե ախտորոշումը սխալ է տրվում, բոլոր լավ դեղամիջոցները կարող են վնասել հիվանդին:
Նմանապես, երբ հավատում ենք Հիսուսին, պետք է ճիշտ ախտորոշել մեր հոգևոր վիճակն Աստծո Խոսքի հիման վրա: Երբ քննում ես հոգիդ Աստծո Խոսքով, կարողանում ես տեսնել քո հոգևոր իրական վիճակը: Հոգիների Բժիշկը կարող է բժշկել Իր բոլոր հիվանդներին առանց բացառության, և նրանք կարող են վերստին ծնվել:
Եթե ասում եք. «Ես չգիտեմ, փրկված եմ, թե ոչ», նշանակում է, դուք դեռ փրկված չեք: Եթե հովիվն իրոք Հիսուսի աշակերտն է, կկարողանա լուծել համայնքի անդամների մեղքի խնդիրը: Հետո նա կարող է օգնել նրանց հավատքի հարցում և առաջնորդել դեպի հոգևոր առողջ կյանք: Նա պետք է կարողանա ճիշտ տեսնել իր հավատակիցների հոգևոր վիճակը:
Հիսուսն այս աշխարհ եկավ, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքը: Նա եկավ և մկրտվեց և մահացավ Խաչի վրա: Երբ Նա քավեց բոլոր մեղքերը, մի՞թե մոռացավ ձեզ: Ջրի և Հոգու խոսքը ջնջեց բոլոր հավատացյալների մեղքերը:
Ավետարանը նման է արկի: Այն պայթեցնում է ամեն բան: Հիսուսի գործը նման է արկի պայթյունի: Նա մաքրում է բոլոր նրանց մեղքերն, ովքեր հավատում են Իրեն ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Եկեք ուսումնասիրենք ջրի և Հոգու ավետարանն Աստվածաշնչի հայտնությամբ:
Հին Կտակարանի Ձեռքերը Գլխին Դնելու Ավետարանը
Ո՞րն էր Հին Կտակարանում ձեռքերը գլխին դնելու նպատակը
Մեղքերը փոխանցել զոհաբերվող կենդանուն
Եկեք նայենք փրկության ճշմարտության ավետարանին Ղևտացիների 1:3-4. «Եթե նրա զոհը ողջակեզ է արջառներիցը, արու անարատ մատուցանե նրան. և ժողովքի խորանի դռան մոտ մատուցանե նրան` Եհովայի առաջին ընդունելի լինելու համար: Եվ իր ձեռքը ողջակեզի գլխին դնե, որ ընդունելի լինի իրան քավություն լինելու համար»:
Այս հատվածը սովորեցնում է, որ ողջակեզը պետք է մատուցվի ժողովքի խորանի դռան մոտ ձեռքերը կենդանու գլխին դնելու միջոցով, իսկ կենդանին պետք է լինի անարատ, ողջ կենդանի:
Հին Կտակարանում մեղավորը իր ձեռքերը դնում էր զոհաբերվող կենդանու գլխին, որպեսզի քավեր իր մեղքերը: Նա մորթում էր կենդանուն, և քահանան այդ կենդանու արյունը քսում էր զոհասեղանի եղջյուրների վրա, իսկ արյան մի մասն էլ թափում էր գետնին, և մեղավորի օրվա մեղքերը թողնվում էին:
Տարվա մեղքերի մասին գրված է Ղևտացիների 16:6-10. «Եվ Ահարոնը մատուցանե այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, և քավություն անե իր համար և իր տան համար: Եվ երկու նոխազը առնե և Եհովայի առաջին ժողովքի խորանի դռանը կանգնեցնե: Եվ Ահարոնը այն երկու նոխազների վրա վիճակներ գցե, մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար: Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակն ելավ, և մեղքի պատարագ անե նրան: Եվ այն նոխազը որի վրա ազատ արձակվող նոխազի վիճակը ելավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնե` որ նրան համար քավություն անե, որ բաց թողնե նորան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը»: Ինչպես գրված է Աստվածաշնչում, նոխազ նշանակում է «դուրս հանել»: Տարվա մեղքերը թողնվում էր յոթերորդ ամսի տասներորդ օրը:
Ղևտացիների 16:29-30. «Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ յոթներորդ ամսումը ամսի տասներորդին ձեր անձները պիտի խոնարհեցնեք, և բնավ մի գործ չգործեք, թե երկրացին և թե ձեր մեջ բնակող օտարականը: Որովհետև այն օրը քահանան ձեր համար քավություն պիտի անե ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրվիք Եհովայի առաջին»:
Այս օրը իսրայելացիները ստանում էին տարվա մեղքերի թողություն: Ինչպե՞ս էր այն կատարվում: Նախ, բարձրյալ քահանան` Ահարոնը, պետք է անցկացներ այդ ծիսակարգը: Ո՞վ էր իսրայելացիների ներկայացուցիչը: Ահարոնը: Աստված սահմանել էր Ահարոնին և նրա ժառանգներին որպես բարձրյալ քահանաներ:
Ահարոնը նախ պետք է մի կենդանի զոհաբերեր իր և իր ընտանիքի մեղքերի համար: Նա մորթում էր նոխազը և դրա արյունը յոթ անգան քսում էր քավության սեղանի վրա:
Քավություն նշանակում է փոխանցել մեղքերը զոհաբերվող կենդանուն և թողնել, որ այդ կենդանին մահանա մեղավորի փոխարեն: Իրականում մեղավորը պետք է մահանար իր մեղքերի պատճառով, բայց կարող է քավել իր մեղքերը` դրանք փոխանցելով կենդանուն, որը մահանում է իր փոխարեն:
Երբ որ իր և իր ընտանիքի մեղքերի համար մատուցվում է կենդանին, նա մեկ ուրիշ նոխազ է բերում Աստծո առաջ, և այն ազատ են արձակում անապատը, որպես քավության նոխազ:
Մի նոխազը մատուցվում է որպես մեղքի պատարագ: Ահարոնն իր ձեռքերը դնում էր մեղքի զոհաբերության վրա և խոստովանում. «Օհ իմ Տեր, Քո ժողովուրդը խախտել է բոլոր Տաս Պատվիրանները և Օրենքի 613 կանոնները: Իսրայելացիները մեղանչել են: Հիմա ես իմ ձեռքերն եմ դնում այս կենդանու գլխին, որ նրան փոխանցեմ մեր տարվա մեղքերը»:
Նա կտրում էր նոխազի կոկորդը և վերցնելով դրա արյունը` մտնում Սրբության Սրբոց: Եվ քսում էր այդ արյան մի մասը քավության սեղանի դիմացը յոթ անգամ:
Սրբության Սրբոցի ներսում գտնվում էր ուխտի տապանակը: Որի վրայի ծածկը կոչվում է քավություն, և այնտեղ էր գտնվում ուխտի երկու քարե տախտակները, մանանայով ոսկե սափորը և Ահարոնի ծաղկած գավազանը:
Ահարոնի գավազանը խորհրդանշում էր հայտնությունը, ուխտի քարե տախտակները` Նրա Արդարությունը, իսկ մանանայով սափորը` Նրա Կյանքի Խոսքը:
Ուխտի տապանակն ուներ ծածկ: Կենդանու արյունը յոթ անգամ քսում էին քավության վրա: Բարձրյալ քահանայի թևքերից կախված էին ոսկյա զանգակներ, և ամեն անգամ, որ նա արյուն էր քսում քավության վրա, դրանք զրնգում էին:
Ղևտացիների 16:14-15. «Եվ այն զվարակի արյունիցը առնե, և իր մատովը քավությունի վրա արևելյան կողմը սրսկե, և իր մատովը արյունիցը քավությունի առաջին յոտն անգամ սրսկե: Եվ մորթե մեղքի պատարագի նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը վարագույրի ներսը տանե, և նրա արյունն անե ինչպես որ արավ զվարակի արյունովը, այսինքն քավությունի վրա և քավությունի առաջին սրսկե այն»:
Զանգերը ղողանջում էին ամեն անգամ, որ նա սրսկում էր կենդանու արյունը, և դրսում հավաքված իսրայելացիները կարող էին լսել այն: Քանի որ բարձրյալ քահանայի միջոցով էր տեղի ունենում մեղքերի քավությունը, զանգերի ղողանջները նշանակում էին, որ մեղքերը ներված են: Դա Իսրայել ժողովրդի օրհնության ձայներն են:
Երբ զանգերը ղողանջում էին յոթ անգամ, նրանք ասում էին. «Հիմա մենք ազատված ենք: Ամբողջ տարին անհանգստացած էինք, և հիմա ազատված ենք մեր մեղքերից»: Եվ մարդիկ ետ էին գնում իրենց տները` ազատված լինելով հանցավորության զգացմունքից: Զանգերի ձայները խորհրդանշում էին ջրից և Հոգուց վերստին ծնվելու ուրախ լուրը:
Երբ լսում ենք ջրի և Հոգու միջոցով փրկության ավետարանը և հավատում ենք մեր սրտում ու բերանով դավանում, ահա այս ամենը նշանակում է ջրի և Հոգու ավետարան: Երբ զանգերը կանչում են յոթ անգամ, Իսրայել ժողովրդի ամբողջ տարվա մեղքերը ներվում էին:
Կենդանին իսրայելացիների համար մատուցելուց հետո բարձրյալ քահանան վերցնում էր մեկ այլ այծ և գնում էր խորանի դրսում սպասող ժողովրդի մոտ: Եվ իր ձեռքերն Ահարոնը դնում էր կենդանու գլխին:
Ղևտացիների 16:21-22. «Եվ Ահարոնն երկու ձեռերը իր ողջ նոխազի գլխին դնե, և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրանց բոլոր մեղքերովը. և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը: Եվ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանե. և մարդը անապատումը թող տա նոխազը»:
Բարձրյալ քահանան իր ձեռքերը դնում էր երկրորդ այծի (նոխազ) գլխին և խոստովանում իսրայելացիների տարվա բոլոր մեղքերն Աստծո առաջ: «Իմ սիրելի Աստված, իսրայելացիները մեղանչել են Քո առջև: Մենք խախտել ենք Տաս Պատվիրանները և Օրենքի 613 կանոնները: Տեր իմ մեր այս տարվա բոլոր մեղքերը փոխանցում եմ այս այծի գլխին»:
Երեմիա 17:1 համարի համաձայն, մեղքերը գրանցվում են երկու տեղ: Մեկը Գործերի Գիրքն է, և մյուսը` մարդկանց սրտերի տախտակները:
Եվ եթե ժողովուրդն ուզում էր քավել իր մեղքերը, նրանց մեղքերը պետք է ջնջվեին Գործերի Գրքից և իրենց սրտի տախտակներից: Քավության Օրը մի նոխազը մատուցվում էր Դատաստանի Գրքի մեղքերը ջնջելու համար, իսկ մյուսը մատուցվում էր սրտի միջից մաքրելու համար:
Ի՞նչ է հասկացնում զոհաբերության համակարգը Հին Կտակարանում
Որ փրկիչը գալու է և մեկընդմիշտ ջնջելու մարդկանց մեղքերը
Իր ձեռքերը նոխազի գլխին դնելով` բարձրյալ քահանան ցույց էր տալիս, որ նրանց տարվա մեղքերը փոխանցվում էին այծին: Երբ մեղքերը փոխանցվում էին նոխազին, մի հարմար մարդ տանում էր այդ այծը անապատ:
Պաղեստինի երկիրն անապատային է: Նոխազը այդ տարվա մեղքերով հանդերձ տարվում էր անապատ, որտեղ չկար ջուր և ուտելու խոտ: Մարդիկ կանգնում և նայում էին հեռացող կենդանուն:
Նրանք մտածում էին, որ իրենք պետք է մահանային այդ կենդանու փոխարեն: «Մեղքի վարձքը մահն է, բայց այծը մահանում է իմ փոխարեն: Շնորհակալ եմ այծ, քո մահը նշանակում է, որ ես դեռ կենդանի եմ»: Այծը տարվում էր անապատ, և իսրայելացիների այդ տարվա մեղքերը մահանում էին այծի հետ անապատում:
Երբ քո սրտի մեղքը փոխանցվում են մեղքի պատարագին, դու մաքրվում ես մեղքերից: Շատ պարզ է: Ճշմարտությունը միշտ պարզ է, երբ այն հասկանում ենք:
Նոխազն անհետանում էր հորիզոնում: Իսկ կենդանին անապատ տարած մարդը վերադառնում էր ժողովրդի մոտ: Իսրայել ազգի ամբողջ տարվա մեղքերը ջնջվում էին: Նոխազը թափառում էր անապատում առանց ջրի և խոտի, և ի վերջո այն մահանում էր այդտեղ` կրելով իսրայելացիների տարվա մեղքերը:
Մեղքի վարձքը մահն է, իսկ Աստծո Արդարությունն` իրականացած: Աստված զոհաբերում էր նոխազները, որպեսզի Իսրայել ժողովրդը ապրեր: Իսրայելացիների բոլոր անօրենությունները այդպիսով մաքրվում էին:
Ինչպես որ Հին Կտակարանում ներվում էին մարդկանց օրվա և տարվա մեղքերը, նմանապես մեկընդմիշտ ներվելու էին մարդկանց բոլոր մեղքերը: Դա Նրա ուխտն էր, որ մեզ ուղարկեր Մեսիային և փրկեր մեզ դժոխքի դատաստանից: Ուխտն իրականացավ Հիսուսի մկրտության միջոցով:
Վերստին Ծնվել Ջրից և Հոգուց Նոր Կտակարանում
Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից
Իրականացնելու արդարությունը: Նոր Կտակարանում Հիսուսի մկրտությունը նույն Հին Կտակարանի ձեռքերը գլխին դնելն է
Մաթևոս 3:13-15. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան»:
Հիսուսը գնաց Հորդանան և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որով իրականացրեց ամբողջ արդարությունը: Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Հովհաննեսը կանանց ծնածների մեջ ամենամեծն էր:
Մաթևոս 11:11-12. «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայության միջի փոքրը նրանից մեծ է: Բայց Հովհաննես Մկրտչի օրերիցը մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրանց»:
Հովհաննես Մկրտիչն ընտրված էր Աստծո կողմից, որ լիներ մարդկության ներկայացուցիչը: Նա ուղարկվեց Հիսուսից վեց ամիս առաջ: Նա Ահարոնի ժառանգն էր և վերջին բարձրյալ քահանան:
Հովհաննես Մկրտիչը Հիսուսին տեսնելով ասեց. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»:
«Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Նրա նպատակն էր ազատել մարդկությունը մեղքից, որպեսզի նրանք դառնան Աստծո զավակներ: Հիսուսն ասում է Հովհաննեսին. «Մենք պետք է իրականացնենք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Մկրտիր ինձ հիմա»:
Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Այսպես էր վայելում, որ Հիսուսը մկրտվեր և վերցներ աշխարհի մեղքերը: Քանի որ Նա մկրտվեց ամենահարմար եղանակով, մենք նույնպես փրկվեցինք մեր մեղքերից: Հիսուսը մկրտվեց, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվեն Իրեն:
Հիսուսն աշխարհ եկավ և մկրտվեց 30 տարեկանում: Դա Նրա ծառայության սկիզբն էր: Հիսուսն իրականացրեց արդարությունը` վերցնելով աշխարհի մեղքերն և ազատելով մարդկանց դրանցից:
Հիսուսն աշխարհ եկավ և մկրտվեց, ինչպես վայելում էր Իրեն, որ ազատեր մեզ մեղքերից: «Այսպես» իրականացավ ամբողջ արդարությունը:
«Դա է իմ սիրելի Որդին որին ես հավանեցի» (Մաթևոս 3:17): Հիսուս Քրիստոսը գիտեր, որ վերցնելու էր աշխարհի մեղքերը և դրանց դիմաց վճարելու էր Խաչի մահով, և Նա հնազանդվեց Հոր Կամքին: «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մաթևոս 26:39): Հոր Կամքն այն էր, որ ջնջեր մարդկանց մեղքերը և փրկություն շնորհեր համայն մարդկությանը:
Եվ Հիսուսը, հնազանդ Որդին, հնազանդվեց Հոր Կամքին և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից:
Հովհաննես 1:29. «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իրան մոտ գալիս, և ասում է. Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Հիսուսը վերցեց աշխարհի բոլոր մեղքերը և թափեց Իր արյունը Գողգոթայի Խաչի վրա: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը», վկայում էր Հովհաննես Մկրտիչը:
Դուք ունե՞ք մեղքեր, թե ոչ: Արդա՞ր եք, թե մեղավոր: Ճշմարտությունն այն է, որ Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքը և խաչվեց մեր փոխարեն Խաչի վրա:
Ե՞րբ են մեղավորների մեղքերը փոխանցվել Հիսուսին
Հիսուսը վերցրեց մեր մեղքերն Իր մկրտությամբ Հորդանան գետում
Ծնվելուց հետո մենք բոլորս մեղանչում ենք, նույնիսկ 1-10 տարեկանում: Հիսուսը վերցրեց այդ մեղքերը: Մենք մեղանչում ենք 11-20 տարեկանում էլ: Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը:
Մենք նաև մեղանչում ենք 21-45 տարեկանում: Նա վերցրեց դրանք նույնպես: Եվ վերցնելով բոլոր մեղքերը` Հիսուսը խաչվեց Խաչի վրա: Մենք մեղանչում ենք մեր ծնված օրվանից մինչև մեր մահը, բայց Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը:
«Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Բոլորը, Ադամից մինչև աշխարհի վերջին մարդն, ազատվեցին իրենց մեղքերից: Նա ընտրեց բոլորին, ոչ թե միայն մի քանիսին:
Նա չի ընտրում միայն մի քանիսին: Նա եկավ աշխարհ մարմնով և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Խաչի վրա Նա կրեց այդ մեղքերի դատապատիժը և հավիտենապես մաքրեց բոլորի մեղքերը:
Ոչ ոք բացառություն չի կազմում Նրա փրկության ծրագրից: «Աշխարհի բոլոր մեղքերը» ներառում են մեր բոլոր մեղքերը: Հիսուսը վերցրեց այդ բոլոր մեղքերը:
Իր մկրտությամբ և արյամբ Նա մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը: Իր մկրտությամբ Նա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Խաչի վրա մահացավ դրանց պատճառով: Նախքան Հիսուսը կմահանար Խաչի վրա, ասեց. «կատարված է» (Հովհաննու 19:30), նշանակում է, որ իրականացավ մարդկանց փրկությունը:
Ինչո՞ւ խաչվեց Հիսուսը: Որովհետև մարմնի կյանքն իր արյան մեջ է, և արյունը կարող է քավել ինչ-որ մեկի կյանքի համար (Ղևտացիների 17:11): Ինչո՞ւ պետք է Նա մկրտվեր: Որովհետև Նա ուզում էր մաքրել աշխարհի բոլոր մեղքերը:
«Սրանից հետո Հիսուսն իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է, որպեսզի գրվածը կատարվի` ասեց Ծարավ եմ» (Հովհաննու 19:28): Հիսուսը մահացավ` գիտենալով, որ Հին Կտակարանի ուխտն իրականացավ Իր մկրտության և Խաչի մահի միջոցով:
Հիսուսը գիտեր, որ փրկությունն իրականացավ իր միջոցով և ասեց. «կատարված է»: Նա մահացավ Խաչի վրա: Նա սրբացրեց մեզ, հարություն առավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, որտեղ հիմա նստած է Հոր աջ կողմը:
Հիսուսի մկրտության և Խաչի մահվան միջոցով բոլոր մեղքերի թողությունը ջրից և Հոգուց վերստին ծնվելու շնորհալի ավետարանն է: Հավատացեք սրան և դուք նույնպես կստանաք փրկություն:
Մենք չենք կարող քավել մեր մեղքերը ապաշխարության աղոթքների միջոցով: Փրկությունը շնորհվում է մեկ անգամ Հիսուսի մկրտության և Խաչի մահի միջոցով: «Բայց որտեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:18):
Հիմա մեզ մնում է հավատալ Հիսուսի մկրտության և Նրա խաչելության միջոցով փրկությանը: Հավատացեք և կփրկվեք:
Հռոմեացիս 5:1-2. «Արդ մենք` հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունինք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք, և պարծենում ենք Աստծո փառքի հույսովը»:
Ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին հավատալուց բացի չկա մեկ այլ ճանապարհ արդարանալու համար:
Աստծո Օրենքի Նպատակը
Կարո՞ղ ենք արդյոք սրբանալ Օրենքով
Ոչ, չենք կարող: Օրենքը կարող է միայն ցույց տալ մեր մեղքերը
Եբրայեցիս 10:9. «Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատե»: Մենք չենք կարող սրբանալ Օրենքով: Այն մեզ միայն դարձնում է մեղավորներ: Աստված չէր ծրագրել, որ մենք հնազանդվեինք Օրենքին:
Հռոմեացիս 3:20. «Օրենքով լինում է մեղքի գիտություն»: Աստված իսրայելացիներին Օրենքը տվեց Մովսեսի միջոցով Աբրահամի հետ արած ուխտից 430 տարի անց: Օրենքն Աստված տվեց, որ նրանք իմանային, թե ինչն է համարվում մեղք Իր առջև: Առանց Օրենքի մարդը չէր իմանա, թե ինչ բան է մեղքը: Աստված Իր Օրենքը տվեց, որպեսզի մենք հասկանայինք, որ մեղավոր ենք:
Ուրեմն Օրենքի միակ նպատակն այն էր, որ գիտակցեինք մեր մեղավոր վիճակն Աստծո առաջ: Այս գիտակցության միջոցով մենք պետք է վերադառնայինք դեպի Հիսուսը` հավատալով ջրից և Հոգուց վերստին ծնվելու շնորհալի ավետարանին: Սա էր Աստծո տված Օրենքի նպատակը:
Տերն Եկավ Անելու Աստծո Կամքը
Ի՞նչ պետք է անենք
Պետք է հավատանք Հիսուսով աստվածային փրկությանը
«Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատե» (Եբրայեցիս 10:9): Աստված չազատեց մեզ Օրենքի միջոցով, քանի որ չենք կարող սրբանալ Օրենքով, այլ փրկեց մեզ Իր կատարյալ փրկությամբ: Աստված փրկեց մեզ Իր սիրով և արդարությամբ:
«Որ այն կամքովը մենք սրբվեցանք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը: Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում. և նույն պատարագները մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վեր առնել: Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես նստեց Աստծո աջ կողմը» (Եբրայեցիս 10:10-12):
Նա նստած է Աստծո աջ կողմը, որովհետև Նրա փրկության գործը կատարյալ էր և այլևս ոչինչ Նրան չի մնում անելու: Այլևս կարիք չկա, որ Նա նորից մկրտվի և զոհաբերի Իրեն մեր մեղքերի համար:
Հիմա աշխարհի բոլոր մեղքերը մաքրված են, և Նրան մնում է հավիտենական կյանք պարգևել բոլոր Իրեն հավատացողներին: Նա կնքում է բոլոր ջրի և Հոգու ավետարանի փրկությանը հավատացողներին:
Հիսուսն եկավ այս աշխարհ և վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, որով և կարողացավ իրականացնել փրկության ծրագիրը: Հիմա Տիրոջ գործն ավարտված է, Նա նստած է Աստծո աջ կողմը:
Մենք պետք է հավատանք, որ Տեր Հիսուս Քրիստոսն ազատեց մեզ մեղքից: Նա մեզ հավիտենապես կատարյալ արեց Իր մկրտության և արյան միջոցով:
Ովքեր Դարձան Աստծո Թշնամիները
Ովքե՞ր են Աստծո թշնամիները
Ովքեր հավատում են Հիսուսին, բայց ունեն մեղքեր իրենց սրտում
Եբրայեցիս 10:12-13. «Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես նստեց Աստծո աջ կողմը: Եվ այսուհետև սպասում է մինչև որ իր բոլոր թշնամիներին իր ոտների պատվանդանը դրվին»: Նա ասեց, որ սպասելու է մինչ վերջին դատաստանը:
Նրա թշնամիներն ասում են. «Աստված խնդրում ենք ներիր մեզ»: Սատանան և նրա հետևորդները չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին և շարունակում են ամեն անգամ ներում խնդրել:
Մեր Տերը չի դատելու նրանց հիմա, բայց երբ որ Երկրորդ Գալուստը լինի, նրանք դատապարտվելու են դժոխքի: Աստված հանդուրժում է նրանց այն հույսով, որ նրանք կապաշխարեն և կարդարանան փրկության միջոցով:
Հիսուսը վերցրեց բոլոր մեղքերը և մահացավ մեր համար: Հիսուսը մի օր կրկին հայտնվելու է, որ ազատի Իրեն հավացողներին: «Տեր իմ խնդրում եմ, արի շուտով»: Նա գալու է երկրորդ անգամ, որ վերցնի մեղավորի մեղքերը և նրանք կարողանան հավիտյան ապրել Նրա հետ երկնային թագավորության մեջ:
Ովքեր պնդում են, թե Հիսուսի վերադարձին իրենք դեռ կլինեն մեղավոր, կհայտնվեն դժոխքում: Վերջին Օրը նրանք դատապարտվելու են իրենց անհավատության պատճառով: Այդ դատապատիժը սպասում է բոլոր նրանց, ովքեր չեն հավատում ջրից և Հոգուց վերստին ծնվելուն:
Մեր Տերը թշնամի է համարում նրանց, ովքեր հավատում են կեղծիքին: Ահա, թե ինչու մենք պետք է մարտնչենք կեղծիքի դեմ: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք ջրից և Հոգուց վերստին ծնվելու շնորհալի ավետարանին:
Մենք Պետք է Հավատանք Ջրի և Հոգու Ավետարանին
Մի՞թե հիմա կարիք կա քավելու մեր մեղքերն այն դեպքում, երբ դրանց դիմաց վաղուց վճարված է
Ոչ
Եբրայեցիս 10:15-16. «Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ այն առաջուց ասելովը. Թե Սա է այն ուխտն որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց»:
Բոլոր մեր մեղքերը ջնջելուց հետո, Նա ասեց. «այն ուխտն որ կդնեմ նրանց հետ»: Ի՞նչ է այն ուխտը: «Կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց»: Մենք փորձեցինք ապրել Օրենքի համեմատ, բայց չկարողացանք փրկվել Օրենքի համեմատ:
Ավելի ուշ իմանացանք, որ Հիսուսն արդեն փրկել է բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում հավատում են ջրից և Հոգուց վերստին ծնվելու շնորհալի ավետարանին: Ով որ հավատա Հիսուսի մկրտությանը և արյանը, կփրկվի:
Հիսուսը փրկության Տերն է: «Ուրիշ անուն չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք Առաքելոց 4:12): Հիսուսն եկավ որպես Փրկիչ: Քանի որ չենք կարող փրկվել մեր գործերով, Հիսուսը փրկեց մեզ և մեր սրտերի վրա գրեց, որ փրկել է մեզ Իր սիրո և փրկության Օրենքի միջոցով:
«Եվ ապա ասում է. Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որտեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:17-18):
Հիմա Նա այլևս չի հիշում մեր մեղքերը: Հիմա, որ մեր բոլոր մեղքերը ներված են, մենք այլևս մեղքեր չունենք, որ դրանց համար թողություն խնդրենք: Մեր պարտքն ամբողջովին վճարված է և բան չի մնացել վճարելու համար: Մարդը փրկվում է Հիսուսի գործին հավատալու միջոցով, որը փրկեց մեզ Իր մկրտության և արյան միջոցով:
Հիմա մեզ մնում է հավատալ Հիսուսի ջրին և արյանը: «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32): Հավատացեք Հիսուսի փրկությանը: Փրկությունը ստանալն ավելի հեշտ է, քան շնչելը: Հավատացեք այս փրկությանն այնպես, ինչպես որ այն կա: Փրկությունն Աստծո Խոսքին հավատալն է:
Հավատացեք, որ Հիսուսը մեր Փրկիչն է (Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի մահին), և այդ փրկությունը կլինի ձերը: Մի կողմ թողեք ձեր անձնական մտքերն ու կասկածները և հավատացեք Հիսուսի փրկությանը: Աղոթում եմ, որ իրոք հավատաք Հիսուսին և պատրաստ լինեք Նրա հետ բնակվելու երկնային հավիտենականության մեջ: